Աստվածապետական ծառայության դպրոցի 2006 թ. ծրագիրը
Հրահանգներ
2006 թ. ընթացքում Աստվածապետական ծառայության դպրոցը կանցկացվի ներքոհիշյալ կարգով։
ՆՅՈՒԹԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ՝ Արարատ թարգմանությունը (ԱԹ), «Դիտարան» պարբերագիրը (w), «Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից» գիրքը (be), ««Բոլոր գիրքը» վավերական է և օգտակար» գրքույկը (bsi06) և «Քննարկման նյութեր աստվածաշնչյան թեմաներով» գրքույկը (td)։
Դպրոցը պետք է սկսել ԺԱՄԱՆԱԿԻՆ երգով, աղոթքով և ողջույնի խոսքերով և ապա կանցկացվի, ինչպես նշված է ներքևում։ Յուրաքանչյուր ելույթից հետո Դպրոցի վերակացուն կհայտարարի հաջորդ ելույթը։
ԴԱՍ. 5 րոպե։ Դպրոցի վերակացուն, հատուկ խորհրդատուն կամ մեկ ուրիշ ընդունակ երեց կքննարկի «Ծառայության դպրոց» դասագրքի դասերից մեկը։ (Այն ժողովներում, որտեղ երեցները քիչ են, ելույթը կարելի է նշանակել հմուտ ծառայող օգնականներին։)
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ №1. 10 րոպե։ Այս ելույթը ներկայացնում է հմուտ երեցը կամ ծառայող օգնականը։ Այն պետք է հիմնված լինի «Դիտարան» պարբերագրի, «Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից» գրքի կամ ««Բոլոր գիրքը» վավերական է և օգտակար» գրքույկի վրա։ Այն պետք է ներկայացվի որպես 10 րոպեանոց ուսուցողական ելույթ՝ առանց բանավոր կրկնության։ Այս ելույթի նպատակը պետք է լինի ոչ միայն նյութը ներկայացնելը, այլ նաև քննարկվող նյութի գործնական արժեքին ուշադրություն դարձնելը, ինչպես նաև ժողովի համար առավել օգտակար մտքերն ընդգծելը։ Հարկավոր է ներկայացնել ծրագրում նշված թեման։ Այս ելույթով հանդես եկող եղբայրներից ակնկալվում է, որ ուշադիր լինեն, որ չանցնեն ելույթին հատկացված ժամանակը։ Հարկ եղած դեպքում ելույթ ունեցողին կարելի է առանձին խորհուրդ տալ։
ՈՒՇԱԳՐԱՎ ՄՏՔԵՐ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ. 10 րոպե։ Առաջին հինգ րոպեների ընթացքում ընդունակ երեցը կամ ծառայող օգնականը պետք է նյութը հարմարեցնի տեղական կարիքներին։ Նա կարող է քննարկել Աստվածաշնչի շաբաթական ընթերցանության համար տրված գլուխներից ցանկացած հատված։ Այս ելույթը չպետք է լինի պարզապես տրված գլուխների ամփոփում։ Գլխավոր նպատակն է օգնել ունկնդիրներին հասկանալ, թե ինչու և ինչով է նյութն արժեքավոր։ Հռետորը պետք է ուշադիր լինի, որ չանցնի առաջին մասին հատկացված ժամանակը՝ հինգ րոպե։ Նա պետք է հետևի, որ վերջին հինգ րոպեն տրամադրի ունկնդիրների մեկնաբանություններին։ Ունկնդիրներին պետք է խրախուսել կարճ (30 վրկ կամ ավելի քիչ տևողությամբ) մեկնաբանություններ տալ այն մասին, թե Աստվածաշնչի ընթերցանությունից որ մտքերն են հետաքրքիր եղել իրենց համար, և ինչ օգուտներ են քաղել դրանցից։ Ապա Դպրոցի վերակացուն առաջադրանք ունեցողներին հրավիրում է անցնել իրենց նշանակված դասարանները։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ №2. 4 րոպե կամ ավելի քիչ։ Այս առաջադրանքն ընթերցանություն է և հանձնարարվում է եղբորը։ Եղբայրը պետք է կարդա տրված նյութը՝ առանց առաջաբան ու վերջաբան ներկայացնելու։ Այս առաջադրանքը «Սաղմոսներ» գրքից ներկայացնելիս նա պետք է կարդա ենթախորագրերը։ Դպրոցի վերակացուն հատկապես հետաքրքրված կլինի նրանով, որ օգնի եղբայրներին նյութը կարդալ հասկանալով, սահուն, բնական, տրամաբանական շեշտադրությամբ, հնչերանգով և տեղին տրված դադարներով։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ №3. 5 րոպե։ Հանձնարարվում է քրոջը։ Այս առաջադրանքը ստացողը կա՛մ ինքը պետք է ընտրի պայմանական իրադրությունը, կա՛մ էլ նրան կհանձնարարվի «Ծառայության դպրոց» գրքի 82–րդ էջի ցանկում տրվածներից որևէ մեկը։ Քույրը պետք է օգտվի իրեն հանձնարարված թեմայից և այն համապատասխանեցնի քարոզչական ծառայության որևէ ոլորտի, որը մոտ է իրականությանը և գործնական է տվյալ տեղանքի համար։ Եթե առաջադրանքը պատրաստելու աղբյուրը նշված չէ, քույրը նյութեր հավաքելու նպատակով պետք է փնտրտուքներ կատարի մեր հրատարակություններում։ Դպրոցի նոր անդամներին հարկավոր է տալ այնպիսի առաջադրանքներ, որոնց աղբյուրները նշված են։ Դպրոցի վերակացուն հատկապես պետք է ուշադրություն դարձնի այն բանի վրա, թե ինչպես է քույրը զարգացնում թեման և օգնում իր զրուցակցին տրամաբանելու Գրությունների հիման վրա և հասկանալու քննարկվող նյութի գլխավոր մտքերը։ Դպրոցի վերակացուն օգնական կնշանակի։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ №4. 5 րոպե։ Սովորողը պետք է զարգացնի տրված թեման։ Եթե առաջադրանքը պատրաստելու աղբյուրը նշված չէ, սովորողը նյութեր հավաքելու նպատակով պետք է փնտրտուքներ կատարի մեր հրատարակություններում։ Եթե առաջադրանքը հանձնարարված է եղբորը, ապա այն պետք է ներկայացվի որպես ելույթ լսարանի առջև։ Եթե առաջադրանք ստացողը քույր է, ապա առաջադրանքը պետք է միշտ ներկայացվի այնպես, ինչպես 3–րդ առաջադրանքը։ Դպրոցի վերակացուն կարող է 4–րդ առաջադրանքը հանձնարարել եղբոր, երբ էլ որ հարմար գտնի։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ այն առաջադրանքները, որոնց վրա աստղանիշ է դրված, հարկավոր է հանձնարարել միայն եղբայրներին, և պետք է ներկայացվեն որպես ելույթ։
ԺԱՄԱՆԱԿԸ։ Ո՛չ ելույթները, ո՛չ էլ խորհուրդները չպետք է անցնեն հատկացված ժամանակը։ Եթե 2–րդ, 3–րդ և 4–րդ առաջադրանքներով հանդես եկողների ժամանակը լրացել է, ելույթը պետք է նրբանկատորեն դադարեցնել։ Եթե դասի քննարկումը, №1 առաջադրանքը կամ Աստվածաշնչի ուշագրավ մտքերը ներկայացնող եղբայրները անցնում են իրենց հատկացված ժամանակը, նրանց հարկավոր է խորհուրդ տալ առանձին։ Բոլոր ելույթ ունեցողները պետք է ուշադիր հետևեն իրենց հատկացված ժամանակին։ Ամբողջ ծրագիրը տևում է 45 րոպե, բացի երգից ու աղոթքից։
ԽՈՐՀՈՒՐԴԸ. 1 րոպե։ Դպրոցի վերակացուն №2, №3 և №4 առաջադրանքներից հետո ամենաշատը մեկ րոպեում գովասանքի խոսքեր կասի՝ նշելով ելույթի դրական կողմերից որևէ մեկը։ Նա չպետք է պարզապես ասի՝ ապրե՛ս, այլ պետք է ուշադրություն հրավիրի այն բանի վրա, թե կոնկրետ ինչ պատճառներով էր ելույթի այս կամ այն մասը լավ ներկայացված։ Հաշվի առնելով յուրաքանչյուր սովորողի կարիքները՝ հավելյալ քաջալերիչ խորհուրդ կարելի է տալ առանձին՝ ժողովից հետո կամ մեկ ուրիշ ժամանակ։
ՀԱՏՈՒԿ ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆ։ Հնարավորության դեպքում երեցների խորհուրդը, բացի Դպրոցի վերակացուից, կարող է որևէ հմուտ երեցի նշանակել որպես հատուկ խորհրդատու։ Եթե ժողովում կան մեկից ավելի երեցներ, ապա ամեն տարի այս պարտականությունը կարող է կատարել մեկ ուրիշ փորձառու երեց։ Հատուկ խորհրդատուի պատասխանատվությունը կլինի հարկ եղած դեպքում առանձին խորհուրդ տալ այն եղբայրներին, ովքեր հանդես են գալիս №1 առաջադրանքով և ներկայացնում են Աստվածաշնչի ուշագրավ մտքերը։ Պարտադիր չէ երեցներին ու ծառայող օգնականներին ամեն անգամ ելույթից հետո խորհուրդ տալ։
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲԼԱՆԿԸ։ Գտնվում է դասագրքում։
ԲԱՆԱՎՈՐ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ. 30 րոպե։ Երկու ամիսը մեկ անգամ Դպրոցի վերակացուն բանավոր կրկնություն կանցկացնի։ Կրկնությունից առաջ կներկայացվեն դասի քննարկումը և Աստվածաշնչի ընթերցանությունից ուշագրավ մտքերը, ինչպես որ նշված է վերևում։ Բանավոր կրկնությունը հիմնված է Դպրոցում վերջին երկու ամիսներին, այդ թվում տվյալ շաբաթվա ընթացքում անցած նյութի վրա։ Եթե ձեր ժողովը շրջանային համաժողովի է հրավիրված այն շաբաթ, երբ ծրագրով պետք է անցկացվի բանավոր կրկնությունը, այդ դեպքում բանավոր կրկնությունը (և տվյալ շաբաթվա ծրագրի մնացած մասը) պետք է տեղափոխել հաջորդ շաբաթ, իսկ հաջորդ շաբաթվա ծրագիրը պետք է անցկացվի համաժողովին նախորդող շաբաթը։ Եթե շրջանային վերակացուն այցելում է ձեր ժողով այն շաբաթ, երբ պետք է անցկացվի բանավոր կրկնությունը, երգը, դասը և Աստվածաշնչի ուշագրավ մտքերը պետք է ներկայացնել՝ ծրագրի համաձայն։ Ուսուցողական ելույթը (ներկայացվում է դասից հետո) պետք է վերցնել հաջորդ շաբաթվա ծրագրից։ Հաջորդ շաբաթվա Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ կներկայացվի դասը և Աստվածաշնչի ուշագրավ մտքերը և հետո կանցկացվի բանավոր կրկնությունը։
ԾՐԱԳԻՐ
Հունվ. 2 Աստվածաշնչի ընթերց. Բ Մնացորդաց 29–32
Երգ 91
Դաս. Բարի գալուստ Աստվածապետական ծառայության դպրոց (be,
էջ 5, պ. 1–էջ 8, պ. 1)
№ 1. Հաճույքով ընթերցիր Աստծու Խոսքը (be, էջ 9, պ. 1–5)
№ 2. Բ Մնացորդաց 30։1–12
№ 3. Ինչու ճշմարիտ քրիստոնյաները անմաքուր լեզու չեն գործածում
№ 4. td 10Ա Եկեղեցին հոգևոր է, Հիսուսի վրա կառուցված
Հունվ. 9 Աստվածաշնչի ընթերց. Բ Մնացորդաց 33–36
Երգ 144
Դաս. Ճիշտ ընթերցանություն (be, էջ 83, պ. 1–էջ 84, պ. 1)
№ 1. «Բ Մնացորդաց» գիրքը. ինչո՞վ է օգտակար (bsi06 էջ 4, պ. 34–36)
№ 2. Բ Մնացորդաց 34։1–11
№ 3. td 10Բ Եկեղեցին շինված չէ Պետրոսի վրա
№ 4. Երբեք մի՛ ամաչեք բարոյականության վերաբերյալ Աստվածաշնչի
չափանիշներին հետևելու համար
Հունվ. 16 Աստվածաշնչի ընթերց. Եզրաս 1–5
Երգ 137
Դաս. Ինչպես ճիշտ ընթերցել (be, էջ 84, պ. 2–էջ 85, պ. 3)
№ 1. «Եզրաս» գրքի նախաբանը (bsi06, էջ 5, 6, պ. 1–7)
№ 2. Եզրաս 1։1–11
№ 3. Մաքուր խիղճ ունենալու օգուտները
№ 4. td 11Ա Աստծու անունը
Հունվ. 23 Աստվածաշնչի ընթերց. Եզրաս 6–10
Երգ 106
Դաս. Հստակ արտասանություն (be, էջ 86, պ. 1–6)
№ 1. «Եզրաս» գիրքը. ինչո՞վ է օգտակար (bsi06, էջ 6, 7, պ. 14–18)
№ 2. Եզրաս 6։1–12
№ 3. td 11Բ Աստծու գոյությունը
№ 4. a Ամուսնության վերաբերյալ Աստծու տեսակետը
Հունվ. 30 Աստվածաշնչի ընթերց. Նէեմիա 1–4
Երգ 161
Դաս. Ինչպես սովորել հստակ արտասանել (be, էջ 87, պ. 1–էջ 88, պ. 3)
№ 1. «Նէեմիա» գրքի նախաբանը (bsi06, էջ 7, 8, պ. 1–5)
№ 2. Նէեմիա 2։1–10
№3. Ապահովության ամենակարևոր ձևը
№4. td 11Գ Աստծու հատկությունները
Փետր. 6 Աստվածաշնչի ընթերց. Նէեմիա 5–8
Երգ 40
Դաս. Ճիշտ արտասանություն. ինչ պետք է նկատի ունենալ (be, էջ 89,
պ. 1–էջ 90, պ. 2)
№ 1. Աստվածաշունչը ընթերցիր ամեն օր (be, էջ 10, պ. 1–էջ 12, պ. 3)
№ 2. Նէեմիա 5։1–13
№ 3. td 11Դ Սխալ է ասել, որ բոլորը ծառայում են միևնույն Աստծուն
№ 4. «Քու սիրտդ պահէ» (Առակ. 4։23, ԱԱ)
Փետր. 13 Աստվածաշնչի ընթերց. Նէեմիա 9–11
Երգ 159
Դաս. Արտասանությունը բարելավելու միջոցներ (be, էջ 90, պ. 3–էջ 92)
№ 1. Պատերազմի փոխարեն՝ սովորել խաղաղություն (w04 01.01, էջ 6,
պ. 8–էջ 7, պ. 5)
№ 2. Նէեմիա 10։28–37
№ 3. Ապացույց, որ Եհովան սիրում է մեզ
№ 4. td 12Ա Եհովայի վկաների ծագումը
Փետր. 20 Աստվածաշնչի ընթերց. Նէեմիա 12, 13
Երգ 118
Դաս. Սահուն խոսք (be, էջ 93, պ. 1–էջ 94, պ. 3)
№ 1. «Նէեմիա» գիրքը. ինչո՞վ է օգտակար (bsi06, էջ 8, 9, պ. 16–19)
№ 2. Նէեմիա 13։1–14
№ 3. td 13Ա Երկինք են գնում միայն 144 000 հոգի
№ 4. b Ինչո՞ւ դաժան տեսախաղերը քրիստոնյաների համար չեն
Փետր. 27 Աստվածաշնչի ընթերց. Եսթեր 1–5
Երգ 215
Դաս. Ինչպես կարող ես ավելի սահուն խոսել (be, էջ 94, պ. 4–էջ 96,
պ. 2, 95–րդ էջի շրջանակը չընդգրկել)
Բանավոր կրկնություն
Մարտի 6 Աստվածաշնչի ընթերց. Եսթեր 6–10
Երգ 74
Դաս. Ինչպես հաղթահարել կակազությունը (be, էջ 95, շրջանակ)
№ 1. «Եսթեր» գրքի նախաբանը, և ինչով է այն օգտակար (bsi06,
էջ 9–11, պ. 1–6, 16–18)
№ 2. Եսթեր 6։1–10
№ 3. Մեղմ պատասխանը կարող է հանդարտեցնել բարկությունը
№ 4. td 14Ա Աստծու ծրագիրը երկրի նկատմամբ
Մարտի 13 Աստվածաշնչի ընթերց. Յոբ 1–5
Երգ 160
Դաս. Դադարներ՝ կետադրական նշանների վրա և մեկ այլ մտքի
անցնելիս (be, էջ 97, պ. 1–էջ 98, պ. 5)
№ 1. «Յոբ» գրքի նախաբանը (bsi06, էջ 11–13, պ. 1–6)
№ 2. Յոբ 2։1–13
№ 3. td 14Բ Երկիրը երբեք չի ոչնչացվի կամ ամայացվի
№ 4. c Ինչո՞ւ են ճշմարիտ քրիստոնյաները խուսափում տրտնջալուց
Մարտի 20 Աստվածաշնչի ընթերց. Յոբ 6–10
Երգ 214
Դաս. Դադար՝ միտքն ընդգծելու և լսելու համար (be, էջ 99,
պ. 1–էջ 100, պ. 4)
№ 1. Հոգևոր արժեքների առավելությունը (w04 15.10, էջ 4, պ. 2–էջ 5,
պ. 3)
№ 2. Յոբ 7։1–21
№ 3. Ինչ է նշանակում սրտով մաքուր լինել
№ 4. td 15Ա Աստված՝ Հայրը, մեկ անձ է, տիեզերքի ամենաբարձրյալը
Մարտի 27 Աստվածաշնչի ընթերց. Յոբ 11–15
Դաս. Տրամաբանական շեշտ (be, էջ 101, պ. 1–էջ 102, պ. 3)
№ 1. «Տեսէք թէ ինչպէս էք լսում» (be, էջ 13, պ. 1–էջ 14, պ. 5)
№ 2. Յոբ 12։1–25
№ 3. td 15Բ Որդին Հորից ցածր էր թե՛ մինչև երկիր գալը և թե՛
դրանից հետո
№ 4. d Ինչու է ծառայությունը ուրախություն բերում
Ապր. 3 Աստվածաշնչի ընթերց. Յոբ 16–20
Երգ 50
Դաս. Ինչպես կարելի է տրամաբանական շեշտը ճիշտ կիրառել (be,
էջ 102, պ. 4–էջ 104, պ. 3)
№ 1. Ինչպես ցույց տանք մեր սերը Աստծու հանդեպ (w04 01.03,
էջ 19–21)
№ 2. Յոբ 16։1–22
№ 3. Ինչպես է Եհովան մարդկանց բերում դեպի իր երկրպագությունը
№ 4. td 15Գ Աստծու և Քրիստոսի միասնությունը
Ապր. 10 Աստվածաշնչի ընթերց. Յոբ 21–27
Երգ 119
Դաս. Կարևոր մտքերի ընդգծում (be, էջ 105, պ. 1–էջ 106, պ. 2)
№ 1. Հոգևոր արժեքները վարձատրություն են բերում (w04 15.10, էջ 5,
պ. 4–էջ 7, պ. 2)
№ 2. Յոբ 24։1–20
№ 3. Եհովան սովորականից ավելի մեծ զորություն է տալիս
№ 4. td 15Դ Աստծու սուրբ ոգին նրա գործուն ուժն է
Ապր. 17 Աստվածաշնչի ընթերց. Յոբ 28–32
Երգ 100
Դաս. Ձայնի հնչեղությունը՝ ըստ ունկնդիրների կազմի (be, էջ 107,
պ. 1–էջ 108, պ. 4)
№ 1. Ինչպես լսել ժողովի հանդիպումների և համաժողովների
ժամանակ (be, էջ 15, պ. 1–էջ 16, պ. 5)
№ 2. Յոբ 29։1–25
№ 3. td 16Ա Ի՛նչ է բերելու մարդկությանը Աստծու Թագավորությունը
№ 4. Ինչու էին ամբոխները զարմանում Հիսուսի ուսուցումները լսելիս
Ապր. 24 Աստվածաշնչի ընթերց. Յոբ 33–37
Երգ 94
Դաս. Ինչպես բարելավել ձայնի հնչեղությունը (be, էջ 108,
պ. 5–էջ 110, պ. 2)
Բանավոր կրկնություն
Մայ. 1 Աստվածաշնչի ընթերց. Յոբ 38–42
Երգ 154
Դաս. Հնչերանգի փոփոխում. ձայնի հնչեղությունը պետք է
համապատասխանի նյութին (be, էջ 111, պ. 1–էջ 112, պ. 2)
№ 1. «Յոբ» գիրքը. ինչո՞վ է օգտակար (bsi06, էջ 13, 14, պ. 39–43)
№ 2. Յոբ 38։1–24
№ 3. Ինչպե՞ս են այսօր կատարվում Եսայիա 60։22–ի խոսքերը
№ 4. td 16Բ Մինչ Քրիստոսի թշնամիները գործում են, կառավարումը
սկսվում է
Մայ. 8 Աստվածաշնչի ընթերց. Սաղմոս 1–10
Երգ 168
Դաս. Հնչերանգի փոփոխում. փոփոխիր խոսքիդ տեմպը (be, էջ 112,
պ. 3–6)
№ 1. «Սաղմոսներ» գրքի նախաբանը—մաս 1 (bsi06, էջ 14–16, պ. 1–5)
№ 2. Սաղմոս 4։1–5։12
№ 3. td 16Գ Ոչ «սրտերում» է, ոչ էլ մարդկային ջանքերով է ստեղծվում
№ 4. Ամուր բռնիր ողջամիտ խոսքերի օրինակը
Մայ. 15 Աստվածաշնչի ընթերց. Սաղմոս 11–18
Երգ 217
Դաս. Հնչերանգի փոփոխում. փոփոխիր ձայնիդ տոնը (be, էջ 113,
պ. 1–էջ 114, պ. 1)
№ 1. «Սաղմոսներ» գրքի նախաբանը—մաս 2 (bsi06, էջ 16, 7, պ. 6–11)
№ 2. Սաղմոս 14։1–16։6
№ 3. Ի՞նչ կերպերով են ճշմարիտ քրիստոնյաները աշխարհից անջատ
մնում
№ 4. td 17Ա Մ. թ. 1914–ին լրանում են «հեթանոսների ժամանակները»
Մայ. 22 Աստվածաշնչի ընթերց. Սաղմոս 19–25
Երգ 23
Դաս. Խոսելիս արտահայտիր զգացմունքներդ (be, էջ 115, պ. 1–էջ 116,
պ. 4)
№ 1. «Բարի խոհեմութիւնը» հավանության է արժանացնում (w04 15.07,
էջ 27, պ. 4–էջ 28, պ. 4)
№ 2. Սաղմոս 22։1–22
№ 3. td 18Ա Հիսուսը մահապատժի ցցի վրա հանվեց որպես նախատինք
№ 4. e Որո՞նք են Աստծու հիշեցումները, և ինչո՞ւ մենք պետք է
հետևենք դրանց
Մայ. 29 Աստվածաշնչի ընթերց. Սաղմոս 26–33
Երգ 203
Դաս. Ոգևորությունը համապատասխանում է նյութին (be, էջ 116,
պ. 5–էջ 117, պ. 4)
№ 1. Դու կարող ես բարելավել հիշողությունդ (be, էջ 17, պ. 1–էջ 19,
պ. 1)
№ 2. Սաղմոս 30։1–31։8
№ 3. Ի՞նչ առումներով է ճշմարտությունն ազատում անհատին
№ 4. td 18Բ Խաչին երկրպագելը սխալ է
Հուն. 5 Աստվածաշնչի ընթերց. Սաղմոս 34–37
Երգ 167
Դաս. Ջերմություն արտահայտիր (be, էջ 118, պ. 1–էջ 119, պ. 4)
№ 1. Աղոթքի ուժը (w04 15.08, էջ 18, պ. 6–էջ 19, պ. 10)
№ 2. Սաղմոս 34։1–22
№ 3. td 19Ա Աստծուն հնազանդվողների համար ապահովված է
հավիտենական կյանք
№ 4. Կռապաշտության ի՞նչ ձևերից մենք պետք է խուսափենք
Հուն. 12 Աստվածաշնչի ընթերց. Սաղմոս 38–44
Երգ 216
Դաս. Զգացումներ արտահայտիր (be, էջ 119, պ. 5–էջ 120, պ. 4)
№ 1. Աստծու ոգու դերը հիշելու հարցում (be, էջ 19, պ. 2–էջ 20,
պ. 3)
№ 2. Սաղմոս 40։1–17
№ 3. Գիտությունը չի հակասում Աստվածաշնչին
№ 4. td 19Բ Երկնային կյանքը միայն Քրիստոսի անդամների համար է
Հուն. 19 Աստվածաշնչի ընթերց. Սաղմոս 45–51
Երգ 104
Դաս. Ժեստերի և դեմքի արտահայտության կարևորությունը (be, էջ 121,
պ. 1–4)
№ 1. Ե՞րբ է Հիսուսը գալիս (w04 01.03, էջ 16, շրջանակ)
№ 2. Սաղմոս 46։1–47։9
№ 3. td 19Գ Անսահման թվով անհատներ՝ «այլ ոչխարները»,
ստանում են երկրային կյանքի երաշխիքը
№ 4. Ինչպե՞ս կարող է քրիստոնյան լինել տկար, բայց զորացած
Հուն. 26 Աստվածաշնչի ընթերց. Սաղմոս 52–59
Երգ 103
Դաս. Ժեստերը և դեմքի արտահայտությունը (be, էջ 122, պ. 1–էջ 123,
պ. 2)
Բանավոր կրկնություն
Հուլ. 3 Աստվածաշնչի ընթերց. Սաղմոս 60–68
Երգ 45
Դաս. Տեսողական կապը քարոզչական ծառայության ժամանակ
(be, էջ 124, պ. 1–էջ 125, պ. 4)
№ 1. Եհովայի խոնարհությունը ի՞նչ նշանակություն ունի մեզ համար
№ 2. Սաղմոս 60։1–61։8
№ 3. Քրիստոնեական գործունեությանը մասնակցելն արդյոք մեզ
ազատո՞ւմ է Աստծու օրենքներին հետևելուց
№ 4. td 20Ա Միայն մեկ ճշմարիտ կրոն գոյություն ունի
Հուլ. 10 Աստվածաշնչի ընթերց. Սաղմոս 69–73
Երգ 225
Դաս. Տեսողական կապը ելույթ ունենալիս (be, էջ 125, պ. 5–էջ 127,
պ. 1)
№ 1. Ինչո՞ւ պետք է միտք դնես կարդալուն (be, էջ 21, պ. 1–էջ 23,
պ. 3)
№ 2. Սաղմոս 71։1–18
№ 3. td 20Բ Սուտ ուսմունքները դատապարտելը ճիշտ է
№ 4. f Ինչո՞ւ պետք է քրիստոնյաներն անաչառ լինեն
Հուլ. 17 Աստվածաշնչի ընթերց. Սաղմոս 74–78
Երգ 28
Դաս. Քարոզչական ծառայության ժամանակ բնական խոսելը
(be, էջ 128, պ. 1–էջ 129, պ. 1)
№ 1. Ճիշտ մղումներով ընթերցիր (be, էջ 23, պ. 4–էջ 26, պ. 5)
№ 2. Սաղմոս 75։1–76։12
№ 3. Ի՞նչ է նշանակում փնտրել Եհովային (Սոփ. 2։3)
№ 4. td 20Գ Եթե կրոնը սխալ է, անհրաժեշտ է այն փոխել
Հուլ. 24 Աստվածաշնչի ընթերց. Սաղմոս 79–86
Երգ 112
Դաս. Ելույթ ունենալիս բնական խոսելը (be, էջ 129, պ. 2–էջ 130,
պ. 1)
№ 1. «Ուղիղների վրանը կ’ծաղկի» (w04 15.11, էջ 26, պ. 1–էջ 28,
պ. 1)
№ 2. Սաղմոս 82։1–83։18
№ 3. td 20Դ «Բոլոր կրոններն էլ լավն են» տեսակետը Աստծու
հավանությունը չունի
№ 4. Կարո՞ղ են անկատար մարդիկ իսկապես հաճեցնել Աստծուն
Հուլ. 31 Աստվածաշնչի ընթերց. Սաղմոս 87–91
Երգ 57
Դաս. Հանրության առջև ընթերցելիս բնական խոսելը (be, էջ 130,
պ. 2–4)
№ 1. «Երբ «գիտութիւնը դիւրին է», և երբ իմաստությունը ազդում է
փոխհարաբերությունների վրա (w04 15.11, էջ 28, պ. 2–էջ 29,
պ. 7)
№ 2. Սաղմոս 89։1–21
№ 3. Աստվածաշունչն ուսումնասիրելը մեր երկրպագության մի մասն է
№ 4. td 21Ա Քրիստոնյաների դեմ ուղղված հակառակության պատճառը
Օգոստ. 7 Աստվածաշնչի ընթերց. Սաղմոս 92–101
Երգ 190
Դաս. Անձնական մաքրությունը զարդարում է բարի լուրը (be, էջ 131,
պ. 1–3)
№ 1. Ինչպես ուսումնասիրել (be, էջ 27, պ. 1–էջ 31, պ. 2)
№ 2. Սաղմոս 92։1–93։5
№ 3. td 21Բ Կինը չպետք է թույլ տա, որ ամուսինն իրեն Աստծուց
հեռացնի
№ 4. Բարոյապես մաքուր մնալու կարևորությունը
Օգոստ. 14 Աստվածաշնչի ընթերց. Սաղմոս 102–105
Դաս. Ինչպես է համեստությունն ու ողջամտությունը ազդում անհատի
հագուկապի վրա (be, էջ 131, պ. 4–էջ 132, պ. 3)
№ 1. Որքա՜ն մեծ են քո գործերը, ո՛վ Եհովա (w04 15.11, էջ 8, 9)
№ 2. Սաղմոս 104։1–24
№ 3. Ինչո՞ւ մենք պետք է արթուն լինենք
№ 4. g td 21Գ Ամուսինը չպետք է թողնի, որ կինը խանգարի
իրեն Աստծուն ծառայել
Օգոստ. 21 Աստվածաշնչի ընթերց. Սաղմոս 106–109
Երգ 201
Դաս. Կոկիկ ու վայելուչ արտաքին տեսք ունենալու արժեքը (be, էջ 132,
պ. 4–էջ 133, պ. 1)
№ 1. Պատանինե՛ր, կուրորեն մի՛ հետևեք ձեր հասակակիցներին (w04
15.10, էջ 22, պ. 4–էջ 24, պ. 5)
№ 2. Սաղմոս 107։20–43
№ 3. td 22Ա Հույս հանգուցյալների համար
№ 4. Ի՞նչ կերպերով կարող ենք ընդօրինակել Աստծուն
Օգոստ. 28 Աստվածաշնչի ընթերց. Սաղմոս 110–118
Երգ 125
Դաս. Լավ արտաքին տեսքը գայթակղության առիթ չի տալիս
(be, էջ 133, պ. 2–4)
Բանավոր կրկնություն
Սեպտ. 4 Աստվածաշնչի ընթերց. Սաղմոս 119
Երգ 59
Դաս. Լավ կեցվածք ունենալ, և մեր ամեն ինչը պետք է կոկիկ լինի (be,
էջ 133, պ. 5–էջ 134, պ. 4)
№ 1. Ուսումնասիրություն կատարելը վարձահատույց գործ է (be, էջ 31,
պ. 3–էջ 32, պ. 4)
№ 2. Սաղմոս 119։25–48
№ 3. Ինչո՞ւ ենք հարգանք ցույց տալիս պետական իշխանությունների
նկատմամբ
№ 4. td 22Բ Հարություն են առնում կա՛մ երկնային, կա՛մ երկրային
կյանքի համար
Սեպտ. 11 Աստվածաշնչի ընթերց. Սաղմոս 120–134
Երգ 65
Դաս. Ինչպես նվազեցնել անհանգստությունը ելույթ ունենալիս (be,
էջ 135, պ. 1–էջ 137, պ. 2)
№ 1. Ինչպես փնտրտուքներ կատարել (be, էջ 33, պ. 1–էջ 35, պ. 2)
№ 2. Սաղմոս 121։1–123։4
№ 3. td 23Ա Հիսուսը Աստծու Որդին է և նշանակված Թագավորը
№ 4. Ի՞նչ է չափազանցությունը, և ինչպե՞ս Հիսուսը գործածեց այն
Սեպտ. 18 Աստվածաշնչի ընթերց. Սաղմոս 135–141
Երգ 97
Դաս. Ինչպես կարող է անհատը տիրապետել իրեն (be, էջ 137,
պ. 3–էջ 138, պ. 5)
№ 1. «Սաղմոսներ» գիրքը. ինչո՞վ է օգտակար—մաս 1 (bsi06, էջ 17, 18,
պ. 23–27)
№ 2. Սաղմոս 136։1–26
№ 3. Ի՞նչ առումով է Հիշատակի երեկոն միասնական ընթրիք
№ 4. td 23Բ Փրկվելու համար Հիսուս Քրիստոսին հավատալն
անհրաժեշտ է
Սեպտ. 25 Աստվածաշնչի ընթերց. Սաղմոս 142–150
Դաս. Ձայնի բարձրացման կարևորությունը (be, էջ 139, պ. 1–140, պ. 1)
№ 1. «Սաղմոսներ» գիրքը. ինչո՞վ է օգտակար—մաս 2 (bsi06, էջ 18, 19,
պ. 28–32)
№ 2. Սաղմոս 142։1–143։12
№ 3. td 23Գ Հիսուսին միայն հավատալը բավական չէ
№ 4. Ի՞նչ կերպերով կարող ենք ուրիշների կարիքները մեր կարիքներից
առաջ դասել
Հոկտ. 2 Աստվածաշնչի ընթերց. Առակաց 1–6
Երգ 111
Դաս. Արդյունավետորեն օգտվել խոսափողից (be, էջ 140, պ. 2–էջ 142,
պ. 1)
№ 1. «Առակաց» գրքի նախաբանը—մաս 1 (bsi-06, էջ 19, 20, պ. 1–5)
№ 2. Առակաց 5։1–23
№ 3. td 24Ա Տերունական ընթրիքի Հիշատակի երեկոն
№ 4. h Սուտ պատմություններ մի՛ տարածեք (Բ Տիմոթ. 4։4)
Հոկտ. 9 Աստվածաշնչի ընթերց. Առակաց 7–11
Երգ 73
Դաս. Պատասխանելիս օգտվիր Աստվածաշնչից (be, էջ 143, պ. 1–3)
№ 1. «Առակաց» գրքի նախաբանը—մաս 2 (bsi06, էջ 20, 21, պ. 6–11)
№ 2. Առակաց 7։1–27
№ 3. Քրիստոնեական չեզոքությունը նպաստում է մեր եղբայրության
միասնությանը
№ 4. td 24Բ Պատարագը սուրբգրային չէ
Հոկտ. 16 Աստվածաշնչի ընթերց. Առակաց 12–16
Երգ 180
Դաս. Ինչպես հմտանալ Աստվածաշունչը գործածելու հարցում
(be, էջ 144, պ. 1–4)
№ 1. Սովորիր օգտվել փնտրտուքներ կատարելու մյուս միջոցներից (be,
էջ 35, պ. 3–էջ 38, պ. 5)
№ 2. Առակաց 14։1–21
№ 3. td 25Ա Հիսուսի վերադարձը անտեսանելի է մարդկանց
№ 4. Ի՞նչը կօգնի մեզ ուշադիր լինել ժողովի հանդիպումների ժամանակ
Հոկտ. 23 Աստվածաշնչի ընթերց. Առակաց 17–21
Երգ 131
Դաս. Խրախուսիր ունկնդիրներին օգտվել Աստվածաշնչից (be, էջ 145, 146)
№ 1. «Առակաց» գիրքը. ինչո՞վ է օգտակար—մաս 1 (bsi06, էջ 21–23,
պ. 19–28)
№ 2. Առակաց 17։1–20
№ 3. Ինչպե՞ս են քրիստոնյաները վերաբերվում տարեցներին
№ 4. i td 25Բ Հիսուսի վերադարձը ճանաչելի է կոնկրետ փաստերից
Հոկտ. 31 Աստվածաշնչի ընթերց. Առակաց 22–26
Երգ 9
Դաս. Սուրբգրային համարներն արդյունավետորեն ներկայացնելու
կարևորությունը (be, էջ 147, պ. 1–էջ 148, պ. 2)
Բանավոր կրկնություն
Նոյ. 6 Աստվածաշնչի ընթերց. Առակաց 27–31
Երգ 51
Դաս. Սուրբգրային համարները ներկայացնելու համար
համապատասխան մեկնաբանություններ ընտրելը
(be, էջ 148, պ. 3–էջ 149, պ. 3)
№ 1. «Առակաց» գիրքը. ինչո՞վ է օգտակար—մաս 2 (bsi06, էջ 23, 24,
պ. 29–38)
№ 2. Առակաց 28։1–18
№ 3. td 26Ա Ինչ է հոգին
№ 4. Ինչու չպետք է ծառայության ժամանակ հանդիպած անհատների
մասին դատենք նրանց արտաքին տեսքից
Նոյ. 13 Աստվածաշնչի ընթերց. Ժողովող 1–6
Երգ 25
Դաս. Ընթերցիր զգացմունքով (be, էջ 150, պ. 1, 2)
№ 1. «Ժողովող» գրքի նախաբանը—մաս 2 (bsi06, էջ 25, 26, պ. 1–8)
№ 2. Ժողովող 5։1–15
№ 3. Ինչպե՞ս են աստվածաշնչային ճշմարտությունները փակված մնում
իմաստուններից ու գիտուններից (Մատթ. 11։25)
№ 4. td 26Բ Հոգու և ոգու միջև եղած տարբերությունը
Նոյ. 20 Աստվածաշնչի ընթերց. Ժողովող 7–12
Երգ 37
Դաս. Շեշտիր անհրաժեշտ բառերը (be, էջ 150, պ. 3–էջ 151, պ. 2)
№ 1. «Ժողովող» գիրքը. ինչո՞վ է օգտակար (bsi06, էջ 26, 27,
պ. 15–19)
№ 2. Ժողովող 9։1–12
№ 3. td 27Ա Մահվան պատճառը
№ 4. Ի՞նչ սխալ բան կա նախանձելու մեջ
Նոյ. 27 Աստվածաշնչի ընթերց. Երգ Երգոց 1–8
Երգ 11
Դաս. Շեշտման մեթոդները (be, էջ 151, պ. 3–էջ 152, պ. 5)
№ 1. «Երգ Երգոց» գրքի նախաբանը, և ինչով է այն օգտակար (bsi06,
էջ 27–29, պ. 1–4, 16–18)
№ 2. Երգ Երգոց 7։1–8։4
№ 3. Ինչո՞ւ պետք է քրիստոնյաների հագուստը կոկիկ,
մաքուր և համեստ լինի
№ 4. td 27Բ Մահացածների վիճակը
Դեկտ. 4 Աստվածաշնչի ընթերց. Եսայիա 1–5
Երգ 90
Դաս. Ճիշտ գործածիր սուրբգրային համարները (be, էջ 153, պ. 1–էջ 154,
պ. 3)
№ 1. «Եսայիա» գրքի նախաբանը (bsi06, էջ 29–31, պ. 1–8)
№ 2. Եսայիա 3։1–15
№ 3. td 27Գ Անհնար է մահացածների հետ խոսելը
№ 4. j Ինչո՞ւ պետք է քրիստոնյաները «ծանր [լինեն]՝ բարկանալու
համար» (Յակ. 1։19)
Դեկտ. 11 Աստվածաշնչի ընթերց. Եսայիա 6–10
Երգ 204
Դաս. Պարզ ցույց տալ սուրբգրային համարը կիրառելու նպատակը (be,
էջ 154, պ. 4–էջ 155, պ. 4)
№ 1. Ինչպես կազմել ելույթի պլան (be, էջ 39–42)
№ 2. Եսայիա 10։1–14
№ 3. Ինչո՞ւ է այդքան կարևոր ներել կարողանալը
№ 4. td 28Ա Մարիամը Հիսուսի մայրն էր, ոչ թե «աստվածածին»
Դեկտ. 18 Աստվածաշնչի ընթերց. Եսայիա 11–16
Երգ 47
Դաս. Տրամաբանիր Գրությունների հիման վրա (be, էջ 155, պ. 5–էջ 156,
պ. 4)
№ 1. Պատանինե՛ր, թույլ տվեք ձեր ծնողներին օգնել ձեզ
պաշտպանելու ձեր սիրտը (w04 10.15, էջ 20,
պ. 1–էջ 22, պ. 3)
№ 2. Եսայիա 11։1–12
№ 3. td 28Բ Մարիամը «մշտակույս» չէ
№ 4. Ճշմարիտ քրիստոնյաները չեն մասնակցելու Արմագեդոն պատերազմին
Դեկտ. 25 Աստվածաշնչի ընթերց. Եսայիա 17–23
Երգ 53
Դաս. Հստակ ցույց տուր գործնական արժեքը (be, էջ 157, պ. 1–էջ 158,
պ. 1)
Բանավոր կրկնություն
[Ծանոթագրություն]
a Հանձնարարել միայն եղբայրներին
b Հանձնարարել միայն եղբայրներին
c Հանձնարարել միայն եղբայրներին
d Հանձնարարել միայն եղբայրներին
e Հանձնարարել միայն եղբայրներին
f Հանձնարարել միայն եղբայրներին
g Հանձնարարել միայն եղբայրներին
h Հանձնարարել միայն եղբայրներին
i Հանձնարարել միայն եղբայրներին
j Հանձնարարել միայն եղբայրներին