Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb20 հունվար էջ 8
  • Ինչպես զրույց սկսել թերթիկների միջոցով

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպես զրույց սկսել թերթիկների միջոցով
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2020)
  • Նմանատիպ նյութեր
  • Նոր թերթիկների գրավիչ դիզայնը
    2014 Մեր թագավորական ծառայությունը
  • Ինչպես օգտագործել զրույցների օրինակները
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2020)
  • Օգտագործիր թերթիկները՝ բարի լուրը տարածելու համար
    2012 Մեր թագավորական ծառայությունը
  • Զրույցը սկսելու համար գործածիր թերթիկները
    2000 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2020)
mwb20 հունվար էջ 8
Քույրը կանգառում ոչ պաշտոնական վկայություն է տալիս մի կնոջ՝ օգտագործելով «Մի օր վերջ կլինի՞ տառապանքին» թերթիկը

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Ինչպես զրույց սկսել թերթիկների միջոցով

2018 թ. հունվարից սկսած՝ «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի առաջին էջում ներկայացվում են զրույցների օրինակներ։ Եվ խրախուսվում է կենտրոնանալ մարդկանց հետ զրույց վարելու վրա, ոչ թե պարզապես գրականություն առաջարկել։ Որպեսզի քարոզիչները կարողանան փոփոխություն մտցնել իրենց մատուցման ձևի մեջ, զրույցների օրինակների տեսանյութերում ցույց է տրվում, թե ինչպես զրույց սկսել՝ օգտագործելով միայն Աստվածաշունչը։ Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ տնետան ծառայության ժամանակ չպետք է գրականություն օգտագործենք։ Իհարկե ո՛չ։ Օրինակ՝ թերթիկների միջոցով կարելի է արդյունավետ ձևով զրույց սկսել։ Թերթիկներից յուրաքանչյուրը օգտագործելիս կարող ես կիրառել հետևյալ առաջարկները։

  1. Տուր թերթիկի առաջին էջում գրված հարցը, որն ունի պատասխանի տարբերակներ։

  2. Երկրորդ էջի վերևում նշված աստվածաշնչյան համարի(ների) միջոցով ցույց տուր Աստվածաշնչի պատասխանը։ Եթե ժամանակը թույլ է տալիս, կարդա և քննարկիր թերթիկում գրված որոշ տեղեկություններ։

  3. Թերթիկը տուր բնակչին ու հորդորիր նրան կարդալ մնացած մասը, երբ իրեն հարմար լինի։

  4. Նախքան կհեռանաս, ցույց տուր «Գուցե մտածեք» ենթավերնագրի տակ գտնվող հարցը և պայմանավորվիր հաջորդ անգամ Աստվածաշնչի միջոցով պատասխանել այդ հարցին։

«Ինչպիսի՞ն կլինի ապագան» թերթիկը՝ վրան նշված 1-ից 4 թվերը, որոնք ցույց են տալիս թերթիկի առանձնահատկությունները

Վերայցելության ժամանակ տուր պատասխանը և մեկ ուրիշ հարց նշիր հաջորդ անգամ քննարկելու համար։ Հարցը կարող ես ընտրել մեր կայքից կամ թերթիկի վերջին էջում նշված հրատարակությունից։ Եվ երբ հարմար լինի, ներկայացրու «Բարի լուր Աստծուց» գրքույկը կամ մեկ այլ ուսումնասիրության ձեռնարկ «Ուսուցանելու գործիքների արկղից»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը