Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 6/15 էջ 23–25
  • Շուտով սով չի՛ լինի

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Շուտով սով չի՛ լինի
  • 2002 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Հաջողության համար ճիշտ տրամադրվածություն է հարկավոր
  • «Գաղաադում» ստացած կրթությունը նախապատրաստում է ամեն բարի գործի
  • Նրանք պատրաստակամորեն տրամադրեցին իրենց
    2005 Դիտարան
  • Պատրաստակամության ոգին մարդկանց բերում է «Գաղաադ»
    2001 Դիտարան
  • Մղված են՝ ծառայելու Աստծուն
    2000 Դիտարան
  • Գաղաադի շրջանավարտներին քաջալերանք է տրվում խոսել ‘մեծամեծ բաների’ մասին
    2003 Դիտարան
Ավելին
2002 Դիտարան
w02 6/15 էջ 23–25

Շուտով սով չի՛ լինի

Ի՞ՆՉ սովի մասին է խոսքը։ Հոգևոր իմաստով սովի, որի մասին կանխագուշակել էր հնում ապրած մի հրեա մարգարե. նա ասել էր. «Ահա օրեր են գալիս, ասում է Տէր Եհովան, որ սով պիտի ուղարկեմ երկրի վերայ, ոչ թէ հացի սով եւ ոչ ջրի ծարաւ, այլ Տիրոջ խօսքը լսելու» (Ամովս 8։11)։ Հոգևոր սովից ազատագրվելու հարցում մարդկանց օգնություն ցույց տալու համար Պատերսոնում (Նյու Յորք) գտնվող «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 112–րդ դասարանի 48 ուսանողները ուղարկվեցին 5 մայրցամաքներում ու կղզիներում գտնվող 19 տարբեր երկրներ։

Նրանք իրենց հետ տարան ոչ թե միս ու հացահատիկ, այլ գիտելիքներ, փորձ և համապատասխան պատրաստվածություն։ Հինգ ամիս տևած՝ Աստվածաշնչի ինտենսիվ ուսումնասիրությունը նախատեսված էր ուսանողների հավատը ամրացնելու և օտարերկրյա տարածքներում միսիոներական ծառայության նրանց նախապատրաստելու համար։ 2002 թ. մարտի 9–ին 5 554 ներկաները ուրախությամբ լսեցին ավարտական ծրագիրը։

Ծրագիրը ոգևորիչ խոսքերով բացեց Ստիվեն Լեթը, որը Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ է։ Նա աշխարհի տարբեր ծայրերից եկած բազում հյուրերին հատուկ ողջույն հղեց, որից հետո կարդալով «Դո՛ւք էք աշխարհի լոյսը» Հիսուսի խոսքերը՝ ցույց տվեց, թե ինչ կապ ունեն դրանք ապագա միսիոներների աշխատանքի հետ (Մատթէոս 5։14)։ Նա տվեց հետևյալ մեկնաբանությունը. «Ձեր նշանակման վայրերում դուք կլուսաբանեք Եհովայի հրաշալի գործերը՝ օգնելով անկեղծ մարդկանց տեսնել Եհովայի ու նրա նպատակների վեհությունը»։ Եղբայր Լեթը խրախուսեց միսիոներներին Աստծո Խոսքից ճառագող լույսի միջոցով մերկացնել կեղծ ուսմունքների «խավարը»՝ առաջնորդություն ցույց տալով ճշմարտությունը փնտրողներին։

