Կշարունակե՞ս
Որոշ քարոզիչներ սովորություն ունեն մի որոշակի ժամի դադարեցնել ծառայությունը, օրինակ՝ կեսօրին։ Ինչ խոսք, ոմանց հանգամանքները այնպիսին են, որ իրենք մի կոնկրետ ժամի պետք է դադարեցնեն ծառայությունը։ Իսկ դո՞ւ։ Դադարեցնո՞ւմ ես ծառայությունը պարզապես այն պատճառով, որ խմբի մյուս անդամներն են այդպես անում կամ ձեր ժողովի քարոզիչների շրջանում դա ընդունված է։ Կարո՞ղ ես մի քանի րոպե ավելի ծառայել, օրինակ՝ վկայություն տալ փողոցում կամ տուն գնալու ճանապարհին մեկ-երկու վերայցելություն կատարել։ Մտածիր, թե որքան բարիք կարող ես անել, եթե թեկուզ մեկ հետաքրքրվողի գտնես տանը, կամ թե ինչ օգուտներ կստանա անցորդը, եթե ամսագիր վերցնի քեզնից։ Նույնիսկ մի քանի րոպե ավելի ծառայելով՝ մենք ավելացնում ենք մեր «գովաբանության զոհը» (Եբր. 13։15)։