Photo by Zhai Yujia/China News Service/VCG via Getty Images
ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ
Ավերիչ ջրհեղեղներ։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
Ամբողջ աշխարհում շատ մարդիկ մեծ կորուստներ են կրում կործանարար ջրհեղեղների պատճառով։ Ահա մի քանի տվյալներ.
«Անցած մի քանի օրերին Չինաստանի մայրաքաղաքում գրանցվել են վերջին 140 տարիների ամենաառատ տեղումները։ Շաբաթից չորեքշաբթի ընկած ժամանակահատվածում տեղումների քանակը կազմել է 744,8 մմ (29,3 դյույմ)» («AP News», օգոստոսի 2, 2023)։
«Երկրորդ օրն է՝ Ճապոնիայի հյուսիսում «Խանուն» թայֆունի պատճառով առատ տեղումներ են և ուժգին քամիներ, որոնց հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել.... Ակնկալվում է, որ կենտրոնական Թայվանի լեռնային շրջաններում փոթորիկը մինչև 0,6 մ (2 ֆուտ) քանակով տեղումների պատճառ կդառնա» («Deutsche Welle», օգոստոսի 3, 2023)։
«[Նոր Շոտլանդիայում] այս շաբաթավերջին տեղի ունեցած ջրհեղեղների պատճառը Կանադայի ատլանտյան ափի շրջանում վերջին 50 տարիների ամենահորդառատ անձրևներն էին» («BBC News», հուլիսի 24, 2023)։
Աստվածաշնչում ի՞նչ է ասվում նման աղետների առնչությամբ։
«Վերջին օրերի» նշան
Աստվածաշունչը հայտնում է, որ ապրում ենք «վերջին օրերում» (2 Տիմոթեոս 3։1)։ Հիսուսը կանխագուշակել է, որ մեր օրերում ականատես ենք լինելու «ահազդու երևույթների»՝ սոսկալի դեպքերի (Ղուկաս 21։11)։ Կլիմայի փոփոխությունը մեծապես նպաստել է եղանակային անոմալ ու սոսկալի երևույթներին, որոնք ավելի անկանխատեսելի, հաճախակի և սաստիկ են դարձել։
Հույսի հիմք
Աստվածաշնչում նշվում է, որ այսօր երկրի վրա տեղի ունեցող բազմաթիվ սարսափելի իրադարձությունները իրականում հույսի հիմք են տալիս։ Ինչո՞ւ։ Հիսուսն ասաց. «Երբ տեսնեք այս բաները կատարվելիս, իմացեք, որ Աստծու թագավորությունը մոտ է» (Ղուկաս 21։31; Մատթեոս 24։3)։
Մեր աչքի առաջ տեղի ունեցող դեպքերը մատնանշում են, որ Աստծու Թագավորությունը շուտով ամբողջովին իր վերահսկողության տակ կառնի երկրագնդի բնական երևույթները, այդ թվում՝ ջրի շրջապտույտը (Հոբ 36։27, 28; Սաղմոս 107։29)։
Ավելին իմացեք այն մասին, թե Աստծու Թագավորությունը ինչպես է վերականգնելու երկրագնդի էկոլոգիան՝ ընթերցելով «Ո՞վ կփրկի Երկիր մոլորակը» հոդվածը։