Նախօրոք պլանավորիր
1 Եհովայի կազմակերպությունն իրականացնում է աստվածապետական գործունեության կանոնավոր ծրագիր՝ մեր հոգևոր կարիքները բավարարելու նպատակով։ Մենք գնահատում ենք դա, որն էլ մղում է մեզ լիովին օգտվել բոլոր այն միջոցառումներից, որոնք են՝ շրջագայող վերակացուի այցելությունները, շրջանային և նահանգային համաժողովները և տարածքում կազմակերպված ուրիշ հատուկ գործունեությունները (Մատթ. 5։3)։ Սակայն ոմանք կողմնակի գործերի պատճառով բաց են թողնում այդ հոգևոր միջոցառումների մեծ մասը։ Ի՞նչ կարելի է անել դա կանխելու համար։ Ի՞նչ կարող ենք անել մենք, որպեսզի ոչ աստվածապետական գործերը դուրս չմղեն «ավելի կարևոր բաները» (Փիլիպ. 1։10, ՆԱ)։
2 Իմաստուն ծրագիր կազմելը կարեվոր է։ Առակաց 21։5–ը զգուշացնում է. «Աշխատասէր մարդուն ծրագիրները իրաւամբ առատութիւն կը բերեն, բայց ամէն արտորացող՝ միայն կարօտութիւն կը բերէ» (Արևմտահայերեն Աստվածաշունչ)։ Հոգևոր առումով «առատութիւն» ստանալու համար հարկավոր է նախապես ջանասիրաբար պլանավորել՝ նկատի առնելով արդեն ծրագրավորված աստվածապետական գործունեությունների մասին։ Մենք պետք է մեր անձնական գործերն այնպես պլանավորենք, որպեսզի նրանք չխոչընդոտեն արդեն ծրագրվածներից հոգեվոր օրհնություններ քաղելուն։ Եթե հապճեպ ծրագրեր կազմենք մեր անձնական գործերի համար, առանց մտածելու գալիք աստվածապետական գործունեությունների մասին, ամենայն հավանականությամբ, հոգևոր «կարօտութիւն» կքաշենք։
3 Բաց մի՛ թող։ Բոլորս էլ ապագայի համար ծրագրեր ենք կազմում, ներառյալ արձակուրդները, գործուղումները, բարեկամներին այցելելը և այլն։ Նախքան ծրագրեր կազմելդ, հաշվի առ գալիք հոգևոր գործունեությունների ծրագիրը։ Եթե պարզվում է, որ քո բացակայության ընթացքում այցելելու է շրջանային վերակացուն կամ համաժողով է տեղի ունենալու, ջանք թափիր, որպեսզի անձնական գործերիդ մեջ փոփոխություններ մտցնես այդ միջոցառումներին ներկա գտնվելու համար։ Մոտ ապագայում ծրագրվող կարևոր իրադարձությունների մասին նախօրոք տեղեկացվում է։ Ժողովի երեցներից կարելի է իմանալ, թե տարածքում ինչ միջոցառումներ են ծրագրվում անցկացնել։
4 Հեռատես լինելով և ավելի կարևոր գործերը նախօրոք պլանավորելով՝ մենք «լցուած [կլինենք] արդարութեան պտուղներով.... ի փառս և ի գովութիւն Աստծու» (Փիլիպ. 1։11)։