Ղեկավարություն վերցնող վերակացուներ՝ Ծառայողական վերակացու
1 Ծառայողական վերակացուն մեծապես հետաքրքրվում է ժողովին հատկացված տարածքում առաջ տարվող քարոզչական գործունեության մեջ առաջխաղացման հետ կապված բոլոր հարցերով։ Նա նաև կարևոր դեր է խաղում բարի լուրը քարոզելու համար մեր կրած պատասխանատվությունն իրագործելու հարցում։ Այս եռանդուն քարոզիչն իր վրա է կրում ծառայության հետ կապված բոլոր հարցերը կազմակերպելու առաջնորդությունը։ Որպես հմուտ ուսուցիչ՝ նա օգնում է քարոզիչներին բարելավելու իրենց ծառայությունը (Եփեսացիս 4։11, 12)։
2 Այս երեցը անմիջականորեն վերահսկում է գրականության և տարածքների համար պատասխանատու ծառայողական օգնականների աշխատանքը։ Նա հետևում է, որպեսզի յուրաքանչյուր ամիս ժողովը բավարար քանակով գրականություն և ծառայողական բլանկներ ունենա։ Տարին մեկ անգամ նա վերանայում է այն հասցեները, որոնց բնակիչները մերժել էին լսել բարի լուրը, և որակյալ եղբայրներ է նշանակում այդ տներն այցելելու համար։
3 Ծառայողական վերակացուի վրա է դրվում քարոզելու տարբեր տարածքներում ընթացող գործունեությանը հետևելու պատասխանատվությունը՝ ներառյալ գործարար տարածքները, փողոցներն ու հեռախոսով վկայությունները։ Շաբաթվա ընթացքում և տոներին նա ակտիվորեն քարոզչական հանդիպումներ է կազմակերպում, որոնց անցկացման վայրն ու ժամը հարմար են բոլորին։ Անկեղծ հետաքրքրություն է ցուցաբերում Աստվածաշնչի ուսուցման հանդեպ։ Ուղիներ է որոնում հոգևոր աջակցություն ցույց տալու ծառայության մեջ անկանոն կամ անգործունյա անհատներին։ Մեծ հոգատարությամբ է մոտենում ռահվիրաների գործունեությանը և վերահսկում «Ռահվիրաներն օգնում են մյուսներին» ծրագիրը։
4 Որպես ժողովի ծառայողական կոմիտեի անդամ՝ ծառայողական վերակացուն առաջարկություններ է ներկայացնում ժողովի գրքի ուսուցման խմբերում։ Անպայման ներկա եղեք գրքի ուսուցմանը, երբ նա այցելի ձեր խումբը, և աշխատեք նրա հետ միասին մասնակցել դաշտի ծառայությանը։
5 Ժողովի բոլոր անդամները պետք է պատրաստակամորեն արձագանքեն ծառայողական վերակացուի տված ցուցումներին։ Նման համագործակցությունը կնպաստի աշակերտներ պատրաստելու մեր ծառայությունը կատարելագործելուն, ինչպես նաև կբազմապատկի մեր ուրախությունը։