ԵՍԱՅԻԱ
1 Ամոզի որդի Եսայիայի* տեսիլքը,+ որը նա տեսավ Հուդայի թագավորներ+ Օզիայի,+ Հովաթամի,+ Աքազի+ ու Եզեկիայի+ օրերում: Տեսիլքը վերաբերում էր Հուդային ու Երուսաղեմին:
2 Ակա՛նջ դիր, ո՛վ երկինք, ուշադիր լսի՛ր, ո՛վ երկիր,+
Որովհետև Եհովան է խոսում.
3 Ցուլը ճանաչում է իր տիրոջը,
Էշը՝ իրեն կերակրողին,*
Մինչդեռ Իսրայելն ինձ* չի ճանաչում,+
Իմ սեփական ժողովուրդը հասկացողությամբ չի վարվում»:
4 Վա՜յ մեղսագործ ազգին,+
Հանցանքներով բեռնավորված ժողովրդին,
Անօրենների սերնդին և ապականված զավակներին:
5 Ձեր էլ ո՞ր տեղին հարվածեմ, համառորե՛ն ըմբոստացողներ:+
Ձեր ողջ գլուխը վերքերով է ծածկվել,
Ձեր սիրտն ամբողջությամբ հիվանդ է:+
6 Ոտքից գլուխ ձեզ վրա առողջ տեղ չկա,
Ամենուր վերքեր, կապտուկներ ու բաց խոցեր են:
Դրանց համար բուժում չի արվել,
Դրանք չեն վիրակապվել, յուղով չեն մշակվել:+
7 Ձեր երկիրն ամայացած է,
Ձեր քաղաքները հրդեհված են:
Օտարները հենց ձեր աչքի առաջ խժռում են ձեր երկրի բերքը,+
Օտարների կողմից ավերված ամայավայր է դարձել երկիրը:+
8 Սիոնի դուստրը* լքված է, ինչպես մի տաղավար՝ խաղողի այգում,
Ինչպես մի հյուղակ՝ վարունգի դաշտում,
Ինչպես մի քաղաք, որ պաշարման մեջ է:+
9 Եթե Զորքերի տեր Եհովան մեզ համար մի քանի վերապրածներ չթողներ,
Մեր վերջը Սոդոմի ու Գոմորի պես կլիներ:+
10 Լսե՛ք Եհովայի խոսքը, ո՛վ Սոդոմի բռնակալներ,*+
Ուշադրությո՛ւն դարձրու մեր Աստծու օրենքին,* ո՛վ Գոմորի ժողովուրդ:+
11 Եհովան ասում է. «Իմ ինչի՞ն են պետք ձեր շատ զոհերը,+
Ես կուշտ եմ ձեր խոյերի* ողջակեզներից,+ ձեր պարարտ կենդանիների ճարպից,+
13 Այլևս մի՛ բերեք ձեր անպետք հացի ընծաները:
Ինձ համար գարշելի է ձեր խունկը:+
Դուք նորալուսնի+ տոն ու Շաբաթ+ եք նշում, հավաքույթ եք հայտարարում,+
Բայց սուրբ հավաքույթների ժամանակ մոգությամբ եք զբաղվում:+
Ես չեմ կարող հանդուրժել այդ ամենը:
14 Ես ատում եմ ձեր նորալուսնի տոները, ձեր տոնակատարությունները:
Դրանք ինձ համար բեռ են դարձել,
Դրանք կրելուց ես հոգնել եմ:
15 Երբ դեպի ինձ եք տարածում ձեր ձեռքերը,
Ես փակում եմ իմ աչքերը:+
Թեև շատ աղոթքներ եք անում,+ բայց ես չեմ լսում.+
Արյունով լի են ձեր ձեռքերը:+
17 Սովորեք բարի՛ն անել,
Ջանասիրաբար արդարությա՛ն ձգտեք,+
Կեղեքողին ուղղե՛ք,
Որբի* իրավունքները պաշտպանե՛ք,
Դատական գործում այրի կնոջը թիկո՛ւնք կանգնեք»:+
18 Եհովան նաև ասում է. «Եկեք մեր միջև ամեն ինչ պարզենք:+
Նույնիսկ եթե ձեր մեղքերը ալ կարմիր լինեն,
Ձյան պես սպիտակ կդառնան,+
Նույնիսկ եթե մուգ կարմիր կտորի պես լինեն,
Բրդի պես ճերմակ կդառնան:
19 Եթե պատրաստակամորեն լսեք,
Երկրի բարիքները կվայելեք:+
20 Իսկ եթե չուզեք լսել ու ապստամբեք,
Սրի բերան կընկնեք:+
Ես՝ Եհովաս եմ դա ասել»:
21 Ախր ինչպե՜ս այս հավատարիմ քաղաքը+ մարմնավաճառ դարձավ:+
Այնտեղ արդարադատություն էր տիրում:+
23 Քո իշխանները կամակոր են, գողերի գործընկեր են,+
Բոլորն էլ կաշառք են սիրում, նվերի հետևից են ընկնում,+
Որբի* համար արդարադատություն չեն գործադրում,
Այրու դատական գործը այդպես էլ նրանց չի հասնում:+
24 Դրա համար էլ ահա թե ինչ է ասում ճշմարիտ Տերը՝
Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Հզորը.
«Հերի՛ք եղավ: Ես կձերբազատվեմ իմ հակառակորդներից,
Վրեժ կառնեմ իմ թշնամիներից:+
26 Ես կրկին դատավորներ կտամ քեզ, ինչպես նախկինում,
Խորհրդականներ կտամ, ինչպես սկզբում:+
Այդժամ դու Արդարության քաղաք, Հավատարիմ քաղաք կկոչվես:+
27 Սիոնը կփրկագնվի արդարադատության շնորհիվ,+
Այնտեղ վերադարձողները՝ արդարության շնորհիվ:
29 Դուք ձեր փափագած հսկա ծառերի համար կամաչեք,+
Ձեր ընտրած պարտեզների* համար խայտառակ կլինեք,+
30 Քանի որ կնմանվեք թառամած տերևներով մեծ ծառերի,+
Ջրից զրկված պարտեզի:
31 Զորեղ մարդը կլինի ինչպես խծուծ,*
Իսկ նրա գործերը՝ ինչպես մի կայծ:
Դրանք կբոցավառվեն, ու ոչ ոք չի կարողանա հանգցնել»:
2 Ահա թե ինչ տեսիլք տրվեց Ամոզի որդի Եսայիային Հուդայի ու Երուսաղեմի մասին:+
2 Վերջին օրերում այն լեռը, որտեղ Եհովայի տունն է,
Ամուր կհաստատվի լեռների գագաթներից վեր,+
Բլուրներից բարձր կլինի,
Եվ ազգերը դեպի այդ լեռը կհորդեն:+
3 Շատ ժողովուրդներ կգան ու կասեն.
«Եկե՜ք, եկեք բարձրանանք Եհովայի լեռը,
Գնանք Հակոբի Աստծու տունը:+
Նա կսովորեցնի մեզ, թե որոնք են իր ճանապարհները,
Եվ մենք կգնանք նրա ուղիներով»:+
4 Նա ազգերի դատավորը կլինի
Եվ բազմաթիվ ժողովուրդների մեջ ամեն սխալ բան կշտկի:
Ազգը ազգի վրա սուր չի բարձրացնի,
Եվ նրանք այլևս չեն սովորի պատերազմել:+
5 Ո՛վ Հակոբի տուն, ե՛կ,
Եկ Եհովայի լույսով քայլենք:+
6 Ո՛վ Աստված, քո ժողովրդին՝ Հակոբի սերնդին, դու թողել ես,+
Քանի որ Արևելքից բազում սովորույթներ են որդեգրել,
Մոգությամբ են զբաղվում+ փղշտացիների պես,
Նրանց մեջ օտարականների շատ զավակներ կան:
7 Նրանց երկիրը լի է արծաթով ու ոսկով,
Նրանց գանձերին վերջ չկա:
Նրանց երկիրը լի է ձիերով,
Նրանց կառքերին թիվ չկա:+
8 Նրանց երկիրը լի է փուչ աստվածներով:+
Նրանք խոնարհվում են իրենց իսկ ձեռքի գործերի առաջ,
Իրենց մատներով կերտածի առաջ:
9 Այդպես մարդը նվաստացնում ու ցածրացնում է ինքն իրեն.
Դու չես կարող նրանց ներել:
11 Մարդու գոռոզ աչքերը կխոնարհեցվեն,
Մեծամիտ մարդիկ կնվաստացվեն:
Այդ օրը միմիայն Եհովան կմեծարվի,
12 Քանի որ դա Զորքերի տեր Եհովայի օրն է:+
Այն վրա կհասնի բոլոր գոռոզ ու մեծամիտ մարդկանց՝
Լինեն անվանի, թե աննշան:+
13 Այն վրա կհասնի Լիբանանի բոլոր վեհապանծ ու բարձր մայրիներին,
Բասանի բոլոր կաղնիներին,
14 Բոլոր բարձրաբերձ լեռներին,
Բոլոր վեր խոյացած բլուրներին,
15 Բոլոր բարձր աշտարակներին,
Բոլոր ամրացված պարիսպներին,
16 Թարսիսյան բոլոր նավերին,+
Բոլոր ճոխ նավակներին:
17 Գոռոզը կցածրացվի,
Մեծամիտ մարդիկ կնվաստացվեն:
Այդ օրը միմիայն Եհովան կմեծարվի:
18 Փուչ աստվածները իսպառ կվերանան:+
19 Մարդիկ քարայրերի ու խոռոչների մեջ կմտնեն+
Եհովայի ահազդու ցասումից,
Նրա փառահեղ մեծությունից,+
Երբ նա վեր կենա, որ երկիրը ահուդողի մեջ գցի:
20 Այդ օրը մարդիկ կվերցնեն իրենց շինած պաշտամունքի առարկաները՝
Իրենց արծաթե ու ոսկե փուչ կուռքերը,
21 Նրանք քարայրերի ու ժայռերի խոռոչների մեջ կմտնեն
Եհովայի ահազդու ցասումից,
Նրա փառահեղ մեծությունից,
Երբ նա վեր կենա, որ երկիրը ահուդողի մեջ գցի:
22 Հանուն ձեր իսկ բարօրության՝ ձեր հույսն այլևս մի՛ դրեք մարդու վրա,
Ում կյանքը շնչելուց է կախված.
Ինչպե՞ս կարելի է ապավինել նրան:
3 Ճշմարիտ Տերը՝ Զորքերի տեր Եհովան,
Երուսաղեմին ու Հուդային կզրկի ամեն տեսակ աջակցությունից ու պաշարներից,
Հացի ու ջրի ամբողջ պաշարից,+
2 Կզրկի զորեղ մարդկանցից ու ռազմիկներից,
Դատավորներից ու մարգարեներից,+
Ապագան գուշակողներից ու երեցներից,
3 Հիսնապետներից,+ բարձրաստիճան մարդկանցից ու խորհրդատուներից,
Մոգության գիտակներից և հմուտ հմայողներից:+
5 Մարդիկ կճնշեն մեկը մյուսին,
Ամեն մեկը՝ իր դիմացինին:+
Փոքր տղան ծերի հետ հանդգնորեն կվարվի,
Աննշան մարդը հարգարժան մարդուն կարհամարհի:+
6 Ամեն մեկը իր հոր տան մեջ իր եղբոր թևը կբռնի ու կասի.
«Դու թիկնոց ունես, մեր հրամանատարը եղիր,
Ավերակների այս կույտին տեր կանգնիր»:
7 Բայց նա կառարկի այդ օրը և կասի.
«Ես ձեզ համար վիրակապ դնող* չեմ դառնա,
Իմ տանը ուտելիք կամ հագուստ չկա:
Ինձ հրամանատար մի՛ նշանակեք ժողովրդի վրա»:
8 Երուսաղեմը սայթաքել է, Հուդան ընկել է,
Քանի որ նրանք խոսքով ու գործով Եհովայի դեմ են դուրս եկել,
Փառավորի աչքի առաջ հանդգնությամբ են վարվում:+
9 Նրանց դեմքի արտահայտությունը իրենց դեմ է վկայում,
Սոդոմի բնակիչների պես բացեիբաց իրենց մեղքի մասին են խոսում,+
Չեն էլ փորձում թաքցնել:
Վա՜յ նրանց, որովհետև իրենց վրա աղետ են բերում:
11 Վա՜յ անօրեններին, նրանց վրա աղետ կգա,
Այն, ինչ իրենք են արել, նույնը իրենց գլխին կգա:
12 Իմ ժողովրդին աշխատանքի լծողները նրա հետ դաժանությամբ են վարվում,
Նրա վրա կանայք են իշխում:
Ո՜վ իմ ժողովուրդ, քո առաջնորդները քեզ մոլորեցնում են
Եվ ճիշտ ճանապարհից շեղում են:+
13 Եհովան վեր է կենում, որ մեղադրանքներ ներկայացնի,
Նա ոտքի է կանգնում, որ ժողովուրդների նկատմամբ կայացրած դատավճիռը հայտնի:
14 Եհովան կդատի իր ժողովրդի երեցներին ու իշխաններին:
«Դուք հրկիզել եք խաղողի այգին,
Ձեր տները լցրել եք աղքատներից գողացածով:+
15 Ինչպե՞ս եք համարձակվում ջախջախել իմ ժողովրդին,
Ճզմել խեղճերին»,+– ասում է Գերիշխան Տերը՝ Զորքերի տեր Եհովան:
16 Եհովան ասում է. «Սիոնի դուստրերը մեծամիտ են,
Ման են գալիս՝ քիթները ցից,*
Աչքերը սեթևեթանքով խաղացնում են, կոտրատվելով քայլում են,
Ոտքերի ապարանջանները զնգզնգացնում են:
17 Ուստի Եհովան Սիոնի դուստրերի գլուխը կեղևակալած վերքերով կծածկի,
Եհովան նրանց կճաղատացնի:+
18 Այդ օրը Եհովան նրանց կզրկի իրենց գեղեցկացնող արդուզարդից՝
Ոտնապարանջաններից, գլխակապերից, կիսալուսնաձև զարդարանքներից,+
19 Ականջօղերից,* թևնոցներից, քողերից,
20 Գլխաշորերից, ոտքի շղթայիկներից, զարդարուն գոտիներից,*
Օծանելիքի սրվակներից,* հմայիլներից,*
21 Մատանիներից, քթի օղերից,
22 Տոնական զգեստներից, վերնազգեստներից, թիկնոցներից, քսակներից,
23 Ձեռքի հայելիներից,+ կտավե հագուստներից,*
Գլխափաթթոցներից ու քողերից:
24 Նրանց վրայից բալասանի յուղի+ բուրմունքի փոխարեն գարշահոտ կգա,
Գոտու փոխարեն նրանք պարան կկապեն,
Գեղեցիկ սանրվածքի փոխարեն նրանց գլխին ճաղատություն կլինի,+
Թանկարժեք հագուստի փոխարեն քուրձ կկրեն,+
Նրանց գեղեցկությունը խարանով* կփոխարինվի:
25 Քո տղամարդիկ սրով կընկնեն,
Քո հզորները պատերազմում կմեռնեն:+
4 Այդ օրը յոթ կին կբռնեն մի տղամարդու+ և կասեն.
«Մենք մեր հացը կուտենք,
Ինքներս մեզ հագուստով կապահովենք,
Միայն թե թույլ տուր՝ քո անունով կոչվենք,
2 Այդ օրը Եհովայի աճեցրածը վեհասքանչ ու փառահեղ կլինի, և Իսրայելի ժողովրդից ողջ մնացածները կհպարտանան երկրի պտուղներով ու կցնծան դրա գեղեցկությամբ:+ 3 Սուրբ կկոչվեն Սիոնի ժողովրդից վերապրածները, Երուսաղեմի բնակիչներից ողջ մնացածները՝ Երուսաղեմից բոլոր նրանք, ովքեր գրի են առնվել, որ ապրեն:+
4 Երբ Եհովան իր դատաստանով ու իր բոցավառ* ցասումով մաքրի Սիոնի դուստրերի աղտոտությունը*+ և լվանա Երուսաղեմում թափված արյունը,+ 5 այդ ժամանակ Եհովան այնպես կանի, որ ամբողջ Սիոն լեռան և այնտեղ գտնվող հավաքատեղիի վերևում ցերեկը ամպ և ծուխ լինի, իսկ գիշերը՝ բոցավառվող պայծառ կրակ:+ Այնպես որ այդ ողջ փառահեղ վայրը պաշտպանական հովանու տակ կլինի: 6 Այնտեղ կեսօրվա տապից պաշտպանող տաղավար կլինի+ և փոթորկից ու անձրևից պատսպարող ապաստարան:+
5 Ես երգ կերգեմ՝ ուղղված իմ սիրելիին,
Մի երգ՝ իմ սիրելիի ու նրա խաղողի այգու մասին:+
Իմ սիրելին մի խաղողի այգի ուներ պտղաբեր բլրալանջին:
2 Նա փորեց այն, քարերից մաքրեց,
Այնտեղ կարմիր խաղողի ընտիր վազ տնկեց,
Մեջտեղում մի դիտաշտարակ կառուցեց:
Քարը տաշելով՝ նա հնձան շինեց այգու մեջ:+
Նա հույս ուներ, որ այն լավ խաղող կտա,
Բայց միայն վայրի խաղող տվեց:+
3 Ուստի նա ասաց. «Այժմ, ո՛վ Երուսաղեմի բնակիչներ և Հուդայի մարդիկ,
Դատ վարեք, խնդրեմ, իմ և խաղողի այգուս միջև:+
4 Էլ ի՞նչ կարող էի անել իմ այգու համար, որ չարեցի:+
Այդ դեպքում ինչո՞ւ իմ ակնկալած լավ խաղողի փոխարեն
Այն միայն վայրի խաղող տվեց:
5 Հիմա ձեզ ասեմ, թե իմ խաղողի այգուն ինչ կանեմ.
6 Ես այն լքված հողատարածք կդարձնեմ:+
Այն չի էտվի, չի փխրեցվի,
Փշոտ թփերով ու մոլախոտերով կպատվի:+
Ես ամպերին հրաման կտամ, որ նրա վրա անձրև չտեղան:+
7 Իսրայելի տունն է Զորքերի տեր Եհովայի այդ խաղողի այգին,+
Հուդայի մարդիկ են այն տունկերը, որոնց ես սիրում էի:
Ես արդարություն էի ակնկալում,+
Բայց անօրենություն տեսա,
Արդարադատություն էի սպասում,
Բայց ականջիս հարստահարվածների աղաղակ հասավ»:+
8 Վա՜յ նրանց, ովքեր իրենց տանը ուրիշ տներ են ավելացնում,+
Ովքեր իրենց արտին այլ արտեր են կցում,+
Մինչև որ ուրիշի համար այլևս տեղ չի մնում.
Երկրում միայն նրանք են ապրում:
9 Ես լսեցի, թե ինչպես Զորքերի տեր Եհովան երդվեց,
Որ շատ տներ, որոնք գեղեցիկ են ու մեծ,
Սարսափազդու ավերակ կդառնան
Եվ առանց բնակիչների կմնան:+
11 Վա՜յ նրանց, ովքեր առավոտ կանուխ վեր են կենում ու ոգելից խմիչք խմում,+
Ովքեր նստում են մինչև ուշ երեկո, մինչև որ նրանց գլուխը տաքանում է գինուց:
12 Նրանց խնջույքներից անպակաս են քնարն ու տավիղը,
Դափը, սրինգն ու գինին:
Մինչդեռ Եհովայի արածներին նրանք ուշադրություն չեն դարձնում,
Նրա գործերը չեն տեսնում:
13 Ուստի իմ ժողովուրդը գերության կտարվի,
Քանի որ չճանաչեց ինձ:+
Նրանց մեծանուն մարդիկ կմատնվեն սովի,+
Եվ ժողովուրդը ծարավից կտանջվի:
Այնտեղ կիջնեն Երուսաղեմի մեծամեծները,*
Աղմկոտ ամբոխներն ու խրախճասերները:
15 Մարդը գլուխը կկախի,
Նա կնվաստացվի,
Եվ գոռոզները ստիպված կիջեցնեն իրենց աչքերը:
16 Զորքերի տեր Եհովան, իր դատավճիռն իրագործելով,* կմեծարվի,
17 Ավերակների մեջ գառները կարածեն, ինչպես իրենց արոտավայրում,
Պանդուխտները ուտելիք կգտնեն ամայացած վայրերում,
Որտեղ առաջ պարարտ կենդանիներն էին արածում:
18 Վա՜յ նրանց, ովքեր իրենց հետ քարշ են տալիս իրենց հանցանքը խաբեության պարաններով
Եվ լծված են իրենց մեղքին սայլափոկերով,
19 Նրանց, ովքեր ասում են. «Թող Նա շտապի,
Ինչ անելու է, թող շուտ անի, որ տեսնենք,
20 Վա՜յ նրանց, ովքեր լավին ասում են վատ և վատին՝ լավ,+
Խավարը ներկայացնում են որպես լույս, լույսը՝ խավար,
Դառը՝ որպես քաղցր, իսկ քաղցրը՝ դառը:
21 Վա՜յ նրանց, ովքեր իմաստուն են իրենց աչքում
Եվ իրենք իրենց խորագետ են կարծում:+
22 Վա՜յ նրանց, ովքեր ուժեղ են գինի խմելու մեջ,
Ոգելից խմիչքները թնդեցնելու վարպետներ են,+
23 Նրանց, ովքեր կաշառքի դիմաց արդարացնում են անօրենին,+
Արդարադատությունից զրկում են արդարին:+
24 Ուստի ինչպես որ ծղոտը ոչնչանում է կրակի լեզվակներից,
Չորացած խոտը կռկվում է կրակի բոցից,
Այնպես էլ նրանց արմատները կփտեն,
Նրանց բողբոջները փոշու պես ցիրուցան կլինեն,
Քանի որ նրանք մերժեցին Զորքերի տեր Եհովայի օրենքը,*
Անարգեցին Իսրայելի Սրբի խոսքը:+
25 Ահա թե ինչու է Եհովան իր ժողովրդի դեմ բորբոքված բարկությամբ լցված:
Նա կմեկնի իր ձեռքը, որ հարվածի նրանց:+
Լեռները կցնցվեն,
Եվ մարդկանց դիերը փողոցներում աղբի պես թափված կլինեն:+
Ժողովրդի ըմբոստության պատճառով Աստծու զայրույթը չի հանդարտվում,
Նրա ձեռքը դեռ մեկնված է՝ հարվածներ հասցնելու:
26 Նա նշան է տվել հեռավոր մի ազգի,*+
Սուլելով կանչել է նրանց երկրի ծայրերից,+
Եվ ահա նրանք գալիս են սրընթաց:+
27 Նրանցից ոչ մեկը հոգնած չէ, ոչ ոք չի սայթաքում,
Ոչ մեկը քնաթաթախ չէ և չի քնում:
Նրանց մեջքի գոտին թուլացած չէ,
Նրանց սանդալների կապերը կտրված չեն:
28 Նրանց բոլոր նետերը սուր են,
Բոլոր աղեղները ճկված են:*
Նրանց ձիերի սմբակները կայծքար են հիշեցնում,
Նրանց կառքերի անիվները՝ պտտահողմ:+
29 Նրանք առյուծի պես մռնչում են,
Նրանց ձայնը նման է զորեղ առյուծի մռնչոցի:+
Նրանք մռնչալով կճանկեն որսը ու կտանեն,
Նրանց ձեռքից ազատող չի լինի:
30 Այդ օրը նրանք, որսը ճանկած, կմռնչան,
Եվ նրանց ձայնը կհիշեցնի ծովի շառաչ,+
Երկրին նայողները ճնշող խավար կտեսնեն,
Ամպերը արևի լույսը կմթագնեն:+
6 Օզիա թագավորի մահվան տարում+ ես տեսա Եհովային՝ նստած իր բարձր ու վեհաշուք գահին:+ Նրա փեշերը տարածվել էին տաճարով մեկ: 2 Նրա շուրջը սերովբեներ էին կանգնած: Յուրաքանչյուրը վեց թև ուներ. երկուսով ծածկում էր իր երեսը, երկուսով ծածկում էր ոտքերը և երկուսով թռչում էր:
3 Նրանք մեկը մյուսի հետևից բացականչում էին.
«Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Զորքերի տեր Եհովան:+
Ողջ երկիրը նրա փառքով է լցված»:
4 Նրանց բացականչություններից շեմքի դռների ծխնիները դղրդում էին: Տունը ծխով էր լցված:+
5 Ես ասացի. «Վա՜յ ինձ:
Ես կմեռնեմ, որովհետև անմաքուր շուրթերով մարդ եմ,
Ապրում եմ անմաքուր շուրթեր ունեցող ժողովրդի մեջ,+
Մինչդեռ իմ աչքով տեսա Թագավորին՝ հենց իրեն՝ Զորքերի տեր Եհովային»:
6 Այդ ժամանակ սերովբեներից մեկը դեպի ինձ թռավ: Նրա ձեռքին շիկացած ածուխ կար,+ որը ունելիով վերցրել էր զոհասեղանից:+ 7 Նա այդ ածուխով դիպավ բերանիս ու ասաց.
«Ահա սա շուրթերիդ դիպավ.
Քո հանցանքը ջնջված է,
Քո մեղքը քավված է»:
8 Հետո լսեցի Եհովայի ձայնը: Նա ասաց. «Ո՞ւմ ուղարկեմ, և ո՞վ կգնա որպես մեր պատգամաբեր»:+ Ի պատասխան՝ ասացի. «Ես պատրա՛ստ եմ, ի՛նձ ուղարկիր»:+
9 Եվ նա ասաց ինձ. «Գնա ու այս ժողովրդին ասա.
«Դուք նորից ու նորից կլսեք, բայց չեք հասկանա,
Նորից ու նորից կնայեք, բայց ոչինչ չեք իմանա»:+
10 Այս ժողովրդի սիրտը անզգա դարձրու,+
Նրանց ականջները անընկալունակ դարձրու+
Եվ նրանց աչքերը փակիր,
Որ ոչինչ չտեսնեն ու չլսեն,
Որ սրտով չհասկանան, հետ չդառնան ու չբուժվեն»:+
11 Ես հարցրի. «Ինչքա՞ն պետք է այդպես լինի, ո՛վ Եհովա»:
Նա էլ պատասխանեց. «Մինչև որ քաղաքները անբնակ ավերակ դառնան,
Եվ տներում մարդ չմնա,
Երկիրն ավերվի ու ամայանա,+
12 Մինչև որ ես՝ Եհովաս, մարդկանց քշեմ հեռու-հեռուներ,+
Եվ ամայացումը տարածվի ողջ երկրով մեկ:
13 Ժողովրդից մի տասներորդ մաս դեռ կմնա երկրում, բայց այն նույնպես հրի կմատնվի: Եվ ինչպես մի մեծ ծառ, ինչպես մի կաղնի, այն կտրվելուց հետո կոճղ կունենա. մի սուրբ սերունդ կլինի այդ կոճղը»:
7 Հուդայի թագավոր Աքազի՝+ Օզիայի որդի Հովաթամի որդու օրոք Ասորիքի թագավոր Ռասինը և Իսրայելի թագավոր Փակեեն՝+ Ռոմելիայի որդին, պատերազմի դուրս եկան Երուսաղեմի դեմ, բայց չկարողացան* նվաճել այն:+ 2 Դավթի արքայական տոհմին տեղեկացրին. «Ասորիքն ու Եփրեմը միավորել են իրենց ուժերը»:
Աքազի և նրա ժողովրդի սիրտը սկսեց դողալ վախից, ինչպես անտառի ծառերն են դողում քամուց:
3 Այդ ժամանակ Եհովան ասաց Եսայիային. «Խնդրում եմ, որդուդ՝ Սեար-Հասուբի*+ հետ գնա ու հանդիպիր Աքազին վերին ավազանի ջրատարի ծայրամասում,+ որը լվացարարների դաշտ տանող գլխավոր ճանապարհի կողքն է: 4 Նրան ասա. «Տես, չանհանգստանաս: Մի՛ վախեցիր, թող սիրտդ չզարհուրի այդ երկու ծխացող կոճղափայտերի՝ Ասորիքի թագավոր Ռասինի և Ռոմելիայի որդու+ կատաղի բարկությունից: 5 Մի՛ վախեցիր, որ Ասորիքն ու Եփրեմը և Ռոմելիայի որդին դավ են նյութել քո դեմ՝ ասելով. 6 «Եկեք Հուդայի դեմ դուրս գանք, պատառ-պատառ անենք* ու նվաճենք այն* և եկեք մեզ համար ուրիշ թագավոր նշանակենք այնտեղ՝ Տաբեելի որդուն»:+
7 Գերիշխան Տեր Եհովան ասում է.
«Դա չի հաջողվի,
Նման բան չի լինի:
8 Ասորիքի գլխավոր քաղաքը Դամասկոսն է,
Դամասկոսի գլուխն էլ Ռասինն է:
Չանցած 65 տարի՝ Եփրեմն իսպառ կջախջախվի,
Ժողովուրդ լինելուց կդադարի:+
Եթե ամուր հավատ չունենաք,
Հաստատուն չեք մնա»»»:
10 Եհովան շարունակեց խոսել Աքազի հետ՝ ասելով. 11 «Քո Աստծուց՝ Եհովայից, նշան խնդրիր՝+ լինի դա գերեզմանի* խորքերում եղող մի բան, թե երկնքի բարձունքներում»: 12 Բայց Աքազն ասաց. «Ես ոչինչ էլ չեմ խնդրի, Եհովային չեմ փորձի»:
13 Այդ ժամանակ Եսայիան ասաց. «Լսիր, խնդրեմ, ո՛վ Դավթի տուն: Հերիք չէ՝ մարդկանց համբերությունն եք փորձում, հիմա էլ ուզում եք Աստծո՞ւ համբերությունը փորձել:+ 14 Եհովան ինքը ձեզ նշան կտա. ահա երիտասարդ կինը* կհղիանա, մի որդի կծնի+ և նրա անունը Էմմանուել* կդնի:+ 15 Տղան կարագ ու մեղր կուտի, մինչև որ գա ժամանակը, երբ կհասկանա՝ ինչպես մերժել չարը և ընտրել բարին: 16 Նախքան նա կհասկանա՝ ինչպես մերժել չարը և ընտրել բարին, քեզ սարսափի մեջ գցող այդ երկու թագավորների երկրները ամբողջովին կամայանան:+ 17 Եհովան քո, քո ժողովրդի և քո հոր տան վրա այնպիսի օրեր կբերի, ինչպիսիք չեն եղել այն ժամանակվանից ի վեր, երբ Եփրեմը առանձնացավ Հուդայից:+ Նա ձեզ վրա Ասորեստանի թագավորին կբերի:+
18 Այդ օրը Եհովան սուլելով կկանչի Եգիպտոսի ճանճերին Նեղոսի հեռավոր վտակներից, կկանչի նաև Ասորեստանի մեղուներին: 19 Նրանք բոլորը կգան ու կնստեն զառիվայր հովիտներում, ապառաժների խոռոչներում, բոլոր մացառուտներում և բոլոր ջրատեղերում:*
20 Այդ օրը Եհովան Եփրատի* շրջանից վարձված ածելիի՝ Ասորեստանի թագավորի+ միջոցով կսափրի ձեր գլուխն ու ոտքերի մազերը և մորուքն էլ կխուզի:
21 Այդ օրը ամեն մարդ նախրից ողջ կթողնի մի մատղաշ կով ու երկու ոչխար: 22 Եվ կաթն այնքան շատ կլինի, որ նա կարագ կուտի: Երկրում մնացած բոլոր մարդիկ կարագ ու մեղր կուտեն:
23 Բոլոր այն տեղերում, որտեղ առաջ 1 000 խաղողենի կար՝ 1 000 կտոր արծաթ արժողության, այդ օրը միայն փշաթփեր ու մոլախոտեր կլինեն: 24 Մարդիկ վախից* նետ ու աղեղով կգնան այնտեղ, որովհետև ամբողջ երկիրը փշաթփերով ու մոլախոտերով ծածկված կլինի: 25 Բոլոր այն սարալանջերը, որ առաջ մաքրվում էին քաղհանիչով, պատված կլինեն փշաթփերով ու մոլախոտերով, այնպես որ դուք չեք համարձակվի մոտ գնալ դրանց: Դրանք ցլերի համար արածելու տեղ կդառնան և ոչխարների ոտքերի տակ կկոխկրտվեն»:
8 Եհովան ասաց ինձ. «Մի մեծ տախտակ վերցրու+ և դրա վրա սովորական գրչով* գրիր՝ «Մահեր-Շալալ-Հաշ-Բազ»:* 2 Ուզում եմ, որ այն գրավոր կերպով հաստատեն* հավատարիմ վկաներ Ուրիա+ քահանան և Հեբարաքիայի որդի Զաքարիան»:
3 Դրանից հետո ես հարաբերություն ունեցա* մարգարեուհու* հետ, և նա հղիացավ ու մի որդի ծնեց:+ Եհովան ասաց ինձ. «Նրա անունը Մահեր-Շալալ-Հաշ-Բազ դիր, 4 որովհետև նախքան տղան կկարողանա ասել «հայրիկ» և «մայրիկ», Դամասկոսի հարստությունն ու Սամարիայի ավարը Ասորեստանի թագավորի մոտ կտարվեն»:+
5 Եհովան կրկին խոսեց ինձ հետ.
6 «Քանի որ այս ժողովուրդը մերժել է Սիլոայի* հանդարտահոս ջրերը+
Եվ նախընտրում է Ռասինին ու Ռոմելիայի որդուն,+
7 Ես էլ՝ Եհովաս, նրա դեմ կբերեմ Եփրատի* հուժկու և հորդահոս ջրերը՝
Ասորեստանի թագավորին+ և իր զորքին:
Նա հունից դուրս կգա ու կհեղեղի իր բոլոր ափերը:
8 Նա սրընթաց կհոսի Հուդայի տարածքով,
Հեղեղելով կանցնի դրա միջով ու կհասնի մինչև պարանոցը:+
Ո՛վ Էմմանուել,*+ նրա տարածված թևերը կծածկեն քո երկրի լայնությունը»:
9 Վնա՛ս հասցրեք, ո՛վ ժողովուրդներ, բայց իմացե՛ք, որ ջախջախվելու եք:
Լսե՛ք, երկրի հեռավոր մասերում բնակվողնե՛ր:
Կռվի՛ պատրաստվեք, բայց իմացե՛ք, որ ջախջախվելու եք:+
Կռվի՛ պատրաստվեք, բայց իմացե՛ք, որ ջախջախվելու եք:
10 Ծրագի՛ր կազմեք, բայց իմացե՛ք, որ այն խափանվելու է,
Ասե՛ք, ինչ ուզում եք, բայց ձեր ասածը չի հաջողվելու,
11 Եհովան, ինձ իր զորեղ ձեռքի տակ պահելով, զգուշացրեց, որ չբռնեմ այն ուղին, որով այս ժողովուրդն է գնում: Նա ասաց.
12 «Մի՛ ասեք, թե ինչ-որ բան դավադրություն է,
Զուտ այն պատճառով, որ այս ժողովուրդն է այն կոչում դավադրություն:
Մի՛ վախեցեք այն բանից, ինչից նրանք են վախենում,
Եվ մի՛ երկյուղեք:
13 Ես՝ Զորքերի տեր Եհովաս եմ նա, ում պետք է սուրբ համարեք,+
Նա, ումից պետք է վախենաք,*
Ինձնի՛ց պետք է երկյուղեք»:+
14 Նա կդառնա սրբարան,
Բայց Իսրայելի երկու թագավորությունների համար
Նա կդառնա քար, որին բախվում են,
Ժայռ, որին ոտքը խփելով՝ սայթաքում են,+
Կդառնա որոգայթ ու թակարդ Երուսաղեմի բնակիչների համար:
15 Նրանցից շատերը կսայթաքեն, կընկնեն ու ջարդուփշուր կլինեն,
Թակարդում կհայտնվեն ու կբռնվեն:
16 Թող գրավոր կերպով հաստատված վկայությունը փաթաթվի,
Օրենքը* կնքվի և իմ աշակերտներին հանձնվի:
17 Ես կսպասեմ* Եհովային,+ ով երես է դարձրել Հակոբի տնից,+ և նրան կհուսամ:
18 Ահա ես ու Եհովայից ինձ տրված զավակներս+ Իսրայելում նշաններ+ ու հրաշքներ ենք Զորքերի տեր Եհովայից՝ Սիոն լեռան վրա բնակվողից:
19 Եթե ձեզ ասեն՝ «Դիմեք ոգեհարցներին, բախտագուշակներին, որոնք քչփչում* ու շշնջում են», մի՞թե այդպես կանեք: Չէ՞ որ ժողովուրդն իր Աստծուն պետք է դիմի: Մի՞թե ողջերի համար մահացածներին է պետք դիմել:+ 20 Ժողովուրդը պետք է դիմի օրենքին ու գրավոր կերպով հաստատված վկայությանը:
Եթե նրանք ասում են մի բան, ինչը ներդաշնակ չէ այս խոսքերին, ուրեմն լույս* չունեն:+ 21 Ամեն մեկն ընկճված ու սոված կթափառի երկրում+ և վրդովված ու սովի մատնված՝ վեր նայելով կանիծի իր թագավորին և իր Աստծուն: 22 Ապա կնայի երկրին և կտեսնի միայն տառապանք, խավար, անելանելիություն, նեղություն և մթություն, ուր չկա լույսի ոչ մի շող:
9 Սակայն դա չի լինի այնպիսի մթություն, ինչպիսին նախկինում էր, երբ երկիրը նեղության մեջ էր, ինչպիսին այն ժամանակ էր, երբ Զաբուղոնի ու Նեփթաղիմի երկրին արհամարհանքով էին վերաբերվում:+ Հետագայում Աստված պատվի կարժանացնի այդ երկրին, որտեղով անցնում է ծովի ճանապարհը, Հորդանանի շրջանում գտնվող այդ երկրին՝ այլազգիներով բնակեցված Գալիլեային:
2 Խավարում շրջող մարդիկ մեծ լույս տեսան,
Թանձր ստվերով ծածկված երկրում բնակվողների վրա լույս շողաց:+
3 Դու այս ազգը բազմամարդ դարձրիր,
Նրան մեծ ուրախություն պարգևեցիր:
Նրանք ուրախանում են քո առաջ,
Ինչպես մարդիկ հնձի ժամանակ են ուրախանում,
Ինչպես ավար բաժանելիս են հրճվում:
4 Դու ջարդուփշուր արեցիր նրանց ծանր լուծը,
Փշրեցիր նրանց ուսերին ծանրացած գավազանը,
Նրանց աշխատանքի լծողների ցուպը,
Ինչպես որ արեցիր Մադիանի պարտության օրը:+
5 Իր դոփյունով երկիրը ցնցող ամեն մի կոշիկ
Եվ արյան մեջ թաթախված ամեն մի հագուստ
Կրակի համար կդառնա վառելիք:
6 Մեզ համար մի երեխա է ծնվել,+
Մեզ մի որդի է տրվել:
Իշխանությունը* նրա ուսերին կլինի:+
Նա կկոչվի Հրաշալի Խորհրդատու,+ Հզոր Աստված,*+ Հավերժական Հայր, Խաղաղության Իշխան:
7 Նրա իշխանությունը ամենուր կտարածվի,
Խաղաղությանը վերջ չի լինի:+
Նա կստանձնի Դավթի գահն+ ու թագավորական իշխանությունը,
Որ արդարության և արդարադատության շնորհիվ+
Այն հաստատուն դառնա+ ու պահպանվի
Այժմվանից մինչև հավիտենություն:
Զորքերի տեր Եհովան կանի դա նախանձախնդրությամբ:
8 Եհովան դատապարտական պատգամ է ուղարկել՝ ուղղված Հակոբին,
Այդ պատգամը հասել է Իսրայելին:+
9 Ամբողջ ժողովուրդն այն կիմանա՝
Ողջ Եփրեմը, Սամարիայի բնակիչներն էլ ներառյալ,
Նրանք, ովքեր մեծամտորեն ու հանդգնորեն ասում են.
