Օսեե*
1 Ահա Եհովայի խոսքը+, որ եղավ Բեերիի որդի Օսեեին+ Հուդայի թագավորներ Օզիայի+, Հովաթամի+, Աքազի+ ու Եզեկիայի+ օրերում+ և Իսրայելի թագավոր՝ Հովասի+ որդի Հերոբովամի+ օրերում։ 2 Եհովան սկսեց իր խոսքը հայտնել Օսեեի միջոցով, և Եհովան ասաց Օսեեին. «Գնա+ և քեզ համար մի կին առ, որը պոռնկությամբ կզբաղվի, և նրա պոռնկության արդյունքում երեխաներ կունենաս, որովհետև այս երկիրը պոռնկություն գործելով հեռացել է Եհովային հետևելուց»+։
3 Նա էլ գնաց ու առավ Գոմերին՝ Դաբելայիմի աղջկան, որը հղիացավ և նրա համար որդի ծնեց+։
4 Եհովան ասաց նրան. «Նրա անունը Հեզրայել+ դիր, որովհետև մի քիչ ժամանակ ևս, և ես Հեուի տունը պատասխանատվության պիտի կանչեմ Հեզրայելում թափված արյան համար+ և պիտի դադարեցնեմ Իսրայելի տան թագավորությունը+։ 5 Այդ օրը ես կկոտրեմ Իսրայելի աղեղը+ Հեզրայելի հարթավայրում»։
6 Գոմերը դարձյալ հղիացավ ու մի աղջիկ ծնեց։ Այդ ժամանակ Աստված ասաց Օսեեին. «Նրա անունը Լո-Րուհամա*+ դիր, որովհետև այլևս չեմ ողորմելու+ Իսրայելի տունը և քշելու եմ նրան+։ 7 Բայց Հուդայի տունը ողորմելու եմ+ և նրան իրենց Աստված Եհովայով եմ փրկելու+. նրանց չեմ փրկելու աղեղով, սրով ու պատերազմով, ձիերով ու ձիավորներով»+։
8 Երբ Գոմերը կաթից կտրեց Լո-Րուհամային, նորից հղիացավ ու մի որդի ծնեց։ 9 Աստված ասաց Օսեեին. «Նրա անունը Լո-Ամմի* դիր, որովհետև դուք իմ ժողովուրդը չեք, և ես ձեր Աստվածը չեմ։
10 Իսրայելի որդիների թիվը ծովի ավազի չափ պիտի լինի, որը հնարավոր չէ չափել կամ հաշվել+։ Այն վայրում, որտեղ նրանց ասվեց՝ «դուք իմ ժողովուրդը չեք»+, այնտեղ կասեն նրանց՝ «կենդանի Աստծու որդիներ»+։ 11 Հուդայի որդիները և Իսրայելի որդիները միասին կհավաքվեն+, իրենց վրա մի գլուխ կկարգեն և դուրս կգան այդ երկրից+, քանի որ մեծ է լինելու Հեզրայելի օրը»+։
2 «Ասացեք ձեր եղբայրներին՝ «դուք իմ ժողովուրդն եք»+ և ձեր քույրերին՝ «դուք ողորմություն ստացած կանայք եք»+։ 2 Դատ արեք ձեր մոր հետ+, դատ արեք, որովհետև նա իմ կինը չէ+, և ես նրա ամուսինը չեմ+։ Թող նա իրենից հեռացնի իր պոռնկությունը և իր շնությունը՝ ստինքներից+, 3 որ չլինի թե նրան մերկացնեմ+ ու թողնեմ այնպես, ինչպես որ իր ծնված օրն է եղել+, նրան անապատի+ նման դարձնեմ, անջուր երկրի+ վերածեմ ու ծարավից մեռցնեմ+։ 4 Նրա որդիներին չեմ ողորմելու+, քանի որ պոռնկության որդիներ են+։ 5 Նրանց մայրը պոռնկություն գործեց+։ Նրանցով հղի եղողը անամոթաբար վարվեց+, որովհետև ասաց. «Գնամ իմ սիրեկանների հետևից+, որոնք ինձ տալիս են իմ հացն ու ջուրը, իմ բուրդն ու կտավը, իմ յուղն ու խմելիքը»+։
6 Դրա համար էլ ես փշերով կցանկապատեմ նրա ճանապարհը և նրա դիմաց քարե պատ կշինեմ+, որպեսզի իր ճամփաները չկարողանա գտնել+։ 7 Նա իր սիրեկանների հետևից կվազի, բայց նրանց չի հասնի+, կփնտրի նրանց, բայց չի գտնի։ Այդ ժամանակ կասի. «Գնամ, հետ դառնամ առաջին+ ամուսնուս մոտ+, որովհետև այն ժամանակ ավելի լավ էր ինձ համար, քան հիմա»+։ 8 Բայց նա չիմացավ+, որ ես էի նրան տալիս ցորենը+, քաղցր գինին ու յուղը, որ ես էի նրա համար շատացնում արծաթն ու ոսկին, որոնք նա Բահաղի երկրպագության մեջ էր օգտագործում+։
9 «Դրա համար էլ ես հիմա այլ կերպ կվարվեմ. կվերցնեմ իմ ցորենը հնձի ժամանակ և իմ քաղցր գինին՝ իր ժամանակին+ ու կխլեմ իմ բուրդն ու կտավը, որոնք ծածկում են նրա մերկությունը+։ 10 Իր սիրեկանների աչքերի առաջ բաց կանեմ նրա ամոթույքը+, և ոչ ոք չի ազատի նրան իմ ձեռքից+։ 11 Ես վերջ կդնեմ նրա բոլոր ուրախություններին+՝ նրա տոներին+, նորալուսիններին+, շաբաթներին և նրա բոլոր հանդիսավոր օրերին։ 12 Կավերեմ նրա որթատունկն+ ու նրա թզենին+, որոնց մասին նա ասում է. «Դրանք իմ սիրեկանների տված նվերներն են»։ Ես դրանք անտառ+ կդարձնեմ, և դաշտի գազանը կուտի դրանք։ 13 Ես հաշիվ կպահանջեմ+ նրանից այն օրերի համար, երբ Բահաղի պատկերներին+ զոհերի ծուխն էր վեր հանում+, երբ զարդարվում էր օղերով ու արդուզարդով+ և իր սիրեկանների հետևից էր գնում+, իսկ ինձ մոռանում էր»+,– ասում է Եհովան։
14 «Դրա համար էլ ես կհամոզեմ նրան, անապատ կտանեմ+ ու կխոսեմ նրա սրտի հետ+։ 15 Հետո նրան կտամ իր խաղողի այգիները+ և Աքորի հարթավայրը+՝ իբրև հույսի դուռ, և նա այնտեղ կպատասխանի ինձ, ինչպես իր երիտասարդության օրերին+ և ինչպես Եգիպտոսից իր դուրս գալու օրը+։ 16 Այդ օրը,– ասում է Եհովան,– դու ինձ «իմ ամուսին» կկանչես և այլևս «իմ տեր» չես կանչի»+։
17 «Ես կհեռացնեմ նրա բերանից Բահաղի պատկերների անունները+, և դրանք այլևս չեն հիշվի իրենց անուններով+։ 18 Այդ օրը ես նրանց համար ուխտ կկապեմ դաշտի գազանների+, երկնքի թռչունների և երկրի սողունների հետ։ Աղեղը, սուրն ու պատերազմը կվերացնեմ երկրից+ և նրանց ապահովության մեջ կբնակեցնեմ+։ 19 Քեզ պիտի նշանեմ ինձ հետ դարեդար+, քեզ պիտի նշանեմ ինձ հետ արդարությամբ, արդարադատությամբ, սիրառատ բարությամբ* և ողորմությամբ+։ 20 Քեզ պիտի նշանեմ ինձ հետ հավատարմությամբ, և դու կճանաչես Եհովային»+։
21 «Եվ ես կպատասխանեմ այդ օրը,– ասում է Եհովան,– ես կպատասխանեմ երկնքին, և երկինքն էլ կպատասխանի երկրին+, 22 երկիրը կպատասխանի ցորենին+, քաղցր գինուն և յուղին։ Նրանք էլ իրենց հերթին կպատասխանեն Հեզրայելին։*+ 23 Ինձ համար ես կցանեմ նրան իմ երկրում+ ու կողորմեմ նրան, որի հանդեպ ողորմություն ցույց չի տրվել+, ու կասեմ նրան, ով իմ ժողովուրդը չէ՝ «դու իմ ժողովուրդն ես»+, և նրանք էլ կասեն՝ «դու իմ Աստվածն ես»»»+։
3 Եհովան ասաց ինձ. «Դարձյալ գնա և ուրիշի կողմից սիրված ու շնացող այդ կնոջը սիրիր+, ինչպես որ Եհովան Իսրայելի որդիներին սիրեց+, թեև նրանք գնում են ուրիշ աստվածների մոտ+ և չամիչի բլիթներ են սիրում»+։
2 Եվ ես ինձ համար հետ բերեցի նրան՝ վճարելով տասնհինգ կտոր արծաթ+ ու մեկուկես խոմեր* գարի։ 3 Հետո ասացի նրան. «Շատ օրեր ինձ հետ կապրես+։ Պոռնկությամբ չես զբաղվի+ և ուրիշ տղամարդունը չես լինի+։ Ե՛ս էլ քեզ հետ հարաբերություն չեմ ունենա»։
4 Եվ սա այն բանի համար, որ Իսրայելի որդիները շատ օրեր պիտի ապրեն առանց թագավորի+, առանց իշխանի, առանց զոհաբերության+, առանց սուրբ սյան, առանց եփուդի+ և թերափիմի+։ 5 Դրանից հետո Իսրայելի որդիները հետ կգան և իրենց Աստված Եհովային+ ու իրենց թագավոր Դավթին կփնտրեն+։ Վերջին օրերում+ նրանք դողալով կմոտենան Եհովային+ ու նրա բարությանը։
4 Լսեցե՛ք Եհովայի խոսքը, ո՛վ Իսրայելի որդիներ։ Եհովան դատ ունի այս երկրի բնակիչների հետ+, քանի որ այս երկրում չկա ճշմարտություն+, սիրառատ բարություն, Աստծու մասին գիտելիք+։ 2 Ամենուրեք անեծք+, խաբեություն+, սպանություն+, գողություն+ ու շնություն+ կա, և արյունահեղություն արյունահեղության հետևից+։ 3 Ահա թե ինչու այս երկիրը պիտի ողբա+, և նրա բոլոր բնակիչները պիտի չքանան դաշտի գազանների ու երկնքի թռչունների հետ, և նույնիսկ ծովի ձկները պիտի ոչնչանան+։
4 «Սակայն ոչ մեկը թող չվիճի+, ոչ էլ որևէ մեկին հանդիմանի, քանի որ քո ժողովուրդը քահանայի հետ վիճողների է նման+։ 5 Դու ցերեկով պիտի սայթաքես+, և քահանան էլ քեզ հետ պիտի սայթաքի, ասես գիշերով+։ Եվ ես քո մորը բնաջինջ պիտի անեմ+։ 6 Իմ ժողովուրդը պիտի բնաջինջ լինի, որովհետև ինձ չի ճանաչում+։ Քանի որ դու մերժեցիր գիտելիքները+, ես էլ քեզ կմերժեմ, և դու ինձ համար իբրև քահանա չես ծառայի+։ Եվ քանի որ դու մոռանում ես քո Աստծու օրենքը+, ես էլ քո որդիներին կմոռանամ+։ 7 Որքան շատ նրանք բազմացան, այնքան շատ իմ դեմ մեղք գործեցին+։ Իմ փառքը անպատվության հետ փոխեցին+։ 8 Նրանք իմ ժողովրդի մեղքն են խժռում և իրենց հոգով նրա անօրենությունն են ցանկանում+։
9 Ժողովրդին կպատահի այն, ինչ քահանային+. ես նրանցից հաշիվ պիտի պահանջեմ իրենց ճանապարհների համար+ և պիտի հատուցեմ նրանց իրենց գործերի համեմատ+։ 10 Նրանք կուտեն, բայց չեն կշտանա+։ Նրանք սանձարձակորեն կվարվեն կանանց հետ, բայց չեն բազմանա+, որովհետև դադարել են Եհովային ուշադրություն դարձնելուց+։ 11 Պոռնկությունը, հին գինին ու նոր գինին զրկում են բարի մղումներից+։ 12 Իմ ժողովուրդը իր փայտե+ կուռքից է հարցնում+, և իրենց ձեռքի ցուպը պատասխանում է նրանց, որովհետև պոռնկության ոգին մոլորեցրել է նրանց+, և պոռնկության պատճառով նրանք չեն հպատակվում իրենց Աստծուն+։ 13 Լեռների գլուխներին զոհեր են մատուցում+ և բլուրների վրա զոհերի ծուխն են վեր հանում+ ամեն մի վիթխարի ծառի, ստյուրակի* և մեծ ծառի տակ, քանի որ դրանք լավ ստվեր են գցում+։ Դրա համար ձեր դուստրերը պոռնկություն են գործում, և ձեր հարսները՝ շնություն։
14 Ես հաշիվ չեմ պահանջելու ձեր դուստրերից իրենց պոռնկության համար և ձեր հարսներից իրենց շնության համար, որովհետև տղամարդիկ էլ են առանձնանում պոռնիկների հետ+ և տաճարի մարմնավաճառ կանանց+ հետ զոհ են մատուցում։ Հասկացողություն չունեցող+ ժողովուրդը ոտնակոխ պիտի լինի։ 15 Թեև դու պոռնկություն ես գործում, ո՛վ Իսրայել+, Հուդան թող հանցավոր չլինի+։ Մի՛ գնացեք Գաղգաղա+, վեր մի՛ ելեք Բեթ-Ավեն+ ու ոչ էլ երդվեք՝ ասելով՝ «կենդանի է Եհովան»+։ 16 Իսրայելը կամակոր կովի պես կամակոր է դարձել+։ Մի՞թե Եհովան կհովվի նրան իբրև գառի լայնարձակ տեղում։ 17 Եփրեմը կապվել է կուռքերի հետ+։ Թողեք նրան+։ 18 Երբ վերջանում է նրանց գարեջուրը+, նրանք սանձարձակորեն են վարվում կանանց հետ+։ Նրա պահապանները+ անպատվություն են սիրում+։ 19 Քամին նրան իր թևերի վրա կտանի+, և նրանք իրենց զոհերից կամաչեն»+։
5 «Լսեցե՛ք սա, ո՛վ քահանաներ+, ուշադրությո՛ւն դարձրու, ո՛վ Իսրայելի տուն, և ակա՛նջ դիր, ո՛վ թագավորի տուն+։ Ձեր դեմ դատաստան կա, որովհետև դուք որոգայթ+ եք դարձել Մասփայի համար և տարածված ցանց՝ Թաբորի+ վրա։ 2 Հավատուրացները մորթելու մեջ խորասույզ են եղել+, թեև զգուշացրել եմ նրանց բոլորին+։ 3 Ես անձամբ ճանաչում եմ Եփրեմին+, և Իսրայելը ինձնից ծածկված չէ+։ Ո՛վ Եփրեմ, դու սանձարձակորեն ես վարվում կանանց հետ+։ Իսրայելը պղծել է իրեն+։ 4 Նրանց գործերը թույլ չեն տալիս հետ դառնալ իրենց Աստծու մոտ+, քանի որ նրանց մեջ պոռնկության ոգի կա+, և նրանք Եհովային չեն ընդունում+։ 5 Իսրայելի հպարտությունը իր դեմ է վկայում+։ Իսրայելն ու Եփրեմը սայթաքեցին իրենց մեղքի պատճառով+։ Հուդան էլ սայթաքեց նրանց հետ+։ 6 Իրենց հոտերով ու նախիրներով նրանք գնացին Եհովային փնտրելու, բայց չգտան+. նա հետ էր քաշվել նրանցից։ 7 Եհովայի հետ նրանք անհավատարմորեն վարվեցին+. օտար որդիներ ունեցան+։ Իսկ հիմա մեկ ամսվա մեջ նրանց կխժռեն իրենց ունեցվածքի հետ միասին+։
8 Եղջյուր փչեք+ Գաբաայում+ և փող հնչեցրեք Ռամայում։ Մարտական կոչ արձակեք Բեթ-Ավենում+։ Քո հետևից, ո՛վ Բենիամին+։ 9 Ո՛վ Եփրեմ, դու զարհուրելի տեսարան կդառնաս հանդիմանության օրը+։ Իսրայելի ցեղերին ես ճշմարտությունը հայտնեցի, թե ինչ պիտի պատահի նրանց+։ 10 Հուդայի իշխանները սահմաններ փոխողների պես են դարձել+։ Իմ բարկությունը ջրի պես նրանց վրա պիտի թափեմ։ 11 Եփրեմն ընկճված է, արդարացիորեն փշրված է+, որովհետև ինքնավստահ գնաց իր հակառակորդի հետևից+։ 12 Եփրեմի համար ես ցեցի+ պես եղա և Հուդայի տան համար՝ փտության պես։
13 Եփրեմը տեսավ իր հիվանդությունը, և Հուդան՝ իր խոցերը+։ Եփրեմը գնաց Ասորեստան+ և պատգամաբերներ ուղարկեց մեծ թագավորի մոտ+։ Բայց նա չկարողացավ ձեզ առողջացնել+ և ձեր խոցերը բուժել+։ 14 Եփրեմի համար ես առյուծի պես կլինեմ+ և Հուդայի տան համար՝ զորեղ առյուծի պես։ Ե՛ս, ե՛ս պիտի պատառեմ, ես կգնամ ու կտանեմ, և ազատող չի լինի+։ 15 Կգնամ, հետ կդառնամ իմ տեղը, մինչև որ նրանք կրեն իրենց մեղքի պատիժը+։ Եվ նրանք իմ երեսը պիտի փնտրեն+։ Երբ սաստիկ նեղության մեջ լինեն+, ինձ կփնտրեն»+։
6 «Եկեք հետ դառնանք Եհովայի մոտ+, որովհետև նա պատառեց+, նա էլ կբուժի մեզ+, նա հարվածեց, նա էլ կկապի մեր վերքերը+։ 2 Երկու օր հետո նա կկենդանացնի մեզ+, երրորդ օրը մեզ կկանգնեցնի, և մենք կապրենք նրա առաջ+։ 3 Մենք կճանաչենք Եհովային, կձգտենք նրան ավելի լավ ճանաչել+։ Նա կհայտնվի, ինչպես լուսաբացը+, անպայման կհայտնվի+։ Նա մեզ մոտ կգա հեղեղի պես+, գարնանային անձրևի պես, որը հագեցնում է երկիրը»+։
4 «Ի՞նչ անեմ քեզ, ո՛վ Եփրեմ։ Ի՞նչ անեմ քեզ, ո՛վ Հուդա+, երբ ձեր սիրառատ բարությունը առավոտվա ամպերի պես է և շուտ անհետացող ցողի պես։ 5 Այդ պատճառով նրանց պիտի կտրեմ մարգարեների միջոցով+ և պիտի սպանեմ իմ բերանի խոսքերով+։ Քո դեմ ուղղված իմ դատաստանները շողացող լույսի պիտի նմանվեն+, 6 որովհետև ինձ սիրառատ բարությունն է հաճելի+, ոչ թե զոհերը+, Աստծու մասին գիտելիքները, ոչ թե ողջակեզները+։ 7 Բայց նրանք հողեղեն մարդու նման զանց արեցին ուխտը+, անհավատարմությամբ վարվեցին ինձ հետ+։ 8 Գաղաադը+ չարիք գործողների քաղաք է, նրանք արյունոտ հետքեր են թողնում+։ 9 Քահանաների խումբը նման է դարան մտած ավազակախմբի+։ Նրանք սպանություն են գործում Սյուքեմի+ ճանապարհին, որովհետև ամեն օր պիղծ գործեր են անում+։ 10 Իսրայելի տանը ես սարսափելի բան տեսա+։ Այնտեղ է Եփրեմի պոռնկությունը+։ Իսրայելը պղծել է իրեն+։ 11 Իսկ քեզ համար, ո՛վ Հուդա, հունձ է պատրաստված, որը կլինի, երբ իմ ժողովրդի գերիներին հետ բերեմ»+։
7 «Ամեն անգամ, երբ ուզում եմ բուժել Իսրայելին+, բացահայտվում են Եփրեմի հանցանքն+ ու Սամարիայի չար գործերը+։ Նրանք խաբեությամբ են զբաղվում+, գողերը տուն են ներխուժում, և ավազակախմբերը հարձակումներ են գործում փողոցներում+։ 2 Նրանք չեն մտածում+, որ ես պիտի հիշեմ իրենց բոլոր չարիքները+։ Հիմա նրանց գործերը պաշարել են իրենց+։ Դրանք իմ երեսի առաջ են+։ 3 Իրենց չարությամբ ուրախացնում են թագավորին և իրենց խաբեությամբ՝ իշխաններին+։ 4 Նրանք բոլորը շնացողներ են+, նման են հացթուխի վառած հնոցի, որը խմորը հունցելուց հետո դադարեցնում է կրակը խառնելը, մինչև որ խմորը բարձրանա։ 5 Մեր թագավորի օրը իշխանները հիվանդացրին իրենց+, և գինու պատճառով բարկություն կա+։ Նա իր ձեռքը ծաղր անողներին մեկնեց։ 6 Նրանց սրտերը վառվում են իրենց մեջ+, ասես հնոցին մոտեցրած լինեն+։ Ամբողջ գիշեր քնած է նրանց հացթուխը, իսկ առավոտվա կողմ հնոցի մեջ բորբոքված կրակ է վառվում+։ 7 Նրանք բոլորը հնոցի պես տաքանում են և լափում իրենց դատավորներին։ Նրանց բոլոր թագավորներն ընկել են+, նրանցից ոչ մեկը ինձ չի կանչում+։
8 Եփրեմը ժողովուրդների հետ է խառնվել+։ Եփրեմը շուռ չտված կլոր հաց է դարձել+։ 9 Օտարները կերան նրա զորությունը+, բայց նա չիմացավ+։ Ալևորություն իջավ նրա վրա, բայց նա չիմացավ։ 10 Իսրայելի հպարտությունը իր դեմ է վկայում+, նրանք հետ չեն դառնում իրենց Աստված Եհովայի մոտ+ և չեն փնտրում նրան+։ 11 Եփրեմը աղավնու+ պես միամիտ է դարձել, անխոհեմ*+. նրանք Եգիպտոսին են կանչում+, Ասորեստան են գնում+։
12 Ուր էլ որ գնան, իմ ցանցը նրանց վրա կտարածեմ+, ցած կբերեմ երկնքի թռչունների պես+։ Կպատժեմ նրանց, ինչպես որ ասել եմ նրանց ժողովին+։ 13 Վա՜յ նրանց+, որովհետև փախան ինձանից+։ Նրանք կկործանվեն, քանի որ իմ դեմ անօրենություն գործեցին։ Թեև ես սկսեցի փրկագնել նրանց+, բայց նրանք իմ մասին սուտ խոսեցին+։ 14 Իրենց սրտով ինձ օգնության չկանչեցին+, թեպետ ողբում էին իրենց անկողինների վրա։ Իրենց ցորենի ու քաղցր գինու համար պարապ ժամանակ անցկացրին+ և դուրս եկան իմ դեմ+։ 15 Ես խրատեցի նրանց+, զորացրի նրանց բազուկները+, բայց նրանք իմ դեմ չարիք խորհեցին+։ 16 Նրանք հետ դարձան, բայց ոչ դեպի բարձրը*+։ Նրանք դարձան լարն արձակած աղեղի պես+։ Նրանց իշխանները իրենց լեզվով ասված դատապարտության պատճառով սրով պիտի ընկնեն+։ Սրա համար նրանց վրա պիտի ծիծաղեն Եգիպտոսի երկրում»+։
8 «Եղջերափո՛ղ հնչեցրեք+։ Թշնամին արծվի+ պես հարձակվում է Եհովայի տան վրա, որովհետև նրանք զանց արին իմ ուխտը+ և իմ օրենքի դեմ անօրենություն գործեցին+։ 2 Նրանք կանչում են ինձ. «Ո՛վ իմ Աստված, ես՝ Իսրայելս, ճանաչում եմ քեզ»+։
3 Իսրայելը մերժել է բարին+։ Թող թշնամին հետապնդի նրան+։ 4 Նրանք թագավորներ են դրել+, բայց առանց ինձ, իշխաններ են դրել, բայց առանց իմ հավանության։ Իրենց արծաթով ու ոսկով իրենց համար կուռքեր են շինել+, որպեսզի բնաջինջ լինեն+։ 5 Քո հորթը մերժվել է+, ո՛վ Սամարիա։ Իմ բարկությունը բորբոքվել է նրանց դեմ+։ Դեռ ինչքա՞ն ժամանակ չեն կարողանալու մաքրվել այս հանցանքից+։ 6 Այդ հորթը Իսրայելից է+։ Արհեստավորն է շինել այն+, և այն Աստված չէ, որովհետև Սամարիայի հորթը փշուր-փշուր է լինելու+։
7 Քանի որ քամի սերմեցին, մրրիկ պիտի հնձեն+։ Ցորենի գլխին հասկ չկա+, այն ալյուր չի տալիս+։ Եվ եթե տա էլ, օտարները կուտեն+։
8 Իսրայելը կուլ պիտի գնա+։ Նրանք ազգերի մեջ կլինեն+, ինչպես մի անոթ, որը ոչ մի բանի պիտանի չէ+։ 9 Նրանք գնացին Ասորեստան+, ինչպես հոտից առանձնացած զեբր+։ Եփրեմը սիրեկաններ է վարձել+։ 10 Թեև վարձում են ազգերի միջից+, բայց ես հիմա հավաքելու եմ նրանց, և նրանք մի որոշ ժամանակ կտանջվեն+ թագավորի և իշխանների բեռից։
11 Եփրեմը շատացրեց զոհասեղանները, որ մեղք գործի+։ Նա զոհասեղաններ ունեցավ, որ մեղք գործի+։ 12 Ես նրա համար բազում բաներ գրեցի իմ օրենքից+, սակայն դրանք օտար համարվեցին+։ 13 Իբրև նվիրաբերության զոհեր նրանք ինձ միս էին զոհաբերում+ և ուտում էին այն, ինչը հաճելի չէր Եհովային+։ Հիմա նա հիշելու է նրանց հանցանքը և հաշիվ է պահանջելու նրանց մեղքերի համար+։ Նրանք հետ դարձան Եգիպտոս+։ 14 Իսրայելը մոռացավ իր Ստեղծչին+ և սկսեց տաճարներ կառուցել+, իսկ Հուդան շատացրեց բերդաքաղաքների թիվը+։ Ուստի ես կրակ կուղարկեմ նրա քաղաքների վրա, և այն կխժռի նրանց պալատները»+։
9 «Մի՛ ցնծա, ո՛վ Իսրայել+, և մի՛ ուրախացիր մյուս ժողովուրդների պես+, որովհետև պոռնկություն գործելով՝ դու հեռացար քո Աստծուց+։ Ցորենի բոլոր կալերի վրա դու քո պոռնկության վարձը սիրեցիր+։ 2 Կալն ու հնձանը չեն կերակրում քեզ+, և քաղցր գինի չկա+։ 3 Դու այլևս չես բնակվի Եհովայի երկրում+։ Եփրեմը Եգիպտոս կվերադառնա+, և Ասորեստանում նրանք անմաքուր բաներ կուտեն+։ 4 Նրանք այլևս գինի չեն մատուցի Եհովայի համար+, և նրանց զոհերը նրան չեն գոհացնի+։ Դրանք սգո+ հացի պես կլինեն նրանց համար։ Բոլոր ուտողները կպղծվեն, որովհետև նրանց հացը իրենց իսկ հոգիների համար է. այն չի մտնի Եհովայի տուն+։ 5 Ի՞նչ պիտի անեք հանդիպման օրը և Եհովային նվիրված տոնի օրը+։ 6 Ավերման պատճառով դուք ստիպված կլինեք հեռանալ+։ Եգիպտոսը ձեզ կհավաքի+, իսկ Մեմֆիսը+ կթաղի։ Եղինջը կտիրի ձեր արծաթե թանկարժեք իրերին+, և ձեր վրաններում փշեր կաճեն+։
7 Նրանց պատժելու օրերը պիտի գան+, հատուցման օրերը պիտի գան+։ Իսրայելը պիտի իմանա դա+։ Մարգարեն կհիմարանա+, և ներշնչյալ խոսքեր ասող մարդը կխենթանա, քանի որ շատ են քո հանցանքները+, և մեծ է քո հակառակությունը»։
8 Եփրեմի դետը+ իմ Աստծու հետ էր+։ Մարգարեի+ բոլոր ճանապարհներին թռչնորսի որոգայթ կա+, նրա Աստծու տանը հակառակություն կա։ 9 Ավերելու մեջ նրանք խորամուխ են եղել+, ինչպես Գաբաայի օրերում+։ Ուստի Աստված հիշելու է նրանց հանցանքը+, ուշադրություն է դարձնելու նրանց մեղքերին։
10 «Ես գտա Իսրայելին, որը անապատի խաղողի էր նման+։ Ես տեսա ձեր հայրերին, որոնք մատղաշ թզենու առաջին պտղին էին նման+։ Սակայն նրանք Փեգորի Բահաղի+ մոտ գնացին և իրենց անձերը այդ ամոթալի բանին նվիրեցին+։ Իրենց սիրած բանի նման իրենք էլ նողկալի դարձան+։ 11 Եփրեմի փառքը թռչնի պես թռչում հեռանում է+, դրա համար էլ չկա ո՛չ ծնունդ, ո՛չ հղիություն, ո՛չ էլ բեղմնավորում+։ 12 Եվ եթե որդիներ էլ մեծացնեն, ես նրանց կզրկեմ զավակներից, և մարդ չի մնա+, որովհետև... Այո՛, վա՜յ նրանց, երբ որ ես հետ քաշվեմ նրանցից+։ 13 Եփրեմը, որն ինձ թվաց, թե նման է Տյուրոսին և տնկված է արոտավայրում+, այդ Եփրեմը իր որդիներին դուրս պիտի բերի սպանողի մոտ»+։
14 Տո՛ւր նրանց, ո՛վ Եհովա, ինչ որ պիտի տաս+։ Տո՛ւր նրանց վիժող արգանդ+ և ցամաքած ստինքներ։
15 «Նրանց ամբողջ չարությունը տեղի ունեցավ Գաղգաղայում+։ Այնտեղ ես նրանց ատեցի+։ Իրենց չար գործերի համար ես կվռնդեմ նրանց իմ տնից+։ Այլևս չեմ սիրի նրանց+։ Նրանց բոլոր իշխանները կամակորներ են+։ 16 Եփրեմին պիտի հարվածեն+։ Նրա արմատը կչորանա+։ Նա պտուղ չի տա+։ Իսկ եթե ծնի էլ, ես կմեռցնեմ նրա արգանդի ցանկալի պտուղը»+։
17 Իմ Աստվածը+ մերժելու է նրանց, քանի որ չլսեցին նրան+, և նրանք ազգերի մեջ թափառողներ պիտի լինեն+։
10 «Այլասերված որթատունկ+ է Իսրայելը։ Նա իր համար է պտուղ տալիս+։ Որքան շատ է պտուղ բերում, այնքան իր զոհասեղաններն+ է շատացնում։ Որքան լավն է իր երկիրը, այնքան շքեղ են իր կանգնեցրած սուրբ սյուները+։ 2 Նրանց սրտերը կեղծավոր են դարձել+, և հիմա նրանք մեղավոր կճանաչվեն։
Կա մեկը, որը նրանց զոհասեղանները պիտի ջարդի։ Նա կկործանի նրանց սուրբ սյուները+։ 3 Եվ հիմա նրանք կասեն. «Մենք թագավոր չունենք+, որովհետև չվախեցանք Եհովայից։ Թագավորը մեզ համար ի՞նչ կարող է անել»։
4 Նրանք դատարկ խոսքեր են ասում՝ կեղծ երդումներ տալով+, ուխտեր+ կապելով։ Խեղաթյուրված արդարադատությունը թունավոր խոտի պես տարածվել է արտի ակոսների մեջ+։ 5 Սամարիայի բնակիչները պիտի վախենան իրենց կուռքի՝ Բեթ-Ավենի+ հորթի համար։ Նրա ժողովուրդը պիտի ողբա նրա վրա, ինչպեսև նրա քրմերը, որոնք ուրախանում էին՝ նայելով նրան ու նրա փառքին, որովհետև նա կհեռանա նրանցից ու գերության կգնա+։ 6 Նա Ասորեստան կտարվի՝ որպես ընծա մեծ թագավորին+։ Եփրեմը ամոթ պիտի զգա+, և Իսրայելը իր խորհրդից պիտի ամաչի+։ 7 Սամարիան և նրա թագավորը պիտի անհետանան+, ինչպես կոտրված ոստը ջրի երեսին։ 8 Բեթ-Ավենի բարձունքները+՝ Իսրայելի մեղքը+, պիտի ոչնչանան։ Նրանց զոհասեղանների+ վրա փուշ ու տատասկ+ պիտի բուսնի։ Այն ժամանակ պիտի ասեն լեռներին՝ «ծածկեք մեզ» և բլուրներին՝ «ընկեք մեզ վրա»+։
9 Գաբաայի+ օրերից սկսած՝ դու մեղք ես գործել+, ո՛վ Իսրայել։ Դու չես փոխվել։ Գաբաայում պատերազմը ամբողջովին չկործանեց անարդարության որդիներին+։ 10 Երբ որ ուզեմ, նրանց կպատժեմ+։ Նրանց դեմ ժողովուրդներ կհավաքվեն, և նրանք կլծվեն իրենց երկու մեղքերին+։
11 Եփրեմը մի վարժված երինջ է, որ սիրում է կալսել+, և ես անցա նրա գեղեցիկ պարանոցի մոտով։ Ես թույլ եմ տալիս, որ Եփրեմին հեծնեն+։ Հուդան հերկում է+, Հակոբը տափանում է+ նրա համար։ 12 Ձեզ համար արդարությամբ սերմեք+ և սիրառատ բարությամբ հնձեք+։ Ձեզ համար վարելահող հերկեք+, քանի դեռ ժամանակ կա Եհովային փնտրելու, մինչև որ նա կգա+ ու ձեզ արդարություն կսովորեցնի+։
13 Դուք անօրենություն հերկեցիք+ և անարդարություն հնձեցիք+։ Խաբեության պտուղները կերաք+, որովհետև դու ապավինեցիր քո ճանապարհին+ և քո զորավորների բազմությանը+։ 14 Քո ժողովրդի մեջ աղմուկ է բարձրանում+, և քո բոլոր բերդաքաղաքները պիտի ավերվեն+, ինչպես որ Սալմանը ավերեց Արբելի տունը կռվի օրը, երբ մայրն իր որդիների հետ ջարդվեց+։ 15 Այդպես էլ ձեզ հետ պիտի վարվեն, ո՛վ Բեթելի բնակիչներ, ձեր սարսափելի չարությունների համար+։ Լուսաբացին Իսրայելի թագավորը բնաջինջ պիտի լինի»+։
11 «Երբ Իսրայելը երեխա էր, ես սիրեցի նրան+ և Եգիպտոսից կանչեցի իմ որդուն+։
2 Որքան շատ նրանց կանչեցին+, այնքան շատ նրանք հեռացան+։ Զոհեր մատուցեցին Բահաղի պատկերներին+ և զոհերի ծուխը վեր հանեցին քանդակված կուռքերի համար+։ 3 Ես Եփրեմին քայլել սովորեցրի+, վերցրի նրանց բազուկներիս վրա+, և նրանք չհասկացան, որ ես եմ բուժել նրանց+։ 4 Ես քաշում էի նրանց մարդկային բարության պարաններով՝ սիրո լարերով+։ Ես նրանց համար իրենց պարանոցներից* լուծը հանողների պես եղա+ և նրանցից ամեն մեկին քնքշորեն կերակրեցի+։ 5 Նրանք չեն վերադառնա Եգիպտոսի երկիր, բայց նրանց թագավորը Ասորեստանը կլինի+, որովհետև նրանք չուզեցին վերադառնալ ինձ մոտ+։ 6 Սուր պիտի պտտվի նրա քաղաքներում+՝ ոչնչացնելով նրա նիգերը և խժռելով+ նրանց իրենց ծրագրերի համար+։ 7 Իմ ժողովուրդը հակված է իմ հանդեպ անհավատարիմ լինելու+։ Թեև նրան դեպի բարձրն* են կանչում, բայց ոչ մեկը վեր չի կենում։
8 Ինչպե՞ս կարող եմ հրաժարվել քեզանից, ո՛վ Եփրեմ+։ Ինչպե՞ս կարող եմ հանձնել քեզ քո թշնամիներին, ո՛վ Իսրայել+։ Ինչպե՞ս կարող եմ քեզ անել այն, ինչը Ադմային արեցի+։ Ինչպե՞ս կարող եմ քեզ հետ վարվել այնպես, ինչպես Սեբոյիմի հետ վարվեցի+։ Սիրտս փոխվել է իմ ներսում+, կարեկցանքս արթնացել է։ 9 Ես չեմ գործադրի իմ բորբոքված բարկությունը+, Եփրեմին նորից չեմ ավերի+. չէ՞ որ ես Աստված եմ+ և ոչ թե մարդ, քո մեջ եղող Սուրբն եմ+։ Ես չեմ գա զայրույթով։ 10 Նրանք Եհովայի հետևից կգնան+։ Նա առյուծի պես մռնչալու է+ և, երբ մռնչա+, որդիները դողալով կգան արևմուտքից+։ 11 Թռչնի պես նրանք դողալով կգան Եգիպտոսից+ և աղավնու պես՝ Ասորեստանի երկրից+, և նրանց իրենց տներում պիտի բնակեցնեմ»,– ասում է Եհովան+։
12 «Եփրեմը ինձ ստությամբ է պաշարել+ և Իսրայելի տունը՝ խաբեբայությամբ։ Բայց Հուդան դեռ քայլում է Աստծու հետ+ և հավատարիմ է Ամենասուրբին»։
12 «Եփրեմը քամիով+ է սնվում և ամբողջ օրը արևելյան քամու հետևից է վազում+։ Ստություն ու թալան է շատացնում+։ Ուխտ է կնքում Ասորեստանի հետ+ և յուղ է տանում Եգիպտոս։
2 Եհովան դատ ունի Հուդայի հետ+։ Նա հաշիվ է պահանջելու Հակոբից նրա ճանապարհների համար+ և հատուցելու է նրան իր գործերի համեմատ+։ 3 Դեռ որովայնի մեջ նա բռնեց իր եղբոր կրունկից+, իսկ հետագայում իր ողջ ուժով մարտնչեց Աստծու հետ+։ 4 Նա մարտնչեց հրեշտակի հետ և, ի վերջո, հաղթեց նրան+։ Նա լաց եղավ՝ աղերսելով իր հանդեպ բարեհաճ լինել»+։
Բեթելում Աստված գտավ նրան+ և այնտեղ սկսեց մեզ հետ խոսել+։ 5 Նա Զորքերի Աստված Եհովան է+, նրան կհիշեն Եհովա անունով+։
6 «Վերադարձիր քո Աստծու մոտ+՝ պահպանելով սիրառատ բարություն+ ու արդարություն+, և հույսդ միշտ քո Աստծու վրա դիր+։ 7 Առևտրականի ձեռքին խաբեության կշեռք կա+, նա խաբել է սիրում+։ 8 Եփրեմն ասում է. «Իրոք, ես հարստացել եմ+։ Ինձ համար թանկարժեք բաներ եմ գտել+։ Իմ ամբողջ աշխատանքի մեջ ոչ մեկը ինձ վրա հանցանք չի գտնի, որը մեղք լինի»+։
9 Բայց ես Եհովան եմ՝ քո Աստվածը, այն ժամանակվանից ի վեր, երբ դու Եգիպտոսի երկրում էիր+։ Ես դարձյալ քեզ վրաններում կբնակեցնեմ, ինչպես որ նշանակված տոնի օրերին։ 10 Ես խոսեցի մարգարեների հետ+, շատ տեսիլքներ տվեցի և մարգարեների միջոցով այլաբանություններով խոսեցի+։
11 Գաղաադում մոգությամբ են զբաղվում+ և ստությամբ+ են ապրում։ Գաղգաղայում ցլեր են զոհաբերում+, իսկ նրանց զոհասեղաններն ասես արտի ակոսներում եղող քարակույտեր լինեն+։ 12 Հակոբը փախավ Ասորիքի դաշտերը+, և Իսրայելը+ կնոջ համար ծառայություն արեց+ ու կնոջ համար ոչխարների պահապան դարձավ+։ 13 Եհովան մարգարեի միջոցով Իսրայելին դուրս բերեց Եգիպտոսից+ և մարգարեի միջոցով պահպանեց նրան+։ 14 Եփրեմը դառնացնելով բարկացրեց Աստծուն+, ուստի նրա արյունոտ գործերը նրա վրա են թողնվում+, և նրա նախատինքը իր Մեծ Տերը նրան կհատուցի»+։
13 «Երբ Եփրեմը խոսում էր, մարդիկ դողում էին։ Նա կշիռ ուներ Իսրայելում+, բայց հանցավոր դարձավ Բահաղի+ պատճառով ու մահացավ+։ 2 Իսկ հիմա նրանք էլի մեղք են գործում և իրենց համար իրենց արծաթից արձան են ձուլում+, կուռքեր են շինում իրենց հասկացողությամբ+ (բոլորը արհեստավորի ձեռքի գործեր են+) և ասում են. «Թող զոհաբերություն անող մարդիկ համբուրեն հորթերին»+։ 3 Դրա համար նրանք կդառնան առավոտվա ամպերի պես+ և շուտ անհետացող ցողի պես, մղեղի պես, որին փոթորիկը վեր է առնում կալից+, և երդիկից ելնող ծխի պես։
4 Բայց ես Եհովան եմ՝ քո Աստվածը, այն ժամանակից ի վեր, երբ դու Եգիպտոսում էիր+։ Բացի ինձանից, ուրիշ Աստծու դու չէիր ճանաչում, և բացի ինձանից, փրկիչ չկար+։ 5 Ես ճանաչեցի քեզ անապատում+՝ տենդի երկրում+։ 6 Դու կշտացար+ քո արոտավայրում։ Կշտացար, ու սիրտդ մեծամտացավ+։ Այդ պատճառով մոռացար ինձ+։ 7 Նրանց համար ես առյուծի պես պիտի լինեմ+։ Ընձառյուծի նման դարան պիտի մտնեմ ճանապարհի մոտ+։ 8 Ձագերին կորցրած արջի պես պիտի հանդիպեմ նրանց+ և պիտի պատառոտեմ նրանց սրտի ծածկոցը։ Առյուծի պես կխժռեմ նրանց այնտեղ+։ Դաշտի գազանը կհոշոտի նրանց+։ 9 Դու կկործանվես+, ո՛վ Իսրայել, որովհետև դու իմ՝ քո օգնականի+ դեմ դուրս եկար։
10 Որտե՞ղ է հիմա քո թագավորը, որ քեզ փրկի քո բոլոր քաղաքներում+, և որտե՞ղ են քո դատավորները, որոնց համար ինձ ասում էիր. «Ինձ թագավոր ու իշխաններ տուր»+։ 11 Ես քեզ թագավոր տվեցի իմ բարկությամբ+ և կհեռացնեմ նրան իմ զայրույթով+։
12 Եփրեմի անօրենությունը կնքված է, նրա մեղքը պահված է+։ 13 Ծննդկան կնոջ ցավեր պիտի գան նրա վրա+։ Նա իմաստուն որդի չէ+, որովհետև երբ ժամանակը գա, նա այնպիսի դիրք չի ընդունի, ինչը որ պետք է անեն որդիները, որպեսզի դուրս գան արգանդից+։
14 Գերեզմանի* ձեռքից կփրկագնեմ+, մահվանից կազատեմ նրանց+։ Ո՞ւր են քո խայթոցները, Մա՛հ+։ Ո՞ւր է քո ավերմունքը, Գերեզմա՛ն+։ Կարեկցանքը պիտի ծածկվի իմ աչքերից+։
15 Եթե նա պտղաբեր լինի+, ինչպես եղեգների որդին, ապա կգա արևելյան քամին՝ Եհովայի քամին+։ Նա անապատից կգա և կցամաքեցնի նրա ջրհորն ու կչորացնի նրա աղբյուրը+։ Բոլոր ցանկալի բաներով լի գանձարանը նա կթալանի+։
16 Սամարիան հանցավոր կճանաչվի+, քանի որ ապստամբում է իր Աստծու դեմ+։ Նրանք սրով պիտի ընկնեն+։ Նրանց երեխաները պիտի ջախջախվեն+, և նրանց հղի կանայք պիտի պատռվեն»+։
14 «Վերադարձի՛ր, ո՛վ Իսրայել, դեպի քո Աստված Եհովան+, քանի որ դու սայթաքեցիր քո մեղքի պատճառով+։ 2 Վերադարձե՛ք դեպի Եհովան զղջման խոսքերով+։ Բոլորդ ասացե՛ք նրան. «Ներիր մեր մեղքերը+, ընդունիր այն, ինչը բարի է, և մենք էլ մեր շուրթերի պտուղը* կմատուցենք+։ 3 Ասորեստանը մեզ չի փրկի+։ Ձիեր չենք հեծնի+ և մեր ձեռքի գործերին այլևս չենք ասի՝ «ո՛վ մեր Աստված», որովհետև միայն դու ես ողորմություն ցույց տալիս որբին*»+։
4 Նրանց անհավատարմությունը ես կբուժեմ+, իմ հոժար կամքով կսիրեմ նրանց+, որովհետև իմ բարկությունը հետ է դարձել նրանից+։ 5 Իսրայելի համար ես ցողի պես կլինեմ+։ Նա շուշանի պես պիտի ծաղկի, Լիբանանի ծառի պես իր արմատները պիտի գցի։ 6 Նրա ոստերը պիտի տարածվեն, նրա արժանապատվությունը ձիթենու արժանապատվության պես պիտի լինի+, և նրա անուշահոտությունը՝ Լիբանանի ծառի անուշահոտության պես։ 7 Նրանք դարձյալ նրա ստվերի տակ կբնակվեն+։ Նրանք ցորեն կաճեցնեն և որթատունկի պես կբողբոջեն+։ Նրա մասին կհիշատակեն, ինչպես Լիբանանի գինու մասին։
8 Եփրեմը կասի. «Էլ ի՞նչ գործ ունեմ կուռքերի հետ»+։
Ես ինքս կպատասխանեմ ու հոգ կտանեմ նրա մասին+։ Ես ասես սաղարթախիտ գիհի+ լինեմ, և դու ինձ մոտ պտուղներ կգտնես»։
9 Ո՞վ է իմաստուն, որ հասկանա այս բաները+, և ո՞վ է խոհեմ, որ իմանա+։ Եհովայի ճանապարհներն ուղիղ են+, արդարները կքայլեն դրանցով+, իսկ օրինազանցները կսայթաքեն այդ ճանապարհների վրա+։
[Ծանոթագրություններ]
Հոշայահ անվան կրճատ ձևը, որը նշ. է «Յահի կողմից փրկված», կամ՝ «Յահը փրկել է»։
Նշ. է «նրա հանդեպ ողորմություն ցույց չի տրվել»։
Նշ. է «իմ ժողովուրդը չէ»։
Կամ՝ «նվիրված սիրով»։
Նշ. է «Աստված սերմ կցանի»։
Մեկ խոմերը հվսր է 220 լ.։
Ծառի տեսակ։
Բռց.՝ «առանց սրտի» կամ «բարի մղումներից զուրկ»։
Բռց.՝ «ոչ դեպի վեր», այսինքն՝ ոչ դեպի բարձրակարգ երկրպագ-ը։
Բռց.՝ «ծնոտներից»։
Տե՛ս 7։16-ի ծնթ.։
Եբր.՝ Շեոլ։ Տե՛ս հավելված 11։
Բռց.՝ «մեր շուրթերի մատղաշ ցլերը»։
Բռց.՝ «անհայր տղային»։