Հարցերի արկղ
◼ Ինչպիսի՞ ինֆորմացիա կարելի է փակցնել ժողովի հայտարարությունների տախտակին։
Թագավորության սրահի հայտարարությունների տախտակը նախատեսված է ժողովի գործունեության հետ կապված տեղեկությունները հայտնելու համար։ Առանց նախագահող վերակացուի հավանության՝ որևէ տեղեկություն չպետք է փակցվի հայտարարությունների տախտակին։
Կանոնավորաբար փակցվում են հետևյալ հայտարարությունները՝ Ծառայողական հանդիպման և Աստվածապետական ծառայության դպրոցի ծրագրերը և հանձնարարությունները, պլանավորված հանրային ելույթների վերնագրերը, Հանրային հանդիպման նախագահների ու «Դիտարանի» ուսումնասիրության ժամանակ ընթերցողների անունները, ժողովի Գրքի ուսումնասիրության խմբերի անդամների ցուցակները ու անցկացման վայրերը, ինչպես նաև շրջանային վերակացուի հաջորդ այցելության և դրա հետ կապված միջոցառումների, շրջանային և նահանգային համաժողովների և Թագավորության սրահը մաքրելու հերթապահության մասին տվյալներ։ Երբեմն երեցները հրահանգ են ստանում Ընկերությունից հայտարարությունների տախտակին փակցնել որոշ նամակներ կամ այլ ինֆորմացիա։ Ինչ–որ արտակարգ տեղեկություն ստանալիս երեցների խորհուրդը կարող է որոշել՝ փակցնել այն, թե ոչ։
Թեև Թագավորության սրահում անցկացվող ամուսնության մասին կարելի է հակիրճ հայտարարել որևէ հանդիպման հայտարարությունների բաժնում, սակայն պաշտոնական հայտարարություն չպետք է փակցվի տախտակին։ Պատշաճ չէ նաև փակցնել ընկերային հավաքույթների մասին հայտարարություններ, քանի որ այդ հանդիպումները ոչ մի առնչություն չունեն ժողովի գործունեության հետ։
Հայտարարությունների տախտակը պետք է կոկիկ և գեղեցիկ լինի։ Այն պետք է բավականին մեծ լինի, որպեսզի վերոհիշյալ հայտարարությունները տեղավորվեն։ Այն ծրագրերը, որոնց ժամկետն անցել է, մյուս հին տեղեկությունների հետ միասին հարկավոր է անհապաղ փոխարինել նորերով։ Եթե միևնույն սրահից օգտվում են մեկից ավելի ժողովներ, յուրաքանչյուր ժողով պետք է ունենա իր անկյունը, որի վրա հստակորեն գրված լինի, թե որ ժողովին է այն պատկանում։ Ցանկալի է, որ նախագահող վերակացուն կամ նրա կողմից նշանակված որևէ եղբայր ժամանակ առ ժամանակ ստուգի տախտակը, որպեսզի փակցված տեղեկությունները թարմ լինեն, և պատշաճ ու կոկիկ վիճակում։