Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • nwt Ղևտական 1 ։ 1–27 ։ 34
  • Ղևտական

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ղևտական
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Ղևտական

ՂԵՎՏԱԿԱՆ

1 Եվ Եհովան հանդիպման վրանից* կանչեց Մովսեսին ու խոսեց նրա հետ՝+ ասելով. 2 «Խոսիր իսրայելացիների* հետ և ասա նրանց. «Եթե ձեզնից որևէ մեկը ընտանի կենդանիներից Եհովային ընծա բերելու լինի, թող խոշոր և մանր եղջերավոր անասուններից բերի:+

3 Եթե նրա ընծան խոշոր եղջերավոր անասուններից մատուցվող ողջակեզ է, ապա թող անարատ արու բերի:+ Նա պետք է այն հոժար սրտով+ բերի Եհովայի առաջ հանդիպման վրանի* մուտքի մոտ: 4 Թող նա իր ձեռքը դնի ողջակեզի համար բերված այդ մատղաշ ցլի գլխին, և այն կընդունվի, ու նրա մեղքերը կքավվեն:

5 Հետո մատղաշ ցուլը պետք է մորթվի Եհովայի առաջ, և Ահարոնի որդիները՝ քահանաները,+ պետք է մատուցեն արյունը և այն շաղ տան հանդիպման վրանի մուտքի մոտ գտնվող զոհասեղանի բոլոր կողապատերին:+ 6 Ողջակեզի համար նախատեսված կենդանին հարկավոր է մաշկազերծել և կտոր-կտոր անել:+ 7 Ահարոնի որդիները՝ քահանաները, պետք է կրակ դնեն* զոհասեղանի վրա+ և վրան փայտեր շարեն: 8 Նրանք կենդանու կտրատված մասերը+ գլխի ու ճարպի* հետ միասին թող շարեն զոհասեղանին՝ այրվող փայտերի վրա: 9 Դրա փորոտիքն ու սրունքները հարկավոր է ջրով լվանալ, և քահանան այդ բոլորը պետք է այրի* զոհասեղանի վրա որպես ողջակեզ՝ որպես հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* Եհովային:+

10 Եթե ողջակեզի համար նրա ընծան մանր եղջերավոր անասուններից է՝+ այծերից կամ մատղաշ ոչխարներից, թող կրկին անարատ արու բերի:+ 11 Այն պետք է Եհովայի առաջ մորթվի զոհասեղանի մոտ՝ հյուսիսային կողմում, և Ահարոնի որդիները՝ քահանաները, դրա արյունը պետք է շաղ տան զոհասեղանի բոլոր կողապատերին:+ 12 Կենդանուն հարկավոր է կտոր-կտոր անել, և քահանան կտրատված մասերը գլխի ու ճարպի* հետ միասին պետք է շարի զոհասեղանին՝ այրվող փայտերի վրա: 13 Դրա փորոտիքն ու սրունքները հարկավոր է ջրով լվանալ, և քահանան պետք է այդ ամենը մատուցի ու այրի զոհասեղանի վրա: Դա ողջակեզ է՝ հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* Եհովային:

14 Սակայն եթե նա որպես ողջակեզ թռչուն է մատուցում Եհովային, ապա իր ընծան պետք է տատրակներից կամ մատղաշ աղավնիներից լինի:+ 15 Քահանան թռչունը պետք է բերի զոհասեղանի մոտ, կտրվածք անի վզի վրա,* ապա այրի զոհասեղանի վրա: Բայց մինչ այդ դրա արյունը պետք է քամվի զոհասեղանի կողապատի վրա: 16 Նա պետք է հեռացնի քարաճիկն ու փետուրները և գցի զոհասեղանի կողքը՝ արևելյան կողմում՝ այնտեղ, որտեղ մոխիրն* են լցնում:+ 17 Նա պետք է մեջտեղից՝ երկու թևերի արանքից, պատռի թռչնին՝ առանց երկու կես անելու: Հետո քահանան այն պետք է այրի զոհասեղանի վրա՝ դնելով այրվող փայտերի վրա: Դա ողջակեզ է՝ հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* Եհովային»:

2 «Եթե որևէ մեկը Եհովային հացի ընծա+ մատուցի, նրա ընծան մանր աղացած* ալյուր պետք է լինի. նա դրա վրա պետք է ձիթայուղ լցնի և վրան կնդրուկ* դնի:+ 2 Այդ ամենը պետք է բերի Ահարոնի որդիների՝ քահանաների մոտ, և քահանան պետք է բռով վերցնի ձիթայուղի հետ խառնած մի փոքր ալյուր ու ողջ կնդրուկը և զոհասեղանի վրա այրի որպես այդ ողջ ընծայի խորհրդանիշ՝*+ որպես հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* Եհովային: 3 Ինչ որ մնա հացի ընծայից, Ահարոնին ու նրա որդիներին է պատկանում.+ այն անչափ սուրբ է՝+ վերցված Եհովային մատուցվող հրկիզվող ընծաներից:

4 Եթե բերես հացի ընծա, որ թխվել է փռում, այն պետք է պատրաստված լինի մանր աղացած ալյուրից և պետք է լինի ձիթայուղով հունցած անթթխմոր օղակաձև հացերի կամ վրան ձիթայուղ քսած անթթխմոր լոշիկների տեսքով:+

5 Եթե քո ընծան թավայի մեջ եփված հացի ընծա է,+ այն պետք է պատրաստված լինի առանց թթխմորի՝ ձիթայուղի հետ խառնած մանր ալյուրից: 6 Այն պետք է կոտրելով մասերի բաժանվի, և վրան ձիթայուղ լցվի:+ Դա հացի ընծա է:

7 Եթե քո ընծան կաթսայի մեջ տապակած հացի ընծա է, այն պետք է պատրաստված լինի ձիթայուղով, մանր աղացած ալյուրից: 8 Դրանցից պատրաստված հացի ընծան պետք է բերես Եհովային. այն պետք է տրվի քահանային, որ նա բերի զոհասեղանի մոտ: 9 Քահանան հացի ընծայի մի մասը պետք է վերցնի որպես այդ ողջ ընծայի խորհրդանիշ*+ և զոհասեղանի վրա այրի այն որպես հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* Եհովային:+ 10 Ինչ որ մնա հացի ընծայից, Ահարոնին ու նրա որդիներին է պատկանում. այն անչափ սուրբ է՝ վերցված Եհովային մատուցվող հրկիզվող ընծաներից:+

11 Զոհասեղանի վրա Եհովային մատուցվող ոչ մի հացի ընծա չպետք է թթխմորով պատրաստված լինի.+ թթխմոր ու մեղր* չպետք է այրես որպես հրկիզվող ընծա Եհովայի համար:

12 Դրանք կարող ես մատուցել Եհովային որպես առաջին բերքից տրվող ընծա,+ բայց դրանք չպետք է այրես զոհասեղանի վրա իբրև այնպիսի ընծա, որի բուրմունքը հաճելի է* նրան:

13 Բոլոր հացի ընծաները, որ կմատուցես, աղով համեմիր: Քո հացի ընծան չպետք է առանց աղի լինի: Աղը քեզ կհիշեցնի քո Աստծու ուխտի* մասին: Բոլոր ընծաներդ աղով մատուցիր:+

14 Եթե առաջին բերքից Եհովային հացի ընծա մատուցելու լինես, ապա պետք է բոված ու մանրացրած* նորահաս հացահատիկ մատուցես:+ 15 Դրա վրա պետք է ձիթայուղ լցնես, հետո կնդրուկ դնես: Դա հացի ընծա է: 16 Քահանան պետք է մանրացրած հացահատիկի և ձիթայուղի խառնուրդից վերցնի և ամբողջ կնդրուկի հետ միասին այրի զոհասեղանի վրա որպես այդ ողջ ընծայի խորհրդանիշ՝*+ որպես հրկիզվող ընծա Եհովայի համար»:

3 «Եթե որևէ մեկը ցանկանում է խաղաղության զոհ+ մատուցել խոշոր եղջերավոր անասուններից՝ արու կամ էգ, ապա անարատ կենդանի պետք է բերի Եհովայի առաջ: 2 Նա պետք է իր ձեռքը դնի ընծայվող կենդանու գլխին. այն պետք է մորթվի հանդիպման վրանի մուտքի մոտ: Ահարոնի որդիները՝ քահանաները, պետք է արյունը շաղ տան զոհասեղանի բոլոր կողապատերին: 3 Խաղաղության զոհ բերողը պետք է դրա մի մասը մատուցի Եհովային որպես հրկիզվող ընծա.+ պետք է մատուցի փորի ճարպը, աղիքները պատող ամբողջ ճարպը,+ 4 երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը, այսինքն՝ կոնքային հատվածի ճարպը: Երիկամների հետ միասին նա պետք է առանձնացնի նաև լյարդի վրայի ճարպոտ մասը:+ 5 Ահարոնի որդիներն այս ամենը պետք է այրեն զոհասեղանի վրա՝ այրվող փայտերին դրված ողջակեզի վրա:+ Սա հրկիզվող ընծա է, որի բուրմունքը հաճելի է* Եհովային:+

6 Եթե նա Եհովային խաղաղության զոհ մատուցելու լինի մանր եղջերավոր անասուններից, պետք է անարատ կենդանի բերի՝ արու կամ էգ:+ 7 Եթե արու գառ է բերում որպես ընծա, այն նույնպես պետք է ներկայացնի Եհովայի առաջ: 8 Թող նա իր ձեռքը դնի ընծայվող կենդանու գլխին. այն պետք է մորթվի հանդիպման վրանի առաջ: Ահարոնի որդիները արյունը պետք է շաղ տան զոհասեղանի բոլոր կողապատերին: 9 Խաղաղության զոհից նա պետք է ճարպը մատուցի Եհովային որպես հրկիզվող ընծա:+ Թող ողնաշարի ծայրից անջատի ամբողջ դմակը, նաև առանձնացնի փորի ճարպը, աղիքները պատող ամբողջ ճարպը, 10 երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը, այսինքն՝ կոնքային հատվածի ճարպը: Երիկամների հետ միասին նա պետք է առանձնացնի նաև լյարդի վրայի ճարպոտ մասը:+ 11 Քահանան այս ամենը պետք է այրի զոհասեղանի վրա որպես Եհովային մատուցվող հրկիզվող ընծա, որպես նրա բաժին:*+

12 Եթե մարդու ընծան այծ է, դա էլ պետք է բերի Եհովայի առաջ: 13 Նա պետք է իր ձեռքը դնի դրա գլխին, և այն պետք է մորթվի հանդիպման վրանի առաջ: Ահարոնի որդիները դրա արյունը պետք է շաղ տան զոհասեղանի բոլոր կողապատերին: 14 Եհովային մատուցվող մասը, որը հրկիզվող ընծա է, փորի ճարպն է, աղիքները պատող ամբողջ ճարպը,+ 15 երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը, այսինքն՝ կոնքային հատվածի ճարպը: Երիկամների հետ միասին նա պետք է առանձնացնի նաև լյարդի վրայի ճարպոտ մասը: 16 Քահանան այս ամենը պետք է այրի զոհասեղանի վրա որպես Աստծու բաժին,* որպես նրա համար հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* նրան: Ամբողջ ճարպը Եհովային է պատկանում:+

17 Ոչ մի դեպքում ճարպ կամ արյուն չուտեք.+ սա ձեր սերունդների համար մնայուն կանոն է, որտեղ էլ որ բնակվեք»»:

4 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 2 «Իսրայելացիներին ասա. «Ահա թե ինչ է հարկավոր անել, եթե որևէ մեկը ոչ միտումնավոր մեղք գործի՝+ անելով մի բան, ինչը Եհովան պատվիրել է չանել:

3 Եթե օծված քահանան*+ մեղք գործի+ և ժողովրդին հանցավոր դարձնի, իր գործած մեղքի համար պետք է անարատ մատղաշ ցուլ մատուցի Եհովային որպես մեղքի զոհ:+ 4 Ցուլը պետք է բերի հանդիպման վրանի մուտքի մոտ+ և ներկայացնի Եհովայի առաջ: Նա պետք է իր ձեռքը դնի ցլի գլխին ու Եհովայի առաջ մորթի այն:+ 5 Օծված քահանան+ պետք է վերցնի ցլի արյունից ու տանի հանդիպման վրան: 6 Հետո քահանան իր մատը պետք է թաթախի արյան մեջ+ ու Եհովայի առաջ ցողի սուրբ վայրի վարագույրի դիմաց* և այդպես՝ յոթ անգամ:+ 7 Քահանան ցլի արյան մի մասը պետք է քսի անուշաբույր խնկի սեղանի եղջյուրներին,+ որը Եհովայի առաջ է՝ հանդիպման վրանում, իսկ մնացած արյունը պետք է լցնի ողջակեզի զոհասեղանի հիմքի մոտ,+ որը հանդիպման վրանի մուտքի դիմաց է:

8 Հետո նա պետք է առանձնացնի որպես մեղքի զոհ մատուցվող ցլի ողջ ճարպը՝ ներառյալ փորի ճարպը, աղիքները պատող ճարպը, 9 երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը, այսինքն՝ կոնքային հատվածի ճարպը: Երիկամների հետ միասին նա պետք է առանձնացնի նաև լյարդի վրայի ճարպոտ մասը:+ 10 Այսինքն՝ պետք է առանձնացվեն այն նույն մասերը, որոնք որպես խաղաղության զոհ+ մատուցվող ցլից են առանձնացվում: Քահանան այդ ամենը պետք է այրի ողջակեզի զոհասեղանի վրա:

11 Իսկ ցլի կաշին և ամբողջ միսը, ինչպես նաև գլուխը, սրունքները, աղիքները և աղիքների պարունակությունը,+ 12 այսինքն՝ այն ամենը, ինչ կմնա ցլից, նա պետք է տանի ճամբարից դուրս՝ մի մաքուր տեղ, որտեղ մոխիրն* են թափում, և փայտերի վրա դնելով՝ այրի:+ Այդ ամենը պետք է այրվի այնտեղ, որտեղ մոխիրն են թափում:

13 Եթե Իսրայելի ողջ ժողովուրդը, ոչ միտումնավոր մեղք գործելով, հանցավոր դառնա,+ և ժողովը* տեղյակ չլինի, որ նրանք արել են մի բան, ինչը Եհովան պատվիրել է չանել,+ 14 իսկ հետո մեղքը բացահայտվի, ժողովը պետք է մատղաշ ցուլ մատուցի որպես մեղքի զոհ. այն պետք է բերի հանդիպման վրանի առաջ: 15 Ժողովրդի երեցները Եհովայի առաջ իրենց ձեռքերը պետք է դնեն ցլի գլխին, և ցուլը պետք է մորթվի Եհովայի առաջ:

16 Հետո օծված քահանան ցլի արյան մի մասը պետք է տանի հանդիպման վրան: 17 Քահանան իր մատը պետք է թաթախի արյան մեջ ու Եհովայի առաջ արյունը ցողի վարագույրի դիմաց+ և այդպես՝ յոթ անգամ: 18 Արյան մի մասը նա պետք է քսի խնկարկության սեղանի+ եղջյուրներին, որը Եհովայի առաջ է՝ հանդիպման վրանում, իսկ մնացած արյունը պետք է լցնի ողջակեզի զոհասեղանի հիմքի մոտ, որը հանդիպման վրանի մուտքի դիմաց է:+ 19 Նա պետք է առանձնացնի դրա ողջ ճարպը և այրի զոհասեղանի վրա:+ 20 Այս ցուլը քահանան պետք է մատուցի նույն ձևով, ինչպես այն ցուլը, որը նա մատուցում է որպես իր մեղքի զոհ. այդպես պետք է մատուցի այն: Նա ժողովրդի համար քավություն կանի,+ ու ժողովուրդը կներվի: 21 Այն, ինչ կմնա ցլից, նա պետք է տանի ճամբարից դուրս և այրի, ինչպես որ արել էր առաջին ցլի դեպքում:+ Դա մեղքի զոհ է ժողովրդի համար:+

22 Եթե ժողովրդի գլխավորներից+ մեկը ոչ միտումնավոր մեղք գործի՝ անելով մի բան, ինչը նրա Աստված Եհովան պատվիրել է չանել, և այդպիսով հանցավոր դառնա, 23 կամ եթե նրան տեղեկացնեն մի մեղքի մասին, որ նա անգիտակցաբար է գործել՝ խախտելով պատվիրաններից մեկը, ապա նա պետք է անարատ արու ուլ բերի որպես զոհ: 24 Իր ձեռքը պետք է դնի ուլի գլխին և մորթի այնտեղ, որտեղ ողջակեզի կենդանիներին են մորթում Եհովայի առաջ:+ Դա մեղքի զոհ է: 25 Քահանան պետք է վերցնի որպես մեղքի զոհ մատուցված կենդանու արյան մի մասը և մատը թաթախելով՝ քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին,+ իսկ մնացած արյունը պետք է լցնի ողջակեզի զոհասեղանի հիմքի մոտ:+ 26 Քահանան դրա ողջ ճարպը պետք է այրի զոհասեղանի վրա, ինչպես խաղաղության զոհի ճարպը:+ Քահանան քավություն կանի նրա մեղքի համար, և նա կներվի:

27 Եթե ժողովրդի միջից որևէ մեկը ոչ միտումնավոր մեղք գործի և հանցավոր դառնա՝ անելով մի բան, ինչը Եհովան պատվիրել է չանել,+ 28 կամ եթե նրան տեղեկացնեն մի մեղքի մասին, որ նա անգիտակցաբար է գործել, պետք է իր գործած մեղքի դիմաց անարատ էգ ուլ բերի որպես զոհ: 29 Նա իր ձեռքը պետք է դնի որպես մեղքի զոհ բերված կենդանու գլխին և մորթի այնտեղ, որտեղ ողջակեզի համար նախատեսված կենդանիներին են մորթում:+ 30 Քահանան պետք է վերցնի որպես մեղքի զոհ մատուցված կենդանու արյան մի մասը և մատը թաթախելով՝ քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին, իսկ մնացած արյունը պետք է լցնի ողջակեզի զոհասեղանի հիմքի մոտ:+ 31 Քահանան պետք է առանձնացնի դրա ողջ ճարպը,+ ինչպես որ առանձնացվում է խաղաղության զոհի ճարպը,+ և պետք է այն այրի զոհասեղանի վրա, որ Եհովան առնի դրա հաճելի* բուրմունքը: Քահանան քավություն կանի մեղք գործողի համար, և նա կներվի:

32 Եթե մեղք գործողը որպես մեղքի զոհ գառ բերելու լինի, թող անարատ էգ գառ բերի: 33 Նա իր ձեռքը պետք է դնի մեղքի զոհի համար բերված կենդանու գլխին և մորթի այնտեղ, որտեղ ողջակեզի համար նախատեսված կենդանիներին են մորթում:+ 34 Քահանան պետք է վերցնի որպես մեղքի զոհ մատուցված կենդանու արյան մի մասը և մատը թաթախելով՝ քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին, իսկ մնացած արյունը պետք է լցնի ողջակեզի զոհասեղանի հիմքի մոտ:+ 35 Քահանան պետք է առանձնացնի դրա ողջ ճարպը, ինչպես որ առանձնացվում է որպես խաղաղության զոհ մատուցվող արու գառան ճարպը, և պետք է այն այրի զոհասեղանի վրա՝ դնելով Եհովային մատուցված հրկիզվող զոհերի վրա:+ Քահանան քավություն կանի նրա գործած մեղքի համար, և նա կներվի»:+

5 «Եթե որևէ մարդ ականատես է եղել մեկ ուրիշի մեղքին կամ իմացել է դրա մասին, բայց լսելով վկայություն տալու հրապարակային կոչը՝*+ չի հայտնում իր իմացածը, ապա նա մեղավոր է և պետք է պատասխան տա իր հանցանքի համար:

2 Եթե որևէ մարդ ինչ-որ անմաքուր բանի դիպչի՝ որևէ սատկած կենդանու՝ լինի դա անմաքուր վայրի կենդանի, անմաքուր ընտանի կենդանի, թե անմաքուր փոքր արարած,*+ ապա նա անմաքուր կլինի և հանցավոր կդառնա, անգամ եթե միտումնավոր չի արել դա: 3 Կամ եթե ինչ-որ մեկը առանց իմանալու դիպչի մարդուն առնչվող որևէ անմաքրության՝+ անմաքուր որևէ մեկի կամ որևէ բանի, որին դիպչելով նա կարող է անմաքուր դառնալ, ապա թեև չի իմացել այդ մասին և միայն հետո է գիտակցել, միևնույն է, հանցավոր է:

4 Եթե որևէ մարդ հապճեպ երդում տա, թե ինչ-որ բան կանի՝ լավ կամ վատ, ապա թեև չի հասկացել և միայն հետո է գիտակցել, որ անմտածված երդում է տվել, միևնույն է, հանցավոր է:*+

5 Եթե մարդը այս բաներից որևէ մեկում հանցավոր դառնա, ապա պետք է խոստովանի իր մեղքը:+ 6 Իր գործած մեղքի համար նա պետք է հանցանքի զոհ*+ բերի Եհովային. իր հոտի միջից էգ գառ կամ էգ ուլ թող բերի որպես մեղքի զոհ:* Ապա քահանան քավություն կանի նրա մեղքի համար:

7 Սակայն եթե հնարավորություն չունի մանր եղջերավոր կենդանի բերելու, ապա իր գործած մեղքի համար երկու տատրակ կամ երկու մատղաշ աղավնի+ պետք է բերի Եհովային որպես հանցանքի զոհ՝ մեկը՝ որպես մեղքի զոհ, իսկ մյուսը՝ ողջակեզ:+ 8 Դրանք պետք է բերի քահանայի մոտ, ով դրանցից մեկը կմատուցի որպես մեղքի զոհ. նա կտրվածք կանի վզի վրա՝* առանց գլուխը պոկելու, 9 ապա որպես մեղքի զոհ մատուցված այդ թռչնի արյունից կցողի զոհասեղանի կողապատին: Իսկ մնացած արյունը պետք է քամվի զոհասեղանի հիմքի մոտ:+ Դա մեղքի զոհ է: 10 Մյուս թռչունը նա կմատուցի որպես ողջակեզ՝ սահմանված արարողակարգի+ համաձայն: Քահանան նրա գործած մեղքի համար քավություն կանի, և նա կներվի:+

11 Իսկ եթե միջոցներ չունի երկու տատրակ կամ երկու մատղաշ աղավնի բերելու, ապա իր գործած մեղքի համար պետք է մեկ տասներորդ արդուի*+ չափ մանր աղացած ալյուր բերի որպես մեղքի զոհ: Դրա վրա յուղ չպետք է լցնի և կնդրուկ* չպետք է դնի, քանի որ դա մեղքի զոհ է: 12 Այն պետք է բերի քահանայի մոտ, ու քահանան դրանից պետք է մի բուռ վերցնի որպես այդ ողջ զոհի խորհրդանիշ* և այրի զոհասեղանի վրա՝ դնելով Եհովային մատուցված հրկիզվող զոհերի վրա: Դա մեղքի զոհ է: 13 Քահանան քավություն կանի նրա գործած մեղքի համար, նշված մեղքերից որն էլ որ լինի, և այդ մարդը կներվի:+ Իսկ զոհից ինչ մնա, քահանայինը կլինի,+ ինչպես հացի ընծայի դեպքում»»:+

14 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 15 «Եթե որևէ մեկը սխալ վարվի՝ ոչ միտումնավոր մեղք գործի՝ խախտելով սուրբ բաների մասին Եհովայի օրենքը,+ ապա պետք է Եհովայի համար անարատ արու ոչխար բերի որպես հանցանքի զոհ:+ Քահանան կորոշի, թե դրա արժեքը քանի սիկղ* արծաթ պետք է լինի՝ սուրբ վայրի կշռաչափով:*+ 16 Մեղք գործողը պետք է փոխհատուցի իր մեղքի համար՝ վճարելով այն բանի արժեքը, ինչը պետք է սուրբ վայրին պատկաներ, և ավելացնի նաև այդ արժեքի հինգերորդ մասը:+ Նա այդ ամենը, ինչպես նաև արու ոչխարը, որ բերել է որպես հանցանքի զոհ, պետք է տա քահանային, որպեսզի քահանան քավություն անի+ նրա համար, և նա կներվի:+

17 Եթե որևէ մեկը մեղք գործի՝ անելով մի բան, ինչ Եհովան պատվիրել է չանել, անգամ եթե դա անի անգիտակցաբար, միևնույն է, հանցավոր է+ և պետք է պատասխան տա իր հանցանքի համար: 18 Նա որպես հանցանքի զոհ պետք է քահանայի մոտ բերի անարատ արու ոչխար՝ ըստ որոշված արժեքի:+ Քահանան քավություն կանի նրա սխալի համար, որ արել է առանց իմանալու, ոչ միտումնավոր, և նա կներվի: 19 Դա հանցանքի զոհ է, որը նա պետք է մատուցի, քանի որ անշուշտ հանցավոր է դարձել Եհովայի առաջ»:

6 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 2 «Եթե մեկը մեղք գործի ու Եհովայի հանդեպ անհավատարիմ գտնվի՝+ խաբի իր դրացուն իրեն վստահված կամ գրավ տրված որևէ բանի հարցում,+ կողոպտի իր դրացուն կամ խարդախությամբ մի բան շորթի նրանից, 3 կորած բան գտնի ու ժխտի դա և սուտ երդում տա՝ պնդելով, թե ոչ մի մեղք չի գործել,+ նման դեպքերում ահա թե ինչ պետք է անի: 4 Եթե նա իրոք արել է այս բաները և հանցավոր է դարձել, ապա պետք է վերադարձնի իր կողոպտածը, շորթածը, խաբեությամբ վերցրածը, իրեն վստահվածը, կորած բանը, որ գտել է, 5 կամ որևէ այլ բան, որի վերաբերյալ սուտ երդում է տվել: Նա պետք է ամբողջությամբ փոխհատուցի դրա դիմաց+ ու ավելացնի դրա արժեքի հինգերորդ մասը: Այդ ամենը նա պետք է տիրոջը տա այն նույն օրը, երբ իր հանցանքն ապացուցվի: 6 Նա որպես հանցանքի զոհ պետք է անարատ արու ոչխար բերի Եհովային՝ ըստ գնահատված արժեքի: Այն պետք է բերի քահանայի մոտ որպես հանցանքի զոհ:+ 7 Քահանան պետք է Եհովայի առաջ քավություն անի նրա համար, և նրա արածը, ինչի պատճառով նա հանցավոր է դարձել, կներվի»:+

8 Հետո Եհովան ասաց Մովսեսին. 9 «Ահարոնին ու նրա որդիներին պատվիրիր՝ ասելով. «Ողջակեզի մասին օրենքը սա է:+ Ամբողջ գիշեր՝ մինչև առավոտ, ողջակեզը պետք է մնա զոհասեղանի կրակի վրա: Կրակը պետք է շարունակ վառվի զոհասեղանի վրա: 10 Քահանան պետք է հագնի իր քահանայական կտավե հագուստը,+ նաև կտավե վարտիքը՝+ իր մերկությունը* ծածկելու համար: Հետո պետք է հավաքի զոհասեղանի վրա այրված ողջակեզի մոխիրը*+ և լցնի զոհասեղանի կողքը: 11 Ապա պետք է հանի հագուստը,+ ուրիշ հագուստ հագնի և մոխիրը տանի ճամբարից դուրս՝ մի մաքուր տեղ:+ 12 Զոհասեղանի կրակը հարկավոր է վառ պահել: Այն չպետք է հանգչի: Քահանան ամեն առավոտ կրակի վրա պետք է փայտ դնի+ ու ողջակեզի կտորները վրան շարի: Նա պետք է դրա վրա այրի նաև խաղաղության զոհերի ճարպը:+ 13 Զոհասեղանի կրակը հարկավոր է միշտ վառ պահել: Այն չպետք է հանգչի:

14 Հացի ընծայի մասին օրենքը սա է:+ Ահարոնի որդիները թող այն բերեն զոհասեղանի մոտ և ներկայացնեն Եհովայի առաջ: 15 Նրանցից մեկը պետք է մի բուռ վերցնի հացի ընծայի մանր աղացած և յուղի հետ խառնած ալյուրից, ինչպես նաև վրան դրված ամբողջ կնդրուկը* և այրի զոհասեղանի վրա որպես այդ ողջ ընծայի խորհրդանիշ,* որ Եհովան առնի դրա հաճելի* բուրմունքը:+ 16 Ինչ որ մնա հացի ընծայից, Ահարոնն ու նրա որդիներն են ուտելու:+ Դրանից պետք է անթթխմոր հացեր պատրաստեն և ուտեն սուրբ վայրի տարածքում՝ հանդիպման վրանի գավիթում:+ 17 Այդ ալյուրից չպետք է թթխմորով հաց թխեն:+ Ինձ մատուցվող հրկիզվող ընծաներից սա տալիս եմ որպես նրանց բաժին:+ Այն անչափ սուրբ է,+ ինչպես մեղքի զոհն ու հանցանքի զոհը: 18 Միայն Ահարոնի որդիները պետք է ուտեն այն:+ Սերնդեսերունդ սա նրանց մշտական բաժինն է Եհովային մատուցվող հրկիզվող ընծաներից:+ Այդ ընծաներին դիպչող ամեն բան պետք է սուրբ համարվի»»:

19 Եհովան նորից խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 20 «Քահանայապետ օծվելու օրը Ահարոնը, ինչպես նաև նրա որդիները,+ պետք է Եհովային մատուցեն հետևյալ ընծան՝ մեկ տասներորդ արդուի*+ չափ մանր աղացած ալյուր՝ որպես մշտապես մատուցվող հացի ընծա:+ Դրա կեսը պետք է մատուցվի առավոտյան, կեսը՝ երեկոյան: 21 Այն պետք է խառնած լինի յուղի հետ և պատրաստվի թավայի մեջ:+ Այդ թխված հացի ընծան, որի բուրմունքը հաճելի է* Եհովային, պետք է մատուցվի կտորների բաժանված և յուղով լավ ներծծված: 22 Այս ընծան կմատուցի Ահարոնին հաջորդող ամեն օծված քահանա,* ով կնշանակվի նրա որդիների միջից:+ Սա մնայուն կանոն է: Այս ընծան ամբողջությամբ պետք է այրվի Եհովայի առաջ: 23 Քահանայի համար մատուցված ամեն մի հացի ընծա պետք է ամբողջությամբ այրվի: Այն չի կարելի ուտել»:

24 Եհովան կրկին խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 25 «Ահարոնին ու նրա որդիներին ասա. «Մեղքի զոհի մասին օրենքը սա է:+ Որպես մեղքի զոհ բերված կենդանին պետք է Եհովայի առաջ մորթվի այնտեղ, որտեղ ողջակեզի համար բերված կենդանին են մորթում:+ Մեղքի զոհը անչափ սուրբ է: 26 Քահանան, ով մատուցում է մեղքի զոհը, կուտի դրանից իրեն հասանելիք բաժինը:+ Այն պետք է ուտի սուրբ վայրի տարածքում՝ հանդիպման վրանի գավիթում:+

27 Դրա մսին դիպչող ամեն բան պետք է սուրբ համարվի, ու եթե որևէ մեկը դրա արյունից ցողի իր հագուստի վրա, ապա արյունով ցողված հագուստը պետք է լվանալ սուրբ վայրի տարածքում:* 28 Եթե միսը կավե անոթում է եփվել, անոթը պետք է կոտրվի: Իսկ եթե պղնձե անոթում է եփվել, այն հարկավոր է շփելով մաքրել ու ջրով լվանալ:

29 Այդ զոհի մսից կուտեն միայն այն տղամարդիկ, ովքեր ծառայում են որպես քահանա:+ Այն անչափ սուրբ է:+ 30 Սակայն եթե մեղքի զոհի համար բերված կենդանու արյան մի մասը տարվել է հանդիպման վրան՝ սուրբ վրան, այնտեղ քավություն անելու համար, ապա դրա միսը չի կարելի ուտել:+ Այն պետք է կրակով այրվի»:

7 «Հանցանքի զոհի մասին օրենքը սա է:+ Այդ զոհն անչափ սուրբ է: 2 Որպես հանցանքի զոհ բերված կենդանին պետք է մորթվի այնտեղ, որտեղ ողջակեզի համար բերված կենդանին են մորթում, և դրա արյունը+ պետք է շաղ տրվի զոհասեղանի բոլոր կողապատերին:+ 3 Հարկավոր է մատուցել դրա ամբողջ ճարպը՝+ ներառյալ դմակը, փորի ճարպը, 4 երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը, այսինքն՝ կոնքային հատվածի ճարպը: Երիկամների հետ միասին պետք է առանձնացվի նաև լյարդի վրայի ճարպոտ մասը:+ 5 Քահանան դրանք պետք է այրի զոհասեղանի վրա որպես հրկիզվող ընծա Եհովայի համար:+ Դա հանցանքի զոհ է: 6 Դրանից կուտեն միայն այն տղամարդիկ, ովքեր ծառայում են որպես քահանա:+ Այն հարկավոր է ուտել սուրբ վայրի տարածքում: Այն անչափ սուրբ է:+ 7 Մեղքի զոհի օրենքն ու հանցանքի զոհի օրենքը նույնն են: Զոհաբերված կենդանու միսը պատկանում է այն քահանային, ով դրանով քավություն է անում:+

8 Երբ քահանան որևէ մեկի համար ողջակեզ մատուցի, ողջակեզի համար բերված կենդանու կաշին+ պետք է քահանային պատկանի:

9 Ամեն հացի ընծա, որ թխվել է փռում, պատրաստվել է կաթսայի կամ թավայի մեջ,+ կպատկանի այն մատուցող քահանային: Դա նրանը կլինի:+ 10 Իսկ ցանկացած այլ հացի ընծա, որ թխված չէ, լինի յուղի հետ խառնած,+ թե առանց յուղի,+ պետք է հավասարապես բաժանվի Ահարոնի բոլոր որդիների միջև:

11 Եհովային մատուցվող խաղաղության զոհի+ մասին օրենքը սա է: 12 Եթե որևէ մեկը բերի այն՝ ի նշան երախտագիտության,+ ապա երախտագիտության զոհի հետ պետք է բերի յուղով պատրաստված օղակաձև անթթխմոր հացեր, վրան յուղ քսած անթթխմոր լոշիկներ և օղակաձև հացեր՝ պատրաստված մանր աղացած և յուղով լավ ներծծված ալյուրից: 13 Որպես երախտագիտության նշան բերված խաղաղության զոհի հետ նա պետք է մատուցի նաև թթխմորով պատրաստված օղակաձև հացեր: 14 Այդ հացերի ամեն տեսակից նա մեկական պետք է ներկայացնի Եհովային որպես սուրբ բաժին. դրանք կպատկանեն այն քահանային, ով խաղաղության զոհերի արյունը շաղ կտա զոհասեղանի վրա:+ 15 Որպես երախտագիտության զոհ մատուցվող խաղաղության զոհի միսը հարկավոր է ուտել այն մատուցելու օրը: Դրանից ոչինչ չպետք է պահվի մինչև առավոտ:+

16 Եթե մատուցվող խաղաղության զոհը բերվել է երդումը+ կատարելու համար կամ որպես կամավոր ընծա,+ այն հարկավոր է ուտել մատուցելու օրը: Դրանից ինչ որ մնա, կարելի է ուտել նաև հաջորդ օրը: 17 Բայց եթե զոհի մսից ինչ-որ բան մնա մինչև երրորդ օրը, այն պետք է կրակով այրվի:+ 18 Եթե երրորդ օրը որևէ մեկը ուտի այդ խաղաղության զոհի մսից, զոհը բերողը հավանության չի արժանանա: Այդ զոհն անընդունելի կհամարվի: Դա նողկալի բան է: Դրանից ուտող անձը պատասխան կտա իր հանցանքի համար:+ 19 Անմաքուր բանի դիպած միսը չպետք է ուտվի: Այն հարկավոր է կրակով այրել: Իսկ մաքուր միսը կարող է ուտել յուրաքանչյուր մաքուր մարդ:

20 Ցանկացած մարդ, ով, անմաքուր լինելով հանդերձ, ուտի Եհովային մատուցված խաղաղության զոհի մսից, պետք է վերացվի իր ժողովրդի միջից:+ 21 Եթե ինչ-որ մեկը դիպչի որևէ անմաքուր բանի՝ մարդուն առնչվող որևէ անմաքրության,+ անմաքուր կենդանու+ կամ անմաքուր նողկալի բանի,+ և ուտի Եհովային մատուցված խաղաղության զոհի մսից, այդ մարդը պետք է վերացվի իր ժողովրդի միջից»»:

22 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 23 «Իսրայելացիներին ասա. «Դուք չպետք է ճարպ ուտեք՝+ ո՛չ ցլի, ո՛չ ոչխարի, ո՛չ էլ այծի: 24 Սատկած կամ հոշոտված կենդանու ճարպը կարող է գործածվել ցանկացած այլ նպատակով, բայց այն ոչ մի դեպքում չպետք է ուտեք:+ 25 Եթե որևէ մեկը Եհովային որպես հրկիզվող ընծա մատուցած կենդանու ճարպից ուտի, պետք է վերացվի իր ժողովրդի միջից:

26 Որտեղ էլ որ բնակվելու լինեք, արյուն չուտեք՝+ ո՛չ թռչնի, ո՛չ էլ կենդանու: 27 Ով որ արյուն ուտի, պետք է վերացվի+ իր ժողովրդի միջից»»:

28 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 29 «Իսրայելացիներին ասա. «Ով որ խաղաղության զոհ է բերում Եհովային, թող իր խաղաղության զոհից մի մաս ներկայացնի որպես զոհ Եհովային:+ 30 Թող նա իր ձեռքով կենդանու կրծքամասի հետ բերի դրա ճարպը,+ որ այն մատուցվի որպես հրկիզվող ընծա Եհովային, իսկ կրծքամասը նա պետք է տարուբերի և այդպիսով երերացնելու ընծա+ մատուցի Եհովային: 31 Ճարպը քահանան կայրի զոհասեղանի վրա,+ իսկ կրծքամասը կպատկանի Ահարոնին ու նրա որդիներին:+

32 Ձեր խաղաղության զոհերից կենդանու աջ ոտքը պետք է քահանային տաք որպես սուրբ բաժին:+ 33 Աջ ոտքը կպատկանի Ահարոնի այն որդուն, ով կմատուցի խաղաղության զոհերի արյունն ու ճարպը:+ 34 Իսրայելացիների խաղաղության զոհերից կրծքամասը, որը մատուցվում է որպես երերացնելու ընծա, և աջ ոտքը, որը սուրբ բաժին է, ես տալիս եմ Ահարոն քահանային ու նրա որդիներին: Սա մնայուն կանոն է իսրայելացիների համար:+

35 Եհովային մատուցվող հրկիզվող ընծաներից սա է այն բաժինը, որ պետք է առանձնացվի քահանաների՝ Ահարոնի ու նրա որդիների համար: Այն նրանց է պատկանում՝ սկսած այն օրվանից, երբ նրանք օծվեցին՝ ծառայելու որպես Եհովայի քահանաներ:+ 36 Քահանաների օծվելու+ օրը Եհովան պատվիրեց, որ իսրայելացիներն այդ բաժինը նրանց տան: Սա մնայուն կանոն է իսրայելացիների ու նրանց սերունդների համար»»:

37 Սա է ողջակեզի,+ հացի ընծայի,+ մեղքի զոհի,+ հանցանքի զոհի,+ քահանաների նշանակման զոհի+ և խաղաղության զոհի+ մասին օրենքը, 38 որ Եհովան տվեց Մովսեսին Սինա լեռան վրա+ այն օրը, երբ Մովսեսը Սինա անապատում իսրայելացիներին պատվիրեց իրենց ընծաները բերել Եհովային:+

8 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 2 «Ահարոնին ու նրա որդիներին+ տար հանդիպման վրանի մուտքի մոտ, վերցրու նաև նրանց հանդերձանքը,+ օծման յուղը,+ մեղքի զոհի համար նախատեսված ցուլը, երկու արու ոչխարն ու անթթխմոր հացերի+ զամբյուղը 3 և ողջ ժողովրդին հավաքիր հանդիպման վրանի մուտքի մոտ»:

4 Մովսեսն արեց ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրեց իրեն, և ժողովուրդը հավաքվեց հանդիպման վրանի մուտքի մոտ: 5 Մովսեսն ասաց նրանց. «Ահա թե Եհովան ինչ է պատվիրել, որ անենք»: 6 Մովսեսը Ահարոնին ու նրա որդիներին բերեց հանդիպման վրանի մուտքի մոտ և ջրով լվացվել տվեց* նրանց:+ 7 Դրանից հետո Ահարոնին հագցրեց երկար զգեստը,+ կապեց գոտին,+ հագցրեց անթև վերնահագուստը,+ ապա եփուդը,*+ իսկ հետո եփուդի գոտին+ ամուր կապեց նրա մեջքին: 8 Ապա հագցրեց կրծքապանակը+ և դրա մեջ դրեց ուրիմն ու թումիմը:*+ 9 Այնուհետև Ահարոնի գլխին դրեց գլխափաթթոցը+ և առջևի մասից դրա վրա ամրացրեց ոսկե փայլուն թիթեղը՝ նվիրման սուրբ նշանը.*+ Մովսեսն արեց ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր իրեն:

10 Հետո Մովսեսը վերցրեց օծման յուղը, օծեց խորանն ու այնտեղ գտնվող ամեն բան+ և սրբագործեց* դրանք: 11 Հետո այդ յուղից յոթ անգամ ցողեց զոհասեղանի վրա և օծեց զոհասեղանն ու դրա բոլոր պիտույքները, ավազանն ու դրա պատվանդանը և այդպիսով սրբագործեց դրանք: 12 Իսկ վերջում նա, օծման յուղից լցնելով Ահարոնի գլխին, օծեց նրան և սրբագործեց:+

13 Ապա Մովսեսը մոտ բերեց Ահարոնի որդիներին, հագցրեց երկար զգեստները, կապեց գոտիները և գլխադիրները դրեց* գլխներին,+ ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր իրեն:

14 Հետո Մովսեսը բերեց մեղքի զոհի համար նախատեսված ցուլը, և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը դրեցին այդ ցլի գլխին:+ 15 Մովսեսը մորթեց այն, վերցրեց դրա արյունից+ ու մատով քսեց զոհասեղանի բոլոր կողմերի եղջյուրներին և մաքրագործեց* այն, իսկ մնացած արյունը լցրեց զոհասեղանի հիմքի մոտ: Այդպես նա սրբագործեց զոհասեղանը, որ դրա վրա քավության զոհեր մատուցվեն: 16 Ապա նա վերցրեց փորի ողջ ճարպը, լյարդի վրայի ճարպոտ մասը, երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը և այրեց զոհասեղանի վրա:+ 17 Մովսեսը հոգ տարավ, որ ցլից մնացած ամեն ինչ՝ կաշին, միսը և աղիքների պարունակությունը, այրվի ճամբարից դուրս,+ ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր իրեն:

18 Հետո նա բերեց ողջակեզի համար նախատեսված արու ոչխարը, և Ահարոնն ու իր որդիները իրենց ձեռքերը դրեցին դրա գլխին:+ 19 Մովսեսը մորթեց այն և արյունը շաղ տվեց զոհասեղանի բոլոր կողապատերին: 20 Նա ոչխարը կտոր-կտոր արեց և բոլոր կտորները գլխի ու ճարպի* հետ միասին այրեց զոհասեղանի վրա: 21 Մովսեսը ջրով լվաց փորոտիքն ու սրունքները և ոչխարն ամբողջությամբ այրեց զոհասեղանի վրա: Դա ողջակեզ էր՝ Եհովային մատուցվող հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* նրան: Մովսեսն արեց ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր իրեն:

22 Ապա նա բերեց երկրորդ արու ոչխարը, որ քահանաների նշանակման համար էր նախատեսված,+ և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը դրեցին դրա գլխին:+ 23 Մովսեսը մորթեց այն, վերցրեց դրա արյունից ու քսեց Ահարոնի աջ ականջի բլթակին, աջ ձեռքի բութ մատին և աջ ոտքի բութ մատին: 24 Այնուհետև մոտ բերեց Ահարոնի որդիներին և այդ արյունից քսեց նրանց աջ ականջի բլթակին, աջ ձեռքի բութ մատին ու աջ ոտքի բութ մատին: Իսկ մնացած արյունը շաղ տվեց զոհասեղանի բոլոր կողապատերին:+

25 Նա վերցրեց ողջ ճարպը՝ դմակը, փորոտիքը պատող ճարպը, լյարդի վրայի ճարպոտ մասը, ինչպես նաև երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը և աջ ոտքը:+ 26 Նաև Եհովայի առաջ եղող անթթխմոր հացերի զամբյուղից վերցրեց մի օղակաձև անթթխմոր հաց,+ յուղով պատրաստված մի օղակաձև հաց+ ու մի լոշիկ: Դրանք դրեց ճարպի կտորների և աջ ոտքի վրա: 27 Հետո այդ ամենը դրեց Ահարոնի ձեռքերին ու նրա որդիների ձեռքերին և սկսեց դրանք տարուբերել և այդպիսով երերացնելու ընծա մատուցեց Եհովային: 28 Այնուհետև Մովսեսը դրանք վերցրեց նրանց ձեռքից և զոհասեղանին եղած ողջակեզի վրա դնելով՝ այրեց: Դա քահանաների նշանակման զոհն էր՝ Եհովային մատուցվող հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* նրան:

29 Մովսեսը վերցրեց կրծքամասը և տարուբերեց այն՝ երերացնելու ընծա մատուցելով Եհովային:+ Քահանաների նշանակման համար մատուցված արու ոչխարից դա Մովսեսի բաժինը եղավ, ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր նրան:+

30 Այնուհետև Մովսեսը վերցրեց օծման յուղից+ ու զոհասեղանի վրայի արյունից և ցողեց Ահարոնի ու նրա հագուստների, ինչպես նաև նրա որդիների ու նրանց հագուստների վրա: Այդպես նա սրբագործեց Ահարոնին ու նրա որդիներին+ և նրանց հագուստները:+

31 Ապա Մովսեսն ասաց Ահարոնին ու նրա որդիներին. «Միսը եփեք+ հանդիպման վրանի մուտքի մոտ և այնտեղ էլ կերեք այն, դրա հետ նաև զամբյուղի* միջի հացը, ինչպես որ Աստված պատվիրել է ինձ՝ ասելով, թե Ահարոնն ու նրա որդիները պետք է ուտեն այն:+ 32 Ինչ որ մնա մսից ու հացից, պետք է այրեք:+ 33 Յոթ օր հանդիպման վրանի մուտքի մոտակայքից չհեռանաք, մինչև որ ձեր նշանակման արարողության օրերը լրանան, քանի որ ձեզ քահանա նշանակելը* յոթ օր պետք է տևի:+ 34 Եհովան պատվիրել է, որ անենք այն, ինչ արեցինք այսօր, որպեսզի քավություն արվի ձեզ համար:+ 35 Յոթ օր+ գիշեր-ցերեկ հանդիպման վրանի մուտքի մոտակայքում մնացեք և կատարեք Եհովայի առաջ ձեր պարտավորությունը,+ որպեսզի չմեռնեք, քանի որ Աստված ինձ այդպես է պատվիրել»:

36 Ահարոնն ու նրա որդիներն արեցին այն ամենը, ինչ Եհովան պատվիրել էր Մովսեսի միջոցով:

9 Ութերորդ օրը+ Մովսեսը կանչեց Ահարոնին, նրա որդիներին ու Իսրայելի երեցներին: 2 Նա ասաց Ահարոնին. «Քեզ համար վերցրու մի անարատ հորթ մեղքի զոհի համար+ ու մի անարատ արու ոչխար ողջակեզի համար և Եհովայի առաջ մատուցիր դրանք: 3 Իսկ իսրայելացիներին ասա. «Մեղքի զոհի համար բերեք մի արու այծ, ողջակեզի համար՝ մի հորթ ու մի արու գառ, երկուսն էլ՝ մեկ տարեկան, առանց արատի: 4 Խաղաղության զոհերի համար բերեք մի ցուլ և մի արու ոչխար,+ որ դրանք մատուցեք Եհովայի առաջ, բերեք նաև յուղով պատրաստված հացի ընծա:+ Այսօր Եհովան հայտնվելու է ձեզ»»:+

5 Մովսեսի պատվիրած ամեն բան նրանք բերեցին հանդիպման վրանի առաջ: Հետո ողջ ժողովուրդը մոտ եկավ ու կանգնեց Եհովայի առաջ: 6 Մովսեսն ասաց. «Դա էր պատվիրել Եհովան, որ անեք, որպեսզի Եհովան իր փառքը ցույց տա ձեզ»:+ 7 Հետո Մովսեսն ասաց Ահարոնին. «Մոտեցիր զոհասեղանին, մատուցիր քո մեղքի զոհն+ ու ողջակեզը և քավություն արա քեզ համար+ ու քո տան համար, նաև մատուցիր ժողովրդի զոհը+ և քավություն արա նրանց համար,+ ճիշտ ինչպես Եհովան պատվիրել է»:

8 Ահարոնն անմիջապես մոտեցավ զոհասեղանին ու մորթեց հորթը, որ բերվել էր որպես մեղքի զոհ իր մեղքերի համար:+ 9 Այնուհետև Ահարոնի որդիներն արյունը+ բերեցին նրա մոտ, և նա մատը թաթախեց արյան մեջ ու քսեց զոհասեղանի եղջյուրներին, իսկ մնացած արյունը լցրեց զոհասեղանի հիմքի մոտ:+ 10 Մեղքի զոհի համար մորթված կենդանու ճարպը, երիկամները, լյարդի վրայի ճարպոտ մասը նա այրեց զոհասեղանի վրա, ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին:+ 11 Իսկ միսն ու կաշին տարավ ճամբարից դուրս ու այնտեղ այրեց:+

12 Հետո Ահարոնը մորթեց ողջակեզի համար բերված կենդանին: Ահարոնի որդիները արյունը բերեցին նրա մոտ, և նա այն շաղ տվեց զոհասեղանի բոլոր կողապատերին:+ 13 Ապա նրան տվեցին ողջակեզի կենդանու կտորներն ու գլուխը, և նա զոհասեղանի վրա այրեց դրանք: 14 Հետո լվաց փորոտիքն ու սրունքները և ողջակեզի մյուս կտորների հետ այրեց զոհասեղանի վրա:

15 Այնուհետև մատուցեց ժողովրդի զոհը. վերցրեց որպես մեղքի զոհ բերված արու այծը, որը ժողովրդի մեղքերի համար էր, մորթեց այն և մատուցեց այնպես, ինչպես առաջին մեղքի զոհը: 16 Հետո մատուցեց ողջակեզը՝ ամեն բան անելով սահմանված արարողակարգի համաձայն:+

17 Բացի առավոտյան+ մատուցված ողջակեզից՝ նա մատուցեց նաև հացի ընծան.+ դրանից մի բուռ վերցրեց և այրեց զոհասեղանի վրա:

18 Ապա Ահարոնը մորթեց ցուլն ու արու ոչխարը, որոնք պետք է մատուցվեին ժողովրդի համար որպես խաղաղության զոհ: Ահարոնի որդիները արյունը նրա մոտ բերեցին, և նա այն շաղ տվեց զոհասեղանի բոլոր կողապատերին:+ 19 Ցլի ճարպը, արու ոչխարի դմակը, փորի ճարպը, երիկամներն ու լյարդի վրայի ճարպոտ մասը+ 20 դրեցին կրծքամասերի վրա: Դրանից հետո Ահարոնը ճարպի կտորներն այրեց զոհասեղանի վրա:+ 21 Իսկ կրծքամասերն ու աջ ոտքերը Ահարոնը տարուբերեց՝ երերացնելու ընծա մատուցելով Եհովային, ճիշտ ինչպես Մովսեսը պատվիրել էր:+

22 Այնուհետև Ահարոնն իր ձեռքերը մեկնեց դեպի ժողովուրդը, նրանց օրհնեց+ և մեղքի զոհը, ողջակեզն ու խաղաղության զոհերը մատուցելուց հետո ցած իջավ զոհասեղանի մոտից: 23 Մովսեսն ու Ահարոնը մտան հանդիպման վրան, ապա դուրս եկան և օրհնեցին ժողովրդին:+

Այդ ժամանակ Եհովայի փառքը երևաց ամբողջ ժողովրդին,+ 24 ու Եհովայից կրակ եկավ+ և կլանեց զոհասեղանի վրայի ողջակեզն ու ճարպի կտորները: Այդ ամենը տեսնելով՝ ժողովուրդն աղաղակեց ու ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեց:+

10 Հետո Ահարոնի որդիները՝ Նադաբն ու Աբիուն,+ յուրաքանչյուրն իր կրակամանը վերցրեց, դրանց մեջ կրակ դրեց և վրան խունկ+ լցրեց: Նրանք սկսեցին Եհովայի առաջ անընդունելի կերպով խունկ ծխեցնել,+ ինչը նա չէր պատվիրել: 2 Այդ պահին Եհովայից կրակ եկավ ու սպանեց նրանց,+ և այդպես նրանք մահացան Եհովայի առաջ:+ 3 Մովսեսն ասաց Ահարոնին. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Ինձ մոտ եկողները պետք է հիշեն, որ ես սուրբ եմ,+ և ամբողջ ժողովուրդը պետք է փառավորի ինձ»»: Ահարոնը լուռ մնաց:

4 Մովսեսը կանչեց Ահարոնի հորեղբայր Օզիելի+ որդիներին՝ Միսայելին ու Ելիսաֆանին, և ասաց. «Եկեք և ձեր եղբայրներին սուրբ վայրի առաջից տարեք ճամբարից դուրս»: 5 Նրանք եկան ու ճամբարից դուրս տարան մահացածներին՝ նրանց հագի քահանայական զգեստներով հանդերձ, ինչպես որ Մովսեսն ասել էր:

6 Ապա Մովսեսն ասաց Ահարոնին և նրա մյուս որդիներին՝ Եղիազարին ու Իթամարին. «Ձեր մազերն անխնամ չթողնեք և ձեր հագուստները չպատռեք,+ որ չմեռնեք, և որ Աստված չբարկանա ողջ ժողովրդի վրա: Թող ձեր եղբայրները՝ բոլոր իսրայելացիները, լացեն նրանց վրա, ում Եհովան սպանեց կրակով: 7 Հանդիպման վրանի մուտքի մոտակայքից չհեռանաք, որ չմեռնեք, քանի որ դուք օծված եք Եհովայի օծման յուղով»:+ Նրանք արեցին Մովսեսի ասածի համաձայն:

8 Հետո Եհովան ասաց Ահարոնին. 9 «Երբ մտնելու լինեք հանդիպման վրան, գինի կամ ուրիշ ոգելից խմիչք չխմեք, ո՛չ դու, ո՛չ էլ որդիներդ,+ որպեսզի չմեռնեք: Սերնդեսերունդ սա մնայուն կանոն է ձեզ համար, 10 որ կարողանաք սուրբ բանը տարբերել պիղծ բանից, մաքուրը՝ անմաքուրից+ 11 և իսրայելացիներին սովորեցնեք այն բոլոր կանոնները, որ Եհովան տվել է նրանց Մովսեսի միջոցով»:+

12 Հետո Մովսեսը խոսեց Ահարոնի ու նրա ողջ մնացած որդիների՝ Եղիազարի և Իթամարի հետ ու ասաց. «Հացի ընծայից Եհովայի համար հրկիզվող ընծա մատուցելուց հետո ինչ որ մնացել է, վերցրեք ու դրանով անթթխմոր հացեր թխեք: Այդ հացերը կերեք զոհասեղանի մոտ,+ քանի որ այն, ինչ մնացել է, անչափ սուրբ է:+ 13 Այն պետք է սուրբ վայրի տարածքում ուտեք.+ Եհովային մատուցվող հրկիզվող ընծաներից դա քո և քո որդիների բաժինն է: Աստված ինձ այդպես է պատվիրել: 14 Նաև կարող եք ուտել կրծքամասը, որը մատուցվում է որպես երերացնելու ընծա, և աջ ոտքը, որը սուրբ բաժին է:+ Ծիսականորեն մաքուր վայրում կուտեք դրանք, ինչպես դու, այնպես էլ քո որդիներն ու աղջիկները,+ որովհետև իսրայելացիների խաղաղության զոհերից դրանք քեզ ու քո որդիներին են տրվել որպես ձեր բաժին: 15 Որպես հրկիզվող ընծա մատուցվող ճարպի հետ մեկտեղ նրանք պետք է բերեն ոտքը, որը սուրբ բաժին է, և կրծքամասը, որը մատուցվում է որպես երերացնելու ընծա: Այդպես պետք է երերացնելու ընծա մատուցեն Եհովայի առաջ: Այդ մասերը՝ կրծքամասն ու ոտքը, քեզ ու քո որդիներին հատկացվող մշտական բաժին կլինեն,+ ճիշտ ինչպես Եհովան պատվիրել է»:

16 Մովսեսը հարցուփորձ արեց որպես մեղքի զոհ+ մատուցված արու այծի մսի վերաբերյալ, և պարզվեց, որ այն այրել էին: Ուստի նա բարկացավ Ահարոնի ողջ մնացած որդիների՝ Եղիազարի և Իթամարի վրա ու ասաց. 17 «Ինչո՞ւ չեք կերել մեղքի զոհի համար բերված կենդանու միսը:+ Այն պետք է ուտեիք սուրբ վայրի տարածքում, քանի որ այն անչափ սուրբ է, և այն ձեզ է տրվել, որ դրանից ուտելով՝ պատասխան տաք ժողովրդի հանցանքի համար և նրանց համար քավություն անեք Եհովայի առաջ: 18 Չէ՞ որ զոհաբերված կենդանու արյունը չի տարվել սուրբ վրան:*+ Ուստի պետք է ուտեիք դրա միսը սուրբ վայրի տարածքում, ճիշտ ինչպես Աստված պատվիրել է ինձ»: 19 Այդ ժամանակ Ահարոնն ասաց Մովսեսին. «Այսօր նրանք Եհովայի առաջ մատուցեցին մեղքի զոհն ու ողջակեզը,+ իսկ հետո այդ ամենը եկավ իմ գլխին: Եվ եթե ես այսօր ուտեի մեղքի զոհից, մի՞թե դա հաճելի կլիներ Եհովային»: 20 Այդ պատասխանը գոհացրեց Մովսեսին:

11 Հետո Եհովան ասաց Մովսեսին ու Ահարոնին. 2 «Իսրայելացիներին ասեք. «Սրանք են երկրի վրա ապրող բոլոր այն կենդանի արարածները,* որոնք կարող եք ուտել:+ 3 Կարող եք ուտել ամեն կենդանի, որը որոճում է և երկկճղակավոր է, և որի կճղակի մասերն ամբողջությամբ առանձնացած են իրարից:

4 Բայց դուք չպետք է ուտեք այն կենդանիների մսից, որ միայն որոճում են կամ միայն երկկճղակավոր են: Դրանցից է ուղտը, որը թեև որոճում է, բայց դրա կճղակն ամբողջությամբ բաժանված չէ. այն անմաքուր է ձեզ համար:+ 5 Նաև ժայռային դամանը,*+ որը թեև որոճում է, բայց երկկճղակավոր չէ. այն անմաքուր է ձեզ համար: 6 Նապաստակը, որը թեև որոճում է, բայց երկկճղակավոր չէ. այն անմաքուր է ձեզ համար: 7 Խոզը,+ որը թեև երկկճղակավոր է, ու կճղակի մասերն ամբողջությամբ առանձնացած են իրարից, սակայն չի որոճում. այն անմաքուր է ձեզ համար: 8 Այս կենդանիների մսից չուտեք և դրանց լեշին չդիպչեք: Դրանք անմաքուր են ձեզ համար:+

9 Իսկ ջրային կենդանիներից ահա թե որոնց մսից կարող եք ուտել: Կարող եք ուտել լողակ ու թեփուկ ունեցող ցանկացած ջրաբնակ կենդանի՝ լինի ծովերում ապրող, թե գետերում:+ 10 Բայց ծովերում ու գետերում ապրող ցանկացած արարած, որ լողակ ու թեփուկ չունի՝ լինի դա ջրերում վխտացող փոքր արարածներից* մեկը, թե որևէ այլ ջրաբնակ արարած, ձեզ համար գարշելի պետք է լինի: 11 Այո՛, դրանք պետք է գարշելի լինեն ձեզ համար: Դրանց մսից չուտեք+ և դրանց լեշից գարշեք: 12 Ջրերում ապրող բոլոր արարածները, որ լողակներ ու թեփուկներ չունեն, պետք է գարշելի լինեն ձեզ համար:

13 Թևավոր արարածներից ահա թե որոնցից պետք է գարշեք և որոնց մսից չպետք է ուտեք. արծիվ,+ ջրարծիվ, սև անգղ,+ 14 կարմիր ցին, սև ցին, 15 ագռավի ցանկացած տեսակ, 16 ջայլամ, բու, որոր, բազեի ցանկացած տեսակ, 17 տնային բվիկ, ձկնկուլ, ականջավոր բու, 18 կարապ, հավալուսն, անգղ, 19 արագիլ, տառեղի ցանկացած տեսակ, հոպոպ և չղջիկ: 20 Ձեզ համար գարշելի պետք է լինի նաև չորքոտանու պես քայլող ամեն թևավոր միջատ:

21 Բոլոր թևավոր միջատներից, որ քայլում են չորքոտանու պես, կարող եք ուտել միայն այն միջատները, որոնք գետնի վրա ցատկելու համար հոդավոր ոտքեր ունեն: 22 Դրանցից են տարբեր տեսակի ճռիկները, չվող մորեխները, ցատկող մորեխները* և մյուս ուտելի մորեխները:+ 23 Չորքոտանու պես քայլող մյուս բոլոր թևավոր միջատները պետք է գարշելի լինեն ձեզ համար: 24 Դրանք ուտելով՝ անմաքուր կդառնաք: Դրանց թվին պատկանող որևէ սատկած արարածի դիպչողը մինչև երեկո անմաքուր կլինի:+ 25 Ով որ այդպիսի մի սատկած արարած վերցնի, պետք է լվանա իր հագուստները.+ նա մինչև երեկո անմաքուր կլինի:

26 Եթե կենդանին երկկճղակավոր է, սակայն կճղակի մասերն ամբողջությամբ առանձնացած չեն իրարից, և այդ կենդանին չի որոճում, պետք է անմաքուր լինի ձեզ համար: Դրան դիպչողն անմաքուր կլինի:+ 27 Չորքոտանի կենդանի արարածներից ձեզ համար անմաքուր են բոլոր այն կենդանիները, որոնք քայլում են թաթերի վրա:* Դրանց լեշին դիպչողը մինչև երեկո անմաքուր կլինի: 28 Ով որ դրանց լեշը վերցնի, պետք է լվանա իր հագուստները.+ նա մինչև երեկո անմաքուր կլինի:+ Դրանք պետք է անմաքուր լինեն ձեզ համար:

29 Երկրի վրա վխտացող արարածներից սրանք են, որ անմաքուր պետք է լինեն ձեզ համար. կուրամուկը, մուկը,+ բոլոր տեսակի մողեսները, 30 գեկկոնը, մեծ մողեսը, տրիտոնը, ավազաբնակ մողեսը և քամելեոնը: 31 Երկրի վրա վխտացող այս արարածները անմաքուր են ձեզ համար:+ Դրանց լեշին դիպչողը մինչև երեկո անմաքուր կլինի:+

32 Ինչի վրա որ ընկնի դրանց լեշը, անմաքուր կլինի՝ լինի դա փայտե անոթ, հագուստ, կաշի, թե քրձի կտոր: Ցանկացած անոթ, անկախ նրանից, թե ինչի համար է գործածվում, պետք է ջրով լվացվի. այն անմաքուր կլինի մինչև երեկո, իսկ հետո մաքուր կլինի: 33 Եթե դրանց լեշն ընկնի կավե անոթի մեջ, այն պետք է կոտրեք: Դրա մեջ եղած ամեն բան անմաքուր կլինի:+ 34 Եթե այդ անոթում եղած ջրից լցվի որևէ կերակուրի վրա, այդ կերակուրն անմաքուր կլինի, և այդ անոթում եղած ցանկացած ըմպելիք անմաքուր կլինի: 35 Ինչի վրա որ դրանց լեշն ընկնի, անմաքուր կլինի: Լինի վառարան, թե կաթսայի տակդիր՝* պետք է կոտրվի: Դրանք անմաքուր են և այլևս չպետք է օգտագործվեն: 36 Միայն աղբյուրն ու ջուր ամբարելու հորը կշարունակեն մաքուր համարվել, իսկ նա, ով լեշը կհանի այնտեղից, անմաքուր կլինի: 37 Եթե դրանց լեշն ընկնի որևէ բույսի սերմի վրա, որը պետք է ցանվի, այդ սերմը, միևնույն է, մաքուր կհամարվի: 38 Բայց եթե սերմի վրա ջուր լցված լինի, և լեշից մի մաս ընկնի վրան, ապա սերմը անմաքուր կլինի ձեզ համար:

39 Եթե ուտելու համար նախատեսված ձեր անասուններից մեկը սատկի, և որևէ մեկը դիպչի դրան, ապա նա մինչև երեկո անմաքուր կլինի:+ 40 Ով որ այդ սատկած կենդանու մսից ուտի, պետք է լվանա իր հագուստները և մինչև երեկո անմաքուր կլինի:+ Եվ ով որ սատկած կենդանուն տեղափոխի, պետք է լվանա իր հագուստները և մինչև երեկո անմաքուր կլինի: 41 Երկրի վրա վխտացող ամեն անմաքուր արարած* գարշելի է:+ Այն չպետք է ուտեք: 42 Երկրի վրա վխտացող արարածներից չպետք է ուտեք փորի վրա սողացող, չորքոտանու պես քայլող կամ բազմոտանի որևէ արարած, որովհետև դրանք գարշելի են:+ 43 Չպետք է ուտեք վխտացող այդ արարածներից, որ ինձ համար գարշելի չդառնաք, չպետք է դրանցով պղծվեք ու անմաքուր դառնաք:+ 44 Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը:+ Դուք պետք է մաքուր մնաք և սուրբ լինեք,+ քանի որ ես սուրբ եմ:+ Անմաքուր չդառնաք՝ ուտելով երկրի վրա վխտացող որևէ արարած: 45 Ես Եհովան եմ, որ հանեցի ձեզ Եգիպտոսից, որպեսզի ցույց տամ, որ ձեր Աստվածն եմ:+ Սուրբ եղեք,+ քանի որ ես սուրբ եմ:+

46 Ահա սա է կենդանիների, թևավոր արարածների, ջրերում լողացող ամեն կենդանի արարածի և երկրի վրա վխտացող ամեն արարածի մասին օրենքը: 47 Այն ձեզ է տրվում, որ տարբերեք մաքուրը անմաքուրից և իմանաք, թե որ կենդանի արարածները կարող եք ուտել, և որոնք՝ ոչ»»:+

12 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 2 «Իսրայելացիներին ասա. «Եթե կինը հղիանա և տղա ծնի, յոթ օր անմաքուր կլինի, ճիշտ ինչպես անմաքուր է լինում իր անմաքրության օրերում, այսինքն՝ դաշտանի ժամանակ:+ 3 Ութերորդ օրը տղայի թլիփը պետք է կտրվի:+ 4 Կինը ևս 33 օր պետք է մաքրվի իր արյունից: Նա չպետք է դիպչի որևէ սուրբ բանի և չպետք է մտնի սուրբ վայրի տարածք, մինչև որ իր մաքրման օրերը լրանան:

5 Իսկ եթե նա աղջիկ ծնի, ապա 14 օր անմաքուր կլինի, ինչպես որ անմաքուր է լինում դաշտանի ժամանակ: Ապա ևս 66 օր պետք է մաքրվի արյունից: 6 Երբ տղա կամ աղջիկ ունենալուց հետո նրա մաքրման օրերը լրանան, թող հանդիպման վրանի մուտքի մոտ բերի մինչև մեկ տարեկան արու գառ՝ ողջակեզի համար,+ և մատղաշ աղավնի կամ տատրակ՝ մեղքի զոհի համար, և դրանք տա քահանային: 7 Քահանան դրանք կմատուցի Եհովայի առաջ, որ քավություն անի կնոջ համար, և նա իր արյունահոսությունից կմաքրվի: Սա է օրենքը, որ վերաբերում է տղա կամ աղջիկ ծնած կնոջը: 8 Իսկ եթե կինը գառ բերելու հնարավորություն չունի, ապա պետք է երկու տատրակ կամ երկու մատղաշ աղավնի բերի,+ մեկը՝ ողջակեզի համար, մյուսը՝ մեղքի զոհի: Քահանան քավություն կանի նրա համար, ու նա մաքուր կլինի»»:

13 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով. 2 «Եթե մարդու մաշկի վրա այտուց, կեղևակալում կամ հետք առաջանա, որը կարող է վերածվել բորոտության,*+ ապա այդ մարդը պետք է տարվի Ահարոն քահանայի կամ ուրիշ քահանայի՝ նրա որդիներից որևէ մեկի մոտ:+ 3 Քահանան կզննի մաշկի ախտահարված մասը: Եթե վրայի մազերը սպիտակել են, և ախտահարումը մաշկի մեջ խորացած է երևում, ապա դա բորոտություն է: Քահանան կզննի այն ու նրան անմաքուր կհայտարարի: 4 Սակայն եթե գունաթափված հետքը սպիտակ է, ախտահարումը մաշկի մեջ խորացած չի երևում, և վրայի մազերն էլ չեն սպիտակել, քահանան յոթ օրով կմեկուսացնի ախտակիր մարդուն:+ 5 Յոթերորդ օրը քահանան կզննի նրան և եթե տեսնի, որ հետքն անփոփոխ է մնացել ու չի տարածվել մաշկի վրա, ապա նրան կմեկուսացնի ևս յոթ օրով:

6 Յոթերորդ օրը քահանան դարձյալ պետք է զննի նրան, ու եթե ախտահարված մասի գույնը սկսել է վերականգնվել, և ախտը չի տարածվել մաշկի վրա, ապա քահանան մաքուր կհայտարարի նրան:+ Դա անվտանգ ախտահարում է: Նա պետք է լվանա իր հագուստները և դրանից հետո մաքուր կլինի: 7 Սակայն եթե նա քահանային ներկայանա և մաքուր հայտարարվի, բայց հետո ախտահարումը ակնհայտորեն տարածվի մաշկի վրա, ապա նա կրկին պետք է ներկայանա քահանային: 8 Քահանան կզննի մաշկը և, եթե ախտահարումը տարածվել է, այդ մարդուն անմաքուր կհայտարարի: Դա բորոտություն է:+

9 Եթե մարդու վրա բորոտության ախտանիշ հայտնվի, ապա նա պետք է տարվի քահանայի մոտ: 10 Քահանան կզննի նրան,+ և եթե մաշկի վրա սպիտակավուն այտուց կա, վրայի մազերը սպիտակել են, և այտուցված հատվածում բաց վերք կա,+ 11 ապա դա քրոնիկ բորոտություն է նրա մաշկի վրա. քահանան նրան անմաքուր կհայտարարի: Կարիք չկա նրան մեկուսացնել+ հետագա զննության համար. նա անմաքուր է: 12 Իսկ եթե բորոտությունը տարածվել է ամբողջ մաշկի վրա, ու մարդը ոտքից գլուխ ախտահարված է (որքանով որ քահանան կարող է տեսնել), 13 և քահանան նրան զննի ու տեսնի, որ բորոտությունը ծածկել է նրա ամբողջ մարմինը, ախտահարված մաշկն էլ արդեն սպիտակել է, ապա հիվանդին մաքուր կհայտարարի. նա վարակիչ չէ:* 14 Բայց երբ մաշկի վրա բաց վերք առաջանա, նա անմաքուր կլինի: 15 Բաց վերքը տեսնելով՝ քահանան մարդուն անմաքուր կհայտարարի:+ Այդպիսի վերքն անմաքուր է դարձնում նրան: Դա բորոտություն է:+ 16 Իսկ եթե բաց վերքը նորից սպիտակի, մարդը պետք է գա քահանայի մոտ: 17 Քահանան կզննի հիվանդին+ ու տեսնելով, որ ախտահարված մասը սպիտակել է՝ նրան մաքուր կհայտարարի: Նա մաքուր է:

18 Եթե որևէ մեկի մաշկի վրա թարախապալար առաջանա և հետո բուժվի, 19 բայց դրա տեղը սպիտակավուն այտուց կամ կարմրասպիտակավուն հետք առաջանա, ապա նա պետք է ներկայանա քահանային: 20 Քահանան կզննի այդ մասը,+ ու եթե ախտահարումը մաշկի մեջ խորացած է երևում, ու վրայի մազերը սպիտակել են, ապա նրան անմաքուր կհայտարարի: Դա թարախապալարի տեղում առաջացած բորոտություն է: 21 Սակայն եթե քահանան զննի հետքը ու տեսնի, որ վրան սպիտակ մազեր չկան, այն մաշկի մեջ խորացած չէ, և գույնը բավականին վերականգնվել է, ապա յոթ օրով կմեկուսացնի նրան:+ 22 Եթե այն ակնհայտորեն տարածվի մաշկի վրա, ապա քահանան անմաքուր կհայտարարի այդ մարդուն: Դա բորոտություն է: 23 Սակայն եթե հետքը չտարածվի, ապա դա թարախապալարից մնացած բորբոքում է: Քահանան նրան մաքուր կհայտարարի:+

24 Եթե որևէ մեկը այրվածք ստանա, այնպես որ միսը երևա, ու այդ վերքը կարմրասպիտակավուն կամ սպիտակավուն դառնա, 25 քահանան պետք է զննի այն: Եթե այդ հատվածի մազերը սպիտակել են, և այն մաշկի մեջ խորացած է երևում, ապա դա վերքի հատվածում առաջացած բորոտություն է: Քահանան նրան անմաքուր կհայտարարի: Դա բորոտություն է: 26 Սակայն եթե քահանան, զննելով գունափոխված մասը, տեսնի, որ դրա վրա սպիտակ մազեր չկան, այն մաշկի մեջ խորացած չէ, և գույնը բավականին վերականգնվել է, ապա յոթ օրով կմեկուսացնի այդ մարդուն:+ 27 Յոթերորդ օրը քահանան կզննի նրան: Եթե ախտահարումը ակնհայտորեն տարածվել է մաշկի վրա, ապա քահանան նրան անմաքուր կհայտարարի: Դա բորոտություն է: 28 Սակայն եթե ախտահարումը չի տարածվել մաշկի վրա, և գույնը բավականին վերականգնվել է, ապա դա պարզապես վերքի հատվածի այտուցվածություն է: Քահանան այդ մարդուն մաքուր կհայտարարի, քանի որ դա վերքի բորբոքում է:

29 Եթե որևէ տղամարդու կամ կնոջ գլխի կամ կզակի վրա մաշկային խնդիր առաջանա, 30 քահանան կզննի ախտահարված մասը,+ ու եթե ախտահարումը մաշկի մեջ խորացած է երևում, այդ մասում մազերը դեղին են ու նոսր, ապա այդ մարդուն անմաքուր կհայտարարի: Դա գլխի կամ դեմքի մաշկի հիվանդություն է՝ գլխի կամ կզակի բորոտություն: 31 Բայց եթե քահանան տեսնի, որ ախտահարումը մաշկի մեջ խորացած չի երևում, սակայն այդ հատվածում սև մազեր չկան, ապա յոթ օրով կմեկուսացնի հիվանդին:+ 32 Յոթերորդ օրը քահանան կզննի ախտահարված մասը, ու եթե ախտահարումը չի տարածվել, այդ հատվածում դեղին մազեր չկան, և ախտահարումը մաշկի մեջ խորացած չի երևում, 33 ապա մարդը պետք է սափրվի, բայց ախտահարված մասը չպետք է սափրի: Քահանան ևս յոթ օրով կմեկուսացնի նրան:

34 Յոթերորդ օրը քահանան պետք է նորից զննի ախտահարված մասը, և եթե այն գլխի կամ դեմքի մաշկի վրա չի տարածվել ու մաշկի մեջ խորացած չի երևում, ապա քահանան նրան մաքուր կհայտարարի: Նա պետք է լվանա իր հագուստները և դրանից հետո մաքուր կլինի: 35 Բայց եթե մաքուր հայտարարվի, ու հետո ախտահարումը ակնհայտորեն տարածվի մաշկի վրա, 36 քահանան պետք է զննի նրան ու, եթե ախտահարումը տարածվել է մաշկի վրա, չպետք է շարունակի զննել տեսնելու համար՝ դեղին մազեր կան, թե ոչ. այդ մարդն անմաքուր է: 37 Բայց եթե զննության արդյունքում պարզ դառնա, որ ախտահարումը չի տարածվել, և այդ հատվածում սև մազեր են աճել, ապա այդ մարդը բուժվել է: Նա մաքուր է, և քահանան նրան մաքուր կհայտարարի:+

38 Եթե որևէ տղամարդու կամ կնոջ մաշկի վրա սպիտակ հետքեր առաջանան, 39 ապա քահանան պետք է զննի դրանք:+ Եթե մաշկի վրայի հետքերը խամրած սպիտակ լինեն, ապա դա անվտանգ ցան է: Այդ մարդը մաքուր է:

