Խմբակային վկայությունը ուրախություն է պարգևում
1 Իր 70 աշակերտներին քարոզելու ուղարկելիս Հիսուսը նրանց սովորեցրեց, թե ինչ պետք է ասեին, այնուհետև բաժանեց երկու հոգուց բաղկացած խմբերի և տեղեկացրեց, թե որ տարածքները պետք է մշակեին։ Այդ ամենը նպաստեց այն բանին, որ նրանք ուրախություն ստանան (Ղուկ. 10։1–17)։ Նմանապես և այսօր խմբակային վկայությունը օգնում է զինել, կազմակերպել, ինչպես նաև քաջալերել Աստծո ժողովրդին՝ քարոզչության գործը կատարելու համար։
2 Երեցները առաջնորդություն են վերցնում։ Երեցները զգալի դեր են խաղում այն բանում, որ բոլորին օգնեն կանոնավորաբար մասնակցել քարոզչության գործին։ Շաբաթվա ընթացքում ծառայության համար նախապատրաստություններ տեսնելու հարցում առաջնորդություն է վերցնում ծառայողական վերակացուն։ Յուրաքանչյուր Գրքի ուսումնասիրության վերակացու պատասխանատու է կազմակերպելու իր խմբի գործունեությունը հատկապես հանգստյան օրերին։ Այն դեպքերում, երբ ամբողջ ժողովը միասին հավաքվում է քարոզչական ծառայության գնալու նպատակով, ինչպես օրինակ՝ «Դիտարանի» ուսումնասիրությունից հետո, յուրաքանչյուր Գրքի ուսումնասիրության վերակացու պետք է հոգ տանի իր իսկ խմբի մասին։
3 «Պարկեշտութեամբ եւ ըստ կարգի»։ Նա, ով նշանակված է անցկացնելու քարոզչական ծառայության հանդիպումը, պետք է ժամանակին սկսի և հանդիպումը ավարտի 10–15 րոպեում։ Լավագույնը կլինի այն, որ նա բաժանի քարոզչության խմբերը և նշանակի տարածքները (եթե այդ ամենի համար հոգ չտանեն Գրքի ուսումնասիրության վերակացուները՝ համաձայն վերը նշվածի), ապա նոր եզրափակի աղոթքով։ Այդ ամենը հնարավորություն կտա, որ քարոզիչները ավելի քիչ խմբվեն տարածքում, որը կարող է նսեմացնել մեր կատարած գործի արժանապատվությունը։ Դա նաև ներդաշնակ կլինի Պողոսի խորհրդին։ Նա ասաց. «Ձեր ամէն ինչը պարկեշտութեամբ եւ ըստ կարգի թող լինի» (Ա Կորնթ. 14։40, ԷԹ)։ Բոլոր նրանք, ովքեր գալիս են այս հանդիպումներին, պետք է նպաստեն այս միջոցառման հաջող ընթացքին՝ գալով ճիշտ ժամանակին, լիարժեք կերպով համագործակցելով այն անհատի հետ, ով առաջնորդություն է վերցնում, և խմբի հետ իսկույն տարածք գնալով։
4 Դառնում ենք միաբան։ Խմբակային վկայության միջոցառումները մեզ տալիս են հոյակապ հնարավորություն ճանաչելու ժողովի մյուս անդամներին։ Թեև ոչ մի սխալ բան չկա նրանում, որ նախապես պայմանավորվենք՝ ինչ–որ մեկի հետ համագործակցելու, մեզ համար մեծապես օգտակար կլինի, եթե քարոզչական ծառայության հանդիպումներին հաճախենք՝ առանց վաղօրոք պայմանավորվելու։ Գուցե մեզ նշանակեն ծառայելու որևէ մեկի հետ, որին լավ չենք ճանաչում՝ հնարավորություն տալով ‘լայնանալու’ մեր սիրո մեջ (Բ Կորնթ. 6։11–13)։
5 Խմբակային վկայությունը քաջալերում և միաբանում է մեզ՝ որպես ճշմարտության մեջ ‘գործակիցների’ (Գ Յովհ. 8)։ Թող որ լիարժե՛ք մասնակցություն ունենանք դրանում։