Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան ապր. 15
«Որտեղ էլ որ մարդիկ ապրելիս լինեն, նրանց հետաքրքրում է իրենց ապահովվածությունը, ինչպես, ասենք, հիմնական ու լավ վարձատրվող աշխատանք ունենալը։ Բայց երբևէ մտածե՞լ եք, որ կարող է գոյություն ունենալ ապահովության այնպիսի մի աղբյուր, որը կարող է մեզ հավերժ ապահովվածություն պարգևել։ [Կարդա Սաղմոս 16։8, 9։] «Դիտարանի» այս համարում քննարկվում է, թե որտեղ կարելի է գտնել իսկական ապահովվածություն»։
Արթնացե՛ք (ռուս.) ապր. 22
«Այսօր շատերը թողնում են իրենց եկեղեցիները և Աստծուն պաշտամունք են մատուցում իրենց սեփական գաղափարների համաձայն։ Ո՞րն է ձեր կարծիքը մարդկանց այս հակվածության մասին։ [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշունչը ցույց է տալիս, որ իրականում Աստծո համար կարևո՛ր է, թե ինչպես ենք նրան պաշտում։ [Կարդա Յովհաննէս 4։24։] «Արթնացե՛ք»–ի այս թողարկումը պատմում է, թե որն է հոգևոր կարիքները բավարարելու ամենալավ կերպը»։
Դիտարան մայիսի 1
«Ճանաչո՞ւմ եք մեկին, որը ծանր հիվանդ է կամ ֆիզիկական արատ ունի։ Համաձայնվեք, որ նման մարդիկ մեր խրախուսանքի կարիքն ունեն։ Բայց ինչպիսի՞ խոսքերով կարող ենք մխիթարել նրանց։ Աստվածաշնչում այսպիսի հուսադրող խոսքեր կան գրված։ [Կարդա Եսայիա 35։5, 6։] «Դիտարանի» այս համարը բացատրում է, թե ինչու կարող ենք վստահ լինել, որ այս մարգարեությունը իրականություն կդառնա»։
Արթնացե՛ք (ռուս.) մայիսի 8
«Անցած տարվա ընթացքում աշխարհն ավելի անհանգիստ է դարձել, քան երբևէ։ Ի՞նչ եք կարծում, մարդկային կառավարությունները ի զորո՞ւ են խաղաղություն հաստատել։ [Պատասխանը լսելուց հետո կարդա Եսայիա 2։4։] «Արթնացե՛ք»–ի այս թողարկումը մեզ հավաստիացնում է, որ շուտով ողջ աշխարհով մեկ խաղաղություն կտիրի»։