Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 1/1 էջ 3
  • Մեր ընթերցողներին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մեր ընթերցողներին
  • 2008 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Հետաքրքիր փոփոխություններ «Դիտարան» պարբերագրի համար
    2007 Մեր թագավորական ծառայությունը
  • Լիարժեքորեն օգտվիր «Դիտարանի» ընդհանուր թողարկումից
    2008 Մեր թագավորական ծառայությունը
  • «Դիտարանի» ուսումնասիրության նոր թողարկումը
    2008 Դիտարան
  • Մեր ընթերցողներին
    2006 Արթնացե՛ք
Ավելին
2008 Դիտարան
w08 1/1 էջ 3

Մեր ընթերցողներին

ՈՒՐԱԽ ենք ձեզ հայտնել, որ սկսած այս համարից՝ որոշ փոփոխություններ են լինելու «Դիտարան» պարբերագրի ձևի մեջ։ Մինչ կներկայացնենք փոփոխությունները, նշենք, թե ինչն է մնալու անփոփոխ։

Պարբերագրի անվանումը՝ «Դիտարան. ծանուցանում է Եհովայի Թագավորությունը», չի փոխվել։ Ուստի «Դիտարանը» շարունակելու է փառաբանել Եհովային որպես ճշմարիտ Աստծու և մխիթարել իր ընթերցողներին Թագավորության մասին բարի լուրով։ Այս համարի 5–9-րդ էջերում քննարկվում է, թե ինչ է Աստծու Թագավորությունը, և երբ է այն գալու։ Բացի այդ, «Դիտարանը» շարունակելու է ավելացնել ընթերցողների հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ, ջատագովելու է աստվածաշնչյան ճշմարտությունները և բացատրելու է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների նշանակությունը աստվածաշնչյան մարգարեությունների լույսի ներքո, ինչպես որ արել է տասնամյակներ շարունակ։

Իսկ ի՞նչ փոփոխություններ են լինելու։ Ստորև կներկայացնենք, թե ամեն ամսվա 1–ի թողարկման մեջ ինչ հետաքրքիր առանձնահատկություններ են լինելուa։

Ամեն ամիս լույս կտեսնեն հոդվածներ, որոնք կմղեն ընթերցողին լրջորեն խորհելու հոգևոր բաների շուրջ։ «Գիտեի՞ք արդյոք» խորագրի ներքո հետաքրքիր տեղեկություններ կտրվեն աստվածաշնչյան որևէ հատվածի վերաբերյալ, ինչի շնորհիվ այն ավելի հասկանալի կդառնա։ «Մոտեցեք Աստծուն» խորագիրը կընդգծի, թե Աստվածաշնչի կոնկրետ համարներից ինչ կարող ենք սովորել Եհովայի մասին։ «Մեր ընթերցողները հարցնում են» խորագրում կքննարկվեն աստվածաշնչային այնպիսի հարցեր, որոնք հետաքրքրում են շատերին։ Օրինակ՝ մարդիկ հարցնում են՝ «Աստծու Թագավորությունը մեր սրտերո՞ւմ է»։ Այս հարցի պատասխանը կարող եք գտնել 13–րդ էջում։

Կլինեն նաև խորագրեր՝ նախատեսված ընտանիքների համար։ «Ընտանեկան երջանկության բանալին» խորագրի ներքո կշոշափվեն ընտանեկան խնդիրներ և ցույց կտրվեն, թե Աստվածաշնչի սկզբունքների օգնությամբ ինչպես կարելի է լուծել դրանք։ Պարբերագրում այս խորագիրը կլինի տարեկան չորս անգամ։ «Սովորեցրեք ձեր երեխաներին» խորագրի ներքո գրված հոդվածը ծնողները կարող են կարդալ իրենց երեխաների հետ։ Նոր է նաև «Մեր պատանի ընթերցողների համար» խորագիրը, որի ներքո կներկայացվի Աստվածաշնչի ուսումնասիրության ծրագիր պատանիների համար։ Այս երկու խորագրերը լույս կտեսնեն հաջորդաբար։

Կլինեն նաև այլ խորագրեր, որոնք լույս կտեսնեն տարին չորս անգամ։ «Ընդօրինակեք նրանց հավատը» խորագիրը կքաջալերի մեզ հետևել աստվածաշնչյան դրական կերպարների օրինակին։ Այս համարի 18–21-րդ էջերում դուք կարող եք կարդալ Եղիա մարգարեի մասին հետաքրքրաշարժ պատմություն և իմանալ, թե ինչպես կարող եք ընդօրինակել նրա հավատը։ Իսկ «Նամակ ....–ից» խորագրի ներքո կտպագրվեն նամակներ, որոնք գրում են աշխարհի տարբեր մասերում ապրող միսիոներները, ինչպես նաև ուրիշներ։ «Ինչ ենք սովորում Հիսուսից» խորագրի ներքո պարզ ձևով կլուսաբանվեն Աստվածաշնչի հիմնական ուսմունքները։

Մենք վստահ ենք, որ «Դիտարանը» կշարունակի հետաքրքրել այն ընթերցողներին, ովքեր հարգում են Աստվածաշունչը և ուզում են իմանալ, թե ինչ է իրականում սովորեցնում այդ գիրքը։ Հուսով ենք՝ պարբերագիրը կօգնի ձեզ հագեցնել Աստվածաշնչի ճշմարտության հանդեպ ձեր ծարավը։

ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐ

[ծանոթագրություն]

a Այսուհետ «Դիտարանը» հրատարակվելու է երկու թողարկումով։ Ամսի 1–ով նշված թողարկումը ընթերցողների լայն շրջանի համար է, իսկ ամսի 15–ի «Դիտարանը» ուսումնասիրության թողարկում է, որը Եհովայի վկաները կքննարկեն իրենց հանդիպումների ժամանակ։ Բոլոր ցանկացողները կարող են մասնակցել այդ քննարկումներին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը