Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան փետր. 15
«Երբևէ մտածե՞լ եք, թե կյանքում ինչով արժե առաջնորդվել և ինչպես կարևոր որոշումներ կայացնել։ [Թույլ տուր պատասխանել։] Դուք, հավանաբար, լսել եք «ոսկե օրենքի» մասին, որը գրի է առնված Աստվածաշնչում։ [Կարդա Մատթէոս 7։12–ը։] Աստծո կողմից հաստատված էլ ի՞նչ սկզբունքներ կարող են օգուտներ բերել մեզ։ Պատասխանը դուք կգտնեք այս պարբերագրում»։
Արթնացե՛ք (ռուս.) փետր. 22
«Երևի նկատել եք, որ աշխատանքային պայմանները շատ տեղերում վտանգավոր են դառնում։ Այս պարբերագրում լավ խորհուրդներ են տրվում, թե ինչպես մեր աշխատատեղը անվտանգ դարձնենք։ Պարբերագրում նաև նշվում է, որ մեր հաջողությունը կախված է նրանից, թե որքան հավասարակշռված ենք վերաբերվում մեր աշխատանքին։ Կարդացեք, խնդրեմ»։
Դիտարան մարտի 1
«Այսօրվա իրադարձությունները մարդկանց մեծամասնությանը մտածելու տեղիք են տալիս, թե ինչ է մեզ սպասում ապագայում։ Հիսուս Քրիստոսն իր հանրաճանաչ աղոթքում ցույց տվեց, թե ինչի հիման վրա կարող ենք ապագային վստահությամբ նայել։ [Կարդա Մատթէոս 6։9, 10–ը։] Այսօր մարդիկ կրկնում են այն սխալները, որոնք թույլ են տվել դեռ շատ վաղուց։ Սակայն նրանք, ովքեր Աստծուն են ծառայել, երջանիկ ապագա են ակնկալել։ Այս պարբերագիրը պատմում է, թե ինչպես կարող ենք մենք էլ երջանիկ ապագայի հույս ունենալ»։
Արթնացե՛ք (ռուս.) մարտի 8
«Աստվածաշունչն ընդգծում է, թե որքան կարևոր է կրթությունը։ [Կարդա Առակաց 2։10, 11–ը։] Մարդիկ գիտակցում են, թե որքան կարևոր է, որ երեխաներին որակյալ ուսուցիչներ կրթեն։ «Արթնացե՛ք»–ի այս համարում խոսվում է ուսուցիչների կարևոր դերի, ինչպես նաև այն մասին, թե որքան գնահատելի է նրանց աշխատանքը, և ինչպես կարող են ծնողներն օգնել նրանց՝ իրենց ծանր աշխատանքում»։