Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • jv էջ 724–էջ 725
  • «Արթնացե՛ք». պարբերագիր հանրության համար

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Արթնացե՛ք». պարբերագիր հանրության համար
  • Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Նմանատիպ նյութեր
  • Ավելի մե՛ծ շեշտ Աստվածաշնչի վրա
    2005 Մեր թագավորական ծառայությունը
  • Մեր ընթերցողներին
    2006 Արթնացե՛ք
  • «Դիտարան» հրատարակությունը
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Ուրախություն գտնենք՝ ավելի շատ պարբերագրեր տարածելով
    2001 Մեր թագավորական ծառայությունը
Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
jv էջ 724–էջ 725

«Արթնացե՛ք». պարբերագիր հանրության համար

Այս պարբերագիրը սկզբում կոչվել է «Ոսկե դար»։ Առաջին թողարկումը լույս է տեսել 1919-ի հոկտեմբերի 1-ին։ Պարբերագրում քննարկվում էին թեմաներ կյանքի ամենատարբեր բնագավառների վերաբերյալ։ Այն տեղեկացնում էր մարդկանց աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին և ցույց էր տալիս, որ մարդկանց խնդիրների միակ և իրական լուծումը Քրիստոսի Հազարամյա Թագավորությունն է, որն իսկապես «ոսկե դար» կպարգևի մարդկությանը։ Ժամանակի ընթացքում պարբերագրի շապիկի ձևավորումը փոփոխվել է, մինչդեռ պարբերագրի պատգամը մնացել է անփոփոխ։ «Ոսկե դար» պարբերագիրը ի սկզբանե նախատեսված է եղել հանրության լայն շրջանների համար և տարիներ շարունակ ավելի մեծ տպաքանակով է լույս տեսել, քան «Դիտարան» պարբերագիրը։

1937-ի հոկտեմբերի 6-ի թողարկումից սկսած՝ պարբերագիրը վերանվանվեց «Մխիթարություն»։ Այդ անվանումը համապատասխանում էր աշխարհում տիրող իրավիճակներին, երբ շատ մարդիկ ենթարկվում էին ճնշումների, ու երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով ամբողջ աշխարհում քաոս էր տիրում։ Պարբերագիրը մխիթարության աղբյուր էր միայն նրանց համար, ովքեր անկեղծորեն սիրում էին ճշմարտությունը։

1946թ. օգոստոսի 22-ի համարից պարբերագիրը սկսեց կոչվել «Արթնացե՛ք»։ Այժմ հանրության ուշադրությունը սկսեց հրավիրվել աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների նշանակության վրա՝ օգնելով մարդկանց արթնություն պահպանել։ Պարբերագրում տպագրվում էին նյութեր զանգվածային լրատվական միջոցներից, սակայն այն նաև ուներ իր թղթակիցները աշխարհի տարբեր մասերում։ «Արթնացե՛ք»-ում տպագրվում են հավասարակշռված ու գործնական հոդվածներ ամենատարբեր թեմաներով, որոնք մղում են ընթերցողներին ուշադրություն դարձնելու պարբերագրի գլխավոր պատգամին, այն, որ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով կատարվում են Աստվածաշնչի մարգարեությունները, իսկ դա ցույց է տալիս, որ մենք ապրում ենք վերջին օրերում, և շուտով Աստծու Թագավորությունը հավիտենական օրհնություններ կբերի նրանց, ովքեր սովորում և կատարում են Աստծու կամքը։ Այս պարբերագիրը արդյունավետ գործիք է ամբողջ աշխարհում Աստծու Թագավորության մասին բարի լուրը հռչակելու գործում, ինչպես նաև ծառայում է որպես կամուրջ ավելի խոր նյութերի ուսումնասիրությանը անցնելու համար, որոնք տպագրվում են «Դիտարան» պարբերագրում և գրքերում։

1993-ի սկզբներին «Արթնացե՛ք»-ի յուրաքանչյուր թողարկում տպագրվում էր 67 լեզուներով 13240000 տպաքանակով։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը