Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • nwt Թվեր 1 ։ 1–36 ։ 13
  • Թվեր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Թվեր
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Թվեր

ԹՎԵՐ

1 Եվ Եհովան Սինա+ անապատում՝ հանդիպման վրանում,*+ խոսեց Մովսեսի հետ. դա իսրայելացիների՝ Եգիպտոսից դուրս գալուց հետո երկրորդ տարվա երկրորդ ամսի առաջին օրն էր:+ Նա ասաց. 2 «Մեկ առ մեկ հաշվառեք+ Իսրայելի ամբողջ ժողովրդին ըստ նահապետական տների և տոհմերի: Բոլոր տղամարդկանց հաշվառեք անուն առ անուն: 3 Դու և Ահարոնը բոլոր խմբերում պետք է հաշվառեք 20 տարեկան և ավելի բարձր տարիքի տղամարդկանց,+ ովքեր կարող են ծառայել Իսրայելի բանակում:

4 Ձեզ օգնելու համար ամեն ցեղից մի մարդ կանչեք. յուրաքանչյուրը պետք է ցեղի գլուխ լինի:+ 5 Սրանք են այն մարդկանց անունները, ովքեր կօգնեն ձեզ. Ռուբենի ցեղից Ելիսուրը՝+ Սեդիուրի որդին, 6 Շմավոնի ցեղից Սալամիելը՝+ Սուրիսադայի որդին, 7 Հուդայի ցեղից Նաասոնը՝+ Ամինադաբի որդին, 8 Իսաքարի ցեղից Նաթանայելը՝+ Սոգարի որդին, 9 Զաբուղոնի ցեղից Եղիաբը՝+ Քելոնի որդին, 10 Հովսեփի որդու՝ Եփրեմի+ ցեղից Ելիսաման՝ Ամիուդի որդին, Հովսեփի մյուս որդու՝ Մանասեի ցեղից Գամաղիելը՝ Փադասուրի որդին, 11 Բենիամինի ցեղից Աբիդանը՝+ Գեդեոնիի որդին, 12 Դանի ցեղից Աքիեզերը՝+ Ամիսադայի որդին, 13 Ասերի ցեղից Փագիելը՝+ Եքրանի որդին, 14 Գադի ցեղից Ելիասաֆը՝+ Դագուելի որդին, 15 Նեփթաղիմի ցեղից Աքիրեն՝+ Ենանի որդին: 16 Սրանք են ժողովրդի միջից ընտրվածները՝ իրենց հայրական ցեղերի գլուխները:+ Նրանք Իսրայելում հազարավորների գլուխներ են»:+

17 Մովսեսն ու Ահարոնը անուն առ անուն հիշատակված այդ մարդկանց կանչեցին իրենց մոտ: 18 Երկրորդ ամսվա առաջին օրը նրանք բոլոր իսրայելացիներին հավաքեցին, որ 20 տարեկան և ավելի բարձր տարիքի տղամարդկանց+ անուն առ անուն գրանցեն ըստ իրենց նահապետական տների և իրենց տոհմերի, 19 ճիշտ ինչպես Եհովան պատվիրեց Մովսեսին: Այսպիսով՝ Մովսեսը Սինա անապատում մարդահամար անցկացրեց:+

20 Անուն առ անուն գրանցվեցին Իսրայելի առաջնեկ Ռուբենի սերունդները+ ըստ իրենց նահապետական տների և իրենց տոհմերի. 20 տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր տղամարդիկ, ովքեր կարող էին ծառայել բանակում, մեկ առ մեկ հաշվառվեցին: 21 Ռուբենի ցեղից հաշվառվածների թիվը 46 500 էր:

22 Անուն առ անուն գրանցվեցին Շմավոնի սերունդները+ ըստ իրենց նահապետական տների և իրենց տոհմերի. 20 տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր տղամարդիկ, ովքեր կարող էին ծառայել բանակում, մեկ առ մեկ հաշվառվեցին: 23 Շմավոնի ցեղից հաշվառվածների թիվը 59 300 էր:

24 Անուն առ անուն գրանցվեցին Գադի սերունդները+ ըստ իրենց նահապետական տների և իրենց տոհմերի. 20 տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր տղամարդիկ, ովքեր կարող էին ծառայել բանակում, մեկ առ մեկ հաշվառվեցին: 25 Գադի ցեղից հաշվառվածների թիվը 45 650 էր:

26 Անուն առ անուն գրանցվեցին Հուդայի սերունդները+ ըստ իրենց նահապետական տների և իրենց տոհմերի. 20 տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր տղամարդիկ, ովքեր կարող էին ծառայել բանակում, մեկ առ մեկ հաշվառվեցին: 27 Հուդայի ցեղից հաշվառվածների թիվը 74 600 էր:

28 Անուն առ անուն գրանցվեցին Իսաքարի սերունդները+ ըստ իրենց նահապետական տների և իրենց տոհմերի. 20 տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր տղամարդիկ, ովքեր կարող էին ծառայել բանակում, մեկ առ մեկ հաշվառվեցին: 29 Իսաքարի ցեղից հաշվառվածների թիվը 54 400 էր:

30 Անուն առ անուն գրանցվեցին Զաբուղոնի սերունդները+ ըստ իրենց նահապետական տների և իրենց տոհմերի. 20 տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր տղամարդիկ, ովքեր կարող էին ծառայել բանակում, մեկ առ մեկ հաշվառվեցին: 31 Զաբուղոնի ցեղից հաշվառվածների թիվը 57 400 էր:

32 Անուն առ անուն գրանցվեցին Հովսեփի որդիներից Եփրեմի սերունդները+ ըստ իրենց նահապետական տների և իրենց տոհմերի. 20 տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր տղամարդիկ, ովքեր կարող էին ծառայել բանակում, մեկ առ մեկ հաշվառվեցին: 33 Եփրեմի ցեղից հաշվառվածների թիվը 40 500 էր:

34 Անուն առ անուն գրանցվեցին Մանասեի սերունդները+ ըստ իրենց նահապետական տների և իրենց տոհմերի. 20 տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր տղամարդիկ, ովքեր կարող էին ծառայել բանակում, մեկ առ մեկ հաշվառվեցին: 35 Մանասեի ցեղից հաշվառվածների թիվը 32 200 էր:

36 Անուն առ անուն գրանցվեցին Բենիամինի սերունդները+ ըստ իրենց նահապետական տների և իրենց տոհմերի. 20 տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր տղամարդիկ, ովքեր կարող էին ծառայել բանակում, մեկ առ մեկ հաշվառվեցին: 37 Բենիամինի ցեղից հաշվառվածների թիվը 35 400 էր:

38 Անուն առ անուն գրանցվեցին Դանի սերունդները+ ըստ իրենց նահապետական տների և իրենց տոհմերի. 20 տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր տղամարդիկ, ովքեր կարող էին ծառայել բանակում, մեկ առ մեկ հաշվառվեցին: 39 Դանի ցեղից հաշվառվածների թիվը 62 700 էր:

40 Անուն առ անուն գրանցվեցին Ասերի սերունդները+ ըստ իրենց նահապետական տների և իրենց տոհմերի. 20 տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր տղամարդիկ, ովքեր կարող էին ծառայել բանակում, մեկ առ մեկ հաշվառվեցին: 41 Ասերի ցեղից հաշվառվածների թիվը 41 500 էր:

42 Անուն առ անուն գրանցվեցին Նեփթաղիմի սերունդները+ ըստ իրենց նահապետական տների և իրենց տոհմերի. 20 տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր տղամարդիկ, ովքեր կարող էին ծառայել բանակում, մեկ առ մեկ հաշվառվեցին: 43 Նեփթաղիմի ցեղից հաշվառվածների թիվը 53 400 էր:

44 Այսքանն էին, որ հաշվառվեցին Մովսեսի ու Ահարոնի, ինչպես նաև Իսրայելի 12 ցեղապետների կողմից, որոնցից ամեն մեկը ներկայացնում էր իր ցեղը: 45 Քսան տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր իսրայելացիները, որոնք կարող էին ծառայել Իսրայելի բանակում, հաշվառվեցին ըստ իրենց նահապետական տների, 46 և բոլոր հաշվառվածների թիվը կազմեց 603 550:+

47 Սակայն ղևտացիները+ իրենց նահապետական տներով հանդերձ չներառվեցին այդ հաշվառման մեջ:+ 48 Եհովան ասաց Մովսեսին. 49 «Միայն Ղևիի ցեղին է, որ պետք չէ հաշվառել: Նրանց չներառես մյուս իսրայելացիների թվի մեջ:+ 50 Ղևտացիներին նշանակիր, որ հոգ տանեն Վկայության+ խորանի, դրա բոլոր պիտույքների և դրան առնչվող ամեն բանի մասին:+ Նրանք պետք է տեղից տեղ փոխադրեն խորանն ու դրա բոլոր պիտույքները+ և ծառայություն մատուցեն այնտեղ:+ Իրենց վրանները նրանք պետք է խորանի շուրջբոլորը կանգնեցնեն:+ 51 Ամեն անգամ, երբ հարկ լինի խորանը տեղափոխելու, ղևտացիները պետք է քանդեն այն,+ և երբ հարկ լինի կանգնեցնելու, պետք է կրկին հավաքեն: Եթե իրավասություն չունեցող* որևէ մարդ մոտենա դրան, պետք է մահվան մատնվի:+

52 Իսրայելացիներից յուրաքանչյուրը պետք է վրան կանգնեցնի իրենց ճամբարին հատկացված տեղում՝ իրենց եռացեղ ստորաբաժանման տարածքում՝*+ խումբ առ խումբ:* 53 Իսկ ղևտացիներն իրենց վրանները պետք է կանգնեցնեն Վկայության խորանի շուրջբոլորը, որ իմ բարկությունը չբորբոքվի իսրայելացիների դեմ:+ Ղևտացիների պատասխանատվությունն է հոգ տանել Վկայության խորանի մասին»:*+

54 Իսրայելացիները ամեն ինչ արեցին այնպես, ինչպես Եհովան պատվիրեց Մովսեսին: Նրանք հենց այդպես արեցին:

2 Եհովան խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ՝ ասելով. 2 «Իսրայելացիները պետք է ճամբար դնեն իրենց եռացեղ ստորաբաժանմանը հատկացված տարածքում՝+ ամենքն իրենց նահապետական տան նշանի մոտ: Իրենց վրանները նրանք պետք է կանգնեցնեն հանդիպման վրանի շուրջբոլորը, այնպես, որ դրանք նայեն դեպի հանդիպման վրանը:

3 Հուդայի ցեղի գլխավորած եռացեղ ստորաբաժանումը խումբ առ խումբ* ճամբար կդնի արևելյան՝ դեպի արևածագը նայող կողմում: Հուդայի որդիների ցեղապետն է Ամինադաբի որդի Նաասոնը:+ 4 Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 74 600 հոգի են:+ 5 Հուդայի ցեղի մի կողմում ճամբար կդնի Իսաքարի ցեղը: Իսաքարի որդիների ցեղապետն է Սոգարի որդի Նաթանայելը:+ 6 Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 54 400 հոգի են:+ 7 Իսկ մյուս կողմում ճամբար կդնի Զաբուղոնի ցեղը: Զաբուղոնի որդիների ցեղապետն է Քելոնի որդի Եղիաբը:+ 8 Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 57 400 հոգի են:+

9 Հուդայի ցեղի գլխավորած բոլոր զորախմբերի հաշվառված տղամարդկանց թիվը 186 400 է: Առաջինը նրանք պետք է հավաքեն ճամբարը և ճանապարհ ընկնեն:+

10 Ռուբենի ցեղի+ գլխավորած եռացեղ ստորաբաժանումը խումբ առ խումբ* ճամբար կդնի հարավային կողմում: Ռուբենի որդիների ցեղապետն է Սեդիուրի որդի Ելիսուրը:+ 11 Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 46 500 հոգի են:+ 12 Ռուբենի ցեղի մի կողմում ճամբար կդնի Շմավոնի ցեղը: Շմավոնի որդիների ցեղապետն է Սուրիսադայի որդի Սալամիելը:+ 13 Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 59 300 հոգի են:+ 14 Իսկ մյուս կողմում ճամբար կդնի Գադի ցեղը: Գադի որդիների ցեղապետն է Ռագուելի որդի Ելիասաֆը:+ 15 Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 45 650 հոգի են:+

16 Ռուբենի ցեղի գլխավորած բոլոր զորախմբերի հաշվառված տղամարդկանց թիվը 151 450 է: Երկրորդը նրանք ճանապարհ կընկնեն:+

17 Հանդիպման վրանը տեղափոխելիս+ ղևտացիները պետք է լինեն մյուս ցեղերի միջև:

Ցեղերը պետք է ճանապարհ ընկնեն այն հերթականությամբ, որով ճամբար են դնում:+ Յուրաքանչյուրն իր տեղում պետք է լինի՝ իր եռացեղ ստորաբաժանման մեջ:

18 Եփրեմի ցեղի գլխավորած եռացեղ ստորաբաժանումը խումբ առ խումբ* ճամբար կդնի արևմտյան կողմում: Եփրեմի որդիների ցեղապետն է Ամիուդի որդի Ելիսաման:+ 19 Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 40 500 հոգի են:+ 20 Եփրեմի ցեղի մի կողմում ճամբար կդնի Մանասեի ցեղը:+ Մանասեի որդիների ցեղապետն է Փադասուրի որդի Գամաղիելը:+ 21 Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 32 200 հոգի են:+ 22 Իսկ մյուս կողմում ճամբար կդնի Բենիամինի ցեղը: Բենիամինի որդիների ցեղապետն է Գեդեոնիի որդի Աբիդանը:+ 23 Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 35 400 հոգի են:+

24 Եփրեմի ցեղի գլխավորած բոլոր զորախմբերի հաշվառված տղամարդկանց թիվը 108 100 է: Երրորդը նրանք ճանապարհ կընկնեն:+

25 Դանի ցեղի գլխավորած եռացեղ ստորաբաժանումը խումբ առ խումբ* ճամբար կդնի հյուսիսային կողմում: Դանի որդիների ցեղապետն է Ամիսադայի որդի Աքիեզերը:+ 26 Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 62 700 հոգի են:+ 27 Դանի ցեղի մի կողմում ճամբար կդնի Ասերի ցեղը: Ասերի որդիների ցեղապետն է Եքրանի որդի Փագիելը:+ 28 Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 41 500 հոգի են:+ 29 Իսկ մյուս կողմում ճամբար կդնի Նեփթաղիմի ցեղը: Նեփթաղիմի որդիների ցեղապետն է Ենանի որդի Աքիրեն:+ 30 Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 53 400 հոգի են:+

31 Դանի ցեղի գլխավորած բոլոր զորախմբերի հաշվառված տղամարդկանց թիվը 157 600 է: Իսրայելի եռացեղ ստորաբաժանումների մեջ նրանք վերջինը ճանապարհ կընկնեն»:+

32 Այսքանն էին այն իսրայելացիները, որ ըստ իրենց նահապետական տների հաշվառվել էին բանակում ծառայելու համար. ճամբարներում հաշվառվածների ընդհանուր թիվը 603 550 էր:+ 33 Բայց, ինչպես և Եհովան պատվիրել էր Մովսեսին, ղևտացիները չհաշվառվեցին+ մյուս իսրայելացիների հետ: 34 Իսրայելացիներն ամեն բան արեցին այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին: Հենց այդպես էին նրանք ճամբար դնում իրենց եռացեղ ստորաբաժանումներով+ և այդպես էին հավաքում ճամբարն ու ճանապարհ ընկնում՝+ ամենքն իրենց նահապետական տներով ու տոհմերով:

3 Ահա թե ովքեր էին Ահարոնի ու Մովսեսի սերունդները այն ժամանակ, երբ Եհովան խոսեց Մովսեսի հետ Սինա+ լեռան վրա: 2 Ահարոնի որդիների անուններն են. առաջնեկինը՝ Նադաբ, մյուսներինը՝ Աբիու,+ Եղիազար+ և Իթամար:+ 3 Սրանք էին Ահարոնի որդիները, որոնք օծվել ու նշանակվել էին՝* ծառայելու որպես քահանաներ:+ 4 Նադաբն ու Աբիուն սպանվեցին Եհովայի կողմից, երբ Սինա անապատում անընդունելի կերպով խունկ ծխեցրին Եհովայի առաջ:+ Նրանք որդիներ չունեին: Իսկ Եղիազարն+ ու Իթամարը+ իրենց հայր Ահարոնի հետ շարունակեցին քահանայություն անել:

5 Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 6 «Ղևտացիներին+ մոտ բեր և կանգնեցրու Ահարոն քահանայի առաջ. նրանք պետք է օգնեն նրան ծառայության մեջ:+ 7 Նրանք պետք է անեն հանդիպման վրանի հետ կապված իրենց ծառայությունը՝ այդպես կատարելով քահանայի ու ժողովրդի առաջ իրենց պարտականությունը: 8 Պետք է հոգ տանեն հանդիպման վրանի բոլոր պիտույքների մասին+ և խորանին առնչվող ծառայությունն անելով՝ կատարեն իսրայելացիների հանդեպ իրենց պարտականությունը:+ 9 Ղևտացիները պետք է տրվեն Ահարոնին ու նրա որդիներին: Իսրայելացիների միջից նրանք նշանակված են* Ահարոնին օգնելու:+ 10 Ահարոնին ու նրա որդիներին նշանակիր, որ կատարեն իրենց քահանայական պարտականությունները:+ Եթե իրավասություն չունեցող* որևէ մեկը մոտենա սրբարանին, պետք է մահվան մատնվի»:+

11 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 12 «Իսրայելի բոլոր առաջնեկների փոխարեն իսրայելացիների միջից ես վերցնում եմ ղևտացիներին.+ նրանք իմը կլինեն: 13 Յուրաքանչյուր առաջնեկ իմն է:+ Այն օրը, երբ հարվածեցի Եգիպտոսի բոլոր առաջնեկներին,+ ինձ համար առանձնացրի* Իսրայելի բոլոր առաջնեկներին՝ թե՛ մարդկանց, թե՛ անասունների:+ Նրանք պետք է իմը լինեն: Ես Եհովան եմ»:

14 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ Սինա անապատում՝+ ասելով. 15 «Հաշվառիր ղևտացիներին ըստ իրենց նահապետական տների և տոհմերի: Արական սեռի ամեն ներկայացուցիչ՝ սկսած մեկ ամսականից, պետք է հաշվառվի»:+ 16 Ուստի Մովսեսը հաշվառեց նրանց, ճիշտ ինչպես Եհովան պատվիրեց իրեն: 17 Ղևիի որդիներն էին Գերսոնը, Կահաթը և Մերարին:+

18 Գերսոնի որդիներն էին Լոբենը ու Սեմեին,+ որոնցից սերեցին նրանց անուններով կոչվող տոհմերը:

19 Կահաթի որդիներն էին Ամրամը, Իսահառը, Քեբրոնը և Օզիելը,+ որոնցից սերեցին նրանց անուններով կոչվող տոհմերը:

20 Մերարիի որդիներն էին Մոողին+ և Մուսին,+ որոնցից սերեցին նրանց անուններով կոչվող տոհմերը:

Սրանք էին ղևտացիների տոհմերը՝ ըստ իրենց նահապետական տների:

21 Գերսոնից սերեցին Լոբենյանների+ տոհմն ու Սեմեիյանների տոհմը. սրանք էին Գերսոնյանների տոհմերը: 22 Այդ տոհմերում հաշվառված արական սեռի բոլոր ներկայացուցիչները՝ մեկ ամսական և ավելի բարձր տարիքի, 7 500 հոգի էին:+ 23 Գերսոնյանների տոհմերը ճամբար դրեցին արևմտյան թևում՝ խորանի հետևի կողմում:+ 24 Գերսոնյանների նահապետական տան տոհմապետը Ելիասաֆն էր՝ Լայելի որդին: 25 Հանդիպման վրանի* առնչությամբ Գերսոնի որդիների+ պատասխանատվությունն էր հոգ տանել բուն վրանի,+ դրա ծածկոցների+ և մուտքի վարագույրի+ մասին, 26 նաև հոգ տանել խորանն ու զոհասեղանը շրջապատող գավիթի* պաստառների,+ գավիթի մուտքի վարագույրի+ և պաստառների պարանների մասին ու կատարել այդ ամենին առնչվող աշխատանքները:*

27 Կահաթից սերեցին Ամրամյանների տոհմը, Իսահառյանների տոհմը, Քեբրոնյանների տոհմը և Օզիելյանների տոհմը: Սրանք էին Կահաթյանների տոհմերը:+ 28 Մեկ ամսական և ավելի բարձր տարիքի բոլոր արական սեռի ներկայացուցիչների թիվը 8 600* էր: Նրանց պատասխանատվությունն էր հոգ տանել սուրբ վայրի մասին:+ 29 Կահաթի որդիների տոհմերը ճամբար դրեցին խորանից հարավ:+ 30 Կահաթյանների տոհմերի նահապետական տան տոհմապետը Ելիսաֆանն էր՝ Օզիելի+ որդին: 31 Այդ տոհմերի պատասխանատվությունն էր հոգ տանել տապանակի,+ սեղանի,+ ճրագակալի,+ զոհասեղանի,+ խնկարկության սեղանի և այն բոլոր պիտույքների+ մասին, որոնք գործածվում են սուրբ վայրում մատուցվող ծառայության մեջ, նաև հոգ տանել ներսի վարագույրի+ մասին և կատարել այդ բոլոր իրերին առնչվող աշխատանքները:*+

32 Ղևտացիների տոհմապետների գլուխը Եղիազարն+ էր՝ Ահարոն քահանայի որդին: Նա վերահսկում էր նրանց, ովքեր սուրբ վայրին առնչվող պարտականություններն էին անում:

33 Մերարիից սերեցին Մոողիյանների տոհմը և Մուսիյանների տոհմը: Սրանք էին Մերարիի տոհմերը:+ 34 Մեկ ամսական և ավելի բարձր տարիքի բոլոր արական սեռի ներկայացուցիչները, որ հաշվառվեցին, 6 200 հոգի էին:+ 35 Մերարիի տոհմերի նահապետական տան տոհմապետը Սուրիելն էր՝ Աբիհայիլի որդին: Մերարիյանները ճամբար դրեցին խորանից հյուսիս:+ 36 Մերարիի որդիների պատասխանատվությունն էր հոգ տանել խորանի շրջանակների,+ ձողերի,+ սյուների,+ ակոսավոր պատվանդանների ու դրա բոլոր պիտույքների+ մասին և կատարել այդ ամենին առնչվող աշխատանքները:*+ 37 Նրանք նաև պետք է հոգ տանեին խորանը շրջապատող գավիթի սյուների, դրանց ակոսավոր պատվանդանների,+ պաստառների սեպերի ու պարանների մասին:

38 Խորանի՝ հանդիպման վրանի դիմաց՝ արևելյան կողմում, ճամբար դրեցին Մովսեսը, Ահարոնն ու նրա որդիները, որոնց պատասխանատվությունն էր հոգ տանել սրբարանի մասին. դա իսրայելացիների համար կատարվող պարտականություն էր: Եթե իրավասություն չունեցող* որևէ մարդ մոտենար սրբարանին, պետք է մահվան մատնվեր:+

39 Մեկ ամսական և ավելի բարձր տարիքի բոլոր արական սեռի ղևտացիները, որոնց Մովսեսն ու Ահարոնը Եհովայի կարգադրությամբ տոհմ առ տոհմ հաշվառեցին, 22 000 հոգի էին:

40 Այնուհետև Եհովան ասաց Մովսեսին. «Հաշվառիր իսրայելացիների բոլոր արու առաջնեկներին՝ մեկ ամսական և ավելի բարձր տարիքի:+ Հաշվիր նրանց և գրանցիր անունները: 41 Իսրայելացիների բոլոր առաջնեկների փոխարեն ինձ համար վերցրու ղևտացիներին,+ իսկ իսրայելացիների ընտանի կենդանիների առաջնեկների փոխարեն՝ ղևտացիների ընտանի կենդանիներին:+ Ես Եհովան եմ»: 42 Մովսեսը հաշվառեց իսրայելացիների բոլոր առաջնեկներին, ճիշտ ինչպես Եհովան պատվիրեց իրեն: 43 Մեկ ամսական և ավելի բարձր տարիքի բոլոր արու առաջնեկները, որոնք հաշվառվեցին անուն առ անուն, 22 273 հոգի էին:

44 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 45 «Իսրայելացիների բոլոր առաջնեկների փոխարեն վերցրու ղևտացիներին, իսկ իսրայելացիների ընտանի կենդանիների փոխարեն՝ ղևտացիների ընտանի կենդանիներին: Ղևտացիները պետք է իմը լինեն: Ես Եհովան եմ: 46 Քանի որ իսրայելացի առաջնեկները 273-ով ավել են ղևտացիների թվից,+ այդքանի համար պետք է փրկագին+ վճարվի. 47 յուրաքանչյուրի համար՝ հինգ սիկղ* արծաթ՝ սուրբ վայրի կշռաչափով* (մեկ սիկղը 20 դանգ* է):+ 48 Այդ փողը պետք է որպես փրկագին տաս Ահարոնին ու նրա որդիներին ավելացած առաջնեկների համար»: 49 Ուստի Մովսեսը հավաքեց այն փողը, որ պետք է որպես փրկագին տրվեր ավելացած առաջնեկների համար: 50 Իսրայելացիների այդ առաջնեկների համար նրա հավաքած փրկագինը 1 365 սիկղ* էր՝ սուրբ վայրի կշռաչափով: 51 Այնուհետև Մովսեսը, Եհովայի կարգադրության համաձայն, փրկագինը տվեց Ահարոնին ու նրա որդիներին. նա արեց ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր իրեն:

4 Եհովան խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով. 2 «Ղևիի որդիներից պետք է հաշվառվեն Կահաթի որդիները+ ըստ իրենց նահապետական տան ու տոհմերի: 3 Պետք է հաշվառվեն 30+-50 տարեկան+ բոլոր տղամարդիկ, որպեսզի հանդիպման վրանի հետ կապված աշխատանքներ անեն:+

4 Հանդիպման վրանում Կահաթի որդիների ծառայությունը,+ որ անչափ սուրբ է,* հետևյալն է. 5 երբ ճամբարը տեղափոխելիս լինեք, Ահարոնն ու նրա որդիները պետք է մտնեն վրան, իջեցնեն բաժանող վարագույրը+ և դրանով ծածկեն Վկայության տապանակը:+ 6 Դրա վրա պետք է փոկի կաշվից պատրաստված ծածկոց գցեն, վրայից էլ կապույտ կտոր փռեն և տեղադրեն* ձողերը՝+ տապանակը տեղափոխելու համար:

7 Աստծու առաջ դրվող հացերի սեղանի+ վրա նույնպես պետք է կապույտ կտոր փռեն ու վրան դնեն ափսեները, անոթները, թասերը և ըմպելիքի ընծայի կժերը:+ Աստծու առաջ մշտապես դրվող հացերը+ նույնպես պետք է դնեք սեղանի վրա: 8 Այդ ամենի վրա նրանք պետք է վառ կարմիր կտոր փռեն, դրա վրա էլ փոկի կաշվից ծածկոց գցեն և տեղադրեն ձողերը՝ սեղանը տեղափոխելու համար:+ 9 Հետո պետք է վերցնեն կապույտ կտոր ու դրանով փաթաթեն ճրագակալը,+ ճրագները,+ այրված պատրույգը հանելու ունելիներն ու ամանները,+ նաև յուղի բոլոր տարաները, որոնցով կանոնավորաբար յուղ են լցնում ճրագների մեջ: 10 Ապա ճրագակալն ու դրա բոլոր պիտույքները պետք է փաթաթեն փոկի կաշվից պատրաստված ծածկոցով և դնեն պատգարակի վրա: 11 Խնկարկության ոսկե սեղանի*+ վրա նրանք պետք է կապույտ կտոր փռեն, իսկ դրա վրա փոկի կաշվից ծածկոց գցեն և տեղադրեն ձողերը՝+ սեղանը տեղափոխելու համար: 12 Հետո Ահարոնն ու նրա որդիները պետք է վերցնեն այն բոլոր իրերը,+ որ կանոնավորաբար օգտագործում են սուրբ վայրում ծառայելիս, և փաթաթեն կապույտ կտորով, ապա ծածկեն փոկի կաշվից պատրաստված ծածկոցով ու դնեն պատգարակի վրա:

13 Նրանք պետք է հանեն զոհասեղանի մոխիրը*+ ու զոհասեղանի վրա մանուշակագույն բրդյա կտոր փռեն: 14 Ապա դրա վրա պետք է դնեն այն բոլոր իրերը, որ իրենք օգտագործում են զոհասեղանի մոտ ծառայելիս՝ կրակամանները, մեծ պատառաքաղները, բահերն ու թասերը:+ Այդ ամենի վրա պետք է փռեն փոկի կաշվից պատրաստված ծածկոց և տեղադրեն ձողերը՝+ զոհասեղանը տեղափոխելու համար:

15 Ճամբարի մեկնելու ժամանակ, երբ Ահարոնն ու նրա որդիները սուրբ վայրի բոլոր պիտույքները ծածկեն վերջացնեն,+ կգան Կահաթի մյուս որդիները, որ տանեն բեռները:+ Սակայն նրանք չպետք է դիպչեն սուրբ վայրի իրերին, այլապես կմեռնեն:+ Այս ամենը Կահաթի որդիների պատասխանատվությունն* է՝ կապված հանդիպման վրանի հետ:

16 Ահարոն քահանայի որդի Եղիազարի+ վերահսկողության տակ են ճրագների յուղը,+ անուշահոտ խունկը,+ հացի մշտական ընծան և օծման յուղը:+ Նա պատասխանատու է ողջ խորանի և այնտեղ գտնվող ամեն ինչի համար, այսինքն՝ սուրբ վայրի ու դրա պիտույքների»:

17 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի ու Ահարոնի հետ՝ ասելով. 18 «Հետևեք, որ Ղևիի ցեղից Կահաթյանները+ չբնաջնջվեն: 19 Ահա թե ինչ կանեք, որ նրանք ողջ մնան, որ չմեռնեն, երբ մոտենան անչափ սուրբ իրերին:+ Ահարոնն ու նրա որդիները թող ներս գնան, նրանցից ամեն մեկին նշանակեն իր ծառայությանը և ցույց տան, թե ինչն է տեղափոխելու: 20 Երբ Կահաթյանները ներս գան, չպետք է մի ակնթարթ անգամ տեսնեն սուրբ բաները, այլապես կմեռնեն»:+

21 Հետո Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 22 «Հաշվառեք Գերսոնի որդիներին+ ըստ իրենց նահապետական տան ու տոհմերի: 23 Հաշվառեք 30-50 տարեկան բոլոր տղամարդկանց, որպեսզի հանդիպման վրանի հետ կապված աշխատանքներ անեն: 24 Գերսոնյանների տոհմերը նշանակված են հոգ տանելու հետևյալ բաների մասին.+ 25 նրանք պետք է տանեն խորանի պաստառները,+ հանդիպման վրանի մյուս ծածկոցը, դրա վրայի ծածկոցը և փոկի կաշվից պատրաստված ծածկոցը,+ որը գցվում է ամենավերևում, ինչպես նաև հանդիպման վրանի մուտքի վարագույրը,+ 26 խորանն ու զոհասեղանը շրջապատող գավիթի մուտքի վարագույրը,+ գավիթը սահմանազատող պաստառները,+ պաստառների պարանները, մյուս անհրաժեշտ պարագաները և այն ամենը, ինչ հարկավոր է վրանին առնչվող ծառայությունն անելու համար: Սա է նրանց հանձնարարությունը: 27 Գերսոնյանները+ իրենց ողջ ծառայությունը և բեռների տեղափոխումը պետք է անեն Ահարոնի ու նրա որդիների վերահսկողության տակ: Այդ բոլոր բեռները տեղափոխելը Գերսոնյաններին հանձնարարեք. դա կլինի նրանց պատասխանատվությունը: 28 Սա է Գերսոնյանների տոհմերի ծառայությունը, որ պետք է անեն հանդիպման վրանի հետ կապված:+ Նրանք պետք է իրենց պատասխանատվություններն անեն Իթամարի՝+ Ահարոն քահանայի որդու վերահսկողության ներքո:

29 Հաշվառեք Մերարիի որդիներին+ ըստ իրենց նահապետական տան ու տոհմերի: 30 Հաշվառեք 30-50 տարեկան բոլոր տղամարդկանց, որպեսզի հանդիպման վրանի հետ կապված աշխատանքներ անեն: 31 Հանդիպման վրանի հետ կապված նրանց ծառայությունը՝+ նրանց վստահված պատասխանատվությունը, հետևյալ բաները տեղափոխելն է. խորանի շրջանակները,+ ձողերը,+ սյուները,+ ակոսավոր պատվանդանները,+ 32 գավիթի սյուները,+ դրանց ակոսավոր պատվանդանները,+ պաստառների սեպերն+ ու պարանները, ինչպես նաև մյուս բոլոր պարագաները և այն ամենը, ինչ հարկավոր է դրանց հետ կապված ծառայությունը կատարելու համար: Անուն առ անուն նրանց պատասխանատվությանը հանձնեք այն բոլոր իրերը, որ պետք է փոխադրեն: 33 Սա է հանդիպման վրանի հետ կապված այն ծառայությունը, որ Մերարիի որդիների+ տոհմերը պետք է անեն Իթամարի՝ Ահարոն քահանայի որդու վերահսկողության ներքո»:+

34 Մովսեսը, Ահարոնն ու ժողովրդի ցեղապետները+ հաշվառեցին Կահաթյաններին+ ըստ նրանց նահապետական տան և տոհմերի: 35 Նրանք հաշվառեցին 30-50 տարեկան բոլոր տղամարդկանց, որպեսզի վերջիններս հանդիպման վրանի հետ կապված աշխատանքներ անեն:+ 36 Ըստ իրենց տոհմերի հաշվառվածների ընդհանուր թիվը 2 750 էր:+ 37 Սրանք էին Կահաթյանների տոհմերից հաշվառվածները՝ բոլոր նրանք, ովքեր հանդիպման վրանի հետ կապված ծառայություն էին անելու: Մովսեսն ու Ահարոնը նրանց հաշվառեցին՝ համաձայն այն կարգադրության, որ Եհովան տվել էր Մովսեսի միջոցով:+

38 Գերսոնի որդիները+ հաշվառվեցին ըստ իրենց նահապետական տան ու տոհմերի: 39 Հաշվառվեցին 30-50 տարեկան բոլոր տղամարդիկ, որպեսզի հանդիպման վրանի հետ կապված աշխատանքներ անեն: 40 Ըստ իրենց նահապետական տան ու տոհմերի հաշվառվածների ընդհանուր թիվը 2 630 էր:+ 41 Սրանք էին Գերսոնի որդիների տոհմերից հաշվառվածները՝ բոլոր նրանք, ովքեր հանդիպման վրանի հետ կապված ծառայություն էին անելու: Մովսեսն ու Ահարոնը նրանց հաշվառեցին՝ համաձայն Եհովայի կարգադրության:+

42 Մերարիի որդիները հաշվառվեցին ըստ իրենց նահապետական տան ու տոհմերի: 43 Հաշվառվեցին 30-50 տարեկան բոլոր տղամարդիկ, որպեսզի հանդիպման վրանի հետ կապված աշխատանքներ անեն:+ 44 Ըստ իրենց տոհմերի հաշվառվածների ընդհանուր թիվը 3 200 էր:+ 45 Սրանք էին Մերարիի որդիների տոհմերից հաշվառվածները, որոնց Մովսեսն ու Ահարոնը հաշվառեցին՝ համաձայն այն կարգադրության, որ Եհովան տվել էր Մովսեսի միջոցով:+

46 Մովսեսը, Ահարոնը և Իսրայելի ցեղապետները հաշվառեցին այս բոլոր ղևտացիներին ըստ նրանց նահապետական տների և տոհմերի: 47 Վերջիններս 30-50 տարեկան տղամարդիկ էին և նշանակվեցին հանդիպման վրանի հետ կապված ծառայություններ անելու և բեռներ կրելու:+ 48 Հաշվառվածների ընդհանուր թիվը 8 580 էր:+ 49 Նրանք հաշվառվեցին՝ համաձայն այն կարգադրության, որ Եհովան տվել էր Մովսեսի միջոցով: Յուրաքանչյուրին հանձնարարվեց, թե ինչ ծառայություն անի և ինչ բեռ փոխադրի: Նրանք հաշվառվեցին ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին:

5 Այնուհետև Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 2 «Պատվիրիր իսրայելացիներին, որ ճամբարից դուրս հանեն բոլոր նրանց, ովքեր բորոտ են,+ արտահոսում ունեն կամ անմաքուր են դարձել՝ մահացածի* դիպչելով:+ 3 Լինեն տղամարդ թե կին՝ դուք պետք է դուրս հանեք նրանց: Ճամբարից հեռացրեք նրանց, որ չպղծեն+ ճամբարում եղողներին, որոնց մեջ ես բնակվում եմ»:+ 4 Իսրայելացիները այդպես էլ արեցին. ճամբարից դուրս հանեցին նրանց: Իսրայելացիներն արեցին ճիշտ այնպես, ինչպես Եհովան ասաց Մովսեսին:

5 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 6 «Իսրայելացիներին ասա. «Եթե որևէ տղամարդ կամ կին Եհովայի հանդեպ անհավատարիմ գտնվի՝ դրացու դեմ մեղք գործելով, նա հանցավոր կլինի:+ 7 Նա* պետք է խոստովանի+ իր* գործած մեղքը և հատուցի ամբողջ վնասը՝ ավելացնելով դրա արժեքի հինգերորդ մասը:+ Փոխհատուցումը նա պետք է տա նրան, ում հանդեպ մեղք է գործել: 8 Սակայն եթե տուժածը մահացել է և չունի մոտ ազգական, որը կարող է ստանալ փոխհատուցումը, ապա այն պետք է տրվի Եհովային ու պատկանի քահանային, ինչպես որ քավության համար բերված արու ոչխարը, որով նա քավություն է անելու մեղք գործողի համար:+

9 Ամեն սուրբ նվիրաբերություն,+ որ իսրայելացիները կտան քահանային, նրան կպատկանի:+ 10 Յուրաքանչյուր մարդու կողմից բերված ամեն սուրբ բան նրանը կլինի: Ինչ որ տան քահանային, նրան կպատկանի»»:

11 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 12 «Խոսիր իսրայելացիների հետ ու ասա նրանց. «Եթե որևէ մեկի կինը մեղք գործի՝ դավաճանելով նրան, 13 եթե ուրիշ տղամարդ սեռական հարաբերություն ունենա այդ կնոջ հետ,+ նրա ամուսինը չիմանա այդ մասին, ու դա չբացահայտվի, այսինքն՝ եթե կինը պղծվի, սակայն նրա դեմ վկա չլինի, ու նա չբռնվի, 14 եթե ամուսինը սկսի խանդել իր կնոջը ու կասկածել անհավատարմության մեջ, անկախ նրանից՝ կինը իրականում պղծել է իրեն, թե ոչ, 15 երկու դեպքում էլ ամուսինը իր կնոջը պետք է բերի քահանայի մոտ: Նա պետք է նաև իր կնոջ համար մատուցվելիք ընծա բերի՝ մեկ տասներորդ արդուի* չափ գարու ալյուր: Նա չպետք է դրա վրա յուղ լցնի, ոչ էլ կնդրուկ* դնի վրան, քանի որ դա խանդի պատճառով մատուցվող հացի ընծա է՝ մեղավորությունը պարզելու հացի ընծա:*

16 Քահանան կնոջը կբերի ու կկանգնեցնի Եհովայի առաջ:+ 17 Ապա կավե անոթով մաքուր* ջուր կվերցնի և խորանի հատակից հող կլցնի դրա մեջ: 18 Կնոջը կանգնեցնելով Եհովայի առաջ՝ քահանան կարձակի նրա մազերը, նրա ձեռքում կդնի մեղավորությունը պարզելու հացի ընծան, այսինքն՝ խանդի պատճառով մատուցվող հացի ընծան,+ իսկ անեծք բերող դառը ջուրը իր ձեռքում կպահի:+

19 Քահանան պետք է կնոջը երդվել տա՝ ասելով. «Եթե քո ամուսնությունից հետո* ուրիշ տղամարդու հետ սեռական հարաբերություն չես ունեցել,+ մեղք չես գործել ու քեզ չես պղծել, ապա անեծք բերող այս դառը ջուրը թող չվնասի քեզ: 20 Սակայն եթե դու, ամուսնացած լինելով,* մեղք ես գործել ու պղծել ես քեզ՝ ուրիշ տղամարդու հետ հարաբերություն ունենալով...»:+ 21 Այդ ժամանակ քահանան երդվել կտա կնոջը անեծք պարունակող երդմամբ՝ ասելով. «Թող Եհովան այնպես անի, որ մարդիկ երդվելիս ու անիծելիս քեզ հիշատակեն որպես օրինակ, և թող Եհովան այնպես անի, որ քո արգանդը չորանա,* և քո որովայնը ուռչի: 22 Անեծք բերող այս ջուրը կլցվի աղիներիդ մեջ, որովայնդ կուռչի, և արգանդդ կչորանա»: Ի պատասխան՝ կինը պետք է ասի. «Ամե՛ն, ամե՛ն»:*

23 Այնուհետև քահանան պետք է այս անեծքները գրի առնի գրքում,* ապա ջնջի դրանք՝ լվանալով դառը ջրի մեջ: 24 Դա անեծք բերող դառը ջուրն է, որը նա խմել կտա կնոջը, և որը կլցվի նրա մեջ ու դառը հետևանք կբերի: 25 Քահանան պետք է կնոջ ձեռքից վերցնի խանդի պատճառով մատուցվող հացի ընծան,+ այն տարուբերի Եհովայի առաջ ու մոտեցնի զոհասեղանին: 26 Քահանան հացի ընծայից մի բուռ կվերցնի որպես այդ ողջ ընծայի խորհրդանիշ և կայրի* զոհասեղանի վրա:+ Ապա կնոջը խմել կտա այդ ջուրը: 27 Եթե կինը պղծել է իրեն և իր ամուսնուն անհավատարիմ է եղել, ապա անեծք բերող ջուրը, լցվելով նրա մեջ, դառը հետևանք կբերի. նրա որովայնը կուռչի, արգանդը կչորանա, և մարդիկ անիծելիս նրան կհիշատակեն որպես օրինակ: 28 Սակայն եթե կինը չի պղծել իրեն ու մաքուր է, ապա զերծ կմնա այդ պատժից. նա կկարողանա հղիանալ և երեխա ունենալ:

29 Սա է խանդի մասին օրենքը:+ Ահա թե ինչ պետք է արվի, երբ ամուսնացած* կինը մեղք է գործում ու պղծում իրեն, 30 կամ երբ տղամարդը սկսում է խանդել և անհավատարմության մեջ կասկածել իր կնոջը. նա իր կնոջը պետք է կանգնեցնի Եհովայի առաջ, և քահանան պետք է անի այն, ինչ նշվում է այս օրենքում: 31 Տղամարդը մեղավոր չի համարվի, իսկ կինը, եթե իսկապես մեղավոր է, պատասխան կտա իր հանցանքի համար»»:

6 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 2 «Իսրայելացիներին ասա. «Եթե որևէ տղամարդ կամ կին հատուկ երդում տա, որ կնվիրվի Եհովային, որպեսզի ապրի որպես ուխտավոր,*+ 3 ապա պետք է հեռու մնա գինուց և այլ տեսակի ոգելից խմիչքներից: Նա չպետք է խմի գինուց կամ այլ ոգելից խմիչքներից պատրաստված քացախ կամ խաղողից պատրաստված որևէ ըմպելիք:+ Բացի այդ՝ չպետք է խաղող ուտի՝ ո՛չ թարմ, ո՛չ էլ չորացրած: 4 Իր ուխտավորության բոլոր օրերին նա չպետք է ուտի խաղողի վազի պտղից պատրաստված որևէ բան, ոչ էլ անգամ խակ հատիկներից կամ կեղևից պատրաստված բան:

5 Իր ուխտավորության երդումը պահելու բոլոր օրերին ածելի չպետք է դիպչի նրա գլխին:+ Նա պետք է թողնի, որ իր գլխի մազերը երկարեն, ու դրանով ցույց տա, որ առանձնացված է Եհովային ծառայելու համար: Նա այդպես պետք է մնա, մինչև որ լրանան իր առանձնացված լինելու օրերը: 6 Եհովայի համար առանձնացված լինելու բոլոր օրերին նա մահացած մարդու* չպետք է մոտենա: 7 Նույնիսկ երբ մահանա նրա հայրը, մայրը, եղբայրը կամ քույրը, նա չպետք է անմաքուր դարձնի իրեն,+ քանի որ Աստծու ուխտավորը լինելու նշան ունի իր գլխի վրա:

8 Իր ուխտավորության բոլոր օրերին նա առանձնացված կլինի Եհովային ծառայելու համար: 9 Եթե հանկարծ ինչ-որ մեկը մահանա նրա կողքին,+ և նա այդ պատճառով պղծի իր մազերը, որ խորհրդանշում են Աստծու համար առանձնացած լինելը, ապա իր մաքրվելու օրը, այսինքն՝ յոթերորդ օրը, պետք է սափրի իր գլուխը:+ 10 Իսկ ութերորդ օրը պետք է երկու տատրակ կամ երկու մատղաշ աղավնի բերի հանդիպման վրանի մուտքի մոտ ու տա քահանային: 11 Քահանան մեկը պետք է մատուցի որպես մեղքի զոհ, մյուսը՝ որպես ողջակեզ և պետք է քավություն անի նրա համար, որ ներվի մահացածի* հետ կապված նրա գործած մեղքը:+ Այդ օրը ուխտավորը պետք է սրբագործի* իր գլուխը:* 12 Նա պետք է կրկին սկսի պահել իր ուխտավորության խոստացված օրերը՝ ինքն իրեն առանձնացնելով Եհովային ծառայելու համար, ու պետք է բերի մինչև մեկ տարեկան արու գառ որպես հանցանքի զոհ: Իսկ նախկին օրերը չեն հաշվվի, քանի որ նա պղծել է իր ուխտավորությունը:

13 Ուխտավորի մասին օրենքը սա է. երբ լրանան նրա ուխտավորության օրերը,+ նա պետք է գա հանդիպման վրանի մուտքի մոտ: 14 Այնտեղ նա պետք է Եհովային մատուցի իր ընծան. մինչև մեկ տարեկան անարատ արու գառ՝ որպես ողջակեզ,+ մինչև մեկ տարեկան անարատ էգ գառ՝ որպես մեղքի զոհ,+ և մեկ անարատ արու ոչխար՝ որպես խաղաղության զոհ,+ 15 նաև մի զամբյուղ անթթխմոր օղակաձև հացեր՝ հունցված մանր աղացած* ալյուրով ու յուղով, և վրան յուղ քսած անթթխմոր լոշիկներ, դրանց հետ միասին՝ հացի ընծան+ և ըմպելիքի ընծաները:+ 16 Քահանան պետք է այդ ամենը բերի Եհովայի առաջ: Ապա պետք է մատուցի մեղքի զոհն ու ողջակեզը: 17 Իսկ արու ոչխարը նա Եհովային կմատուցի որպես խաղաղության զոհ՝ զամբյուղում դրված անթթխմոր հացերի հետ միասին, կմատուցի նաև հացի ընծան+ ու ըմպելիքի ընծան:

18 Հանդիպման վրանի մուտքի մոտ ուխտավորը պետք է սափրի իր գլուխը+ և ուխտավորության ժամանակ աճած մազերը վերցնի ու դնի խաղաղության զոհի տակ վառվող կրակի վրա: 19 Երբ ուխտավորը սափրի իր գլխի մազերը՝ ուխտավորության նշանը, քահանան կվերցնի արու ոչխարի թիակը, որը պետք է խաշած լինի,+ զամբյուղից կվերցնի մեկ անթթխմոր օղակաձև հաց, մեկ անթթխմոր լոշիկ և կդնի ուխտավորի ձեռքերի ափերին: 20 Քահանան, դրանք տարուբերելով, երերացնելու ընծա կմատուցի Եհովային:+ Այդ ընծան սուրբ է և պատկանում է քահանային, ինչպես որ կրծքամասը, որը մատուցվում է որպես երերացնելու ընծա, և ոտքը, որը սուրբ բաժին է:+ Այս ամենից հետո ուխտավորը կարող է գինի խմել:

21 Եթե ուխտավորը երդվում է, որ ուխտավորներից պահանջվող ընծաներից բացի ուրիշ ընծա էլ կմատուցի Եհովային, և ի վիճակի է դա անելու, ապա պետք է կատարի իր երդումը՝ ուխտավորության օրենքի հանդեպ հարգանքից մղված: Սա է ուխտավորի և նրա երդման մասին օրենքը»»:+

22 Հետո Եհովան ասաց Մովսեսին. 23 «Ահարոնին և նրա որդիներին ասա. «Իսրայելի ժողովրդին պետք է օրհնեք+ այսպիսի խոսքերով.

24 «Թող Եհովան օրհնի+ ու պահպանի ձեզ:

25 Թող Եհովայի երեսի լույսը շողա ձեզ վրա, և թող նա բարեհաճ լինի ձեր հանդեպ:+

26 Թող Եհովան բարություն դրսևորի ձեր հանդեպ* և խաղաղություն տա ձեզ»»:+

27 Օրհնելիս նրանք պետք է իմ անունը տան, որ ես օրհնեմ+ Իսրայելի ժողովրդին»:+

7 Այն օրը, երբ Մովսեսը խորանը կանգնեցրեց,+ նա օծեց+ ու սրբագործեց* այն, դրա ամբողջ կահկարասին, ինչպես նաև զոհասեղանն ու դրա բոլոր պիտույքները:+ Երբ օծեց ու սրբագործեց դրանք,+ 2 Իսրայելի ցեղապետները՝+ նահապետական տների գլուխները, ընծա բերեցին: Այս ցեղապետները, որոնք վերահսկել էին հաշվառման գործընթացը, 3 իրենց բոլորի կողմից ընծա բերեցին Եհովայի առաջ՝ վեց փակ սայլակառք և 12 ցուլ* (մեկական սայլակառք՝ երկու ցեղապետից և մեկական ցուլ՝ յուրաքանչյուր ցեղապետից): Այդ ամենը նրանք բերեցին խորանի առաջ: 4 Եհովան ասաց Մովսեսին. 5 «Ընդունիր նրանց բերածը, քանի որ դրանք հարկավոր են հանդիպման վրանի բոլոր պարագաները փոխադրելու համար: Դրանք ղևտացիներին տուր, յուրաքանչյուրին այնքան, ինչքան անհրաժեշտ է իրենց պարտականությունները կատարելու համար»:

6 Մովսեսը սայլակառքերն ու ցլերը վերցրեց և տվեց ղևտացիներին: 7 Նա երկու սայլակառքն ու չորս ցուլը տվեց Գերսոնի որդիներին, այնքան, ինչքան պետք էր նրանց ծառայության համար,+ 8 իսկ չորս սայլակառքը և ութ ցուլը տվեց Մերարիի որդիներին, այնքան, ինչքան պետք էր նրանց ծառայության համար, որ արվում էր Իթամարի՝ Ահարոն քահանայի որդու վերահսկողության տակ:+ 9 Սակայն Կահաթի որդիներին Մովսեսը ոչինչ չտվեց, քանի որ նրանց պարտականությունը սուրբ վայրի իրերը կրելն էր,+ որոնք նրանք տանում էին իրենց ուսերին դրած:+

10 Զոհասեղանի հանդիսավոր բացման* ժամանակ,+ երբ այն օծվեց, ցեղապետները այլ ընծաներ էլ բերեցին: Երբ նրանք իրենց ընծաները դրեցին զոհասեղանի առաջ, 11 Եհովան ասաց Մովսեսին. «Թող ցեղապետները զոհասեղանի հանդիսավոր բացման առթիվ իրենց բերած ընծաները հերթով մատուցեն, ամեն օր՝ մեկը»:

12 Առաջին օրը իր ընծան մատուցեց Ամինադաբի որդի Նաասոնը՝+ Հուդայի ցեղից: 13 Նրա ընծան էր՝ սուրբ վայրի կշռաչափով*+ 130 սիկղ* կշռող մեկ արծաթյա ափսե, 70 սիկղ* կշռող մեկ արծաթյա թաս (երկուսի մեջ էլ՝ մանր աղացած ու յուղի հետ խառնած ալյուր՝ հացի ընծայի+ համար), 14 10 սիկղ* կշռող մեկ ոսկե անոթ՝* խնկով լի, 15 ողջակեզի+ համար՝ մեկ մատղաշ ցուլ, մեկ արու ոչխար, մինչև մեկ տարեկան մեկ արու գառ, 16 մեղքի զոհի+ համար՝ մեկ ուլ 17 և խաղաղության զոհի+ համար՝ երկու ցուլ, հինգ արու ոչխար, հինգ արու այծ և մեկ տարեկան հինգ արու գառ: Սա էր Նաասոնի՝ Ամինադաբի+ որդու ընծան:

18 Երկրորդ օրը իր ընծան մատուցեց Սոգարի որդի Նաթանայելը՝+ Իսաքարի ցեղապետը: 19 Նրա ընծան էր սուրբ վայրի կշռաչափով+ 130 սիկղ կշռող մեկ արծաթյա ափսե, 70 սիկղ կշռող մեկ արծաթյա թաս (երկուսի մեջ էլ՝ մանր աղացած ու յուղի հետ խառնած ալյուր՝ հացի ընծայի+ համար), 20 10 սիկղ կշռող մեկ ոսկե անոթ՝ խնկով լի, 21 ողջակեզի+ համար՝ մեկ մատղաշ ցուլ, մեկ արու ոչխար, մինչև մեկ տարեկան մեկ արու գառ, 22 մեղքի զոհի+ համար՝ մեկ ուլ 23 և խաղաղության զոհի+ համար՝ երկու ցուլ, հինգ արու ոչխար, հինգ արու այծ և մեկ տարեկան հինգ արու գառ: Սա էր Նաթանայելի՝ Սոգարի որդու ընծան:

24 Երրորդ օրը Քելոնի որդի Եղիաբը՝+ Զաբուղոնի որդիների ցեղապետը 25 մատուցեց իր ընծան. սուրբ վայրի կշռաչափով+ 130 սիկղ կշռող մեկ արծաթյա ափսե, 70 սիկղ կշռող մեկ արծաթյա թաս (երկուսի մեջ էլ՝ մանր աղացած ու յուղի հետ խառնած ալյուր՝ հացի ընծայի+ համար), 26 10 սիկղ կշռող մեկ ոսկե անոթ՝ խնկով լի, 27 ողջակեզի+ համար՝ մեկ մատղաշ ցուլ, մեկ արու ոչխար, մինչև մեկ տարեկան մեկ արու գառ, 28 մեղքի զոհի+ համար՝ մեկ ուլ 29 և խաղաղության զոհի+ համար՝ երկու ցուլ, հինգ արու ոչխար, հինգ արու այծ և մեկ տարեկան հինգ արու գառ: Սա էր Եղիաբի՝+ Քելոնի որդու ընծան:

30 Չորրորդ օրը Սեդիուրի որդի Ելիսուրը՝+ Ռուբենի որդիների ցեղապետը 31 մատուցեց իր ընծան. սուրբ վայրի կշռաչափով+ 130 սիկղ կշռող մեկ արծաթյա ափսե, 70 սիկղ կշռող մեկ արծաթյա թաս (երկուսի մեջ էլ՝ մանր աղացած ու յուղի հետ խառնած ալյուր՝ հացի ընծայի+ համար), 32 10 սիկղ կշռող մեկ ոսկե անոթ՝ խնկով լի, 33 ողջակեզի+ համար՝ մեկ մատղաշ ցուլ, մեկ արու ոչխար, մինչև մեկ տարեկան մեկ արու գառ, 34 մեղքի զոհի+ համար՝ մեկ ուլ 35 և խաղաղության զոհի+ համար՝ երկու ցուլ, հինգ արու ոչխար, հինգ արու այծ և մեկ տարեկան հինգ արու գառ: Սա էր Ելիսուրի՝+ Սեդիուրի որդու ընծան:

36 Հինգերորդ օրը Սուրիսադայի որդի Սալամիելը՝+ Շմավոնի որդիների ցեղապետը 37 մատուցեց իր ընծան. սուրբ վայրի կշռաչափով+ 130 սիկղ կշռող մեկ արծաթյա ափսե, 70 սիկղ կշռող մեկ արծաթյա թաս (երկուսի մեջ էլ՝ մանր աղացած ու յուղի հետ խառնած ալյուր՝ հացի ընծայի+ համար), 38 10 սիկղ կշռող մեկ ոսկե անոթ՝ խնկով լի, 39 ողջակեզի+ համար՝ մեկ մատղաշ ցուլ, մեկ արու ոչխար, մինչև մեկ տարեկան մեկ արու գառ, 40 մեղքի զոհի+ համար՝ մեկ ուլ 41 և խաղաղության զոհի+ համար՝ երկու ցուլ, հինգ արու ոչխար, հինգ արու այծ և մեկ տարեկան հինգ արու գառ: Սա էր Սալամիելի՝+ Սուրիսադայի որդու ընծան:

42 Վեցերորդ օրը Դագուելի որդի Ելիասաֆը՝+ Գադի որդիների ցեղապետը 43 մատուցեց իր ընծան. սուրբ վայրի կշռաչափով+ 130 սիկղ կշռող մեկ արծաթյա ափսե, 70 սիկղ կշռող մեկ արծաթյա թաս (երկուսի մեջ էլ՝ մանր աղացած ու յուղի հետ խառնած ալյուր՝ հացի ընծայի+ համար), 44 10 սիկղ կշռող մեկ ոսկե անոթ՝ խնկով լի, 45 ողջակեզի+ համար՝ մեկ մատղաշ ցուլ, մեկ արու ոչխար, մինչև մեկ տարեկան մեկ արու գառ, 46 մեղքի զոհի+ համար՝ մեկ ուլ 47 և խաղաղության զոհի+ համար՝ երկու ցուլ, հինգ արու ոչխար, հինգ արու այծ և մեկ տարեկան հինգ արու գառ: Սա էր Ելիասաֆի՝+ Դագուելի որդու ընծան:

48 Յոթերորդ օրը Ամիուդի որդի Ելիսաման՝+ Եփրեմի որդիների ցեղապետը 49 մատուցեց իր ընծան. սուրբ վայրի կշռաչափով+ 130 սիկղ կշռող մեկ արծաթյա ափսե, 70 սիկղ կշռող մեկ արծաթյա թաս (երկուսի մեջ էլ՝ մանր աղացած ու յուղի հետ խառնած ալյուր՝ հացի ընծայի+ համար), 50 10 սիկղ կշռող մեկ ոսկե անոթ՝ խնկով լի, 51 ողջակեզի+ համար՝ մեկ մատղաշ ցուլ, մեկ արու ոչխար, մինչև մեկ տարեկան մեկ արու գառ, 52 մեղքի զոհի+ համար՝ մեկ ուլ 53 և խաղաղության զոհի+ համար՝ երկու ցուլ, հինգ արու ոչխար, հինգ արու այծ և մեկ տարեկան հինգ արու գառ: Սա էր Ելիսամայի՝+ Ամիուդի որդու ընծան:

54 Ութերորդ օրը Փադասուրի որդի Գամաղիելը՝+ Մանասեի որդիների ցեղապետը 55 մատուցեց իր ընծան. սուրբ վայրի կշռաչափով+ 130 սիկղ կշռող մեկ արծաթյա ափսե, 70 սիկղ կշռող մեկ արծաթյա թաս (երկուսի մեջ էլ՝ մանր աղացած ու յուղի հետ խառնած ալյուր՝ հացի ընծայի+ համար), 56 10 սիկղ կշռող մեկ ոսկե անոթ՝ խնկով լի, 57 ողջակեզի+ համար՝ մեկ մատղաշ ցուլ, մեկ արու ոչխար, մինչև մեկ տարեկան մեկ արու գառ, 58 մեղքի զոհի+ համար՝ մեկ ուլ 59 և խաղաղության զոհի+ համար՝ երկու ցուլ, հինգ արու ոչխար, հինգ արու այծ և մեկ տարեկան հինգ արու գառ: Սա էր Գամաղիելի՝+ Փադասուրի որդու ընծան:

60 Իններորդ օրը Գեդեոնիի որդի Աբիդանը՝+ Բենիամինի որդիների ցեղապետը+ 61 մատուցեց իր ընծան. սուրբ վայրի կշռաչափով+ 130 սիկղ կշռող մեկ արծաթյա ափսե, 70 սիկղ կշռող մեկ արծաթյա թաս (երկուսի մեջ էլ՝ մանր աղացած ու յուղի հետ խառնած ալյուր՝ հացի ընծայի+ համար), 62 10 սիկղ կշռող մեկ ոսկե անոթ՝ խնկով լի, 63 ողջակեզի+ համար՝ մեկ մատղաշ ցուլ, մեկ արու ոչխար, մինչև մեկ տարեկան մեկ արու գառ, 64 մեղքի զոհի+ համար՝ մեկ ուլ 65 և խաղաղության զոհի+ համար՝ երկու ցուլ, հինգ արու ոչխար, հինգ արու այծ և մեկ տարեկան հինգ արու գառ: Սա էր Աբիդանի՝+ Գեդեոնիի որդու ընծան:

66 Տասներորդ օրը Ամիսադայի որդի Աքիեզերը՝+ Դանի որդիների ցեղապետը 67 մատուցեց իր ընծան. սուրբ վայրի կշռաչափով+ 130 սիկղ կշռող մեկ արծաթյա ափսե, 70 սիկղ կշռող մեկ արծաթյա թաս (երկուսի մեջ էլ՝ մանր աղացած ու յուղի հետ խառնած ալյուր՝ հացի ընծայի+ համար), 68 10 սիկղ կշռող մեկ ոսկե անոթ՝ խնկով լի, 69 ողջակեզի+ համար՝ մեկ մատղաշ ցուլ, մեկ արու ոչխար, մինչև մեկ տարեկան մեկ արու գառ, 70 մեղքի զոհի+ համար՝ մեկ ուլ 71 և խաղաղության զոհի+ համար՝ երկու ցուլ, հինգ արու ոչխար, հինգ արու այծ և մեկ տարեկան հինգ արու գառ: Սա էր Աքիեզերի՝+ Ամիսադայի որդու ընծան:

72 Տասնմեկերորդ օրը Եքրանի որդի Փագիելը՝+ Ասերի որդիների ցեղապետը 73 մատուցեց իր ընծան. սուրբ վայրի կշռաչափով+ 130 սիկղ կշռող մեկ արծաթյա ափսե, 70 սիկղ կշռող մեկ արծաթյա թաս (երկուսի մեջ էլ՝ մանր աղացած ու յուղի հետ խառնած ալյուր՝ հացի ընծայի+ համար), 74 10 սիկղ կշռող մեկ ոսկե անոթ՝ խնկով լի, 75 ողջակեզի+ համար՝ մեկ մատղաշ ցուլ, մեկ արու ոչխար, մինչև մեկ տարեկան մեկ արու գառ, 76 մեղքի զոհի+ համար՝ մեկ ուլ 77 և խաղաղության զոհի+ համար՝ երկու ցուլ, հինգ արու ոչխար, հինգ արու այծ և մեկ տարեկան հինգ արու գառ: Սա էր Փագիելի՝+ Եքրանի որդու ընծան:

78 Տասներկուերորդ օրը Ենանի որդի Աքիրեն՝+ Նեփթաղիմի որդիների ցեղապետը 79 մատուցեց իր ընծան. սուրբ վայրի կշռաչափով+ 130 սիկղ կշռող մեկ արծաթյա ափսե, 70 սիկղ կշռող մեկ արծաթյա թաս (երկուսի մեջ էլ՝ մանր աղացած ու յուղի հետ խառնած ալյուր՝ հացի ընծայի+ համար), 80 10 սիկղ կշռող մեկ ոսկե անոթ՝ խնկով լի, 81 ողջակեզի+ համար՝ մեկ մատղաշ ցուլ, մեկ արու ոչխար, մինչև մեկ տարեկան մեկ արու գառ, 82 մեղքի զոհի+ համար՝ մեկ ուլ 83 և խաղաղության զոհի+ համար՝ երկու ցուլ, հինգ արու ոչխար, հինգ արու այծ և մեկ տարեկան հինգ արու գառ: Սա էր Աքիրեի՝+ Ենանի որդու ընծան:

84 Սա էր այն ողջ ընծան, որ Իսրայելի ցեղապետները մատուցեցին զոհասեղանի հանդիսավոր բացման ժամանակ,+ երբ այն օծվեց. 12 արծաթյա ափսե, 12 արծաթյա թաս, 12 ոսկե անոթ:+ 85 Յուրաքանչյուր արծաթյա ափսեն կշռում էր 130 սիկղ, յուրաքանչյուր թասը՝ 70 սիկղ. ողջ սպասքի արծաթը 2 400 սիկղ* էր՝ սուրբ վայրի կշռաչափով:+ 86 Խնկով լի 12 ոսկե անոթներից ամեն մեկը կշռում էր 10 սիկղ՝ սուրբ վայրի կշռաչափով. անոթների ամբողջ ոսկին 120 սիկղ* էր: 87 Ողջակեզի համար ընդհանուր հաշվով բերվել էր 12 ցուլ, 12 արու ոչխար, մեկ տարեկան 12 արու գառ՝ հացի ընծաների հետ միասին, մեղքի զոհի համար բերվել էր 12 ուլ, 88 իսկ խաղաղության զոհի համար՝ 24 ցուլ, 60 արու ոչխար, 60 արու այծ և մեկ տարեկան 60 արու գառ: Սա էր զոհասեղանի օծումից+ հետո դրա հանդիսավոր բացման առթիվ բերված ընծան:+

89 Ամեն անգամ, երբ Մովսեսը մտնում էր հանդիպման վրան՝ Աստծու* հետ խոսելու,+ լսում էր նրա ձայնը, որ խոսում էր իր հետ Վկայության տապանակի կափարիչի+ վերևից՝ քերովբեների+ մեջտեղից: Այսպես էր Աստված խոսում նրա հետ:

8 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 2 «Ահարոնին ասա. «Վառիր ճրագակալի յոթ ճրագները, որ դրանք լուսավորեն ճրագակալի դիմացի տարածությունը»»:+ 3 Ահարոնը այդպես էլ արեց: Նա վառեց ճրագները, որ դրանք լուսավորեն ճրագակալի դիմացի տարածությունը,+ ինչպես որ Եհովան պատվիրեց Մովսեսին: 4 Ահա թե ինչպես էր պատրաստված ճրագակալը. այն ոսկուց էր կոփված՝ բնից մինչև ծաղիկները կոփելով էր պատրաստված:+ Ճրագակալը պատրաստվել էր այնպես, ինչպես Եհովան տեսիլքում+ ցույց էր տվել Մովսեսին:

5 Եհովան կրկին խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 6 «Իսրայելացիների միջից առանձնացրու ղևտացիներին ու ծիսականորեն մաքրիր նրանց:+ 7 Նրանց այսպե՛ս պետք է մաքրագործես. վերցրու ջուր՝ մեղքերը մաքրելու* համար, և ցողիր նրանց վրա: Նրանք պետք է ածելիով սափրեն իրենց ամբողջ մարմինը, լվանան իրենց հագուստները ու այդպիսով մաքրագործվեն:+ 8 Հետո մի մատղաշ ցուլ բեր,+ դրա հետ՝ նաև հացի ընծա՝+ մանր աղացած ու յուղի հետ խառնած ալյուր: Մեկ մատղաշ ցուլ էլ բեր մեղքի զոհի համար:+ 9 Ղևտացիներին կանգնեցրու հանդիպման վրանի առաջ և հավաքիր Իսրայելի ողջ ժողովրդին:+ 10 Երբ ղևտացիներին կանգնեցնես Եհովայի առաջ, իսրայելացիները պետք է իրենց ձեռքերը դնեն նրանց գլխին:+ 11 Ահարոնը պետք է ղևտացիներին Եհովայի առաջ ներկայացնի* որպես իսրայելացիների կողմից տրված երերացնելու ընծա.+ ղևտացիները ծառայություն կմատուցեն Եհովային:+

12 Ապա ղևտացիները իրենց ձեռքերը կդնեն ցլերի գլխներին:+ Ցլերից մեկը պետք է Եհովային մատուցվի որպես մեղքի զոհ, իսկ մյուսը՝ որպես ողջակեզ, որ քավություն արվի+ ղևտացիների համար: 13 Այնուհետև ղևտացիներին պետք է կանգնեցնես Ահարոնի ու նրա որդիների առաջ և նրանց ներկայացնես* Եհովային որպես երերացնելու ընծա: 14 Ղևտացիներին պետք է առանձնացնես իսրայելացիների միջից. ղևտացիները իմը կլինեն:+ 15 Դրանից հետո ղևտացիները կգան, որ ծառայեն հանդիպման վրանի մոտ: Ահա թե ինչպես պետք է մաքրագործես նրանց և ներկայացնես* որպես երերացնելու ընծա: 16 Նրանք տրվածներ են՝ իսրայելացիների միջից ինձ տրվածներ: Իսրայելացիների բոլոր առաջնեկների փոխարեն նրա՛նց կվերցնեմ ինձ համար:+ 17 Չէ՞ որ Իսրայելի ամեն առաջնեկ իմն է՝ լինի մարդ, թե կենդանի:+ Նրանց առանձնացրի* ինձ համար այն օրը, երբ հարվածեցի Եգիպտոսի բոլոր առաջնեկներին:+ 18 Իսրայելացիների բոլոր առաջնեկների փոխարեն ես ղևտացիներին եմ վերցնում: 19 Ես նրանց ընտրում եմ իսրայելացիների միջից և Ահարոնին ու նրա որդիներին եմ տալիս, որ հանդիպման վրանի մոտ իսրայելացիների համար ծառայություն անեն+ և օգնեն քավություն անելու նրանց համար, որ նրանք չմոտենան սուրբ վայրին, ու նրանց վրա պատուհաս չգա»:+

20 Մովսեսը, Ահարոնը և Իսրայելի ողջ ժողովուրդը արեցին այն ամենը, ինչ Եհովան Մովսեսին պատվիրել էր ղևտացիների վերաբերյալ. իսրայելացիները հենց այդպես էլ արեցին: 21 Եվ այսպես՝ ղևտացիները մաքրագործեցին իրենց, լվացին իրենց հագուստները,+ իսկ հետո Ահարոնը նրանց ներկայացրեց* Եհովայի առաջ որպես երերացնելու ընծա:+ Այնուհետև Ահարոնը քավություն արեց նրանց համար, որ նրանց մաքրի իրենց մեղքերից:+ 22 Դրանից հետո ղևտացիները եկան, որ հանդիպման վրանի մոտ կատարեն իրենց ծառայությունը Ահարոնի ու նրա որդիների առաջնորդության ներքո: Ամեն բան արվեց ճիշտ այնպես, ինչպես Եհովան Մովսեսին պատվիրել էր ղևտացիների վերաբերյալ:

23 Ապա Եհովան ասաց Մովսեսին. 24 «Ղևտացիների առնչությամբ կարգը սա է. ղևտացին հանդիպման վրանի հետ կապված իր ծառայությունը կսկսի 25 տարեկանից: 25 Սակայն 50 տարեկան դառնալուց հետո նա կավարտի իր ծառայությունը և այլևս չի ծառայի: 26 Նա կօգնի իր եղբայրներին կատարելու հանդիպման վրանին առնչվող իրենց պարտականությունները, սակայն անձամբ չի անի այդ ծառայությունը: Ահա այսպես պետք է վարվեք ղևտացիների և նրանց պարտականությունների հետ կապված հարցում»:+

9 Եգիպտոսից դուրս գալուց հետո երկրորդ տարվա առաջին ամսում Եհովան Սինա անապատում խոսեց Մովսեսի հետ ու ասաց.+ 2 «Իսրայելացիները պետք է սահմանված ժամանակին+ պատրաստեն Պասեքի զոհը:+ 3 Այն պատրաստեք այս ամսվա 14-րդ օրը՝ մթնշաղին:* Դուք պետք է նշանակված ժամանակին պատրաստեք այն՝ դրան վերաբերող բոլոր կանոնների և սահմանված ընթացակարգի համաձայն»:+

4 Ուստի Մովսեսը իսրայելացիներին ասաց, որ պատրաստեն Պասեքի զոհը: 5 Եվ նրանք առաջին ամսվա 14-րդ օրը՝ մթնշաղին,* Սինա անապատում պատրաստեցին Պասեքի զոհը: Իսրայելացիներն ամեն բան արեցին այնպես, ինչպես Եհովան պատվիրեց Մովսեսին:

6 Այնպես եղավ, որ որոշ մարդիկ անմաքուր էին դարձել՝ մահացածի դիպչելով,+ և այդ օրը չկարողացան նշել Պասեքը: Այդ օրը նրանք եկան Մովսեսի և Ահարոնի մոտ:+ 7 Նրանք Մովսեսին ասացին. «Թեև մենք անմաքուր ենք դարձել՝ մահացածի դիպչելով, բայց ինչո՞ւ պետք է դրա պատճառով զրկվենք իսրայելացիների հետ նշանակված ժամանակին Եհովային զոհ մատուցելուց»:+ 8 Մովսեսն էլ ասաց նրանց. «Սպասեք այստեղ, իսկ ես տեսնեմ, թե Եհովան ինչ հրահանգ կտա ձեր մասին»:+

9 Այդ ժամանակ Եհովան ասաց Մովսեսին. 10 «Իսրայելացիներին ասա. «Եթե ձեզնից կամ ձեր գալիք սերունդներից որևէ մեկը անմաքուր դառնա՝ մահացածի դիպչելով,+ կամ հեռավոր ճամփորդության մեջ լինի, նա, միևնույն է, պետք է պատրաստի Եհովային մատուցվող Պասեքի զոհը: 11 Այն պետք է պատրաստի երկրորդ ամսում՝+ 14-րդ օրը՝ մթնշաղին:* Անթթխմոր հացով ու դառը խոտերով պետք է ուտի այն:+ 12 Դրանից ոչինչ չպետք է թողնի մինչև առավոտ+ և դրա ոչ մի ոսկորը չպետք է կոտրի:+ Այն պետք է պատրաստի Պասեքին վերաբերող բոլոր կանոնների համաձայն: 13 Սակայն եթե մարդը մաքուր է և ճամփորդության մեջ չէ, բայց չի տոնում Պասեքը, նա պետք է վերացվի իր ժողովրդի միջից,+ քանի որ Եհովայի Պասեքի զոհը նշանակված ժամանակին չի մատուցել: Այդ մարդը պատասխան կտա իր մեղքի համար:

14 Եթե որևէ օտարական ձեզ հետ է բնակվում, նա նույնպես պետք է նշի Պասեքը Եհովայի պատվին:+ Նա ամեն բան պետք է անի Պասեքին վերաբերող կանոնների և սահմանված ընթացակարգի համաձայն:+ Մեկ կանոն պետք է լինի ձեզ համար՝ ինչպես պանդուխտի, այնպես էլ բնիկի»»:+

15 Այն օրը, երբ խորանը՝ Վկայության վրանը,+ կանգնեցվեց, ամպ իջավ դրա վրա: Երեկոյան խորանի վերևում այն փայլում էր կրակի տեսքով և այդպես՝ մինչև առավոտ:+ 16 Եվ միշտ այդպես էր. ցերեկը խորանի վերևում ամպ էր, իսկ գիշերը այն կրակի տեսք էր ստանում:+ 17 Ամեն անգամ, երբ ամպը բարձրանում էր վրանից, իսրայելացիներն անմիջապես ճանապարհ էին ընկնում,+ և այնտեղ, որտեղ ամպը կանգ էր առնում, նրանք ճամբար էին դնում:+ 18 Իսրայելացիները ճանապարհ էին ընկնում Եհովայի կարգադրությամբ ու Եհովայի կարգադրությամբ էլ ճամբար էին դնում:+ Ու քանի դեռ ամպը խորանի վերևում էր, նրանք ճամբարը չէին հավաքում: 19 Անգամ երբ ամպը շատ օրեր էր մնում խորանի վերևում, իսրայելացիները հնազանդվում էին Եհովային ու ճանապարհ չէին ընկնում:+ 20 Երբեմն ամպը մի քանի օր էր մնում խորանի վերևում: Եվ նրանք Եհովայի կարգադրությամբ մնում էին ճամբար դրած ու Եհովայի կարգադրությամբ էլ ճանապարհ էին ընկնում: 21 Իսկ երբեմն ամպը մնում էր ընդամենը երեկոյից մինչև առավոտ, ու երբ առավոտյան այն բարձրանում էր, նրանք ճանապարհ էին ընկնում: Ցերեկ լիներ, թե գիշեր՝ հենց որ ամպը բարձրանում էր, նրանք մեկնում էին:+ 22 Բայց քանի դեռ ամպը մնում էր խորանի վերևում՝ լիներ երկու օր, մեկ ամիս, թե ավելի երկար, իսրայելացիները մնում էին տեղում՝ ճամբար դրած, ու չէին մեկնում. ճանապարհ էին ընկնում միայն այն ժամանակ, երբ այն բարձրանում էր: 23 Եհովայի կարգադրությամբ էին նրանք ճամբար դնում ու Եհովայի կարգադրությամբ՝ ճանապարհ ընկնում: Նրանք հնազանդվում էին Եհովային՝ կատարելով այն պատվերը, որը Եհովան տվել էր Մովսեսի միջոցով:

10 Հետո Եհովան ասաց Մովսեսին. 2 «Ձեզ համար արծաթից երկու շեփոր+ պատրաստեք. դրանք կոփելով պատրաստեք: Դրանք պետք է ծառայեն իսրայելացիներին մեկտեղ կանչելու և ճամբարները հավաքելու համար: 3 Երբ երկու շեփորները հնչեն, ողջ ժողովուրդը պետք է հավաքվի քեզ մոտ՝ հանդիպման վրանի մուտքի առաջ:+ 4 Իսկ երբ միայն մեկը հնչի, քեզ մոտ պետք է հավաքվեն միայն ցեղապետները՝ Իսրայելի հազարապետները:+

5 Երբ տատանվող ազդանշան հնչեցնեք, պետք է ճանապարհ ընկնեն արևելյան կողմում գտնվող ճամբարները:+ 6 Երբ երկրորդ անգամ տատանվող ազդանշան հնչեցնեք, պետք է ճանապարհ ընկնեն հարավային կողմում գտնվող ճամբարները:+ Ամեն անգամ, երբ այսպիսի ազդանշան հնչի, ճամբարներից մեկը պետք է ճանապարհ ընկնի:

7 Այսպիսով՝ ժողովրդին մեկտեղ հավաքելու համար պետք է շեփոր հնչեցնեք,+ բայց ոչ տատանվող ազդանշան արձակելով: 8 Շեփորները պետք է փչեն Ահարոնի որդիները՝ քահանաները.+ այս ամենը պետք է սերնդեսերունդ մնայուն կանոն լինի ձեզ համար:

9 Եթե ձեր երկրում պատերազմելու լինեք կեղեքիչների դեմ, որոնք կհարձակվեն ձեզ վրա, ապա շեփորներով պատերազմի ազդանշան հնչեցրեք,+ և ձեր Աստված Եհովան կլսի* ու ձեզ կփրկի թշնամիներից:

10 Շեփորներ պետք է հնչեցնեք նաև այն ժամանակ, երբ ողջակեզներ+ ու խաղաղության զոհեր+ մատուցեք ձեր ուրախ առիթներին՝+ տոներին+ և ամեն ամսվա սկզբին. շեփորների ձայնը ձեր Աստծուն կհիշեցնի ձեր մասին: Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»:+

11 Երկրորդ տարում՝ երկրորդ ամսվա 20-րդ օրը,+ ամպը բարձրացավ Վկայության խորանից:+ 12 Ուստի իսրայելացիները Սինա անապատից ճանապարհ ընկան այն հերթականությամբ, որ սահմանվել էր նրանց համար:+ Նրանք գնացին, մինչև որ ամպը կանգ առավ Փառան անապատում:+ 13 Սա առաջին անգամ էր, որ նրանք ճանապարհ ընկան այն կարգադրության համաձայն, որը Եհովան տվել էր Մովսեսի միջոցով:+

14 Առաջինը ճանապարհ ընկավ Հուդայի ցեղի գլխավորած եռացեղ ստորաբաժանումը՝ խումբ առ խումբ:* Այդ ցեղի զորախումբը գլխավորում էր Ամինադաբի որդի Նաասոնը:+ 15 Իսաքարի ցեղի զորախումբը գլխավորում էր Սոգարի որդի Նաթանայելը:+ 16 Իսկ Զաբուղոնի ցեղի զորախումբը գլխավորում էր Քելոնի որդի Եղիաբը:+

17 Երբ խորանը հավաքեցին,+ առաջինը ճանապարհ ընկան Գերսոնի որդիներն+ ու Մերարիի որդիները՝+ խորանը տանողները:

18 Հետո ճանապարհ ընկավ Ռուբենի ցեղի գլխավորած եռացեղ ստորաբաժանումը՝ խումբ առ խումբ:* Այդ ցեղի զորախումբը գլխավորում էր Սեդիուրի որդի Ելիսուրը:+ 19 Շմավոնի ցեղի զորախումբը գլխավորում էր Սուրիսադայի որդի Սալամիելը:+ 20 Իսկ Գադի ցեղի զորախումբը գլխավորում էր Դագուելի որդի Ելիասաֆը:+

21 Ապա ճանապարհ ընկան Կահաթյանները, որոնք տանում էին սրբարանի իրերը:+ Խորանը պետք է կանգնեցվեր մինչև նրանց տեղ հասնելը:

22 Այնուհետև ճանապարհ ընկավ Եփրեմի ցեղի գլխավորած եռացեղ ստորաբաժանումը՝ խումբ առ խումբ:* Այդ ցեղի զորախումբը գլխավորում էր Ամիուդի որդի Ելիսաման:+ 23 Մանասեի ցեղի զորախումբը գլխավորում էր Փադասուրի որդի Գամաղիելը:+ 24 Իսկ Բենիամինի ցեղի զորախումբը գլխավորում էր Գեդեոնիի որդի Աբիդանը:+

25 Ապա ճանապարհ ընկավ Դանի ցեղի գլխավորած եռացեղ ստորաբաժանումը՝ խումբ առ խումբ.* այն հետևի կողմից պաշտպանում էր մյուս բոլոր ցեղերին: Այդ ցեղի զորախումբը գլխավորում էր Ամիսադայի որդի Աքիեզերը:+ 26 Ասերի ցեղի զորախումբը գլխավորում էր Եքրանի որդի Փագիելը:+ 27 Իսկ Նեփթաղիմի ցեղի զորախումբը գլխավորում էր Ենանի որդի Աքիրեն:+ 28 Իսրայելացիները իրենց զորախմբերով ճանապարհ ընկնելիս այս կարգին էին հետևում:+

29 Հետո Մովսեսն ասաց Հոբաբին՝ իր աներոջ՝ մադիանացի Ռագուելի*+ որդուն. «Մենք ճանապարհ ենք ընկնում դեպի այն վայրը, որի մասին Եհովան ասել է. «Այն ձեզ եմ տալու»:+ Արի մեզ հետ.+ մենք քեզ լավ կնայենք: Եհովան Իսրայելին բարիք է խոստացել»:+ 30 Բայց նա ասաց. «Ես չեմ գա, կվերադառնամ իմ երկիր՝ իմ ազգականների մոտ»: 31 Մովսեսն էլ ասաց. «Խնդրում եմ, մի՛ գնա. դու լավ գիտես, թե անապատում որտեղ կարող ենք ճամբար դնել, ու մեզ համար ուղեկցորդ* կլինես: 32 Եթե գաս մեզ հետ,+ ապա ինչ բարիք որ Եհովան անի մեզ համար, նույնը մենք կանենք քեզ համար»:

33 Ժողովուրդը հեռացավ Եհովայի լեռան+ մոտից և երեք օր ճանապարհ գնաց: Այդ երեք օրերի ընթացքում Եհովայի ուխտի տապանակը+ տանում էին նրանց առջևից, որպեսզի հանգրվանելու տեղ գտնեն:+ 34 Երբ էլ որ նրանք դուրս էին գալիս իրենց ճամբար դրած տեղից, ողջ ցերեկը Եհովայի ամպը+ առաջնորդում էր նրանց:

35 Ամեն անգամ, երբ տապանակը բարձրացնում էին, որ տանեն, Մովսեսն ասում էր. «Վե՛ր կաց, ո՛վ Եհովա,+ թող քո թշնամիները ցիրուցան լինեն, և քեզ ատողները փախչեն քո առաջից»: 36 Եվ երբ այն ցած էին դնում, նա ասում էր. «Եկ, ո՛վ Եհովա, և բնակվիր Իսրայելի բազմահազարանոց ժողովրդի մեջ»:+

11 Ժողովուրդը սկսեց սաստիկ տրտնջալ Եհովայի առաջ: Դա լսելով՝ Եհովան խիստ բարկացավ, և Եհովան կրակ ուղարկեց նրանց վրա ու ճամբարի ծայրամասում ոչնչացրեց նրանցից ոմանց: 2 Երբ ժողովուրդը օգնության կանչեց Մովսեսին, նա աղաչեց Եհովային,+ ու կրակը մարեց: 3 Այդ վայրը կոչեցին Տաբերա,* որովհետև Եհովայից բոցավառ կրակ եկավ նրանց վրա:+

4 Իսրայելացիների մեջ եղող բազմաթիվ այլազգի մարդիկ*+ սկսեցին ագահաբար ուտելիք փափագել,+ և իսրայելացիները նույնպես սկսեցին լացելով տրտնջալ ու ասել. «Ո՞վ մեզ միս կտա՝ ուտենք:+ 5 Կարոտով ենք հիշում ձկները, որ ձրի ուտում էինք Եգիպտոսում, վարունգները, ձմերուկները, պրասասոխերը, սոխերն ու սխտորները:+ 6 Իսկ հիմա մենք հալումաշ ենք լինում: Այս մանանայից բացի՝ ուրիշ ոչինչ չենք տեսնում»:+

7 (Մանանան+ համեմի սերմ էր հիշեցնում,+ և գույնը նման էր անուշահոտ խեժի գույնին: 8 Մարդիկ գնում հավաքում էին այն, ապա երկանքով* աղում էին կամ սանդի* մեջ ծեծում: Հետո կաթսայի մեջ խաշում էին կամ դրանից լոշիկներ էին պատրաստում:+ Դրա համը յուղով պատրաստված քաղցր բլիթի համ էր հիշեցնում: 9 Երբ գիշերը ճամբարի վրա ցող էր իջնում, մանանան էլ էր իջնում):+

10 Մովսեսը լսեց, որ բոլոր ընտանիքներում մարդիկ լացուկոծ են դրել, ամեն մեկն՝ իր վրանի մուտքի առաջ: Դա տեսնելով՝ Եհովան մեծ ցասումով լցվեց,+ և Մովսեսն էլ խիստ սրտնեղեց: 11 Մովսեսն ասաց Եհովային. «Ինչո՞ւ ես այսպիսի չարիք բերել ծառայիդ գլխին: Քեզ ինչո՞վ եմ տհաճեցրել, որ այս ողջ ժողովրդի բեռն ինձ վրա ես դրել:+ 12 Մի՞թե ես եմ հղիացել ու ծնել այս ժողովրդին, որ ինձ ասում ես՝ նրանց իմ գրկում տանեմ, ինչպես դայակը՝* կաթնակեր երեխային, տանեմ այն երկիրը, որ երդվել ես տալ նրանց նախահայրերին:+ 13 Նրանք լացելով ասում են. «Մեզ մի՛ս տուր՝ ուտենք»: Ես որտեղի՞ց միս գտնեմ այս բոլոր մարդկանց համար: 14 Ես ի վիճակի չեմ մենակ կրելու ամբողջ ժողովրդի բեռը. այն չափազանց ծանր է ինձ համար:+ 15 Թե այսպես ես վարվելու ինձ հետ, խնդրում եմ, հենց հիմա սպանիր ինձ:+ Այլևս մի՛ թող տառապեմ, եթե ունեմ քո հավանությունը»:

16 Եհովան պատասխանեց Մովսեսին. «Իսրայելի երեցներից ընտրիր 70 հոգու, ում ճանաչում ես որպես իրենց գործում հմուտ երեցների ու գլխավորների:+ Նրանց տար հանդիպման վրանի մոտ, ու թող քեզ հետ կանգնեն այնտեղ: 17 Ես կիջնեմ+ ու կխոսեմ քեզ հետ+ և քեզ վրա եղող ոգուց կվերցնեմ,+ կտամ նրանց. նրանք կօգնեն քեզ կրելու ժողովրդի բեռը, որ մենակ չկրես այն:+ 18 Իսկ ժողովրդին ասա. «Պատրաստվե՛ք վաղվա համար.+ դուք միս եք ուտելու, որովհետև լաց եղաք Եհովայի առաջ՝+ ասելով. «Ո՞վ մեզ միս կտա՝ ուտենք: Եգիպտոսում ավելի լավ էինք ապրում»:+ Եհովան, անշուշտ, միս կտա ձեզ, և դուք կուտեք:+ 19 Ընդ որում՝ կուտեք ոչ թե մեկ օր, երկու օր, հինգ օր, տասը օր կամ քսան օր, 20 այլ մի ամբողջ ամիս, մինչև որ ձեր քթից դուրս գա և զզվեք դրանից:+ Դուք մերժեցիք Եհովային, ով ձեր մեջ է, և լացուկոծ դրեցիք նրա առաջ՝ ասելով. «Ինչո՞ւ դուրս եկանք Եգիպտոսից»»»:+

21 Այդ ժամանակ Մովսեսն ասաց. «Ինձ հետ եղող ժողովրդի մեջ 600 000+ հետևակ զինվոր կա, իսկ դու ասում ես. «Ես նրանց միս կտամ, ու նրանք մի ամբողջ ամիս կուտեն»: 22 Եթե բոլոր հոտերն ու նախիրները մորթվեն, մի՞թե կբավականացնի նրանց: Անգամ եթե ծովի բոլոր ձկները բռնենք, կհերիքի՞ նրանց»:

23 Եհովան էլ ասաց Մովսեսին. «Մի՞թե Եհովայի ձեռքը կարճ է:+ Հիմա կտեսնես՝ իմ ասածը կկատարվի, թե ոչ»:

24 Մովսեսը դուրս եկավ ու ժողովրդին հաղորդեց Եհովայի խոսքերը: Ժողովրդի երեցներից նա ընտրեց 70 հոգու և նրանց կանգնեցրեց հանդիպման վրանի շուրջը:+ 25 Այդ ժամանակ Եհովան ամպով իջավ+ ու սկսեց խոսել Մովսեսի հետ:+ Նրա վրա եղող ոգուց նա վերցրեց+ ու տվեց 70 երեցներից ամեն մեկին: Հենց որ ոգին իջավ նրանց վրա, նրանք սկսեցին մարգարեների պես պահել իրենց,*+ բայց միայն այդ անգամ:

26 Այդ մարդկանցից երկու հոգի դեռ ճամբարում էին: Մեկի անունը Ելդադ էր, մյուսինը՝ Մոդադ: Թեև նրանք դեռ չէին գնացել վրանի մոտ, սակայն քանի որ գրանցվածների մեջ էին, ոգին նրանց վրա էլ իջավ, և նրանք սկսեցին իրենց մարգարեների պես պահել ճամբարում: 27 Մի երիտասարդ վազելով եկավ ու տեղեկացրեց Մովսեսին. «Ելդադն ու Մոդադը ճամբարում իրենց մարգարեների պե՜ս են պահում»: 28 Այդ պահին Նավեի որդի Հեսուն,+ ով պատանեկան տարիքից Մովսեսի սպասավորն էր, ասաց. «Տե՛ր իմ, Մովսե՛ս, արգելի՛ր նրանց»:+ 29 Սակայն Մովսեսն ասաց նրան. «Ինձ համա՞ր ես մտահոգվում: Պետք չէ: Երանի՜ թե Եհովայի ժողովրդի մեջ բոլորը մարգարեներ լինեին, ու Եհովան իր ոգին տար նրանց»: 30 Այնուհետև Մովսեսը Իսրայելի երեցների հետ վերադարձավ ճամբար:

31 Եհովան քամի բարձրացրեց, և քամին ծովի կողմից լորեր բերեց ու լցրեց ճամբարի շուրջբոլորը՝+ թե՛ մի կողմից, թե՛ մյուս կողմից՝ մոտ մեկ օրվա ճանապարհի տարածության վրա՝ գետնից մոտավորապես երկու կանգուն* բարձրությամբ: 32 Ժողովուրդը գնաց և այդ ամբողջ օրը, ամբողջ գիշերը ու նաև հաջորդ օրը լորեր հավաքեց: Չկար մեկը, որ տասը խոմերից* պակաս հավաքեր: Նրանք փռեցին* դրանք ամբողջ ճամբարով մեկ: 33 Միսը դեռ նրանց բերանում էր, նրանք դեռ չէին էլ հասցրել ծամել, Եհովայի բարկությունը բորբոքվեց ժողովրդի դեմ, ու Եհովան սկսեց պատուհասել նրանց՝ մեծ կոտորած անելով նրանց մեջ:+

34 Այդ վայրի անունը Կիբրոթ-Հաթթավա*+ դրեցին, քանի որ այնտեղ թաղեցին այն մարդկանց, ովքեր ագահություն դրսևորեցին:+ 35 Կիբրոթ-Հաթթավայից ժողովուրդը մեկնեց Ասերոթ և մնաց այնտեղ:+

12 Մարիամն ու Ահարոնը սկսեցին Մովսեսի դեմ խոսել, քանի որ նա քուշեցի կնոջ հետ էր ամուսնացել:+ 2 Նրանք ասում էին. «Մի՞թե Եհովան միայն Մովսեսի միջոցով է խոսում: Ի՞նչ է, մեր միջոցով չի՞ խոսում»:+ Եվ Եհովան լսում էր:+ 3 (Մովսեսը երկրի վրա ապրող բոլոր մարդկանցից ամենահեզն էր):*+

4 Եհովան անսպասելիորեն ասաց Մովսեսին, Ահարոնին ու Մարիամին. «Գնացե՛ք հանդիպման վրան»: Եվ երեքն էլ գնացին: 5 Եհովան ամպի սյունով իջավ,+ կանգնեց հանդիպման վրանի մուտքի մոտ և կանչեց Ահարոնին ու Մարիամին, և նրանք երկուսով առաջ եկան: 6 Նա ասաց. «Լսեք, խնդրեմ, թե ինչ եմ ասում: Երբ ձեր մեջ իմ՝ Եհովայիս մարգարեն է լինում, ես տեսիլքով եմ հայտնվում նրան+ ու երազի միջոցով եմ խոսում նրա հետ:+ 7 Բայց իմ ծառա Մովսեսի դեպքում այդպես չէ: Ես իմ ամբողջ ժողովրդին նրան եմ վստահել*+ 8 ու նրա հետ դեմ առ դեմ* եմ խոսում,+ պարզ ու հստակ, ոչ թե հանելուկներով: Նա տեսնում է իմ՝ Եհովայիս հայտնվելը: Ինչպե՞ս չվախեցաք խոսել իմ ծառա Մովսեսի դեմ»:

9 Եհովայի բարկությունը բորբոքվեց նրանց դեմ, և նա հեռացավ նրանցից: 10 Ամպը գնաց վրանի վերևից, և ահա Մարիամը պատուհասվեց բորոտությամբ ու ձյան պես սպիտակ դարձավ:+ Ահարոնը շրջվեց Մարիամի կողմը ու տեսավ, որ նա բորոտ է դարձել:+ 11 Ահարոնն իսկույն ասաց Մովսեսին. «Աղաչում եմ, տե՛ր իմ, խնդրում եմ, մի՛ թող՝ պատժվենք այս մեղքի համար: Մենք հիմարություն ենք արել: 12 Խնդրում եմ, թույլ մի՛ տուր, որ նա նմանվի մեռած վիճակում ծնված մանկան, որի մարմինը կիսով չափ փտած է»: 13 Ուստի Մովսեսը սկսեց աղերսել Եհովային՝ ասելով. «Ո՜վ Աստված, խնդրո՜ւմ եմ, բուժի՜ր նրան, աղաչո՜ւմ եմ»:+

14 Եհովան ասաց Մովսեսին. «Եթե նրա հայրը թքեր նրա երեսին, մի՞թե նա յոթ օր նվաստացած վիճակում չէր լինի: Ուրեմն թող յոթ օր մեկուսացած մնա ճամբարից դուրս,+ իսկ հետո կարող է հետ գալ»: 15 Ուստի Մարիամը յոթ օր մեկուսացած մնաց ճամբարից դուրս,+ և ժողովուրդը չհավաքեց ճամբարն ու ճանապարհ չընկավ, մինչև որ Մարիամը հետ չեկավ: 16 Դրանից հետո ժողովուրդը Ասերոթից+ ճանապարհ ընկավ ու ճամբար դրեց Փառան անապատում:+

13 Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 2 «Մարդիկ ուղարկիր, որ հետախուզեն Քանանի երկիրը, որը տալու եմ իսրայելացիներին: Ամեն ցեղից մի մարդ ուղարկիր՝ յուրաքանչյուր ցեղի տոհմապետներից+ մեկին»:+

3 Ուստի Մովսեսը, Եհովայի կարգադրության համաձայն, ուղարկեց այդ մարդկանց Փառան+ անապատից: Այդ բոլոր մարդիկ իսրայելացիների գլխավորներից էին: 4 Նրանք էին՝ Ռուբենի ցեղից Սամուան՝ Զաքուրի որդին, 5 Շմավոնի ցեղից Սաֆատը՝ Քոռիի որդին, 6 Հուդայի ցեղից Քաղեբը՝+ Հեֆոնեի որդին, 7 Իսաքարի ցեղից Իգալը՝ Հովսեփի որդին, 8 Եփրեմի ցեղից Օսեան՝+ Նավեի որդին, 9 Բենիամինի ցեղից Փալտին՝ Ռաֆուի որդին, 10 Զաբուղոնի ցեղից Գեդդիելը՝ Սուդիի որդին, 11 Հովսեփի ցեղից՝+ Մանասեի ցեղից,+ Գադդին՝ Սուսիի որդին, 12 Դանի ցեղից Ամիելը՝ Գամալիի որդին, 13 Ասերի ցեղից Սաթուրը՝ Միքայելի որդին, 14 Նեփթաղիմի ցեղից Նաբին՝ Վաֆսիի որդին, 15 և Գադի ցեղից Գուելը՝ Մաքիի որդին: 16 Սրանք են այն մարդկանց անունները, որոնց Մովսեսը ուղարկեց երկիրը հետախուզելու: Մովսեսը Նավեի որդի Օսեային Հեսու*+ կոչեց:

17 Երբ Մովսեսը նրանց ուղարկում էր Քանանի երկիրը հետախուզելու, ասաց. «Գնացեք դեպի Նեգև, ապա բարձրացեք լեռնային շրջանը:+ 18 Տեսեք, թե դա ինչ երկիր է,+ և թե այնտեղ ապրող մարդիկ ուժե՞ղ են, թե՞ թույլ, քի՞չ են, թե՞ շատ, 19 երկիրը լա՞վն է, թե՞ վատը, և քաղաքները, որտեղ բնակվում են մարդիկ, անպարի՞սպ են, թե՞ պարսպապատ: 20 Տեսեք՝ հողը բերրի՞ է, թե՞ անպտուղ,+ ծառեր կա՞ն, թե՞ ոչ: Համարձակ եղեք+ ու ձեզ հետ բերեք այդ երկրի պտուղներից»: Տարվա այն ժամանակն էր, երբ հասնում էր խաղողի առաջին բերքը:+

21 Այդ մարդիկ գնացին ու հետախուզեցին երկիրը՝ Ցին անապատից+ մինչև Րոոբ,+ որը Լեբո-Եմաթի*+ մոտակայքում է: 22 Նեգև հասնելուց հետո գնացին Քեբրոն,+ որտեղ ապրում էին Աքիմանը, Սեսին և Թոլմին՝+ ենակիմները:*+ (Քեբրոնը Եգիպտոսի Տայանիս քաղաքից յոթ տարի առաջ էր կառուցվել): 23 Երբ հասան Եսքողի գետահովիտ,*+ այնտեղ խաղողի վազից մի ճյուղ կտրեցին՝ վրան մի ողկույզ, որն այնքան մեծ էր, որ երկու հոգով էին տանում՝ ձողի վրա դրած: Նրանք նաև նռներ ու թզեր հավաքեցին:+ 24 Իսրայելացիները իրենց կտրած ողկույզի համար այդ վայրը կոչեցին Եսքողի* գետահովիտ:+

25 Երկիրը 40 օր+ հետախուզելուց հետո նրանք վերադարձան: 26 Հասնելով Կադես՝+ Փառան անապատ՝ Մովսեսի, Ահարոնի և Իսրայելի ողջ ժողովրդի մոտ՝ նրանք լուր բերեցին նրանց և ցույց տվեցին այդ երկրի պտուղները: 27 Նրանք պատմեցին Մովսեսին. «Մենք մտանք այն երկիրը, ուր մեզ ուղարկել էիր. այնտեղ իրոք կաթ ու մեղր է հոսում:+ Սրանք էլ այդ երկրի պտուղներն են:+ 28 Սակայն այդ երկրում բնակվող մարդիկ ուժեղ են, ունեն շատ մեծ ու ամրացված քաղաքներ: Այնտեղ նաև ենակիմներին+ տեսանք: 29 Նեգևի+ տարածքում ամաղեկացիներն+ են բնակվում, լեռնային շրջանում՝ քետացիները, հեբուսացիներն+ ու ամորհացիները,+ իսկ ծովի մոտ+ ու Հորդանան գետի երկայնքով ձգվող տարածքում՝ քանանացիները»:+

30 Այդ ժամանակ Քաղեբը փորձեց հանգստացնել Մովսեսի առաջ կանգնած ժողովրդին: Նա ասաց. «Մենք հաստատ կհաղթենք այդ երկրի մարդկանց: Եկեք իսկույն գնանք ու տիրանանք այդ երկրին»:+ 31 Բայց նրա հետ գնացած մարդիկ ասացին. «Մենք չենք կարող դուրս գալ այդ ժողովրդի դեմ. նրանք մեզնից ուժեղ են»:+ 32 Իսրայելացիներին նրանք շարունակ վատ բաներ+ էին ասում այդ երկրի մասին, որը հետախուզել էին: Նրանք ասում էին. «Այն երկիրը, որի միջով անցանք և որը հետախուզեցինք, մահ սպառնացող* երկիր է, ու մեր տեսած բոլոր մարդիկ աժդահաներ են:+ 33 Այնտեղ հսկաներին* տեսանք՝ Ենակի որդիներին,+ որոնք հսկաներից են առաջ եկել. նրանց համեմատ մենք ասես մորեխներ լինեինք՝ մեր աչքին էլ, նրանց աչքին էլ»:

14 Այդ ժամանակ ողջ ժողովուրդը աղաղակ բարձրացրեց ու լացուկոծ դրեց և այդպես՝ ամբողջ գիշեր:+ 2 Իսրայելացիները սկսեցին տրտնջալ Մովսեսի ու Ահարոնի դեմ.+ ամբողջ ժողովուրդը նրանց դեմ էր խոսում և ասում. «Երանի՜ մեռնեինք Եգիպտոսում, երանի՜ մեռնեինք այս անապատում: 3 Ինչո՞ւ է Եհովան մեզ տանում այդ երկիր. որ սրի բերա՞ն ընկնենք:+ Մեր կանայք ու մեր երեխաները գերի կտարվեն:+ Ավելի լավ չէ՞՝ Եգիպտոս վերադառնանք»:+ 4 Նրանք նույնիսկ իրար ասում էին. «Եկեք մեզ վրա առաջնորդ նշանակենք ու հետ գնանք Եգիպտոս»:+

5 Դա լսելով՝ Մովսեսն ու Ահարոնը ծնկի եկան ու մինչև գետին խոնարհվեցին իսրայելացիների ողջ ժողովի աչքի առաջ: 6 Նավեի որդի Հեսուն+ և Հեֆոնեի որդի Քաղեբն+ էլ, որ երկիրը հետախուզողներից էին, պատռեցին իրենց հագուստները 7 և ասացին իսրայելացիներին. «Այն երկիրը, ուր մենք հետախուզելու գնացինք, լավ երկիր է, շա՜տ լավ երկիր է:+ 8 Եթե Եհովայի հավանությունն ունենանք, նա անկասկած կտանի մեզ այդ երկիրը և այն մեզ կտա, մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում:+ 9 Միայն թե մի՛ ապստամբեք Եհովայի դեմ և այդ երկրի ժողովրդից մի՛ վախեցեք,+ քանի որ հեշտությամբ կհաղթենք նրանց:* Նրանք պաշտպանություն չունեն, իսկ մեզ հետ Եհովան է:+ Նրանցից մի՛ վախեցեք»:

10 Այդ ժամանակ ամբողջ ժողովուրդն ասաց. «Եկեք քարկոծենք նրանց»:+ Սակայն Եհովայի փառքը հայտնվեց Իսրայելի ժողովրդին հանդիպման վրանի վերևում:+

11 Եհովան ասաց Մովսեսին. «Այս ժողովուրդը դեռ ինչքա՞ն է անհարգալից վերաբերվելու ինձ+ և մինչև ե՞րբ չի հավատալու ինձ՝ չնայած այն բոլոր հրաշքներին, որ արեցի նրանց համար:+ 12 Ես նրանց կպատուհասեմ համաճարակով ու բնաջինջ կանեմ, իսկ քեզնից մի ազգ կստեղծեմ, որը նրանցից ավելի մեծ ու ավելի հզոր կլինի»:+

13 Բայց Մովսեսն ասաց Եհովային. «Այդ ժամանակ եգիպտացիները, որոնց միջից քո զորությամբ հանեցիր ժողովրդիդ, կլսեն այդ լուրը+ 14 և այս երկրի՝ Քանանի բնակիչների հետ կխոսեն այդ մասին: Չէ՞ որ Քանանի բնակիչներն էլ են լսել, որ դու, Եհո՛վա, այս ժողովրդի հետ ես+ ու երես առ երես+ երևում ես նրանց, որ դու Եհովան ես, որ քո ամպը նրանց վերևում է, և որ դու նրանց առջևից ես գնում՝ ցերեկը՝ ամպի սյունով, իսկ գիշերը՝ կրակի սյունով:+ 15 Ու հիմա, եթե այս ողջ ժողովրդին միանգամից* մահվան մատնես, քո համբավի մասին լսած ազգերը կասեն. 16 «Եհովան չկարողացավ այս ժողովրդին տանել այն երկիրը, որ երդվել էր տալ նրանց, դրա համար էլ նրանց կոտորեց անապատում»:+ 17 Այժմ խնդրում եմ, ո՛վ Եհովա, ցույց տուր, թե որքան մեծ է քո վեհությունը՝* կատարելով քո խոստումը: Չէ՞ որ դու ասել ես. 18 «Ես՝ Եհովաս, շուտ չեմ բարկանում, լի եմ հավատարիմ սիրով,+ ներում եմ հանցանքն ու օրինազանցությունը, բայց մեղավորներին ոչ մի դեպքում անպատիժ չեմ թողնում և թույլ եմ տալիս, որ հայրերի հանցանքների հետևանքները կրեն նաև նրանց որդիները մինչև երրորդ և չորրորդ սերունդը»:+ 19 Խնդրում եմ, քո մեծ ու հավատարիմ սիրով ներիր այս ժողովրդի հանցանքը, ինչպես որ մինչև հիմա արել ես՝ սկսած այն ժամանակվանից, երբ նրանք դեռ Եգիպտոսում էին»:+

20 Այդ ժամանակ Եհովան ասաց. «Քո խնդրանքի համաձայն՝ ներում եմ:+ 21 Բայց երդվում եմ իմ գոյությամբ, ամբողջ երկիրը իմ՝ Եհովայիս փառքով կլցվի,+ 22 սակայն այն բոլոր մարդիկ, որոնք, իմ փառքը և Եգիպտոսում ու անապատում իմ արած հրաշքները+ տեսնելով հանդերձ, արդեն տասներորդ անգամն է՝ փորձում են ինձ+ ու չեն լսում իմ ձայնին,+ 23 երբեք չեն տեսնի այն երկիրը, որի մասին երդվեցի նրանց հայրերին: Ինձ անհարգալից վերաբերվողներից ոչ մեկը երբևիցե չի տեսնի այն:+ 24 Իսկ իմ ծառա Քաղեբին+ ես անպայման կտանեմ այն երկիրը, ուր նա գնաց հետախուզելու, և նրա սերունդը կտիրանա դրան, քանի որ նա ուրիշ ոգի է դրսևորել և միշտ ամբողջ սրտով հնազանդվել է ինձ:+ 25 Ամաղեկացիներն ու քանանացիները+ հովտում* են ապրում, ուստի վաղը շրջվեք ու Կարմիր ծովի ճանապարհով գնացեք անապատ»:+

26 Հետո Եհովան խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ՝ ասելով. 27 «Դեռ ինչքա՞ն է այս չար ժողովուրդը տրտնջալու իմ դեմ:+ Ես լսեցի, թե ինչի համար են իսրայելացիները տրտնջում իմ դեմ:+ 28 Ուրեմն ասա նրանց. «Երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Եհովան,– ես ձեզ հետ կվարվեմ հենց այն խոսքերի համաձայն, որ լսեցի ձեզանից:+ 29 Դուք կմեռնեք* այս անապատում,+ այո՛, բոլորդ, որ տրտնջացիք իմ դեմ՝ 20 տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր հաշվառվածներդ:+ 30 Բացի Հեֆոնեի որդի Քաղեբից և Նավեի որդի Հեսուից՝+ ուրիշ ոչ մեկդ չի մտնի այն երկիրը,+ որտեղ, համաձայն իմ երդման,* պետք է բնակեցնեի ձեզ:

31 Իսկ ձեր երեխաներին, որոնց մասին ասացիք, թե գերի կտարվեն,+ ես կտանեմ այնտեղ, ու նրանք կվայելեն այն երկիրը, որը դուք մերժեցիք:+ 32 Մինչդեռ դուք կմեռնեք այս անապատում: 33 Ձեր որդիները 40 տարի+ հովվություն կանեն անապատում և ստիպված կլինեն պատասխան տալու ձեր անհավատարմության* համար, մինչև որ ձեզնից վերջինը մեռնի անապատում:+ 34 Երկիրը հետախուզելու 40 օրերի+ թվին համապատասխան՝ դուք 40 տարի պատասխան կտաք ձեր հանցանքների համար,+ մեկ օրվա տեղ՝ մեկ տարի: Այդ ժամանակ կիմանաք՝ ինչ է նշանակում հակառակվել ինձ:*

35 Ես՝ Եհովաս եմ ասել: Հենց այդպես կվարվեմ այս չար ժողովրդի հետ, որ հավաքվել է իմ դեմ. նրանց վերջը կգա այս անապատում, ու այստեղ էլ կմեռնեն:+ 36 Իսկ այն մարդիկ, ում Մովսեսն ուղարկեց երկիրը հետախուզելու, և ովքեր, վատ լուր բերելով, դրդեցին ամբողջ ժողովրդին տրտնջալու նրա դեմ,+ 37 այո՛, երկրի մասին վատ լուր բերող այդ մարդիկ կպատուհասվեն ու կմեռնեն Եհովայի առաջ:+ 38 Մինչդեռ երկիրը հետախուզողներից Նավեի որդի Հեսուն և Հեֆոնեի որդի Քաղեբը ողջ կմնան»»:+

39 Երբ Մովսեսն այս խոսքերը հաղորդեց իսրայելացիներին, նրանք սկսեցին մեծ սուգ անել: 40 Իսկ վաղ առավոտյան վեր կացան ու որոշեցին բարձրանալ լեռնային շրջանը: Նրանք ասացին. «Վե՛ր կացեք, եկեք գնանք Եհովայի ասած տեղը: Մենք մեղք ենք գործել»:+ 41 Բայց Մովսեսն ասաց. «Ինչո՞ւ եք անտեսում Եհովայի պատվերը: Դուք հաջողություն չեք ունենա: 42 Մի՛ գնացեք, քանի որ Եհովան ձեզ հետ չէ. ձեր թշնամիները կջախջախեն ձեզ:+ 43 Այնտեղ ամաղեկացիներն ու քանանացիները դուրս կգան ձեր դեմ,+ և դուք հաստատ սրով կընկնեք: Եհովան ձեզ հետ չի լինի, քանի որ դուք երես թեքեցիք Եհովայից»:+

44 Այդուհանդերձ, նրանք հանդգնաբար բարձրացան լեռնային շրջանը,+ իսկ Եհովայի ուխտի տապանակը մնաց ճամբարում, Մովսեսը՝ նույնպես:+ 45 Այդ լեռնային շրջանում բնակվող ամաղեկացիներն ու քանանացիները իջան ու սկսեցին ջախջախել նրանց՝ հետապնդելով մինչև Հորմա:+

15 Այնուհետև Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 2 «Իսրայելացիներին ասա. «Երբ ի վերջո մտնեք այն երկիրը, որը տալու եմ ձեզ, որ բնակվեք,+ 3 և դուք Եհովային խոշոր կամ մանր եղջերավոր անասուններից հրկիզվող ընծա մատուցելու լինեք, որի բուրմունքը հաճելի է* Եհովային,+ լինի դա ողջակեզ,+ հատուկ երդում կատարելու համար մատուցվող զոհ, կամավոր ընծա,+ թե սահմանված տոներին+ մատուցվող զոհ, 4 ապա ընծա բերողը պետք է նաև հացի ընծա բերի Եհովային՝ մեկ տասներորդ արդուի* չափ մանր աղացած ալյուր՝+ խառնած մեկ քառորդ հիմեն* յուղի հետ: 5 Ողջակեզի+ կամ զոհաբերվող ամեն արու գառան հետ պետք է նաև մատուցեք մեկ քառորդ հիմեն գինի՝ որպես ըմպելիքի ընծա: 6 Արու ոչխարի հետ որպես հացի ընծա պետք է մատուցեք երկու տասներորդ արդուի* չափ մանր աղացած ալյուր՝ խառնած մեկ երրորդ հիմեն* յուղի հետ: 7 Իսկ որպես ըմպելիքի ընծա, որի բուրմունքը հաճելի է* Եհովային, պետք է մատուցեք մեկ երրորդ հիմեն գինի:

8 Եթե Եհովային ցուլ մատուցեք որպես ողջակեզ,+ որպես հատուկ երդում կատարելու համար+ մատուցվող զոհ կամ որպես խաղաղության զոհ,+ 9 ապա ցլի հետ որպես հացի ընծա+ պետք է բերեք երեք տասներորդ արդուի* չափ մանր աղացած ալյուր՝ խառնած կես հիմեն* յուղի հետ: 10 Իսկ որպես ըմպելիքի ընծա՝+ որպես հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* Եհովային, պետք է մատուցեք կես հիմեն գինի: 11 Ահա թե ինչ պետք է արվի ամեն ցլի, արու ոչխարի, արու գառան կամ արու այծի պարագայում: 12 Քանիսն էլ որ մատուցելու լինեք, դրանցից յուրաքանչյուրի համար այդպես պետք է անեք: 13 Այսպես պետք է վարվի յուրաքանչյուր իսրայելացի, երբ հրկիզվող ընծա է մատուցում, որի բուրմունքը հաճելի է* Եհովային:

14 Եթե ձեր մեջ բնակվող օտարականը կամ երկար տարիներ ձեզ հետ ապրած որևէ մեկը հրկիզվող ընծա մատուցելու լինի, որի բուրմունքը հաճելի է* Եհովային, ապա ամեն բան պետք է անի այնպես, ինչպես դուք:+ 15 Դուք՝ Իսրայելի ժողովը, և ձեր մեջ բնակվող օտարականը մեկ կանոն պետք է ունենաք: Սերնդեսերունդ սա մնայուն կանոն է ձեզ համար: Եհովայի առաջ դուք և օտարականները մեկ եք:+ 16 Ձեզ համար և ձեզ հետ բնակվող օտարականի համար մեկ օրենք ու մեկ կանոն պետք է լինի»»:

17 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 18 «Իսրայելացիներին ասա. «Երբ մտնեք այն երկիրը, ուր տանելու եմ ձեզ, 19 և ուտեք այդ երկրի բարիքներից,*+ պետք է նվիրաբերություն անեք Եհովային: 20 Պետք է նվիրաբերեք օղակաձև հացեր, որ պատրաստվել են ձեր առաջին բերքից+ ստացված խոշոր աղացած ալյուրից: Դրանք պետք է մատուցեք այնպես, ինչպես մատուցում եք կալից* ստացվածը: 21 Ձեր առաջին բերքից ստացված խոշոր աղացած ալյուրից մի մաս պետք է Եհովային նվիրաբերեք: Այդպես պետք է վարվեք սերնդեսերունդ:

22 Եթե դուք՝ որպես ժողովուրդ, սխալ գործեք և չկատարեք այն բոլոր պատվիրանները, որ Եհովան փոխանցել է Մովսեսին՝ 23 այն ամենը, ինչ Եհովան Մովսեսի միջոցով պատվիրել է ձեզ, և ինչը, սկսած այն օրվանից, երբ Եհովան տվեց դրանք, պետք է պահեիք դուք, և հետագայում՝ նաև ձեր սերունդները, 24 ապա եթե դա արվել է սխալմամբ՝ առանց գիտակցելու, ամբողջ ժողովուրդը պետք է մատուցի մեկ մատղաշ ցուլ որպես ողջակեզ, որի բուրմունքը հաճելի է* Եհովային, դրա հետ՝ նաև հացի ընծա և ըմպելիքի ընծա՝ սահմանված արարողակարգի+ համաձայն, ինչպես նաև մեկ ուլ որպես մեղքի զոհ:+ 25 Քահանան քավություն կանի Իսրայելի ողջ ժողովրդի համար, և նրանք կներվեն,+ քանի որ սխալմամբ են արել ու իրենց սխալի համար հրկիզվող ընծա են բերել Եհովային և մեղքի զոհ են մատուցել Եհովային: 26 Իսրայելի ամբողջ ժողովուրդը, ինչպես նաև նրանց հետ բնակվող պանդուխտը կներվեն, որովհետև սխալմամբ են արել:

27 Եթե որևէ մարդ ոչ միտումնավոր մեղք գործի, ապա որպես մեղքի զոհ պետք է մինչև մեկ տարեկան էգ ուլ բերի:+ 28 Քահանան քավություն կանի այդ մարդու համար, որը սխալ է արել՝ ոչ միտումնավոր մեղք գործելով Եհովայի առաջ, և այդ մարդը կներվի:+ 29 Ոչ միտումնավոր գործված արարքների վերաբերյալ ձեզ համար և ձեր մեջ բնակվող պանդուխտի համար մեկ օրենք պետք է լինի:+

30 Բայց եթե մարդը միտումնավոր մեղք գործի՝+ լինի բնիկ, թե պանդուխտ, այդպիսով կանարգի Եհովային. նա պետք է վերացվի իր ժողովրդի միջից: 31 Նա Եհովայի խոսքն է արհամարհել ու նրա պատվիրանն է խախտել, ուստի անպատճառ պետք է մահվան մատնվի:+ Նրա հանցանքն իր վրա է»»:+

32 Երբ իսրայելացիներն անապատում էին, մի անգամ տեսան, որ մեկը Շաբաթ+ օրով փայտ էր հավաքում: 33 Այդ մարդուն փայտ հավաքելիս տեսնողները նրան տարան Մովսեսի, Ահարոնի և ողջ ժողովրդի մոտ: 34 Նրան կալանքի վերցրին,+ որովհետև դեռ հստակ չէր, թե ինչպես էր հարկավոր վարվել նրա հետ:

35 Եհովան ասաց Մովսեսին. «Այդ մարդն անպատճառ պետք է մահվան մատնվի.+ ամբողջ ժողովուրդը թող քարկոծի նրան ճամբարից դուրս»:+ 36 Ուստի ողջ ժողովուրդը այդ մարդուն ճամբարից դուրս հանեց և քարկոծելով սպանեց, ճիշտ ինչպես Եհովան պատվիրեց Մովսեսին:

37 Հետո Եհովան ասաց Մովսեսին. 38 «Խոսիր իսրայելացիների հետ ու ասա նրանց, որ սերնդեսերունդ իրենց հագուստների փեշերին ծոպերիզներ ամրացնեն+ և ծոպերիզի վերևում կապույտ թել անցկացնեն: Նրանց ասա. 39 «Այդ ծոպերիզը միշտ պետք է լինի ձեր հագուստի վրա, որ այն տեսնելով՝ հիշեք Եհովայի բոլոր պատվիրաններն ու կատարեք դրանք:+ Դուք չպետք է առաջնորդվեք ձեր սրտի թելադրանքով ու ձեր աչքի տեսածով, քանի որ դա ձեզ տանում է իմ հանդեպ անհավատարմության:*+ 40 Այս պատվերը տալիս եմ, որ հիշեք ու կատարեք իմ բոլոր պատվիրանները և սուրբ լինեք ձեր Աստծու աչքին:+ 41 Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը, որ հանեցի ձեզ Եգիպտոսից, որպեսզի ցույց տամ, որ ձեր Աստվածն եմ:+ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»»:+

16 Ղևիի որդի+ Կահաթի+ թոռ Կորխը՝+ Իսահառի որդին,+ Ռուբենի+ ցեղից Դաթանն ու Աբիրոնը՝ Եղիաբի որդիները,+ և Փալեթի որդի Օնը միավորվեցին 2 ու դուրս եկան Մովսեսի դեմ, նրանց հետ նաև իսրայելացիներից 250 հոգի, որոնք ժողովրդի մեջ տոհմապետներ էին, ժողովի ընտրված խորհրդականներ, անվանի մարդիկ: 3 Նրանք համախմբված+ եկան Մովսեսի ու Ահարոնի մոտ և ասացին. «Բավակա՛ն է: Բոլորն էլ սուրբ են՝+ ամբողջ ժողովուրդը, և Եհովան նրանց մեջ է:+ Ուրեմն ինչո՞ւ եք ձեզ Եհովայի ժողովից բարձր դասում»:

4 Դա լսելով՝ Մովսեսն անմիջապես ծնկի եկավ ու մինչև գետին խոնարհվեց: 5 Ապա Կորխին և նրա բոլոր կողմնակիցներին ասաց. «Առավոտյան Եհովան հայտնի կդարձնի, թե ով է իրենը,+ ով է սուրբ, և ով է իրավասու մոտենալու իրեն:+ Ում որ նա ընտրի,+ այդ մարդն էլ կարող է մոտենալ նրան: 6 Այսպե՛ս արեք. դու, Կո՛րխ, ու քո բոլոր կողմնակիցները+ կրակամաններ վերցրեք+ 7 և վաղը կրակ դրեք դրանց մեջ ու վրան խունկ լցրեք Եհովայի առաջ: Ում որ Եհովան ընտրի,+ նա է սուրբ: Հերի՛ք է, Ղևիի՛ որդիներ,+ դուք չափն անցել եք»:

8 Իսկ հետո Մովսեսը, դիմելով Կորխին, ասաց. «Լսե՛ք, խնդրեմ, Ղևիի՛ որդիներ: 9 Մի՞թե ձեզ համար քիչ է, որ Իսրայելի Աստված Եհովան Իսրայելի ժողովրդի մեջ+ առանձնացրել է ձեզ՝ թույլ տալով մոտենալ իրեն ու իր խորանի հետ կապված ծառայություն անել, ինչպես նաև կանգնել ժողովրդի առաջ ու ծառայել նրանց:+ 10 Մի՞թե քիչ է, որ նա քեզ ու քո բոլոր եղբայրներին՝ Ղևիի որդիներին, մոտեցրել է իրեն: Ի՞նչ է, հիմա էլ քահանայությա՞նն եք աչք դրել:+ 11 Դու և քո բոլոր կողմնակիցները, որ համախմբվել եք, Եհովայի՛ դեմ եք դուրս եկել: Թե չէ ո՞վ է Ահարոնը, որ նրա դեմ եք տրտնջում»:+

12 Ավելի ուշ Մովսեսը մարդ ուղարկեց, որ կանչի Դաթանին ու Աբիրոնին՝+ Եղիաբի որդիներին, բայց նրանք ասացին. «Չե՛նք գա: 13 Հերիք չէ՝ մեզ հանեցիր այն երկրից, որտեղ կաթ ու մեղր է հոսում, ու բերեցիր, որ անապատում սպանես,+ հիմա էլ ուզում ես տեր ու տիրակա՞լ դառնալ մեզ վրա: 14 Դու մեզ ոչ մի կաթ ու մեղր բխող երկիր էլ չես բերել,+ ոչ էլ արտեր ու խաղողի այգիներ ես տվել որպես ժառանգություն: Ի՞նչ է, ուզում ես, որ այս մարդիկ կույրի պես քե՞զ հետևեն:* Մենք չե՛նք գա»:

15 Դա լսելով՝ Մովսեսը շատ բարկացավ և ասաց Եհովային. «Նրանց հացի ընծային չնայես: Ես մի էշ էլ չեմ վերցրել նրանցից, ոչ էլ վնաս եմ տվել նրանցից որևէ մեկին»:+

16 Իսկ հետո Մովսեսն ասաց Կորխին. «Դու և քո բոլոր կողմնակիցները վաղը ներկայացեք Եհովայի առաջ՝ դու և նրանք: Ահարոնը նույնպես կգա: 17 Յուրաքանչյուրը թող վերցնի իր կրակամանը, մեջը խունկ լցնի և ներկայացնի Եհովայի առաջ. ընդհանուր՝ 250 կրակաման: Դու և Ահարոնն էլ կներկայանաք ձեր կրակամաններով»: 18 Ուստի նրանք վերցրին իրենց կրակամանները, մեջը կրակ դրեցին, վրան խունկ լցրին և Մովսեսի ու Ահարոնի հետ կանգնեցին հանդիպման վրանի մուտքի մոտ: 19 Երբ Կորխն իր կողմնակիցներին+ հավաքեց հանդիպման վրանի մուտքի մոտ, Եհովայի փառքը երևաց ողջ ժողովրդին:+

20 Եհովան ասաց Մովսեսին ու Ահարոնին. 21 «Առանձնացե՛ք այդ մարդկանցից, որ մի ակնթարթում ոչնչացնեմ նրանց»:+ 22 Մովսեսն ու Ահարոնն էլ ծնկի գալով մինչև գետին խոնարհվեցին ու ասացին. «Ո՜վ Աստված, որ կյանք ես տվել բոլոր մարդկանց,*+ մի՞թե մեկ մարդու մեղքի պատճառով դու կբարկանաս ամբողջ ժողովրդի վրա»:+

23 Այդ ժամանակ Եհովան ասաց Մովսեսին. 24 «Ժողովրդին ասա. «Հեռացե՛ք Կորխի, Դաթանի ու Աբիրոնի վրաններից»»:+

25 Մովսեսը վեր կացավ ու գնաց Դաթանի և Աբիրոնի մոտ. նրա հետ գնացին նաև Իսրայելի երեցները:+ 26 Մովսեսն ասաց ժողովրդին. «Խնդրում եմ, մի կողմ քաշվեք այս չարամիտ մարդկանց վրաններից և նրանց պատկանող ոչ մի բանի մի՛ դիպեք, որպեսզի նրանց մեղքի պատճառով բնաջինջ չլինեք»: 27 Նրանք անմիջապես հեռացան Կորխի, Դաթանի և Աբիրոնի վրանների մոտից, իսկ Դաթանն ու Աբիրոնը դուրս եկան ու իրենց կանանց, որդիների և փոքր երեխաների հետ կանգնեցին իրենց վրանների մուտքի մոտ:

28 Հետո Մովսեսն ասաց. «Ահա թե ինչից կիմանաք, որ Եհովան է ուղարկել ինձ՝ այս բաներն անելու, ոչ թե իմ նախաձեռնությամբ* եմ անում. 29 եթե նրանք մահանան բնական մահով, ինչպես բոլոր մարդիկ, և եթե նրանց պատահի այն, ինչ բոլոր մարդկանց է պատահում, ապա ինձ Եհո՛վան չի ուղարկել:+ 30 Բայց եթե Եհովան մի արտասովոր բան անի՝ եթե գետինը բացվի* և կլանի նրանց ու նրանց պատկանող ամեն բան, և նրանք ողջ-ողջ գերեզման* իջնեն, այդ ժամանակ դուք կիմանաք, որ այս մարդիկ անհարգալից են վերաբերվել Եհովային»:

31 Հենց որ Մովսեսն ավարտեց իր խոսքը, այդ մարդկանց ոտքերի տակ գետինը ճեղքվեց:+ 32 Երկիրը բացվեց* ու կլանեց նրանց իրենց տնեցիների հետ միասին, ինչպես նաև Կորխի+ մարդկանց ու նրանց ամբողջ ունեցվածքը: 33 Այսպիսով՝ այդ բոլոր մարդիկ ողջ-ողջ գերեզման* իջան, ու երկիրը ծածկեց նրանց, և նրանք վերացան ժողովի միջից:+ 34 Նրանց ճիչերը լսելով՝ շրջակայքում եղող մյուս բոլոր իսրայելացիները վախեցած փախան՝ ասելով. «Երկիրը մե՛զ էլ կուլ կտա»: 35 Այդ պահին խունկ մատուցող 250 մարդկանց վրա կրակ իջավ Եհովայից+ և ոչնչացրեց նրանց:+

36 Հետո Եհովան ասաց Մովսեսին. 37 «Ահարոն քահանայի որդուն՝ Եղիազարին, ասա, որ կրակի իջած տեղից հավաքի կրակամանները,+ քանի որ դրանք սուրբ են, ու որ դրանց միջի ածուխները թափի մի հեռու տեղ: 38 Իրենց մեղքի համար կյանքով հատուցած* այս մարդկանց կրակամաններից թող թիթեղներ պատրաստեն զոհասեղանը+ պատելու համար, քանի որ դրանք ներկայացվել են Եհովայի առաջ և սուրբ են դարձել: Իսրայելացիների համար դրանք նշան կլինեն»:+ 39 Ուստի Եղիազար քահանան վերցրեց այդ պղնձե կրակամանները, որ բերել էին այն մարդիկ, ովքեր ոչնչացան կրակից, և դրանք ծեծելով թիթեղներ պատրաստեց, որ դրանցով պատի զոհասեղանը, 40 ինչպես որ Եհովան ասել էր իրեն Մովսեսի միջոցով: Դա հիշեցում էր լինելու իսրայելացիների համար, որ քահանա չեղող* ոչ մի մարդ, ով Ահարոնի սերնդից չէ, չպետք է մոտենա ու խունկ ծխեցնի Եհովայի առաջ,+ և որ ոչ ոք չպետք է վարվի Կորխի ու նրա կողմնակիցների պես:+

41 Բայց հենց հաջորդ օրը Իսրայելի ողջ ժողովուրդը սկսեց տրտնջալ Մովսեսի ու Ահարոնի դեմ՝+ ասելով. «Դո՛ւք սպանեցիք Եհովայի ժողովրդին»: 42 Եվ ողջ հանրությունը խմբվեց Մովսեսի ու Ահարոնի դեմ: Երբ նրանք շրջվեցին դեպի հանդիպման վրանը, տեսան, որ ահա ամպը ծածկեց այն, ու Եհովայի փառքը հայտնվեց:+

43 Մովսեսն ու Ահարոնը մոտեցան հանդիպման վրանին:+ 44 Եհովան ասաց Մովսեսին. 45 «Դո՛ւրս եկեք այս ժողովրդի միջից, որ մի ակնթարթում ոչնչացնեմ նրանց»:+ Այդ ժամանակ նրանք, ծնկի գալով, մինչև գետին խոնարհվեցին:+ 46 Մովսեսն ասաց Ահարոնին. «Վերցրու կրակամանը, զոհասեղանից կրակ դիր դրա մեջ,+ վրան խունկ լցրու և շտապ գնա ժողովրդի մոտ. նրանց համար քավություն արա,+ որովհետև Եհովայի ցասումը բորբոքվել է, և պատուհաս է սկսվել»: 47 Ահարոնն անմիջապես վերցրեց կրակամանը, ինչպես որ Մովսեսն ասաց, ու վազեց ժողովրդի* մոտ, և տեսավ, որ պատուհասը սկսել է հարվածել ժողովրդին: Ուստի նա խունկ լցրեց կրակամանի վրա և սկսեց ժողովրդի համար քավություն անել: 48 Նա կանգնած մնաց մեռածների ու ողջերի միջև, և ի վերջո պատուհասը դադարեց: 49 Պատուհասից մեռածների թիվը 14 700 էր՝ չհաշված Կորխի պատճառով մեռածները: 50 Երբ պատուհասը դադարեց, Ահարոնը վերադարձավ Մովսեսի մոտ՝ հանդիպման վրանի մուտքի մոտ:

17 Եհովան ասաց Մովսեսին. 2 «Խոսիր իսրայելացիների հետ և յուրաքանչյուր նահապետական տնից՝* ամեն ցեղապետից,+ վերցրու մեկական գավազան, ընդհանուր՝ 12 գավազան: Յուրաքանչյուրի գավազանի վրա գրիր իր անունը: 3 Ղևիի ցեղի գավազանի վրա Ահարոնի անունը գրիր: Ամեն նահապետական տան գլխի համար մեկ գավազան պետք է լինի: 4 Դրանք դիր հանդիպման վրանում՝ Վկայության+ տապանակի դիմաց, որտեղ միշտ հայտնվում եմ ձեզ:+ 5 Ում որ կընտրեմ,+ նրա գավազանը կծաղկի, ու դրանով ես վերջ կդնեմ իսրայելացիների տրտունջներին՝ ուղղված իմ դեմ,+ ինչպես նաև ձեր դեմ»:+

6 Ուստի Մովսեսը խոսեց իսրայելացիների հետ, և նրանց բոլոր ցեղապետները տվեցին գավազանները՝ մեկական գավազան յուրաքանչյուր նահապետական տան ցեղապետի համար, այսինքն՝ 12 գավազան: Դրանց մեջ էր նաև Ահարոնի գավազանը: 7 Մովսեսը գավազանները դրեց Եհովայի առաջ՝ Վկայության վրանում:

8 Հաջորդ օրը, երբ Մովսեսը մտավ Վկայության վրան, տեսավ, որ Ահարոնի գավազանը, որ ներկայացնում էր Ղևիի տունը, ծաղկել է, և դրա վրա կոկոններ ու ծաղիկներ են հայտնվել, ինչպես նաև հասած նշեր: 9 Մովսեսը Եհովայի առաջ դրված բոլոր գավազանները դուրս բերեց Իսրայելի ժողովրդի մոտ, և ժողովուրդը տեսավ դրանք: Ապա ամեն ցեղապետ վերցրեց իր գավազանը:

10 Հետո Եհովան ասաց Մովսեսին. «Ահարոնի գավազանը+ հետ տար և դիր Վկայության տապանակի դիմաց, որ այն որպես նշան+ պահվի ապստամբների համար,+ որպեսզի իմ դեմ ուղղված նրանց տրտունջները դադարեն, ու նրանք չմեռնեն»: 11 Մովսեսն անմիջապես արեց ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրեց իրեն: Նա հենց այդպես արեց:

12 Այդ ժամանակ իսրայելացիները ասացին Մովսեսին. «Մենք մեռնելո՛ւ ենք, մենք հաստատ կործանվելո՛ւ ենք, բոլորս կործանվելո՛ւ ենք: 13 Եթե որևէ մեկը նույնիսկ մոտենա Եհովայի խորանին, կմեռնի:+ Մի՞թե պետք է հենց այսպես բոլորս մեռնենք»:+

18 Հետո Եհովան ասաց Ահարոնին. «Սրբարանի դեմ գործված ցանկացած հանցանքի համար պատասխան կտաք+ դու, քո որդիներն ու քո տոհմը, և եթե քահանայության հետ կապված որևէ կանոն խախտվի, պատասխանատվության կկանչվեք դու և քո որդիները:+ 2 Բեր քո եղբայրներին, որ Ղևիի ցեղից են՝ քո նախահոր ցեղից, որ միանան քեզ և օգնեն քեզ ու քո որդիներին՝ ծառայելով+ Վկայության վրանի առաջ:+ 3 Նրանք պետք է կատարեն ձեր առաջ իրենց ունեցած պարտականությունը և ամբողջ վրանի հետ կապված իրենց ծառայությունը:+ Միայն թե սուրբ վայրի իրերին ու զոհասեղանին չպետք է մոտենան, որ չմեռնեն,+ ո՛չ նրանք, ո՛չ էլ դուք: 4 Նրանք կմիանան ձեզ ու կկատարեն հանդիպման վրանի հետ կապված իրենց պարտականություններն ու ողջ ծառայությունը: Քահանա չեղող* ոչ մի մարդ չպետք է մոտենա ձեզ:+ 5 Միայն դուք պետք է կատարեք սուրբ վայրի և զոհասեղանի+ հետ կապված քահանաների պարտականությունը,+ որ իմ բարկությունն այլևս չբորբոքվի+ Իսրայելի ժողովրդի դեմ: 6 Ձեր եղբայրներին՝ ղևտացիներին, ես իսրայելացիների միջից ընտրել եմ որպես պարգև ձեզ համար:+ Նրանք Եհովային կպատկանեն* և հանդիպման վրանի հետ կապված ծառայություն կկատարեն:+ 7 Իսկ դու և քո որդիները պատասխանատու եք ձեր քահանայական ծառայության համար, որ առնչվում է զոհասեղանին և վարագույրից* ներս գտնվող բաներին.+ դուք պետք է կատարեք այդ ծառայությունը:+ Քահանայական ծառայությունը ձեզ եմ տալիս որպես պարգև, ու եթե քահանա չեղող* որևէ մարդ մոտ գա այդ ծառայությունն անելու, պետք է մահվան մատնվի»:+

8 Եհովան շարունակեց խոսել Ահարոնի հետ՝ ասելով. «Ես քո վերահսկողությանն եմ հանձնում ինձ տրվող նվիրաբերությունները:+ Իսրայելացիների նվիրաբերած բոլոր սուրբ բաներից մի մաս քեզ ու քո որդիներին եմ տալիս. դա մշտապես ձեզ հատկացվող բաժինը կլինի:+ 9 Ձեզ բաժին կհասնի անչափ սուրբ հրկիզվող ընծաներից՝ ինձ համար բերած նրանց բոլոր ընծաներից ու զոհերից, այդ թվում՝ հացի ընծաներից,+ մեղքի զոհերից+ և հանցանքի զոհերից:+ Դա անչափ սուրբ է և պատկանում է քեզ ու քո որդիներին: 10 Այն պետք է ուտեք սուրբ վայրի տարածքում:+ Արական սեռի բոլոր անդամները կարող են ուտել դրանից: Այն պետք է սուրբ լինի ձեզ համար:+ 11 Ձեզ են պատկանում նաև իսրայելացիների տված նվիրաբերությունները+ և բոլոր երերացնելու ընծաները:+ Այդ ամենը քեզ ու քո որդիներին եմ տվել, նաև քո դուստրերին: Դա մշտապես ձեզ հատկացվող բաժինն է:+ Դրանից կարող են ուտել քո բոլոր տնեցիները, ովքեր մաքուր են:+

12 Այն, ինչ իսրայելացիները տալիս են Եհովային իրենց առաջին բերքից՝+ իրենց յուղի, նոր գինու ու հացահատիկի լավագույնը, ես այդ բոլորը ձեզ եմ տալիս:+ 13 Նրանց հողի տված բերքի բոլոր առաջին հասած պտուղները, որ կբերեն Եհովային, ձերը կլինեն:+ Ձեր բոլոր տնեցիները, ովքեր մաքուր են, կարող են ուտել դրանից:

14 Իսրայելում Աստծուն մեկընդմիշտ* նվիրված ամեն բան ձերը կլինի:+

15 Ամեն առաջնեկ, որին իսրայելացիները կտան Եհովային, լինի մարդ, թե անասուն,+ ձերը կլինի, բայց մարդկանց առաջնեկների,+ ինչպես նաև անմաքուր կենդանիների առաջնեկների փոխարեն պետք է փրկագին տրվի ձեզ:+ 16 Նրանց հարկավոր է փրկագնել՝ սկսած մեկ ամսականից, և փրկագինը պետք է տրվի ըստ սահմանված արժեքի՝ հինգ սիկղ* արծաթ՝+ սուրբ վայրի կշռաչափով* (մեկ սիկղը 20 դանգ* է): 17 Միայն թե կովերի, ոչխարների ու այծերի արու առաջնեկները չպետք է փրկագնվեն:+ Դրանք սուրբ են: Դրանց արյունը պետք է շաղ տաք զոհասեղանի վրա,+ իսկ ճարպը այրեք որպես հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* Եհովային:+ 18 Իսկ դրանց միսը ձերը կլինի, ինչպես և կրծքամասը, որը մատուցվում է որպես երերացնելու ընծա, և աջ ոտքը:+ 19 Այս բոլոր սուրբ նվիրաբերությունները, որ իսրայելացիները կտան Եհովային,+ տալիս եմ քեզ, քո որդիներին ու դուստրերին. դա մշտապես ձեզ հատկացվող բաժինն է:+ Սա մնայուն ուխտ* է՝ աղի* ուխտ, որ Եհովան կապում է քո ու քո սերնդի հետ»:

20 Եհովան շարունակեց խոսել Ահարոնի հետ՝ ասելով. «Իսրայելացիների երկրում դուք ժառանգություն չեք ունենա, դուք նրանց պես հողից առանձին բաժին չեք ունենա:+ Ես եմ ձեր բաժինն ու ժառանգությունը:+

21 Ղևիի որդիներին որպես ժառանգություն տալիս եմ Իսրայելում ստացված արդյունքի տասներորդ մասը՝+ որպես փոխհատուցում հանդիպման վրանի հետ կապված նրանց ծառայության: 22 Իսրայելի ժողովուրդն այլևս չպետք է մոտենա հանդիպման վրանին, այլապես մեղքի մեջ կընկնի ու կմեռնի: 23 Ղևտացիներն են անելու հանդիպման վրանի հետ կապված ծառայությունը, և նրանք են պատասխան տալու ժողովրդի հանցանքի համար:+ Իսրայելացիների մեջ նրանք ժառանգություն չեն ստանա.+ սերնդեսերունդ սա մնայուն կանոն է ձեզ համար: 24 Ղևտացիներին որպես ժառանգություն տալիս եմ տասանորդը,* որ Իսրայելի ժողովուրդը նվիրաբերում է Եհովային: Ահա թե ինչու ասացի. «Նրանք մյուս իսրայելացիների պես առանձին ժառանգություն չեն ստանա»»:+

25 Հետո Եհովան ասաց Մովսեսին. 26 «Խոսիր ղևտացիների հետ ու ասա. «Իսրայելացիներից դուք տասանորդ կստանաք, որը ես ձեզ եմ տալիս որպես ժառանգություն:+ Եվ դուք էլ ձեր հերթին այդ տասանորդի տասներորդ մասը պետք է նվիրաբերեք Եհովային:+ 27 Այն կհամարվի ձեր նվիրաբերությունը, ասես բերել եք ձեր սեփական կալի հացահատիկից,+ ձեր հնձանի ու ձիթհանի առատ արդյունքներից: 28 Այդպես դուք էլ նվիրաբերություն կանեք Եհովային իսրայելացիներից ստացած տասանորդներից: Եհովային պատկանող այդ նվիրաբերությունը պետք է տաք Ահարոն քահանային: 29 Ձեզ տրված բոլոր նվերների լավագույններից ամեն տեսակ նվիրաբերություն կտաք Եհովային որպես սուրբ մի բան»:+

30 Նրանց ասա. «Երբ դուք՝ ղևտացիներդ, նվիրաբերեք դրանցից լավագույնը, այն կհամարվի նվիրաբերություն, որ տրվում է սեփական կալի, հնձանի ու ձիթհանի արդյունքից: 31 Իսկ ինչ որ մնա, դուք և ձեր տնեցիները կարող եք ուտել ցանկացած տեղ, քանի որ այն ձեր վարձն է հանդիպման վրանի հետ կապված ձեր ծառայության դիմաց:+ 32 Դրանց լավագույնը նվիրաբերելով՝ կխուսափեք մեղքի մեջ ընկնելուց: Իսրայելացիների բերած սուրբ բաները չպղծեք, որ չմեռնեք»»:+

19 Եհովան կրկին խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ՝ ասելով. 2 «Ահա թե ես՝ Եհովաս, ինչ օրենք եմ տալիս. «Իսրայելացիներին ասա, որ քեզ մոտ բերեն մի առողջ դարչնակարմիր կով, որը ոչ մի արատ չունի,+ և որի վրա լուծ չի դրվել: 3 Այն պետք է տաք Եղիազար քահանային, որ նա տանի ճամբարից դուրս. այնտեղ կովը պետք է մորթվի նրա առաջ: 4 Հետո Եղիազար քահանան պետք է վերցնի դրա արյունից և մատը թաթախելով՝ յոթ անգամ ցողի հանդիպման վրանի մուտքի ուղղությամբ:+ 5 Իսկ հետո կովը պետք է այրվի նրա աչքի առաջ. դրա կաշին, միսը և արյունը աղիքների պարունակության հետ միասին պետք է այրվեն:+ 6 Քահանան պետք է վերցնի մայրու փայտ, մի փունջ զոպա*+ և վառ կարմիր մանվածք ու դրանք գցի կրակի մեջ, որում կովն է այրվում: 7 Ապա քահանան պետք է ջրով լվանա իր հագուստները, լողանա և դրանից հետո կարող է մտնել ճամբար. սակայն նա մինչև երեկո անմաքուր կլինի:

8 Կովն այրողը նույնպես պետք է լվանա իր հագուստներն ու լողանա. նա մինչև երեկո անմաքուր կլինի:

9 Մի մաքուր մարդ պետք է հավաքի կովի մոխիրը+ և լցնի ճամբարից դուրս մի մաքուր տեղ: Իսրայելացիները այդ մոխիրը պետք է պահեն, որ դրանով պատրաստեն այն ջուրը, որն օգտագործվելու է մաքրագործման համար:+ Դա մեղքի զոհ է: 10 Կովի մոխիրը հավաքողը պետք է լվանա իր հագուստները. նա մինչև երեկո անմաքուր կլինի:

Իսրայելացիների և նրանց մեջ բնակվող պանդուխտների համար սա պետք է մնայուն կանոն լինի.+ 11 եթե որևէ մեկը մահացած մարդու* դիպչի, յոթ օր անմաքուր կլինի:+ 12 Այդ մարդը երրորդ օրը պետք է մաքրագործման ջրով մաքրի իրեն ու յոթերորդ օրը մաքուր կլինի: Բայց եթե երրորդ օրը իրեն չմաքրի, ապա յոթերորդ օրը մաքուր չի լինի: 13 Ամեն ոք, ով դիպչի մահացած մարդու և իրեն չմաքրագործի, կպղծի Եհովայի խորանը.+ նա պետք է վերացվի Իսրայելի միջից:+ Նա անմաքուր է մնացել, քանի որ մաքրագործման ջուրը+ շաղ չի տրվել նրա վրա:

14 Սա է օրենքը այն դեպքերի համար, երբ մարդը մահանում է վրանում. ամեն ոք, ով մտնի վրան, և բոլոր նրանք, ովքեր վրանում են եղել, յոթ օր անմաքուր կլինեն: 15 Ցանկացած անոթ, որի կափարիչը վրան դրված և ամուր կապված չէ, անմաքուր է:+ 16 Բացի այդ, եթե որևէ մեկը բաց դաշտում դիպչի սրով սպանվածի, մահացած մարդու դիակի, ոսկորի կամ գերեզմանի, նա նույնպես յոթ օր անմաքուր կլինի:+ 17 Անմաքուր մարդուն մաքրագործելու համար պետք է վերցնեն այրված մեղքի զոհի մոխրից, լցնեն մի անոթի մեջ ու վրան աղբյուրի ջուր ավելացնեն: 18 Ապա մի մաքուր մարդ+ պետք է վերցնի մի փունջ զոպա,+ թաթախի այդ ջրի մեջ և ցողի վրանի, բոլոր անոթների և այնտեղ եղած բոլոր մարդկանց վրա, ինչպես նաև այն մարդու վրա, որը դիպել է սպանվածի, մահացած մարդու դիակի, ոսկորի կամ գերեզմանի: 19 Մաքուր մարդը այդ ջրից պետք է ցողի անմաքուր մարդու վրա երրորդ և յոթերորդ օրերին, և յոթերորդ օրը այդ մարդը մաքրված կլինի իր մեղքից:+ Նա պետք է լվանա իր հագուստները, լողանա և երեկոյան մաքուր կլինի:

20 Բայց այն մարդը, որը անմաքուր է դարձել ու չի մաքրագործվել, պետք է վերացվի ժողովի միջից,+ որովհետև պղծել է Եհովայի սրբարանը: Նա անմաքուր է մնացել, քանի որ նրա վրա մաքրագործման ջուր շաղ չի տրվել:

21 Իսրայելի ժողովրդի համար սա մնայուն կանոն է. նա, ով ցողում է մաքրագործման+ ջուրը, պետք է լվանա իր հագուստները: Այդ ջրին դիպչող ամեն ոք մինչև երեկո անմաքուր կլինի: 22 Անմաքուր մարդը ինչին որ դիպչի, դա անմաքուր կլինի, և դրան դիպչող ամեն մարդ մինչև երեկո անմաքուր կլինի»»:+

20 Առաջին ամսում Իսրայելի ողջ ժողովուրդը եկավ Ցին անապատ և սկսեց ապրել Կադեսում:+ Այնտեղ Մարիամը+ մահացավ ու թաղվեց:

2 Իսրայելացիները ջուր չունեին,+ ուստի հավաքվեցին և դուրս եկան Մովսեսի ու Ահարոնի դեմ: 3 Ժողովուրդը սկսեց վիճել Մովսեսի հետ՝+ ասելով. «Երանի՜ մենք էլ մեր եղբայրների հետ մեռնեինք Եհովայի ձեռքով: 4 Ինչո՞ւ եք Եհովայի ժողովը բերել այս անապատ: Բերել եք, որ մենք էլ, մեր անասուններն էլ այստեղ մեռնե՞նք:+ 5 Ինչո՞ւ հանեցիք մեզ Եգիպտոսից ու բերեցիք այս անպետք տեղը:+ Այստեղ ո՛չ սերմ կարող ենք ցանել, ո՛չ էլ թզենիներ, խաղողի վազեր ու նռնենիներ աճեցնել: Նույնիսկ խմելու ջուր չկա»:+ 6 Այդ ժամանակ Մովսեսն ու Ահարոնը, որ ժողովի առաջ էին, գնացին հանդիպման վրանի մուտքի մոտ ու, ծնկի գալով, մինչև գետին խոնարհվեցին, և Եհովայի փառքը երևաց նրանց առաջ:+

7 Այդ ժամանակ Եհովան ասաց Մովսեսին. 8 «Վերցրու գավազանը և դու ու եղբայրդ՝ Ահարոնը, մեկտեղ կանչեք ժողովրդին, ապա նրանց աչքի առաջ ժայռին ասեք, որ ջուր տա: Այդպես ժայռից ջուր կհանեք ու կտաք, որ ժողովուրդն ու անասունները խմեն»:+

9 Մովսեսը վերցրեց Եհովայի առաջ դրված իր գավազանը,+ ճիշտ ինչպես նա պատվիրել էր: 10 Այնուհետև Մովսեսն ու Ահարոնը ողջ ժողովին հավաքեցին ժայռի առաջ, և Մովսեսն ասաց. «Լսե՛ք, ապստամբնե՛ր: Հիմա ի՞նչ, մենք ձեզ համար ջուր հանե՞նք այս ժայռից»:+ 11 Դա ասելով՝ Մովսեսը բարձրացրեց ձեռքը և երկու անգամ գավազանով հարվածեց ժայռին: Ժայռից սկսեց առատ ջուր բխել, և ժողովուրդն ու նրանց անասունները սկսեցին խմել:+

12 Բայց հետո Եհովան Մովսեսին ու Ահարոնին ասաց. «Դուք հավատ չդրսևորեցիք իմ հանդեպ ու չսրբացրիք ինձ Իսրայելի ժողովրդի աչքի առաջ, այդ պատճառով այս ժողովին դուք չեք տանի այն երկիրը, որը նրանց եմ տալու»:+ 13 Այդ ջրերը կոչվում են Մերիբայի* ջրեր,+ քանի որ իսրայելացիներն այնտեղ վիճեցին Եհովայի հետ, և նա սրբացրեց իրեն նրանց առաջ:

14 Հետո Մովսեսը Կադեսից պատգամաբերներ ուղարկեց Եդոմի թագավորի մոտ՝+ պատվիրելով, որ ասեն. «Ահա թե ինչ են ասում ձեր եղբայրները՝ իսրայելացիները.+ «Դու լավ գիտես, թե ինչ նեղությունների միջով ենք անցել: 15 Մեր հայրերը գնացին Եգիպտոս,+ և մենք տարիներ* շարունակ ապրեցինք այնտեղ:+ Սակայն եգիպտացիները շահագործում էին մեզ և մեր հայրերին:+ 16 Ի վերջո աղերսեցինք Եհովային,+ և նա լսեց մեզ. նա իր հրեշտակին ուղարկեց+ ու հանեց մեզ Եգիպտոսից: Եվ ահա մենք Կադեսում ենք՝ քո տարածքի սահմանին գտնվող քաղաքում: 17 Խնդրում ենք, թույլ տուր, որ անցնենք քո երկրով: Ոչ մի արտի կամ խաղողի այգու միջով չենք անցնի և ոչ մի ջրհորից ջուր չենք խմի: Թագավորի ճանապարհով* կգնանք՝ առանց աջ ու ձախ թեքվելու, մինչև որ դուրս գանք քո տարածքից»»:+

18 Սակայն Եդոմի թագավորն ասաց նրանց. «Իմ երկրի միջով չանցնե՛ք, այլապես սրո՛վ կդիմավորեմ ձեզ»: 19 Իսրայելացիներն էլ ասացին. «Մենք գլխավոր ճանապարհով կգնանք, ու եթե մենք ու մեր անասունները խմենք ձեր ջրից, կվճարենք դրա համար:+ Մենք պարզապես ուզում ենք անցնել քո երկրով, մեզ ուրիշ ոչինչ պետք չէ»:+ 20 Բայց Եդոմի թագավորն ասաց. «Չե՛ք անցնելու»:+ Եվ մեծ բազմությամբ ու հզոր բանակով դուրս եկավ նրանց դեմ: 21 Այդպես՝ Եդոմը թույլ չտվեց, որ Իսրայելն անցնի իր տարածքով: Ուստի իսրայելացիները շրջվեցին ու հեռացան այդտեղից:+

22 Իսրայելի ողջ ժողովուրդը Կադեսից ճանապարհ ընկավ ու եկավ Հոր լեռան մոտ:+ 23 Այդ լեռան մոտ՝ Եդոմի երկրի սահմանին, Եհովան ասաց Մովսեսին ու Ահարոնին. 24 «Ահարոնը կմիանա իր նախահայրերին:*+ Նա չի մտնի այն երկիրը, որը տալու եմ իսրայելացիներին, քանի որ դուք երկուսդ չհնազանդվեցիք Մերիբայի ջրերի վերաբերյալ իմ տված պատվերին:+ 25 Վերցրու Ահարոնին ու նրա որդուն՝ Եղիազարին, և նրանց հետ բարձրացիր Հոր լեռը: 26 Ահարոնի վրայից հանիր նրա քահանայական հագուստներն+ ու հագցրու նրա որդի Եղիազարին:+ Այնտեղ Ահարոնը կմահանա»:

27 Մովսեսն արեց ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրեց: Ամբողջ ժողովրդի աչքի առաջ նրանք բարձրացան Հոր լեռը: 28 Մովսեսը հանեց Ահարոնի քահանայական հագուստները և հագցրեց նրա որդի Եղիազարին: Այնտեղ՝ լեռան գագաթին, Ահարոնը մահացավ:+ Դրանից հետո Մովսեսն ու Եղիազարը իջան լեռան վրայից: 29 Իմանալով, որ Ահարոնը մահացել է՝ Իսրայելի ողջ ժողովուրդը 30 օր լաց եղավ նրա համար:+

21 Երբ Արադի քանանացի թագավորը,+ որն ապրում էր Նեգևի շրջանում, լսեց, որ իսրայելացիները գալիս են Աթարիմի ճանապարհով, հարձակվեց նրանց վրա ու ոմանց գերի վերցրեց: 2 Այդ ժամանակ իսրայելացիները երդում տվեցին Եհովային՝ ասելով. «Եթե այս ժողովրդին մեր ձեռքը տաս, մենք անպայման կկործանենք նրանց քաղաքները»: 3 Եհովան լսեց իսրայելացիների խնդրանքը և քանանացիներին նրանց ձեռքը տվեց, իսրայելացիներն էլ կործանեցին նրանց ու նրանց քաղաքները: Ուստի այդ վայրի անունը Հորմա*+ դրեցին:

4 Իսրայելացիները ճամփա ընկան Հոր լեռից+ ու գնացին Կարմիր ծովի ճանապարհով, որ շրջանցեն Եդոմի երկիրը:+ Այդ ընթացքում ժողովուրդը հոգնեց ճանապարհից 5 ու սկսեց խոսել Աստծու և Մովսեսի դեմ՝+ ասելով. «Ինչո՞ւ մեզ հանեցիք Եգիպտոսից. որ անապատում մեռնե՞նք: Այստեղ ո՛չ ուտելիք կա, ո՛չ էլ ջուր,+ այդ նողկալի հացից էլ արդեն զզվել ենք»:+ 6 Այդ ժամանակ Եհովան թունավոր* օձեր ուղարկեց ժողովրդի մեջ, և դրանք սկսեցին խայթել մարդկանց, ու շատ իսրայելացիներ մահացան:+

7 Ժողովուրդը եկավ Մովսեսի մոտ ու ասաց. «Մենք մեղք գործեցինք՝ Եհովայի ու քո դեմ խոսելով:+ Մեզ համար բարեխոսիր Եհովայի առաջ, որ օձերին հեռացնի մեզնից»: Եվ Մովսեսը բարեխոսեց ժողովրդի համար:+ 8 Եհովան ասաց Մովսեսին. «Այդ թունավոր օձերի նման մի օձ պատրաստիր և ամրացրու ձողին: Երբ որևէ մեկը խայթվի, թող նայի դրան, որ ողջ մնա»: 9 Մովսեսն իսկույն մի պղնձե օձ+ պատրաստեց ու ամրացրեց ձողին:+ Եվ երբ օձը խայթում էր որևէ մեկին, նա նայում էր պղնձե օձին ու ողջ էր մնում:+

10 Դրանից հետո իսրայելացիները գնացին այդտեղից ու ճամբար դրեցին Օբոթում:+ 11 Օբոթից էլ մեկնեցին ու ճամբար դրեցին Իյե-Աբարիմում՝+ Մովաբի դիմաց՝ արևելյան կողմում գտնվող անապատում: 12 Այնտեղից նրանք ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Զարեդի գետահովտի*+ մոտ: 13 Այնտեղից էլ մեկնեցին ու ճամբար դրեցին Առնոնի+ գետահովտի* շրջանում, որը գտնվում է ամորհացիների սահմանին հարակից անապատում: Առնոնը Մովաբի սահմանն է՝ Մովաբի և ամորհացիների միջև եղող սահմանը: 14 Ահա թե ինչու Եհովայի պատերազմների գրքում այսպիսի հիշատակում կա. «Սուֆայում գտնվող Վահեպ կոչվող վայրը և Առնոնի վտակները, 15 որոնք գետաբերանում միանում են գետին, որն էլ իջնում է դեպի Ար քաղաքը և հարում Մովաբի սահմանին»:

16 Այնտեղից իսրայելացիները գնացին Բեեր:* Այդտեղ է այն ջրհորը, որի մասին Եհովան Մովսեսին ասաց. «Հավաքի՛ր ժողովրդին, և ես ջուր կտամ նրանց»:

17 Այդ ժամանակ էր, որ Իսրայելը այս երգը երգեց.

«Բխեցրո՛ւ ջրերդ, ջրհո՛ր: Ո՛վ մարդիկ, պատասխանե՛ք երգով:

18 Այս ջրհորը փորեցին իշխանները՝ ժողովրդի առաջնորդները,

Փորեցին իշխանական գավազանով ՝ իրենց իսկ ցուպով»:

Իսկ հետո իսրայելացիները անապատից գնացին Մաթանա, 19 Մաթանայից՝ Նաալիել և Նաալիելից՝ Բամոթ:+ 20 Բամոթից գնացին Մովաբի+ տարածքում* գտնվող հովիտը՝ Փասգայի բարձունքի+ մոտ, որը նայում է դեպի Եսիմոն:*+

21 Իսրայելը պատգամաբերներ ուղարկեց ամորհացիների թագավոր Սեհոնի մոտ՝ ասելով.+ 22 «Թույլ տուր՝ անցնենք քո երկրով: Ճանապարհից չենք շեղվի, ոչ մի արտ կամ խաղողի այգի չենք մտնի ու ոչ մի ջրհորից ջուր չենք խմի: Թագավորի ճանապարհով* կշարժվենք, մինչև որ անցնենք քո տարածքի միջով»:+ 23 Բայց Սեհոնը թույլ չտվեց, որ Իսրայելը անցնի իր տարածքով, այլ հավաքեց իր ամբողջ ժողովրդին և դուրս եկավ Իսրայելի դեմ: Նա եկավ Հասսա ու սկսեց կռվել Իսրայելի դեմ:+ 24 Իսրայելը սրի քաշեց նրանց+ ու տիրացավ նրանց երկրին՝+ Առնոնից+ մինչև Հաբոկ,+ որը ամմոնացիների երկրի մոտ է, բայց Հազերից+ այն կողմ չանցավ, որովհետև դա ամմոնացիների սահմանն է:+

25 Այդպես Իսրայելը գրավեց ամորհացիների+ բոլոր քաղաքները՝ Եսեբոնն ու դրա բոլոր կախյալ* ավանները, և սկսեց բնակվել այնտեղ: 26 Եսեբոնը պատկանում էր ամորհացիների թագավոր Սեհոնին, որը պատերազմել էր Մովաբի թագավորի դեմ ու գրավել էր նրա ողջ երկիրը մինչև Առնոն: 27 Ահա թե որտեղից է ծագել այս հեգնական առածը.

«Եսեբո՛ն եկեք:

Թող Սեհոնի այս քաղաքը կառուցվի և ամուր հաստատվի:

28 Եսեբոնից կրակ դուրս եկավ, բոց ելավ քաղաքից Սեհոնի.

Այն կլանեց Մովաբի Ար քաղաքը, սպառեց տերերին Առնոնի բարձունքների:

29 Վա՜յ քեզ, Մովա՛բ: Դու կկործանվես, ժողովո՛ւրդ Քամոսի:+

Նա* փախստական է դարձնում իր որդիներին,

Դուստրերին գերության տալիս ամորհացիների արքա Սեհոնին:

30 Եկեք նետահարենք նրանց:

Կործանում կգա Եսեբոնի վրա ու կհասնի մինչև Դեբոն:+

Եկեք ամայացում սփռենք մինչև Նոֆա:

Կրակը կտարածվի մինչև Մեդաբա»:+

31 Այսպիսով՝ իսրայելացիները բնակվեցին ամորհացիների երկրում: 32 Մովսեսը մի քանի հոգու ուղարկեց Հազերը+ հետախուզելու: Նրանք զավթեցին Հազերի կախյալ* ավանները և վռնդեցին այնտեղ ապրող ամորհացիներին: 33 Դրանից հետո թեքվեցին ու գնացին Բասանի ճանապարհով: Այդ ժամանակ Բասանի թագավոր Օգը+ իր ողջ ժողովրդի հետ նրանց դեմ կռվի դուրս եկավ Եդրայիում:+ 34 Եհովան ասաց Մովսեսին. «Նրանից մի՛ վախեցիր,+ քանի որ նրան, նրա ողջ ժողովրդին ու նրա երկիրը քո ձեռքն եմ տալու:+ Նրա հետ վարվիր այնպես, ինչպես վարվեցիր ամորհացիների թագավորի՝ Եսեբոնում բնակվող Սեհոնի հետ»:+ 35 Իսրայելացիները կործանեցին Օգին, նրա որդիներին ու նրա ողջ ժողովրդին: Նրա ժողովրդից մեկն էլ ողջ չմնաց,+ և իսրայելացիները տիրացան նրա երկրին:+

22 Իսրայելացիները ուղևորվեցին ու ճամբար դրեցին Մովաբի անապատային հարթավայրում, որ Հորդանանի մոտ է՝ գետի այն կողմում, որ հանդիպակաց է Երիքովին:+ 2 Բաղակը՝+ Սեպփորի որդին, լսել էր, թե Իսրայելն ինչպես էր ջախջախել ամորհացիներին: 3 Մովաբացիները, տեսնելով, թե որքան մեծաթիվ են իսրայելացիները, շատ վախեցան նրանցից: Նրանք հիվանդագին վախով լցվեցին իսրայելացիների հանդեպ:+ 4 Մովաբացիներն ասացին Մադիանի+ երեցներին. «Այս բազմությունը կխժռի մեր ողջ երկիրը, ինչպես ցուլն է խժռում դաշտի խոտը»:

Այդ ժամանակ Մովաբի թագավորը Բաղակն էր՝ Սեպփորի որդին: 5 Նա պատգամաբերներ ուղարկեց Բեորի որդի Բաղաամի մոտ, որն ապրում էր Փաթուրում՝+ Եփրատի* մոտակայքում, որտեղ նրա ծննդավայրն էր: Բաղակն ասաց, որ այսպիսի խոսքեր հաղորդեն նրան. «Մի ժողովուրդ է եկել Եգիպտոսից: Նրանք ծածկել են երկրի երեսը+ և բնակվում են հենց իմ առաջ: 6 Խնդրում եմ, եկ ու անիծիր այս ժողովրդին,+ քանի որ նրանք ինձանից հզոր են: Ես գիտեմ, որ ում դու օրհնես, օրհնված է, և ում անիծես, անիծված է, ուստի գուցե կարողանամ հաղթել նրանց և վռնդել այս երկրից»:

7 Մովաբի ու Մադիանի երեցները, անեծքի* վարձն իրենց ձեռքին, ճանապարհ ընկան, գնացին Բաղաամի+ մոտ և Բաղակի խոսքերը հաղորդեցին նրան: 8 Բաղաամը պատասխանեց նրանց. «Գիշերը այստեղ մնացեք, ու ինչ որ Եհովան ասի, կհայտնեմ ձեզ»: Ուստի Մովաբի իշխանները մնացին Բաղաամի մոտ:

9 Աստված խոսեց Բաղաամի հետ ու ասաց.+ «Այս ի՞նչ մարդիկ են քեզ մոտ»: 10 Բաղաամն ասաց ճշմարիտ Աստծուն. «Սեպփորի որդին՝ Մովաբի թագավոր Բաղակն է նրանց ինձ մոտ ուղարկել ու այսպիսի խոսքեր հաղորդել. 11 «Եգիպտոսից ժողովուրդ է եկել ու ծածկել երկրի երեսը: Եկ անիծիր նրանց:+ Միգուցե կարողանամ կռվել նրանց դեմ և վռնդել նրանց»»: 12 Աստված ասաց Բաղաամին. «Նրանց հետ չգնա՛ս ու այդ ժողովրդին չանիծե՛ս, որովհետև նրանք օրհնված են»:+

13 Առավոտյան Բաղաամը վեր կացավ և Բաղակի իշխաններին ասաց. «Գնացեք ձեր երկիր. Եհովան թույլ չտվեց, որ գամ ձեզ հետ»: 14 Ուստի Մովաբի իշխանները հեռացան ու գալով Բաղակի մոտ՝ ասացին. «Բաղաամը հրաժարվեց մեզ հետ գալ»:

15 Սակայն Բաղակը կրկին իշխաններ ուղարկեց, բայց այս անգամ ավելի շատ ու ավելի անվանի, քան նախորդները: 16 Նրանք եկան Բաղաամի մոտ ու ասացին. «Սեպփորի որդի Բաղակը ասում է. «Խնդրում եմ, թող քեզ ոչինչ հետ չպահի, որ ինձ մոտ գաս. 17 ես քեզ մեծ պատվի կարժանացնեմ, և ինչ էլ ինձ ասես, կանեմ: Խնդրում եմ, եկ ու անիծիր այս ժողովրդին»»: 18 Բաղաամը պատասխանեց Բաղակի ծառաներին. «Եթե անգամ Բաղակը ինձ իր տունը տա՝ լցված արծաթով ու ոսկով, միևնույն է, ես չեմ կարող իմ Աստված Եհովայի հրամանից անցնելով մի բան անել՝ լինի մեծ, թե փոքր:+ 19 Բայց խնդրում եմ, դուք նույնպես գիշերը այստեղ մնացեք. տեսնեմ՝ Եհովան ուրիշ ինչ կասի ինձ»:+

20 Գիշերը Աստված խոսեց Բաղաամի հետ և ասաց. «Եթե այս մարդիկ քո հետևից են եկել, վեր կաց գնա նրանց հետ: Բայց կխոսես միայն այն, ինչ կասեմ քեզ»:+ 21 Առավոտյան Բաղաամը վեր կացավ, թամբեց իր էշը* ու գնաց Մովաբի իշխանների հետ:+

22 Բայց նրա գնալը բորբոքեց Աստծու բարկությունը: Եհովայի հրեշտակը կանգնեց ճանապարհին, որ նրա դեմն առնի: Բաղաամը նստած էր էշի վրա, նրա հետ էին նաև նրա երկու սպասավորները: 23 Երբ էշը տեսավ Եհովայի հրեշտակին, որը սուրը ձեռքին՝ կանգնած էր ճանապարհին, փորձեց թեքվել ու գնալ դեպի դաշտ: Բայց Բաղաամը սկսեց ծեծել էշին, որ ուղիղ ճամփով գնա: 24 Հետո Եհովայի հրեշտակը կանգնեց երկու խաղողի այգիների միջև ընկած նեղ արահետի վրա, որի երկու կողմերում քարե պարիսպ կար: 25 Էշը, տեսնելով Եհովայի հրեշտակին, սեղմվեց պատին ու Բաղաամի ոտքը ճզմեց, և Բաղաամը նորից սկսեց ծեծել նրան:

26 Եհովայի հրեշտակը դարձյալ առաջ անցավ ու կանգնեց մի նեղ տեղում, որտեղ հնարավոր չէր ո՛չ աջ թեքվել, ո՛չ ձախ: 27 Եհովայի հրեշտակին տեսնելով՝ էշը պառկեց գետնին: Բաղաամը խիստ զայրացավ ու սկսեց մահակով ծեծել նրան: 28 Ի վերջո Եհովան այնպես արեց, որ էշը խոսի,*+ և էշը ասաց Բաղաամին. «Քեզ ի՞նչ եմ արել, որ արդեն երեք անգամ է՝ ծեծում ես ինձ»:+ 29 Բաղաամն ասաց էշին. «Դու ինձ հիմար վիճակի մեջ դրեցիր: Եթե իմ ձեռքին սուր լիներ, կսպանեի քեզ»: 30 Էշն էլ ասաց Բաղաամին. «Ես քո էշն եմ, ու դու ողջ կյանքում՝ մինչ օրս, հեծնել ես ինձ: Երբևէ քեզ հետ այսպես վարվե՞լ եմ»: Նա պատասխանեց. «Ո՛չ»: 31 Այդ ժամանակ Եհովան բացեց Բաղաամի աչքերը,+ և նա տեսավ Եհովայի հրեշտակին, որը սուրը ձեռքին՝ կանգնած էր ճանապարհին: Բաղաամն իսկույն ծնկի իջավ ու մինչև գետին խոնարհվեց:

32 Եհովայի հրեշտակն ասաց նրան. «Ինչո՞ւ ես արդեն երեք անգամ ծեծում քո էշին: Ես դուրս եկա քո դեմն առնելու, որովհետև քո բռնած ճանապարհը հակառակ է իմ կամքին:+ 33 Էշը տեսավ ինձ ու երեք անգամ փորձեց իմ առաջից մի կողմ քաշվել:+ Գիտե՞ս՝ ինչ կպատահեր, եթե նա իմ առաջից մի կողմ չքաշվեր: Հիմա դու մեռած կլինեիր, իսկ նա ողջ կմնար»: 34 Բաղաամն ասաց Եհովայի հրեշտակին. «Ես մեղք եմ գործել: Չգիտեի, որ դու ես կանգնած իմ ճանապարհին: Եթե իմ գնալը քո աչքին վատ է, ես հետ կդառնամ»: 35 Բայց Եհովայի հրեշտակն ասաց Բաղաամին. «Գնա այդ մարդկանց հետ, բայց կխոսես միայն այն, ինչ կասեմ»: Եվ Բաղաամը Բաղակի իշխանների հետ շարունակեց իր ճանապարհը:

36 Երբ Բաղակը լսեց, որ Բաղաամը եկել է, անմիջապես գնաց նրան դիմավորելու Մովաբի այն քաղաքի մոտ, որը Առնոնի ափին է՝ Մովաբի տարածքի սահմանին: 37 Բաղակն ասաց Բաղաամին. «Չէ՞ որ ես մարդ էի ուղարկել քո հետևից: Ինչո՞ւ չէիր գալիս: Մի՞թե կարծում էիր, թե ես չեմ կարող ինչպես հարկն է պատվել քեզ»:+ 38 Իսկ Բաղաամն ասաց Բաղակին. «Հիմա եկել եմ քեզ մոտ: Բայց հարց է՝ կկարողանա՞մ որևէ բան ասել: Ես կարող եմ ասել միայն այն, ինչ Աստված կդնի իմ բերանը»:+

39 Այսպիսով՝ Բաղաամը գնաց Բաղակի հետ: Նրանք եկան Կարիաթ-Հուսոթ: 40 Բաղակը խոշոր եղջերավոր անասուններ ու ոչխարներ զոհեց և դրանցից տվեց Բաղաամին ու նրա հետ եղող իշխաններին: 41 Իսկ առավոտյան Բաղակը վերցրեց Բաղաամին ու նրա հետ բարձրացավ Բամոթ-Բահաղ,* որտեղից Բաղաամը կարող էր տեսնել Իսրայելի ողջ ժողովրդին:+

23 Հետո Բաղաամն ասաց Բաղակին. «Այստեղ յոթ զոհասեղան շինիր+ և յոթ ցուլ ու յոթ արու ոչխար պատրաստիր ինձ համար»: 2 Բաղակն անմիջապես արեց այն, ինչ Բաղաամն ասաց: Բաղակն ու Բաղաամը ամեն մի զոհասեղանի վրա մեկ ցուլ ու մեկ արու ոչխար մատուցեցին:+ 3 Հետո Բաղաամն ասաց Բաղակին. «Կանգնիր քո ողջակեզի մոտ, իսկ ես գնամ: Միգուցե Եհովան հայտնվի ինձ: Ինչ որ նա ասի, կհայտնեմ քեզ»: Եվ նա բարձրացավ մի բլրի վրա:

4 Այդ ժամանակ Աստված հայտնվեց Բաղաամին,+ և Բաղաամն ասաց նրան. «Ես յոթ զոհասեղան եմ կանգնեցրել և յուրաքանչյուրի վրա մեկ ցուլ ու մեկ արու ոչխար եմ մատուցել»: 5 Եհովան ասաց Բաղաամին,+ թե նա ինչ պետք է ասի, և պատվիրեց. «Վերադարձիր Բաղակի մոտ և իմ ասած խոսքերն ասա»: 6 Բաղաամը վերադարձավ Բաղակի մոտ ու տեսավ, որ նա Մովաբի բոլոր իշխանների հետ կանգնած է իր ողջակեզի մոտ: 7 Բաղաամը սկսեց այլաբանորեն խոսել՝ ասելով.+

«Մովաբի արքան՝ Բաղակը, ինձ բերեց Արամից,*+

Արևելքի լեռներից բերեց ու ասաց ինձ.

«Ե՛կ ու անիծի՛ր Հակոբին,

Դատապարտի՛ր Իսրայելին»:+

 8 Բայց ինչպե՞ս անիծեմ նրանց, ում Աստված չի անիծել,

Եվ դատապարտեմ նրանց, ում Եհովան չի դատապարտել:+

 9 Ժայռի գագաթից տեսնում եմ նրանց

Եվ բլուրներից նայում եմ նրանց:

Այս ժողովուրդն ապրում է բոլորից առանձին+

Եվ իրեն չի դասում մյուս ազգերի շարքին:+

10 Ո՞վ կարող է հաշվել Հակոբի սերունդները,+

Որ շատ են, ինչպես փոշեհատիկները,

Ո՞վ կարող է համրել Իսրայելի ժողովրդին,

Թեկուզ նրա քառորդ մասին:

Թող իմ վերջն էլ լինի, ինչպես նրանցը,

Թող իմ* մահը լինի, ինչպես արդարներինը»:

11 Սա լսելով՝ Բաղակն ասաց Բաղաամին. «Այս ի՜նչ արեցիր: Քեզ բերել եմ, որ անիծես թշնամիներիս, իսկ դու օրհնում ես նրանց»:+ 12 Բաղաամը պատասխանեց. «Չէ՞ որ ես պետք է ասեմ այն, ինչ Եհովան է դնում իմ բերանը»:+

13 Բաղակն ասաց նրան. «Խնդրում եմ, արի ուրիշ տեղ գնանք, որտեղից կարող ես տեսնել նրանց: Բոլորին չես տեսնի, միայն մի մասին կտեսնես: Անիծիր նրանց այնտեղից»:+ 14 Այսպիսով՝ նա Բաղաամին տարավ Փասգայի+ բարձունքում գտնվող Սոֆիմ դաշտը: Այնտեղ յոթ զոհասեղան շինեց+ ու ամեն զոհասեղանի վրա մեկ ցուլ ու մեկ արու ոչխար մատուցեց: 15 Ապա Բաղաամն ասաց Բաղակին. «Կանգնիր այստեղ՝ քո ողջակեզի մոտ, իսկ ես գնամ ու խոսեմ Աստծու հետ»: 16 Եհովան խոսեց Բաղաամի հետ և հայտնեց, թե նա ինչ պետք է ասի, ապա պատվիրեց.+ «Վերադարձիր Բաղակի մոտ և իմ ասած խոսքերն ասա»: 17 Բաղաամը հետ եկավ ու տեսավ, որ Բաղակն իր ողջակեզի մոտ սպասում է, Մովաբի իշխաններն էլ՝ նրա հետ: Բաղակը հարցրեց Բաղաամին. «Եհովան ի՞նչ ասաց»: 18 Նա էլ սկսեց այլաբանորեն խոսել՝ ասելով.+

«Վե՛ր կաց, Բաղա՛կ, և ակա՛նջ դիր:

Սեպփորի՛ որդի, դու ի՛նձ լսիր:

19 Աստված մարդ չէ, որ սուտ խոսի,+

Մարդու որդի չէ, որ մտափոխվի:*+

Մի՞թե նա կասի և չի անի,

Մի՞թե կխոսի և չի կատարի:+

20 Ինձ հանձնարարվել է օրհնել:

Նա օրհնել է,+ ես դա չեմ կարող փոխել:+

21 Հակոբի դեմ ոչ մի մոգական ուժ նա չի հանդուրժի,

Նա թույլ չի տա, որ Իսրայելը չարիք տեսնի:

Նրանց հետ է նրանց Աստված Եհովան,+

Որպես թագավորի՝ բարձրագոչ ողջունում են նրան:

22 Եգիպտոսից նրանց հանել է Աստված+

Եվ իր ուժով, որ ահեղ է, ինչպես եղջյուրները վայրի ցլի,

Նրանց կողքին է միշտ կանգնած:+

23 Հակոբի դեմ չի գործի չարանենգ հմայություն,+

Իսրայելի դեմ չի լինի ոչ մի գուշակություն:+

Ահա թե ինչ կասեն հիմա Հակոբի՝ Իսրայելի մասին.

