Նոր շրջանային համաժողովի ծրագիրը
Աշխարհը ցանկանում է հավատացնել մեզ, որ իրերի ներկա դրությունը միշտ գոյություն է ունենալու։ Սակայն Աստծու Խոսքը հակառակն է ասում (Ա Յովհ. 2։15–17)։ Այն օգնում է մեզ հասկանալ, որ երկրի վրա գանձեր դիզելը անօգուտ բան է։ Աստծու ժողովրդին զորացնելու նպատակով 2007 ծառայողական տարվա շրջանային համաժողովի ժամանակ կքննարկվի «Գանձեր դիզեք երկնքում» թեման (Մատթ. 6։19, 20)։
Նյութապաշտական մտածելակերպը մտնում է այն բանի մեջ, ինչը Եփեսացիս 2։2–ում ներկայացվում է որպես «օդի իշխանութ[յուն], այն հոգ[ին]՝ որ հիմա ներգործում է ապստամբութեան որդիների մէջ»։ Ինչպես որ բառացի օդը գոյություն ունի ամենուրեք, և մարդիկ շնչում են այն, այնպես էլ աշխարհի ոգին է թափանցում իրերի այս համակարգի մեջ (Ա Կորնթ. 2։12)։ Քանի որ աշխարհի ոգին շատ ազդեցիկ է, նրա մասին ասվում է, որ իշխանություն ունի։ Նոր շրջանային համաժողովի ծրագիրը կօգնի մեզ խուսափել աշխարհին բնորոշ նյութապաշտական մտածելակերպից և կօգնի մեզ շարունակել կենտրոնանալ առաջնահերթ բաների վրա (Մատթ. 6։33)։ Բացի այդ, համաժողովին ստացած տեղեկությունները կօգնեն մեզ ապավինել Եհովային, երբ կատարենք մեր ծառայությունը՝ չնայած մեր դիմագրաված ճնշումներին ու փորձություններին։
Ամեն ջանք գործադրիր, որ համաժողովի երկու օրերին էլ ներկա լինես և «աւելի եւս ուշադիր լինե[ս]» (Եբր. 2։1, ԷԹ)։ Կարճ նշումներ արա այն մտքերի վերաբերյալ, որոնք կարող ես կիրառել քո կյանքում ու ծառայության մեջ։ Հոգևոր առումով հարստացնող այս ծրագրին սկզբից մինչև վերջ ներկա լինելով՝ դու քաջալերություն և զորություն կստանաս, որպեսզի շարունակես գանձեր դիզել երկնքում։