Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 4/15 էջ 30
  • Հիշո՞ւմ եք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիշո՞ւմ եք
  • 2002 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Զմռսում. քրիստոնյաների համա՞ր է այն
    2002 Դիտարան
  • Ընթերցողների հարցերը
    2002 Դիտարան
  • Մաքրություն ի՞նչ է այն նշանակում
    2002 Դիտարան
  • Որքանո՞վ է կարևոր մաքրությունը
    2002 Դիտարան
Ավելին
2002 Դիտարան
w02 4/15 էջ 30

Հիշո՞ւմ եք

Երևի թե մեծ բավականություն եք ստացել «Դիտարան» պարբերագրի վերջին համարները կարդալուց, այնպես չէ՞։ Այժմ փորձեք ստուգել՝ կկարողանա՞ք արդյոք պատասխանել հետևյալ հարցերին.

• Լեռան քարոզը ընդգրկող՝ անձնական ուսումնասիրության ինչպիսի՞ ծրագրի կարող եք հետևել ստրեսը մեղմելու համար։

Ամեն օրվա համար կարող եք ընտրել Լեռան քարոզում կամ Ավետարանների մյուս հատվածներում արձանագրված՝ Հիսուսի հիմնական ուսուցումներից մեկը և կարդալ այն։ Տվյալ ուսուցման շուրջ խորհրդածելով, ինչպես նաև այն ձեր կյանքում կիրառելու հնարավորություններ փնտրելով՝ հավանաբար կավելացնեք ձեր ուրախությունը և կմեղմեք ստրեսը (15.12, էջ 12–14)։

• Ի՞նչ երեք հիմնավոր պատճառներ ունեն ժողովի երեցները՝ օգնական ծառաներին կրթելու, որպեսզի վերջիններս կարողանան լրացուցիչ պատասխանատվություններ վերցնել իրենց վրա։

Մեծանում է Եհովայի վկաների թիվը, ուստի պատասխանատու տղամարդկանց կարիք է զգացվում, որոնք կկարողանային օգնել նոր մկրտված անհատներին առաջադիմելու։ Տարիքի կամ առողջության հետ կապված խնդիրները սահմանափակում են որոշ փորձառու երեցների հնարավորությունները։ Հնարավորություն ունեցող որոշ երեցներ էլ ժողովից դուրս այնպիսի պատասխանատվություններ ունեն, որ չեն կարողանում այնքան ժամանակ տրամադրել իրենց ժողովներին, որքան նախկինում (1.1, էջ 29)։

• Ի՞նչ ձևով են մարդիկ կեղծ աստվածներին դարձնում իրենց ապավենը։

Շատերը երկրպագում են այն աստվածներին, որոնք ընդունված են իրենց կրոնում։ Սակայն այդ աստվածները կենդանի չեն և «փրկել» կարող են ճիշտ այնպես, ինչպես Բահաղը՝ Եղիայի օրերում (Գ Թագաւորաց 18։26, 29; Սաղմոս 135։15–17)։ Ոմանք էլ աստվածացնում են հանրահայտ երգիչներին, դերասաններին կամ սպորտի աստղերին, սակայն վերջիններս ոչինչ չեն կարող տալ իրենց։ Ի տարբերություն այդ աստվածների՝ Եհովան իսկապես գոյություն ունի և իրականացնում է իր նպատակները (15.1, էջ 3–5)։

• Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե ինչպես արձագանքեց Կայենը Աստծո կողմից տրված նախազգուշացմանը։

Աստված մեզ ազատ կամք է տվել. մենք կարող ենք ընտրել ճիշտ ճանապարհը և ի տարբերություն Կայենի՝ չհրաժարվել բարին անելուց։ Աստվածաշունչը ցույց է տալիս նաև, որ Եհովան անպայման կիրականացնի իր դատավճիռը այն անհատի նկատմամբ, որը չի զղջում (15.1, էջ 22, 23)։

• Ինչո՞ւ է հարկավոր մաքրություն պահպանել հատկապես այսօր։

Փոխելով իրենց ապրելակերպը՝ շատերն այսօր քիչ ժամանակ են տրամադրում իրենց տան մաքրությանը, քան նախկինում։ Սննդի և ջրի մաքրության մասին հոգ չտանելը կարող է վտանգի ենթարկել առողջությունը։ Բացի ֆիզիկական մաքրությունից, Աստվածաշնչում շեշտվում է նաև հոգևոր, բարոյական և մտային մաքրություն պահպանելու անհրաժեշտությունը (1.2, էջ 3–6)։

• Նախաքրիստոնեական շրջանի վկաների մասին Պողոս առաքյալն ասել էր, որ նրանք առանց մեզ «կատարյալ» չեն դառնա։ Ինչպե՞ս (Եբրայեցիս 11։40, ՆԱ)։

Գալիք հազարամյա Թագավորության ժամանակ Քրիստոսը և իր օծյալ եղբայրները՝ որպես երկնային թագավորներ ու քահանաներ, քավիչ զոհաբերության արժեքը կօգտագործեն հօգուտ հարություն առած անհատների։ Աստծուն հավատարիմ այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Եբրայեցիս 11–րդ գլխում հիշատակված անհատները, կդառնան «կատարյալ» (1.2, էջ 23)։

• Ի՞նչ նկատի ուներ Պողոսը, երբ եբրայեցիներին ասաց հետևյալ խոսքերը. «Դուք.... դեռ արիւն թափելու չափ չհակառակուեցիք» (Եբրայեցիս 12։4)։

Նա նկատի ուներ մինչ ի մահ դիմանալը։ Պատմության մեջ կային այնպիսի մարդկանց օրինակներ, ովքեր հավատարիմ էին մնացել մինչ ի մահ։ Թեև եբրայեցիները, ում Պողոսն ուղղել էր իր խոսքերը, այդ աստիճանի չէին փորձվել, սակայն հարկավոր էր, որ նրանք հոգևոր հասունության ձգտեին և ամրացնեին իրենց հավատը, որպեսզի կարողանային դիմանալ ցանկացած փորձության (15.2, էջ 29)։

• Ինչո՞ւ լավ կլինի խուսափել «Եհովան ողորմածությամբ մեղմում է իր արդարությունը» խոսքերից։

Որոշ լեզուներում «մեղմել» նշանակում է «չափավորել» կամ «զսպել»։ Եհովա Աստծուն հատուկ են թե՛ արդարությունը և թե՛ ողորմածությունը, և այս հատկությունները նա ներդաշնակորեն է ցուցաբերում (Ելից 34։6, 7; Բ Օրինաց 32։4; Սաղմոս 116։5; 145։9)։ Եհովայի արդարությունը ողորմածությամբ մեղմվելու կամ փափկեցվելու կարիք չունի (1.3, էջ 30)։

• Տեղի՞ն է արդյոք, որ քրիստոնյան զմռսման ենթարկի իր մահացած հարազատի մարմինը։

Զմռսումը դիակի պահպանման միջոց է։ Հնում ոմանք հետևում էին այդ սովորությանը՝ կրոնական նկատառումներից ելնելով։ Սակայն նույնը չի կարելի ասել ճշմարիտ քրիստոնյաների դեպքում (Ժողովող 9։5; Գործք 24։15)։ Զմռսումը ընդամենը կհետաձգի անխուսափելին. մարմինը նորից հող է դառնում (Ծննդոց 3։19)։ Սակայն, անհանգստանալու պատճառ չկա, եթե օրենքով պահանջվում է զմռսել մարմինը, կամ ընտանիքի անդամներն են ցանկանում այդ անել, կամ էլ այն պատճառով, որ ոմանք հեռվից պիտի գան թաղմանը մասնակցելու (15.3, էջ 29–31)։

• Աստվածաշնչյան ո՞ր օրինակներից կարող ենք սովորել, որ Աստծո համար ընդունելի են բոլոր ազգերի ներկայացուցիչները։

Եհովան ուղարկեց Հովնան մարգարեին՝ նինվեացիներին նախազգուշացում տալու։ Հետագայում Աստված նրան հորդորեց բարյացակամորեն ընդունել այն հանգամանքը, որ նրանք զղջացել են։ Իր խոսքով և գործով Հիսուսը խրախուսեց սիրո ցուցաբերումը սամարացիների հանդեպ։ Թե՛ Պետրոս և թե՛ Պողոս առաքյալները իրենց դերն ունեցան ոչ հրեաներին բարի լուրը հասցնելու գործում։ Այս օրինակներից կարող ենք տեսնել, որ հարկավոր է օգնել բոլոր մարդկանց՝ անկախ այն բանից, թե ինչպիսի ծագում ունեն նրանք (1.4, էջ 21–24)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը