Երբ մարդիկ տանը չեն լինում
1. Ի՞նչ տարածված խնդիր է նկատվում տնետան ծառայության հետ կապված։
1 Շատ վայրերում գնալով ավելի դժվար է լինում մարդկանց հանդիպել տանը։ Այս «չափազանց դժվար ժամանակներում» շատերը ստիպված են շատ աշխատել, որպեսզի կարողանան հոգալ իրենց հիմնական կարիքները (2 Տիմոթ. 3:1)։ Ոմանք տանը չեն լինում, քանի որ աշխատում են կամ գնումներ են կատարում կամ էլ զվարճանում են։ Ինչպե՞ս կարող ենք այդ մարդկանց քարոզել բարի լուրը։
2. Ինչպե՞ս կարող ենք լավ նշումներ անել տնետուն ծառայության ժամանակ։
2 Մանրամասն նշումներ արա։ Առաջին քայլն այն է, որ մեր նշումներում գրանցենք, թե ովքեր տանը չեն եղել։ Դա կարևոր է հատկապես այն դեպքում, եթե ձեր տարածքը հաճախակի է քարոզվում։ Որոշ դեպքերում ավելի լավ կլինի այն բնակարանների համարները, որտեղ տանը ոչ ոք չի եղել, առանձին տեղում նշել, որպեսզի հետո փոխանցես դրանք մեկ ուրիշ քարոզչի, որը կարող է այդ տարածք գալ ավելի հարմար ժամի։ Այդպիսի դեպքերում հարկավոր է նշել փողոցի անունը, տարածքի համարը, քո անունը, նաև ամսաթիվը։ Քարոզչական տարածքը մշակելուց հետո չմոռանաս տարածքի վերաբերյալ նշումները տալ տարածքների համար պատասխանատու եղբորը՝ բացառությամբ այն դեպքի, երբ նա համաձայն է, որ դու այցելես այն բնակարանները, որտեղ տանը ոչ ոք չի եղել։ Հետաքրքրություն ցույց տված անհատների մասին տեղեկությունները գրի առ առանձին թղթի վրա։
3. Ի՞նչ խորհուրդներ են տրվում այն անհատներին քարոզելու վերաբերյալ, ովքեր տանը չեն եղել։
3 Փորձիր այցելել ուրիշ ժամերի։ Թերևս ոմանք, որ տանը չեն եղել աշխատանքային օրերին, գուցե տանը լինեն երեկոյան ժամերի կամ հանգստյան օրերին։ Կարո՞ղ ես այնպես ծրագրել գրաֆիկդ, որ այցելես այդ անհատներին ավելի հարմար ժամի (1 Կորնթ. 10:24)։ Եթե ոչ, կարող ես այդ բնակարանների ցանկը տալ այնպիսի քարոզչի, որը կարող է այցելել մեկ այլ ժամի։ Կամ կարող ես նամակ գրել նրանց, ովքեր տանը չեն եղել, կամ էլ կապ հաստատել նրանց հետ հեռախոսով։ Այն քարոզիչները, որոնք առողջական խնդիրների պատճառով չեն կարող շատ մասնակցել տնից տուն ծառայությանը, ուրախությամբ կօգնեն քեզ այդ հարցում։
4. Ի՞նչն է ցույց տալիս, որ կարևոր է կրկին ու կրկին այցելել նրանց, ովքեր տանը չեն եղել։
4 Ահա մի դեպք, որը ցույց է տալիս, թե որքան կարևոր է ջանքեր գործադրել կապ հաստատելու համար նրանց հետ, ովքեր տանը չեն եղել։ Քարոզիչները կարողացան կապ հաստատել տանիտրոջ հետ երեք տարի շարունակ նրա բնակարան այցելելուց հետո։ Պարզվեց, որ այդ կինը այդ ողջ ժամանակը սպասել էր, թե երբ իր տուն կգար որևէ Վկա, որպեսզի նա վերականգներ Աստվածաշնչի իր ուսումնասիրությունը, քանի որ այդ վայր տեղափոխվելուց առաջ նա ուսումնասիրել էր Աստվածաշունչը։
5. Ե՞րբ կարելի է տարածքը համարել ամբողջությամբ մշակված։
5 Ամբողջությամբ մշակիր տարածքը։ Ե՞րբ կարելի է տարածքը ամբողջությամբ մշակված համարել։ Սովորաբար, կարելի է տարածքը մշակված համարել, եթե բավականաչափ ջանքեր են գործադրվել զրուցելու համար յուրաքանչյուր բնակարանից որևէ մեկի հետ։ Գուցե տեղին լինի աննկատելիորեն որևէ թերթիկ կամ հին պարբերագիր թողնել այդ բնակարաններում, հատկապես այն տարածքներում, որոնք հազվադեպ են քարոզվում։ Տարածքը պետք է ամբողջությամբ մշակել չորս ամսվա ընթացքում։ Այնուհետև այդ մասին հարկավոր է տեղեկացնել տարածքների համար պատասխանատու եղբորը, որպեսզի նա իր նշումներում գրանցի։
6. Ինչո՞ւ պետք է փորձենք մեր տարածքի յուրաքանչյուր անհատին քարոզել բարի լուրը։
6 Մենք ուզում ենք, որ հնարավորին չափ շատ մարդիկ սովորեն կանչել Եհովայի անունը և փրկվել (Հռոմ. 10:13, 14)։ Այդ մարդկանց թվին են պատկանում նաև նրանք, ովքեր տանը չեն լինում, երբ այցելում ենք նրանց։ Պողոս առաքյալի նման՝ նպատակ դիր «հիմնովին վկայություն տալ Աստծու անարժան բարության բարի լուրի մասին» (Գործեր 20:24)։