40 Եթե տղամարդու գլխի մազերը թափվեն, ու նա ճաղատանա, այդ մարդը մաքուր է: 41 Եթե նրա գլխի առջևի մասի մազերը թափվեն, և այդ հատվածը ճաղատանա, նա մաքուր է: 42 Բայց եթե նրա գլխի ճաղատացած հատվածի կամ ճակատի վրա կարմրասպիտակավուն վերք առաջանա, ապա դա ճաղատացած մասում առաջացած բորոտություն է: 43 Քահանան պետք է զննի նրան, ու եթե նրա գլխի ճաղատացած հատվածի կամ ճակատի վրայի այտուցված վերքը կարմրասպիտակավուն է և նման է մարմնի մաշկի վրայի բորոտության, 44 ապա այդ մարդը բորոտ է: Նա անմաքուր է: Քահանան պետք է նրան անմաքուր հայտարարի նրա գլխամաշկի հիվանդության պատճառով: 45 Բորոտ մարդու հագուստը պետք է պատառոտված լինի, մազերը՝ չխնամված: Նա պետք է ծածկի իր բերանը* ու բղավի. «Անմաքո՜ւր, անմաքո՜ւր»: 46 Հիվանդության ողջ ընթացքում նա անմաքուր կլինի: Եվ քանի որ անմաքուր է, պետք է մեկուսացած ապրի: Նրա բնակության տեղը պետք է ճամբարից դուրս լինի:+

47 Եթե բորոտության* նշան հայտնվի բրդյա կամ վուշե* հագուստի վրա, 48 բրդյա կամ վուշե գործվածքի հենքաթելերի կամ միջնաթելերի* վրա, կաշվի կամ կաշվից պատրաստված որևէ իրի վրա, 49 այսինքն՝ եթե այդ հագուստի, կաշվի, գործվածքի հենքաթելերի և միջնաթելերի վրա կամ կաշվից պատրաստված իրի վրա դեղնականաչավուն կամ կարմրավուն հետք առաջանա, ապա այդ իրը ախտահարված է բորոտությամբ: Այն հարկավոր է ցույց տալ քահանային: 50 Քահանան կզննի ախտահարված իրը և յոթ օր այն առանձին տեղ կպահի:+ 51 Յոթերորդ օրը, երբ նա զննի ախտահարված իրը ու տեսնի, որ ախտը տարածվել է հագուստի, գործվածքի հենքաթելերի և միջնաթելերի կամ կաշվի վրա (անկախ նրանից, թե ինչի համար է կաշին օգտագործվում), ապա դա վարակիչ բորոտություն է: Այդ իրը անմաքուր է:+ 52 Նա պետք է այրի այդ ախտահարված իրը՝ լինի դա հագուստ, բրդյա կամ վուշե գործվածք կամ ցանկացած կաշվե իր, քանի որ դա վարակիչ բորոտություն է: Այդ իրը հարկավոր է այրել:

53 Բայց եթե քահանան զննի ախտահարված իրը ու տեսնի, որ ախտը չի տարածվել հագուստի, գործվածքի հենքաթելերի կամ միջնաթելերի կամ կաշվից պատրաստված իրի վրա, 54 ապա պետք է պատվիրի լվանալ ախտահարված իրը ու ևս յոթ օր առանձին պահի այն: 55 Եթե այդ իրը լավ լվանալուց հետո յոթ օր անց քահանան զննի ու տեսնի, որ հետքի տեսքը չի փոխվել, ապա թեև ախտը չի տարածվել, միևնույն է, այդ իրն անմաքուր է: Այն հարկավոր է այրել, քանի որ ախտը ներսից կամ դրսից քայքայել է այն:

56 Սակայն եթե քահանան զննի ու տեսնի, որ լավ լվանալուց հետո հետքը խամրել է, ապա հագուստի, կաշվի կամ գործվածքի վրայից պետք է կտրի ախտահարված մասը: 57 Բայց եթե այդ հետքը կրկին հայտնվի հագուստի, գործվածքի հենքաթելերի կամ միջնաթելերի կամ կաշվե իրի վրա, ապա ախտը տարածվում է: Այդ իրը հարկավոր է այրել:+ 58 Իսկ եթե լվանալուց հետո հագուստի, գործվածքի հենքաթելերի կամ միջնաթելերի կամ կաշվե իրի վրայից հետքը վերանա, ապա այն պետք է երկրորդ անգամ լվացվի ու հետո մաքուր կլինի:

59 Սա է բրդյա կամ վուշե հագուստի, գործվածքի հենքաթելերի կամ միջնաթելերի կամ կաշվե որևէ իրի վրա հայտնվող բորոտության մասին օրենքը, որպեսզի քահանան իմանա, թե որ դեպքում այդ իրերը մաքուր կամ անմաքուր հայտարարի»:

14 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 2 «Սա է օրենքը այն մասին, թե ինչ պետք է արվի, որ բորոտը մաքուր հայտարարվի: Նա պետք է տարվի քահանայի մոտ:+ 3 Քահանան պետք է գնա ճամբարից դուրս և զննի նրան: Եթե բորոտը բուժվել է, 4 ապա քահանան պետք է պատվիրի, որ մաքրվելու համար նա բերի մաքուր համարվող երկու թռչուն, մայրու փայտ, վառ կարմիր թել և մի փունջ զոպա:*+ 5 Քահանան կպատվիրի, որ թռչուններից մեկը մորթեն՝ աղբյուրի ջրով լի կավե անոթի վրա պահած: 6 Իսկ ողջ մնացած թռչունը մայրու փայտի, վառ կարմիր թելի ու զոպայի հետ միասին կվերցնի ու կթաթախի աղբյուրի ջրի վրա սպանված թռչնի արյան մեջ: 7 Հետո արյունը յոթ անգամ կցողի բորոտությունից մաքրվող մարդու վրա և նրան մաքուր կհայտարարի, իսկ կենդանի թռչունը նա դաշտում բաց կթողնի:+

8 Մաքրվողը պետք է լվանա իր հագուստը, սափրի իր բոլոր մազերը ու լողանա, և նա մաքուր կհամարվի: Դրանից հետո կարող է մտնել ճամբար, բայց յոթ օր պետք է ապրի իր վրանից դուրս: 9 Յոթերորդ օրը պետք է սափրի իր գլխի ու կզակի բոլոր մազերը, ինչպես նաև հոնքերը: Իր բոլոր մազերը սափրելուց հետո նա պետք է լվանա իր հագուստը ու լողանա. այդ ժամանակ նա մաքուր կհամարվի:

10 Ութերորդ օրը պետք է վերցնի երկու անարատ մատղաշ արու ոչխար ու մինչև մեկ տարեկան մի անարատ էգ գառ,+ երեք տասներորդ արդուի* չափ մանր աղացած և յուղի հետ խառնած ալյուր՝ որպես հացի ընծա,+ ինչպես նաև մեկ լոգ* յուղ:+ 11 Քահանան, ով պետք է այդ մարդուն մաքուր հայտարարի, նրան ու նրա ընծաները պետք է բերի հանդիպման վրանի մուտքի մոտ ու ներկայացնի Եհովայի առաջ: 12 Քահանան պետք է վերցնի մատղաշ արու ոչխարներից մեկը և մեկ լոգ յուղի հետ միասին մատուցի որպես հանցանքի զոհ:+ Եհովայի առաջ դրանք պետք է տարուբերի՝ երերացնելու ընծա մատուցելով նրան:+ 13 Մատղաշ արու ոչխարը նա պետք է մորթի այնտեղ, որտեղ մեղքի զոհի և ողջակեզի կենդանին են մորթում՝+ սուրբ վայրի տարածքում: Մեղքի զոհի պես՝ հանցանքի զոհը քահանային է պատկանում:+ Այն անչափ սուրբ է:+

14 Քահանան պետք է վերցնի հանցանքի զոհի կենդանու արյունից ու քսի մաքրվող մարդու աջ ականջի բլթակին, աջ ձեռքի բութ մատին և աջ ոտքի բութ մատին: 15 Քահանան մեկ լոգ յուղից+ պետք է լցնի իր ձախ ձեռքի ափի մեջ: 16 Նա իր աջ ձեռքի մատը կթաթախի ձախ ափի յուղի մեջ ու յոթ անգամ յուղը կցողի Եհովայի առաջ: 17 Հետո իր ափի յուղից կքսի մաքրվող մարդու աջ ականջի բլթակին, աջ ձեռքի բութ մատին և աջ ոտքի բութ մատին՝ այն տեղերը, որտեղ արյունն է քսել: 18 Իր ափում մնացած յուղը քահանան կլցնի մաքրվող մարդու գլխին ու Եհովայի առաջ քավություն կանի նրա համար:+

19 Քահանան կմատուցի մեղքի զոհը+ և մաքրվող մարդու համար քավություն կանի, որ նրան մաքրի անմաքրությունից: Իսկ հետո պետք է մորթվի ողջակեզի կենդանին: 20 Քահանան զոհասեղանի վրա կմատուցի ողջակեզն ու հացի ընծան+ և նրա համար քավություն կանի,+ ինչից հետո այդ մարդը մաքուր կլինի:+

21 Բայց եթե նա աղքատ է ու բավականաչափ միջոցներ չունի, ապա որպես հանցանքի զոհ պետք է վերցնի մեկ մատղաշ արու ոչխար, որ այն մատուցվի որպես երերացնելու ընծա, որպեսզի իր համար քավություն արվի: Նաև պետք է վերցնի մեկ տասներորդ արդուի* չափ մանր աղացած և յուղի հետ խառնած ալյուր՝ որպես հացի ընծա, մեկ լոգ յուղ, 22 ինչպես նաև երկու տատրակ կամ երկու մատղաշ աղավնի՝ իր միջոցներին համապատասխան. մեկը՝ որպես մեղքի զոհ, մյուսը՝ որպես ողջակեզ:+ 23 Ութերորդ օրը+ իր մաքրվելը հաստատելու համար դրանք պետք է բերի Եհովայի առաջ ու քահանային տա հանդիպման վրանի մուտքի մոտ:+

24 Քահանան կվերցնի հանցանքի զոհի համար բերված մատղաշ արու ոչխարը+ և մեկ լոգ յուղը ու Եհովայի առաջ կերերացնի դրանք՝ երերացնելու ընծա մատուցելով նրան:+ 25 Հետո պետք է մորթվի հանցանքի զոհի համար բերված մատղաշ արու ոչխարը: Քահանան կվերցնի դրա արյունից ու կքսի մաքրվող մարդու աջ ականջի բլթակին, աջ ձեռքի բութ մատին և աջ ոտքի բութ մատին:+ 26 Քահանան յուղից կլցնի իր ձեռքի ձախ ափի մեջ+ 27 և աջ ձեռքի մատով իր ձախ ափի յուղից յոթ անգամ կցողի Եհովայի առաջ: 28 Քահանան իր ափի յուղից կքսի մաքրվող մարդու աջ ականջի բլթակին, աջ ձեռքի բութ մատին և աջ ոտքի բութ մատին՝ այն տեղերը, որտեղ արյունն է քսել: 29 Իր ափում մնացած յուղը քահանան կլցնի մաքրվող մարդու գլխին ու Եհովայի առաջ քավություն կանի նրա համար:

30 Նա կմատուցի տատրակները կամ մատղաշ աղավնիները, որ մաքրվող մարդը բերել է իր միջոցներին համապատասխան:+ 31 Զույգ թռչուններից մեկը նա կմատուցի որպես մեղքի զոհ, մյուսը՝ որպես ողջակեզ.+ քահանան դրանք կմատուցի հացի ընծայի հետ միասին և Եհովայի առաջ քավություն կանի մաքրվող մարդու համար:+

32 Սա է օրենքը այն մասին, թե ինչ պետք է անի բորոտությամբ հիվանդացած մարդը, ով մաքուր հայտարարվելու համար զոհեր բերելու միջոցներ չունի»:

33 Ապա Եհովան Մովսեսին ու Ահարոնին ասաց. 34 «Երբ մտնեք Քանանի+ երկիր, որը տալու եմ ձեզ որպես սեփականություն,+ ու ես թողնեմ, որ ձեր երկրի տներից որևէ մեկը բորոտությամբ ախտահարվի,+ 35 ապա այդ տան տերը պետք է գա քահանայի մոտ ու ասի. «Ինչ-որ ախտ է հայտնվել իմ տանը»: 36 Նախքան տուն մտնելն ու ախտը զննելը քահանան պետք է պատվիրի, որ ամեն ինչ տնից հանեն, որպեսզի տան մեջ եղած ամեն բան անմաքուր չհայտարարի: Դրանից հետո քահանան կմտնի տուն՝ այն զննելու: 37 Նա կզննի ախտահարված հատվածը և եթե տեսնի, որ պատերի վրա դեղնականաչավուն կամ կարմրավուն հետքեր կան, և որ դրանք պատի մեջ խորացած են երևում, 38 ապա պետք է դուրս գա տնից և յոթ օրով փակի այն:+

39 Յոթերորդ օրը քահանան պետք է վերադառնա ու զննի այն, ու եթե ախտը տարածված լինի տան պատերի վրա, 40 քահանան կպատվիրի, որ քանդեն հանեն ախտահարված քարերը և գցեն քաղաքից դուրս մի տեղ, որտեղ անմաքուր բաներն են գցում: 41 Հետո կպատվիրի, որ ամբողջովին քերեն տան պատերը և քերված կավը թափեն քաղաքից դուրս՝ այնտեղ, որտեղ անմաքուր բաներն են գցում: 42 Այնուհետև հանած քարերի տեղը պետք է ուրիշ քարեր տեղադրեն և տունը ծեփեն նոր շաղախով:

43 Սակայն եթե քարերը հանելուց, տան պատերը քերելուց և կրկին ծեփելուց հետո ախտը նորից հայտնվի տան մեջ, 44 քահանան պետք է մտնի և զննի այն, ու եթե ախտը տարածված լինի տան մեջ, ապա դա վարակիչ բորոտություն է:+ Տունն անմաքուր է: 45 Նա պետք է պատվիրի, որ տունը քանդեն և դրա քարերը, գերաններն ու ամբողջ կավը տանեն քաղաքից դուրս մի տեղ, որտեղ անմաքուր բաներն են գցում:+ 46 Այն բոլոր օրերում, երբ տունը փակի տակ կլինի,+ այնտեղ մտնող ցանկացած մարդ մինչև երեկո անմաքուր կհամարվի,+ 47 և ով որ այդ տանը քնի կամ հաց ուտի, պետք է լվանա իր հագուստը:

48 Սակայն եթե քահանան գա ու տեսնի, որ տան պատերը կրկին ծեփելուց հետո ախտն այլևս չի տարածվել տան մեջ, այդ ժամանակ տունը մաքուր կհայտարարի, որովհետև ախտը վերացել է: 49 Տունը անմաքրությունից* ծիսականորեն մաքրելու համար նրան հարկավոր կլինի երկու թռչուն, մայրու փայտ, վառ կարմիր թել ու մի փունջ զոպա:+ 50 Քահանան պետք է թռչուններից մեկին մորթի աղբյուրի ջրով լի կավե անոթի վրա: 51 Հետո պետք է վերցնի մայրու փայտը, զոպան, վառ կարմիր թելն ու ողջ մնացած թռչունը և թաթախի աղբյուրի ջրի վրա սպանված թռչնի արյան մեջ, ապա արյունը յոթ անգամ ցողի տան ուղղությամբ:+ 52 Այդ ամենով՝ թռչնի արյունով, աղբյուրի ջրով, կենդանի թռչնով, մայրու փայտով, զոպայով ու վառ կարմիր թելով, քահանան տունը կմաքրի անմաքրությունից:* 53 Ապա կենդանի թռչնին քաղաքից դուրս՝ դաշտում, բաց կթողնի և քավություն կանի տան համար: Դրանից հետո այն մաքուր կլինի:

54 Սա է օրենքը բորոտության ցանկացած դեպքի վերաբերյալ՝ գլխի և դեմքի մաշկի ախտահարման,+ 55 հագուստի վրա+ և տան մեջ առաջացած բորոտության,+ 56 ինչպես նաև մաշկի այտուցների, կեղևակալման և հետքերի վերաբերյալ,+ 57 որպեսզի քահանան իմանա, թե որ դեպքում է ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան մաքուր կամ անմաքուր:+ Սա է բորոտության մասին օրենքը»:+

15 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով. 2 «Խոսեք ժողովրդի հետ ու ասեք. «Եթե որևէ տղամարդու սեռական օրգանից արտահոսում լինի, ապա այդ արտահոսումը նրան անմաքուր կդարձնի:+ 3 Նա անմաքուր կլինի այդ արտահոսման պատճառով՝ անկախ նրանից՝ արտադրությունը շարունակում է դուրս գալ սեռական օրգանից, թե սեռական օրգանի խցանում է առաջացնում:

4 Ցանկացած անկողին, որի վրա արտահոսում ունեցողը պառկի, անմաքուր կլինի, և ցանկացած առարկա, որի վրա նա նստի, անմաքուր կլինի: 5 Ով որ դիպչի նրա անկողնուն, պետք է լվանա իր հագուստը ու լողանա: Նա մինչև երեկո անմաքուր կլինի:+ 6 Ով որ նստի այն առարկայի վրա, որի վրա նստել է արտահոսում ունեցողը, պետք է լվանա իր հագուստն ու լողանա և մինչև երեկո անմաքուր կլինի: 7 Ով որ դիպչի արտահոսում ունեցողի մարմնին, պետք է լվանա իր հագուստն ու լողանա և մինչև երեկո անմաքուր կլինի: 8 Եթե արտահոսում ունեցողի թուքն ընկնի* որևէ մաքուր մարդու վրա, ապա վերջինս պետք է լվանա իր հագուստը ու ջրով լվացվի. նա մինչև երեկո անմաքուր կլինի: 9 Ցանկացած թամբ, որի վրա նստի արտահոսում ունեցողը, անմաքուր կլինի: 10 Ով որ դիպչի նրա տակ եղած որևէ իրի, մինչև երեկո անմաքուր կլինի, և ով որ տեղափոխի այդ իրը, պետք է լվանա իր հագուստն ու լողանա: Նա մինչև երեկո անմաքուր կլինի: 11 Եթե արտահոսում+ ունեցողը առանց ձեռքերը ջրով լվանալու դիպչի որևէ մեկի, այդ մարդը պետք է լվանա իր հագուստն ու լողանա և մինչև երեկո անմաքուր կլինի: 12 Եթե արտահոսում ունեցողը դիպչի կավե անոթի, այն պետք է կոտրվի, իսկ եթե դիպչի փայտե անոթի, այն պետք է ջրով լվացվի:+

13 Երբ արտահոսումը դադարի, և մարդը բուժվի, այդ ժամանակվանից պետք է հաշվի յոթ օր իր մաքրման համար: Այնուհետև պետք է լվանա իր հագուստը, աղբյուրի ջրով լողանա և մաքուր կլինի:+ 14 Ութերորդ օրը նա պետք է վերցնի երկու տատրակ կամ երկու մատղաշ աղավնի,+ գա Եհովայի առաջ ու հանդիպման վրանի մուտքի մոտ դրանք տա քահանային: 15 Քահանան կմատուցի դրանք. մեկը՝ որպես մեղքի զոհ, մյուսը՝ որպես ողջակեզ: Քահանան Եհովայի առաջ քավություն կանի՝ մաքրելով նրան իր անմաքրությունից:

16 Եթե որևէ տղամարդ սերմնահոսություն ունենա, պետք է լողանա. նա մինչև երեկո անմաքուր կլինի:+ 17 Ցանկացած հագուստ և ցանկացած կաշի, որի վրա սերմնահեղուկը թափվի, պետք է ջրով լվացվի. այն մինչև երեկո անմաքուր կհամարվի:

18 Երբ տղամարդը սերմնաժայթքում ունենա կնոջ հետ կենակցելիս, նրանք պետք է լողանան և մինչև երեկո անմաքուր կհամարվեն:+

19 Երբ որևէ կին արյան արտահոսում ունենա, քանի որ իր դաշտանի ժամանակն է,+ ապա նա յոթ օր անմաքուր կլինի: Նրան դիպչողը մինչև երեկո անմաքուր կլինի:+ 20 Ինչի վրա որ նա պառկի իր դաշտանի անմաքրության ընթացքում, անմաքուր կլինի, և ինչի վրա որ նա նստի, անմաքուր կլինի:+ 21 Ով որ դիպչի նրա անկողնուն, պետք է լվանա իր հագուստը, լողանա և մինչև երեկո անմաքուր կլինի: 22 Ով որ դիպչի որևէ իրի, ինչի վրա կինը նստել է, պետք է լվանա իր հագուստը, լողանա և մինչև երեկո անմաքուր կլինի: 23 Եթե կինը նստել է անկողնու կամ մեկ այլ բանի վրա, դրան դիպչողը մինչև երեկո անմաքուր կլինի:+ 24 Եթե տղամարդը կենակցի կնոջ հետ, և այդ ժամանակ կնոջ դաշտանը սկսվի,+ ապա տղամարդը յոթ օր անմաքուր կլինի, և ցանկացած անկողին, որի վրա նա պառկի, անմաքուր կլինի:

25 Եթե կինը օրեր շարունակ արյան արտահոսում ունենա,+ բայց իր դաշտանի ժամանակը չէ,+ կամ եթե արյան արտահոսումն ավելի երկար տևի, քան սովորաբար լինում է դաշտանի ժամանակ, ապա արտահոսման բոլոր օրերին նա անմաքուր կլինի, ինչպես որ դաշտանի օրերին: 26 Ցանկացած անկողին, որի վրա նա պառկի իր արտահոսման օրերին, անմաքուր կլինի, ինչպես որ դաշտանի ժամանակ,+ և ցանկացած իր, որի վրա նա նստի, անմաքուր կդառնա, ինչպես որ դաշտանի օրերին: 27 Այդ իրերին դիպչողը անմաքուր կլինի. նա պետք է լվանա իր հագուստը, լողանա և մինչև երեկո անմաքուր կլինի:+

28 Երբ կնոջ արյունահոսությունը դադարի, նա պետք է հաշվի յոթ օր ու դրանից հետո մաքուր կլինի:+ 29 Ութերորդ օրը նա պետք է վերցնի երկու տատրակ կամ երկու մատղաշ աղավնի+ և դրանք բերի հանդիպման վրանի մուտքի մոտ ու տա քահանային:+ 30 Քահանան մեկը կմատուցի որպես մեղքի զոհ, իսկ մյուսը՝ որպես ողջակեզ, և Եհովայի առաջ քավություն կանի՝ մաքրելով նրան իր անմաքրությունից:+

31 Այսպես դուք պետք է իսրայելացիներին հեռու պահեք անմաքրությունից, որ չպղծեն իրենց մեջ գտնվող իմ խորանը+ ու չմեռնեն:

32 Սա է օրենքը, որը վերաբերում է արտահոսում ունեցող տղամարդուն, սերմնահոսության պատճառով անմաքուր դարձած տղամարդուն,+ 33 դաշտանի օրերին անմաքուր համարվող կնոջը,+ արտահոսում ունեցող ցանկացած տղամարդու և կնոջ,+ ինչպես նաև անմաքուր կնոջ հետ կենակցող տղամարդուն»»:

16 Այն բանից հետո, երբ Ահարոնի երկու որդիները Եհովայի առաջ ներկայանալու* պատճառով մահացան,+ Եհովան խոսեց Մովսեսի հետ: 2 Եհովան ասաց Մովսեսին. «Քո եղբայր Ահարոնին ասա, որ նա չպետք է ցանկացած ժամանակ մտնի Սրբությունների Սրբություն՝*+ վարագույրից ներս,+ և կանգնի տապանակի կափարիչի դիմաց, այլապես կմեռնի,+ քանի որ ես հայտնվելու եմ կափարիչի վերևում՝+ ամպի մեջ:+

3 Ահա թե ինչ պետք է զոհաբերի Ահարոնը, երբ մտնի Սրբությունների Սրբություն. մատղաշ ցուլ՝ որպես մեղքի զոհ,+ և արու ոչխար՝ որպես ողջակեզ:+ 4 Նա պետք է հագնի կտավե երկար սուրբ զգեստը,+ նաև կտավե վարտիքը՝+ մերկությունը* ծածկելու համար: Նա իր մեջքին պետք է կապի կտավե գոտին+ և գլխին փաթաթի կտավե գլխափաթթոցը:+ Դրանք սուրբ հագուստներ են:+ Նախքան դրանք հագնելը նա պետք է լողանա:+

5 Իսրայելի ժողովուրդը+ Ահարոնին պետք է տա երկու մատղաշ արու այծ մեղքի զոհի համար և մեկ արու ոչխար՝ ողջակեզի համար:

6 Ապա Ահարոնը պետք է բերի այն ցուլը, որը մատուցվելու է որպես մեղքի զոհ իր համար, և պետք է քավություն անի ինչպես իր,+ այնպես էլ իր տան համար:

7 Իսկ հետո նա պետք է հանդիպման վրանի մուտքի մոտ բերի երկու այծերը ու կանգնեցնի Եհովայի առաջ: 8 Ահարոնը երկու այծի համար պետք է վիճակ* հանի՝ տեսնելու, թե որ մեկը կլինի Եհովայի համար, և որ մեկը՝ ժողովրդի մեղքը տանելու համար:* 9 Ահարոնը պետք է մոտ բերի վիճակով+ Եհովայի համար ընտրված այծը, որ այն մատուցի որպես մեղքի զոհ: 10 Իսկ այն այծը, որը վիճակով կընտրվի ժողովրդի մեղքը իր հետ տանելու համար,* պետք է ողջ-ողջ կանգնեցվի Եհովայի առաջ, որպեսզի դրա միջոցով քավություն արվի, և այն արձակվի դեպի անապատ՝ ժողովրդի մեղքը իր հետ տանելու համար:*+

11 Այսպիսով՝ Ահարոնը զոհասեղանի մոտ կբերի այն ցուլը, որը մատուցվելու է որպես մեղքի զոհ իր համար, որ քավություն անի ինչպես իր, այնպես էլ իր տան համար:+ Ապա կմորթի այդ ցուլը:

12 Նա պետք է Եհովայի առաջ գտնվող զոհասեղանի+ վրայից այրվող ածուխներ լցնի կրակամանի+ մեջ, վերցնի երկու բուռ մանրացված անուշահոտ խունկ+ ու դրանք բերի վարագույրից ներս:+ 13 Հետո Ահարոնը Եհովայի առաջ+ խունկը պետք է լցնի այրվող ածուխների վրա, որ խնկի ծուխը պարուրի Վկայության+ տապանակի կափարիչը,+ որպեսզի Ահարոնը չմեռնի:

14 Նա կվերցնի ցլի արյունից+ և իր մատով կցողի տապանակի* դիմաց՝ դրա արևելյան կողմում: Այդ արյունից նա տապանակի* առաջ կցողի յոթ անգամ:+

15 Այնուհետև կմորթի այն այծը, որը պետք է մատուցվի որպես մեղքի զոհ ժողովրդի համար,+ և դրա արյունը կբերի վարագույրից ներս:+ Այդ արյունը+ նա կցողի այնպես, ինչպես որ ցլի արյունը. այն պետք է ցողի տապանակի* առաջ:

16 Նա պետք է քավություն անի Սրբությունների Սրբության* համար՝ այն մաքրելով իսրայելացիների անմաքրություններից, հանցանքներից ու մեղքերից.+ նույնը պետք է անի նաև հանդիպման վրանի համար, քանի որ այն գտնվում է իսրայելացիների մեջ, ովքեր անմաքուր գործեր են անում:

17 Երբ Ահարոնը մտնի հանդիպման վրան՝ Սրբությունների Սրբությունում* քավություն անելու, այդ պահից մինչ նրա դուրս գալը նրանից բացի ուրիշ ոչ ոք չպետք է լինի այնտեղ: Ահարոնը այնտեղ քավություն կանի իր համար, ինչպես նաև իր տան+ և Իսրայելի ամբողջ ժողովի համար:+

18 Հետո պետք է դուրս գա և մոտենա Եհովայի առաջ գտնվող զոհասեղանին+ ու քավություն անի դրա համար. նա պետք է վերցնի ցլի արյունից և այծի արյունից ու քսի զոհասեղանի բոլոր կողմերի եղջյուրներին: 19 Նաև այդ արյունից իր մատով պետք է յոթ անգամ ցողի դրա վրա, այն մաքրի իսրայելացիների անմաքրությունից ու սրբագործի:*

20 Երբ նա վերջացնի Սրբությունների Սրբության,* հանդիպման վրանի և զոհասեղանի համար+ քավություն անելը,+ պետք է մոտ բերի կենդանի այծը:+ 21 Ահարոնն իր երկու ձեռքը պետք է դնի այդ այծի գլխին ու խոստովանի իսրայելացիների բոլոր օրինազանցությունները, հանցանքներն ու մեղքերը՝ դրանք ասես դնելով այծի գլխին:+ Հետո կենդանուն պետք է հանձնի նշանակված* մարդու ձեռքը, որ նա տանի անապատ: 22 Այծը նրանց բոլոր անօրենությունները+ իր հետ կտանի անապատ:+ Այնտեղ այն բաց կթողնվի:+

23 Ապա Ահարոնը կմտնի հանդիպման վրան և իր հագից կհանի կտավե հագուստները, որ հագել էր Սրբությունների Սրբություն* մտնելիս, ու դրանք կդնի վրանում: 24 Հետո պետք է սուրբ վայրի տարածքում լողանա,+ հագնի իր հագուստները,+ դուրս գա և մատուցի իր ողջակեզն+ ու ժողովրդի ողջակեզը+ և քավություն անի ինչպես իր, այնպես էլ ժողովրդի համար:+ 25 Նա զոհասեղանի վրա կայրի այն կենդանու ճարպը, որը մատուցվել է որպես մեղքի զոհ:

26 Իսկ այն մարդը, ով այծին բաց էր թողնելու, որ այն իր հետ տանի ժողովրդի մեղքը,*+ պետք է լվանա իր հագուստները, լողանա և դրանից հետո կարող է ճամբար մտնել:

27 Ինչ որ կմնա ցլից և այծից, որոնք մատուցվել են որպես մեղքի զոհեր, և որոնց արյունը բերվել է Սրբությունների Սրբություն՝* քավություն անելու համար, պետք է ճամբարից դուրս տարվի: Դրանց կաշին, միսն ու աղիքների պարունակությունը հարկավոր է այրել:+ 28 Այդ ամենն այրողը պետք է լվանա իր հագուստները, լողանա և դրանից հետո կարող է ճամբար մտնել:

29 Ահա մի կանոն, որ պետք է ձեզ համար մնայուն լինի. յոթերորդ ամսվա տասներորդ օրը դուք պետք է որոշ բաներից զրկեք ձեզ* և ոչ մի գործ չպետք է անեք:+ Դա վերաբերում է թե՛ բնիկին և թե՛ ձեր մեջ բնակվող պանդուխտին: 30 Այդ օրը ձեզ համար քավություն կարվի,+ որ մաքուր հայտարարվեք: Եվ դուք Եհովայի առաջ կմաքրվեք ձեր բոլոր մեղքերից:+ 31 Դա Շաբաթ է՝ հանգստի հատուկ օր ձեզ համար, և դուք պետք է որոշ բաներից զրկեք ձեզ:+ Սա մնայուն կանոն է:

32 Այն քահանան, որը կօծվի+ և իր հոր փոխարեն+ կնշանակվի* ծառայելու որպես քահանայապետ,+ պետք է քավություն անի՝ կտավե սուրբ հագուստները հագած:+ 33 Նա պետք է քավություն անի Սրբությունների Սրբության,*+ հանդիպման վրանի+ և զոհասեղանի+ համար, ինչպես նաև քահանաների և Իսրայելի ողջ ժողովրդի համար:+ 34 Սա ձեզ համար մնայուն կանոն պետք է լինի.+ տարին մեկ անգամ պետք է իսրայելացիների բոլոր մեղքերի համար քավություն անեք»:+

Ահարոնն արեց ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին:

17 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 2 «Խոսիր Ահարոնի, նրա որդիների և բոլոր իսրայելացիների հետ ու ասա. «Ահա թե ինչ է պատվիրել Եհովան.

3 «Եթե իսրայելացիներից որևէ մեկը ցուլ, ոչխար* կամ այծ մորթի ճամբարում կամ ճամբարից դուրս, 4 փոխանակ այն բերի հանդիպման վրանի մուտքի մոտ, որ Եհովայի խորանի առաջ որպես ընծա մատուցի Եհովային, այդ մարդը մեղավոր կհամարվի: Նա կենդանու արյուն է թափել ոչ այնպես, ինչպես սահմանված է օրենքով: Այդ մարդը պետք է վերացվի իր ժողովրդի միջից: 5 Իսրայելացիներն այլևս չպետք է իրենց կենդանիները դաշտում մորթեն, այլ դրանք պետք է Եհովայի առաջ բերեն ու հանդիպման վրանի մուտքի մոտ ներկայացնեն քահանային: Դրանք պետք է Եհովային մատուցեն որպես խաղաղության զոհ:+ 6 Քահանան դրանց արյունը պետք է շաղ տա Եհովայի զոհասեղանի վրա, որ հանդիպման վրանի մուտքի մոտ է, իսկ ճարպը պետք է այրի, որ Եհովան առնի դրա հաճելի* բուրմունքը:+ 7 Նրանք այլևս չպետք է զոհեր մատուցեն այծանման դևերին*+ և պաշտեն դրանց:*+ Սերնդեսերունդ սա մնայուն կանոն է ձեզ համար»»:

8 Նաև նրանց ասա. «Եթե իսրայելացիներից կամ նրանց մեջ բնակվող պանդուխտներից որևէ մեկը ողջակեզ կամ զոհ մատուցի 9 և այն չբերի հանդիպման վրանի մուտքի մոտ՝ Եհովային մատուցելու, այդ մարդը պետք է վերացվի իր ժողովրդի միջից:+

10 Եթե իսրայելացիներից կամ նրանց մեջ բնակվող պանդուխտներից մեկը որևէ արարածի արյուն* ուտի,+ ապա ես կմերժեմ արյուն ուտող այդ մարդուն և նրան կվերացնեմ իր ժողովրդի միջից, 11 քանի որ շնչավոր արարածի կյանքն* արյան մեջ է,+ ու ես այն նախատեսել եմ, որ զոհասեղանի+ վրա դրանով քավություն անեք ձեզ համար: Արյունով է քավություն արվում,+ քանի որ կյանքը արյան մեջ է: 12 Ահա թե ինչու եմ իսրայելացիներին ասում. «Ձեզանից ու ձեր մեջ բնակվող պանդուխտներից ոչ մեկը+ չպետք է արյուն ուտի»:+

13 Եթե իսրայելացիներից կամ նրանց մեջ բնակվող պանդուխտներից որևէ մեկը որս անի ու վայրի կենդանի կամ թռչուն բռնի, որի միսը կարելի է ուտել, ապա դրա արյունը պետք է թափի+ և հողով ծածկի, 14 քանի որ ամեն շնչավոր արարածի կյանքն իր արյունն է. կյանքն արյան մեջ է: Դրա համար եմ իսրայելացիներին ասում. «Ոչ մի շնչավոր արարածի արյուն չուտեք, որովհետև ամեն շնչավոր արարածի կյանքը իր արյունն է: Ով որ ուտի այն, կվերացվի»:*+ 15 Եթե որևէ մարդ՝ լինի բնիկ, թե պանդուխտ, սատկած կամ հոշոտված կենդանու միս ուտի,+ պետք է լվանա իր հագուստներն ու լողանա: Նա մինչև երեկո անմաքուր կլինի,+ իսկ դրանից հետո մաքուր կհամարվի: 16 Սակայն եթե հագուստները չլվանա ու չլողանա, ապա պատասխան կտա իր հանցանքի համար»»:+

18 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 2 «Խոսիր իսրայելացիների հետ ու ասա նրանց. «Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը:+ 3 Չվարվե՛ք այնպես, ինչպես վարվում են Եգիպտոսում, որտեղ ապրում էիք, ոչ էլ այնպես, ինչպես Քանանում են վարվում՝ այն երկրում, ուր տանում եմ ձեզ: Նրանց սովորույթներին* չհետևե՛ք:+ 4 Պետք է իմ սահմանած օրենքներն* ու կանոնները պահեք և դրանց հետևեք:+ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը: 5 Պահեք իմ սահմանած օրենքներն ու կանոնները: Ով որ այդպես վարվի, դրա շնորհիվ կապրի:+ Ես Եհովան եմ:

6 Ձեզանից ոչ մեկը չպետք է սեռական հարաբերություն ունենա* իր մոտ ազգականներից որևէ մեկի հետ:+ Ես Եհովան եմ: 7 Չպետք է սեռական հարաբերություն ունենաս քո հոր կամ մոր հետ: Քո մոր հետ սեռական հարաբերություն չունենաս. չէ՞ որ նա քո մայրն է:

8 Սեռական հարաբերություն չունենաս քո հոր կնոջ հետ:+ Այդպիսով քո հորը կպատվազրկես:*

9 Սեռական հարաբերություն չունենաս քո քրոջ հետ, քո հոր աղջկա կամ քո մոր աղջկա հետ, անկախ նրանից՝ դու և նա նույն տանն եք ծնվել, թե ոչ:+

10 Սեռական հարաբերություն չունենաս քո թոռան հետ՝ լինի որդուդ դուստրը, թե աղջկադ դուստրը. այդպես ինքդ քե՛զ անպատիվ կանես:*

11 Սեռական հարաբերություն չունենաս քո հոր կնոջ աղջկա հետ, որ ծնվել է քո հորից, քանի որ նա քո քույրն է:

12 Սեռական հարաբերություն չունենաս քո հորաքրոջ հետ: Նա քո հոր արյունակիցն է:+

13 Սեռական հարաբերություն չունենաս քո մորաքրոջ հետ, քանի որ նա քո մոր արյունակիցն է:

14 Չպատվազրկես քո հորեղբորը՝* սեռական հարաբերություն ունենալով նրա կնոջ հետ: Նա քեզ համար արյունակից ազգականի պես է:+

15 Սեռական հարաբերություն չունենաս քո հարսի հետ:+ Չէ՞ որ նա քո որդու կինն է. դու չպետք է հարաբերություն ունենաս նրա հետ:

16 Սեռական հարաբերություն չունենաս քո եղբոր կնոջ հետ,+ քանի որ այդպես կպատվազրկես քո եղբորը:*

17 Սեռական հարաբերություն չունենաս և՛ կնոջ, և՛ նրա աղջկա հետ,+ ոչ էլ նրա տղայի աղջկա կամ դստեր աղջկա հետ: Նրանք այդ կնոջ արյունակիցներն են: Դա խայտառակ արարք* է:

18 Քենուդ քեզ որպես երկրորդ կին չառնես և նրա հետ սեռական հարաբերություն չունենաս, քանի դեռ կինդ ողջ է, որովհետև նրանց միջև մրցակցություն կառաջանա:+

19 Կնոջ դաշտանի անմաքրության ընթացքում նրա հետ սեռական հարաբերություն չունենաս:+

20 Ուրիշի* կնոջ հետ սեռական հարաբերություն չունենաս, քանի որ դա անելով՝ կպղծվես:+

21 Քո զավակներից ոչ մեկին չտաս* Մողոքին*+ և այդպիսով չանարգես քո Աստծու անունը:+ Ես Եհովան եմ:

22 Տղամարդը չպետք է սեռական հարաբերություն ունենա տղամարդու հետ:*+ Դա գարշելի է:

23 Տղամարդը չպետք է սեռական հարաբերություն ունենա կենդանու հետ ու պղծվի դրանով, ոչ էլ կինը պետք է սեռական հարաբերություն ունենա կենդանու հետ:+ Այդպես ոտնահարվում է այն, ինչ բնական է:

24 Այս արարքներից ոչ մեկով չպղծեք ձեզ, որովհետև այսպիսի բաներով են իրենց պղծել այն ազգերը, որոնց ես քշում եմ ձեր առաջից:+ 25 Նրանց պատճառով երկիրը պղծվել է, և նրանց հանցանքի համար ես պատժելու եմ նրանց. այդ երկիրը փսխելու է իր բնակիչներին:+ 26 Իսկ դուք պետք է պահեք իմ սահմանած օրենքներն* ու կանոնները+ և այդ գարշելի բաներից ոչ մեկը չպետք է անեք. սա վերաբերում է թե՛ բնիկին, թե՛ ձեր մեջ բնակվող պանդուխտին:+ 27 Այդ գարշելի բաներն անում են այն երկրի մարդիկ, որտեղ դուք ապրելու եք,+ դրա համար էլ այդ երկիրը անմաքուր է դարձել: 28 Եթե դուք երկիրը չպղծեք, այն ձեզ չի փսխի, ինչպես որ փսխելու է ձեզնից առաջ այնտեղ եղող ազգերին: 29 Բայց եթե որևէ մարդ այս գարշելի արարքներից մեկն անի, նա պետք է վերացվի իր ժողովրդի միջից: 30 Դուք պետք է պահեք իմ առաջ ունեցած ձեր պարտավորությունը և չհետևեք այն գարշելի սովորույթներից որևէ մեկին, որոնց հետևել են ձեզնից առաջ եղողները,+ որպեսզի դրանցով չպղծվեք: Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»»:

19 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 2 «Խոսիր Իսրայելի ողջ ժողովրդի հետ և ասա. «Սո՛ւրբ եղեք, քանի որ ես՝ ձեր Աստված Եհովաս, սուրբ եմ:+

3 Ձեզանից ամեն մեկը պետք է հարգի* իր հորն ու մորը+ և պետք է պահի իմ Շաբաթները:+ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը: 4 Փուչ աստվածների չպաշտեք և ձեզ համար ձուլածո աստվածներ չշինեք:+ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը:

5 Եթե Եհովային խաղաղության զոհ մատուցելու լինեք, այն ճիշտ ձևով մատուցեք, որպեսզի հավանություն ստանաք:+ 6 Այն հարկավոր է ուտել մատուցելու օրը և հաջորդ օրը: Իսկ ինչ որ մնա երրորդ օրը, պետք է կրակով այրվի:+ 7 Սակայն եթե երրորդ օրը որևէ մեկը դրա մսից ուտի, այդ զոհը ընդունելի չի լինի: Դա պղծություն է: 8 Ուտողը պատասխան կտա իր հանցանքի համար, որովհետև նա պղծել է Եհովային մատուցված սուրբ ընծան. այդ մարդը պետք է վերացվի իր ժողովրդի միջից:

9 Երբ երկրի բերքը հնձելու լինեք, ձեր արտը ամբողջությամբ՝ մինչև եզրերը, չհնձեք և բերքի մնացորդները չհավաքեք:+ 10 Նաև չքաղեք ձեր խաղողի այգում բերքահավաքից մնացած խաղողները, ոչ էլ գետնին ընկածը կհավաքեք: Դրանք աղքատի+ ու պանդուխտի համար կթողնեք: Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը:

11 Գողություն չանեք,+ չխաբեք+ և դիմացինի հետ անազնվությամբ չվարվեք: 12 Իմ անունով սուտ երդում չտաք,+ որ ձեր Աստծու անունը չանարգեք: Ես Եհովան եմ: 13 Ոչ մեկից խաբեությամբ ոչինչ չկորզեք+ ու ոչ մեկին չկողոպտեք:+ Վարձու աշխատողի վարձը չպետք է ուշացնեք մինչև հաջորդ առավոտ:+

14 Խուլ մարդուն չանիծեք և կույրի առաջ խոչընդոտ չդնեք:+ Վախեցեք* ձեր Աստծուց:+ Ես Եհովան եմ:

15 Դատ վարելիս անարդարություն չանեք: Աղքատի կողմը չբռնեք զուտ այն պատճառով, որ նա աղքատ է, ոչ էլ նախապատվությունը հարուստին կտաք:+ Բոլորին արդարությամբ դատեք:

16 Ժողովրդի մեջ զրպարտություն տարածելով ման չգաք:+ Ձեր դրացու կյանքի* դեմ ոտնձգություն չանեք:*+ Ես Եհովան եմ:

17 Սրտներումդ ձեր եղբորը չատեք:+ Անպայման ուղղեք ձեր եղբորը,+ որ դուք էլ նրա պես հանցավոր չլինեք:

18 Վրեժխնդիր չլինեք+ ու դիմացինի դեմ ոխ չպահեք. սիրեք ձեր դրացուն ձեր անձի պես:+ Ես Եհովան եմ:

19 Պետք է պահեք իմ կանոնները: Երկու տեսակ ընտանի կենդանիներ չխաչասերեք, ձեր արտում երկու տեսակ սերմ չցանեք+ և երկու տարատեսակ թելերից գործված հագուստ չհագնեք:+

20 Եթե մի տղամարդ սեռական հարաբերություն ունենա մի կնոջ հետ, որն աղախին է, և որին խոստացել են կնության տալ ուրիշ մարդու, բայց դեռ չեն փրկագնել և ազատություն չեն շնորհել, ապա հարկավոր է պատիժ սահմանել: Սակայն նրանց պետք չէ մահվան մատնել, որովհետև կինը դեռ ազատ չէր արձակվել: 21 Տղամարդը պետք է հանցանքի զոհ բերի Եհովային. մեկ արու ոչխար պետք է բերի հանդիպման վրանի մուտքի մոտ:+ 22 Քահանան, հանցանքի զոհի արու ոչխարը մատուցելով, Եհովայի առաջ քավություն կանի այդ մարդու գործած մեղքի համար, և նրա մեղքը կներվի:

23 Երբ գնաք այն երկիրը, որ տալու եմ ձեզ, և մրգատու ծառ տնկեք, երեք տարի դրա պտղից չպետք է ուտեք, այն պետք է անմաքուր և արգելված* համարեք: 24 Բայց չորրորդ տարում դրա բոլոր պտուղները սուրբ կհամարվեն, և դուք ուրախանալով դրանք Եհովային կնվիրեք:+ 25 Իսկ հինգերորդ տարում կարող եք ուտել դրա պտուղները: Դրանք կարող եք հավաքել ձեզ համար և ավելացնել ձեր մնացած բերքին: Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը:

26 Միսը արյունով չուտեք:+

Նախանշաններով գուշակություն չանեք և մոգությամբ չզբաղվեք:+

27 Ձեր քունքերի* հատվածի մազերը չսափրեք* և մորուքի ծայրերն այնպես չկտրեք, որ փչացնեք դրա տեսքը:*+

28 Մահացած մարդու* համար սգալիս ձեր մարմնի վրա կտրվածքներ չանեք:+ Ձեզ վրա դաջվածքներ չանեք: Ես Եհովան եմ:

29 Ձեր աղջկան չպատվազրկեք՝ մարմնավաճառ դարձնելով,+ որ երկիրը չպղծվի մարմնավաճառությամբ և չլցվի անառակ բարքերով:+

30 Իմ Շաբաթները պահեք+ և իմ սրբարանին խորին հարգանքով* վերաբերվեք: Ես Եհովան եմ:

31 Ոգեհարցների և բախտագուշակների չդիմեք,+ որ չպղծվեք նրանցով: Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը:

32 Ալեհեր մարդու առաջ ոտքի կանգնեք,+ տարեցին պատվեք.+ վախեցեք ձեր Աստծուց:+ Ես Եհովան եմ:

33 Եթե ձեր երկրում պանդուխտ է բնակվում, նրան վատ մի՛ վերաբերվեք:+ 34 Ձեր մեջ բնակվող պանդուխտը պետք է բնիկի պես լինի ձեզ համար:+ Նրան պետք է սիրեք ձեր անձի պես: Չէ՞ որ Եգիպտոսում դուք էլ էիք պանդուխտներ:+ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը:

35 Որևէ բանի երկարությունը, կշիռը կամ քանակը չափելիս անազնվություն չանեք:+ 36 Պետք է օգտագործեք ճշգրիտ կշեռք, ճշգրիտ կշռաքարեր և ճշգրիտ չափանոթներ:*+ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը, ով հանեց ձեզ Եգիպտոսից: 37 Պետք է պահեք իմ սահմանած բոլոր օրենքներն ու կանոնները և ապրեք դրանց համաձայն:+ Ես Եհովան եմ»»:

20 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 2 «Իսրայելի ժողովրդին ասա. «Եթե իսրայելացիներից կամ նրանց մեջ բնակվող պանդուխտներից որևէ մեկը իր զավակներից Մողոքին տա,* նա անպատճառ պետք է մահվան մատնվի:+ Երկրի ժողովուրդը պետք է քարկոծելով սպանի նրան: 3 Ես կմերժեմ այդ մարդուն ու կվերացնեմ նրան իր ժողովրդի միջից, որովհետև նա իր զավակին տվել է Մողոքին. նա պղծել է իմ սուրբ վայրն+ ու անարգել իմ սուրբ անունը: 4 Եթե այդ երկրի ժողովուրդը աչք փակի այն բանի վրա, որ այդ մարդն իր զավակին տվել է Մողոքին, և նրան մահվան չմատնի,+ 5 ապա ես ինքս քայլեր կձեռնարկեմ այդ մարդու և նրա ընտանիքի դեմ.+ ժողովրդի միջից կվերացնեմ այդ մարդուն ու բոլոր նրանց, ովքեր նրա հետ ներգրավվել են Մողոքի պաշտամունքի մեջ:*

6 Եթե որևէ մեկը անհավատարիմ գտնվի իմ հանդեպ՝ դիմելով ոգեհարցներին ու բախտագուշակներին,*+ ես կմերժեմ այդ մարդուն ու կվերացնեմ նրան իր ժողովրդի միջից:+

7 Սրբագործվեք* և սուրբ եղեք,+ որովհետև ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը: 8 Պահեք իմ կանոններն ու կատարեք դրանք:+ Ես Եհովան եմ՝ ձեզ սրբագործողը:+

9 Եթե որևէ մեկն իր հորը կամ մորը անիծի, անպատճառ պետք է մահվան մատնվի:+ Նա ինքը պատասխանատու կլինի իր մահվան համար,* քանի որ անիծել է իր ծնողին:

10 Ուրիշի կնոջ հետ շնություն* գործող տղամարդը պետք է անպատճառ մահվան մատնվի: Թե՛ տղամարդը, թե՛ կինը պետք է մահվան մատնվեն:+ 11 Այն մարդը, ով սեռական հարաբերություն ունենա իր հոր կնոջ հետ, կպատվազրկի իր հորը:*+ Երկուսն էլ անպատճառ պետք է մահվան մատնվեն: Նրանք իրենք պատասխանատու կլինեն իրենց մահվան համար: 12 Եթե մի մարդ սեռական հարաբերություն ունենա իր հարսի հետ, երկուսն էլ անպատճառ պետք է մահվան մատնվեն: Նրանք ոտնահարել են այն, ինչ բնական է: Նրանք իրենք պատասխանատու կլինեն իրենց մահվան համար:+

13 Եթե տղամարդը սեռական հարաբերություն ունենա տղամարդու հետ,* նրանք գարշելի բան արած կլինեն:+ Նրանք անպատճառ մահվան պետք է մատնվեն: Իրե՛նք պատասխանատու կլինեն իրենց մահվան համար:

14 Եթե տղամարդը սեռական հարաբերություն ունենա և՛ իր կնոջ, և՛ նրա մոր հետ, դա խայտառակ արարք* է:+ Նրանք բոլորն էլ պետք է մահվան մատնվեն ու այրվեն,*+ որ այդպիսի խայտառակ վարք այլևս չլինի ձեր մեջ:

15 Եթե որևէ տղամարդ սեռական հարաբերություն ունենա կենդանու հետ, անպատճառ մահվան պետք է մատնվի. կենդանին նույնպես պետք է սպանվի:+ 16 Եթե կինը սեռական հարաբերություն ունենա որևէ կենդանու հետ,+ կինն էլ, կենդանին էլ պետք է սպանվեն: Այդպիսի բան անող տղամարդը և կինը իրենք պատասխանատու կլինեն իրենց մահվան համար:

17 Եթե տղամարդը սեռական հարաբերություն ունենա իր հարազատ քրոջ, իր հոր աղջկա կամ իր մոր աղջկա հետ, դա խայտառակություն է:+ Իրենց ժողովրդի աչքի առաջ նրանք պետք է մահվան մատնվեն: Նա իր քրոջը պատվազրկել է* և պետք է պատասխան տա իր հանցանքի համար:

18 Եթե տղամարդը սեռական հարաբերություն ունենա կնոջ հետ նրա դաշտանի ժամանակ, ապա դրանով երկուսն էլ ցույց կտան, որ նրա արյունը սուրբ չեն համարում:*+ Նրանք պետք է վերացվեն իրենց ժողովրդի միջից:

19 Քո մորաքրոջ կամ քո հորաքրոջ հետ սեռական հարաբերություն չունենաս, քանի որ դրանով կանարգես արյունակցական կապերը:+ Այդպիսի բան անողները պետք է պատասխան տան իրենց հանցանքի համար: 20 Եթե տղամարդը սեռական հարաբերություն ունենա իր հորեղբոր կնոջ հետ, ապա կպատվազրկի իր հորեղբորը:*+ Տղամարդն ու կինը պետք է պատասխան տան իրենց մեղքի համար: Նրանք անզավակ կմեռնեն:* 21 Եթե տղամարդը սեռական հարաբերություն ունենա իր եղբոր կնոջ հետ, դա զզվելի է:+ Նա իր եղբորն է պատվազրկում:* Նրանք անզավակ կմեռնեն:

22 Պահեք իմ սահմանած բոլոր օրենքներն* ու կանոնները+ և կատարեք դրանք,+ որպեսզի այն երկիրը, ուր ձեզ տանում եմ, որ բնակեցնեմ, չփսխի ձեզ:+ 23 Չհետևեք այն ազգերի սովորույթներին,* որոնց քշելու եմ ձեր առաջից,+ քանի որ նրանք անում են այս բոլոր բաները, և ես գարշում եմ նրանցից:+ 24 Ուստի ասացի ձեզ. «Դուք կտիրանաք նրանց երկրին: Ես այն ձեզ կտամ որպես սեփականություն. մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում:+ Ես ձեր Աստվածն եմ՝ Եհովան, ով զատել է ձեզ մյուս բոլոր ժողովուրդներից»:+ 25 Դուք պետք է զանազանեք մաքուր կենդանին անմաքուր կենդանուց և մաքուր թռչունը՝ անմաքուրից:+ Ձեզ չպղծեք որևէ անասունով, թռչնով և զեռունով,* որոնց առանձնացրել եմ՝ ձեզ համար անմաքուր հայտարարելով:+ 26 Սուրբ եղեք իմ առաջ, որովհետև ես՝ Եհովաս, սուրբ եմ:+ Ես զատել եմ ձեզ մյուս բոլոր ժողովուրդներից, որ իմը լինեք:+

27 Ցանկացած տղամարդ կամ կին, ով ոգեհարցությամբ կամ բախտագուշակությամբ է զբաղվում, անպատճառ պետք է մահվան մատնվի:+ Նրան պետք է քարկոծելով սպանեն: Նա ինքը պատասխանատու կլինի իր մահվան համար»»:

21 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. «Խոսիր քահանաների՝ Ահարոնի որդիների հետ և ասա նրանց. «Թող ոչ ոք անմաքուր չդարձնի իրեն՝ հանուն իր ժողովրդի* միջից որևէ մահացած մարդու:*+ 2 Բայց հանուն իր մոտ արյունակցի՝ մոր, հոր, որդու, աղջկա ու եղբոր՝ կարող է անմաքուր դարձնել իրեն, 3 նաև կարող է այդպես անել հանուն իր կույս քրոջ, որն իր մոտ է ապրում* և դեռ չի ամուսնացել: 4 Բայց նա չպետք է իրեն ապականի՝ անմաքուր դարձնի հանուն մի կնոջ, որն ամուսնացած է իր ժողովրդից որևէ մեկի հետ: 5 Քահանաները չպետք է սափրեն իրենց գլուխներն+ ու մորուքի կողքերը և իրենց մարմնի վրա կտրվածքներ չպետք է անեն:+ 6 Նրանք պետք է սուրբ լինեն իրենց Աստծու առաջ+ ու չպետք է անարգեն իրենց Աստծու անունը:+ Նրանք պետք է սուրբ լինեն,+ որովհետև մատուցում են իրենց Աստծու հացը՝* հրկիզվող ընծաները, որ բերվում են Եհովային: 7 Նրանք չպետք է ամուսնանան մարմնավաճառի+ կամ պատվազուրկ եղած կնոջ հետ, ոչ էլ ամուսնալուծված կնոջ հետ,+ քանի որ քահանան սրբագործված* է իր Աստծու համար: 8 Քահանային սուրբ համարեք,+ որովհետև նա ձեր Աստծու հացն է մատուցում: Նա պետք է սուրբ լինի ձեզ համար, քանի որ ես՝ Եհովաս՝ ձեզ սրբագործողը, սուրբ եմ:+

9 Եթե քահանայի աղջիկը, մարմնավաճառություն անելով, պղծի իրեն, ապա նա պատվազրկում է իր հորը: Նա պետք է մահվան մատնվի ու կրակով այրվի:+

10 Նա, ով իր եղբայրների* միջից քահանայապետ է նշանակվել, ում գլխին օծման յուղ են լցրել,+ և ով կրում է քահանայական հանդերձանքը,+ իր մազերն անխնամ չպետք է թողնի և իր հագուստը չպետք է պատռի ի նշան սգի:+ 11 Քահանայապետը չպետք է մոտենա որևէ մեռած մարդու:*+ Նա չի կարող իրեն անմաքուր դարձնել անգամ հանուն իր հոր կամ մոր: 12 Նա չպետք է դուրս գա սրբարանից, չպետք է անարգի իր Աստծու սրբարանը,+ որովհետև նվիրման նշանը՝ Աստծու կողմից օծվելու յուղը,+ իր վրա է: Ես Եհովան եմ:

13 Նա պետք է կույսի հետ ամուսնանա:+ 14 Նա չի կարող ամուսնանալ այրու, ամուսնալուծված կնոջ, պատվազուրկ եղած կնոջ կամ մարմնավաճառի հետ, այլ իր ժողովրդի միջից կույսի պետք է կնության առնի: 15 Նա չպետք է պղծի իր սերունդը իր ժողովրդի մեջ.+ ես Եհովան եմ՝ նրան սրբագործողը»»:

16 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 17 «Ահարոնին ասա. «Քո սերնդից ֆիզիկական արատ ունեցող ոչ մի մարդ չպետք է մոտենա զոհասեղանին՝ իր Աստծու հացը մատուցելու: Սա վերաբերում է ձեր բոլոր սերունդներին: 18 Արատ ունեցողը չի կարող մոտենալ զոհասեղանին՝ ո՛չ կույրը, ո՛չ կաղը, ո՛չ նա, ում դեմքն* այլանդակված է, ո՛չ նա, ում վերջույթներից մեկը չափազանց երկար է, 19 ո՛չ այն մարդը, ում ոտքը կամ ձեռքը կոտրված է, 20 ո՛չ կուզ ունեցողը, ո՛չ գաճաճը,* ո՛չ աչքի արատ ունեցողը, ոչ էլ այն մարդը, ով հիվանդ է մաշկաբորբով* կամ խուզող որքինով,* կամ որի ամորձիները վնասված են:+ 21 Ահարոն քահանայի սերնդից ֆիզիկական արատ ունեցող ոչ մի մարդ չի կարող հրկիզվող ընծաներ մատուցել Եհովային: Նա արատ ունի, ուստի չի կարող մոտենալ զոհասեղանին՝ իր Աստծու հացը մատուցելու: 22 Նա կարող է ուտել իր Աստծուն մատուցված հացից՝ անչափ սուրբ բաներից+ և սուրբ բաներից,+ 23 սակայն չի կարող մոտենալ վարագույրին*+ և չի կարող մոտենալ զոհասեղանին,+ քանի որ արատ ունի: Նա չպետք է անարգի իմ սրբարանը.+ ես Եհովան եմ՝ նրանց* սրբագործողը»»:+

24 Մովսեսն այս ամենն ասաց Ահարոնին, նրա որդիներին և մյուս բոլոր իսրայելացիներին:

22 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 2 «Ահարոնին ու նրա որդիներին ասա, որ ուշադիր լինեն, թե ինչպես են վարվում այն սուրբ բաների հետ, որոնք իսրայելացիները սրբագործում են՝*+ ընծայելով ինձ, և իմ սուրբ անունը չանարգեն:+ Ես Եհովան եմ: 3 Նրանց ասա. «Եթե ձեր սերնդից որևէ մեկը, անմաքուր լինելով, մոտենա սուրբ բաներին, որոնք իսրայելացիները սրբագործել են՝ ընծայելով Եհովային, այդ մարդը պետք է մահվան մատնվի:+ Ես Եհովան եմ: 4 Ահարոնի սերնդից նա, ով բորոտ է+ կամ արտահոսում+ ունի, չի կարող ուտել սուրբ բաներից, մինչև որ չմաքրվի:+ Չի կարող ուտել նաև նա, ով մահացածի* դիպած և այդպիսով անմաքուր դարձած որևէ մեկի է դիպել,+ ոչ էլ նա, ով սերմնահոսություն ունի,+ 5 կամ նա, ով դիպել է երկրի վրա վխտացող որևէ անմաքուր արարածի+ կամ որևէ պատճառով անմաքուր դարձած մարդու:+ 6 Այն մարդը, ով նշվածներից որևէ մեկին դիպչի, մինչև երեկո անմաքուր կլինի և չի կարող սուրբ բաներից ուտել: Նա պետք է լողանա,+ 7 և երբ արևը մայր մտնի, մաքուր կլինի: Դրանից հետո կարող է ուտել սուրբ բաներից, որովհետև դա է իր կերակուրը:+ 8 Նա չպետք է ուտի սատկած կամ հոշոտված կենդանի, որպեսզի անմաքուր չդառնա:+ Ես Եհովան եմ:

9 Նրանք պետք է հնազանդվեն իմ պատվերին, չպետք է պղծեն սուրբ բաները, որ մեղքի մեջ չընկնեն ու չմահանան: Ես Եհովան եմ՝ նրանց սրբագործողը:

10 Իրավասություն չունեցող* ոչ մի մարդ չպետք է ուտի սուրբ բաներից:+ Քահանայի մոտ հյուրընկալված ոչ մի օտարական, ոչ էլ որևէ վարձու աշխատող չի կարող ուտել սուրբ բաներից: 11 Սակայն եթե քահանան իր փողով գնի մի մարդու, այդ մարդը կարող է ուտել դրանցից: Քահանայի տանը ծնված ստրուկները նույնպես կարող են ուտել նրա կերակուրից:+ 12 Եթե քահանայի աղջիկը ամուսնանա մեկի հետ, ով քահանա չէ,* ապա նվիրաբերված սուրբ բաներից չի կարող ուտել: 13 Բայց եթե քահանայի աղջիկը այրիանա կամ ամուսնալուծվի և լինելով անզավակ՝ վերադառնա իր հոր տուն, կարող է ուտել իր հոր կերակուրից, ինչպես մանկության տարիներին:+ Սակայն իրավասություն չունեցող* ոչ մի մարդ չի կարող ուտել դրանից:

14 Եթե որևէ մեկը սխալմամբ սուրբ բան ուտի, պետք է փոխհատուցում տա քահանային՝ ավելացնելով դրա արժեքի հինգերորդ մասը:+ 15 Քահանաները չպետք է պղծեն այն սուրբ բաները, որ իսրայելացիները նվիրաբերում են Եհովային.+ 16 չպետք է թույլ տան, որ նրանք ուտեն սուրբ բաները և այդպես մեղքի տակ ընկնելով՝ պատժվեն: Ես Եհովան եմ՝ նրանց սրբագործողը»»:

17 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 18 «Խոսիր Ահարոնի, նրա որդիների և մյուս բոլոր իսրայելացիների հետ ու ասա նրանց. «Եթե իսրայելացիներից կամ նրանց մեջ բնակվող պանդուխտներից որևէ մեկը ողջակեզ մատուցի Եհովային՝+ լինի դա իր երդումը կատարելու համար, թե որպես կամավոր ընծա,+ 19 ապա Աստծու հավանությունը ստանալու համար պետք է բերի կա՛մ անարատ ցուլ, կա՛մ անարատ մատղաշ արու գառ, կա՛մ անարատ արու այծ:+ 20 Արատ ունեցող ոչ մի բան չմատուցեք,+ քանի որ այդ դեպքում հավանություն չեք ստանա:

21 Եթե որևէ մեկը Եհովային խաղաղության զոհ+ բերի իր երդումը կատարելու համար կամ որպես կամավոր ընծա, ապա հավանություն ստանալու համար պետք է բերի անարատ կենդանի՝ խոշոր կամ մանր եղջերավորներից: Կենդանին ոչ մի արատ չպետք է ունենա: 22 Մատուցվող կենդանին չպետք է լինի կույր, չպետք է ունենա կոտրված ոսկոր, կտրվածք կամ գորտնուկ, կեղևակալած մաշկ և չպետք է հիվանդ լինի խուզող որքինով: Ոչ մի այսպիսի կենդանի չբերեք Եհովային և զոհասեղանի վրա նման զոհեր չմատուցեք Եհովային: 23 Չափազանց երկար կամ կարճ վերջույթ ունեցող ցուլը կամ ոչխարը կարող եք մատուցել որպես կամավոր ընծա, բայց եթե այն բերեք ձեր երդումը կատարելու համար, ապա այդ զոհը չի ընդունվի: 24 Եհովային չբերեք որևէ կենդանի, որի ամորձիները վնասված, ճմլված, պոկված կամ կտրված են, այդպիսի ընծաներ չմատուցեք ձեր երկրում: 25 Օտարականի ձեռքից էլ այդպիսի զոհեր չընդունեք որպես ձեր Աստծուն մատուցվող հաց, որովհետև դրանք վնասված ու արատավոր են: Այդպիսի զոհերը չեն ընդունվի»»:

26 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 27 «Նոր ծնված արու հորթը, արու գառը կամ ուլը յոթ օր պետք է իր մոր հետ մնա,+ բայց ութերորդ օրվանից այն կարող եք բերել որպես զոհ՝ որպես հրկիզվող ընծա Եհովային: Այդ զոհը ընդունելի կլինի: 28 Ցուլը կամ ոչխարը իր ձագի հետ նույն օրը չմորթեք:+

29 Եթե Եհովային երախտագիտության զոհ+ մատուցելու լինեք, ճիշտ ձևով մատուցեք, որ հավանություն ստանաք: 30 Այն հարկավոր է ուտել նույն օրը: Դրանից ոչինչ չթողնեք մինչև առավոտ:+ Ես Եհովան եմ:

31 Կատարեք իմ պատվիրաններն ու պահեք դրանք:+ Ես Եհովան եմ: 32 Իմ սուրբ անունը չանարգեք:+ Ես պետք է սրբացվեմ ձեր՝ իսրայելացիներիդ մեջ:+ Ես Եհովան եմ՝ նա, ով սրբագործում է ձեզ,+ 33 նա, ով հանեց ձեզ Եգիպտոսից, որ ցույց տա, որ ձեր Աստվածն է:+ Ես Եհովան եմ»:

23 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 2 «Խոսիր իսրայելացիների հետ ու ասա նրանց. «Եհովայի սահմանած տոները,+ որ պետք է նշեք* տարվա տարբեր եղանակներին, սուրբ հավաքույթներ են: Պետք է նշեք իմ տոները:+

3 Վեց օր կարող եք աշխատել, բայց յոթերորդ օրը Շաբաթ է՝ հանգստի հատուկ օր,+ սուրբ հավաքույթի օր: Ոչ մի գործ չանեք: Այն պետք է լինի Եհովային նվիրված Շաբաթ, որտեղ էլ որ բնակվելիս լինեք:+

4 Սրանք են Եհովայի սահմանած տոները: Դրանք սուրբ հավաքույթներ են, որոնց մասին պետք է ազդարարեք, երբ գա դրանց նշանակված ժամանակը: 5 Առաջին ամսվա 14-րդ օրը+ Պասեք+ է Եհովայի պատվին, որը պետք է սկսեք նշել մթնշաղին:*

6 Այդ ամսվա 15-րդ օրը Անթթխմոր հացերի տոնն է Եհովայի պատվին:+ Յոթ օր պետք է անթթխմոր հաց ուտեք:+ 7 Առաջին օրը սուրբ հավաքույթ կլինի ձեզ համար:+ Այդ օրը չպետք է դրսի գործ անեք:* 8 Յոթ օր հրկիզվող ընծա պետք է մատուցեք Եհովային: Յոթերորդ օրը սուրբ հավաքույթ կլինի. այդ օրը նույնպես չպետք է դրսի գործ անեք»»:

9 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 10 «Խոսիր իսրայելացիների հետ ու ասա նրանց. «Երբ գնաք այն երկիրը, որ տալու եմ ձեզ, և դրա բերքը հնձեք, ձեր առաջին բերքից+ մի խուրձ բերեք քահանայի մոտ:+ 11 Նա Եհովայի առաջ կերերացնի խուրձը, որ դուք նրա հավանությանն արժանանաք: Քահանան դա պետք է անի Շաբաթին հաջորդող օրը: 12 Ձեր խուրձը երերացնելու օրը պետք է մինչև մեկ տարեկան անարատ արու գառ մատուցեք Եհովային որպես ողջակեզ: 13 Դրա հետ պետք է մատուցեք երկու տասներորդ արդուի* չափ մանր աղացած և յուղի հետ խառնած ալյուր՝ որպես հացի ընծա՝ որպես հրկիզվող ընծա Եհովային, որի բուրմունքը հաճելի է* նրան: Իսկ որպես ըմպելիքի ընծա պետք է մատուցվի մեկ քառորդ հիմեն* գինի: 14 Մինչև ձեր Աստծուն ընծա չմատուցեք, չպետք է ուտեք նոր բերքի հացահատիկից, դրանից պատրաստված հաց կամ բոված հացահատիկ: Սերնդեսերունդ սա մնայուն կանոն է ձեզ համար, որտեղ էլ որ բնակվելիս լինեք:

15 Շաբաթի հաջորդ օրվանից սկսած՝ այն օրվանից, երբ խուրձը բերեք որպես երերացնելու ընծա, պետք է հաշվեք յոթ շաբաթ:+ Դրանք պետք է ամբողջական շաբաթներ լինեն: 16 Յոթերորդ շաբաթվա հաջորդ օրը, այսինքն՝ 50-րդ օրը,+ նոր հացահատիկից ևս մեկ հացի ընծա մատուցեք Եհովային:+ 17 Ձեր բնակատեղերից որպես երերացնելու ընծա պետք է երկու հաց բերեք: Դրանք պետք է պատրաստված լինեն երկու տասներորդ արդուի* չափ մանր աղացած ալյուրից: Դրանք հարկավոր է թթխմորով թխել+ և մատուցել Եհովային որպես ընծա առաջին բերքից:+ 18 Հացերի հետ պետք է մատուցեք յոթ անարատ արու գառ, յուրաքանչյուրը՝ մեկ տարեկան, նաև մեկ մատղաշ ցուլ ու երկու արու ոչխար:+ Հացի ընծայի և ըմպելիքի ընծայի հետ միասին դրանք պետք է մատուցվեն Եհովային որպես ողջակեզ՝ հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* Եհովային: 19 Որպես մեղքի զոհ պետք է մատուցեք մեկ ուլ+ և որպես խաղաղության զոհ՝ երկու արու գառ, յուրաքանչյուրը՝ մեկ տարեկան:+ 20 Քահանան պետք է Եհովայի առաջ երկու արու գառները հացահատիկի առաջին բերքից պատրաստված հացերի հետ միասին տարուբերի որպես երերացնելու ընծա: Դրանք Եհովային տրվող սուրբ ընծա են և պետք է քահանային պատկանեն:+ 21 Այդ օրը հայտարարեք,+ որ սուրբ հավաքույթ է: Այդ օրը չպետք է դրսի գործ անեք: Սերնդեսերունդ սա մնայուն կանոն է ձեզ համար, որտեղ էլ որ բնակվելիս լինեք:

22 Երբ երկրի բերքը հնձելու լինեք, արտն ամբողջությամբ՝ մինչև եզրերը, չհնձեք և բերքի մնացորդները չհավաքեք:+ Դրանք աղքատի+ ու պանդուխտի+ համար թողեք: Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»»:

23 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 24 «Խոսիր իսրայելացիների հետ ու ասա. «Յոթերորդ ամսվա առաջին օրը պետք է հանգստի հատուկ օր լինի ձեզ համար: Այդ օրը շեփոր կհնչեցվի+ որպես հիշեցում սուրբ հավաքույթի մասին: 25 Դուք չպետք է դրսի գործ անեք և պետք է հրկիզվող ընծա մատուցեք Եհովային»»:

26 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 27 «Իսկ յոթերորդ ամսվա տասներորդ օրը Քավության օրն է:+ Սուրբ հավաքույթ պետք է լինի ձեզ համար: Դուք պետք է որոշ բաներից զրկեք ձեզ*+ և հրկիզվող ընծա մատուցեք Եհովային: 28 Այդ օրը ոչ մի գործ չանեք, որովհետև դա քավության օր է, երբ ձեր Աստված Եհովայի առաջ քավություն պետք է արվի ձեզ համար:+ 29 Ցանկացած մարդ, ով այդ օրը չզրկի իրեն որոշ բաներից,* պետք է վերացվի իր ժողովրդի միջից:+ 30 Եթե որևէ մեկը ինչ-որ գործ անի այդ օրը, ապա ես կվերացնեմ նրան իր ժողովրդի միջից: 31 Ոչ մի գործ չանեք: Սա ձեզ համար մնայուն կանոն է, որ սերնդեսերունդ պետք է պահեք, որտեղ էլ որ բնակվելիս լինեք: 32 Դա Շաբաթ է՝ հանգստի հատուկ օր ձեզ համար, և այդ ամսվա իններորդ օրը՝ երեկոյան, դուք պետք է որոշ բաներից զրկեք ձեզ:+ Այդ երեկոյից մինչև մյուս երեկո պահեք ձեր Շաբաթը»:

33 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 34 «Իսրայելացիներին ասա. «Յոթերորդ ամսվա 15-րդ օրվանից սկսած՝ յոթ օր Տաղավարների* տոնը պետք է նշեք Եհովայի պատվին:+ 35 Առաջին օրը սուրբ հավաքույթ կլինի: Այդ օրը դուք չպետք է դրսի գործ անեք: 36 Յոթ օր պետք է հրկիզվող ընծա մատուցեք Եհովային: Ութերորդ օրը սուրբ հավաքույթ պետք է լինի ձեզ համար,+ և դուք հրկիզվող ընծա պետք է մատուցեք Եհովային: Դա հանդիսավոր հավաքույթի օր է. ոչ մի դրսի գործ չպետք է անեք:

37 Սրանք են Եհովայի սահմանած տոները,+ որ պետք է նշեք:* Դրանք սուրբ հավաքույթներ+ են, որոնց ժամանակ պետք է Եհովային հրկիզվող ընծա մատուցեք. ողջակեզ՝+ հացի ընծայի+ ու ըմպելիքի ընծայի+ հետ միասին՝ ըստ յուրաքանչյուր օրվա ընթացակարգի: 38 Սրանք պետք է մատուցեք ի հավելումն այն ամենի, ինչ բերում եք Եհովայի Շաբաթների+ ժամանակ, նաև ի հավելումն ձեր նվերների,+ երդման համաձայն մատուցվող ընծաների+ և Եհովային տրվող ձեր բոլոր կամավոր ընծաների:+ 39 Յոթերորդ ամսվա 15-րդ օրը, երբ երկրի բերքը հավաքած լինեք, յոթ օր պետք է նշեք Եհովային նվիրված տոնը:+ Առաջին օրը հանգստի հատուկ օր պետք է լինի, ութերորդ օրը նույնպես պետք է հանգստի հատուկ օր լինի:+ 40 Առաջին օրը պետք է վերցնեք ամենալավ ծառերի պտուղներից, նաև արմավենու,+ տերևախիտ ծառերի ու գետահովտում* աճող բարդիների ճյուղեր և յոթ օր+ պետք է ուրախանաք ձեր Աստված Եհովայի առաջ:+ 41 Ամեն տարի յոթ օր պետք է նշեք այն որպես Եհովային նվիրված տոն:+ Այն տոնեք յոթերորդ ամսում: Սերնդեսերունդ սա մնայուն կանոն է ձեզ համար: 42 Յոթ օր տաղավարներում պետք է ապրեք:+ Բոլոր իսրայելացիները պետք է տաղավարներում ապրեն, 43 որպեսզի ձեր գալիք սերունդները իմանան,+ որ երբ իսրայելացիներին հանեցի Եգիպտոսից, նրանց տաղավարներում բնակեցրի:+ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»»:

44 Եվ Մովսեսը Եհովայի տոների մասին պատվերները հաղորդեց իսրայելացիներին:

24 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 2 «Իսրայելացիներին պատվիրիր, որ ճրագների համար ծեծված ձիթապտղի մաքուր յուղ բերեն, որպեսզի դրանք միշտ վառված լինեն:+ 3 Ահարոնը պետք է հոգ տանի, որ հանդիպման վրանում՝ Վկայության տապանակի կողքի վարագույրից դուրս, ճրագները երեկոյից մինչև առավոտ վառված լինեն Եհովայի առաջ: Սերնդեսերունդ սա մնայուն կանոն է ձեզ համար: 4 Նա պետք է մշտապես հոգ տանի մաքուր ոսկուց պատրաստված ճրագակալի ճրագների մասին,+ որ դրանք միշտ վառված լինեն Եհովայի առաջ:

5 Վերցրու մանր աղացած ալյուր և 12 օղակաձև հաց թխիր: Յուրաքանչյուր հացի համար պետք է օգտագործվի երկու տասներորդ արդուի* չափ ալյուր: 6 Այդ հացերը պետք է դրվեն մաքուր ոսկուց պատրաստված սեղանին՝+ Եհովայի առաջ: Դրանք հարկավոր է երկու շարքով դասավորել իրար վրա՝ յուրաքանչյուր շարքում վեց հատ:+ 7 Յուրաքանչյուր շարքի վրա պետք է մաքուր կնդրուկ* դրվի, և հացի փոխարեն պետք է դա մատուցվի որպես հրկիզվող ընծա+ Եհովային: 8 Ամեն Շաբաթ օր քահանան պետք է հացերը դասավորի Եհովայի առաջ:+ Սա իսրայելացիների հետ կնքված մնայուն ուխտ է: 9 Հացերը Ահարոնինը և նրա որդիներինը կլինեն,+ և նրանք պետք է սուրբ վայրի տարածքում ուտեն դրանք,+ որովհետև դրանք անչափ սուրբ են ու քահանայի բաժինն են Եհովային մատուցվող հրկիզվող ընծաներից: Սա մնայուն կանոն է»:

10 Իսրայելացիների մեջ մի մարդ կար՝ իսրայելացի կնոջ որդի, որի հայրը եգիպտացի էր:+ Այդ մարդու ու մի իսրայելացու միջև կռիվ սկսվեց ճամբարում: 11 Իսրայելացի կնոջ որդին սկսեց անարգել ու հայհոյել Անունը:*+ Ուստի նրան բերեցին Մովսեսի մոտ:+ Նրա մոր անունը Սալոմիթ էր. նա Դանի ցեղից Դաբրիի աղջիկն էր: 12 Այդ մարդուն կալանքի վերցրին, մինչև որ հայտնի լիներ, թե Եհովան ինչ որոշում է կայացրել:+

13 Եհովան ասաց Մովսեսին. 14 «Ճամբարից դուրս հանեք հայհոյողին, և բոլոր նրանք, ովքեր լսել են նրա խոսքերը, թող իրենց ձեռքերը դնեն նրա գլխին: Իսկ հետո ողջ ժողովուրդը թող քարկոծի նրան:+ 15 Ապա իսրայելացիներին ասա. «Եթե որևէ մեկը հայհոյի Աստծուն, պետք է պատասխան տա իր մեղքի համար: 16 Եհովայի անունն անարգողը անպատճառ պետք է մահվան մատնվի:+ Ողջ ժողովուրդը անպատճառ պետք է քարկոծի նրան: Եթե պանդուխտը անարգի Անունը, նա նույնպես պետք է մահվան մատնվի, ճիշտ ինչպես բնիկը:

17 Եթե որևէ մեկը ուրիշ մարդու կյանք խլի,* անպայման պետք է մահվան մատնվի:+ 18 Եթե ինչ-որ մեկը ուրիշի ընտանի կենդանուն հարվածի ու սպանի, պետք է փոխհատուցում տա. կենդանու դիմաց՝ կենդանի:* 19 Եթե որևէ մեկը վնաս հասցնի իր դրացուն, ապա ինչ ինքն է արել, նույնը նրան պետք է արվի:+ 20 Կոտրվածքի դիմաց՝ կոտրվածք, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ. ինչ վնաս որ նա հասցրել է մարդուն, նույնը նրան պետք է անել:+ 21 Ուրիշի կենդանուն սպանողը պետք է փոխհատուցի դրա դիմաց,+ իսկ մարդ սպանողը պետք է մահվան մատնվի:+

22 Մեկ օրենք պետք է լինի ձեզ համար՝ ինչպես պանդուխտի, այնպես էլ բնիկի համար,+ քանի որ ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»»:

23 Դրանից հետո Մովսեսը խոսեց իսրայելացիների հետ, և նրանք հայհոյողին ճամբարից դուրս տարան ու քարկոծեցին:+ Նրանք արեցին ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին:

25 Սինա լեռան վրա Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 2 «Խոսիր իսրայելացիների հետ ու ասա. «Երբ մտնեք այն երկիրը, որը տալու եմ ձեզ,+ այնտեղ պետք է Շաբաթ-տարի պահեք Եհովայի պատվին:+ 3 Վեց տարի ձեր արտերում սերմ ցանեք, ձեր խաղողի այգիներն էտեք և հավաքեք երկրի տված բերքը:+ 4 Բայց յոթերորդ տարում երկիրը պետք է հանգստանա. դա Եհովային նվիրված Շաբաթ-տարի է: Ձեր արտերում սերմ չցանեք և ձեր խաղողի այգիները չէտեք: 5 Չհնձեք այն, ինչ կաճի հնձի ժամանակ ընկած հատիկներից, և չհավաքեք չէտված վազերի խաղողի բերքը: Մեկ տարի երկիրը պետք է հանգստանա: 6 Սակայն Շաբաթ-տարվա ընթացքում ձեր հողում աճածը ուտել կարող եք.* այն սնունդ կլինի ինչպես ձեզ համար, այնպես էլ ձեր ստրուկների, վարձու աշխատողների և ձեր մեջ բնակվող եկվորների համար, 7 նաև ընտանի ու վայրի կենդանիների համար: Երկրում աճած ամբողջ բերքը կարելի է ուտել:

8 Հաշվեք յոթ Շաբաթ-տարի, այսինքն՝ յոթ անգամ յոթ տարի. այդ յոթ Շաբաթ-տարիները կկազմեն 49 տարի: 9 Դրանից հետո՝* յոթերորդ ամսվա տասներորդ օրը, այսինքն՝ Քավության օրը,+ ուժգին հնչեցրեք եղջերափողը. այդ օրը եղջերափողի ձայնը պետք է լսվի ողջ երկրով մեկ: 10 Դուք պետք է 50-րդ տարին սուրբ հայտարարեք և երկրի բոլոր բնակիչների համար ազատություն հռչակեք:+ Դա Հոբելյան կլինի ձեզ համար. ձեզնից ամեն մեկը կվերադառնա իր ժառանգական կալվածքը, և յուրաքանչյուրը՝ իր ընտանիք:+ 11 Այդ 50-րդ տարին Հոբելյան կլինի ձեզ համար: Սերմ չցանեք, չհնձեք այն, ինչ կաճի գետնին ընկած հատիկներից, և չհավաքեք չէտված վազերի խաղողի բերքը:+ 12 Դա Հոբելյան է և պետք է սուրբ լինի ձեզ համար: Կարող եք ուտել միայն այն, ինչը կաճի ինքն իրեն:+

13 Հոբելյանական տարում ձեզնից ամեն մեկը պետք է վերադառնա իր ժառանգական կալվածքը:+ 14 Երբ ձեր դրացուն ինչ-որ բան վաճառեք կամ նրանից ինչ-որ բան գնեք, չփորձեք անարդարացիորեն շահ ստանալ:+ 15 Ձեր դրացուց հողակտոր գնելիս պետք է հաշվի առնեք, թե Հոբելյանից քանի տարի է անցել. նա պետք է գինը սահմանի՝ հաշվելով՝ քանի տարի է բերքահավաք լինելու մինչև հաջորդ Հոբելյանը:+ 16 Եթե դեռ շատ տարիներ կան, նա կարող է բարձր գին պահանջել, իսկ եթե քիչ տարիներ են մնացել՝ ցածր գին, որովհետև նա վաճառքը կատարում է բերքի հաշվով: 17 Ձեզնից ոչ մեկը չպետք է փորձի անարդարացիորեն շահ ստանալ իր դրացուց:+ Դուք պետք է վախենաք ձեր Աստծուց.+ ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը:+ 18 Իմ սահմանած կանոններն ու օրենքները* պահելով՝ դուք ապահով կապրեք ձեր երկրում:+ 19 Երկիրն իր բերքը կտա,+ դուք կուշտ կուտեք և ապահով կապրեք այնտեղ:+

20 Բայց գուցե ասեք. «Յոթերորդ տարում ի՞նչ ենք ուտելու, եթե սերմ չենք ցանելու ու բերք չենք հավաքելու»:+ 21 Մի՛ մտահոգվեք, վեցերորդ տարում ես կօրհնեմ ձեզ, և երկիրը այնքան բերք կտա, որ դեռ երեք տարի էլ կբավականացնի:+ 22 Ութերորդ տարում սերմ կցանեք և մինչև իններորդ տարին հին բերքով կսնվեք: Մինչև նոր բերքի հասնելը դուք հնից կուտեք:

23 Երկրի հողատարածքները չի կարելի մեկընդմիշտ վաճառել,+ որովհետև երկիրն իմն է:+ Ինձ համար դուք պանդուխտներ ու եկվորներ եք:+ 24 Այն երկրում, որ ձեզ եմ տալու, սեփական հողատարածքը վաճառող մարդուն պետք է իրավունք տրվի այն հետ գնելու:

25 Եթե ձեր եղբայրներից մեկը աղքատանա և ստիպված լինի վաճառել իր ժառանգական կալվածքի մի մասը, մոտ ազգականներից մեկը պետք է գա և որպես փրկագնող հետ գնի իր եղբոր վաճառածը:+ 26 Եթե մեկը փրկագնող չունենա, բայց նյութապես բարգավաճի ու բավականաչափ փող ունենա իր հողատարածքը հետ գնելու համար, 27 պետք է իր վաճառած գնից հանի վաճառքից հետո անցած տարիների թվին համապատասխանող արժեքը և մնացած գումարը վճարի այն մարդուն, որին վաճառել էր: Եվ ապա կարող է վերադառնալ իր ժառանգական կալվածքը:+

28 Բայց եթե նա բավականաչափ միջոցներ չգտնի իր վաճառածը հետ գնելու համար, ապա այն կմնա գնողին մինչև Հոբելյանական տարին.+ Հոբելյանին հողատարածքը հետ կտրվի նրան, և նա կվերադառնա իր ժառանգական կալվածքը:+

29 Եթե մի մարդ պարսպապատ քաղաքում տուն վաճառի, ապա սկսած վաճառելու ժամանակից՝ մեկ տարի նա այն փրկագնելու իրավունք կունենա: Փրկագնելու իրավունքը+ ուժի մեջ կլինի մի ամբողջ տարի: 30 Սակայն եթե մինչև այդ տարվա լրանալը պարսպապատ քաղաքում գտնվող տունը հետ չգնվի, այն մշտապես կդառնա գնողի ու նրա սերունդների սեփականությունը: Հոբելյանին այն չի վերադարձվի նախկին տիրոջը: 31 Իսկ այն տները, որոնք գտնվում են պարիսպ չունեցող բնակավայրերում, պետք է դիտվեն որպես բաց դաշտերի հողատարածքի մի մաս: Դրանք փրկագնելու իրավունքը ուժի մեջ կլինի ցանկացած ժամանակ, և Հոբելյանին դրանք պետք է նախկին տիրոջը վերադարձվեն:

32 Ինչ վերաբերում է ղևտացիների քաղաքների տներին,+ ղևտացիները մշտապես իրավունք կունենան հետ գնելու իրենց տները: 33 Եթե ղևտացին հետ չգնի իր սեփականությունը՝ ղևտացիների քաղաքում եղող իր տունը,+ որ վաճառել է, ապա Հոբելյանին այն կվերադարձվի իրեն:+ 34 Բայց իրենց քաղաքների շուրջը գտնվող արոտավայրերը նրանք չեն կարող վաճառել,+ որովհետև դրանք իրենց մշտական սեփականությունն են:

35 Եթե ձեր եղբայրներից մեկը, ով ձեր կողքին է ապրում, աղքատանա ու չկարողանա հոգալ իր կարիքները, ապա ինչպես որ պանդուխտին ու եկվորին կաջակցեիք,+ այնպես էլ նրան աջակցեք,+ որ շարունակի ապրել ձեր մեջ: 36 Նրանից տոկոս չպահանջեք և չփորձեք շահույթ ստանալ:*+ Վախեցեք ձեր Աստծուց:+ Այնպես արեք, որ ձեր եղբայրը կարողանա ապրել ձեր մեջ: 37 Նրան պարտք տալիս տոկոսով չտաք+ և ուտելիք տալիս շահույթ չհետապնդեք: 38 Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը, որ հանեցի ձեզ Եգիպտոսից,+ որպեսզի Քանանի երկիրը ձեզ տամ և ցույց տամ, որ ձեր Աստվածն եմ:+

39 Եթե ձեր եղբայրներից մեկը աղքատանա ու ստիպված լինի ինքն իրեն վաճառել ձեզ,+ նրան չստիպեք աշխատել որպես սովորական ստրուկ:+ 40 Նրան պետք է վերաբերվեք ինչպես վարձու աշխատողի,+ ինչպես եկվորի: Նա պետք է ծառայի մինչև Հոբելյանական տարին: 41 Հետո ազատ կարձակվի, նրա հետ՝ նաև իր զավակները,* և կվերադառնա իր ազգականների մոտ: Նա կվերադառնա իր հայրերից ժառանգած կալվածքը:+ 42 Իսրայելացիներն ի՛մ ծառաներն են, որոնց հանել եմ Եգիպտոսից:+ Նրանք չպետք է դառնան որևէ մեկի սեփականությունը սովորական ստրուկների պես:* 43 Ձեր եղբոր հետ չպետք է դաժանորեն վարվեք:+ Վախեցեք ձեր Աստծուց:+ 44 Ձեզ համար ստրուկներ ու ստրկուհիներ կարող եք ձեռք բերել շրջակա ազգերից, նրանցից կարող եք գնել: 45 Ստրուկներ կարող եք գնել նաև ձեր մեջ ապրող եկվորների որդիներից+ ու նրանց սերունդներից, որ ծնվել են ձեր երկրում. նրանք կդառնան ձեր սեփականությունը: 46 Նրանց կարող եք ձեր որդիներին փոխանցել որպես ժառանգություն՝ որպես մշտական սեփականություն, և կարող եք աշխատեցնել որպես ստրուկ: Հիշեք՝ ձեր եղբայրների՝ իսրայելացիների հետ դաժանորեն չվարվեք:+

47 Եթե ձեր մեջ ապրող պանդուխտը կամ եկվորը հարստանա, իսկ ձեր եղբայրն աղքատանա ու ստիպված լինի ինքն իրեն վաճառել պանդուխտին կամ եկվորին կամ էլ պանդուխտի ընտանիքի անդամներից որևէ մեկին, 48 ապա վաճառվելուց հետո նա փրկագնվելու իրավունք կունենա: Նրա հարազատ եղբայրներից մեկը կարող է նրան հետ գնել:+ 49 Նրան կարող է հետ գնել նաև նրա հորեղբայրը, հորեղբորորդին կամ որևէ այլ մոտ* ազգական՝ իր ազգատոհմից որևէ մեկը:

Կամ նա ինքը կարող է հետ գնել իրեն, եթե հարստանա:+ 50 Դա անելու համար նա պետք է իրեն գնողի հետ հաշվի իր վաճառվելու ժամանակից մինչև Հոբելյանական տարին ընկած ժամանակահատվածը:+ Գինը, որով նա վաճառվել է, պետք է համապատասխան լինի այդ տարիների թվին:+ Այդ տարիների նրա աշխատանքը պետք է գնահատվի վարձու աշխատողին տրվող վարձատրության չափով:+ 51 Իր փրկագինը նա պետք է վճարի մինչև Հոբելյանը մնացած տարիների թվին համապատասխան: Եթե շատ տարիներ են մնացել, ապա բարձր գին կվճարի, 52 իսկ եթե քիչ տարիներ են մնացել, ապա, այդ տարիների թվին համապատասխան, քիչ կվճարի: 53 Այն բոլոր տարիներին, որ նա կաշխատի իր տիրոջ մոտ, տերը նրան պետք է վերաբերվի որպես վարձու աշխատողի: Ուշադիր եղեք, որ տերը նրա հետ դաժանորեն չվարվի:+ 54 Սակայն եթե նա չկարողանա այս պայմաններով ինքն իրեն հետ գնել, ապա կազատվի Հոբելյանական տարում,+ ինչպես նա, այնպես էլ իր զավակները:*

55 Դուք՝ իսրայելացիներդ, իմ ծառաներն եք: Դուք իմ ծառաներն եք, որոնց ես հանել եմ Եգիպտոսից:+ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»»:

26 ««Ձեզ համար փուչ աստվածներ չշինեք,+ քանդակված կուռքեր+ և սուրբ սյուներ չկանգնեցնեք, ձեր երկրում քարից կոթողներ+ չդնեք դրանց առաջ խոնարհվելու համար:+ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը: 2 Պահեք իմ Շաբաթները և խորին հարգանքով* վերաբերվեք իմ սրբարանին: Ես Եհովան եմ:

3 Եթե շարունակեք հետևել իմ կանոններին, պահել իմ պատվիրաններն ու կատարել դրանք,+ 4 ես ճիշտ ժամանակին հորդառատ անձրևներ կբերեմ,+ և հողն իր բերքը կտա,+ ծառերն էլ՝ իրենց պտուղը: 5 Կալսելու* սեզոնը կերկարի մինչև խաղողաքաղը, խաղողաքաղի սեզոնը՝ մինչև սերմնացանը: Դուք կուշտ կուտեք ձեր հացը ու ապահով կապրեք ձեր երկրում:+ 6 Ես խաղաղություն կտամ երկրին:+ Դուք հանգիստ կպառկեք քնելու, ու ձեզ վախեցնող չի լինի:+ Ես երկրից կվռնդեմ գիշատիչ գազաններին, և պատերազմի սուրը չի անցնի ձեր երկրով: 7 Դուք կհետապնդեք ձեր թշնամիներին, ու նրանք սրով սպանված կընկնեն ձեր առաջ: 8 Հինգ հոգով 100-ի կհետապնդեք, 100 հոգով՝ 10 000-ի և ձեր թշնամիներին սրի կքաշեք:+

9 Ես կօրհնեմ ձեզ,* շատ զավակներ կպարգևեմ ու մեծաթիվ կդարձնեմ+ և կպահեմ ձեզ հետ կապած իմ ուխտը:+ 10 Նախորդ տարվա բերքը դեռ չկերած-վերջացրած՝ ստիպված կլինեք նոր բերքի համար տեղ ազատել՝ ամբարից հանելով հինը: 11 Իմ խորանը ձեր մեջ կկանգնեցնեմ+ ու ձեզ չեմ մերժի: 12 Ես ձեզ հետ կլինեմ.* ես ձեր Աստվածը կլինեմ,+ իսկ դուք՝ իմ ժողովուրդը:+ 13 Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը, ով հանեց ձեզ Եգիպտոսից, որ այլևս նրանց ստրուկները չլինեք: Ես կոտրեցի ձեզ վրա դրված լուծը, որ գլուխներդ բարձր քայլեք:*

14 Սակայն եթե ինձ չլսեք ու այս բոլոր պատվիրանները չպահեք,+ 15 եթե մերժեք իմ կանոնները,+ զզվեք իմ սահմանած օրենքներից և արդյունքում չկատարեք իմ բոլոր պատվիրաններն ու խախտեք իմ ուխտը,+ 16 ապա ձեզ վրա կբերեմ այս պատիժը. տագնապի մեջ կգցեմ ձեզ, հյուծախտ* և տենդ կբերեմ ձեզ վրա, այնպես որ ձեր աչքերը կտկարանան, ու դուք հալումաշ կլինեք: Դուք զուր տեղը կցանեք ձեր սերմը, քանի որ ձեր թշնամիները կուտեն այն:+ 17 Ես կմերժեմ ձեզ, ու դուք կջախջախվեք ձեր թշնամիների կողմից:+ Ձեզ ատողները կտրորեն ձեզ,+ և անգամ երբ հետապնդող չլինի, դուք վախից կփախչեք:+

18 Եթե այդ ժամանակ էլ ինձ չլսեք, ապա ձեր մեղքերի համար յոթնապատիկ կպատժեմ ձեզ: 19 Ես կկոտրեմ ձեր համառությունն ու հպարտությունը, կփակեմ երկնքի դռները, որ անձրև չգա, և ձեր հողն անպտուղ կդարձնեմ:*+ 20 Ձեր ուժն իզուր կվատնեք, քանի որ ձեր հողը բերք չի տա,+ ու ձեր ծառերն անպտուղ կլինեն:

21 Եթե շարունակեք հակառակվել ինձ ու չուզեք լսել, այդ դեպքում ստիպված կլինեմ առաջվանից յոթնապատիկ շատ պատժել ձեզ ձեր մեղքերի համար: 22 Վայրի գազաններ կուղարկեմ ձեր մեջ,+ որոնք կհոշոտեն ձեր երեխաներին,+ ձեր ընտանի կենդանիներին. դուք սակավաթիվ կդառնաք, ու ձեր ճանապարհները կամայանան:+

23 Բայց եթե այս ամենից հետո էլ թույլ չտաք, որ ուղղեմ ձեզ,+ և համառորեն շարունակեք հակառակվել ինձ, 24 ապա ես էլ ձեր դեմ կգործեմ ու առաջվանից յոթնապատիկ շատ կպատժեմ ձեզ ձեր մեղքերի համար: 25 Վրեժխնդրության սուր կբերեմ ձեզ վրա իմ ուխտը+ խախտելու համար: Եթե պատսպարվեք ձեր քաղաքներում, ես համաճարակ կուղարկեմ ձեր մեջ,+ և դուք թշնամու ձեռքը կընկնեք:+ 26 Ես կործանիչ հարված կհասցնեմ ձեր հացի պաշարին:*+ Եվ ինչ էլ մնա, այնքան քիչ կլինի, որ տասը կանանց մեկ փուռն էլ բավական կլինի հացը թխելու համար, և այն կկշռեն ու փոքր չափաբաժնով կբաժանեն ձեզ:+ Դուք կուտեք, բայց չեք կշտանա:+

27 Եթե դրանից հետո էլ ինձ չլսեք և շարունակեք համառորեն հակառակվել, 28 ես ավելի մեծ ցասումով կգործեմ ձեր դեմ+ ու առաջվանից յոթնապատիկ շատ կպատժեմ ձեզ ձեր մեղքերի համար: 29 Դուք ստիպված ձեր որդիների ու աղջիկների միսը կուտեք:+ 30 Ես կոչնչացնեմ ձեր բարձրադիր սրբավայրերը,+ կվերացնեմ ձեր խնկանոթները, ձեր դիակները կդիզեմ ձեր գարշելի անշունչ կուռքերի* վրա+ և նողկանքով երես կթեքեմ ձեզանից:+ 31 Ձեր քաղաքները սրի կմատնեմ,+ ձեր սրբարանները կամայացնեմ, ձեր զոհերի բուրմունքն այլևս հաճելի չի լինի* ինձ: 32 Երկիրն ամայի կդարձնեմ,+ և ձեր թշնամիները, որ բնակվելու են այնտեղ, իրենց տեսածից ապշահար կլինեն:+ 33 Ձեզ կցրեմ ազգերի մեջ+ ու ձեր հետևից սուր կմերկացնեմ,+ ձեր երկիրն ամայի կդառնա,+ և ձեր քաղաքներն՝ ավերակ:

34 Քանի դեռ դուք ձեր թշնամիների երկրում կլինեք, երկիրը, ամայի մնալով, կպահի իր չպահած Շաբաթները: Իր Շաբաթները պահելով՝ երկիրը կհանգստանա:*+ 35 Ամայի մնացած բոլոր օրերին այն կհանգստանա, որովհետև երբ դուք բնակվում էիք այնտեղ, չեք պահել Շաբաթները ու չեք թողել, որ այն հանգստանա:

36 Ովքեր ողջ կմնան+ իրենց թշնամիների երկրներում, նրանց սիրտը ես տագնապով կլցնեմ: Նրանք կփախչեն անգամ քամուց քշված տերևի սոսափյունից, ասես սրից են փախչում, և կընկնեն, թեև հետապնդող չի լինի:+ 37 Առանց որևէ մեկից հետապնդվելու՝ դուք, սրից փախչողների պես իրար բախվելով, կսայթաքեք ու կընկնեք: Դուք ի զորու չեք լինի դիմադրելու ձեր թշնամիներին:+ 38 Ազգերի մեջ կկործանվեք,+ ու ձեր թշնամիների երկիրը կուլ կտա ձեզ: 39 Ովքեր էլ ողջ մնան, ձեր թշնամիների երկրներում հալումաշ կլինեն+ իրենց հանցանքների և իրենց հայրերի հանցանքների հետևանքով:+ 40 Այդ ժամանակ նրանք կխոստովանեն իրենց հանցանքը+ և իրենց հայրերի հանցանքն ու անհավատարմությունը: Նրանք կընդունեն, որ անհավատարիմ են եղել՝ հակառակվելով ինձ,+ 41 ինչի համար էլ ստիպված եմ եղել նրանց դեմ դուրս գալ+ ու տանել իրենց թշնամիների երկիրը:+

Ես նրանց հետ այդպես կվարվեմ, որ նրանց համառ* սիրտը խոնարհ դառնա,+ ու նրանք հատուցեն իրենց հանցանքի համար: 42 Եվ ես կհիշեմ Հակոբի հետ իմ կապած ուխտը,+ նաև Իսահակի հետ կապած ուխտն+ ու Աբրահամի հետ կապած ուխտը+ և ուշադրություն կդարձնեմ նրանց երկրին: 43 Մինչ իսրայելացիները հեռու կլինեն իրենց երկրից, այն, ամայի մնալով, կպահի իր չպահած Շաբաթները,+ իսկ նրանք կհատուցեն իրենց հանցանքի համար, քանի որ մերժեցին իմ սահմանած օրենքները և զզվեցին իմ կանոններից:+ 44 Բայց չնայած այդ ամենին, երբ նրանք իրենց թշնամիների երկրում լինեն, ես լիովին չեմ մերժի նրանց+ և չեմ գարշի նրանցից այն աստիճան, որ իսպառ ոչնչացնեմ նրանց ու այդպիսով խախտեմ նրանց հետ կապած իմ ուխտը,+ որովհետև ես Եհովան եմ՝ նրանց Աստվածը: 45 Ի բարօրություն նրանց՝ ես կհիշեմ այն ուխտը, որ կապել եմ իրենց նախահայրերի հետ,+ որոնց ես ազգերի աչքի առաջ հանեցի Եգիպտոսից,+ որ ցույց տամ, որ նրանց Աստվածն եմ: Ես Եհովան եմ»»:

46 Սրանք են Եհովայի սահմանած կանոնները, պատվիրաններն ու օրենքները, որ նա Սինա լեռան վրա Մովսեսի միջոցով փոխանցեց իսրայելացիներին:+

27 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 2 «Խոսիր իսրայելացիների հետ ու ասա. «Եթե մի մարդ հատուկ երդում տա,+ որ որևէ մեկին կնվիրի Եհովային, այսինքն՝ դա կանի՝ վճարելով սահմանված արժեքը, 3 ապա 20-ից 60 տարեկան տղամարդու համար սահմանված արժեքը կլինի 50 սիկղ* արծաթ՝ սուրբ վայրի կշռաչափով,* 4 իսկ կնոջ համար սահմանված արժեքը կլինի 30 սիկղ:* 5 Հինգից 20 տարեկան տղայի համար սահմանված արժեքը կլինի 20 սիկղ,* աղջկա համար՝ 10 սիկղ:* 6 Մեկ ամսականից մինչև հինգ տարեկան տղայի համար սահմանված արժեքը կլինի հինգ սիկղ* արծաթ, աղջկա համար՝ երեք սիկղ:*

7 Վաթսուն տարեկան և ավելի բարձր տարիքի տղամարդու համար սահմանված արժեքը 15 սիկղ* կլինի, կնոջ համար՝ 10 սիկղ: 8 Բայց եթե երդում տվողը չափազանց աղքատ է և սահմանված արժեքը չի կարող տալ,+ ապա այն մարդը, ում մասին երդում է տրվել, պետք է կանգնի քահանայի առաջ, և քահանան նրա համար արժեք կսահմանի՝ հաշվի առնելով երդում տվողի հնարավորությունները:+

9 Եթե մարդը երդում է տալիս, որ զոհաբերության համար պիտանի կենդանի կնվիրաբերի Եհովային, ապա այդ կենդանին պետք է առանձնացվի որպես Եհովային պատկանող սուրբ մի բան: 10 Նա չի կարող դրա փոխարեն ուրիշ կենդանի բերել, ոչ էլ կարող է փոխանակել լավը վատով կամ վատը լավով: Բայց եթե, այնուամենայնիվ, մի կենդանին փոխանակի մյուսով, ապա թե՛ առաջին կենդանին, թե՛ դրա փոխարեն բերվածը կպատկանեն Աստծուն որպես սուրբ մի բան: 11 Եթե երդումով խոստացվածը անմաքուր կենդանի է,+ որը չի կարելի որպես զոհ մատուցել Եհովային, ապա այդ կենդանուն նա պետք է բերի քահանայի առաջ: 12 Քահանան կսահմանի դրա արժեքը՝ կախված այն բանից՝ կենդանին լավն է, թե վատը: Դրա արժեքը կլինի այնքան, որքան քահանան կսահմանի: 13 Եթե երդում տվողը երբևէ ցանկանա հետ գնել այն, ապա պետք է վճարի սահմանված արժեքը՝ ավելացնելով դրա հինգերորդ մասը:+

14 Եթե մարդն իր տունը նվիրի* Եհովային որպես սուրբ մի բան, քահանան կսահմանի դրա արժեքը՝ կախված այն բանից՝ տունը լավն է, թե վատը: Դրա արժեքը կլինի այնքան, որքան քահանան կսահմանի:+ 15 Եթե նվիրողը ցանկանա հետ գնել իր տունը, ապա պետք է վճարի սահմանված արժեքը՝ ավելացնելով դրա հինգերորդ մասը: Այդ ժամանակ տունը իրենը կլինի:

16 Եթե մարդն իր արտի մի մասը նվիրի* Եհովային որպես սուրբ մի բան, դրա արժեքը պետք է որոշվի ըստ այն բանի, թե որքան սերմ կարելի է ցանել այնտեղ. մի խոմեր* գարու սերմի դիմաց՝ 50 սիկղ արծաթ: 17 Եթե նա իր արտը նվիրաբերի* Հոբելյանական տարում,+ դրա գինը կլինի այն, ինչ սահմանվել է: 18 Բայց եթե արտը նվիրաբերվի Հոբելյանական տարուց հետո, ապա քահանան դրա գինը կհաշվի ըստ այն տարիների թվի, որ մնացել են մինչև հաջորդ Հոբելյանը, և սահմանված արժեքը համապատասխանաբար կնվազեցվի:+ 19 Եթե արտը նվիրողը երբևէ ցանկանա հետ գնել այն, ապա պետք է վճարի այդ արժեքը՝ ավելացնելով դրա հինգերորդ մասը: Դրանից հետո արտը իրենը կլինի: 20 Եթե նա արտը հետ չգնի, և այն վաճառվի ուրիշի, ապա այլևս հնարավոր չի լինի այն հետ գնել: 21 Երբ Հոբելյանական տարում արտը վերադարձվի, այն կպատկանի Եհովային որպես մեկընդմիշտ նրան նվիրված արտ և սուրբ կլինի: Այն կդառնա քահանաների սեփականությունը:+

22 Եթե մի մարդ որպես սուրբ բան Եհովային նվիրի* իր գնած արտը, որն իր ժառանգական սեփականության մի մասը չէ,+ 23 քահանան դրա գինը կհաշվի ըստ այն տարիների թվի, որ մնացել են մինչև Հոբելյանը, և նվիրողը նույն օրը պետք է տա սահմանված գինը:+ Այդ նվիրաբերությունը կպատկանի Եհովային որպես սուրբ մի բան: 24 Հոբելյանական տարում արտը կվերադարձվի նրան, ումից գնվել էր, ում այն պատկանում էր:+

25 Բոլոր արժեքները պետք է սահմանվեն սիկղով՝ ըստ սուրբ վայրի կշռաչափի: Սիկղը պետք է 20 դանգ* լինի:

26 Ոչ ոք չպետք է կենդանիների առաջնեկներին նվիրաբերի* Եհովային որպես սուրբ մի բան, քանի որ առաջնեկն արդեն իսկ նրանն է: Լինի ցուլ, թե ոչխար՝ այն պատկանում է Եհովային:+ 27 Եթե այն անմաքուր կենդանիներից է, և տերը ցանկանում է փրկագնել դրան, ապա պետք է տա սահմանված արժեքը և ավելացնի դրա հինգերորդ մասը:+ Սակայն եթե տերը հետ չգնի, քահանան այն կվաճառի ըստ սահմանված արժեքի:

28 Բայց մեկընդմիշտ նվիրվածը, այսինքն՝ այն, ինչ մարդն անվերապահորեն* նվիրում է Եհովային՝ լինի մարդ, կենդանի կամ սեփական արտ, չի կարող վաճառվել կամ հետ գնվել: Մեկընդմիշտ նվիրված ամեն բան Եհովային է պատկանում և անչափ սուրբ է:+ 29 Մահվան դատապարտված* անձը չի կարող փրկագնվել:+ Նա անպատճառ պետք է մահվան մատնվի:+

30 Երկրի տված ամեն բերքի տասներորդ մասը՝+ լինի արտի տված բերքից, թե ծառերի պտղից, Եհովային է պատկանում: Այն Եհովային պատկանող սուրբ բան է: 31 Եթե մարդ ցանկանա հետ գնել բերքի տասներորդ մասը, ապա պետք է վճարի դրա արժեքը և ավելացնի նաև այդ արժեքի հինգերորդ մասը: 32 Ինչ վերաբերում է նախիրների ու հոտերի տասներորդ մասին, ապա հովիվը կենդանիներին հաշվելիս՝ դրանց իր ցուպի տակով անցկացնելիս, պետք է ամեն տասներորդին* առանձնացնի Եհովայի համար՝ որպես նրան պատկանող սուրբ մի բան: 33 Նա չպետք է զննի կենդանուն՝ տեսնելու՝ լավն է, թե վատը, ոչ էլ պետք է այն փոխարինի մեկ ուրիշով: Բայց եթե երբևիցե փորձի փոխանակել, ապա երկու կենդանին էլ կպատկանեն Աստծուն՝ որպես սուրբ մի բան:+ Դրանք չեն կարող հետ գնվել»»:

34 Սրանք այն պատվիրաններն են, որ Եհովան Սինա լեռան վրա տվեց Մովսեսին,+ որ նա փոխանցի իսրայելացիներին:

Կամ՝ «խորանից»:

Բռց.՝ «Իսրայելի որդիների»:

Կամ՝ «խորանի»:

Հավանաբար, խոսքը այրվող ածուխների մասին է:

Կամ՝ «երիկամների վրայի ճարպի»:

Բռց.՝ «ծխեցնի»:

Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:

Կամ՝ «երիկամների վրայի ճարպի»:

Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:

Այսինքն՝ եղունգներով կսմթելով կտրվածք էր արվում, բայց պարտադիր չէր գլուխն ամբողջությամբ պոկել:

Կամ՝ «ճարպոտ մոխիրը»: Այսինքն՝ զոհերի ճարպով ներծծված մոխիրը:

Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:

Կամ՝ «բարձրորակ»:

Մի քանի արևադարձային ծառերից ստացվող անուշահոտ խեժ:

Այսինքն՝ ընծայից վերցված մի մաս, որը հիշեցնում կամ խորհրդանշում է այդ ողջ ընծան:

Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:

Այսինքն՝ ընծայից վերցված մի մաս, որը հիշեցնում կամ խորհրդանշում է այդ ողջ ընծան:

Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:

Ըստ ամենայնի, խոսքը ոչ թե մեղուներից ստացված մեղրի մասին է, այլ մրգահյութի կամ օշարակի:

Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:

Բառարանում տես «Ուխտ»:

Այսինքն՝ խոշոր աղացած:

Այսինքն՝ ընծայից վերցված մի մաս, որը հիշեցնում կամ խորհրդանշում է այդ ողջ ընծան:

Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:

Բռց.՝ «հաց»: Այսինքն՝ խաղաղության զոհից Աստծու բաժինը:

Բռց.՝ «հաց»: Այսինքն՝ խաղաղության զոհից Աստծու բաժինը:

Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:

Խոսքը քահանայապետի մասին է:

Այսինքն՝ խորանի Սրբություն բաժանմունքում:

Կամ՝ «ճարպոտ մոխիրը»: Այսինքն՝ զոհերի ճարպով ներծծված մոխիրը:

Հնարավոր է՝ խոսքը ժողովը ներկայացնող երեցների մասին է:

Կամ՝ «խաղաղեցնող»: Բռց.՝ «հանգստացնող»:

Բռց.՝ «անեծքի (երդման) ձայնը»: Հավանաբար, դա մեղքի մասին հայտարարություն էր, որը ներառում էր անեծք մեղք գործողի դեմ կամ էլ վկայի դեմ, եթե նա վկայություն չտար:

Ըստ ամենայնի, խոսքը այն փոքր կենդանի արարածների մասին է, որոնք ապրում են խմբերով:

Ըստ երևույթին, սա նշանակում է, որ մարդը չի կատարել իր երդումը:

Բառարանում տես «Հանցանքի զոհ»:

Բառարանում տես «Մեղքի զոհ»:

Այսինքն՝ եղունգներով կսմթելով:

Մոտ 2,2 լ: Տես հավելված Բ14:

Մի քանի արևադարձային ծառերից ստացվող անուշահոտ խեժ:

Այսինքն՝ ընծայից վերցված մի մաս, որը հիշեցնում կամ խորհրդանշում է այդ ողջ ընծան:

1 սիկղը մոտ 11,4 գ է: Տես հավելված Բ14:

Կամ՝ «սուրբ նպատակով օգտագործվող սիկղով»:

Կամ՝ «սեռական օրգանները»:

Կամ՝ «ճարպոտ մոխիրը»: Այսինքն՝ զոհերի ճարպով ներծծված մոխիրը:

Մի քանի արևադարձային ծառերից ստացվող անուշահոտ խեժ:

Այսինքն՝ ընծայից վերցված մի մաս, որը հիշեցնում կամ խորհրդանշում է այդ ողջ ընծան:

Կամ՝ «խաղաղեցնող»: Բռց.՝ «հանգստացնող»:

Մոտ 2,2 լ: Տես հավելված Բ14:

Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:

Խոսքը քահանայապետի մասին է:

Հավանաբար, սուրբ վրանի գավիթում:

Բռց.՝ «ջրով լվաց»:

Գոգնոցանման հագուստ՝ բաղկացած առջևի և հետևի մասերից:

Բառարանում տես «Ուրիմ և թումիմ»:

Կամ՝ «սուրբ պսակը»:

Բառարանում տես «Սրբագործել»:

Կամ՝ «փաթաթեց»:

Բռց.՝ «մեղքից մաքրեց»:

Կամ՝ «երիկամների վրայի ճարպի»:

Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:

Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:

Բռց.՝ «ձեռնադրության զամբյուղի»:

Բռց.՝ «ձեր ձեռքը լցնելը»:

Բռց.՝ «սուրբ վայր»:

Կամ՝ «բոլոր այն ցամաքային կենդանիները»:

Ճագարանման կենդանի, որն ապրում է ժայռոտ տեղերում:

Ըստ ամենայնի, խոսքը այն փոքր կենդանի արարածների մասին է, որոնք ապրում են խմբերով:

Խոսքը նաև ծղրիդների մասին է:

Այսինքն՝ կճղակ չունեն:

Այսինքն՝ հարմարանք, որն օգտագործվում էր վրան կերակուր տաքացնելու համար:

Ըստ ամենայնի, խոսքը այն փոքր կենդանի արարածների մասին է, որոնք ապրում են խմբերով:

«Բորոտություն» թարգմանված եբր. բառը լայն իմաստ ունի և կարող է վերաբերել մաշկային տարբեր վարակիչ հիվանդությունների, նաև հագուստի կամ տան պատերի վրա հայտնվող վարակիչ ախտերի:

Բռց.՝ «մաքուր է»:

Կամ՝ «բեղերը»:

Այստեղ նշված բորոտությունը կարող է վերաբերել բորբոսի մի տեսակի, թեև դա լիովին հստակ չէ: Բառարանում տես «Բորոտություն»:

Կամ՝ «կտավե»:

Խոսքը գործվածքի երկայնակի և լայնակի թելերի մասին է:

Բառարանում տես «Զոպա»:

Մոտ 6,6 լ: Տես հավելված Բ14:

Մոտ 0,31 լ: Տես հավելված Բ14:

Մոտ 2,2 լ:

Բռց.՝ «մեղքից»:

Բռց.՝ «մեղքից»:

Կամ՝ «Եթե արտահոսում ունեցողը թքի»:

Խոսքը անընդունելի կերպով ներկայանալու մասին է:

Բռց.՝ «սուրբ վայրը»:

Կամ՝ «սեռական օրգանները»:

Բառարանում տես «Վիճակ»:

Բռց.՝ «ազազելի համար»: Բառարանում տես «Ազազել»:

Բռց.՝ «ազազելի համար»: Բառարանում տես «Ազազել»:

Բռց.՝ «ազազելի համար»: Բառարանում տես «Ազազել»:

Բռց.՝ «կափարիչի»:

Բռց.՝ «կափարիչի»:

Բռց.՝ «կափարիչի»:

Բռց.՝ «սուրբ վայրի»:

Բռց.՝ «սուրբ վայրում»:

Բառարանում տես «Սրբագործել»:

Բռց.՝ «սուրբ վայրի»:

Կամ՝ «պատրաստ կանգնած»:

Բռց.՝ «սուրբ վայր»:

Բռց.՝ «բաց էր թողնելու ազազելի համար»:

Բռց.՝ «սուրբ վայր»:

Սա վերաբերում է նաև ծոմապահությանը և նման այլ սահմանափակումների:

Բռց.՝ «ում ձեռքը կլցվի»:

Բռց.՝ «սուրբ սրբարանի»:

Բռց.՝ «մատղաշ արու ոչխար»:

Կամ՝ «խաղաղեցնող»: Բռց.՝ «հանգստացնող»:

Բռց.՝ «այծերին»: Հավանաբար, այդ դևերին երկրպագողները կարծում էին, թե դրանք այծի տեսքով մազոտ արարածներ են:

Բռց.՝ «պոռնկություն գործեն դրանց հետ»: Խոսքը հոգևոր պոռնկության մասին է:

Կամ՝ «որևէ արյուն»:

Կամ՝ «հոգին»:

Կամ՝ «մահվան կմատնվի»:

Կամ՝ «կանոններին»:

Կամ՝ «դատավճիռները»:

Այս և հաջորդ համարներում այս արտահայտությունը բառացի նշանակում է «բացել մերկությունը»:

Բռց.՝ «Դա քո հոր մերկությունն է»:

Բռց.՝ «որովհետև դա քո մերկությունն է»:

Բռց.՝ «Չբացես քո հորեղբոր մերկությունը»:

Բռց.՝ «քանի որ դա քո եղբոր մերկությունն է»:

Կամ՝ «անամոթություն», «այլասերվածություն»:

Կամ՝ «Դրացուդ», «Ընկերոջդ»:

Կամ՝ «չնվիրես», «չզոհաբերես»:

Բառարանում տես «Մողոք»:

Բռց.՝ «Չպետք է տղամարդու հետ պառկես, ինչպես կնոջ հետ ես պառկում»:

Կամ՝ «իմ դատավճիռները»:

Բռց.՝ «վախենա»:

Բառարանում տես «Աստվածավախություն»:

Բռց.՝ «արյան»:

Կամ հնարավոր է՝ «Ձեռքներդ ծալած չկանգնեք, երբ ձեր դրացու կյանքը վտանգված է»:

Բռց.՝ «չթլփատված»:

Այսինքն՝ գանգի կողքային մասը՝ ականջից մինչև ճակատը:

Կամ՝ «չկտրեք»:

Ըստ ամենայնի, այստեղ խոսքը հեթանոսական որոշ սովորույթների մասին է:

Կամ՝ «հոգու»: Եբր. նեֆեշ բառն այստեղ վերաբերում է մահացած մարդուն:

Բռց.՝ «վախով»:

Բռց.՝ «ճշգրիտ արդու և ճշգրիտ հիմեն»: Արդուն օգտագործվում էր հացահատիկի նման սորուն նյութեր չափելու համար, իսկ հիմենը՝ հեղուկներ: Տես հավելված Բ14:

Կամ՝ «նվիրի», «զոհաբերի»:

Բռց.՝ «ովքեր պոռնկություն են գործել Մողոքի հետ»: Խոսքը հոգևոր պոռնկության մասին է:

Կամ՝ «հոգևոր պոռնկություն գործի ոգեհարցների ու բախտագուշակների հետ»:

Բառարանում տես «Սրբագործել»:

Բռց.՝ «Իր արյունը իր վրա է»:

Բառարանում տես «Շնություն»:

Բռց.՝ «իր հոր մերկությունը կբացի»:

Բռց.՝ «տղամարդու հետ պառկի, ինչպես կնոջ հետ են պառկում»:

Կամ՝ «անամոթություն», «այլասերվածություն»:

Այս պատվերը ցույց է տալիս, որ երկու կանայք էլ համաձայն են եղել այդ խայտառակ արարքին:

Բռց.՝ «իր քրոջ մերկությունն է բացել»:

Կամ՝ «բացած կլինեն նրա արյան աղբյուրը»:

Բռց.՝ «իր հորեղբոր մերկությունը կբացի»:

Հնարավոր է՝ նշանակում է, որ նրանք պետք է մահվան մատնվեին:

Բռց.՝ «իր եղբոր մերկությունն է բացում»:

Կամ՝ «դատավճիռները»:

Կամ՝ «կանոններին»:

Եբր. բառը, ըստ ամենայնի, վերաբերում է սողուններին, կրծողներին և միջատներին:

Սա կարող է վերաբերել քահանայական ցեղին կամ տոհմին: Նույնը վերաբերում է 4-րդ, 14-րդ և 15-րդ համարներին:

Կամ՝ «հոգու»:

Բռց.՝ «մոտ է իրեն»:

Կամ՝ «կերակուրը»: Վերաբերում է զոհերին:

Բառարանում տես «Սրբագործել»:

Այսինքն՝ քահանաների:

Կամ՝ «մեռած հոգու»: Եբր. նեֆեշ բառն այստեղ օգտագործվում է եբր. մի բառի հետ, որը նշանակում է «մեռած»:

Բռց.՝ «քիթը»:

Կամ հնարավոր է՝ «չափազանց նիհարը»:

Կամ՝ «էկզեմայով»:

Սնկային վարակիչ հիվանդություն:

Այսինքն՝ Սրբությունը Սրբությունների Սրբությունից բաժանող վարագույրին:

Հավանաբար, խոսքը քահանաների մասին է:

Բառարանում տես «Սրբագործել»:

Կամ՝ «հոգու»:

Բռց.՝ «Օտար»: Այսինքն՝ Ահարոնի սերնդից չեղող:

Կամ՝ «օտարի հետ»:

Բռց.՝ «օտար»: Այսինքն՝ Ահարոնի սերնդից չեղող:

Կամ՝ «որոնց մասին պետք է հայտարարեք»:

Բռց.՝ «երկու երեկոների միջև»: Ըստ ամենայնի, խոսքը մայրամուտից մինչև մթնելն ընկած ժամանակահատվածի մասին է:

Սա վերաբերում էր աշխատատար գործերին, առևտրային կամ այլ գործարքներին, սակայն կերակուր եփելը, տոնին պատրաստվելը և այլ առօրյա անհրաժեշտ գործերն արգելված չէին:

Մոտ 4,4 լ: Տես հավելված Բ14:

Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:

Մոտ 0,9 լ: Տես հավելված Բ14:

Մոտ 4,4 լ:

Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:

Սա վերաբերում է նաև ծոմապահությանը և նման այլ սահմանափակումների:

Կամ հնարավոր է՝ «ծոմ չպահի»:

Կամ՝ «Ժամանակավոր ծածկերի»:

Կամ՝ «որոնց մասին պետք է հայտարարեք»:

Կամ՝ «հեղեղատում»: Բառարանում տես «Հեղեղատ»:

Մոտ 4,4 լ: Տես հավելված Բ14:

Մի քանի արևադարձային ծառերից ստացվող անուշահոտ խեժ:

Այսինքն՝ «Եհովա» անունը, ինչը հստակ է դառնում 15-րդ և 16-րդ համարներից:

Կամ՝ «մահացու հարվածի որևէ հոգու»:

Կամ՝ «հոգու դիմաց՝ հոգի»:

Թեև երկրում բերքահավաք չպետք է արվեր, բայց մարդիկ, ըստ ամենայնի, կարող էին քաղել աճած բարիքներից՝ իրենց առօրյա կարիքները հոգալու համար:

Այսինքն՝ 50-րդ տարում:

Կամ՝ «դատավճիռները»:

Կամ՝ «վաշխառություն չանեք»:

Բռց.՝ «որդիները»:

Բռց.՝ «վաճառեն իրենց, ինչպես ստրուկն է վաճառվում»:

Կամ՝ «արյունակից»:

Բռց.՝ «որդիները»:

Բռց.՝ «վախով»:

Նշանակում է «հացահատիկի հասկերը կամնաքարերով տրորել, մանրել»:

Բռց.՝ «կդառնամ դեպի ձեզ»:

Բռց.՝ «ձեր մեջ կքայլեմ»:

Բռց.՝ «ուղիղ քայլեք»:

Կամ՝ «տուբերկուլյոզ»:

Բռց.՝ «ձեր երկինքը երկաթի պես կդարձնեմ և ձեր հողը՝ պղնձի պես»:

Բռց.՝ «ձողին»: Հավանաբար, խոսքը այն ձողերի մասին է, որոնցից օղակաձև հացեր էին կախում դրանք պահեստավորելու համար:

«Գարշելի կուռքեր» թարգմանված եբր. բառը, հնարավոր է, ծագումնաբանորեն կապված է մի բառի հետ, որը նշանակում է «գոմաղբ»: Այն գործածվում է արհամարհանք արտահայտելու համար:

Կամ՝ «չի խաղաղեցնի»: Բռց.՝ «չի հանգստացնի»:

Կամ՝ «երկիրը կլրացնի իր չպահած Շաբաթները»:

Բռց.՝ «անթլփատ»:

Մոտ 570 գ: Տես հավելված Բ14:

Կամ՝ «սուրբ նպատակով օգտագործվող սիկղով»:

Մոտ 342 գ:

Մոտ 228 գ:

Մոտ 114 գ:

Մոտ 57 գ:

Մոտ 34 գ:

Մոտ 171 գ:

Բռց.՝ «սրբագործի»: Բառարանում տես «Սրբագործել»:

Բռց.՝ «սրբագործի»: Բառարանում տես «Սրբագործել»:

Մոտ 220 լ: Տես հավելված Բ14:

Բռց.՝ «սրբագործի»: Բառարանում տես «Սրբագործել»:

Բռց.՝ «սրբագործի»: Բառարանում տես «Սրբագործել»:

Մոտ 11,4 գ: Տես հավելված Բ14:

Բռց.՝ «սրբագործի»: Բառարանում տես «Սրբագործել»:

Կամ՝ «որպես կործանման դատապարտված բան»: Բառարանում տես «Կործանման դատապարտված»:

Կամ՝ «Կործանման դատապարտված»:

Կամ՝ «տասներորդ գլուխը»:

    Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն ժեստերի լեզու
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության ապահովում
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը