Նպատակասլա՞ց ես գործում
1 Եհովան նպատակի տեր Աստված է (Ես. 55։10, 11)։ Մեզ հորդոր է տրվում, որպեսզի նրան նմանվենք (Եփես. 5։1)։ Դա, անկասկած, պետք է արտացոլվի մեր ծառայության մեջ։ Հետևաբար, տեղին է հարցնել. «Նպատակասլա՞ց ես գործում արդյոք»։
2 Տնից տուն քարոզչությունը, ոչ պաշտոնական վկայությունը և գրականություն տարածելը քո նպատակասլաց ծառայության մի մասն են կազմում։ Բայց հիշիր, որ մեզ հանձնարարված է ոչ միայն քարոզչական, այլև աշակերտներ պատրաստելու գործը (Մատթ. 28։19, 20)։ Թագավորության մասին ճշմարտության սերմերը ցանելուց հետո հարկավոր է վերադառնալ ջրելու համար, ապա կանոնավորաբար հոգ տանել դրանց մասին, քանի որ ակնկալում ենք, որ Եհովան կաճեցնի այդ սերմերը (Ա Կորնթ. 3։6)։ Մենք պետք է անկեղծ մոտեցում ցուցաբերենք կրկնակի այցելությունների և Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսելու հարցում։
3 Ընդարձակիր ծառայությունդ։ Երբ անդրադառնում ես կատարածդ ծառայությանը, բավարարվածության զգացումով ասում ես ինքդ քեզ. «Նպատակս իրագործեցի»։ Բ Տիմոթէոս 4։5 համարում Պողոսը հորդորում է. «Լիուլի կատարի՛ր քո պաշտօնը»։ Սա նշանակում է, որ պետք է ավելի շատ ջանք թափես հետաքրքրվող անհատներ գտնելու համար։ Քո շաբաթական ծառայության ծրագրում որոշակի ժամանակ տրամադրիր կրկնակի այցելություններ կատարելուն։ Նպատակ դիր Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսել այնպիսի անհատների հետ, որոնք հակված են դեպի արդարությունը։ Սա պետք է լինի քո ծառայության նպատակը։
4 Կարող ես հարցնել քարոզիչներին, թե ինչպիսի զգացումներ են ապրել, երբ իրենց հետ Աստվածաշունչ ուսումնասիրող անհատները մկրտվել են համաժողովում։ Հավանաբար, դա նրանց նույնչափ ուրախություն է պարգևել, որչափ մկրտվող անհատներին։ Նրանք վե՛հ նպատակի են հասել։ Մի քարոզիչ պատմում է. «Աշակերտներ պատրաստել՝ նշանակում է Եհովային փառաբանող ավելի շատ անհատներ պատրաստել. ճշմարտությունն ընդունողների համար դա կյանք է նշանակում։ Ինձ շատ է դուր գալիս աշակերտներ պատրաստելու գործը. դա հրաշալի՜ է... Այն անհատներից շատերը, որոնք, ճանաչելով Եհովային, սիրել են նրան, դարձել են իմ թանկագին ընկերները»։
5 Որքա՜ն ուրախալի է, որ հնարավորություն ունես օգնելու որևէ մեկին Եհովային նվիրված ծառա դառնալ... Նպատակասլաց ծառայություն կատարելը այդպիսի պտուղներ է բերում (Կող. 4։17)։