Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 9/09 էջ 3
  • Փնտրենք արժանիներին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Փնտրենք արժանիներին
  • 2009 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Բարի լուրը քարոզելու կերպեր
    Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը
  • Քարոզչական ծառայության տարածք ունե՞ս
    2006 Մեր թագավորական ծառայությունը
  • Տարածք ունենալու առավելությունները
    2013 Մեր թագավորական ծառայությունը
  • Փնտրենք նրանց, ովքեր «արժանի» են
    2003 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2009 Մեր թագավորական ծառայությունը
km 9/09 էջ 3

Փնտրենք արժանիներին

1. Ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ գնահատում ենք ծառայելու մեր առանձնաշնորհումը։

1 Իր ծառայության ընթացքում Հիսուսը ամեն բան անում էր, որպեսզի բարի լուրը քարոզի հեզերին (Ես. 61։1, 2)։ Որպես Հիսուսի կողմից ուղարկված դեսպաններ և դեսպանորդներ՝ մենք, ընդօրինակելով նրան, ժրաջանորեն փնտրում ենք արժանիներին և այդպիսով ցույց ենք տալիս, որ գնահատում ենք այդ առանձնաշնորհումը (Մատթ. 10։11; 2 Կորնթ. 5։20)։

2. Ինչպե՞ս էր Պողոսը փնտրում մարդկանց և ի՞նչ արդյունքների էր հասնում։

2 Փնտրիր մարդկանց քո տարածքում։ Պողոս առաքյալը սովորաբար գնում էր ժողովարան՝ քարոզելու հրեաներին ու պրոզելիտներին (Գործ. 14։1)։ Փիլիպպե քաղաքում նա և Շիղան գնացին այնտեղ, որտեղ «[իրենց] կարծիքով, աղոթատեղի կար»։ Նրանք վկայություն տվեցին մի խումբ կանանց, որոնցից մեկը՝ Լիդիան, անմիջապես ընդունեց ճշմարտությունը (Գործ. 16։12–15)։

3. Բացի տնետուն քարոզելուց, ծառայության ուրիշ ո՞ր ձևերին կարող ենք մասնակցել։

3 Քո տնետան ծառայության տարածքից բացի, կարող ես քարոզել նաև կանգառներում, զբոսայգիներում, մարդաշատ փողոցներում, գրասենյակներում, առևտրի կենտրոններում և այլ գործարար վայրերում, որոնք գտնվում են քո տարածքում։ Կարող ես նաև քարոզել հսկվող շենքերում նամակագրության միջոցով կամ հեռախոսով։ Լինելով դիտունակ և հաշվի առնելով տարբեր հանգամանքներ՝ դու «շատ բան կունենաս անելու Տիրոջ գործում» (1 Կորնթ. 15։58)։

4. Ինչպե՞ս է հնարավոր ընդլայնել ծառայությունը, եթե մեր ժողովի տարածքը փոքր է։

4 Շատ քարոզիչներ հնարավորություն են ունեցել ընդլայնելու իրենց ծառայությունը և տեղափոխվել են այլ ժողով, որը գտնվում է իրենց երկրում կամ արտասահմանում։ Ոմանք էլ նոր լեզու են սովորել, որպեսզի քարոզեն օտարերկրացիներին։

5. Ինչպիսի՞ օրերում ենք ապրում և ի՞նչ պետք է վճռենք։

5 Բոլորս պետք է հիշենք, որ «արտը աշխարհն է» (Մատթ. 9։37; 13։38)։ Ի մտի ունենալով այն, որ այս չար համակարգի վերջը մոտ է՝ մեզնից յուրաքանչյուրը պետք է քննի իր հանգամանքները, ինչպես նաև հաշվի առնի իր ունակությունները, հնարավորություններն ու կարողությունները, որպեսզի ընդլայնի ծառայությունը։ Եհովան հավաստիացնում է, որ եթե Թագավորության շահերը առաջին տեղում դնենք, նա կօրհնի ծառայությունն ընդլայնելու համար մեր ներդրած ջանքերը (Մատթ. 6։33)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը