Աստվածապետական նորություններ
◼ 1998 թ. հոկտեմբերի 7–ին Եհովայի վկաները պաշտոնապես գրանցվեցին Բուլղարիայում։ Մենք միանում ենք Բուլղարիայի 946 քարոզիչներին և այս հաջողության համար Եհովային շնորհակալություն ենք հայտնում։
◼ 1998 թ. հոկտեմբերի 12–ին Լատվիայի կառավարության թույլտվությամբ գրանցվեցին այդ երկրում գործող 21 ժողովներից երկուսը։
◼ Հակառակ ընդդիմությանը՝ Ֆրանսիայի եղբայրները հաստատակամորեն շարունակում են Թագավորության քարոզչությունը։ Նոյեմբերին ու դեկտեմբերին կազմակերպվեց հատուկ միջոցառում՝ «Գիրք բոլորի համար» բրոշյուրը տարածելու. միջոցառման նպատակն էր՝ Ֆրանսիայի բնակչության ուշադրությունը Աստվածաշնչի վրա կենտրոնացնել։ Ֆրանսիայի Բեթելից մոտ 50 հոգի տեղափոխվել են Բրիտանիայի մասնաճյուղ գրականությունը տպագրելու և առաքելու գործում օգնություն ցույց տալու համար, իսկ Բեթելի ընտանիքի մնացած 250 անդամները և ժողովներում ծառայող եղբայրները շարունակում են իրենց ծառայությունը նորմալ պայմաններում։