Հաջողության համար ճիշտ տրամադրվածություն է հարկավոր

Բացման խոսքերից հետո մի շարք ելույթներ ներկայացվեցին, որոնք օգնեցին շրջնավարտներին տեսնելու, թե ինչպես կարելի է հաջողության հասնել միսիոներական ծառայության մեջ։ Առաջին ելույթը ներկայացրեց Բալթասար Փերլան (Միացյալ Նահանգների մասնաճյուղի կոմիտեի անդամ)։ Այն կոչվում էր «Զորացիր, քաջասիրտ եղիր և գործիր» (Ա Մնացորդաց 28։20)։ Հին Իսրայելի թագավոր Սողոմոնը դժվար հանձնարարություն էր ստացել. անել մի բան, որ մինչ այդ երբեք չէր արել՝ Երուսաղեմում տաճար կառուցել։ Սողոմոնը գործեց. Եհովայի օգնությամբ՝ տաճարը կառուցվեց։ Խոսելով այն մասին, թե ինչ դաս կարող են ուսանողները քաղել դրանից՝ եղբայր Փերլան ասաց. «Դուք նոր նշանակում եք ստացել՝ դարձել եք միսիոներներ, ուստի պետք է զորեղ և քաջասիրտ լինեք»։ Նա վստահեցրեց ուսանողներին, որ Եհովան չի լքի նրանց, եթե վերջիններս պահպանեն իրենց մտերիմ հարաբերությունները նրա հետ. ուսանողները, անկասկած, մեծ մխիթարություն ստացան։ Հատկապես հուզիչ էին եղբայր Փերլայի վերջին խոսքերը, երբ նա, իր անձնական փորձից պատմելով, ասաց. «Դուք՝ միսիոներներդ, շատ բարի գործեր կարող եք անել։ Ես և իմ ընտանիքը ճշմարտությունը լսել ենք հենց միսիոներներից»։

«Եհովայի՛ց հաջողություն ակնկալիր» թեմայով ելույթ ունեցավ Կառավարիչ մարմնի մեկ ուրիշ անդամ Սեմյուել Հերդը։ Ուսանողները նոր տիպի ծառայություն են սկսում՝ միսիոներական. այս ծառայության մեջ հաջողության հասնելը մեծապես կախված է Եհովայի հետ նրանց փոխհարաբերություններից։ Եղբայր Հերդը հետևյալ խորհուրդը տվեց. ««Գաղաադում» ստացած կրթության շնորհիվ՝ աստվածաշնչյան լայն գիտելիքներ եք ձեռք բերել։ Ձեզ ուրախություն է պատճառել ստանալը, այժմ սակայն պատրաստ պետք է լինեք ձեր սովորածը տալու, որպեսզի կարողանաք իսկական հաջողության հասնել» (Գործք 20։35)։ Միսիոներները դա իրականացնելու բազում հնարավորություններ կունենան, եթե ջանան ‘ընծայել իրենց’ ուրիշների համար (Փիլիպպեցիս 2։17)։

Իսկ հրաժեշտի ի՞նչ խոսքեր պիտի ասեին իրենց ուսանողներին ուսուցիչները։ Մարկ Նումարի ելույթը հիմնված էր Հռութ 3։18–ի վրա և կոչվում էր «Նստիր, մինչեւ որ իմանաս այս գործը ինչպես պիտի վերջանա»։ Նոյեմիի և Հռութի օրինակները բերելով՝ նա խրախուսեց շրջանավարտներին լիարժեք վստահությամբ վերաբերվել այն ամենին, ինչ անում է Եհովայի երկրային կազմակերպությունը, և հարգել աստվածապետական իշխանությունը։ Փորձելով հասնել ուսանողների սրտին՝ եղբայր Նումարն ասաց. «Երբեմն կարող է այնպես պատահել, որ չհասկանաք, թե ինչու է ձեր վերաբերյալ կայացվել այս կամ այն որոշումը, կամ գուցե այնպիսի զգացում ունենաք, որ ինչ–որ բան այնպես չի արվում։ Նման դեպքերում ինչպե՞ս եք վարվելու։ Խնդրի լուծումը ձեր ձեռքը վերցնելով՝ «վե՞ր եք կենալու», թե՞ ‘նստած’ սպասելու եք՝ վստահելով Աստծո առաջնորդությանը և համոզված լինելով, որ նա ի վերջո միայն բարին կանի» (Հռովմայեցիս 8։28)։ Շրջանավարտներին խորհուրդ տրվեց, որ «նպատակ դնեն՝ Թագավորության շահերն առաջ տանելու, և որ ուշադրություն դարձնեն ոչ թե առանձին անհատների, այլ Եհովայի կազմակերպության կատարած գործերի վրա»։ Այդ խորհուրդն, ինչ խոսք, շատ պետք կգա ապագա միսիոներներին այն օտարերկրյա տարածքներում, ուր նրանք նշանակվել են։

Նախկին միսիոներ Ուոլաս Լիվերանսը, որն այժմ դասավանդում է «Գաղաադ» դպրոցում, ներկայացրեց բացման ելույթների վերջին թեման։ Այն կոչվում էր. «Շարունակիր կենտրոնացնել ուշադրությունդ, շարունակիր ծառայել Աստծուն»։ Բաբելոնի անկման փաստը, ինչպես նաև Երեմիայի մարգարեությունը օգնեցին Դանիելին հասկանալու, որ մոտեցել է իսրայելացիների՝ գերությունից ազատագրվելու ժամանակը (Երեմիա 25։11; Դանիէլ 9։2)։ Դանիելը տեղյակ էր Եհովայի սահմանած ժամանակներին, ինչի շնորհիվ՝ շարունակեց իր ուշադրությունը կենտրոնացնել այն բանի վրա, թե ինչպես էին կատարվում Աստծո նպատակները։ Ի տարբերություն նրա՝ Անգեի օրերում ապրող իսրայելացիներն ասում էին. «Ժամանակը չէ եկել» (Անգէ 1։2)։ Նրանք մոռացել էին, թե ինչ ժամանակներում են ապրում՝ իրենց ուշադրությունը կենտրոնացնելով բարեկեցիկ կյանքի հասնելու և ինքնահաստատման ձգտումների վրա ու թողնելով այն գործը, որի համար Բաբելոնից ազատագրվել էին՝ տաճարի կառուցումը։ Եղբայր Լիվերանսը ավարտեց իր թեման հետևյալ խոսքերով. «Ուրեմն՝ կենտրոնացրեք ձեր ուշադրությունը՝ Եհովայի նպատակը միշտ մտքում պահելով»։

Ծրագրի հաջորդ մասը ներկայացրեց «Գաղաադ» դպրոցի ուսուցիչ Լորենս Բոուենը. այն կոչվում էր «Եհովան օրհնում է նրանց, ովքեր օգտագործում են կենդանի Խոսքը» (Եբրայեցիս 4։12)։ Այս մասում ներկայացվեցին դեպքեր ուսանողների քարոզչական ծառայությունից։ Դրանք ցույց տվեցին, որ Եհովան օրհնում է նրանց, ովքեր քարոզելիս և ուսուցանելիս օգտագործում են Աստվածաշունչը։ Նախագահողը նշեց, որ Հիսուս Քրիստոսը լավ օրինակ է թողել Աստծո բոլոր ծառաների համար։ Նա ասաց. «Հիսուսը վստահությամբ կարող էր ասել, որ իր ուսուցումները իրենը չէին, քանի որ նա ներկայացնում էր Աստծո Խոսքը»։ Անկեղծ մարդիկ տեսնում էին, թե որն է ճշմարտությունը, և արձագանքում էին (Յովհաննէս 7։16, 17)։ Նույնը տեղի է ունենում նաև այսօր։

«Գաղաադում» ստացած կրթությունը նախապատրաստում է ամեն բարի գործի

Հաջորդ մասում Բեթելի ընտանիքի վաղեմի ծառայողներ Ռիչարդ Աբրահամսոնը և Պատրիկ Լաֆրանկան հարցազրույց անցկացրին «Գաղաադ» դպրոցն ավարտած վեց միսիոներների հետ, որոնք այժմ ծառայում են հատուկ լիաժամ ծառայության տարբեր բնագավառներում։ 112–րդ դասարանի շրջանավարտները մեծ քաջալերանք ստացան՝ լսելով, որ նույնիսկ հիմա՝ տարիներ անց, այդ միսիոներները շարունակում են կիրառել այն, ինչ սովորել են «Գաղաադում» Աստվածաշունչն ուսումնասիրելու, հետազոտություններ կատարելու և մարդկանց հետ լեզու գտնելու վերաբերյալ՝ անկախ այն բանից, թե ներկայումս նրանք ինչ ծառայություն են կատարում։

Ծրագրի գլխավոր թեման ներկայացրեց Թեոդոր Յարաչը (Կառավարիչ մարմնի անդամ). այն կոչվում էր «Սատանայի թշնամանքը դիմագրավելով ինչի՞ ենք հասնում»։ Վերջին հինգ ամիսները ուսանողներն անցկացրել են աստվածապետական ջերմ մթնոլորտում։ Սակայն, ինչպես նշվել էր դասերի ժամանակ, շրջապատող աշխարհը թշնամացած է մեր դեմ։ Եհովայի ժողովուրդը աշխարհի բոլոր մասերում հարձակումների է ենթարկվում (Մատթէոս 24։9)։ Մի քանի աստվածաշնչյան համարներ օգտագործելով՝ եղբայր Յարաչը ցույց տվեց, որ «մենք Սատանայի գլխավոր թիրախն ենք։ Եվ որպեսզի փորձությունները դիմագրավելու զորություն ունենանք, պետք է ամրապնդենք մեր փոխհարաբերությունները Եհովայի հետ» (Յոբ 1։8; Դանիէլ 6։4; Յովհաննէս 15։20; Յայտնութիւն 12։12, 17)։ Վերջում եղբայր Յարաչն ասաց, որ չնայած Աստծո ժողովրդի հանդեպ անընդհատ ցուցաբերվող թշնամանքին, ըստ Եսայիա 54։17–ի՝ չկա ‘մեր դեմ շինված գործիք’, որ ‘հաջողվի’։ Եհովան հոգ կտանի այդ մասին, որպեսզի ազատագրում ստանանք իր սահմանած ժամանակին և իր որոշած ձևով։

Լիովին «պատրաստուած»՝ «Գաղաադ» դպրոցի 112–րդ դասարանի շրջանավարտները, անշուշտ, շատ բան կանեն հոգևոր սովից մարդկանց ազատելու ուղղությամբ այն երկրներում, որտեղ ծառայելու են (Բ Տիմոթէոս 3։16, 17)։ Մենք անհամբերությամբ սպասում ենք տեղեկությունների այն մասին, թե ինչպես են նրանք հասցնում այդ «սննդարար» լուրը իրենց նշանակման վայրերում ապրող մարդկանց։

[շրջանակ 23–րդ էջի վրա]

ԴԱՍԱՐԱՆԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Ներկայացված երկրների թիվը՝ 6

Նշանակման երկրները՝ 19

Ուսանողների թիվը՝ 48

Միջին տարիքը՝ 33.2

Ճշմարտության մեջ տարիների միջինը՝ 15.7

Լիաժամ ծառայության մեջ տարիների միջինը՝ 12.2

[նկար 24–րդ էջի վրա]

«Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 112–րդ դասարանի շրջանավարտները

Հետևյալ ցուցակում շարքերի թվարկումը սկսվում է ներքևից վերև, իսկ անուններինը՝ ըստ շարքերի՝ ձախից աջ.

1) Պարոտ Մ., Հուկեր Ի., Անայա Ռ., Ռեյնոլդս Ջ., Ջեզվալդի Կ., Գոնսալես Ժ., 2) Ռոբինզոն Կ., Ֆիլիպս Բ., Մեյդմենթ Ք., Մուր Ի., Նոքս Ջ., Բարնեթ Ս., 3) Սթայերս Թ., Փալմեր Բ., Յանգ Կ., Գրություես Ս., Գրոփե Թ., Բաք Կ., 4) Անայա Ռ., Սուկորեֆ Ե., Ստյուարդ Կ., Սիմոզրագ Ն., Սիմոթել Ք., Բաք Է., 5) Ստյուարդ Ռ., Յանգ Հ., Գիլֆեթեր Ա., Հարիս Ռ., Բարնեթ Դ., Պարոտ Ս., 6) Մեյդմենթ Է., Մուր Ջ., Գրություես Ք., Գիլֆեթեր Ք., Նոքս Ս., Սթայերս Թ., 7) Ջեզվալդի Կ., Գրոփե Թ., Սուկորեֆ Բ., Փալմեր Գ., Ֆիլիպս Ն., Սիմոթել Ջ., 8) Հարիս Ս., Հուկեր Փ., Գոնսալես Ջ., Սիմոզրագ Դ., Ռեյնոլդս Դ., Ռոբինզոն Մ.

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը