Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 10/12 էջ 3
  • Մի՛ կորցրու ոգևորությունդ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մի՛ կորցրու ոգևորությունդ
  • 2012 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ անեմ, եթե ատում եմ դպրոցը
    Երիտասարդները հարցնում են
  • Արժե՞ թողնեմ դպրոցս
    2011 Արթնացե՛ք
  • Արժե՞ թողնել դպրոցը
    Երիտասարդները հարցնում են
  • Կրթությունդ և հոգևոր նպատակակետերդ
    1999 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2012 Արթնացե՛ք
g 10/12 էջ 3

Մի՛ կորցրու ոգևորությունդ

Ցանկացած բանով ոգևորվելու համար պետք է իմանաս դրա գործնական արժեքը։

ԴՊՐՈՑԸ ի՞նչ գործնական արժեք ունի։ Այն օգնում է քեզ իմաստություն ձեռք բերելու, իսկ Աստվածաշունչը ասում է, որ «իմաստությունը պաշտպանություն է տալիս» (Ժողովող 7։12)։ Բերենք օրինակ։ Պատկերացրու՝ անցնում ես մի վտանգավոր տարածքով։ Կնախընտրես այդ տարածքով մենա՞կ անցնել, թե՞ ընկերներիդ հետ, ովքեր հարկ եղած ժամանակ կպաշտպանեն քեզ։ Դպրոցը քեզ ուժեղ «ընկերներ» է տալիս։ Տեսնենք, թե ինչ ընկերների մասին է խոսքը։

  • Խորհելու կարողություն։ Դպրոցը կօգնի քեզ զարգացնելու այն, ինչ Աստվածաշունչը կոչում է «իմաստություն և խորհելու կարողություն» (Առակներ 3։21)։ Այս ունակությունները ձեռք բերելու շնորհիվ կկարողանաս լուծել քո խնդիրները և ստիպված չես լինի միշտ հույսդ ուրիշների վրա դնել։

  • Լավ փոխհարաբերություններ մարդկանց հետ։ Աստվածաշունչը հորդորում է քրիստոնյաներին զարգացնել այնպիսի հատկություններ, ինչպիսիք են համբերատարությունն ու ինքնատիրապետումը (Գաղատացիներ 5։22, 23)։ Դպրոցում տարբեր մարդկանց հետ շփվելով՝ այսպիսի հատկություններ ձեռք կբերես, ինչպես նաև կսովորես լինել զիջող, հարգալից, կարեկից, հատկություններ, որոնք կօգնեն քեզ չափահասության շրջանում։

  • Գործնական կրթություն։ Դպրոցը կարող է քեզ սովորեցնել աշխատանքային էթիկա, ինչը կօգնի լավ աշխատանք ունենալու և այն պահելու։ Բացի այդ, որքան շատ բան սովորես քեզ շրջապատող աշխարհի մասին, այնքան ավելի լավ կհասկանաս, թե ով ես դու և ինչն է քեզ համար կյանքում ամենակարևորը (Առակներ 14։15)։ Նաև կկարողանաս հարգալից կերպով պաշտպանել համոզմունքներդ (1 Պետրոս 3։15)։

Ամփոփում։ Քանի որ դու պետք է սովորես դպրոցում, անօգուտ է մտածել դպրոցի հետ կապված այն բաների մասին, որ քեզ դուր չեն գալիս։ Փոխարենը՝ մտածիր վերևում նշված մտքերի մասին, որոնք կարող են ոգևորել քեզ։ Գուցե քո մտքով ավելի շատ բան անցնի։

Կարող ես սկսել հենց հիմա։ Մտածիր, թե ինչ կարևոր դրդապատճառ դու ունես, որը կօգնի քեզ դպրոցում հաջողությունների հասնելու։

Լավ ուսուցիչները գնահատվում են

«Տնտեսագիտության իմ ուսուցիչը կարող էր աշխատել ֆինանսական հաստատությունում, բայց նախընտրել էր ցածր աշխատավարձով աշխատել դպրոցում, որտեղ երեխաների մեծ մասին նույնիսկ չէր էլ հետաքրքրում նրա առարկան։ Բայց նա սովորեցնում էր պարզ ձևով, այնպես, որ բոլորիս հասկանալի ու հետաքրքիր լինի, նաև կատակներ էր անում։ Մի անգամ նա նույնիսկ մորս կանչել էր դպրոց, որ ասի, թե ինչ լավ էսսե եմ գրել։ Իսկ երբ ուսուցչիս հարցրին, թե ինչու է աշխատում մեր դպրոցում, պատասխանեց, որ սա ամենալավ տեղն է։ Նա հասկանում էր մեզ, մտածում էր մեր մասին և գովում էր մեզ։ Նա իմ ամենալավ ուսուցիչն է եղել» (Ռայան, ԱՄՆ)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը