Եհովային ավելի շատ գովաբանելու հնարավորություն
1. Ի՞նչ նոր կարգ է գործողության մեջ դրվել, որը հնարավորություն է տալիս «շատ գովաբանելու Եհովային»։
1 Անցած մարտ ամսից գործի դրվեց նոր կարգ, որը քարոզիչներին հնարավորություն է տալիս ամեն տարի մարտ և ապրիլ ամիսներին, ինչպես նաև շրջանային վերակացուի հերթական այցելության ամիսներին ծառայելու ենթառահվիրա 30 ժամով։ Եթե շրջանային վերակացուի այցը սկսվում է ամսվա վերջում և ավարտվում հաջորդ ամսվա սկզբում, քարոզիչները, ովքեր լրացրել են ենթառահվիրայության դիմում 30 ժամով, կարող են ենթառահվիրա ծառայել կա՛մ առաջին, կա՛մ երկրորդ ամսին։ Բոլոր ենթառահվիրաները կարող են մասնակցել շրջանային վերակացուի՝ ընդհանուր և հատուկ ռահվիրաների հետ հանդիպման ամբողջ ծրագրին։ Սա նշանակում է, որ եթե 50 ժամ ծառայելը մեր ուժերից վեր է, մենք, այնուամենայնիվ, կարող ենք «շատ գովաբանել Եհովային»՝ տարվա մեջ չորս անգամ ծառայելով ենթառահվիրա (Սաղ. 109։30; 119։171)։
2. Շրջանային վերակացուի այցելության ժամանակ ինչի՞ հնարավորություն կունենան ենթառահվիրաները։
2 Շրջանային վերակացուի այցելության շաբաթը։ Այժմ ավելի շատ քարոզիչներ կարող են ենթառահվիրա ծառայել շրջանային վերակացուի այցելության ժամանակ և նրա հետ համագործակցելով ծառայության մեջ՝ քաջալերվել ու քաջալերել (Հռոմ. 1։11, 12)։ Շատ ենթառահվիրաներ գուցե որոշեն աշխատանքից մեկ օր արձակուրդ վերցնել, որպեսզի կարողանան ծառայել շրջանային վերակացուի հետ։ Իսկ ովքեր չեն կարող արձակուրդ վերցնել, նրանք կարող են շրջանային վերակացուին հարցնել, թե կարող են արդյոք նրա հետ ծառայել շաբաթ կամ կիրակի օրը։ Ենթառահվիրաների համար շատ քաջալերական կլինի մասնակցել ընդհանուր և հատուկ ռահվիրաների հետ հանդիպմանը։
3. Ինչո՞ւ է Հիշատակի երեկոյի շրջանը հիանալի առիթ ենթառահվիրա ծառայելու համար։
3 Մարտ և ապրիլ ամիսներին։ Նրանք, ովքեր Հիշատակի երեկոյի շրջանում 30 ժամով ենթառահվիրա են ծառայել մեկ ամիս, այժմ կարող են կրկնապատկել իրենց «գովաբանության զոհը»՝ ենթառահվիրա ծառայելով և՛ մարտ, և՛ ապրիլ ամիսներին (Եբր. 13։15)։ Քանի որ Հիշատակի երեկոյի շրջանում շատերն են ավելացնում իրենց ծառայությունը, մենք կարող ենք համագործակցել բազմաթիվ քարոզիչների հետ։ Հիշատակի երեկոյից հետո մենք այցելում ենք այն մարդկանց, ովքեր ներկա են եղել Երեկոյին, և նրանց հրավիրում ենք հատուկ հանրային ելույթին։ Սիրտդ կմղի՞ քեզ օգտվելու ենթառահվիրա ծառայելու այս լրացուցիչ հնարավորություններից (Ղուկ. 6։45)։