Մեկօրյա հատուկ համաժողով
2009 ծառայողական տարվա մեկօրյա հատուկ համաժողովի խորագիրն է «Աչալո՛ւրջ եղիր, որ կատարե՛ս քո ծառայությունը»՝ հիմնված Կողոսացիներ 4։17–ի վրա։ Մենք՝ քրիստոնյաներս, լրջորեն ենք վերաբերում այս հորդորին։ Մեր նպատակն է Հիսուսի պես հավատարմորեն ծառայել (Հովհ. 17։4)։ Այս առումով հիանալի օրինակ է թողել նաև Պողոս առաքյալը։ Նա վճռել էր մինչև վերջ կատարել իր ծառայությունը (Գործ. 20։24)։
Շրջանային վերակացուն իր ելույթում կպատմի այն մասին, թե ինչպես են տարբեր քարոզիչներ հաղթահարում իրենց դժվարությունները ծառայության մեջ։ Ապա «Մշակիր այն, ինչ տնկել ես» ելույթում կպարզաբանվի, թե ինչպես կարող ենք օգնել նրանց, ովքեր «ճիշտ են տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ» (Գործ. 13։48)։ Հրավիրված հռետորը նախ կմատուցի «Ինքներս մեզ երաշխավորենք որպես ծառայողների» ելույթը, որում համար առ համար կքննարկի 2 Կորնթացիներ 6։1–10-ը։ Իսկ ճաշից հետո կներկայացնի մեկ ուրիշ ելույթ, որի վերնագիրն է «Բարձր գնահատիր քո ծառայությունը»։ Անկասկած, դու կքաջալերվես նաև «Մեծ թե փոքր ուրախություն են ստանում ծառայությունից» ու «Պատանիներ, որոնք կատարում են իրենց ծառայությունը» ելույթներից։ Այն անհատները, ովքեր ցանկանում են առաջիկա համաժողովներին մկրտվել, պետք է հնարավորինս շուտ այդ մասին տեղյակ պահեն նախագահող վերակացուին։ Մեր համաժողովների կարևոր մասերից է «Դիտարանի» ուսումնասիրությունը։ Քեզ հետ բեր «Դիտարանի» այն համարը, որը քննարկվելու է մեկօրյա հատուկ համաժողովի շաբաթվա ընթացքում։
Մենք չպետք է թույլ տանք, որ մյուս հետաքրքրություններն ու գործերը հետին պլան մղեն մեր ծառայությունը։ Այդպես լիովին կկատարենք այն գործը, որը Եհովան վստահել է մեզ։ Առաջիկա մեկօրյա հատուկ համաժողովը կօգնի ճիշտ առաջնահերթություններ դնելու։ Նաև կմղի բոլորիս քննելու մեր ծառայությունը, որպեսզի կարողանանք մինչև վերջ կատարել այն։