Ինչպես վկայություն տալ՝ օգտագործելով գրականության ցուցատախտակ
Գրականության ցուցատախտակները ազնվասիրտ մարդկանց ճշմարտությունը հայտնելու արդյունավետ միջոց են (Հովհ. 6։44)։ Ուստի երեցներին հորդոր է տրվում հրապարակային վկայություն կազմակերպել իրենց ժողովի տարածքի մարդաշատ փողոցներում։ Քանի որ ցուցատախտակները շարժական են և չեն ամրացվում որևէ տեղ, ուստի սովորաբար կարիք չի լինում իշխանություններից թույլտվություն վերցնել դրանք որևէ տեղ դնելու համար։ Ովքե՞ր կարող են մասնակցել ծառայության այս ձևին։ Այն քարոզիչները, ովքեր ողջամտություն են ցուցաբերում, կարող են իրենց ճիշտ դրսևորել և զրույց վարելու լավ հմտություններ ունեն։ Ներքոհիշյալ հիշեցումները կօգնեն քարոզիչներին լավագույնս կատարելու այս ծառայությունը։