Գնահատենք աստվածապետական գործունեության մեջ օգտագործվող միջոցները
1 Տաճարը վերանորոգելու համար կարգադրություններ անելիս Հովսիա թագավորը նշանակված գործավորներին գովեց՝ ասելով. «Հաշիւ չ’ուզեն նորանց ձեռքը տրուած արծաթի համար, որովհետեւ նորանք հաւատարմութեամբ գործողներ են» (Դ Թագ. 22։3–7)։ Գնահատանքը, որ այդ մարդիկ ունեին սուրբ իրերի հանդեպ, երևում էր նրանից, թե ինչպես էին նրանք օգտագործում իրենց վստահված նյութական միջոցները։ Այսօր, երբ մենք մասնակցում ենք Աստծո Ավետարանը քարոզելու սուրբ գործին, նույնպես պետք է հավատարմությամբ գործենք մեզ վստահված միջոցները օգտագործելիս։
2 Քարոզչական ծառայության մեջ։ Այն բանի գիտակցումը, թե ինչ կարևոր լուր է պարունակում մեր գրականությունը և թե ինչքան գումար է ծախսվում դրանց լույս ընծայման համար, մղում է մեզ դրանք թանկ գնահատելու։ Մենք մեր գրականությունը չենք առաջարկի այնպիսի մարդկանց, ովքեր չեն գնահատում Աստվածաշնչի բարի լուրը։ Իսկ եթե անհատը փոքր–ինչ հետաքրքրվածություն է ցույց տալիս, ավելի շուտ նրան թերթիկ կառաջարկենք, քան թե մեկ այլ հրատարակություն։
3 Գրականություն տարածելիս դրսևորիր խոհեմություն, որը ցույց կտա քո գնահատանքը դրա նկատմամբ։ Խուսափիր հասարակական վայրերում այն թողնելուց, որտեղ կարող է թափթփուկի վերածվել։ Որպեսզի գրականություն չկուտակվի քեզ մոտ, պատվիրելուց առաջ տես, թե որքան գրականություն ունես տանը՝ ձեռքիդ տակ։ Եթե պարբերագրի յուրաքանչյուր համարից միշտ ավելորդ օրինակ է մնում, մտածիր պատվերդ նվազեցնելու մասին։
4 Անձնական օգտագործման գրականությունը։ Մենք պետք է պատվիրենք միայն այն գրականությունը, որի անհրաժեշտությունն իրականում ունենք։ Հատկապես պետք է խոհեմ լինենք, երբ պատվիրում ենք օտար լեզվով գրականություն, Աստվածաշունչ, ոսկեզօծ Աստվածաշունչ, «Սուրբ Գրությունների Նոր աշխարհ թարգմանության» մեջբերումներով հրատարակությունը և ուրիշ մեծ հրատարակություններ, ինչպիսիք են՝ «Մանրամասն համաբարբառը», «Ցանկը», «Գրությունների ըմբռնում» գրքի հատորները և «Թագավորությունը հռչակողները» գիրքը, որոնցից յուրաքանչյուրը տպագրելու համար մեծ գումար է ծախսվում։
5 Վստա՞հ ես, որ քո անձնական գրականության վրա անունդ և հասցեդ գրել ես։ Դա նվազեցնում է գրականությունը կորցնելու հավանականությունը, որի դեպքում ստիպված կլինես նորը ձեռք բերել։ Իսկ եթե կորցնես երգարանդ, Աստվածաշունչդ կամ ուսումնասիրության որևէ այլ գրականություն, հավանաբար այն կգտնես Թագավորության կամ համաժողովների սրահի կորած իրերի մեջ (Ղուկ. 15։8, 9)։
6 Եկեք ջանանք մեր գրականությունը խելամտորեն օգտագործել։ Այդպիսով ցույց կտանք մեր հավատարմությունը մեզ վստահված Թագավորության միջոցները գործածելու մեջ (Ղուկ. 16։10)։