Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 5/02 էջ 8
  • Ձեր ժողովը մեծ տարա՞ծք ունի

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ձեր ժողովը մեծ տարա՞ծք ունի
  • 2002 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Բարի լուրը քարոզելու կերպեր
    Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը
  • Երբ մարդիկ տանը չեն լինում
    2007 Մեր թագավորական ծառայությունը
  • Քարոզչական ծառայության տարածք ունե՞ս
    2006 Մեր թագավորական ծառայությունը
  • Տարածք ունենալու առավելությունները
    2013 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2002 Մեր թագավորական ծառայությունը
km 5/02 էջ 8

Ձեր ժողովը մեծ տարա՞ծք ունի

1 Հրեաստանի քաղաքներից սկսած մինչև Գալիլեայի գյուղաքաղաքները, հին Իսրայելի այս ընդարձակ տարածքով մեկ Հիսուսը հիմնավոր վկայություն տվեց (Մարկ. 1։38, 39; Ղուկ. 23։5)։ Մենք նույնպես հնարավորին չափ շատ մարդկանց պետք է քարոզենք բարի լուրը (Մարկ. 13։10)։ Սակայն սա կարող է այնքան էլ հեշտ չլինել։ Ինչո՞ւ։

2 Մի շարք երկրներում կան ժողովներ, որոնց տարածքները մի քանի քառակուսի կիլոմետր տարածություն են զբաղեցնում։ Օտարախոս ժողովները, այդ թվում նաև ժեստերի լեզվով ժողովները, ծառայում են քաղաքի ողջ տարածքով մեկ՝ փնտրելով տվյալ լեզվով խոսող մարդկանց։ Ի՞նչ կարող ենք անել՝ օգնելու այսպիսի տարածքներում բնակվող մարդկանց սովորել Եհովայի, Հիսուսի և նրա Թագավորության մասին ճշմարտությունը։

3 Ուշադրությամբ պլանավորեք։ Ծառայողական վերակացուն և տարածքների համար պատասխանատու եղբայրը պետք է ժողովի ուժերը կենտրոնացնեն՝ առավելագույնն անելու։ Կարելի է հատուկ շաբաթ օրերին ծառայություն պլանավորել, քանի որ շատերը կկարողանան ամբողջ օրը նվիրել ծառայությանը։ Եթե տարածքը հեռու է գտնվում, ծրագրեք այնպես, որ հնարավորության դեպքում սովորականից ավելի երկար ծառայեք, և ձեզ հետ կեսօրին ուտելու համար կերակուր վերցրեք։ Կարող եք ավելի վաղ ժամի գնալ ծառայության՝ հաշվի առնելով, որ տարածք հասնելու համար ժամանակ է պահանջվում. կամ էլ քարոզչական ծառայության հանդիպումը տարածքին մոտիկ մի տեղ անցկացնել։ Հեռավոր վայրերում ծառայությունը պլանավորեք բարենպաստ եղանակներին, երբ ճանապարհները լավ վիճակում են լինում։

4 Նրանք, ովքեր ծառայում են օտարախոս ժողովների տարածքներում, կխնայեն ժամանակը, եթե իրենց հետ ունենան անունների և հասցեների վերջին ցուցակը և ընթացիկ քարտեզը։ Տարածքները այնպես բաշխեք, որ ծառայության դուրս եկած խումբը կարողանա այցելել տարածքի բոլոր հասցեները։

5 Մի մոռացեք ձեզ հետ բավականաչափ գրականություն վերցնել։ Եթե տարածքը հազվադեպ է քարոզվում, լավ կլինի տանը չեղած մարդկանց համար թերթիկ թողնել։ Եթե ունեք «Կցանկանայի՞ք ավելին իմանալ Աստվածաշնչի մասին» թերթիկը ձեր լեզվով, առաջարկեք ամենքին, ում հանդիպում եք, և մեկական օրինակ էլ թողեք այն մարդկանց, որոնց տանը չեք գտել։

6 Ամեն ինչում համագործակցեք։ Մեծ տարածքը ամբողջությամբ քարոզելու համար՝ ժողովի անդամներից յուրաքանչյուրի համագործակցության կարիքը կա։ Երբ անհրաժեշտ է լինում մեքենայով գնալ ծառայության, ուղևորները կարող են իրար մեջ կիսել վառելիքի ծախսերը։ Երբ հանդիպում եք մարդկանց, ովքեր զրուցելու ցանկություն ունեն, հարկավոր է խելամիտ լինել և չմոռանալ, որ անհրաժեշտ է տարածքի մյուս բնակիչներին էլ քարոզել։

7 Որոշ միջոցներ ձեռք առեք, որպեսզի կրկին այցելեք բոլոր նրանց, ովքեր հետաքրքրություն են ցույց տվել։ Բացի հասցեից, փորձեք իմանալ հետաքրքրվող անհատի հեռախոսահամարը՝ նրա հետ կապնվելու և հեռախոսով հավելյալ վկայություն տալու համար։ Եթե փողոցների անունները կամ տների համարները չկան, ուշադրությամբ քարտեզ գծեք կամ գրի առեք, թե ինչպես կարելի է գտնել հետաքրքրություն ցույց տվող մարդկանց տները, որպեսզի կարողանաք այցելել նրանց։

8 Մեզ համար մեծ պատիվ է կատարել Հիսուսի պատվերը. «Որ քաղաքը կամ գիւղը մտնէք, հարցրէ՛ք, թէ ո՛վ է այնտեղ արժանաւորը» (Մատթ. 10։11)։ Վստահ եղեք, որ Եհովան կօրհնի ձեր ջանքերը, եթե պատրաստակամորեն ձեր մասնակցությունը բերեք այս պարգևատու գործին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը