Աստվածապետական ծառայության դպրոցի 2003 թ. ծրագիրը
Հրահանգներ
2003 թ. ընթացքում Աստվածապետական ծառայության դպրոցը կանցկացվի ներքոհիշյալ կարգով.
ՆՅՈՒԹԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ. «Արարատ» թարգմանության Աստվածաշունչը (ԱԹ), «Դիտարան» պարբերագիրը (w), «Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից» (be) գիրքը, ««Բոլոր գիրքը» վավերական է և օգտակար» (bsi) գրքույկը, որը հետագայում լույս կտեսնի «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի ներդիրներում, և «Քննարկման նյութեր աստվածաշնչյան թեմաներով» (td) գրքույկը։
Դպրոցը պետք է սկսել ՆՇԱՆԱԿՎԱԾ ԺԱՄԻՆ՝ երգով, աղոթքով և ողջույնի խոսքերով։ Այնուհետև կհաջորդի.
ԴԱՍ. 5 րոպե։ Դպրոցի վերակացուն, նրա օգնականը կամ մեկ ուրիշ ընդունակ երեց «Ծառայության դպրոց» գրքից կքննարկի դասը (այն ժողովներում, որտեղ երեցները քիչ են, քննարկումը կարող է անցկացնել ծառայող օգնականը)։ Եթե այլ կերպ նշված չէ, դասի հետ միասին պետք է քննարկվեն նաև նշանակված էջերի վրա գտնվող շրջանակները։ Հարկ չկա վարժությունները քննարկելու։ Դրանք գլխավորապես անձնական կիրառման և ելույթ ունեցողին առանձին խորհուրդ տալու համար են։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ №1. 10 րոպե։ Այս ելույթը ներկայացնում է երեցը կամ ծառայող օգնականը։ Այն պետք է հիմնված լինի «Դիտարան» պարբերագրի, «Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից» գրքի կամ ««Բոլոր Գիրքը» վավերական է և օգտակար» գրքույկի վրա։ Այն պետք է ներկայացվի որպես 10 րոպեանոց ուսուցողական ելույթ՝ առանց բանավոր կրկնության։ Կարևորը նյութը ոչ թե պարզապես ներկայացնելն է, այլ դրա գործնական արժեքն ընդգծելը՝ միաժամանակ լուսաբանելով ժողովի համար առավել օգտակար մտքերը։ Հարկավոր է օգտվել միայն ծրագրում նշված թեմայից։ Այս ելույթով հանդես եկող եղբայրները չպետք է անցնեն ելույթին հատկացված ժամանակը։ Հարկ եղած դեպքում ելույթ ունեցողին կարելի է առանձին խորհուրդ տալ։
ՈՒՇԱԳՐԱՎ ՄՏՔԵՐ՝ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ. 10 րոպե։ Առաջին վեց րոպեների ընթացքում ընդունակ երեցը կամ ծառայող օգնականը պետք է նյութը հմտորեն հարմարեցնի տեղական կարիքներին։ Նա կարող է մեկնաբանել շաբաթական ընթերցանության համար նշանակված Աստվածաշնչի գլուխներից ցանկացած հատված, քանի որ եղբայրը, որ կներկայացնի №2 առաջադրանքը, չի մեկնաբանելու իր ընթերցած համարները։ Մեկնաբանությունները չպետք է սահմանափակվեն միայն տվյալ գլուխներն ամփոփելով։ Գլխավոր նպատակն է՝ ունկնդիրներին օգնել հասկանալու, թե ինչու և ինչով է նյութն արժեքավոր։ Այնուհետև՝ մնացած չորս րոպեների ընթացքում, ներկաները կարող են կարճ (30 վրկ կամ ավելի քիչ տևողությամբ) պատասխաններ տալ ելույթ ունեցողի հետևյալ երկու հարցերին. «Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ օգտակար մտքեր գտաք, որ կարող եք կիրառել ծառայության մեջ և անձնական կյանքում» և «ո՞ր մտքերը զորացրեցին ձեր հավատը և ավելացրեցին երախտագիտությունը Եհովայի հանդեպ»։ Դրանից հետո դպրոցի վերակացուն առաջադրանք ունեցողներին հրավիրում է անցնել իրենց նշանակված դասարանները։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ №2. 4 րոպե։ Այս առաջադրանքն ընթերցանություն է, որը հանձնարարվում է եղբորը։ Ընթերցանությունը սովորաբար կկատարվի Աստվածաշնչից, իսկ ամիսը մեկ անգամ «Դիտարան» պարբերագրից։ Եղբայրը պետք է կարդա տրված նյութը՝ առանց ներածական ու եզրափակիչ խոսքերի։ Ընթերցվող նյութի ծավալը ամեն շաբաթ ճշգրտորեն նույնը չի լինի, սակայն առաջադրանքը պետք է տևի չորս րոպե կամ ավելի քիչ։ Դպրոցի վերակացուն նախօրոք պետք է աչքի անցկացնի նյութի ծավալը, որպեսզի հանձնարարությունը տալիս հաշվի առնի սովորողների տարիքն ու ընդունակությունները։ Դպրոցի վերակացուն հատկապես հետաքրքրված կլինի նրանով, որ օգնի եղբայրներին նյութը կարդալ հասկանալով, սահուն, տրամաբանական շեշտադրությամբ, հնչերանգով, տեղին արված դադարներով և բնական։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ №3. 5 րոպե։ Հանձնարարվում է քրոջը։ Այս առաջադրանքը ստացողը կա՛մ ինքը պետք է ընտրի պայմանական իրադրությունը, կա՛մ էլ նրան կհանձնարարվի «Ծառայության դպրոց» գրքի 82–րդ էջի վրա գտնվող ցանկում տրվածներից որևէ մեկը։ Քույրը պետք է իրեն հանձնարարված թեման համապատասխանեցնի քարոզչական ծառայությանը՝ հարմարեցնի տվյալ ժողովի տարածքին և ցույց տա դրա գործնական արժեքը։ Եթե առաջադրանքը պատրաստելու աղբյուրը նշված չէ, քույրը նյութեր հավաքելու նպատակով պետք է փնտրտուքներ կատարի հավատարիմ և իմաստուն ծառայի հրատարակած գրականություններում։ Դպրոցի նոր անդամներին հարկավոր է տալ այնպիսի առաջադրանքներ, որոնց աղբյուրը նշված է։ Դպրոցի վերակացուն հատկապես պետք է ուշադրություն դարձնի այն բանի վրա, թե ինչպես է քույրը զարգացնում թեման և օգնում իր զրուցակցին տրամաբանելու Գրությունների հիման վրա և հասկանալու քննարկվող նյութի գլխավոր մտքերը։ Առաջադրանք ստացողը պետք է կարդալ իմանա։ Դպրոցի վերակացուն օգնական կնշանակի։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ №4. 5 րոպե։ Հարկավոր է զարգացնել տրված թեման։ Եթե թեմայի աղբյուրը նշված չէ, սովորողը պետք է նյութը հավաքի հավատարիմ և իմաստուն ծառայի հրատարակած գրականություններից։ Եթե առաջադրանքը հանձնարարված է եղբորը, նա կարող է ներկայացնել այն որպես ելույթ՝ ուղղված Թագավորության սրահում գտնվող ներկաներին։ Եթե առաջադրանք ստացողը քույր է, ապա առաջադրանքը պետք է միշտ ներկայացվի այնպես, ինչպես 3–րդ առաջադրանքը։ Այն առաջադրանքները, որոնց վրա աստղանիշ է դրված, հարկավոր է հանձնարարել միայն եղբայրներին և պետք է ներկայացվեն որպես ելույթ։
ԺԱՄԱՆԱԿԸ. ո՛չ ելույթները, ո՛չ էլ խորհուրդները չպետք է անցնեն հատկացված ժամանակը։ Եթե 2–րդ, 3–րդ և 4–րդ առաջադրանքներով հանդես եկողների ժամանակը լրացել է, ելույթը պետք է նրբանկատորեն դադարեցնել։ Եթե «Ծառայության դպրոց» գրքից դասի քննարկումը, առաջին առաջադրանքը կամ էլ Աստվածաշնչի ուշագրավ մտքերը ներկայացնող եղբայրը անցնում է իրեն հատկացված ժամանակը, նրան հարկավոր է խորհուրդ տալ առանձին։ Բոլոր ելույթ ունեցողները պետք է ուշադիր հետևեն իրենց հատկացված ժամանակին։ Ամբողջ ծրագիրը տևում է 45 րոպե՝ չհաշված երգն ու աղոթքը։
ԽՈՐՀՈՒՐԴԸ. 1 րոպե։ Յուրաքանչյուր առաջադրանքից հետո Դպրոցի վերակացուն մեկ րոպեի սահմաններում քաջալերական խորհուրդ կտա՝ նշելով ելույթի դրական կողմերը։ Նա չպետք է պարզապես ասի՝ ապրե՛ս, այլ ելույթ ունեցողներին բացատրի, թե ինչ պատճառներով էր ելույթի այս կամ այն մասը լավ ներկայացված։ Անհրաժեշտության դեպքում հավելյալ քաջալերիչ խորհուրդ կարելի է տալ առանձին՝ ժողովից հետո կամ մեկ ուրիշ ժամանակ։
ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱԿԱՑՈՒԻ ՕԳՆԱԿԱՆԸ։ Հնարավորության դեպքում երեցների խորհուրդը կարող է երեցներից մեկին նշանակել որպես Դպրոցի վերակացուի օգնական։ Նրա պարտականությունը կլինի հարկ եղած դեպքում առանձին խորհուրդ տալ այն եղբայրներին, ովքեր ելույթ են ունենում №1 առաջադրանքով և ներկայացնում են Աստվածաշնչի ընթերցանությունից ուշագրավ մտքեր։ Պարտադիր չէ երեցներին ու ծառայող օգնականներին ամեն անգամ ելույթից հետո խորհուրդ տալ։ Այս նորամուծությունը գործելու է 2003 թ. ընթացքում, իսկ հետագայում գուցե որոշ փոփոխություններ մտցվեն։
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲԼԱՆԿԸ։ Գտնվում է դասագրքում։
ԲԱՆԱՎՈՐ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ. 30 րոպե։ Երկու ամիսը մեկ Դպրոցի վերակացուն բանավոր կրկնություն կանցկացնի։ Մինչև կրկնությունը սկսելը կներկայացվեն դասի քննարկում «Ծառայության դպրոց» գրքից և Աստվածաշնչի ընթերցանությունից ուշագրավ մտքեր, ինչպես որ նշված է վերևում։ Բանավոր կրկնությունը հիմնված է Դպրոցում վերջին երկու ամիսների, ներառյալ տվյալ շաբաթվա ընթացքում անցած նյութի վրա։
ԾՐԱԳԻՐ
Հունվ. 6 Աստվածաշնչի ընթերց. Մատթ. 1–6
Երգ 20
Դաս. Բարի գալուստ Աստվածապետական ծառայության դպրոց (be պ. 1–13)
№ 1. Հաճույքով ընթերցիր Աստծո Խոսքը (be պ. 1–5)
№ 2. Մատթէոս 4։1–22
№ 3. td 1Ա Աստծուն լսելի աղոթքներ
№ 4. Ի՞նչ է այժմ անում Հիսուսը
Հունվ. 13 Աստվածաշնչի ընթերց. Մատթ. 7–11
Դաս. Հաճույքով ընթերցիր Աստծո Խոսքը (be պ. 6–14)
№ 1. Այնպէս վազեցէք... (w01 01.01, էջ 28–31)
№ 2. Մատթէոս 9։9–31
№ 3. Ինչո՞ւ ենք քարոզում ուրիշներին
№ 4. td 1Բ Ինչո՞ւ որոշ աղոթքներ ընդունելի չեն
Հունվ. 20 Աստվածաշնչի ընթերց. Մատթ. 12–15
Երգ 22
Դաս. Ճիշտ ընթերցանություն (be դաս 1–ին, պ. 1–5)
№ 1. Կարո՛ղ եք հաղթահարել վհատության զգացումը (w01 01.02, էջ 20–23)
№ 2. Մատթէոս 13։1–23
№ 3. a td 2Ա Ամուսնական կապը հարկավոր է պատվել
№ 4. Փոխվո՞ւմ է արդյոք Աստված
Հունվ. 27 Աստվածաշնչի ընթերց. Մատթ. 16–21
Երգ 15
Դաս. Ճիշտ ընթերցանություն (be դաս 1–ին, պ. 6–10)
№ 1. Ժամանակի արագությունը (bsi դաս 2–րդ, պ. 1–6)
№ 2. w01 15.01, էջ 20, պ. 20–էջ 21, պ. 24
№ 3. Ի՞նչը կմիավորի աշխարհը
№ 4. b td 2Բ Քրիստոնյաները պարտավոր են հարգել գլխավորության սկզբունքը
Փետր. 3 Աստվածաշնչի ընթերց. Մատթ. 22–25
Երգ 16
Դաս. Հստակ արտասանություն (be դաս 2–րդ, պ. 1–6)
№ 1. Տեսէք թէ ինչպէս էք լսում (be պ. 1–9)
№ 2. Մատթէոս 22։15–40
№ 3. c td 2Գ Քրիստոնյա ծնողների պարտականությունը իրենց երեխաների հանդեպ
№ 4. Ո՞վ է հավատարիմ և իմաստուն ծառան
Փետր. 10 Աստվածաշնչի ընթերց. Մատթ. 26–28
Երգ 14
Դաս. Հստակ արտասանություն (be դաս 2–րդ, պ. 7–14)
№ 1. Ինչպե՞ս գտնել իսկական երջանկություն (w01 01.03, էջ 4–7)
№ 2. Մատթէոս 26։6–30
№ 3. Ինչո՞ւ թմրանյութեր չեմ օգտագործում
№ 4. d td 2Դ Քրիստոնյան պետք է ամուսնանա միայն քրիստոնյայի հետ
Փետր. 17 Աստվածաշնչի ընթերց. Մարկ. 1–4
Երգ 13
Դաս. Ճիշտ արտասանություն (be դաս 3–րդ, պ. 1–6)
№ 1. Աստվածաշնչում հիշատակված ժամանակի հաշվիչները (bsi դաս 2–րդ, պ. 7–13)
№ 2. w01 15.02, էջ 25, պ. 10–էջ 26, պ. 14
№ 3. e td 2Ե Աստվածաշունչը չի պաշտպանում բազմակնությունը
№ 4. Ինչո՞ւ է սխալ մոլեխաղերով զբաղվելը
Փետր. 24 Աստվածաշնչի ընթերց. Մարկ. 5–8
Երգ 10
Դաս. Ճիշտ արտասանություն (be դաս 3–րդ, պ. 7–13)
Բանավոր կրկնություն
Մարտի 3 Աստվածաշնչի ընթերց. Մարկ. 9–12
Երգ 21
Դաս. Սահուն խոսք (be դաս 4–րդ, պ. 1–7)
№ 1. Տեսէք թէ ինչպէս էք լսում (be պ. 10–20)
№ 2. Մարկոս 10։1–22
№ 3. Ինչպե՞ս կարող ենք Աստծուց ուժ ստանալ
№ 4. td 3Ա Աստվածաշունչը գրվել է Աստծո ներշնչմամբ
Մարտի 10 Աստվածաշնչի ընթերց. Մարկ. 13–16
Երգ 17
Դաս. Սահուն խոսք (be դաս 4–րդ, պ. 8–15, առանց 95–րդ էջի շրջանակի)
№ 1. Ի՞նչ է հոգևոր դրախտը (w01 01.03, էջ 8–11)
№ 2. Մարկոս 13։1–23
№ 3. td 3Բ Ինչո՞ւ է Աստվածաշունչը մեր օրերի համար գործնական ուղեցույց
№ 4. Պատերազմներում օգնո՞ւմ է Աստված որևէ կողմին
Մարտի 17 Աստվածաշնչի ընթերց. Ղուկ. 1–3
Դաս. Սահուն խոսք (be դաս 4–րդ, էջ 95–ի շրջանակը)
№ 1. Երանի այն մարդին, որ իմաստութիւն է գտել (w01 15.03, էջ 25–28)
№ 2. Ղուկաս 3։1–22
№ 3. Տեղի՞ն է արդյոք երկրպագել Հիսուսին
№ 4. td 3Գ Ո՞ւմ համար է գրվել Աստվածաշունչը
Մարտի 24 Աստվածաշնչի ընթերց. Ղուկ. 4–6
Երգ 18
Դաս. Տեղին տրված դադարներ (be դաս 5–րդ, պ. 1–10)
№ 1. Ձեզ ճիշտ չե՞ն հասկացել (w01 01.04, էջ 20–23)
№ 2. Մարկոս 6։1–23
№ 3. td 4Ա Գիտությունը հիմնավորում է արարչության մասին Աստվածաշնչի արձանագրությունը
№ 4. Կարո՞ղ են քրիստոնյաները Աստծուց պաշտպանություն ակնկալել
Մարտի 31 Աստվածաշնչի ընթերց. Ղուկ. 7–9
Դաս. Տեղին տրված դադարներ (be դաս 5–րդ, պ. 11–19)
№ 1. Աստուածանից վախեցիր եւ նորա պատուիրանքները պահիր (be էջ 272)
№ 2. w01 15.03, էջ 18, պ. 17–էջ 19, պ. 20
№ 3. Որտեղի՞ց գիտենք, որ Աստվածաշունչը Աստծուց է տրված
№ 4. td 4Բ Արդյո՞ք արարչության օրերից յուրաքանչյուրը 24–ժամյա տևողություն է ունեցել
Ապր. 7 Աստվածաշնչի ընթերց. Ղուկ. 10–12
Դաս. Տրամաբանական շեշտ (be դաս 6–րդ, պ. 1–8)
№ 1. Յիսուսի վկայութիւնն ունին (be էջ 275)
№ 2. Ղուկաս 10։1–22
№ 3. td 5Ա Ինչպե՞ս վերջ կդրվի չարությանը
№ 4. f td 24Ա Ի՞նչ է ասվում Աստվածաշնչում Հիսուսի Հիշատակի երեկոյի մասին
Ապր. 14 Աստվածաշնչի ընթերց. Ղուկ. 13–17
Երգ 25
Դաս. Տրամաբանական շեշտ (be դաս 6–րդ, պ. 9–18)
№ 1. Արքայութեան այս աւետարանը (be էջ 279)
№ 2. Ղուկաս 15։11–32
№ 3. Ինչպե՞ս կարող ենք պաշտպանվել դևերի ազդեցությունից
№ 4. g td 24Բ Պատարագը սուրբգրային չէ
Ապր. 21 Աստվածաշնչի ընթերց. Ղուկ. 18–21
Երգ 24
Դաս. Կարևոր մտքերի ընդգծում (be դաս 7–րդ, պ. 1–8)
№ 1. Եհովան սեր և իմաստություն դրսևորելով՝ որոշակի սեզոններ է սահմանել (bsi 2–րդ դաս, պ. 14–17)
№ 2. w01 15.04, էջ 6, պ. 19–էջ 7, պ. 22
№ 3. Ինչպե՞ս է հարության հույսը ազդում մեր կյանքի վրա
№ 4. td 5Բ Ինչո՞ւ կարելի է ասել, որ Արմագեդոն պատերազմը Աստծո սիրո դրսևորումն է
Ապր. 28 Աստվածաշնչի ընթերց. Ղուկ. 22–24
Երգ 27
Դաս. Ձայնի հնչեղություն (be դաս 8–րդ, պ. 1–9)
Բանավոր կրկնություն
Մայ. 5 Աստվածաշնչի ընթերց. Յովհ. 1–4
Դաս. Ձայնի հնչեղություն (be դաս 8–րդ, պ. 10–17)
№ 1. Դու կարող ես բարելավել հիշողությունդ (be պ. 1–9)
№ 2. Յովհաննէս 2։1–25
№ 3. Դատապարտո՞ւմ է Աստվածաշունչը ալկոհոլի օգտագործումը
№ 4. h td 6Ա Արյուն փոխներարկելը պղծում է նրա սրբությունը
Մայ. 12 Աստվածաշնչի ընթերց. Յովհ. 5–7
Երգ 19
Դաս. Հնչերանգի փոփոխում (be դաս 9–րդ, պ. 1–7)
№ 1. Դուք կարող եք ունենալ հաջողություններ՝ չնայած ձեր ծանր մանկությանը (w01 15.04, էջ 25–28)
№ 2. Յովհաննէս 5։1–24
№ 3. Ինչո՞ւ խելամիտ չէ ճակատագրին հավատալը
№ 4. i td 6Բ Ճի՞շտ է արդյոք ցանկացած գնով կյանքը փրկելը
Մայ. 19 Աստվածաշնչի ընթերց. Յովհ. 8–11
Երգ 12
Դաս. Հնչերանգի փոփոխում (be դաս 9–րդ, պ. 8–11)
№ 1. Իմաստությամբ մեր օրերը կշատանան (w01 15.05, էջ 28–31)
№ 2. Յովհաննէս 10։16–42
№ 3. td 7Ա Ո՞վ է Բանսարկուն
№ 4. Ինչպե՞ս պայքարել ստրեսի դեմ
Մայ. 26 Աստվածաշնչի ընթերց. Յովհ. 12–16
Դաս. Հնչերանգի փոփոխում (be դաս 9–րդ, պ. 12–18)
№ 1. Տարին և Սուրբ Գրությունները (bsi դաս 2–րդ, պ. 18–23)
№ 2. w01 01.05, էջ 14, պ. 4 – էջ 15, պ. 7
№ 3. Ի՞նչ է նշանակում ‘աշխարհից չլինել’
№ 4. td 7Բ Ո՞վ է աշխարհի իշխանը
Հուն. 2 Աստվածաշնչի ընթերց. Յովհ. 17–21
Երգ 23
Դաս. Ոգևորություն (be դաս 10–րդ, պ. 1–8)
№ 1. Դու կարող ես բարելավել հիշողությունդ (be պ. 10–14)
№ 2. Յովհաննէս 20։1–23
№ 3. td 7Գ Որտեղի՞ց հայտնվեցին դևերը
№ 4. Պե՞տք է կրոնը լինի կազմակերպված
Հուն. 9 Աստվածաշնչի ընթերց. Գործք 1–4
Երգ 11
Դաս. Ոգևորություն (be դաս 10–րդ, պ. 9–13)
№ 1. Զորացրեք ձեր ապավինությունը Եհովայի հանդեպ (w01 01.06, էջ 7–10)
№ 2. Գործք 4։1–22
№ 3. td 8Ա Ինչո՞վ է կենսական հոգևոր բժշկումը
№ 4. Կարևո՞ր է Աստծո համար, թե ինչպես ենք իրեն երկրպագում
Հուն. 16 Աստվածաշնչի ընթերց. Գործք 5–7
Դաս. Ջերմություն և զգացմունքներ (be դաս 11–րդ, պ. 1–9)
№ 1. Խոստովանությունը ամոքում է բերում սրտին (w01 01.06, էջ 28–31)
№ 2. Գործք 7։1–22
№ 3. Ինչո՞վ են Եհովայի վկաները տարբերվում մյուս կրոններից
№ 4. td 8Բ Աստծո Թագավորությունը ֆիզիկական ապաքինում կբերի
Հուն. 23 Աստվածաշնչի ընթերց. Գործք 8–10
Երգ 10
Դաս. Ջերմություն և զգացմունքներ (be դաս 11–րդ, պ. 10–15)
№ 1. Հոգ տանել որբերին և այրիներին իրենց նեղության մեջ (w01 15.06, էջ 9–12)
№ 2. w01 01.06, էջ 12, պ. 1 – էջ 13, պ. 5
№ 3. td 8Գ Հավատի հիման վրա արված ժամանակակից բուժումները աստվածային շնորհի ապացույց չեն
№ 4. j Ինչո՞ւ է ժողովի հանդիպումներին հաճախելը կենսական հոգևորապես աճելու համար
Հուն. 30 Աստվածաշնչի ընթերց. Գործք 11–14
Երգ 29
Դաս. Ժեստեր և դեմքի արտահայտություն (be դաս 12–րդ, պ. 1–4)
Բանավոր կրկնություն
Հուլ. 7 Աստվածաշնչի ընթերց. Գործք 15–17
Երգ 26
Դաս. Ժեստեր և դեմքի արտահայտություն (be դաս 12–րդ, պ. 5–11)
№ 1. Միտք դիր կարդալուն (be պ. 1–7)
№ 2. Գործք 15։1–21
№ 3. Ինչպես ենք ջատագովում Եհովայի գերիշխանությունը
№ 4. td 8Դ Լեզուներ խոսելու շնորհը լոկ ժամանակավոր էր
Հուլ. 14 Աստվածաշնչի ընթերց. Գործք 18–21
Դաս. Տեսողական կապ (be դաս 13–րդ, պ. 1–7)
№ 1. Թույլ մի տվեք, որ կասկածները կործանեն ձեր հավատը (w01 01.07, էջ 18–21)
№ 2. Գործք 19։1–22
№ 3. td 9Ա Դժոխքում բառացի կրակ չկա
№ 4. Ի՞նչ է նշանակում ‘առաջ Աստծո արքայությունը խնդրել’
Հուլ. 21 Աստվածաշնչի ընթերց. Գործք 22–25
Երգ 29
Դաս. Տեսողական կապ (be դաս 13–րդ, պ. 8–14)
№ 1. Իսկապես հանդուրժո՞ղ եք (w01 15.07, էջ 21–23)
№ 2. Գործք 24։1–23
№ 3. Իրական անձնավորությո՞ւն է Սատանան
№ 4. td 9Բ Կրակը ոչնչացման խորհրդանիշ է
Հուլ. 28 Աստվածաշնչի ընթերց. Գործք 26–28
Երգ 28
Դաս. Խոսքը բնական է հնչում (be դաս 14–րդ, պ. 1–6)
№ 1. Զրո տարի գոյություն չունի (bsi 2–րդ դաս, պ. 24–26)
№ 2. w01 01.07, էջ 14, պ. 5–8
№ 3. td 9Գ Հարուստի և աղքատի մասին պատմությունը չի վկայում հավերժական տանջանքների գոյության մասին
№ 4. Ինչպե՞ս ենք հարգանք ցույց տալիս կյանքի պարգևի հանդեպ
Օգոստ. 4 Աստվածաշնչի ընթերց. Հռովմ. 1–4
Դաս. Խոսքը բնական է հնչում (be դաս 14–րդ, պ. 7–10)
№ 1. Միտք դիր կարդալուն (be պ. 8–18)
№ 2. Հռովմայեցիս 2։1–24
№ 3. Նախկինում երբևէ ապրե՞լ եք
№ 4. td 10Ա Ի՞նչ է քրիստոնեական եկեղեցին
Օգոստ. 11 Աստվածաշնչի ընթերց. Հռովմ. 5–8
Դաս. Խոսքը բնական է հնչում (be դաս 14–րդ, պ. 11–13)
№ 1. ‘Օրհնությունները արդարի համար են’ (w01 15.07, էջ 24–27)
№ 2. Հռովմայեցիս 5։6–21
№ 3. td 10Բ Արդյո՞ք Պետրոսը եկեղեցու «հիմնաքարն» է
№ 4. Պե՞տք է հավատալ վերամարմնավորման գաղափարին
Օգոստ. 18 Աստվածաշնչի ընթերց. Հռովմ. 9–12
Երգ 25
Դաս. Կոկիկ արտաքին տեսք (be դաս 15–րդ, պ. 1–3)
№ 1. Թող սովորույթի ուժը ձեզ բարիք բերի (w01 01.08, էջ 19–22)
№ 2. w01 15.08, էջ 22, պ. 10–13
№ 3. Փոփոխություն մտցրե՞լ են մարդիկ Աստվածաշնչի մեջ
№ 4. td 11Ա Քրիստոնյաները պետք է օգտագործեն Աստծո անունը
Օգոստ. 25 Աստվածաշնչի ընթերց. Հռովմ. 13–16
Դաս. Կոկիկ արտաքին տեսք (be դաս 15–րդ, պ. 4–7)
Բանավոր կրկնություն
Սեպտ. 1 Աստվածաշնչի ընթերց. Ա Կորնթ. 1–9
Դաս. Կոկիկ արտաքին տեսք (be դաս 15–րդ, պ. 8–10)
№ 1. Ուսումնասիրություն կատարելը վարձահատույց գործ է (be պ. 1–13)
№ 2. Ա Կորնթացիս 3։1–23
№ 3. td 11Բ Ճշմարտությունն Աստծո գոյության մասին
№ 4. Աղքատությամբ կարելի՞ է արդարացնել գողությունը
Սեպտ. 8 Աստվածաշնչի ընթերց. Ա Կորնթ. 10–16
Երգ 16
Դաս. Կոկիկ արտաքին տեսք (be գլուխ 15, պ. 11–13)
№ 1. Հաղթահարեք ձեր առաջադիմությանը խանգարող արգելքները (w01 01.08, էջ 28–30)
№ 2. Ա Կորնթացիս 12։1–26
№ 3. Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որ վատ բաներ տեղի ունենան
№ 4. td 11Գ Աստծո հատկությունները
Սեպտ. 15 Աստվածաշնչի ընթերց. Բ Կորնթ. 1–7
Երգ 27
Դաս. Կոկիկ արտաքին տեսք (be դաս 15–րդ, պ. 14–18)
№ 1. Ինչպես հաջողություն ունենալ երիտասարդության տարիներին (w01 15.08, էջ 4–7)
№ 2. Բ Կորնթացիս 6։1–7։1
№ 3. td 11Դ Բոլորը նույն Աստծուն չէ, որ ծառայում են
№ 4. Անհանգստացնո՞ւմ է արդյոք Աստծուն Երկրի աղտոտումը
Սեպտ. 22 Աստվածաշնչի ընթերց. Բ Կորնթ. 8–13
Երգ 12
Դաս. Ինքնատիրապետում (be դաս 16–րդ, պ. 1–13)
№ 1. Ինչպես կարող եք կայացնել խոհեմ որոշումներ (w01 01.09, էջ 27–30)
№ 2. Բ Կորնթացիս 8։1–21
№ 3. Ի՞նչ է պատահում հոգուն, երբ մարդ մահանում է
№ 4. td 12Ա Եհովայի վկաների ծագումը
Սեպտ. 29 Աստվածաշնչի ընթերց. Գաղ. 1–6
Դաս. Ինքնատիրապետում (be դաս 16–րդ, պ. 14–22)
№ 1. Հիմնական թվականները մեծ արժեք ունեն (bsi 2–րդ դաս, պ. 27–30)
№ 2. w01 01.09, էջ 15, պ. 8 – էջ 17, պ. 11
№ 3. td 13Ա Երկինք են գնում միայն 144 000 հոգի
№ 4. Որտեղի՞ց գիտենք, որ Աստծո Թագավորությունն այժմ իշխում է
Հոկտ. 6 Աստվածաշնչի ընթերց. Եփես. 1–6
Դաս. Ինչպես օգտվել խոսափողից (be դաս 17–րդ, պ. 1–6)
№ 1. Ուսումնասիրություն կատարելը վարձահատույց գործ է (be պ. 14–20)
№ 2. Եփեսացիս 2։1–22
№ 3. Խելամիտ է հավատալ Աստծուն
№ 4. td 14Ա Աստծո նպատակը երկրի վերաբերյալ
Հոկտ. 13 Աստվածաշնչի ընթերց. Փիլիպ. 1–Կողոս. 4
Երգ 21
Դաս. Ինչպես օգտվել խոսափողից (be դաս 17–րդ, պ. 7–16)
№ 1. Քայլիր ‘ուղիղ ճանապարհով’ (w01 15.09, էջ 24–28)
№ 2. Փիլիպպեցիս 2։1–24
№ 3. td 14Բ Կյանքը Երկրի վրայից երբեք չի վերանա
№ 4. Ի՞նչ է Աստված պահանջում այսօր մեզանից
Հոկտ. 20 Աստվածաշնչի ընթերց. Ա Թեսաղ. 1–Բ Թեսաղ. 3
Երգ 20
Դաս. Պատասխանելիս օգտվիր Աստվածաշնչից (be դաս 18–րդ, պ. 1–3)
№ 1. Եհովայի տեսակետը ժամանակի վերաբերյալ (bsi 2–րդ դաս, պ. 31–33)
№ 2. w01 15.10, էջ 23, պ. 6 – էջ 24, պ. 9
№ 3. Ովքե՞ր են գնում երկինք
№ 4. td 15Ա Ինչո՞ւ հնարավոր չէ, որ Եհովան երրորդության մաս լինի
Հոկտ. 27 Աստվածաշնչի ընթերց. Ա Տիմոթ. 1–Բ Տիմոթ. 4
Դաս. Պատասխանելիս օգտվիր Աստվածաշնչից (be դա 18–րդ, պ. 4–7)
Բանավոր կրկնություն
Նոյ. 3 Աստվածաշնչի ընթերց. Տիտ. 1–Փիլ.
Երգ 29
Դաս. Խրախուսիր ունկնդիրներին օգտվել Աստվածաշնչից (be դաս 19–րդ, պ. 1–9)
№ 1. Ինչպես փնտրտուքներ կատարել (be պ. 1–12)
№ 2. Փիլիմոն 1–25
№ 3. Կատարյալ կյանքը ձանձրալի՞ կլինի
№ 4. td 15Բ Որդին հավասար չէ Հորը
Նոյ. 10 Աստվածաշնչի ընթերց. Եբր. 1–8
Երգ 17
Դաս. Սուրբգրային համարներն ընթերցելուց առաջ լավ հիմք նախապատրաստիր (be դաս 20–րդ, պ. 1–7)
№ 1. Ամբարիշտ աշխարհում Ենովքը Աստծո հետ քայլեց (w01 15.09, էջ 29–31)
№ 2. Եբրայեցիս 2։1–18
№ 3. td 15Գ Ինչո՞վ են Աստված և Քրիստոսը մեկ
№ 4. Ինչպե՞ս հարություն առնողները կդատվեն իրենց գործերի համաձայն
Նոյ. 17 Աստվածաշնչի ընթերց. Եբր. 9–13
Երգ 21
Դաս. Սուրբգրային համարներն ընթերցելուց առաջ լավ հիմք նախապատրաստիր (be դաս 20–րդ, պ. 8–12)
№ 1. Ի՞նչ է նշանակում լինել հավատարիմ (w01 01.10, էջ 20–23)
№ 2. Եբրայեցիս 9։11–28
№ 3. td 15Դ Սուրբ ոգին անձ չէ
№ 4. Ինչո՞ւ է օգտակար աստվածահաճո վարք ունենալը
Նոյ. 24 Աստվածաշնչի ընթերց. Յակ. 1–5
Երգ 26
Դաս. Սուրբգրային համարներն ընթերցիր ճիշտ շեշտադրումով (be դաս 21–րդ, պ. 1, 2)
№ 1. Ինչպես որոշել իրադարձությունների կատարման ժամանակը (bsi դաս 3–րդ, պ. 1–4)
№ 2. w01 01.11, էջ 12, պ. 15 – էջ 13, պ. 19
№ 3. Համեստության արժեքը
№ 4. td 16Ա Ինչ է բերելու մարդկությանը Աստծո Թագավորությունը
Դեկտ. 1 Աստվածաշնչի ընթերց. Ա Պետ. 1–Բ Պետ. 3
Երգ 23
Դաս. Սուրբգրային համարներն ընթերցիր ճիշտ շեշտադրումով (be դաս 21–րդ, պ. 3–7)
№ 1. Ինչպես փնտրտուքներ կատարել (be պ. 13–24)
№ 2. Ա Պետրոս 1։1–16
№ 3. td 16Բ Թագավորությունն իր իշխանությունը սկսում է այն ժամանակ, երբ Քրիստոսի թշնամիները դեռևս գործում են
№ 4. Ինչպե՞ս պետք է ազդի մեր կյանքի վրա Քրիստոսի քավիչ զոհաբերությունը
Դեկտ. 8 Աստվածաշնչի ընթերց. Ա Յովհ. 1–Յուդա
Երգ 15
Դաս. Սուրբգրային համարներն ընթերցիր ճիշտ շեշտադրումով (be դաս 21–րդ, պ. 8–14)
№ 1. Պահպանեք ձեր խիղճը (w01 01.11, էջ 4–7)
№ 2. Ա Յովհաննէս 3։1–18
№ 3. Ինչո՞ւ չի կարելի Աստվածաշնչին մեղադրել այն բանի համար, որ կանայք անհարգալից վերաբերմունքի են արժանանում
№ 4. td 16Գ Մարդկանց ջանքերով չէ, որ գալու է Աստծո Թագավորությունը
Դեկտ. 15 Աստվածաշնչի ընթերց. Յայտն. 1–6
Երգ 22
Դաս. Ճիշտ գործածիր սուրբգրային համարները (be դաս 22–րդ, պ. 1–6)
№ 1. Նոյի հավատը դատապարտում է աշխարհը (w01 15.11, էջ 28–31)
№ 2. Յայտնություն 2։1–17
№ 3. td 17Ա Որտեղի՞ց գիտենք, որ «հեթանոսների ժամանակները» լրացան մ.թ. 1914–ին
№ 4. Ինչո՞ւ քրիստոնյաները չեն նշում Նոր Տարին
Դեկտ. 22 Աստվածաշնչի ընթերց. Յայտն. 7–14
Երգ 27
Դաս. Ճիշտ գործածիր սուրբգրային համարները (be դաս 22–րդ, պ. 7–12)
№ 1. Կարո՛ղ եք խուսափել ինֆարկտից՝ հոգևոր առումով (w01 01.12, էջ 9–13)
№ 2. w01 15.12, էջ 17, պ. 10 – էջ 18, պ. 13, ծանոթագրությունը ներառյալ
№ 3. Ինչպե՞ս պայքարել հասակակիցների ճնշման դեմ
№ 4. td 18Ա Ինչո՞ւ Հիսուսը մահապատժի ցցի վրա հանվեց
Դեկտ. 29 Աստվածաշնչի ընթերց. Յայտն. 15–22
Երգ 9
Դաս. Ճիշտ գործածիր սուրբգրային համարները (be դաս 22–րդ, պ. 13–18)
Բանավոր կրկնություն
[Ծանոթագրություն]
a Հանձնարարել միայն եղբայրներին։
b Հանձնարարել միայն եղբայրներին։
c Հանձնարարել միայն եղբայրներին։
d Հանձնարարել միայն եղբայրներին։
e Հանձնարարել միայն եղբայրներին։
f Հանձնարարել միայն եղբայրներին։
g Հանձնարարել միայն եղբայրներին։
h Հանձնարարել միայն եղբայրներին։
i Հանձնարարել միայն եղբայրներին։
j Հանձնարարել միայն եղբայրներին։