Փնտրենք արժանիներին
1. Ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ գնահատում ենք ծառայելու մեր առանձնաշնորհումը։
1 Իր ծառայության ընթացքում Հիսուսը ամեն բան անում էր, որպեսզի բարի լուրը քարոզի հեզերին (Ես. 61։1, 2)։ Որպես Հիսուսի կողմից ուղարկված դեսպաններ և դեսպանորդներ՝ մենք, ընդօրինակելով նրան, ժրաջանորեն փնտրում ենք արժանիներին և այդպիսով ցույց ենք տալիս, որ գնահատում ենք այդ առանձնաշնորհումը (Մատթ. 10։11; 2 Կորնթ. 5։20)։
2. Ինչպե՞ս էր Պողոսը փնտրում մարդկանց և ի՞նչ արդյունքների էր հասնում։
2 Փնտրիր մարդկանց քո տարածքում։ Պողոս առաքյալը սովորաբար գնում էր ժողովարան՝ քարոզելու հրեաներին ու պրոզելիտներին (Գործ. 14։1)։ Փիլիպպե քաղաքում նա և Շիղան գնացին այնտեղ, որտեղ «[իրենց] կարծիքով, աղոթատեղի կար»։ Նրանք վկայություն տվեցին մի խումբ կանանց, որոնցից մեկը՝ Լիդիան, անմիջապես ընդունեց ճշմարտությունը (Գործ. 16։12–15)։
3. Բացի տնետուն քարոզելուց, ծառայության ուրիշ ո՞ր ձևերին կարող ենք մասնակցել։
3 Քո տնետան ծառայության տարածքից բացի, կարող ես քարոզել նաև կանգառներում, զբոսայգիներում, մարդաշատ փողոցներում, գրասենյակներում, առևտրի կենտրոններում և այլ գործարար վայրերում, որոնք գտնվում են քո տարածքում։ Կարող ես նաև քարոզել հսկվող շենքերում նամակագրության միջոցով կամ հեռախոսով։ Լինելով դիտունակ և հաշվի առնելով տարբեր հանգամանքներ՝ դու «շատ բան կունենաս անելու Տիրոջ գործում» (1 Կորնթ. 15։58)։
4. Ինչպե՞ս է հնարավոր ընդլայնել ծառայությունը, եթե մեր ժողովի տարածքը փոքր է։
4 Շատ քարոզիչներ հնարավորություն են ունեցել ընդլայնելու իրենց ծառայությունը և տեղափոխվել են այլ ժողով, որը գտնվում է իրենց երկրում կամ արտասահմանում։ Ոմանք էլ նոր լեզու են սովորել, որպեսզի քարոզեն օտարերկրացիներին։
5. Ինչպիսի՞ օրերում ենք ապրում և ի՞նչ պետք է վճռենք։
5 Բոլորս պետք է հիշենք, որ «արտը աշխարհն է» (Մատթ. 9։37; 13։38)։ Ի մտի ունենալով այն, որ այս չար համակարգի վերջը մոտ է՝ մեզնից յուրաքանչյուրը պետք է քննի իր հանգամանքները, ինչպես նաև հաշվի առնի իր ունակությունները, հնարավորություններն ու կարողությունները, որպեսզի ընդլայնի ծառայությունը։ Եհովան հավաստիացնում է, որ եթե Թագավորության շահերը առաջին տեղում դնենք, նա կօրհնի ծառայությունն ընդլայնելու համար մեր ներդրած ջանքերը (Մատթ. 6։33)։