10 «Աղյուսե տները փլուզվել են,
Բայց մենք նորերը կկառուցենք տաշած քարերով,+
Ժանտաթզենիները կտրվել են,
Բայց մենք դրանք կփոխարինենք մայրիներով»:
11 Եհովան Իսրայելի դեմ կհանի Ռասինի հակառակորդներին
Ու նրա* թշնամիներին հարձակման կհրահրի՝
Նրանք կբացեն իրենց բերանը և կուլ կտան Իսրայելին:+
Ժողովրդի ըմբոստության պատճառով Աստծու զայրույթը չի հանդարտվում,
Նրա ձեռքը դեռ մեկնված է՝ հարվածներ հասցնելու:+
13 Նրանք հետ չեն դառնում դեպի Նա, ով հարվածում է իրենց,
Չեն փնտրում Զորքերի տեր Եհովայի հավանությունը:+
14 Եհովան մեկ օրում կկտրի Իսրայելի գլուխն ու պոչը, ընձյուղն ու խոտը:*+
15 Երեցները, հարգարժան մարդիկ գլուխն են,
Իսկ սուտ բաներ սովորեցնող մարգարեները պոչն են:+
16 Այս ժողովրդին առաջնորդողները մոլորեցնում են,
Առաջնորդվողներն էլ շփոթության մեջ են:
17 Եհովան չի հավանում նրանց երիտասարդներին,
Չի գթում նրանց որբերին* ու այրիներին,
Որովհետև նրանք բոլորն էլ հավատուրացներ ու չարագործներ են,+
Յուրաքանչյուրն էլ անմիտ բաներ է խոսում:
Ժողովրդի ըմբոստության պատճառով Աստծու զայրույթը չի հանդարտվում,
Նրա ձեռքը դեռ մեկնված է՝ հարվածներ հասցնելու,+
18 Քանի որ անօրենությունը կրակի պես բոցավառվում է
Եվ բռնկում փշաթփերն ու մոլախոտերը:
Այն կհրդեհի անտառի մացառուտները,
Եվ այնտեղից ծխի քուլաներ վեր կբարձրանան:
19 Զորքերի տեր Եհովայի ցասումից երկիրը կրակով է բռնկվել:
Ժողովուրդը այդ կրակի համար վառելիք է դառնալու,
Իր եղբորը անգամ ոչ ոք չի օգնելու:
20 Մեկն աջից կկտրի, բայց սոված կմնա,
Մյուսը ձախից կկտրի, բայց չի կշտանա:
Ամեն մեկը կխժռի իր իսկ բազկի միսը.
21 Մանասեն կխժռի Եփրեմին, Եփրեմը՝ Մանասեին,
Նրանք միասին Հուդայի դեմ դուրս կգան:+
Ժողովրդի ըմբոստության պատճառով Աստծու զայրույթը չի հանդարտվում,
Նրա ձեռքը դեռ մեկնված է՝ հարվածներ հասցնելու:+
10 Վա՜յ նրանց, ովքեր վնասաբեր կանոններ են սահմանում,+
Ովքեր մարդկանց կեղեքող նորանոր օրենքներ են գրում,
2 Որպեսզի աղքատի դատապահանջը մերժեն,
Իմ ժողովրդի միջի խեղճերին արդարադատությունից զրկեն,+
Այրիների ունեցվածքը ավար վերցնեն
4 Դուք կուչ կգաք մյուս գերիների հետ,
Սպանվածների շարքում կլինեք:
Ժողովրդի ըմբոստության պատճառով Աստծու զայրույթը չի հանդարտվում,
Նրա ձեռքը մեկնված է՝ հարվածներ հասցնելու:+
5 Նա ասում է. «Ահա Ասորեստանը՝*+ իմ բարկության գավազանը,+
Եվ նրա ձեռքի ցուպը, որով բերելու եմ իմ դատապարտությունը:
6 Նրան կուղարկեմ ընդդեմ հավատուրաց ազգի՝+
Ընդդեմ իմ բարկությունը բորբոքած ազգի:
Ես կհրամայեմ, որ նա շատ ավար ու թալան վերցնի,
Կոխկրտի նրանց, ինչպես փողոցի ցեխը:+
7 Մինչդեռ նրա ուզածը այլ բան է,
Նրա սրտում այլ ծրագրեր են.
Նրա սրտի ուզածը ոչ թե մեկ ազգ բնաջնջելն է,
Այլ շատ ազգերի ոչնչացնելն է:
8 Նա ասում է. «Չէ՞ որ ինձ ծառայող իշխանները բոլորն էլ թագավորներ են:+
10 Ես նվաճել եմ փուչ աստվածներ պաշտող թագավորությունների,
Որոնց կուռքերն ավելի շատ էին, քան Երուսաղեմինն ու Սամարիայինը:+
11 Եվ ինչպես Սամարիայի ու նրա փուչ աստվածների հետ եմ վարվել,
Մի՞թե նույն կերպ էլ չեմ վարվի Երուսաղեմի ու նրա կուռքերի հետ»:+
12 Երբ ես՝ Եհովաս, վերջացնեմ իմ ողջ անելիքը Սիոն լեռան վրա ու Երուսաղեմում, կպատժեմ Ասորեստանի թագավորին նրա սրտի հանդգնության, հպարտության ու մեծամտության համար,+ 13 որովհետև նա ասում է.
«Ես դա իմ բազկի զորությամբ կանեմ,
Իմ իմաստությամբ կանեմ, քանի որ իմաստուն եմ:
Ժողովուրդների սահմանները կվերացնեմ,+
Նրանց գանձերը կթալանեմ,+
Զորավորի պես նրանց բնակիչներին ինձ կենթարկեցնեմ:+
14 Եվ ինչպես մի մարդ ձեռքը թռչնի բնին է մեկնում,
Այդպես էլ ես ձեռքս ժողովուրդների հարստությանը կգցեմ,
Եվ ինչպես լքված ձվերն են հավաքում,
Այդպես էլ ես ողջ երկրի վրա ամեն ինչ ինձ կվերցնեմ:
Ոչ ոք թևերը չի թափահարի, բերանը չի բացի, ճիչ չի արձակի»»:
15 Մի՞թե կացինը իրեն վեր կդասի իրենով կտրողից,
Կամ սղոցը իրեն բարձր կհամարի իրենով սղոցողից:
Մի՞թե ցուպը+ կարող է տարուբերել նրան, ով բռնում է իրեն,
Կամ գավազանը կարո՞ղ է վեր հանել նրան, ով իր պես փայտից չէ:
16 Դրա համար էլ ճշմարիտ Տերը՝ Զորքերի տեր Եհովան,
Նրա ամրակազմ տղամարդկանց հյուծվածությամբ կպատուհասի,+
Նրա փառքը մոխրացնելու համար նա բորբոքուն կրակ կվառի:+
17 Իսրայելի Լույսը+ հուր կդառնա,+
Իսրայելի Սուրբը կրակ կդառնա
Եվ բոցավառվելով կոչնչացնի Ասորեստանի մոլախոտերն ու փշաթփերը:
18 Իսպառ կվերացնի նրա անտառների ու պարտեզների շքեղությունը,
Այն կչքանա, ինչպես մաշվում-գնում է հիվանդ մարդը:+
19 Նրա անտառում այնքան քիչ ծառեր կմնան,
Որ նույնիսկ փոքրիկ տղան կկարողանա հաշվել դրանք:
20 Այդ օրը Իսրայելի ժողովրդից մնացածները՝ Հակոբի տան փրկվածները,
Էլ չեն ապավինի իրենց հարվածողին,+
Այլ կապավինեն Եհովային,
Կմնան հավատարիմ Իսրայելի Սրբին:
21 Հզոր Աստծու մոտ միայն մի մնացորդ կվերադառնա՝
Հակոբի սերունդներից մնացածները:+
22 Այո՛, ո՛վ Իսրայել, անգամ եթե քո ժողովուրդը ծովի ավազահատիկների չափ շատ լինի,
Նրանցից միայն մի փոքր մնացորդ կվերադառնա:+
23 Գերիշխան Տերը՝ Զորքերի տեր Եհովան, վճռել է կործանում բերել:
Այդ վճիռը կիրագործվի ողջ երկրով մեկ:+
24 Ուստի Գերիշխան Տերը՝ Զորքերի տեր Եհովան, ասում է. «Ո՛վ իմ ժողովուրդ, որ բնակվում ես Սիոնում, մի՛ վախեցիր Ասորեստանից, որը գավազանով հարվածում էր քեզ+ և իր ցուպը քո վրա էր բարձրացնում, ինչպես Եգիպտոսը:+ 25 Շատ քիչ ժամանակ հետո իմ դատաստանը վերջ կգտնի, և իմ բարկությունը ասորեստանցիների դեմ կուղղվի, որ կործանվեն:+ 26 Ես՝ Զորքերի տեր Եհովաս, նրանց վրա մտրակ կթափահարեմ,+ ինչպես այն ժամանակ, երբ ջախջախեցի Մադիանին Օրեբ ժայռի մոտ:+ Իմ ցուպը դեպի ծովը կմեկնեմ ու վեր կբարձրացնեմ, ինչպես Եգիպտոսի դեմ գործելիս:+
Այդ լուծը կկոտրվի+ շնորհիվ յուղի»:*
29 Նա անցել է ծանծաղուտը,
Գեբայում+ է գիշերում:
30 Աղաղակի՛ր, ճչա՛, ո՛վ Գալլիմի դուստր:*
Ուշադի՛ր, ո՛վ Լայիս:
Օ՜, խե՜ղճ Անաթոթ:+
31 Մադմենայի բնակիչները փախուստի են դիմել,
Գեբիմի բնակիչները ապաստան են փնտրում:
32 Հենց այսօր նա կանգ կառնի Նոբում,+
Բռունցքով կսպառնա Սիոնի դստեր լեռանը,
Այն լեռանը, որտեղ գտնվում է Երուսաղեմը:
33 Ահա ճշմարիտ Տերը՝ Զորքերի տեր Եհովան,
Սարսափելի ճարճատյունով կկտրի ճյուղերը.+
Կկտրվեն բարձր ծառերը,
Կտապալվեն վիթխարի ծառերը:
34 Նա կացնով կկտրի անտառի թավուտները.
Զորավորի ձեռքով կընկնեն Լիբանանի ծառերը:
2 Նրա վրա կլինի Եհովայի ոգին՝+
Իմաստության+ ու հասկացողության ոգին,
Խորհուրդների ու զորության ոգին,+
Գիտելիքներ տվող ու Եհովայի հանդեպ վախ ներշնչող ոգին:
3 Եհովայի հանդեպ վախ ունենալը նրան ուրախություն կպատճառի:+
Նա զուտ իր աչքի տեսածով չի դատի,
Զուտ իր ականջի լսածով չի խրատի:+
4 Խեղճերին արդարությամբ կդատի,
Արդարացիորեն կուղղի մարդկանց՝ ի բարօրություն հեզերի:
5 Արդարությունը գոտու պես մեջքին կկապի,
Հավատարմությամբ կգոտևորվի:+
8 Կաթնակեր երեխան կոբրայի բնի վրա կխաղա,
Եվ կաթից կտրված երեխան իր ձեռքը կդնի թունավոր օձի բնին:
9 Եհովայի ողջ սուրբ լեռան վրա նրանք ոչ ոքի չեն վնասի+
Եվ ոչ մի չարիք չեն պատճառի,+
Քանի որ երկիրը լեցուն կլինի Նրա մասին գիտելիքներով,
Ինչպես ծովն է լցված ջրերով:+
10 Այդ օրը Հեսսեի արմատը+ ժողովուրդների համար նշանասյուն կլինի,+
Առաջնորդության համար ազգերը նրան կդիմեն,*+
Եվ նրա բնակավայրը* կփառավորվի:
11 Այդ օրը Եհովան կրկին՝ երկրորդ անգամ, օգնության ձեռք կմեկնի իր ժողովրդից ողջ մնացածներին և նրանց կվերադարձնի Ասորեստանից,+ Եգիպտոսից,+ Պաթուրեսից,+ Քուշից,*+ Էլամից,+ Սենաարից,* Եմաթից ու ծովի կղզիներից:+ 12 Նա նշանասյուն կկանգնեցնի ազգերի համար և երկրի չորս ծայրերից կհավաքի Իսրայելի ցիրուցան եղած բնակիչներին+ և Հուդայի ցաքուցրիվ եղած ժողովրդին:+
13 Եփրեմի նախանձից հետք չի մնա,+
Հուդայի հանդեպ թշնամանք ցուցաբերողները կվերանան:
Եփրեմը չի նախանձի Հուդային,
Եվ Հուդան թշնամանքով չի վերաբերվի Եփրեմին:+
14 Նրանք լեռնալանջերով ցած կսուրան դեպի արևմուտք՝ ընդդեմ փղշտացիների,
Միասին կկողոպտեն Արևելքի ժողովրդին:
16 Նա մի մայրուղի կբացի,+ որ իր ժողովրդից ողջ մնացածները դուրս գան Ասորեստանից,+
Ինչպես արեց այն օրը, երբ Իսրայելը դուրս եկավ Եգիպտոսից:
12 Այդ օրը, ո՛վ ժողովուրդ, անշուշտ կասես.
«Շնորհակալ եմ, Եհո՛վա,
Որ թեև բարկացար ինձ վրա,
Բայց քո բարկությունը հետզհետե հանդարտվեց, և դու մխիթարեցիր ինձ:+
2 Աստված իմ փրկությունն է,+
Ես նրան կապավինեմ ու չեմ վախենա,+
Քանի որ Յահը՝* Եհովան, իմ ուժի և զորության աղբյուրն է,
Նա ինձ փրկություն է շնորհել»:+
3 Դուք ցնծությամբ ջուր կվերցնեք փրկության աղբյուրներից:+
4 Այդ օրը կասեք.
«Շնորհակալություն հայտնեք Եհովային, կանչեք նրա անունը,
Ժողովուրդների մեջ հռչակեք նրա գործերը,+
Ազդարարեք, որ մեծափառ է նրա անունը:+
5 Գովերգեք* Եհովային,+ որովհետև նա հիասքանչ գործեր է արել:+
Թող այդ մասին հռչակվի ողջ երկրով մեկ:
6 Ո՛վ Սիոնի բնակիչներ,* ցնծագին գոչյուններով աղաղակեք,
Քանի որ ձեր մեջ բնակվող Իսրայելի Սուրբը մեծափառ է»:
13 Բաբելոնի դեմ ուղղված պատգամը,+ որը տեսիլքով հաղորդվեց Ամոզի որդի Եսայիային.+
2 «Քարքարոտ, լերկ լեռան վրա նշանասյուն կանգնեցրեք,+
Ձայն տվեք, ձեռքով արեք զորքին,
Որ ազնվականների դարպասներով ներս մտնի:
3 Ես հրաման եմ տվել իմ ընտրածներին,*+
Կանչել եմ իմ ռազմիկներին, ովքեր լցված են հպարտությամբ ու հրճվանքով,
Որ բարկությունս արտահայտեմ նրանց միջոցով:
4 Լսե՛ք, մարդկանց խումբ է հավաքվել լեռներում,
Նրանց ձայնը մեծաքանակ ժողովրդի ժխոր է հիշեցնում:
Լսե՛ք, թագավորությունների ու մեկտեղ հավաքված ազգերի աղմուկ է լսվում:+
Զորքերի տեր Եհովան պատերազմի համար զորք է հավաքում:+
5 Նրանք հեռավոր երկրից են գալիս՝+ երկրի* ծայրերից,
Եհովան ու իր ցասման զենքերը գալիս են,
Որ ողջ երկիրը կործանեն:+
6 Ողբացե՛ք, քանի որ մոտ է Եհովայի օրը,
Ամենակարողը կործանում կբերի այդ օրը:+
7 Ահա թե ինչու թևաթափ կլինեն բոլորը,
Վախից կթուլանա ամենքի սիրտը:+
8 Մարդիկ խուճապահար կլինեն,+
Ծննդաբերող կնոջ պես կջղաձգվեն ու ցավից կտանջվեն,
Տառապանքից շիկնած դեմքով սարսափահար իրար կնայեն:
9 Ահա գալիս է Եհովայի օրը՝
Դաժան օրը՝ լի ցասումով ու բորբոքված բարկությամբ:
Այդ օրը երկիրը սարսափազդու տեսարան կդառնա,+
Եվ մեղսագործներն այնտեղից կվերանան:
10 Երկնքի աստղերն ու համաստեղությունները*+ այլևս լույս չեն արձակի,
Ծագող արևը խավար կլինի, և լուսինը չի փայլի:
11 Ես ողջ աշխարհին պատասխանատվության կկանչեմ իր չարության համար+
Եվ անօրեններին՝ իրենց հանցանքների համար:
Հանդուգն մարդկանց հպարտությանը վերջ կդնեմ
Եվ գոռոզ բռնավորներին կնվաստացնեմ:+
13 Ես՝ Զորքերի տեր Եհովաս, կսասանեմ երկինքը,
Բոցավառ բարկությանս օրը իմ ցասումով տեղից կցնցեմ երկիրը:+
14 Ինչպես հետապնդվող վիթ,*
Ինչպես հովիվ չունեցող հոտ,
Ամենքը իրենց ժողովրդի մոտ կվերադառնան,
Կփախչեն ու իրենց երկիր կգնան:+
15 Նրանցից ում որ գտնեն, կխոցեն,
Ում որ բռնեն, սրով կսպանեն:+
19 Բաբելոնը՝ թագավորություններից ամենափառահեղը,*+
Քաղդեացիների գեղեցկությունն ու պարծանքը,+
Կարժանանա նույն վախճանին, ինչ Աստծու կողմից կործանված Սոդոմն ու Գոմորը:+
20 Նա այլևս երբեք չի բնակեցվի,
Սերնդեսերունդ բնակության վայր չի լինի:+
Այդ վայրում արաբացին վրան չի կանգնեցնի,
Ոչ մի հովիվ իր հոտն այնտեղ հանգիստ առնելու չի տանի:
21 Այնտեղ անապատային կենդանիները կպառկեն,
Նրանց տները բվեճներով* կլցվեն:
22 Նրա աշտարակներում կոռնան գազանները,
Նրա սքանչելի պալատներում՝ շնագայլերը:
Նրա հատուցման ժամանակը մոտ է,
Նրա օրերը հաշվված են»:+
14 Եհովան գթասիրտ կլինի Հակոբի հանդեպ+ և կրկին կընտրի Իսրայելին:+ Նա իսրայելացիներին կբնակեցնի* իրենց երկրում,+ և պանդուխտները նրանց կմիանան, Հակոբի տան հետ միասին կբնակվեն:+ 2 Մյուս ազգերի մարդիկ իսրայելացիներին կտանեն ու նրանց հայրենիք կհասցնեն: Այդ մարդիկ Եհովայի երկրում նրանց համար ծառաներ ու աղախիններ կլինեն:+ Ովքեր իսրայելացիներին գերության մեջ էին պահում, նրանց գերիները կդառնան: Ովքեր նրանց հարկադիր աշխատանքի էին լծում, նրանց ենթակայության տակ կլինեն:
3 Այն օրը, երբ Եհովան ձեզ ազատի* ցավից, տագնապներից ու ձեզ վրա դրված ծանր ստրկական լծից,+ 4 դուք Բաբելոնի թագավորի մասին ծաղրանքով կասեք.*
«Այդ ինչպե՜ս ուրիշներին հարկադրաբար աշխատեցնողը իր վախճանին հասավ:
Ինչպե՜ս կեղեքումը վերջ գտավ:+
5 Եհովան կոտրել է անօրենների գավազանը,
Ղեկավարների ցուպը,+
6 Ոչնչացրել է նրան, ով անդադար կատաղի հարվածներ էր հասցնում ժողովուրդներին,+
Ով դաժանաբար հալածում և ցասումով լցված՝ հպատակեցնում էր ազգերին:+
7 Եվ հիմա երկիրը հանգիստ է, անհանգստացնող չկա:
Մարդիկ բացականչում են ցնծությամբ:+
8 Ո՛վ թագավոր, քեզ հետ պատահածը տեսնելով՝
Նույնիսկ գիհիներն ու Լիբանանի մայրիներն են ուրախանում:
Նրանք ասում են. «Այն ժամանակվանից, ինչ դու ընկար,
Ոչ մի փայտահատ չի գալիս մեզ կտրելու»:
9 Ներքևում գերեզմանը* իրարանցման մեջ է,
Որ երբ գնաս, քեզ դիմավորի:
Քեզ համար նա արթնացրել է անզոր մեռելներին,
Երկրի բոլոր բռնակալներին,
Իրենց գահերից վեր է հանել ազգերի բոլոր թագավորներին:
10 Նրանք բոլորը խոսք են ուղղում քեզ և ասում.
«Դո՞ւ էլ մեզ նման տկարացար,
Մեզ նման մեկը դարձար:
Տակդ որդերն են փռված որպես անկողին,
Ճիճուներն են դարձել ծածկոցդ»:
12 Ինչպե՜ս ընկար երկնքից,
Ո՜վ փայլող աստղ, արշալույսի որդի:
Ինչպե՜ս կտրվեցիր ու տապալվեցիր,
Ո՜վ ազգերին նվաճող:+
13 Դու մտածում էիր. «Մինչև երկինք կբարձրանամ,+
Իմ գահը Աստծու աստղերից էլ վեր կբարձրացնեմ+
Եվ կնստեմ այն լեռան վրա, որը հանդիպման վայր է,
Որը հյուսիսի ամենահեռավոր մասերում է:+
14 Ամպերի գագաթներից էլ վեր կբարձրանամ,
Բարձրյալի նման կլինեմ»:
15 Բայց հակառակը, դու գերեզման* կիջեցվես,
Փոսի խորքերը կգցվես:
16 Քեզ տեսնողներն իրենց հայացքը քեզ վրա կսևեռեն,
Ուշադիր կզննեն քեզ ու կասեն.
«Մի՞թե սա այն մարդն է, ով ցնցում էր երկիրը,
Ումից սարսռում էին թագավորությունները,+
17 Ով անապատ էր դարձնում երկիրը,
Տապալում էր դրա քաղաքները,+
19 Իսկ դու գերեզման չունես,
Դեն ես նետվել անպետք ընձյուղի* պես,
Սրով խոցված դիակներով ես ծածկված,
Որոնք քարերով լի փոսի մեջ են գցված:
Դու ասես ոտքերի տակ կոխկրտվող դիակ լինես:
20 Դու թագավորների հետ չես թաղվի,
Քանի որ կործանել ես քո սեփական երկիրը,
Ոչնչացրել ես քո սեփական ժողովրդին:
Չարագործների սերունդների անունը այլևս երբեք չի հիշվի:
21 Նրա որդիների համար սպանդանոց պատրաստեք,
Որ նրանց նախահայրերի հանցանքի պատճառով նրանց կոտորեք,
Որպեսզի չհզորանան ու երկրին չտիրեն
Եվ ողջ աշխարհը իրենց քաղաքներով չլցնեն»:
22 «Ես նրանց դեմ դուրս կգամ»,+– ասում է Զորքերի տեր Եհովան:
«Կվերացնեմ Բաբելոնի անունն ու ողջ մնացածներին, նրա զավակներին ու սերունդներին»,+– ասում է Եհովան:
23 «Ես այն փշախոզուկների բույն ու ճահճոտ վայր կդարձնեմ, կործանման ավելով կավլեմ»,+– ասում է Զորքերի տեր Եհովան:
24 Զորքերի տեր Եհովան երդվել է.
«Ինչ մտադրել եմ, կկատարվի,
Ինչ որոշել եմ, կիրագործվի:
25 Ես կջախջախեմ Ասորեստանին* իմ երկրում,
Կկոխկրտեմ նրան իմ լեռներում,+
Նրա լուծը կհանեմ իմ ժողովրդի վրայից,
Նրա բեռը կվերցնեմ նրա ուսերից»:+
26 Սա է Աստծու որոշումը, որ կայացվել է ընդդեմ ողջ երկրի:
Նա իր ձեռքը ուղղել է ընդդեմ բոլոր ազգերի:*
27 Զորքերի տեր Եհովան որոշում է կայացրել,
Ո՞վ կարող է այն խափանել:+
Նրա ձեռքը մեկնված է,
Ո՞վ կարող է այն հետ մղել:+
28 Աքազ թագավորի մահվան տարում+ այս պատգամը հաղորդվեց.
29 «Ո՛վ փղշտացիների երկիր, մի՛ ուրախացիր,
Թող չուրախանա քո ժողովրդից և ոչ մեկը,
Որ կոտրվել է քեզ հարվածողի ցուպը:
30 Թշվառ մարդկանց առաջնեկները կկերակրվեն,
Աղքատները ապահովության մեջ կքնեն,
Մինչդեռ քո ժողովրդին* ես սովամահ կանեմ,
Քեզնից ովքեր էլ ողջ մնան, կսպանվեն:+
31 Ողբացե՛ք, դարպասնե՛ր: Բղավի՛ր, ո՛վ քաղաք:
Քո ողջ ժողովուրդը կվհատվի, ո՛վ փղշտացիների երկիր,
Քանի որ պատերազմի ծուխ է գալիս հյուսիսից,
Եվ ոչ ոք հետ չի ընկնում այդ զորքի շարքերից»:
32 Ի՞նչ պատասխան պիտի տրվի ժողովրդի պատգամաբերներին.
Այն, որ Եհովան է դրել Սիոնի հիմքը,+
Այնտեղ ապաստան կգտնեն նրա ժողովրդի միջի խեղճերը:
15 Պատգամ՝ ուղղված Մովաբի դեմ:+
2 Մարդիկ տաճար են բարձրացել, գնացել են Դեբոն,+
Գնացել են բարձունքները, որ լաց լինեն:
Մովաբը ողբում է Նաբավի+ և Մեդաբայի+ համար:
Բոլորի գլուխները սափրված են,+ բոլորի մորուքները խուզված են:+
3 Փողոցներում մարդիկ քուրձ են հագած,
Տանիքների վրա ու հրապարակներում բոլորը լացուկոծ են անում,
Լաց լինելով ցած են իջնում:+
Դրա համար էլ գոռում են Մովաբի ռազմիկները:
Ահուդողի մեջ է Մովաբը:
5 Սիրտս ողբում է Մովաբի համար:
Այնտեղից փախածները հասել են մինչև Սեգոր+ և Էգլաթ-Շելիշա,+
Նրանք լաց լինելով բարձրանում են Լուիթի զառիվերով:
Որոնայիմի ճանապարհին լացուկոծ են անում իրենց վրա եկած աղետի համար:+
6 Նեմերիմի ջրերը ցամաքել են,
Կանաչ խոտը չորացել է,
Էլ խոտ չկա, ոչ մի կանաչ չի մնացել:
7 Ուստի նրանք իրենց հետ տանում են իրենց պաշարների ու հարստության մնացորդները
Եվ կտրում-անցնում են բարդիների գետահովիտը:*
8 Նրանց աղաղակն արձագանքում է Մովաբի ողջ տարածքում,+
Ողբի ձայնը հասնում է մինչև Եգլայիմ,
Մինչև Բեեր-Ելիմ է հասնում:
9 Դիմոնի ջրերը արյունով են լցված:
Աստված դեռ էլի աղետներ ունի Դիմոնի համար պահած.
Նա առյուծ կուղարկի, որ հարձակվի Մովաբից փախչողների վրա
Եվ երկրում մնացածների վրա:+
3 Խորհուրդ տուր, որոշումն ի կատար ածիր,
Կեսօրին գիշերվա պես մութ ստվեր տարածիր:
Ցիրուցան եղածներին թաքցրու և փախչողներին մի՛ մատնիր:
4 Ո՛վ Մովաբ, թող ցիրուցան եղած մարդիկ բնակվեն քեզ մոտ,
Նրանց համար թաքստոց դարձիր կործանողից:+
Կեղեքողի վերջը կգա, կործանմանը վերջ կդրվի,
Ուրիշներին ոտնակոխ անողները կվերանան երկրի երեսից:
5 Այդժամ Դավթի տոհմից մի թագավոր կնստի գահին,
Նա հավատարիմ կլինի,+
Նրա իշխանությունը ամուր կհաստատվի,
Հավատարիմ սիրո վրա հիմնված կլինի:
Նա անաչառորեն կդատի և անհապաղ արդարադատություն կգործադրի:+
6 Մենք լսել ենք Մովաբի հպարտության մասին. նա շատ հպարտ է:+
Նա մեծամիտ, հպարտ ու կատաղի է,+
Բայց նրա մեծ-մեծ խոսքերը ի չիք կլինեն:
7 Ուստի Մովաբը ինքն իր վրա կողբա,
Այնտեղ բոլորը կողբան:+
Ջախջախվածները ողբ կբարձրացնեն Կիր-Հարեսեթի+ չամիչի բլիթների* համար,
8 Որովհետև Եսեբոնի+ դարավանդները* չորացել են,
Սեբամայի+ խաղողի վազերը թոշնել են:
Ազգերի ղեկավարները տրորել են դրանց վառ կարմիր ճյուղերը,*
Որոնք ձգվել էին մինչև Հազեր+
Եվ տարածվել անապատով մեկ:
Դրա ընձյուղները տարածվել ու մինչև ծով էին հասել:
9 Ուստի ես լաց կլինեմ Սեբամայի խաղողենու համար, ինչպես Հազերի համար եմ լաց լինում:
Արցունքներով կթրջեմ ձեզ, ո՛վ Եսեբոն ու Ելեալե,+
Քանի որ ձեր ամառային այգեքաղի ու բերքահավաքի աղմուկ-աղաղակը վերջացել է:*
10 Խինդ և ուրախություն այլևս չկա պարտեզներում,
Ուրախ երգեր ու բացականչություններ չեն լսվում խաղողի այգիներում,+
Հնձանում ոչ ոք խաղող չի տրորում:
Ես վերջ եմ դրել ցնծությանը:+
11 Ահա թե ինչու քնարի թրթռացող լարերի պես
Սիրտս կսկծում է Մովաբի համար,+
Եվ ներսս լիքն է տխրությամբ Կիր-Հարեսեթի+ համար:
12 Ինչքան էլ Մովաբը իրեն հալումաշ անի՝ խոնարհվելով բարձրադիր սրբավայրում, և գնա աղոթելու իր սրբարանում, ոչ մի արդյունքի չի հասնի:+
13 Սրանք այն խոսքերն էին, որ Եհովան արդեն ասել էր Մովաբի վերաբերյալ: 14 Իսկ այժմ Եհովան ասում է. «Չանցած երեք տարի (սա վարձու աշխատողի տարիների հաշվարկի պես ճշգրիտ է)՝ Մովաբի փառքը կխամրի բազմաթիվ արհավիրքների պատճառով, և ողջ մնացածները շատ փոքրաթիվ ու անզոր կլինեն»:+
17 Դամասկոսի դեմ ուղղված պատգամ:+
«Դամասկոսը էլ քաղաք չի լինի,
Այն ավերակների կույտի կվերածվի:+
3 Եփրեմում ամրացված քաղաք չի մնա,+
Դամասկոսում թագավորական իշխանություն չի լինի,+
Ասորիքում ողջ մնացածների փառքը իսրայելացիների փառքի պես կվերանա»,– ասում է Զորքերի տեր Եհովան:
4 «Այդ օրը Հակոբի փառքը կխամրի,
Նրա առողջ մարմինը կհյուծվի:
5 Հակոբը կնմանվի ռաֆայիմների հովտում+ եղող մի արտի,
Որի հասկերը հնձել են,
Որտեղ միայն ճռաքաղ* անելու հասկեր են մնացել:
6 Նա նման կլինի թափ տրված ձիթենու,
Որի վրա ընդամենը մի քանի պտուղ է մնացել,
Միայն երկու-երեք հասած ձիթապտուղ՝ ամենավերևի ճյուղին,
Միայն չորս-հինգ ձիթապտուղ՝ պտղաբեր ճյուղերին»,+– ասում է Իսրայելի Աստված Եհովան:
7 Այդ օրը մարդը աչքերը կուղղի իր Ստեղծողին, հայացքը կհառի Իսրայելի Սրբին: 8 Նա իր աչքերը չի ուղղի զոհասեղաններին՝+ իր ձեռքի գործերին,+ հայացքը չի հառի իր մատներով շինածին՝ ո՛չ սուրբ ձողերին,* ո՛չ էլ խնկանոթներին:
9 Այդ օրը նրա բերդաքաղաքները կնմանվեն անտառամիջյան լքված բնակավայրի,+
Իսրայելացիների առաջ գցված ճյուղի:
Ամենուր ամայություն կտիրի:
10 Այս ամենը այն պատճառով է, որ դու* մոռացել ես քո փրկության Աստծուն,+
Չես հիշել քո Ժայռին,+ քո Ամրոցին:
11 Դու ցերեկը խնամքով կցանկապատես այգիներդ,
Առավոտյան հողը կմշակես, որ աճեցնես սերմդ,
Բայց երբ գա հիվանդության և անդարմանելի ցավի օրը, կվերանա բերքդ:+
12 Լսե՛ք: Շատ ժողովուրդներ խառնաշփոթի մեջ են,
Նրանք նման են ալեկոծ ծովի:
Ազգերը աղմուկ են բարձրացրել,
Նրանց ձայնը նման է հզոր ջրերի շառաչի:
13 Ազգերը այնպիսի աղաղակ կբարձրացնեն, ասես շատ ջրեր են շառաչում:
Աստված կսաստի նրանց, և նրանք կփախչեն հեռու,
Կքշվեն, ինչպես սարերի վրայի մղեղն* է քամուց քշվում,
Ինչպես տատասկափուշն է,* քամու բերանն ընկած, գլորվում:
14 Երեկոյան սարսափը վրա կհասնի,
Առավոտը դեռ չբացված՝ նրանք այլևս չեն լինի:
Ահա թե ինչ է սպասում մեզ կողոպտողներին,
Դա է վիճակված մեզ թալանողներին:
18 Վա՜յ միջատների թևերի դզզոցով լեցուն երկրին,
Որը գտնվում է Եթովպիայի+ գետերով ողողված շրջանում:
2 Նա պատգամաբերներ է ուղարկում ծովով,
Ջրերում նավարկող պապիրուսե նավերով
Եվ ասում է. «Գնացե՛ք, արագընթա՛ց պատգամաբերներ,
Գնացե՛ք բարձրահասակ ու ողորկամաշկ ազգի մոտ,
Ամենուրեք վախ ներշնչող ժողովրդի մոտ,+
Հզոր, զավթիչ ազգի մոտ,
Որի երկիրը ողողված է գետերով»:
3 Աշխարհի ամե՛ն անկյունում ապրողներ, երկրի բոլո՛ր բնակիչներ,
Դուք սարերի վրա բարձրացված նշանասյան պես մի բան կտեսնեք,
Եղջերափողի հնչյուններ հիշեցնող մի ձայն կլսեք:
4 Եհովան ասաց ինձ. «Ես անվրդով կմնամ ու կնայեմ իմ բնակավայրին:
Դա կլինի ասես շողարձակող լույս ու ջերմություն,
Ասես ցողաբեր ամպ՝ բերքահավաքի տոթ եղանակին:
5 Բերքահավաքից առաջ, երբ ծաղկունքն արդեն ավարտված լինի,
Եվ խաղողը հասունանալիս լինի,
Հողագործը էտոցով* կկտրի ընձյուղները,
Կկտրի կհեռացնի բեղիկները:
6 Նրանց դիակները կթողնվեն լեռնային գիշատիչ թռչուններին ու երկրի գազաններին:
Գիշատիչ թռչունները ամռանը դրանցով կսնվեն,
Երկրի բոլոր գազանները բերքահավաքի շրջանում դրանցով կկերակրվեն:
7 Այդ ժամանակ նվեր կբերվի Զորքերի տեր Եհովային
Բարձրահասակ ու ողորկամաշկ ազգից,
Ամենուրեք վախ ներշնչող ժողովրդից,
Հզոր, զավթիչ ազգից,
Որի երկիրը ողողված է գետերով,
Նվեր կբերվի Սիոն լեռ՝ այն վայրը, որ կրում է Զորքերի տեր Եհովայի անունը»:+
19 Եգիպտոսի դեմ ուղղված պատգամ:+
Ահա Եհովան, արագասահ ամպ հեծած, գալիս է Եգիպտոս:
Նրա առաջ կսարսռան Եգիպտոսի փուչ աստվածները,+
Վախից կնվաղի Եգիպտոսի սիրտը:
2 «Ես եգիպտացիներին իրար դեմ կհանեմ,
Նրանք միմյանց դեմ կկռվեն,
Ամեն մեկը՝ իր եղբոր և իր դրացու դեմ,
Քաղաքը՝ քաղաքի դեմ, թագավորությունը՝ թագավորության դեմ:
3 Եգիպտոսի ներսը տակնուվրա կլինի,
Ես կխափանեմ նրա ծրագիրը:+
Նրանք կդիմեն փուչ աստվածների,
Հմայողների, ոգեհարցների և բախտագուշակների:+
4 Ես Եգիպտոսին մի դաժան տիրոջ ձեռքը կմատնեմ,
Մի անգութ թագավոր կիշխի նրանց վրա»,+– ասում է ճշմարիտ Տերը՝ Զորքերի տեր Եհովան:
5 Ծովի ջրերը կցամաքեն,
Գետը կչորանա ու կցամաքի:+
7 Նեղոսի եզերքին ու դրա գետաբերանին աճած բուսականությունը,
Մրրկահար կլինեն ու կվերանան:
8 Ձկնորսները սուգ կանեն,
Նեղոսի մեջ կարթ գցողները լացուկոծ կդնեն,
Ջրի վրա ցանց տարածողները խիստ կպակասեն:
9 Ամոթով կմնան գզած վուշով գործվածք պատրաստողները,+
Ջուլհակահաստոցով սպիտակ կտոր հյուսողները:
10 Եգիպտոսի մանածագործները թևաթափ կլինեն,
Բոլոր վարձու աշխատողները կտրտմեն:
11 Տայանիսի+ իշխանները հիմար են:
Փարավոնի ամենաիմաստուն խորհրդականները անխոհեմ խորհուրդներ են տալիս:+
Ինչպե՞ս եք ասում փարավոնին.
«Ես իմաստունների սերունդ եմ,
Հնում ապրած թագավորներից եմ սերել»:
12 Բա ո՞ւր են քո իմաստունները,+
Դե թող քեզ ասեն, թե Զորքերի տեր Եհովան Եգիպտոսի համար ինչ է որոշել:
13 Տայանիսի իշխանները հիմարաբար են վարվել,
Եգիպտոսի ցեղերի գլուխները նրան ճանապարհից շեղել են:
14 Եհովան նրան շփոթմունքի մեջ է գցել:+
Եգիպտոսի ազդեցիկ մարդիկ նրան ամեն հարցում ճանապարհից շեղել են,
Եվ նա նման է հարբածի, որ սայթաքում է իր փսխածի մեջ:
15 Էլ ոչինչ չի կարողանա անել Եգիպտոսը՝
Ո՛չ նրա գլուխը, ո՛չ պոչը, ո՛չ ընձյուղը, ո՛չ էլ խոտը:*
16 Այդ օրը Եգիպտոսը նման կլինի կնոջ. նա կդողա ու կզարհուրի, երբ Զորքերի տեր Եհովան իր սպառնալից բռունցքը նրա վրա բարձրացնի:+ 17 Հուդայի երկիրը սարսափի մեջ կգցի Եգիպտոսին: Դրա մասին հիշատակումից անգամ եգիպտացիները կզարհուրեն՝ իմանալով, թե ինչ վճիռ է կայացրել Զորքերի տեր Եհովան իրենց դեմ:+
18 Այդ օրը Եգիպտոսում հինգ քաղաքներ կլինեն, որոնց բնակիչները Քանանի լեզվով* կխոսեն+ և Զորքերի տեր Եհովայի հանդեպ հավատարմության երդում կտան: Քաղաքներից մեկը Ավերման քաղաք կկոչվի:
19 Այդ օրը Եգիպտոսում Եհովայի համար զոհասեղան դրված կլինի երկրի կենտրոնում, իսկ սահմանի վրա Եհովայի պատվին սյուն կանգնեցված կլինի: 20 Դա Եգիպտոսում Զորքերի տեր Եհովայի մասին վկայող նշան կլինի: Մարդիկ, կեղեքիչներից ճնշված, օգնության կկանչեն Եհովային, և նա նրանց համար փրկիչ կուղարկի՝ մի մեծ փրկիչ, որը կազատագրի նրանց: 21 Եհովան հայտնի կդառնա եգիպտացիներին, և այդ օրը եգիպտացիները կճանաչեն Եհովային: Նրանք զոհեր ու նվերներ կմատուցեն Եհովային, երդում կտան նրան և այն կկատարեն: 22 Եհովան կհարվածի Եգիպտոսին,+ կհարվածի, իսկ հետո կբուժի: Մարդիկ կդառնան դեպի Եհովան, նա կլսի նրանց թախանձանքները և կբուժի նրանց:
23 Այդ օրը Եգիպտոսից Ասորեստան տանող մի մեծ ճանապարհ կբացվի:+ Ասորեստանցիները Եգիպտոս կգան, իսկ եգիպտացիները՝ Ասորեստան, և Եգիպտոսն ու Ասորեստանը միասին Աստծուն կծառայեն: 24 Այդ օրը Իսրայելը կլինի Եգիպտոսին ու Ասորեստանին միացած մյուս կողմը*+ և ողջ աշխարհի համար օրհնություն կլինի: 25 Զորքերի տեր Եհովան կօրհնի նրանց՝ ասելով. «Օրհնյալ լինի իմ ժողովուրդը՝ Եգիպտոսը, իմ ձեռքի գործը՝ Ասորեստանը, և իմ ժառանգությունը՝ Իսրայելը»:+
20 Այն տարի, երբ Ասորեստանի Սարգոն թագավորի կողմից ուղարկված տարաթանը*+ պատերազմեց Ազոտոսի դեմ ու զավթեց այն,+ 2 Եհովան Ամոզի որդի Եսայիային+ ասաց. «Գնա, մեջքիցդ հանիր քուրձը, ոտքերիցդ էլ՝ սանդալները»: Նա այդպես արեց և սկսեց մերկ* ու ոտաբոբիկ ման գալ:
3 Հետո Եհովան ասաց. «Ինչպես որ իմ ծառա Եսայիան երեք տարի մերկ ու ոտաբոբիկ ման եկավ որպես նախանշան+ և զգուշացում Եգիպտոսի+ ու Եթովպիայի+ համար, 4 այնպես էլ Ասորեստանի թագավորը Եգիպտոսից+ ու Եթովպիայից գերեվարվածներին՝ թե՛ տղա երեխաներին, թե՛ ծերերին, կտանի մերկ ու ոտաբոբիկ, հետույքները բաց և Եգիպտոսին խայտառակ կանի:* 5 Եթովպիայի վրա հույս դնողները և Եգիպտոսով պարծեցողները* կզարհուրեն ու ամոթով կմնան: 6 Այդ մերձափնյա շրջանի բնակիչները այդ օրը կասեն. «Տեսեք՝ ինչ եղավ մեր ապավենին, որի մոտ վազում էինք՝ օգնություն ստանալու և Ասորեստանի թագավորի ձեռքից ազատվելու: Հիմա ինչպե՞ս ենք փրկվելու»»:
21 Ծովանման անապատի* դեմ ուղղված պատգամ:+
«Հարավից սուրող մրրիկի պես աղետ է գալիս,
Գալիս է անապատից՝ զարհուրելի երկրից:+
2 Ինձ մի ահարկու տեսիլք է տրվել.
Նենգը նենգությամբ է վարվում,
Կործանիչը կործանում է:
Առա՛ջ, ո՛վ Էլամ: Պաշարի՛ր, ո՛վ Մարաստան:+
Նրա* պատճառած բոլոր տառապանքներին ես վերջ կդնեմ»:+
3 Այս տեսիլքից ես սաստիկ տանջվում եմ:+
Ծննդաբերող կնոջ պես ջղաձգվում եմ:
Այնպես տագնապած եմ, որ ոչինչ չեմ լսում:
Այնքան մտահոգված եմ, որ ոչինչ չեմ տեսնում:
4 Սիրտս տրոփում է, սարսափից դողում եմ:
Մթնշաղը, որին առաջ կարոտով էի սպասում, ինձ սարսուռով է համակում:
5 Սեղա՛ն գցեք, նստելու տեղե՛ր պատրաստեք,
Կերե՛ք ու խմե՛ք:+
Իշխաննե՛ր, վե՛ր կացեք և յուղե՛ք վահանը:*
6 Եհովան ինձ ասաց.
«Գնա՛, դիտապահա՛կ կանգնեցրու,
Եվ նա ինչ տեսնի, թող տեղեկացնի»:
7 Նա տեսավ մի զույգ ձի լծած մարտակառք,
Էշեր լծած մարտակառք
Եվ ուղտեր լծած մարտակառք:
Նա, հայացքը սևեռած, մեծ ուշադրությամբ նայում էր դրանց:
8 Հետո գոչեց, ինչպես մի առյուծ կմռնչար.
«Ո՛վ Եհովա, ողջ ցերեկը ես դիտարանի վրա կանգնած եմ լինում,
Ամեն գիշեր իմ պահակակետում եմ մնում:+
9 Ահա գալիս են,
Զույգ ձի լծած մարտակառքով զինվորներ են գալիս»:+
Ապա բարձր ձայնով ասաց.
«Ընկա՜վ: Ընկա՜վ Բաբելոնը,+
Նրա աստվածների բոլոր քանդակված պատկերները ջարդուխուրդ եղած թափված են գետնին»:+
10 Հացահատիկի պես կալսված* իմ* ժողովո՛ւրդ,
Իմ կալատեղից դուրս եկած արդյո՛ւնք,*+
Ես ձեզ հաղորդել եմ այն ամենը, ինչ լսել եմ Զորքերի տեր Եհովայից՝ Իսրայելի Աստծուց:
11 Դումայի* դեմ ուղղված պատգամ:
Ինչ-որ մեկը կանչում է ինձ Սեիրից.+
«Ժամապա՛հ, դեռ ինչքա՞ն կա գիշերվա ավարտին:
Ժամապա՛հ, դեռ ինչքա՞ն կա գիշերվա ավարտին»:
12 Ժամապահը պատասխանեց. «Առավոտն արդեն բացվում է,
Բայց հետո կրկին գիշեր կլինի:
Եթե ուզենաք նորից հարցնել, հարցրե՛ք:
Նորի՛ց եկեք»:
13 Անապատային հարթավայրի* դեմ ուղղված պատգամ:
Ո՛վ Դեդանի+ քարավաններ,
Դուք անապատային հարթավայրի մացառուտներում կգիշերեք:
14 Ո՛վ Թեմայի+ բնակիչներ,
Ջրո՛վ դիմավորեք ծարավին,
Հա՛ց բերեք փախուստի մեջ եղողին,
15 Որովհետև նրանք փախել են սրի բերանից, մերկացված սրից,
Լարած աղեղից ու դաժան պատերազմից:
16 Ահա թե ինչ ասաց ինձ Եհովան. «Չանցած մեկ տարի (սա վարձու աշխատողի տարիների հաշվարկի պես ճշգրիտ է)՝ Կեդարի+ ողջ փառքը կվերանա: 17 Կեդարի ռազմիկներից ընդամենը մի քանի աղեղնավոր կմնա. չէ՞ որ դա ասել է Եհովան՝ Իսրայելի Աստվածը»:
22 Տեսիլքի հովտի* մասին պատգամ:+
Ի՞նչ է պատահել, որ քո ողջ ժողովուրդը տանիք է բարձրացել:
2 Ո՛վ հրճվող ու աղմկոտ քաղաք, որ իրարանցման մեջ ես,
Քո ժողովուրդը, որ պիտի կոտորվի, սրով չի կոտորվի,
Պատերազմում չի սպանվի:+
3 Քո բոլոր բռնակալները միասին փախուստի կդիմեն,+
Առանց աղեղ լարելու նրանց գերի կվերցնեն:
Բոլոր նրանց, ում գտնեն, կգերեվարեն,+
Թեև նրանք շատ հեռու փախած կլինեն:
4 Ահա թե ինչու ես ասացի. «Ձեր հայացքը ինձնից թեքեք:
5 Սա խառնաշփոթի, պարտության և խուճապի օր կլինի+ տեսիլքի հովտում:
Այդ ամենը կբերի Գերիշխան Տերը՝ Զորքերի տեր Եհովան:
Այնտեղ կքանդեն պարիսպը,+
Ժողովրդի աղաղակը կհասնի մինչև լեռը:
8 Հուդայի պաշտպանական պարիսպը* կքանդվի:
Այդ օրը դու հույսդ կդնես Անտառի տան+ զինանոցի վրա: 9 Կզննես Դավթի քաղաքի պարսպի բազմաթիվ ճեղքերը+ և ջուր կհավաքես ստորին ավազանում:+ 10 Կտնտղես Երուսաղեմի տները և կքանդես դրանք, որ պարիսպն ամրացնես: 11 Երկու պարիսպների միջև ավազան կշինես, որ հին ավազանի ջրերը դրա մեջ լցնես: Սակայն դու հույսդ չես դնի Մեծն Աստծու վրա, ով կանգնած էր այս ամենի հետևում, չես հիշի Նրան, ով վաղուց ի վեր պատրաստել էր այս ամենը:
12 Այդ օրը Գերիշխան Տերը՝ Զորքերի տեր Եհովան,
Կոչ կանի, որ լաց լինեք, սուգ անեք,+
Գլուխներդ սափրեք և քուրձ հագնեք:
13 Բայց այդպես վարվելու փոխարեն
Դուք կցնծաք և կուրախանաք,
Խոշոր եղջերավոր անասուններ ու ոչխարներ կմորթեք,
Միս կուտեք, գինի կխմեք և կասեք.+
«Եկեք ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք»»:+
14 Զորքերի տեր Եհովան ինձ այս խոսքերը հաղորդեց. «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տերը՝ Զորքերի տեր Եհովան. «Այդ հանցանքը չի քավվի, մինչև որ դուք չմեռնեք»»:+
15 Գերիշխան Տերը՝ Զորքերի տեր Եհովան, ասում է. «Գնա մտիր այդ տնտեսի՝ Սեբնայի+ մոտ, որը արքայական տան կառավարիչն է, և ասա. 16 «Քեզ հասանելիք ի՞նչ բաժին ունես այստեղ, և ո՞վ է քեզ իրավունք տվել, որ այստեղ քեզ համար գերեզման փորես»: Նա իր համար գերեզման է փորում բարձունքի վրա, ժայռափոր հանգստարան* է պատրաստում: 17 Նաև ասա նրան. «Ահա ես՝ Եհովաս, ուժգնորեն ցած կնետեմ քեզ և ուժով կբռնեմ: 18 Ես, անշուշտ, ձիգ կփաթաթեմ քեզ ու գնդակի պես կշպրտեմ դեպի հեռավոր, ընդարձակ մի երկիր: Այնտեղ դու կմեռնես, այնտեղ կմնան քո վեհաշուք կառքերը որպես անարգանք տիրոջդ տան համար: 19 Ես կզրկեմ քեզ քո պաշտոնից, վայր կգցեմ քեզ քո դիրքից:
20 Այդ օրը կկանչեմ իմ ծառային՝ Քեղկիայի որդի Եղիակիմին,+ 21 և քո վերնազգեստը նրան կհագցնեմ, քո գոտին ամուր կկապեմ նրա մեջքին+ և իշխանությունդ նրա ձեռքը կհանձնեմ: Նա Երուսաղեմի բնակիչների և Հուդայի տան համար հայր կլինի: 22 Ես նրան կվստահեմ* Դավթի տան բանալին:+ Այն, ինչ նա բացի, ոչ ոք չի փակի, և այն, ինչ նա փակի, ոչ ոք չի բացի: 23 Ես նրան որպես փայտե մեխ կխրեմ անխախտ տեղում, և նա իր հոր տան համար ասես փառքի գահ կլինի: 24 Իր հոր տան ողջ փառքը* նրա վրա կկախվի: Նրա վրա իրենց հույսը կդնեն այդ տան զավակներն ու սերունդները, ինչպես մեխից կախված ամեն տեսակ փոքր անոթներ, թասանման անոթներ և ամեն տեսակ մեծ սափորներ:
25 Այդ օրը,– ասում է Զորքերի տեր Եհովան,– ամուր տեղում խրված փայտե հին մեխը կհանվի,+ կկտրվի ու դեն կգցվի, իսկ դրանից կախված ամեն բան ջարդուխուրդ կլինի, քանի որ ես՝ Եհովաս եմ դա ասել»»:
23 Տյուրոսի մասին պատգամ:+
Ողբացեք, ո՛վ թարսիսյան նավեր,+
Որովհետև նավահանգիստը կործանվել է, այնտեղ հնարավոր չէ մտնել:
Կիտիմի*+ երկրից են այս լուրը հայտնել:
2 Լռեք, ո՛վ մերձափնյա շրջանի բնակիչներ:
Ծովով ճամփորդող Սիդոնի+ վաճառականները հարստացրել են ձեզ:
3 Սիորի*+ շնորհիվ աճած հացահատիկը՝ Նեղոսի ափերին աճած բերքը՝ նրա եկամուտը,
Շատ ջրեր է կտրում-անցնում և ազգերին շահույթ բերում:+
4 Ամաչիր, ո՛վ Սիդոն, ո՛վ ծովափնյա ամրոց,
Որովհետև ծովն ասում է.
6 Ծովն անցեք ու Թարսիս փախեք:
Ողբացեք, ո՛վ մերձափնյա շրջանի բնակիչներ:
7 Մի՞թե սա ձեր այն քաղաքն է, որտեղ ցնծություն էր տիրում
Դեռևս հնագույն ժամանակներից՝ նրա վաղեմի օրերից:
Նրա բնակիչները բնակություն էին հաստատում հեռավոր երկրներում:
8 Ո՞վ է այս վճիռը կայացրել ընդդեմ Տյուրոսի՝ թագեր շնորհողի,
Որի վաճառականները իշխաններ էին,
Որի առևտրականները պատիվ էին վայելում ողջ աշխարհում:+
9 Զորքերի տեր Եհովան է կայացրել այս վճիռը,
Որ գետնով տա Տյուրոսին, ով պարծենում է իր գեղեցկությամբ,
Որ նվաստացնի ողջ աշխարհում պատիվ վայելողներին:+
10 Ո՛վ Թարսիսի ժողովուրդ,* Նեղոս գետի պես ողողիր երկիրը.
11 Աստված մեկնել է իր ձեռքը ծովի վրա,
Ցնցել է թագավորությունները:
Եհովան հրամայել է ոչնչացնել Փյունիկիայի ամրոցները:+
Վեր կաց, ծովն անցիր ու փախիր Կիտիմ,+
Բայց այնտեղ էլ հանգիստ չես գտնի»:
13 Ահա երկիրը, որտեղ ապրում են քաղդեացիները:+
Այդ ժողովուրդն է այն* դարձրել անապատաբնակ կենդանիների բնակավայր, ոչ թե Ասորեստանը:+
Նրանք պաշարողական մարտամեքենաներ են կանգնեցրել,
Քարուքանդ են արել դրա ամրացված աշտարակները,+
Դրանք ավերակների կույտ են դարձրել:
14 Ողբացեք, ո՛վ թարսիսյան նավեր,
Քանի որ ձեր ամրոցը կործանվել է:+
15 Այդ օրը Տյուրոսը կմոռացվի 70 տարով՝+ այնքան, որքան մեկ թագավորի կյանքի տևողությունն է: Երբ լրանա 70 տարին, Տյուրոսին կպատահի այն, ինչ նկարագրվում է մարմնավաճառի մասին մի երգում.
16 «Ո՛վ մոռացված մարմնավաճառ, քնար վերցրու, շրջիր քաղաքով մեկ:
Հմտորեն նվագիր քնարդ ու շատ երգեր երգիր, որ քեզ հիշեն»:
17 Երբ լրանա 70 տարին, Եհովան ուշադրություն կդարձնի Տյուրոսին: Տյուրոսը նորից կսկսի վարձ ստանալ և անբարոյականություն կանի երկրի բոլոր թագավորությունների հետ: 18 Բայց նրա շահույթն ու վարձը կընծայվի Եհովային: Այդ ամենը չի կուտակվի, մի կողմ չի դրվի, այլ կտրվի Եհովայի ժողովրդին, որ նրանք կուշտ ուտեն ու նրբագեղ հագուստներ հագնեն:+
2 Ամենքին նույն բանը կվիճակվի.
Ժողովրդին՝ նույնը, ինչ քահանային,
Ծառային՝ նույնը, ինչ տիրոջը,
Աղախնին՝ նույնը, ինչ տիրուհուն,
Գնորդին՝ նույնը, ինչ վաճառողին,
Պարտատիրոջը՝ նույնը, ինչ պարտապանին,
Տոկոսառուին՝ նույնը, ինչ տոկոսով պարտք վերցնողին:+
4 Երկիրը սգում է,*+ այն հյուծվում է,
Պտղաբեր երկիրը չորանում, թոշնում է,
Երկրի մեծամեծները ուժասպառ են լինում:
5 Երկիրը ապականել են այնտեղ բնակվողները,+
Քանի որ նրանք շրջանցում են օրենքները,+
Փոխում են կանոնները,+
6 Այդ պատճառով էլ անեծքը խժռում է երկիրը,+
Այնտեղ բնակվողները հանցավոր են ճանաչվում:
Երկրի բնակիչների թիվը նվազել է,
Շատ քիչ մարդ է մնացել:+
9 Նրանք գինի են խմում առանց երգ ու տաղի,
Ոգելից խմիչքը այն խմողների համար դառնահամ է:
10 Լքված քաղաքը ավերվել է,+
Բոլոր տները փակ են, ոչ ոք չի կարող մտնել:
12 Քաղաքն ավերակ է մնացել,
Դարպասները ջարդուխուրդ են եղել:+
13 Ազգերի մեջ իմ ժողովուրդը այս երկրում նման կլինի թափ տրված ձիթենու,+
Խաղողի բերքահավաքից հետո ճռաքաղի համար մնացած պտուղների:+
16 Աշխարհի ծայրերից երգեր ենք լսում.
«Փա՜ռք արդար Աստծուն»:+
Բայց ես ասում եմ. «Ես հյուծվում եմ, հալումաշ եմ լինում:
Վա՜յ ինձ: Դավաճանները դավաճանում են:
Այո՛, դավաճանները դավաճանաբար դավաճանում են»:+
17 Ո՛վ երկրի բնակիչ, քեզ սարսափներ, փոսեր ու թակարդներ են սպասում:+
18 Սարսափազդու ձայնից փախչողը փոսը կընկնի,
Փոսից դուրս եկողը թակարդը կընկնի:+
Երկնքի ջրարգելակները կբացվեն,
Երկրի հիմքերը կցնցվեն:
20 Երկիրը երերում է հարբած մարդու պես,
Տարուբերվում է քամուց ճոճվող հյուղի պես:
Նա կքել է իր անօրենությունների ծանրության տակ,+
Նա վայր կընկնի ու այլևս վեր չի կենա:
21 Այդ օրը Եհովան դատաստանի կենթարկի վերին զորքերին
Եվ երկրի թագավորներին:
22 Գուբը գցված բանտարկյալների պես նրանց միասին զնդանում կփակի
Եվ շատ օրեր անց իր ուշադրությունը նրանց կդարձնի:
23 Զորքերի տեր Եհովան Թագավոր է դարձել+ Սիոն լեռան վրա՝+ Երուսաղեմում,
Փառքով է պսակված իր ժողովրդի երեցների առաջ:+
Նրա փառքից անգամ լիալուսինը կխամրի,
Լուսաշող արեգակը ամոթահար կլինի:+
25 Ո՛վ Եհովա, դու իմ Աստվածն ես:
Ես մեծարում եմ քեզ, գովաբանում եմ անունդ,
Որովհետև դու զարմանահրաշ բաներ ես արել,+
Վաղուց ի վեր մտադրած բաներ ես իրագործել+
Եվ ցույց ես տվել, որ հավատարիմ+ ու վստահարժան ես:
2 Քաղաքը վերածել ես քարերի կույտի,
Ամրացված քաղաքը՝ ավերակի,
Օտարների ամրոցն այլևս գոյություն չունի,
Այն երբեք չի վերակառուցվի:
3 Այդ պատճառով զորեղ ժողովուրդը քեզ կփառաբանի,
Բռնակալ ազգերի քաղաքը քո հանդեպ վախով կլցվի:+
4 Դու ամրոց ես դարձել խեղճի համար,
Ամրոց՝ նեղության մեջ եղող աղքատի համար:+
Դարձել ես փոթորկից պաշտպանող ապաստան,
Տապից պատսպարող ստվեր:+
Երբ բռնակալները թափում են իրենց ցասումը պարսպին զարկվող անձրևամրրիկի պես,
5 Արևախանձ երկրին հարվածող տապի պես,
Այդժամ դու պապանձեցնում ես օտարների մռնչոցը:
Ինչպես ամպի ստվերից տապն է մեղմվում,
Այնպես էլ բռնակալների երգն է լռեցվում:
6 Զորքերի տեր Եհովան այս լեռան վրա+
Խնջույք կկազմակերպի բոլոր ժողովուրդների համար,
Խնջույք՝ ընտիր ուտեստներով,+ բարձրորակ գինով,*
Ոսկրածուծով հարուստ ընտիր ուտեստներով, զտված, բարձրորակ գինով:
7 Այս լեռան վրա նա կհեռացնի* բոլոր ժողովուրդներին պարուրող ծածկոցը,
Կհանի բոլոր ազգերի վրա գցված քողը:
Ողջ երկրում կմաքրի իր ժողովրդի անպատվությունը.
Եհովան ինքն է ասել դա:
9 Այդ օրը նրանք կասեն.
«Սա մեր Աստվածն է:+
Ահա Եհովան: Մենք նրան ենք հուսացել:
Եկեք ուրախանանք ու նրա տված փրկությամբ ցնծանք»:+
10 Եհովան իր ձեռքը այս լեռան վրա կպահի,+
Իսկ Մովաբը կկոխկրտվի իր իսկ երկրում,+
Ինչպես ծղոտը՝ գոմաղբի կույտի մեջ:
11 Աստված իր ձեռքերը կմեկնի ու կհարվածի Մովաբին,
Ինչպես լողորդն է լողալիս ձեռքերի հարվածով ճեղքում ջուրը:
Իր ձեռքերի դիպուկ հարվածներով գետնով կտա նրա գոռոզությունը:+
12 Ամրացված քաղաքը իր բարձր ու ապահով պարիսպներով հանդերձ նա քարուքանդ կանի,
Գետնին կտապալի, հողին կհավասարեցնի:
26 Այդ օրը Հուդայի+ երկրում այս երգը կերգեն.+
«Մենք ամուր քաղաք ունենք:+
Նա* տալիս է փրկություն, որն ասես պարիսպ ու պատնեշ լինի:+
2 Բացեք դարպասները,+ որ արդար ազգը ներս մտնի,
Ազգ, որը մնում է հավատարիմ:
3 Դու, ո՛վ Աստված, կպահպանես նրանց, ովքեր լիովին ապավինում են քեզ,*
Նրանց հարատև խաղաղություն կշնորհես,+
Քանի որ վստահում են քեզ:+
5 Նա ցածրացրել է բարձունքում բնակվողներին՝ վերամբարձ քաղաքին:
Նա տապալում է այն,
Գետնին է տապալում, հողին հավասարեցնում:
6 Այն ոտնակոխ կլինի,
Ոտնակոխ կլինի հարստահարվածների ու խեղճերի ոտքերի տակ»:
7 Արդարի ճանապարհն ուղիղ* է:
Եվ քանի որ դու, ո՛վ Աստված, արդար ես,
Արդարի ճամփան կհարթես:
8 Քո արդարության ճանապարհով ընթանալիս, ո՛վ Եհովա,
Մեր հույսը դնում ենք քեզ վրա:
Մեզ համար թանկ է քո անունը,
Մեր փափագն է, որ այն միշտ հիշվի:
9 Գիշերը իմ ողջ էությամբ քեզ եմ փափագում,
Իմ ողջ սրտով քեզ եմ տենչում,+
Որովհետև երբ երկրի վրա իրագործում ես քո դատաստանները,
Արդարություն են սովորում այնտեղ բնակվողները:+
10 Նույնիսկ եթե անօրենի հանդեպ բարեհաճություն ցուցաբերվի,
Նա արդարություն չի սովորի:+
11 Ո՜վ Եհովա, քո ձեռքը վեր է բարձրացված, բայց անօրենները չեն տեսնում այն:+
Նրանք կտեսնեն, որ նախանձախնդրությամբ պաշտպանում ես ժողովրդիդ, և ամոթով կմնան:
Այո՛, հակառակորդներիդ համար պահված կրակդ կլափի նրանց:
12 Ո՜վ Եհովա, դու մեզ խաղաղություն կտաս,+
Քանի որ ինչի էլ հասնում ենք, քո շնորհիվ է:
14 Նրանք մահացած են, չեն ապրելու,
Անզոր մեռելներ են, վեր չեն կենալու:+
Դու նրանց պատժել ու ոչնչացրել ես,
Նրանց հիշատակն իսպառ վերացրել ես:
15 Ո՜վ Եհովա, դու մեծաթիվ դարձրիր քո ազգը,
Այո՛, մեծաթիվ դարձրիր քո ազգը:
16 Ո՜վ Եհովա, իրենց նեղության մեջ նրանք քեզ էին դիմում,
Երբ խրատում էիր նրանց, շշնջաձայն աղոթելով՝ իրենց սիրտն էին քո առաջ բացում:+
17 Ո՜վ Եհովա, դու այնպես արեցիր, որ մենք զգանք մեզ ինչպես հղի մի կին,
Որն ուր որ է պետք է ծննդաբերի,
Որը ցավեր է քաշում ու ցավից գոռում:
18 Ասես հղիացել ու ծննդաբերության ցավ էինք քաշում,
Բայց լոկ քամի ծնեցինք:
Երկրին ոչ մի փրկություն չբերեցինք,
Երկրի համար չծնեցինք ոչ մի բնակիչ:
19 Աստված ասում է. «Ձեր միջի մահացածները կապրեն:
Իմ ժողովրդի դիերը* վեր կկենան:+
Արթնացեք և ուրախ բացականչեք, ո՛վ հողի մեջ պառկածներ,+
Որովհետև ձեզ վրա իջած ցողը վաղորդյան ցող է,*
Երկիրը բաց կթողնի անզոր պառկած մեռելներին, ու նրանք կյանքի կգան:*
20 Գնա, ի՛մ ժողովուրդ, մտիր քո տան խորքի սենյակները
Եվ հետևիցդ փակիր դռները:+
Մի պահ թաքնվիր, մինչև որ անցնի իմ բարկությունը:+
21 Ահա ես՝ Եհովաս, դուրս եմ գալիս իմ բնակավայրից,
Որ հաշիվ պահանջեմ երկրի բնակիչներից
Իրենց գործած հանցանքների համար:
Երկրում կատարված արյունահեղությունները կբացահայտվեն,
Եվ երկիրն այլևս չի թաքցնի սպանվածներին»:
27 Այդ օրը Եհովան իր ամուր, մեծ ու զորեղ սրով+
Կպատժի լևիաթանին՝* սողացող օձին,
Լևիաթանին՝ գալարվող օձին,
Կսպանի ծովաբնակ հրեշին:
2 Այդ օրը երգեք. «Օ՜, խաղողի այգի,* որ փրփրուն գինի ես տալիս:+
3 Եհովան քո մասին ասել է. «Ես եմ պահպանում նրան,+
Ջրում եմ ամեն վայրկյան,+
Օր ու գիշեր հսկում եմ, որ ոչ ոք չվնասի նրան:+
4 Ես այլևս բարկացած չեմ նրա վրա:+
Եթե ինչ-որ մեկը համարձակվի իմ խաղողի այգում փշեր ու որոմներ ցանել,
Ես դրանք կտրորեմ ու բոլորը միասին կայրեմ,
Կկռվեմ նրա դեմ:
5 Ուստի ավելի լավ է՝ նա իմ ամրոցում պաշտպանություն գտնի
Եվ ինձ հետ խաղաղություն հաստատի:
Այո՛, թող ինձ հետ խաղաղություն հաստատի»»:
6 Գալիք օրերին Հակոբը արմատ կգցի,
Իսրայելը կծաղկի, շիվեր կարձակի,+
Նրա ժողովուրդը երկիրը պտուղներով կլցնի:+
7 Կարիք կա՞ նրան նույնքան խստությամբ հարվածել, որքան նրան հարվածողներին:
Կարիք կա՞ նրան նույնքան դաժանորեն սպանել, որքան նրա մեջ սպանդ անողներին:
8 Ահազդու գոչյունով Աստված* կպայքարի նրա դեմ և կվռնդի նրան:
Այն օրը, երբ փչի արևելյան քամին, սաստիկ ցասումով նա դուրս կգցի նրան:+
9 Այդպիսով Հակոբի հանցանքը կքավվի:+
Եվ ահա թե ինչ կլինի արդյունքը, երբ նրա մեղքը հեռացվի.
10 Ամրացված քաղաքը կամայանա,
Արոտավայրերը կլքվեն և, անուշադրության մատնվելով, ամայավայր կդառնան:+
Այնտեղ հորթը կարածի ու հանգիստ կառնի, ծառերի ճյուղերը կուտի:+
11 Երբ շիվերը չորանան, կանայք կգան, դրանք կկոտրեն
Եվ դրանցով կրակ կվառեն:
Այս ժողովուրդը հասկացողություն չունի,+
Դրա համար էլ նրան Ստեղծողը նրա հանդեպ գթասիրտ չի լինի,
Նրան Կազմավորողը նրա հանդեպ բարեհաճություն չի ցուցաբերի:+
12 Այդ օրը Եհովան Եփրատից* մինչև Եգիպտոսի հեղեղատը*+ թափ կտա պտուղները՝ ձեզ, Իսրայելի՛ որդիներ, և դուք մեկ առ մեկ կհավաքվեք:+ 13 Այդ օրը մեծ եղջերափող կհնչեցվի,+ և նրանք, ովքեր կործանման եզրին են Ասորեստանում,+ և ովքեր ցիրուցան են եղած Եգիպտոսում,+ կգան ու կխոնարհվեն Եհովայի առաջ՝ սուրբ լեռան վրա՝ Երուսաղեմում:+
28 Վա՜յ Եփրեմի+ հարբեցողների փառապանծ* պսակին,*
Նրա վեհաշուք գեղեցկությանը, որ ընդամենը թառամող ծաղիկ է,
Որը գտնվում է գինուց հարբածների պտղաբեր հովտի վերևում՝ բլրագագաթին:
2 Ահա Եհովան կուղարկի ուժեղ, զորավոր մեկին:
Կարկտաբեր, որոտաձայն մրրիկի, կործանարար հողմի պես,
Ուժգին հեղեղներ առաջացնող որոտաբեր փոթորկի պես
Նա ողջ ուժով այդ պսակը կշպրտի գետնին:
3 Եփրեմի հարբեցողների փառապանծ պսակները կկոխկրտվեն:+
4 Նրա վեհաշուք գեղեցկությունը, որ ընդամենը թառամող ծաղիկ է,
Որը գտնվում է գինուց հարբածների պտղաբեր հովտի վերևում՝ բլրագագաթին,
Նման կլինի ամռանից առաջ հասնող թզի.
Տեսնողն անմիջապես պոկում է այն և կուլ տալիս:
5 Այդ օրը Զորքերի տեր Եհովան իր ժողովրդից ողջ մնացածների համար փառահեղ պսակ և գեղեցիկ ծաղկեպսակ կդառնա:+ 6 Նա դատավորական աթոռին նստածին կմղի արդարությամբ դատել և զորության աղբյուր կլինի նրանց համար, ովքեր քաղաքի դարպասի մոտ հետ են մղում թշնամու հարձակումը:+
7 Ուրիշներն էլ են, գինուն տրվելով, շեղվել ճանապարհից,
Երերում են ոգելից խմիչքից.
Քահանան ու մարգարեն, խմիչքին տրվելով, շեղվել են ճանապարհից,
Գինին մթագնել է նրանց միտքը,
Երերում են ոգելից խմիչքից:
Նրանք իրենց տեսիլքներից մոլորվում են,
Իրենց դատողությունների մեջ սխալվում են:+
8 Նրանց սեղանները լիքն են գարշելի փսխանքով.
Մաքուր տեղ չկա:
9 Նրանք ասում են. «Այս մարդն ո՞ւմ է ուզում գիտելիք տալ,
Ո՞ւմ է ուզում բացատրել հաղորդված լուրը:
Ի՞նչ է, կաթից կտրված երեխանե՞ր ենք,
Կրծքից կտրված մանուկնե՞ր ենք:
10 Նա անընդհատ ասում է. «Այս պատվերը, այն պատվերը, այս պատվերը, այն պատվերը:
Այս կանոնը, այն կանոնը, այս կանոնը, այն կանոնը:*+
Մի քիչ այս, մի քիչ այն»»:*
11 Ուստի Աստված այս ժողովրդի հետ կխոսի օտար լեզվով՝ կակազոց հիշեցնող խոսվածքով:+ 12 Մի ժամանակ նա ասել էր նրանց. «Սա է հանգիստ առնելու վայրը: Թող հոգնածը հանգիստ առնի: Սա է թարմություն ստանալու վայրը»: Բայց նրանք չուզեցին լսել:+ 13 Դրա համար էլ Եհովան կստիպի նրանց հասկանալ, թե ինչ են նշանակում այս խոսքերը.
«Այս պատվերը, այն պատվերը, այս պատվերը, այն պատվերը:
Այս կանոնը, այն կանոնը, այս կանոնը, այն կանոնը:*+
Մի քիչ այս, մի քիչ այն»:
Այնպես որ, երբ նրանք քայլեն, մեջքի վրա կընկնեն,
Ջարդուխուրդ կլինեն, ծուղակը կընկնեն ու կբռնվեն:+
14 Ուստի լսեք Եհովայի խոսքը, ո՛վ պարծենկոտներ,
Այս ժողովրդի իշխաննե՛ր, որ Երուսաղեմում եք:
Թե հորդահոս ջրհեղեղ էլ լինի,
Մեզ չի հասնի,
Քանի որ ապաստան ենք գտել ստի մեջ,
Թաքնվել ենք կեղծիքի մեջ»:+
16 Հետևաբար Գերիշխան Տեր Եհովան ասում է.
Նրան հավատացողը խուճապի չի մատնվի:+
17 Ես արդարությունը կդարձնեմ չափման լար+ ու հարթաչափ:*+
Կարկուտը կոչնչացնի ստի վրա հիմնված ապաստանը,
Ջրերը կհեղեղեն ձեր թաքստոցը:
Եվ երբ հորդահոս ջրհեղեղ լինի,
Ձեզ կսրբի-կտանի:
Միայն սարսափը կստիպի հասկանալ լսածը»:*
20 Չափազանց կարճ է մահճակալը՝ դրա վրա մարմնով մեկ ձգվելու համար,
Չափազանց նեղ է ծածկոցը՝ դրանով փաթաթվելու համար:
21 Եհովան գործի կանցնի, ինչպես որ Փարասին լեռան վրա գործի անցավ,
Նա կգործի, ինչպես Գաբաոնի մոտի հարթավայրում գործեց,+
Որ կատարի իր անելիքը՝ իր անսպասելի անելիքը,
Որ անի իր գործը՝ իր արտասովոր գործը:+
22 Եվ ուրեմն դադարեք ծաղրելուց,+
Որ ձեր կապանքները ավելի ուժեղ չձգվեն,
Քանի որ ես լսել եմ Գերիշխան Տեր, Զորքերի տեր Եհովայից,
Որ ողջ երկրի համար կործանում է վճռված:+
23 Ականջ դրեք խոսքերիս, լսեք ինձ,
Ուշադրություն դարձրեք, ասածս լսեք:
24 Սերմ ցանելու համար հողը հերկողը մի՞թե ողջ օրն է հերկում,
Մի՞թե շարունակ փխրեցնում է ու տափանում:+
25 Մակերեսը հարթեցնելուց հետո մի՞թե շաղ չի տալիս սև սոնիճը* և չաման ցանում,
Մի՞թե չի ցանում ցորենը, կորեկն ու գարին իրենց հատկացված տեղերում
Եվ հաճարը՝+ իր արտի եզրերին:
27 Չէ՞ որ սև սոնիճը կամնով* չեն մանրում,+
Չամանի վրայով կամնասայլի անիվ չեն պտտեցնում,
Այլ սև չամանը կալսաթակով են ծեծում,
Չամանն էլ՝ փայտով:
28 Հացի համար հացահատիկ կալսելիս մի՞թե այն անդադար մանրում են:
Ո՛չ, այն անդադար չեն տրորում:+
Եվ երբ ձիերին լծված սայլի անիվները պտտեցնում են հացահատիկի վրայով,
Այնպես են անում, որ այն չփշրվի:+
29 Այս ամենն էլ է Զորքերի տեր Եհովայից,
Ում մտադրությունները հրաշալի են,
29 «Վա՜յ Արիելին,* Արիելին՝ այն քաղաքին, որտեղ Դավիթը ճամբար էր դրել:+
Շարունակեք տարեցտարի ձեր տոները նշել:+
Ինձ համար նա կդառնա զոհասեղանի կրակարան:+
3 Ո՛վ Արիել, ես ամեն կողմից բանակ կդնեմ քո դեմ,
Ցցապատով կշրջափակեմ քեզ,
Պաշարողական ամրություններ կկանգնեցնեմ:+
4 Դու կնվաստացվես, գետնին կգցվես,
Եվ երբ այնտեղից խոսես,
Հողը կխլացնի ասածներդ:
Գետնից դուրս եկող ձայնդ+ նման կլինի ոգեհարցի ձայնի,
Հողի միջից հնչող խոսքերդ նման կլինեն ծվծվոցի:
Դա կլինի մի ակնթարթում, հանկարծակի:+
6 Ես՝ Զորքերի տեր Եհովաս, կփրկեմ քեզ
Որոտով, երկրաշարժով և հուժկու ձայնով,
Մրրիկով, փոթորկով և սպառող կրակի բոցով»:+
7 Այդ ժամանակ Արիելի դեմ պատերազմող բոլոր ազգերի բազմությունը,+
Նրա դեմ բոլոր պատերազմողները,
Նրա դեմ դուրս եկած պաշարողական մեքենաները
Եվ նրանք, ովքեր նեղության մեջ են գցում նրան,
Երազի, գիշերվա տեսիլքի պես կչքանան:
8 Ինչպես որ քաղցածն է երազում տեսնում, թե ուտում է,
Բայց արթնանում է դատարկ փորով,
Եվ ինչպես որ ծարավն է երազում տեսնում, թե խմում է,
Բայց արթնանում է հյուծված ու ծարավ,
Նույնն էլ սպասում է բոլոր ազգերի բազմությանը,
Որ պատերազմում են Սիոն լեռան դեմ:+
Դուք հարբել եք, բայց ոչ գինուց,
Երերում եք, բայց ոչ ոգելից խմիչքից:
11 Բոլոր տեսիլքները ձեզ համար ասես կնքված գրքում գրված խոսքեր լինեն:+ Այն տալիս են կարդալ իմացողին ու ասում՝ «Բարձրաձայն կարդա, խնդրեմ», բայց նա պատասխանում է՝ «Չեմ կարող, այն կնքված է»: 12 Հետո տալիս են կարդալ չիմացողին ու ասում՝ «Բարձրաձայն կարդա, խնդրեմ», բայց նա պատասխանում է՝ «Ես ընդհանրապես կարդալ չգիտեմ»:
13 Եհովան ասում է. «Այս մարդիկ պնդում են, թե ինձ պաշտում են,
Բայց միայն իրենց շուրթերով են պատվում ինձ,+
Իսկ նրանց սիրտը հեռացած է ինձանից:
Իմ հանդեպ նրանց վախը հիմնված է մարդկային պատվիրանների վրա,
Պատվիրաններ, որ մարդիկ են սովորեցրել:+
14 Ուստի ես այս ժողովրդի հետ նորից արտառոց կերպով կվարվեմ,+
Իրար հետևից արտասովոր բաներ կանեմ:
Նրանց իմաստունների իմաստությունը ոչնչի կվերածվի,
Եվ նրանց խելացի մարդկանց հասկացողությունը կկորչի»:+
15 Վա՜յ նրանց, ովքեր ամեն ինչ անում են, որ իրենց մտադրությունները Եհովայից թաքցնեն:+
Նրանք իրենց գործերը մութ տեղում են անում
Եվ ասում են. «Ո՞վ է մեզ տեսնում,
Ո՞վ է իմանում, թե ինչ ենք անում»:+
16 Ինչպե՜ս եք աղավաղում ամեն ինչ:*
Մի՞թե կարելի է բրուտին նույն աչքով նայել, ինչ կավին:+
Մի՞թե շինվածը իրեն շինողի մասին կասի.
«Նա ինձ չի շինել»:+
Մի՞թե ստեղծվածը իրեն ստեղծողի մասին կասի.
«Նա ոչինչ չի հասկանում»:+
18 Այդ օրը խուլերը կլսեն գրքի խոսքերը,
Եվ կույրերը, դուրս գալով խավարի ու մթության միջից, կտեսնեն:+
19 Հեզերն անչափ կուրախանան Եհովայով,
Եվ խեղճերը կցնծան Իսրայելի Սրբով.+
20 Չէ՞ որ բռնավոր մարդու վերջը կգա,
Պարծենկոտը կվերանա,
Եվ ում ուշքն ու միտքը միայն վնաս հասցնելն է, կոչնչանան:+
21 Այո՛, կոչնչանան նրանք, ովքեր սուտ խոսքերով մարդուն մեղավոր են հանում,
Ովքեր քաղաքի դարպասի մոտ արդարությունը պաշտպանողի* համար ծուղակ են դնում,+
Ովքեր անհիմն փաստարկներով արդարին զրկում են արդարադատությունից:+
22 Ուստի Եհովան՝ Աբրահամին փրկագնողը,+ Հակոբի տան մասին ասում է.
23 Նա իր շուրջբոլորը կտեսնի իր զավակներին, որոնք իմ ձեռքի գործն են,+
Եվ բոլորը միասին կսրբացնեն իմ անունը,
Այո՛, կպատվեն ինձ՝ Հակոբի Սրբին,
Եվ կակնածեն ինձնից՝ Իսրայելի Աստծուց:+
24 Այդ ժամանակ ճիշտ ուղուց շեղվածները* հասկացողություն ձեռք կբերեն,
Եվ տրտնջացողները խրատ կընդունեն»:
30 Եհովան ասում է. «Վա՜յ կամակոր որդիներին,+
Որոնք իրենց մտադրություններն են իրագործում, ոչ թե իմը,+
Որոնք դաշինքներ են կնքում,* բայց ոչ իմ ոգու առաջնորդությամբ,
Եվ այդպիսով մեղքի վրա մեղք են ավելացնում:
2 Նրանք առանց ինձնից խորհուրդ հարցնելու+ գնում են Եգիպտոս,+
Որ փարավոնի պաշտպանության տակ* ապաստան գտնեն
Ու Եգիպտոսի հովանու տակ պատսպարվեն:
3 Բայց փարավոնի պաշտպանությունը փնտրելը նրանց կտանի խայտառակության,
Եգիպտոսի հովանու տակ պատսպարվելը՝ նվաստացման:+
4 Իշխանները գնացել են Տայանիս,+
Եվ պատվիրակները հասել են Հանես:
5 Նրանք բոլորը ամոթով կմնան,
Քանի որ այդ ժողովուրդը ոչնչով չի կարողանա օգնել նրանց,
Ո՛չ կօգնի, ո՛չ օգուտ կբերի,
Այլ միայն ամոթով կթողնի ու անպատիվ կանի»:+
6 Հարավ գնացող կենդանիների դեմ ուղղված պատգամ:
Նեղություններով ու դժվարություններով լի երկրով,
Որտեղ առյուծը՝ մռնչացող առյուծն է ապրում,
Որտեղ իժն ու կայծակնասլաց թունավոր օձն* են բնակվում,
Էշերի մեջքին դրած՝ նրանք իրենց հարստությունն են տանում,
Ուղտերի սապատներին բարձած՝ իրենց նվերներն են տանում:
Բայց այդ ամենը ժողովրդին* ոչ մի օգուտ չի տալու:
7 Եգիպտոսի օգնությանը ապավինելը բացարձակապես անօգուտ է:+
Դրա համար էլ ես նրան կոչում եմ «Ռախաբ,*+ որը ձեռքերը ծալած նստում է»:
8 «Հիմա գնա, նրանց ներկայությամբ այդ խոսքերը գրիր տախտակի վրա
Եվ գրի առ գրքի մեջ,+
Որպեսզի այն հարատև վկայություն լինի գալիք օրերի համար:+
10 Նրանք տեսանողներին* ասում են՝ «Տեսիլքներ մի՛ տեսեք»,
Եվ տեսիլք ստացողներին՝* «Մեզ ճշմարիտ տեսիլքներ մի՛ հաղորդեք:+
Մեր ականջին հաճելի բաներ ասեք,
Պատրանքներ ներշնչող սուտ բաներ կանխատեսեք:+
11 Ձեր ուղուց դուրս եկեք, ճանապարհից շեղվեք:
Իսրայելի Սրբի մասին մեզ հետ այլևս մի՛ խոսեք»»:+
12 Ուստի Իսրայելի Սուրբն ասում է.
«Քանի որ դուք մերժում եք իմ խոսքը,+
Ապավինում եք խաբեությանն ու խարդախությանը
Եվ դրանց վրա եք դնում ձեր հույսը,+
13 Ուստի այդ հանցանքի պատճառով դուք կլինեք ինչպես ճաքած պատ,
Ինչպես թեքված բարձր պատ, որն ուր որ է կընկնի,
Մի ակնթարթում, հանկարծակի կփլվի:
14 Այն ջարդուփշուր կլինի ինչպես կավե մեծ սափոր,
Այնպես կփշրվի, որ դրանից չի մնա այնպիսի մի բեկոր,
Որով հնարավոր լինի վառարանից ածուխ հանել
Կամ ջրափոսից* ջուր վերցնել»:
15 Գերիշխան Տեր Եհովան՝ Իսրայելի Սուրբը, ասել է.
«Ինձ մոտ վերադառնալով ու հանգիստ ինձ սպասելով՝ դուք կփրկվեք:
Հանդարտ մնալով և ինձ վստահելով՝ դուք ուժեղ կլինեք»:+
Բայց դուք չուզեցիք այդպես վարվել:+
16 Փոխարենը ասացիք. «Ո՛չ, մենք ձիերով կփախչենք»:
Դե ուրեմն իրոք կփախչեք:
Ասացիք. «Արագընթաց ձիեր կհեծնենք»:+
Դե ուրեմն ձեզ հետապնդողները արագընթաց կլինեն:+
17 Մեկի սպառնալիքից հազարը կդողան,+
Հինգի սպառնալիքից փախուստի կդիմեք,
Մինչև որ ձեզնից մնա այնքան մարդ, որ նման լինեք լեռան գագաթին տնկված մի ձողի,
Բլրի վրա կանգնեցված մի նշանասյան:+
18 Բայց Եհովան համբերությամբ սպասում է, որ ձեր հանդեպ բարեհաճություն դրսևորի,+
Նա գործի կանցնի ու գթասրտություն կցուցաբերի:+
19 Երբ ժողովուրդը բնակվի Սիոնում՝ Երուսաղեմում,+ դու էլ լաց չես լինի:+ Աստված* անպատճառ բարեհաճություն կցուցաբերի քո հանդեպ, երբ օգնության կանչես: Քո աղաղակը լսելուն պես նա կպատասխանի քեզ:+ 20 Թեև Եհովան քեզ հացի տեղ նեղություն կտա և ջրի տեղ՝ տառապանք,+ բայց նա՝ քո Մեծագույն Ուսուցիչը, այլևս չի թաքնվի, և դու քո աչքով կտեսնես Մեծագույն Ուսուցչիդ:+ 21 Եթե ճիշտ ուղուց աջ կամ ձախ շեղվես,+ քո հետևից մի ձայն կլսես. «Սա՛ է ճանապարհը,+ սրանո՛վ գնացեք»:
22 Դու կփչացնես* քո քանդակված արծաթապատ կուռքերը և մետաղյա* ոսկեջրված արձանները:+ Դեն կնետես դրանք ինչպես դաշտանի մի լաթ և կասես՝ «Թո՛ւհ, զզվելի է»:+ 23 Նա անձրև կբերի քո ցանած սերմի համար,+ և հողի արդյունքից ստացված հացը առատ ու սննդարար* կլինի:+ Այդ ժամանակ քո հոտերն ու նախիրները լայնարձակ արոտավայրերում կարածեն:+ 24 Վար անող խոշոր եղջերավոր անասուններն ու էշերը թիով ու եղանով քամհարված* և ավելուկով համեմված կեր կուտեն: 25 Մեծ կոտորածի օրը, երբ ընկնեն աշտարակները, ամեն բարձր լեռան և ամեն բարձր բլրի վրա ջրի վտակներ ու առվակներ կհոսեն:+ 26 Այն օրը, երբ Եհովան կապի իր ժողովրդի կոտրվածքը+ և բուժի նրա ծանր վերքը,+ որ իր հարվածի հետևանքն է, լիալուսինը արեգակի պես պայծառ կլինի, արեգակն էլ յոթ անգամ ավելի վառ կշողա,+ ասես յոթ օրվա լույս է շողում միանգամից:
27 Ահա Եհովան* գալիս է հեռվից
Բորբոքված բարկությամբ ու թանձր ամպերով:
Նրա շուրթերից վրդովմունք է հորդում,
Լափող կրակ է նրա լեզուն:+
28 Նրա ոգին* նման է մինչև պարանոցը հասնող վարարած հեղեղի:
Նա կործանման մաղով ազգերին կմաղի,
Ժողովուրդների ծնոտին սանձ կդնի,+ որ նրանց սխալ ուղով տանի:
29 Իսկ դուք երգ կերգեք,
Ինչպես տոնակատարությանը նախապատրաստվելու+ գիշերն եք երգում,
Եվ ձեր սիրտը կուրախանա,
Ինչպես ուրախանում է նա, ով, սրինգ նվագելով,* Եհովայի լեռն է գնում՝ Իսրայելի Ժայռի մոտ:+
30 Եհովան կթնդացնի իր ահեղ ձայնը+
Եվ երբ ցասումով իր ձեռքն իջեցնի,+
31 Եհովայի ձայնից Ասորեստանը կհամակվի սարսափով:+
Աստված կհարվածի նրան գավազանով:+
32 Երբ Եհովան ձեռքը բարձրացնի, որ Ասորեստանի դեմ պատերազմի,
Նրա պատժիչ գավազանի ամեն մի հարվածը, որ կիջնի Ասորեստանի գլխին,+
Դափերի ու քնարների հնչյուններով կուղեկցվի:+
Աստված* փայտերը վառելու տեղը խորացրել ու լայնացրել է,
Այնտեղ առատ փայտ է լցրել ու թեժ կրակ վառել:
Եհովայի շունչը ծծմբի հեղեղի պես կայրի Տոֆեթը:
31 Վա՜յ նրանց, ովքեր օգնության համար Եգիպտոս են գնում,+
Նժույգներին են ապավինում,+
Վստահում են բազմաքանակ մարտակառքերին,
Պատերազմական զորեղ ձիերին*
Եվ իրենց հույսը Իսրայելի Սրբի վրա չեն դնում,
Եհովայի առաջնորդությունը չեն փնտրում:*
2 Բայց դե նա էլ է իմաստուն և աղետ կբերի,
Նա իր խոսքերը հետ չի վերցնի:
Վեր կկենա չարագործների խառնամբոխի դեմ,
Մեղսագործներին օգնողների դեմ:+
3 Եգիպտացիները, սակայն, Աստված չեն, ընդամենը մարդ են,
Նրանց ձիերը մարմնեղեն են, ոչ թե ոգեղեն:+
Երբ Եհովան բարձրացնի իր ձեռքը,
Օգնություն առաջարկողը կսայթաքի,
Օգնություն ստացողը կընկնի,
Բոլորը միասին կկործանվեն:
4 Եհովան ասել է ինձ.
«Ինչպես առյուծը՝ զորեղ առյուծը, մռնչալով պահպանում է իր որսը,
Երբ հովիվները ողջ բազմությամբ դուրս են գալիս նրա դեմ,
Եվ չի սարսափում նրանց ձայներից,
Չի վախենում նրանց աղմուկ-աղաղակից,
Այնպես էլ Զորքերի տեր Եհովան պատերազմելու կգա
Սիոն լեռան և դրա գագաթի համար:
5 Ինչպես թռչունն է սրընթաց իջնում՝ իր ձագերին պաշտպանելու,
Այնպես էլ Զորքերի տեր Եհովան կպաշտպանի Երուսաղեմը,+
Նրան կպաշտպանի ու կազատի, կգթա ու կփրկի»:
6 «Ո՛վ Իսրայելի ժողովուրդ, վերադարձիր նրա մոտ, ում դեմ հանդգնորեն ապստամբել ես:+ 7 Այդ օրը յուրաքանչյուրդ կհրաժարվեք ձեր արծաթե ու ոսկե փուչ աստվածներից, որոնք ձեր ձեռքով եք շինել ու այդպիսով մեղք գործել:
Սրից ազատվելու համար նա փախուստի կդիմի,
Հարկադիր աշխատանքի կլծվեն նրա երիտասարդները:
9 Ով նրա համար ժայռ էր, սարսափից կփոշիանա,
Նրա իշխանները, նշանասյունը տեսնելով, ահուդողի մեջ կընկնեն»,– ասում է Եհովան,
Ում լույսը* շողում է Սիոնում, ում կրակարանը վառվում է Երուսաղեմում:
2 Ամեն մեկը կլինի քամուց պաշտպանող պատսպարան,
Փոթորկից պաշտպանող ապաստան,
Ջրի վտակներ՝ անջուր երկրում,+
Ստվեր գցող մեծ ապառաժ՝ արևախանձ երկրում:
3 Տեսնողների աչքերն այլևս չեն փակվի,
Լսողների ականջները այդժամ հստակ կլսեն:
4 Չկշռադատողները կսովորեն խորհրդածել իմացածի մասին,
Եվ կակազողների լեզուն սահուն ու պարզ կխոսի:+
5 Անխոհեմին այլևս մեծահոգի* չեն կոչի
Եվ անսկզբունքային մարդուն այլևս ազնվաբարո չեն անվանի,
6 Որովհետև անխոհեմը անհեթեթ բաներ է խոսում,
Իր սրտում վնասաբեր ծրագրեր է կազմում,+
Որ հավատուրացություն* խրախուսի ու Եհովայի մասին կեղծ բաներ խոսի,
Որ քաղցածին առանց սնունդ ուղարկի և ծարավին ջրից զրկի:
7 Անսկզբունքային մարդը նենգ բաներ է մտադրում.+
Նա ամոթալի վարմունք է խրախուսում՝
Ցանկանալով ստերով խորտակել տառապյալին ու խեղճին,+
Անգամ եթե նրանք իրավացի են:
8 Մինչդեռ մեծահոգի մարդը մեծահոգի բաներ է մտադրում
Եվ անշեղորեն մեծահոգությամբ* է վարվում:
9 Ո՛վ ինքնագոհ կանայք, վե՛ր կացեք ու լսե՛ք ինձ:
Ո՛վ անհոգ դուստրեր,+ ուշադրությո՛ւն դարձրեք իմ ասածին:
10 Չանցած մի տարի ու մի փոքր ավելի՝ դուք՝ անհոգներդ, կսարսռաք,
Որովհետև բերքահավաքի շրջանը կավարտվի, բայց ոչ մի պտուղ էլ չի հավաքվի:+
11 Ահուդողի մե՛ջ ընկեք, ինքնագո՛հ կանայք,
Դուք, որ անհոգ եք, սարսուռո՛վ համակվեք,
Հանե՛ք ձեր հագուստն ու մերկացե՛ք,
Ձեր մեջքը քրձո՛վ գոտևորեք:+
12 Կուրծք ծեծելով ողբացե՛ք
Բերրի դաշտերի և պտղաբեր վազերի համար:
13 Իմ ժողովրդի երկիրը կպատվի փշերով ու փշաթփերով,
Դրանցով կծածկվեն բոլոր տները, որ մի ժամանակ լցված էին խինդով,
Այո՛, ողջ քաղաքը, որտեղ ցնծություն էր տիրում:+
14 Ամուր աշտարակը կլքվի,
Աղմկոտ քաղաքը կդատարկվի,+
Օֆելն*+ ու դիտաշտարակը ընդմիշտ կամայանան,
Կդառնան դրախտավայր վայրի էշերի համար,
Արոտավայր՝ հոտերի համար:+
15 Այդպես կլինի, մինչև որ ոգին վերևից մեզ վրա թափվի:+
Այդ ժամանակ անապատը պտղաբեր այգի կդառնա,
Եվ այդ այգին անտառի կնմանվի,+
16 Անապատում արդարադատություն կհաստատվի,
Եվ պտղաբեր այգում արդարություն կտիրի:+
18 Իմ ժողովուրդը կբնակվի խաղաղ երկրում,
Ապահով բնակավայրերում և անդորրավետ հանգրվանում:+
19 Մինչդեռ անտառը կարկտից հողին կհավասարվի,
Քաղաքը հիմնահատակ կավերվի:
20 Երջանիկ եք դուք, որ սերմ եք ցանում ամենուր, որտեղ ջուր կա,
Որ արձակ եք թողնում ցլին ու էշին:+
Երբ կործանելդ վերջացնես, ինքդ էլ կկործանվես,+
Երբ դավաճանությունդ ավարտին հասցնես, ինքդ էլ կդավաճանվես:
2 Ո՜վ Եհովա, բարեհաճ եղիր մեր հանդեպ:+
Դու ես մեր հույսը:
3 Թնդացող ձայնից ժողովուրդները փախչում են,
Երբ դու գործի ես անցնում, ազգերը ցիրուցան են լինում:+
4 Ինչպես անկուշտ մորեխներն են իրենց ճամփին սրբում-տանում ամեն ինչ,
Այնպես էլ քո ավարը կսրբեն կտանեն,
Մարդիկ մորեխների երամների պես դրա վրա կհարձակվեն:
5 Եհովան կմեծարվի,
Չէ՞ որ նա բարձունքներում բնակվողն է:
Նա Սիոնը արդարությամբ ու արդարադատությամբ կլցնի:
6 Ձեր կյանքում* նա ձեզ ապահովություն կտա:
Մեծ փրկություն,+ իմաստություն, գիտելիքներ ու վախ Եհովայի հանդեպ.+
Այս ամենը մեծարժեք գանձ է:*
7 Ահա նրանց* քաջարի տղամարդիկ բղավում են փողոցում,
Խաղաղության պատգամաբերները դառնագին լաց են լինում:
8 Ամայացել են մայրուղիները,
Ճանապարհներին անցուդարձ չկա:
Թշնամին դրժել է ուխտը,
Քաղաքներին քամահրանքով է վերաբերվում,
Նրա համար ոչ մի արժեք չունի մահկանացու մարդը:+
Սարոնը անապատ է դարձել,
Իսկ Բասանն ու Կարմեղոսը տերևաթափ են լինում:+
11 Դուք չոր խոտ եք հղանում և ծղոտ եք ծնում,
Ձեր իսկ մտքերը կրակի պես կլափեն ձեզ:+
12 Ժողովուրդները այրված կրի կնմանվեն,
Կտրված փշերի պես հրի կմատնվեն:+
13 Հեռվո՛ւմ եղողներ, լսե՛ք, թե ինչ կանեմ,
Մոտակայքո՛ւմ եղողներ, ընդունե՛ք, որ զորավոր եմ:
14 Սիոնի մեղսագործներին սարսափ է պատել,+
Հավատուրացները ահուդողի մեջ են ընկել:
Նրանք ասում են. «Ո՞ր մեկս կարող է ողջ մնալ սպառող կրակի մեջ:+
Ո՞ր մեկս կարող է ողջ մնալ անմար բոցերի մեջ»:
15 Իսկ ով շարունակ արդարությամբ է ընթանում,+
Ճշմարտությունն է խոսում,+
Մերժում է անազնվությամբ ու խարդախությամբ ձեռք բերված շահույթը,
Կաշառք չի վերցնում,+
Փակում է ականջները, որ չլսի՝ ինչպես են ծրագրում արյուն թափել,
Եվ փակում է աչքերը, որ չտեսնի այն, ինչը վատ է,
16 Նա կբնակվի բարձունքներում,
Ապահով ապաստան կգտնի անմատչելի ժայռերում:
Իր հացը նա միշտ կստանա,
Նրա ջրի պաշարը երբեք չի վերջանա»:+
17 Ո՛վ իմ ժողովուրդ, աչքերդ կտեսնեն թագավորին իր վայելչությամբ,
Կտեսնեն հեռավոր երկիրը:
18 Դու կվերհիշես այն սարսափելի ժամանակները* և կասես.
19 Դու այլևս չես տեսնի հանդուգն ժողովրդին,
Այն ժողովրդին, որը խոսում է քեզ համար անհասկանալի լեզվով,
Որի կակազոց հիշեցնող խոսվածքը հասկանալ չես կարող:+
20 Նայի՛ր Սիոնին՝ մեր տոնախմբությունների քաղաքին:+
Դու քո աչքով կտեսնես, որ Երուսաղեմը անդորրավետ բնակավայր է՝
Մի վրան, որը երբեք չի տեղաշարժվի,+
Դրա ցցերը տեղից չեն հանվի,
Եվ դրա պարաններից ոչ մեկը չի կտրվի:
21 Այնտեղ Մեծափառը՝ Եհովան, կպաշտպանի մեզ
Քաղաքը պաշտպանող գետերի ու լայն ջրուղիների պես.
Դրանցով ոչ մի ռազմական նավատորմ չի կարողանա անցնել,
Ոչ մի փառահեղ նավ այնտեղ չի կարողանա նավարկել:
23 Թշնամիների պարանները կթուլանան,
Դրանք չեն կարողանա ամուր պահել կայմը և բացել առագաստը:
Այդժամ նրանցից վերցված մեծ ավարը մեջ-մեջ կարվի,
Նույնիսկ կաղերին մեծ բաժին կհասնի:+
24 Երկրում բնակվող ոչ մի մարդ չի ասի. «Ես հիվանդ եմ»:+
Այնտեղ ապրող ժողովրդի հանցանքը ներված կլինի:+
34 Ո՛վ ազգեր, մոտեցեք, որ լսեք,
Ո՛վ ժողովուրդներ, ուշադրություն դարձրեք:
Թող լսի երկիրը և այնտեղ եղած ամեն բան,
Երկիրն ու այնտեղ բնակվողները:
Նա նրանց կործանման կմատնի,
Սպանդի կհանձնի:+
3 Նրանց սպանվածները գետնին ընկած կմնան,
Դիերից գարշահոտություն կբարձրանա,+
4 Երկնքի ողջ զորքը կփտի,
Երկինքը գլանաձև գրքի պես կփաթաթվի:
Նրա ողջ զորքը կթոշնի ու վայր կընկնի,
Ինչպես թոշնած տերևներն են ցած ընկնում խաղողենուց,
Ինչպես չորացած թուզն է ընկնում թզենուց:
5 Աստված ասում է. «Երկնքում իմ սուրը արյունով կշաղախվի,+
Դատաստանական սուրս կիջնի Եդոմի վրա,+
Որին ես կործանման եմ դատապարտել:
6 Իմ՝ Եհովայիս սուրը կողողվի արյունով,
Կպատվի ճարպով,+
Մատղաշ խոյերի* ու այծերի արյունով,
Խոյերի երիկամների ճարպով,
Որովհետև ես՝ Եհովաս, զոհաբերություն եմ անելու Բոսրայում,
Մեծ կոտորած՝ Եդոմի երկրում:+
7 Վայրի ցլերն էլ դրանց հետ կընկնեն,
Մատղաշ ցլերը՝ ուժեղ ցլերի հետ միասին:
Նրանց երկիրը արյան մեջ կթաթախվի,
Նրանց հողը ճարպով կներծծվի»:
10 Գիշեր-ցերեկ այն չի հանգչի,
Նրա ծուխը հավերժ վեր կելնի:
Սերնդեսերունդ նա ամայացած կմնա,
Նրա միջով ոչ ոք չի անցնի հավիտենից մինչև հավիտյան:+
11 Այնտեղ բնակություն կհաստատեն հավալուսնը և փշախոզուկը,
Նրա տարածքում կբնակվեն ականջավոր բվերն ու ագռավները:
Աստված նրա վրայով կձգի ամայացման չափման լարը,
Վրան կկախի ավերման ուղղալարը:*
12 Նրա անվանիներից ոչ մեկը թագավոր չի դառնա,
Նրա բոլոր իշխանները կվերանան:
13 Նրա ամուր աշտարակներում փշեր կաճեն,
Ամրոցներում՝ եղինջներ ու փշոտ մոլախոտեր:
Նա շնագայլերի որջ կդառնա,+
Ջայլամների հանգրվան:
14 Այնտեղ կթափառեն անապատաբնակ կենդանիներն ու ոռնացող գազանները,
Վայրի այծերը* կկանչեն միմյանց:
Այնտեղ կհանգրվանի գիշերային թռչունը:*
15 Օձն այնտեղ իր բույնը կշինի և ձու կդնի,
Դրանց վրա թուխս կնստի ու ձագերին իր հովանու տակ կպահպանի:
Այնտեղ կհավաքվեն ցիները, ամեն մեկը՝ իր զույգի հետ:
16 Փնտրեք Եհովայի գրքում ու բարձրաձայն կարդացեք.
Դրանք բոլորն էլ տեղում կլինեն,
Չի լինի մեկը, որն իր զույգը չունենա,
Քանի որ Եհովան իր բերանով է հրաման տվել,
Նրա ոգով են դրանք մեկտեղ հավաքվել:
17 Նա է նրանց համար վիճակ* գցել,
Իր ձեռքով չափել ու նրանց իրենց տեղը հատկացրել:
Այդ տեղը նրանցը կլինի առհավետ,
Նրանք սերնդեսերունդ կբնակվեն այնտեղ:
35 Անապատն ու չոր երկիրը ցնծությամբ կլցվեն,+
2 Այն փարթամորեն կծաղկի,+
Կցնծա ու հրճվանքով կբացականչի:
Մարդիկ կտեսնեն Եհովայի փառքը, մեր Աստծու փառահեղությունը:
3 Զորացրեք թույլ ձեռքերը,
Ամրացրեք դողդոջուն ծնկները:+
4 Նրանց, ում սիրտը լի է անհանգստությամբ, ասեք.
«Ուժե՛ղ եղեք: Մի՛ վախեցեք:
Անապատում ջրեր կժայթքեն,
Անապատային հարթավայրում գետեր կհոսեն:
7 Արևախանձ վայրը եղեգնաշատ լիճ կդառնա,
Ծարավուտ երկրում ջրի աղբյուրներ կհորդեն:+
Այնտեղ, ուր շնագայլերի որջեր էին,+
Կանաչ խոտ, եղեգ ու պապիրուս կաճեն:
8 Այնտեղ մի մեծ ճանապարհ կլինի,+
Մի ուղի, որը Սրբության ճանապարհ կկոչվի:
Անմաքուրը դրանով չի անցնի,+
Այդ ուղով կընթանան միայն նրանք, ում թույլ կտրվի,
Ոչ մի հիմար դրա վրա ոտք չի դնի:
9 Այնտեղ առյուծ չի լինի,
Ոչ մի գիշատիչ գազան այնտեղով չի անցնի.
Դրանց չես տեսնի այնտեղ:+
Այդ ուղով միայն փրկագնվածները կքայլեն:+
10 Եհովայի կողմից փրկագնվածները կվերադառնան+
Եվ ուրախ բացականչություններով Սիոն կգան:+
Նրանց գլխին կդրվի հարատև ուրախության պսակը:+
Նրանք խինդ ու ցնծություն կվայելեն,
Վիշտն ու հառաչանքը անհետ կկորչեն:+
36 Եզեկիայի իշխանության 14-րդ տարում Ասորեստանի+ թագավոր Սենեքերիմը հարձակվեց Հուդայի բոլոր ամրացված քաղաքների վրա ու գրավեց դրանք:+ 2 Ասորեստանի թագավորը ռաբսակին* Լաքիսից+ մեծ զորքով ուղարկեց+ Երուսաղեմ՝ Եզեկիա թագավորի մոտ: Նրանք կանգ առան վերին ավազանի ջրատարի մոտ,+ որը լվացարարների դաշտ տանող գլխավոր ճանապարհի կողքն է:+ 3 Ռաբսակին ընդառաջ դուրս եկան արքունիքի վերակացու Եղիակիմը՝+ Քեղկիայի որդին, քարտուղար Սեբնան+ և տարեգիր Հովաքը՝ Ասափի որդին:
4 Ռաբսակը նրանց ասաց. «Եզեկիային ասեք. «Ահա թե ինչ է ասում մեծ թագավորը՝ Ասորեստանի թագավորը. «Ինչի՞ վրա ես հույսդ դրել:+ 5 Դու ասում ես. «Ես թե՛ ռազմավարական ծրագիր ունեմ, թե՛ պատերազմ մղելու զորություն»: Բայց դրանք դատարկ խոսքեր են: Այդ ո՞ւմ ես ապավինում, որ համարձակվում ես ապստամբել իմ դեմ:+ 6 Դու ապավինում ես այդ կոտրված եղեգի՝ Եգիպտոսի օգնությանը. եթե մի մարդ հենվի դրա վրա, այն կմտնի նրա ձեռքը ու կծակի: Այդպիսին է փարավոնը՝ Եգիպտոսի թագավորը, բոլոր իրեն ապավինողների համար:+ 7 Իսկ եթե դուք ինձ ասեք՝ «Մենք ապավինում ենք մեր Աստված Եհովային», այդ նրա սրբավայրերն ու զոհասեղանները չէի՞ն, որ դու, Եզե՛կիա, վերացրիր+ և Հուդային ու Երուսաղեմին ասացիր. «Միայն այս զոհասեղանի առջև պետք է խոնարհվեք»»»:+ 8 Գրազ արի իմ տիրոջ՝ Ասորեստանի թագավորի հետ.+ քեզ 2 000 ձի տամ, տեսնենք՝ կկարողանա՞ս հեծյալներ գտնել դրանց համար: 9 Եթե հույսդ Եգիպտոսի կառքերն ու ձիավորներն են, ինչպե՞ս կարող ես հետ մղել թեկուզև մեկ կառավարչի՝ իմ տիրոջ ծառաներից ամենաաննշանին: 10 Եվ հիմա մի՞թե ես առանց Եհովայի լիազորության եմ եկել այս երկիրը կործանելու: Եհովան ինքն է ինձ ասել. «Դո՛ւրս եկ այս երկրի դեմ և կործանի՛ր այն»»:
11 Դա լսելով՝ Եղիակիմը, Սեբնան+ ու Հովաքը ռաբսակին+ ասացին. «Խնդրում ենք, ծառաներիդ հետ արամերեն*+ խոսիր, որովհետև մենք հասկանում ենք այդ լեզուն. պարսպի վրա եղող այս մարդկանց ներկայությամբ մեզ հետ հրեաների լեզվով մի՛ խոսիր»:+ 12 Սակայն ռաբսակն ասաց նրանց. «Մի՞թե իմ տերը միայն ձեր տիրոջ ու ձեզ մոտ է ինձ ուղարկել, որ այս խոսքերն ասեմ: Չէ՞ որ պարսպի վրայի այս մարդկանց մոտ էլ է ուղարկել, որոնք, ինչպես և դուք, իրենց արտաթորանքն են ուտելու և իրենց մեզն են խմելու»:
13 Եվ ռաբսակը հրեաների լեզվով բղավեց.+ «Լսե՛ք մեծ թագավորի՝ Ասորեստանի թագավորի խոսքը:+ 14 Թագավորն ասում է. «Թույլ մի՛ տվեք, որ Եզեկիան ձեզ խաբի, որովհետև նա չի կարող փրկել ձեզ:+ 15 Մի՛ լսեք Եզեկիային, որը համոզում է ձեզ ապավինել Եհովային՝+ ասելով. «Եհովան անկասկած կփրկի մեզ, և այս քաղաքը չի մատնվի Ասորեստանի թագավորի ձեռքը»: 16 Մի՛ լսեք նրան, որովհետև Ասորեստանի թագավորն ասում է. «Խաղաղությո՛ւն կնքեք ինձ հետ ու հանձնվե՛ք, և թող ձեզնից ամեն մեկն իր խաղողի վազի ու իր թզենու պտուղն ուտի և իր ջրամբարից ջուր խմի, 17 մինչև որ գամ ու ձեզ տանեմ մի երկիր,+ որը ձեր երկրի նման է՝ ցորենի և գինու երկիր, հացի և խաղողի այգիների երկիր: 18 Թող Եզեկիան չմոլորեցնի ձեզ՝ ասելով. «Եհովան կփրկի մեզ»: Մի՞թե ազգերի աստվածները փրկել են իրենց երկրները Ասորեստանի թագավորի ձեռքից:+ 19 Ո՞ւր են Եմաթի ու Արփադի աստվածները:+ Ո՞ւր են Սեֆարուիմի+ աստվածները: Նրանք իմ ձեռքից փրկե՞լ են Սամարիան:+ 20 Այդ երկրների աստվածներից ո՞ր մեկն է իր երկիրն ազատել իմ ձեռքից, որ Եհովան էլ Երուսաղեմն ազատի»»»:+
21 Բայց նրանք լուռ էին: Ոչ ոք ոչինչ չպատասխանեց, քանի որ թագավորը հրամայել էր. «Չպատասխանե՛ք նրան»:+ 22 Արքունիքի վերակացու Եղիակիմը՝ Քեղկիայի որդին, քարտուղար Սեբնան+ և տարեգիր Հովաքը՝ Ասափի որդին, պատռած հագուստներով եկան Եզեկիայի մոտ և նրան հաղորդեցին ռաբսակի խոսքերը:
37 Երբ Եզեկիա թագավորը լսեց այդ խոսքերը, պատռեց իր հագուստները, քուրձ հագավ ու գնաց Եհովայի տուն:+ 2 Նա արքունիքի վերակացու Եղիակիմին, քարտուղար Սեբնային և քահանաներից ավագներին, որոնք նույնպես քուրձ էին հագել, ուղարկեց Ամոզի որդու՝ Եսայիա+ մարգարեի մոտ: 3 Նրանք ասացին Եսայիային. «Եզեկիան ասում է. «Այս օրը նեղության, կշտամբանքի* և անպատվության օր է, որովհետև երեխաները ուր որ է պետք է ծնվեն,* բայց ծնելու ուժ չկա:+ 4 Գուցե քո Աստված Եհովան լսի ռաբսակի խոսքերը, որին նրա տերը՝ Ասորեստանի թագավորը, ուղարկել է կենդանի Աստծուն ծաղրելու,+ և գուցե քո Աստված Եհովան նրանից հաշիվ պահանջի նրա խոսքերի համար: Ուստի աղոթիր նրանց համար,+ ովքեր ողջ են մնացել»»:+
5 Եզեկիա թագավորի ծառաները Եսայիային հաղորդեցին այս խոսքերը,+ 6 և մարգարեն ասաց նրանց. «Ձեր տիրոջը ասեք. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Մի՛ վախեցիր+ քո լսած խոսքերից, որոնցով Ասորեստանի թագավորի սպասավորները+ անարգեցին ինձ: 7 Ես նրան միտք կտամ,* որ երբ լուր լսի, վերադառնա իր երկիր:+ Եվ այնպես կանեմ, որ նա սրից ընկնի իր երկրում»»»:+
8 Ռաբսակը, լսելով, որ Ասորեստանի թագավորը հեռացել է Լաքիսից, վերադարձավ նրա մոտ ու տեսավ, որ նա Լեբնայի դեմ է կռվում:+ 9 Երբ Ասորեստանի թագավորը լսեց, որ Եթովպիայի թագավոր Թարական դուրս է եկել իր դեմ պատերազմելու, կրկին պատգամաբերներ ուղարկեց Եզեկիայի մոտ,+ որ ասեն. 10 «Հուդայի թագավոր Եզեկիային ասե՛ք. «Թող քո Աստվածը, որին դու ապավինում ես, չխաբի քեզ՝ ասելով. «Երուսաղեմը Ասորեստանի թագավորի ձեռքը չի մատնվի»:+ 11 Դու լսել ես, թե Ասորեստանի թագավորներն ինչ են արել բոլոր երկրներին. նրանք կործանել են դրանք:+ Կարծում ես՝ դու փրկվելո՞ւ ես: 12 Չէ՞ որ լսել ես այն ազգերի մասին, որոնց բնաջնջել են իմ նախահայրերը:+ Մի՞թե նրանց աստվածները փրկել են նրանց: Որտե՞ղ են հիմա Գոզանը, Խառանը,+ Ռեսեֆը, Եդենի ժողովուրդը, որը Թելասարում էր: 13 Որտե՞ղ են Եմաթի ու Արփադի թագավորները, Սեֆարուիմ,+ Անա և Իվա քաղաքների թագավորները»»:
14 Եզեկիան պատգամաբերների ձեռքից վերցրեց նամակներն ու կարդաց: Ապա գնաց Եհովայի տուն, փռեց դրանք* Եհովայի առաջ+ 15 և սկսեց աղոթել Եհովային.+ 16 «Ո՜վ Զորքերի տեր Եհովա,+ Իսրայելի՛ Աստված, որ նստած ես գահի վրա՝ քերովբեների վերևում,* դո՛ւ ես երկրի բոլոր թագավորությունների միակ ճշմարիտ Աստվածը: Դո՛ւ ես ստեղծել երկինքն ու երկիրը: 17 Խոնարհիր ականջդ, ո՜վ Եհովա, և լսիր:+ Բացիր աչքերդ, ո՜վ Եհովա, և տես:+ Լսիր Սենեքերիմի հաղորդած բոլոր խոսքերը, որոնցով նա ծաղրում է քեզ՝ կենդանի Աստծուդ:+ 18 Եհո՛վա, ճիշտ է, Ասորեստանի թագավորները ավերել են բոլոր երկրները+ և իրենց իսկ երկիրը, 19 նրանց աստվածներին հրի են մատնել,+ որովհետև դրանք աստվածներ չէին, այլ մարդու ձեռքի գործեր՝+ փայտ ու քար, դրա համար էլ կարողացել են ոչնչացնել դրանց: 20 Բայց հիմա, ո՜վ մեր Աստված Եհովա, փրկի՛ր մեզ նրա ձեռքից, որ երկրի բոլոր թագավորություններն իմանան, որ դո՛ւ, ո՜վ Եհովա, միայն դո՛ւ ես Աստված»:+
21 Ամոզի որդի Եսայիան Եզեկիային այս խոսքերը փոխանցեց. «Ահա թե ինչ է ասում Իսրայելի Աստված Եհովան. «Դու աղոթեցիր ինձ Ասորեստանի թագավոր Սենեքերիմի մասին:+ 22 Եվ ահա թե ես՝ Եհովաս, ինչ եմ ասում նրա դեմ.
«Սիոնի կույս դուստրը* քեզ արհամարհում է, ծիծաղում է քեզ վրա:
Երուսաղեմի դուստրը, նայելով քեզ, շարժում է գլուխը:
Չէ՞ որ Իսրայելի Սրբին:+
24 Ծառաներիդ միջոցով ծաղրեցիր Եհովային+ ու ասացիր.
Կկտրեմ նրա վեհաշուք մայրիներն ու ընտիր գիհիները
Եվ կմտնեմ նրա ամենաբարձր թաքստոցները՝ ամենախիտ անտառները:
25 Ջրհորներ կփորեմ և ջրեր կխմեմ,
Իմ ոտնաթաթերով կցամաքեցնեմ Եգիպտոսի բոլոր գետերը»:*
26 Մի՞թե դու չես լսել. դեռ հին ժամանակներից է որոշվել:*
Վաղեմի օրերից եմ նպատակադրել+
Եվ հիմա կիրականացնեմ:+
Ամրացված քաղաքները դու ավերակների կույտի կվերածես:+
27 Նրանց բնակիչները անօգնական կլինեն,
Նրանք կզարհուրեն ու կամաչեն,
Կնմանվեն դաշտի բուսականության ու կանաչ խոտի,
Կտուրների վրա բուսած խոտի, որ խանձվում է արևելյան քամուց:
28 Ես լավ գիտեմ, թե երբ ես նստում, երբ ես դուրս գալիս ու ներս մտնում+
Եվ թե երբ ես ցասումով լցվում իմ դեմ,+
Ես քո քթին կարթ կանցկացնեմ, սանձ կդնեմ+ քո բերանին
Եվ քո եկած ճանապարհով քեզ հետ կտանեմ»:
30 Թող սա նշան լինի քեզ* համար. այս տարի կուտեք ինքնիրեն բուսած հացահատիկը,* երկրորդ տարո՛ւմ էլ կուտեք նույն տեղում բուսած հացահատիկը, բայց երրորդ տարում սերմ կցանեք ու կհնձեք, խաղողի այգիներ կտնկեք և դրանց պտուղը կուտեք:+ 31 Իսկ Հուդայի ժողովրդից նրանք, ովքեր կփրկվեն ու ողջ կմնան,+ արմատ կգցեն և պտուղ կտան, 32 որովհետև Երուսաղեմից փրկվածներ են դուրս գալու, և Սիոն լեռից՝ ողջ մնացածներ:+ Ես՝ Զորքերի տեր Եհովաս, կանեմ դա նախանձախնդրությամբ:+
33 Դրա համար ահա թե ես՝ Եհովաս, ինչ եմ ասում Ասորեստանի թագավորի մասին.+
«Նա չի մտնելու այս քաղաք,+
Նետ չի արձակելու այստեղ,
Նա վահանով չի գնալու նրա դեմ,
Նրա դիմաց պատնեշ չի կանգնեցնելու:+
34 Նա իր եկած ճանապարհով հետ է դառնալու
Եվ այս քաղաք չի մտնելու,– ասում եմ ես՝ Եհովաս:–
36 Եհովայի հրեշտակը դուրս եկավ և ասորեստանցիների բանակում 185 000 հոգու սպանեց: Երբ վաղ առավոտյան մարդիկ վեր կացան, տեսան, որ իրենց շուրջբոլորը դիակներ են:+ 37 Ուստի Ասորեստանի թագավոր Սենեքերիմը հետ քաշվեց, վերադարձավ Նինվե+ ու մնաց այնտեղ:+ 38 Մի անգամ, երբ նա իր աստծու՝ Նեսրոքի տանը* խոնարհվում էր նրա առաջ, իր իսկ որդիները՝ Ադրամելեքն ու Սարասարը, սրով սպանեցին նրան+ ու փախան Արարատի+ երկիր: Սենեքերիմից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Ասարհադոնը:+
38 Այդ օրերին Եզեկիան մերձիմահ հիվանդացավ:+ Ամոզի որդի Եսայիան+ եկավ նրա մոտ ու ասաց. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Կարգադրություններ արա քո տան անդամներին, քանի որ դու մեռնելու ես, չես ապաքինվելու»»:+ 2 Լսելով այդ խոսքերը՝ Եզեկիան դեմքով դեպի պատը շրջվեց ու աղոթեց Եհովային. 3 «Աղաչում եմ քեզ, ո՜վ Եհովա, հիշիր,+ խնդրում եմ, որ քո առաջ ողջ սրտով ու հավատարմությամբ եմ քայլել+ և արել եմ այն, ինչը ճիշտ է քո աչքում»: Եվ Եզեկիան դառնագին լաց եղավ:
4 Այդ ժամանակ Եհովան ասաց Եսայիային. 5 «Հետ դարձիր ու ասա Եզեկիային.+ «Եհովան՝ քո հայր Դավթի Աստվածը, ասում է. «Ես լսեցի քո աղոթքը+ և տեսա քո արցունքները:+ Ես 15 տարի կավելացնեմ քո կյանքին:+ 6 Ասորեստանի թագավորի ձեռքից կփրկեմ քեզ ու այս քաղաքը և կպաշտպանեմ այն:+ 7 Սա նշան կլինի Եհովայից, որից կիմանաս, որ Եհովան կկատարի իր խոսքը.+ 8 ես այնպես կանեմ, որ Աքազի սանդուղքի* աստիճաններով իջած ստվերը տասը աստիճան հետ շարժվի»»»:+ Եվ ստվերը, որ արևի շարժին զուգընթաց իջել էր աստիճաններով, տասը աստիճան հետ դարձավ:
9 Ահա թե ինչ խոսքեր գրեց Հուդայի Եզեկիա թագավորը, երբ հիվանդացավ և հետո առողջացավ:
11 Ես ասացի. «Չեմ տեսնի Յահի* բարեհաճությունը,
Այլևս ապրողների մեջ չեմ լինի+ ու Յահի բարեհաճությունը չեմ տեսնի:
Երբ լինեմ այնտեղ, որտեղ կյանք չկա,
Մարդկանց այլևս չեմ տեսնի:
12 Իմ օթևանը հովվի վրանի պես հավաքել ու հեռու են տարել:+
Ես փաթաթել եմ կյանքս, ինչպես մանածագործը գործվածքն է փաթաթում:
Աստված կտրում է կյանքիս թելը, ինչպես հենքաթելերն են կտրում,
Լուսաբացից մինչև գիշեր ինձ հետզհետե դեպի իմ վախճանն է տանում:+
13 Ողջ գիշեր փորձում եմ ինքս ինձ հանգստացնել,
Բայց նա առյուծի պես կոտրում է բոլոր ոսկորներս,
Լուսաբացից մինչև գիշեր ինձ հետզհետե դեպի իմ վախճանն է տանում:+
Աչքերս վեր նայելուց հոգնել են,+
Ո՜վ Եհովա, ես տառապում եմ:
Ինձ աջակից եղիր:+
15 Էլ ի՞նչ կարող եմ ասել:
Նա ասաց ու արեց:
Հիշելով իմ կրած տառապանքը՝
Կյանքիս բոլոր տարիներին ես խոնարհաբար կվարվեմ:
16 Ո՜վ Եհովա, քո շնորհիվ* են մարդիկ ապրում,
Եվ իմ կյանքն էլ քո շնորհիվ է պահպանվում:
Դու ինձ կառողջացնես ու ողջ կպահես:+
17 Խաղաղություն չունեի, դառը կսկիծով էի լցված:
Բայց դու, իմ հանդեպ ջերմ սիրուց մղված,
Գերեզմանափոսն իջնողները չեն կարող հուսալ, որ կտեսնեն հավատարմությունդ:+
19 Ապրողները, միայն ապրողները կարող են քեզ գովաբանել,
Ինչպես որ ես եմ անում այսօր:
Հայրը կարող է որդիներին քո հավատարմության մասին պատմել:+
20 Ո՜վ Եհովա, փրկիր ինձ:
21 Եսայիան ասաց. «Չորացրած թզի բլիթ* բերեք ու դրեք թարախապալարի վրա, որ նա առողջանա»:+ 22 Մինչ այդ Եզեկիան հարցրել էր Եսայիային. «Ինձ ի՞նչ նշան կտրվի, որ գնալու եմ Եհովայի տուն»:+
39 Բաբելոնի թագավոր Մարոդաք-Բալադանը՝ Բալադանի որդին, նամակներ և նվեր ուղարկեց Եզեկիային,+ քանի որ լսել էր, որ նա հիվանդացել էր և հետո առողջացել:+ 2 Եզեկիան ուրախությամբ ընդունեց պատգամաբերներին ու ցույց տվեց իր գանձատունը՝+ արծաթը, ոսկին, բալասանի յուղը և ուրիշ թանկարժեք յուղեր, իր բոլոր զենքերն ու այն ամենը, ինչ կար իր գանձարաններում: Իր արքունիքում և ողջ տերության մեջ մի բան չմնաց, որ Եզեկիան ցույց չտար նրանց:
3 Դրանից հետո Եսայիա մարգարեն եկավ Եզեկիա թագավորի մոտ ու հարցրեց. «Ի՞նչ էին ասում այդ մարդիկ և որտեղի՞ց էին եկել»: Եզեկիան պատասխանեց. «Հեռու երկրից՝ Բաբելոնից էին եկել»:+ 4 Ապա Եսայիան հարցրեց. «Ի՞նչ տեսան քո տանը»: «Ինչ որ կար իմ տանը, տեսան,– ասաց Եզեկիան:– Իմ գանձարաններում մի բան չմնաց, որ նրանց ցույց չտայի»:
5 Եսայիան ասաց Եզեկիային. «Լսի՛ր Զորքերի տեր Եհովայի խոսքը. 6 «Օրեր են գալիս, երբ այն ամենը, ինչ կա քո տանը, և ինչ կուտակել են քո նախահայրերը, տարվելու է Բաբելոն: Ոչինչ չի մնալու,+– ասում է Եհովան:+– 7 Քո հետնորդներից մի քանիսին* գերի են վերցնելու և պալատականներ են դարձնելու Բաբելոնի թագավորի արքունիքում»»:+
8 Ի պատասխան՝ Եզեկիան ասաց Եսայիային. «Եհովայի խոսքը, որ ասացիր, արդար է»: Եվ ավելացրեց. «Համենայն դեպս, իմ օրոք խաղաղություն և կայունություն* է լինելու»:+
40 «Մխիթարեք, մխիթարեք իմ ժողովրդին,– ասում է ձեր Աստվածը:+–
2 Քնքշորեն խոսեք Երուսաղեմի հետ,*
Հայտնեք, որ նրա հարկադիր աշխատանքն ավարտվել է,
Որ նրա մեղքը քավվել է,+
Քանի որ նրա բոլոր մեղքերի համար Եհովան նրան լիակատար* հատուցում է տվել»:+
3 Ինչ-որ մեկի բարձր ձայնն է լսվում անապատում.
«Մաքրե՛ք* ճանապարհը Եհովայի համար:+
Աստծու համար ճանապա՛րհ հարթեք+ անապատում:+
4 Թող ամեն հովիտ բարձրացվի,
Իսկ ամեն լեռ ու բլուր ցածրացվի:
Թմբերը պետք է հարթեցվեն,
Խորդուբորդ տեղանքները հարթավայրի վերածվեն:+
6 Լսիր, ինչ-որ մեկն ասում է՝ «Ազդարարի՛ր»,
Մյուսը հարցնում է՝ «Ի՞նչ ազդարարեմ»:
Նա պատասխանում է. «Բոլոր մարդիկ նման են կանաչ խոտի,
Նրանց հավատարիմ սերը նման է դաշտի ծաղկի:+
Իրոք որ, մարդիկ ընդամենը կանաչ խոտ են:
9 Բարձր լեռ բարձրացիր, ո՛վ կին,
Որ բարի լուր ես բերում Սիոնին:+
Ողջ ուժովդ բացականչիր, ո՛վ կին,
Որ բարի լուր ես բերում Երուսաղեմին:
Բացականչիր, մի՛ վախեցիր:
Հուդայի քաղաքներին ազդարարիր.
«Ահա ձեր Աստվածը»:+
10 Գերիշխան Տեր Եհովան կգա և իր զորությունը ցույց կտա:
Նրա մոտ է պարգևը, որ նա շնորհելու է,
Նրա մոտ է վարձատրությունը, որ նա տալու է:+
14 Ո՞ւմ հետ է նա խորհրդակցել, որ հասկացողություն ձեռք բերի,
Ո՞վ է նրան սովորեցրել, թե որն է արդարության ուղին,
Ո՞վ է նրան գիտելիք փոխանցել,
Ճշմարիտ իմաստության ճանապարհը ցույց տվել:+
15 Ազգերը նրա համար մի կաթիլ են դույլի մեջ,
Կշեռքի վրա նստած փոշու շերտ են:+
Նրա համար կղզիները փոշեհատիկի պես թեթև են:
16 Թե Լիբանանի բոլոր ծառերն էլ կտրվեն կրակի համար,
Եվ դրա բոլոր կենդանիներն էլ ողջակեզ մատուցվեն,
Միևնույն է, դա քիչ կլինի:
20 Մարդը մի ծառ է ընտրում, որ նվիրաբերություն անի,+
Մի ծառ, որը չի փտում:
Նա հմուտ արհեստավոր է որոնում,
Որպեսզի իր համար կուռք շինի, որը կմնա կանգուն:+
21 Մի՞թե չգիտեք,
Մի՞թե չեք լսել,
Մի՞թե ի սկզբանե ձեզ չի ասվել,
Մի՞թե երկիրը հիմնվելուց ի վեր չեք հասկացել.+
22 Կա մեկը, որ բնակվում է երկրի շրջանից* վերև,+
Նրա համար երկրի բնակիչները ասես մորեխներ լինեն,
Նա երկինքը տարածում է ինչպես մի բարակ շղարշ,
Այն բացում է ինչպես մի վրան՝ բնակության համար:+
23 Նա բարձրաստիճան մարդկանց դարձնում է ոչնչություն,
Երկրի դատավորներին* փուչ ու աննշան է դարձնում:
24 Դեռ նոր տնկված,
Դեռ նոր ցանված,
Դեռ նոր արմատ գցած՝
Նրանք հողմակոծվում են ու չորանում,
Քամին նրանց ծղոտի պես քշում է տանում:+
25 «Այդ ո՞ւմ եք ինձ նմանեցնում,
Ո՞ւմ եք ինձ հավասարեցնում,– ասում է Սուրբը:–
26 Դեպի երկինք հառեք ձեր աչքերն ու նայեք:
Ո՞վ է ստեղծել այս ամենը:+
Նա, ով աստղերի զորքը հաշվով դուրս է բերում
Եվ նրանց բոլորին անունով կանչում:+
Շնորհիվ նրա անսպառ հզոր ուժի և ակնածանք ներշնչող զորության+
Նրանցից ոչ մեկը չի բացակայում:
27 Ուրեմն, ո՛վ Հակոբ, ինչո՞ւ ես ասում,
Ո՛վ Իսրայել, ինչո՞ւ ես հայտարարում.
«Եհովան կյանքիս ընթացքը չի տեսնում,
Աստված ինձ համար արդարություն չի հաստատում»:+
28 Մի՞թե չգիտես, մի՞թե չես լսել.
Եհովան, ով ստեղծել է երկիրը ծայրից ծայր, Աստված է հավիտյան:+
Նա երբեք չի հոգնում, ուժասպառ չի լինում:+
Նրա իմաստությունն* անքննելի է:+
29 Նա հոգնած մարդուն ուժ է տալիս,
Ուժ չունեցողին՝ մեծ զորություն:+
30 Պատանիները կհոգնեն և ուժասպառ կլինեն,
Երիտասարդները կսայթաքեն ու կընկնեն,
31 Բայց Եհովային հուսացողները նոր ուժով կլցվեն:
Նրանք, թևատարած ճախրելով, վեր կբարձրանան արծիվների պես,+
Կվազեն և ուժասպառ չեն լինի,
Կքայլեն և չեն հոգնի»:+
Եկեք միասին դատի հավաքվենք:
2 Ո՞վ է արևելքից կանչել մի մարդու:+
Ո՞վ է նրան իր մոտ* կանչել՝ արդարություն գործադրելու,
Ո՞վ է նրան կանչել, որ ազգերին նրա ձեռքը հանձնի,
Որ թագավորներին նրան հպատակեցնի:+
Ո՞վ է նրանց փոշիացնում նրա սրով,
Հողմահալած ծղոտի պես նրանց ցիրուցան անում նրա աղեղով:
3 Նա հետապնդում է այդ բոլորին՝ անարգելք արշավելով,
Եվ անցնում է իր չանցած ճանապարհներով:
4 Ո՞ւմ ձեռքի գործն է սա, ո՞վ է այս ամենն արել,
Ո՞վ է դեռ սկզբից սերունդներին կանչում իրար հետևից.
Ես՝ Եհովաս, որ Առաջինն եմ:+
Մինչև վերջին սերունդն էլ ես նույնը կլինեմ»:+
5 Կղզիներում բնակվողները տեսան ու վախեցան,
Երկրի ծայրերում ապրողները դողացին,
Նրանք հավաքվեցին ու եկան:
6 Նրանք օգնում են իրար
Եվ մեկը մյուսին ասում. «Ուժե՛ղ եղիր»:
7 Արհեստավորը ոգևորում է մետաղագործին,+
Դարբնի մուրճով մետաղը հարթեցնողը
Ոգևորում է զնդանի վրա կոփողին
Եվ ասում. «Լա՛վ է զոդված»:
Ապա կուռքն ամրացվում է մեխերով, որ շուռ չգա:
8 «Մինչդեռ դու, ո՛վ Իսրայել, իմ ծառան ես,+
Դու, ո՛վ Հակոբ, ում ընտրել եմ ես,+
Իմ ընկեր Աբրահամի սերունդն ես:+
9 Քեզ բերեցի երկրի ծայրերից,+
Քեզ կանչեցի երկրի ամենահեռավոր մասերից:
Ես կզորացնեմ ու կօգնեմ քեզ,+
Արդարություն հաստատող իմ աջ ձեռքով ամուր կբռնեմ քեզ»:
11 Բոլոր նրանք, ովքեր ցասումով են լցվում քո դեմ,
Ամոթով կմնան ու կնվաստացվեն:+
Քո դեմ կռվողները ի չիք կլինեն ու կկործանվեն:+
12 Քո դեմ պայքարողներին կփնտրես, բայց չես գտնի:
Քո դեմ պատերազմող մարդիկ չեղածի հաշիվ կլինեն, ասես չեն էլ եղել:+
13 Չէ՞ որ ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, ամուր բռնել եմ քո աջ ձեռքը
Եվ ասում եմ. «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»:+
14 Մի՛ վախեցիր, ո՛վ անպաշտպան* Հակոբ,+
Ո՛վ Իսրայել, ես կօգնեմ քեզ»,–
Ասում է Եհովան՝ քեզ Փրկագնողը՝+ Իսրայելի Սուրբը:
15 «Ահա ես կամն եմ դարձրել քեզ՝+
Երկսայր ատամներով կալսելու նոր գործիք:
Դու լեռները ոտնակոխ կանես և կճխլես,
Բլուրները մղեղ* կդարձնես:
16 Դու դրանք կքամհարես,
Քամին դրանք կքշի կտանի,
Հողմամրրիկը ցիրուցան կանի:
17 «Կարիքավորներն ու խեղճերը ջուր են փնտրում, բայց չկա:
Նրանց լեզուն չորացել է ծարավից:+
Ես՝ Եհովաս, կօգնեմ նրանց:+
Ես՝ Իսրայելի Աստվածս, նրանց չեմ թողնի:+
18 Լերկ բլուրների վրա գետեր կբխեցնեմ,+
Հարթավայրերում՝ աղբյուրներ,+
Անապատը կվերածեմ եղեգնաշատ լճի,
Անջուր երկիրը՝ ջրի աղբյուրների:+
19 Անապատում մայրի, ակացիա, մրտենի ու սոճի կտնկեմ,+
Անապատային հարթավայրում՝ գիհի,
Ինչպես նաև հացենի ու նոճի,+
20 Որպեսզի բոլոր մարդիկ տեսնեն ու իմանան,
Ուշադրություն դարձնեն ու հասկանան,
Որ Եհովայի ձեռքն է դա արել,
Իսրայելի Սուրբն է արարել»:+
21 «Ներկայացրեք ձեր գործը»,– ասում է Եհովան:
«Բերեք ձեր փաստարկները»,– ասում է Հակոբի Թագավորը:
22 «Բերեք ձեր ապացույցները և ասեք մեզ, թե ինչ է լինելու:
Պատմեք՝ ինչ է եղել անցյալում,
Որ մտածենք այդ ամենի մասին և իմանանք՝ ինչ կլինի արդյունքում,
Հայտնեք մեզ, թե ինչ է սպասվում:+
23 Պատմեք, թե ինչ է լինելու ապագայում,
Որպեսզի իմանանք, որ դուք աստված եք:+
Այո՛, մի լավ կամ վատ բան արեք,
Որ տեսնենք ու ապշենք:+
24 Բայց դուք չեղածի հաշիվ եք
Եվ ոչ մի ձեռքբերում չունեք:+
Ամեն ոք, ով ընտրում է ձեզ, գարշելի է:+
25 Ես հյուսիսից կանչել եմ մի մարդու, և նա կգա այնտեղից:+
Այդ մարդն արևելքից է,+ նա կկանչի իմ անունը:
Նա կկոխկրտի ղեկավարներին, ինչպես կավը,+
Կտրորի նրանց, ինչպես բրուտը՝ թաց կավը:
26 Ո՞վ է հենց սկզբից այս մասին ասել, որ իմանանք,
Ո՞վ է վաղեմի ժամանակներից հայտնել դա, որ ասենք. «Նա ճիշտ է»:+
27 Ես առաջինն էի, որ Սիոնին ասացի.
«Ահա թե ինչեր են լինելու»:+
Ես բարի լուր բերող կուղարկեմ Երուսաղեմ:+
28 Նայում էի, բայց ոչ ոք չկար,
Նրանց մեջ մեկն էլ չկար, որ խորհուրդ տար:
Շարունակ հարցնում էի, բայց պատասխանող չկար:
29 Նրանք բոլորը ընդամենը պատրանք են,*
Ոչինչ չեն կարող անել:
Նրանց մետաղյա պատկերները* փուչ* և ունայն են»:+
Ես նրան տվել եմ իմ ոգին:+
Ժողովուրդների համար նա արդարություն կհաստատի:*+
2 Նա չի աղաղակի և իր ձայնը չի բարձրացնի,
Փողոցում նրա ձայնը չի լսվի:+
3 Կոտրված եղեգը նա չի ջախջախի,
Մարող պատրույգը չի հանգցնի,+
Հավատարմությամբ կվարվի և արդարություն կհաստատի:+
4 Նա չի թուլանա ու չի հանձնվի,
Մինչև որ երկրի վրա արդարություն չհաստատի:+
Կղզիները սպասում են նրա օրենքին»:*
5 Ահա թե ինչ է ասում ճշմարիտ Աստվածը՝ Եհովան՝
Երկինքն Արարողը, Մեծն Աստվածը, ով սփռել է այն,+
Նա, ով ստեղծել է երկիրն ու դրա բոլոր բարիքները,+
Նա, ով շունչ է տալիս այնտեղ ապրող մարդկանց,+
6 «Ես՝ Եհովաս, քեզ կանչել եմ հանուն արդարության
Ու բռնել եմ քո ձեռքից:
Ես քեզ կպահպանեմ ու քեզ կտամ որպես երաշխիք* ժողովրդի համար,+
Որպես լույս՝ ազգերի համար,+
7 Որ կույրերի աչքերը բացես,+
Բանտարկյալներին զնդանից ազատես,
Բանտի խավարի մեջ նստածներին դուրս բերես:+
8 Ես Եհովան եմ: Սա է իմ անունը:
9 Վաղեմի ժամանակներում ասված բաները կատարվել են,
Հիմա ես նոր բաներ եմ հայտնում:
Նախքան դրանց կատարվելը ձեզ տեղեկացնում եմ»:+
10 Ծովով նավարկողնե՛ր և ծովաբնակ բոլո՛ր արարածներ,
Կղզինե՛ր և դրանց բնակիչնե՛ր,+
Եհովայի պատվին նոր երգ երգեք,+
Երկրի բոլոր ծայրերում նրա գովքը երգեք:+
Թող ժայռոտ տեղերում բնակվողներն ուրախ բացականչեն,
Թող լեռների գագաթներից աղաղակեն:
12 Թող նրանք բոլորը Եհովային փառք տան,
Կղզիներում անգամ թող գովաբանեն նրան:+
Նա կբղավի, մարտական կոչ կարձակի,
Կփաստի, որ զորեղ է իր թշնամիներից:+
14 Նա ասում է. «Ես երկար ժամանակ լուռ եմ մնացել,
Ձայն չեմ հանել, զսպել եմ ինձ,
Բայց հիմա ծննդաբերող կնոջ պես կտնքամ,
Ծանր կշնչեմ ու կհևամ:
15 Լեռներն ու բլուրները կամայացնեմ,
Դրանց ողջ բուսականությունը կչորացնեմ:
Գետերում կղզյակներ կգոյացնեմ,
Եղեգնաշատ լճերը կցամաքեցնեմ:+
Ես նրանց համար կանեմ այս ամենը, չեմ թողնի նրանց:
17 Իսկ ովքեր ապավինում են քանդակված պատկերներին,
Ովքեր ձուլածո արձաններին ասում են՝ «Դուք մեր աստվածներն եք»,+
Հետ կշպրտվեն ու ամոթահար կլինեն:
18 Լսեք, ո՛վ խուլեր,
Նայեք ու տեսեք, ո՛վ կույրեր:+
19 Ուրիշ ո՞վ է իմ ծառայի պես կույր,
Ո՞վ է իմ ուղարկած պատգամաբերի պես խուլ:
Ո՞վ է այնքան կույր, որքան իմ կողմից պարգևատրվածը,
Այնքան կույր, որքան Եհովայի ծառան:+
20 Դու շատ բաներ ես տեսնում, բայց ուշադրություն չես դարձնում,
Ականջներդ բաց են, բայց չես լսում»:+
21 Եհովան, հանուն իր արդարության,
Ցանկացավ ցույց տալ, թե որքան վեհ ու փառահեղ է իր օրենքը:
22 Բայց այս ժողովուրդը կողոպտված ու թալանված է:+
Նրանք բոլորը փոսն են ընկել, բանտերում փակված են:+
Նրանք կողոպտվել են, և փրկող չունեն,+
Նրանց բռնել-տարել են, և ոչ ոք չի ասում՝ «Նրանց հե՛տ բերեք»:
23 Ո՞վ կլսի սա,
Ո՞վ ուշադրություն կդարձնի,
Կլսի ու ապագայի համար դասեր կքաղի:
24 Ո՞վ է Հակոբին որպես ավար տվել,
Ո՞վ է Իսրայելին կողոպտիչների ձեռքը մատնել:
Չէ՞ որ Եհովան, ում դեմ նրանք մեղք գործեցին,
Ում ճանապարհներով գնալ չուզեցին,
Ում օրենքին չհնազանդվեցին:+
25 Ուստի նա Իսրայելի վրա թափեց իր ցասումը,
Իր բարկությունն ու պատերազմի կրակը:+
Այն ամեն ինչ սպառում էր շուրջբոլորը, բայց Իսրայելը ուշադրություն չդարձրեց,+
Այն մոլեգնում էր, բայց նրա սիրտը մնաց անտարբեր:+
«Մի՛ վախեցիր, որովհետև ես փրկագնել եմ քեզ,+
Քեզ անունով եմ կանչում: Դու իմն ես:
2 Երբ ջրերի միջով անցնես, ես քեզ հետ կլինեմ,+
Երբ գետեր անցնես, դրանք քեզ չեն խորտակի,+
Երբ գնաս կրակի միջով, չես այրվի, բոցը քեզ չի խանձի,
3 Որովհետև ես Եհովան եմ՝ քո Աստվածը,
Իսրայելի Սուրբը, քո Փրկիչը:
Ես որպես փրկագին քեզ համար տվել եմ Եգիպտոսը,
Քո դիմաց տվել եմ Եթովպիան ու Սեբան:
Ուստի քո դիմաց ես մարդկանց կտամ,
Կյանքդ փրկելու համար ազգեր կտամ:
5 Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ:+
Քո սերնդին կբերեմ արևելքից,
Քեզ կհավաքեմ արևմուտքից:+
6 Հյուսիսին կասեմ՝ «Տո՛ւր նրանց»,+
Հարավին կասեմ՝ «Նրանց քեզ մոտ մի՛ պահիր:
Հեռուներից հետ բեր իմ որդիներին,
Երկրի ծայրերից բեր իմ դուստրերին,+
7 Բոլոր նրանց, ովքեր իմ անունն են կրում,+
Ում իմ փառքի համար եմ արարել,
Ում ստեղծել եմ ու կազմավորել»:+
8 Բերեք այդ ժողովրդին, որը թեև աչքեր ունի, բայց կույր է,
Ականջներ ունի, բայց խուլ է:+
9 Թող բոլոր ազգերը հավաքվեն,
Թող ժողովուրդները մեկտեղ խմբվեն:+
Նրանց աստվածներից* ո՞ր մեկը կարող է այսպիսի բաներ ասել:
Կարո՞ղ են առաջիկայում կատարվելիք բաների մասին հայտնել:+
Թող իրենց ճիշտ լինելը փաստելու համար վկաներ բերեն,
Որ նրանք լսեն ու ասեն՝ «Ճիշտ է»»:+
10 «Դուք իմ վկաներն եք,+– ասում է Եհովան,–
Այո՛, իմ ծառան, որին ընտրել եմ,+
Ընտրել եմ, որ ճանաչեք ու հավատաք* ինձ
Եվ հասկանաք, որ ես միշտ նույնն եմ:+
Ինձնից առաջ ոչ մի Աստված գոյություն չի ունեցել,
Ինձնից հետո էլ չի հայտնվել:+
12 «Ես էի, որ նախապես ազդարարեցի, փրկեցի ձեզ և դա հայտնի դարձրի:
Այդ ժամանակ ձեր մեջ օտար աստված չկար:+
Այնպես որ դուք իմ վկաներն եք,– ասում է Եհովան,– որ ես եմ Աստված:+
Երբ ես գործեմ, ո՞վ կարող է ինձ կանգնեցնել»:+
14 Եհովան՝ ձեզ Փրկագնողը,+ Իսրայելի Սուրբը,+ ասում է.
«Հանուն ձեզ՝ ես զորք կուղարկեմ Բաբելոն և դարպասների նիգերը* կկոտրեմ,+
Քաղդեացիներին կտապալեմ իրենց նավերում, և նրանք աղիողորմ լաց կլինեն:+
15 Ես Եհովան եմ՝ ձեր Սուրբը,+ Իսրայելի Արարիչը,+ ձեր Թագավորը»:+
16 Ահա թե ինչ է ասում Եհովան՝
Նա, ով ճանապարհ է բացում ծովի միջով,
Ուղի է հարթում փոթորկալից ջրերի միջով,+
17 Նա, ով դուրս է հանում մարտակառքերն ու ձիերը,+
Հանում է զորքն ու զորավոր ռազմիկներին և ասում.
«Նրանք կընկնեն ու վեր չեն կենա,+
Այրվող պատրույգի պես կհանգցվեն ու կմարեն»:
18 «Նախկին բաները մի՛ հիշեք,
Անցյալի մասին շարունակ մի՛ մտածեք:
19 Ահա ես նոր բան եմ անում:+
Այն արդեն իսկ կատարվում է.
Մի՞թե չեք տեսնում:
20 Ինձ կփառաբանեն վայրի կենդանիները,
Շնագայլերն ու ջայլամները,
Քանի որ ես ջուր կհոսեցնեմ անապատում,
Գետեր՝ անջուր վայրերում,+
Որ խմի իմ ժողովուրդը՝ իմ ընտրյալը՝+
21 Այն ժողովուրդը, որին կազմավորել եմ ինձ համար,
Որ հռչակի գովաբանության արժանի իմ գործերը:+
23 Դու ինձ ողջակեզի համար ոչխարներ չբերեցիր,
Քո զոհերով ինձ չփառաբանեցիր:
24 Դու փող չծախսեցիր, որ ինձ համար քաղցրաբույր խնկեղեգ գնես,
Քո զոհերի ճարպով ինձ չկշտացրիր:+
Ընդհակառակը, քո մեղքերով ինձ համար բեռ դարձար
Եվ քո հանցանքներով ինձ հոգնեցրիր:+
26 Եկ իրար դեմ դատի դուրս գանք:
Եթե մի բան եմ մոռացել, հիշեցրու ինձ,
Բեր քո փաստարկները, որպեսզի ապացուցես, որ ճիշտ ես:
28 Դրա համար էլ սուրբ վայրի իշխաններին* անմաքուր կհամարեմ,
Հակոբին կործանման կդատապարտեմ,
Իսրայելին անարգանքի առարկա կդարձնեմ»:+
44 «Հիմա լսիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,
Լսիր, ո՛վ Իսրայել, որին ես ընտրել եմ:+
Իմ ոգին կթափեմ քո սերնդի վրա,+
Իմ օրհնությունները՝ քո զավակների վրա:
4 Նրանք կաճեն դալար խոտի պես,+
Ջրի վտակների մոտ տնկված բարդիների պես:
5 Մեկը կասի. «Ես Եհովայինն եմ»:+
Մյուսը Հակոբի անունով կկոչի իրեն,
Մեկ ուրիշը իր ձեռքի վրա կգրի՝ «Պատկանում եմ Եհովային»,
Եվ իրեն Իսրայելի անունով կկոչի»:
7 Ո՞վ կա ինձ նման:+
Թող ձայն հանի, ասի ինձ այդ մասին և դա փաստի:+
Թող նրանք մոտալուտ բաների մասին պատմեն,
Ասեն, թե ինչ է կատարվելու հետագայում,
Ինչպես որ ես եմ արել վաղեմի ժողովրդին կազմավորելուց ի վեր:
8 Իմ ժողովո՛ւրդ, մի՛ սարսափիր ու վախից կաթվածահար մի՛ եղիր:+
Մի՞թե բոլորիդ վաղօրոք չեմ պատմել այդ ամենը և ազդարարել այդ մասին:
Դուք իմ վկաներն եք:+ Ինձնից բացի մի՞թե ուրիշ Աստված կա:
Ո՛չ, ուրիշ Ժայռ չկա:+ Ես չգիտեմ այդպիսի մեկին»»:
9 Քանդակված պատկերներ շինողները ոչնչություն են,
Նրանց փայփայած կուռքերը չեն կարող օգտակար լինել:+
Որպես վկաներ՝ դրանք* ոչինչ չեն տեսնում ու ոչինչ չգիտեն:+
Ուստի դրանք շինողները ամոթահար կլինեն:+
10 Ո՞վ է այդքան հիմար, որ աստված շինի կամ մետաղից կուռք ձուլի՝
Իմանալով, որ դրանք միանգամայն անօգուտ են:+
11 Նրա բոլոր ընկերակիցները ամոթով կմնան,+
Չէ՞ որ կուռք պատրաստող արհեստավորներն ընդամենը մարդ են:
Թող բոլորը հավաքվեն ու իրենց տեղում կանգնեն:
Նրանք սարսափահար կլինեն և բոլորը միասին կխայտառակվեն:
12 Մետաղագործը իր գործիքով մշակում է երկաթը շիկացած ածխի վրա,
Հետո մուրճով ձև է տալիս դրան՝
Կոփելով այն իր զորեղ բազկով:+
Բայց հետո սովածանում է և թուլանում,
Ծարավում է և ուժասպառ լինում:
13 Փորագրողը փայտի վրա ձգում է չափման լարը,
Կարմիր կավիճով ուրվագծում է պատկերը,
Աշխատում է դուրով, գծագրում է կարկինով,
Դրան մարդու կերպարանք է տալիս,+
14 Մեկ ուրիշն էլ, ում գործը մայրիներ կտրելն է,
Իր համար մի ծառ՝ կաղնի է ընտրում,
Խնամում է այն, որ անտառի ծառերի մեջ ամրանա,+
Դափնի է տնկում, որն անձրևից ջրվում է և աճում:
15 Հետո այն վառելիք է դառնում մարդու համար,
Նա վերցնում է դրանից և օգտագործում տաքանալու համար,
Կրակ է անում և հաց թխում:
Բայց այդ փայտով նաև աստված է շինում և այն պաշտում,
Քանդակված կուռք է պատրաստում և դրա առաջ խոնարհվում:+
16 Կեսն այրում է, այդ կրակի վրա միս է խորովում,
Ուտում է ու կշտանում:
Այդ կրակից ջերմացած՝ ասում է.
«Ո՜ւխ, ի՜նչ լավ է, նայում եմ կրակին ու տաքանում»:
17 Իսկ մնացած փայտով նա աստված է պատրաստում,
Քանդակված կուռք է շինում:
Խոնարհվում է դրա առաջ ու պաշտում,
Աղոթում է ու ասում.
«Փրկիր ինձ, չէ՞ որ դու իմ աստվածն ես»:+
18 Այդ մարդիկ ոչինչ չգիտեն, ոչինչ չեն հասկանում,+
Նրանց աչքերը ծեփված են, ոչինչ չեն տեսնում,
Նրանց սիրտը անընկալունակ է:
19 Ոչ ոք չի կշռադատում,
Խելք ու հասկացողություն չունի, որ ասի.
«Փայտի կեսը այրեցի,
Ածուխների վրա հաց թխեցի, միս խորովեցի ու կերա:
Հիմա այս մնացած փայտը վերցնեմ՝ գարշելի բա՞ն սարքեմ,+
Այս փայտի կտո՞րը պաշտեմ»:
20 Այդպիսի մարդը մոխրով է սնվում,
Նրա խաբված սիրտը նրան մոլորեցրել է,
Նա չի կարող ինքն իրեն փրկել ու չի էլ ասում.
«Ախր ձեռքինս փուչ մի բան է»:
21 «Հիշիր այս ամենը, ո՛վ Հակոբ, դու, ո՛վ Իսրայել,
Չէ՞ որ դու իմ ծառան ես: Ես եմ քեզ կազմավորել:
Դու իմ ծառան ես,+ ո՛վ Իսրայել, ես չեմ մոռանա քեզ:+
22 Ես կջնջեմ քո օրինազանցությունները, դրանք ամպով կծածկեմ,+
Քո մեղքերը խիտ մշուշով կպատեմ:
Վերադարձիր ինձ մոտ, ու ես քեզ կփրկագնեմ:+
23 Ուրախ բացականչիր, ո՛վ երկինք,
Որովհետև Եհովան գործի է անցել:
Հաղթական բացականչեք, ո՛վ երկրի անդունդներ:
Ցնծագին գոչեք, ո՛վ լեռներ,+
Ո՛վ անտառ և բոլոր ծառեր,
Որովհետև Եհովան փրկագնել է Հակոբին,
Հօգուտ Իսրայելի գործելով՝ իր մեծափառությունն է ցույց տալիս»:+
24 Եհովան՝ քեզ Փրկագնողը՝+
Մորդ արգանդում քեզ Կազմավորողը, ասում է.
«Ես Եհովան եմ, ով ստեղծել է ամեն ինչ:
Ես եմ սփռել երկինքը+ և արարել երկիրը:+
Այդ ժամանակ ո՞վ էր ինձ հետ:
25 Ես նա եմ, ով այնպես է անում, որ դատարկախոսների* նշանները չիրականանան,
Որ գուշակները հիմար դուրս գան,+
Նա եմ, ով իմաստուններին շփոթության մեջ է գցում
Եվ նրանց իմացածը հիմարության է վերածում:+
26 Նա եմ, ով այնպես է անում, որ իր ծառայի հայտնած խոսքերը կատարվեն,
Իր պատգամաբերների հայտնած մարգարեություններն իրականանան:+
Նա եմ, ով Երուսաղեմի մասին ասում է՝ «Այն կբնակեցվի»,+
Հուդայի քաղաքների մասին ասում է՝ «Դրանք կվերակառուցվեն:+
Ավերված Երուսաղեմը ես կվերականգնեմ»:+
27 Նա եմ, ով խոր ջրերին ասում է. «Գոլորշիացե՛ք:
Քո բոլոր գետերը ես կցամաքեցնեմ»:+
Նա եմ, ով Երուսաղեմի մասին ասում է՝ «Այն կվերակառուցվի»,
Եվ տաճարի մասին՝ «Քո հիմքը կգցվի»»:+
45 «Ահա թե ինչ եմ ասում ես՝ Եհովաս, իմ օծյալ Կյուրոսին,+
Որի աջ ձեռքից բռնել եմ,+
Որպեսզի ազգերը նրան հպատակեցնեմ,+
Թագավորներին զինաթափ անեմ,*
Նրա առաջ բացեմ երկփեղկ դռները,
Որ փակ չլինեն քաղաքի դարպասները.
2 «Ես կգնամ քո առջևից,+
Կհարթեցնեմ բլուրները:
3 Քեզ կտամ մթության մեջ եղող հարստությունը
Եվ ծածուկ տեղերում պահված գանձերը,+
Որ իմանաս, որ ես Եհովան եմ՝
Իսրայելի Աստվածը՝ Նա, ով անունով է կանչում քեզ:+
4 Հանուն իմ ծառա Հակոբի և իմ ընտրյալ Իսրայելի՝
Քեզ անունով եմ կանչում,
Պատվարժան եմ դարձնում քո անունը, թեև ինձ չես ճանաչում:
5 Ես Եհովան եմ, ուրիշը չկա,
Ինձնից բացի Աստված չկա:+
Ես կզորացնեմ* քեզ, թեև դու ինձ չես ճանաչում,
6 Որպեսզի արևելքից մինչև արևմուտք մարդիկ իմանան,
Որ ինձնից բացի ոչ ոք չկա:+
Ես Եհովան եմ, ուրիշը չկա:+
Ես՝ Եհովաս եմ անում այս ամենը:
8 Ո՛վ երկինք, արդարություն տեղա վերևից,+
Թող այն թափվի ամպերից:
Թող երկիրը որպես պտուղ փրկություն բերի,
Թող արդարություն աճեցնի և դրանցով լցվի:+
Ես՝ Եհովաս եմ սա անում»»:
9 Վա՜յ նրան, ով վիճում է իրեն Ստեղծողի հետ,
Չէ՞ որ նա ընդամենը կավի բեկոր է,
Որ ընկած է գետնին կավի այլ բեկորների հետ:
Մի՞թե կավը կասի Բրուտին. «Ի՞նչ ես պատրաստում»:+
Նրա պատրաստածը կասի՞ արդյոք. «Ձեռքի շնորհք չունես»:*
10 Վա՜յ նրան, ով հորն ասում է՝ «Այս ի՞նչ երեխա ես ունեցել»,
Եվ մորը՝* «Այս ի՞նչ զավակ ես ծնել»:
11 Եհովան՝ Իսրայելի Սուրբը,+ նրան Կազմավորողը, ասում է.
«Ինչպե՞ս եք համարձակվում կասկածի ենթարկել գալիք բաների մասին իմ ասածները
Եվ ինձ թելադրել, թե ինչպես վարվեմ իմ զավակների+ ու իմ ձեռքի գործերի հետ:
Ես հրամաններ եմ տալիս դրա ողջ զորքին»:*+
13 «Ես, արդարությամբ վարվելով, ընտրել եմ մի մարդու+
Եվ նրա բոլոր ճանապարհներն ուղիղ եմ դարձնելու:
Նա է իմ քաղաքը կառուցելու+
Եվ իմ գերեվարված ժողովրդին առանց վճարի ու կաշառքի+ բաց է թողնելու»,+– ասում է Զորքերի տեր Եհովան:
14 Ահա թե ինչ է ասում Եհովան.
Քեզ մոտ կգան և քոնը կդառնան:
Նրանք շղթայակապ քո հետևից կքայլեն,
Կգան ու քո առաջ կխոնարհվեն:+
Ակնածանքով քեզ կասեն. «Իրոք որ, Աստված քեզ հետ է,+
Ուրիշ Աստված չկա: Այո՛, ուրիշը չկա»»:
15 Ո՛վ Իսրայելի Աստված, ո՛վ Փրկիչ,+
Դու Աստված ես, ով միշտ չէ, որ հայտնում է իր անելիքը:
16 Բոլոր կուռք շինողները խայտառակված կհեռանան,
Նրանք բոլորը ամոթով կմնան ու կնվաստանան:+
17 Իսկ Իսրայելին Եհովան հավիտենական փրկություն կշնորհի:+
Նրանք հավիտյանս հավիտենից ամոթով չեն մնա ու չեն խայտառակվի:+
18 Ահա թե ինչ է ասում Եհովան՝
Երկնքի Արարիչը,+ ճշմարիտ Աստվածը,
Երկիրը Կազմավորողն ու Ստեղծողը,
Ով այն ամուր հաստատեց,+
«Ես Եհովան եմ, և ուրիշը չկա:
19 Ես չեմ խոսել ծածուկ տեղում,+ խավար երկրում,
Ոչ էլ Հակոբի սերնդին ասել եմ.
«Փնտրեք ինձ, բայց ձեր ջանքերը զուր կլինեն»:
Ես Եհովան եմ, ով ասում է այն, ինչ արդար է, և ազդարարում է այն, ինչ ճշմարիտ է:+
20 Հավաքվեք ու եկեք:
Մոտեցեք, ո՛վ ազգերի ձեռքից ազատվածներ:+
Անգետ են նրանք, ովքեր քանդակված կուռք են փոխադրում
Եվ աղոթում են մի աստծու, որը չի կարող փրկել:+
21 Խոսեք ու ներկայացրեք ձեր փաստարկները,
Միասին խորհրդակցեք:
Ո՞վ է կանխագուշակել գալիք բաները վաղեմի ժամանակներից:
Ո՞վ է հայտնել դրանց մասին դեռ հին ժամանակներից:
Մի՞թե ոչ ես՝ Եհովաս:
Ինձնից բացի ուրիշ Աստված չկա:
Ես արդար Աստված եմ ու Փրկիչ եմ,+ և ինձանից բացի ուրիշը չկա:+
22 Ինձ մոտ վերադարձեք ու փրկվեք,+ երկրի բոլոր ծայրերում բնակվողնե՛ր,
Որովհետև ես եմ Աստված, և ուրիշը չկա:+
Բոլորը իմ առաջ ծնկի կգան,
Բոլորը ինձ հավատարմության երդում կտան+
24 Եվ կասեն. «Եհովան իսկապես արդար է ու զորեղ:
Բոլոր նրանք, ովքեր ցասումով էին լցված նրա հանդեպ,
Ամոթահար նրա մոտ կգան:
25 Եհովայի շնորհիվ կփաստվի,
Որ Իսրայելի ողջ սերունդը ճիշտ է վարվում, որ նրան է ծառայում,+
Նրանք պարծանքով կխոսեն նրա արածների մասին»»:
46 Բելը խոնարհվել է,+ Նաբավը* կռացել է,
Նրանց կուռքերը բարձվել են կենդանիների, բեռնակիր անասունների վրա՝+
Որպես մի բեռ, որ ծանրություն է հոգնած կենդանիների համար:
2 Այդ երկու աստվածներն էլ կռացել ու խոնարհվել են,
Չեն կարող փրկել իրենց իսկ կուռքերը, որ բարձվել են որպես բեռ.
Իրենք էլ են գերի ընկել:
3 «Լսեք ինձ, Հակոբի՛ սերունդներ, Իսրայելի՛ց ողջ մնացածներ,+
Բոլո՛րդ, ում ես ձեռքերիս մեջ տարել եմ ձեր ծնված օրից,
Հոգ եմ տարել մոր արգանդում ձեր եղած ժամանակից:+
4 Մինչև ձեր ծերանալը ես նույնը կլինեմ,+
Մինչև ձեր ալևորությունը ձեզ կաջակցեմ:
Եվ ինչպես որ միշտ եմ արել,
Ձեզ իմ գիրկը կառնեմ, կտանեմ ու ձեզ կփրկեմ:+
5 Ո՞ւմ կարող եք ինձ նմանեցնել կամ հավասարեցնել,+
Ո՞ւմ հետ կարող եք ինձ համեմատել, ասես իրոք նման ենք:+
6 Մարդիկ քսակից շռայլորեն ոսկի են թափում,
Կշեռքով արծաթ են կշռում:
Նրանք մետաղագործ են վարձում,
Եվ նա դրանից աստված է շինում:+
Հետո դրա առաջ խոնարհվում են ու դրան պաշտում:+
Աղաղակելով դիմում են դրան, բայց պատասխան չի տալիս.
Այն չի կարող որևէ մեկին ազատել չարիքից:+
8 Հիշեք այս ամենը, քաջ եղեք,
Լրջորեն մտածեք,* ո՛վ մեղսագործներ:
9 Մտաբերեք անցյալում եղածը, վաղեմի ժամանակները,
Հիշեք, որ ես եմ Աստված, ուրիշը չկա,
Ես եմ Աստված, ինձ նման մեկը չկա:+
10 Ես հենց սկզբից ասում եմ այն, ինչ լինելու է վերջում,
Շատ վաղօրոք հայտնում են այն, ինչը դեռ չի եղել:+
11 Արևելքից կանչում եմ մի գիշատիչ թռչնի,+
Հեռավոր երկրից կանչում եմ մի մարդու, որ որոշածս իրականացնի:+
Ասել եմ ու կանեմ,
Նպատակադրել եմ ու կկատարեմ:+
12 Լսեք ինձ, համառ սիրտ ունեցողնե՛ր,
Դուք, որ արդարությունից հեռու եք:
13 Ահա ես բերել եմ իմ արդարությունը, այն հեռու չէ,
Եվ ինձնից եկող փրկությունը չի ուշանա:+
Ես փրկություն կտամ Սիոնին,
Իմ փառքը կշնորհեմ Իսրայելին»:+
47 Ցած իջիր ու հողի մեջ նստիր, ո՛վ Բաբելոնի կույս դուստր,+
Դու այլևս գահ չունես, գետնին նստիր, ո՛վ քաղդեացիների դուստր,+
Մարդիկ էլ երբեք քեզ չեն անվանի քնքուշ ու փափկասուն:
3 Քո մերկությունը կբացվի,
Բոլորը կտեսնեն քո խայտառակ վիճակը:
Ես վրեժ կառնեմ,+ ոչ ոք չի կանգնի իմ ճանապարհին:*
4 «Մեզ Փրկագնողը Իսրայելի Սուրբն է:
Նրա անունը Զորքերի տեր Եհովա է»:+
5 Լուռ նստիր, սուզվիր խավարի մեջ, ո՛վ քաղդեացիների դուստր,+
Որովհետև քեզ այլևս թագավորությունների Տիրուհի* չեն կոչելու:+
6 Ես բարկությամբ լցվեցի իմ ժողովրդի հանդեպ,+
Թողեցի, որ իմ սեփականությունը պղծվի,+
Եվ նրանց քո ձեռքը մատնեցի:+
7 Դու ասում էիր. «Ես Տիրուհի կլինեմ միշտ, առհավետ»:+
Քո արարքները չկշռադատեցիր,
Չմտածեցիր, թե դրանք ինչ հետևանքներ կբերեն:
8 Հիմա լսիր, ո՛վ հաճույքներ սիրող,+
Որ նստած ես ապահովության մեջ ու մտքումդ ասում ես.
«Ես եմ, որ կամ, ուրիշը չկա:+
Երբեք այրի չեմ դառնա,
Չեմ իմանա, թե ինչ է երեխաների կորուստը»:+
9 Այս երկու չարիքն էլ քեզ վրա կգան հանկարծակի, մեկ օրում՝+
Երեխաների կորուստ և այրիություն:
Այս ամենը դու կճաշակես լիուլի՝+
Որպես հատուցում* քո բազում մոգությունների և քո բոլոր զորեղ կախարդանքների:+
10 Դու քեզ ապահով էիր զգում քո չարագործության մեջ,
Ասում էիր. «Ինձ ոչ ոք չի տեսնում»:
Քո իմաստությունն ու գիտությունը քեզ շեղեցին ճանապարհից:
Դու մտքումդ ասում ես. «Ես եմ, որ կամ, ուրիշը չկա»:
11 Բայց քեզ վրա աղետ կգա,
Եվ հմայություններդ անզոր կլինեն դրա դեմ:*
Քեզ վրա դժբախտություն կգա, բայց դու չես կարողանա այն կանխել:
Հանկարծակի այնպիսի կործանում կգա, որ երբեք չես էլ պատկերացրել:+
12 Դե շարունակիր մոգություններդ ու բազում կախարդանքներդ,+
Որոնցով ջանասիրաբար զբաղվել ես դեռ մանկուց:
Գուցե դա մի օգուտ բերի քեզ,
Գուցե թշնամիներիդ վախ ներշնչես:
13 Այնքան շատ խորհրդատուների ես դիմել, որ արդեն հոգնել ես:
Դե թող հիմա վեր կենան ու փրկեն քեզ,
Թող փրկեն նրանք, ովքեր երկնքում եղած բաներն են պաշտում,*+
Ովքեր աստղերին են նայում,
Նորալուսնի ժամանակ պատմում են, թե ինչ է քեզ սպասում:
14 Ահա նրանք ասես ծղոտ լինեն:
Կրակը նրանց կայրի,
Ուժգին բոցից չեն կարողանա իրենց փրկել.
Դա չի լինի ածուխների կրակ, որ դրանցով տաքանաս,
Կամ այնպիսի կրակ, որ դրա կողքը նստես:
15 Այսպիսին կլինի քո հմայողների վերջը,
Որոնց հետ մանկուց ճգնել ես:
Նրանք մոլորված ցիրուցան կլինեն տարբեր ուղղություններով:*
Չի լինի մեկը, որ փրկի քեզ:+
48 Լսեք սա, ո՛վ Հակոբի սերունդներ,
Դուք, որ ձեզ կոչում եք Իսրայելի անունով+
Եվ Հուդայից* եք առաջ եկել,
Դուք, որ Եհովայի անունով եք երդվում+
Եվ Իսրայելի Աստծուն աղոթում,*
2 Դուք ձեզ սուրբ քաղաքի բնակիչներ եք կոչում,+
Օգնություն եք խնդրում Իսրայելի Աստծուց,+
Ում անունը Զորքերի տեր Եհովա է:
3 «Անցյալում ես հայտնել եմ, թե ինչ է տեղի ունենալու,
Իմ բերանով եմ ասել դա ու ձեզ հայտնել:+
Հանկարծակի եմ գործել, և խոսքերս կատարվել են:+
4 Ես գիտեի, թե որքան համառ եք դուք,
Ձեր պարանոցի ջլերը երկաթից են, իսկ ճակատը՝ պղնձից,+
5 Դրա համար էլ ամեն ինչ նախօրոք էի ձեզ հայտնում:
Նախքան դրանց կատարվելը ձեզ տեղեկացնում էի,
Որ չասեիք. «Մեր աստվածներն են դա արել,
Մեր քանդակված կուռքերը, ձուլածո արձաններն են հրահանգ տվել»:
6 Դուք լսել ու տեսել եք այդ ամենը:
Ուրեմն մի՞թե չեք պատմի այդ մասին:+
Իսկ հիմա ես նոր բաներ եմ ազդարարում,+
Պահպանված գաղտնիքներ, որոնց մասին չեք լսել:
7 Միայն հիմա եմ դրանք ի հայտ բերում,
Չեմ հայտնել դրանց մասին վաղեմի օրերում:
Դրանց մասին մինչ օրս դուք չեք լսել,
Դրա համար էլ չեք կարող ասել. «Մենք այդ ամենը արդեն գիտենք»:
8 Ո՛չ, դուք չեք լսել,+ դուք չգիտեք,
Ձեր ականջները վաղուց ի վեր փակ են եղել:
10 Ահա ես ձեզ զտեցի, բայց ոչ արծաթը զտելու աստիճան:+
Ես ձեզ ստուգեցի՝* անցկացնելով տառապանքի հնոցով:+
11 Ես կգործեմ հանուն ինձ, այո՛, հանուն ինձ:+
Ինչպե՞ս կարող եմ թույլ տալ, որ իմ անունը պղծվի:+
Իմ փառքը չեմ տա ուրիշ ոչ ոքի:*
12 Լսիր ինձ, ո՛վ Հակոբ,
Լսիր, ո՛վ Իսրայել, ում ընտրել եմ ես:
Ես նույնն եմ:+ Ես առաջինն եմ, նաև վերջինն եմ:+
Երբ կանչում եմ նրանց, բոլորը միասին ներկայանում են:
14 Բոլորդ հավաքվեք ու լսեք:
Աստվածներից* ո՞ր մեկն է այս ամենն ազդարարել:
Նա,* ում ես՝ Եհովաս, սիրել եմ,+
Բաբելոնի առնչությամբ իմ կամքը կկատարի,+
Իր բազկով քաղդեացիների դեմ կգործի:+
16 Մոտ եկեք ու լսեք:
Ես ի սկզբանե բացահայտ եմ խոսել, ոչ թե գաղտնաբար,+
Կատարման պահից ի վեր ներկա եմ եղել»:
Այժմ Գերիշխան Տեր Եհովան տվել է ինձ իր ոգին և ձեզ մոտ ուղարկել:
17 Ահա թե ինչ է ասում Եհովան՝ ձեզ Փրկագնողը՝ Իսրայելի Սուրբը.+
«Ես՝ Եհովաս, ձեր Աստվածն եմ,
Նա, ով սովորեցնում է այն, ինչ օգտակար է ձեզ,*+
Առաջնորդում է այն ճանապարհով, որով պետք է գնաք:+
18 Երանի՜ թե ուշադրություն դարձնեք իմ պատվիրաններին,+
Այդ ժամանակ ձեր խաղաղությունը գետի պես կհոսի,+
Եվ ձեր արդարությունը նման կլինի ծովի ալիքների:+
19 Ձեր սերունդները կլինեն ավազի չափ շատ,
Ձեր զավակները՝ ավազահատիկների չափ բազմաքանակ,+
Ձեր անունը իմ առաջից երբեք չի ջնջվի ու չի վերանա»:
20 Դո՛ւրս եկեք Բաբելոնից,+
Փախե՛ք քաղդեացիներից,
Ուրախ բացականչությամբ ազդարարե՛ք այդ մասին, հռչակե՛ք,+
Հայտնի՛ դարձրեք մինչև երկրի ծայրերը+
Եվ ասե՛ք. «Եհովան փրկագնել է իր ծառա Հակոբին:+
21 Երբ նա ամայի տեղերով առաջնորդում էր նրանց, նրանք չտանջվեցին ծարավից:+
Նա ապառաժից ջուր հոսեցրեց նրանց համար,
Ճեղքեց ժայռը և ջուր բխեցրեց այնտեղից»:+
22 Եհովան ասում է. «Անօրենների համար չկա խաղաղություն»:+
49 Լսեք ինձ, կղզինե՛ր,
Ուշադրություն դարձրեք, հեռավո՛ր ազգեր:+
Եհովան կանչեց ինձ նախքան իմ ծնվելը:*+
Երբ դեռ մորս արգանդում էի, նա հիշատակեց իմ անունը:
2 Լեզուս* սրածայր թուր դարձրեց,
Իր ձեռքի հովանու տակ ինձ պատսպարեց,+
Ինձ սրած նետ դարձրեց,
Իր կապարճում թաքցրեց:
4 Սակայն ես ասացի. «Զուր տեղն եմ այսքան ջանք գործադրել,
Ապարդյուն և անիմաստ եմ ուժերս վատնել:
5 Եվ հիմա Եհովան, ով կազմավորել է ինձ մորս արգանդում, որ իր ծառան լինեմ,
Ասել է, որ Հակոբին իր մոտ վերադարձնեմ,
Որպեսզի Իսրայելը իր մոտ հավաքվի:+
Ես Եհովայի աչքում կփառավորվեմ,
Իմ Աստվածը իմ զորության աղբյուրը կլինի:
6 Նա ասաց. «Ես քեզ ոչ միայն իմ ծառան եմ նշանակել,
Որ վերականգնես Հակոբի ցեղերը
Եվ վերադարձնես Իսրայելի ողջ մնացածներին,
Այլև քեզ լույս եմ դարձրել ազգերի համար,+
Որպեսզի փրկությունը, որ ես տալիս եմ, մինչև երկրի ծայրերը հասնի»:+
7 Եհովան՝ Իսրայելի Սուրբն ու Փրկագնողը,+ ասում է նրան, ով արհամարհված է,+ ով ատված է ազգի կողմից, իշխանավորների ծառա է.
«Եհովան, ով հավատարիմ է,+
Իսրայելի Սուրբը, ով ընտրել է քեզ,+
Այնպես կանի, որ թագավորները տեսնեն ու վեր կենան,
Իշխանները խոնարհվեն»:
8 Ահա թե ինչ է ասում Եհովան.
«Երբ եկավ բարեհաճություն ցույց տալու ժամանակը, ես քեզ պատասխանեցի,+
Երբ եկավ փրկության օրը, ես քեզ օգնեցի:+
Քեզ պահպանում էի, որ քեզ տամ որպես երաշխիք* ժողովրդի համար,+
Վերականգնեմ երկիրը, ամայացած ժառանգական տիրույթները վերադարձնեմ իմ ժողովրդին,+
9 Բանտարկյալներին ասեմ՝ «Դո՛ւրս ելեք»,+
Խավարի մեջ եղողներին՝+ «Դեպի լո՛ւյսը եկեք»:
Նրանք, ինչպես մի հոտ, ճանապարհներին կարածեն,
Բոլոր արահետների* մոտ նրանց համար արոտավայրեր կլինեն:
10 Նրանք սոված չեն մնա ու ծարավ չեն լինի,+
Կիզիչ տապից ու արևից չեն տառապի,+
Քանի որ նրանց առաջնորդելու եմ ես, որ գթասիրտ եմ նրանց հանդեպ:+
Ես նրանց ջրի աղբյուրների մոտ կտանեմ:+
11 Իմ բոլոր լեռները ճանապարհ կդարձնեմ,
Մայրուղիներս վեր կխոյացնեմ:+
13 Ուրախ բացականչիր, ո՛վ երկինք, ցնծա, ո՛վ երկիր,+
Թող լեռները հրճվեն և ցնծությամբ բացականչեն,+
Որովհետև Եհովան իր ժողովրդին մխիթարել է,+
Տառապյալների հանդեպ նա գթասիրտ է:+
15 Բայց մի՞թե մայրը կմոռանա իր կաթնակեր երեխային
Կամ չի կարեկցի իր արգանդում կրած զավակին:
Թե անգամ մայրն էլ մոռանա, ես երբեք քեզ չեմ մոռանա:+
16 Տես, քո անունը իմ ափերի վրա փորագրել եմ,
Պարիսպներդ միշտ աչքիս առաջ են:
17 Որդիներդ շտապում են վերադառնալ,
Իսկ քեզ քարուքանդ անողներն ու ամայացնողները կհեռանան:
18 Բարձրացրու աչքերդ և շուրջդ նայիր:
Բոլոր որդիներդ հավաքվել+ ու քեզ մոտ են գալիս:
«Երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Եհովան,–
Դու նրանց որպես զարդեր քեզ վրա կկրես,
Հարսնացուի պես նրանցով կզարդարվես:
19 Քո տարածքները, որ ավերվել ու ամայացել էին,
Քո երկիրը, որ փլատակ էր դարձել,+
Այժմ այնքան խիտ կբնակեցվի, որ նեղվածք կլինի,+
20 Որդիներդ, որ ունեցար որդեկորույս դառնալուց հետո, կասեն քեզ.
«Մեզ համար այստեղ շատ նեղվածք է, ապրելու տեղ տուր մեզ»:+
21 Եվ դու մտքումդ կասես.
«Ո՞վ է նրանց հայրը, ո՞ւմ շնորհիվ լույս աշխարհ եկան,
Չէ՞ որ ես կորցրել էի զավակներիս և ամուլ էի,
Գերեվարվել էի և անազատության մեջ էի:
Որտեղի՞ց ի հայտ եկան նրանք»»:+
22 Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան.
«Ես կբարձրացնեմ ձեռքս, որ ազգերը տեսնեն,
Ժողովուրդների համար նշանասյուն կկանգնեցնեմ:+
Նրանք գրկած կբերեն քո որդիներին,
Իրենց ուսերի վրա առած՝ կբերեն քո աղջիկներին:+
23 Թագավորները քեզ համար խնամակալներ կլինեն,+
Եվ իշխանուհիները՝ դայակներ:
Եվ դու կիմանաս, որ ես Եհովան եմ,
Ինձ վրա հույս դնողները ամոթով չեն մնա»:+
24 Մի՞թե հնարավոր է հզոր մարդուց խլել նրա գերեվարածներին,
Հնարավո՞ր է բռնակալի ձեռքից ազատել գերիներին:
25 Բայց Եհովան ասում է.
Ես դուրս կգամ նրանց դեմ, ովքեր դուրս են գալիս քո դեմ,+
Քո որդիներին կփրկեմ:
26 Քեզ կեղեքողներին կստիպեմ, որ իրենց իսկ միսը ուտեն,
Քաղցր գինու տեղ նրանք իրենց իսկ արյունով կհարբեն:
Բոլոր մարդիկ ստիպված կլինեն ընդունել, որ ես Եհովան եմ՝+
50 Ահա թե ինչ է ասում Եհովան.
«Մի՞թե ես ձեր մորը դուրս անելիս ամուսնալուծության վկայական+ եմ տվել
Կամ մի՞թե պարտքերիս համար եմ ձեզ վաճառել:
Դուք ձեր հանցանքների պատճառով եք+ վաճառվել,
Ձեր մայրը ձեր իսկ անօրենությունների համար է դուրս արվել:+
2 Եվ ուրեմն ինչո՞ւ ոչ ոք չկար, երբ ես գալիս էի:
Ինչո՞ւ ոչ ոք չէր պատասխանում, երբ կանչում էի:+
Մի՞թե իմ ձեռքը այնքան կարճ է, որ չկարողանամ ձեզ փրկագնել,
Մի՞թե ես ուժ չունեմ, որ ձեզ փրկեմ:+
Դրանց ձկները փտում են առանց ջրի,
Սատկում են ծարավից:
3 Ես երկինքը խավարով եմ պատում,+
Մռայլ քրձով եմ այն պարուրում»:
Ամեն առավոտ նա ինձ արթնացնում է,
Բացում է ականջս, որ լսեմ ուսումնառու աշակերտի պես:+
6 Մեջքս դեմ եմ արել ինձ հարվածողներին
Եվ այտերս՝ իմ մորուքը փետողներին:
Երեսս չեմ ծածկել վիրավորանքներից ու թքից:+
7 Բայց Գերիշխան Տեր Եհովան ինձ կօգնի:+
Դրա համար էլ ես նվաստացած չեմ զգա,
Դրա համար էլ երեսս պնդացրել եմ՝ դարձրել կայծքարի պես,+
Եվ գիտեմ, որ չեմ ամաչի:
8 Ինձ արդար հայտարարողը կողքիս է.
Եկեք իրար հետ դատարանի առաջ կանգնենք:
Ո՞վ իմ դեմ դատ ունի. թող մոտենա ինձ:
9 Գերիշխան Տեր Եհովան ինձ կօգնի.
Ո՞վ ինձ մեղավոր կհայտարարի:
Նրանք բոլորն էլ հագուստի պես կմաշվեն,
Ցեցը նրանց կուտի:
10 Ո՛վ մարդիկ, ձեր մեջ ո՞վ է վախենում Եհովայից ու լսում նրա ծառայի ձայնին,+
Ո՞վ է թանձր խավարի մեջ քայլել և զրկված եղել լույսից.
Թող նա Եհովայի անվանը հուսա և իր Աստծուն ապավինի:
11 Աստված ասում է. «Դուք բոլորդ, որ կրակ եք վառում
Եվ կայծեր եք արձակում,
Քայլեք ձեր վառած կրակի լույսով,
Ձեր բոցավառած կայծերի միջով:
Ահա թե իմ ձեռքը ձեզ վրա ինչ կբերի.
Սաստիկ ցավերի մեջ կփռվեք գետնին»:
51 «Լսեք ինձ դուք բոլորդ, որ ջանում եք արդարությամբ վարվել,
Դուք, որ իմ՝ Եհովայիս բարեհաճությունն եք փնտրում:*
Հիշեք այն ժայռը, որից կերտվել եք,
Այն հանքը, որտեղից դուրս եք բերվել:
2 Հիշեք Աբրահամին՝ ձեր հորը,
Եվ Սառային,+ որը ծնեց ձեզ:
3 Ես՝ Եհովաս, կմխիթարեմ Սիոնին,+
Կվերականգնեմ* նրա բոլոր ավերակները,+
Նրա ամայի բնակավայրերը Եդեմի պես կդարձնեմ,+
Անապատային հարթավայրերը՝ Եհովայի պարտեզի պես:+
Այնտեղ ցնծություն և ուրախություն կտիրի,
Շնորհակալական խոսքեր ու քաղցրահունչ երգեր կհնչեն:+
4 Ուշադրություն դարձրու ինձ, ո՛վ իմ ժողովուրդ,
Ականջ դիր իմ ձայնին, ո՛վ իմ ազգ:+
5 Շուտով կհաստատվի իմ արդարությունը:+
Կղզիները ինձ կհուսան+
Ու կսպասեն, որ զորությունս գործադրեմ:
6 Ձեր աչքերը հառեք դեպի երկինք,
Ապա նայեք ներքև՝ երկրին:
Երկինքը ծխի պես կցրվի,
Երկիրը հագուստի պես կմաշվի,
Ու նրա բնակիչները կմեռնեն մժեղների պես:
7 Լսեք ինձ դուք բոլորդ, որ գիտեք, թե ինչն է արդար,
Մի՛ վախեցեք մահկանացու մարդկանց ծաղրանքներից,
Մի՛ սարսափեք նրանց վիրավորանքներից,
8 Որովհետև ցեցը կուտի նրանց, ինչպես հագուստը,
Բայց իմ արդարությունը կմնա հավիտյան,
Իմ տված փրկությունը՝ սերնդեսերունդ»:+
9 Գործի՛ր, գործի՛ր, ո՛վ Եհովայի բազուկ,+
Զորությա՛մբ գոտևորվիր:
Գործի՛ր, ինչպես վաղեմի օրերում,
Ինչպես անցած-գնացած սերունդների ժամանակներում:
10 Չէ՞ որ դու էիր, որ ցամաքեցրիր ծովը, ահռելի, խոր ջրերը,+
Որ ծովի խորքում ճանապարհ բացեցիր, որպեսզի անցնեն փրկագնվածները:+
Անվերջ ուրախությունը նրանց պսակը կլինի:+
Նրանք ցնծությամբ և բերկրանքով կլցվեն,
Իսկ տրտմությունն ու հառաչանքը հօդս կցնդեն:+
12 «Ես, հենց ես եմ քեզ* մխիթարում:+
Պատճառ ունե՞ս վախենալու մահկանացու մարդուց, որը մեռնելու է,+
Մարդուց, որը խոտի պես չորանալու է:
Մոռացար նրան և արդյունքում օրնիբուն վախի մեջ էիր քեզ նեղողի ցասումից,
Ասես նա ի զորու էր քեզ ոչնչացնելու:
Հիմա ո՞ւր կորավ նրա ցասումը:
14 Ով շղթայված ու կռացած էր, շուտով ազատ կարձակվի,+
Չի մահանա, գերեզմանի փոսում չի հայտնվի,
Ոչ էլ հացի կարոտ կլինի:
15 Ես՝ Եհովաս, քո Աստվածն եմ,
Ով փոթորկում է ծովը և ալեկոծում:+
Զորքերի տեր Եհովա է իմ անունը:+
16 Իմ խոսքերը բերանդ կդնեմ,
Իմ ձեռքերի հովանու տակ քեզ կպատսպարեմ,+
Որպեսզի հաստատեմ երկինքը, գցեմ երկրի հիմքը+
Եվ Սիոնին ասեմ. «Դու իմ ժողովուրդն ես»:+
17 Արթնացի՛ր, արթնացի՛ր, վե՛ր կաց, ո՛վ Երուսաղեմ,+
Որ խմել ես Եհովայի ցասման բաժակից:
Դու խմել ես ողջ գավաթը,
Դատարկել ես բաժակը ու երերում ես:+
18 Քո ծնած որդիներից մեկը չկա, որ քեզ ուղղորդի,
Քո մեծացրած որդիներից գեթ մեկը չկա, որ ձեռքիցդ բռնի:
19 Երկու աղետ է վրա հասել քեզ.
Ավեր ու թալան, սով ու սուր:+
Ո՞վ քեզ կկարեկցի,
Քեզ ո՞վ կմխիթարի:+
20 Որդիներդ ուշաթափվել են,+
Նրանք ընկած են փողոցի ամեն անկյունում
Ինչպես ցանցում բռնված վայրի ոչխարներ:
Նրանք լիուլի զգացել են իմ ողջ ցասումը, քո Աստծու՝ Եհովայի պատիժը»:
21 Ուստի լսիր, խնդրում եմ, ո՛վ կին,
Որ կեղեքված ու հարբած ես, բայց ոչ գինուց:
22 Ահա թե ինչ է ասում Եհովան՝ քո Տերը, քո Աստվածը,
Ով պաշտպանում է իր ժողովրդին.
«Ես կվերցնեմ քո ձեռքից այն բաժակը, որից խմելով՝ երերում ես,+
Կվերցնեմ այդ գավաթը՝ իմ ցասման բաժակը:
Դու այլևս երբեք չես խմի դրանից:+
23 Ես այն կտամ քեզ տանջողների ձեռքը,+
Ովքեր ասում էին քեզ. «Կռացիր, որ վրայովդ անցնենք»:
Եվ դու էլ մեջքդ դեմ էիր տալիս, որ նրանք անցնեն վրայով,
Ինչպես գետնի վրայով, ինչպես փողոցով»:
52 Արթնացի՛ր, արթնացի՛ր, զորությամբ գոտևորվի՛ր,+ ո՛վ Սիոն,+
Գեղեցիկ հանդերձնե՛րդ հագիր,+ ո՛վ Երուսաղեմ, սո՛ւրբ քաղաք,
Որովհետև այլևս ներս չի մտնի ոչ մի անթլփատ և անմաքուր մարդ:+
2 Վե՛ր կաց, թա՛փ տուր փոշին վրայիցդ ու պատվավոր տե՛ղ նստիր, ո՛վ Երուսաղեմ:
Արձակի՛ր պարանոցիդ կապանքները, ո՛վ Սիոնի գերի դուստր:+
4 Գերիշխան Տեր Եհովան ասում է.
«Սկզբում իմ ժողովուրդը Եգիպտոս գնաց
Ու որպես պանդուխտ բնակվեց այնտեղ:+
Հետո Ասորեստանը առանց պատճառի նրան ճնշեց»:
5 «Ուրեմն հիմա ինչպե՞ս վարվեմ,– ասում է Եհովան,–
Իմ ժողովրդին ձրի տարան:
Նրանց վրա իշխողները հաղթանակած գոչում են,+– ասում է Եհովան,–
Եվ անընդհատ, օրնիբուն անհարգալից են վերաբերվում իմ անվանը:+
6 Ուստի իմ ժողովուրդը կճանաչի իմ անունը:+
Նրանք այդ օրը կիմանան, որ ես եմ նրանց հետ խոսողը, այո՛, հենց ես»:
7 Որքա՜ն հաճելի է տեսնել նրան,*
Ով լեռների վրայով գալիս է ու բարի լուր բերում,+
Խաղաղություն է հռչակում,+
Բարի լուր է բերում առավել լավ բաների մասին,
Ով փրկություն է հռչակում
Եվ Սիոնին ասում է. «Քո Աստվածը Թագավոր է դարձել»:+
8 Լսի՛ր, քո ժամապահները բղավում են,
Նրանք միաձայն ուրախ բացականչում են,
Քանի որ հստակ տեսնում են, թե ինչպես է Եհովան վերադարձնում Սիոնի բնակիչներին:
9 Ուրախացե՛ք, ուրախ բացականչե՛ք միաձայն, ո՛վ Երուսաղեմի ավերակներ,+
Որովհետև Եհովան մխիթարել է իր ժողովրդին,+ փրկագնել է Երուսաղեմը:+
10 Եհովան բոլոր ազգերի աչքի առաջ մերկացրել է իր սուրբ բազուկը:+
Երկրի բոլոր ծայրերը կտեսնեն մեր Աստծու փրկարար գործերը:*+
11 Հեռացե՛ք, հեռացե՛ք, դո՛ւրս եկեք այդ տեղից,+ ոչ մի անմաքուր բանի մի՛ դիպեք,+
Դո՛ւրս եկեք նրա միջից,+ մաքո՛ւր մնացեք,
Եհովայի տան պիտույքները կրողնե՛ր:+
12 Դուք առանց խուճապի եք դուրս գալու
Եվ ստիպված չեք լինելու փախչել,
Քանի որ Եհովան գնալու է ձեր առջևից,+
Իսրայելի Աստվածը ձեզ պաշտպանելու է թիկունքից:+
13 Ահա իմ ծառան+ հասկացողությամբ կվարվի:
Նրան բարձր դիրք կշնորհվի,
Նա վեր կբարձրացվի ու մեծապես կփառավորվի:+
14 Ինչպես որ շատերը ապշահար նայում էին նրան,
Որովհետև այլանդակված էր նրա տեսքը (առավել քան ցանկացած այլ մարդունը),
Նրա արժանավայել կերպարանքը (առավել քան որևէ այլ մարդ արարածինը),
15 Այդպես էլ շատ ազգեր, նրան տեսնելով, ապշահար կլինեն,+
Թագավորները կփակեն իրենց բերանը,*+
Քանի որ կտեսնեն այն, ինչի մասին իրենց չի պատմվել,
Եվ կլսեն այն, ինչ չեն լսել:+
53 Ո՞վ հավատաց մեզնից լսած լուրին:*+
Ո՞ւմ հայտնի դարձավ+ Եհովայի զորությունը:*+
Նրա կերպարանքը ո՛չ առանձնահատուկ է, ո՛չ էլ փառահեղ,+
Երբ նայում ենք նրան, նրա տեսքը չի գրավում մեզ:
3 Մարդիկ արհամարհում էին նրան ու խուսափում նրանից,+
Նրանից, ով զգալու* էր, թե ինչ բան է ցավը, և իմանալու էր՝ ինչ է հիվանդությունը:
Նրա դեմքը կարծես թաքցված էր մեզնից:*
Նա արհամարհված էր, և մենք նրան բանի տեղ չէինք դնում:+
Իսկ մենք կարծում էինք, թե Աստված է նրան պատուհասում, պատժում ու տանջում:
6 Մենք բոլորս մոլորված էինք ոչխարների պես,+
Ամեն մեկս մի կողմ էր թեքվել:
Բայց Եհովան բոլորիս հանցանքները նրա ուսերին դրեց:+
Նա մորթվելու բերվեց ինչպես ոչխար,+
Ասես մի մաքի լիներ, որն անձայն կանգնում է իրեն խուզողների առաջ,
Նա մի բառ անգամ չասաց:+
8 Նրան ճնշումների ենթարկեցին և անարդարացիորեն դատելով՝ կյանքը խլեցին:*
Ո՞ւմ հոգն է հետաքրքրվել նրա ծագման մանրամասներով:*
Նրան պոկեցին երկրից՝ ապրողների միջից:+
Իմ ժողովրդի անօրենության համար նա հարված* ստացավ:+
9 Թեև նա ոչ մի սխալ բան չէր արել,
Եվ խաբեություն չկար նրա շուրթերին,+
10 Եհովայի կամքն էր, որ նա ջախջախվի, և թույլ տվեց, որ նա տառապի:
Եթե դու նրա կյանքը որպես հանցանքի զոհ մատուցես,+
Նա սերունդ ձեռք կբերի,* երկար կյանք կունենա,+
Ու նրա միջոցով քո կամքը կիրագործվի, ո՛վ Եհովա:+
11 Նեղություններ կրելուց հետո նա կտեսնի դրա արդյունքն ու կգոհանա:
Այն ամենի շնորհիվ, ինչ իմացավ* իմ* արդար ծառան,+
Նա շատերին կօգնի արդար համարվել+
Եվ իր վրա կառնի նրանց հանցանքների բեռը:+
12 Շատերի հետ միասին ես նրան էլ բաժին կտամ,
Եվ հզորների հետ նա ավար կկիսի,
Որովհետև իր կյանքը տվեց+
Եվ օրինազանցների հետ դասվեց:+
54 «Ո՛վ ամուլ կին, որ երբեք զավակ չես ծնել, ցնծագին բացականչիր:+
Ո՛վ կին, որ երբևէ ծննդաբերության ցավ չես քաշել,+ ցնծա և ուրախությունից գոչիր,+
Որովհետև դու, որ լքված ես, ավելի շատ զավակներ* կունենաս,
2 Ընդարձակիր վրանիդ տեղը,+
Մեծացրու քո վեհապանծ խորանի պաստառները:
Ոչինչ մի՛ խնայիր: Երկարացրու վրանիդ պարանները
Եվ ամրացրու դրա սեպերը:+
3 Սահմաններդ աջ ու ձախ կընդարձակվեն,
Քո սերունդները կտիրեն ազգերին
Եվ բնակություն կհաստատեն ամայացած քաղաքներում:+
Դու կմոռանաս երիտասարդ օրերիդ անպատվությունը
Եվ այլևս չես հիշի այրիությանդ խայտառակությունը»:
Իսրայելի Սուրբը քեզ Փրկագնողն է:+
Նրան ողջ երկրի Աստված կկոչեն:+
6 Ես՝ Եհովաս, կանչեցի քեզ՝ որպես լքված ու վշտահար մի կնոջ,+
Մի կնոջ, որն ամուսնացել էր երիտասարդ տարիքում, իսկ հետո մերժվել»,– ասում է քո Աստվածը:
7 «Ես կարճ ժամանակով լքեցի քեզ,
Բայց մեծ գթասրտություն դրսևորելով՝ հետ կբերեմ:+
8 Երբ բարկությունս բորբոքվեց, մի պահ երես թեքեցի քեզնից,+
Բայց հավիտյան քո հանդեպ հավատարիմ սեր կդրսևորեմ ու գթասիրտ կլինեմ»,+– ասում է քեզ Փրկագնողը՝+ Եհովան:
9 «Ինչպես Նոյի օրերում էր,+ երբ երդվեցի, որ ջրերը այլևս երկիրը չեն ծածկի,+
Այնպես էլ հիմա եմ երդվում, որ քո հանդեպ այլևս զայրույթով չեմ լցվի ու քեզ չեմ պատժի:+
10 Անգամ եթե անհետանան լեռները,
Սասանվեն բլուրները,
Միևնույն է, չի վերանա քո հանդեպ իմ հավատարիմ սերը,+
Չի խախտվի խաղաղության իմ ուխտը»,+– ասում է Եհովան, ով գթասիրտ է քո հանդեպ:+
11 «Ո՜վ կեղեքված,+ հողմահալած, անմխիթար կին,+
Ես քո քարերը պինդ շաղախով կշարեմ,
Հիմքդ շափյուղայով կդնեմ,+
12 Եզրապատերդ ռուբինից կշինեմ,
Դարպասներդ՝ շողշողուն* քարերից,
Բոլոր պարիսպներդ՝* թանկարժեք քարերից:
14 Դու ամուր հիմնված կլինես արդարության վրա:+
Ոչ ոք քեզ չի կեղեքի,+
Ոչինչ քեզ չի վախեցնի, սարսափ չի ներշնչի,
Քանի որ ոչ մի ահազդու բան քեզ չի մոտենա:+
15 Եթե որևէ մեկը հարձակվի քեզ վրա,
Դա իմ հրամանով չի լինի:
Ով հարձակում գործի քեզ վրա, պարտություն կկրի»:+
16 «Ես եմ ստեղծել արհեստավորին,
Ով բորբոքում է փայտածուխի կրակը ու զենք պատրաստում:
Ես եմ ստեղծել նաև նրան, ով զենքով կործանում է բերում:+
17 Այնպես որ քո դեմ ստեղծված ոչ մի զենք հաջողություն չի ունենա,+
Եվ ինչ մեղադրանքներ էլ քո դեմ հնչեցնեն, դու կփաստես, որ դրանք կեղծ են:*
Սա է իմ՝ Եհովայիս ծառաների ժառանգությունը,
Ես եմ նրանց արդար համարում»,– ասում է Եհովան:+
55 «Ո՜վ բոլոր ծարավներ,+ ջրի մոտ եկեք:+
Ո՜վ փող չունեցողներ, եկեք, ուտելիք վերցրեք ու կերեք:
Այո՛, եկեք և առանց փողի,+ անվճար գինի ու կաթ առեք:+
2 Ինչո՞ւ եք փող վճարում այն բանի համար, ինչը չի կարելի հաց կոչել,
Ինչո՞ւ եք ձեր վաստակածը* ծախսում մի բանի վրա, ինչը չի կարող հագեցնել:
3 Ականջ դրեք ու ինձ մոտ եկեք:+
Լսեք ինձ և ողջ կմնաք:
Ես սիրով ձեզ հետ հավիտենական ուխտ կկապեմ՝+
Համաձայն այն խոստման, որ հավատարիմ սեր եմ ցուցաբերելու Դավթի հանդեպ,
Եվ այս խոստումը վստահարժան է:+
5 Դու* կկանչես քեզ անծանոթ մի ազգի,
Եվ քեզ չճանաչող մարդիկ կվազեն քեզ մոտ
Հանուն քո Աստված Եհովայի,+ հանուն Իսրայելի Սրբի,
Որովհետև նա քեզ փառքի կարժանացնի:+
6 Փնտրե՛ք Եհովային, քանի դեռ հնարավոր է նրան գտնել:+
Կանչե՛ք նրան, քանի դեռ նա մոտ է:+
7 Թող անօրենը թողնի իր ճանապարհը,+
Չար մարդը՝ իր մտքերը:
8 «Ձեր մտքերը իմ մտքերը չեն,+
Ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն,– ասում է Եհովան:–
9 Ինչպես որ երկինքն է բարձր երկրից,
Այնպես էլ իմ ճանապարհներն են բարձր ձեր ճանապարհներից,
Ու իմ մտքերը՝ ձեր մտքերից:+
10 Ինչպես որ անձրևն ու ձյունն են թափվում երկնքից
Ու հետ չեն գնում, մինչև որ չեն ոռոգում երկիրը,
Որ այն պտղաբեր ու ծլարձակ դառնա,
Ցանելու սերմ և ուտելու հաց տա,
11 Այնպես էլ կլինի իմ բերանից դուրս եկած խոսքը.+
Այն անարդյունք չի վերադառնա ինձ մոտ,+
Այլ կկատարի այն, ինչ կամենում եմ,+
Անպայման կիրագործի այն, ինչ նպատակադրել եմ:
13 Փշաթփերի փոխարեն գիհի կաճի,+
Ծակծկող եղինջի փոխարեն՝ մրտենի:
Դա հռչակ կբերի Եհովային+
Եվ հավիտենական նշան կլինի, որը երբեք չի ջնջվի»:
56 Ահա թե ինչ է ասում Եհովան.
«Արդարությանը թիկունք կանգնեք+ և ճիշտն արեք,
Որովհետև ես շուտով փրկություն եմ տալու
Եվ իմ արդարությունը հայտնի եմ դարձնելու:+
2 Երջանիկ է այն մարդը, ով այսպես է վարվում,
Եվ մարդու որդին, ով ամուր կառչած է այս ամենից,
Պահում է Շաբաթը, այն չի պղծում,+
Ցանկացած չար բան անելուց իրեն հետ է պահում:
3 Եհովային պաշտող օտարականը+ չպետք է ասի՝
«Եհովան հաստատ կզատի ինձ իր ժողովրդից»,
Եվ ներքինին* չպետք է ասի՝ «Ես չորացած ծառ եմ»»:
4 Չէ՞ որ Եհովան ասում է.
«Ներքինիներին, ովքեր պահում են իմ Շաբաթները,
Ովքեր ընտրել են այն, ինչը հաճելի է ինձ,
Եվ ամուր կառչած են իմ ուխտին,
5 Ես իմ տանը՝ իմ պատերից ներս, կտամ տեղ* և անուն՝
Որդիներ ու աղջիկներ ունենալուց էլ լավ մի բան,
Կտամ հավերժական մի անուն, որը երբեք չի վերանա:
6 Ինչ վերաբերում է օտարականներին, ովքեր գալիս են ինձ՝ Եհովայիս մոտ, որ ինձ պաշտեն,
Ովքեր ուզում են իմ՝ Եհովայիս անունը սիրել+ և իմ ծառաները լինել,
Պահում են Շաբաթը և չեն պղծում այն,
Եվ ովքեր ամուր կառչած են իմ ուխտին,
7 Ես նրանց էլ կբերեմ իմ սուրբ լեռը+
Եվ նրանց ուրախություն կպարգևեմ աղոթքի իմ տանը,
Կընդունեմ նրանց ողջակեզներն ու զոհերը, որ կմատուցեն իմ զոհասեղանի վրա:
Այո՛, իմ տունը պետք է կոչվի աղոթքի տուն բոլոր ժողովուրդների համար»:+
8 Գերիշխան Տեր Եհովան՝ Իսրայելի ցիրուցան եղած զավակներին հավաքողը,+ ասում է.
«Նրանց մոտ արդեն իսկ հավաքվածներից բացի՝ կբերեմ նաև ուրիշներին»:+
9 Ո՛վ դաշտաբնակ ու անտառաբնակ բոլոր վայրի կենդանիներ,
Եկեք, որ ուտեք:+
10 Ժամապահները կույր են,+ ոչ մեկը ուշադրություն չի դարձնում:+
Բոլորն էլ համր շներ են. չեն կարողանում հաչել,+
Նրանք հևում են և պառկում գետնին, սիրում են ննջել:
Ամեն մեկն իր ճանապարհով է գնում,
Բոլորն անխտիր խարդախորեն իրենց շահն են փնտրում և ասում.
12 «Եկեք, հիմա գինի բերեմ,
Եվ լիուլի ոգելից խմիչք վայելենք:+
Վաղն էլ այսօրվա պես կլինի և դեռ մի բան էլ ավելի»:
57 Արդար մարդը կործանվում է,
Բայց ոչ ոքի հոգը չէ:
Հավատարիմ մարդիկ կյանքից հեռանում են,+
Արդարները չարիքի պատճառով մահանում են,* բայց ոչ ոք չի էլ նկատում:
2 Արդարությամբ վարվողները գերեզմանում* հանգիստ են գտնում.
Նրանք խաղաղություն են ձեռք բերում:
3 «Մո՛տ եկեք, ո՛վ վհուկի որդիներ,
Շնացո՛ղ* տղամարդու և մարմնավաճառի՛ զավակներ,
4 Այդ ո՞ւմ եք ծաղրում,
Բերաններդ բացել ու լեզու եք հանում:
Մի՞թե դուք մեղսագործների ու ստախոսների զավակներ չեք,+
5 Որ մեծ ծառերի մեջ՝ ամեն սաղարթախիտ ծառի տակ,+
Մոլեռանդորեն կրքերին եք տրվում,+
Գետահովիտներում՝ ապառաժների արանքում, երեխաներ եք մորթում:+
Դրանց համար էիր ըմպելիքի ընծա մատուցում և ընծաներ բերում:+
Մի՞թե ես պիտի գոհ լինեմ այդ ամենից:
8 Քո դռան ու կողափայտի հետևում կռապաշտական խորհրդանիշ* էիր դնում:
Դու հեռացել էիր ինձնից ու մերկանում էիր,
Վեր էիր բարձրանում ու լայն անկողին գցում,
Ուխտ էիր կապում սիրեկաններիդ հետ:
Սիրում էիր նրանց հետ անկողին մտնել:+
Առնանդամին էիր նայում:*
9 Իջնում էիր Մելեքի* մոտ՝
Յուղ ու շատ օծանելիք վերցրած:
Հեռու տեղեր դեսպաններ էիր ուղարկում,
Այնքան էիր նվաստանում, որ մինչև գերեզման* էիր իջնում:
10 Զանազան ուղիներ բռնելով՝ մեծ ջանքեր էիր ներդնում
Եվ չէիր ասում. «Անհույս է»:
Նոր ուժով էիր լցվում ու չէիր հանձնվում:
11 Այդ ումի՞ց վախեցար,
Ումի՞ց զարհուրեցիր, որ սկսեցիր խաբել:+
Ինձ չհիշեցիր,+ ոչ մի բանի լրջությամբ չվերաբերվեցիր:+
13 Երբ օգնություն կանչես, կուռքերիդ հավաքածուն քեզ չի փրկի,+
Դրանց բոլորին քամին կքշի-կտանի,
Մի թեթև շունչն անգամ հեռու կքշի:
Բայց ինձ մոտ ապաստան գտնողը կժառանգի երկիրը
Եվ որպես սեփականություն կստանա իմ սուրբ լեռը:+
14 Այդ ժամանակ կասվի. «Կառուցե՛ք, ճանապա՛րհ կառուցեք: Պատրաստե՛ք ուղին:+
Հեռացրե՛ք բոլոր խոչընդոտները իմ ժողովրդի ճանապարհից»»:
«Ես բարձունքում և սուրբ վայրում եմ բնակվում,+
Նաև ջախջախվածների ու ընկճվածների* հետ եմ,*
Որ ընկճվածների ոգին ամրացնեմ ու ջախջախվածների սիրտը կյանքով լցնեմ:+
16 Ես հավիտյա՛ն չեմ նրանց դեմ գործելու,
Ընդմի՛շտ չեմ նրանց վրա բարկացած մնալու,+
Այլապես ուժասպառ կլինի մարդը,+
Կնվաղեն իմ ստեղծած բոլոր շնչավոր արարածները:
17 Ես բարկացա, որ նա բռնել է անազնվությամբ շահ ստանալու մեղավոր ուղին,+
Ուստի պատուհասեցի նրան, երես թեքեցի, զայրույթով լցվեցի:
Բայց նա շարունակեց իր ուխտադրուժ ընթացքը՝+ հետևելով իր սրտի թելադրանքին:
19 «Ես գովաբանական խոսքեր կդնեմ նրանց շուրթերին:*
Հեռու լինեն, թե մոտ՝ բոլորը հարատև խաղաղություն կունենան,+– ասում է Եհովան,–
Ու ես կբուժեմ նրանց»:
20 «Իսկ անօրենները նման են ալեկոծ ծովի, որը ոչ մի կերպ չի հանդարտվում,
Եվ որի ջրերը շարունակ ջրիմուռ ու տիղմ են դուրս նետում:
21 Անօրենների համար չկա խաղաղություն»,– ասում է իմ Աստվածը:+
58 «Կոկորդով մեկ գոռա՛, քեզ մի՛ զսպիր:
Թող ձայնդ եղջերափողի հնչյունների պես բարձր հնչի:
Իմ ժողովրդի առաջ հայտարարի՛ր նրա ըմբոստության մասին,+
Հակոբի տան առաջ՝ նրա մեղքերի մասին:
2 Ամեն օր նրանք փնտրում են իմ առաջնորդությունը,
Ցույց են տալիս, թե սրտանց հետաքրքրված են իմ ուղիներով,
Կարծես թե այնպիսի ազգ են, որն արդարություն էր գործադրում,
Իր Աստծու արդար օրենքներից չէր հեռանում:+
Ինձ խնդրում են, որ արդար դատավճիռներ կայացնեմ,
Ասես իրոք ուզում են մոտ լինել ինձ:+
3 Նրանք ասում են. «Երբ ծոմ ենք պահում, ինչո՞ւ դու չես տեսնում,+
Երբ ճնշում ենք մեզ, ինչո՞ւ ուշադրություն չես դարձնում»:+
Ես էլ կասեմ, թե որն է պատճառը.
«Դուք ծոմ պահելիս ձեր շահն եք փնտրում,
Ձեր աշխատողներին ճնշում եք:+
4 Ձեր ծոմապահությունները կռիվներով ու վեճերով են ավարտվում,
Ինչպես նաև կատաղի բռնցքահարություններով:*
Քանի դեռ այդպես եք ծոմ պահում, չեք կարող ակնկալել, որ ձեր ձայնը կլսվի երկնքում:
5 Մի՞թե ինձ հաճելի ծոմը այսպիսին պետք է լինի,
Որ մարդը ինքն իրեն ճնշի,
Կնյունի* պես իր գլուխը խոնարհի,
Քրձի ու մոխրի մեջ պառկի:
Դուք սա ծոմապահությո՞ւն եք անվանում,
Եհովային ընդունելի օ՞ր եք կոչում:
6 Ո՛չ, ինձ հաճելի ծոմապահությունն այն է,
Որ արձակեք անօրինաբար դրված ոտնաշղթաները,
Քանդեք լծի կապանքները,+
Որ կեղեքվածներին ազատեք,+
Ամեն լուծ կոտրեք,
7 Որ քաղցածի հետ կիսեք ձեր հացը,+
Աղքատ ու անտուն մարդուն ձեր տուն բերեք,
Որ շոր չունեցող մարդ տեսնելիս նրան հագցնեք+
Եվ ձեր եղբորից երես չթեքեք:
8 Եթե այդպես վարվեք, ձեր լույսը կշողա արշալույսի պես,+
Եվ դուք շատ արագ կապաքինվեք:
Արդարությունը կգնա ձեր առջևից,
Ու Եհովայի փառքը կպաշտպանի ձեզ թիկունքից:+
9 Դուք կկանչեք, ու Եհովան կպատասխանի,
Նրան օգնության կկանչեք, և նա կասի. «Ես կօգնեմ ձեզ»:
Եթե ձեր միջից վերացնեք կեղեքման լուծը,
Դադարեք մարդկանց մատով ցույց տալ,* չարամիտ բաներ ասել,+
10 Եթե քաղցածին տաք այն, ինչ դուք եք ցանկանում,+
Ու հոգ տանեք կեղեքվածների մասին,
Այդ ժամանակ ձեր լույսը կշողա անգամ մթության մեջ,
Եվ ձեզ շրջապատող խավարը կեսօրվա պես կլուսավորվի:+
Դուք նման կլինեք առատորեն ոռոգվող պարտեզի,+
Երբեք չցամաքող աղբյուրի:
12 Հանուն ձեզ՝ կվերաշինվեն վաղեմի ավերակները,+
Դուք կկանգնեցնեք սերնդեսերունդ ավերակ մնացած հիմքերը:+
Ձեզ կկոչեն քանդված պարիսպները նորոգող, ճանապարհները վերականգնող,+
Ճանապարհներ, որոնց մոտակայքում մարդիկ կբնակվեն:
13 Եթե Շաբաթը պահեք ու իմ սուրբ օրը ձեր անձնական շահերին հետամուտ չլինեք,+
Եթե Շաբաթը համարեք անսահման ուրախության օր՝ Եհովային նվիրված փառավոր սուրբ օր,+
Եթե պատվեք այն և ձեր շահի հետևից չընկնեք, դատարկ բաներ չխոսեք,
14 Այդ ժամանակ ես՝ Եհովաս, ձեզ համար անսահման ուրախության աղբյուր կլինեմ,
Երկրի բարձրաբերձ տեղերը ձեր ոտքերի տակ կդնեմ,+
Թույլ կտամ, որ ձեր նախահայր Հակոբին տրված ժառանգությունը վայելեք,+
Որովհետև ես՝ Եհովաս, իմ բերանով եմ դա ասել»»:
2 Այդ ձեր հանցանքներն են, որ ձեզ բաժանել են ձեր Աստծուց,+
Ձեր մեղքերի պատճառով է, որ նա ձեզնից երես է թեքել և չի ուզում ձեզ լսել:+
3 Ձեր ձեռքի ափերը պղծված են արյունով,+ և ձեր մատները՝ հանցանքով:
Ձեր շուրթերից ստեր են հնչում,+ և ձեր լեզուն խաբեություն* է մրմնջում:
4 Ոչ ոք չի խոսում ի պաշտպանություն արդարության,+
Չկա մեկը, որ դատարան գնա հանուն ճշմարտության:
Նրանք անիրական բաների են ապավինում+ և փուչ բաների մասին են խոսում,
Չարամիտ բաներ են հղանում ու չարիք ծնում:+
5 Թունավոր օձի ձվեր են ածում ու սարդոստայն են գործում:+
Ով ուտում է այդ ձվերից, մեռնում է:
Կոտրվածից էլ իժ է դուրս գալիս:
6 Նրանց հյուսած ոստայնը նրանց համար հագուստ չի ծառայի,
Իրենց գործերով նրանք չեն ծածկվի:+
Նրանց արարքները վնասաբեր են,
Նրանց ձեռքերը բռնությամբ լի են:+
7 Նրանց ոտքերը վազում են չարիք գործելու,
Շտապում են անմեղ արյուն թափելու:+
Նրանց մտքերը վնասաբեր են,
Նրանք կործանում ու թշվառություն են սփռում իրենց ճանապարհին:+
8 Խաղաղության տանող ուղին անծանոթ է նրանց:
Նրանց արահետներում արդարություն չկա:+
Նրանք ծռմռել են իրենց ճանապարհները,
Դրանցով գնացողները խաղաղություն չեն ունենա:+
9 Դրա համար էլ արդարադատությունը հեռու է մեզնից,
Արդարությունը մոտ չի գալիս մեզ:
Լույս ենք ակնկալում, բայց ահա մթություն է,
Պայծառության ենք սպասում, բայց շարունակում ենք քայլել խավարի մեջ:+
10 Կույրերի պես պատը շոշափելով ենք քայլում,
Տեսողություն չունեցողների պես խարխափում ենք:+
Օրը ցերեկով սայթաքում ենք, ինչպես մթնշաղին:
Ասես մեռած լինենք ուժով լի մարդկանց մեջ:
11 Բոլորս մռնչում ենք արջերի պես,
Վշտահար ղունղունում ենք աղավնիների պես:
Արդարություն ենք ակնկալում, բայց չկա,
Փրկություն ենք սպասում, բայց այն հեռու է:
Մեր ըմբոստությունները մեր աչքի առաջ են,
Մեր հանցանքները մենք լավ գիտենք:+
13 Հանցանք ենք գործել և ուրացել ենք Եհովային,
Թիկունք ենք դարձրել մեր Աստծուն,
Կեղեքումներ և ըմբոստություն ենք ծրագրել,+
Ստեր ենք հորինել և ի սրտե սուտ խոսքեր ենք մրմնջացել:+
Ճշմարտությունը* սայթաքում է հրապարակում,
Եվ ճիշտը ներս մտնել չի կարողանում:
Եհովան տեսավ այդ ամենը,
Տեսավ, որ չկա արդարություն, և դա նրան դուր չեկավ:+
16 Նա տեսավ, որ չկա մեկը, որ օգնության հասնի,
Զարմացավ, որ ոչ ոք չկա, որ նրանց համար բարեխոսի:
Ուստի իր իսկ բազկով փրկություն* բերեց,
Իր իսկ արդարությունը նրան գործելու մղեց:
Հագավ վրեժխնդրության հագուստը,+
Փաթաթվեց նախանձախնդրության թիկնոցով:
18 Նա, ըստ արարքների, հատուցում կտա.+
19 Եհովայի անունից կվախենան արևմուտքում,
Նրա մեծափառությունից՝ արևելքում,
Որովհետև Եհովան կգա որպես հորդահոս գետ,
Մի գետ, որը նրա ոգով է առաջ շարժվում:
20 «Փրկագնողը+ կգա Սիոնի մոտ,+
Հակոբի սերնդից նրանց մոտ, ովքեր անօրենությունից հետ են կանգնում»,+– ասում է Եհովան:
21 «Այսպիսի ուխտ եմ կապում նրանց հետ»,+– ասում է Եհովան: «Իմ ոգին, որ ձեզ վրա է, և իմ խոսքերը, որ ձեր բերանն եմ դրել, ձեր, ձեր զավակների ու թոռների շուրթերին կլինեն այժմվանից մինչև հավիտյան»,– ասում է Եհովան:
60 «Վե՛ր կաց, ո՛վ կին,+ լո՛ւյս շողացրու, որովհետև քո լույսը եկել է:
Եհովայի փառքը քեզ լուսավորել է:+
2 Ահա մթություն կպատի երկրին,
Եվ թանձր խավար՝ ազգերին:
Բայց քեզ Եհովան կլուսավորի,
Նրա փառքը կցոլա քեզ վրա:
4 Բարձրացրու աչքերդ և շուրջդ նայիր:
Նրանք բոլորը հավաքվել ու քեզ մոտ են գալիս:
5 Դա տեսնելով՝ դու կշողաս,+
Սիրտդ ուրախությամբ կլցվի ու կթրթռա,
Որովհետև ծովի գանձերը դեպի քեզ կհորդեն,
Եվ ազգերի հարստությունը քեզ մոտ կգա:+
Սաբայի բոլոր բնակիչները կգան,
Ոսկի ու կնդրուկ* կբերեն
Եվ հանրորեն Եհովային կգովաբանեն:+
Դրանք կմատուցվեն իմ զոհասեղանի վրա և ինձ համար ընդունելի կլինեն:+
Իմ փառահեղ տունը ես կզարդարեմ:+
8 Այդ ովքե՞ր են, որ թռչում են, ինչպես ամպերը,
Ինչպես աղավնիները՝ դեպի իրենց աղավնատները:
9 Կղզիներն ինձ կապավինեն,+
Թարսիսյան նավերը, նավարկելով առջևից,*
Հեռվից կբերեն որդիներիդ,+
Ինչպես նաև արծաթ ու ոսկի
Ի պատիվ քո Աստված Եհովայի անվան ու Իսրայելի Սրբի:
10 Օտարները կկառուցեն քո պարիսպները,
Նրանց թագավորները կծառայեն քեզ,+
Քանի որ թեև բարկությամբ լցված՝ քեզ հարվածեցի,
Բայց բարեհաճություն դրսևորելով՝ կգթամ քեզ:+
11 Քո դարպասները միշտ բաց կլինեն.+
Չեն փակվի ո՛չ ցերեկը, ո՛չ էլ գիշերը,
Որ ազգերի հարստությունը քեզ մոտ բերեն,
Եվ նրանց թագավորները առաջինը դա կանեն:+
12 Ցանկացած ազգ ու թագավորություն, որ չի ծառայի քեզ, կվերանա,
Այդ ազգերն իսպառ կոչնչանան:+
13 Քեզ մոտ կբերվեն Լիբանանին փառք բերող բարիքները,+
Կբերվեն գիհի, հացենի և նոճի,+
Որ գեղեցկացվի իմ սրբարանը:
Ես պատվավոր կդարձնեմ իմ ոտքերի պատվանդանը:+
14 Քեզ կեղեքողների որդիները քեզ մոտ կգան ու քո առաջ կխոնարհվեն,
Բոլոր նրանք, ովքեր քեզ անհարգալից էին վերաբերվում, կխոնարհվեն քո ոտքերի առաջ
Ու քեզ կկոչեն Եհովայի քաղաք, Իսրայելի Սրբի Սիոն:+
15 Դու լքված ու ատված էիր, և ոչ ոք չէր անցնում քո միջով:+
Բայց ես այնպես կանեմ, որ քեզնով հավիտյան հպարտանան
Եվ սերնդեսերունդ քեզնով ուրախանան:+
Դու, անշուշտ, կիմանաս, որ ես՝ Եհովաս, քո Փրկիչն եմ,
Հակոբի Հզորը քեզ Փրկագնողն է:+
17 Պղնձի փոխարեն ոսկի կբերեմ,
Երկաթի փոխարեն՝ արծաթ,
Փայտի փոխարեն՝ պղինձ
Եվ քարի փոխարեն՝ երկաթ:
Խաղաղությունը կնշանակեմ քեզ վերահսկող
Եվ արդարությունը՝ քո գործը ղեկավարող:+
18 Քո երկրում չլսված բան կլինի բռնությունը,
Քո սահմաններից ներս՝ կործանումն ու ավերումը:+
Պարիսպներդ Փրկություն կկոչես,+ դարպասներդ՝ Գովաբանություն:
19 Ցերեկը քեզ լույս տվողը այլևս արևը չի լինի,
Գիշերը քեզ լուսավորողը փայլուն լուսինը չի լինի,
Այլ Եհովան կլինի քո հավերժական լույսը,+
Քո Աստվածը կլինի քո փառքը:+
Կվերջանան սգիդ օրերը:+
21 Քո ողջ ժողովուրդը արդար կլինի
Եվ առհավետ կտիրի այս երկրին:
22 Քիչը հազար կդառնա,
Աննշանը՝ զորավոր ազգ:
Ես՝ Եհովաս, կարագացնեմ դա, երբ ժամանակը գա»:
61 Գերիշխան Տեր Եհովան ինձ տվել է իր ոգին:+
Եհովան ինձ օծել է, որ բարի լուր հռչակեմ հեզերին:+
Ուղարկել է, որ բուժեմ նրանց, ում սիրտը կոտրված է,
Գերիներին հայտնեմ, որ ազատ են արձակվելու,
Բանտարկյալներին ասեմ, որ նրանց աչքերը բացվելու են,+
2 Հռչակեմ, որ եկել է Եհովայի բարեհաճության տարին,
Եվ հասել է մեր Աստծու վրեժխնդրության օրը,+
Մխիթարեմ բոլոր սգավորներին,+
3 Սիոնի համար սգացողներին հոգ տանեմ,
Մոխիրը փոխարինեմ զարդարուն գլխադիրով,
Սուգը՝ ցնծության յուղով,
Ընկճված ոգին՝ գովաբանության հանդերձանքով:
4 Նրանք կվերականգնեն հնամենի ավերակները,
Կկառուցապատեն վաղուց ամայացած վայրերը,+
Կվերակառուցեն ավերված քաղաքները՝+
Սերնդեսերունդ քարուքանդ մնացած վայրերը:+
6 Դուք կկոչվեք Եհովայի քահանաներ,+
Ձեզ Աստծու ծառաներ կանվանեն:
Դուք ազգերի բարիքները կուտեք,+
Նրանց փառահեղ գանձերի մասին պարծանքով կխոսեք:
7 Իմ ժողովուրդը այլևս անպատվություն չի կրի, այլ կրկնակի բաժին կստանա,
Չի նվաստանա, այլ ուրախ կբացականչի իր բաժնի համար:
Այո՛, նրանք կրկնակի բաժին կստանան իրենց երկրում+
Եվ կվայելեն հարատև ուրախություն:+
Ես, հավատարմություն դրսևորելով, կտամ նրանց վարձը
Ու նրանց հետ հավիտենական ուխտ կկապեմ:+
9 Նրանց սերունդը ճանաչված կլինի ազգերի մեջ,+
Նրանց զավակները՝ ժողովուրդների մեջ:
Բոլորը, ովքեր նրանց տեսնեն,
Կհասկանան, որ նրանք Եհովայի կողմից օրհնված սերունդ են»:+
10 Ես անչափ կուրախանամ Եհովայով,
Ողջ էությամբ կցնծամ իմ Աստծով,+
Որովհետև նա փրկության հագուստ է ինձ հագցրել,+
Արդարության վերնահագուստով է ինձ պարուրել:
Ես նման եմ մի փեսայի, որը քահանայի պես գլխափաթթոց է կրում,+
Մի հարսի, որը զուգվում է զարդերով:
11 Ինչպես որ երկիրը ծիլեր է բուսցնում,
Ինչպես որ պարտեզը իր մեջ սերմանվածն է աճեցնում,
Այնպես էլ Գերիշխան Տեր Եհովան արդարություն+ ու գովաբանություն կաճեցնի+ բոլոր ազգերի առաջ:
62 Հանուն Սիոնի բարօրության՝ ես չեմ լռի,+
Հանուն Երուսաղեմի՝ չեմ հանդարտվի,
Մինչև որ նրա արդարությունը չշողա պայծառ լույսի պես,+
Եվ նրա փրկությունը՝ բոցավառ ջահի պես:+
Դու նոր անունով կկոչվես,+
Որը ես՝ Եհովաս, անձամբ կտամ քեզ:
3 Դու գեղեցիկ պսակ կդառնաս Եհովայի ձեռքում,
Արքայական գլխափաթթոց՝ քո Աստծու ափում:
4 Դու այլևս լքված կին չես կոչվի,+
Եվ քո երկիրը այլևս ամայի չի համարվի,+
Այլ քեզ կկոչեն «Իմ հավանությունն ունեցող»,+
Քո երկիրը՝ «Ամուսին ունեցող»,
Որովհետև ես՝ Եհովաս, իմ հավանությունը կտամ քեզ,
Եվ քո երկիրը կլինի ամուսնացած կնոջ պես:
5 Ինչպես որ երիտասարդն է կնության առնում կույսին,
Այնպես էլ քո բնակիչները կնության կառնեն քեզ:
Քո Աստվածը կցնծա քեզնով,
Ինչպես որ փեսան է ցնծում իր հարսնացուով:+
6 Պարիսպներիդ վրա, ո՛վ Երուսաղեմ, ես ժամապահներ եմ կանգնեցրել:
Նրանք երբեք չպետք է լռեն՝ ո՛չ գիշերը, ո՛չ ցերեկը:
Ո՛վ Եհովայի մասին խոսողներ, դադար մի՛ առեք,
7 Հանգիստ մի՛ տվեք ձեր Աստծուն, մինչև որ նա հաստատի Երուսաղեմը,
Այո՛, մինչև որ այդ քաղաքը դառնա ողջ երկրի գովաբանության առարկան»:+
8 Եհովան, բարձրացնելով իր աջ ձեռքն ու հզոր բազուկը, երդվել է.
«Քո հացահատիկն այլևս չեմ տա թշնամիներիդ որպես կերակուր,
Օտարականները չեն խմի քո գինին, որի համար տքնաջան աշխատել ես:+
9 Այլ հացահատիկը հավաքողները հենց իրենք էլ կուտեն այն ու կգովաբանեն Եհովային,
Խաղողը հավաքողները հենց իրենք էլ կխմեն այն իմ սուրբ գավիթներում»:+
10 Անցե՛ք, անցե՛ք դարպասներով:
Մաքրե՛ք ճանապարհը ժողովրդի համար:+
Կառուցե՛ք, մայրուղի՛ կառուցեք:
Այն մաքրե՛ք քարերից:+
Ժողովուրդների համար նշանասյո՛ւն կանգնեցրեք:+
11 Եհովան մինչև երկրի ծայրերը ազդարարել է.
«Ասե՛ք Սիոնի դստերը.
«Ահա գալիս է քո փրկությունը:+
Աստծու մոտ է պարգևը, որ նա շնորհելու է,
Նրա մոտ է վարձատրությունը, որ նա տալու է»»:+
12 Նրանց կկոչեն սուրբ ժողովուրդ, Եհովայի կողմից փրկագնվածներ,+
Իսկ քեզ «Ցանկալի», «Չլքված քաղաք» կանվանեն:+
63 Այս ո՞վ է, որ գալիս է Եդոմից,+
Վառ, գունագեղ* հագուստով գալիս է Բոսրայից,+
Ո՞վ է այս շքեղ հանդերձ հագածը, որ գալիս է մեծ զորությամբ:
«Այդ ես եմ՝ Նա, ով արդար բաներ է խոսում,
Նա, ով ունի փրկելու մեծ զորություն»:
2 Բայց ինչո՞ւ է քո հագուստը կարմիր,
Ինչո՞ւ շորերդ ասես հնձանում խաղող ճմլողի շորեր լինեն:+
3 «Ես հնձանում մեն-մենակ խաղող էի ճմլում,
Ոչ մի մարդ չկար ինձ հետ:
Բարկությամբ ճմլում էի թշնամիներիս,
Ցասումով լցված՝ նրանց կոխկրտում:+
Նրանց արյունն է հագուստիս վրա ցայտել,
Շորերս ամբողջությամբ կեղտոտել:
4 Վճռել եմ վրեժխնդրության օր բերել,+
Եկել է իմ ժողովրդին փրկագնելու տարին:
5 Ես նայում էի, բայց ինձ աջակից չկար,
Զարմացա, որ ինձ թիկունք կանգնող չկար:
7 Ես կխոսեմ Եհովայի՝ հավատարիմ սիրով արված գործերի մասին,
Եհովայի՝ գովաբանության արժանի գործերի մասին,
Քանի որ գթասրտությունից ու մեծ հավատարիմ սիրուց մղված՝
Եհովան շատ բաներ է արել մեզ համար,+
Բազում լավ բաներ է արել Իսրայելի տան համար:
8 Նա ասաց. «Նրանք, անկասկած, իմ ժողովուրդն են՝
Իմ որդիները, որոնք անհավատարիմ չեն լինի»:+
Ուստի նա դարձավ նրանց Փրկիչը:+
9 Ամեն անգամ, երբ նրանք ցավ ու տառապանք էին կրում, դա նրան էլ էր ցավ պատճառում,+
11 Նրանց միտքը եկան վաղեմի օրերը, նրա ծառա Մովսեսի ժամանակները:
Նրանք ասացին. «Ո՞ւր է Նա, ով ծովից հանեց+ իր ժողովրդին նրա հովիվների հետ,+
Ո՞ւր է Նա, ով իր սուրբ ոգին դրեց Մովսեսի* մեջ,+
12 Նա, ով իր փառահեղ բազկով աջակցում էր Մովսեսին,*+
Ով բաժանեց ջրերը նրանց առաջ,+
Որ հավիտենական անուն ստեղծի իր համար,+
13 Ով տարավ նրանց ալեկոծ* ջրերի միջով,
Եվ նրանք անցան առանց սայթաքելու,
Ինչպես որ ձին՝ բաց դաշտում:*
14 Եհովայի ոգին նրանց առաջնորդում է դեպի հանգիստ,+
Ինչպես որ հոտն է իջնում հովիտ, որ հանգիստ առնի»:
Դու այդպես առաջնորդում էիր քո ժողովրդին,
Որ քո վեհ անունը փառավորես:+
15 Նայիր երկնքից ու տես,
Նայիր քո սուրբ ու փառահեղ* բարձր բնակավայրից:
Ո՞ւր է քո ջերմ հոգատարությունը մեր հանդեպ,
Ո՞ւր է քո զորությունը, ներսդ տակնուվրա անող կարեկցանքն+ ու գութը:+
Դրանք այլևս չես դրսևորում մեր հանդեպ:
16 Չէ՞ որ դու մեր Հայրն ես:+
Նույնիսկ եթե Աբրահամը մեզ չճանաչի,
Իսրայելը մեզ չընդունի,
Միևնույն է, ո՛վ Եհովա, դու մեր Հայրն ես:
Հնուց ի վեր մեր Փրկագնողն ես կոչվել:+
17 Ո՛վ Եհովա, ինչո՞ւ ես թողնում, որ շեղվենք քո ճանապարհներից:
Ինչո՞ւ ես թողնում, որ մեր սիրտը կարծրանա, ու չվախենանք քեզնից:+
Հանուն քո ծառաների, հանուն այն ցեղերի, որ քոնն են՝
Կրկին բարեհաճ եղիր մեր հանդեպ:+
18 Քո սուրբ ժողովուրդը միայն կարճ ժամանակ սեփականություն ունեցավ:
Մեր հակառակորդները կոխկրտեցին քո սրբարանը:+
19 Արդեն շատ վաղուց է, որ այնպիսին ենք, ասես դու մեզ վրա երբեք էլ չես իշխել,
Ասես երբեք էլ քո անունը չենք կրել:
64 Երանի՜ պատռեիր երկինքն ու ցած իջնեիր,
Այնպես որ քո գալուց լեռները ցնցվեին:
2 Երանի՜ գայիր ինչպես կրակ, որ վառում է ցախը ու եռացնում ջուրը,
Այդժամ քո անունը հայտնի կդառնար հակառակորդներիդ,
Քո ահից ազգերը տագնապահար կլինեին:
3 Երբ դու ակնածանք ներշնչող բաներ էիր անում
(Բաներ, որ չէինք համարձակվի ակնկալել),+
Դու իջնում էիր, և քո ներկայությունից լեռները ցնցվում էին:+
4 Հնուց ի վեր ոչ ոք չի լսել, ոչ ոքի ականջին չի հասել,
Եվ ոչ մի աչք չի տեսել, որ քեզնից բացի ուրիշ Աստված լինի,
5 Դու ընդառաջ ես գնում նրանց, ովքեր ուրախությամբ ճիշտն են անում,+
Ովքեր հիշում են քեզ ու քո ճանապարհներով են գնում:
Բայց ահա դու բարկացար, քանի որ մենք շարունակ մեղք էինք գործում,+
Երկար ժամանակ էինք այդպես վարվում:
Ուրեմն մի՞թե հիմա կփրկվենք:
6 Բոլորս անմաքուր ենք դարձել,
Մեր բոլոր արդար գործերը ասես դաշտանի լաթ լինեն:+
Բոլորս կթառամենք տերևների պես,
Մեր հանցանքները քամու պես կքշեն-կտանեն մեզ:
7 Չկա մեկը, որ քո անունը կանչի,
Չկա մեկը, որ ձգտի կառչած մնալ քեզնից:
Դու մեզնից երես ես թեքել,+
Այնպես ես անում, որ մեր հանցանքների պատճառով հալումաշ լինենք:
8 Բայց, ո՛վ Եհովա, դու մեր Հայրն ես,+
Մենք կավ ենք, դու էլ մեր Բրուտն ես,+
Մենք բոլորս քո ձեռքի գործն ենք:
9 Չափազանց մի՛ բարկացիր, ո՛վ Եհովա,+
Մեր հանցանքը առհավետ մտքումդ մի՛ պահիր:
Խնդրում ենք, ուշադրություն դարձրու մեզ,
Չէ՞ որ մենք բոլորս քո ժողովուրդն ենք:
Մեզ համար թանկ ամեն բան ավերվել է:
12 Ո՛վ Եհովա, այս ամենը տեսնելով՝ մի՞թե կշարունակես ոչինչ չձեռնարկել:
Մի՞թե լուռ կմնաս և թույլ կտաս, որ մեզ այս աստիճան կեղեքեն:+
65 «Ես ինձ հայտնի դարձրի նրանց, ովքեր իմ մասին չեն հարցրել:
Թույլ տվեցի, որ ինձ գտնեն նրանք, ովքեր ինձ չեն փնտրել:+
Մի ազգի, որը չի կանչել իմ անունը, ասացի. «Ահա ես, ահա ես»:+
2 Ամեն օր, ձեռքերս տարածած, ինձ մոտ եմ կանչել մի համառ ժողովրդի,+
Նրանց, ովքեր քայլում են չար ճանապարհով,+
Շարժվում են իրենց ցանկություններով,+
3 Մի ժողովրդի, որն անընդհատ առերես վիրավորում է ինձ,+
Պարտեզներում զոհ է մատուցում,+
Աղյուսների վրա ընծաներ է մատուցում՝ այրելով դրանք:
5 Նրանք ասում են. «Հեռո՛ւ մնա ինձնից, մի՛ մոտեցիր,
Ես քեզնից սուրբ եմ»:*
Նրանք ասես ծուխ լինեն իմ քթանցքերում,
Օրնիբուն այրվող կրակ:
6 Այս ամենը գրված է իմ առաջ,
Եվ ես ձեռքերս ծալած չեմ մնա:
Ես նրանց կհատուցեմ,+
Նրանց լիարժեք հատուցում կտամ*
7 Թե՛ իրենց, թե՛ իրենց նախահայրերի հանցանքների համար,+– ասում է Եհովան:–
Քանի որ լեռների վրա ընծաներ են մատուցում՝ այրելով դրանք,
Բլուրների վրա անարգում են ինձ,+
Առաջին բանը, որ կանեմ, նրանց լիարժեք հատուցում տալը կլինի»:
8 Եհովան ասում է. «Երբ ողկույզի մեջ դեռ հյութ է լինում մաճարի համար,
Մարդիկ ասում են՝ «Դեն մի՛ գցիր, որովհետև մեջը դեռ լավ բան կա»:
Այդպես էլ ես, հանուն իմ ծառաների, չեմ կործանի բոլորին:+
9 Հակոբից սերունդ առաջ կբերեմ
Եվ Հուդայից՝ ժառանգ, որ տիրանա իմ լեռներին:+
Իմ ընտրյալները կստանան այդ երկիրը,
Ու իմ ծառաները կբնակվեն այնտեղ:+
10 Սարոնը+ կդառնա արոտավայր՝ ոչխարների համար,
Դա կանեմ հանուն իմ ժողովրդի, որը իմ բարեհաճությունը կփնտրի:
Սեղան եք գցում Բախտի աստծու համար
Եվ բաժակները համեմված գինով եք լցնում Ճակատագրի աստծու համար:
12 Ես սրի բերան կտամ ձեզ,+
Եվ դուք բոլորդ ծնկի կգաք, որ մորթվեք,+
Քանի որ ես կանչում էի, բայց դուք չէիք պատասխանում,
Խոսում էի, բայց դուք չէիք լսում:+
Շարունակ անում էիք այն, ինչը չար է իմ աչքին,
Ընտրում էիք այն, ինչը տհաճ է ինձ»:+
13 Ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է.
«Իմ ծառաները կուտեն, իսկ դուք սոված կմնաք:+
Իմ ծառաները կխմեն,+ իսկ դուք ծարավ կմնաք:
Իմ ծառաները կուրախանան,+ իսկ դուք ամոթահար կլինեք:+
14 Իմ ծառաները սրտի բերկրանքից ուրախ կբացականչեն,
Իսկ դուք սրտի ցավից կաղաղակեք ու վհատությունից կոռնաք:
15 Ձեզնից հետո դուք մի անուն կթողնեք, որն ընտրյալներս կհիշատակեն անեծք ասելիս:
16 Երկրի վրա ամեն ոք, ով ցանկանա օրհնվել,
Օրհնություն կստանա ինձնից՝ ճշմարտության* Աստծուց,
Երկրի վրա ամեն ոք, ով երդում տալու լինի,
Ճշմարտության Աստծով կերդվի,+
Որովհետև նախկին նեղությունները մոռացված կլինեն,
Իմ աչքի առաջից վերացած կլինեն:+
17 Ահա ես նոր երկինք ու նոր երկիր եմ ստեղծում:+
Նախկին բաներն այլևս մտքում չեն լինի,* ոչ էլ սիրտը կճնշեն:+
18 Ուստի ցնծացեք ու առհավետ ուրախացեք այն ամենով, ինչ արարում եմ,
Որովհետև վերստին ստեղծում եմ Երուսաղեմը, որ ուրախության պատճառ լինի,
Ստեղծում եմ նրա ժողովրդին, որ ցնծության պատճառ լինի:+
19 Ես կուրախանամ Երուսաղեմով ու կցնծամ իմ ժողովրդով,+
Նրա մեջ լացի ձայն և ողբագին աղաղակ այլևս չի լսվի»:+
20 «Այնտեղ այլևս չի լինի այնպես, որ նորածին երեխան ընդամենը մի քանի օր ապրի,
Կամ որ տարեց մարդը, իր կյանքի բոլոր օրերը չապրած, մեռնի:
Հարյուր տարեկանում մահացողի մասին կասեն, թե ընդամենը պատանի էր,
Եվ մեղսագործը կանիծվի ու կմեռնի, նույնիսկ եթե հարյուր տարեկան լինի:*
22 Նրանք չեն շինի, որ ուրիշը բնակվի,
Ու չեն տնկի, որ ուրիշը ուտի:
Իմ ժողովրդի կյանքը ծառերի կյանքի պես երկար կլինի,+
Եվ իմ ընտրյալները լիովին կվայելեն իրենց աշխատանքի արդյունքը:
23 Նրանց տքնաջան աշխատանքը ապարդյուն չի լինի,+
Երեխաները, որ նրանք կունենան, տառապանք չեն կրի,
Որովհետև նրանք մի սերունդ են, որ օրհնված է Եհովայի կողմից,+
Իրենց զավակներն էլ՝ իրենց հետ:+
24 Նրանք դեռ չկանչած՝ ես կպատասխանեմ,
Դեռ խոսելիս կլինեն, ու ես կարձագանքեմ:
Իմ ողջ սուրբ լեռան վրա նրանք ոչ ոքի չեն վնասի ու ոչինչ չեն ավերի»,+– ասում է Եհովան:
66 Ահա թե ինչ է ասում Եհովան.
«Երկինքն իմ գահն է, և երկիրը՝ իմ ոտքերի պատվանդանը:+
2 «Այս ամենը իմ ձեռքով է ստեղծվել,
Այդպես են այս բոլորն առաջ եկել,– ասում է Եհովան:+–
3 Ցուլ մորթողը իմ աչքին ասես մարդասպան լինի,+
Ոչխար զոհաբերողը՝ շուն զոհաբերող,*+
Ընծա բերողը՝ խոզի արյուն մատուցող,+
Նրանք իրենք են իրենց ճանապարհներն ընտրում,
Զզվելի բաներով են ուրախանում:
4 Ես էլ նրանց պատժամիջոցները կընտրեմ+
Եվ այն, ինչից սարսափում են, նրանց գլխին կբերեմ,
Քանի որ երբ կանչում էի, ոչ ոք չէր պատասխանում,
Երբ խոսում էի, ոչ ոք չէր լսում:+
Նրանք շարունակում էին անել այն, ինչը չար է իմ աչքին,
Եվ նախընտրում էին ինձ տհաճ բաներ անել»:+
5 Եհովայի խոսքը խորապես հարգողնե՛ր, լսեք, թե նա ինչ է ասում.
«Ձեր եղբայրները, ովքեր իմ անվան պատճառով ատում են ձեզ ու մերժում, կեղծավորաբար ասում էին. «Փա՛ռք Եհովային»:+
Բայց ես կհայտնվեմ ու ձեզ ուրախություն կբերեմ,
Մինչդեռ նրանք ամոթահար կլինեն»:+
6 Աղմուկ-աղաղակ է լսվում քաղաքից, ձայներ են լսվում տաճարից.
Այդ Եհովան է ըստ արժանվույն հատուցում իր թշնամիներին:
7 Դեռ երկունքի ցավերը չսկսված՝ կինը ծնեց,+
Դեռ ցավերը չբռնած՝ արու զավակ ունեցավ:
8 Ո՞վ է այդպիսի բան լսել:
Ո՞վ է նման բան տեսել:
Մի՞թե մեկ օրում մի երկիր լույս աշխարհ կբերվի,
Կամ մի՞թե միանգամից մի ազգ կծնվի:
Բայց ահա Սիոնի երկունքի ցավերը հազիվ սկսված՝ նա որդիներ ծնեց:
9 «Մի՞թե ես կհասցնեմ ծննդաբերության և թույլ չեմ տա, որ երեխան ծնվի,– ասում է Եհովան:–
Կամ մի՞թե այնպես կանեմ, որ ծննդաբերությունը սկսվի, ու հետո կփակեմ արգանդը»,– ասում է քո Աստվածը:
10 Երուսաղեմը սիրողնե՛ր, բոլորդ ուրախացեք+ ու հրճվեք նրա հետ:+
Նրա համար սգացողնե՛ր, բոլորդ մեծապես ցնծացեք նրա հետ,
11 Որովհետև դուք կկերակրվեք ու լիարժեք կհագենաք մխիթարությամբ լի նրա մայրական կրծքով,
Կուշտ կխմեք և ուրախություն կստանաք նրա մեծ փառքից:
12 Եհովան ասում է.
Դուք կկերակրվեք, գրկի մեջ առնված կտարվեք ու ծնկներին դրված կօրորվեք:
13 Ինչպես մայրն է մխիթարում որդուն,
Այնպես էլ ես շարունակ կմխիթարեմ ձեզ,+
Երուսաղեմի բարօրությունը տեսնելով՝ դուք կմխիթարվեք:+
14 Դուք կտեսնեք դա, ու ձեր սիրտը կցնծա,
Ձեր ոսկորները դալար խոտի պես կփթթեն:
Եհովան իր զորությունը* կդրսևորի հօգուտ իր ծառաների,
Իսկ իր թշնամիներին նա դատապարտության կարժանացնի»:+
Կգամ, որ հատուցեմ կատաղի ցասումով,
Որ պատժեմ բոցավառ կրակով:+
16 Ես՝ Եհովաս, կրակով դատաստան կանեմ,
Սրով դուրս կգամ բոլոր մարդկանց* դեմ,
Ու Եհովայի կողմից սպանվածները շատ կլինեն:
17 Նրանք, ովքեր սրբագործվում* են ու մաքրվում, որ գնան պարտեզներ՝*+ հետևելով կենտրոնում եղողին, և ովքեր խոզի միս,+ գարշելի բաներ ու մկներ են ուտում,+ բոլորն էլ բնաջինջ կլինեն,– ասում է Եհովան:– 18 Ես գիտեմ նրանց գործերն ու մտքերը, ուստի գալիս եմ, որ հավաքեմ բոլոր ազգերին ու տարբեր լեզուներով խոսող մարդկանց. նրանք կգան ու կտեսնեն իմ փառքը»:
19 «Ես նշան հանդիսացող մի բան կանեմ նրանց մեջ ու փրկվածներից ոմանց կուղարկեմ ազգերի մոտ, որոնք չեն լսել իմ մասին և չեն տեսել իմ փառքը: Կուղարկեմ Թարսիս,+ Փուլ, Լուդ,+ որտեղ ապրում են հմուտ աղեղնավորներ, նաև Թոբել, Հավան+ ու հեռավոր կղզիներ: Ազգերի մեջ նրանք կհռչակեն իմ փառքի մասին:+ 20 Նրանք բոլոր ազգերի միջից կբերեն ձեր բոլոր եղբայրներին+ որպես նվեր ինձ՝ Եհովայիս համար: Ձիերի, կառքերի, ծածկած սայլակառքերի, ջորիների ու արագընթաց ուղտերի վրա նրանց կբերեն իմ սուրբ լեռը՝ Երուսաղեմ,– ասում է Եհովան,– ինչպես որ Իսրայելի ժողովուրդն է մաքուր անոթում նվեր բերում Եհովայի տուն»:
21 «Նրանցից ոմանց քահանաներ ու ղևտացիներ կդարձնեմ»,– ասում է Եհովան:
22 «Ինչպես որ իմ առաջ միշտ կանգուն կմնան նոր երկինքն ու նոր երկիրը,+ որ ես ստեղծում եմ,– ասում է Եհովան,– այնպես էլ ձեր սերունդն ու ձեր անունը կմնան»:+
23 «Եվ նորալուսնից նորալուսին, Շաբաթից Շաբաթ
Բոլոր մարդիկ* կգան, որ խոնարհվեն իմ առաջ,*+– ասում է Եհովան:–
24 Նրանք դուրս կգան ու կտեսնեն իմ դեմ ըմբոստացած մարդկանց դիակները:
Դրանց վրայի որդերը չեն սատկի,
Ու դրանք այրող կրակը չի հանգչի:+
Բոլոր մարդիկ կգարշեն դրանցից»:
Նշանակում է «փրկություն՝ Եհովայից»:
Բռց.՝ «իր տիրոջ մսուրը»:
Կամ՝ «իր տիրոջը»:
Սա պոետիկ արտահայտություն է և վերաբերում է Երուսաղեմ քաղաքին կամ դրա բնակիչներին:
Կամ՝ «ղեկավարներ»:
Կամ՝ «ուսուցմանը», «առաջնորդությանը»:
Այսինքն՝ արու ոչխարների:
Այսինքն՝ ցանկապատված բակերը: Բառարանում տես «Գավիթ»:
Կամ՝ «Անհայր երեխայի»:
Մետաղների մշակման արդյունքում առաջացած թափոն:
Կամ՝ «Անհայր երեխայի»:
Ըստ ամենայնի, այս ծառերն ու պարտեզները կապ ունեին կռապաշտության հետ:
Վուշի թելերի մանրուք՝ մնացուկ:
Կամ՝ «ուսուցումը», «առաջնորդությունը»:
Գութանի՝ արորի մետաղյա կտրիչը, որը մտնում է հողի մեջ և ճեղքում այն:
Էտելու՝ ավելորդ ճյուղերը կտրելու գործիք:
Փոքր չափի անկուշտ կաթնասուններ:
Այսինքն՝ Աստված:
Կամ՝ «Անհաստատները»:
Կամ՝ «ձեզ բուժող»:
Բռց.՝ «իրենց գործերի պտուղը կուտեն»:
Բռց.՝ «պարանոցը (կոկորդը) ձգած»:
Կամ՝ «Կախազարդերից»:
Կամ՝ «լանջագոտիներից»:
Բռց.՝ «Հոգու տներից»:
Կամ՝ «խեցի-հմայիլներից»:
Կամ՝ «ներքնազգեստներից»:
Հանցավորի կամ ստրուկի մարմնի վրա շիկացած երկաթով արված դրոշմ:
Կնոջ համար խայտառակություն էր չամուսնացած լինելը և երեխա չունենալը:
Կամ՝ «զտող»:
Բռց.՝ «արտաթորանքը»:
Բռց.՝ «Տասը լծվար»: Այսինքն՝ այն տարածքում, որը զույգ ցլերը կարող են հերկել տասը օրվա ընթացքում:
Մոտ 22 լ: Տես հավելված Բ14:
Մոտ 220 լ: Տես հավելված Բ14:
Մոտ 22 լ: Տես հավելված Բ14:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Բռց.՝ «կիջնի նրա շքեղությունը»:
Կամ՝ «իր արդարադատությամբ»:
Կամ՝ «որոշումը», «խորհուրդը»:
Կամ՝ «ուսուցումը», «առաջնորդությունը»:
Կամ՝ «նշանասյուն է բարձրացրել հեռավոր մի ազգի համար»:
Կամ՝ «պատրաստ են նետահարելու»:
Կամ հնարավոր է՝ «չկարողացավ»:
Նշանակում է «միայն մնացորդ (մնացածները) կվերադառնա»:
Կամ հնարավոր է՝ «ահաբեկենք»:
Կամ՝ «դրա պարսպի մեջ ճեղք բացենք»: Բռց.՝ «ճեղքենք բացենք այն»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ՝ «օրիորդը»:
Նշանակում է «մեզ հետ Աստված է»:
Կամ՝ «բոլոր արոտավայրերում»:
Բռց.՝ «Գետի»:
Հնարավոր է՝ խոսքը վայրի կենդանիների հանդեպ վախի մասին է:
Բռց.՝ «մահկանացու մարդու ստիլոսով»:
Հնարավոր է՝ նշանակում է «շտապում է ավար վերցնելու, արագ գալիս է կողոպտելու»:
Կամ՝ «վկայեն»:
Բռց.՝ «մերձեցա»:
Խոսքը Եսայիայի կնոջ մասին է:
Սիլոան ջրատարի անվանում է:
Բռց.՝ «Գետի»:
Տես 7:14, ծնթ.:
Բառարանում տես «Աստվածավախություն»:
Կամ՝ «Ուսուցումը», «Առաջնորդությունը»:
Կամ՝ «փափագով կսպասեմ»:
Կամ՝ «ծլվլում»:
Բռց.՝ «արշալույս»:
Կամ՝ «Կառավարումը», «Իշխանական ղեկավարությունը»:
Կամ՝ «Հզոր Աստվածային»: Եբր.՝ Էլ Գիբբոր, ոչ թե Ամենակարող Աստված՝ եբր. Էլ Շադդայ, ինչպես որ Ծն 17:1-ում է:
Այսինքն՝ Իսրայելի:
Բռց.՝ «հետևից»:
Կամ հնարավոր է՝ «արմավենու ճյուղն ու եղեգը»:
Կամ՝ «անհայր երեխաներին»:
Կամ՝ «անհայր երեխաներին»:
Կամ՝ «պատժի»:
Կամ՝ «փառքը»:
Կամ՝ «ասորեստանցին»:
Հավանաբար, խոսքը Իսրայելի թագավորներին օծելու յուղի մասին է կամ էլ այնպիսի յուղի, ինչպիսին օգտագործել էին Գեդեոնի 300 ռազմիկները իրենց ջահերի համար:
Սա պոետիկ արտահայտություն է և վերաբերում է այդ քաղաքին կամ դրա բնակիչներին:
Կամ՝ «ոգով»:
Կամ՝ «ժամանակ առ ժամանակ կապրի»:
Կամ հնարավոր է՝ «Հորթն ու առյուծը միասին կարածեն»:
Կամ՝ «Ազգերը կփնտրեն նրան»:
Բռց.՝ «հանգրվանը»:
Կամ՝ «Եթովպիայից»:
Այսինքն՝ Բաբելոնից:
Բռց.՝ «լեզուն»:
Կամ հնարավոր է՝ «կցամաքեցնի»:
Բռց.՝ «Գետի»:
Կամ հնարավոր է՝ «Եվ այն կբաժանի յոթ վտակների»:
Կամ՝ «ոգով»:
«Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
Կամ՝ «Նվագակցությամբ գովերգեք»:
Բռց.՝ «բնակչուհի»: Սիոնի բնակչության հավաքական կերպարը:
Բռց.՝ «սրբագործվածներին»: Բառարանում տես «Սրբագործել»:
Բռց.՝ «երկինքների»:
Բռց.՝ «ու դրանց Կեսիլները»: Թերևս խոսքը Օրիոնի և շրջակա համաստեղությունների մասին է:
Այծեղջերուների տեսակ:
Կամ՝ «թագավորությունների զարդարանքը»:
Բվերի ընտանիքի խոշոր գիշատիչ թռչուն:
Կամ հնարավոր է՝ «այծանման դևերը»:
Բռց.՝ «հանգիստ կտա»:
Բռց.՝ «հանգիստ տա»:
Կամ՝ «առակ կասեք»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Բռց.՝ «բանտարկյալները»:
Բռց.՝ «տանը»:
Կամ՝ «ճյուղի»:
Կամ՝ «ասորեստանցուն»:
Կամ՝ «Նրա ձեռքը պատրաստ է հարվածելու բոլոր ազգերին»:
Բռց.՝ «Օձի արմատից»:
Բռց.՝ «թռչող կրակոտ օձ»:
Բռց.՝ «արմատը»:
Բռց.՝ «Կիր-Մովաբը»:
Կամ՝ «հեղեղատը»: Բառարանում տես «Հեղեղատ»:
Այսինքն՝ արու ոչխար:
Ըստ ամենայնի, խոսքը Հուդայի մասին է:
Խոսքը Սիոն քաղաքի մասին է:
Բռց.՝ «դուստրերը»:
Ամենայն հավանականությամբ, խոսքը իրար սեղմած ու բլիթի տեսք տված չամիչների մասին է:
Այսինքն՝ աստիճանաձև դասավորված հողահարթակները:
Կամ՝ «կարմիր խաղողով ծանրաբեռնված ճյուղերը»:
Կամ հնարավոր է՝ «Քանի որ ձեր ամառային այգեքաղի ու բերքահավաքի ժամանակ մարտագոչ է լսվում»:
Խաղողի բերքահավաքից հետո վազերի վրա մնացած մանր ողկույզները հավաքելը:
Բառարանում տես «Սուրբ ձող»:
Այսինքն՝ Երուսաղեմը:
Կամ՝ «Հաճելի»:
Կամ՝ «օտար աստծու»:
Այսինքն՝ հացահատիկի թեփ:
Կամ՝ «դաշտագլորն է»:
Էտելու՝ ավելորդ ճյուղերը կտրելու գործիք:
Կամ՝ «Մեմփիսի»:
Կամ հնարավոր է՝ «ո՛չ արմավենու ճյուղը, ո՛չ եղեգը»:
Խոսքը եբրայերենի մասին է:
Բռց.՝ «երրորդը»:
Կամ՝ «հրամանատարը»:
Կամ՝ «կիսահագնված»:
Կամ՝ «կմերկացնի»:
Կամ՝ «Եգիպտոսի գեղեցկությամբ հիացողները»:
Ըստ ամենայնի, խոսքը հին Բաբելոնիայի շրջանի մասին է, որը ամեն տարի հեղեղվում էր Եփրատի ու Տիգրիսի ջրերով:
Ըստ ամենայնի, խոսքը Բաբելոնի մասին է:
Կամ՝ «օծե՛ք վահանը»: Հնարավոր է՝ վահանը ներկայացնում է ապագա թագավորին:
Նշանակում է «հացահատիկի հասկերը կամնաքարերով տրորել, մանրել»:
Այստեղ «իմ» դերանունը թերևս վերաբերում է Եհովային, ում ներկայացնում է նրա մարգարեն:
Բռց.՝ «կալատեղի որդի՛»:
Նշանակում է «լռություն»:
Ըստ ամենայնի, խոսքը Արաբիայի մասին է:
Ըստ ամենայնի, խոսքը Երուսաղեմի մասին է:
Բռց.՝ «իմ ժողովրդի դստեր»: Փոխաբերություն, որը թերևս արտահայտում է խղճահարություն և կարեկցանք:
Կամ՝ «ձիավորներով»:
Բռց.՝ «մերկացնում է»:
«Քո» դերանունը վերաբերում է 4-րդ համարում նշված ժողովրդին:
Կամ՝ «ձիավորները»:
Կամ՝ «վարագույրը»:
Բռց.՝ «բնակատեղի»:
Բռց.՝ «Ես նրա ուսին կդնեմ»:
Բռց.՝ «ծանրությունը»:
Հավանաբար, խոսքը Կիպրոսի մասին է:
Նեղոս գետի վտակներից մեկը:
Բռց.՝ «կույսեր»:
Բռց.՝ «դուստր»:
Կամ հնարավոր է՝ «նավահանգիստ»:
Բռց.՝ «Ո՛վ Սիդոնի կույս դուստր»:
Հնարավոր է՝ վերաբերում է Տյուրոսին:
Ըստ ամենայնի, խոսքը Հուդայի և Երուսաղեմի մասին է:
Կամ՝ «Կխեղի դրա կերպարանքը»:
Կամ հնարավոր է՝ «չորանում է»:
Կամ՝ «վաղեմի»:
Բառարանում տես «Ուխտ»:
Կամ հնարավոր է՝ «ցամաքում է»:
Բռց.՝ «ծովից»:
Կամ՝ «լույսի շրջանում»:
Կամ՝ «նստվածք ունեցող գինով»:
Բռց.՝ «կուլ կտա»:
Բռց.՝ «կուլ կտա»:
Ըստ ամենայնի, խոսքը Աստծու մասին է:
Կամ հնարավոր է՝ «հաստատուն միտք ունեցողներին»:
«Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
Կամ՝ «հարթ»:
Բռց.՝ «Իմ դին»:
Կամ հնարավոր է՝ «խոտաբույսերի (փիփերթի) ցող է»:
Կամ՝ «Երկիրը ծնունդ կտա անզոր մեռելներին»:
Բառարանում տես «Լևիաթան»:
Ըստ ամենայնի, խոսքը Իսրայելի մասին է:
Բռց.՝ «դու»:
Բառարանում տես «Սուրբ ձող»:
Բռց.՝ «Գետից»:
Բառարանում տես «Հեղեղատ»:
Կամ՝ «հպարտ», «գոռոզ»:
Ըստ ամենայնի, խոսքը մայրաքաղաքի՝ Սամարիայի մասին է:
Կամ՝ «Այս չափման լարը, այն չափման լարը, այս չափման լարը, այն չափման լարը»:
Կրոնական առաջնորդների համար Եսայիայի հայտնած լուրը ձանձրալի էր և նման էր մանկական ոտանավորի:
Կամ՝ «Այս չափման լարը, այն չափման լարը, այս չափման լարը, այն չափման լարը»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ հնարավոր է՝ «տեսիլք ենք տեսել»:
Կամ՝ «ուղղալար»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ հնարավոր է՝ «Երբ նրանք հասկանան, ահազդու սարսափով կհամակվեն»:
Բույս, որի հատիկներն օգտագործում են որպես համեմունք:
Կամ՝ «խրատում», «պատժում»:
Հացահատիկը մանրելու գործիք:
Կամ՝ «Ում իմաստությունը մեծ է»:
Հնարավոր է՝ նշանակում է «Աստծու զոհասեղանի կրակարան»: Ըստ ամենայնի, խոսքը Երուսաղեմի մասին է:
Այսինքն՝ հացահատիկի թեփի:
Եբր.՝ խոզիմ: Բառարանում տես «Տեսանող»:
Կամ՝ «Ինչքա՜ն այլասերված եք»:
Բռց.՝ «սխալը ցույց տվողի»:
Այսինքն՝ ամոթից և հիասթափությունից:
Բռց.՝ «ոգով մոլորվածները»:
Բռց.՝ «ըմպելիք են թափում որպես զոհ»: Ըստ ամենայնի, խոսքը համաձայնագիր կնքելու մասին է:
Բռց.՝ «ամրոցում»:
Բռց.՝ «թռչող կրակոտ օձը»:
Ըստ ամենայնի, խոսքը Հուդայի ժողովրդի մասին է:
Բառարանում տես «Ռախաբ»:
Կամ՝ «ուսուցումը», «առաջնորդությունը»:
Եբր.՝ ռոե: Բառարանում տես «Տեսանող»:
Եբր.՝ խոզիմ: Բառարանում տես «Տեսանող»:
Կամ հնարավոր է՝ «հորից»:
Կամ՝ «փափագով սպասում են նրան»:
Բռց.՝ «Նա»:
Կամ՝ «կպղծես»:
Կամ՝ «ձուլածո»:
Բռց.՝ «ճարպոտ ու յուղոտ»:
Քամհարելը քամու առջև պահելով մաքրելն է:
Բռց.՝ «Եհովայի անունը»:
Կամ՝ «շունչը»:
Կամ՝ «սրնգի հնչյունների ներքո»:
Տոֆեթը այստեղ գործածված է որպես ինչ-որ բան այրելու փոխաբերական վայր և խորհրդանշում է ոչնչացում:
Բռց.՝ «Նա»:
Կամ՝ «ձիավորներին»:
Բռց.՝ «Եհովային չեն փնտրում»:
Կամ՝ «Ասորեստանցին»:
Կամ՝ «կրակը»:
Կամ՝ «առատաձեռն»:
Կամ՝ «անհարգալից վարք»:
Կամ՝ «առատաձեռնությամբ»:
Ըստ ամենայնի, Օֆելը Երուսաղեմի մոտակայքում կամ Երուսաղեմում գտնվող բլուր էր:
Խոսքը Ասորեստանի մասին է:
Կամ՝ «զորությամբ»:
Բռց.՝ «ժամանակներում»:
Բռց.՝ «Դա նրա գանձն է»:
Ըստ ամենայնի, Հուդայի:
Կամ հնարավոր է՝ «ցամաքում է»:
Կամ՝ «Դու կխորհրդածես այն սարսափելի ժամանակների մասին»:
Կամ՝ «Լեռներով կհոսի նրանց արյունը»:
Այսինքն՝ արու ոչխարների:
Ըստ ամենայնի, վերաբերում է Բոսրային՝ Եդոմի մայրաքաղաքին:
Բռց.՝ «քարերը»:
Կամ հնարավոր է՝ «Այծանման դևերը»:
Խոսքը այծկիթի մասին է, որը բվի նման թռչուն է:
Բառարանում տես «Վիճակ»:
Կամ՝ «քրքումի»:
Կամ՝ «գլխավոր գինեմատույցին»:
Կամ՝ «ասորերեն»:
Կամ՝ «վիրավորանքի»:
Բռց.՝ «հասել են արգանդի բերանը»:
Բռց.՝ «ոգի կդնեմ նրա մեջ»:
Բռց.՝ «այն»:
Կամ հնարավոր է՝ «միջև»:
«Սիոնի դուստր» և «Երուսաղեմի դուստր» արտահայտությունները պոետիկ են և վերաբերում են Երուսաղեմ քաղաքին կամ դրա բնակիչներին:
Կամ՝ «Նեղոսի ջրանցքները»:
Բռց.՝ «արվել»:
Այսինքն՝ Եզեկիայի:
Կամ՝ «թափված հացահատիկից բուսածը»:
Կամ՝ «տաճարում»:
Հավանաբար, սանդուղքի աստիճանները օգտագործում էին ժամանակը հաշվելու համար, ինչպես որ արեգակնային ժամացույցը:
Բռց.՝ «գերեզմանի դարպասներ մտնել»: Գերեզման. եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
«Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
Կամ հնարավոր է՝ «կռունկի»:
Այսինքն՝ Եհովայի խոսքերի ու գործերի շնորհիվ:
Կամ՝ «Կործանման փոսից»:
Կամ՝ «Իմ բոլոր մեղքերը հեռացրիր աչքիդ առաջից»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Ամենայն հավանականությամբ, խոսքը իրար սեղմած ու բլիթի տեսք տված թզի չրերի մասին է:
Կամ՝ «Քո որդիներից մի քանիսին, որոնց հայրն ես լինելու»:
Բռց.՝ «ճշմարտություն»:
Բռց.՝ «Խոսեք Երուսաղեմի սրտի հետ»:
Կամ՝ «կրկնակի»:
Կամ՝ «Պատրաստե՛ք»:
Կամ՝ «ոգին»:
Կամ՝ «Նրա բազուկը կիշխի հանուն նրա»:
Կամ՝ «կհովվի»:
Այսինքն՝ էգ ոչխարներին:
Տես հավելված Բ14:
Բռց.՝ «չափել»:
Կամ՝ «գնդից»:
Կամ՝ «ղեկավարներին»:
Կամ՝ «հասկացողությունը»:
Այսինքն՝ իրեն ծառայելու:
Կամ՝ «խեղճ»: Բռց.՝ «որդ»:
Այսինքն՝ հացահատիկի թեփ:
Կամ՝ «չեղածի հաշիվ են»:
Կամ՝ «ձուլածո արձանները»:
Բռց.՝ «քամի»:
Կամ՝ «Ժողովուրդներին նա արդարություն կուսուցանի»:
Կամ՝ «ուսուցմանը», «առաջնորդությանը»:
Կամ՝ «ոգի»:
Բռց.՝ «ուխտ»:
Կամ՝ «Իմ փառքը ուրիշ ոչ ոքի հետ չեմ կիսի»:
Բռց.՝ «Նրանցից»:
Կամ՝ «վստահեք»:
Փայտե կամ երկաթե ձող՝ դռան հետևից գցելու և այն փակելու համար:
Մի քանի արևադարձային ծառերից ստացվող անուշահոտ խեժ:
Կամ՝ «ըմբոստ արարքները»:
Հավանաբար, խոսքը Օրենքի ուսուցիչների մասին է:
Ըստ ամենայնի, խոսքը տաճարում ծառայող քահանաների մասին է, ովքեր իրենց իշխանների պես էին պահում:
Կամ՝ «Դեռ մորդ արգանդում եղած ժամանակից»:
Նշանակում է «արդար»: Իսրայելին վերաբերող պատվավոր տիտղոս:
Կամ՝ «ծարավ երկրին»:
Այսինքն՝ պատկերները, կուռքերը:
Կամ՝ «սրբարանում»:
Կամ՝ «սուտ մարգարեների»:
Կամ՝ «Թագավորների մեջքից հանեմ գոտին»:
Փայտե կամ երկաթե ձող՝ դռան հետևից գցելու և այն փակելու համար:
Բռց.՝ «ձիգ կգոտևորեմ»:
Բռց.՝ «Դու ձեռք չունես»: Կամ հնարավոր է՝ «Կավը կասի՞ արդյոք. «Պատրաստածդ բռնակներ չունի»»:
Բռց.՝ «մի կնոջ»:
Խոսքը երկնային մարմինների մասին է:
Կամ հնարավոր է՝ «աշխատողները»:
Կամ հնարավոր է՝ «վաճառականները»:
Կամ հնարավոր է՝ «Ով չարարեց այն, որ դատարկ լինի»:
Բելը և Նաբավը բաբելոնյան աստվածություններ են:
Բռց.՝ «Սրտում դրեք»:
Կամ՝ «նպատակը», «խորհուրդը»:
Երկու աղացքարերից բաղկացած ձեռնաղաց:
Կամ հնարավոր է՝ «ոչ ոքի բարյացակամորեն չեմ դիմավորի»:
Կամ՝ «Թագուհի»:
Կամ հնարավոր է՝ «Չնայած»:
Կամ՝ «Եվ դու չես իմանա, թե ինչ հմայությամբ այն հետ մղես»:
Կամ հնարավոր է՝ «նրանք, ովքեր բաժանում են երկինքը», «աստղագուշակները»:
Բռց.՝ «ամեն մեկը՝ իր շրջանը»:
Բռց.՝ «Հուդայի ջրերից»:
Կամ՝ «կանչում»:
Կամ՝ «ճշմարտությամբ և արդարությամբ»:
Կամ՝ «քննեցի»: Կամ հնարավոր է՝ «ընտրեցի»:
Կամ՝ «Իմ փառքը ուրիշ ոչ ոքի հետ չեմ կիսի»:
Բռց.՝ «Նրանցից»:
Այսինքն՝ Կյուրոսը:
Կամ՝ «ով սովորեցնում է ձեզ ձեր իսկ օգտի համար»:
Կամ՝ «իմ մոր արգանդում եղածս ժամանակից»:
Բռց.՝ «Բերանս»:
Կամ՝ «Եհովան ինձ արդարությամբ կդատի»:
Կամ՝ «պարգևատրողը»:
Բռց.՝ «ուխտ»:
Կամ հնարավոր է՝ «լերկ բլուրների»:
Կամ՝ «ինձ ուսումնավարժ լեզու է տալիս»: Բռց.՝ «ինձ ուսյալների լեզու է տալիս»:
Բռց.՝ «խոսքով»:
Կամ հնարավոր է՝ «պատասխանեմ»:
Կամ՝ «ինձ հետ վիճել»:
Բռց.՝ «Եհովային եք փնտրում»:
Բռց.՝ «Կմխիթարեմ»:
Բռց.՝ «իմ բազկով»:
Կամ՝ «անվերջ կլինի»:
Կամ՝ «ուսուցումը», «առաջնորդությունը»:
Կամ հնարավոր է՝ «Որդը»:
Բառարանում տես «Ռախաբ»:
Խոսքը Սիոնի մասին է:
Բռց.՝ «Որքա՜ն գեղեցիկ են նրա ոտքերը»:
Կամ՝ «մեր Աստծու հաղթանակը»:
Կամ՝ «կպապանձվեն»:
Կամ հնարավոր է՝ «մեր լսած լուրին»:
Բռց.՝ «բազուկը»:
Խոսքը թերևս կողքից դիտող որևէ մեկի կամ Աստծու մասին է:
Խոսքը 52:13-ում նշված ծառայի մասին է:
Կամ՝ «հասկանալու»:
Կամ հնարավոր է՝ «Նա նման էր մեկի, ումից մարդիկ երես էին թեքում»:
Բռց.՝ «նա տարվեց»:
Կամ՝ «նրա ապրելակերպով»:
Կամ՝ «մահացու հարված»:
Կամ՝ «ինչ-որ մեկը նրան թաղվելու տեղ կհատկացնի»:
Բռց.՝ «հարուստ մարդու»:
Բռց.՝ «կտեսնի իր սերունդը»:
Բռց.՝ «Գիտելիքի շնորհիվ»:
Ըստ ամենայնի, այստեղից մինչև 12-րդ համարի վերջը խոսողը Եհովան է:
Բռց.՝ «որդիներ»:
Կամ՝ «տեր»:
Կամ՝ «տեր»:
Կամ՝ «հրագույն»:
Բռց.՝ «սահմաններդ»:
Բռց.՝ «որդիները»:
Բռց.՝ «քո դեմ դատաստանի դուրս եկող ցանկացած լեզու դու կդատապարտես»:
Կամ՝ «ծանր աշխատանքով վաստակած փողը»:
Բռց.՝ «ճարպոտ»:
Խոսքը Հակոբի՝ Իսրայելի մասին է:
Բառարանում տես «Ներքինի»:
Կամ՝ «հուշարձան»:
Կամ հնարավոր է՝ «մահանում են և փրկվում չարիքից»:
Բռց.՝ «մահճի մեջ»:
Բառարանում տես «Շնություն»:
Խոսքը Սիոնի՝ Երուսաղեմի մասին է:
Բռց.՝ «քեզ վիճակ ընկածը»:
Բռց.՝ «հուշակոթող»:
Հնարավոր է՝ խոսքը կռապաշտական ծեսի մասին է, որը կապված է ֆալլոսի պաշտամունքի հետ:
Կամ հնարավոր է՝ «թագավորի»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ՝ «թաքցնում էի քո գործերը»:
Բռց.՝ «խոնարհ ոգի ունեցողի»:
Կամ՝ «հետ եմ բնակվում»:
Բռց.՝ «Ես շուրթերի պտուղ եմ ստեղծում»:
Բռց.՝ «Եվ հարվածում եք անօրենության բռունցքներով»:
Ճահճային խոտաբույս:
Հնարավոր է՝ ծաղրելու կամ մեղադրելու նպատակով:
Բռց.՝ «անարդարություն»:
Կամ՝ «Ազնվությունը»:
Կամ՝ «Ազնվությունը»:
Կամ՝ «իր համար հաղթանակ»:
Կամ՝ «հաղթանակի»:
Կամ՝ «քո արշալույսի պայծառությունը»:
Բռց.՝ «Դու»:
Մի քանի արևադարձային ծառերից ստացվող անուշահոտ խեժ:
Այսինքն՝ արու ոչխարները:
Կամ՝ «առաջվա պես»:
Կամ՝ «կզարդարի»:
Բռց.՝ «թագավորների»:
Կամ՝ «զարդարի»:
Կամ՝ «զարդարեն»:
Կամ հնարավոր է՝ «Վառ կարմիր»:
Կամ՝ «ինձ հաղթանակ բերեցի»:
Կամ՝ «նրա առաջ եղող հրեշտակը»:
Բռց.՝ «նրա»:
Բռց.՝ «Մովսեսի աջ ձեռքը»:
Կամ՝ «խոր»:
Կամ՝ «անապատում», «տափաստանում»:
Կամ՝ «գեղեցիկ»:
Կամ՝ «համբերությամբ սպասողների»:
Բռց.՝ «տունը»:
Կամ հնարավոր է՝ «պահակների հյուղերում»:
Կամ՝ «Անմաքուր»:
Կամ հնարավոր է՝ «Այլապես իմ սրբությունը քեզ կանցնի»:
Կամ՝ «Հատուցումը նրանց ծոցը կդնեմ»:
Կամ՝ «հարթավայրը»:
Բռց.՝ «իր»:
Կամ՝ «հավատարմության»: Բռց.՝ «ամենի»: Բառարանում տես «Ամեն»:
Կամ՝ «չեն հիշվի»:
Կամ հնարավոր է՝ «Եվ նա, ով մահանա՝ դեռ հարյուր տարեկան չդարձած, անիծված կհամարվի»:
Բռց.՝ «դողում է իմ խոսքից»: Նույնը՝ 5-րդ համարում:
Բռց.՝ «շան վիզը կոտրող»:
Կամ՝ «Որպես հիշեցում ծառայող կնդրուկ»:
Կամ հնարավոր է՝ «կուռք փառաբանող»:
Բռց.՝ «ձեռքը»:
Բռց.՝ «ամեն մարմնի»:
Բառարանում տես «Սրբագործել»:
Խոսքը հատուկ պարտեզների մասին է, որտեղ կուռքեր էին պաշտում:
Բռց.՝ «Ամեն մարմին»:
Կամ՝ «որ պաշտեն ինձ»: