Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • jv էջ 724–էջ 725
  • «Դիտարան» հրատարակությունը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Դիտարան» հրատարակությունը
  • Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Նմանատիպ նյութեր
  • «Արթնացե՛ք». պարբերագիր հանրության համար
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Աստվածաշնչյան գրականության թողարկումը
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Ովքե՞ր են քարոզում բարի լուրը
    2011 Դիտարան
  • Տպագրում և տարածում են Աստծու սուրբ Խոսքը
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
Ավելին
Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
jv էջ 724–էջ 725

«Դիտարան» հրատարակությունը

Այս պարբերագիրը առաջին անգամ լույս է տեսել 1879թ. հուլիսին և կոչվել է «Սիոնի Դիտարան և Քրիստոսի ներկայության մունետիկ»։ Պարբերագիրը թիկունք էր կանգնում Հիսուս Քրիստոսի քավիչ զոհի մասին ուսմունքին և տպագրվում էր բոլոր հավատացյալներին հոգևոր կերակուր տալու համար։ 1909թ. հունվարի 1-ից պարբերագիրը սկսեց կոչվել «Դիտարան և Քրիստոսի ներկայության մունետիկ», որպեսզի ավելի հստակ ընդգծվի պարբերագրի նպատակը։ 1939թ. հունվարի 1-ի համարից ավելի մեծ շեշտ դրվեց այն բանի վրա, որ Քրիստոսն արդեն իշխում է երկնքում որպես Թագավոր, և պարբերագրի անունը փոխվեց, ու այն սկսեց կոչվել «Դիտարան և Քրիստոսի Թագավորության մունետիկ»։ Ապա 1939թ. մարտի 1-ի համարից, երբ պարբերագիրը սկսեց կոչվել «Դիտարան. ծանուցանում է Եհովայի Թագավորությունը», ավելի շատ ուշադրություն դարձվեց Եհովայի վրա՝ որպես Տիեզերքի Գերիշխանի, որը իր Որդուն իշխելու իրավունք է տվել։

Սկզբում «Դիտարանը» թողարկվում էր ութ էջով ամիսը մեկ անգամ։ 1891-ին էջերի թիվը դարձավ 16, և 1892-ին պարբերագիրը սկսեց թողարկվել ամիսը երկու անգամ։ 1950-ին շատ լեզուներով «Դիտարանը» սկսեց թողարկվել 32 էջով։

Պարբերագիրը տարբեր լեզուներով թարգմանելու գործը դանդաղ էր ընթանում։ Օրինակ՝ «Դիտարանի» մի փորձնական թողարկում շվեդերենով տպագրվեց 1883-ին և օգտագործվում էր որպես թերթիկ։ 1886–1889-ին պարբերագրի փոքր չափի թողարկում էր հրատարակվում գերմաներենով։ Հաջորդ անգամ գերմաներենով «Դիտարանը» լույս տեսավ միայն 1897-ին և այդ ժամանակվանից սկսեց թողարկվել առանց դադարի։ 1916-ին պարբերագիրը արդեն տպագրվում էր յոթ լեզուներով՝ անգլերենով, գերմաներենով, դանո-նորվեգերենով, լեհերենով, շվեդերենով, ֆիններենով և ֆրանսերենով։ 1922-ին, երբ քարոզչական գործը ընդլայնվել էր, պարբերագիրը հրատարակվում էր արդեն 16 լեզվով։ 1993-ին, սակայն, այն կանոնավորաբար թողարկվում էր 112 լեզուներով, որոնցով խոսում էր երկրի բնակչության մեծ մասը։ Այդ լեզուների մեջ մտնում էին ոչ միայն այնպիսի լեզուներ, ինչպիսիք են, օրինակ, անգլերենը, իսպաներենը և ճապոներենը, լեզուներ, որոնցով «Դիտարանի» յուրաքանչյուր թողարկում լույս էր տեսնում միլիոնավոր տպաքանակով, այլ նաև այնպիսի լեզուներով, ինչպիսիք են պալաուն, թուվալուերենը և այլ լեզուներ, որոնցով այն թողարկվում էր մի քանի հարյուր տպաքանակով։

Տարիներ շարունակ «Դիտարանը» համարվել է հիմնականում «փոքր հոտի» նվիրված քրիստոնյաների համար նախատեսված հրատարակություն և քիչ տպաքանակ է ունեցել (1916-ին տպագրվել է միայն 45000 օրինակով)։ Սակայն 1935-ից սկսած՝ բազմիցս շեշտ է դրվել այն բանի վրա, որ «հովնադաբները», կամ՝ «մեծ բազմության» անդամները, կանոնավորաբար ստանան և կարդան «Դիտարանը»։ 1939-ին, երբ պարբերագրի շապիկի վրա սկսեց գրվել Թագավորության մասին, կազմակերպվեց չորս ամիս տևած բաժանորդագրության միջազգային քարոզարշավ և բազմաթիվ մարդկանց առաջարկվեց բաժանորդագրվել։ Արդյունքում՝ բաժանորդագրությունների թիվը հասավ 120000-ի։ Հաջորդ տարի Վկաները սկսեցին պարբերագիրը կանոնավորաբար առաջարկել մարդկանց փողոցներում։ «Դիտարանի» տպաքանակը արագորեն աճում էր։ 1993-ին արդեն պարբերագրի յուրաքանչյուր թողարկում լույս էր տեսնում 16400000 օրինակով՝ բոլոր լեզուներով։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը