Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 8/05 էջ 4
  • Հարցերի արկղ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հարցերի արկղ
  • 2005 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Լավ շարժուձևը՝ Աստծո ժողովրդին բնորոշ մի գիծ
    2001 Մեր թագավորական ծառայությունը
  • Աստծու Ծառաները Պետք է Քաղաքավարի Լինեն
    2009 Դիտարան
  • Կարո՞ղ ես տրամադրել քո տունը
    2003 Մեր թագավորական ծառայությունը
  • Բարեկիրթ վարվեցողությունը իսկապե՞ս կարևոր է
    Երիտասարդները հարցնում են
Ավելին
2005 Մեր թագավորական ծառայությունը
km 8/05 էջ 4

Հարցերի արկղ

◼ Ինչպե՞ս կարող ենք քրիստոնեավայել վարք դրսևորել, երբ հաճախում ենք ժողովի Գրքի ուսումնասիրությանը։

Մենք գտնվում ենք մեր հարևանների ուշադրության կենտրոնում, և նրանք ժամանակ առ ժամանակ արտահայտվում են մեր վարքի մասին, և մեր վարքը նույնիսկ ազդում է նրանց վերաբերմունքի վրա (Ա Կորնթ. 4։9)։ Լինելով Եհովայի ծառաները՝ մենք ցանկանում ենք, որ նրանք դրականորեն արտահայտվեն մեր մասին, նաև նրանց վերաբերմունքը մեր հանդեպ դրական լինի (Ա Պետ. 2։12)։ Սա վերաբերում է նաև մեր վարքին ժողովի Գրքի ուսումնասիրության հանդիպման ժամանակ։ Քանի որ այս հանդիպումը հիմնականում անցկացվում է բնակարաններում, պետք է հատկապես ուշադիր լինենք, որ ամեն ինչում լավ վարք դրսևորենք։ Եթե ավտոմեքենաները կանգնեցնելու տեղերը սահմանափակ են, լավ կլինի, որ մի մեքենայով հանդիպմանը գան մի քանի հոգի, որպեսզի տանտիրոջ հարևաններին անտեղի չզայրացնենք։ Դրացու հանդեպ սերը կմղի մեզ խուսափել մեր ավտոմեքենան անհարմար դիրքով կանգնեցնելուց, ինչը կարող է անհարմարություն կամ անհանգստություն պատճառել մարդկանց։

Մենք ուրախություն ենք ապրում, երբ գալիս ենք ժողովի հանդիպումներին, և հաճախ դա է պատճառը, որ հանդիպումից առաջ և հետո աշխուժորեն զրուցում ենք միմյանց հետ (Միք. 2։12)։ Լավ վարք դրսևորելով և ուրիշների հանդեպ ուշադիր լինելով՝ մենք կհետևենք, որ զրուցելիս չափազանց բարձր չխոսենք (Մատթ. 7։12; Գաղ. 6։10)։ Քրիստոնեական սերը նաև կմղի մեզ, որ թույլ չտանք մեր երեխաներին վազվզել բակում և վնաս հասցնել ուրիշների ունեցվածքին (Առակ. 29։15; Ա Կորնթ. 13։4, 5)։ Սա վերաբերում է նաև հարգալից վարք դրսևորելուն այն տանը, որտեղ անցկացվում է Գրքի ուսումնասիրության հանդիպումը։ Եթե նկատվում է, որ ինչ–​որ մեկը անպատշաճ վարք է դրսևորում, երեցները պետք է անհապաղ սիրալիր և հստակ խորհուրդ տան, որպեսզի խնդիրներ չծագեն, որոնց պատճառով հարևանները գուցե բողոքեն և խնդիրներ առաջանան տանտիրոջ համար, որը հյուրասիրություն ցույց տալով՝ տրամադրել է իր տունը այդ հանդիպման անցկացման համար, կամ գուցե անհարմարություններ ստեղծվեն նրանց համար, ովքեր այցելում են այդ տանը անցկացվող Գրքի ուսումնասիրության հանդիպումը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը