Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 7/12 էջ 13–15
  • Օգնություն փոքրիկ սրտերին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Օգնություն փոքրիկ սրտերին
  • 2012 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Հավատիս շնորհիվ ծանր դժվարություններ դիմագրավեցի
    2008 Դիտարան
  • «Երբ որ աղոթք անեք, ասացեք. «Հա՛յր»»
    2012 Դիտարան
  • Օգնեք ձեր երեխային՝ դիմանալու վշտին
    2008 Դիտարան
  • Երբ երեխան հարցեր է տալիս մահվան մասին
    2015 Արթնացե՛ք
Ավելին
2012 Արթնացե՛ք
g 7/12 էջ 13–15

Օգնություն փոքրիկ սրտերին

Ինչ խոսք, հեշտ չէ ասել մեկին, որ նրա սիրելի հարազատը մահացել է։ Առավել ևս դժվար է մահվան լուրը հայտնել փոքրիկ երեխային։

ՇԱՏ երեխաներ շփոթության մեջ են ընկնում, անգամ վախով են համակվում, երբ կորցնում են իրենց ընտանիքի անդամին կամ ընկերոջը։ Անխոս, դժվար է այդ ընթացքում օգնել երեխային, հատկապես երբ ծնողները վշտի մեջ են։ Բայցևայնպես, պետք է հիշել, որ նրանք էլ ունեն էմոցիոնալ աջակցության կարիք։

Որոշ ծնողներ հարվածը թեթևացնելու համար հաճախ երեխային ասում են, որ մահացած անհատը գնացել է կամ հեռացել է իրենցից։ Սակայն նման խոսքերը մոլորության մեջ են գցում երեխային։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող եք խոսել ձեր երեխայի հետ մահվան մասին։

Ռենատոն և Իզաբելը, որոնք Եհովայի վկաներ են, բախվեցին նման դժվարության։ Երբ նրանց երեք ու կես տարեկան աղջիկը՝ Նիկոլը, մահացավ, նրանք պետք է օգնեին իրենց տղային՝ Ֆիլիպին, որը այդ ժամանակ հինգ տարեկան էր, հասկանալու տեղի ունեցածը։

«Արթնացե՛ք»— Ինչպե՞ս բացատրեցիք Ֆիլիպին Նիկոլի մահը։

Իզաբել— Մենք որոշեցինք լինել անկեղծ և ոչինչ չթաքցնել Ֆիլիպից։ Հորդորեցինք նրան հարցեր տալ և փորձեցինք պատասխանել այնպիսի բառերով, որ այդ տարիքի երեխան հասկանա։ Նիկոլը մահացավ ինֆեկցիայից, ուստի մենք ասացինք նրան, որ փոքրիկ միջատ է մտել նրա մարմինը, և բժիշկները չկարողացան սպանել այդ միջատին։

«Արթնացե՛ք»— Որևէ բան ասացի՞ք Ֆիլիպին մահվան վերաբերյալ ձեր կրոնական համոզմունքների մասին։

Ռենատո— Մտածեցինք, որ մահվան մասին աստվածաշնչյան համոզմունքների մասին խոսելը մխիթարական կլինի Ֆիլիպի համար։ Աստվածաշունչը հստակ սովորեցնում է, որ մահացածները անգիտակից վիճակում են (Ժողովող 9։5)։ Մենք կարծում էինք, որ նման բաների մասին խոսելը կօգնի Ֆիլիպին չվախենալու, օրինակ, երբ գիշերը մենակ լինի իր սենյակում։

Իզաբել— Աստվածաշունչը նաև սովորեցնում է, որ մահացածները հարություն են առնելու և ապրելու են դրախտային երկրում։ Մենք հավատում ենք դրան, և մտածեցինք, որ այդ տեղեկությունը Ֆիլիպին նույնպես կմխիթարի։ Մենք պատմեցինք նրան, թե ինչպես Հիսուսը հարություն տվեց Հայրոսի 12 տարեկան աղջկան։ Հետո բացատրեցինք, որ Նիկոլը նույնպես հարություն է առնելու։ Հենց սա է սովորեցնում Աստվածաշունչը (Մարկոս 5։22–24, 35–42; Հովհաննես 5։28, 29)։

«Արթնացե՛ք»— Ձեր կարծիքով՝ Ֆիլիպը կարո՞ղ էր հասկանալ այդ ամենը։

Ռենատո— Այո՛, մենք կարծում ենք, որ կարող էր։ Երբ երեխաներին ճշգրիտ, պարզ և անկեղծ ձևով ես բացատրում, նրանք հասկանում են, թե ինչ է տեղի ունեցել, և կարողանում են հաղթահարել այդ դժվարությունը։ Կարիք չկա որևէ բան թաքցնելու։ Մահը իրական բան է։ Ցավոք, այն դեռ մեր կյանքի մի մասն է։ Հետևաբար ծնողները պետք է սովորեցնեն իրենց երեխաներին տոկալ և հաշտվել մահվան հետ։ Հենց այդպես էլ մենք վարվեցինք հետագայում մեր կրտսեր տղայի՝ Վինիսիուսի հետa։

«Արթնացե՛ք»— Ֆիլիպին տարա՞ ք թաղման։

Ռենատո— Դրական ու բացասական կողմերը ծանրութեթև անելուց հետո որոշեցինք չտանել։ Այդ տարիքում երեխաները սովորաբար շատ տպավորվող են։ Քանի որ յուրաքանչյուր երեխա տարբեր ձևով է տանում վիշտը, որոշ ծնողներ գուցե որոշեն տանել իրենց երեխային թաղման։ Այդ դեպքում լավ կլինի ասել նրան, թե ինչ է այնտեղ տեղի ունենում։

«Արթնացե՛ք»— Անշուշտ, Նիկոլի մահը մեծ փորձություն էր ձեզ համար։ Թույլ տվե՞լ եք, որ ձեր տղան տեսնի ձեզ լաց լինելիս։

Իզաբել— Մենք երբեք չենք փորձել թաքցնել մեր զգացմունքները Ֆիլիպից։ Եթե Հիսուսի «աչքերից արցունքներ հոսեցին», երբ մահացավ նրա մտերիմը, ապա բնական է, որ մենք էլ կարտասվենք (Հովհաննես 11։35, 36)։ Եվ կարծում եմ՝ նորմալ էր, որ Ֆիլիպը տեսներ մեզ լաց լինելիս։ Դա օգնեց նրան հասկանալու, որ լաց լինելու մեջ սխալ բան չկա։ Դա պարզապես զգացմունքները արտահայտելու մի ձև է։ Մենք ուզում էինք, որ Ֆիլիպը հասկանա, որ ինքն էլ կարող է արտահայտել իր զգացմունքները, և չթաքցնի դրանք։

Ռենատո— Երբ ընտանիքում ողբերգություն է պատահում, երեխաները իրենց անապահով են զգում։ Ուստի եթե ծնողները անկեղծ են ու ցույց են տալիս իրենց զգացմունքները, երեխաները նույնպես այդպես կվարվեն։ Եթե ուշադրությամբ լսենք նրանց ու իմանանք, թե ինչն է իրենց մտահոգում, կկարողանանք օգնել ու թեթևացնել նրանց վախը։

«Արթնացե՛ք»— Ուրիշները օգնե՞ցին ձեզ։

Ռենատո— Այո՛, մենք անչափ մեծ աջակցություն ու օգնություն ստացանք մեր ժողովի անդամներից։ Բոլորը այցելում էին մեզ, զանգահարում և բացիկներ գրում, և Ֆիլիպը տեսավ, թե ինչքան շատ են նրանք սիրում մեզ ու հոգ տանում մեր մասին։

Իզաբել— Մեր ընտանիքի անդամները նույնպես շատ աջակցեցին մեզ։ Նիկոլի մահից հետո հայրս ամեն առավոտ գալիս էր մեր տուն և մեզ հետ նախաճաշում։ Այդպես նա ցույց էր տալիս իր սերը մեր հանդեպ։ Իսկ Ֆիլիպի համար մեծ մխիթարություն էր տեսնել պապիկին իր կողքին։

Ռենատո— Ժողովի հանդիպումներին ստացած հոգևոր քաջալերանքը անգնահատելի էր մեզ համար։ Մենք ջանք էինք թափում բաց չթողնել ոչ մի ժողով, նույնիսկ եթե երբեմն չէինք կարողանում զսպել մեր արցունքները, քանի որ ժողովում լինելը Նիկոլի հետ կապված շատ հիշողություններ էր արթնացնում մեր մեջ։ Մենք գիտեինք, որ պետք է ուժեղ լինենք, հատկապես հանուն Ֆիլիպի։

[ծանոթագրություն]

a Լրացուցիչ տեղեկության համար տե՛ս «Օգնեք ձեր երեխային՝ դիմանալու վշտին» հոդվածը՝ տպագրված «Դիտարանի» 2008թ. հուլիսի 1-ի համարում (էջ 18–20) և «Երբ մահանում է քո սիրելիներից մեկը» գրքույկը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[շրջանակ/նկարներ 14-րդ էջի վրա]

Եհովայի վկաների կողմից հրատարակված այս գրքերը կարող են մխիթարության աղբյուր լինել նրանց համար, ովքեր կորցրել են իրենց սիրելի հարազատին։

ՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում»

Գլուխ 6 Որտե՞ղ են գտնվում մահացածները

Գլուխ 7 Իրական հույս՝ քո մահացած հարազատների համար

ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 92 Հիսուսը հարություն է տալիս մահացածներին

ԱՎԵԼԻ ՄԵԾ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Սովորիր մեծ ուսուցչից»

Գլուխ 34 Ի՞նչ է տեղի ունենում, երբ մարդ մահանում է

Գլուխ 35 Մարդիկ կարող են արթնանալ մահվան քնից

Գլուխ 36 Ովքե՞ր են հարություն առնելու, և որտե՞ղ են նրանք ապրելու

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ. հատոր 1»

Գլուխ 16 Ինչպե՞ս տանեմ ծնողիս կորստի վիշտը

[շրջանակ/նկար 15-րդ էջի վրա]

ԻՆՉՊԵՍ ՕԳՆԵԼ

● Հորդորիր հարցեր տալ։ Այնպիսի մթնոլորտ ստեղծիր, որ երեխան ազատ խոսի մահվան մասին։

● Մի՛ օգտագործիր անհասկանալի և վերացական արտահայտություններ, օրինակ՝ մահացածը «թողել է մեզ» կամ «հեռացել է մեզնից»։

● Պարզ ու հստակ բառերով բացատրիր, թե ինչ է մահը։ Ոմանք ասում են, որ իրենց հարազատի մարմինը «փչացել է» և «հնարավոր չէ այն վերանորոգել»։

● Նախապես բացատրիր երեխային, թե ինչ է տեղի ունենում թաղման ժամանակ։ Ասա, որ մահացածը չի կարող տեսնել կամ լսել տեղի ունեցածը։

● Մի՛ թաքցրու քո զգացմունքները։ Այդպես երեխան կտեսնի, որ բնական բան է սգալը։

● Հիշիր, որ սգալու «ճիշտ» ձև գոյություն չունի։ Յուրաքանչյուր երեխա և յուրաքանչյուր հանգամանք տարբեր է։

[թույլտվությամբ]

Աղբյուրը՝ www.kidshealth.org կայք։

[նկար 15-րդ էջի վրա]

Ժամացույցի սլաքի ուղղությամբ ձախից՝ Ֆիլիպը, Ռենատոն, Իզաբելը և Վինիսիուսը

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը