Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 4/1 էջ 5–6
  • Նոր ծնունդ. անձնակա՞ն որոշում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նոր ծնունդ. անձնակա՞ն որոշում
  • 2009 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Դա պատվե՞ր է
  • Վերստին ծնվել. փրկությա՞ն ուղի
    2009 Դիտարան
  • Նոր ծնունդ. որքա՞ն կարևոր է այն
    2009 Դիտարան
  • Ի՞նչ է նշանակում դարձյալ ծնվել
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Նոր ծնունդ. ո՞րն է դրա նպատակը
    2009 Դիտարան
Ավելին
2009 Դիտարան
w09 4/1 էջ 5–6

Նոր ծնունդ. անձնակա՞ն որոշում

ՈՐՈՇ քրիստոնյա քարոզիչներ մեջբերում են Հիսուսի հետևյալ խոսքերը. «Դուք դարձյալ պետք է ծնվեք» (Հովհաննես 3։7)։ Ըստ նրանց՝ դա պատվեր է։ Հետևաբար նրանք սովորեցնում են, որ յուրաքանչյուր հավատացյալ ինքն է որոշում վերստին ծնվել՝ հնազանդվելով Հիսուսի պատվերին։ Բայց արդյո՞ք նրանց սովորեցրածը ներդաշնակ է այն ամենին, ինչ Հիսուսն ասաց Նիկոդեմոսին։

Ուշադրությամբ քննելով Հիսուսի խոսքերը՝ հասկանում ենք, որ նա չսովորեցրեց, որ դա անձնական որոշման հարց է։ Հունարեն արտահայտությունը, որը թարգմանվել է «դարձյալ ծնվել», ունի նաև «ծնվել վերևից»a իմաստը։ Ուստի կարող ենք ասել, որ նոր ծնունդը «վերևից է», այսինքն՝ «երկնքից»՝ «Հորից» (Հովհաննես 19։11; Հակոբոս 1։17)։ Փաստորեն, անհատը վերստին ծնվում է Աստծու կողմից (1 Հովհաննես 3։9)։

Ուստի տրամաբանական է, որ դա անձնական որոշման հարց չէ։ Մի՞թե մենք ինքներս ենք որոշել՝ ծնվել, թե ոչ։ Չէ՞ որ մեր հայրն ու մայրն են մեզ կյանք տվել։ Նմանապես, մեր երկնային Հայրն է մեզ «նոր ծնունդ» տալիս (Հովհաննես 1։13)։ Պետրոս առաքյալը գրել է. «Օրհնյալ լինի Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որովհետև նրա մեծ ողորմության համաձայն՝ նա մեզ նոր ծնունդ տվեց» (1 Պետրոս 1։3)։

Դա պատվե՞ր է

Այդ դեպքում ինչո՞ւ Հիսուսն ասաց՝ «դուք դարձյալ պետք է ծնվեք»։ Մի՞թե Հիսուսը մեր ուժերից վեր բան է պահանջում մեզնից։ Անշուշտ ոչ. դա խելամիտ չէր լինի։ Ուրեմն ի՞նչ էր ուզում ասել նա։

Ուշադրություն դարձնենք, որ այս խոսքերը գրի չեն առնված հրամայական եղանակով, հետևաբար դա պատվեր չէ։ Երբ Հիսուսն ասաց՝ «դուք դարձյալ պետք է ծնվեք», նա փաստ ներկայացրեց, ոչ թե պատվեր տվեց։ Մեկ ուրիշ թարգմանության մեջ վերոհիշյալ խոսքերը այսպես են հնչում. «Պէտք է ձեզ՝ վերստին ծնուիլ» (Հովհաննես 3։7, ԱԹ)։

Օրինակով պարզաբանենք այս միտքը։ Քաղաքի դպրոցներից մեկում սովորում են կոնկրետ մի ազգի պատկանող երեխաներ։ Մի օր դպրոցի տնօրենի մոտ է գալիս մի պատանի ու ասում է. «Ես ուզում եմ սովորել ձեր դպրոցում»։ Տնօրենը պատասխանում է. «Մեր դպրոցում սովորելու համար դու պետք է այս ազգից լինես»։ Մի՞թե տնօրենը պատվեր է տալիս։ Նա չի հրամայում աշակերտին՝ ասելով. «Այս ազգի՛ց եղիր»։ Պարզապես ներկայացնում է, թե ինչ է պահանջվում դպրոցում սովորելու համար։ Ուրեմն երբ Հիսուսն ասաց՝ «դուք դարձյալ պետք է ծնվեք», նա պարզապես նշեց այն պահանջը, որն անհրաժեշտ է «Աստծու Թագավորություն մտնելու» համար։

Հիմա եկեք տեսնենք, թե ինչ նպատակով մարդը պետք է վերստին ծնվի։

[ծանոթագրություն]

a Որոշ Աստվածաշնչերում Հովհաննես 3։3–ը թարգմանվել է հենց այսպես։ Օրինակ՝ Աստվածաշնչի թարգմանություններից մեկում գրված է. «Եթե մեկը չծնվի վերևից, նա չի կարող տեսնել Աստծու թագավորությունը» (A Literal Translation of the Bible)։

[նկար 6–րդ էջի վրա]

Ի՞նչ նմանություն կա «դարձյալ ծնվելու» և ֆիզիկապես ծնվելու միջև

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը