Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 2/12 էջ 29
  • Դիտում ենք աշխարհը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դիտում ենք աշխարհը
  • 2012 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Մալայզիայի երիտասարդ առաջնորդները
  • Օնլայն անխոհեմություն
  • Ինչո՞վ է վտանգավոր օնլայն շփումը
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Ովքե՞ր են քո օնլայն ընկերները
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2022)
  • Ինչպես սովորեցնել պատանուն անվտանգ օգտվել ինտերնետից
    2014 Արթնացե՛ք
  • Մեր պաշտոնական կայքը. ընտանեկան և անձնական ուսումնասիրության համար
    2012 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2012 Արթնացե՛ք
g 2/12 էջ 29

Դիտում ենք աշխարհը

«Երբ անհատը դառնում է Միացյալ Նահանգների նախագահ, գիտակցում է, թե որքան կարևոր է աղոթել» (ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱ, ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀ)։

Երբ Արգենտինայում ապրող 10–24 տարեկան երիտասարդների 56 տոկոսին հարցրին, թե ինչ կանեն իրենց ազգի հպարտությունը ցույց տալու համար, նրանք պատասխանեցին, որ կկրեն իրենց երկրի ֆուտբոլային թիմի վերնաշապիկը (LA NACIÓN, ԱՐԳԵՆՏԻՆԱ)։

Մի ուսումնասիրության արդյունքներ ցույց տվեցին, որ «ամբողջ աշխարհում ուտելիքի մոտ մեկ երրորդը փչացվում կամ վատնվում է, ինչը տարեկան կազմում է մոտ 1,3 միլիարդ տոննա սննդամթերք» (FOOD AND AGRICULTURE ORGANIZATION OF THE UNITED NATIONS, ԻՏԱԼԻԱ)։

«Այսօր երկիրը լի է պատերազմներով և պատերազմների լուրերով, ուստի մեր հայրենի բանակը պետք է միշտ պատրաստ լինի թշնամուց պաշտպանելու թե՛ իր ժողովրդին և թե՛ այն, ինչ ժողովուրդը սուրբ է համարում» (ՊԱՏՐԻԱՐՔ ԿԻՐԻԼ, ՌՈՒՍ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒ ԳԼՈՒԽ)։

2010թ.-ին գերմանական ապահովագրական ընկերությանը հայտնած ամենաշատ ճանապարհային վթարները տեղի են ունեցել առավոտյան ժամը 7–8 ընկած ժամանակահատվածում։ Մի ընկերության տնօրեն ասում է. «Վթարներից խուսափելու ամենալավ միջոցը առավոտյան աշխատանքի գնալիս տնից ժամանակին դուրս գալն է» (PRESSEPORTAL, ԳԵՐՄԱՆԻԱ)։

Մալայզիայի երիտասարդ առաջնորդները

Մալայզիայում անցկացվող հայտնի մի հեռուստատեսային մրցույթի նպատակն է ընտրել լավագույն իմամի՝ մահմեդական կրոնական առաջնորդի։ Այս շոուն, որը կոչվում է «Իմամ Մուդա» կամ «Երիտասարդ առաջնորդ», հեռարձակվում է Կուալա Լումպուրում։ Մասնակիցները, որոնք տարբեր ծագում ունեցող 18–27 տարեկան երիտասարդներ են, աստիճանաբար դուրս են մնում խաղից, մինչև որ խաղում մնա միայն մեկ հոգի։ Որպես մրցանակ հաղթողին տալիս են փող, նոր ավտոմեքենա, առաջարկում են աշխատել որպես իմամ, և տալիս են թոշակ, որ նա կարողանա սովորել Սաուդյան Արաբիայում, նաև առաջարկում են ուխտագնացություն կատարել դեպի Մեքքա։ Մասնակիցները պետք է կարողանան կատարել իմամի պարտականությունները, քննարկել կրոնական և այլ հարցեր, ինչպես նաև բարձրաձայն կարդալ Ղուրանը։ Այս շոուի հեղինակը ասում է, որ իր նպատակն է «երիտասարդներին գրավել» դեպի մահմեդականություն։

Օնլայն անխոհեմություն

Սոցիալական ցանցից օգտվողներից շատերը նախապես չեն մտածում, թե ինչ կլինի հետևանքը, եթե նրանք հայտնեն իրենց անձնական տվյալները։ Սակայն նրանք խնդրի առաջ կկանգնեն տարիներ հետո։ Դպրոցի տնօրեն Տիմոթի Րայթը ավստրալիական թերթերից մեկում նշում է. «Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ ցանկացած մարդ կարող է հեշտությամբ կարդալ մեկ այլ անհատի գրած անմտածված խոսքերը, զրպարտիչ մեկնաբանությունը, անձնական տվյալները կամ էլ նայել նրա անպարկեշտ նկարը»։ Դա նշանակում է, որ «այն սխալները, որ անում ես 15 տարեկանում, կարող են 10 տարի հետո ջրի երես դուրս գալ գործատիրոջ միջոցով»,— ասում է Րայթը (Sydney Morning Herald)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը