Աստվածապետական ծառայության դպրոցի 2005 թ. ծրագիրը
Հրահանգներ
2005 թ. ընթացքում Աստվածապետական ծառայության դպրոցը կանցկացվի ներքոհիշյալ կարգով։
ՆՅՈՒԹԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ՝ Արարատ թարգմանությունը (ԱԹ), «Դիտարան» պարբերագիրը (w), «Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից» գիրքը (be), ««Բոլոր գիրքը» վավերական է և օգտակար» գրքույկը (bsi05, Դաս 4–6) և «Քննարկման նյութեր աստվածաշնչյան թեմաներով» գրքույկը (td)։
Դպրոցը պետք է սկսել ՆՇԱՆԱԿՎԱԾ ԺԱՄԻՆ երգով, աղոթքով և ողջույնի խոսքերով։ Այնուհետև կհաջորդի.
ԴԱՍ. 5 րոպե։ Դպրոցի վերակացուն, հատուկ խորհրդատուն կամ մեկ ուրիշ ընդունակ երեց կքննարկի «Ծառայության դպրոց» դասագրքի դասերից մեկը։ (Այն ժողովներում, որտեղ երեցները քիչ են, քննարկումը կարող է անցկացնել որևէ հմուտ ծառայող օգնական։) Եթե այլ կերպ նշված չէ, դասի հետ միասին պետք է քննարկվեն նաև նշանակված էջերի վրա գտնվող շրջանակները։ Հարկ չկա վարժությունները քննարկելու։ Դրանք գլխավորապես ինքնուրույն կատարելու և ելույթ ունեցողին առանձին խորհուրդ տալու համար են։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ № 1. 10 րոպե։ Այս ելույթը ներկայացնում է հմուտ երեցը կամ ծառայող օգնականը։ Այն պետք է հիմնված լինի «Դիտարան» պարբերագրի, «Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից» գրքի կամ ««Բոլոր գիրքը» վավերական է և օգտակար» գրքույկի վրա։ Այն պետք է ներկայացվի որպես 10 րոպեանոց ուսուցողական ելույթ՝ առանց բանավոր կրկնության։ Նպատակը պետք է լինի ոչ միայն նյութը ներկայացնելը, այլ նաև քննարկվող նյութի գործնական արժեքին ուշադրություն դարձնելը, ինչպես նաև ժողովի համար առավել օգտակար մտքերն ընդգծելը։ Հարկավոր է օգտվել միայն ծրագրում նշված թեմայից։ Այս ելույթով հանդես եկող եղբայրներից ակնկալվում է, որ ուշադիր լինեն՝ չանցնելու ելույթին հատկացված ժամանակը։ Հարկ եղած դեպքում ելույթ ունեցողին կարելի է առանձին խորհուրդ տալ։
ՈՒՇԱԳՐԱՎ ՄՏՔԵՐ՝ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ. 10 րոպե։ Առաջին վեց րոպեների ընթացքում ընդունակ երեցը կամ ծառայող օգնականը պետք է նյութը հարմարեցնի տեղական կարիքներին։ Նա կարող է մեկնաբանել Աստվածաշնչի շաբաթական ընթերցանության համար տրված գլուխներից ցանկացած հատված։ Մեկնաբանությունները չպետք է սահմանափակվեն միայն տվյալ գլուխներն ամփոփելով։ Գլխավոր նպատակն է՝ ունկնդիրներին օգնել հասկանալու, թե ինչու և ինչով է նյութն արժեքավոր։ Ելույթ ունեցողը պետք է ուշադիր լինի, որպեսզի չանցնի առաջին մասին հատկացված ժամանակը՝ վեց րոպե։ Նա պետք է հետևի, որ վերջին չորս րոպեն հատկացնի ունկնդիրների մասնակցությանը։ Ունկնդիրներին պետք է հրավիրել կարճ (30 վրկ կամ ավելի քիչ տևողությամբ) մեկնաբանություններ տալ այն մասին, թե Աստվածաշնչի ընթերցանությունից որ մտքերն են հետաքրքիր եղել իրենց համար, և ինչ օգուտներ են քաղել դրանցից։ Դրանից հետո Դպրոցի վերակացուն առաջադրանք ունեցողներին հրավիրում է անցնել իրենց նշանակված դասարանները։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ № 2. 4 րոպե։ Այս առաջադրանքն ընթերցանություն է և հանձնարարվում է եղբորը։ Ընթերցանությունը սովորաբար կլինի Աստվածաշնչից, իսկ ամիսը մեկ անգամ «Դիտարան» պարբերագրից։ Եղբայրը պետք է կարդա տրված նյութը՝ առանց առաջաբան ու վերջաբան ներկայացնելու։ Ընթերցվող նյութը ամեն շաբաթ նույն ծավալով չի լինի, սակայն առաջադրանքը պետք է ներկայացվի չորս կամ ավելի քիչ րոպեում։ Դպրոցի վերակացուն նախքան հանձնարարություն տալը պետք է աչքի անցկացնի նյութը, որպեսզի առաջադրանքը հարմարեցնի սովորողի տարիքին ու ընդունակություններին։ Դպրոցի վերակացուն հատկապես հետաքրքրված կլինի նրանով, որ օգնի եղբայրներին նյութը կարդալ հասկանալով, սահուն, բնական, տրամաբանական շեշտադրությամբ, հնչերանգով և տեղին տրված դադարներով։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ № 3. 5 րոպե։ Հանձնարարվում է քրոջը։ Այս առաջադրանքը ստացողը կա՛մ ինքը պետք է ընտրի պայմանական իրադրությունը, կա՛մ էլ նրան կհանձնարարվի «Ծառայության դպրոց» գրքի 82–րդ էջի ցանկում տրվածներից որևէ մեկը։ Քույրը պետք է օգտվի իրեն հանձնարարված թեմայից և այն համապատասխանեցնի քարոզչական ծառայության որևէ ոլորտի. այն պետք է իրականությանը մոտ լինի և գործնական՝ տվյալ ժողովի տարածքի համար։ Եթե առաջադրանքը պատրաստելու աղբյուրը նշված չէ, քույրը նյութեր հավաքելու նպատակով պետք է փնտրտուքներ կատարի հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգի կողմից թողարկված հրատարակություններում։ Դպրոցի նոր անդամներին հարկավոր է տալ այնպիսի առաջադրանքներ, որոնց աղբյուրները նշված են։ Դպրոցի վերակացուն հատկապես պետք է ուշադրություն դարձնի այն բանի վրա, թե ինչպես է քույրը զարգացնում թեման և օգնում իր զրուցակցին տրամաբանելու Գրությունների հիման վրա և հասկանալու քննարկվող նյութի գլխավոր մտքերը։ Այս առաջադրանքը ստացողը պետք է կարդալ իմանա։ Դպրոցի վերակացուն օգնական կնշանակի։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ № 4. 5 րոպե։ Սովորողը պետք է զարգացնի տրված թեման։ Եթե առաջադրանքը պատրաստելու աղբյուրը նշված չէ, սովորողը նյութեր հավաքելու նպատակով պետք է փնտրտուքներ կատարի հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգի կողմից թողարկված հրատարակություններում։ Եթե առաջադրանքը հանձնարարված է եղբորը, ապա այն պետք է ներկայացվի որպես ելույթ լսարանի առջև։ Եթե առաջադրանք ստացողը քույր է, ապա առաջադրանքը պետք է միշտ ներկայացվի այնպես, ինչպես 3–րդ առաջադրանքը։ Դպրոցի վերակացուն կարող է 4–րդ առաջադրանքը հանձնարարել եղբոր, երբ էլ որ հարմար գտնի։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ այն առաջադրանքները, որոնց վրա աստղանիշ է դրված, հարկավոր է հանձնարարել միայն եղբայրներին, և պետք է ներկայացվեն որպես ելույթ։
ԺԱՄԱՆԱԿԸ։ Ո՛չ ելույթները, ո՛չ էլ խորհուրդները չպետք է անցնեն հատկացված ժամանակը։ Եթե 2–րդ, 3–րդ և 4–րդ առաջադրանքներով հանդես եկողների ժամանակը լրացել է, ելույթը պետք է նրբանկատորեն դադարեցնել։ Եթե դասի քննարկումը, № 1 առաջադրանքը կամ Աստվածաշնչի ուշագրավ մտքերը ներկայացնող եղբայրները անցնում են իրենց հատկացված ժամանակը, նրանց հարկավոր է խորհուրդ տալ առանձին։ Բոլոր ելույթ ունեցողները պետք է ուշադիր հետևեն իրենց հատկացված ժամանակին։ Ամբողջ ծրագիրը տևում է 45 րոպե՝ բացի երգից ու աղոթքից։
ԽՈՐՀՈՒՐԴԸ. 1 րոպե։ Յուրաքանչյուր ուսումնական առաջադրանքից հետո Դպրոցի վերակացուն ամենաշատը մեկ րոպեում գովասանքի խոսքեր կասի՝ նշելով ելույթի դրական կողմերից որևէ մեկը։ Նա չպետք է պարզապես ասի՝ ապրե՛ս, այլ ուշադրություն հրավիրի այն բանի վրա, թե կոնկրետ ինչ պատճառներով էր ելույթի այս կամ այն մասը լավ ներկայացված։ Հաշվի առնելով յուրաքանչյուր սովորողի կարիքները՝ հավելյալ քաջալերիչ խորհուրդ կարելի է տալ առանձին՝ ժողովից հետո կամ մեկ ուրիշ ժամանակ։
ՀԱՏՈՒԿ ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆ։ Հնարավորության դեպքում երեցների խորհուրդը, բացի Դպրոցի վերակացուից, կարող է որևէ հմուտ երեցի նշանակել որպես հատուկ խորհրդատու։ Եթե ժողովում կան մեկից ավելի երեցներ, ապա ամեն տարի այս պարտականությունը կարող է կատարել մեկ ուրիշ փորձառու երեց։ Հատուկ խորհրդատուի պատասխանատվությունը կլինի հարկ եղած դեպքում առանձին խորհուրդ տալ այն եղբայրներին, ովքեր հանդես են գալիս № 1 առաջադրանքով և ներկայացնում են ուշագրավ մտքեր Աստվածաշնչից։ Պարտադիր չէ երեցներին ու ծառայող օգնականներին ամեն անգամ ելույթից հետո խորհուրդ տալ։ Այս կարգը գործելու է 2005 թ. ընթացքում, իսկ հետագայում գուցե որոշ փոփոխություններ մտցվեն։
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲԼԱՆԿԸ։ Գտնվում է դասագրքում։
ԲԱՆԱՎՈՐ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ. 30 րոպե։ Երկու ամիսը մեկ անգամ Դպրոցի վերակացուն բանավոր կրկնություն կանցկացնի։ Կրկնությունից առաջ կներկայացվեն դասի քննարկումը և Աստվածաշնչի ընթերցանությունից ուշագրավ մտքերը, ինչպես որ նշված է վերևում։ Բանավոր կրկնությունը հիմնված է Դպրոցում վերջին երկու ամիսների, ներառյալ տվյալ շաբաթվա ընթացքում անցած նյութի վրա։ Եթե ձեր ժողովը շրջանային համաժողովի է հրավիրված այն շաբաթ, երբ ծրագրով պետք է անցկացվի բանավոր կրկնություն, կամ եթե այդ շաբաթ այցելում է շրջանային վերակացուն, ապա ծրագրի մեջ փոփոխություններ մտցնելու համար հետևեք 2003 թ. դեկտեմբեր ամսվա «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում տրվող հրահանգներին (էջ 6)։
ԾՐԱԳԻՐ
Հունվ. 3 Աստվածաշնչի ընթերց. Յեսու 16–20 Երգ 6
Դաս. Հասկանալի է լսողներին (be, էջ 226, պ. 1–էջ 227, պ. 1)
№ 1. Վախեցիր ճշմարիտ Աստծուց (be, էջ 272, պ. 1–էջ 273, պ. 1)
№ 2. Յեսու 16։1–17։4
№ 3. td 36Բ Պատկերներին երկրպագելու հետևանքները
№ 4. Մեր օրերում արդյո՞ք հարուստ կամ աղքատ լինելը ճշմարիտ աստվածապաշտության նշան է
Հունվ. 10 Աստվածաշնչի ընթերց. Յեսու 21–24 Երգ 100
Դաս. Բացատրիր անհասկանալի տերմինները (be, էջ 227, պ. 2–էջ 228, պ. 1)
№ 1. Հայտնի դարձնել Աստծո անունը (be, էջ 273, պ. 2–էջ 274, պ. 1)
№ 2. Յեսու 23։1–13
№ 3. td 36Գ Հարկավոր է երկրպագել միայն Եհովային
№ 4. Ճի՞շտ է արդյոք երկրպագել Հիսուսին
Հունվ. 17 Աստվածաշնչի ընթերց. Դատաւորաց 1–4 Երգ 97
Դաս. Տանք պետք եղած ուրիշ բացատրություններ (be, էջ 228, պ. 2, 3)
№ 1. Ո՞վ է կանգնած այդ անվան ետևում (be, էջ 274, պ. 2–5)
№ 2. Դատաւորաց 2։1–10
№ 3. td 37Ա Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է սպասավոր լինի
№ 4. Ինչպե՞ս կարող ես պաշտպանվել երաժշտական տեսահոլովակների վնասակար ազդեցությունից
Հունվ. 24 Աստվածաշնչի ընթերց. Դատաւորաց 5–7 Երգ 47
Դաս. Սրտի դերը այս հարցում (be, էջ 228, պ. 4–էջ 229, պ. 1)
№ 1. Աստծո անունը «ամուր աշտարակ է» (be, էջ 274, պ. 6–էջ 275, ենթավերնագիր)
№ 2. Դատաւորաց 6։25–35
№ 3. Ի՞նչ ազդեցություն պետք է Աստվածաշունչն ունենա մեր՝ ընտրության ազատության վրա
№ 4. td 37Բ Սպասավորության համար նախատեսված պահանջներ
Հունվ. 31 Աստվածաշնչի ընթերց. Դատաւորաց 8–10 Երգ 174
Դաս. Բովանդակալից՝ ունկնդիրների համար (be, էջ 230, պ. 1–6)
№ 1. Հիսուսի վկայությունն ունեն (be, էջ 275, ենթավերնագրից հետո, պ. 1–4)
№ 2. w03 15.01, էջ 19, 20, պ. 16–18
№ 3. td 38Ա Կարո՞ղ ես ճանաչել սուտ մարգարեներին
№ 4. Նյութապաշտությունը ավելին է նշանակում, քան նյութական իրեր ձեռք բերելը
Փետր. 7 Աստվածաշնչի ընթերց. Դատաւորաց 11–14 Երգ 209
Դաս. Հետազոտությունները կօգնեն, որ ելույթը ավելի բովանդակալից դարձնենք (be, էջ 231, պ. 1–3)
№ 1. Ընդգծենք Հիսուսի դերը՝ որպես Փրկիչ (be, էջ 276, պ. 1, 2)
№ 2. Դատաւորաց 12։1–15
№ 3. Ինչո՞ւ են Եհովայի վկաները միաբան
№ 4. td 39Ա «Աշխարհի վախճանը» արտահայտության իմաստը
Փետր. 14 Աստվածաշնչի ընթերց. Դատաւորաց 15–18 Երգ 105
Դաս. Բացատրենք սուրբգրային համարները (be, էջ 231, պ. 4, 5)
№ 1. Ընդգծենք Հիսուսի դերը՝ որպես Քահանայապետի և ժողովի Գլխի (be, էջ 277, պ. 1, 2)
№ 2. Դատաւորաց 15։9–20
№ 3. td 39Բ Հոգևորապես արթուն մնա՝ տեսնելով վերջին օրերի ապացույցը
№ 4. Ինչու քրիստոնյաները հիպնոսությամբ չեն զբաղվում
Փետր. 21 Աստվածաշնչի ընթերց. Դատաւորաց 19–21 Երգ 53
Դաս. Բացատրենք տերմինների նշանակությունը (be, էջ 232, պ. 1)
№ 1. Ընդգծենք Հիսուսի դերը՝ որպես իշխող Թագավորի (be, էջ 277, պ. 3, 4)
№ 2. w03 01.02, էջ 17, 18, պ. 18–21
№ 3. td 40Ա Բոլոր ճշմարիտ քրիստոնյաները պետք է վկայություն տան ճշմարտության մասին
№ 4. Որո՞նք են ‘Աստծո խորունկ բաներից’ մի քանիսը (Ա Կորնթ. 2։10, ԱԱ)։
Փետր. 28 Աստվածաշնչի ընթերց. Հռութ 1–4 Երգ 120
Դաս. Տրամաբանենք սուրբգրային համարների հիման վրա (be, էջ 232, պ. 2–4)
Բանավոր կրկնություն
Մարտի 7 Աստվածաշնչի ընթերց. Ա Թագաւորաց 1–4 Երգ 221
Դաս. Ընտրենք այնպիսի տեղեկություններ, որոնք օգտակար կլինեն մեր ունկնդիրներին (be, էջ 233, պ. 1–5)
№ 1. Հիսուս Քրիստոսը՝ որպես հիմք (be, էջ 278, պ. 1–4)
№ 2. Ա Թագաւորաց 2։1–11
№ 3. td 40Բ Ինչու ենք շարունակ այցելում մարդկանց
№ 4. Ինչու ճշմարիտ քրիստոնյաները հորոսկոպ չեն նայում
Մարտի 14 Աստվածաշնչի ընթերց. Ա Թագաւորաց 5–9 Երգ 151
Դաս. Օգտագործիր հանձնարարված նյութը (be, էջ 234, պ. 1–էջ 235, պ. 3)
№ 1. Արքայության այս ավետարանը (be, էջ 279, պ. 1–4)
№ 2. Ա Թագաւորաց 5։1–12
№ 3. td 40Գ Վկայություն տալը ազատում է մեզ արյունապարտ լինելուց
№ 4. Ինչպես կարող ենք ամրացնել մեր հարաբերությունները Եհովայի հետ
Մարտի 21 Աստվածաշնչի ընթերց. Ա Թագաւորաց 10–13 Երգ 166
Դաս. Հարցերը կիրառիր արդյունավետ կերպով (be, էջ 236, պ. 1–5)
№ 1. Բացատրիր, թե ինչ է Թագավորությունը (be, էջ 280, պ. 1–5)
№ 2. Ա Թագաւորաց 10։1–12
№ 3. Ինչպե՞ս պետք է քրիստոնյաները վերաբերվեն իրենց հարազատներին, որոնք չեն դավանում իրենց հավատը
№ 4. td 41Ա Միջդավանանքը Աստծո ճանապարհը չէ
Մարտի 28 Աստվածաշնչի ընթերց. Ա Թագաւորաց 14, 15 Երգ 172
Դաս. Հարցեր՝ կարևոր մտքեր ներկայացնելու նպատակով (be, էջ 237, պ. 1, 2)
№ 1. Բացատրենք, թե ինչ ազդեցություն է մեզ վրա թողնում Թագավորությունը (be, էջ 281, պ. 1–4)
№ 2. w03 15.03, էջ 19, 20, պ. 17–21
№ 3. Ինչու են քրիստոնյաները վճարում հարկերը
№ 4. td 41Բ Արդյո՞ք բոլոր կրոններն էլ լավ են
Ապր. 4 Աստվածաշնչի ընթերց. Ա Թագաւորաց 16–18 Երգ 27
Դաս. Հարցեր՝ քննարկվող նյութի շուրջ տրամաբանելու նպատակով (be, էջ 237, պ. 3–էջ 238, պ. 2)
№ 1. Ինչու են քրիստոնյաները կրթությունը կարևոր համարում (w03 15.03, էջ 10, պ. 1–էջ 11, պ. 5)
№ 2. Ա Թագաւորաց 17։41–51
№ 3. td 42Ա Քրիստոնյաների տեսակետը տոնակատարությունների վերաբերյալ
№ 4. Խորհրդածելով հետևանքների մասին՝ մենք կկարողանանք սիրել բարին և ատել չարը
Ապր. 11 Աստվածաշնչի ընթերց. Ա Թագաւորաց 19–22 Երգ 73
Դաս. Հարցեր՝ խոր զգացմունքները բացահայտելու նպատակով (be, էջ 238, պ. 3–5)
№ 1. Ինչպես կարող են երիտասարդները հոգևորապես առաջադիմել (w03 01.04, էջ 8–10)
№ 2. Ա Թագաւորաց 20։24–34
№ 3. Ինչու է իսկական համեստությունը գրավիչ հատկություն
№ 4. td 43Ա Հիսուսի մարդկային կյանքը փրկանք էր՝ տրված բոլորի համար
Ապր. 18 Աստվածաշնչի ընթերց. Ա Թագաւորաց 23–25 Երգ 61
Դաս. Հարցեր՝ միտքը ընդգծելու նպատակով (be, էջ 239, պ. 1, 2)
№ 1. Վստահեք Եհովային ձեր ամբողջ սրտով (w03 01.11, էջ 4–7)
№ 2. w03 01.05, էջ 17, պ. 11–14
№ 3. td 43Բ Ինչու Հիսուսը կարող էր վճարել փրկագինը
№ 4. Որն էր աբրահամական ուխտի նպատակը
Ապր. 25 Աստվածաշնչի ընթերց. Ա Թագաւորաց 26–31 Երգ 217
Դաս. Հարցեր, որոնք բացահայտում են սխալ մտածելակերպը (be, էջ 239, պ. 3–5)
Բանավոր կրկնություն
Մայ. 2 Աստվածաշնչի ընթերց. Բ Թագաւորաց 1–3 Երգ 91
Դաս. Ուսուցանիր համեմատությունների և փոխաբերությունների օգնությամբ (be, էջ 240, պ. 1–էջ 241, պ. 2)
№ 1. Կրթությունը աշխատանք գտնելու համար չէ միայն (w03 15.03, էջ 11, պ. 6–էջ 14, պ. 6)
№ 2. Բ Թագաւորաց 2։1–11
№ 3. td 44Ա Աստված փրկություն է շնորհում միայն Քրիստոսի միջոցով
№ 4. Ազնվությունը շատ օգուտներ է բերում
Մայ. 9 Աստվածաշնչի ընթերց. Բ Թագաւորաց 4–8 Երգ 183
Դաս. Օրինակներ բեր (be, էջ 241, պ. 3–էջ 242, պ. 1)
№ 1. Եհովան անկեղծորեն հետաքրքրված է երիտասարդներով (w03 15.04, էջ 29, պ. 3–էջ 31, պ. 4)
№ 2. Բ Թագաւորաց 5։1–12
№ 3. Ի՞նչ նպատակի էր ծառայում Օրենքի ուխտը
№ 4. td 44Բ «Մեկ անգամ փրկվածը ընդմիշտ փրկված է» գաղափարը սուրբգրային չէ
Մայ. 16 Աստվածաշնչի ընթերց. Բ Թագաւորաց 9–12 Երգ 66
Դաս. Օրինակներ Գրություններից (be, էջ 242, պ. 2, 3)
№ 1. Արդյոք Եհովան նկատո՞ւմ է, թե դու ինչ ես անում (w03 01.05, էջ 28–31)
№ 2. Բ Թագաւորաց 9։1–13
№ 3. td 44Գ «Համաշխարհային փրկության» գաղափարը չկա Աստվածաշնչում
№ 4. Ի՞նչն է փաստում, որ Աստծո Խոսքը կենդանի (Եբր. 4։12)
Մայ. 23 Աստվածաշնչի ընթերց. Բ Թագաւորաց 13–15 Երգ 103
Դաս. Ունկնդիրները կհասկանա՞ն օրինակը (be, էջ 242, պ. 4–էջ 243, պ. 1)
№ 1. Նոյի նավամատյանը. նշանակություն ունի՞ մեզ համար (w03 15.05, էջ 4–7)
№ 2. Բ Թագաւորաց 13։10–22
№ 3. Ո՞րն է Յովհաննէս 11։25, 26–ում արձանագրված խոսքերի իմաստը
№ 4. td 1Ա Աստծուն լսելի աղոթքներ
Մայ. 30 Աստվածաշնչի ընթերց. Բ Թագաւորաց 16–18 Երգ 132
Դաս. Օրինակները վերցրու ծանոթ իրադրություններից (be, էջ 244, պ. 1, 2)
№ 1. Խորհեք ողջամտորեն, գործեք իմաստությամբ (w03 15.07, էջ 21–23)
№ 2. w03 15.05, էջ 16, 17, պ. 8–11
№ 3. td 1Բ Ինչու որոշ աղոթքներ ընդունելի չեն
№ 4. Ինչու խոնարհությունը թուլություն չէ
Հուն. 6 Աստվածաշնչի ընթերց. Բ Թագաւորաց 19–21 Երգ 224
Դաս. Օրինակներ, որոնք համապատասխանում են քո ունկնդրին (be, էջ 244, պ. 3–էջ 245, պ. 4)
№ 1. Հասկանանք խրատի նպատակը (w03 01.10, էջ 20պ. 1–էջ 21, պ. 5)
№ 2. Բ Թագաւորաց 19։1–10
№ 3. Ինչպե՞ս կարող է քրիստոնյան մտնել Աստծո հանգստի մեջ
№ 4. td 2Ա Ամուսնական կապը հարկավոր է պատվել
Հուն. 13 Աստվածաշնչի ընթերց. Բ Թագաւորաց 22–24 Երգ 74
Դաս. Զննական միջոցներ. դրանց ճիշտ գործածումը (be, էջ 247, պ. 1, 2)
№ 1. Սովորելու պատրաստ եղիր և զսպիր լեզուդ (w03 15.09, էջ 21, պ. 1–էջ 22, պ. 3)
№ 2. Բ Թագաւորաց 24։10–17
№ 3. td 2Բ Քրիստոնյաները պարտավոր են հարգել գլխավորության սկզբունքը
№ 4. Ի՞նչ կերպերով պետք է քրիստոնյան հեռու մնա աշխարհից
Հուն. 20 Աստվածաշնչի ընթերց. Գ Թագաւորաց 1, 2 Երգ 2
Դաս. Ինչպես էր Հիսուսը զննական միջոցներ գործածում (be, էջ 247, պ. 3)
№ 1. ‘Սովորենք’ ունեցածով բավարարված լինելու գաղտնիքը (w03 01.06, էջ 8–11)
№ 2. w03 01.06, էջ 12, 13, պ. 1–4
№ 3. Տասներորդ պատվիրանի առնչությամբ ի՞նչն էր հատկապես կարևոր
№ 4. td 2Գ Ծնողների պարտականությունները իրենց երեխաների հանդեպ
Հուն. 27 Աստվածաշնչի ընթերց. Գ Թագաւորաց 3–6 Երգ 167
Դաս. Ինչպես զննական միջոցներ կիրառել (be, էջ 248, պ. 1–3)
Բանավոր կրկնություն
Հուլ. 4 Աստվածաշնչի ընթերց. Գ Թագաւորաց 7, 8 Երգ 194
Դաս. Գործածենք քարտեզներ, համաժողովի տպագիր ծրագիրը և տեսաֆիլմեր (be, էջ 248, պ. 4–էջ 249, պ. 2)
№ 1. Գնահատիր քո տարեց հավատակիցներին (w03 01.09, էջ 30, 31)
№ 2. Գ Թագաւորաց 8։1–13
№ 3. Ինչպե՞ս Հիսուսը հաղթեց աշխարհին
№ 4. td 2Դ Քրիստոնյան պետք է ամուսնանա միայն քրիստոնյայի հետ
Հուլ. 11 Աստվածաշնչի ընթերց. Գ Թագաւորաց 9–11 Երգ 191
Դաս. Զննական միջոցներ՝ մեծ խմբի համար (be, էջ 249, պ. 3–էջ 250, պ. 1)
№ 1. Ապացույցներ, որ Հիսուս Քրիստոսը ապրել է երկրի վրա (w03 15.06, էջ 4–7)
№ 2. Գ Թագաւորաց 9։1–9
№ 3. td 2Ե Ճշմարիտ քրիստոնյաները բազմակնությունը չեն ընդունում
№ 4. Աստվածաշնչյան սկզբունքներով ապրելը կօգնի անհատին հաղթահարելու թմրամոլությունը
Հուլ. 18 Աստվածաշնչի ընթերց. Գ Թագաւորաց 12–14 Երգ 162
Դաս. Ինչու է կարևոր ողջամիտ մոտեցում ունենալ (be, էջ 251, պ. 1–3)
№ 1. Մտքերին հաջորդում են գործերը, գործերին՝ հետևանքները (w03 15.01, էջ 30, պ. 1–3)
№ 2. Գ Թագաւորաց 12։1–11
№ 3. Ինչպես կարող է հավատը օգնել մեզ դիմանալու փորձություններին
№ 4. td 3Ա Աստվածաշունչը Աստծո ներշնչյալ Խոսքն է
Հուլ. 25 Աստվածաշնչի ընթերց. Գ Թագաւորաց 15–17 Երգ 158
Դաս. Ինչից սկսել (be, էջ 251, պ. 4–էջ 252, պ. 3)
№ 1. Ինչպես կարելի է ‘իմանալ, թե ինչ է Տիրոջ կամքը’ (w03 01.12, էջ 21, պ. 3–էջ 23, պ. 3)
№ 2. w03 15.07, էջ 19, պ. 15–17
№ 3. td 3Բ Աստվածաշունչը մեր օրերի համար գործնական ուղեցույց է
№ 4. Ինչպե՞ս է սուրբ ոգին մխիթարում քրիստոնյաներին
Օգոստ. 1 Աստվածաշնչի ընթերց. Գ Թագաւորաց 18–20 Երգ 207
Դաս. Երբ է հարկավոր զիջել (be, էջ 252, պ. 4–էջ 253, պ. 2)
№ 1. Երիտասարդնե՛ր, Եհովային արժանի կերպով ընթացեք (w03 15.10, էջ 23, պ. 1–էջ 24, պ. 1)
№ 2. Գ Թագաւորաց 18։1–15
№ 3. Բոլոր քրիստոնյաներն էլ կարող են շատ պտուղ բերել
№ 4. td 3Գ Աստվածաշունչ՝ գիրք բոլորի համար
Օգոստ. 8 Աստվածաշնչի ընթերց. Գ Թագաւորաց 21, 22 Երգ 92
Դաս. Հարցեր տանք և պատճառներ բերենք (be, էջ 253, պ. 3–էջ 254, պ. 2)
№ 1. Աղքատության խնդիրը հիմնավոր լուծում կստանա (w03 01.08, էջ 4–7)
№ 2. Գ Թագաւորաց 21։15–26
№ 3. td 4Ա Գիտությունը թիկունք է կանգնում Աստվածաշնչի հաղորդագրությանը արարչագործության վերաբերյալ
№ 4. Ինչո՞ւ պետք է քաջություն ունենանք, և ինչպե՞ս կարող ենք այն մշակել
Օգոստ. 15 Աստվածաշնչի ընթերց. Դ Թագաւորաց 1–4 Երգ 16
Դաս. Համոզիչ փաստարկները ամուր հիմնված են Աստծո Խոսքի վրա (be, էջ 255, պ. 1–էջ 256, պ. 2)
№ 1. Ձրի առել եք, ձրի տվեք (w03 01.08, էջ 20–22)
№ 2. Դ Թագաւորաց 3։1–12
№ 3. Ինչո՞ւ էին մարդիկ Ջրհեղեղից առաջ այդքան երկար ապրում
№ 4. td 4Բ Արդյո՞ք արարչագործական յուրաքանչյուր օր 24 ժամ տևողություն ուներ
Օգոստ. 22 Աստվածաշնչի ընթերց. Դ Թագաւորաց 5–8 Երգ 193
Դաս. Փաստարկները հիմնավորիր հավելյալ ապացույցներով (be, էջ 256, պ. 3–5)
№ 1. Սովորենք նրբանկատ լինելու արվեստը (w03 01.08, էջ 29–31)
№ 2. w03 01.08, էջ 19, պ. 18–22
№ 3. td 5Ա Արմագեդոնը չարությանը վերջ դնող պատերազմն է
№ 4. Հովնանի ո՞ր լավ հատկությունները պետք է ընդօրինակենք
Օգոստ. 29 Աստվածաշնչի ընթերց. Դ Թագաւորաց 9–11 Երգ 129
Դաս. Բավարար չափով փաստարկներ ներկայացնենք (be, էջ 256, պ. 6–էջ 257, պ. 3)
Բանավոր կրկնություն
Սեպտ. 5 Աստվածաշնչի ընթերց. Դ Թագաւորաց 12–15 Երգ 175
Դաս. Ձգտիր սրտին հասնել (be, էջ 258, պ. 1–5)
№ 1. Ջանադրաբար փնտրո՞ւմ ես Եհովային (w03 15.08, էջ 25–28)
№ 2. Դ Թագաւորաց 12։1–12
№ 3. Ինչո՞ւ մեղմություն դրսևորել
№ 4. td 5Բ Ինչու է Արմագեդոնը Աստծո սիրո դրսևորում
Սեպտ. 12 Աստվածաշնչի ընթերց. Դ Թագաւորաց 16–18 Երգ 203
Դաս. ‘Հանենք’ անհատի սրտում եղածը (be, էջ 259, պ. 1–3)
№ 1. Ի՞նչ հիշեցին մարդիկ Հիսուսի մասին (w03 15.08, էջ 6, պ. 6–էջ 8, պ. 6)
№ 2. Դ Թագաւորաց 16։10–20
№ 3. td 6Ա Արյան փոխներարկումը պղծում է արյան սրբությունը
№ 4. Ինչպե՞ս կարող ենք հավաստիանալ, թե ինչն է հաճելի Տիրոջը
Սեպտ. 19 Աստվածաշնչի ընթերց. Դ Թագաւորաց 19–22 Երգ 89
Դաս. Մարդկանց մեջ դրական զգացմունքներ արթնացրու (be, էջ 259, պ. 4–էջ 260, պ. 1)
№ 1. Ամուր բռնիր «ողջամիտ խօսքերի օրինակը» (w03 01.01, էջ 29, պ. 3–էջ 30, պ. 4)
№ 2. Դ Թագաւորաց 19։20–28
№ 3. td 6Բ Պե՞տք է արդյոք ամեն գնով փրկել կյանքը
№ 4. Ի՞նչ կարող ենք սովորել հին Զմյուռնիայում ապրող մեր քրիստոնյա եղբայրներից
Սեպտ. 26 Աստվածաշնչի ընթերց. Դ Թագաւորաց 23–25 Երգ 84
Դաս. Օգնենք մարդկանց աստվածավախություն զարգացնել (be, էջ 260, պ. 2, 3)
№ 1. Աստվածաշունչը և նրա կանոնը—մաս 1 (bsi05, էջ 3, 4, պ. 1–6)
№ 2. w03 15.08, էջ 20, պ. 6–10
№ 3. Մենք լավատեսորեն ենք նայում ապագային
№ 4. td 7Ա Բանսարկուն իրակա՞ն անձ է
Հոկտ. 3 Աստվածաշնչի ընթերց. Ա Մնացորդաց 1–4 Երգ 51
Դաս. Մեր վարքը կարևորություն ունի Աստծո համար (be, էջ 260, պ. 4–էջ 261, պ. 1)
№ 1. Աստվածաշունչը և նրա կանոնը—մաս 2 (bsi05, էջ 4–6, պ. 7–16)
№ 2. Ա Մնացորդաց 4։24–43
№ 3. td 7Բ Բանսարկուն աշխարհի աներևույթ իշխանն է
№ 4. Եհովան սիրում է մեզանից յուրաքանչյուրին անհատապես
Հոկտ. 10 Աստվածաշնչի ընթերց. Ա Մնացորդաց 5–7 Երգ 195
Դաս. Օգնիր մարդկանց ինքնաքննություն կատարել (be, էջ 261, պ. 2–4)
№ 1. Աստվածաշունչը և նրա կանոնը—մաս 3 (bsi05, էջ 8–11, պ. 17–26)
№ 2. Ա Մնացորդաց 5։18–26
№ 3. Ինչ է մեզ հայտնի «Եհովայի օրվա» մասին
№ 4. td 7Գ Ինչ է հայտնում Աստվածաշունչը ընկած հրեշտակների մասին
Հոկտ. 17 Աստվածաշնչի ընթերց. Ա Մնացորդաց 8–11 Երգ 201
Դաս. Օգնիր նրանց սրտանց հնազանդվելու (be, էջ 261, պ. 5–էջ 262, պ. 3)
№ 1. Սուրբ Գրությունների եբրայերեն տեքստը—մաս 1 (bsi05, էջ 12, 13, պ. 1–5)
№ 2. Ա Մնացորդաց 10։1–14
№ 3. td 8Ա Որքանո՞վ է կարևոր հոգևոր բժշկումը
№ 4. Ո՞ւմ հանդեպ պետք է նրբանկատ լինենք
Հոկտ. 24 Աստվածաշնչի ընթերց. Ա Մնացորդաց 12–15 Երգ 80
Դաս. Համագործակցենք Եհովայի հետ մարդկանց սրտին հասնելու հարցում (be, էջ 262, պ. 4)
№ 1. Սուրբ Գրությունների եբրայերեն տեքստը—մաս 2 (bsi05, էջ 13, 14, պ. 6–9)
№ 2. w03 01.11, էջ 10, 11, պ. 10–13
№ 3. Իրականում ի՞նչ է նշանակում քայլել Եհովայի անունով
№ 4. td 8Բ Աստծո Թագավորությունը ֆիզիկական տկարությունները մեկընդմիշտ բուժելու միջոց է
Հոկտ. 31 Աստվածաշնչի ընթերց. Ա Մնացորդաց 16–20 Երգ 129
Դաս. Ինչպես հավատարիմ մնալ սահմանված ժամանակին (be, էջ 263, պ. 1–էջ 264, պ. 4)
Բանավոր կրկնություն
Նոյ. 7 Աստվածաշնչի ընթերց. Ա Մնացորդաց 21–25 Երգ 215
Դաս. Ազդեցիկ հորդորներ (be, էջ 265, պ. 1–3)
№ 1. Սուրբ Գրությունների եբրայերեն տեքստը—մաս 3 (bsi05, էջ 14–18, պ. 10–16)
№ 2. Ա Մնացորդաց 22։1–10
№ 3. td 8Գ Մեր օրերի հավատով բուժումները Աստծուց չեն
№ 4. aԻնչպես կարելի է ամրացնել ամուսնական կապը
Նոյ. 14 Աստվածաշնչի ընթերց. Ա Մնացորդաց 26–29 Երգ 35
Դաս. Սիրով տրված հորդոր (be, էջ 266, պ. 1–4)
№ 1. Սուրբ Գրությունների եբրայերեն տեքստը—մաս 4 (bsi05, էջ 18–22, պ. 17–25)
№ 2. Ա Մնացորդաց 29։1–9
№ 3. Ինչու են Եհովայի ծառաները հալածվում
№ 4. td 8Դ Արդյո՞ք լեզուներով խոսելը Աստծո հավանությունն ունենալու ապացույց է
Նոյ. 21 Աստվածաշնչի ընթերց. Բ Մնացորդաց 1–5 Երգ 46
Դաս. Հորդորները ամուր կերպով հիմնված են Գրությունների վրա (be, էջ 266, պ. 5–էջ 267, պ. 1)
№ 1. Սուրբ Գրությունների եբրայերեն տեքստը—մաս 5 (bsi05, էջ 22, 23, պ. 26–31)
№ 2. Բ Մնացորդաց 2։1–10
№ 3. Հասկանանք խրատի նպատակը
№ 4. btd 21Բ Կինը չպետք է թույլ տա, որ ամուսինն իրեն Աստծուց հեռացնի
Նոյ. 28 Աստվածաշնչի ընթերց. Բ Մնացորդաց 6–9
Երգ 106
Դաս. Խոսելու ազատություն ունենալով (be, էջ 267, պ. 2, 3)
№ 1. Սուրբ Գրությունների քրիստոնեական հունարեն տեքստը—մաս 1 (bsi05, էջ 23–25, պ. 1–7)
№ 2. w03 01.12, էջ 15, 16, պ. 3–6
№ 3. Ինչպես կարող ենք ցույց տալ, որ ցնծում ենք Եհովայով
№ 4. ctd 21Գ Ամուսինը չպետք է թողնի, որ կինը խանգարի իրեն Աստծուն ծառայել
Դեկտ. 5 Աստվածաշնչի ընթերց. Բ Մնացորդաց 10–14
Երգ 116
Դաս. Ինչու է կարևոր քաջալերական խոսքը (be, էջ 268, պ. 1–3)
№ 1. Սուրբ Գրությունների քրիստոնեական հունարեն տեքստը—մաս 2 (bsi05, էջ 25, 26, պ. 8–16)
№ 2. Բ Մնացորդաց 12։1–12
№ 3. Ինչու Աստծո անարժան բարության կարիքն ունենք
№ 4. td 9Ա Դժոխքը տանջանքների տեղ չէ
Դեկտ. 12 Աստվածաշնչի ընթերց. Բ Մնացորդաց 15–19 Երգ 182
Դաս. Ունկնդիրների միտքը բեր այն ամենը, ինչ Եհովան արել է (be, էջ 268, պ. 4–էջ 269, պ. 2)
№ 1. Սուրբ Գրությունների քրիստոնեական հունարեն տեքստը—մաս 3 (bsi05, էջ 27, 28, պ. 17–25)
№ 2. Բ Մնացորդաց 19։1–11
№ 3. td 9Բ Կրակը ոչնչացման խորհրդանիշ է
№ 4. Ինչ կարող ենք սովորել Հիսուսի ընտանիքի անդամներից
Դեկտ. 19 Աստվածաշնչի ընթերց. Բ Մնացորդաց 20–24 Երգ 186
Դաս. Ցույց տուր, թե ինչպես է Եհովան օգնել իր ժողովրդին (be, էջ 269, պ. 3–5)
№ 1. Սուրբ Գրությունների քրիստոնեական հունարեն տեքստը—մաս 4 (bsi05, էջ 29, 30, պ. 26–32)
№ 2. w03 15.12, էջ 16, 17, պ. 13–15
№ 3. Ինչ օգուտներ է բերում ունեցածով բավարարված լինելու գաղտնիքը ‘սովորելը’
№ 4. td 9Գ Հարուստի և աղքատի մասին պատմությունը չի վկայում հավերժական տանջանքների գոյության մասին
Դեկտ. 26 Աստվածաշնչի ընթերց. Բ Մնացորդաց 25–28 Երգ 137
Դաս. Ցույց տուր քո հիացմունքը այն ամենի հանդեպ, ինչ Աստված անում է ներկայումս (be, էջ 270, պ. 1–էջ 271, պ. 2)
Բանավոր կրկնություն
[Ծանոթագրություններ]
a Հանձնարարել միայն եղբայրներին։
b Հանձնարարել միայն եղբայրներին։
c Հանձնարարել միայն եղբայրներին։