Մատուցումներ
Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսենք հոկտեմբեր ամսվա առաջին շաբաթ օրը
«Երևի կհամաձայնեք, որ կյանքը շատ կարճ է։ Ի՞նչ եք կարծում, կգա մի օր, երբ կվերանան հիվանդությունները և մենք ավելի երկար կապրենք։ [Թույլ տուր պատասխանել։] Տեսեք, թե ինչ է ասվում այստեղ»։ Տուր «Դիտարանի» հոկտեմբերի 1-ի համարի մի օրինակ, քննարկիր 16-րդ էջի առաջին ենթավերնագրի նյութը և նշված աստվածաշնչյան համարը։ Առաջարկիր ամսագիրը և պայմանավորվիր մյուս անգամ քննարկել հաջորդ հարցը։
Դիտարան 1 հոկտեմբերի
«Այսօր շատերին է անհանգստացնում այն, թե ինչ մասշտաբների է հասնում կոռուպցիան։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ կարելի է անել այս խնդիրը լուծելու համար։ [Թույլ տուր պատասխանել։] Ուշադրություն դարձրեք, թե Հիսուսն ինչ է անելու կոռուպցիայի զոհ դարձածների համար։ [Կարդա՛ Սաղմոս 72։12–14։] Այս ամսագրում խոսվում է այն մասին, թե ինչպես է շուտով վերջ դրվելու կոռուպցիային»։
Արթնացե՛ք հոկտեմբեր
«Սովորաբար ծնողները ուզում են, որ իրենց երեխաները լավ կրթություն ստանան։ Ի՞նչ եք կարծում, այսօր դպրոցն ավարտող երիտասարդները պատրա՞ստ են դիմագրավելու կյանքի դժվարությունները։ [Թույլ տուր պատասխանել։] Ուշադրություն դարձրեք, թե ինչ է Աստվածաշունչն ասում գիտելիքներ և իմաստություն ձեռք բերելու կարևորության մասին։ [Կարդա՛ Ժողովող 7։12։] Այս ամսագրում հինգ գործնական առաջարկներ կան, որոնց օգնությամբ ձեր երեխաները կարող են հաջողության հասնել դպրոցում»։