«Նայե՜ք Աստծու արած մեծամեծ գործերին»:

24 Ահա ժողովուրդ, որ ասես առյուծ վեր է կենալու,

Նա առյուծի պես բարձրանալու է:+

Նա չի պառկելու, մինչև իր որսը չուտի

Եվ իր հոշոտածների արյունը չխմի»:

25 Սա լսելով՝ Բաղակն ասաց Բաղաամին. «Եթե չես կարող նրանց անիծել, ապա մի էլ օրհնիր»: 26 Բաղաամը պատասխանեց Բաղակին. «Քեզ չասացի՞, որ անելու եմ այն ամենը, ինչ Եհո՛վան ասի»:+

27 Բաղակն ասաց. «Խնդրում եմ, արի քեզ մեկ ուրիշ տեղ տանեմ: Միգուցե ճշմարիտ Աստված հավանություն տա, որ դու այնտեղից անիծես նրանց»:+ 28 Եվ այդպես՝ Բաղակը Բաղաամին տարավ Փեգոր բարձունքը, որտեղից երևում է Եսիմոնը:*+ 29 Այնտեղ Բաղաամն ասաց Բաղակին. «Այստեղ յոթ զոհասեղան շինիր և յոթ ցուլ ու յոթ արու ոչխար պատրաստիր ինձ համար»:+ 30 Բաղակն արեց ճիշտ այնպես, ինչպես ասաց Բաղաամը. ամեն մի զոհասեղանի վրա նա մեկ ցուլ ու մեկ արու ոչխար մատուցեց:

24 Բաղաամը, տեսնելով, որ Եհովայի կամքն է,* որ Իսրայելն օրհնվի, այլևս չգնաց չարագուշակ նախանշաններ փնտրելու նրա դեմ:+ Բաղաամը շրջվեց դեպի անապատը 2 և երբ նայեց ու տեսավ Իսրայելին՝ ցեղ առ ցեղ ճամբար դրած,+ Աստծու ոգին նրա վրա եկավ:+ 3 Այլաբանորեն խոսելով՝ նա ասաց.+

«Բեորի որդի Բաղաամի խոսքերը՝

Այն մարդու, որի աչքերը բացվել են,

 4 Աստծու ասածները լսողի խոսքերը՝

Այն մարդու, որն Ամենակարողից տրված տեսիլք է տեսել

Եվ աչքերը բացված՝ խոնարհվել է.+

 5 «Որքա՜ն գեղեցիկ են վրաններդ, ո՜վ Հակոբ,

Բնակատեղերդ, ո՜վ Իսրայել:+

 6 Դրանք ձգվում են մինչև հեռուներն, ինչպես հովիտներ,+

Ինչպես գետի մոտ փռված պարտեզներ,

Ինչպես Եհովայի տնկած հալվեի ծառեր,*

Ինչպես ջրերի մոտ աճած մայրիներ:

 7 Նրա դույլերից շարունակ ջուր է հոսում,

Նրա սերմը* առատ ջրերի մոտ է ցանվում:+

Նրա թագավորը+ Ագագից մեծ կլինի,+

Նրա թագավորությունը կպանծացվի:+

 8 Եգիպտոսից նրան հանել է Աստված

Եվ իր ուժով, որ ահեղ է, ինչպես եղջյուրները վայրի ցլի,

Նրա կողքին է միշտ կանգնած:

Իրեն կեղեքող ազգերին նա կկլանի,+

Նրանց ոսկորները կկրծոտի,

Իր նետերով նրանց կխոցոտի:

 9 Ինչպես մի առյուծ, նա մեկնվել է ու պառկել գետնին,

Ո՞վ կհամարձակվի վրդովել այդ առյուծին:

Քեզ օրհնողները կօրհնվեն,

Քեզ անիծողները կանիծվեն»»:+

10 Սա լսելով՝ Բաղակը ցասումով լցվեց Բաղաամի հանդեպ և ափերը զայրացած իրար զարկելով՝ ասաց Բաղաամին. «Քեզ կանչել էի, որ անիծես թշնամիներիս,+ իսկ դու արդեն երեք անգամ է՝ օրհնում ես նրանց: 11 Հենց հիմա հեռացի՛ր, գնա քո տո՛ւն: Ես մտադրվել էի պատվել քեզ,+ բայց Եհովան զրկեց քեզ պատվից»:

12 Բաղաամն ասաց Բաղակին. «Ես քո ուղարկած պատգամաբերներին չասացի՞. 13 «Եթե անգամ Բաղակը ինձ իր տունը տա՝ լցված արծաթով ու ոսկով, միևնույն է, ես չեմ կարող, Եհովայի հրամանից անցնելով, իմ ուզածն* անել՝ լինի լավ, թե վատ: Կխոսեմ միայն այն, ինչ Եհովան կասի ինձ»:+ 14 Ես հիմա հետ կգնամ իմ ժողովրդի մոտ: Բայց արի քեզ ասեմ, թե ապագայում* այս ժողովուրդն ինչ կանի քո ժողովրդին»: 15 Եվ սկսեց այլաբանորեն խոսել՝ ասելով.+

«Բեորի որդի Բաղաամի խոսքերը՝

Այն մարդու, որի աչքերը բացվել են,+

16 Աստծու ասածները լսողի խոսքերը՝

Այն մարդու, որն ունի Բարձրյալի տված գիտելիքները,

Որն Ամենակարողից տրված տեսիլք է տեսել

Եվ աչքերը բացված՝ խոնարհվել է.

17 «Ես կտեսնեմ նրան, բայց ոչ հիմա,

Կնայեմ նրան, բայց ոչ շուտով:

Հակոբից մի աստղ+ կծագի,

Իսրայելից+ գավազան+ կելնի:

Նա կջարդի Մովաբի գլուխը,*+

Ռազմատենչ որդիների գանգերը:

18 Իսրայելն իր քաջությունը ցույց կտա,

Եդոմը նրա կալվածքը կդառնա,+

Սեիրն+ իր թշնամուն բաժին կընկնի:+

19 Հակոբից դուրս կգա նա, ով կհպատակեցնի թշնամիներին,+

Կվերացնի քաղաքի կործանումից հետո ողջ մնացածներին»»:

20 Նայելով Ամաղեկին՝ Բաղաամը շարունակեց իր այլաբանական խոսքը.

«Ամաղեկն առաջինն էր* ազգերից,+

Նրա վերջը կործանում կլինի»:+

21 Նայելով կենեցիներին՝+ նա շարունակեց իր խոսքը և ասաց.

«Ապահով է բնակավայրդ, բույնդ ժայռի վրա ես դրել:

22 Բայց կգա մեկը, որ ձեզ՝ կենեցիներիդ, հրի կմատնի:

Ինչքա՞ն մնաց, որ Ասորեստանը ձեզ գերի տանի»:

23 Բաղաամը շարունակեց իր խոսքը.

«Վա՜յ ձեզ: Ո՞վ ողջ կմնա, երբ Աստված իրագործի դա:

24 Կիտիմի+ ծովեզրից նավեր կգան

Եվ կճնշեն Ասորեստանին:+

Նրանք կնեղեն Եբերին,

Բայց նրանց* վերջն էլ կգա»:

25 Այնուհետև Բաղաամը+ վեր կացավ ու իր ճամփով գնաց: Բաղակն էլ իր ճամփով գնաց:

25 Երբ Իսրայելը բնակվում էր Սատիմում,+ ժողովուրդը սկսեց անբարո հարաբերություններ ունենալ Մովաբի աղջիկների հետ:+ 2 Այդ կանայք իսրայելացիներին հրավիրում էին իրենց աստվածներին զոհ մատուցելու արարողությանը,+ և նրանք ուտում էին զոհերից ու խոնարհվում նրանց աստվածների առաջ:+ 3 Այդպես Իսրայելը ներքաշվեց Փեգորի Բահաղի պաշտամունքի մեջ,+ և Եհովայի բարկությունը բորբոքվեց Իսրայելի դեմ: 4 Ուստի Եհովան ասաց Մովսեսին. «Վերցրու այդ մարդկանց բոլոր գլխավորներին, սպանիր և նրանց մարմինները օրը ցերեկով* կախիր Եհովայի առաջ, որպեսզի Իսրայելի դեմ Եհովայի բորբոքված բարկությունը հանդարտվի»: 5 Մովսեսն ասաց Իսրայելի դատավորներին.+ «Ամեն մեկդ սպանեք ձեր մարդկանց՝* բոլորին, ովքեր ներքաշվել են Փեգորի Բահաղի պաշտամունքի մեջ»:+

6 Այդ ժամանակ, երբ իսրայելացիները լացում էին հանդիպման վրանի մուտքի մոտ, մի իսրայելացի տղամարդ Մովսեսի և ամբողջ ժողովրդի աչքի առաջ մի մադիանացի կնոջ+ բերեց ճամբար:* 7 Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդին՝ Փենեհեսը,+ դա տեսնելով, անմիջապես վեր կացավ, նիզակը ձեռքն առավ, 8 իսրայելացի մարդու հետևից վրանը մտավ ու երկուսին էլ խոցեց՝ թե՛ իսրայելացի տղամարդուն և թե՛ այդ կնոջը: Նա նիզակը կնոջ փորը* խրեց: Այդ ժամանակ իսրայելացիների վրա եկած պատուհասը դադարեց:+ 9 Պատուհասից մահացածների թիվը 24 000 էր:+

10 Այնուհետև Եհովան ասաց Մովսեսին. 11 «Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդին՝ Փենեհեսը,+ հեռացրեց իմ ցասումը Իսրայելի ժողովրդից, քանի որ իմ հանդեպ ոչ մի անհավատարմություն չհանդուրժեց:*+ Ահա թե ինչու ես բնաջինջ չարեցի իսրայելացիներին, թեև բացարձակ նվիրվածություն եմ պահանջում:+ 12 Դրա համար ասա նրան, որ ես խաղաղության ուխտ եմ կապում նրա հետ: 13 Դա քահանայության ուխտ կլինի դարեդար նրա և նրա գալիք սերունդների համար,+ որովհետև նա իր Աստծու հանդեպ ոչ մի անհավատարմություն չհանդուրժեց*+ ու քավություն արեց Իսրայելի ժողովրդի համար»:

14 Մադիանացի կնոջ հետ սպանված իսրայելացու անունը Զամրի էր. նա Շմավոնյանների նահապետական տան տոհմապետներից մեկն էր՝ Սալուի որդին: 15 Իսկ սպանված մադիանացի կնոջ անունը Քազբի էր: Նա Սուրի+ դուստրն էր. այդ մարդը Մադիանում+ մի նահապետական տան տոհմապետ էր:

16 Այդ դեպքերից հետո Եհովան ասաց Մովսեսին. 17 «Հարձակվե՛ք մադիանացիների վրա ու ջախջախե՛ք նրանց,+ 18 որովհետև նրանք չարիք բերեցին ձեզ վրա՝ խորամանկորեն ներքաշելով մեղքի մեջ՝ Փեգորին*+ առնչվող մեղքի, ինչպես նաև իրենց քույր Քազբիին առնչվող մեղքի մեջ, որը Մադիանի տոհմապետներից մեկի աղջիկն էր, և որը սպանվեց+ այն օրը, երբ Փեգորի դեպքի պատճառով պատուհաս էր եկել ձեզ վրա»:+

26 Պատուհասը+ դադարելուց հետո Եհովան ասաց Մովսեսին ու Եղիազարին՝ Ահարոն քահանայի որդուն. 2 «Հաշվառեք 20 տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր իսրայելացիներին ըստ իրենց նահապետական տների՝ բոլոր տղամարդկանց, ովքեր կարող են ծառայել Իսրայելի բանակում»:+ 3 Ուստի Մովսեսն ու Եղիազարը+ Մովաբի անապատային հարթավայրում՝+ Հորդանանի մոտ՝ Երիքովին+ հանդիպակաց կողմում, խոսեցին ժողովրդի հետ ու ասացին. 4 «Քսան տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր մարդիկ պետք է հաշվառվեն, ինչպես որ Եհովան պատվիրել է Մովսեսին»:+

Իսրայելի սերունդները, որ դուրս էին եկել Եգիպտոսից, սրանք էին. 5 Իսրայելի առաջնեկի՝ Ռուբենի+ սերունդներն էին.+ նրա որդի Հանոքից՝ Հանոքյանների տոհմը, Փալլուսից՝ Փալլուսյանների տոհմը, 6 Եսրոնից՝ Եսրոնյանների տոհմը և Քարմիից՝ Քարմիյանների տոհմը: 7 Սրանք էին Ռուբենյանների տոհմերը: Նրանց մեջ հաշվառվածները 43 730 հոգի էին:+

8 Փալլուսի որդին Եղիաբն էր: 9 Եղիաբի որդիներն էին Նամուելը, Դաթանն ու Աբիրոնը: Այս Դաթանն ու Աբիրոնը ժողովի ընտրված խորհրդականներ էին, ովքեր Կորխի համախոհների+ հետ դուրս եկան Մովսեսի+ ու Ահարոնի դեմ և այդպիսով ապստամբեցին Եհովայի դեմ:+

10 Ուստի երկիրը բացվեց* ու կլանեց նրանց: Իսկ Կորխն իր կողմնակիցների հետ մահացավ, երբ կրակը ոչնչացրեց այդ 250 մարդկանց:+ Նրանց հետ պատահածը նախազգուշական օրինակ դարձավ:+ 11 Սակայն Կորխի որդիները չմահացան:+

12 Շմավոնի+ որդիներից սերած տոհմերն էին. Նամուելից՝* Նամուելյանների տոհմը, Համինից՝ Համինյանների տոհմը, Հաքինից՝ Հաքինյանների տոհմը, 13 Զարայից՝* Զարայանների տոհմը և Սավուղից՝ Սավուղյանների տոհմը: 14 Սրանք էին Շմավոնյանների տոհմերը: Նրանց մեջ հաշվառվածները 22 200 հոգի էին:+

15 Գադի որդիներից+ սերած տոհմերն էին. Սեֆոնից՝* Սեֆոնյանների տոհմը, Անգիից՝ Անգիյանների տոհմը, Սունիից՝ Սունիյանների տոհմը, 16 Ազենիից՝* Ազենիյանների տոհմը, Էրիից՝ Էրիյանների տոհմը, 17 Արոդից՝* Արոդյանների տոհմը և Արելիից՝ Արելիյանների տոհմը: 18 Սրանք էին Գադի որդիների տոհմերը: Նրանց մեջ հաշվառվածները 40 500 հոգի էին:+

19 Հուդայի որդիներ+ Էրն ու Օնանը+ Քանանի երկրում մահացան:+ 20 Հուդայի մյուս որդիներից սերած տոհմերն էին. Սելոմից՝+ Սելոմյանների տոհմը, Փարեսից՝+ Փարեսյանների տոհմը և Զարայից՝+ Զարայանների տոհմը: 21 Փարեսի որդիներից սերած տոհմերն էին. Եսրոնից՝+ Եսրոնյանների տոհմը և Համուլից՝+ Համուլյանների տոհմը: 22 Սրանք էին Հուդայի տոհմերը: Նրանց մեջ հաշվառվածները 76 500 հոգի էին:+

23 Իսաքարի որդիներից+ սերած տոհմերն էին. Թոլայից՝+ Թոլայանների տոհմը, Փուվայից՝ Փուվայանների տոհմը, 24 Հասուբից՝* Հասուբյանների տոհմը և Սամրոնից՝ Սամրոնյանների տոհմը: 25 Սրանք էին Իսաքարի տոհմերը: Նրանց մեջ հաշվառվածները 64 300 հոգի էին:+

26 Զաբուղոնի որդիներից+ սերած տոհմերն էին. Սարեդից՝ Սարեդյանների տոհմը, Ելոնից՝ Ելոնյանների տոհմը և Հալելից՝ Հալելյանների տոհմը: 27 Սրանք էին Զաբուղոնյանների տոհմերը: Նրանց մեջ հաշվառվածները 60 500 հոգի էին:+

28 Հովսեփից+ սերեցին Մանասեի ու Եփրեմի+ ցեղերը: 29 Մանասեի+ որդիներից սերած տոհմերն էին. Մաքիրից՝+ Մաքիրյանների տոհմը և Մաքիրի որդի Գաղաադից՝+ Գաղաադյանների տոհմը: 30 Գաղաադի որդիներից սերած տոհմերն էին. Իեզերից՝ Իեզերյանների տոհմը, Քելեգից՝ Քելեգյանների տոհմը, 31 Ասրիելից՝ Ասրիելյանների տոհմը, Սյուքեմից՝ Սյուքեմյանների տոհմը, 32 Սեմիդայից՝ Սեմիդայանների տոհմը և Օֆերից՝ Օֆերյանների տոհմը: 33 Օֆերի որդի Սալպաադը որդիներ չուներ, այլ միայն աղջիկներ:+ Նրա աղջիկների անուններն էին՝ Մաալա, Նոա, Էգլա, Մելքա և Թերսա: 34 Սրանք էին Մանասեի տոհմերը: Նրանց մեջ հաշվառվածները 52 700 հոգի էին:+

35 Եփրեմի+ որդիներից սերած տոհմերն էին. Սուտալայից՝+ Սուտալայանների տոհմը, Բոքորից՝ Բոքորյանների տոհմը և Թաանից՝ Թաանյանների տոհմը: 36 Սա էր Սուտալայի որդուց սերած տոհմը. Էրանից՝ Էրանյանների տոհմը: 37 Սրանք էին Եփրեմի որդիների տոհմերը: Նրանց մեջ հաշվառվածները 32 500 հոգի էին:+ Սրանք Հովսեփի որդիներից սերած տոհմերն էին:

38 Բենիամինի որդիներից+ սերած տոհմերն էին. Բաղայից՝+ Բաղայանների տոհմը, Ասբելից՝ Ասբելյանների տոհմը, Աքիրամից՝* Աքիրամյանների տոհմը, 39 Սուֆամից՝* Սուֆամյանների տոհմը և Օֆիմից՝* Օֆիմյանների տոհմը: 40 Բաղայի որդիներն էին Արեդն ու Նեեմանը:+ Արեդից սերեց Արեդյանների տոհմը, Նեեմանից՝ Նեեմանյանների տոհմը: 41 Սրանք էին Բենիամինի որդիներից սերած տոհմերը: Նրանց մեջ հաշվառվածները 45 600 հոգի էին:+

42 Դանից+ սերած տոհմերն էին. Սուհամից՝* Սուհամյանների տոհմերը:* Սրանք էին Դանի սերնդից առաջացած տոհմերը: 43 Սուհամյանների բոլոր տոհմերում հաշվառվածները 64 400 հոգի էին:+

44 Ասերի որդիներից+ սերած տոհմերն էին. Եմնայից՝ Եմնայանների տոհմը, Եսվիից՝ Եսվիյանների տոհմը, Բերիայից՝ Բերիայանների տոհմը, 45 Բերիայի որդիներ Քաբերից՝ Քաբերյանների տոհմը և Մելքիելից՝ Մելքիելյանների տոհմը: 46 Ասերի դստեր անունը Սերա էր: 47 Սրանք էին Ասերի որդիների տոհմերը: Նրանց մեջ հաշվառվածները 53 400 հոգի էին:+

48 Նեփթաղիմի որդիներից+ սերած տոհմերն էին. Հասեելից՝ Հասեելյանների տոհմը, Գունիից՝ Գունիյանների տոհմը, 49 Հասիրից՝ Հասիրյանների տոհմը և Սիլլեմից՝ Սիլլեմյանների տոհմը: 50 Սրանք էին Նեփթաղիմի սերունդներից առաջացած տոհմերը: Նրանց մեջ հաշվառվածները 45 400 հոգի էին:+

51 Իսրայելացիների մեջ հաշվառվածների ընդհանուր թիվը 601 730 էր:+

52 Եհովան ասաց Մովսեսին. 53 «Երկիրը հարկավոր է որպես ժառանգություն բաշխել նրանց մեջ՝ ցուցակում նշված մարդկանց թվին համապատասխան:+ 54 Ովքեր մեծաքանակ են, նրանց ժառանգությունը ավելացրու, իսկ ովքեր փոքրաթիվ են, նրանց ժառանգությունը պակասեցրու:+ Յուրաքանչյուր ցեղի պետք է ժառանգություն տրվի՝ հաշվառվածների թվին համապատասխան: 55 Այնուամենայնիվ, երկիրը հարկավոր է բաժանել վիճակ* գցելով:+ Ամեն ընտանիք ժառանգություն պետք է ստանա իր ցեղին հատկացված բաժնից: 56 Թե որ ցեղը ինչ բաժին կստանա, կորոշվի վիճակ գցելով՝ անկախ նրանից՝ ցեղը մեծաքանակ է, թե փոքրաթիվ»:

57 Ղևտացիների+ հաշվառված տոհմերն էին Գերսոնից սերած Գերսոնյանների տոհմը, Կահաթից+ սերած Կահաթյանների տոհմը և Մերարիից սերած Մերարիյանների տոհմը: 58 Ղևտացիների տոհմերից էին նաև Լոբենյանների տոհմը,+ Քեբրոնյանների տոհմը,+ Մոողիյանների տոհմը,+ Մուսիյանների տոհմը,+ Կորխյանների տոհմը:+

Կահաթը Ամրամի հայրն էր:+ 59 Ամրամի կնոջ անունը Հոքաբեթ էր:+ Նա Ղևիի դուստրն էր, որին Ղևիի կինը ծնել էր նրա համար Եգիպտոսում: Հոքաբեթը Ամրամի համար ծնել էր Ահարոնին, Մովսեսին և նրանց քույր Մարիամին:+ 60 Ահարոնը ունեցել էր Նադաբին, Աբիուին, Եղիազարին ու Իթամարին:+ 61 Սակայն Նադաբն ու Աբիուն Եհովայի առաջ անընդունելի կերպով խունկ ծխեցնելու պատճառով մահացել էին:+

62 Արական սեռի բոլոր հաշվառված ղևտացիները՝ մեկ ամսական և ավելի բարձր տարիքի, 23 000 հոգի էին:+ Նրանք չներառվեցին իսրայելացիների հաշվառման մեջ,+ քանի որ իսրայելացիների մեջ նրանց ժառանգություն չէր տրվելու:+

63 Սրանք էին, որ հաշվառվեցին Մովսեսի և Եղիազար քահանայի կողմից Մովաբի անապատային հարթավայրում՝ Հորդանանի մոտ՝ գետի այն կողմում, որ հանդիպակաց է Երիքովին: 64 Նրանց թվում ոչ մեկը չկար այն մարդկանցից, ում հաշվառել էին Մովսեսն ու Ահարոն քահանան, երբ Սինա անապատում իսրայելացիների մեջ մարդահամար էին անցկացրել:+ 65 Չէ՞ որ Եհովան նրանց մասին ասել էր. «Նրանք անպատճառ պետք է մեռնեն անապատում»:+ Դրա համար էլ նրանցից մի մարդ անգամ չէր մնացել՝ բացի Հեֆոնեի որդի Քաղեբից և Նավեի որդի Հեսուից:+

27 Մովսեսի մոտ եկան Սալպաադի աղջիկները՝+ Մաալան, Նոան, Էգլան, Մելքան և Թերսան: (Սալպաադը Հովսեփի որդի Մանասեի տոհմերից էր՝ Մանասեի որդի Մաքիրի որդու՝ Գաղաադի թոռը՝ Օֆերի որդին): 2 Նրանք կանգնեցին հանդիպման վրանի մուտքի մոտ՝ Մովսեսի, Եղիազար քահանայի, տոհմապետների+ և ողջ ժողովրդի առաջ, ու ասացին. 3 «Մեր հայրը մահացավ անապատում: Բայց նա Եհովայի դեմ դուրս եկած խմբի՝ Կորխի համախոհների+ հետ չէր և այդ ապստամբության պատճառով չէր, որ մահացավ:* Նա որդիներ չուներ: 4 Ինչո՞ւ մեր հոր անունը վերանա իր տոհմից, ինչ է թե նա որդի չունի: Մեր հորեղբայրների հետ մեզ էլ հողաբաժին տուր»: 5 Մովսեսը նրանց գործը ներկայացրեց Եհովային:+

6 Եհովան Մովսեսին ասաց. 7 «Սալպաադի աղջիկները ճիշտ են ասում: Իրենց հորեղբայրների հետ նրանց էլ հողաբաժին տուր, իրենց հոր ժառանգությունը նրանց փոխանցիր:+ 8 Եվ իսրայելացիներին ասա. «Եթե որևէ մարդ որդի չունենա ու մահանա, նրա ժառանգությունը փոխանցեք իր աղջկան: 9 Եթե աղջիկ չունի, նրա ժառանգությունը տվեք իր եղբայրներին: 10 Եթե եղբայրներ չունի, նրա ժառանգությունը տվեք իր հորեղբայրներին: 11 Իսկ եթե հորեղբայրներ էլ չունի, նրա ժառանգությունը տվեք իր տոհմի մեջ ամենամոտ արյունակից ազգականին. թող այն դառնա նրա սեփականությունը: Այս վճիռը իսրայելացիների համար պետք է կանոն լինի: Սա է Եհովան պատվիրել Մովսեսին»»:

12 Հետո Եհովան ասաց Մովսեսին. «Բարձրացիր Աբարիմի շրջանի այս լեռը+ և տես այն երկիրը, որը տալու եմ իսրայելացիներին:+ 13 Այն տեսնելուց հետո դու կմիանաս քո նախահայրերին,*+ ինչպես որ քո եղբայր Ահարոնը,+ 14 որովհետև երբ Ցին անապատում ժողովուրդը վիճեց ինձ հետ, դուք չհնազանդվեցիք իմ պատվերին, ու երբ նրանց ջուր տրվեց, ինձ չսրբացրիք նրանց առաջ:+ Խոսքը Ցին անապատում՝+ Կադեսի+ մոտ գտնվող Մերիբայի ջրերի+ մասին է»:

15 Մովսեսն էլ ասաց Եհովային. 16 «Եհո՛վա, ո՜վ Աստված, որ կյանք ես տալիս բոլոր մարդկանց,* ժողովրդի վրա մի մարդ նշանակիր, 17 ով նրանց առաջնորդը կլինի և ուղղություն ցույց կտա ամեն հարցում,* որպեսզի Եհովայի ժողովուրդը հովիվ չունեցող ոչխարների պես չլինի»: 18 Ուստի Եհովան ասաց Մովսեսին. «Բեր Նավեի որդի Հեսուին, որն ընդունակ մարդ է,* ձեռքդ նրա վրա դիր+ 19 և կանգնեցրու Եղիազար քահանայի ու ամբողջ ժողովրդի առաջ: Նրանց ներկայությամբ նրան առաջնորդ նշանակիր:+ 20 Քո հեղինակության* մի մասը նրան փոխանցիր,+ որ Իսրայելի ողջ ժողովուրդը լսի նրան:+ 21 Հեսուն կկանգնի Եղիազար քահանայի առաջ, ու քահանան նրա համար ուրիմի*+ միջոցով կհարցնի Եհովային և կիմանա նրա որոշումները: Այդ որոշումներին կհետևեն բոլորը՝ և՛ Հեսուն, և՛ իսրայելացիները՝ ամբողջ ժողովուրդը»:

22 Մովսեսն արեց ճիշտ այնպես, ինչպես Եհովան իրեն պատվիրեց: Նա բերեց Հեսուին, կանգնեցրեց Եղիազար քահանայի և ամբողջ ժողովրդի առաջ, 23 ձեռքերը դրեց նրա վրա և առաջնորդ նշանակեց.+ ամեն բան արվեց ճիշտ այնպես, ինչպես որ Եհովան ասել էր Մովսեսի միջոցով:+

28 Եհովան հետո ասաց Մովսեսին. 2 «Իսրայելացիներին պատվիրիր. «Հետևեք, որ նշանակված ժամանակին բերվի իմ ընծան՝ իմ հացը, այսինքն՝ հրկիզվող ընծաները, որոնց բուրմունքը հաճելի է* ինձ»:+

3 Նաև ասա. «Ահա թե ինչ հրկիզվող ընծա պետք է բերեք Եհովային. ամեն օր մեկ տարեկան երկու անարատ արու գառ մատուցեք որպես մշտապես մատուցվող ողջակեզ:+ 4 Մի արու գառը մատուցեք առավոտյան, մյուսը՝ մթնշաղին:*+ 5 Յուրաքանչյուրի հետ պետք է հացի ընծա մատուցվի՝ մեկ տասներորդ արդուի չափ* մանր աղացած ալյուր, որը պետք է խառնած լինի մեկ քառորդ հիմեն* ծեծված ձիթապտղի յուղի հետ:+ 6 Սա ամենօրյա ողջակեզ է,+ որի մասին պատվեր տրվեց Սինա լեռան վրա, և որը պետք է մատուցվի Եհովային որպես հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* նրան: 7 Յուրաքանչյուր գառան հետ պետք է մատուցվի նաև ըմպելիքի ընծա՝ մեկ քառորդ հիմեն ոգելից խմիչք:+ Որպես ըմպելիքի ընծա այն պետք է Եհովային մատուցեք սուրբ վայրում: 8 Մյուս արու գառը մատուցեք մթնշաղին* նույնպիսի հացի ընծայի և ըմպելիքի ընծայի հետ, ինչպիսին որ առավոտվանն էր: Այն մատուցեք Եհովային որպես հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* նրան:+

9 Սակայն Շաբաթ+ օրը պետք է մատուցվի նաև հետևյալ ընծան՝ մեկ տարեկան երկու անարատ արու գառ, դրանց հետ՝ հացի ընծա՝ երկու տասներորդ արդուի չափ մանր աղացած և յուղի հետ խառնած ալյուր, ինչպես նաև ըմպելիքի ընծա: 10 Սա Շաբաթ օրվա ողջակեզն է, որը պետք է մատուցվի ի լրումն ամենօրյա ողջակեզի և ըմպելիքի ընծայի:+

11 Ամեն ամսվա սկզբում պետք է որպես ողջակեզ Եհովային բերեք երկու մատղաշ ցուլ, մեկ արու ոչխար ու մեկ տարեկան յոթ արու գառ+ 12 և յուրաքանչյուր ցլի համար որպես հացի ընծա՝+ երեք տասներորդ արդուի չափ մանր աղացած և յուղի հետ խառնած ալյուր, արու ոչխարի համար որպես հացի ընծա՝ երկու տասներորդ արդուի չափ մանր աղացած և յուղի հետ խառնած ալյուր,+ 13 իսկ յուրաքանչյուր արու գառան համար որպես հացի ընծա՝ մեկ տասներորդ արդուի չափ մանր աղացած և յուղի հետ խառնած ալյուր: Այս ամենը պետք է մատուցվի որպես ողջակեզ՝ որպես Եհովային մատուցվող հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* նրան:+ 14 Դրանց հետ պետք է մատուցվի ըմպելիքի ընծա. յուրաքանչյուր ցլի համար՝ կես հիմեն* գինի,+ արու ոչխարի համար՝ մեկ երրորդ հիմեն* գինի,+ իսկ արու գառան համար՝ մեկ քառորդ հիմեն* գինի:+ Սա ամսական ողջակեզն է, որը պետք է մատուցվի տարվա բոլոր ամիսներին: 15 Մշտապես մատուցվող ողջակեզի և ըմպելիքի ընծայի հետ հարկավոր է Եհովային մատուցել նաև մեկ ուլ որպես մեղքի զոհ:

16 Առաջին ամսվա 14-րդ օրը Եհովայի Պասեքը կլինի:+ 17 Այդ ամսվա 15-րդ օրն էլ է տոն: Յոթ օր անթթխմոր հաց կուտեք:+ 18 Առաջին օրը սուրբ հավաքույթ կլինի: Ոչ մի դրսի գործ չանեք:* 19 Որպես հրկիզվող ընծա պետք է Եհովային մատուցեք երկու մատղաշ ցուլ, մեկ արու ոչխար և մեկ տարեկան յոթ արու գառ: Կենդանիները պետք է առանց արատի լինեն:+ 20 Դրանց հետ պետք է հացի ընծաներ մատուցեք՝ մանր աղացած և յուղի հետ խառնած ալյուր.+ ամեն ցլի համար՝ երեք տասներորդ արդուի չափ,* արու ոչխարի համար՝ երկու տասներորդ արդուի չափ,* 21 և յոթ արու գառներից յուրաքանչյուրի համար՝ մեկ տասներորդ արդուի չափ: 22 Պետք է նաև մեկ այծ մատուցեք որպես մեղքի զոհ ձեր մեղքերի քավության համար: 23 Բացի ամեն առավոտ մշտապես մատուցվող ողջակեզից՝ դուք պետք է սրանք էլ մատուցեք: 24 Այս ամենը պետք է յոթ օր շարունակ ամեն օր նույն ձևով մատուցեք որպես հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* Եհովային, որպես նրա հաց: Այն պետք է մատուցվի ամենօրյա ողջակեզի և ըմպելիքի ընծայի հետ: 25 Յոթերորդ օրը կրկին սուրբ հավաքույթ պետք է լինի ձեզ համար:+ Ոչ մի դրսի գործ չպետք է անեք:+

26 Առաջին հասած բերքի օրը՝+ Շաբաթների տոնի ժամանակ, երբ նոր հացահատիկից հացի ընծա բերեք Եհովային,+ սուրբ հավաքույթ պետք է լինի ձեզ համար:+ Ոչ մի դրսի գործ չանեք:+ 27 Որպես ողջակեզ, որի բուրմունքը հաճելի է* Եհովային, պետք է մատուցեք երկու մատղաշ ցուլ, մեկ արու ոչխար և մեկ տարեկան յոթ արու գառ:+ 28 Դրանց հետ որպես հացի ընծա պետք է բերեք մանր աղացած և յուղի հետ խառնած ալյուր. յուրաքանչյուր ցլի համար՝ երեք տասներորդ արդուի չափ, արու ոչխարի համար՝ երկու տասներորդ արդուի չափ, 29 իսկ յոթ արու գառներից յուրաքանչյուրի համար՝ մեկ տասներորդ արդուի չափ: 30 Նաև մեկ ուլ բերեք ձեր մեղքերի քավության համար:+ 31 Ամենօրյա ողջակեզից և դրա հետ մատուցվող հացի ընծայից բացի՝ սրանք էլ պետք է մատուցվեն: Կենդանիները պետք է առանց արատի լինեն+ և մատուցվեն ըմպելիքի ընծաների հետ»»:

29 ««Յոթերորդ ամսվա առաջին օրը սուրբ հավաքույթ պետք է լինի ձեզ համար: Ոչ մի դրսի գործ չանեք:*+ Այդ օրը պետք է շեփոր հնչեցվի:+ 2 Որպես ողջակեզ, որի բուրմունքը հաճելի է* Եհովային, պետք է մատուցեք մեկ մատղաշ ցուլ, մեկ արու ոչխար և մեկ տարեկան յոթ արու գառ: Բոլորն էլ պետք է առանց արատի լինեն: 3 Դրանց հետ պետք է մատուցեք հացի ընծա՝ մանր աղացած և յուղի հետ խառնած ալյուր. ցլի համար՝ երեք տասներորդ արդուի չափ,* արու ոչխարի համար՝ երկու տասներորդ արդուի չափ,* 4 և յոթ արու գառներից յուրաքանչյուրի համար՝ մեկ տասներորդ արդուի չափ:* 5 Նաև պետք է մատուցեք մեկ արու ուլ որպես մեղքի զոհ ձեր մեղքերի քավության համար: 6 Այս ամենը պետք է մատուցվի ի լրումն ամենամսյա ողջակեզի ու դրա հետ բերվող հացի ընծայի,+ ամենօրյա ողջակեզի ու դրա հետ բերվող հացի ընծայի,+ ինչպես նաև դրանց հետ բերվող ըմպելիքի ընծաների:+ Դրանք պետք է մատուցվեն սահմանված արարողակարգի համաձայն՝ որպես հրկիզվող ընծա Եհովայի համար, որի բուրմունքը հաճելի է* նրան:

7 Յոթերորդ ամսվա տասներորդ օրն էլ սուրբ հավաքույթ պետք է լինի ձեզ համար,+ և դուք պետք է որոշ բաներից զրկեք ձեզ:* Ոչ մի գործ չանեք:+ 8 Որպես ողջակեզ, որի բուրմունքը հաճելի է* Եհովային, պետք է մատուցեք մեկ մատղաշ ցուլ, մեկ արու ոչխար և մեկ տարեկան յոթ արու գառ: Բոլորն էլ պետք է առանց արատի լինեն:+ 9 Դրանց հետ պետք է մատուցեք հացի ընծա՝ մանր աղացած և յուղի հետ խառնած ալյուր. ցլի համար՝ երեք տասներորդ արդուի չափ,* արու ոչխարի համար՝ երկու տասներորդ արդուի չափ,* 10 իսկ յոթ արու գառներից յուրաքանչյուրի համար՝ մեկ տասներորդ արդուի չափ:* 11 Նաև պետք է մատուցեք մեկ ուլ որպես մեղքի զոհ: Այս ամենը պետք է մատուցեք այդ օրը՝ ի լրումն քավության համար բերվող մեղքի զոհի,+ ամենօրյա ողջակեզի ու դրա հետ բերվող հացի ընծայի, ինչպես նաև դրանց հետ բերվող ըմպելիքի ընծաների:

12 Յոթերորդ ամսվա 15-րդ օրը նույնպես սուրբ հավաքույթ պետք է լինի ձեզ համար: Ոչ մի դրսի գործ չանեք և յոթ օր Եհովայի պատվին տոն նշեք:+ 13 Որպես ողջակեզ՝ հրկիզվող ընծա,+ որի բուրմունքը հաճելի է* Եհովային, պետք է բերեք 13 մատղաշ ցուլ, 2 արու ոչխար, մեկ տարեկան 14 արու գառ: Բոլորն էլ պետք է առանց արատի լինեն:+ 14 Դրանց հետ որպես հացի ընծա պետք է բերեք մանր աղացած և յուղի հետ խառնած ալյուր. 13 ցլերից յուրաքանչյուրի համար՝ երեք տասներորդ արդուի չափ,* 2 արու ոչխարներից յուրաքանչյուրի համար՝ երկու տասներորդ արդուի չափ* 15 և 14 արու գառներից յուրաքանչյուրի համար՝ մեկ տասներորդ արդուի չափ:* 16 Նաև պետք է մատուցեք մեկ ուլ որպես մեղքի զոհ՝ ի լրումն ամենօրյա ողջակեզի ու դրա հետ մատուցվող հացի ընծայի և ըմպելիքի ընծայի:+

17 Տոնի երկրորդ օրը պետք է մատուցեք 12 մատղաշ ցուլ, 2 արու ոչխար, մեկ տարեկան 14 արու գառ: Բոլորն էլ պետք է առանց արատի լինեն:+ 18 Ցլերի, արու ոչխարների ու գառների հետ պետք է դրանց թվին համապատասխան և ըստ սահմանված արարողակարգի՝ մատուցեք հացի ընծաներն ու ըմպելիքի ընծաները: 19 Պետք է մատուցեք նաև մեկ ուլ որպես մեղքի զոհ՝ ի լրումն ամենօրյա ողջակեզի և դրա հետ բերվող հացի ընծայի, ինչպես նաև դրանց հետ բերվող ըմպելիքի ընծաների:+

20 Երրորդ օրը պետք է մատուցեք 11 ցուլ, 2 արու ոչխար, մեկ տարեկան 14 արու գառ: Բոլորն էլ պետք է առանց արատի լինեն:+ 21 Ցլերի, արու ոչխարների ու գառների հետ պետք է դրանց թվին համապատասխան և ըստ սահմանված արարողակարգի՝ մատուցեք հացի ընծաներն ու ըմպելիքի ընծաները: 22 Պետք է մատուցեք նաև մեկ ուլ որպես մեղքի զոհ՝ ի լրումն ամենօրյա ողջակեզի ու դրա հետ մատուցվող հացի ընծայի և ըմպելիքի ընծայի:+

23 Չորրորդ օրը պետք է մատուցեք 10 ցուլ, 2 արու ոչխար, մեկ տարեկան 14 արու գառ: Բոլորն էլ պետք է առանց արատի լինեն:+ 24 Ցլերի, արու ոչխարների ու գառների հետ պետք է դրանց թվին համապատասխան և ըստ սահմանված արարողակարգի՝ մատուցեք հացի ընծաներն ու ըմպելիքի ընծաները: 25 Պետք է մատուցեք նաև մեկ ուլ որպես մեղքի զոհ՝ ի լրումն ամենօրյա ողջակեզի ու դրա հետ մատուցվող հացի ընծայի և ըմպելիքի ընծայի:+

26 Հինգերորդ օրը պետք է մատուցեք 9 ցուլ, 2 արու ոչխար, մեկ տարեկան 14 արու գառ: Բոլորն էլ պետք է առանց արատի լինեն:+ 27 Ցլերի, արու ոչխարների ու գառների հետ պետք է դրանց թվին համապատասխան և ըստ սահմանված արարողակարգի՝ մատուցեք հացի ընծաներն ու ըմպելիքի ընծաները: 28 Պետք է մատուցեք նաև մեկ ուլ որպես մեղքի զոհ՝ ի լրումն ամենօրյա ողջակեզի ու դրա հետ մատուցվող հացի ընծայի և ըմպելիքի ընծայի:+

29 Վեցերորդ օրը պետք է մատուցեք 8 ցուլ, 2 արու ոչխար, մեկ տարեկան 14 արու գառ: Բոլորն էլ պետք է առանց արատի լինեն:+ 30 Ցլերի, արու ոչխարների ու գառների հետ պետք է դրանց թվին համապատասխան և ըստ սահմանված արարողակարգի՝ մատուցեք հացի ընծաներն ու ըմպելիքի ընծաները: 31 Պետք է մատուցեք նաև մեկ ուլ որպես մեղքի զոհ՝ ի լրումն ամենօրյա ողջակեզի ու դրա հետ մատուցվող հացի ընծայի և ըմպելիքի ընծայի:+

32 Յոթերորդ օրը պետք է մատուցեք 7 ցուլ, 2 արու ոչխար, մեկ տարեկան 14 արու գառ: Բոլորն էլ պետք է առանց արատի լինեն:+ 33 Ցլերի, արու ոչխարների ու գառների հետ պետք է դրանց թվին համապատասխան և ըստ դրանց համար սահմանված արարողակարգի՝ մատուցեք հացի ընծաներն ու ըմպելիքի ընծաները: 34 Պետք է մատուցեք նաև մեկ ուլ որպես մեղքի զոհ՝ ի լրումն ամենօրյա ողջակեզի ու դրա հետ մատուցվող հացի ընծայի և ըմպելիքի ընծայի:+

35 Ութերորդ օրը հանդիսավոր հավաքույթ պետք է լինի ձեզ համար: Ոչ մի դրսի գործ չանեք:+ 36 Որպես ողջակեզ՝ հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* Եհովային, պետք է մատուցեք մեկ ցուլ, մեկ արու ոչխար, մեկ տարեկան յոթ արու գառ: Բոլորն էլ պետք է առանց արատի լինեն:+ 37 Ցլի, արու ոչխարի ու գառների հետ պետք է դրանց թվին համապատասխան և ըստ սահմանված արարողակարգի՝ մատուցեք հացի ընծաներն ու ըմպելիքի ընծաները: 38 Պետք է մատուցեք նաև մեկ ուլ որպես մեղքի զոհ՝ ի լրումն ամենօրյա ողջակեզի ու դրա հետ մատուցվող հացի ընծայի և ըմպելիքի ընծայի:+

39 Ահա թե սահմանված տոների+ ժամանակ ինչ պետք է մատուցեք Եհովային՝ ի լրումն ձեր երդման համաձայն մատուցվող ընծաների+ և կամավոր ընծաների՝+ ողջակեզների,+ հացի ընծաների,+ ըմպելիքի ընծաների+ և խաղաղության զոհերի»»:+ 40 Մովսեսը իսրայելացիներին հաղորդեց այն ամենը, ինչ Եհովան պատվիրեց իրեն:

30 Հետո Մովսեսը խոսեց Իսրայելի ցեղերի գլուխների+ հետ՝ ասելով. «Ահա թե ինչ է պատվիրել Եհովան: 2 Եթե մի մարդ Եհովային խոստում տա+ կամ եթե երդվելով պարտավորվի հրաժարվել ինչ-որ բանից,+ ապա չպետք է դրժի իր խոսքը:+ Նա պետք է կատարի այն ամենը, ինչ դուրս է եկել իր բերանից:+

3 Եթե աղջիկը, որը դեռ իր հոր տանն է ապրում, Եհովային խոստում տա, որ մի բան կանի, կամ խոստումով պարտավորվի հրաժարվել ինչ-որ բանից, 4 ու նրա հայրը, լսելով նրա խոստման մասին, որով նա իր վրա պարտավորություն է վերցրել, որևէ առարկություն չանի, ապա աղջկա բոլոր խոստումները ուժի մեջ պետք է մնան: Ամեն խոստում, որով նա պարտավորվել է հեռու մնալ ինչ-որ բանից, ուժի մեջ կմնա: 5 Բայց եթե նրա հայրը, լսելով նրա բոլոր խոստումների մասին, արգելի կատարել դրանք, ապա այդ խոստումներն այլևս ուժի մեջ չեն լինի: Եհովան կների աղջկան, քանի որ նրա հայրը արգելել է նրան:+

6 Եթե աղջիկը ամուսնանա՝ դեռևս լինելով իր խոստման կամ հապճեպորեն տված իր խոսքի պարտավորության տակ, 7 և նրա ամուսինը, լսելով դրա մասին, իր լսած օրը ոչ մի առարկություն չանի, ապա նրա խոստումները, որոնցով նա իր վրա պարտավորություն է վերցրել, ուժի մեջ կմնան: 8 Բայց եթե ամուսինը իր լսած օրը կնոջն արգելի պահել խոստումը կամ հապճեպորեն տված խոսքը, այդպիսով անվավեր կդարձնի կնոջ խոստումները:+ Եհովան կների կնոջը:

9 Եթե այրին կամ ամուսնալուծված կինը խոստում տա, ապա այն ամենը, ինչ պարտավորվել է, պետք է անի:

10 Եթե կինը իր ամուսնու տանը եղած ժամանակ է խոստումով պարտավորվել մի բան անել կամ մի բանից հրաժարվել, 11 և նրա ամուսինը, լսելով այդ մասին, չի առարկել ու չի արգելել, ապա կնոջ բոլոր խոստումները, որոնցով նա պարտավորություն է վերցրել իր վրա, ուժի մեջ կմնան: 12 Իսկ եթե ամուսինը իր լսած օրը լիովին անվավեր դարձնի կնոջ խոստումները, ապա ինչ խոստումներ էլ նա տված լինի, այլևս ուժի մեջ չեն լինի:+ Նրա ամուսինը անվավեր է դարձրել դրանք. Եհովան կների կնոջը: 13 Ամուսինը հաստատում կամ անվավեր է դարձնում իր կնոջ տված ցանկացած խոստում կամ ինքն իրեն մի բանից զրկելու* ցանկացած երդում: 14 Սակայն եթե օրերն անցնում են, և ամուսինը ոչ մի առարկություն չի անում, ապա նշանակում է՝ նա հաստատել է նրա տված բոլոր խոստումները կամ երդումները: Նա հաստատել է դրանք, քանի որ իր լսած օրը չի առարկել: 15 Իսկ եթե նա հետո՝ իր լսած օրից որոշ ժամանակ անց, որոշի անվավեր դարձնել դրանք, ապա կնոջ հանցանքը նրա վրա կլինի, ու նա կկրի դրա հետևանքները»:+

16 Ահա թե ինչ կանոններ Եհովան տվեց Մովսեսին ամուսնու և կնոջ, ինչպես նաև հոր և նրա տանը ապրող երիտասարդ աղջկա վերաբերյալ:

31 Այնուհետև Եհովան ասաց Մովսեսին. 2 «Իսրայելացիների համար վրեժ+ լուծիր մադիանացիներից:+ Դրանից հետո դու կմիանաս քո նախահայրերին»:*+

3 Ուստի Մովսեսն ասաց ժողովրդին. «Ձեր միջից տղամարդկանց զինեք կռվի գնալու համար, որ դուրս գան Մադիանի դեմ ու Եհովայի հրահանգը կատարելով՝ վրեժ լուծեն նրանից: 4 Իսրայելի յուրաքանչյուր ցեղից 1 000 հոգու ուղարկեք կռվելու»: 5 Այսպիսով՝ Իսրայելի ժողովրդի+ ամեն ցեղից 1 000 մարդ նշանակվեց ու սպառազինվեց պատերազմի համար, ընդհանուր՝ 12 000 մարդ:

6 Մովսեսը նրանց, այսինքն՝ ամեն ցեղից ընտրված 1 000-ական մարդկանց պատերազմի ուղարկեց Եղիազար քահանայի որդու՝ Փենեհեսի+ հետ, որի ձեռքում էին սուրբ իրերն ու ազդանշան հնչեցնելու շեփորները:+ 7 Նրանք կռվեցին Մադիանի դեմ, ինչպես որ Եհովան պատվիրել էր Մովսեսին, և սպանեցին բոլոր տղամարդկանց: 8 Սպանվածների մեջ էին նաև Մադիանի հինգ թագավորները՝ Եվին, Ռեկեմը, Սուրը, Հուրը և Ռոբեն: Իսրայելացիները սրի քաշեցին նաև Բեորի որդի Բաղաամին:+ 9 Բայց Մադիանի կանանց ու երեխաներին նրանք գերի տարան: Նաև ավար վերցրին մադիանացիների բոլոր ընտանի կենդանիները, բոլոր նախիրներն ու հոտերը և ամբողջ ունեցվածքը: 10 Բոլոր քաղաքները, որոնցում ապրում էին մադիանացիները, և նրանց բոլոր ճամբարները* հրի մատնեցին: 11 Նրանք իրենց հետ տարան ողջ ավարը՝ թե՛ մարդկանց, թե՛ կենդանիներին: 12 Գերիներին ու ավարը բերեցին Մովսեսի, Եղիազար քահանայի և Իսրայելի ժողովրդի մոտ՝ ճամբար, որը Մովաբի անապատային հարթավայրում էր՝ Հորդանանի մոտ՝ գետի այն կողմում, որ հանդիպակաց է Երիքովին:+

13 Մովսեսը, Եղիազար քահանան և ժողովրդի բոլոր ցեղապետները ճամբարից դուրս եկան՝ նրանց դիմավորելու: 14 Մովսեսը բարկացավ զորքը գլխավորող հազարապետների և հարյուրապետների վրա, որոնք վերադառնում էին պատերազմից: 15 Նա ասաց. «Ինչո՞ւ եք բոլոր կանանց ողջ թողել: 16 Չէ՞ որ նրանք էին, որ Բաղաամի խորհրդով իսրայելացիներին դրդեցին Եհովայի հանդեպ անհավատարիմ+ լինել և պաշտել Փեգորի+ աստծուն, ինչի պատճառով պատուհաս եկավ Եհովայի ժողովրդի վրա:+ 17 Այժմ սպանե՛ք բոլոր տղա երեխաներին և բոլոր կանանց, ովքեր սեռական հարաբերություն են ունեցել տղամարդկանց հետ: 18 Բայց դեռահաս աղջիկներին, որ տղամարդկանց հետ հարաբերություն չեն ունեցել,+ ո՛ղջ թողեք: 19 Դուք յոթ օր ճամբարից դուրս մնացեք: Բոլոր նրանք, ովքեր մարդ* են սպանել, և ովքեր սպանվածի են դիպել,+ պետք է երրորդ ու յոթերորդ օրը մաքրագործվեն,+ ինչպես դուք, այնպես էլ ձեր գերիները: 20 Մաքրագործեք նաև բոլոր հագուստները, կաշվե բոլոր իրերը, այծի մազից պատրաստված ամեն բան և ամեն փայտե իր»:

21 Եղիազար քահանան պատերազմի գնացած ռազմիկներին ասաց. «Ահա թե ինչ օրենք է Եհովան տվել Մովսեսին. 22 «Ոսկին, արծաթը, պղինձը, երկաթը, անագն ու կապարը՝ 23 այն ամենը, ինչը կդիմանա կրակին, կրակով մշակեք, որ մաքրվի: Սակայն դրանք հարկավոր է մաքրագործել նաև մաքրագործման ջրով:+ Իսկ այն ամենը, ինչը կրակին չի դիմանա, պետք է ջրով լվանաք: 24 Յոթերորդ օրը լվացեք ձեր հագուստները և մաքուր կլինեք. դրանից հետո կարող եք ճամբար մտնել»»:+

25 Այնուհետև Եհովան Մովսեսին ասաց. 26 «Եղիազար քահանայի ու ժողովրդի նահապետական տների գլուխների հետ հաշվիր ավարը՝ թե՛ գերեվարված մարդկանց, թե՛ ընտանի կենդանիներին: 27 Այդ ավարը կիսիր և մի մասը տուր կռվի գնացած ռազմիկներին, մյուս մասը՝ մնացած ժողովրդին:+ 28 Եհովայի համար որպես հարկ վերցրու հետևյալը. կռվի գնացած ռազմիկների բաժնից վերցրու ամեն 500-ից մեկը՝* թե՛ գերեվարված մարդկանցից և թե՛ խոշոր եղջերավոր անասուններից, էշերից ու մանր եղջերավոր անասուններից: 29 Նրանց բաժնից վերցրու այդ ամենն ու տուր Եղիազար քահանային որպես նվիրաբերություն Եհովայի համար:+ 30 Իսկ մնացած իսրայելացիներին տրված բաժնից վերցրու ամեն 50-ից մեկը՝ թե՛ գերեվարված մարդկանցից, թե՛ խոշոր եղջերավոր անասուններից, էշերից, մանր եղջերավոր անասուններից ու ամեն տեսակ ընտանի կենդանիներից. այդ ամենը տուր ղևտացիներին,+ ովքեր Եհովայի խորանի հետ կապված տարբեր պարտականություններ են կատարում»:+

31 Մովսեսն ու Եղիազար քահանան արեցին ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրեց Մովսեսին: 32 Ավարը, որ բերել էին կռվի գնացածները,* կազմեց 675 000 մանր եղջերավոր անասուն, 33 72 000 խոշոր եղջերավոր անասուն 34 և 61 000 էշ: 35 Իսկ աղջիկները, որոնք տղամարդկանց հետ հարաբերություն չէին ունեցել,+ 32 000 հոգի էին: 36 Կռվի գնացածներին բաժին ընկած մասը այսքան էր. 337 500 մանր եղջերավոր անասուն, 37 որոնցից 675-ը տրվեց Եհովային որպես հարկ, 38 36 000 խոշոր եղջերավոր անասուն, որոնցից 72-ը տրվեց Եհովային որպես հարկ, 39 և 30 500 էշ, որոնցից 61-ը տրվեց Եհովային որպես հարկ: 40 Իսկ գերեվարված մարդիկ 16 000 էին, որոնցից 32-ը որպես հարկ տրվեցին Եհովային: 41 Մովսեսն այդ ամբողջ հարկը տվեց Եղիազար քահանային+ որպես նվիրաբերություն Եհովայի համար, ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին:

42 Իսրայելի ժողովրդին պատկանող մասը, որը Մովսեսն առանձնացրել էր պատերազմի գնացածների բաժնից, այսքանն էր. 43 337 500 մանր եղջերավոր անասուն, 44 36 000 խոշոր եղջերավոր անասուն 45 և 30 500 էշ, 46 ինչպես նաև 16 000 գերեվարված մարդ: 47 Իսրայելի ժողովրդի բաժնից Մովսեսը վերցրեց ամեն 50-ից մեկը՝ թե՛ մարդկանցից, թե՛ ընտանի կենդանիներից, ու տվեց ղևտացիներին,+ ովքեր Եհովայի խորանի հետ կապված տարբեր պարտականություններ էին կատարում.+ նա արեց ճիշտ այնպես, ինչպես որ Եհովան պատվիրել էր իրեն:

48 Զորքի ստորաբաժանումների վրա նշանակված մարդիկ՝+ հազարապետներն ու հարյուրապետները, մոտեցան Մովսեսին 49 ու ասացին. «Մենք՝ ծառաներդ, հաշվեցինք մեր հրամանատարության տակ եղող ռազմիկներին և ոչ մի կորուստ չունենք:+ 50 Ուստի թույլ տուր, որ ամենքս Եհովային որպես ընծա մատուցենք մեր ձեռք բերածը՝ ոսկե իրեր, ոտքի ապարանջաններ, թևնոցներ, կնքամատանիներ, ականջօղեր, որպեսզի մեզ համար քավություն արվի Եհովայի առաջ»:

51 Մովսեսն ու Եղիազար քահանան նրանցից ընդունեցին ոսկեղենը՝ այդ բոլոր զարդերը: 52 Հազարապետների և հարյուրապետների տված ամբողջ ոսկին, որ նվիրաբերվեց Եհովային, կազմեց 16 750 սիկղ:* 53 Բանն այն է, որ ռազմիկներից ամեն մեկը ավար էր վերցրել իր համար: 54 Եվ այսպես՝ Մովսեսն ու Եղիազար քահանան հազարապետներից ու հարյուրապետներից ընդունեցին ոսկին ու տարան հանդիպման վրան, որ դա Իսրայելի ժողովրդի համար հիշատակ լինի Եհովայի առաջ:

32 Ռուբենի+ ու Գադի+ որդիները մեծ քանակությամբ անասուններ ունեին: Նրանք տեսան, որ Հազերի+ ու Գաղաադի տարածքները լավ տեղանք են անասունների համար: 2 Ուստի Գադի և Ռուբենի որդիները եկան Մովսեսի, Եղիազար քահանայի և ժողովրդի ցեղապետների մոտ ու դիմելով Մովսեսին՝ ասացին. 3 «Տեսանք, որ Ատարոթի, Դեբոնի, Հազերի, Նամրանի, Եսեբոնի,+ Ելեալենի, Սեբամանի, Նաբավի+ ու Բեանի տարածքը՝+ 4 այն ողջ երկիրը, որը Եհովան նվաճեց ու տվեց Իսրայելի ժողովրդին,+ անասնապահության համար լավ երկիր է, իսկ մենք՝ ծառաներդ, շատ անասուններ ունենք»:+ 5 Ապա ավելացրին. «Եթե հավանություն տաս, թող այս երկիրը լինի այն տարածքը, որ տրվելու է ծառաներիդ որպես սեփականություն: Մեզ մի՛ անցկացրու Հորդանանի մյուս կողմը»:

6 Մովսեսն ասաց Գադի և Ռուբենի որդիներին. «Ի՞նչ է, ձեր եղբայրները պետք է գնան պատերազմելու, իսկ դուք այստեղ ձեզ համար ապրե՞ք: 7 Ինչո՞ւ եք թևաթափ անում Իսրայելի ժողովրդին: Այնպես եք անում, որ չուզենան գնալ այն երկիրը, որը Եհովան տալու է նրանց: 8 Ձեր հայրերն էլ այդպես վարվեցին, երբ Կադես-Բառնեայից նրանց ուղարկեցի այդ երկիրը հետախուզելու:+ 9 Երբ նրանք գնացին Եսքողի գետահովիտ*+ և հետախուզեցին երկիրը, հետո եկան ու թևաթափ արեցին Իսրայելի ժողովրդին, և իսրայելացիները չցանկացան մտնել այդ երկիրը, որը Եհովան պատրաստվում էր տալ նրանց:+ 10 Այդ օրը Եհովայի բարկությունը բորբոքվեց նրանց դեմ, և նա երդվեց.+ 11 «Եգիպտոսից դուրս եկած 20 տարեկան և ավելի բարձր տարիքի մարդիկ չեն տեսնի այն երկիրը,+ որի մասին երդվել եմ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին,+ որովհետև չհնազանդվեցին ինձ ամբողջ սրտով: 12 Միայն կենեզացի Հեֆոնեի որդի Քաղեբը+ ու Նավեի որդի Հեսուն+ կտեսնեն այդ երկիրը, քանի որ ամբողջ սրտով հնազանդվեցին ինձ՝ Եհովայիս»:+ 13 Եվ այսպես՝ Եհովայի բարկությունը բորբոքվեց Իսրայելի դեմ, և նա ստիպեց նրանց 40 տարի թափառել անապատում,+ մինչև որ մահացավ այդ ամբողջ սերունդը, որն անում էր այն, ինչը չար է Եհովայի աչքին:+ 14 Եվ հիմա դուք՝ այդ մեղսավորների զավակներդ, ձեր հայրերի պես եք վարվում և է՛լ ավելի եք բորբոքում Եհովայի բարկությունը Իսրայելի դեմ: 15 Եթե դուք երես թեքեք նրանից ու չհնազանդվեք, նա նորից իսրայելացիներին կթողնի անապատում, և դուք այս ամբողջ ժողովրդի վրա կործանում կբերեք»:

16 Ավելի ուշ նրանք նորից մոտեցան Մովսեսին ու ասացին. «Թույլ տուր՝ այստեղ քարե փարախներ շինենք մեր անասունների համար և քաղաքներ՝ մեր երեխաների համար: 17 Թող մեր երեխաները ապրեն պարսպապատ քաղաքներում՝ այս երկրի բնակիչներից պաշտպանված, իսկ մենք սպառազինված կգնանք իսրայելացիների առաջից,+ մինչև նրանք հասնեն իրենց երկիրը: 18 Մենք չենք վերադառնա մեր տները, մինչև որ ամեն իսրայելացի այդ երկրում չստանա իր բաժին ժառանգությունը:+ 19 Մենք նրանց հետ ժառանգություն չենք ստանա Հորդանանի մյուս կողմում, որովհետև մեր ժառանգությունն արդեն ստացած կլինենք Հորդանանի այս կողմում՝ արևելյան կողմում»:+

20 Մովսեսը պատասխանեց. «Շատ լավ: Ուրեմն այսպես արեք. Եհովայի առաջ սպառազինվեք պատերազմ գնալու համար,+ 21 և ամենքդ սպառազինված՝ Եհովայի առաջ անցեք Հորդանանը: Եվ երբ նա իր թշնամիներին քշի իր առաջից,+ 22 ու երկիրը Եհովայի օգնությամբ նվաճվի,+ այդ ժամանակ կարող եք վերադառնալ:+ Այդ դեպքում դուք Եհովայի ու Իսրայելի առաջ հանցավոր չեք լինի, և այս երկիրը ձեր սեփականությունը կդառնա Եհովայի առաջ:+ 23 Բայց եթե այդպես չանեք, Եհովայի դեմ մեղք գործած կլինեք: Եվ այդ ժամանակ իմացած եղեք, որ պատասխան եք տալու ձեր մեղքի համար: 24 Հիմա կարող եք ձեր երեխաների համար քաղաքներ կառուցել ու ձեր հոտերի համար՝ քարե փարախներ,+ միայն թե պետք է անեք ձեր խոստացածը»:

25 Գադի և Ռուբենի որդիներն ասացին Մովսեսին. «Քո ծառաները կանեն այնպես, ինչպես մեր տերն է պատվիրում: 26 Մեր երեխաներն ու մեր կանայք, ինչպես նաև մեր անասունները, մեր բոլոր ընտանի կենդանիները կմնան այստեղ՝ Գաղաադի քաղաքներում,+ 27 իսկ մենք՝ ծառաներդ, բոլորս սպառազինված, Եհովայի առաջ կգնանք պատերազմելու,+ ինչպես որ մեր տերն է ասում»:

28 Ուստի Մովսեսը նրանց վերաբերյալ պատվեր տվեց Եղիազար քահանային, Հեսուին՝ Նավեի որդուն, և Իսրայելի ցեղերի տոհմապետներին: 29 Մովսեսն ասաց նրանց. «Եթե Գադի և Ռուբենի որդիները ձեզ հետ անցնեն Հորդանանը՝ բոլորն էլ սպառազինված՝ Եհովայի առաջ պատերազմելու, և դուք նվաճեք երկիրը, ապա Գաղաադը նրանց տվեք որպես սեփականություն:+ 30 Բայց եթե նրանք ձեզ հետ սպառազինված չգան, այդ դեպքում պետք է ձեզ հետ բնակություն հաստատեն Քանանի երկրում»:

31 Գադի և Ռուբենի որդիները պատասխանեցին. «Մենք՝ ծառաներդ, կանենք այն, ինչ Եհովան ասել է մեզ: 32 Եհովայի առաջ սպառազինված կգնանք Քանանի երկիր,+ բայց մեր ժառանգական սեփականությունը թող Հորդանանի այս կողմում լինի»: 33 Այդպիսով՝ Մովսեսը Գադի որդիներին, Ռուբենի որդիներին+ և Հովսեփի որդու՝ Մանասեի ցեղի մի կեսին+ տվեց ամորհացիների Սեհոն թագավորի թագավորությունը+ և Բասանի Օգ թագավորի թագավորությունը,+ այսինքն՝ այդ տարածքներում գտնվող մեծ քաղաքները դրանց պատկանող հողերով հանդերձ և ծայրամասերում գտնվող փոքր քաղաքները:

34 Գադի որդիները կառուցեցին* Դեբոն,+ Ատարոթ,+ Արոեր,+ 35 Ատրոթ-Սոֆան, Հազեր,+ Հոգբեհա,+ 36 Բեթ-Նամրա,+ Բեթ-Արան+ քաղաքները, հոտերի համար էլ քարե փարախներ շինեցին: 37 Իսկ Ռուբենի որդիները վերակառուցեցին Եսեբոնը,+ Ելեալեն,+ Կարիաթեմը,+ 38 Նաբավը,+ Բաալ-Մեոնը+ (դրանք վերանվանվեցին) և Սեբաման: Նրանք սկսեցին նոր անուններ տալ իրենց վերակառուցած քաղաքներին:

39 Մանասեի որդի Մաքիրի որդիները+ արշավեցին Գաղաադի դեմ, զավթեցին այն և քշեցին այնտեղ ապրող ամորհացիներին: 40 Մովսեսը Գաղաադը տվեց Մանասեի որդի Մաքիրի որդիներին, և նրանք բնակություն հաստատեցին այնտեղ:+ 41 Մանասեի որդի Հայիրն էլ գնաց ու զավթեց ամորհացիների վրանաշեն ավանները և դրանք կոչեց Հավոթ-Հայիր:*+ 42 Իսկ Նոբահը զավթեց Կանաթը ու դրա կախյալ* ավանները և այն կոչեց իր անունով՝ Նոբահ:

33 Ահա թե ինչ վայրերով անցավ Իսրայելի ժողովուրդը, երբ Մովսեսի և Ահարոնի առաջնորդությամբ+ խումբ առ խումբ*+ դուրս եկավ Եգիպտոսից:+ 2 Մովսեսը Եհովայի կարգադրությամբ գրի էր առնում բոլոր վայրերը, որտեղ նրանք կանգ էին առնում իրենց ճամփորդության ընթացքում: Ահա սա էր մի վայրից մյուսը նրանց անցած ուղին.+ 3 առաջին ամսվա+ 15-րդ օրը նրանք ճանապարհ ընկան Ռամսեսից:+ Պասեքի+ հենց հաջորդ օրը իսրայելացիները բոլոր եգիպտացիների աչքի առաջ հաղթական* դուրս եկան այնտեղից: 4 Այդ նույն ժամանակ եգիպտացիները թաղում էին իրենց բոլոր առաջնեկներին, ում Եհովան սպանել էր.+ Եհովան նրանց աստվածների նկատմամբ դատաստան էր տեսել:+

5 Այդպիսով՝ իսրայելացիները Ռամսեսից գնացին ու ճամբար դրեցին Սոկքոթում:+ 6 Սոկքոթից գնացին ու ճամբար դրեցին Ոթոմում՝ անապատի եզրին:+ 7 Ոթոմից մեկնեցին և շրջվելով գնացին դեպի Փիաիրոթ, որտեղից երևում է Բաալ-Սեֆոնը,+ և ճամբար դրեցին Մագդոլի դիմաց:+ 8 Հետո մեկնեցին Փիաիրոթից, ծովի միջով անցնելով՝+ դուրս եկան Ոթոմ անապատ+ ու անապատում+ երեք օրվա ճանապարհ գնալով՝ ճամբար դրեցին Մեռայում:+

9 Այնուհետև Մեռայից ճանապարհ ընկան ու եկան Ելիմ: Ելիմում 12 ջրի աղբյուր կար և 70 արմավենի: Նրանք այնտեղ ճամբար դրեցին:+ 10 Հետո Ելիմից գնացին ու ճամբար դրեցին Կարմիր ծովի մոտ: 11 Ապա Կարմիր ծովի մոտից գնացին ու ճամբար դրեցին Սին անապատում:+ 12 Սին անապատից գնացին ու ճամբար դրեցին Դափկայում: 13 Դափկայից գնացին ու ճամբար դրեցին Ելուսում: 14 Հետո Ելուսից գնացին ու ճամբար դրեցին Ռաֆիդիմում,+ որտեղ ժողովրդի համար խմելու ջուր չկար: 15 Դրանից հետո Ռաֆիդիմից գնացին ու ճամբար դրեցին Սինա անապատում:+

16 Այնուհետև Սինա անապատից գնացին ու ճամբար դրեցին Կիբրոթ-Հաթթավայում:+ 17 Կիբրոթ-Հաթթավայից գնացին ու ճամբար դրեցին Ասերոթում:+ 18 Հետո Ասերոթից գնացին ու ճամբար դրեցին Ռաթամայում: 19 Ռաթամայից գնացին ու ճամբար դրեցին Ռեմոն-Փարեսում: 20 Ռեմոն-Փարեսից գնացին ու ճամբար դրեցին Լեբնայում: 21 Լեբնայից գնացին ու ճամբար դրեցին Ռեսսայում: 22 Ռեսսայից գնացին ու ճամբար դրեցին Կեելաթայում: 23 Կեելաթայից էլ գնացին ու ճամբար դրեցին Սոֆար լեռան մոտ:

24 Դրանից հետո Սոֆար լեռան մոտից գնացին ու ճամբար դրեցին Քարադայում: 25 Քարադայից գնացին ու ճամբար դրեցին Մակելոթում: 26 Մակելոթից գնացին+ ու ճամբար դրեցին Թաաթում: 27 Ապա Թաաթից գնացին ու ճամբար դրեցին Թարայում: 28 Թարայից գնացին ու ճամբար դրեցին Մատեկայում: 29 Որոշ ժամանակ անց Մատեկայից գնացին ու ճամբար դրեցին Հասմոնայում: 30 Հասմոնայից գնացին ու ճամբար դրեցին Մոսերայում: 31 Մոսերայից գնացին ու ճամբար դրեցին Բանե-Յականում:+ 32 Բանե-Յականից գնացին ու ճամբար դրեցին Հոր-Գադգադում: 33 Հետո Հոր-Գադգադից գնացին ու ճամբար դրեցին Ետեբաթայում:+ 34 Ետեբաթայից գնացին ու ճամբար դրեցին Եբրոնայում: 35 Եբրոնայից գնացին ու ճամբար դրեցին Եսիոն-Գաբերում:+ 36 Եսիոն-Գաբերից գնացին ու ճամբար դրեցին Ցին անապատում՝+ Կադեսում:

37 Ավելի ուշ Կադեսից մեկնեցին ու ճամբար դրեցին Հոր լեռան մոտ՝+ Եդոմի երկրի սահմանին: 38 Ահարոն քահանան, Եհովայի պատվերի համաձայն, բարձրացավ Հոր լեռը, որտեղ էլ մահացավ: Դա Եգիպտոսից իսրայելացիների դուրս գալու 40-րդ տարվա հինգերորդ ամսվա առաջին օրն էր:+ 39 Ահարոնը 123 տարեկան էր, երբ մահացավ Հոր լեռան վրա:

40 Այդ ժամանակ Արադի քանանացի թագավորը,+ որն ապրում էր Նեգևի շրջանում՝ Քանանի երկրում, լսեց իսրայելացիների գալու մասին:

41 Հետո Հոր լեռան մոտից+ նրանք մեկնեցին ու ճամբար դրեցին Սելմոնայում: 42 Սելմոնայից գնացին ու ճամբար դրեցին Փունոնում: 43 Փունոնից գնացին ու ճամբար դրեցին Օբոթում:+ 44 Հետո Օբոթից գնացին ու ճամբար դրեցին Մովաբի+ սահմանին՝ Իյե-Աբարիմում:* 45 Իյեմից գնացին ու ճամբար դրեցին Դեբոն-Գադում:+ 46 Դեբոն-Գադից գնացին ու ճամբար դրեցին Գելմոն-Դեբլաթեմում: 47 Գելմոն-Դեբլաթեմից գնացին ու ճամբար դրեցին Աբարիմի+ լեռներում՝ Նաբավի+ դիմաց: 48 Ի վերջո Աբարիմի լեռներից գնացին ու ճամբար դրեցին Մովաբի անապատային հարթավայրում՝ Հորդանանի մոտ՝ գետի այն կողմում, որ հանդիպակաց է Երիքովին:+ 49 Մովաբի անապատային հարթավայրում նրանց դրած ճամբարը ձգվում էր Հորդանանի երկայնքով՝ Բեթ-Եսիմոթից մինչև Աբել-Սատիմ:+

50 Մովաբի անապատային հարթավայրում՝ Հորդանանի մոտ՝ Երիքովին հանդիպակաց կողմում, Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 51 «Խոսիր իսրայելացիների հետ ու ասա նրանց. «Դուք պատրաստվում եք անցնել Հորդանանը ու մտնել Քանան:+ 52 Այդ երկրի բոլոր բնակիչներին պետք է վռնդեք և պետք է բնաջինջ անեք նրանց բոլոր քարե քանդակները,+ մետաղե արձանները*+ և քարուքանդ անեք նրանց բոլոր սրբավայրերը:+ 53 Դուք կտիրանաք այդ երկրին ու կբնակվեք այնտեղ, քանի որ ես, անկասկած, ձեզ եմ տալու այն որպես սեփականություն:+ 54 Երկիրը ձեր ցեղերի ու տոհմերի միջև կբաժանեք վիճակ գցելով:+ Ովքեր մեծաքանակ են, նրանց ժառանգությունը կավելացնեք, իսկ ովքեր փոքրաթիվ են, նրանց ժառանգությունը կպակասեցնեք:+ Ամեն ցեղի ժառանգությունը կլինի վիճակով նրան բաժին ընկած տեղում: Յուրաքանչյուրդ ձեր ժառանգական հողատարածքը կստանաք այն տարածքում, որ բաժին կընկնի ձեր ցեղին:+

55 Բայց եթե չքշեք այդ երկրի բնակիչներին,+ ապա ում որ թողնեք, նրանք ձեզ համար աչքի մեջ ընկած փուշ և կողերը խրված տատասկներ կլինեն ու կնեղեն ձեզ այն երկրում, որտեղ բնակվելու եք:+ 56 Եվ ես էլ ձեզ կանեմ այն, ինչ որ մտադրվել էի նրանց անել»»:+

34 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 2 «Իսրայելացիներին փոխանցիր այս ցուցումները. «Երբ գնաք Քանան,+ ահա թե ինչ տարածք կտրվի ձեզ որպես ժառանգություն, և ահա թե որոնք կլինեն այդ երկրի սահմանները:+

3 Ձեր հարավային սահմանը կանցնի Ցին անապատով ու կձգվի Եդոմի երկայնքով: Արևելյան կողմում հարավային սահմանը կսկսվի Աղի ծովի* ծայրամասից:+ 4 Այդ սահմանը կանցնի Ակրաբիմի+ զառիվեր ճանապարհի հարավային կողմով, կշարունակվի մինչև Ցին և կվերջանա Կադես-Բառնեայի+ հարավում: Այնտեղից կթեքվի դեպի վեր՝ Ասար-Ադդար,+ և կհասնի Ասեմոն: 5 Ասեմոնի մոտից սահմանը կձգվի Եգիպտոսի հեղեղատի* ուղղությամբ ու կվերջանա Մեծ ծովի* մոտ:+

6 Ձեր արևմտյան սահմանը կձգվի Մեծ ծովի ափեզրով: Դա կլինի ձեր արևմտյան սահմանը:+

7 Ձեր հյուսիսային սահմանը կլինի Մեծ ծովից մինչև Հոր* լեռը: 8 Հոր լեռից սահմանը կձգվի մինչև Լեբո-Եմաթ*+ և կհասնի Սեդադ:+ 9 Հետո կձգվի մինչև Զեֆրոն և կվերջանա Ասար-Ենանում:+ Սա ձեր հյուսիսային սահմանը կլինի:

10 Ձեր արևելյան սահմանը Ասար-Ենանից կձգվի մինչև Սեֆամ: 11 Սեֆամից այն կհասնի Ռեբլա,* որը գտնվում է Այինից արևելք, և կիջնի մինչև Քեներեթի ծովից*+ դեպի արևելք ընկած բլրալանջերը: 12 Հետո սահմանը կձգվի մինչև Հորդանան ու կվերջանա Աղի ծովի մոտ:+ Սա կլինի ձեր երկիրը+ իր շրջակա սահմաններով»»:

13 Մովսեսը պատվիրեց իսրայելացիներին՝ ասելով. «Սա է այն երկիրը, որ վիճակով կբաժանվի+ ու որպես սեփականություն կտրվի իննուկես ցեղերին, ճիշտ ինչպես պատվիրել է Եհովան: 14 Իսկ Ռուբենյանների ցեղը, Գադյանների ցեղը և Մանասեի ցեղի կեսը արդեն ստացել են իրենց ժառանգությունը:+ 15 Այդ երկուսուկես ցեղերը իրենց ժառանգությունը ստացել են Հորդանանից դեպի արևելք ընկած շրջանում՝ գետի այն կողմում, որ հանդիպակաց է Երիքովին»:+

16 Հետո Եհովան ասաց Մովսեսին. 17 «Երկիրը, որը ձեզ է տրվելու որպես սեփականություն, կբաժանեն այս մարդիկ. Եղիազար+ քահանան ու Նավեի որդի Հեսուն:+ 18 Բացի այդ՝ ամեն ցեղից մի տոհմապետի կանչեք, որ օգնեն բաժանել երկիրը, որը ձեզ է տրվելու որպես ժառանգություն:+ 19 Այդ մարդիկ են. Հուդայի ցեղից՝+ Հեֆոնեի որդի Քաղեբը,+ 20 Շմավոնի ցեղից՝+ Ամիուդի որդի Սեմուելը, 21 Բենիամինի ցեղից՝+ Քասլոնի որդի Ելիդադը, 22 Դանի ցեղից՝+ տոհմապետ Բոկկին՝ Եգլիի որդին, 23 Հովսեփի որդիներից՝+ Մանասեի որդիների ցեղից՝+ տոհմապետ Անիելը՝ Եֆոտի որդին, 24 Եփրեմի որդիների ցեղից+ տոհմապետ Կամուելը՝ Սաֆաթանի որդին, 25 Զաբուղոնի ցեղից՝+ տոհմապետ Ելիսաֆան՝ Փառնակի որդին, 26 Իսաքարի ցեղից՝+ տոհմապետ Փալտիելը՝ Ազանի որդին, 27 Ասերի ցեղից՝+ տոհմապետ Աքիուդը՝ Սելոմիի որդին, 28 և Նեփթաղիմի ցեղից՝+ տոհմապետ Փադայելը՝ Ամիուդի որդին»: 29 Սրանք այն մարդիկ են, ում Եհովան պատվիրեց Քանանի երկիրը բաժանել իսրայելացիների միջև:+

35 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ Մովաբի անապատային հարթավայրում՝ Հորդանանի մոտ՝ գետի այն կողմում,+ որ հանդիպակաց է Երիքովին: Նա ասաց. 2 «Իսրայելացիներին պատվիրիր, որ իրենց բաժին ժառանգությունից ղևտացիներին քաղաքներ տան բնակության համար:+ Նաև թող տան այդ քաղաքների շրջակա արոտավայրերը:+ 3 Ղևտացիները կբնակվեն այդ քաղաքներում, արոտավայրերն էլ կօգտագործեն իրենց անասունների ու մյուս բոլոր ընտանի կենդանիների համար: 4 Քաղաքների շրջակա արոտավայրերը, որ կտաք ղևտացիներին, պետք է, քաղաքի պարսպից հաշված, 1 000 կանգուն* տարածություն ունենան: 5 Քաղաքից դուրս ամեն կողմից՝ արևելյան, հարավային, արևմտյան և հյուսիսային կողմերից, չափեք 2 000 կանգուն,* իսկ քաղաքը մեջտեղում կլինի: Դրանք կլինեն նրանց քաղաքներին կից արոտավայրերը:

6 Ղևտացիներին տրվելիք քաղաքներից 6-ը պետք է ապաստանի քաղաք լինեն,+ որպեսզի նա, ով մարդ սպանի, այնտեղ փախչի:+ Դրանցից բացի՝ նրանց պետք է տաք 42 այլ քաղաքներ: 7 Ղևտացիներին պետք է ընդհանուր հաշվով 48 քաղաք տաք՝ դրանց արոտավայրերով հանդերձ:+ 8 Քաղաքները, որ պետք է տաք նրանց, իսրայելացիներին տրված բաժնից կլինեն:+ Մեծաքանակ ցեղից շատ վերցրեք, իսկ փոքրաթիվ ցեղից՝ քիչ:+ Յուրաքանչյուր ցեղ կտա իր քաղաքներից մի քանիսը՝ ըստ իր ստացած ժառանգության չափի»:

9 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ. 10 «Խոսիր իսրայելացիների հետ ու ասա նրանց. «Ահա դուք պատրաստվում եք անցնել Հորդանանը ու մտնել Քանան:+ 11 Ձեզ համար պետք է հարմար քաղաքներ ընտրեք, որ դրանք լինեն ապաստանի քաղաքներ: Այնտեղ պետք է փախչի նա, ով առանց դիտավորության մարդ* սպանի:+ 12 Այդ քաղաքները արյան վրիժառուից+ պատսպարվելու տեղ կլինեն, որ սպանություն գործած մարդուն ոչ ոք չսպանի, մինչև որ նա չկանգնի ժողովի* առաջ՝ դատվելու:+ 13 Ապաստանի վեց քաղաքները, որ կտաք, հենց այդ նպատակին կծառայեն: 14 Ապաստանի երեք քաղաք պետք է լինի Հորդանանի այս կողմում,+ երեք քաղաք էլ՝ Քանանում:+ 15 Այդ վեց քաղաքները ապաստան կծառայեն իսրայելացիների, նրանց մեջ բնակվող պանդուխտի+ ու նորաբնակի համար, որ այնտեղ փախչի նա, ով առանց դիտավորության մարդ* սպանի:+

16 Եթե մարդը երկաթե գործիքով հարվածի մեկ ուրիշին, ու նա մահանա, հարվածողը մարդասպան է: Նա անպատճառ պետք է մահվան մատնվի:+ 17 Եթե նա հարվածի քարով, ինչը կարող է մահացու վնաս պատճառել, և այդ մարդը մահանա, հարվածողը մարդասպան է: Նա անպատճառ պետք է մահվան մատնվի: 18 Եվ եթե հարվածի փայտե գործիքով, ինչը կարող է մահացու վնաս պատճառել, և մարդը մահանա, հարվածողը մարդասպան է: Նա անպատճառ պետք է մահվան մատնվի:

19 Մարդասպանին մահվան մատնողը պետք է լինի արյան վրիժառուն: Երբ հանդիպի նրան, պետք է սպանի: 20 Եթե որևէ մեկը, ատելությունից դրդված, հրի մեկ ուրիշին, չարամտորեն* ինչ-որ բան նետի նրա վրա, և նա մահանա,+ 21 կամ էլ եթե թշնամաբար բռունցքով հարվածի, և նա մահանա, հարվածողը անպատճառ պետք է մահվան մատնվի: Նա մարդասպան է: Արյան վրիժառուն պետք է սպանի նրան, երբ հանդիպի:

22 Բայց եթե դա եղել է պատահմամբ՝ նա ատելությունից մղված չի հրել նրան, չար մտադրությամբ* չի ինչ-որ բան նետել նրա վրա,+ 23 եթե առանց նրան տեսնելու է քար նետել վրան և թշնամանք չի ունեցել նրա հանդեպ, չի ուզել վնասել նրան, բայց նա մահացել է, 24 ապա ժողովը հարվածողի և արյան վրիժառուի միջև թող դատ անի՝ ըստ վերոնշյալ ցուցումների:+ 25 Այդպես ժողովը սպանություն գործած մարդուն թող ազատի արյան վրիժառուի ձեռքից ու նրան վերադարձնի ապաստանի քաղաք, որտեղ նա փախել էր, և նա այնտեղ կապրի մինչև սուրբ յուղով օծված+ քահանայապետի մահը:

26 Սակայն եթե սպանություն գործած մարդը դուրս գա ապաստանի քաղաքի սահմաններից, ուր փախել էր, 27 և արյան վրիժառուն նրան գտնի ապաստանի քաղաքի սահմաններից դուրս ու սպանի, արյունապարտ չի լինի, 28 քանի որ սպանություն գործած մարդը մինչև քահանայապետի մահը պետք է ապաստանի քաղաքում մնար: Նա կարող է տուն վերադառնալ միայն քահանայապետի մահից հետո:+ 29 Սերնդեսերունդ այս կանոնների համաձայն պետք է դատ վարեք, որտեղ էլ որ բնակվեք:

30 Ամեն ոք, ով մարդ սպանի, պետք է մահվան մատնվի որպես մարդասպան,+ եթե դա հաստատվի վկաների ցուցմունքներով:*+ Բայց մեկ վկայի ցուցմունքով ոչ ոք չպետք է մահվան մատնվի: 31 Փրկագին չվերցնեք մարդասպանի կյանքի համար, ով արժանի է մահվան. նա անպատճառ պետք է մահվան մատնվի:+ 32 Ապաստանի քաղաք փախած մարդու համար էլ փրկագին չվերցնեք ու թույլ չտաք նրան վերադառնալ իր տուն նախքան քահանայապետի մահը:

33 Չապականեք այն երկիրը, որտեղ ապրում եք. արյունն ապականում է երկիրը,+ և թափված արյունից երկիրը կմաքրվի* միմիայն այն մարդու արյունով, ով թափել է այն:+ 34 Չպղծեք այն երկիրը, որտեղ ապրում եք, որտեղ ես էլ եմ բնակվում: Չէ՞ որ ես՝ Եհովաս, բնակվում եմ Իսրայելի ժողովրդի մեջ»»:+

36 Հովսեփի որդիների տոհմերի տոհմապետները եկան ու խոսեցին Մովսեսի և Իսրայելի ցեղապետների հետ: Նրանք Մանասեի որդի Մաքիրի+ որդուց՝ Գաղաադից սերած տոհմերի գլուխներն էին: 2 Դիմելով Մովսեսին՝ նրանք ասացին. «Եհովան պատվիրեց քեզ՝ մեր տիրոջը, որ երկիրը վիճակով բաժանես+ ու ժառանգություն տաս իսրայելացիներին: Դու, մեր տե՛ր, Եհովայից նաև պատվեր ստացար, որ մեր եղբայր Սալպաադի ժառանգությունը տաս նրա աղջիկներին:+ 3 Եթե նրանք ամուսնանան Իսրայելի մյուս ցեղերի տղամարդկանց հետ, ապա այդ կանանց տրված ժառանգությունը կվերցվի մեր հայրերի ժառանգությունից և կփոխանցվի այն ցեղին, որտեղ նրանք կնության կգնան: Արդյունքում՝ վիճակով մեզ հասած ժառանգության այդ մասը մենք կկորցնենք: 4 Եվ երբ գա իսրայելացիների Հոբելյան+ տարին, կանանց ժառանգությունը մեկընդմիշտ կպատկանի այն ցեղին, որտեղ նրանք կնության են գնացել: Այդպիսով՝ նրանց տրված ժառանգությունը կվերցվի մեր հայրական ցեղի ժառանգությունից»:

5 Այդ ժամանակ Մովսեսը Եհովայի կարգադրությամբ իսրայելացիներին այս հրահանգը տվեց. «Հովսեփի որդիները ճիշտ են ասում: 6 Սալպաադի աղջիկների վերաբերյալ Եհովան սա է պատվիրում. «Նրանք կարող են ամուսնանալ ում հետ ուզում են, միայն թե այդ մարդը պետք է լինի իրենց հայրական ցեղի տոհմերից: 7 Ոչ մի ժառանգություն չպետք է մի ցեղից մյուսին անցնի. իսրայելացիները պետք է պահպանեն իրենց ցեղի ժառանգությունը: 8 Ամեն աղջիկ, ով ժառանգություն կստանա Իսրայելի ցեղերի մեջ, պետք է ամուսնանա իր հայրական ցեղից որևէ մեկի հետ,+ որպեսզի իսրայելացիների հայրական ժառանգությունը պահպանվի: 9 Ոչ մի ժառանգություն մի ցեղից մյուսին չպետք է անցնի. Իսրայելի ցեղերը պետք է պահպանեն իրենց ժառանգությունը»»:

10 Սալպաադի աղջիկներն արեցին ճիշտ այնպես, ինչպես որ Եհովան պատվիրեց Մովսեսին:+ 11 Սալպաադի աղջիկներ+ Մաալան, Թերսան, Էգլան, Մելքան և Նոան ամուսնացան իրենց հորեղբայրների որդիների հետ: 12 Նրանք ամուսնացան Հովսեփի որդու՝ Մանասեի ցեղի տղամարդկանց հետ, որպեսզի իրենց ժառանգությունը մնա իրենց հայրական ցեղում:

13 Սրանք էին այն պատվիրաններն ու օրենքները,* որ Եհովան Մովսեսի միջոցով տվեց իսրայելացիներին Մովաբի անապատային հարթավայրում՝ Հորդանանի մոտ՝ գետի այն կողմում, որ հանդիպակաց է Երիքովին:+

Կամ՝ «խորանում»:

Բռց.՝ «օտար»: Այսինքն՝ Ղևիի ցեղից չեղող:

Կամ՝ «իրենց նշանի մոտ»:

Բռց.՝ «ըստ իրենց զորքերի»:

Կամ՝ «պահպանել խորանը», «ծառայություն մատուցել խորանում»:

Բռց.՝ «ըստ իրենց զորքերի»:

Բռց.՝ «ըստ իրենց զորքերի»:

Բռց.՝ «ըստ իրենց զորքերի»:

Բռց.՝ «ըստ իրենց զորքերի»:

Բռց.՝ «ու որոնց ձեռքը լցվել էր»:

Բռց.՝ «տրված են»:

Բռց.՝ «օտար»: Այսինքն՝ Ահարոնի սերնդից չեղող:

Բռց.՝ «սրբագործեցի»: Բառարանում տես «Սրբագործել»:

Կամ՝ «Խորանի»:

Այսինքն՝ ցանկապատված բակի: Բառարանում տես «Գավիթ»:

Բռց.՝ «ծառայությունը»:

LXX-ի որոշ ձեռագրերում՝ 8 300: Եթե այս թիվը ավելացվի 22-րդ և 34-րդ համարներում նշված թվերին, կլինի 22 000, ինչպես նշվում է 39-րդ համարում:

Բռց.՝ «ծառայությունը»:

Բռց.՝ «ծառայությունը»:

Բռց.՝ «օտար»: Այսինքն՝ Ղևիի ցեղից չեղող:

Մոտ 57 գ: Տես հավելված Բ14:

Կամ՝ «սուրբ նպատակով օգտագործվող սիկղով»:

Մոտ 11,4 գ: Տես հավելված Բ14:

Մոտ 15,6 կգ:

Կամ՝ «որ առնչվում է անչափ սուրբ բաներին»:

Կամ՝ «կարգավորեն»:

Բռց.՝ «Ոսկե զոհասեղանի»:

Կամ՝ «ճարպոտ մոխիրը»: Այսինքն՝ զոհերի ճարպով ներծծված մոխիրը:

Բռց.՝ «բեռը»:

Կամ՝ «մահացած հոգու»: Բառարանում տես «Հոգի»:

Բռց.՝ «Նրանք»:

Բռց.՝ «իրենց»:

Մոտ 2,2 լ: Տես հավելված Բ14:

Մի քանի արևադարձային ծառերից ստացվող անուշահոտ խեժ:

Բռց.՝ «հանցանքը հիշեցնող հացի ընծա»:

Բռց.՝ «սուրբ»:

Կամ՝ «քո ամուսնու իշխանության տակ եղած ժամանակ»:

Կամ՝ «ամուսնուդ իշխանության տակ լինելով»:

Բռց.՝ «ազդրը չորանա»: Կարող է նշանակել անպտուղ դառնալ: Նույնը՝ 22-րդ և 27-րդ համարներում:

Կամ՝ «Թող այդպես լինի, թող այդպես լինի»:

Այսինքն՝ գլանաձև գրքում:

Բռց.՝ «կծխեցնի»:

Կամ՝ «ամուսնու իշխանության տակ եղող»:

Եբր.՝ նազիր: Նշանակում է «նվիրված», «առանձնացված»:

Կամ՝ «հոգու»: Բառարանում տես «Հոգի»:

Կամ՝ «հոգու»:

Բառարանում տես «Սրբագործել»:

Ըստ ամենայնի, կրկին աճեցնելով իր մազերը:

Կամ՝ «բարձրորակ»:

Բռց.՝ «բարձրացնի իր երեսը դեպի քեզ»:

Բառարանում տես «Սրբագործել»:

Հնարավոր է՝ նկատի ունի ցլի համեմատաբար հլու տեսակ, որին օգտագործում էին գյուղատնտեսության մեջ և բեռներ փոխադրելու համար:

Կամ՝ «նվիրման»:

Կամ՝ «սուրբ նպատակով օգտագործվող սիկղով»:

Մոտ 1,5 կգ: Տես հավելված Բ14:

Մոտ 800 գ:

Մոտ 114 գ:

Կամ՝ «փոքր թաս»:

Մոտ 27,4 կգ:

Մոտ 1,4 կգ:

Բռց.՝ «նրա»:

Խոսքը խորհրդանշական մաքրման մասին է:

Բռց.՝ «երերացնի»: Այսինքն՝ պատվիրի հետ ու առաջ շարժվել:

Բռց.՝ «երերացնես»: Այսինքն՝ պատվիրես հետ ու առաջ շարժվել:

Բռց.՝ «երերացնես»: Այսինքն՝ պատվիրես հետ ու առաջ շարժվել:

Բռց.՝ «սրբագործեցի»: Բառարանում տես «Սրբագործել»:

Բռց.՝ «երերացրեց»: Այսինքն՝ պատվիրեց հետ ու առաջ շարժվել:

Բռց.՝ «երկու երեկոների միջև»: Ըստ ամենայնի, խոսքը մայրամուտից մինչև մթնելն ընկած ժամանակահատվածի մասին է:

Բռց.՝ «երկու երեկոների միջև»: Ըստ ամենայնի, խոսքը մայրամուտից մինչև մթնելն ընկած ժամանակահատվածի մասին է:

Բռց.՝ «երկու երեկոների միջև»: Ըստ ամենայնի, խոսքը մայրամուտից մինչև մթնելն ընկած ժամանակահատվածի մասին է:

Կամ՝ «կհիշի»:

Բռց.՝ «ըստ իրենց զորքերի»:

Բռց.՝ «ըստ իրենց զորքերի»:

Բռց.՝ «ըստ իրենց զորքերի»:

Բռց.՝ «ըստ իրենց զորքերի»:

Այսինքն՝ Հոթորի:

Բռց.՝ «աչքեր»:

Նշանակում է «այրում»: Այսինքն՝ հրդեհ, բոցավառում:

Կամ՝ «խառը բազմությունը»:

Երկու աղացքարերից բաղկացած ձեռնաղաց:

Քարից, փայտից կամ մետաղից անոթ, որի մեջ հատուկ թակիչով մանրում են հացահատիկ կամ այլ բաներ:

Խոսքը տղամարդ խնամատարի մասին է:

Կամ՝ «սկսեցին մարգարեանալ»:

Մոտ 90 սմ: Տես հավելված Բ14:

Մոտ 2 200 լ: Տես հավելված Բ14:

Հավանաբար, դա արել են միսը չորացնելու նպատակով:

Նշանակում է «ագահության գերեզմաններ»:

Կամ՝ «շատ խոնարհ էր (մեղմ), ավելի խոնարհ, քան մյուս մարդիկ»:

Բռց.՝ «Իմ ամբողջ տան մեջ նա է հավատարիմ»:

Բռց.՝ «բերան առ բերան»:

Եբր.՝ Յեհոշուա: Նշանակում է «Եհովան փրկություն է»:

Կամ՝ «Եմաթի մուտքի»:

Այսինքն՝ Ենակի սերունդները, որոնք մեծ ուժի տեր, աժդահա մարդիկ էին:

Կամ՝ «հեղեղատ»: Բառարանում տես «Հեղեղատ»:

Նշանակում է «խաղողի ողկույզ»:

Կամ՝ «բնակիչներին խժռող»:

Եբր.՝ նեֆիլիմ: Հնարավոր է՝ նշանակում է «տապալողներ», այսինքն՝ ուրիշներին գետնին գցողներ: Բառարանում տես «Նեֆիլիմ»:

Բռց.՝ «նրանք հաց են մեզ համար»:

Բռց.՝ «մի մարդու պես»:

Բռց.՝ «զորությունը»:

Կամ՝ «հարթավայրում»:

Բռց.՝ «Ձեր դիակները կընկնեն»:

Բռց.՝ «ձեռքս բարձրացրել էի, որ»:

Բռց.՝ «պոռնկության»: Խոսքը հոգևոր պոռնկության մասին է:

Կամ՝ «ինչ է նշանակում ինձ ձեր թշնամին դարձնել»:

Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:

Մոտ 2,2 լ: Տես հավելված Բ14:

Մոտ 0,9 լ: Տես հավելված Բ14:

Մոտ 4,4 լ:

Մոտ 1,2 լ:

Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:

Մոտ 6,6 լ:

Մոտ 1,8 լ:

Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:

Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:

Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:

Բռց.՝ «հացից»:

Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:

Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:

Կամ՝ «հոգևոր պոռնկության»:

Բռց.՝ «ուզում ես հանե՞լ այս մարդկանց աչքերը»:

Բռց.՝ «ամեն մարմնի ոգու Աստված»:

Կամ՝ «սրտի ուզածով»:

Բռց.՝ «բացի իր բերանը»:

Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:

Բռց.՝ «բացեց իր բերանը»:

Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:

Կամ՝ «Իրենց հոգու դեմ մեղք գործած»:

Բռց.՝ «օտար»:

Բռց.՝ «ժողովի»:

Այստեղ խոսքը ցեղի մասին է:

Բռց.՝ «Օտար»: Այսինքն՝ Ահարոնի սերնդից չեղող:

Կամ՝ «տրված են Եհովային»:

Խոսքը Սրբությունների Սրբության դիմաց գտնվող վարագույրի մասին է:

Բռց.՝ «օտար»: Այսինքն՝ Ահարոնի սերնդից չեղող:

Այսինքն՝ անվերադարձ, առանց փրկագնման իրավունքի:

Մոտ 57 գ: Տես հավելված Բ14:

Կամ՝ «սուրբ նպատակով օգտագործվող սիկղով»:

Մոտ 11,4 գ: Տես հավելված Բ14:

Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:

Բառարանում տես «Ուխտ»:

Այսինքն՝ անփոփոխ:

Բառարանում տես «Տասանորդ»:

Բառարանում տես «Զոպա»:

Կամ՝ «հոգու»: Բառարանում տես «Հոգի»:

Նշանակում է «վեճ»:

Բռց.՝ «օրեր»:

Այսինքն՝ գլխավոր ճանապարհով:

Սա մահը նկարագրող պոետիկ արտահայտություն է:

Նշանակում է «դատապարտում կործանման»:

Կամ՝ «կիզող», «այրող»:

Կամ՝ «հեղեղատի»: Բառարանում տես «Հեղեղատ»:

Կամ՝ «հեղեղատի»: Բառարանում տես «Հեղեղատ»:

Նշանակում է «ջրհոր»:

Բռց.՝ «դաշտում»:

Կամ հնարավոր է՝ «անապատ»:

Այսինքն՝ գլխավոր ճանապարհով:

Կամ՝ «շրջակա»:

Հավանաբար վերաբերում է Քամոսին կամ Մովաբին:

Կամ՝ «շրջակա»:

Բռց.՝ «Գետի»:

Կամ՝ «գուշակության»:

Բռց.՝ «էգ էշը»:

Բռց.՝ «բացեց էգ էշի բերանը»:

Նշանակում է «Բահաղի բարձր տեղերը»:

Այդ ժամանակ այդպես էր կոչվում Ասորիքը:

Կամ՝ «իմ հոգու»:

Կամ՝ «ափսոսա»:

Կամ հնարավոր է՝ «անապատը»:

Բռց.՝ «որ Եհովայի աչքին հաճելի է»:

Խոսքը Aquilaria ընտանիքին պատկանող ծառատեսակի մասին է, որից անուշաբույր բուսանյութ էին ստանում:

Կամ՝ «սերունդները»:

Բռց.՝ «սրտինը»:

Կամ՝ «օրերի վերջում»:

Կամ՝ «քունքերը»:

Այսինքն՝ առաջինն էր, որ առանց որևէ պատճառի հարձակվել էր Իսրայելի վրա Եգիպտոսից նրանց դուրս գալուց հետո:

Բռց.՝ «նրա»:

Բռց.՝ «արևի առաջ»:

Հավանաբար, խոսքը նախորդ համարում նշված գլխավորների մասին է:

Բռց.՝ «իր եղբայրների մոտ»:

Եբր. բառը կարող է վերաբերել սեռական օրգաններին:

Կամ՝ «ինձ հետ ոչ մի մրցակցություն չհանդուրժեց»:

Կամ՝ «իր Աստծու հետ ոչ մի մրցակցություն չհանդուրժեց»:

Ըստ ամենայնի, այստեղ խոսքը կեղծ աստծու մասին է, որին պաշտում էին Փեգորում:

Բռց.՝ «բացեց իր բերանը»:

Ծն 46:10-ում և Ելք 6:15-ում՝ Համուել:

Ծն 46:10-ում և Ելք 6:15-ում՝ Սահառ:

Ծն 46:16-ում՝ Սիֆոն:

Ծն 46:16-ում՝ Եսբոն:

Ծն 46:16-ում՝ Արոդի:

Ծն 46:13-ում՝ Եոբ:

Ծն 46:21-ում՝ Էհի:

Ծն 46:21-ում՝ Մուփիմ, 1Տգ 7:12-ում՝ Սուփիմ:

Ծն 46:21-ում՝ Օփիմ:

Ծն 46:23-ում՝ Հուսիմ:

Բռց.՝ «տոհմը»:

Բառարանում տես «Վիճակ»:

Բռց.՝ «նա իր մեղքի պատճառով մահացավ»:

Սա մահը նկարագրող պոետիկ արտահայտություն է:

Բռց.՝ «ամեն տեսակ մարմնի ոգու Աստված»:

Բռց.՝ «ով նրանց առաջ դուրս կգա ու կմտնի և նրանց դուրս կտանի ու ներս կբերի»:

Բռց.՝ «մի մարդ, ում մեջ ոգի կա»:

Կամ՝ «փառքի»:

Բառարանում տես «Ուրիմ և թումիմ»:

Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:

Բռց.՝ «երկու երեկոների միջև»: Ըստ ամենայնի, խոսքը մայրամուտից մինչև մթնելն ընկած ժամանակահատվածի մասին է:

Մոտ 2,2 լ: Տես հավելված Բ14:

Մոտ 0,9 լ: Տես հավելված Բ14:

Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:

Բռց.՝ «երկու երեկոների միջև»: Ըստ ամենայնի, խոսքը մայրամուտից մինչև մթնելն ընկած ժամանակահատվածի մասին է:

Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:

Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:

Մոտ 1,8 լ:

Մոտ 1,2 լ:

Մոտ 0,9 լ:

Սա վերաբերում էր աշխատատար գործերին, առևտրային կամ այլ գործարքներին, սակայն կերակուր եփելը, տոնին պատրաստվելը և այլ առօրյա անհրաժեշտ գործերն արգելված չէին:

Մոտ 6,6 լ:

Մոտ 4,4 լ:

Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:

Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:

Սա վերաբերում էր աշխատատար գործերին, առևտրային կամ այլ գործարքներին, սակայն կերակուր եփելը, տոնին պատրաստվելը և այլ առօրյա անհրաժեշտ գործերն արգելված չէին:

Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:

Բռց.՝ «երեք տասներորդի չափ»: Մոտ 6,6 լ: Տես հավելված Բ14:

Բռց.՝ «երկու տասներորդի չափ»: Մոտ 4,4 լ:

Բռց.՝ «մեկ տասներորդի չափ»: Մոտ 2,2 լ:

Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:

Սա վերաբերում է նաև ծոմապահությանը և նման այլ սահմանափակումների:

Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:

Բռց.՝ «երեք տասներորդի չափ»:

Բռց.՝ «երկու տասներորդի չափ»:

Բռց.՝ «մեկ տասներորդի չափ»:

Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:

Բռց.՝ «երեք տասներորդի չափ»:

Բռց.՝ «երկու տասներորդի չափ»:

Բռց.՝ «մեկ տասներորդի չափ»:

Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:

Սա վերաբերում է նաև ծոմապահությանը և նման այլ սահմանափակումների:

Սա մահը նկարագրող պոետիկ արտահայտություն է:

Կամ՝ «քարե ցանկապատով ճամբարները»:

Կամ՝ «հոգի»:

Կամ՝ «մեկ հոգի»: Բառարանում տես «Հոգի»:

Բռց.՝ «այն, ինչ մնացել էր կռվի գնացածների վերցրած ավարից»:

Մոտ 191 կգ: Տես հավելված Բ14:

Կամ՝ «հեղեղատ»: Բառարանում տես «Հեղեղատ»:

Կամ՝ «վերակառուցեցին»:

Նշանակում է «Հայիրի վրանաշեն ավաններ»:

Կամ՝ «շրջակա»:

Բռց.՝ «ըստ իրենց զորքերի»:

Բռց.՝ «բարձրացրած ձեռքով»:

45-րդ համարում՝ Իյեմ:

Կամ՝ «ձուլածո արձանները»:

Այսինքն՝ Մեռյալ ծովի:

Բառարանում տես «Հեղեղատ»:

Այսինքն՝ Միջերկրական ծովի:

Հայտնի չէ, թե ինչ լեռան մասին է խոսքը: Հավանաբար, Լիբանանի լեռնաշղթայի բարձր գագաթներից է:

Կամ՝ «Եմաթի մուտք»:

Խոսքը Քանանի արևելյան սահմանին գտնվող Ռեբլայի մասին է, ոչ թե Եմաթի տարածքում գտնվող Ռեբլայի:

Կոչվում է նաև Գալիլեայի ծով, Գեննեսարեթի լիճ և Տիբերիայի ծով:

Մոտ 445 մ: Տես հավելված Բ14:

Մոտ 890 մ:

Կամ՝ «հոգի»:

Հավանաբար, խոսքը դատավորների մասին է, որոնք հանդես էին գալիս որպես ժողովրդի ներկայացուցիչներ:

Կամ՝ «հոգի»:

Բռց.՝ «դարան մտած»:

Բռց.՝ «դարան մտած»:

Բռց.՝ «բերանով»:

Բռց.՝ «երկրի համար քավություն կարվի»:

Կամ՝ «դատավճիռները»:

    Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն ժեստերի լեզու
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության ապահովում
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը