Զարգացնենք «Թագավորության լուրը» № 36 թերթիկի նկատմամբ ցուցաբերված հետաքրքրությունը
1 Արդեն տարածե՞լ եք ձեզ հատկացված «Թագավորության լուրը» № 36 թերթիկի օրինակները։ Թերթիկում բարձրացվում է ժամանակահարմար մի հարց, որը հավանաբար բոլորին է հետաքրքրում՝ «Ի՞նչ է սպասում ձեզ նոր հազարամյակում»։ 2000 թ. մոտենալու հետ միասին մարդիկ բազում ակնկալիքներ ունեն, թե ի՛նչ է իր հետ բերելու նոր հազարամյակը։ Այդ սպասելիքներից մի քանիսը թերթիկում նկատի են առնված։ Այնտեղ նշվում է, որ աշխարհի ներկայիս դրությունը լավ ապագայի հույս չի ներշնչում։ Միակ հազարամյակը, որը կբերի այնպիսի խաղաղություն և ապահովություն, որպիսին փափագում է մարդկության մեծամասնությունը, Հիսուս Քրիստոսի Հազարամյա թագավորությունն է։ Մենք վստահ ենք, որ այդ Թագավորությունը իսկական կառավարություն է, և այդ բանի գիտակցումը մղում է մեզ տարածել «Թագավորության լուրը» № 36 թերթիկը։
2 Արձագանքներ «Թագավորության լուրը» թերթիկի վերաբերյալ։ «Թագավորության լուրը» շարքի նախորդ թերթիկների տարածումը խթանիչ ուժ է եղել մեզ համար քարոզչական գործում։ Կանադայի մասնաճյուղը այդ շարքի № 35 թերթիկի վերաբերյալ հետևյալն է գրում. «Այս քարոզարշավին եռանդորեն թիկունք կանգնեցին քարոզիչներն ու ռահվիրաները, և քարոզարշավի ընթացքում քաջալերող շատ դեպքեր տեղի ունեցան»։ Վստահորեն կարելի է ասել, որ պակաս խանդավառություն ցույց չտրվեց նաև «Թագավորության լուրը» № 36 թերթիկը տարածելիս։
3 Ներկայումս ընթացքի մեջ է «Թագավորության լուրը» № 36 թերթիկի տարածման քարոզարշավը, որը պետք է ավարտվի 2000 թ. նոյեմբերի 17–ին։ Ձեր ժողովին հատկացված ողջ տարածքը ընդգրկվա՞ծ է արդեն։ Եթե ոչ, ապա երեցները, թերևս, խնդրեն, որ քարոզարշավը շարունակվի մինչև նոյեմբերի վերջը։
4 Ի՞նչ արձագանք է գտել թերթիկի տարածումը ձեր ժողովի տարածքում։ Քարոզված մարդկանցից ոմանք գուցե լրացնեն կտրոնը և պատվիրեն «Աստված պահանջում է» գրքույկը և (կամ) Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն սկսելու ցանկություն հայտնեն։ Այնուհանդերձ, մարդկանց մեծ մասը, որոնց նախապես հետաքրքրել է հազարամյակին վերաբերող հարցը, հավանաբար քայլեր չեն ձեռնարկի, մինչև որ Եհովայի վկաներից որևէ մեկը կրկին չայցելի իրենց։ Հարկավոր է վերայցելել հետաքրքրություն դրսևորած յուրաքանչյուր անհատի։ Իսկ ե՞րբ ավելի լավ կլինի այցելել նրանց։ Որքան հնարավոր է շուտ։
5 Դիտարկենք մի քանի դեպքեր, երբ վերայցելություն է կատարվել № 35 թերթիկը տարածելու ընթացքում։ Իռլանդիայում մի ռահվիրա քույր թերթիկի մեկ օրինակ է թողնում մի ռեստորանատիրոջ։ Վերջինիս հետաքրքրում է նրանում հաղորդվող լուրը և նա հրավիրում է քրոջը՝ կրկին այցելելու իրեն։ Քույրը վերադառնում է երկու օրից, և Աստվածաշնչի ուսումնասիրություն է սկսվում։ Դանիայում մի քարոզիչ թերթիկի օրինակ էր թողել մի բնակարանում, որտեղ տանը մարդ չէր եղել։ Այդ նույն օրը տանտիրուհին մասնաճյուղ է ուղարկում կտրոնը, որտեղից էլ այն փոխանցվում է տեղի ժողով։ Դեռ մեկ շաբաթ էլ չի անցնում, երբ երկու քույր այցելություն են կատարում այդ բնակարան, պայմանավորվում են ուսումնասիրություն սկսել, և կինը առաջին անգամ այցելում է Թագավորության սրահ։
6 Ի՞նչ ասել վերայցելելիս։ Քարոզարշավի ընթացքում վերայցելություններ կատարելը համեմատաբար հեշտ է և հանդիսանում է մեր ծառայության հաճելի մասերից մեկը։ Վերայցելելիս խորհուրդ է տրվում մեզ ունենալ թերթիկի մեկ օրինակ, քանի որ չի բացառվում, որ տանտերը կարող է չունենալ իրենը։ Կարելի է փորձել հետևյալ մատուցումները։
7 Տանտիրոջը ներկայանալուց հետո կարող եք ասել.
◼ «Ես ձեզ մոտ թողել էի «Ի՞նչ է սպասում ձեզ նոր հազարամյակում» վերնագրով մի թերթիկ։ Քաջալերական չէ՞ր արդյոք իմանալ այն մասին, որ շուտով Հիսուս Քրիստոսի Հազարամյա թագավորությունը կսկսի գործել երկրի վրա՝ մեր մոլորակի վրա դրախտային պայմաններ հաստատելով։ [Ցույց տուր թերթիկում պատկերված դրախտային պայմանները]։ Թերթիկի վերջին էջի կտրոնով կարող եք պատվիրել «Ի՞նչ է Աստված մեզնից պահանջում» գրքույկը»։ Ցույց տուր գրքույկը։ Բաց արա 5–րդ դասը և կարդա առաջին հարցն ու առաջին երկու պարբերությունները։ Ապա խնդրիր տանտիրոջը կարդացվածի վերաբերյալ մեկնաբանություն տալ։ Աստվածաշնչից մեկ–երկու համար ընթերցեք և քննարկեք։ Հնարավորության դեպքում քննարկեք նաև հաջորդ պարբերությունը, այնուհետև պայմանավորվեք հաջորդ այցելության համար։
8 Քանի որ նոյեմբեր ամսին տարածում ենք «Աստված պահանջում է» գրքույկը կամ «Գիտություն» գիրքը, փորձիր այսպես սկսել.
◼ «Վերջերս ձեզ այցելելիս ես թողեցի «Ի՞նչ է սպասում ձեզ նոր հազարամյակում» թերթիկի մեկ օրինակ։ Այնտեղ Աստվածաշնչի անվճար տնային ուսումնասիրություն է առաջարկվում։ Այսօր ես ինձ հետ վերցրել եմ ուսումնասիրություն անցկացնելու ձեռնարկը, որը գործածում ենք մենք։ [Ցույց տուր «Աստված պահանջում է» գրքույկի վերջին էջը։ Կամ՝ ցույց տուր «Գիտություն» գիրքը, ապա՝ բաց արա 188, 189 էջերը]։ Այն Հազարամյակը, որի մասին խոսվում է Աստվածաշնչում, երկրի վրա կհաստատի այսպիսի պայմաններ (ցույց տուր այդ էջերի վրա պատկերված տեսարանը)։ Դրախտում ապրելու համար մենք պետք է Աստծո մասին ճշգրիտ գիտություն ստանանք։ Թույլ տվեք հակիրճ ցույց տալ, թե ինչպես ենք ուսումնասիրում Աստվածաշունչը»։
9 «Թագավորության լուրը» № 36 թերթիկը տարածելու շնորհիվ մենք ավելի ակտիվ ենք դառնում ծառայության մեջ և մեծ վկայություն տալիս։ Հավանաբար, թերթիկը արթնացրել է մեր տարածքում բնակվող շատերի հետաքրքրությունը։ Միահամուռ ուժերով նման անհատների ցուցաբերած հետաքրքրությանը զարկ տալով և, արդյունքում՝ «ոչխարանման» անհատների գտնելով՝ Եհովայի օրհնությամբ մենք մեծ ուրախություն կստանանք (Մատթ. 10։11; Գործք 13։48, 49, 52)։