Ի՞նչ վիճակում է գրականությունը
Նախքան որևէ մեկին գրականություն առաջարկելը լավ կլինի ուշադիր լինենք, թե ինչ վիճակում է այն։ Եթե ծայրերը ծալված են, այն գունաթափված է, կեղտոտ կամ պատռված, ապա այն վատ տպավորություն կստեղծի մարդու մոտ մեր կազմակերպության մասին և կարող է նույնիսկ խոչընդոտ հանդիսանալ, որ նա ուշադրություն դարձնի կյանքեր փրկող այն լուրին, որը գեղեցիկ կերպով մատուցվում է մեր գրականության մեջ։
Ինչպե՞ս կարող ենք մեր հրատարակությունները կոկիկ վիճակում պահել։ Շատերը այնպիսի պայուսակ են ընտրում, որտեղ հնարավոր կլինի նմանատիպ իրերը միասին տեղավորել։ Օրինակ՝ գրքերը դնում են մի տեղ, պարբերագրերն ու գրքույկները՝ առանձին տեղ, թերթիկներն էլ մեկ այլ տեղ։ Աստվածաշունչը և մյուս հրատարակությունները զգուշորեն են տեղավորում պայուսակում, որպեսզի դրանք չվնասվեն։ Որոշ քարոզիչներ էլ իրենց գրականությունը դնում են առանձին թղթապանակների կամ տուփերի մեջ։ Գրականությունը լավ վիճակում պահելու ինչ միջոց էլ որ օգտագործելու լինենք, մի բան հաստատ է. մեզանից ոչ ոք չի ցանկանա որևէ մեկին առիթ տալ պախարակելու մեր ծառայությունը վնասված գրականություն առաջարկելու պատճառով (2 Կորնթ. 6։3)։