ԵՐԵՄԻԱ
1 Բենիամինի երկրում՝ Անաթոթում+ ապրող քահանաներից մեկի՝ Քեղկիայի որդի Երեմիայի* խոսքերը: 2 Եհովան խոսեց նրա հետ Ամոնի+ որդու՝ Հուդայի թագավոր Հովսիայի+ իշխանության 13-րդ տարում: 3 Նա նաև խոսեց նրա հետ Հուդայի թագավոր Հովակիմի՝+ Հովսիայի որդու իշխանության օրոք և Հուդայի թագավոր Սեդեկիայի՝+ Հովսիայի որդու իշխանության օրոք մինչև նրա կառավարման 11-րդ տարվա վերջը՝ մինչև հինգերորդ ամսում Երուսաղեմի բնակիչների գերության գնալը:+
4 Եհովան ասաց ինձ.
5 «Ես գիտեի* քեզ նախքան քո մոր արգանդում քեզ ստեղծելը:+
7 Եհովան պատասխանեց.
«Մի՛ ասա՝ դեռ պատանի եմ:
Ում մոտ որ քեզ ուղարկեմ, դու պետք է գնաս
Եվ ասես այն ամենն, ինչ քեզ կկարգադրեմ:+
8 Չվախենաս նրանցից,+ որովհետև ես՝ Եհովաս, ասում եմ.
«Ես քեզ հետ եմ, որ փրկեմ քեզ»»:+
9 Ապա Եհովան մեկնեց ձեռքը և դիպավ բերանիս:+ Եհովան ասաց ինձ. «Խոսքերս քո բերանում դրեցի:+ 10 Այսօր քեզ ազգերի և թագավորությունների մասին մարգարեանալու իշխանություն տվեցի, որ արմատախիլ անես ու քանդես, կործանես ու ավերես, կառուցես ու տնկես»:+
11 Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ՝ ասելով. «Ի՞նչ ես տեսնում, Երե՛միա»: Ես պատասխանեցի. «Նշենու* ճյուղ եմ տեսնում»:
12 Եհովան ասաց. «Ճիշտ է, որովհետև ես արթուն եմ, որ կատարեմ իմ խոսքը»:
13 Եհովան երկրորդ անգամ խոսեց ինձ հետ՝ ասելով. «Ի՞նչ ես տեսնում»: Ես պատասխանեցի. «Եռացող* կաթսա եմ տեսնում, և այն հյուսիսի կողմից դեպի հարավ է թեքված»: 14 Ապա Եհովան ասաց ինձ.
«Հյուսիսից աղետ է գալու երկրի բոլոր բնակիչների վրա:+
15 Ես կանչում եմ հյուսիսի թագավորությունների բոլոր ցեղերին,– ասում է Եհովան:+–
Նրանք կգան, ու ամեն թագավոր իր գահը կդնի Երուսաղեմի դարպասների մուտքի մոտ,+
Դրա պարիսպների շուրջը
Եվ Հուդայի բոլոր քաղաքների մոտ:+
16 Ես Հուդայի բնակիչներին կհայտնեմ իմ դատավճիռները, որոնք կայացրել եմ նրանց չար գործերի համար,
Քանի որ նրանք թողել են ինձ,+
Ուրիշ աստվածների են զոհեր մատուցում+
Եվ խոնարհվում են իրենց իսկ ձեռքով պատրաստած բաների առաջ:+
17 Բայց դու պատրաստվիր գործի անցնելու,*
Գնա ու ասա նրանց այն ամենն, ինչ պատվիրում եմ քեզ:
Մի՛ վախեցիր նրանցից,+
Որպեսզի նրանց աչքի առաջ քեզ սարսափի մեջ չգցեմ:
18 Այսօր ես քեզ դարձրի ամրացված քաղաք,
Երկաթե սյուն և պղնձե պարիսպ, որ կարողանաս դիմակայել այս ողջ երկրին՝+
Հուդայի թագավորներին և իշխաններին,
Քահանաներին ու ողջ ժողովրդին:+
19 Նրանք կպատերազմեն քո դեմ,
Բայց քեզ չեն հաղթի,
Որովհետև ես՝ Եհովաս, ասում եմ քեզ. «Ես քեզ հետ եմ,+ որ փրկեմ քեզ»»:
2 Եհովան ասաց ինձ. 2 «Գնա և Երուսաղեմին հայտարարիր. «Ահա թե ինչ է ասում Եհովան.
«Ես լավ հիշում եմ, թե որքան նվիրված էիր ինձ* երիտասարդ ժամանակ,+
Թե որքան էիր ինձ սիրում, երբ նշանված էինք,*+
Թե ինչպես էիր քայլում իմ հետևից անապատում,
Որտեղ սերմ չի ցանվում:+
3 Իսրայելը սուրբ էր Եհովայի համար,+ նրա բերքի առաջին պտուղն էր:
Ովքեր փորձում էին խժռել Իսրայելին, մեղավոր էին դառնում,
Աղետ էր գալիս նրանց վրա»»,– ասում է Եհովան»:+
4 Լսե՛ք Եհովայի խոսքը, ո՛վ Հակոբի սերունդներ,
Եվ դո՛ւք, ո՛վ Իսրայելի բոլոր տոհմեր:
5 Եհովան ասում է.
«Ձեր նախահայրերն ի՞նչ սխալ բան գտան իմ մեջ,+
Որ այդքան հեռացան ինձանից,
6 Նրանք չհարցրին. «Ո՞ւր է Եհովան՝
Նա, ով հանեց մեզ Եգիպտոսից, +
Ով առաջնորդեց մեզ անապատում՝
Ամայի ու խորշերով լի երկրում,+
Երաշտի+ ու թանձր խավարի երկրում,
Որտեղով ոչ ոք չի անցնում,
Եվ որտեղ ոչ մի մարդ չի բնակվում»:
7 Ես ձեզ պտղատու այգիների երկիր բերեցի,
Որ ուտեք դրանց պտղից, վայելեք դրանց բարիքները:+
Բայց դուք եկաք ու պղծեցիք իմ երկիրը
Եվ իմ սեփականությունը նողկալի բան դարձրիք:+
8 Քահանաները չհարցրին. «Ո՞ւր է Եհովան»:+
Ովքեր պետք է սովորեցնեին Օրենքը, չէին ճանաչում ինձ:
Հովիվները իմ դեմ դուրս եկան,+
Մարգարեները Բահաղի անունից մարգարեացան+
Եվ պաշտեցին աստվածների, որոնցից օգուտ չկա:
9 Ուստի ես շարունակելու եմ մեղադրանքներ ներկայացնել ձեր դեմ,+– ասում է Եհովան,–
Եվ ձեր որդիների որդիների դեմ:
10 Անցեք Կիտիմի+ ափամերձ տարածքները* ու նայեք:
Մարդ ուղարկեք Կեդար+ և լավ մտածեք.
Նման բան երբևէ տեղի ունեցե՞լ է:
11 Որևէ ազգ երբևէ փոխե՞լ է իր աստվածներին այն բաների հետ, որոնք իրականում աստվածներ չեն:
Բայց իմ ժողովուրդը իմ փառքը փոխեց անօգուտ բանի հետ:+
12 Ապշահար նայիր, ո՛վ երկինք,
Սարսափից դողա,– ասում է Եհովան,–
13 Որովհետև իմ ժողովուրդը երկու չար բան է արել.
14 Մի՞թե Իսրայելը ծառա է կամ տիրոջ տանը ծնված ստրուկ:
Ինչո՞ւ նա կողոպտիչների ավարը դարձավ:
15 Առյուծները նրա վրա մռնչում են,+
Բարձր ձայն արձակում:
Նրանք երկիրը զարհուրելի տեսարան են դարձրել.
Քաղաքներն այրվում են, և այնտեղ բնակվող չկա:
16 Նոֆի*+ ու Տափնասի+ բնակիչները ճաղատացնում են գլուխդ:
17 Մի՞թե այս ամենը չբերեցիր քեզ վրա՝
Լքելով քո Աստված Եհովային,+
Երբ նա ճանապարհին առաջնորդում էր քեզ:
19 Քո չարությունը պետք է խրատի քեզ,
Եվ քո անհավատարմությունը պետք է նախատի քեզ:
Իմացիր ու հասկացիր, թե որքան վատ ու որքան դառնալից է+
Քո Աստված Եհովային թողնելը:
Դու վախ* չունես իմ հանդեպ,+– ասում է Գերիշխան Տերը՝ Զորքերի տեր Եհովան:–
20 Ես քո լուծը վաղուց կոտրել եմ+
Ու կապանքներդ՝ կտրել:
Բայց դու ասացիր՝ «Չեմ ծառայելու»,
Եվ ամեն բարձր բլրի վրա ու ամեն սաղարթախիտ ծառի տակ+
Փռվում էիր ու մարմնավաճառությամբ զբաղվում:+
21 Ես քեզ տնկել էի որպես կարմիր խաղողի ընտիր վազ,+ որը մաքուր սերմից է աճել:
Այդ ինչպե՞ս փոխվեցիր ու դարձար ուրիշ խաղողենու վայրի ընձյուղ:+
22 Անգամ եթե սոդայով լվացվես ու շատ մոխրաջուր* օգտագործես,
Միևնույն է, մեղքիդ պատճառով անմաքուր կլինես իմ աչքին,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:–
23 Ինչպե՞ս կարող ես ասել. «Ես չեմ պղծվել,
Բահաղներին չեմ պաշտել»:
Նայիր հովտում քո արած գործերին,
Մտածիր, թե ինչ ես արել:
Դու ասես արագավազ ուղտ* լինես,
Որ աննպատակ դեսուդեն է վազում,
24 Անապատին սովոր մի վայրի էշ,
Որը կրքով բորբոքված՝ հոտոտում է, որ արու գտնի:
Ո՞վ կարող է սանձել նրան, երբ գալիս է նրա զուգավորման ժամանակը:
Բոլոր նրան փնտրողները չեն հասցնի հոգնել.
Իր զուգավորման ժամանակ* կգտնեն նրան:
25 Զգույշ եղիր, որ չբոբիկանաս,
Եվ կոկորդդ չչորանա:
Բայց դու ասացիր. «Անհնար է.+
26 Ինչպես որ գողն է խայտառակ լինում, երբ բռնվում է,
Այնպես էլ խայտառակվել է Իսրայելը՝
Ողջ ժողովուրդը, նրա թագավորներն ու իշխանները,
Քահանաներն ու մարգարեները:+
27 Նրանք ծառին ասում են՝ «Դու իմ հայրն ես»,+
Եվ քարին՝ «Դու ես ծնել ինձ»,
Իսկ ինձ թիկունք են դարձրել:+
Բայց երբ աղետ գա, նրանք կասեն.
«Արի՛, փրկի՛ր մեզ»:+
28 Ո՞ւր են քո աստվածները, որ պատրաստել ես:+
Թող նրանք օգնության հասնեն, եթե կարող են փրկել քեզ աղետի ժամանակ.
Չէ՞ որ քո աստվածները քաղաքներիդ չափ շատ են դարձել, ո՛վ Հուդա:+
29 Ինչո՞ւ եք շարունակում վիճել ինձ հետ:
Ինչո՞ւ եք բոլորդ ըմբոստացել իմ դեմ,+– ասում է Եհովան:–
30 Ի՞նչ օգուտ, որ պատժեցի ձեր որդիներին.+
Նրանք չխրատվեցին:+
Գազազած առյուծի նման՝
Ձեր սուրը խժռեց ձեր մարգարեներին:+
31 Ի՛մ ժողովուրդ, ականջ դիր Եհովայի խոսքին:
Մի՞թե ես Իսրայելի համար անապատ եմ դարձել
Կամ ճնշող խավարի երկիր:
Ինչո՞ւ իմ ժողովուրդն ասաց. «Ուր ուզում ենք, այնտեղ էլ գնում ենք:
Մենք այլևս չենք գա քեզ մոտ»:+
32 Մի՞թե կույս աղջիկը կմոռանա իր զարդարանքները,
Կամ հարսնացուն՝ իր լանջագեղ գոտին:*
Մինչդեռ իմ ժողովուրդը անհաշիվ օրեր է, ինչ մոռացել է ինձ:+
33 Ո՛վ կին, որքա՜ն հմտորեն ես սիրեկաններ փնտրում,
Դու չարություն գործելու վարպետ ես դարձել:+
34 Հագուստիդ փեշին անմեղ աղքատների արյան հետքեր կան,+
Թեև ես չեմ տեսել, որ նրանք ներխուժեն քո տուն:
Հագուստիդ փեշը արնաշաղախ է:+
35 Բայց դու ասում ես՝ «Ես անմեղ եմ,
Նա այլևս չի բարկանում ինձ վրա»:
Ես դատաստան եմ տեսնելու քո հանդեպ,
Քանի որ ասում ես. «Ես մեղք չեմ գործել»:
36 Ինչո՞ւ ես քո փոփոխամտությանը մատների արանքով նայում:
37 Ուստի դու, ձեռքերդ գլխիդ դրած, կգնաս,+
Որովհետև Եհովան մերժել է նրանց, ում դու վստահում ես:
Նրանք քեզ չեն օգնի»:
3 Մարդիկ ասում են. «Եթե տղամարդը ամուսնալուծվի իր կնոջից, ու վերջինս հեռանա և ուրիշի կինը դառնա, մի՞թե նա կարող է վերադառնալ այդ կնոջ մոտ»:
Մի՞թե այս երկիրը ամբողջովին չի պղծվել:+
«Դու շատերի հետ ես մարմնավաճառությամբ զբաղվել,+
Ուստի ինչպե՞ս կարող ես ինձ մոտ վերադառնալ,– ասում է Եհովան:–
2 Նայիր մերկ բլուրներին.
Որտեղ ասես՝ քեզ չեն բռնաբարել:
Դու նստում էիր ճանապարհների մոտ ու սպասում սիրեկաններիդ,
Ինչպես մի քոչվոր՝* անապատում:
Քո մարմնավաճառությամբ ու չար գործերով
Դու դեռ շարունակում ես պղծել երկիրը:+
3 Այդ պատճառով անձրևները դադարել են,+
Նույնիսկ գարնանային անձրև չի գալիս:
4 Բայց հիմա կանչում ես ինձ՝ ասելով.
«Հա՛յր իմ, դու իմ երիտասարդ տարիների ընկերն ես:+
5 Մի՞թե ընդմիշտ բարկացած ես մնալու
Ու հավիտյան հիշելու ես իմ մեղքերը»:
Դու այդպես ես ասում,
Բայց մեկ է, ինչ չարիք ասես որ չես անում»:+
6 Հովսիա+ թագավորի իշխանության օրոք Եհովան ասաց ինձ. «Տեսե՞լ ես, թե անհավատարիմ Իսրայելն ինչ էր անում: Ամեն բարձր լեռան վրա ու ամեն սաղարթախիտ ծառի տակ մարմնավաճառությամբ էր զբաղվում:+ 7 Անգամ այդ ամենից հետո ես շարունակ ասում էի, որ վերադառնա ինձ մոտ,+ բայց նա չվերադարձավ: Իսկ Հուդան նայում էր, թե իր անհավատարիմ քույրն ինչ է անում:+ 8 Երբ դա տեսա, անհավատարիմ Իսրայելին իր դավաճանության համար+ դուրս արեցի՝ ամուսնալուծության վկայական+ տալով: Մինչդեռ նրա դավաճան քույրը՝ Հուդան, ոչ միայն չվախեցավ, այլև ինքն էլ գնաց ու սկսեց մարմնավաճառությամբ զբաղվել:+ 9 Նա* թեթևամտորեն նայեց իր մարմնավաճառությանը, պղծեց երկիրն ու դավաճանեց ինձ քարերի ու ծառերի հետ:+ 10 Եվ չնայած այդ ամենին՝ նրա դավաճան քույրը՝ Հուդան, չվերադարձավ ինձ մոտ իր ողջ սրտով. նա պարզապես ձևացրեց, թե վերադարձել է,– ասում է Եհովան»:
11 Ապա Եհովան ասաց ինձ. «Անհավատարիմ Իսրայելը դավաճան Հուդայից ավելի արդար է երևում:+ 12 Գնա և այս խոսքերն ասա հյուսիսին.+
«Հե՛տ դարձիր, ո՛վ անհավատարիմ Իսրայել,– ասում է Եհովան:+ – Քեզ վրա զայրույթով չեմ նայի,+ որովհետև ես նվիրված եմ,– ասում է Եհովան:– Ես հավիտյան բարկացած չեմ մնալու: 13 Միայն թե ընդունիր մեղքդ, քանի որ ըմբոստացել ես Եհովայի՝ քո Աստծու դեմ: Դու ամեն մի սաղարթախիտ ծառի տակ տրվում էիր օտարականներին,* իսկ ինձ չէիր հնազանդվում,– ասում է Եհովան»:
14 Հե՛տ դարձեք, դավաճա՛ն որդիներ,– ասում է Եհովան:– Չէ՞ որ ես եմ ձեր տերը:* Ես կհավաքեմ ձեզ. ամեն քաղաքից մի հոգի և ամեն տոհմից երկու հոգի կընտրեմ ու Սիոն կբերեմ:+ 15 Ձեզ իմ սրտին հաճելի հովիվներ կտամ:*+ Նրանք գիտելիք կտան ձեզ ու կսովորեցնեն խորաթափանց լինել:* 16 Դուք կշատանաք և բազմաքանակ կդառնաք այդ երկրում,– ասում է Եհովան:+– Ոչ ոք այլևս չի հիշատակի Եհովայի ուխտի տապանակը: Դրա մասին այլևս չեն մտածի ու չեն հիշի, այն չեն կարոտի ու նորը չեն պատրաստի: 17 Այդ ժամանակ Երուսաղեմը Եհովայի գահը կկոչեն,+ և բոլոր ազգերը կհավաքվեն այնտեղ, որպեսզի փառաբանեն Եհովայի անունը:+ Նրանք այլևս չեն լսի իրենց համառ ու չար սրտին:
18 Այդ օրերին Հուդայի և Իսրայելի ժողովուրդները կմիավորվեն.+ նրանք հյուսիսի երկրից կգնան այն երկիր, որը որպես ժառանգություն տվել եմ ձեր նախահայրերին:+ 19 Ես մտածեցի. «Մեծ ուրախությամբ քեզ որդու պես եմ վերաբերվել և տվել եմ ցանկալի երկիրը՝ մի ժառանգություն, որն ավելի սքանչելի է, քան ազգերի ունեցածները»:+ Նաև մտածեցի, որ ինձ «իմ Հայր» կկոչես և երես չես թեքի ինձանից: 20 Մինչդեռ դու, ո՛վ Իսրայել, դավաճանեցիր ինձ, ինչպես մի կին, որը լքել է իր ամուսնուն,*+– ասում է Եհովան»:
21 Մերկ բլուրների վրա ձայն է լսվում՝
Իսրայելացիների լացն ու աղաչանքը,
Որովհետև նրանք շեղվեցին ճիշտ ճանապարհից,
Մոռացան իրենց Աստծուն՝ Եհովային:+
22 «Հե՛տ դարձեք, դավաճա՛ն որդիներ:
Ես կբուժեմ ձեր դավաճան սիրտը»:+
«Ահա մենք քեզ մոտ ենք եկել,
Որովհետև դու մեր Աստվածն ես, ո՛վ Եհովա:+
23 Բլուրների ու սարերի վրայի աղմկոտ պաշտամունքը
Իրականում ինքնախաբեություն էր:+
Մեր Աստված Եհո՛վա, դու ես Իսրայելի փրկությունը:+
24 Մեր երիտասարդությունից ի վեր՝ ամոթալի աստվածը լափել է մեր նախահայրերի վաստակածը:+
Նա լափել է նրանց հոտերն ու նախիրները,
Նրանց որդիներին ու դուստրերին:
25 Թող ամոթը պատի մեզ,
Եվ անպատվությունը ծածկի մեզ,
Քանի որ մեր երիտասարդությունից մինչև այսօր մենք մեղք ենք գործել մեր Աստված Եհովայի դեմ՝+
Մենք և մեր նախահայրերը,+
Եվ չենք հնազանդվել քեզ, ո՛վ մեր Աստված Եհովա»:
4 «Ո՛վ Իսրայել, եթե վերադառնաս,– ասում է Եհովան,–
Եթե վերադառնաս ինձ մոտ
Եվ եթե հեռացնես քո նողկալի կուռքերն իմ առաջից,
Թափառական չես լինի:+
2 Եվ եթե երդվես՝ ասելով՝ «Երդվում եմ Եհովայի գոյությամբ»,
Եվ անես այն, ինչը ճիշտ է, ազնիվ ու արդար,
Ապա ազգերը Նրանով կօրհնվեն
Եվ Նրանով կպարծենան»:+
3 Ահա թե Եհովան ինչ է ասում Հուդայի ու Երուսաղեմի բնակիչներին.
«Հերկեք անմշակ հողը
Եվ այլևս սերմ մի՛ ցանեք փշերի մեջ:+
4 Մաքրվեք* Եհովայի համար,
Ո՛վ Հուդայի ու Երուսաղեմի բնակիչներ,
Այլապես ձեր չար գործերի պատճառով
Բարկությունս կրակի պես կբորբոքվի,
Եվ այն ոչ ոք չի կարողանա հանգցնել»:+
5 Հռչակեք այս մասին Հուդայում, պատմեք Երուսաղեմում,
Գոչեք ու եղջերափող փչեք երկրով մեկ+
Եվ բարձրաձայն հայտարարեք. «Մեկտե՛ղ հավաքվեք,
Եկեք փախչենք ամրացված քաղաքները:+
6 Սիոնի ճանապարհը ցույց տվող նշա՛ն դրեք:
Ապաստա՛ն փնտրեք: Մի՛ դանդաղեք»,
Որովհետև Աստված ասում է. «Հյուսիսից աղետ եմ բերելու՝+ մեծ կոտորած»:
7 Ազգեր կործանողը դուրս է եկել, ինչպես առյուծը՝ մացառուտից.+
Նա դուրս է եկել իր տեղից, ճանապարհ է ընկել,+
Որ քո երկիրը զարհուրելի տեսարան դարձնի:
Քո քաղաքները ավերակ կդառնան, և այնտեղ բնակվող չի լինի:+
9 «Այդ օրը,– ասում է Եհովան,– թագավորի սիրտը դող կընկնի,+
Իշխանների սրտերը վախից կնվաղեն,
Քահանաները կսարսափեն, և մարգարեները կապշեն»:+
10 Ես ասացի. «Ո՜վ Գերիշխան Տեր Եհովա, իսկապես, դու խաբեցիր այս ժողովրդին+ ու Երուսաղեմին՝ ասելով՝ «Դուք խաղաղություն կունենաք»,+ մինչդեռ մեր կոկորդին սուր է դրված»:
11 Այդ ժամանակ այս ժողովրդին ու Երուսաղեմին կասվի.
«Իմ ժողովրդի դստեր* վրա
Անապատի մերկ բլուրներից կիզիչ քամի կփչի:
Այն չի փչելու քամհարելու* կամ մաքրելու համար:
12 Իմ հրամանով այնտեղից սաստիկ քամի է սուրում:
Հիմա ես կհայտնեմ իմ ժողովրդի դեմ կայացրած դատավճիռները:
13 Թշնամին գալու է անձրևաբեր ամպերի պես,
Եվ նրա կառքերը՝ մրրիկի պես:+
Նրա ձիերը արծիվներից էլ սրընթաց են:+
«Վա՜յ մեզ, որովհետև մենք կործանման եզրին ենք»:
14 Սիրտդ մաքրիր չարությունից, ո՛վ Երուսաղեմ, որ փրկվես:+
Մինչև ե՞րբ պետք է կլանված լինես չար մտքերով:
15 Մի ձայն Դանից լուր է հայտնում,+
Եփրեմի լեռներից աղետի մասին է հայտարարում:
16 Հայտնեք ազգերին այդ մասին,
Ազդարարեք Երուսաղեմին այդ լուրը»:
«Հեռավոր երկրից հետախույզներ են գալիս,
Որոնք մարտագոչ են արձակելու ընդդեմ Հուդայի քաղաքների:
17 Նրանք Երուսաղեմին մոտենում են բոլոր կողմերից, ինչպես դաշտը հսկող պահակներ,+
Քանի որ նա ըմբոստացել է իմ դեմ,+– ասում է Եհովան:–
18 Դու կստանաս քո հատուցումը վարքիդ և արարքներիդ համար:+
Որքա՜ն դառն է լինելու քեզ վրա եկող աղետը,
Որովհետև քո ըմբոստությունը մինչև սրտիդ խորքն է հասել»:
19 Ա՜խ, որքա՜ն եմ տանջվում, որքա՜ն եմ տառապում,*
Սիրտս մղկտում է անտանելի ցավից,
Տակնուվրա է լինում իմ ներսում:
Չեմ կարող լռել.
20 Աղետը աղետի հետևից է գալիս.
Ողջ երկիրը կործանվեց:
Վրաններս հանկարծակի ավերվեցին,
Դրանց պաստառները մեկ ակնթարթում ոչնչացվեցին:+
21 Դեռ ինչքա՞ն պիտի ճանապարհի նշանը տեսնեմ
Եվ եղջերափողի ձայնը լսեմ:+
22 «Իմ ժողովուրդը հիմար է:+
Նրանք ուշադրություն չեն դարձնում ինձ:
Նրանք անմիտ որդիներ են և հասկացողություն չունեն,
Չարիք գործելու հարցում խելացի* են,
Բայց բարություն անել չգիտեն»:
23 Ես նայեցի երկրին, այն դատարկ էր ու ամայի:+
Նայեցի երկնքին, այնտեղ լույս չկար:+
24 Նայեցի լեռներին, դրանք ցնցվում էին,
Բլուրները դողում էին:+
25 Նայեցի շուրջս, տեսա, որ մարդ չկա,
Եվ բոլոր թռչունները թռել գնացել էին:+
26 Տեսա, որ պարտեզի պես երկիրը անապատ էր դարձել,
Դրա բոլոր քաղաքներն ավերվել էին:+
Այս ամենը Եհովան էր արել,
Քանի որ սաստիկ ցասումով էր լցվել:
27 Ահա թե ինչ է ասում Եհովան. «Ողջ երկիրը ամայի կդառնա,+
Թեև այն ամբողջովին չեմ կործանի:
Ես չեմ մտափոխվի* ու խոսքիցս հետ չեմ կանգնի:+
29 Լսելով ձիավորների և աղեղնավորների ձայնը՝
Ողջ քաղաքը փախչում է:+
Մարդիկ թաքնվում են մացառուտների մեջ,
Բարձրանում են ժայռերը:+
Բոլոր քաղաքները լքված են.
Դրանցում բնակվող չկա»:
30 Հիմա, երբ ավերակ ես դարձել, ի՞նչ ես անելու:
Զուր էիր քեզ գեղեցկացնում,+
Քանի որ ովքեր կրքով բորբոքված քեզ տենչում էին, այժմ մերժել են քեզ:
Հիմա նրանք ուզում են խլել կյանքդ:+
31 Ես ձայն լսեցի, որ նման էր հիվանդ կնոջ բղավոցի,
Առաջին անգամ ծննդաբերող կնոջ աղաղակի,
Սիոնի դստեր ձայնը, որը հևալով է շնչում:
Նա տարածում է ձեռքերն ու ասում.+
«Վա՜յ ինձ, ես ուժասպառ եմ եղել մարդասպանների պատճառով»:
5 Շրջեք Երուսաղեմի փողոցներում,
Ուշադիր նայեք ձեր շուրջը,
Փնտրեք և տեսեք, թե արդյոք հրապարակներում
Կգտնե՞ք գոնե մեկ արդար մարդու,+
Գոնե մեկի, ով ձգտում է հավատարիմ լինել,
Եվ ես կներեմ այս քաղաքի բնակիչներին:
2 Անգամ եթե նրանք ասեն՝ «Երդվում եմ Եհովայի գոյությամբ»,
Միևնույն է, սուտ երդում տված կլինեն:+
3 Ո՛վ Եհովա, մի՞թե դու չես փնտրում նրանց, ովքեր հավատարիմ են:+
Դու պատժեցիր քո ժողովրդին, բայց դա նրա վրա չազդեց:
Բնաջնջեցիր նրան, բայց մեկ է, նա չխրատվեց:+
4 Բայց ես ինքս ինձ ասացի. «Նրանք պետք է որ անգետ մարդիկ լինեն,
Հիմարաբար են վարվում, քանի որ չգիտեն Եհովայի կամքը*
Եվ իրենց Աստծու օրենքները:
5 Ես կգնամ նշանավոր մարդկանց մոտ ու կխոսեմ նրանց հետ.
Նրանք հաստատ կիմանան Եհովայի կամքը
Եվ իրենց Աստծու օրենքները:+
Սակայն նրանք բոլորը կոտրել էին հնազանդության լուծը
Ու քանդել էին դրա կապերը»:
6 Ահա թե ինչու է անտառի առյուծը հարձակվում նրանց վրա,
Տափաստանների գայլը թալանում նրանց,
Եվ ընձառյուծը արթուն սպասում նրանց քաղաքների մոտ:
Այնտեղից ամեն դուրս եկողին նա պատառոտում է,
Որովհետև նրանց մեղքերը շատ են,
Նրանց դավաճանություններն անհաշիվ են:+
7 Ինչպե՞ս կարող եմ ներել քեզ այս ամենի համար:
Քո որդիները լքել են ինձ
Եվ կեղծ աստծով են երդվում:+
Ես նրանց տվել եմ այն ամենը, ինչի կարիքն ունեցել են,
Բայց նրանք շարունակում էին դավաճանել ինձ
Եվ խմբերով գնում էին մարմնավաճառի տուն:
8 Նրանք ասես կրքով մոլեգնած ձիեր լինեն,
Որոնք տռփանքով վրնջում են՝ ցանկանալով ուրիշի կնոջը:+
9 «Մի՞թե այս ամենի համար հաշիվ չպիտի պահանջեմ նրանցից,– ասում է Եհովան,–
Մի՞թե վրեժխնդիր չպիտի լինեմ այսպիսի ազգից:+
10 Գնացեք Երուսաղեմի խաղողի այգիները և ավերեք դրանք,
Բայց ամբողջությամբ չոչնչացնեք:+
Կտրեք ոստերը,
Որովհետև դրանք Եհովային չեն պատկանում:
11 Իսրայելն ու Հուդան
Ծայրաստիճան անհավատարիմ եղան իմ հանդեպ,– ասում է Եհովան:+–
12 Նրանք ուրացել են ինձ՝ Եհովայիս, և ասում են.
Ոչ մի աղետ էլ չի գա մեզ վրա:
Ո՛չ սուր կտեսնենք, ո՛չ էլ սով»:+
13 Մարգարեները փուչ խոսքեր են ասում,
Եվ նրանց բերանից դուրս եկած խոսքը Աստծուց չէ:
Թող նրանք ոչնչի վերածվեն»:
14 Դրա համար էլ Զորքերի տեր Եհովա Աստված ասում է.
«Քանի որ նրանք այդպիսի բաներ են ասում,
Ես իմ խոսքերը քո բերանում կրակ եմ դարձնում,+
Իսկ այս ժողովուրդը փայտ կլինի,
Որին կրակը կլափի:+
15 Ո՛վ Իսրայել, հեռավոր երկրից մի ազգ եմ բերում քեզ վրա,+– ասում է Եհովան,–
Ազգ, որը հին ժամանակներից ի վեր գոյություն ունի՝
Մի վաղեմի ազգ,
Որի լեզուն դու չգիտես,
Եվ չես հասկանում, թե ինչ է խոսում:+
16 Նրանց կապարճը բաց գերեզմանի է նման,
Նրանք բոլորը ռազմիկներ են:
17 Նրանք խժռելու են քո հունձն ու հացը,+
Խժռելու են քո որդիներին ու դուստրերին,
Քո հոտերն ու նախիրները,
Քո խաղողենիներն ու թզենիները
Եվ սրով ավերելու են քո ամրացված քաղաքները, որոնց վրա հույս ես դնում:
18 Բայց նույնիսկ այդ ժամանակ,– ասում է Եհովան,– ես ձեզ չեմ բնաջնջի:+ 19 Եվ եթե հարցնեն՝ «Մեր Աստված Եհովան ինչո՞ւ այդպես վարվեց մեզ հետ», կասես նրանց. «Քանի որ լքեցիք ինձ և սկսեցիք օտար աստծու ծառայել ձեր երկրում, ուստի օտարների կծառայեք մի երկրում, որը ձերը չէ»:+
20 Այս մասին հայտնեք Հակոբի սերունդներին
Եվ հրապարակեք Հուդայում՝ ասելով.
21 «Լսեք, ո՛վ անմիտ ու անխոհեմ մարդիկ.*+
22 Մի՞թե ինձնից չեք վախենում,– ասում է Եհովան,–
Չպե՞տք է արդյոք դողայիք իմ առաջ.
Չէ՞ որ ես եմ ծովի համար ավազը դրել որպես սահման,
Որ դրանից այն կողմ չանցնի. դա հարատև կանոն է:
Թեև ալիքները մոլեգնում են, բայց չեն կարողանում անցնել այդ սահմանը,
Թեև շառաչում են, բայց չեն կարողանում հատել այն:+
23 Սակայն այս ժողովուրդը համառ ու ըմբոստ սիրտ ունի:
Այդ մարդիկ թողել են ինձ ու իրենց ճանապարհով գնացել:+
24 Նրանք չեն ասում.
«Եկեք վախենանք մեր Աստծուց՝ Եհովայից,
Ով ճիշտ ժամանակին անձրև է տալիս՝
Աշնանային ու գարնանային անձրևներ,
Եվ ով հոգ է տանում, որ կարողանանք սահմանված շաբաթներին հունձ անել»»:+
25 Ձեր անօրենությունները արգելք են դարձել այս ամենի համար,
Ձեր մեղքերը զրկել են ձեզ այս բարիքներից:+
26 Իմ ժողովրդի մեջ չար մարդիկ կան:
Նրանք սպասում են իրենց զոհին, ինչպես դարան մտած թռչնորսները,
Եվ մահացու ծուղակներ են լարում:
Նրանք մարդկանց են որսում:
27 Նրանց տները լի են խաբեությամբ,
Ինչպես մի վանդակ, որը լի է թռչուններով:+
Դրա համար էլ նրանք հզորացել ու հարստացել են:
28 Նրանք գիրացել են, ու այդ պատճառով նրանց մաշկը հարթ է:
Նրանք չարությամբ են լցված,
Որբերի իրավունքները չեն պաշտպանում դատարանում,+
Քանի որ միայն իրենց բարօրության մասին են մտածում
Եվ աղքատներին զրկում են արդարադատությունից:+
29 Մի՞թե այս ամենի համար հաշիվ չպիտի պահանջեմ նրանցից,– ասում է Եհովան,–
Մի՞թե վրեժխնդիր չպիտի լինեմ այսպիսի ազգից:
30 Այս երկրում զարհուրելի և սարսափազդու բաներ են կատարվում.
31 Մարգարեները սուտ բաներ են մարգարեանում,+
Քահանաներն իշխում են ժողովրդի վրա՝ չարաշահելով իրենց դիրքը,
Իսկ իմ ժողովրդին դա դուր է գալիս:+
Բայց ի՞նչ եք անելու, երբ վերջը գա»:
6 Ո՛վ Բենիամինի սերունդներ, փախեք Երուսաղեմից, ապաստան փնտրեք,
Թեկուեում+ եղջերափող հնչեցրեք,+
Բեթ-Աքարմայում կրակ վառեք որպես ազդանշան,
Որովհետև հյուսիսից չարիք է մոտենում՝ մեծ աղետ:+
2 Սիոնի դուստրը գեղեցիկ ու նուրբ կնոջ է նման:+
3 Հովիվներն իրենց հոտերով կգան նրա մոտ
Եվ իրենց վրանները կկանգնեցնեն նրա շուրջը:+
Ամեն մեկն այնտեղ կարածեցնի իր հոտը:+
4 «Պատրաստվե՛ք պատերազմելու* Երուսաղեմի դեմ.
Վե՛ր կացեք, եկեք կեսօրին հարձակվենք նրա վրա»:
«Վա՜յ մեզ, որովհետև օրն ավարտվում է,
Եվ երեկոյի ստվերները գնալով երկարում են»:
5 «Վե՛ր կացեք, եկեք գիշերով հարձակվենք
Ու կործանենք նրա ամրացված աշտարակները»:+
6 Զորքերի տեր Եհովան ասում է.
«Ծառեր կտրեք ու Երուսաղեմի դիմաց պատնեշ կանգնեցրեք:+
Այդ քաղաքը հաշիվ պիտի տա,
Քանի որ այնտեղ բռնությունից բացի ոչինչ չկա:+
7 Ինչպես որ ջրհորի ջուրն է միշտ թարմ,
Այնպես էլ նա է իր չարությունը միշտ թարմ պահում:
Բռնությանն ու ավերմանը վերջ չկա:+
Լոկ հիվանդություններ ու պատուհասներ եմ տեսնում:
8 Ուշադրություն դարձրու նախազգուշացմանը, ո՛վ Երուսաղեմ,
Որ զզվանքով քեզնից երես չթեքեմ,+
Որ ամայի ու անբնակ չդարձնեմ»:+
9 Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան.
«Իսրայելում ողջ մնացածներին կհավաքեն, ինչպես խաղողենու վերջին ողկույզները:
Ձեռքդ կրկին մեկնիր, ինչպես խաղող հավաքողը»:
10 Ո՞ւմ հետ խոսեմ, ո՞ւմ զգուշացնեմ, ո՞վ կլսի ինձ:
Նրանց ականջները փակ* են և ունակ չեն ուշադիր լսելու:+
Նրանք արհամարհում են Եհովայի խոսքը,+
Եվ այն հաճելի չէ նրանց համար:
11 Եհովայի ցասումը վառվում է իմ մեջ,
Հոգնել եմ այն մեջս պահելուց:+
Բոլորը գերեվարվելու են՝ ամուսինն ու իր կինը,
Ծերն ու զառամյալը:+
12 Նրանց տները, արտերը, ինչպես նաև կանայք ուրիշներին կտրվեն,+
Որովհետև ես կմեկնեմ ձեռքս ու կպատժեմ այս երկրի բնակիչներին,– ասում է Եհովան:–
13 Բոլորը՝ թե՛ հասարակ, թե՛ անվանի մարդիկ,* անազնվորեն են շահ ստանում,+
Թե՛ մարգարեն և թե՛ քահանան խարդախություն են անում:+
14 Նրանք փորձում են մակերեսորեն բուժել իմ ժողովրդի վերքը՝*
Ասելով՝ «Խաղաղությո՜ւն է, խաղաղությո՜ւն է»,
Մինչդեռ խաղաղություն չկա:+
15 Արդյոք նրանք ամաչո՞ւմ են իրենց նողկալի գործերի համար:
Ո՛չ, չեն ամաչում:
Նրանք անգամ չգիտեն՝ ամոթն ինչ է,+
Ուստի կընկնեն ընկածների մեջ:
Երբ պատժեմ նրանց, նրանք կսայթաքեն ու կընկնեն»,– ասում է Եհովան:
16 Եհովան ասում է.
«Կանգնեք խաչմերուկներին ու նայեք,
Հարցրեք վաղեմի ճանապարհների մասին,
Հարցրեք, թե որն է ճիշտ ուղին, ու դրանով գնացեք+
Եվ խաղաղություն կունենաք»:
Բայց նրանք ասում են. «Չենք գնա այդ ուղով»:+
17 «Ես ժամապահներ նշանակեցի,+ որոնք ասում էին.
«Ուշադրություն դարձրեք եղջերափողի ձայնին»»:+
Բայց նրանք պատասխանում էին. «Ուշադրություն չենք դարձնի»:+
18 «Ուստի լսեք, ո՛վ ազգեր,
Եվ իմացեք, ո՛վ մարդիկ,
Թե ինչ է պատահելու նրանց:
19 Լսի՛ր, ո՛վ երկիր:
Այս ժողովրդի վրա ես աղետ եմ բերում՝+
Նրա չար մտադրությունների պտուղը,
Որովհետև նա ուշադրություն չդարձրեց իմ խոսքերին
Եվ իմ օրենքը* մերժեց:
20 Ինչի՞ս է պետք կնդրուկը,* որ բերում ես Սաբայից,
Եվ քաղցրաբույր խնկեղեգը՝ հեռավոր երկրից:
Ես չեմ ընդունում ձեր ողջակեզները,
Եվ ձեր զոհերը ինձ համար հաճելի չեն»:+
21 Ուստի սա է ասում Եհովան.
«Այս մարդկանց առաջ ես գայթակղության քարեր կդնեմ,
Որոնց նրանք կբախվեն ու կընկնեն՝
Հայրերը որդիների հետ միասին,
Հարևանն ու նրա ընկերը.
Բոլորը կկործանվեն»:+
22 Ահա թե ինչ է ասում Եհովան.
«Հյուսիսի երկրից մի ժողովուրդ է գալիս,
Մի մեծ ազգ է վեր կենում երկրի հեռավոր վայրերից:+
23 Նրանք աղեղ ու տեգ* են կրում:
Նրանք դաժան են ու անգութ:
Նրանց ձայնը ծովի շառաչյունի նման կլինի,
Նրանք ձի կհեծնեն+
Եվ ռազմիկների պես մարտական կարգով կշարվեն քո դեմ, ո՛վ Սիոնի դուստր»:
24 Նրանց մասին լուր լսեցինք,
Եվ մեր ձեռքերը թուլացան:+
Անհանգստությունները համակեցին մեզ,
Մենք տանջվում ենք ծննդաբերող կնոջ պես:+
25 Մի՛ գնա դաշտ
Ու մի՛ քայլիր ճանապարհով,
Որովհետև թշնամին սուր ունի,
Եվ ամենուր սարսափ է:
26 Իմ ժողովրդի դո՛ւստր,
Քուրձ հագիր+ ու թավալվիր մոխրի մեջ:
27 «Քեզ* իմ ժողովրդի մեջ մետաղ զտող նշանակեցի:
Դու պիտի մանրակրկիտ ստուգես նրան,
Ամեն բան նկատես ու քննես նրա գործերը:
Բոլորն էլ ապականված են:
29 Դարբնոցի փուքսերն այրվել են,
Այդ կրակից միայն կապար է դուրս գալիս:
30 Այդ մարդկանց «մերժված արծաթ» կկոչեն,
Քանի որ Եհովան մերժել է նրանց»:+
7 Եհովան ասաց Երեմիային. 2 «Կանգնիր Եհովայի տան դարպասի մոտ ու ազդարարիր. «Լսե՛ք Եհովայի խոսքը, Հուդայի բոլո՛ր բնակիչներ, որ այս դարպասներով մտնում եք՝ Եհովայի առաջ խոնարհվելու: 3 Սա է ասում Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Թողեք ձեր բռնած ուղին և ճիշտն արեք, ու ես թույլ կտամ, որ շարունակեք բնակվել այս վայրում:+ 4 Հույս մի՛ դրեք սուտ խոսքերի վրա ու մի՛ ասեք. «Սա* Եհովայի տաճարն է, Եհովայի տաճարը, Եհովայի տաճարը»:+ 5 Եթե թողնեք ձեր բռնած ուղին ու ձեր գործերը, եթե որևէ մեկի ու նրա դրացու միջև եղած դատական գործում արդարությունը պաշտպանեք,+ 6 եթե չճնշեք պանդուխտին, որբին* և այրուն,+ եթե անմեղ արյուն չթափեք այս երկրում և եթե չպաշտեք ուրիշ աստվածների՝ ձեզ վնաս բերելով,+ 7 ես թույլ կտամ, որ շարունակեք բնակվել այս երկրում, որն առհավետ ձեր նախահայրերին եմ տվել»:
8 Բայց դուք սուտ խոսքերի վրա եք հույս դնում,+ ինչը ձեզ ոչ մի օգուտ չի տալու: 9 Մի՞թե կարող եք գողանալ,+ սպանել, դավաճանել ձեր կողակցին, սուտ երդում տալ,+ զոհեր մատուցել Բահաղին,+ պաշտել աստվածների, որոնց չէիք ճանաչում, 10 և այս բոլոր գարշելի բաներն անելով հանդերձ՝ գալ կանգնել իմ առաջ՝ իմ անունը կրող տան մեջ, ու ասել. «Մենք կփրկվենք»: 11 Մի՞թե իմ անունը կրող այս տանը դուք ավազակների որջի պես չեք վերաբերվում:+ Չէ՞ որ ես տեսնում եմ այդ ամենը,– ասում է Եհովան:–
12 Իսկ հիմա գնացեք Սելովում գտնվող այն վայրը,+ որը ես սկզբից ընտրել էի իմ անվան համար,+ և տեսեք, թե ինչպես եմ վարվել դրա հետ իմ ժողովրդի՝ Իսրայելի չարության պատճառով:+ 13 Բայց դուք շարունակեցիք անել այդ ամենը,– ասում է Եհովան:– Ու թեև ես կրկին ու կրկին խոսում* էի ձեզ հետ, դուք չէիք լսում,+ կանչում էի ձեզ, բայց չէիք պատասխանում:+ 14 Ուստի իմ անունը կրող այս տան հետ,+ որին դուք ապավինում եք,+ այս վայրի հետ, որը ձեզ ու ձեր նախահայրերին եմ տվել, կվարվեմ այնպես, ինչպես վարվեցի Սելովի հետ:+ 15 Ես կքշեմ ձեզ իմ առաջից, ինչպես որ քշեցի ձեր բոլոր եղբայրներին՝ Եփրեմի ողջ սերնդին»:+
16 Բայց դու չաղոթես այս ժողովրդի համար, չլացես, չխնդրես ու չաղերսես ինձ,+ որովհետև քեզ չեմ լսելու:+ 17 Մի՞թե չես տեսնում, թե նրանք ինչ են անում Հուդայի քաղաքներում ու Երուսաղեմի փողոցներում: 18 Որդիները փայտ են հավաքում, հայրերը կրակ են վառում, իսկ կանայք խմոր են հունցում, որ զոհաբերական բլիթներ թխեն Երկնքի թագուհու* համար,+ ըմպելիքի ընծաներ են մատուցում ուրիշ աստվածներին, որ վիրավորեն ինձ:+ 19 «Բայց մի՞թե ինձ են վիրավորում,*– ասում է Եհովան,– չէ՞ որ իրենք իրենց են վիրավորում՝ խայտառակ լինելով»:+ 20 Դրա համար Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Իմ բարկությունն ու ցասումը թափելու եմ այս վայրի,+ այս մարդկանց, կենդանիների, դաշտի ծառերի ու երկրի պտուղների վրա: Իմ զայրույթը կբորբոքվի ու չի հանգչի»:+
21 Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Շարունակեք այդպես վարվել, ավելին՝ ձեր ողջակեզների հետ այլ զոհեր էլ բերեք, և ինքներդ կերեք դրանց միսը:+ 22 Այն օրը, երբ ձեր նախահայրերին հանեցի Եգիպտոսից, նրանց հետ չխոսեցի ողջակեզների և այլ զոհաբերությունների մասին, ոչ էլ դրանց վերաբերյալ հրահանգներ տվեցի:+ 23 Բայց նրանց այս պատվերը տվեցի. «Հնազանդվեք ինձ, ու ես ձեր Աստվածը կլինեմ, և դուք՝ իմ ժողովուրդը:+ Գնացեք այն ճանապարհներով, որոնցով ձեզ պատվիրում եմ գնալ, որ լավ լինի ձեզ համար»»:+ 24 Բայց նրանք չլսեցին ինձ և ուշադրություն չդարձրին իմ խոսքերին:+ Նրանք սխալ ուղի բռնեցին՝ առաջնորդվելով իրենց չար մտադրություններով և լսելով իրենց չար ու համառ սրտին:+ Նրանք հետ գնացին, ոչ թե առաջ: 25 Ձեր նախահայրերի՝ Եգիպտոսից դուրս գալու օրվանից մինչև այսօր ոչինչ չի փոխվել:+ Ես ձեզ մոտ էի ուղարկում իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին, ամեն օր նորից ու նորից ուղարկում էի նրանց:*+ 26 Բայց ոչ ոք չէր լսում ինձ և ուշադրություն չէր դարձնում իմ խոսքերին:+ Այս ժողովուրդը համառ էր* ու իր նախահայրերից ավելի վատ վարվեց:
27 Այս բոլոր խոսքերը դու կասես նրանց,+ բայց քեզ չեն լսի, դու կկանչես նրանց, բայց պատասխան չեն տա: 28 Եվ դու կասես նրանց. «Սա այն ազգն է, որը չհնազանդվեց իր Աստված Եհովային և չցանկացավ խրատ ընդունել: Հավատարմությունը վերացել է, և այն անգամ չեն հիշատակում»:+
29 «Կտրիր քո երկար* մազերն ու դեն նետիր և մերկ բլուրների վրա ողբերգ երգիր, որովհետև Եհովան մերժել է այս սերնդին, որն իրեն սաստիկ բարկացրել է, և լքելու է նրան: 30 Հուդայի բնակիչները արել են այն, ինչը չար է իմ աչքում,– ասում է Եհովան:– Իրենց գարշելի կուռքերը իմ անունը կրող տան մեջ են դրել, որ պղծեն այն:+ 31 Հիննոմի հովտում*+ գտնվող Տոֆեթում սրբավայրեր են կառուցել, որպեսզի այնտեղ իրենց որդիներին ու դուստրերին այրեն,+ ինչը ես նրանց չէի պատվիրել և մտքովս* անգամ չէր անցել:+
32 Ուստի օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ այդ վայրը այլևս չեն կոչելու Տոֆեթ կամ Հիննոմի հովիտ, այլ կոչելու են Սպանության հովիտ: Տոֆեթում կթաղեն մահացածներին, մինչև որ այնտեղ այլևս տեղ չմնա:+ 33 Նրանց դիերը կերակուր կդառնան թռչունների ու գազանների համար, որոնց ոչ ոք չի քշի:+ 34 Հուդայի քաղաքներում ու Երուսաղեմի փողոցներում կլռեցնեմ ցնծության և ուրախության ձայները, փեսայի ու հարսի ձայները,+ որովհետև երկիրը ավերակ է դառնալու»»:+
8 «Այդ ժամանակ,– ասում է Եհովան,– գերեզմաններից հանելու են Հուդայի թագավորների և իշխանների ոսկորները, քահանաների ու մարգարեների ոսկորները և Երուսաղեմի բնակիչների ոսկորները: 2 Դրանք փռելու են արևի, լուսնի և երկնքի բոլոր զորքերի* առաջ, որոնց սիրեցին, ծառայեցին ու պաշտեցին, որոնց առաջնորդությունը փնտրեցին ու որոնց առաջ խոնարհվեցին:+ Դրանք չպետք է հավաքվեն և չպետք է թաղվեն: Դրանք գետնի վրա գոմաղբի պես կդառնան:+
3 Այս չար ազգի միջից ողջ մնացածները՝ նրանք, ովքեր կփրկվեն, կնախընտրեն մեռնել, քան ապրել: Այդպես կլինի ամեն տեղ, ուր ես ցրեմ նրանց»,– ասում է Զորքերի տեր Եհովան:
4 «Ասա նրանց. «Եհովան ասում է.
«Մի՞թե ընկածը վեր չի կենում:
Եթե մեկը հետ դառնա իր բռնած ուղուց, արդյոք մյուսն էլ հետ չի՞ դառնա:
5 Ինչո՞ւ են այս մարդիկ՝ Երուսաղեմի բնակիչները, համառորեն անհավատարմությամբ վարվում:
Նրանք պինդ բռնել են խաբեությունը,
Հետ դառնալ չեն ուզում:+
6 Ես ուշադիր հետևում էի, լսում էի, բայց նրանք սխալ բաներ էին խոսում:
Չկար մեկը, որ զղջար իր չարության համար ու ասեր. «Այս ի՞նչ արեցի»:+
Կռվի սլացող ձիու նման՝ նրանք նորից բռնում են այն ուղին, որով մարդկանց մեծամասնությունն է գնում:
7 Նույնիսկ արագիլը գիտի իր չվելու* ժամանակը,
Տատրակը, մանգաղաթևն ու կեռնեխը* ճիշտ ժամանակին են վերադառնում:*
Իսկ իմ ժողովուրդը չի հասկանում իմ՝ Եհովայիս դատաստանի ժամանակը:+
8 Ինչպե՞ս եք ասում. «Մենք իմաստուն ենք, մենք Եհովայի օրենքն* ունենք»:
Չէ՞ որ դպիրների* խաբեբա գրիչը+ միայն սուտ բաներ է գրում:
9 Իմաստունները խայտառակ են եղել,+
Սարսափի մեջ են և բռնվելու են:
Նրանք մերժել են Եհովայի խոսքը,
Էլ ո՞րն է նրանց իմաստությունը:
10 Դրա համար ես նրանց կանանց ուրիշներին կտամ
Եվ նրանց դաշտերը՝ այլ տերերի,+
Որովհետև բոլորը՝ թե՛ հասարակ, թե՛ անվանի մարդիկ,* անազնվորեն են շահ ստանում,+
Թե՛ մարգարեն և թե՛ քահանան խարդախություն են անում:+
11 Նրանք փորձում են մակերեսորեն բուժել իմ ժողովրդի դստեր վերքը՝*
Ասելով՝ «Խաղաղությո՜ւն է, խաղաղությո՜ւն է»,
Մինչդեռ խաղաղություն չկա:+
12 Արդյոք նրանք ամաչո՞ւմ են իրենց նողկալի գործերի համար:
Ո՛չ, չեն ամաչում:
Նրանք անգամ չգիտեն՝ ամոթն ինչ է,+
Ուստի կընկնեն ընկածների մեջ:
Երբ պատժեմ նրանց, նրանք կսայթաքեն ու կընկնեն,+– ասում է Եհովան:–
13 Ես կհավաքեմ նրանց ու կբնաջնջեմ,– ասում է Եհովան:–
Խաղողենու և թզենու վրա պտուղ չի մնա, և տերևները կչորանան:
Նրանք կկորցնեն այն, ինչ տվել եմ նրանց»»»:
14 «Ինչո՞ւ ենք այստեղ նստել:
Եկեք հավաքվենք ու գնանք ամրացված քաղաքներն+ ու այնտեղ մեռնենք,
Որովհետև մեր Աստված Եհովան մեզ կործանելու է:
Նա մեզ թունավորած ջուր է խմեցնում,+
Քանի որ մեղք ենք գործել Եհովայի դեմ:
15 Խաղաղության էինք սպասում, բայց ոչ մի լավ բան չեղավ,
Բուժում էինք ակնկալում, բայց ահուդողի մեջ ենք:+
16 Դանից լսվում է թշնամու ձիերի փնչոցը,
Նրա նժույգների խրխնջոցից ողջ երկիրը ցնցվում է:
Նա գալիս է և խժռում է երկիրն ու դրա վրա եղող ամեն բան,
Քաղաքն ու դրա բնակիչներին»:
17 «Ես ձեզ վրա օձեր եմ ուղարկում՝
Թունավոր օձեր, որոնց վրա թովչությունը չի ազդում,
Եվ նրանք կխայթեն ձեզ»,– ասում է Եհովան:
18 Վիշտս անբուժելի է,
Սիրտս՝ հիվանդ:
19 Հեռավոր երկրից իմ ժողովրդի դուստրը
Օգնության համար աղաղակում է.
«Մի՞թե Եհովան Սիոնում չէ,
Կամ մի՞թե այնտեղ թագավոր չկա»:
«Ինչո՞ւ նրանք վիրավորեցին ինձ իրենց քանդակված կուռքերով
Եվ անպետք օտար աստվածներով»:
20 «Հնձի ժամանակն ավարտվեց, ամառն անցավ,
Բայց մենք այդպես էլ չփրկվեցինք»:
21 Իմ ժողովրդի դստեր վերքերի պատճառով սիրտս կտոր-կտոր է լինում:+
Ես սաստիկ վհատված եմ,
Սարսուռը պատել է ինձ:
Այդ դեպքում իմ ժողովրդի դուստրը ինչո՞ւ չի ապաքինվում:+
9 Երանի՜ թե գլուխս արցունքներով լի ջրհոր լիներ,
Եվ աչքերս՝ արտասուքի աղբյուր:+
Ես օր ու գիշեր լաց կլինեի
Իմ ժողովրդի միջի սպանվածների համար:
2 Երանի՜ իմանայի, թե անապատում որտեղ կա ճամփորդների իջևանատեղի:
3 Նրանց լեզուն ասես լարած աղեղ լինի,
Ստություն է տիրում այդ երկրում, հավատարմություն չկա:+
«Մեկը մյուսի հետևից չար բաներ են անում
Եվ ինձ ուշադրություն չեն դարձնում»,+– ասում է Եհովան:
4 «Թող ձեզնից յուրաքանչյուրը զգուշանա իր դրացուց:
Մի՛ վստահեք նույնիսկ ձեր եղբորը,
Որովհետև եղբայրը եղբորը դավաճանում է,+
Եվ դրացիները զրպարտում են միմյանց:+
5 Ամեն ոք խաբում է իր դրացուն,
Ոչ ոք ճիշտը չի խոսում:
Իրենց լեզուն վարժեցրել են սուտ խոսելուն,+
Նրանք չարություն են գործում այնքան, մինչև իրենց ուժերը հատում են:
6 Դու խաբեության մեջ ես բնակվում:
Նրանք ստում են և չեն ուզում ճանաչել ինձ»,– ասում է Եհովան:
7 Ուստի Զորքերի տեր Եհովան ասում է.
«Ես կհալեցնեմ նրանց ու կստուգեմ.+
Էլ ինչպե՞ս կարող եմ վարվել իմ ժողովրդի դստեր հետ:
8 Մահացու նետ է նրա լեզուն, որը ստում է:
Ամեն մեկն իր դրացու հետ խաղաղությամբ է խոսում,
Մինչդեռ իր սրտում դավ է նյութում:*
9 Մի՞թե այս ամենի համար հաշիվ չպիտի պահանջեմ նրանցից,– ասում է Եհովան,–
Մի՞թե վրեժխնդիր չպիտի լինեմ այսպիսի ազգից:+
10 Ես կողբամ ու սուգ կանեմ լեռների համար,
Ողբերգ կերգեմ անապատի արոտների համար,
Որովհետև դրանք այրվել են, այնպես որ այնտեղով ոչ մի մարդ չի անցնում,
Ու անասունի ձայն չի լսվում:
Թռչուններ ու գազաններ չկան. բոլորը փախել են:+
11 Երուսաղեմը քարերի կույտ կդարձնեմ,+ շնագայլերի որջ,+
Հուդայի քաղաքները կամայացնեմ ու անբնակ կդարձնեմ:+
12 Ո՞վ է այնքան իմաստուն, որ սա հասկանա:
Ո՞ւմ հետ է Եհովան խոսել, որ նա էլ այս մասին պատմի:
Ինչո՞ւ է երկիրը կործանվել,
Ինչո՞ւ է անապատի պես խանձվել,
Եվ այնտեղով անցնող չկա»:
13 Եհովան պատասխանեց. «Պատճառն այն է, որ նրանք մերժեցին իմ օրենքը,* որ տվել էի նրանց, չպահեցին այն ու չհնազանդվեցին ինձ: 14 Փոխարենը լսեցին իրենց համառ սրտին+ ու Բահաղներին պաշտեցին, ինչը իրենց հայրերն էին սովորեցրել:+ 15 Ուստի սա է ասում Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ես այս ժողովրդին օշինդր եմ ուտեցնելու և թունավորած ջուր եմ խմեցնելու:+ 16 Ցիրուցան եմ անելու այն ազգերի մեջ, որոնց ո՛չ իրենք էին ճանաչում, ո՛չ էլ իրենց հայրերը,+ և սուր եմ ուղարկելու, որ հետապնդի նրանց ու բնաջնջի»:+
17 Զորքերի տեր Եհովան ասում է.
«Հասկացողությամբ վարվեք:
Ողբերգ երգող կանանց կանչեք,+
Լացող կանանց հետևից մարդ ուղարկեք:
18 Թող շտապ գան ու ողբ անեն մեզ համար,
Որ մեր աչքերից արտասուք թափվի,
Եվ մեր թարթիչներով արցունքներ հոսեն:+
19 Որովհետև Սիոնից ողբի ձայն լսվեց.+
«Ինչպե՜ս կործանվեցինք,
Ինչպե՜ս խայտառակվեցինք:
Մենք ստիպված եղանք լքել երկիրը, և թշնամիները ավերեցին մեր տները»:+
20 Կանա՛յք, լսեք Եհովայի խոսքը,
Ուշադրություն դարձրեք նրա խոսքին:
Ձեր դուստրերին այս ողբը սովորեցրեք,
Այս ողբերգը սովորեցրեք միմյանց:+
21 Որովհետև մահը ներս է մտել մեր պատուհաններից,
Մուտք է գործել մեր ամրացված աշտարակները,
Որ երեխաներին խլի փողոցներից
Ու պատանիներին՝ հրապարակներից»:+
22 Ասա. «Սա է ասում Եհովան.
«Մարդկանց դիակները ընկած կմնան, ինչպես գոմաղբը դաշտում,
Ինչպես նոր հնձած ցորենի շարքերը, որ հնձվորները թողնում են հետևում,
Եվ չկա մեկը, որ հավաքի դրանք»»»:+
23 Եհովան ասում է.
«Թող իմաստունը չպարծենա իր իմաստությամբ,+
Զորավորը չպարծենա իր զորությամբ,
Եվ հարուստը՝ իր հարստությամբ:+
24 Այլ ով պարծենում է, թող պարծենա այն բանով,
Որ խորությամբ հասկանում է՝ ինչպիսին եմ ես, և ճանաչում է ինձ,+
Գիտի, որ ես Եհովան եմ՝ նա, ով հավատարիմ սեր է ցուցաբերում և արդարություն ու արդարադատություն է իրագործում երկրի վրա,+
Որովհետև դա ինձ ուրախություն է պատճառում,+– ասում է Եհովան:–
25 Օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ ես հաշիվ եմ պահանջելու բոլոր թլփատվածներից, որոնք իրականում անթլփատ են՝+ 26 Եգիպտոսից+ և Հուդայից,+ Եդոմից+ և ամմոնացիներից,+ Մովաբից+ և բոլոր նրանցից, որոնց քունքերը խուզած են, և որոնք ապրում են անապատում,+ որովհետև բոլոր ազգերը անթլփատ են, և ողջ Իսրայելը սրտով անթլփատ է»:+
10 Ո՛վ Իսրայել, լսիր, թե Եհովան ինչ է ասում քեզ: 2 Սա է ասում Եհովան.
«Մի՛ ընդօրինակիր ազգերի սովորույթները+
Եվ մի՛ սարսափիր երկնքի նշաններից
Այն պատճառով, որ դրանցից ազգերն են սարսափում.+
3 Չէ՞ որ ժողովուրդների սովորույթները փուչ են:
5 Այդ կուռքերը ասես խրտվիլակ լինեն վարունգի արտում. դրանք չեն կարող խոսել:+
Դրանց տանում են, որովհետև չեն կարող քայլել:+
Մի՛ վախեցեք դրանցից, քանի որ դրանք չեն կարող վնասել ձեզ,
Ոչ էլ բարիք կարող են անել»:+
6 Չկա մեկը, որ քեզ նման լինի, ո՛վ Եհովա:+
Մեծ ես դու, և մեծ ու հզոր է քո անունը:
7 Ո՞վ չի ակնածի քեզնից, ազգերի՛ Թագավոր.+ չէ՞ որ դու արժանի ես դրան:
Ազգերի և թագավորությունների իմաստունների մեջ
Քեզ նման մեկը չկա:+
8 Նրանք անխոհեմ են ու հիմար:+
Ծառի սովորեցրածը լոկ ունայնություն է:+
9 Թարսիսից արծաթե թիթեղներ են բերում+ և Օֆազից՝ ոսկի՝
Արհեստավորի և մետաղագործի ձեռքի գործեր:
Այդ կուռքերի հագուստը կապույտ թելից է և մանուշակագույն ներկված բրդից:
Դրանք բոլորն էլ հմուտ վարպետների գործեր են:
10 Սակայն Եհովան իրական Աստված է:
Նա կենդանի Աստված է+ և հավիտենական Թագավոր:+
Նրա բարկությունից երկիրը կցնցվի,+
Եվ ոչ մի ազգ չի դիմանա նրա դատապարտությանը:
11* Այս բանն ասեք նրանց.
«Այն աստվածները, որոնք երկինքն ու երկիրը չեն ստեղծել,
Վերանալու են երկրի վրայից ու երկնքի տակից»:+
12 Նա է իր զորությամբ պտղաբեր երկիրը ստեղծել,
Իր իմաստությամբ այն հաստատել+
Եվ իր հասկացողությամբ երկինքը տարածել:+
13 Երբ նա խոսում է,
Ջրերը երկնքում շառաչում են:+
Նա ամպեր* է բարձրացնում երկրի ծայրերից,+
Կայծակներ է ուղարկում՝ անձրևին ուղեկից,*
Եվ քամի է հանում իր ամբարներից:+
14 Բոլոր մարդիկ անխոհեմ են վարվում և գիտելիք չունեն:
Մետաղագործները կամաչեն, որ կուռքեր են պատրաստել,+
Որովհետև նրանց ձուլածո արձանները խաբեություն են,
15 Դրանք փուչ են և ծաղրանքի արժանի:+
Երբ գա հատուցման օրը, դրանք կչքվեն:
16 Սակայն Հակոբի Բաժինը դրանց նման չէ,
Որովհետև նա ամեն բանի Ստեղծողն է,
Զորքերի տեր Եհովա է նրա անունը:+
17 Հավաքիր իրերդ,
Ո՛վ պաշարման մեջ ապրող կին,
18 Որովհետև Եհովան ասում է.
19 Վա՜յ ինձ, ես վիրավոր եմ,+
Վերքս անդարմանելի է:
Ես ասացի. «Այո՛, սա իմ ցավն է, և ես պետք է կրեմ այն:
20 Իմ վրանը կործանվել է, իսկ վրանիս պարանները կտրտվել են,+
Որդիներս լքել են ինձ, նրանք այլևս չկան,+
Վրանս կանգնեցնող և դրա պաստառները ձգող չկա,
21 Որովհետև հովիվներն իրենց անխոհեմ պահեցին+
Եվ առաջնորդություն չխնդրեցին Եհովայից:+
Այդ պատճառով էլ նրանք խորաթափանցությամբ չվարվեցին,
Եվ նրանց ամբողջ հոտը ցիրուցան եղավ»:+
22 Լսե՛ք լուրը.
«Ուժգին դղրդյուն է լսվում հյուսիսի երկրից,+
Թշնամին գալիս է, որ Հուդայի քաղաքներն ամայացնի՝ շնագայլերի որջ դարձնի»:+
23 Ես լավ գիտեմ, ո՛վ Եհովա, որ մարդը չի կարող* որոշել, թե որ ուղով գնա:
Նա անգամ չի կարող ուղղություն տալ իր քայլերին:+
25 Թափիր ցասումդ քեզ արհամարհող ազգերի վրա+
Եվ այն ազգատոհմերի, որոնք քո անունը չեն կանչում,
Որովհետև նրանք խժռեցին Հակոբին,+
Խժռեցին ու գրեթե ոչնչացրին,+
Իսկ նրա հայրենի երկիրն ամայացրին:+
11 Եհովան խոսեց Երեմիայի հետ՝ ասելով. 2 «Լսիր այս ուխտի* խոսքերը, ո՛վ ժողովուրդ:
Հայտնիր* դրանք Հուդայի ժողովրդին և Երուսաղեմի բնակիչներին՝ 3 ասելով. «Սա է ասում Իսրայելի Աստված Եհովան. «Անիծյալ է այն մարդը, ով չի հնազանդվում այս ուխտի խոսքերին,+ 4 որոնք ես ձեր նախահայրերին պատվիրեցի պահել այն օրը, երբ նրանց դուրս բերեցի Եգիպտոսից՝+ թեժ հնոցից՝*+ ասելով. «Հնազանդվեք ինձ ու արեք այն ամենը, ինչ պատվիրում եմ ձեզ, և դուք իմ ժողովուրդը կդառնաք, իսկ ես ձեր Աստվածը կլինեմ:+ 5 Այդ ժամանակ ես կկատարեմ ձեր նախահայրերին տվածս երդումը և ձեզ կտամ այն երկիրը, որտեղ կաթ ու մեղր է հոսում,+ ինչը որ այսօր տեսնում եք»»»»:
Ես պատասխանեցի. «Ամեն,* ո՛վ Եհովա»:
6 Եհովան ինձ ասաց. «Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում հայտարարիր. «Լսեք այս ուխտի խոսքերն ու կատարեք դրանք: 7 Այն օրից, երբ ձեր նախահայրերին հանեցի եգիպտացիների երկրից, ես նրանց նորից ու նորից լրջորեն հորդորում էի՝* ասելով՝ «Հնազանդվեք ինձ», և մինչ օրս էլ հորդորում եմ:+ 8 Բայց նրանք չլսեցին և ուշադրություն չդարձրին իմ ասածներին, այլ ամեն մեկը լսեց իր չար ու համառ սրտին:+ Եվ քանի որ նրանք չհնազանդվեցին իմ պատվերներին, ես նրանց վրա բերեցի այն ամենը, ինչ ասվում էր այս ուխտի մեջ»»:
9 Ապա Եհովան ասաց ինձ. «Հուդայի ժողովուրդն ու Երուսաղեմի բնակիչները դավադրություն են կազմակերպել իմ դեմ: 10 Նրանք գործում են այն նույն մեղքերը, որոնք գործել են իրենց նախահայրերը, ովքեր հրաժարվում էին հնազանդվել իմ խոսքերին:+ Նրանք նույնպես պաշտեցին ու ծառայեցին ուրիշ աստվածների:+ Իսրայելը և Հուդան դրժել են իմ ուխտը, որը կապել էի նրանց նախահայրերի հետ:+ 11 Դրա համար սա է ասում Եհովան. «Ես նրանց վրա այնպիսի աղետ կբերեմ,+ որից չեն կարողանա ազատվել: Երբ ինձ օգնության կանչեն, նրանց չեմ լսի:+ 12 Այդ ժամանակ Հուդայի քաղաքների ու Երուսաղեմի բնակիչները կգնան ու օգնության կկանչեն այն աստվածներին, որոնց զոհեր են մատուցում,+ բայց նրանք բնավ չեն փրկի նրանց աղետի ժամանակ: 13 Քո աստվածները քաղաքներիդ չափ շատ են դարձել, ո՛վ Հուդա, և դու Երուսաղեմի փողոցների չափ շատ զոհասեղաններ ես կանգնեցրել ամոթալի աստծու՝ Բահաղի համար, որ զոհեր մատուցես նրան»:+
14 Բայց դու այս ժողովրդի համար չաղոթես: Չլացես ու չխնդրես նրանց համար,+ որովհետև ես չեմ լսի նրանց, երբ աղետի ժամանակ կանչեն ինձ:
15 Իմ սիրելի՛ ժողովուրդ,* ինչպե՞ս կարող ես գալ իմ տուն,
Երբ քո զավակներից շատերն իրենց չար մտադրություններն են իրագործում:
Մի՞թե քո բերած զոհերի սուրբ միսը կազատի քեզ աղետից, երբ այն հասնի քեզ վրա:
Արդյոք կցնծա՞ս այդ ժամանակ:
16 Եհովան քեզ կոչում էր փարթամ ձիթենի՝
Ընտիր պտուղներով ու գեղեցիկ:
Բայց նա մեծ շառաչյունով հրի է մատնել այն,
Եվ դրա ճյուղերը կոտրել են:
17 Ո՛վ Հուդա, Զորքերի տեր Եհովան՝ քեզ Տնկողը,+ հայտարարել է, որ քեզ վրա աղետ է բերելու այն չարագործության համար, որ արել ես Իսրայելի հետ միասին և վիրավորել ես ինձ՝ Բահաղին զոհեր մատուցելով»:+
18 Եհո՛վա, դու պատմեցիր ինձ՝ ինչ է տեղի ունենում:
Այդ ժամանակ ինձ ցույց տվեցիր, թե նրանք ինչ են անում:
19 Ես նման էի մի հլու գառան, որին տանում են մորթելու,
Եվ չգիտեի, որ նրանք իմ դեմ դավ են նյութում՝ ասելով.+
«Եկեք վերացնենք ծառն իր պտղով
Եվ բնաջնջենք երկրի երեսից,
Այնպես, որ նրա անունն այլևս չհիշվի»:
Թույլ տուր՝ տեսնեմ, թե ինչպես ես վրեժ առնում նրանցից,
Որովհետև իմ դատական գործը քեզ եմ հանձնել:
21 Ուստի Եհովան սա է ասում Անաթոթի+ բնակիչների մասին, որոնք ուզում են խլել քո կյանքը և ասում են. «Մի՛ մարգարեացիր Եհովայի անունով,+ այլապես կսպանենք քեզ»: 22 Զորքերի տեր Եհովան ասում է. «Ես հաշիվ եմ պահանջելու նրանցից: Երիտասարդները սրով սպանվելու են,+ և նրանց որդիներն ու դուստրերը սովից մեռնելու են:+ 23 Մի մարդ անգամ չի փրկվի, որովհետև Անաթոթի+ բնակիչների վրա աղետ եմ բերելու այն տարում, երբ նրանցից հաշիվ պահանջեմ»:
12 Եհո՛վա, երբ քեզ գանգատվում եմ,
Երբ քեզ հետ արդարադատության մասին եմ խոսում, գիտեմ, որ արդար ես:+
Բայց ինչո՞ւ են չար մարդկանց գործերը հաջողում,+
Եվ նենգ մարդիկ անհոգ ապրում:
2 Դու նրանց տնկեցիր, և նրանք արմատներ գցեցին:
3 Սակայն ինձ, ո՜վ Եհովա, դու լավ գիտես,+ դու տեսնում ես ինձ:
Դու քննեցիր իմ սիրտը և տեսար, որ այն քեզ հետ է:+
Զատիր նրանց, ինչպես ոչխարների, որոնք մորթվելու են,
Առանձնացրու սպանդի օրվա համար:
4 Դեռ ինչքա՞ն պետք է երկիրը չորանա,
Եվ դաշտի բուսականությունը թառամի:+
Այս երկրի բնակիչների չարության պատճառով
Գազաններն ու թռչուններն անհետացել են.
Չէ՞ որ նրանք ասում էին. «Նա չի տեսնում մեր ապագան»:
5 «Եթե դու հոգնել ես հետևակների հետ վազելիս,
Ապա ինչպե՞ս կարող ես ձիերի հետ մրցել:+
Դու ապահով ես զգում խաղաղ երկրում,
Բայց ի՞նչ պիտի անես Հորդանանի խիտ մացառուտներում:
6 Նույնիսկ քո եղբայրները, քո ընտանիքի անդամները
Նենգորեն են վարվում քեզ հետ:+
Նրանք բղավում են քեզ վրա:
Մի՛ հավատա նրանց,
Անգամ եթե լավ բաներ ասեն քեզ:
8 Իմ սեփականությունը ինձ համար դարձել է ինչպես առյուծ անտառում:
Նա մռնչում է ինձ վրա,
Դրա համար ես ատեցի նրան:
9 Իմ սեփականությունը ինձ համար գիշատիչ գույնզգույն* թռչնի պես է:
Ուրիշ գիշատիչ թռչունները շրջապատում են նրան ու հարձակվում նրա վրա:+
Եկե՛ք, հավաքվե՛ք, բոլո՛ր գազաններ:
Եկեք ու կերեք:+
Նրանք երկրի իմ սիրած բաժինը անմարդաբնակ անապատի են վերածել:
Ամբողջ երկիրը անմարդաբնակ են դարձրել,
Բայց ոչ ոքի դա չի մտահոգում:+
12 Անապատի բոլոր ճանապարհներով ավերողներ են եկել:
Եհովայի սուրը խժռում է երկիրը՝ մի ծայրից մինչև մյուսը:+
Ոչ ոք խաղաղություն չունի:
13 Նրանք ցորեն ցանեցին, բայց փուշ հնձեցին,+
Նրանք կաշվից դուրս եկան, բայց ապարդյուն:
Եհովան սաստիկ բարկացել է նրանց վրա
Եվ բերք չի տալու՝ ամաչեցնելով նրանց»:
14 Սա է ասում Եհովան. «Իմ բոլոր չար հարևաններին, որոնք դիպչում են այն ժառանգությանը, որը որպես սեփականություն տվել եմ իմ ժողովրդին՝ Իսրայելին,+ ես արմատախիլ կանեմ իրենց երկրից+ և Հուդան արմատախիլ կանեմ նրանց միջից: 15 Բայց նրանց արմատախիլ անելուց հետո ես նորից կգթամ նրանց ու ամեն մեկին հետ կբերեմ իր ժառանգած տարածքը և իր երկիրը:
16 Եթե այդ ազգերը սովորեն իմ ժողովրդի պես վարվել և իմ անունով երդվեն՝ ասելով՝ «Երդվում եմ Եհովայի գոյությամբ», ինչպես որ իմ ժողովրդին Բահաղով երդվել սովորեցրին, այդ ժամանակ նրանք տեղ կունենան իմ ժողովրդի մեջ: 17 Իսկ եթե այդ ազգերից մեկը չցանկանա հնազանդվել, ես արմատախիլ կանեմ նրան, արմատախիլ կանեմ ու կկործանեմ»,– ասում է Եհովան:+
13 Եհովան ինձ ասաց. «Գնա, քեզ համար մի կտավե գոտի գնիր ու գոտկատեղիդ կապիր, բայց ջրի մեջ այն չթրջես»: 2 Ուստի Եհովայի խոսքի համաձայն՝ գոտին գնեցի ու գոտկատեղիս կապեցի: 3 Եհովան կրկին խոսեց ինձ հետ՝ ասելով. 4 «Վերցրու այն գոտին, որ գնել ու գոտկատեղիդ ես կապել, գնա Եփրատի մոտ և այնտեղ՝ ժայռի խոռոչում, թաքցրու այն»: 5 Ուստի ես գնացի ու այն թաքցրի Եփրատի մոտ, ինչպես որ Եհովան ինձ պատվիրել էր:
6 Շատ օրեր անց Եհովան ասաց ինձ. «Վեր կաց գնա Եփրատի մոտ և վերցրու այն գոտին, որ պատվիրել էի քեզ այնտեղ թաքցնել»: 7 Ես գնացի Եփրատի մոտ, փորեցի հանեցի գոտին այն տեղից, որտեղ թաքցրել էի, և տեսա, որ այն քայքայվել էր ու ոչ մի բանի պիտանի չէր:
8 Ապա Եհովան ասաց ինձ. 9 «Սա է ասում Եհովան. «Այդպես էլ ոչնչի կվերածեմ Հուդայի հպարտությունը և Երուսաղեմի՝ սահման չունեցող հպարտությունը:+ 10 Այս չար ժողովուրդը, որը չի ուզում հնազանդվել իմ խոսքերին,+ որը լսում է իր համառ սրտին+ և պաշտում է ուրիշ աստվածների՝ ծառայելով ու խոնարհվելով նրանց առաջ, այդ գոտու պես անպիտան կլինի: 11 Ինչպես որ գոտին է պինդ գրկում գոտկատեղը,– ասում է Եհովան,– այնպես էլ ես ողջ Իսրայելին ու Հուդային էի կիպ մոտեցրել ինձ, որ լինեն իմ ժողովուրդը,+ փառքը,+ պարծանքն ու զարդը, բայց նրանք չհնազանդվեցին»:+
12 Նաև ասա նրանց. «Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Յուրաքանչյուր մեծ սափոր գինով է լցվում»»: Նրանք կհարցնեն քեզ. «Մի՞թե չգիտենք, որ յուրաքանչյուր մեծ սափոր գինով է լցվում»: 13 Իսկ դու կասես նրանց. «Եհովան ասում է. «Այս երկրի բոլոր բնակիչներին, Դավթի գահին նստած թագավորներին, քահանաներին ու մարգարեներին և Երուսաղեմի բոլոր բնակիչներին հարբեցնելու եմ:+ 14 Իրար հարվածելով՝ կոտրելու եմ նրանց, ինչպես հայրերին, այնպես էլ որդիներին,– ասում է Եհովան:+– Չեմ կարեկցելու, չեմ խղճալու և չեմ գթալու. ես կկործանեմ նրանց, ու ոչինչ հետ չի պահի ինձ»»:+
15 Լսեք և ուշադրություն դարձրեք:
Հպարտ մի՛ եղեք, որովհետև Եհովան է խոսում:
16 Փառք տվեք ձեր Աստված Եհովային,
Քանի դեռ նա խավար չի բերել,
Եվ քանի դեռ մթնշաղին լեռների վրա չեք սայթաքել:
17 Իսկ եթե չցանկանաք լսել,
Ձեր հպարտության պատճառով ես թաքուն կարտասվեմ:
18 Թագավորին ու մայր թագուհուն+ ասա. «Իջեք ձեր պատվավոր տեղից,
Որովհետև ձեր գեղեցիկ թագը ընկնելու է ձեր գլուխներից»:
19 Հարավի քաղաքները կողպված* են, և դրանք բացող չկա:
Ամբողջ Հուդան գերեվարվել է. բոլորին գերի են տարել:+
20 Բարձրացրու աչքերդ և նայիր հյուսիսի կողմից եկողներին:+
Ո՞ւր է քեզ տրված հոտը, ո՞ւր են քո գեղեցիկ ոչխարները:+
21 Ի՞նչ ես ասելու, երբ քեզ պատժեն նրանք,
Ում դու ի սկզբանե մտերիմ ընկեր ես համարել:+
Մի՞թե չես տանջվելու երկունքի ցավերից, ինչպես ծննդաբերող կինն է տանջվում:+
22 Եվ երբ ինքդ քեզ հարցնես՝ «Այս ամենն ինչո՞ւ ինձ պատահեց»,+
Իմացիր, որ քո բազմաթիվ մեղքերի պատճառով են փեշերդ բացել+
Եվ կրունկներդ ցավեցրել:
23 Կարո՞ղ է քուշեցին* փոխել իր մաշկի գույնը, կամ ընձառյուծը՝ իր բծերը:+
Դուք էլ, որ սովոր եք չարն անելու,
Չեք կարող բարին գործել:
24 Ուստի ես ձեզ ցրիվ կտամ անապատի քամուց քշվող ծղոտի պես:+
25 Սա է քո հասանելիքը՝ իմ կողմից քեզ տրված բաժինը,– ասում է Եհովան,–
26 Ես փեշդ երեսիդ վրա կբարձրացնեմ,
Եվ բոլորը կտեսնեն քո անպատվությունը,+
27 Քո դավաճանությունը,+ տռփոտ վրնջյունը
Եվ քո լկտի մարմնավաճառությունը:
Ես տեսել եմ քո գարշելի գործերը+
Բլուրների վրա և դաշտում:
Վա՜յ քեզ, Երուսաղե՛մ:
Մինչև ե՞րբ պիտի անմաքուր մնաս»:+
14 Երաշտի մասին Եհովան սա ասաց Երեմիային:+
2 Հուդան սուգ է անում,+ նրա դարպասները տապալվել են,
Դրանք վհատված ընկած են գետնին,
Եվ Երուսաղեմից աղաղակ է վեր բարձրանում:
3 Տերերը իրենց ծառաներին ջրի են ուղարկում:
Նրանք գնում են ջրհորների մոտ, բայց ջուր չեն գտնում:
Նրանք դատարկ անոթներով հետ են դառնում,
Ամաչում են, հիասթափվում
Եվ իրենց գլուխը ծածկում:
4 Հողը ճաքճքել է,
Քանի որ անձրև չի գալիս:+
Հողագործները շփոթահար ծածկել են իրենց գլուխները:
5 Անգամ եղնիկը լքում է իր նորածին ձագին,
Որովհետև խոտ չկա:
6 Վայրի էշերը կանգնել են մերկ բլուրների վրա,
Հևում են շնագայլերի պես:
Նրանց աչքերը խամրել են, որովհետև բուսականություն չկա:+
7 Թեև մեր մեղքերը մեր դեմ են վկայում,
Ո՜վ Եհովա, գործի՛ր հանուն քո անվան:+
Մենք բազմիցս դավաճանել ենք քեզ,+
Մենք քո դեմ ենք մեղք գործել:
8 Ո՜վ Իսրայելի հույս, նրա Փրկիչը+ նեղության ժամանակ,
Ինչո՞ւ ես այս երկրում օտարի պես դարձել,
Ինչպես մի ճամփորդ, որը կանգ է առել լոկ գիշերելու:
9 Ինչո՞ւ ես շփոթված մարդու պես դարձել,
Մի զորավորի, որն անկարող է փրկել:
Մի՛ թող մեզ:
10 Սա է ասում Եհովան այս ժողովրդի մասին. «Նրանք սիրում են թափառել.+ իրենց ոտքերին հանգիստ չեն տալիս:+ Ուստի Եհովան նրանց չի հավանում:+ Նա հիշելու է նրանց անօրենությունները և նրանց մեղքերի համար հաշիվ է պահանջելու»:+
11 Եհովան ասաց ինձ. «Մի՛ աղոթիր այս ժողովրդի բարօրության համար:+ 12 Երբ այս մարդիկ ծոմ են պահում, նրանց աղերսանքը ես չեմ լսում,+ և երբ ողջակեզ ու հացի ընծա են մատուցում, դա ինձ հաճույք չի պատճառում:+ Սրով, սովով ու համաճարակով* բնաջնջելու եմ նրանց»:+
13 Այդ ժամանակ ես ասացի. «Ցավո՜ք, ո՛վ Գերիշխան Տեր Եհովա, մարգարեները նրանց ասում են. «Ո՛չ սուր և ո՛չ էլ սով եք տեսնելու, այլ ես* իրական խաղաղություն եմ ձեզ տալու այս վայրում»»:+
14 Ապա Եհովան ինձ ասաց. «Մարգարեները իմ անունով սուտ բաներ են մարգարեանում:+ Ես նրանց չեմ ուղարկել, պատվեր չեմ տվել և չեմ խոսել նրանց հետ:+ Նրանք սուտ տեսիլքներ են պատմում, փուչ գուշակություններ անում ու իրենց խորամանկ մտադրության* մասին են մարգարեանում:+ 15 Դրա համար էլ Եհովան ասում է. «Այն մարգարեները, որոնք իմ անունով մարգարեանում են, թեպետ ես նրանց չեմ ուղարկել, և ասում են, թե ո՛չ սուր և ո՛չ էլ սով է լինելու այս երկրում, հենց սրով ու սովով են մեռնելու:+ 16 Եվ այն մարդիկ, որոնց համար նրանք մարգարեանում են, սովից ու սրից կմեռնեն, ու նրանց դիերը կգցվեն Երուսաղեմի փողոցներում, և նրանց, նրանց կանանց, որդիներին ու դուստրերին թաղող չի լինի,+ որովհետև ես նրանց վրա աղետ կբերեմ, որին արժանի են»:+
17 Նրանց ասա.
«Թող աչքերիցս գիշեր ու ցերեկ անդադար արցունքներ թափվեն,+
Որովհետև իմ ժողովրդի կույս աղջիկը ամբողջովին փշրված է ու ջախջախված.+
Նրան չափազանց խոր վերք է հասցվել:
Մարգարեն և քահանան թափառում են իրենց անծանոթ մի երկրում»»:+
19 Մի՞թե ամբողջովին մերժել ես Հուդային կամ մի՞թե զզվել ես Սիոնից:+
Ինչո՞ւ մեզ այնպես հարվածեցիր, որ այլևս չենք կարող բուժվել:+
Խաղաղության էինք սպասում, բայց ոչ մի լավ բան չեղավ,
Բուժում էինք ակնկալում, բայց ահուդողի մեջ ենք:+
20 Ո՜վ Եհովա, մենք ընդունում ենք, որ չար գործեր ենք արել,
Ընդունում ենք մեր նախահայրերի մեղքերը:
Մենք քո դեմ մեղք ենք գործել:+
21 Հանուն քո անվան՝ մի՛ մերժիր մեզ,+
Մի՛ արհամարհիր քո փառավոր գահը:
Հիշիր ու մի՛ դրժիր մեզ հետ կապածդ ուխտը:+
22 Ազգերի փուչ կուռքերը կարո՞ղ են անձրև բերել,
Կամ երկինքը կարո՞ղ է ինքն իրեն հեղեղ տեղալ:
Չէ՞ որ այս ամենը միայն դու կարող ես անել, ո՛վ մեր Աստված Եհովա:+
Մենք քեզ վրա ենք հույս դնում,
Քանի որ միայն դու ես այս բոլորն անում:
15 Եհովան ասաց ինձ. «Եթե անգամ Մովսեսն ու Սամուելը իմ առաջ կանգնեին,+ ես այս ժողովրդի հանդեպ բարեհաճ չէի լինի: Քշի՛ր նրանց իմ առաջից, թող գնա՛ն: 2 Եվ եթե քեզ հարցնեն՝ «Ո՞ւր գնանք», նրանց ասա. «Եհովան ասում է.
«Ոմանք մահացու հիվանդությունից կմեռնեն,
Ոմանք սրով կսպանվեն,+
Ոմանք սովամահ կլինեն,
Ուրիշներն էլ կգերեվարվեն»»:+
3 Նրանց վրա չորս աղետ* եմ բերելու,+– ասում է Եհովան.– սուր՝ սպանելու համար, շներ՝ պատառոտելու համար, թռչուններ ու գազաններ՝ խժռելու և ոչնչացնելու համար:+ 4 Այն չարիքի պատճառով, որ Հուդայի թագավոր Եզեկիայի որդի Մանասեն գործեց Երուսաղեմում,+ ես կպատժեմ նրանց և այնպես կանեմ, որ երկրի բոլոր թագավորությունների համար նրանք ահազդու տեսարան դառնան:+
5 Ո՞վ քեզ կկարեկցի, Երուսաղե՛մ,
Ո՞վ ցավակից կլինի,
Եվ ո՞վ կանգ կառնի քեզ մոտ, որ հարցնի՝ ինչպե՞ս ես:
6 Դու լքել ես ինձ,– ասում է Եհովան:+–
Դու թիկունք ես դարձնում ինձ:*+
Ուստի ես կմեկնեմ ձեռքս ու կկործանեմ քեզ:+
Հոգնել եմ քեզ խղճալուց:
Բնաջնջելու եմ իմ ժողովրդին,
Որովհետև նա չի ուզում հետ դառնալ իր բռնած ուղուց:+
8 Ես այնպես կանեմ, որ նրանց այրիները ծովի ավազահատիկներից շատ դառնան:
Կեսօրին ես կողոպտիչ կուղարկեմ նրանց դեմ՝ մոր ու երիտասարդի դեմ,
Հանկարծակի ահուսարսափի մեջ կգցեմ:
9 Յոթ զավակ ծնած կինը ուժասպառ է եղել,
Նա ծանր է շնչում:
Նրա արևը մայր է մտել, թեև օրը դեռ չի ավարտվել:
Նա* ամաչում է ու նվաստացած է:
Նրանց միջի ողջ մնացածներին
Թշնամու սրին եմ մատնելու,– ասում է Եհովան»:+
10 Վա՜յ ինձ, մա՛յր իմ, որովհետև դու ծնեցիր ինձ՝+
Մեկին, ում հետ վիճում ու վիճաբանում է ամբողջ երկիրը:
Ես պարտք չեմ տվել և չեմ վերցրել,
Բայց բոլորն անիծում են ինձ:
11 Եհովան ասաց. «Ես անպայման օգնելու եմ* քեզ:
Աղետի օրը՝ նեղության ժամանակ,
Ես կբարեխոսեմ քեզ համար թշնամու առաջ:
12 Կարո՞ղ է ինչ-որ մեկը կոտրել երկաթը՝
Հյուսիսի երկաթը, ինչպես նաև պղինձը:
13 Քո հարստությունն ու գանձերը ես որպես ավար կտամ թշնամիներիդ:+
Դրանք ձրի կտամ բոլոր մեղքերիդ պատճառով, որ գործել ես քո երկրի ամեն մի անկյունում:
14 Ես դրանք քո թշնամիներին կտամ,
Որ տանեն քեզ համար անծանոթ մի երկիր,+
Քանի որ իմ բարկության կրակը բռնկվել է
Եվ բորբոքվում է քո դեմ»:+
15 Դու գիտես, թե ինչպես եմ տառապում, ո՜վ Եհովա:
Հիշիր ինձ և ուշադրություն դարձրու,
Իմ վրեժն առ ինձ հալածողներից:+
Թույլ մի՛ տուր՝ կործանվեմ* այն պատճառով, որ զսպում ես բարկությունդ:
Իմացիր, որ հանուն քեզ եմ նախատինք կրում:+
16 Քո խոսքերը գտա ու կերա դրանք,+
Եվ քո խոսքն ինձ համար ցնծություն և սրտիս ուրախությունը դարձավ,
Քանի որ քո անունն եմ կրում, ո՛վ Եհովա Աստված՝ Զորքերի՛ տեր:
17 Ես չեմ նստում այն մարդկանց հետ, ովքեր սիրում են ուրախ ժամանակ անցկացնել և զվարճանալ:+
Քո ձեռքն առաջնորդում է ինձ, այդ պատճառով ես մենակ եմ նստել.
Չէ՞ որ բարկությամբ* ես ինձ լցրել:+
18 Ինչո՞ւ իմ ցավը չի հանդարտվում, իմ վերքն ինչո՞ւ է անդարմանելի
Ու ոչ մի կերպ բուժվել չի ուզում:
Մի՞թե ինձ համար խաբուսիկ ջրի աղբյուր ես դարձել,
Որի վրա հույս դնել չի կարելի:
19 Դրա համար էլ Եհովան ասում է.
«Եթե վերադառնաս ինձ մոտ, ես դարձյալ բարեհաճ կլինեմ քո հանդեպ,
Եվ դու նորից կծառայես ինձ:*
Եթե արժեքավոր բաները առանձնացնես անարժեքներից,
Իմ անունից կխոսես:*
Նրանք ստիպված կլինեն ուշադրություն դարձնել քո խոսքերին,
Բայց դու նրանց խոսքերին ուշադրություն չես դարձնի:*
20 Ես քեզ պղնձե ամուր պարիսպ կդարձնեմ այս ժողովրդի համար:+
Նրանք կկռվեն քո դեմ, բայց չեն հաղթի,+
Որովհետև ես քեզ հետ եմ, որպեսզի փրկեմ ու ազատեմ քեզ,– ասում է Եհովան:–
21 Ես ազատելու եմ քեզ չարագործների ձեռքից
Ու փրկելու եմ դաժան մարդկանցից»:
16 Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ՝ ասելով. 2 «Դու չպետք է ամուսնանաս և որդիներ ու աղջիկներ չպետք է ունենաս այստեղ, 3 որովհետև Եհովան սա է ասում այս երկրում ծնված տղաների ու աղջիկների, նաև նրանց մայրերի ու հայրերի մասին. 4 «Նրանք մահացու հիվանդություններից կմեռնեն,+ նրանց համար սուգ չեն անի և նրանց չեն թաղի: Նրանք գոմաղբի պես կլինեն երկրի երեսին:+ Նրանք կընկնեն սրից ու կմեռնեն սովից,+ և նրանց դիակները թռչունների ու գազանների համար կերակուր կլինեն»:
5 Եհովան ասում է.
«Մի՛ մտիր այն տունը, որտեղ սգո հաց են ուտում,
Մի՛ գնա այնտեղ՝ լացուկոծ անելու և նրանց ցավակցելու,+
Քանի որ ես,– ասում է Եհովան,– այս ժողովրդին զրկել եմ իմ խաղաղությունից,
Իմ հավատարիմ սիրուց ու գթասրտությունից:+
6 Թե՛ անվանի և թե՛ աննշան մարդիկ մեռնելու են այս երկրում:
Նրանք չեն թաղվելու,
Նրանց համար սուգ չեն անելու,
Եվ ոչ ոք իր վրա կտրվածքներ չի անելու ու նրանց համար իր գլուխը չի սափրելու:*
7 Ոչ ոք սգացողներին հաց չի տալու
Նրանց մխիթարելու համար,
Ոչ էլ մխիթարության բաժակ է տալու նրանց,
Ովքեր կորցրել են իրենց հորն ու մորը:
8 Խնջույքի տուն մի՛ մտիր
Ու նրանց հետ կերուխումի մի՛ նստիր»:
9 Սա է ասում Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ես ձեր օրերում և ձեր աչքի առաջ այս վայրում կկտրեմ ցնծության և ուրախության ձայները, փեսայի ու հարսի ձայները»:+
10 Երբ ժողովրդին ասես այս բոլոր խոսքերը, նրանք քեզ կհարցնեն. «Ինչո՞ւ է Եհովան ասում, որ մեզ վրա այդպիսի մեծ աղետ է գալու: Ի՞նչ հանցանք ու մեղք ենք գործել մեր Աստված Եհովայի դեմ»:+ 11 Նրանց կասես. «Որովհետև ձեր նախահայրերը լքեցին ինձ,+– ասում է Եհովան:– Նրանք ուրիշ աստվածների պաշտեցին, նրանց ծառայեցին ու նրանց առաջ խոնարհվեցին,+ իսկ ինձ թողեցին և իմ օրենքը չպահեցին:+ 12 Բայց դուք ձեր նախահայրերից ավելի վատ եք վարվում,+ և ձեզնից յուրաքանչյուրն ինձ հնազանդվելու փոխարեն լսում է իր չար ու համառ սրտին:+ 13 Ուստի ես այս երկրից ձեզ կվռնդեմ մի երկիր, որը ո՛չ ձեր նախահայրերին էր ծանոթ, ո՛չ էլ ձեզ է ծանոթ:+ Այնտեղ գիշեր-ցերեկ ուրիշ աստվածների կծառայեք,+ որովհետև ձեր հանդեպ բարեհաճ չեմ լինի»:
14 Սակայն օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ այլևս չեն ասի՝ «Երդվում եմ Եհովայի գոյությամբ, ով Իսրայելին հանեց Եգիպտոսից»,+ 15 այլ կասեն. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ, ով Իսրայելին հանեց հյուսիսի երկրից և այն բոլոր երկրներից, որտեղ նրանց ցիրուցան էր արել»: Ես նրանց կվերադարձնեմ իրենց երկիր, որն իրենց նախահայրերին եմ տվել:+
16 Ես կանչել եմ տալիս շատ ձկնորսների,– ասում է Եհովան,–
Եվ նրանք կորսան նրանց:
Դրանից հետո կանչել կտամ շատ որսորդների,
Եվ նրանք կորսան նրանց ամեն լեռան, ամեն բլրի վրա
Ու ժայռերի խոռոչներում:
17 Չէ՞ որ իմ աչքերը տեսնում են նրանց բոլոր գործերը:
Նրանք չեն կարող թաքնվել ինձանից,
Ոչ էլ նրանց մեղքերն են թաքնված իմ աչքերից:
18 Նախ ամբողջությամբ կհատուցեմ նրանց իրենց հանցանքների ու մեղքերի դիմաց,+
Որովհետև նրանք պղծեցին իմ երկիրը իրենց անշունչ գարշելի կուռքերով
Եվ իմ սեփականությունը լցրին իրենց պղծություններով»:+
19 Ո՜վ Եհովա, ի՛մ զորություն և ի՛մ ամրոց,
Նեղության օրվա ի՛մ ապաստան,+
Երկրի ծայրերից ազգերը քեզ մոտ կգան
Ու կասեն. «Մեր նախահայրերը կեղծիք,
Ունայնություն և անօգուտ բաներ ժառանգեցին»:+
20 Մի՞թե մարդ կարող է իր համար աստվածներ պատրաստել.
Չէ՞ որ դրանք աստվածներ չեն լինի:+
21 «Այդ ժամանակ ես նրանց ցույց կտամ իմ ուժն ու զորությունը,
Եվ նրանք կիմանան, որ իմ անունը Եհովա է»:
17 «Հուդայի մեղքը երկաթե հատիչով է գրված,
Ադամանդե ծայր ունեցող գործիքով փորագրված է նրանց սրտերում*
Եվ նրանց զոհասեղանների եղջյուրների վրա:
2 Նույնիսկ նրանց որդիներն են հիշում նրանց զոհասեղաններն ու սուրբ ձողերը,*+
Որոնք սաղարթախիտ ծառերի կողքին էին, բարձր բլուրների+
3 Եվ գյուղական վայրերում գտնվող լեռների վրա:
Քո հարստությունը, քո բոլոր գանձերը որպես ավար տալու եմ թշնամիներիդ,+
Քո բոլոր տարածքներում գործածդ մեղքերի պատճառով քո սրբավայրերը տալու եմ նրանց:+
4 Քո մեղքով զրկվեցիր այն ժառանգությունից, որը քեզ էի տվել:+
Ես այնպես կանեմ, որ ծառայես քո թշնամիներին քեզ անծանոթ երկրում,+
Այն երբեք չի հանգչելու»:
5 Եհովան ասում է.
«Անիծված է այն մարդը,* ով իր հույսը մարդու վրա է դնում,+
Ով մարդկային զորությանն է ապավինում,+
Եվ ում սիրտը հեռանում է Եհովայից:
6 Նա կդառնա ինչպես մենակյաց ծառ անապատում,
Եվ երբ լավ բան լինի, նա չի տեսնի:
Նա կբնակվի խանձված ու անմարդաբնակ տեղերում,
Աղուտային երկրում, որտեղ ոչ ոք չի կարող ապրել:
7 Օրհնված է այն մարդը, որն իր հույսը Եհովայի վրա է դնում,
Որի ապավենը Եհովան է:+
8 Նա նման կլինի ջրերի մոտ տնկված ծառի,
Որի արմատները ձգվում են առվակի մոտ:
Տոթ նա չի տեսնի,
Եվ նրա տերևները միշտ փարթամ կլինեն:+
Երաշտի տարում նա չի անհանգստանա
Եվ չի դադարի պտուղ տալուց:
9 Սրտից ավելի նենգ* բան չկա. այն ամեն ինչի ընդունակ* է:+
Ո՞վ կարող է հասկանալ այն:
10 Ես՝ Եհովաս, քննում եմ սրտերը+
Եվ զննում եմ խորունկ մտքերը,*
Որպեսզի ամեն մեկին հատուցեմ՝ ըստ իր արածի
Եվ ըստ իր գործերի պտղի:+
Իր կյանքի ծաղկունքին նա կզրկվի այդ հարստությունից,
Եվ ի վերջո կերևա նրա անմտությունը»:
12 Աստծու փառավոր գահը՝ ի սկզբանե բարձրացված,
Մեր սրբավայրն է:+
13 Ո՜վ Եհովա, Իսրայելի՛ հույս,
Բոլոր նրանք, ովքեր թողնում են քեզ, ամաչելու են:
Քեզ* ուրացողների անունները հողի վրա են գրվելու,+
Որովհետև նրանք թողեցին Եհովային՝ կենդանի ջրի աղբյուրին:+
14 Բուժի՛ր ինձ, ո՛վ Եհովա, և ես կբուժվեմ:
Փրկի՛ր ինձ, և ես կփրկվեմ,+
Որովհետև ես քեզ եմ գովաբանում:
15 Նրանք ինձ ասում են.
«Ո՞ւր է Եհովայի խոսքը,+
Թող այն կատարվի»:
16 Բայց ես չհրաժարվեցի հովիվ լինելուց ու քեզ հետևելուց
Եվ աղետալի օրվան չփափագեցի:
Դու լավ գիտես այն ամենը, ինչ խոսել եմ.
Այդ բոլորը քո աչքի առաջ է եղել:
17 Ինձ մի՛ սարսափեցրու:
Դու իմ ապավենն ես աղետի օրը:
18 Ինձ հալածողնե՛րը թող ամաչեն,+
Բայց թույլ մի՛ տուր, որ ե՛ս ամաչեմ:
Թող նրա՛նք սարսափով համակվեն,
Բայց թույլ մի՛ տուր, որ ե՛ս սարսափեմ:
19 Եհովան ինձ ասաց. «Գնա և կանգնիր ժողովրդի դարպասի մոտ, որով Հուդայի թագավորները ելումուտ են անում, ապա գնա կանգնիր Երուսաղեմի մյուս բոլոր դարպասների մոտ+ 20 ու ասա նրանց. «Լսե՛ք Եհովայի խոսքը, ո՛վ Հուդայի թագավորներ, Հուդայի՛ ժողովուրդ և Երուսաղեմի բոլո՛ր բնակիչներ, որ մտնում եք այս դարպասներով: 21 Սա է ասում Եհովան. «Զգույշ եղեք ու Շաբաթ օրը ոչ մի բեռ մի՛ կրեք և մի՛ անցկացրեք Երուսաղեմի դարպասներով:+ 22 Ձեր տներից Շաբաթ օրը բեռ մի՛ հանեք ու ոչ մի գործ մի՛ արեք:+ Շաբաթը սուրբ համարեք, ինչպես որ ձեր նախահայրերին եմ պատվիրել:+ 23 Բայց նրանք չլսեցին և ուշադրություն չդարձրին իմ խոսքերին, այլ համառորեն չհնազանդվեցին* և չընդունեցին խրատը:+
24 Սակայն եթե դուք ամեն ինչում հնազանդվեք ինձ,– ասում է Եհովան,– Շաբաթ օրը այս քաղաքի դարպասներով բեռ չանցկացնեք և սուրբ համարեք այդ օրը՝ ոչ մի գործ չանելով,+ 25 այդ ժամանակ կառքեր նստած ու ձիեր հեծած՝ այս քաղաքի դարպասներով ներս կմտնեն Դավթի գահին+ նստող թագավորներն ու իշխանները, ինչպես նաև Հուդայի ժողովուրդն ու Երուսաղեմի բնակիչները:+ Եվ այս քաղաքը միշտ բնակեցված կլինի: 26 Հուդայի քաղաքներից, Երուսաղեմի շրջակայքից, Բենիամինի երկրից,+ հովտից,+ լեռնային շրջանից և Նեգևից մարդիկ կգան ու ողջակեզներ,+ զոհեր,+ հացի ընծաներ,+ կնդրուկ* և երախտագիտության զոհեր կբերեն Եհովայի տուն:+
27 Բայց եթե չհնազանդվեք ինձ ու Շաբաթը սուրբ չհամարեք, այդ օրը բեռներ կրեք և դրանք Երուսաղեմի դարպասներով ներս բերեք, ես այդ դարպասները կայրեմ, և այդ կրակը կլափի Երուսաղեմի ամուր աշտարակներն+ ու չի հանգչի»»»:+
18 Եհովան ասաց Երեմիային. 2 «Գնա բրուտի տուն+ և այնտեղ իմ խոսքերը կլսես»:
3 Ուստի ես գնացի բրուտի տուն: Նա այնտեղ բրուտի անիվով աշխատում էր: 4 Այն անոթը, որը բրուտը պատրաստում էր կավից, նրա ձեռքի մեջ վնասվեց: Այդ ժամանակ նա դրանից մեկ ուրիշ անոթ պատրաստեց, ինչպիսին որ ուզում էր:
5 Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ՝ ասելով. 6 «Մի՞թե չեմ կարող այս բրուտի պես վարվել քեզ հետ, ո՛վ Իսրայել,– ասում է Եհովան:– Ինչպես որ կավն է բրուտի ձեռքում, այնպես էլ դու ես իմ ձեռքում, ո՛վ Իսրայել:+ 7 Եթե ես ասեմ, որ որևէ ազգ կամ թագավորություն արմատախիլ է լինելու, ավերվելու և կործանվելու է,+ 8 և այդ ազգը դադարի չար բաներ անելուց, ապա ես կմտափոխվեմ* ու չեմ բերի այն աղետը, որը որոշել էի նրա վրա բերել:+ 9 Բայց եթե ասեմ, որ որևէ ազգ կամ թագավորություն բարգավաճելու է և ամրապնդվելու,* 10 և այդ ազգը անի այն, ինչը չար է իմ աչքում, ու չհնազանդվի ինձ, ապա ես կմտափոխվեմ և չեմ անի այն լավ բաները, որ որոշել էի նրա համար անել:
11 Իսկ հիմա, խնդրում եմ, ասա Հուդայի ժողովրդին ու Երուսաղեմի բնակիչներին. «Եհովան ասում է. «Ես պատրաստվում եմ աղետ բերել ձեզ վրա և մտածում եմ, թե ինչպես պատժեմ ձեզ: Խնդրում եմ, հետ դարձեք ձեր բռնած չար ճանապարհից, փոխվեք և արեք այն, ինչը ճիշտ է»»»:+
12 Բայց նրանք պատասխանեցին. «Անհնար է.+ մենք անելու ենք մեր ուզածը և վարվելու ենք մեր չար ու համառ սրտի ցանկությամբ»:+
13 Դրա համար սա է ասում Եհովան.
«Հարցուփորձ արա, խնդրում եմ, ազգերի մեջ.
Ո՞վ է այսպիսի բան լսել:
Իսրայելի կույսը շատ սարսափելի բան է արել:+
14 Մի՞թե ձյունը անհետանում է Լիբանանի ժայռերի լանջերից,
Կամ մի՞թե ցամաքում են հեռվից հոսող պաղ ջրերը:
15 Բայց իմ ժողովուրդը մոռացել է ինձ:+
Նա զոհեր է մատուցում փուչ կուռքերի+
Ու մարդկանց սայթաքել է տալիս իրենց ճանապարհներին՝ վաղեմի ճանապարհներին,+
Որպեսզի գնան այլ ճանապարհներով, որոնք խորդուբորդ* են:
Բոլոր անցորդները սարսափահար կնայեն դրան ու գլուխները կշարժեն:+
17 Արևելյան քամու պես նրանց ցրիվ կտամ թշնամու առաջ:
Իրենց կործանման օրը թիկունք կդարձնեմ նրանց»:+
18 Իսկ նրանք ասացին. «Եկեք դավ նյութենք Երեմիայի դեմ.+ չէ՞ որ մեր քահանաները շարունակելու են սովորեցնել օրենքը,* իմաստունները խորհուրդներ են տալու, իսկ մարգարեները Աստծու խոսքն են հայտնելու: Եկեք մեղադրենք* նրան և նրա ոչ մի խոսքին ուշադրություն չդարձնենք»:
19 Ո՜վ Եհովա, ուշադրություն դարձրու ինձ
Եվ լսիր, թե իմ հակառակորդներն ինչ են ասում:
20 Մի՞թե բարու դիմաց պետք է չարով հատուցել:
Իսկ նրանք փոս են փորել, որ կյանքս խլեն:+
Հիշիր, թե ինչպես էի քո առաջ կանգնել ու նրանց մասին լավը խոսում,
Որպեսզի բարկությունդ հեռացնեի նրանցից:
21 Ուստի նրանց որդիներին սովի մատնիր,
Եվ թող նրանք սրով սպանվեն:+
Թող նրանց կանայք զրկվեն զավակներից ու այրիանան,+
Թող նրանց տղամարդիկ մահացու հիվանդությունից մահանան,
Իսկ երիտասարդները սրով ընկնեն պատերազմում:+
22 Թող աղաղակ լսվի նրանց տներից,
Երբ նրանց վրա հանկարծակի ավազակախումբ բերես,
Որովհետև նրանք փոս փորեցին, որ մեջն ընկնեմ,
Եվ թակարդներ լարեցին, որ ինձ բռնեն:+
23 Բայց դու, ո՛վ Եհովա,
Լավ գիտես նրանց բոլոր մտադրությունները՝ ինձ սպանելու ծրագրերը:+
Մի՛ ներիր նրանց հանցանքը
Եվ մի՛ ջնջիր նրանց մեղքը:
19 Սա է ասում Եհովան. «Գնա ու կավագործից կավե մի կուժ գնիր:+ Քեզ հետ վերցրու ժողովրդի երեցներից ու քահանաներից մի քանի ավագների 2 և գնա Հիննոմի հովիտ,*+ որը Խեցիների դարպասի մուտքի մոտ է: Այնտեղ հայտնիր իմ այս խոսքերը: 3 Նրանց ասա. «Լսե՛ք Եհովայի խոսքը, ո՛վ Հուդայի թագավորներ և Երուսաղեմի բնակիչներ: Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ասում է.
«Այս տեղի վրա ես այնպիսի աղետ եմ բերելու, որ ով լսի, նրա ականջները զնգան, 4 որովհետև նրանք թողեցին ինձ,+ այս վայրը անճանաչելի դարձրին+ և զոհեր մատուցեցին ուրիշ աստվածների, որոնց ո՛չ իրենք, ո՛չ իրենց նախահայրերը և ո՛չ էլ Հուդայի թագավորները չէին ճանաչում: Այս վայրը նրանք անմեղների արյունով լցրին:+ 5 Նրանք Բահաղի սրբավայրերը կառուցեցին, որ իրենց որդիներին կրակի մեջ ողջակիզեն Բահաղի համար,+ ինչը ես չէի պատվիրել, ինչի մասին չէի խոսել, և ինչը մտքովս* անգամ չէր անցել:+
6 Դրա համար օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ այս վայրը այլևս Տոֆեթ կամ Հիննոմի հովիտ չի կոչվի, այլ Սպանության հովիտ կկոչվի:+ 7 Այս վայրում ես կխափանեմ Հուդայի ու Երուսաղեմի ծրագրերը: Կկործանեմ նրանց իրենց թշնամիների սրով՝ իրենց սպանել ցանկացողների ձեռքով, և նրանց դիակները թռչուններին ու գազաններին որպես կերակուր կտամ:+ 8 Այս քաղաքը սարսափազդու տեսարան և ծաղրի* առարկա կդարձնեմ: Այնտեղով ամեն անցնող սարսափահար կնայի ու կսուլի՝ տեսնելով նրա վրա եկած բոլոր պատուհասները:+ 9 Նրանց կուտեցնեմ իրենց տղաների ու աղջիկների մարմինները, ամեն մեկն անելանելիությունից կուտի իր դրացու մարմինը, երբ թշնամիները՝ նրանց սպանել ցանկացողները, պաշարման մեջ պահեն նրանց»»:+
10 Ապա այն մարդկանց աչքի առաջ, ովքեր կգան քեզ հետ, կուժը կոտրիր 11 ու ասա նրանց. «Սա է ասում Զորքերի տեր Եհովան. «Ինչպես որ կավե անոթն են կոտրում, և այն այլևս հնարավոր չի լինում վերականգնել, այդպես էլ ես կոտրելու եմ այս ժողովրդին ու այս քաղաքը: Եվ Տոֆեթում կթաղեն մահացածներին, մինչև որ էլ թաղելու տեղ չմնա»»:+
12 «Ահա այդպես եմ վարվելու այս վայրի ու դրա բնակիչների հետ,– ասում է Եհովան,– որպեսզի այս քաղաքը Տոֆեթի պես դարձնեմ: 13 Երուսաղեմի տները և Հուդայի թագավորների տները Տոֆեթի պես անմաքուր կդառնան՝+ այն տները, որոնց տանիքների վրա նրանք զոհեր էին մատուցում երկնքի բոլոր զորքերի* համար,+ և որտեղ ըմպելիքի ընծաներ էին մատուցում ուրիշ աստվածներին»»:+
14 Երեմիան հետ եկավ Տոֆեթից, ուր Եհովան նրան ուղարկել էր մարգարեանալու, կանգնեց Եհովայի տան գավիթում* ու ողջ ժողովրդին ասաց. 15 «Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Այս քաղաքի և դրա շրջակա ավանների վրա բերելու եմ այն բոլոր աղետները, որոնց մասին խոսել եմ, որովհետև դրանց բնակիչները համառորեն հրաժարվեցին* հնազանդվել իմ խոսքերին»»:+
20 Երբ Երեմիան ասում էր մարգարեական այս խոսքերը, Եմմերի որդի Փասուր քահանան, որը նաև Եհովայի տան գլխավոր վերակացուն էր, լսում էր նրան: 2 Փասուրը հարվածեց Երեմիա մարգարեին և նրան դրեց կոճղի* մեջ,+ որը Եհովայի տուն տանող Բենիամինի վերին դարպասի մոտ էր: 3 Սակայն հաջորդ օրը, երբ Փասուրը Երեմիային հանեց կոճղի միջից, Երեմիան ասաց նրան.
«Եհովան փոխել է քո անունը. այն ոչ թե Փասուր է, այլ՝ Սարսափ Շուրջբոլորը:+ 4 Սա է ասում Եհովան. «Ես այնպես կանեմ, որ թե՛ դու սարսափես ինքդ քեզնից, թե՛ քո բոլոր ընկերները: Նրանք քո աչքի առաջ թշնամու սրով կընկնեն:+ Ողջ Հուդան կմատնեմ Բաբելոնի թագավորի ձեռքը, որը նրանց գերի կտանի Բաբելոն ու սրի կքաշի:+ 5 Այս քաղաքի ողջ հարստությունը, պաշարները, թանկարժեք իրերը և Հուդայի թագավորների բոլոր գանձերը նրանց թշնամիների ձեռքը կհանձնեմ:+ Նրանք կկողոպտեն դրանք և կտանեն Բաբելոն:+ 6 Իսկ դու, Փասո՛ւր, քո տան բոլոր բնակիչների հետ կգերեվարվես Բաբելոն: Դու կգնաս Բաբելոն, այնտեղ կմեռնես և բոլոր ընկերներիդ հետ այնտեղ էլ կթաղվես, որովհետև նրանց համար սուտ բաներ մարգարեացար»»:+
7 Դու ինձ խաբեցիր, ո՛վ Եհովա, և ես խաբվեցի:
Դու փաստեցիր, որ ինձնից զորավոր ես, և հաղթեցիր:+
Ողջ օրը մարդիկ ծիծաղում են ինձ վրա.
Բոլորի համար դարձել եմ ծաղրի առարկա:+
8 Ամեն անգամ խոսելիս ես աղաղակում եմ ու հայտարարում.
«Բռնությո՜ւն, ավերո՜ւմ»:
Եհովայի խոսքը ինձ համար ամեն օր անարգանքի ու ծաղրուծանակի պատճառ է դարձել:+
9 Ես ասացի. «Չեմ հիշատակելու նրան
Եվ այլևս նրա անունով չեմ խոսելու»:+
Բայց իմ սրտում նրա խոսքը բոցավառվող կրակի պես դարձավ: Այն ասես ոսկորներիս մեջ կողպված հուր լիներ:
Ես հոգնեցի այն իմ մեջ պահելուց
Ու էլ չկարողացա լռել:+
10 Ես շատ չարախոսություններ լսեցի,
Շուրջբոլորս ամեն բան սարսափեցնում էր:+
«Դատապարտե՛ք նրան: Եկեք դատապարտե՛նք նրան»:
Ովքեր ասում էին, թե խաղաղություն են ցանկանում ինձ, սպասում էին, թե երբ եմ ընկնելու:+
Նրանք ասում էին. «Գուցե նա անմիտ սխալ անի,
Այդ ժամանակ մենք նրա հախից կգանք ու վրեժ կառնենք»:
11 Բայց Եհովան ինձ հետ էր ինչպես ահարկու մի ռազմիկ:+
Ահա թե ինչու ինձ հալածողները կսայթաքեն ու չեն հաղթի:+
Նրանք խայտառակ կլինեն, որովհետև հաջողություն չեն ունենա:
Նրանք առհավետ կնվաստացվեն, և դա երբեք չի մոռացվի:+
13 Գովերգեք Եհովային, գովաբանեք Եհովային,
Որովհետև նա աղքատին ազատեց չարագործների ձեռքից:
14 Անիծյալ լինի այն օրը, երբ ես ծնվեցի:
Թող օրհնյալ չլինի այն օրը, երբ մայրս լույս աշխարհ բերեց ինձ:+
15 Անիծյալ լինի այն մարդը, ով հորս լավ լուր բերեց՝ ասելով՝
«Դու որդի ես ունեցել»,
Եվ դրանով նրան ուրախացրեց:
16 Թող այդ մարդը դառնա այն քաղաքների պես, որոնք Եհովան առանց խնայելու կործանեց:
Թող նա առավոտները աղաղակ լսի, իսկ կեսօրին՝ մարտագոչ:
18 Ինչո՞ւ դուրս եկա արգանդից.
Որ վիշտ ու տառապա՞նք տեսնեմ,
Եվ որ իմ օրերն ամոթալի վախճա՞ն ունենան:+
21 Եհովան խոսեց Երեմիայի հետ, երբ Սեդեկիա+ թագավորը Մելքիայի որդի Փասուրին+ և Մաասիայի որդի Սոփոնիա+ քահանային հետևյալ խնդրանքով ուղարկեց Երեմիայի մոտ. 2 «Խնդրում եմ, հարցրու Եհովային, թե ինչ է լինելու մեզ հետ, որովհետև Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը պատերազմում է մեր դեմ:+ Գուցե Եհովան մեզ համար իր զարմանահրաշ գործերից մեկն անի, և նա հետ քաշվի մեզանից»:+
3 Երեմիան ասաց նրանց. «Սա ասեք Սեդեկիային. 4 «Իսրայելի Աստված Եհովան ասում է. «Ես ձեր դեմ եմ ուղղելու ձեր իսկ զենքերը, որոնցով պատերազմում եք Բաբելոնի թագավորի+ ու քաղդեացիների դեմ, որոնք պարսպի այն կողմից ձեզ պաշարել են: Ձեր զենքերը* հավաքելու եմ այս քաղաքում: 5 Ես եմ պատերազմելու ձեր դեմ+ իմ զորավոր ձեռքով ու հզոր բազկով, զայրույթով, ցասումով ու մեծ բարկությամբ:+ 6 Ես կոտորելու եմ այս քաղաքի բնակիչներին, կոտորելու եմ թե՛ մարդկանց, թե՛ կենդանիներին: Նրանք կմեռնեն սոսկալի համաճարակից»»:*+
7 «Դրանից հետո,– ասում է Եհովան,– Հուդայի թագավոր Սեդեկիային, նրա ծառաներին, այս քաղաքի բնակիչներին՝ բոլոր նրանց, ովքեր կվերապրեն համաճարակը, սուրն ու սովը, կմատնեմ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի ձեռքը, նրանց թշնամիների ու նրանց սպանել ցանկացողների ձեռքը:+ Նա չի խնայի, չի կարեկցի ու չի գթա նրանց և սրի կքաշի»:+
8 Իսկ այս ժողովրդին ասա. «Եհովան ասում է. «Ես ձեզ հնարավորություն եմ տալիս ընտրելու կյանքի կամ մահվան ճանապարհը: 9 Ով որ մնա այս քաղաքում, սրից, սովից ու համաճարակից կմեռնի: Բայց ով որ դուրս գա և ձեզ պաշարած քաղդեացիներին հանձնվի, ողջ կմնա, և նրա կյանքը իր համար ավար կլինի»»:+
10 «Ես վճռել եմ աղետ բերել այս քաղաքի վրա, ոչ թե բարիք անել,+– ասում է Եհովան:– Քաղաքը Բաբելոնի թագավորի ձեռքը կտրվի,+ և նա կայրի այն»:+
11 Ո՛վ Հուդայի արքայական տուն, լսի՛ր Եհովայի խոսքը: 12 Ո՛վ Դավթի տուն, սա է ասում Եհովան.
«Ամեն առավոտ արդար դատ արեք
Եվ ազատեք նրան, ում խարդախ մարդը կողոպտում է,+
Որպեսզի ձեր չար գործերի պատճառով+
Իմ զայրույթը կրակի պես չբռնկվի+
Եվ չբորբոքվի այնպես, որ հանգցնող չլինի»:
13 «Ես քո դեմ եմ, ո՛վ հովտի բնակիչ,
Ո՛վ հարթավայրում գտնվող ժայռի վրայի քաղաք,– ասում է Եհովան:–
Դու ասում ես. «Ո՞վ է հարձակվելու մեզ վրա,
Ո՞վ է ներխուժելու մեր բնակավայրեր»:
14 Ձեր արածների համար,+– ասում է Եհովան,–
Ըստ արժանվույն պատժելու եմ ձեզ:
Ձեր անտառը ես հրի եմ մատնելու,
Եվ կրակը լափելու է դրա շուրջը եղող ամեն բան»»:+
22 Եհովան ասում է. «Գնա Հուդայի թագավորի արքունական տուն և իմ խոսքերը հայտնիր: 2 Ասա. «Ո՛վ Հուդայի թագավոր, որ նստում ես Դավթի գահին, լսի՛ր Եհովայի խոսքը՝ թե՛ դու, թե՛ քո ծառաներն ու ժողովուրդը, որոնք ներս են մտնում այս դարպասներով: 3 Ահա թե ինչ է ասում Եհովան. «Արդարություն ու արդարադատություն ի գործ դրեք: Ազատեք նրան, ում խարդախ մարդը կողոպտում է: Վատ մի՛ վերաբերվեք պանդուխտին, մի՛ վնասեք որբին* ու այրուն+ և այս վայրում անմեղ արյուն մի՛ թափեք:+ 4 Եթե անշեղորեն կատարեք այս խոսքերը, ապա կառքեր նստած ու ձիեր հեծած՝ այս պալատի դարպասներով ներս կմտնեն Դավթի գահին+ նստող թագավորները, ինչպես նաև նրանց ծառաներն ու ժողովուրդը»:+
5 Բայց եթե չհնազանդվեք այս խոսքերին, ապա երդվում եմ ինձնով,– ասում է Եհովան,– այս պալատը ավերակների կույտ կդառնա»:+
6 Ահա թե ինչ է ասում Եհովան Հուդայի թագավորի արքունական տան մասին.
«Դու ինձ համար Գաղաադի պես ես,
Լիբանանի գագաթի պես,
Սակայն ես քեզ անապատ եմ դարձնելու,
Եվ քո քաղաքներից ոչ մեկը բնակեցված չի լինելու:+
Նրանք քո ընտիր մայրիները կտրելու են
Ու կրակի մեջ են գցելու:+
8 Շատ ազգերից մարդիկ կանցնեն այս քաղաքի մոտով ու իրար կասեն. «Ինչո՞ւ Եհովան այսպես վարվեց այս մեծ քաղաքի հետ»:+ 9 Եվ նրանց կպատասխանեն. «Որովհետև նրանք դրժեցին իրենց Աստված Եհովայի հետ կապած ուխտը և ուրիշ աստվածների առաջ խոնարհվեցին ու նրանց ծառայեցին»:+
10 Լաց մի՛ եղեք մեռածի համար
Եվ նրա համար մի՛ ողբացեք:
Փոխարենը լաց եղեք գերեվարվողի համար,
Որովհետև նա այլևս հետ չի դառնա՝ իր հայրենի երկիրը տեսնելու:
11 Ահա թե ինչ է ասում Եհովան Հուդայի թագավորի՝ Հովսիայի որդի Սեղումի*+ մասին, որը թագավոր դարձավ իր հայր Հովսիայի+ փոխարեն, և որը հեռացավ այս վայրից. «Նա այլևս չի վերադառնա: 12 Նա կմեռնի այնտեղ, ուր նրան գերի տարան, և այս երկիրն այլևս չի տեսնի»:+
13 Վա՜յ նրան,* ով իր տունը անարդարությամբ է կառուցում
Եվ իր վերնասենյակները՝ անիրավությամբ,
Ով ձրի աշխատեցնում է իր դրացուն
Եվ հրաժարվում է նրան վարձատրելուց:+
14 Վա՜յ նրան, ով ասում է. «Ինձ համար ընդարձակ տուն կկառուցեմ՝
Մեծ վերնասենյակներով,
Եվ պատուհաններ կդնեմ,
Մայրու փայտով կպատեմ այն ու ալ կարմիր կներկեմ»:
15 Մի՞թե դու կշարունակես թագավորել,
Ինչ է թե մյուսներից շատ մայրիներ ես օգտագործում պալատդ կառուցելու համար:
Քո հայրը նույնպես կերավ ու խմեց,
Բայց նա արդարությանն ու արդարադատությանը թիկունք կանգնեց,+
Ուստի նրա համար ամեն բան լավ եղավ:
16 Նա կեղեքվածի ու աղքատի դատը պաշտպանեց,
Դրա համար էլ ամեն բան լավ եղավ:
«Չէ՞ որ հենց դա է նշանակում ճանաչել ինձ,– ասում է Եհովան:–
17 Քո աչքերում և սրտում անազնիվ ճանապարհով շահ ձեռք բերելու փափագ,
Անմեղ արյուն թափելու, խարդախելու և կորզելու ցանկություն կա»:
18 Ուստի սա է ասում Եհովան Հովսիայի որդու՝ Հուդայի թագավոր Հովակիմի+ մասին.
«Նրա համար չեն ողբա ու իրար չեն ասի.
«Ա՜խ, եղբա՛յր իմ, ա՜խ, քո՛ւյր իմ»:
Նրա համար չեն սգա՝ ասելով.
«Ա՜խ, տե՛ր: Ա՜խ, կորավ նրա փառքը»:
19 Նրան կթաղեն, ինչպես էշին են թաղում.+
Քաշելով կտանեն ու Երուսաղեմի դարպասներից դուրս կշպրտեն»:+
20 Գնա Լիբանան ու աղաղակիր,
Բասանում ձայնդ բարձրացրու
Եվ Աբարիմից+ գոչիր,
Քանի որ բոլոր սիրեկաններդ կործանվել են:+
21 Ես խոսեցի քեզ հետ, երբ դու քեզ ապահով էիր զգում:
Բայց դու ասացիր՝ «Չե՛մ հնազանդվի»:+
Այս ուղին ես բռնել դեռևս երիտասարդ տարիներիցդ.
Դու չես հնազանդվում ինձ:+
22 Բոլոր հովիվներիդ քամին կհովվի,+
Իսկ սիրեկաններդ գերության կգնան:
Այդ ժամանակ դու ամոթահար կլինես ու կնվաստացվես քեզ վրա հասած աղետի պատճառով:
23 Ո՛վ Լիբանանում բնակվող,+
Որ մայրիների մեջ ես բույն դրել,+
Ինչպե՜ս ես հառաչելու, երբ սուր ցավը խոցի քեզ,
Երբ տանջվես ծննդաբերող կնոջ պես»:+
24 «Երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Եհովան,– նույնիսկ եթե դու, Հուդայի՛ թագավոր, Հովակիմի+ որդի Քո՛նիա,*+ իմ աջ ձեռքին կնքամատանի լինեիր, քեզ կհանեի: 25 Քեզ կհանձնեմ քո կյանքը խլել ցանկացողների ձեռքը՝ նրանց, ումից դու վախենում ես՝ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի և քաղդեացիների ձեռքը:+ 26 Քեզ ու քո մորը ուրիշ երկիր կվռնդեմ, որտեղ դուք չեք ծնվել, և այնտեղ կմեռնեք: 27 Դուք չեք վերադառնա այն երկիր, ուր փափագում եք հետ դառնալ:+
28 Մի՞թե այս մարդը՝ Քոնիան, անարգված ու կոտրված աման է՝ անպիտան անոթ:
Ինչո՞ւ են նա և իր սերունդը վտարվել
Ու իրենց անծանոթ մի երկիր վռնդվել»:+
29 Ո՛վ երկիր, երկի՛ր, երկի՛ր, լսի՛ր Եհովայի խոսքը:
30 Ահա թե ինչ է ասում Եհովան.
«Այս մարդուն գրանցեք որպես անզավակի,
Որպես մի մարդու, ով իր ողջ կյանքում հաջողության չի հասնի,
Քանի որ նրա սերունդներից ոչ մեկը
Դավթի գահին չի նստի և Հուդայում չի իշխի»»:+
23 «Վա՜յ այն հովիվներին, որոնք կործանում ու ցրում են իմ արոտի ոչխարներին»,– ասում է Եհովան:+
2 Ուստի Իսրայելի Աստված Եհովան այն հովիվների մասին, որոնք հովվում են իր ժողովրդին, ասում է. «Դուք իմ ոչխարներին ցիրուցան եք արել, քշել եք և հոգ չեք տարել նրանց մասին:+
Դրա համար ես ձեր չար գործերի պատճառով պատժելու եմ ձեզ»,– ասում է Եհովան:
3 «Հետո ես կհավաքեմ կենդանի մնացած իմ ոչխարներին այն բոլոր երկրներից, ուր նրանց քշել եմ,+ հետ կդարձնեմ իրենց արոտավայրերը,+ և նրանք կբազմանան ու կշատանան:+ 4 Ես հովիվներ կնշանակեմ, որոնք հոգատարությամբ կհովվեն նրանց:+ Նրանք այլևս չեն վախենա ու չեն սարսափի, և նրանցից ոչ մեկը չի կորչի»,– ասում է Եհովան:
5 «Օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ ես Դավթի սերնդից մի արդար ժառանգ* եմ առաջ բերելու:+ Նա իշխելու է որպես թագավոր,+ խոհեմությամբ է վարվելու և երկրի վրա արդարադատություն ու արդարություն է գործադրելու:+ 6 Նրա օրերում Հուդան կփրկվի,+ և Իսրայելը ապահով կբնակվի:+ Ահա նրա անունը, որով նա կոչվելու է՝ «Եհովան մեր արդարությունն է»:+
7 Ուստի օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ այլևս չեն ասի՝ «Երդվում եմ Եհովայի գոյությամբ, ով Իսրայելին հանեց Եգիպտոսից»,+ 8 այլ կասեն. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ, ով Իսրայելի սերունդներին հյուսիսի երկրից և այն բոլոր երկրներից, որտեղ նրանց ցիրուցան էր արել, հանեց ու հետ բերեց»: Նրանք ապրելու են իրենց հայրենի երկրում»:+
9 Մարգարեների մասին.
«Սիրտս կոտրված է,
Բոլոր ոսկորներս ցնցվում են:
Եհովայի և նրա սուրբ խոսքերի պատճառով
Ես մի հարբած մարդու պես եմ դարձել՝
Մեկի, ով հարբել է գինուց:
10 Երկիրը լցվել է Աստծուն* անհավատարիմ մարդկանցով:+
Նրանց բռնած ուղին չար է, ու նրանք չարաշահում են իրենց իշխանությունը:
11 «Թե՛ մարգարեն և թե՛ քահանան պղծվել* են:+
Ես տեսնում եմ, որ նրանք նույնիսկ իմ տանն են չարիք գործում,+– ասում է Եհովան:–
12 Այդ պատճառով նրանց ճանապարհը սայթաքուն ու խավար է դառնալու:+
Նրանց կհրեն, ու նրանք կընկնեն,– ասում է Եհովան,–
Քանի որ հատուցման տարում
Ես նրանց վրա աղետ եմ բերելու:
13 Ես տեսել եմ, թե Սամարիայի+ մարգարեները ինչ նողկալի բաներ են արել:
Նրանք Բահաղի անունից էին մարգարեանում
Եվ իմ ժողովրդին՝ Իսրայելին, շեղում էին ճիշտ ճանապարհից:
14 Ես տեսնում եմ, որ Երուսաղեմի մարգարեները սարսափելի բաներ են անում:
Նրանք դավաճանում են իրենց կողակիցներին+ և մխրճվել են կեղծիքի մեջ:+
Նրանք քաջալերում են չարագործներին*
Եվ չեն դադարում չարություն գործելուց:
15 Ուստի Զորքերի տեր Եհովան մարգարեների մասին ասում է.
«Ես նրանց օշինդր եմ ուտեցնելու
Եվ թունավորած ջուր եմ խմեցնելու,+
Որովհետև Երուսաղեմի մարգարեների պատճառով հավատուրացություն է տարածվել երկրով մեկ»:
16 Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան.
«Մի՛ լսեք ձեզ համար մարգարեացող մարգարեների խոսքերը:+
Նրանք մոլորեցնում են* ձեզ:
Նրանց հայտնած տեսիլքները իրենց իսկ հորինվածքներն են.+
Դրանք Եհովայի բերանից չեն դուրս եկել:+
17 Նրանք ինձ անարգողներին նորից ու նորից ասում են՝
«Եհովան ասել է՝ «Դուք խաղաղություն եք վայելելու»»,+
Եվ յուրաքանչյուրին, ով իր համառ սրտին է լսում, ասում են.
«Ձեզ վրա աղետ չի գալու»:+
18 Ո՞վ է Եհովայի հետ մտերիմ,
Որ տեսնի ու լսի նրա խոսքը:
Ո՞վ է ուշադրություն դարձրել նրա խոսքին, որ ականջ դնի դրան:
19 Եհովայի ցասումը փոթորկի պես կմոլեգնի,
Հողմապտույտ մրրիկի պես չարագործների գլխավերևում կպտտվի:+
20 Եհովայի բարկությունը չի հանգչի,
Մինչև որ նա իր մտադրությունները չկատարի ու ավարտին չհասցնի:
Վերջին օրերում պարզ կհասկանաք դա:
21 Այդ մարգարեներին ես չէի ուղարկել, բայց նրանք վազեցին:
Նրանց հետ չէի խոսել, բայց մարգարեացան:+
22 Եթե նրանք ինձ հետ մտերիմ լինեին,
Իմ խոսքերը ժողովրդիս կհայտնեին
Եվ նրանց կօգնեին թողնել իրենց բռնած չար ուղին ու դադարել չար գործեր անելուց:+
23 Մի՞թե ես Աստված եմ միայն այն ժամանակ, երբ մոտ եմ,– ասում է Եհովան,– Իսկ երբ հեռու եմ, Աստված չե՞մ:
24 Հնարավո՞ր է, որ մեկը ծածուկ տեղում թաքնվի, և ես նրան չտեսնեմ,+– ասում է Եհովան:–
Մի՞թե երկնքում ու երկրի վրա որևէ թաքուն բան կա ինձ համար,+– ասում է Եհովան:–
25 Ես լսել եմ, թե ինչպես են իմ անունով սուտ բաներ մարգարեացող մարգարեներն ասում. «Երա՜զ եմ տեսել, երա՜զ եմ տեսել»:+ 26 Մինչև ե՞րբ է սուտ բաներ մարգարեանալը մարգարեների սրտում լինելու: Նրանք մարգարեներ են, որոնք իրենց սրտում եղած սուտն են խոսում:+ 27 Նրանք մտադիր են իրենց երազների միջոցով, որ պատմում են իրար, իմ ժողովրդին մոռանալ տալ իմ անունը, ինչպես որ նրանց հայրերը իմ անունը մոռացան Բահաղի պատճառով:+ 28 Երազ տեսած մարգարեն թող պատմի երազը, իսկ նա, ում ես հայտնել եմ իմ խոսքը, պիտի ճշգրտորեն հաղորդի այդ խոսքը:
Հարդն ի՞նչ ընդհանուր բան ունի ցորենի հետ,– ասում է Եհովան:–
29 Մի՞թե իմ խոսքը կրակի պես չէ,+– ասում է Եհովան,– և դարբնի մուրճի պես չէ, որն ապառաժ է կոտրում:+
30 Դրա համար,– ասում է Եհովան,– ես պատժելու եմ այն մարգարեներին, որոնք ուրիշ մարգարեներին հայտնած իմ խոսքերը իրենց են վերագրում ու աղավաղում են դրանք:+
31 Ես պատժելու եմ այն մարգարեներին,– ասում է Եհովան,– որոնք դատարկախոսում են և ասում՝ «Նա ասում է»:+
32 Ես պատժելու եմ այն մարգարեներին,– ասում է Եհովան,– որոնք սուտ երազներ են պատմում, և իրենց ստով ու պարծենկոտությամբ մոլորեցնում են իմ ժողովրդին:+
Ես նրանց չեմ ուղարկել և նրանց ոչինչ չեմ պատվիրել: Ուստի նրանք ոչ մի օգուտ չեն բերի այս ժողովրդին,+– ասում է Եհովան:–
33 Երբ այս ժողովուրդը կամ որևէ մարգարե կամ էլ քահանա քեզ հարցնի՝ «Այդ ի՞նչ բեռ՝* ի՞նչ խոսք է Եհովան հայտնել քեզ», այդ ժամանակ պատասխանիր. «Բեռը դուք եք: Եվ ես կձերբազատվեմ ձեզնից,+– ասում է Եհովան»: 34 Իսկ այն մարգարեին կամ քահանային կամ էլ ժողովրդին, որն ասի՝ «Եհովայի խոսքը բեռ է», ես կպատժեմ՝ թե՛ նրան, թե՛ նրա տնեցիներին: 35 Յուրաքանչյուրդ հարցնում է իր դրացուն ու եղբորը. «Եհովան ի՞նչ պատասխանեց: Եհովան ի՞նչ ասաց»: 36 Բայց դուք այլևս չասեք, թե Եհովայի խոսքը բեռ է, որովհետև ամեն մեկի համար իր իսկ խոսքն է բեռ. դուք աղավաղում եք կենդանի Աստծու՝ Զորքերի տեր Եհովայի՝ մեր Աստծու խոսքերը:
37 Մարգարեին ասա. «Եհովան քեզ ի՞նչ է պատասխանել: Եհովան ի՞նչ է ասել: 38 Եվ եթե շարունակեք ասել՝ «Եհովայի բեռը», ապա Եհովան սա է ասում. «Քանի որ ասում եք՝ «Այս խոսքն է Եհովայի բեռը», թեև ես ասել էի՝ «Մի՛ ասեք՝ «Եհովայի բեռը»», 39 ես կբարձրացնեմ ու ինձնից հեռու կշպրտեմ ձեզ և այն քաղաքը, որը ձեզ ու ձեր նախահայրերին եմ տվել: 40 Ես այնպես կանեմ, որ դուք առհավետ խայտառակված լինեք, և ձեր նվաստացումը երբեք չի մոռացվի»»»»:+
24 Այն բանից հետո, երբ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը Հուդայի թագավոր Հովակիմի որդի+ Հեքոնիային,*+ Հուդայի իշխաններին, արհեստավորներին և դարբիններին* Երուսաղեմից գերի տարավ Բաբելոն,+ Եհովան ինձ ցույց տվեց թզով լի երկու զամբյուղ, որ դրված էին Եհովայի տաճարի առաջ: 2 Մի զամբյուղի մեջ վաղահաս թզերի պես ընտիր թզեր էին, իսկ մյուս զամբյուղի թզերը շատ վատն էին, այնպես որ դրանք հնարավոր չէր ուտել:
3 Եհովան հարցրեց ինձ. «Ի՞նչ ես տեսնում, Երե՛միա»: Ես պատասխանեցի. «Թզեր: Լավ թզերը ընտիր թզեր են, իսկ վատ թզերը շատ վատն են, այնքան վատը, որ դրանք հնարավոր չէ ուտել»:+
4 Այդ ժամանակ Եհովան ասաց ինձ. 5 «Իսրայելի Աստված Եհովան ասում է. «Հուդայից գերեվարվածներին, որոնց այս տեղից ուղարկել եմ քաղդեացիների երկիր, այս լավ թզերի պես լավը կհամարեմ: 6 Ես նրանց բարեհաճորեն կնայեմ և կվերադարձնեմ այս երկիր:+ Այնպես կանեմ, որ բարգավաճեն, և չեմ կործանի: Կտնկեմ նրանց և արմատախիլ չեմ անի:+ 7 Նրանց սրտում ինձ ճանաչելու ցանկություն կարթնացնեմ, որպեսզի իմանան, որ ես Եհովան եմ:+ Նրանք կդառնան իմ ժողովուրդը, իսկ ես նրանց Աստվածը կլինեմ,+ որովհետև իրենց ողջ սրտով կվերադառնան ինձ մոտ:+
8 Իսկ այն վատ թզերի մասին, որոնք հնարավոր չէ ուտել,+ Եհովան ասում է. «Հուդայի Սեդեկիա+ թագավորին, նրա իշխաններին ու ողջ մնացած երուսաղեմցիներին՝ նրանց, ովքեր մնացել են այս երկրում, և նրանց, ովքեր բնակվում են Եգիպտոսում, այսպես կանեմ.+ 9 ես այնպիսի աղետ կբերեմ նրանց վրա, որ երկրի բոլոր թագավորությունները կսարսափեն:+ Նրանց կնախատեն, նրանց մասին առածներով կխոսեն, կծաղրեն ու կանիծեն+ այն բոլոր վայրերում, ուր կցրեմ նրանց:+ 10 Սուր,+ սով և համաճարակ* կուղարկեմ+ նրանց վրա, մինչև որ բնաջնջվեն այն երկրի երեսից, որը տվել եմ նրանց ու նրանց նախահայրերին»»»:
25 Ահա թե Հուդայի ողջ ժողովրդի մասին ինչ ասվեց Երեմիային Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի+ իշխանության չորրորդ տարում, այսինքն՝ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի իշխանության առաջին տարում: 2 Այս խոսքերը Երեմիա մարգարեն ասաց Հուդայի ողջ ժողովրդի և Երուսաղեմի բոլոր բնակիչների մասին.*
3 «Հուդայի թագավորի՝ Ամոնի որդի Հովսիայի իշխանության 13-րդ տարուց+ սկսած մինչև այսօր 23 տարի է, ինչ Եհովան խոսում է ինձ հետ, և ես նորից ու նորից խոսում եմ* ձեզ հետ, բայց դուք չեք լսում:+ 4 Եհովան ձեզ մոտ էր ուղարկում իր բոլոր ծառաներին՝ մարգարեներին, նորից ու նորից էր ուղարկում, բայց դուք չէիք լսում և ուշադրություն չէիք դարձնում նրանց ասածներին:+ 5 Նրանք ասում էին. «Հետ դարձեք, խնդրում եմ, ամեն մեկդ ձեր բռնած չար ուղուց և դադարեք չար գործեր անելուց:+ Այդ ժամանակ դուք երկար կապրեք այն երկրում, որը Եհովան վաղուց ի վեր տվել է ձեզ ու ձեր նախահայրերին: 6 Մի՛ պաշտեք ուրիշ աստվածների, մի՛ ծառայեք նրանց ու մի՛ խոնարհվեք նրանց առաջ՝ վիրավորելով ինձ ձեր գործերով, այլապես ես աղետ կբերեմ ձեզ վրա»»:
7 «Բայց դուք չլսեցիք ինձ,– ասում է Եհովան:– Փոխարենը ձեր գործերով ինձ վիրավորեցիք ու աղետ բերեցիք ձեզ վրա»:+
8 Ուստի Զորքերի տեր Եհովան ասում է. «Քանի որ դուք չհնազանդվեցիք իմ խոսքերին, 9 ես կանչում եմ հյուսիսի բոլոր ժողովուրդներին,+– ասում է Եհովան,– կանչում եմ իմ ծառային՝ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորին:+ Նրանց բերելու եմ այս երկրի դեմ,+ դրա բնակիչների և շրջակա բոլոր ազգերի դեմ:+ Ձեզ ու այդ ազգերին կործանելու եմ, և մարդիկ, իմանալով պատահածի մասին, սարսափելու են: Դուք ծաղրի* առարկա կդառնաք, և այս երկիրը առհավետ կամայանա: 10 Կլռեցնեմ ձեր ցնծության և ուրախության ձայները,+ փեսայի և հարսի ձայներն+ ու երկանքի* ձայնը և կհանգցնեմ ճրագի լույսը: 11 Այս ամբողջ երկիրը կամայանա ու սարսափելի տեսարան կդառնա, և այս ազգերը 70 տարի Բաբելոնի թագավորին կծառայեն:+
12 Բայց երբ 70 տարին լրանա,+ ես հաշիվ կպահանջեմ Բաբելոնի թագավորից ու այդ ազգից իրենց անօրենությունների համար,+– ասում է Եհովան,– և քաղդեացիների երկիրը առհավետ անմարդաբնակ անապատ կդարձնեմ:+ 13 Ինչ որ ասել եմ այդ երկրի մասին, բոլորը իրականացնելու եմ՝ այս գրքում գրված ամեն բան, որ Երեմիան մարգարեացել է բոլոր ազգերի վերաբերյալ: 14 Շատ ազգեր ու մեծ թագավորներ+ կստրկացնեն նրանց,+ և ես կհատուցեմ նրանց իրենց արածների և իրենց գործերի համեմատ»:+
15 Իսրայելի Աստվածը՝ Եհովան, ասաց ինձ. «Ձեռքիցս վերցրու բարկության այս գինու բաժակն ու խմեցրու բոլոր ազգերին, որոնց մոտ ուղարկում եմ քեզ: 16 Նրանք կխմեն, կճոճվեն և իրենց խելացնորի պես կպահեն այն սրի պատճառով, որն ուղարկում եմ նրանց դեմ»:+
17 Ուստի ես Եհովայի ձեռքից վերցրի բաժակն ու խմեցրի այն բոլոր ազգերին, որոնց մոտ Եհովան ուղարկեց ինձ:+ 18 Ես սկսեցի Երուսաղեմից և Հուդայի քաղաքներից,+ նրա թագավորներից ու իշխաններից, որպեսզի ամայացնեմ, սարսափելի տեսարան, ծաղրի առարկա և անեծք դարձնեմ,+ ինչը շատ շուտով լինելու է: 19 Հետո խմեցրի Եգիպտոսի թագավորին՝ փարավոնին, նրա ծառաներին, իշխաններին և ամբողջ ժողովրդին,+ 20 նրանց մեջ ապրող բոլոր օտարազգիներին, Հուս երկրի բոլոր թագավորներին, փղշտացիների+ երկրի բոլոր թագավորներին՝ Ասկաղոնի,+ Գազայի, Ակկարոնի և Ազոտոսում մնացածների թագավորներին, 21 Եդոմին,+ Մովաբին,+ ամմոնացիներին,+ 22 Տյուրոսի բոլոր թագավորներին, Սիդոնի բոլոր թագավորներին+ և ծովի կղզիների* թագավորներին, 23 Դեդանին,+ Թեմային, Բուզին և բոլոր նրանց, ում քունքերը խուզած են,+ 24 Արաբիայի բոլոր թագավորներին+ և անապատում բնակվող տարբեր ժողովուրդների բոլոր թագավորներին, 25 Զամրիի բոլոր թագավորներին, Էլամի+ բոլոր թագավորներին և մարերի բոլոր թագավորներին,+ 26 հյուսիսի բոլոր թագավորներին՝ հեռու թե մոտիկ, մեկին մյուսի հետևից, և երկրի երեսին եղող մյուս բոլոր թագավորություններին: Իսկ նրանցից հետո պիտի խմի Սիսակի*+ թագավորը:
27 «Նրանց ասա. «Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Խմեք, հարբեք, փսխեք և ընկեք այնպես, որ չկարողանաք վեր կենալ,+ որովհետև ես սուր եմ ուղարկում ձեր դեմ»»: 28 Իսկ եթե նրանք չուզենան քո ձեռքից վերցնել բաժակը, որ խմեն դրանից, ասա նրանց. «Զորքերի տեր Եհովան ասում է. «Դուք խմելու եք այդ բաժակից, 29 որովհետև եթե ես աղետ եմ բերում՝ սկսելով իմ անունը կրող քաղաքից,+ մի՞թե դուք անպատիժ կմնաք:+
Դուք անպատիժ չե՛ք մնա, որովհետև ես սուր եմ ուղարկում երկրի բոլոր բնակիչների դեմ»»,– ասում է Զորքերի տեր Եհովան:
30 Իսկ դու մարգարեացիր այս ամենը և նրանց ասա.
«Եհովան բարձր տեղից առյուծի պես մռնչալու է,
Իր սուրբ բնակավայրից իր ձայնը լսելի է դարձնելու:
Նա բարձր մռնչալու է իր բնակատեղի վրա:
Հնձանում խաղող ճմլողների պես ուրախ բացականչելու է,
Երգ է երգելու՝ տոնելով երկրի բնակիչների դեմ հաղթանակը:
31 Աղմուկը հասնելու է մինչև երկրի ծայրերը,
Որովհետև Եհովան վեճ ունի ազգերի հետ:
Նա բոլոր մարդկանց անձամբ է դատելու:+
Նա չարագործներին սրի է մատնելու»,– ասում է Եհովան:
32 Զորքերի տեր Եհովան ասում է.
33 Այդ օրը ողջ երկիրը՝ մի ծայրից մինչև մյուսը, լցված կլինի Եհովայի կողմից սպանվածներով: Նրանց վրա սուգ չեն անի, նրանց չեն հավաքի ու չեն թաղի: Նրանք երկրի երեսին գոմաղբի պես կլինեն»:
34 Ողբացե՛ք, հովիվնե՛ր, և աղաղակե՛ք:
Թավալվե՛ք մոխրի մեջ, հոտի մեծամեծնե՛ր,
Որովհետև հասել է ձեր սպանվելու և ցիրուցան արվելու ժամանակը,
Եվ դուք ընկնելու եք ու կոտրվեք, ինչպես մի թանկարժեք անոթ:
35 Հովիվները ապաստան չունեն,
Եվ հոտի մեծամեծների համար փրկություն չկա:
36 Լսե՛ք, հովիվներն աղաղակում են,
Եվ հոտի մեծամեծները ողբում են,
Որովհետև Եհովան ամայացնում է նրանց արոտները:
37 Եհովայի բորբոքված բարկության պատճառով
Խաղաղ բնակավայրերում կենդանի շունչ չի մնացել:
38 Երիտասարդ առյուծի պես Նա դուրս է եկել իր որջից,+
Եվ նրանց երկիրը սարսափելի տեսարան է դարձել
Անողոք սրի ու նրա բորբոքված բարկության պատճառով»:
26 Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի+ իշխանության սկզբում Եհովան ասաց. 2 «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Կանգնիր Եհովայի տան գավիթում և խոսիր Հուդայի այն բոլոր քաղաքների բնակիչների մասին,* որոնք գալիս են՝ Եհովայի տանը երկրպագություն անելու:* Նրանց հայտնիր այն ամենը, ինչ կպատվիրեմ քեզ: Մի խոսք անգամ չպակասեցնես: 3 Գուցե նրանք լսեն և թողնեն իրենց բռնած չար ուղին: Այդ ժամանակ ես կմտափոխվեմ* ու չեմ բերի այն աղետը, որը մտադրվել էի նրանց վրա բերել իրենց չար գործերի համար:+ 4 Նրանց ասա. «Սա է ասում Եհովան. «Եթե ինձ չլսեք և ձեզ տված իմ օրենքը* չպահեք, 5 եթե չլսեք իմ ծառաներին՝ մարգարեներին, որոնց ես նորից ու նորից ուղարկում* եմ ձեզ մոտ, և որոնց խոսքերին դուք ուշադրություն չեք դարձնում,+ 6 ապա ես էլ այս տան հետ կվարվեմ այնպես, ինչպես Սելովի հետ վարվեցի,+ և երկրի բոլոր ազգերը կանիծեն այս քաղաքը»»»»:+
7 Քահանաները, մարգարեներն ու ողջ ժողովուրդը լսեցին, թե ինչպես է Երեմիան այս խոսքերն ասում Եհովայի տանը:+ 8 Երբ Երեմիան ասաց վերջացրեց այն ամենը, ինչ Եհովան պատվիրել էր նրան ասել ժողովրդին, քահանաները, մարգարեներն ու ողջ ժողովուրդը բռնեցին նրան ու ասացին. «Դու պետք է մեռնես: 9 Ինչո՞ւ Եհովայի անունով մարգարեացար՝ ասելով. «Այս տան հետ վարվելու եմ այնպես, ինչպես Սելովի հետ վարվեցի, և այս քաղաքը ամայի ու անբնակ է դառնալու»»: Եվ ամբողջ ժողովուրդը Եհովայի տանը Երեմիայի շուրջը հավաքվեց:
10 Երբ Հուդայի իշխանները լսեցին այս խոսքերը, թագավորի պալատից եկան Եհովայի տուն և նստեցին Եհովայի տան նոր դարպասի մուտքի մոտ:+ 11 Քահանաներն ու մարգարեները ասացին իշխաններին ու ամբողջ ժողովրդին. «Այս մարդը մահապատժի է արժանի,+ որովհետև նա մարգարեացավ, որ այս քաղաքի վրա աղետ է գալու, և դուք ձեր ականջներով լսեցիք դա»:+
12 Այդ ժամանակ Երեմիան ասաց բոլոր իշխաններին ու ժողովրդին. «Եհովան է ուղարկել ինձ՝ այս տան և այս քաղաքի մասին մարգարեանալու և ասելու այն բոլոր խոսքերը, որ լսեցիք:+ 13 Ուրեմն թողեք ձեր բռնած չար ուղին և ճիշտն արեք, հնազանդվեք ձեր Աստված Եհովային, և Եհովան կմտափոխվի ու չի բերի այն աղետը, որի մասին նախազգուշացրել է:+ 14 Իսկ ինչ վերաբերում է ինձ, ես ձեր ձեռքում եմ: Վարվեք ինձ հետ, ինչպես որ հաճելի է ձեզ, և ինչպես որ ճիշտ եք համարում: 15 Սակայն հաստատ իմացեք, որ եթե ինձ սպանեք, ապա դուք, այս քաղաքը և դրա բնակիչները մեղավոր կլինեք անմեղ արյուն թափելու մեջ, որովհետև ինձ իսկապես Եհովան է ուղարկել ձեզ մոտ, որ ասեմ այս ամենը»:
16 Այդ ժամանակ իշխաններն ու ամբողջ ժողովուրդը քահանաներին ու մարգարեներին ասացին. «Այս մարդը արժանի չէ մահապատժի, որովհետև նա մեր Աստված Եհովայի անունով խոսեց մեզ հետ»:
17 Երկրի երեցներից մի քանիսն էլ վեր կացան ու հավաքված ողջ ժողովրդին ասացին. 18 «Հուդայի թագավոր Եզեկիայի+ օրոք մորեսեթցի Միքիան+ էր մարգարեանում: Նա Հուդայի ողջ ժողովրդին ասաց. «Զորքերի տեր Եհովան ասում է.
«Սիոնը արտի պես կհերկվի,
Երուսաղեմը ավերակների կույտ կդառնա,+
19 Մի՞թե Հուդայի թագավոր Եզեկիան ու ողջ Հուդան մահվան մատնեցին նրան. չէ՞ որ թագավորը վախեցավ Եհովայից ու աղերսեց, որ Եհովան բարեհաճ լինի,* և Եհովան մտափոխվեց ու չբերեց այն աղետը, որի մասին նախազգուշացրել էր:+ Իսկ մենք ուր որ է մեզ վրա մեծ աղետ ենք բերելու:
20 Մի մարդ էլ կար, որ մարգարեանում էր Եհովայի անունով՝ Սեմայիայի որդի Ուրիան, որը Կարիաթարիմից+ էր: Նա մարգարեացավ այս քաղաքի և այս երկրի մասին՝ ասելով այնպիսի խոսքեր, ինչպիսիք որ Երեմիան է ասում: 21 Հովակիմ+ թագավորը, նրա բոլոր զորեղ ռազմիկներն ու իշխանները լսեցին նրա խոսքերը, և թագավորը որոշեց սպանել նրան:+ Երբ Ուրիան իմացավ այդ մասին, վախեցավ ու փախավ Եգիպտոս: 22 Այդ ժամանակ Հովակիմ թագավորը Աքբորի որդի Ելնաթանին+ ու նրա հետ նաև մի քանի մարդկանց Եգիպտոս ուղարկեց: 23 Նրանք Ուրիային Եգիպտոսից բերեցին ու տարան Հովակիմ թագավորի մոտ, որը սրի քաշեց նրան+ ու նրա դին գցեց հասարակ ժողովրդի գերեզմանոցը»:
24 Բայց Սաֆանի+ որդի Աքիկամը+ աջակցում էր Երեմիային, ու նրան չտվեցին ժողովրդի ձեռքը, որն ուզում էր սպանել նրան:+
27 Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի* իշխանության սկզբում Եհովան խոսեց Երեմիայի հետ: 2 Դրանից հետո Երեմիան ասաց. «Եհովան ասաց ինձ. «Քեզ համար պարաններ և լուծ պատրաստիր ու պարանոցիդ վրա դիր: 3 Ապա պատգամաբերների միջոցով, որոնք գալու են Երուսաղեմ՝ Հուդայի թագավոր Սեդեկիայի մոտ, նման պարաններ ու լծեր ուղարկիր Եդոմի+ թագավորին, Մովաբի+ թագավորին, ամմոնացիների+ թագավորին, Տյուրոսի+ թագավորին և Սիդոնի+ թագավորին: 4 Նրանց պատվիրիր, որ իրենց տերերին հայտնեն.
«Ահա թե Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ինչ է ասում, ահա թե ինչ պետք է ասեք ձեր տերերին. 5 «Իմ մեծ զորությամբ և հզոր բազկով ես ստեղծեցի երկիրը, մարդկանց ու կենդանիներին և երկիրը տալիս եմ նրան, ում որ կամենում եմ:*+ 6 Եվ հիմա ձեր բոլոր տարածքները ես տվել եմ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր+ թագավորի՝ իմ ծառայի ձեռքը: Ես նույնիսկ գազաններին եմ հպատակեցրել նրան: 7 Բոլոր ազգերը նրան, նրա որդուն ու թոռանն են ծառայելու, մինչև որ նրա երկրի ժամանակն էլ գա,+ և շատ ազգեր ու մեծ թագավորներ ստրկացնեն նրան»:+
8 Եթե որևէ ազգ կամ թագավորություն չցանկանա ծառայել Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին և հրաժարվի Բաբելոնի թագավորի լծի տակ մտնել, այդ ազգին ես սրով,+ սովով ու համաճարակով* կպատժեմ,– ասում է Եհովան,– և նրա ձեռքով կոչնչացնեմ:
9 Մի՛ լսեք ձեր մարգարեներին, գուշակներին, երազատեսներին, մոգությամբ զբաղվողներին ու կախարդներին, որոնք ասում են ձեզ՝ «Դուք Բաբելոնի թագավորին չեք ծառայելու», 10 որովհետև նրանք սուտ բաներ են մարգարեանում: Եթե լսեք նրանց, ձեզ կհեռացնեն ձեր երկրից, ու ես ցրիվ կտամ ձեզ, և դուք կկործանվեք:
11 Իսկ այն ազգին, որը կմտնի Բաբելոնի թագավորի լծի տակ ու նրան կծառայի,– ասում է Եհովան,– ես թույլ կտամ մնալ* իր երկրում, մշակել այն ու բնակվել այնտեղ»»:
12 Նույն բանը ես նաև Հուդայի թագավոր Սեդեկիային+ ասացի. «Բաբելոնի լծի տակ մտեք, նրան ու նրա ժողովրդին ծառայեք և ողջ կմնաք:+ 13 Ինչո՞ւ դու և քո ժողովուրդը սրից,+ սովից+ ու համաճարակից մեռնեք.+ չէ՞ որ Եհովան ասել է, որ այդպիսի բան է պատահելու այն ազգին, որը չի ծառայի Բաբելոնի թագավորին: 14 Մի՛ լսեք այն մարգարեների խոսքերը, որոնք ձեզ ասում են՝ «Դուք չեք ծառայելու Բաբելոնի թագավորին»,+ որովհետև նրանք սուտ բաներ են մարգարեանում:+
15 «Ես նրանց չեմ ուղարկել,– ասում է Եհովան,– բայց նրանք իմ անունով սուտ բաներ են մարգարեանում: Եթե լսեք նրանց, ցրիվ կտամ ձեզ, և դուք կկործանվեք՝ դուք և այն մարգարեները, որոնք ձեզ համար մարգարեանում են»»:+
16 Իսկ քահանաներին ու այս ողջ ժողովրդին ասացի. «Եհովան ասում է. «Մի՛ լսեք ձեր մարգարեների խոսքերը, որոնք մարգարեանում են, թե՝ «Եհովայի տան պիտույքները շատ շուտով Բաբելոնից հետ են բերվելու»,+ քանի որ նրանք սուտ բաներ են մարգարեանում:+ 17 Մի՛ լսեք նրանց: Բաբելոնի թագավորին ծառայեք և ողջ կմնաք:+ Ինչո՞ւ այս քաղաքը ավերակների վերածվի: 18 Բայց եթե նրանք մարգարեներ են և իսկապես Եհովայի խոսքն են հայտնում, ապա թող Զորքերի տեր Եհովային աղերսեն, որպեսզի այն պիտույքները, որոնք մնացել են Եհովայի տանը, Հուդայի թագավորի պալատում և Երուսաղեմում, Բաբելոն չտարվեն»:
19 Լսեք, թե Զորքերի տեր Եհովան ինչ է ասում սյուների,+ ծովի,*+ սայլերի+ և մյուս իրերի մասին, որ մնացել են այս քաղաքում, 20 որոնք Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը իր հետ չվերցրեց, երբ Հուդայի թագավոր Հովակիմի որդի Հեքոնիային և Հուդայի ու Երուսաղեմի բոլոր իշխանավորներին Երուսաղեմից գերի էր տանում Բաբելոն:+ 21 Սա է ասում Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, այն իրերի մասին, որոնք մնացել են Եհովայի տանը, Հուդայի թագավորի պալատում և Երուսաղեմում. 22 «Դրանք Բաբելոն կտարվեն+ և այնտեղ կմնան մինչև այն օրը, երբ ուշադրություն դարձնեմ դրանց,*– ասում է Եհովան:– Հետո հետ կբերեմ ու կվերադարձնեմ այստեղ»»»:+
28 Այդ նույն տարում՝ Հուդայի թագավոր Սեդեկիայի+ իշխանության սկզբում՝ չորրորդ տարում՝ հինգերորդ ամսին, Ազուրի որդի Հանանիա մարգարեն, որը Գաբաոնից+ էր, Եհովայի տանը քահանաների և ամբողջ ժողովրդի ներկայությամբ ասաց ինձ. 2 «Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Ես կկոտրեմ Բաբելոնի թագավորի դրած լուծը:+ 3 Երկու տարի էլ չի անցնի, երբ այստեղ կվերադարձնեմ Եհովայի տան բոլոր պիտույքները, որոնք Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը վերցրել է այստեղից ու տարել Բաբելոն:+ 4 Կվերադարձնեմ նաև Հուդայի թագավոր Հովակիմի+ որդի Հեքոնիային+ ու Հուդայի բոլոր գերիներին, որոնց տարել են Բաբելոն,+– ասում է Եհովան,– որովհետև ես կոտրելու եմ Բաբելոնի թագավորի դրած լուծը»»:
5 Այդ ժամանակ Եհովայի տանը Երեմիա մարգարեն քահանաների և ողջ ժողովրդի առաջ դիմեց Հանանիա մարգարեին: 6 Երեմիա մարգարեն ասաց. «Ամեն:* Թող Եհովան այդպես անի: Թող Եհովան կատարի քո մարգարեական խոսքերը և Բաբելոնից այստեղ վերադարձնի Եհովայի տան պիտույքներն ու բոլոր գերիներին: 7 Սակայն խնդրում եմ, լսիր այն, ինչ ես կասեմ քեզ ու ողջ ժողովրդին: 8 Այն մարգարեները, որոնք վաղուց՝ ինձնից ու քեզնից առաջ են եղել, նույնպես մարգարեացել են շատ երկրների ու հզոր թագավորությունների մասին, որ այնտեղ պատերազմներ, աղետներ ու համաճարակներ են լինելու: 9 Բայց երբ մարգարեն խաղաղություն է մարգարեանում, և նրա խոսքը կատարվում է, այդ ժամանակ է պարզ դառնում, որ նրան իսկապես Եհովան է ուղարկել»:
10 Լսելով այդ խոսքերը՝ Հանանիա մարգարեն Երեմիա մարգարեի պարանոցից հանեց լուծը ու կոտրեց:+ 11 Հանանիան ամբողջ ժողովրդի ներկայությամբ ասաց. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Երկու տարի էլ չի անցնի, երբ նույն կերպ կկոտրեմ Նաբուգոդոնոսոր թագավորի դրած լուծը, որը բոլոր ազգերի պարանոցի վրա է»»:+ Եվ Երեմիա մարգարեն գնաց այդտեղից:
12 Այն բանից հետո, երբ Հանանիա մարգարեն Երեմիա մարգարեի պարանոցի վրայի լուծը կոտրեց, Եհովան ասաց Երեմիային. 13 «Գնա և Հանանիային ասա. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Փայտե լուծը կոտրեցիր,+ բայց դրա փոխարեն երկաթե լուծ կպատրաստես»: 14 Սա է ասում Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ես երկաթե լուծ եմ դնելու այս բոլոր ազգերի պարանոցի վրա, որպեսզի Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորին ծառայեն: Նրանք պիտի ծառայեն նրան:+ Նույնիսկ գազաններին եմ նրան տալու»»»:+
15 Երեմիա մարգարեն ասաց Հանանիա+ մարգարեին. «Լսի՛ր, Հանա՛նիա, Եհովան քեզ չի ուղարկել, բայց դու այս ժողովրդին դրդեցիր, որ ստի հավատա:+ 16 Դրա համար սա է ասում Եհովան. «Ես վերացնելու եմ քեզ երկրի երեսից: Այս տարի դու կմեռնես, որովհետև Եհովայի դեմ ըմբոստություն հրահրեցիր»»:+
17 Եվ Հանանիա մարգարեն այդ նույն տարում՝ յոթերորդ ամսին, մահացավ:
29 Սա է այն նամակը, որ Երեմիա մարգարեն Երուսաղեմից ուղարկեց գերեվարված ժողովրդի մեջ եղած երեցներին, ինչպես նաև քահանաներին, մարգարեներին ու ամբողջ ժողովրդին, որոնց Նաբուգոդոնոսորը Երուսաղեմից գերի էր տարել Բաբելոն: 2 Նա ուղարկեց նամակը այն բանից հետո, երբ Հեքոնիա+ թագավորը, մայր թագուհին,+ պալատականները, Հուդայի և Երուսաղեմի իշխանները, ինչպես նաև արհեստավորներն ու դարբինները* դուրս եկան Երուսաղեմից:+ 3 Երեմիան այն փոխանցեց Սաֆանի+ որդի Ելասայի և Քեղկիայի որդի Գամարիայի միջոցով, որոնց Հուդայի Սեդեկիա+ թագավորը ուղարկեց Բաբելոն՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի մոտ: Նամակում ասվում էր.
4 «Ահա թե Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ինչ է ասում բոլոր գերիներին, որոնց նա Երուսաղեմից գերեվարել տվեց Բաբելոն. 5 «Տներ կառուցեք ու ապրեք դրանցում, այգիներ տնկեք ու կերեք դրանց պտուղը: 6 Կին առեք և որդիներ ու աղջիկներ ունեցեք, ձեր որդիներին ու աղջիկներին ամուսնացրեք, որպեսզի նրանք էլ որդիներ ու աղջիկներ ունենան: Շատացեք այնտեղ, և թող ձեր թիվը չնվազի: 7 Նպաստեք այն քաղաքի խաղաղությանը, ուր ձեզ գերության եմ ուղարկել, և դրա համար Եհովային աղոթեք, որովհետև եթե այնտեղ խաղաղություն լինի, ձեզ համար էլ խաղաղություն կլինի:+ 8 Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Թույլ մի՛ տվեք, որ ձեր մեջ եղող մարգարեներն ու գուշակները խաբեն ձեզ,+ և մի՛ լսեք նրանց, ովքեր պատմում են իրենց տեսած երազները, 9 որովհետև Եհովան ասում է. «Նրանք իմ անունով սուտ բաներ են մարգարեանում ձեզ համար: Ես նրանց չեմ ուղարկել»»»:+
10 Սա է ասում Եհովան. «Երբ Բաբելոնում ձեր գերության 70 տարին լրանա, ես ուշադրություն կդարձնեմ ձեզ+ և կիրագործեմ իմ խոստումը. ձեզ այս վայրը կվերադարձնեմ:+
11 Ես լավ գիտեմ, թե ինչ եմ մտադրել ձեզ համար,– ասում է Եհովան:– Խաղաղություն եմ մտադրել, ոչ թե աղետ,+ որպեսզի ձեզ լավ ապագա և հույս տամ:+ 12 Դուք կկանչեք ինձ, կգաք ու կաղոթեք, ու ես կլսեմ ձեզ:+
13 Դուք հետ կդառնաք ինձ մոտ ու կերկրպագեք ինձ,+ որովհետև ձեր ամբողջ սրտով իմ առաջնորդությունը կփնտրեք:+ 14 Ես կընդունեմ ձեր երկրպագությունը,+– ասում է Եհովան:– Կհավաքեմ ձեզ՝ գերիներիդ, կհավաքեմ բոլոր ազգերից ու այն վայրերից, ուր ցրել եմ ձեզ,+ և հետ կբերեմ այնտեղ, որտեղից գերեվարել տվեցի,– ասում է Եհովան:+–
15 Բայց դուք ասում եք. «Եհովան մեզ մարգարեներ է տվել Բաբելոնում»:
16 Սա է ասում Եհովան Դավթի գահին նստած թագավորին,+ ողջ ժողովրդին, որ բնակվում է այս քաղաքում, և ձեր եղբայրներին, որոնք ձեզ հետ գերության չգնացին. 17 «Զորքերի տեր Եհովան ասում է. «Ես նրանց դեմ սուր, սով և համաճարակ* եմ ուղարկում:+ Նրանց կդարձնեմ փտած* թզերի պես, որոնք հնարավոր չէ ուտել:+
18 Նրանց կհետապնդեմ սրով,+ սովով ու համաճարակով և այնպես կանեմ, որ երկրի բոլոր թագավորությունները, իմանալով նրանց մասին, սարսափեն,+ նրանց անիծեն ու ապշահար լինեն: Նրանց ծաղրի*+ ու նախատինքի առարկա կդարձնեմ այն բոլոր ազգերի մեջ, ուր ցիրուցան եմ անելու,+ 19 որովհետև չլսեցին իմ խոսքերը,– ասում է Եհովան,– երբ նրանց մոտ ուղարկեցի իմ ծառաներին՝ մարգարեներին, երբ նորից ու նորից ուղարկեցի* նրանց»»:+
Բայց դուք* չլսեցիք,+– ասում է Եհովան:–
20 Լսեք Եհովայի խոսքը, դո՛ւք, բոլոր գերինե՛ր, որոնց Երուսաղեմից Բաբելոն ուղարկեցի: 21 Ահա թե Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ինչ է ասում Կոլայիայի որդի Աքաաբի և Մաասիայի որդի Սեդեկիայի մասին, որոնք իմ անունով սուտ բաներ են մարգարեանում.+ «Ես նրանց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքն եմ տալու, և նա ձեր աչքի առաջ սպանելու է նրանց: 22 Նրանց պատահածից հետո Բաբելոնում եղող Հուդայի բոլոր գերիները այս անեծքը կսկսեն տալ՝ «Թող Եհովան քեզ հետ վարվի այնպես, ինչպես վարվեց Սեդեկիայի և Աքաաբի հետ, որոնց Բաբելոնի թագավորը կրակի մեջ խորովեց», 23 որովհետև նրանք ամոթալի վարք են դրսևորում Իսրայելում՝+ անբարոյություն են գործում իրենց դրացիների կանանց հետ և իմ անունով սուտ բաներ են խոսում՝ ասում են այն, ինչը նրանց չեմ պատվիրել:+
Ես գիտեմ դա ու վկա եմ,+– ասում է Եհովան»»:
24 Իսկ նեհելամացի Սեմայիային+ ասա. 25 «Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Քո անունից դու Երուսաղեմում եղող ողջ ժողովրդին, Մաասիայի որդի Սոփոնիա+ քահանային և բոլոր քահանաներին նամակներ ես ուղարկել, որոնցում գրված էր. 26 «Եհովան քեզ քահանա է նշանակել Հովիադա քահանայի փոխարեն, որպեսզի դու Եհովայի տանը վերակացու լինես և հսկես ու ամեն խելացնոր մարդու, ով իրեն մարգարեի պես է պահում, կոճղերի* մեջ դնես:+ 27 Ուրեմն ինչո՞ւ անաթոթցի+ Երեմիային չես սաստել այն բանի համար, որ ձեր մեջ իրեն մարգարեի պես է պահում:+ 28 Նա նույնիսկ մեզ նամակ է ուղարկել Բաբելոն՝ ասելով. «Դա երկար է տևելու. տներ կառուցեք ու ապրեք դրանցում, այգիներ տնկեք ու կերեք դրանց պտուղը...»»»»»:+
29 Երբ Սոփոնիա+ քահանան այս նամակը կարդաց Երեմիա մարգարեի ներկայությամբ, 30 Եհովան խոսեց Երեմիայի հետ՝ ասելով. 31 «Լուր ուղարկիր գերեվարված ողջ ժողովրդին ու ասա. «Նեհելամացի Սեմայիայի մասին Եհովան ասում է. «Քանի որ Սեմայիան ձեզ համար մարգարեացավ, թեպետ ես նրան չէի ուղարկել, և փորձեց ստիպել ձեզ ստի հավատալ,+ 32 դրա համար Եհովան ասում է. «Ես պատժելու եմ նեհելամացի Սեմայիային և նրա սերունդներին: Այս ժողովրդի մեջ նրա սերնդից ոչ մեկը չի մնալու, և նա չի տեսնելու այն բարիքը, որ անելու եմ իմ ժողովրդի համար,– ասում է Եհովան,– որովհետև նա ըմբոստություն հրահրեց Եհովայի դեմ»»»»:
30 Եհովան ասաց Երեմիային. 2 «Ահա թե ինչ է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Մի գրքի մեջ գրիր այն բոլոր բաները, որ ասում եմ քեզ, 3 քանի որ օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ ես կհավաքեմ Իսրայելից և Հուդայից գերեվարված իմ ժողովրդին:+ Ես նրանց կվերադարձնեմ այն երկիրը, որը տվել եմ նրանց նախահայրերին, և այն դարձյալ նրանց սեփականությունը կլինի,– ասում է Եհովան»»:+
4 Եհովան Իսրայելին ու Հուդային այս խոսքերն ասաց:
5 Ահա Եհովայի խոսքերը.
«Սարսափահար մարդկանց ձայներ են լսվում,
Ամենուր վախ է, և խաղաղություն չկա:
6 Հարցրեք, խնդրում եմ, թե արդյոք տղամարդը կարող է ծննդաբերել:
Ինչո՞ւ են բոլորի երեսները գունատ:
Հակոբի համար այն նեղության ժամանակ է,
Բայց նա փրկվելու է:
8 Այդ օրը,– ասում է Զորքերի տեր Եհովան,– ես կկոտրեմ նրանց պարանոցի վրայի լուծը և նրանց պարանները երկու կես կանեմ, և օտարներն այլևս չեն ստրկացնի նրանց: 9 Նրանք կծառայեն իրենց Աստված Եհովային և իրենց թագավոր Դավթին, որին ես նրանց վրա կնշանակեմ:+
10 Բայց դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,– ասում է Եհովան,–
Մի՛ սարսափիր, ո՛վ Իսրայել:+
Որովհետև ես քեզ փրկելու եմ՝ հետ եմ դարձնելու հեռու տեղից,
Ու քո սերնդին՝ այն երկրից, որտեղ գերության մեջ է:+
Հակոբը կվերադառնա, հանդարտ ու հանգիստ կապրի,
Եվ ոչ ոք նրան չի վախեցնի:+
11 Չէ՞ որ ես քեզ հետ եմ,– ասում է Եհովան,– որ փրկեմ:
12 Ահա թե ինչ է ասում Եհովան.
«Քո անկումից հետո դու չես կարող ապաքինվել,+
Քո վերքն անդարմանելի է:
13 Չկա մեկը, որ դատական գործդ պաշտպանի,
Քո խոցը բուժելու միջոց չկա,
Ոչ մի բուժում չկա քեզ համար:
14 Քո բոլոր սիրեկանները մոռացել են քեզ,+
Դու նրանց այլևս պետք չես,
Որովհետև ես հարվածեցի քեզ, ինչպես թշնամին կհարվածեր,+
Պատժեցի, ինչպես դաժան մարդը կպատժեր,
Քանի որ քո հանցանքը մեծ է, և մեղքերը՝ շատ:+
15 Ինչո՞ւ ես աղաղակում քո վերքի պատճառով,
Քո ցավն անդարմանելի է:
Ես այս բաներն արեցի քեզ,
Քանի որ հանցանքդ մեծ է, և մեղքերդ՝ շատ:+
Քեզ կողոպտողներին կկողոպտեն,
Եվ քեզ թալանողներին որպես թալան կտամ ուրիշներին:+
17 Քեզ կապաքինեմ և վերքերդ կբուժեմ,+– ասում է Եհովան,–
Թեև քեզ վտարանդի կոչեցին՝ ասելով.
«Սա Սիոնն է, որը ոչ ոքի պետք չէ»»:+
18 Ահա թե ինչ է ասում Եհովան.
«Ես կգամ Հակոբի վրանների մոտ, կհավաքեմ գերիներին+
Ու խղճահարություն կզգամ նրա բնակավայրերի հանդեպ:
Քաղաքը կվերակառուցվի այն բլրի վրա, որտեղ որ եղել էր,+
Եվ ամրոցը կկանգնի իր ճիշտ տեղում:
19 Այնտեղից երախտագիտության խոսքեր ու ծիծաղ կլսվեն:+
Ես կշատացնեմ նրանց, ու նրանց թիվը չի նվազի:+
20 Հակոբի որդիները առաջվա պես կլինեն,
Նրանք ամուր և հաստատուն կդառնան իմ առաջ:+
Ես կպատժեմ նրանց ճնշողներին:+
21 Նրանց առաջնորդը նրանցի՛ց առաջ կգա,
Նրանց միջի՛ց դուրս կգա:
Ես թույլ կտամ, որ նա մոտենա ինձ, և նա կմոտենա»:
«Այլապես ո՞վ կհամարձակվի մոտենալ* ինձ,– ասում է Եհովան:–
22 Դուք իմ ժողովուրդը կդառնաք,+ և ես ձեր Աստվածը կլինեմ»:+
23 Եհովայի ցասումը փոթորկի պես կմոլեգնի,+
Սրընթաց մրրիկի պես չարագործների գլխավերևում կպտտվի:
24 Եհովայի բորբոքված բարկությունը չի հանգչի,
Մինչև որ նա իր մտադրությունները չկատարի ու ավարտին չհասցնի:+
Վերջին օրերում կհասկանաք դա:+
31 «Այդ ժամանակ,– ասում է Եհովան,– ես Աստված կլինեմ Իսրայելի բոլոր ընտանիքների համար, և նրանք իմ ժողովուրդը կլինեն»:+
2 Ահա թե ինչ է ասում Եհովան.
«Սրից փրկված ժողովուրդը անապատում բարեհաճության արժանացավ:
Իսրայելը գնում էր այնտեղ, որտեղ կարող էր հանգիստ առնել»:
3 Հեռվից Եհովան ինձ մոտ եկավ ու ասաց.
4 Քեզ նորից կվերակառուցեմ, և դու կվերակառուցվես,+
Ո՛վ Իսրայելի կույս, դու կրկին քո դափերը կվերցնես
Եվ կգնաս ուրախ-ուրախ պարելու:+
5 Դու դարձյալ խաղողի այգիներ ես տնկելու Սամարիայի լեռներում:+
Խաղողագործները կտնկեն դրանք ու կվայելեն դրանց պտուղը:+
6 Կգա օրը, երբ Եփրեմի լեռներում ժամապահները կգոչեն.
«Վե՛ր կացեք, եկե՛ք բարձրանանք Սիոն՝ մեր Աստված Եհովայի մոտ»»:+
7 Սա է ասում Եհովան.
«Ցնծությամբ կանչե՛ք Հակոբին:
Ուրախությամբ բացականչե՛ք, որովհետև ազգերի մեջ առաջնորդ եք:+
Հրապարակե՛ք դա, գովաբանե՛ք Աստծուն ու ասե՛ք.
«Ո՛վ Եհովա, փրկիր քո ժողովրդին՝ ողջ մնացած իսրայելացիներին»:+
Նրանց մեջ կլինեն կույր ու կաղ,+ հղի ու ծննդաբերող:
Որպես մեծ ժողովուրդ՝ նրանք բոլորը միասին կվերադառնան այստեղ:+
9 Նրանք կգան լացելով:+
Ես կառաջնորդեմ նրանց, երբ աղաչեն, որ բարեհաճ լինեմ նրանց հանդեպ:
Ես կտանեմ նրանց ջրի վտակների մոտ,+
Ուղիղ ճանապարհով, որտեղ չեն սայթաքի,
Որովհետև ես Իսրայելի Հայրն եմ, և Եփրեմը իմ առաջնեկն է»:+
10 Լսե՛ք Եհովայի խոսքը, ազգե՛ր,
Եվ հեռավոր կղզիներում ազդարարե՛ք այն ու ասե՛ք.+
«Իսրայելին ցրիվ տվողը կհավաքի նրան:
Նա կպահպանի նրան, ինչպես հովիվն է պահպանում իր հոտը:+
12 Նրանք կգան և ուրախությամբ կբացականչեն Սիոնի բարձունքի վրա+
Ու կշողան՝ տեսնելով Եհովայի բարությունը,*
Տեսնելով հացահատիկը, գինին,+ յուղը,
Հոտի գառներն ու հորթերը:+
13 «Այդ ժամանակ կույս աղջիկները ուրախությամբ կպարեն,
Կպարեն նաև երիտասարդներն ու տարեցները միասին:+
14 Քահանաներին առատ* կերակուրներով կկշտացնեմ,– ասում է Եհովան,–
15 Եհովան ասում է.
«Մի ձայն է լսվում Ռամայում՝+ ողբի և դառնագին լացի ձայն.
Ռաքելը լաց է լինում իր որդիների* համար:+
Նա չի ուզում մխիթարվել,
Որովհետև նրանք այլևս չկան»»:+
16 Սա է ասում Եհովան.
«Լաց մի՛ եղիր, աչքերիցդ սրբիր արտասուքը,
Որովհետև վարձատրվելու ես գործերիդ համար,– ասում է Եհովան,–
Որդիներդ վերադառնալու են թշնամու երկրից:+
18 Լսել եմ, թե ինչպես էր Եփրեմը ողբում.
«Ես ասես մի հորթ լինեի, որը վարժված չէ լուծ կրելու համար:
Դու ինձ խրատեցիր, ու ես ուղղվեցի:
Հետ դարձրու ինձ, և ես անմիջապես հետ կդառնամ,
Որովհետև դու Եհովան ես՝ իմ Աստվածը:
19 Ես հետ դարձա ու զղջացի,+
Խելքի եկա ու դառնացած՝ ազդրիս հարվածեցի:
Պատանեկությանս տարիներին գործած մեղքերի պատճառով
Ես ամաչեցի ու ինձ նվաստացած զգացի»:+
20 Մի՞թե Եփրեմը թանկագին որդի, կամ՝ սիրելի զավակ չէ ինձ համար:+
Թեև հաճախ նախատում եմ նրան, բայց, մեկ է, հիշում եմ:
Այդ պատճառով էլ սիրտս խոր ցավ է զգում* նրա համար:+
Ես անկասկած նրան խղճալու եմ,– ասում է Եհովան:+–
21 Քեզ համար ճանապարհի նշաններ դիր
Եվ նշանասյուներ կանգնեցրու:+
Ուշադրություն դարձրու այն ճանապարհին՝ այն ուղուն, որով պետք է գնաս:+
Հե՛տ դարձիր, ո՛վ Իսրայելի կույս, հե՛տ դարձիր քո քաղաքները:
22 Դեռ երկա՞ր ես թափառելու, ո՛վ անհավատարիմ դուստր:
Եհովան նոր բան է ստեղծել երկրի վրա.
Կինը ձգտելու է ունենալ ամուսնու հավանությունը»:*
23 Սա է ասում Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Երբ գերիներին հավաքեմ, Հուդայի երկրում և դրա քաղաքներում նորից կասեն. «Թող Եհովան օրհնի քեզ, ո՛վ արդար բնակավայր,+ սո՛ւրբ լեռ»:+ 24 Հուդայում միասին կբնակվեն քաղաքի բնակիչները, հողագործներն ու հովիվները:+ 25 Հոգնածին ուժ կտամ և հյուծվածին կհագեցնեմ»:+
26 Այդ ժամանակ զարթնեցի ու բացեցի աչքերս. ես անուշ քնել էի:
27 «Օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ Իսրայելն ու Հուդան կլցնեմ մարդկանցով և անասուններով:+
28 Ինչպես ուշադիր հետևում էի նրանց, որ արմատախիլ անեմ, քանդեմ, ավերեմ, կործանեմ ու վնասեմ,+ այդպես էլ հետևելու եմ, որ կառուցեմ ու տնկեմ,+– ասում է Եհովան:– 29 Այդ օրերին այլևս չեն ասի՝ «Հայրերը թթու խաղող կերան, բայց դրա թթու համը որդիներն առան»,+ 30 այլ ամեն մարդ իր իսկ մեղքի պատճառով կմեռնի: Ով թթու խաղող ուտի, նա էլ կառնի դրա թթու համը:
31 Օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ Իսրայելի և Հուդայի հետ նոր ուխտ եմ կապելու:+ 32 Այս մեկը նման չի լինի այն ուխտին, որ կապեցի նրանց նախահայրերի հետ այն օրը, երբ նրանց ձեռքից բռնած՝ հանեցի Եգիպտոսից:+ Եհովան ասում է. «Նրանք խախտեցին իմ այդ ուխտը,+ թեպետ ես նրանց միակ տերն* էի»:
33 Ուխտը, որ կկապեմ Իսրայելի հետ այդ օրերից հետո, սա է. իմ օրենքը նրանց ներսում կդնեմ+ և նրանց սրտում կգրեմ:+ Ես նրանց Աստվածը կլինեմ, իսկ նրանք՝ իմ ժողովուրդը,– ասում է Եհովան:+–
34 Նրանցից ոչ մեկը իր դրացուն կամ իր եղբորը այլևս չի սովորեցնի՝ ասելով՝ «Ճանաչի՛ր Եհովային»,+ քանի որ բոլորը՝ թե՛ հասարակ, թե՛ անվանի մարդիկ,* կճանաչեն ինձ,+– ասում է Եհովան:– Ես կներեմ նրանց անօրենությունը և նրանց մեղքն այլևս չեմ հիշի»:+
35 Սա է ասում Եհովան՝
Նա, ով արևը տվել է ցերեկը լուսավորելու համար
Եվ լուսնի ու աստղերի համար կանոններ է հաստատել, որ գիշերը լուսավորեն,
Ով փոթորկում է ծովը և ալեկոծում այն,
Ում անունը Զորքերի տեր Եհովա է.+
36 «Եթե այս կանոններն այլևս չգործեն,– ասում է Եհովան,–
Ապա Իսրայելի սերունդը ընդմիշտ կդադարի իմ առաջ ազգ լինելուց»:+
37 Ահա թե ինչ է ասում Եհովան. «Ինչպես որ անհնար է երկինքը չափել և երկրի հիմքերը հետազոտել, այնպես էլ անհնար է, որ ես մերժեմ Իսրայելի ողջ սերնդին նրա արածների պատճառով,– ասում է Եհովան:+–
38 Օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ քաղաքը Եհովայի համար կվերակառուցվի+ Անանայելի աշտարակից+ մինչև Անկյան դարպասը:+ 39 Եվ չափման լարը+ կձգվի ուղիղ դեպի առաջ մինչև Գարեբ բլուրը ու կշրջվի դեպի Գոաթ: 40 Ողջ հովիտը, որտեղ գցում են դիակներն ու թափում մոխիրը,* ինչպես նաև բոլոր դարավանդները* մինչև Կեդրոնի հովիտը,+ ընդհուպ մինչև Ձիերի դարպասի+ անկյունը՝ դեպի արևելք, սուրբ կլինեն Եհովայի համար:+ Դրանք այլևս երբեք արմատախիլ չեն լինի և չեն ոչնչացվի»:
32 Եհովան խոսեց Երեմիայի հետ Հուդայի թագավոր Սեդեկիայի իշխանության 10-րդ տարում, այսինքն՝ Նաբուգոդոնոսորի+ իշխանության 18-րդ տարում: 2 Այդ ժամանակ Բաբելոնի թագավորի զորքերը պաշարել էին Երուսաղեմը, իսկ Երեմիա մարգարեն Հուդայի թագավորի պալատում գտնվող Պահակախմբի բակում+ կալանքի տակ էր, 3 քանի որ Հուդայի թագավոր Սեդեկիան կալանավորել էր նրան՝+ ասելով. «Ինչո՞ւ ես մարգարեանում և ասում. «Սա է ասում Եհովան. «Այս քաղաքը ես Բաբելոնի թագավորի ձեռքն եմ հանձնելու, և նա զավթելու է այն:+ 4 Հուդայի թագավոր Սեդեկիան չի ազատվելու քաղդեացիների ձեռքից, այլ Բաբելոնի թագավորի ձեռքն է մատնվելու, և Սեդեկիան դեմ առ դեմ խոսելու է նրա հետ՝ նայելով նրա աչքերին:+ 5 Բաբելոնի թագավորը նրան Բաբելոն է տանելու, և նա այնտեղ է մնալու, մինչև որոշեմ, թե ինչպես եմ վարվելու նրա հետ,– ասում է Եհովան:– Թեպետ դուք պատերազմում եք քաղդեացիների դեմ, սակայն հաջողություն չեք ունենալու»»»:+
6 Երեմիան ասաց. «Եհովան խոսեց ինձ հետ՝ ասելով. 7 «Քո հորեղբայր Սեղումի որդի Անամայելը գալու է քեզ մոտ և ասելու է. «Գնիր իմ արտը, որն Անաթոթում+ է, որովհետև այն առաջինը գնելու* իրավունքը քեզ է պատկանում»»»:+
8 Որոշ ժամանակ անց, Եհովայի խոսքի համաձայն, հորեղբորս որդի Անամայելը եկավ ինձ մոտ՝ Պահակախմբի բակ, ու ասաց. «Գնիր, խնդրում եմ, իմ արտը, որն Անաթոթում է՝ Բենիամինի երկրում, որովհետև դու իրավունք ունես այն գնելու և դրա սեփականատերը լինելու: Գնիր այն»: Այդ ժամանակ ես հասկացա, որ դա Եհովայի կամքն է:
9 Ուստի հորեղբորս որդի Անամայելից գնեցի Անաթոթում գտնվող արտը՝ նրան վճարելով+ 17 սիկղ* արծաթ:* 10 Ես պայմանագիր կազմեցի,+ վրան կնիք դրեցի, վկաներ կանչեցի+ և կշռեցի փողը: 11 Ապա օրենքով սահմանված ընթացակարգի ու կանոնների համաձայն՝ վերցրի կնքված և չկնքված պայմանագրերը 12 ու դրանք Մաասիայի որդի Ներիայի+ որդի Բարուքին+ տվեցի հորեղբորս որդի Անամայելի և այն վկաների ներկայությամբ, որոնք ստորագրեցին դրանք, նաև այն բոլոր հրեաների ներկայությամբ, որոնք նստած էին Պահակախմբի բակում:+
13 Նրանց ներկայությամբ Բարուքին այս պատվերը տվեցի. 14 «Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ասում է՝ «Վերցրու այս պայմանագրերը՝ կնքվածը և չկնքվածը, ու մի կավե անոթի մեջ դիր, որպեսզի դրանք երկար ժամանակ պահվեն», 15 որովհետև սա է ասում Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Այս երկրում նորից տներ, արտեր և խաղողի այգիներ են գնվելու»»:+
16 Պայմանագրերը Ներիայի որդի Բարուքին տալուց հետո ես աղոթեցի Եհովային՝ ասելով. 17 «Ո՜վ Գերիշխան Տեր Եհովա, դու ես ստեղծել երկինքն ու երկիրը քո մեծ զորությամբ+ և հզոր* բազկով: Քեզ համար անհնարին ոչինչ չկա: 18 Դու հավատարիմ սեր* ես ցուցաբերում հազարավորների հանդեպ, սակայն հայրերի մեղքերի համար իրենց որդիներին անպատիժ չես թողնում:+ Դու ես ճշմարիտ Աստվածը, դու մեծ ես ու հզոր, քո անունը Զորքերի տեր Եհովա է: 19 Մեծ են քո մտադրությունները, և հզոր են քո գործերը:+ Քո աչքերը դիտում են մարդկանց բոլոր արարքները,+ որպեսզի յուրաքանչյուրին հատուցես՝ ըստ իր բռնած ուղու և գործերի:+ 20 Դու Եգիպտոսում նշաններ ցույց տվեցիր ու հրաշքներ արեցիր, որոնց մասին մարդիկ այսօր էլ գիտեն: Այդպիսով դու հայտնի դարձրիր քո անունը թե՛ Իսրայելում, թե՛ ուրիշ մարդկանց մեջ,+ ինչն այսօր էլ այդպես է: 21 Դու նշաններով ու հրաշքներով, քո զորավոր ձեռքով, հզոր բազկով և ահազդու գործերով Իսրայելին՝ քո ժողովրդին, հանեցիր Եգիպտոսից:+
22 Ժամանակի ընթացքում իսրայելացիներին այս երկիրը տվեցիր, ինչպես որ նրանց նախահայրերին երդվել էիր,+ մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում:+ 23 Նրանք եկան ու տիրացան այդ երկրին, սակայն չհնազանդվեցին քեզ և քո օրենքի համաձայն չապրեցին: Նրանք քո պատվերները չպահեցին, ուստի դու նրանց վրա այս աղետը բերեցիր:+ 24 Թշնամիները եկել են ու պատնեշներ կանգնեցրել, որ զավթեն քաղաքը:+ Սրի,+ սովի ու համաճարակի*+ պատճառով քաղաքը իր դեմ պատերազմող քաղդեացիների ձեռքում է հայտնվելու: Քո ասած բոլոր բաները կատարվեցին, ինչը և հիմա տեսնում ես: 25 Բայց դու, ո՛վ Գերիշխան Տեր Եհովա, ինձ ասացիր՝ «Գնիր արտը և վկաներ կանչիր», չնայած որ քաղաքը քաղդեացիների ձեռքն է տրվելու»:
26 Այդ ժամանակ Եհովան ասաց Երեմիային. 27 «Ես Եհովան եմ՝ ողջ մարդկության Աստվածը: Մի՞թե ինձ համար անհնարին բան կա: 28 Դրա համար ես՝ Եհովաս, սա եմ ասում. «Այս քաղաքը քաղդեացիների և Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքն եմ հանձնելու, և նա զավթելու է այն:+ 29 Այս քաղաքի դեմ կռվող քաղդեացիները կմտնեն քաղաք և կայրեն ու կմոխրացնեն այն:+ Նրանք հրի կմատնեն նաև այն տները, որոնց տանիքների վրա մարդիկ Բահաղին զոհեր և ուրիշ աստվածներին ըմպելիքի ընծաներ էին մատուցում, որպեսզի ինձ վիրավորեին:+
30 Իսրայելի և Հուդայի ժողովուրդը իրենց մանկությունից ի վեր անում են այն, ինչը չար է իմ աչքին:+ Իսրայելացիները շարունակ վիրավորում են ինձ իրենց արարքներով,– ասում է Եհովան:– 31 Այս քաղաքն իր կառուցման օրից մինչև այսօր զայրույթից ու բարկությունից բացի ուրիշ ոչինչ չի առաջացնում իմ մեջ,+ ուստի ես կհեռացնեմ նրան աչքիս առաջից+ 32 այն բոլոր չար գործերի պատճառով, որ Իսրայելն ու Հուդան արել են ինձ վիրավորելու համար՝ իրենք, իրենց թագավորները,+ իշխանները,+ քահանաներն ու մարգարեները,+ նաև Հուդայի և Երուսաղեմի բնակիչները: 33 Նրանք թիկունք դարձրին ինձ:+ Թեպետ ես նորից ու նորից սովորեցնում* էի նրանց, բայց ոչ ոք չէր լսում և չէր ցանկանում խրատ ընդունել:+ 34 Նրանք իրենց գարշելի կուռքերը իմ անունը կրող տան մեջ դրեցին, որ պղծեն այն:+ 35 Նաև Բահաղի սրբավայրերը կառուցեցին, որոնք Հիննոմի հովտում*+ են, որպեսզի այնտեղ իրենց որդիներին ու դուստրերին Մողոքի համար այրեն,+ ինչով և Հուդային մեղքի դրդեցին: Սակայն ես դա նրանց չէի պատվիրել+ և նման նողկալի բան երբևէ մտքովս* չէր անցել:
36 Այս քաղաքի մասին դուք ասում եք, թե այն սրով, սովով ու համաճարակով Բաբելոնի թագավորի ձեռքն է տրվելու: Բայց ահա թե ինչ է ասում Իսրայելի Աստված Եհովան. 37 «Ես կհավաքեմ նրանց այն բոլոր երկրներից, ուր ցրել եմ իմ բարկությամբ, զայրույթով ու մեծ ցասումով:+ Նրանց հետ կբերեմ այս վայրը, և նրանք ապահով կբնակվեն:+ 38 Նրանք իմ ժողովուրդը կլինեն, իսկ ես՝ նրանց Աստվածը:+ 39 Նրանց մեկ սիրտ+ ու մեկ ճանապարհ կտամ, որպեսզի միշտ վախենան ինձնից ի բարօրություն իրենց և իրենց երեխաների:+ 40 Նրանց հետ հավիտենական ուխտ կկապեմ,+ համաձայն որի՝ չեմ դադարի նրանց համար բարին անել:+ Եվ նրանց սրտերում իմ հանդեպ վախ կդնեմ, որ չհեռանան ինձնից:+ 41 Ես ցնծալու եմ՝ նրանց համար բարիք անելով+ իմ ողջ սրտով ու հոգով,* և նրանց առհավետ բնակեցնելու եմ այս երկրում»:+
42 Սա է ասում Եհովան. «Ինչպես որ մեծ աղետ բերեցի այս ժողովրդի վրա, այնպես էլ նրանց համար կանեմ այն բոլոր լավ բաները, որոնք խոստանում եմ:+ 43 Այս երկրում մարդիկ նորից արտեր են գնելու,+ թեև դուք ասում եք. «Այս երկիրն ամայի է՝ ո՛չ մարդ կա, ո՛չ կենդանի: Այն քաղդեացիների ձեռքն է տրվել»:
44 Բենիամինի երկրում, Երուսաղեմի շրջակայքում, Հուդայի քաղաքներում,+ լեռնային քաղաքներում, հովտային քաղաքներում+ և հարավային քաղաքներում մարդիկ արտեր են գնելու, պայմանագրեր են կազմելու և կնքելու ու վկաներ են կանչելու,+ որովհետև ես նրանց վերադարձնելու եմ գերությունից,+– ասում է Եհովան»»»:
33 Եհովան երկրորդ անգամ խոսեց Երեմիայի հետ, երբ նա Պահակախմբի բակում+ դեռ կալանքի տակ էր. 2 «Սա է ասում Եհովան՝ երկիրը Ստեղծողը, Եհովան, ով ձևավորեց ու հաստատեց այն, նա, ում անունը Եհովա է. 3 «Կանչիր ինձ, ու ես կպատասխանեմ քեզ և մեծամեծ ու անըմբռնելի բաներ կպատմեմ, որոնք դու չգիտես»:+
4 Ահա թե ինչ է ասում Իսրայելի Աստված Եհովան այս քաղաքի տների և Հուդայի թագավորների պալատների մասին, որոնք մարդիկ քանդեցին պատնեշներից ու սրից պաշտպանվելու համար,*+ 5 ինչպես նաև այն մարդկանց մասին, ովքեր գալիս են քաղդեացիների դեմ պատերազմելու, նրանց մասին, որոնց դիակներով են լցվելու տները, որոնց հարվածելու եմ իմ բարկությամբ և իմ ցասումով և որոնց չար գործերի պատճառով երես եմ թեքել այս քաղաքից. 6 «Այս քաղաքը կապաքինեմ ու կառողջացնեմ:+ Ես կբուժեմ ժողովրդին և առատորեն խաղաղություն ու ապահովություն* կտամ:+ 7 Հուդայի ու Իսրայելի ժողովրդին կվերադարձնեմ գերությունից+ և կամրացնեմ, ու ամեն ինչ առաջվա պես կլինի:+ 8 Ես կմաքրեմ նրանց իմ դեմ գործած իրենց բոլոր մեղքերից+ և կներեմ նրանց բոլոր մեղքերն ու հանցանքները, որ գործել են իմ դեմ:+ 9 Այս քաղաքի անունը ինձ համար ցնծություն կդառնա, և բոլոր ազգերը կգովաբանեն ու կփառաբանեն ինձ, երբ լսեն իմ ժողովրդի հանդեպ դրսևորածս բարության մասին:+ Նրանք վախով կհամակվեն ու կդողան՝+ իմանալով, որ բարիք եմ արել ու խաղաղություն եմ տվել այս քաղաքին»:+
10 Ահա թե ինչ է ասում Եհովան. «Այս վայրում, որի մասին կասեք՝ ամայի է, որտեղ ո՛չ մարդ կա, ո՛չ էլ անասուն, Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում, որոնք ավերակ ու անբնակ են դարձել, որտեղ չկա ո՛չ բնակիչ, ո՛չ անասուն, նորից կլսվեն 11 ցնծության և ուրախության ձայները,+ փեսայի և հարսի ձայները, նրանց ձայները, ովքեր կասեն. «Շնորհակալություն հայտնեք Զորքերի տեր Եհովային, քանի որ Եհովան բարի* է,+ քանի որ նրա հավատարիմ սերը հավերժական է»:+
Նրանք երախտագիտության զոհեր կբերեն Եհովայի տուն,+ որովհետև ես հետ եմ բերելու այս երկրից գերեվարվածներին: Եվ ամեն ինչ առաջվա պես կլինի»,– ասում է Եհովան:
12 Զորքերի տեր Եհովան ասում է. «Այս ամայի երկրում, որտեղ ո՛չ մարդ կա, ո՛չ անասուն, և դրա բոլոր քաղաքներում նորից արոտավայրեր կլինեն, ուր հովիվները հանգիստ առնելու կտանեն հոտերին:+
13 Լեռնային ու հովտային քաղաքներում, հարավային քաղաքներում, Բենիամինի երկրում, Երուսաղեմի շրջակայքում+ և Հուդայի մյուս քաղաքներում+ նորից հովիվները կհաշվեն իրենց հոտերը՝ իրենց ձեռքի տակով անցկացնելով»,– ասում է Եհովան:–
14 Օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ ես կկատարեմ Իսրայելի և Հուդայի վերաբերյալ տվածս բարի խոստումը:+ 15 Այդ ժամանակ Դավթին արդար ժառանգ* կտամ,+ և նա արդարադատություն ու արդարություն կիրագործի երկրի վրա:+ 16 Այդ օրերում Հուդան կփրկվի,+ և Երուսաղեմը ապահովության մեջ կբնակվի:+ Նա կկոչվի «Եհովան մեր արդարությունն է»:+
17 Եհովան ասում է. «Դավթի սերնդից միշտ կլինի մեկը, ով կնստի Իսրայելի գահին,+ 18 և ղևտացի քահանաներից միշտ կլինի մեկը, ով կծառայի իմ առաջ ու ողջակեզ, հացի ընծա և այլ զոհեր կմատուցի»»:
19 Եհովան դարձյալ խոսեց Երեմիայի հետ՝ ասելով. 20 «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Ինչպես հնարավոր չէ խափանել ցերեկվա և գիշերվա մասին իմ ուխտերը և այնպես անել, որ ցերեկն ու գիշերը ճիշտ ժամանակին չլինեն,+ 21 այնպես էլ հնարավոր չէ խափանել իմ ծառա Դավթի հետ կնքածս ուխտը.+ նրա սերնդից միշտ կլինի մեկը, ով կնստի նրա գահին:+ Հնարավոր չէ խափանել նաև այն ուխտը, որ կնքել եմ ինձ ծառայող ղևտացի քահանաների հետ:+ 22 Ես այնքան եմ շատացնելու իմ ծառա Դավթի սերունդը և ինձ ծառայող ղևտացիներին, որ երկնքի զորքերի* և ծովի ավազի պես անհաշվելի դառնան»»:
23 Եհովան դարձյալ խոսեց Երեմիայի հետ՝ ասելով. 24 «Չե՞ս լսել, որ այս ժողովուրդն ասում է. «Եհովան մերժելու է այն երկու տոհմերին, որոնց ընտրել է»: Մարդիկ անարգում են իմ ժողովրդին և այլևս ազգ չեն համարում:
25 Եհովան ասում է. «Ինչպես որ անփոփոխ են ցերեկվա ու գիշերվա մասին իմ ուխտն+ ու երկնքի և երկրի առնչությամբ հաստատածս կանոնները,+ 26 այնպես էլ անփոփոխ է իմ այն խոստումը, համաձայն որի՝ երբեք չեմ մերժի Հակոբի սերունդներին և իմ ծառա Դավթի սերունդներին, և նրա սերնդից միշտ կլինի մեկը, ով կիշխի Աբրահամի, Իսահակի և Հակոբի սերունդների վրա. չէ՞ որ ես վերադարձնելու եմ ժողովրդին գերությունից+ և խղճալու եմ նրան»»:+
34 Ահա թե Եհովան ինչ ասաց Երեմիային, երբ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը, նրա ողջ զորքն ու նրա տիրապետության տակ եղող թագավորությունները, ինչպես նաև բոլոր ժողովուրդները պատերազմում էին Երուսաղեմի ու դրա շրջակա քաղաքների դեմ.+
2 «Սա է ասում Իսրայելի Աստված Եհովան. «Գնա և խոսիր Հուդայի Սեդեկիա+ թագավորի հետ և ասա. «Եհովան ասում է. «Այս քաղաքը Բաբելոնի թագավորի ձեռքն եմ մատնելու, և նա կայրի այն:+ 3 Դու նրանից չես ազատվի, որովհետև անպայման կբռնվես ու նրա ձեռքը կտրվես:+ Դեմ առ դեմ կխոսես Բաբելոնի թագավորի հետ՝ նայելով նրա աչքերին, և կգնաս Բաբելոն»:+ 4 Սակայն լսիր Եհովայի խոսքը, ո՛վ Հուդայի թագավոր Սեդեկիա: Քո մասին Եհովան ասում է. «Դու սրով չես մեռնելու, 5 խաղաղության մեջ ես մեռնելու:+ Երբ քեզ թաղեն, քո պատվին անուշահոտություններ կայրեն, ինչպես որ քեզանից առաջ եղած թագավորների՝ քո հայրերի պատվին են այրել: Եվ քեզ համար կողբան ու կասեն՝ «Ա՜խ, ո՛վ տեր», որովհետև Եհովան ասում է. «Ես եմ ասել դա»»»»»:
6 Երուսաղեմում Երեմիա մարգարեն Հուդայի Սեդեկիա թագավորին հայտնեց այս բոլոր խոսքերը, 7 երբ Բաբելոնի թագավորի զորքերը կռվում էին Երուսաղեմի և Հուդայի չնվաճված քաղաքների՝+ Լաքիսի+ և Ազեկայի+ դեմ. Հուդայի քաղաքների մեջ միայն այս ամրացված քաղաքները չէին գրավվել:
8 Եհովան խոսեց Երեմիայի հետ այն բանից հետո, երբ Սեդեկիա թագավորը Երուսաղեմում եղող ժողովրդի հետ ստրուկներին ազատ արձակելու մասին ուխտ կապեց,+ 9 որ ամեն մեկը ազատ արձակի իր եբրայեցի ստրուկներին՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց, որպեսզի ոչ մի հրեա իր եղբորը այլևս որպես ստրուկ չպահի: 10 Եվ բոլոր իշխաններն ու ողջ ժողովուրդը հնազանդվեցին: Նրանք ուխտի մեջ մտան, համաձայն որի՝ ամեն մեկն իր ստրուկներին ու ստրկուհիներին պետք է ազատ արձակեր և այլևս ստրկության մեջ չպահեր: Նրանք հնազանդվեցին ու ազատ արձակեցին նրանց: 11 Սակայն հետո ազատ արձակած ստրուկներին ու ստրկուհիներին հետ բերեցին՝ ստիպելով նորից իրենց ստրուկները լինել: 12 Այդ ժամանակ Եհովան խոսեց Երեմիայի հետ: Եհովան ասաց.
13 «Սա է ասում Իսրայելի Աստված Եհովան. «Ես ուխտ կնքեցի ձեր նախահայրերի հետ+ այն օրը, երբ նրանց հանեցի Եգիպտոսից՝ ձեր ստրկության երկրից,+ և ասացի. 14 «Յոթերորդ տարում* ձեզանից յուրաքանչյուրը պետք է ազատ արձակի իր եբրայեցի եղբորը, ում գնել է, և ով վեց տարի ծառայել է իրեն: Դուք նրանց պիտի ազատ արձակեք»:+ Բայց ձեր նախահայրերը չլսեցին ինձ և ուշադրություն չդարձրին իմ ասածներին: 15 Վերջերս* դուք ուղղվեցիք ու արեցիք այն, ինչը ճիշտ է իմ աչքում՝ ձեր ազգակիցներին ազատ արձակեցիք և իմ անունը կրող տանը իմ առաջ ուխտ կնքեցիք, 16 սակայն հետո մտափոխվեցիք ու պղծեցիք իմ անունը՝+ հետ բերելով ձեր ստրուկներին ու ստրկուհիներին, որոնց ազատ էիք արձակել՝ թողնելով, որ գնան ուր ուզում են, և ստիպեցիք նրանց նորից ձեր ստրուկները դառնալ»:
17 Դրա համար Եհովան ասում է. «Դուք չհնազանդվեցիք ինձ և ձեր եղբայրներին ու ազգակիցներին ազատություն չտվեցիք:+ Ուստի այժմ ես այսպիսի ազատություն եմ տալիս ձեզ,– ասում է Եհովան,– դուք կմեռնեք սրից, համաճարակից* ու սովից:+ Ես այնպես կանեմ, որ իմանալով ձեզ պատահածի մասին՝ երկրի բոլոր թագավորությունները սարսափահար լինեն:+ 18 Այն մարդկանց, որոնք դրժեցին իմ ուխտը ու չկատարեցին այդ ուխտի խոսքերը, որ կապել էին իմ առաջ՝ հորթը երկու մասի բաժանելով ու դրա երկու կտորների մեջտեղով անցնելով,+ 19 այսինքն՝ Հուդայի իշխաններին ու Երուսաղեմի իշխաններին, պալատականներին, քահանաներին և այս երկրի ողջ ժողովրդին, որոնք անցան հորթի երկու կտորների մեջտեղով, 20 կմատնեմ իրենց թշնամիների և իրենց սպանել ցանկացողների ձեռքը: Նրանց մարմինները կերակուր կդառնան թռչունների ու գազանների համար:+ 21 Հուդայի թագավոր Սեդեկիային ու նրա իշխաններին կհանձնեմ իրենց թշնամիների՝ իրենց սպանել ցանկացողների ձեռքը և Բաբելոնի թագավորի զորքերի ձեռքը,+ որոնք հիմա նահանջում են:+
22 Ես հրաման կտամ,– ասում է Եհովան,– և նրանց նորից այս քաղաք կվերադարձնեմ: Նրանք կկռվեն քաղաքի դեմ, կգրավեն այն ու կայրեն:+ Հուդայի քաղաքները ամայի ու անբնակ կդարձնեմ»»:+
35 Հուդայի թագավորի՝ Հովսիայի որդի Հովակիմի+ օրոք Եհովան ասաց Երեմիային. 2 «Գնա Ռեքաբյանների+ մոտ, խոսիր նրանց հետ և նրանց բեր Եհովայի տան ճաշասենյակներից* մեկը ու գինի առաջարկիր»:
3 Ուստի հետս վերցրի Քաբասինիայի որդի Երեմիայի որդի Հեզոնիային, նրա եղբայրներին ու նրա բոլոր որդիներին, նաև բոլոր Ռեքաբյաններին 4 ու նրանց բերեցի Եհովայի տուն՝ Եգդոլիայի որդու՝ ճշմարիտ Աստծու մարդ Հանանի որդիների ճաշասենյակը, որը իշխանների ճաշասենյակի կողքին էր, որն էլ Սեղումի որդի դռնապան Մաասիայի ճաշասենյակի վերևում էր: 5 Ապա Ռեքաբյանների առջև գինով լի բաժակներ ու գավաթներ դրեցի և ասացի. «Գինի խմեք»:
6 Բայց նրանք պատասխանեցին. «Մենք գինի չենք խմի, որովհետև մեր նախահայր Ռեքաբի որդի Հովնադաբը+ պատվիրել է մեզ. «Դուք և ձեր որդիները երբեք գինի չխմեք: 7 Տուն չկառուցեք և սերմ չցանեք, խաղողի այգի չտնկեք կամ ձեռք չբերեք, այլ միշտ վրաններում կբնակվեք, որպեսզի երկար ապրեք այն երկրում, որտեղ պանդուխտ եք»: 8 Եվ մենք մինչ օրս հնազանդվում ենք Հովնադաբին՝ մեր նախահայր Ռեքաբի որդուն՝ կատարելով ամեն բան, որ նա պատվիրել է. մեզնից ոչ ոք երբևէ գինի չի խմում՝ ո՛չ մենք, ո՛չ մեր կանայք և ո՛չ էլ մեր որդիներն ու դուստրերը: 9 Մենք մեզ համար տներ չենք կառուցում և այգիներ, արտեր ու սերմեր չունենք: 10 Վրաններում ենք բնակվում և հնազանդվում ենք այն ամենին, ինչ մեր նախահայր Հովնադաբը պատվիրել է: 11 Բայց երբ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը դուրս եկավ պատերազմելու այս երկրի դեմ,+ մենք ասացինք. «Եկեք փախչենք քաղդեացիների ու ասորիների զորքերից և գնանք Երուսաղեմ»: Եվ հիմա մենք Երուսաղեմում ենք բնակվում»:
12 Եհովան ասաց Երեմիային. 13 «Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Գնա և Հուդայի ժողովրդին ու Երուսաղեմի բնակիչներին ասա. «Մի՞թե ձեզ շարունակ հորդոր չէր տրվում հնազանդվել իմ խոսքերին,+– ասում է Եհովան:– 14 Ռեքաբի որդի Հովնադաբը իր սերունդներին պատվիրեց գինի չխմել, և նրանք մինչ օրս հնազանդվում են իրենց նախահոր հրահանգին և գինի չեն խմում:+ Իսկ ես նորից ու նորից հորդորում* էի ձեզ, մինչդեռ դուք չէիք հնազանդվում ինձ:+ 15 Ես ձեզ մոտ էի ուղարկում իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին, նորից ու նորից էի ուղարկում* նրանց՝+ ասելով. «Խնդրում եմ, թողեք ձեր բռնած չար ուղին+ և ճիշտն արեք: Մի՛ պաշտեք ուրիշ աստվածների և մի՛ ծառայեք նրանց: Եթե այդպես վարվեք, կշարունակեք բնակվել այն երկրում, որը ձեզ ու ձեր նախահայրերին եմ տվել»:+ Բայց դուք չլսեցիք ինձ և ուշադրություն չդարձրիք ասածներիս: 16 Ռեքաբի որդի Հովնադաբի սերունդները պահում են իրենց նախահոր հրահանգը,+ բայց այս ժողովուրդը չի լսում ինձ»»:
17 Դրա համար սա է ասում Եհովան՝ Զորքերի Աստվածը՝ Իսրայելի Աստվածը. «Հուդայի և Երուսաղեմի բոլոր բնակիչների վրա ես բերելու եմ այն բոլոր աղետները, որոնց մասին նախազգուշացրել եմ,+ որովհետև ես խոսում էի, բայց նրանք չէին լսում, կանչում էի նրանց, բայց պատասխան չէին տալիս»»:+
18 Երեմիան ասաց Ռեքաբյաններին. «Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Քանի որ դուք հնազանդվում եք ձեր նախահայր Հովնադաբին՝ կատարում եք այն ամենը, ինչ նա պատվիրել է, և ամեն ինչ անում եք ճիշտ այնպես, ինչպես որ նա ասել է, 19 սա է ասում Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ռեքաբի որդի Հովնադաբի սերունդներից միշտ կլինի մեկը, ով կծառայի իմ առաջ»»»:
36 Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի+ իշխանության չորրորդ տարում Եհովան խոսեց Երեմիայի հետ՝ ասելով. 2 «Մի գլանաձև գիրք վերցրու և դրա մեջ գրիր այն բոլոր դատաստանական խոսքերը, որ ասել եմ քեզ Իսրայելի, Հուդայի+ և բոլոր ազգերի մասին՝+ սկսած այն օրից, երբ Հովսիայի իշխանության օրոք առաջին անգամ խոսեցի քեզ հետ, մինչև այսօր:+ 3 Հուդայի բնակիչները, լսելով, թե ինչ աղետ եմ մտադրվել բերել նրանց վրա, գուցե թողնեն իրենց բռնած չար ուղին, և ես կներեմ նրանց հանցանքն ու մեղքը»:+
4 Երեմիան կանչեց Ներիայի որդի Բարուքին+ և թելադրեց այն բոլոր խոսքերը, որ Եհովան ասել էր իրեն, և Բարուքը գրքում գրի առավ դրանք:+ 5 Դրանից հետո Երեմիան այս պատվերը տվեց Բարուքին՝ ասելով. «Ինձ արգելել են Եհովայի տուն մտնել: 6 Ուստի գնա ու այս գրքից բարձրաձայն կարդա Եհովայի խոսքերը, որ գրի առար իմ թելադրանքով: Եհովայի տանը ծոմապահության օրը դրանք բարձրաձայն կարդա ժողովրդի, այդ թվում՝ իրենց քաղաքներից եկող Հուդայի բոլոր բնակիչների համար: 7 Թերևս Եհովայի բարեհաճությունն ունենալու համար արված նրանց աղերսանքը հասնի նրան, և նրանք թողնեն իրենց բռնած չար ուղին, որովհետև Եհովան զգուշացրել է, որ այս ժողովրդի վրա թափելու է իր մեծ բարկությունն ու ցասումը»:
8 Ներիայի որդի Բարուքը ամեն ինչ արեց այնպես, ինչպես Երեմիա մարգարեն իրեն պատվիրել էր. Եհովայի տանը գրքից բարձրաձայն կարդաց Եհովայի խոսքերը:+
9 Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի+ իշխանության հինգերորդ տարում՝ իններորդ ամսին, հայտարարվեց, որ Երուսաղեմի բոլոր բնակիչները և Հուդայի քաղաքներից Երուսաղեմ եկած ողջ ժողովուրդը Եհովայի առաջ ծոմ պահեն:+ 10 Բարուքը Եհովայի տանը՝ Սաֆան+ գրագրի* որդի Գամարիայի+ սենյակում,* որը վերին գավիթում է՝ Եհովայի տան նոր դարպասի մուտքի մոտ, ողջ ժողովրդի համար գրքից սկսեց բարձրաձայն կարդալ Երեմիայի խոսքերը:+
11 Երբ Սաֆանի որդի Գամարիայի որդի Միքիան լսեց գրքից ընթերցված Եհովայի բոլոր խոսքերը, 12 գնաց թագավորի պալատ՝ քարտուղարի սենյակ, որտեղ նստած էին բոլոր իշխանները՝* Ելիսամա+ քարտուղարը, Սեմայիայի որդի Դալայիան, Աքբորի+ որդի Ելնաթանը,+ Սաֆանի որդի Գամարիան, Հանանիայի որդի Սեդեկիան և մյուս բոլոր իշխանները: 13 Միքիան հայտնեց նրանց այն բոլոր խոսքերը, որ լսել էր, երբ Բարուքը ժողովրդի ներկայությամբ ընթերցել էր գրքից:
14 Այդ ժամանակ բոլոր իշխանները Բարուքի մոտ ուղարկեցին Քուսիի ծոռ, Սելեմիայի թոռ, Նաթանիայի որդի Հուդիին, որ նրան ասի. «Վերցրու այն գիրքը, որն ընթերցում էիր ժողովրդի ներկայությամբ, և արի»: Ներիայի որդի Բարուքը վերցրեց գիրքն ու գնաց նրանց մոտ: 15 Նրանք ասացին. «Խնդրում ենք, նստիր և կարդա մեզ համար»: Բարուքն էլ կարդաց նրանց համար:
16 Երբ նրանք լսեցին այն ամենը, ինչ Բարուքը կարդաց, վախեցած իրար նայեցին ու ասացին նրան. «Մենք անպայման պիտի հայտնենք թագավորին այս բոլոր խոսքերը»: 17 Եվ Բարուքին հարցրին. «Ասա մեզ, խնդրում ենք, ինչպե՞ս գրի առար այս խոսքերը: Երե՞միան թելադրեց»: 18 Բարուքն էլ պատասխանեց. «Նա ինձ թելադրեց բոլոր խոսքերը, և ես թանաքով գրեցի այս գրքում»: 19 Իշխանները Բարուքին ասացին. «Դու և Երեմիան գնացեք թաքնվեք, և թող ոչ ոք չիմանա, թե որտեղ եք»:+
20 Դրանից հետո նրանք գիրքը տարան դրեցին Ելիսամա քարտուղարի սենյակում, գնացին թագավորի մոտ՝ գավիթ, ու հայտնեցին նրան այն ամենը, ինչ լսել էին:
21 Թագավորը Հուդիին+ ուղարկեց գիրքը բերելու: Նա էլ Ելիսամա քարտուղարի սենյակից գիրքը բերեց ու սկսեց կարդալ թագավորի և նրա կողքին կանգնած բոլոր իշխանների համար: 22 Իններորդ ամիսն էր.* թագավորը նստած էր ձմեռային տանը, և նրա առաջ վառվող կրակարան կար: 23 Երբ Հուդին ընթերցում էր երեք կամ չորս սյունակ, թագավորը դրանք քարտուղարի դանակով կտրում էր և գցում կրակարանի մեջ, մինչև որ ամբողջ գիրքը կրակարանի մեջ հայտնվեց: 24 Ո՛չ թագավորը, ո՛չ էլ նրա ծառաները, ովքեր լսեցին այդ խոսքերը, չվախեցան ու չպատռեցին իրենց հագուստները: 25 Եվ թեպետ Ելնաթանը,+ Դալայիան+ ու Գամարիան+ թագավորին աղաչեցին, որ գիրքը չայրի, բայց նա չլսեց նրանց: 26 Դեռ ավելին՝ թագավորը հրամայեց Հերամելին՝ թագավորի որդուն, ինչպես նաև Եզրիելի որդի Սարայիային ու Աբդեելի որդի Սելեմիային, որ բռնեն Բարուք քարտուղարին և Երեմիա մարգարեին: Սակայն Եհովան թաքցված պահեց նրանց:+
27 Այն բանից հետո, երբ թագավորը այրեց այն գիրքը, որի մեջ Բարուքը գրի էր առել Երեմիայի թելադրած խոսքերը, Եհովան նորից խոսեց Երեմիայի հետ՝+ ասելով. 28 «Մեկ ուրիշ գլանաձև գիրք վերցրու և դրա մեջ գրիր այն նույն խոսքերը, որ առաջին գրքում էին գրված, որը Հուդայի Հովակիմ թագավորն այրեց:+ 29 Հուդայի Հովակիմ թագավորի մասին ասա. «Եհովան ասում է. «Դու գիրքն այրեցիր՝ ասելով. «Ինչո՞ւ ես դրա մեջ գրել. «Բաբելոնի թագավորը անպատճառ գալու է և ավերելու է այս երկիրը: Նա ամայացնելու է այն. ո՛չ մարդ է թողնելու, ո՛չ կենդանի»»:+ 30 Ուստի սա է ասում Եհովան Հուդայի Հովակիմ թագավորի մասին. «Նրա սերնդից ոչ ոք չի նստի Դավթի գահին,+ իսկ նրա դիակը ցերեկվա շոգին և գիշերվա ցրտին ընկած կմնա գետնին:+ 31 Ես հաշիվ կպահանջեմ նրանից, նրա սերնդից և նրա ծառաներից իրենց մեղքերի համար: Ես նրանց, Երուսաղեմի բոլոր բնակիչների և Հուդայի ողջ ժողովրդի վրա կբերեմ այն աղետները, որոնց մասին նախազգուշացնում էի,+ բայց նրանք չէին լսում»»»»:+
32 Եվ Երեմիան մեկ ուրիշ գլանաձև գիրք վերցրեց ու տվեց Ներիայի որդի Բարուք քարտուղարին,+ որը Երեմիայի թելադրանքով դրա մեջ գրի առավ այն գրքի բոլոր խոսքերը, որը Հուդայի Հովակիմ թագավորը այրել էր:+ Այդ գրքում նման շատ խոսքեր էլ ավելացվեցին:
37 Հովակիմի որդի Քոնիայի*+ փոխարեն սկսեց իշխել Հովսիայի որդի Սեդեկիան,+ որին Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը Հուդայում թագավոր նշանակեց:+ 2 Սակայն նա, իր ծառաներն ու ժողովուրդը ուշադրություն չդարձրին Եհովայի խոսքերին, որոնք նա ասել էր Երեմիա մարգարեի միջոցով:
3 Սեդեկիա թագավորը Սելեմիայի որդի Հուքալին+ և Մաասիայի որդի Սոփոնիա+ քահանային ուղարկեց Երեմիա մարգարեի մոտ, որ ասեն նրան. «Խնդրում եմ, մեզ համար աղոթիր մեր Աստված Եհովային»: 4 Երեմիային դեռ չէին բանտարկել, ուստի նա ազատ շրջում էր ժողովրդի մեջ:+ 5 Այդ ժամանակ քաղդեացիները, որոնք պաշարել էին Երուսաղեմը, հետ քաշվեցին՝ լսելով,+ որ փարավոնի զորքը դուրս է եկել Եգիպտոսից:+ 6 Եհովան ասաց Երեմիա մարգարեին. 7 «Սա է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Հուդայի թագավորին, որը ձեզ ինձ մոտ է ուղարկել, ասեք. «Փարավոնի զորքը, որը գալիս է ձեզ օգնելու, հետ է դառնալու իր երկիր՝ Եգիպտոս:+ 8 Իսկ քաղդեացիները վերադառնալու են ու կռվեն այս քաղաքի դեմ, գրավելու են այն ու այրեն»:+ 9 Եհովան ասում է. «Մի՛ խաբեք ինքներդ ձեզ՝ ասելով՝ «Քաղդեացիները հաստատ նահանջելու են», որովհետև նրանք չեն նահանջելու: 10 Նույնիսկ եթե ձեր դեմ պատերազմող քաղդեացիների ամբողջ զորքին կոտորեք, և նրանցից միայն վիրավոր ռազմիկներ մնան, միևնույն է, նրանք դուրս կգան իրենց վրաններից և կայրեն այս քաղաքը»»»:+
11 Երբ քաղդեացիների զորքը փարավոնի զորքի պատճառով նահանջեց Երուսաղեմից,+ 12 Երեմիան Երուսաղեմից դուրս եկավ ու գնաց Բենիամինի երկիր,+ որ այնտեղ իր ժողովրդի մեջ իրեն պատկանող ժառանգությունը ստանա: 13 Երբ նա հասավ Բենիամինի դարպասի մոտ, պահակների վերակացուն՝ Հանանիայի որդի Սելեմիայի որդի Երիան, բռնեց Երեմիա մարգարեին ու ասաց. «Դու քաղդեացիների մոտ ես ուզում փախչել»: 14 Սակայն Երեմիան պատասխանեց. «Սո՛ւտ է, ես չեմ ուզում քաղդեացիների մոտ փախչել»: Բայց Երիան չլսեց Երեմիային: Նա ձերբակալեց նրան ու տարավ իշխանների մոտ: 15 Իշխանները խիստ բարկացան Երեմիայի վրա,+ ծեծեցին նրան ու բանտարկեցին+ Հովնաթան քարտուղարի տանը, որը բանտ էին դարձրել: 16 Երեմիային գցեցին ստորգետնյա բանտի խցերից մեկը, ու նա օրեր շարունակ այնտեղ մնաց:
17 Սեդեկիա թագավորը մարդ ուղարկեց Երեմիայի հետևից և իր պալատում գաղտնի հարցրեց նրան.+ «Եհովան որևէ բան հայտնե՞լ է»: Երեմիան պատասխանեց՝ «Այո՛, հայտնել է», ապա շարունակեց. «Դու Բաբելոնի թագավորի ձեռքն ես տրվելու»:+
18 Երեմիան Սեդեկիա թագավորին նաև ասաց. «Ես ի՞նչ մեղք եմ գործել քո դեմ, քո ծառաների ու այս ժողովրդի դեմ, որ ինձ բանտ եք գցել: 19 Ո՞ւր են ձեր մարգարեները, որոնք մարգարեանում էին՝ ասելով. «Բաբելոնի թագավորը ձեր և այս երկրի դեմ դուրս չի գալու»:+ 20 Եվ հիմա լսի՛ր, խնդրում եմ, տե՛ր իմ թագավոր: Բարեհաճ եղիր իմ հանդեպ, խնդրում եմ, և ինձ նորից մի՛ ուղարկիր Հովնաթան քարտուղարի տուն,+ այլապես ես կմեռնեմ այնտեղ»:+ 21 Ուստի Սեդեկիա թագավորը հրամայեց, որ նրան բանտարկեն Պահակախմբի բակում:+ Ամեն օր հացագործների փողոցից նրան մի կլոր հաց էին տալիս,+ մինչև որ քաղաքում ամբողջ հացը վերջացավ:+ Այսպես՝ Երեմիան մնաց Պահակախմբի բակում:
38 Մատթանի որդի Սափատիան, Փասուրի որդի Գոդողիան, Սելեմիայի որդի Հուքալը+ և Մելքիայի որդի Փասուրը+ լսեցին, որ Երեմիան ողջ ժողովրդին ասում էր այս խոսքերը. 2 «Սա է ասում Եհովան. «Ով որ մնա այս քաղաքում, սրից, սովից ու համաճարակից* կմեռնի,+ իսկ ով որ հանձնվի քաղդեացիներին, ողջ կմնա: Նրա կյանքը իր համար ավար կլինի, և նա կապրի»:+ 3 Ահա թե ինչ է ասում Եհովան. «Այս քաղաքն, անկասկած, Բաբելոնի թագավորի զորքի ձեռքն է տրվելու, և նա կգրավի այն»»:+
4 Իշխաններն ասացին թագավորին. «Խնդրում ենք, սպանել տուր այս մարդուն,+ որովհետև նման խոսքեր ասելով՝ նա թուլացնում է այս քաղաքում մնացած ռազմիկների, ինչպես նաև ողջ ժողովրդի մարտական ոգին:* Նա ոչ թե խաղաղություն է ցանկանում ժողովրդի համար, այլ՝ աղետ»: 5 Սեդեկիա թագավորը պատասխանեց. «Նա ձեր ձեռքերում է, որովհետև թագավորը չի կարող հետ պահել ձեզ»:
6 Նրանք վերցրին Երեմիային ու գցեցին թագավորի որդի Մելքիայի ջրհորը, որը Պահակախմբի բակում էր:+ Երեմիային պարաններով ցած իջեցրին: Ջրհորում ջուր չկար, միայն ցեխ էր, և Երեմիան սկսեց ցեխի մեջ ընկղմվել:
7 Եթովպացի Աբդիմելեքը,+ որը թագավորի արքունիքում պալատական* էր, լսեց, որ Երեմիային ջրհորն են գցել: Թագավորը նստած էր Բենիամինի դարպասի մոտ:+ 8 Աբդիմելեքը դուրս եկավ պալատից ու ասաց թագավորին. 9 «Տե՛ր իմ թագավոր, այս մարդիկ Երեմիա մարգարեի հետ շատ վատ են վարվել: Նրան գցել են ջրհորը, որտեղ նա սովամահ կլինի, որովհետև քաղաքում հաց չի մնացել»:+
10 Այդ ժամանակ թագավորը եթովպացի Աբդիմելեքին հրամայեց. «Այստեղից քեզ հետ 30 մարդ վերցրու, և Երեմիա մարգարեին ջրհորից դուրս հանեք, քանի դեռ նա չի մեռել»: 11 Աբդիմելեքը իր հետ մարդիկ վերցրեց ու գնաց թագավորի պալատ, իջավ գանձարանի նկուղային սենյակ,+ այնտեղից պատռված լաթեր ու մաշված կտորներ վերցրեց և դրանք պարաններով իջեցրեց Երեմիայի մոտ՝ ջրհորի մեջ: 12 Եթովպացի Աբդիմելեքն ասաց Երեմիային. «Այս լաթերն ու կտորները թևերիդ տակ դիր, որ պարանները չվնասեն քեզ»: Երեմիան այդպես էլ արեց: 13 Եվ նրանք Երեմիային պարաններով քաշեցին ու հանեցին ջրհորից: Դրանից հետո նա բանտարկված մնաց Պահակախմբի բակում:+
14 Սեդեկիա թագավորը Երեմիա մարգարեին բերել տվեց իր մոտ՝ Եհովայի տան երրորդ մուտքի մոտ, և ասաց նրան. «Ուզում եմ մի բան հարցնել, ինձնից ոչինչ չթաքցնես»: 15 Երեմիան ասաց Սեդեկիային. «Եթե քեզ ճիշտն ասեմ, դու հաստատ կսպանես ինձ: Եվ եթե խորհուրդ տամ, ինձ չես լսի»: 16 Սեդեկիա թագավորը գաղտնի երդվեց Երեմիային՝ ասելով. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ, ով կյանք է տվել մեզ. ես քեզ չեմ սպանի և չեմ հանձնի այն մարդկանց ձեռքը, որոնք ուզում են սպանել քեզ»:
17 Ապա Երեմիան ասաց Սեդեկիային. «Ահա թե ինչ է ասում Եհովան՝ Զորքերի Աստվածը՝ Իսրայելի Աստվածը. «Եթե հանձնվես Բաբելոնի թագավորի իշխաններին, ողջ կմնաս, և այս քաղաքը հրի չի մատնվի: Դու և քո տնեցիները չեք մեռնի:+ 18 Բայց եթե չհանձնվես Բաբելոնի թագավորի իշխաններին, այս քաղաքը քաղդեացիների ձեռքը կտրվի: Նրանք կայրեն այն,+ և դու չես ազատվի նրանց ձեռքից»»:+
19 Սեդեկիա թագավորն ասաց Երեմիային. «Ես վախենում եմ քաղդեացիների կողմն անցած հրեաներից, քանի որ եթե ինձ նրանց ձեռքը տան, նրանք ինձ հետ դաժանորեն կվարվեն»: 20 Բայց Երեմիան ասաց. «Քեզ նրանց ձեռքը չեն տա: Խնդրում եմ, հնազանդվիր Եհովայի խոսքերին, որոնք իմ միջոցով ասում է քեզ: Այդ ժամանակ քեզ համար լավ կլինի, ու դու ողջ կմնաս: 21 Իսկ եթե հրաժարվես հանձնվելուց, կկատարվի այն, ինչ Եհովան հայտնի է դարձրել ինձ. 22 Հուդայի թագավորի պալատում մնացած բոլոր կանայք կտարվեն Բաբելոնի թագավորի իշխանների մոտ:+ Կանայք կասեն.
«Այն մարդիկ, ում դու վստահում էիր, խաբել են քեզ ու հաղթել:+
Նրանց պատճառով ոտքերդ ցեխի մեջ են խրվել:
Իսկ հիմա նրանք թողել են քեզ»:
23 Քո բոլոր կանանց ու որդիներին քաղդեացիներին կտան, և դու նրանց ձեռքից չես ազատվի: Բաբելոնի թագավորը կբռնի քեզ,+ ու քո պատճառով այս քաղաքը հրի կմատնվի»:+
24 Սեդեկիան ասաց Երեմիային. «Ոչ ոքի չպատմես այս մասին, որպեսզի չմեռնես: 25 Եվ եթե իշխաններն իմանան, որ խոսել եմ քեզ հետ, և գան քեզ մոտ ու ասեն՝ «Պատմիր մեզ, թե ինչ ասացիր թագավորին: Մեզնից ոչինչ չթաքցնես, և մենք քեզ չենք սպանի:+ Թագավորը քեզ ի՞նչ ասաց», 26 պատասխանիր նրանց. «Ես թագավորին խնդրեցի, որ հետ չուղարկի ինձ Հովնաթանի տուն, որպեսզի այնտեղ չմեռնեմ»»:+
27 Որոշ ժամանակ անց իշխանները եկան Երեմիայի մոտ ու սկսեցին հարցուփորձ անել նրան: Նա էլ ասաց այն ամենը, ինչ թագավորը պատվիրել էր ասել: Եվ նրանք այլևս ոչինչ չասացին նրան, քանի որ չէին լսել, թե թագավորի հետ ինչ էր խոսել: 28 Երեմիան մնաց Պահակախմբի բակում մինչև այն օրը, երբ Երուսաղեմը գրավվեց:+ Եվ Երուսաղեմի գրավման ժամանակ նա դեռ այնտեղ էր:+
39 Հուդայի թագավոր Սեդեկիայի իշխանության իններորդ տարում՝ տասներորդ ամսին, Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը իր ողջ զորքով եկավ ու պաշարեց Երուսաղեմը:+
2 Սեդեկիայի իշխանության 11-րդ տարում՝ չորրորդ ամսվա իններորդ օրը, նրանք ճեղքեցին քաղաքի պարիսպը:+ 3 Բաբելոնի թագավորի բոլոր իշխանները մտան քաղաք ու նստեցին Մեջտեղի դարպասի մոտ:+ Նրանք էին սամեգար* Ներգելսարասարը, ռաբսարիս* Նաբավսարսեքիմը,* ռաբմագ* Ներգելսարասարը և Բաբելոնի թագավորի մնացած բոլոր իշխանները:
4 Նրանց տեսնելով՝ Հուդայի թագավոր Սեդեկիան և բոլոր ռազմիկները փախուստի դիմեցին:+ Գիշերը արքունական պարտեզի ճանապարհով և երկու պարիսպների միջև գտնվող դարպասով նրանք դուրս եկան քաղաքից ու գնացին Արաբա տանող ճանապարհով:+ 5 Բայց քաղդեացիների զորքը նրանց հետևից ընկավ և հասավ Սեդեկիային Երիքովի անապատային հարթավայրերում:+ Նրան բռնեցին ու տարան Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի մոտ՝ Ռեբլա,+ որը Եմաթում+ է, որտեղ էլ թագավորը նրա նկատմամբ դատավճիռ կայացրեց: 6 Ռեբլայում Բաբելոնի թագավորը Սեդեկիայի որդիներին նրա աչքի առաջ սպանել տվեց, նաև հրամայեց սպանել Հուդայի բոլոր հեղինակավոր մարդկանց:+ 7 Նա կուրացրեց Սեդեկիային, ապա կապեց պղնձե շղթաներով, որ տանի Բաբելոն:+
8 Քաղդեացիները այրեցին թագավորի պալատն ու ժողովրդի տները+ և փլուզեցին Երուսաղեմի պարիսպները:+ 9 Պահակազորի պետ Նաբուզարդանը+ Բաբելոն գերեվարեց նրանց, ովքեր մնացել էին քաղաքում, ովքեր հանձնվել էին իրեն, և մնացած ժողովրդին:
10 Բայց ամենաաղքատ մարդկանցից ոմանց, որոնք ընդհանրապես ոչինչ չունեին, պահակազորի պետ Նաբուզարդանը Հուդայում թողեց: Այդ օրը նա խաղողի այգիներ և արտեր տվեց նրանց, որպեսզի աշխատեն:*+
11 Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը պահակազորի պետ Նաբուզարդանին Երեմիայի վերաբերյալ հետևյալ կարգադրությունն արեց. 12 «Գնա, գտիր նրան ու հոգ տար նրա համար: Նրան վնաս չտաս, և ինչ էլ որ խնդրի, կանես»:+
13 Ուստի պահակազորի պետ Նաբուզարդանը, ռաբսարիս Նաբուսազաբանը, ռաբմագ Ներգելսարասարը և Բաբելոնի թագավորի բոլոր մեծամեծները 14 մարդիկ ուղարկեցին և Երեմիային դուրս բերեցին Պահակախմբի բակից+ ու հանձնեցին Սաֆանի+ որդի Աքիկամի+ որդի Գոդողիայի+ հոգածությանը, որպեսզի նա իր տուն տանի նրան: Եվ Երեմիան սկսեց ապրել ժողովրդի մեջ:
15 Երբ Երեմիան բանտարկված էր Պահակախմբի բակում,+ Եհովան ասաց նրան. 16 «Գնա և ասա եթովպացի Աբդիմելեքին.+ «Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Ես կատարելու եմ այս քաղաքի մասին իմ ասած խոսքերը և աղետ եմ բերելու, ոչ թե բարիք: Եվ այդ օրը դու կտեսնես, թե դրանք ինչպես են իրագործվելու:
17 Բայց քեզ կփրկեմ այդ օրը,– ասում է Եհովան,– և դու չես ընկնի այն մարդկանց ձեռքը, որոնցից վախենում ես:
18 Քեզ, անկասկած, կազատեմ: Քեզ չեն սպանի, և կյանքդ քեզ համար ավար կլինի,+ որովհետև դու վստահեցիր ինձ»,+– ասում է Եհովան»»:
40 Եհովան խոսեց Երեմիայի հետ այն բանից հետո, երբ պահակազորի պետ Նաբուզարդանը+ Ռամայում+ նրան ազատ արձակեց: Նաբուզարդանը նրան, ձեռնաշղթաներով կապված, տարել էր այնտեղ. նա Երուսաղեմից և Հուդայից Բաբելոն տարվող գերիների մեջ էր: 2 Պահակազորի պետը մի կողմ տարավ նրան ու ասաց. «Քո Աստված Եհովան նախապես ասել էր, որ այս վայրի վրա աղետ է բերելու: 3 Եվ Եհովան արեց այն, ինչ ասել էր, որովհետև դուք մեղք գործեցիք Եհովայի դեմ ու չհնազանդվեցիք նրան: Դրա համար էլ այդ բանը պատահեց ձեզ:+ 4 Այսօր ես հանում եմ ձեռնաշղթաներդ: Եթե ուզում ես ինձ հետ գալ Բաբելոն, արի, և ես հոգ կտանեմ քեզ համար, բայց եթե չես ուզում, մի՛ արի: Ողջ երկիրը քո առաջ է. գնա, ուր որ ցանկանում ես»:+
5 Մինչ Երեմիան մտածում էր՝ վերադառնա, թե ոչ, Նաբուզարդանն ասաց. «Վերադարձիր Սաֆանի+ որդի Աքիկամի+ որդի Գոդողիայի+ մոտ, որին Բաբելոնի թագավորը նշանակել է Հուդայի քաղաքների ղեկավար, և նրա հետ ժողովրդի մեջ բնակվիր: Կամ էլ գնա այնտեղ, ուր ուզում ես»:
Այնուհետև պահակազորի պետը նրան ուտելիք ու նվեր տվեց և թողեց, որ գնա: 6 Երեմիան գնաց Աքիկամի որդի Գոդողիայի մոտ՝ Մասփա,+ և նրա հետ բնակվեց ժողովրդի մեջ, որը մնացել էր այդ երկրում:
7 Որոշ ժամանակ անց բոլոր զորագլուխները, որոնք այդ երկրում էին, և իրենց մարդիկ, լսեցին, որ Բաբելոնի թագավորը Աքիկամի որդի Գոդողիային նշանակել է երկրի ղեկավար և նրա հոգածությանն է հանձնել այնտեղ ապրող աղքատ մարդկանց՝ տղամարդկանց, կանանց ու երեխաներին, որոնց չէին գերեվարել Բաբելոն:+ 8 Ուստի Նաթանիայի որդի Իսմայելը,+ Կարեի որդիները՝ Հոհանանն+ ու Հովնաթանը, Թանհումեթի որդի Սարայիան, նետոֆացի Եֆայի որդիները և մաքաթացու որդի Հեզանիան+ իրենց մարդկանց հետ եկան Գոդողիայի մոտ՝ Մասփա:+ 9 Սաֆանի որդի Աքիկամի որդի Գոդողիան երդվեց նրանց ու նրանց մարդկանց՝ ասելով. «Մի՛ վախեցեք քաղդեացիներին ծառայելուց: Բնակվեք այս երկրում ու Բաբելոնի թագավորին ծառայեք, և ձեզ համար լավ կլինի:+ 10 Իսկ ես կմնամ Մասփայում, որպեսզի ձեզ ներկայացնեմ մեզ մոտ եկող քաղդեացիների առաջ: Դուք էլ գինի, ամառային մրգեր և յուղ հավաքեք ձեր ամանների մեջ ու ձեր զբաղեցրած քաղաքներում բնակվեք»:+
11 Բոլոր հրեաները, ովքեր Մովաբում էին, ամմոնացիների մեջ, Եդոմում և մնացած երկրներում, նույնպես լսեցին, որ Բաբելոնի թագավորը Հուդայում մարդիկ է թողել և նրանց վրա ղեկավար է նշանակել Սաֆանի որդի Աքիկամի որդի Գոդողիային: 12 Եվ բոլոր հրեաները սկսեցին վերադառնալ այն վայրերից, որտեղ ցրված էին: Նրանք եկան Հուդա՝ Մասփա՝ Գոդողիայի մոտ, և մեծ քանակությամբ գինի ու ամառային մրգեր հավաքեցին:
13 Կարեի որդի Հոհանանը և այդ երկրում եղող բոլոր զորագլուխները եկան Գոդողիայի մոտ՝ Մասփա, 14 և ասացին նրան. «Գիտե՞ս, որ ամմոնացիների+ թագավոր Բաալիսը Նաթանիայի որդի Իսմայելին ուղարկել է, որ սպանի քեզ»:+ Սակայն Աքիկամի որդի Գոդողիան չհավատաց նրանց:
15 Կարեի որդի Հոհանանը Մասփայում Գոդողիային գաղտնի ասաց. «Ուզում եմ գնալ ու սպանել Նաթանիայի որդի Իսմայելին. այդ մասին ոչ ոք չի իմանա: Ինչո՞ւ նա սպանի քեզ, ինչո՞ւ Հուդայի բոլոր բնակիչները, որոնք քեզ մոտ են հավաքվել, ցիրուցան լինեն, և Հուդայում մնացածները կործանվեն»: 16 Բայց Աքիկամի որդի Գոդողիան+ ասաց Կարեի որդի Հոհանանին. «Չանե՛ս այդ բանը, որովհետև այն, ինչ Իսմայելի մասին ասում ես, սուտ է»:
41 Յոթերորդ ամսում Ելիսամայի որդի Նաթանիայի որդի Իսմայելը,+ որը թագավորական սերնդից էր և թագավորի նշանավոր մարդկանցից մեկը, տասը մարդկանց հետ եկավ Աքիկամի որդի Գոդողիայի մոտ՝ Մասփա:+ Եվ մինչ նրանք միասին հաց էին ուտում Մասփայում, 2 Նաթանիայի որդի Իսմայելը և նրա հետ եղող տասը մարդիկ վեր կացան ու Սաֆանի որդի Աքիկամի որդի Գոդողիային սրով հարվածեցին: Այսպիսով՝ Իսմայելը սպանեց նրան, ում Բաբելոնի թագավորը այդ երկրի ղեկավար էր նշանակել: 3 Իսմայելը սպանեց նաև բոլոր այն հրեաներին, որոնք Գոդողիայի հետ Մասփայում էին, և այնտեղ գտնվող քաղդեացի ռազմիկներին:
4 Գոդողիայի սպանության հաջորդ օրը, երբ դեռ ոչ ոք չգիտեր պատահածի մասին, 5 Սյուքեմից,+ Սելովից+ և Սամարիայից+ 80 մարդ եկավ: Նրանք սափրել էին իրենց մորուքները, պատառոտել էին հագուստները, իսկ մարմինների վրա՝ կտրվածքներ արել:+ Նրանց ձեռքին հացի ընծաներ և կնդրուկ* կային,+ որոնք նրանք տանում էին Եհովայի տուն: 6 Նաթանիայի որդի Իսմայելը Մասփայից դուրս եկավ՝ նրանց դիմավորելու: Նա քայլում էր ու լաց լինում և երբ հանդիպեց նրանց, ասաց. «Գնանք Աքիկամի որդի Գոդողիայի մոտ»: 7 Սակայն երբ նրանք մտան քաղաք, Նաթանիայի որդի Իսմայելը և իր մարդիկ սկսեցին սպանել նրանց ու ջրամբարի մեջ գցել:
8 Բայց նրանց միջից տասը մարդ ասաց Իսմայելին. «Մեզ մի՛ սպանիր, որովհետև մենք դաշտում թաքցրած սննդի պաշար ունենք՝ ցորեն, գարի, յուղ ու մեղր»: Եվ նա չսպանեց նրանց. չվարվեց այնպես, ինչպես իրենց եղբայրների հետ էր վարվել: 9 Իսմայելը իր սպանած մարդկանց դիակները գցել էր այն մեծ ջրամբարի մեջ, որը Ասա թագավորը կառուցել էր այն ժամանակ, երբ Իսրայելի Բաասա թագավորը պատերազմում էր նրա հետ:+ Այդ ջրամբարն էր, որ Նաթանիայի որդի Իսմայելը լցրեց սպանվածներով:
10 Իսմայելը գերի վերցրեց Մասփայում մնացած ժողովրդին,+ այդ թվում՝ թագավորի դուստրերին և այն բոլոր մարդկանց, ովքեր մնացել էին Մասփայում, և ում պահակազորի պետ Նաբուզարդանը հանձնել էր Աքիկամի որդի Գոդողիայի հոգածությանը:+ Նաթանիայի որդի Իսմայելը նրանց գերի վերցրեց ու գնաց, որ ամմոնացիների+ կողմն անցնի:
11 Երբ Կարեի որդի Հոհանանը+ և նրա հետ եղող բոլոր զորագլուխները լսեցին Նաթանիայի որդի Իսմայելի չար արարքների մասին, 12 հավաքեցին բոլոր մարդկանց ու գնացին նրա դեմ կռվելու: Նրանք Իսմայելին գտան Գաբաոնում՝ մեծ ջրավազանի* մոտ:
13 Տեսնելով Կարեի որդի Հոհանանին և նրա հետ եղող բոլոր զորագլուխներին՝ ժողովուրդը, որին Իսմայելը գերի էր վերցրել, ուրախացավ: 14 Մասփայից գերեվարված ժողովուրդը+ շրջվեց ու գնաց Կարեի որդի Հոհանանի մոտ: 15 Իսկ Նաթանիայի որդի Իսմայելը ութ մարդկանցով փախավ Հոհանանից և գնաց ամմոնացիների մոտ:
16 Կարեի որդի Հոհանանը և նրա հետ եղող բոլոր զորագլուխները իրենց հետ վերցրին Մասփայից գերեվարված մարդկանց, որոնց նրանք ազատել էին Նաթանիայի որդի Իսմայելի ձեռքից այն բանից հետո, երբ նա սպանել էր Աքիկամի որդի Գոդողիային:+ Նրանք Գաբաոնից հետ բերեցին տղամարդկանց, ռազմիկներին, կանանց, երեխաներին ու պալատականներին: 17 Նրանք գնացին և կանգ առան Քամաամի իջևանատանը՝ Բեթլեհեմի+ մոտ, որպեսզի հետո Եգիպտոս գնան,+ 18 քանի որ վախենում էին քաղդեացիներից: Պատճառն այն էր, որ Նաթանիայի որդի Իսմայելը սպանել էր Աքիկամի որդի Գոդողիային՝ մեկին, ում Բաբելոնի թագավորը այդ երկրի ղեկավար էր նշանակել:+
42 Այդ ժամանակ բոլոր զորագլուխները, Կարեի որդի Հոհանանը,+ Օսեիայի որդի Հեզանիան և ամբողջ ժողովուրդը՝ թե՛ հասարակ, թե՛ անվանի մարդիկ,* 2 մոտեցան Երեմիա մարգարեին ու ասացին. «Խնդրում ենք, լսիր մեր աղաչանքը և աղոթիր քո Աստված Եհովային մեզ համար՝ այս ողջ ժողովրդի համար, որովհետև շատ էինք, բայց ինչպես տեսնում ես, քիչ ենք մնացել:+ 3 Թող քո Աստված Եհովան մեզ ասի, թե որ ճանապարհով գնանք և ինչ անենք»:
4 Երեմիա մարգարեն ասաց նրանց. «Լավ, ես կկատարեմ ձեր խնդրանքն ու կաղոթեմ ձեր Աստված Եհովային: Եվ հետո կհայտնեմ Եհովայի ասած բոլոր խոսքերը: Ոչ մի խոսք ձեզնից չեմ թաքցնի»:
5 Նրանք էլ ասացին Երեմիային. «Թող Եհովան ճշմարիտ ու հավատարիմ վկա լինի և պատժի մեզ, եթե մենք ճշգրտորեն չկատարենք այն, ինչ Եհովան կասի մեզ քո միջոցով: 6 Մեզ դուր գան նրա խոսքերը, թե ոչ, մենք հնազանդվելու ենք մեր Աստված Եհովային, ում մոտ ուղարկում ենք քեզ: Մեզ համար լավ կլինի, քանի որ մենք հնազանդվելու ենք մեր Աստված Եհովային»:
7 Տասը օր հետո Եհովան խոսեց Երեմիայի հետ: 8 Ուստի Երեմիան կանչեց Կարեի որդի Հոհանանին, նրա հետ եղող բոլոր զորագլուխներին և ողջ ժողովրդին՝ թե՛ հասարակ, թե՛ անվանի մարդկանց,+ 9 ու ասաց. «Սա է ասում Իսրայելի Աստված Եհովան, ում մոտ դուք ինձ ուղարկեցիք ձեր աղաչանքը ներկայացնելու համար. 10 «Եթե մնաք այս երկրում, այնպես կանեմ, որ բարգավաճեք, և չեմ կործանի ձեզ, արմատախիլ չեմ անի, այլ կտնկեմ, որովհետև կափսոսամ,* որ ձեզ վրա այդ աղետը բերեցի:+ 11 Մի՛ վախեցեք Բաբելոնի թագավորից, որը ձեզ ահ է ներշնչում:+
Մի՛ վախեցեք նրանից,– ասում է Եհովան,– որովհետև ես ձեզ հետ եմ, ես կփրկեմ ձեզ ու կազատեմ նրա ձեռքից: 12 Ձեր հանդեպ գթասրտություն կդրսևորեմ,+ և նա էլ ձեր հանդեպ գթասիրտ կլինի ու ձեզ կվերադարձնի ձեր երկիր:
13 Բայց եթե ասեք՝ «Ո՛չ, մենք չենք մնա այս երկրում», ու չհնազանդվեք ձեր Աստված Եհովային՝ 14 ասելով՝ «Մենք կգնանք Եգիպտոս,+ որտեղ ո՛չ պատերազմ կտեսնենք, ո՛չ եղջերափողի ձայն կլսենք, ո՛չ էլ հացի կարոտ կլինենք, և այնտեղ կապրենք», 15 ուրեմն լսեք, թե Եհովան ինչ է ասում, ո՛վ Հուդայում մնացած մարդիկ: Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Եթե հաստատ որոշեք գնալ Եգիպտոս և գնաք ու բնակություն հաստատեք* այնտեղ, 16 այդ ժամանակ սուրը, որից վախենում եք, Եգիպտոսում ձեզ կհասնի, և սովը, որից սարսափում եք, մինչև Եգիպտոս ձեզ կհետապնդի, և դուք այնտեղ կմեռնեք:+ 17 Ով որոշի գնալ Եգիպտոս՝ բնակվելու, այնտեղ կմեռնի սրից, սովից ու համաճարակից:* Ոչ ոք չի վերապրի կամ չի փրկվի այն աղետից, որ բերելու եմ նրանց վրա»»:
18 Սա է ասում Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ինչպես իմ զայրույթն ու ցասումը թափվեցին Երուսաղեմի բնակիչների վրա,+ այնպես էլ իմ ցասումը կթափվի ձեզ վրա, եթե գնաք Եգիպտոս: Ձեզ կանիծեն, կանպատվեն ու կնվաստացնեն: Դուք զարհուրելի տեսարան կդառնաք,+ և այս երկիրը այլևս չեք տեսնի»:
19 Ո՛վ Հուդայում մնացած մարդիկ, Եհովան ասաց ձեզ, որ չգնաք Եգիպտոս: Իմացեք. այսօր ես նախազգուշացնում եմ ձեզ, 20 որ ձեր մեղքի դիմաց կյանքով եք հատուցելու, քանի որ ինձ ուղարկեցիք ձեր Աստված Եհովայի մոտ՝ ասելով. «Մեզ համար աղոթիր մեր Աստված Եհովային ու հայտնիր մեզ այն, ինչ մեր Աստված Եհովան կասի, և մենք այդպես կանենք»:+ 21 Ես այսօր հայտնում եմ ձեզ այդ խոսքերը, բայց դուք չեք հնազանդվելու ձեր Աստված Եհովային և չեք անելու այն ամենը, ինչը իմ միջոցով նա ասել է:+ 22 Ուստի հաստատ իմացեք, որ դուք սրից, սովից ու համաճարակից մեռնելու եք այն վայրում, ուր ուզում եք գնալ և բնակվել»:+
43 Երբ Երեմիան ժողովրդին հայտնեց իրենց Աստված Եհովայի խոսքերը՝ այն բոլոր խոսքերը, որոնք իրենց Աստված Եհովան փոխանցել էր նրա միջոցով, 2 Օսեիայի որդի Ազարիան, Կարեի որդի Հոհանանը+ և բոլոր հանդուգն մարդիկ ասացին Երեմիային. «Սո՛ւտ ես ասում: Մեր Աստված Եհովան քեզ չի ուղարկել մեզ մոտ, որ ասես. «Մի՛ գնացեք Եգիպտոս՝ այնտեղ բնակվելու համար»: 3 Ներիայի որդի Բարուքը+ քեզ մեր դեմ է տրամադրում, որ մենք քաղդեացիների ձեռքն ընկնենք, որպեսզի մեզ սպանեն կամ գերի տանեն Բաբելոն»:+
4 Կարեի որդի Հոհանանը, բոլոր զորագլուխներն ու ողջ ժողովուրդը չհնազանդվեցին Եհովային, ով պատվիրել էր նրանց մնալ Հուդայում: 5 Կարեի որդի Հոհանանը և բոլոր զորագլուխները վերցրին Հուդայում մնացած ժողովրդին, որը ցրվել էր տարբեր ազգերի մեջ և վերադարձել Հուդա՝ բնակվելու՝+ 6 տղամարդկանց, կանանց, երեխաներին, թագավորի դուստրերին և բոլոր նրանց, ում պահակազորի պետ Նաբուզարդանը+ Սաֆանի+ որդի Աքիկամի+ որդի Գոդողիայի+ հոգածությանն էր հանձնել, ինչպես նաև վերցրին Երեմիա մարգարեին ու Ներիայի որդի Բարուքին 7 և գնացին Եգիպտոս, որովհետև չհնազանդվեցին Եհովային: Նրանք հասան Տափնաս:+
8 Տափնասում Եհովան ասաց Երեմիային. 9 «Մեծ քարեր վերցրու և հրեաների աչքի առաջ Տափնասում փարավոնի տան մուտքի մոտի քարահատակի աղյուսների արանքում թաքցրու դրանք՝ պատելով շաղախով: 10 Հետո ասա նրանց. «Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Ես կանչում եմ իմ ծառային՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին:+ Նրա գահը դնելու եմ հենց այս քարերի վրա, որոնք թաքցրել եմ, և նա իր արքայական վրանը դրանց վրա կտարածի:+ 11 Նա կգա ու կհարձակվի Եգիպտոսի վրա:+ Ոմանք մահացու հիվանդությունից կմեռնեն, ոմանք կգերեվարվեն, ուրիշներն էլ սրով կսպանվեն:+ 12 Ես հրի կմատնեմ Եգիպտոսի աստվածների տաճարները:+ Նա կայրի դրանք, իսկ կուռքերը* գերության կտանի: Նա իր վրա կփաթաթի Եգիպտոսը, ինչպես որ հովիվն է իր վրա փաթաթում իր հագուստը, և այնտեղից անվնաս* կհեռանա: 13 Նա ջարդուփշուր կանի Բեթսամյուսի* սյուները,* որը Եգիպտոսում է, ու կայրի Եգիպտոսի աստվածների տաճարները»»»:
44 Սա է Աստծու ասած այն խոսքը, որը Երեմիան հայտնեց բոլոր այն հրեաներին, որոնք ապրում էին Եգիպտոսում՝+ Մագդոլում,+ Տափնասում,+ Նոֆում*+ և Պաթուրեսում.+ 2 «Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Դուք տեսաք այն աղետները, որ բերեցի Երուսաղեմի+ և Հուդայի բոլոր քաղաքների վրա: Այսօր դրանք ավերված են ու անբնակ:+ 3 Դա եղավ ձեր չար արարքների պատճառով, որոնցով վիրավորեցիք ինձ. դուք զոհեր էիք մատուցում+ և ծառայում էիք ուրիշ աստվածների, որոնց չէիք ճանաչում ո՛չ դուք, ո՛չ էլ ձեր նախահայրերը:+ 4 Ես ձեզ մոտ էի ուղարկում իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին, նորից ու նորից ուղարկում* էի նրանց, որ ասեն. «Խնդրում եմ, մի՛ արեք այդ նողկալի գործերը, որոնք ես ատում եմ»:+ 5 Բայց դուք չլսեցիք ինձ և ուշադրություն չդարձրիք իմ ասածներին՝ չթողեցիք ձեր բռնած չար ուղին ու չդադարեցիք զոհեր մատուցել ուրիշ աստվածների:+ 6 Այդ պատճառով ես թափեցի իմ բռնկված ցասումն ու բարկությունը Հուդայի քաղաքների և Երուսաղեմի փողոցների վրա, այնպես որ դրանք ավերակ դարձան և մինչ օրս ամայի են»:+
7 Եվ հիմա Զորքերի Աստված Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Ինչո՞ւ եք ձեր գլխին բերում այս սարսափելի պատուհասը, որի պատճառով Հուդայից կվերանան տղամարդիկ, կանայք, երեխաներն ու մանուկները, և ձեզնից ոչ ոք չի փրկվի: 8 Ինչո՞ւ եք վիրավորում ինձ ձեր արարքներով՝ ուրիշ աստվածների զոհեր մատուցելով Եգիպտոսում, ուր գնացել եք բնակվելու: Դուք բնաջինջ կլինեք, և երկրի բոլոր ազգերը կանիծեն ու կնվաստացնեն ձեզ:+ 9 Մի՞թե մոռացել եք ձեր նախահայրերի, Հուդայի թագավորների+ ու նրանց կանանց չար գործերը,+ ինչպես նաև ձեր ու ձեր կանանց չար գործերը,+ որ արել եք Հուդայում և Երուսաղեմի փողոցներում: 10 Մինչ օրս դուք չեք խոնարհեցրել* ձեզ, չեք վախեցել ինձնից+ և չեք հնազանդվել իմ օրենքին ու կանոններին, որոնք տվել էի ձեզ ու ձեր նախահայրերին»:+
11 Ուստի Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Ես վճռել եմ աղետ բերել ձեզ վրա ու կործանել ողջ Հուդան: 12 Ես կվերացնեմ Հուդայի բնակիչներին, որոնք որոշել էին գնալ Եգիպտոս և այնտեղ բնակվել: Նրանք բոլորը սրից ու սովից կմեռնեն Եգիպտոսում,+ այո՛, թե՛ անվանի, թե՛ հասարակ մարդիկ* սրից ու սովից կմեռնեն: Նրանք զարհուրելի տեսարան կդառնան, և նրանց կանիծեն, կանպատվեն ու կնվաստացնեն:+ 13 Ես կպատժեմ Եգիպտոսում բնակվողներին, ինչպես որ պատժեցի Երուսաղեմը՝ սուր, սով և համաճարակ* ուղարկելով:+ 14 Հուդայի՝ Եգիպտոս գնացած բնակիչներից ոչ մեկը չի փախչի, չի փրկվի ու հետ չի դառնա Հուդա: Նրանք կփափագեն վերադառնալ ու բնակվել այնտեղ, բայց չեն վերադառնա՝ բացի մի քանիսից, որոնք կփախչեն»»:
15 Լսելով այս խոսքերը՝ այնտեղ կանգնած մարդկանց մի մեծ բազմություն՝ այն տղամարդիկ, ովքեր գիտեին, որ իրենց կանայք զոհեր էին մատուցում ուրիշ աստվածների, բոլոր կանայք, ինչպես նաև Եգիպտոսում՝ Պաթուրեսում+ բնակվող ողջ ժողովուրդը+ պատասխանեցին Երեմիային. 16 «Մենք չենք հնազանդվելու քո խոսքերին, որ մեզ ասացիր Եհովայի անունով: 17 Փոխարենը մեր ասածն ենք անելու. զոհեր ենք մատուցելու Երկնքի թագուհուն* և ըմպելիքի ընծաներ ենք լցնելու նրա առաջ,+ ինչպես որ Հուդայի քաղաքներում ու Երուսաղեմի փողոցներում արել ենք թե՛ մենք, թե՛ մեր նախահայրերը և թե՛ մեր թագավորներն ու իշխանները. չէ՞ որ այդ ժամանակ կուշտ ուտում էինք, ամեն ինչով ապահովված էինք և չգիտեինք՝ աղետն ինչ է: 18 Սակայն այն օրվանից, ինչ դադարել ենք Երկնքի թագուհուն զոհեր մատուցել ու նրա առաջ ըմպելիքի ընծաներ լցնել, ամեն բանի կարոտ ենք մնացել, կոտորվում ենք սրով ու սովամահ ենք լինում»:
19 Կանայք ավելացրին. «Մի՞թե երբ Երկնքի թագուհուն զոհեր էինք մատուցում և ըմպելիքի ընծաներ լցնում նրա առաջ, առանց մեր ամուսինների իմացության էինք նրա պատկերով զոհաբերության բլիթներ թխում և ըմպելիքի ընծաներ լցնում նրա առաջ»:
20 Երեմիան պատասխանեց ողջ ժողովրդին՝ տղամարդկանց, նրանց կանանց և իր հետ խոսող բոլոր մարդկանց. 21 «Եհովան հիշեց, թե ինչպես էիք դուք, ձեր նախահայրերը, թագավորները, իշխաններն ու ժողովուրդը Հուդայի քաղաքներում ու Երուսաղեմի փողոցներում զոհեր մատուցում, և իր մտքում* պահեց դրանք:+ 22 Ի վերջո Եհովան այլևս չկարողացավ հանդուրժել ձեր չար գործերն ու նողկալի արարքները, այդ պատճառով ձեր երկիրը մինչ օրս ավերված է ու ամայացած, սարսափելի տեսարան է դարձել, և մարդիկ անիծում են այն:+ 23 Այդ զոհերը մատուցելով ու Եհովայի դեմ մեղք գործելով՝ դուք չհնազանդվեցիք Եհովային, չպահեցիք նրա օրենքն ու կանոնները և ուշադրություն չդարձրիք նրա հիշեցումներին, դրա համար էլ այս աղետը ձեզ վրա եկավ, ինչի հետևանքով մինչ օրս տառապում եք»:+
24 Ապա Երեմիան ողջ ժողովրդին, այդ թվում՝ բոլոր կանանց, ասաց. «Լսի՛ր Եհովայի խոսքը, ո՛վ Եգիպտոսում բնակվող Հուդայի ժողովուրդ: 25 Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Այն, ինչ դուք ու ձեր կանայք ասացիք, դա էլ արել եք: Դուք ասացիք. «Մենք անպայման պահելու ենք մեր տված երդումները. զոհեր ենք մատուցելու Երկնքի թագուհուն և նրա առաջ ըմպելիքի ընծաներ ենք լցնելու»:+ Դո՛ւք, կանա՛յք, անպայման իրագործելու եք՝ պահելու եք ձեր երդումները»:
26 Ուստի լսի՛ր Եհովայի խոսքը, ո՛վ Եգիպտոսում բնակվող Հուդայի ժողովուրդ. «Երդվում եմ իմ մեծ անունով,– ասում է Եհովան,– որ ողջ Եգիպտոսում Հուդայի ժողովրդից ոչ ոք իմ անունով չի երդվի՝+ ասելով. «Երդվում եմ Գերիշխան Տեր Եհովայի գոյությամբ»:+ 27 Ես մտադիր չեմ նրանց բարիք անել, ես աղետ եմ բերելու նրանց վրա,+ և Եգիպտոսում գտնվող Հուդայի ժողովուրդը սրով կոտորվելու է ու սովամահ է լինելու, մինչև որ վերանա:+ 28 Միայն քչերը սրից կփրկվեն և Եգիպտոսից կվերադառնան Հուդա:+ Այդ ժամանակ Հուդայում մնացած մարդիկ, որոնք գնացել են Եգիպտոս՝ բնակվելու, կիմանան, թե ում խոսքն է կատարվում՝ ի՞մ, թե՞ իրենց»:
29 Ձեզ նշան եմ տալիս ցույց տալու համար, որ այս վայրում պատժելու եմ ձեզ,– ասում է Եհովան,– որպեսզի իմանաք, որ ձեզ վրա աղետ բերելու իմ խոստումը անպայման կատարվելու է: 30 Ահա թե ինչ է ասում Եհովան. «Վափառ փարավոնին՝ Եգիպտոսի թագավորին, հանձնելու եմ նրա թշնամիների՝ նրան սպանել ցանկացողների ձեռքը, ինչպես որ Հուդայի Սեդեկիա թագավորին հանձնեցի Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի՝ նրա թշնամու և նրան սպանել ցանկացողի ձեռքը»»:+
45 Ահա թե Երեմիա մարգարեն Հուդայի թագավորի՝ Հովսիայի որդի Հովակիմի իշխանության չորրորդ տարում+ ինչ ասաց Ներիայի որդի Բարուքին,+ երբ նա գրքում գրի էր առնում Երեմիայի թելադրած խոսքերը.+
2 «Բարո՛ւք, Իսրայելի Աստված Եհովան քո մասին ասում է. 3 «Դու ասացիր. «Վա՜յ ինձ, որովհետև Եհովան իմ ցավի վրա վիշտ է ավելացրել: Հոգնել եմ հառաչելուց և հանգիստ չեմ գտնում»:
4 Ասա նրան. «Սա է ասում Եհովան. «Ինչ որ կառուցել եմ, քանդելու եմ, ինչ որ տնկել եմ, արմատախիլ եմ անելու. այսպես եմ վարվելու այս ողջ երկրի հետ:+ 5 Բայց դու մեծ-մեծ բաների ես ձգտում:* Մի՛ ձգտիր:
Որովհետև ես շուտով բոլոր մարդկանց* վրա աղետ եմ բերելու,+– ասում է Եհովան,– իսկ քո կյանքը պահպանելու եմ,* ուր էլ որ գնաս»»»»:+
46 Եհովան Երեմիա մարգարեին ազգերի մասին լուր հայտնեց:+ 2 Ահա թե նա ինչ ասաց Եգիպտոսի+ մասին՝ Եգիպտոսի թագավորի՝ Նեքաո+ փարավոնի զորքի մասին, որին Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը Եփրատ գետի մոտ՝ Կարքեմիշում, պարտության մատնեց Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի+ իշխանության չորրորդ տարում.
3 «Պատրաստեք ձեր ասպարներն* ու վահանները
Եվ կռվի գնացեք:
4 Լծեք ձիերը ու հեծնեք, ո՛վ ձիավորներ:
Դիրքավորվեք և կրեք ձեր սաղավարտները,
Փայլեցրեք նիզակները և հագեք ձեր զրահները:
5 Ինչո՞ւ եմ նրանց զարհուրած տեսնում:
Նրանք նահանջում են, նրանց ռազմիկները ջախջախիչ պարտություն են կրել:
Նրանք խուճապահար փախչում են, նրանց ռազմիկները հետ չեն նայում:
Շուրջբոլորը ահ ու սարսափ է տիրում,– ասում է Եհովան:–
6 Արագավազները չեն կարող փախչել, և ռազմիկները չեն կարող ազատվել:
Հյուսիսում՝ Եփրատ գետի ափին, նրանք սայթաքել են ու ընկել:+
7 Այդ ո՞վ է բարձրանում Նեղոս գետի պես,
Այն գետերի պես, որոնց ջրերը ծփում են:
8 Եգիպտոսն է բարձրանում Նեղոս գետի պես,+
Այն գետերի պես, որոնց ջրերը ծփում են:
Նա ասում է. «Կբարձրանամ, երկիրը կծածկեմ
Եվ քաղաքն ու դրա բնակիչներին կկործանեմ»:
9 Առա՛ջ, ո՛վ նժույգներ,
Սլացե՛ք, ո՛վ կառքեր:
10 Այդ օրը Գերիշխան Տիրոջ՝ Զորքերի տեր Եհովայի օրն է, վրեժխնդրության՝ իր թշնամիներից վրեժ առնելու օրը: Սուրը խժռելու է ու կշտանալու, նրանց արյունից հագենալու է, որովհետև Գերիշխան Տերը՝ Զորքերի տեր Եհովան, զոհաբերություն է անելու հյուսիսի երկրում՝ Եփրատ գետի մոտ:+
11 Գնա Գաղաադ և բալասան վերցրու,+
Ո՛վ Եգիպտոսի կույս դուստր:
Զուր ես շատացրել սպեղանիներդ,
Որովհետև քեզ համար դարման չկա:+
12 Ազգերն իմացան քո խայտառակության մասին:+
Ողջ երկրով մեկ լսվում է քո աղաղակը:
Ռազմիկը բախվում է ռազմիկին,
Եվ երկուսը միասին վայր են ընկնում»:
13 Եհովան Երեմիային հայտնեց, թե ինչ է լինելու, երբ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը գա ու հարձակվի Եգիպտոսի վրա:+ Նա ասաց.
Ասեք. «Դիրքավորվեք ու պատրաստ եղեք,
Որովհետև սուրը խժռելով պտտվելու է ձեր շուրջբոլորը:
15 Ինչո՞ւ քո զորավորները վերացան.
Նրանք չկարողացան դիմադրել,
Որովհետև Եհովան էր նրանց վայր գցել:
16 Շատերն են սայթաքում ու ընկնում:
Նրանք ասում են իրար.
«Վե՛ր կաց, արի մեր ժողովրդի մոտ՝ մեր հայրենի երկիր վերադառնանք,
Որպեսզի փրկվենք սրից անողոք»»:
17 Այնտեղ նրանք գոչեցին.
«Փարավոնը՝ Եգիպտոսի թագավորը, պարզապես անիմաստ աղմկում է:
Նա ձեռքից բաց է թողել իր հնարավորությունը»:*+
18 Երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Թագավորը, ում անունը Զորքերի տեր Եհովա է,–
Նա* կգա և կլինի ինչպես Թաբորը՝+ լեռների մեջ,
Ինչպես Կարմեղոսը՝+ ծովի մոտ:
19 Հավաքիր իրերդ, որ գերության գնաս,
Ո՛վ Եգիպտոսում բնակվող դուստր,
Որովհետև Նոֆը սարսափելի տեսարան է լինելու.
Այն հրի է մատնվելու* և անմարդաբնակ դառնալու:+
20 Եգիպտոսը շատ գեղեցիկ երինջի* է նման,
Բայց հյուսիսից նրա վրա խայթող ճանճեր կգան:
21 Նույնիսկ նրա վարձու զինվորները պարարտ հորթերի նման դարձան:
Նրանք էլ նահանջեցին ու փախան,
Չկարողացան դիմադրել,+
Որովհետև նրանց վրա եկավ աղետի օրը՝
Իրենց հատուցման ժամանակը:
22 Նրա ձայնը նման է սողացող օձի ֆշշոցի:
Զորեղ թշնամիները կացիններով գալիս են նրա վրա,
Նրանք գալիս են ինչպես փայտահատներ:
23 Նրանք կկտրեն նրա անտառը,– ասում է Եհովան,–
Չնայած որ այն անանցանելի է թվում.
Նրանք մորեխներից շատ են՝ անթիվ-անհամար:
24 Եգիպտոսի դուստրը խայտառակ կլինի,
Նա հյուսիսի ժողովրդի ձեռքը կտրվի:+
25 Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Ես պատժելու եմ նովացի*+ Ամոնին,+ փարավոնին, Եգիպտոսին, նրա աստվածներին+ ու թագավորներին, այո՛, փարավոնին ու բոլոր նրանց, ովքեր ապավինում են նրան:+
26 Նրանց տալու եմ իրենց սպանել ցանկացողների ձեռքը՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի+ ու նրա ծառաների ձեռքը: Սակայն հետո Եգիպտոսը բնակեցվելու է, ինչպես որ նախկինում էր,– ասում է Եհովան:+–
27 Բայց դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,
Մի՛ սարսափիր, ո՛վ Իսրայել:+
Որովհետև ես քեզ փրկելու եմ՝ հետ եմ դարձնելու հեռու տեղից,
Ու քո սերնդին՝ այն երկրից, որտեղ գերության մեջ է:+
Հակոբը կվերադառնա, հանդարտ ու հանգիստ կապրի,
Եվ ոչ ոք նրան չի վախեցնի:+
28 Ուրեմն մի՛ վախեցիր, իմ ծառա Հակո՛բ. չէ՞ որ ես քեզ հետ եմ,– ասում է Եհովան:–
47 Ահա այն լուրը, որ Եհովան Երեմիա մարգարեին հայտնեց փղշտացիների մասին,+ երբ փարավոնը դեռ չէր նվաճել Գազան: 2 Եհովան ասում է.
«Հյուսիսից ջրեր են գալիս:
Դրանք հորդահոս հեղեղի են վերածվելու
Եվ ողողելու են այդ երկիրն ու դրանում եղող ամեն բան՝
Քաղաքը և դրա բնակիչներին:
Մարդիկ կաղաղակեն,
Եվ երկրի բոլոր բնակիչները կոռնան:
3 Լսելով նրա նժույգների սմբակների դոփյունը,
Նրա մարտակառքերի դղրդյունը
Եվ նրա անիվների շառաչյունը՝
Հայրերը կփախչեն ու անգամ չեն շրջվի իրենց որդիների կողմը,
Որովհետև վախից նրանց ձեռքերը կթուլանան.
4 Չէ՞ որ գալու է այն օրը, երբ բոլոր փղշտացիները կկործանվեն,+
Ո՛վ հովտի ողջ մնացած ժողովուրդ,
Մինչև ե՞րբ ես քեզ վրա կտրվածքներ անելու:+
6 Ո՛վ Եհովայի սուր,+
Ե՞րբ ես հանգիստ առնելու:
Ե՛տ քաշվիր քո պատյանը,
Կա՛նգ առ ու հանդարտվի՛ր:
Այնտեղ է նրան նշանակել»:
48 Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, Մովաբի+ մասին ասում է.
«Վա՜յ Նաբավին,+ որովհետև կործանվել է:
2 Ոչ ոք այլևս չի գովում Մովաբին:
Եսեբոնում+ նրա կործանումն են ծրագրում.
«Եկեք գնանք, բնաջնջենք նրան, որ դադարի ազգ լինելուց»:
Մադմե՛ն, դու էլ ես լռելու,
Քանի որ քո հետևից սուր է գալիս:
3 Որոնայիմից+ աղաղակ է լսվում:
Այն հիմնահատակ ավերվել է ու կործանվել:
4 Մովաբը տապալվել է,
Նրա երեխաները բարձրաձայն լացում են:
5 Լուիթ տանող զառիվերը մարդիկ լացով են բարձրանում:
Որոնայիմից իջնող ճանապարհին ողբերգության պատճառով դառնագին աղաղակ է լսվում:+
6 Փախե՛ք, փրկե՛ք ձեր կյանքը:
Դուք անապատի գիհու պես եք դառնալու:
7 Ո՛վ Մովաբ, քանի որ ապավինում ես քո ձեռքբերումներին ու քո գանձերին,
Դու էլ ես նվաճվելու:
Քամոսը+ գերեվարվելու է
Իր քահանաների ու իշխանների հետ:
8 Ավերողը կհարձակվի բոլոր քաղաքների վրա,
Եվ ոչ մի քաղաք չի ազատվի:+
Հովիտը կկործանվի,
Եվ հարթավայրը* կավերվի, ինչպես որ Եհովան ասել է:
9 Մովաբի համար ճանապարհին ցուցանշան դրեք,
Որովհետև երբ նրա քաղաքները ավերակների վերածվեն, նա կփախչի:
Այդ քաղաքները զարհուրելի տեսարան կդառնան,
Եվ դրանցում բնակվող չի լինի:+
10 Անիծյալ է Եհովայի հանձնարարությունը անփութորեն կատարողը,
Անիծյալ է իր սուրը արյուն թափելուց հետ պահողը:
11 Մովաբացիները երիտասարդ տարիներից ի վեր խաղաղ են ապրել,
Ինչպես գինին՝ նստվածքի վրա:
Նրանց մի անոթից մյուսը չեն լցրել,
Եվ նրանք երբեք գերության չեն տարվել:
Դրա համար էլ նրանց համը նույնն է մնացել,
Եվ նրանց բույրը չի փոխվել:
12 Ուստի օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ ես նրանց մոտ մարդիկ կուղարկեմ, որոնք գլխիվայր կշրջեն նրանց, կդատարկեն նրանց անոթները և ջարդուփշուր կանեն նրանց մեծ սափորները: 13 Մովաբացիները կամաչեն Քամոսի պատճառով, ինչպես որ իսրայելացիները ամաչեցին Բեթելի պատճառով, որին ապավինում էին:+
14 Ինչպե՞ս եք համարձակվում ասել. «Մենք հզոր ռազմիկներ ենք՝ պատերազմելու պատրաստ»:+
15 Մովաբն ավերվել է,
Թշնամիները ներխուժել են նրա քաղաքները:+
16 Շուտով մովաբացիների վրա աղետ է գալու,
Եվ նրանց վերջը արագորեն մոտենում է:+
17 Նրանց բոլոր հարևանները կկարեկցեն նրանց՝
Բոլորը, ովքեր գիտեն նրանց համբավի մասին:*
Թող նրանք ասեն նրանց. «Ինչպե՜ս կոտրվեց զորավոր գավազանը՝ փառքի գավազանը»:
18 Իջիր փառքի աթոռից
Եվ ծարավից ցամաքած՝ նստիր, ո՛վ Դեբոնում+ բնակվող դուստր,
Որովհետև Մովաբը կործանողը քո դեմ է դուրս եկել
Եվ քո ամրությունները գետնին է հավասարեցնելու:+
19 Կանգնիր ճանապարհին ու նայիր, ո՛վ Արոերի+ բնակիչ:
Հարցրու փախչող և փրկվող կանանց ու տղամարդկանց. «Ի՞նչ է պատահել»:
20 Մովաբը ամոթահար է եղել, նրան սարսափն է պատել:
Ողբացեք ու աղաղակեք,
Պատմեք Առնոնում,+ որ Մովաբն ավերվել է:
21 Դատաստան է իրագործվել հարթավայրի նկատմամբ,+ Քոլոնի, Հասսայի+ և Մեֆայաթի+ նկատմամբ, 22 Դեբոնի,+ Նաբավի,+ Բեթ-Դեբլաթեմի, 23 Կարիաթեմի,+ Բեթ-Գամոլի, Բեթ-Մեոնի,+ 24 Կարիոթի+ և Բոսրայի՝ Մովաբի բոլոր քաղաքների նկատմամբ՝ հեռու թե մոտիկ:
25 Մովաբը զրկվել է ուժից,*
Նրա բազուկը կոտրվել է,– ասում է Եհովան:–
26 Հարբեցրե՛ք նրան,+ որովհետև նա մեծամտանալով Եհովայի դեմ է դուրս եկել:+
Մովաբը թավալվում է իր փսխածի մեջ
Եվ ծաղրի առարկա է դարձել:
27 Մի՞թե նախկինում Իսրայելին չէիր ծաղրում:+
Մի՞թե նրան տեսել էին գողություն անելիս,
Որ նրա մասին վատն էիր խոսում ու գլուխդ տարուբերում:
28 Ո՛վ Մովաբի բնակիչներ, հեռացեք քաղաքներից և ժայռերում բնակվեք,
Դարձեք աղավնիների պես, որոնք բույն են դնում կիրճի պատերին:
29 «Մենք լսել ենք Մովաբի հպարտության մասին. նա շատ գոռոզ է:
Լսել ենք նրա մեծամտության, հպարտության, ինքնագոհության և գոռոզ սրտի մասին»:+
30 Ես գիտեմ, որ նա բարկացկոտ է,– ասում է Եհովան,–
Բայց նրա դատարկ խոսքերը ոչ մի բան չեն իրագործի.
Նա ոչինչ էլ չի անի:
31 Ուստի ես կողբամ Մովաբի համար,
Կաղաղակեմ ողջ Մովաբի համար
Եվ սուգ կանեմ Կիր-Հարեսի բնակիչների համար:+
Քո ծաղկող ընձյուղները ծովից անցել են:
Հասել են մինչև ծովը, մինչև Հազեր:
Քո ամառային մրգերի և քո խաղողի բերքի վրա
Կործանողն է հարձակվել:+
33 Ուրախությունն ու ցնծությունը լքել են պտղատու այգիներն ու Մովաբը:+
Ես հնձաններից գինին վերացրել եմ.
Ոչ ոք ուրախ բացականչություններով խաղող չի տրորի:
Ձայներ կլսվեն, բայց ոչ ուրախության:+
34 Եսեբոնից+ աղաղակները հասնում են մինչև Ելեալե,+
Դրանք լսվում են մինչև իսկ Հասսայում,+
Սեգորից հասնում են մինչև Որոնայիմ+ և Էգլաթ-Շելիշա:
Նույնիսկ Նեմերիմի ջրերը կցամաքեն:+
35 Ես այնպես կանեմ,– ասում է Եհովան,–
Որ Մովաբի սրբավայրերում զոհ մատուցող
Եվ իր աստծու համար խունկ ծխեցնող այլևս չլինի:
36 Այդ պատճառով սիրտս Մովաբի համար սրնգի* պես կհառաչի+
Եվ Կիր-Հարեսի բնակիչների համար սրնգի պես սուգ կանի,
Քանի որ նրա կուտակած հարստությունն ի չիք կլինի:
37 Բոլորի գլուխները ճաղատ են,+
Եվ մորուքները՝ սափրած:
38 Մովաբի բոլոր տանիքների վրա
Եվ բոլոր հրապարակներում
Միայն լացուկոծ է լսվում,
Որովհետև ես փշրել եմ Մովաբը,
Ինչպես անպետք մի անոթ,– ասում է Եհովան:–
39 Ի՜նչ սարսափած է նա: Ողբացե՜ք, մարդի՛կ:
Ինչպե՜ս նահանջեց Մովաբը՝ ամոթահար եղած:
Նա ծաղրի առարկա դարձավ,
Սարսափելի տեսարան՝ իր բոլոր հարևանների համար:
40 Սա է ասում Եհովան.
41 Նրա քաղաքները կգրավեն
Եվ ամրոցները կզավթեն:
Այդ օրը Մովաբի ռազմիկների սիրտը
Ծննդաբերող կնոջ սրտի պես կլինի:
42 Մովաբը կոչնչանա ու կդադարի ժողովուրդ լինելուց,+
Որովհետև նա մեծամտանալով Եհովայի դեմ է դուրս եկել:+
43 Սարսափ, փոս ու թակարդ են քեզ սպասում,
Ո՛վ Մովաբի բնակիչ,– ասում է Եհովան:–
44 Սարսափից փախչողը փոսը կընկնի,
Փոսից դուրս եկողը թակարդը կընկնի,
Որովհետև գալու է այն տարին,– ասում է Եհովան,–
Երբ ես պատժելու եմ Մովաբին:
45 Փախչողները, ուժասպառ եղած, կանգնել են Եսեբոնի ստվերում:
Եսեբոնից կրակ դուրս կգա,
Եվ Սեհոնից՝ բոց:+
Այն կայրի Մովաբի ճակատը
Եվ վայրագ ռազմիկների գանգերը:+
46 Վա՜յ քեզ, ո՛վ Մովաբ:
47 Բայց վերջին օրերում մովաբացի գերիներին վերադարձնելու եմ,– ասում է Եհովան:–
Այստեղ ավարտվում են Մովաբի վերաբերյալ դատաստանական խոսքերը»»:+
49 Ամմոնացիների+ մասին սա է ասում Եհովան.
«Մի՞թե Իսրայելը որդիներ չունի,
Մի՞թե նա ժառանգ չունի:
2 Ուստի օրեր են գալիս,– ասում է Եհովան,–
Երբ ամմոնացիների քաղաք Ռաբայի+ մոտ պատերազմի ազդանշան* եմ լսել տալու:+
Նա ավերակների կույտ է դառնալու,
Եվ նրա կախյալ* ավանները այրվելու են:
Իսրայելը հետ կվերցնի այն, ինչ խլել են իրենից,+– ասում է Եհովան:–
3 Ողբա, ո՛վ Եսեբոն, որովհետև Գային ավերվել է:
Աղաղակեք, ո՛վ Ռաբայի կախյալ ավաններ:
Քրձեր հագեք:
Ողբացեք և քարե փարախների մեջ այս ու այն կողմ վազեք,
Որովհետև Մեղքոմը իր քահանաների ու իշխանների հետ գերության է տարվելու:+
4 Ո՛վ անհավատարիմ դուստր, ինչո՞ւ ես պարծենում հովիտներով,
Քո բերրի հարթավայրով:
Դու հույսդ քո գանձերի վրա ես դնում
Եվ ասում. «Ո՞վ դուրս կգա իմ դեմ»:
5 Ես այնպես եմ անելու, որ քո հարևանները սարսափելի աղետ բերեն քեզ վրա,–
Ասում է Գերիշխան Տերը՝ Զորքերի տեր Եհովան:–
Դու այս ու այն կողմ կցրվես,
Եվ ոչ ոք չի հավաքի փախչողներին:
6 Բայց հետո ես ամմոնացիներին հետ կդարձնեմ գերությունից,– ասում է Եհովան»:
7 Եդոմի մասին Զորքերի տեր Եհովան ասում է.
«Մի՞թե էլ իմաստություն չկա Թեմանում:+
Մի՞թե խելամիտ մարդիկ այլևս չեն կարող լավ խորհուրդ տալ:
Մի՞թե նրանց իմաստությունը ապականվել է:
8 Փախե՛ք, նահանջե՛ք,
Խոր տեղե՛ր իջեք և այնտեղ ապաստանեք, ո՛վ Դեդանի+ բնակիչներ,
Որովհետև Եսավի վրա աղետ եմ բերելու,
Երբ գա նրան պատժելու ժամանակը:
9 Եթե քեզ մոտ խաղող հավաքողներ գային,
Մի՞թե իրենց հետևից պտուղներ չէին թողնի ուրիշների համար:
Եվ եթե գիշերով գողեր գային,
Չէ՞ որ կգողանային միայն այնքան, որքան ուզում են:+
10 Բայց ես կմերկացնեմ Եսավին,
Կբացեմ նրա թաքստոցները,
Որ չկարողանա թաքնվել:
12 Սա է ասում Եհովան. «Եթե ցասման բաժակից խմելու են անգամ նրանք, ովքեր դատապարտված չեն, մի՞թե դու անպատիժ ես մնալու: Դու անպատիժ չես մնալու, այլ հաստատ խմելու ես այդ բաժակից:+
13 Երդվում եմ ինձնով,– ասում է Եհովան,– Բոսրան ավերվելու է, զարհուրելի տեսարան է դառնալու,+ և նրան նվաստացնելու են ու անիծելու: Նրա բոլոր քաղաքները հավերժական ավերակների են վերածվելու»:+
14 Ես լուր լսեցի Եհովայից:
Նա ազգերի մոտ պատգամաբեր ուղարկեց, որ ասի.
«Հավաքվե՛ք և հարձակվե՛ք նրա վրա,
Պատրաստվեք պատերազմի՛»:+
15 «Ես քեզ աննշան եմ դարձրել ազգերի մեջ,
Դու արհամարհված ես մարդկանց կողմից:+
16 Դու սարսափ էիր ներշնչում, բայց դա քեզ մոլորեցրեց,
Քո հանդուգն սիրտը քեզ խաբեց:
Դու ապրում ես ժայռի խոռոչներում՝
Ամենաբարձր լեռան վրա:
Արծվի պես՝ բարձր տեղում ես բույն դնում,
Բայց ես քեզ ցած կիջեցնեմ այնտեղից,– ասում է Եհովան:–
17 Եդոմը զարհուրելի տեսարան է դառնալու:+ Ով անցնի նրա կողքով, սարսափով կնայի ու ապշահար կսուլի՝ տեսնելով նրա վրա եկած պատուհասները: 18 Ինչպես որ Սոդոմի ու Գոմորի և նրանց հարևան քաղաքների կործանումից հետո եղավ, այնպես էլ այդ ժամանակ կլինի,+– ասում է Եհովան:– Ոչ ոք չի ապրի այնտեղ, և ոչ մի մարդ բնակություն չի հաստատի:+
19 Ինչպես առյուծն է դուրս գալիս Հորդանանի փարթամ մացառուտներից, այնպես էլ ոմն մեկը կգա ու կհարձակվի ապահով արոտավայրերի վրա,+ և ես մի ակնթարթում այնպես կանեմ, որ նրանք* փախչեն իրենց երկրից: Ես իմ ընտրյալի՛ն կնշանակեմ այդ երկրի ղեկավար, որովհետև ո՞վ է ինձ նման, ո՞վ կարող է մարտահրավեր նետել ինձ, և ո՞ր հովիվը կարող է ընդդիմանալ ինձ:+ 20 Ուրեմն լսեք, թե Եհովան ինչ վճիռ է կայացրել Եդոմի վերաբերյալ և թե ինչ է մտադրվել անել ընդդեմ Թեմանի բնակիչների.+
Նրանց արարքների պատճառով նա ամայացնելու է նրանց արոտավայրը,
Եվ նրանց հոտի գառներին քարշ տալով տանելու են:+
21 Նրանց ընկնելու ձայնից երկիրը ցնցվեց:
Աղաղակ է լսվում,
Այն մինչև Կարմիր ծովն է հասնում:+
Այդ օրը Եդոմի ռազմիկների սիրտը
Ծննդաբերող կնոջ սրտի պես կլինի»:
23 Դամասկոսի+ մասին.
«Եմաթն+ ու Արփադը ամաչել են,
Որովհետև վատ լուր են լսել:
Նրանք վախից նվաղել են:
Ծովը փոթորկված է, չի կարող հանդարտվել:
24 Դամասկոսը կորցրել է քաջությունը:
Նա ուզում էր փախչել, բայց խուճապի մատնվեց:
Ծննդաբերող կնոջ պես
Նա տանջվում ու տառապում է:
25 Այդ ինչպե՞ս է, որ փառավոր քաղաքը՝
Ցնծությամբ լի քաղաքը, չի լքվել.
26 Չէ՞ որ նրա երիտասարդները ընկնելու են հրապարակներում,
Եվ այդ օրը բոլոր ռազմիկները կործանվելու են,– ասում է Զորքերի տեր Եհովան:–
27 Ես այրելու եմ Դամասկոսի պարիսպը,
Եվ կրակը լափելու է Բենադադի ամրացված աշտարակները»:+
28 Ահա թե ինչ է ասում Եհովան Կեդարի+ մասին և Հասորի թագավորությունների մասին, որոնք Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը գրավեց.
«Վե՛ր կացեք, գնացե՛ք Կեդար
Եվ սպանե՛ք Արևելքի որդիներին:
29 Նրանցից կխլեն նրանց վրանները, հոտերը,
Վրանների պաստառներն ու ողջ ունեցվածքը:
Նրանց ուղտերին կտանեն:
Եվ բղավելով նրանց կասեն. «Ամենուր սարսա՜փ է»:
30 Փախե՛ք, հեռացե՛ք,
Խոր տեղե՛ր իջեք և այնտեղ ապաստանեք, ո՛վ Հասորի բնակիչներ,– ասում է Եհովան,–
Որովհետև Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը մարտավարություն է մշակել,
Ձեզ վրա հարձակվելու ծրագիր է կազմել:
31 Գնացե՛ք, հարձակվե՛ք հանգիստ ու ապահով բնակվող ազգի վրա,– ասում է Եհովան:–
Նրանք դռներ ու նիգեր* չունեն: Ապրում են մեկուսի:
32 Նրանց ուղտերը կհափշտակվեն,
Եվ նրանց մեծաքանակ անասունները ավար կդառնան:
Ես ամեն կողմից աղետ կբերեմ նրանց վրա,– ասում է Եհովան:–
33 Հասորը շնագայլերի որջ կդառնա,
Ընդմիշտ կամայանա:
Ոչ ոք չի ապրի այնտեղ,
Եվ ոչ մի մարդ բնակություն չի հաստատի»:
34 Ահա թե Եհովան ինչ ասաց Երեմիա մարգարեին Էլամի+ մասին Հուդայի թագավոր Սեդեկիայի+ իշխանության սկզբում. 35 «Սա է ասում Զորքերի տեր Եհովան. «Ես կոտրում եմ Էլամի+ աղեղը՝ նրա զորության աղբյուրը:* 36 Երկնքի չորս ծայրերից չորս քամի կբերեմ էլամացիների վրա ու նրանց կցրեմ այդ բոլոր քամիների ուղղությամբ: Չի լինի մի ազգ, որի մոտ Էլամի արտաքսված բնակիչները չգնան:
37 Ես այնպես կանեմ, որ էլամացիները վախենան իրենց թշնամիներից՝ իրենց սպանել ցանկացողներից: Նրանց վրա աղետ կբերեմ՝ իմ բորբոքված բարկությունը,– ասում է Եհովան:– Սրով կհետապնդեմ նրանց այնքան, մինչև որ բնաջնջեմ:
38 Իմ գահը Էլամում+ կդնեմ և կվերացնեմ այնտեղի թագավորին ու իշխաններին,– ասում է Եհովան:–
39 Բայց վերջին օրերում,– ասում է Եհովան,– ես կվերադարձնեմ գերեվարված էլամացիներին»»:
50 Ահա թե Եհովան Երեմիա մարգարեի միջոցով ինչ ասաց Բաբելոնի՝+ քաղդեացիների երկրի մասին.
2 «Պատմե՛ք այդ մասին ազգերի մեջ, հայտարարե՛ք,
Նշանասյո՛ւն կանգնեցրեք, ազդարարե՛ք,
Ոչինչ մի՛ թաքցրեք:
Բաբելոնի արձանները խայտառակվել են,
Նրա գարշելի կուռքերը* սարսափահար են եղել»:
3 Որովհետև հյուսիսից նրա վրա մի ազգ է հարձակվել,+
Այն ամայացնում է նրա երկիրը,
Ոչ մի բնակիչ այնտեղ չի մնացել:
Թե՛ մարդիկ, թե՛ կենդանիները հեռացել են,
Բոլորը փախել գնացել են:
4 Այդ ժամանակ,– ասում է Եհովան,– Իսրայելի և Հուդայի ժողովուրդը միասին կգան.+ լաց լինելով կգան+ և իրենց Աստված Եհովայի առաջնորդությունը կփնտրեն:+ 5 Նրանք Սիոն տանող ճանապարհը կհարցնեն: Դեմքով դեպի այդ կողմը շրջվելով՝+ կասեն. «Եկեք նորից Եհովայի ժողովուրդը դառնանք հավիտենական ուխտով, որը չի մոռացվի»:+ 6 Իմ ժողովուրդը կորած ոչխարների հոտ է դարձել:+ Նրանց հովիվները մոլորեցրել են նրանց,+ լեռներն են քշել տարել: Նրանք սարից սար ու բլրից բլուր թափառեցին և մոռացան իրենց հանգստի տեղը: 7 Ովքեր գտնում էին նրանց, խժռում էին:+ Թշնամիներն ասում էին. «Մենք մեղավոր չենք. չէ՞ որ նրանք մեղք են գործել Եհովայի դեմ, ում մեջ արդարություն է բնակվում, Եհովայի դեմ, ով իրենց նախահայրերի հույսն է»:
8 Փախե՛ք Բաբելոնից,
Դո՛ւրս եկեք քաղդեացիների երկրից,+
Հոտին առաջնորդող կենդանիների պե՛ս եղեք,
9 Որովհետև հյուսիսի երկրից մեծամեծ ազգեր եմ ոտքի հանելու
Եվ Բաբելոնի դեմ տանելու:+
Նրանք մարտական կարգով շարվելու են նրա դիմաց
Ու գրավելու են նրան:
Նրանց նետերը նման են հզոր ռազմիկի նետերի,
Որոնք ծնողներից խլում են երեխաներին:+
Նրանք անարդյունք հետ չեն դառնում:
10 Քաղդեան ավար կդառնա:+
Բոլոր նրան թալանողները լիովին գոհ կլինեն ավարով,+– ասում է Եհովան:–
Դուք թռչկոտում* էիք, ինչպես երինջը՝ խոտի վրա,
Եվ վրնջում էիք նժույգի պես:
12 Ձեր մայրը ամոթով է մնացել,+
Ձեզ ծնողը հիասթափված է:
Նա ամենաաննշան ազգն է՝
Անջուր տափաստան և չոր անապատ:+
Նրա մոտով անցնողը սարսափած կնայի
Եվ կսուլի՝ տեսնելով նրա վրա եկած բոլոր պատուհասները:+
14 Ո՛վ աղեղնավորներ,
Ամեն կողմից մարտական կարգով շարվե՛ք Բաբելոնի դեմ:
15 Բոլոր կողմերից մարտագո՛չ արձակեք:
Նա հանձնվել է:
Վրեժխնդի՛ր եղեք նրանից,
Նրա հետ վարվեք այնպես, ինչպես որ ինքն է վարվել:+
16 Կոտորե՛ք Բաբելոնում սերմ ցանողներին
Եվ հնձի ժամանակ մանգաղ բռնողներին:+
Անողոք սրից փրկվելու համար ամեն մարդ հետ կդառնա իր ժողովրդի մոտ,
Ամեն մեկն իր երկիր կփախչի:+
17 Իսրայելացիները մոլորված ոչխարներ են:+ Առյուծները այս ու այն կողմ են քշել նրանց:+ Սկզբում Ասորեստանի թագավորը նրանց խժռեց,+ իսկ հետո Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը կրծեց նրանց ոսկորները:+ 18 Ուստի սա է ասում Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Բաբելոնի թագավորի ու նրա երկրի հետ կվարվեմ այնպես, ինչպես որ Ասորեստանի թագավորի հետ վարվեցի:+ 19 Իսրայելին կվերադարձնեմ իր արոտավայրը,+ և նա կարածի Կարմեղոսի ու Բասանի վրա:+ Նա կկշտանա Եփրեմի լեռներում+ ու Գաղաադում»:+
20 Այդ ժամանակ կփնտրեն Իսրայելի մեղքը,
Բայց չեն գտնի,– ասում է Եհովան,–
Հուդայի մեղքերը նույնպես չեն գտնի,
Որովհետև ես կներեմ նրանց, ում թույլ կտամ ողջ մնալ:+
21 Հարձակվիր Մերաթայիմի երկրի և Փակուդի բնակիչների վրա:+
Թող նրանք բնաջնջվեն ու վերանան:– ասում է Եհովան,–
Արա այն, ինչ քեզ կարգադրեցի:
22 Պատերազմի ձայն է լսվում այս երկրում,
Մեծ կոտորած է:
23 Ինչպե՜ս կոտրվեց ու փշրվեց ողջ երկրի դարբնոցային մուրճը:+
Ինչպե՜ս Բաբելոնը զարհուրելի տեսարան դարձավ ազգերի մեջ:+
24 Ես թակարդ լարեցի քեզ համար, և դու բռնվեցիր, ո՛վ Բաբելոն,
Բայց չհասկացար դա:
Քեզ գտան ու բռնեցին,+
Որովհետև դու Եհովայի դեմ էիր դուրս եկել:
25 Եհովան բացել է իր զինանոցը
Եվ հանում է իր բարկության զենքերը,+
Որովհետև Գերիշխան Տերը՝ Զորքերի տեր Եհովան,
Գործ ունի անելու քաղդեացիների երկրում:
26 Ամենահեռավոր վայրերից դուրս եկեք նրա դեմ:+
Թող ոչ ոք նրանում ողջ չմնա:
27 Մորթեք նրա բոլոր մատղաշ ցլերը,+
Թող նրանք սպանդանոց իջնեն:
Վա՜յ նրանց, քանի որ նրանց օրը՝
Նրանց հատուցման ժամը, եկել է:
28 Լսվում են փախչողների ձայները՝
Նրանց, ովքեր փրկվում են Բաբելոնից,
Որպեսզի Սիոնում պատմեն մեր Աստված Եհովայի վրեժխնդրության մասին,
Իր տաճարի համար վրեժխնդիր լինելու մասին:+
Նրա շուրջբոլորը բանակ դրեք և թույլ մի՛ տվեք, որ մեկը փախչի:
Չէ՞ որ նա հանդգնորեն Եհովայի՝ Իսրայելի Սրբի դեմ է դուրս եկել:+
30 Դրա համար նրա երիտասարդները կընկնեն հրապարակներում,+
Եվ նրա բոլոր ռազմիկները կկործանվեն* այդ օրը,– ասում է Եհովան:–
31 Ես քո դեմ եմ,+ ո՛վ հանդուգն,+– ասում է Գերիշխան Տերը՝ Զորքերի տեր Եհովան,–
Որովհետև գալու է քո օրը՝ քեզնից հաշիվ պահանջելու ժամանակը:
32 Ո՛վ հանդուգն, դու կսայթաքես ու կընկնես,
Եվ չի լինի մեկը, ով կկանգնեցնի քեզ:+
Քո քաղաքները հրի կմատնեմ,
Եվ կրակը կլափի քո շուրջը եղող ամեն բան»:
33 Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան.
«Իսրայելի և Հուդայի ժողովրդին ճնշում են,
Եվ նրանց գերեվարողները բռնել են+
Ու չեն ուզում բաց թողնել նրանց:+
Նա անպայման կգործի ի պաշտպանություն նրանց,+
Որպեսզի նրանց երկրին խաղաղություն տա+
Եվ Բաբելոնի բնակիչներին խառնաշփոթի մեջ գցի:+
35 Սուր է ուղարկվելու քաղդեացիների դեմ,– ասում է Եհովան,–
Բաբելոնի բնակիչների, իշխանների և իմաստունների դեմ:+
36 Սուր է ուղարկվելու դատարկախոսների* դեմ, և նրանք հիմարաբար են վարվելու:
Սուր է ուղարկվելու նրա ռազմիկների դեմ, և նրանք սարսափելու են:+
37 Սուր է ուղարկվելու նրանց նժույգների ու մարտակառքերի դեմ:
Այն ուղարկվելու է նաև նրանում ապրող բոլոր օտարազգիների դեմ,
Եվ նրանք կանանց պես են դառնալու:+
Սուր է ուղարկվելու նրա գանձերի դեմ, և դրանք թալանվելու են:+
38 Վա՜յ նրա ջրերին, դրանք ցամաքելու են,+
Որովհետև նա կուռքերի երկիր է,+
Եվ մարդիկ իրենց սարսափելի տեսիլքների պատճառով խելացնորի պես են վարվում:
39 Դրա համար այնտեղ անապատի գազաններ են բնակվելու ոռնացող կենդանիների հետ,
Այնտեղ ջայլամներ են բնակվելու:+
Ոչ ոք այնտեղ այլևս չի ապրելու,
Եվ այն երբեք բնակավայր չի լինելու:+
40 Ինչպես որ եղավ այն ժամանակ, երբ Աստված կործանեց Սոդոմն ու Գոմորը+ և նրա հարևան քաղաքները, այնպես էլ կլինի այդ ժամանակ,+– ասում է Եհովան,– ոչ ոք չի ապրի այնտեղ, և ոչ մի մարդ բնակություն չի հաստատի:+
41 Հյուսիսից մի ժողովուրդ է գալիս,
Մի մեծ ազգ և հզոր թագավորներ են+ պատրաստվում արշավել
Երկրի ամենահեռավոր վայրերից:+
42 Աղեղ ու տեգ են նրանք կրում:+
Դաժան են ու անողորմ:+
Նրանց ձայնը նման է փոթորկահույզ ծովի ձայնին,+
Երբ սլանում են իրենց ձիերով:
Մեկ մարդու պես մարտական կարգով նրանք քո դեմ են շարվում, ո՛վ Բաբելոնի դուստր:+
Նա տանջվում ու տառապում է
Ծննդաբերող կնոջ պես:
44 Ինչպես առյուծն է դուրս գալիս Հորդանանի փարթամ մացառուտներից, այնպես էլ ոմն մեկը կգա ու կհարձակվի ապահով արոտավայրերի վրա, և ես մի ակնթարթում այնպես կանեմ, որ նրանք* փախչեն իրենց երկրից: Ես իմ ընտրյալի՛ն կնշանակեմ այդ երկրի ղեկավար,+ որովհետև ո՞վ է ինձ նման, ո՞վ կարող է մարտահրավեր նետել ինձ, և ո՞ր հովիվը կարող է ընդդիմանալ ինձ:+ 45 Ուրեմն լսեք, թե Եհովան ինչ վճիռ է կայացրել Բաբելոնի վերաբերյալ+ և թե ինչ է մտադրվել անել ընդդեմ քաղդեացիների երկրի.
Նրանց արարքների պատճառով նա ամայացնելու է նրանց արոտավայրը,
Եվ նրանց հոտի գառներին քարշ տալով տանելու են:+
46 Բաբելոնն այնպիսի աղմուկով են գրավելու, որ երկիրը ցնցվելու է,
Եվ ազգերի մեջ աղաղակ է լսվելու»:+
51 Ահա թե ինչ է ասում Եհովան.
2 Բաբելոնի դեմ քամհարներ կուղարկեմ,
Որոնք կքամհարեն նրան և այդ երկիրը կդատարկեն:
Աղետի օրը նրանք բոլոր կողմերից նրա վրա կհարձակվեն:+
3 Թող նրա աղեղնավորը իր աղեղը չլարի,*
Եվ զրահ հագածներից ոչ մեկը թող չկանգնի:
Նրա երիտասարդներին մի՛ կարեկցեք,+
Նրա ողջ զորքին կոտորեք:
4 Նրանք սպանված կընկնեն քաղդեացիների երկրում,
Խոցված՝ նրա փողոցներում:+
5 Իսրայելն ու Հուդան չեն այրիացել. նրանց Աստվածը՝ Զորքերի տեր Եհովան, նրանց չի թողել:+
Մինչդեռ քաղդեացիների երկիրը Իսրայելի Սրբի առաջ մեղքերի մեջ թաղված է:
6 Փախե՛ք Բաբելոնից
Եվ ձեր կյանքը փրկե՛ք,+
Որ նրա մեղքերի պատճառով չկործանվեք,
Որովհետև դա Եհովայի վրեժխնդրության ժամանակն է.
Նա հատուցում է Բաբելոնին նրա արարքների համար:+
7 Բաբելոնը ոսկե բաժակ էր Եհովայի ձեռքին
Եվ հարբեցնում էր ողջ երկիրը:
8 Հանկարծակի վայր ընկավ Բաբելոնը, նա ջախջախված է:+
Ողբացեք նրա վրա,+
Նրա ցավը մեղմելու համար բալասան բերեք. թերևս բուժվի»:
9 «Մենք փորձեցինք բուժել Բաբելոնին, բայց ոչինչ չօգնեց:
Թողեք նրան, և եկեք ամեն մեկս մեր երկիր գնանք,+
Որովհետև նրա մեղքը մինչև երկինք է հասել՝
Մինչև ամպերն է բարձրացել:+
10 Եհովան արդարություն է մեզ համար հաստատել:+
Գնանք և Սիոնում պատմենք, թե մեր Աստված Եհովան ինչ է արել»:+
11 «Սրե՛ք նետերը:+ Վերցրե՛ք կլոր վահանները:
Դա Եհովայի վրեժն է՝ նրա տաճարի համար իր վրեժխնդրությունը:
12 Նշանասյո՛ւն կանգնեցրեք+ Բաբելոնի պարիսպների դիմաց:
Ուժեղացրե՛ք հսկողությունը և ժամապահնե՛ր նշանակեք:
Դարաննե՛ր պատրաստեք,
Որովհետև Եհովան մարտավարություն է մշակել,
Եվ նա իրագործելու է իր խոստումը՝ իր ասած խոսքը ընդդեմ Բաբելոնի բնակիչների»:+
13 Ո՛վ կին, որ բնակվում ես շատ ջրերի վրա+
Ու մեծ հարստություն ունես,+
Քո վերջը եկել է, դու այլևս հարստություն չես կուտակի:+
14 Զորքերի տեր Եհովան երդվել է իրենով.
«Քեզ մարդկանցով եմ լցնելու՝ մորեխների չափ շատ,
Եվ նրանք ցնծությամբ կգոչեն քո հանդեպ տարած հաղթանակի համար»:+
15 Նա է իր զորությամբ պտղաբեր երկիրը ստեղծել,
Իր իմաստությամբ այն հաստատել+
Եվ իր հասկացողությամբ երկինքը տարածել:+
16 Երբ նա խոսում է,
Ջրերը երկնքում շառաչում են:
Նա ամպեր* է բարձրացնում երկրի ծայրերից,
Կայծակներ է ուղարկում՝ անձրևին ուղեկից,*
Եվ քամի է հանում իր ամբարներից:+
17 Բոլոր մարդիկ անխոհեմ են վարվում և գիտելիք չունեն:
Մետաղագործները կամաչեն, որ կուռքեր են պատրաստել,+
Որովհետև նրանց ձուլածո արձանները խաբեություն են,
18 Դրանք փուչ են+ և ծաղրանքի արժանի:
Երբ գա հատուցման օրը, դրանք կչքվեն:
19 Սակայն Հակոբի Բաժինը դրանց նման չէ,
Որովհետև նա ամեն բանի Ստեղծողն է,
Զորքերի տեր Եհովա է նրա անունը:+
20 «Դու մահակ ես ինձ համար՝ պատերազմի զենք:
Քեզնով ես ազգերին կջախջախեմ
Եվ թագավորություններ կկործանեմ:
21 Քեզնով կջախջախեմ ձիուն ու հեծյալին,
Մարտակառքն ու կառապանին:
22 Քեզնով կջախջախեմ տղամարդուն ու կնոջը,
Տարեցին ու պատանուն,
Երիտասարդ տղային ու աղջկան:
23 Քեզնով կջախջախեմ հովվին ու նրա հոտին,
Հողագործին ու նրա լծկան կենդանիներին,
Կառավարիչներին ու փոխկառավարիչներին:
24 Ես կհատուցեմ Բաբելոնին և Քաղդեայի բոլոր բնակիչներին
Իրենց բոլոր չար գործերի համար, որ Սիոնում արել են ձեր աչքի առաջ,+– ասում է Եհովան:–
Ձեռքս կմեկնեմ ու քեզ ժայռերից ցած կգլորեմ,
Քեզ այրված լեռ կդարձնեմ:
26 Քեզանից չեն վերցնի ո՛չ անկյունաքար, ո՛չ էլ հիմնաքար,
Որովհետև դու հավիտյան ամայի վայր ես լինելու»,+– ասում է Եհովան:
27 «Այս երկրում նշանասյուն կանգնեցրեք:+
Եղջերափող փչեք ազգերի մեջ:
Ազգերին պատրաստեք* նրա դեմ պատերազմելու:
Արարատի,+ Միննիի և Ասքանազի թագավորությունները կանչեք, որ նրա դեմ դուրս գան:+
Զինվորագրողի նշանակեք, որ զորք հավաքի նրա դեմ:
Թող ձիերը մորեխների թրթուրների պես դուրս գան:
28 Ազգերին պատրաստեք* նրա դեմ պատերազմելու,
Պատրաստեք Մարաստանի+ թագավորներին, նրա կառավարիչներին և բոլոր փոխկառավարիչներին,
Նաև նրանց տիրապետության տակ եղող տարածքները:
29 Երկիրը կդողա ու կցնցվի,
Որովհետև այն, ինչ Եհովան մտադրել է ընդդեմ Բաբելոնի, իրագործելու է,
Բաբելոնը սարսափելի տեսարան է դառնալու և ամայանալու է:+
30 Բաբելոնի ռազմիկներն այլևս չեն կռվում,
Նրանք փակվել են իրենց ամրոցներում:
Բաբելոնի տները հրդեհվել են,
Նրա նիգերը՝ կոտրվել:+
31 Սուրհանդակը վազում է մյուս սուրհանդակին ընդառաջ,
Եվ լրաբերը՝ մեկ ուրիշ լրաբերին ընդառաջ,
Որպեսզի Բաբելոնի թագավորին հայտնեն, որ նրա քաղաքը ամբողջությամբ գրավված է,+
32 Ծանծաղուտները զավթվել են,+
Պապիրուսե նավակներն այրվել են,
Եվ զինվորները սարսափահար են եղել»:
33 Սա է ասում Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը.
«Բաբելոնի դուստրը կալատեղի* նման է:
Նրան կալսելու* ժամանակն է:
Մի փոքր ևս, և կգա նրան հնձելու ժամանակը»:
Մեծ օձի նման ինձ կուլ է տվել,+
Իր ստամոքսը իմ ունեցած ընտիր բաներով է լցրել:
Հեղեղի պես ինձ սրբել-տարել է:
35 Ինձ հասցված վերքերը թող Բաբելոնի վրա էլ լինեն,– ասում է Սիոնի բնակիչը:+–
Թող իմ արյան համար Քաղդեայի բնակիչները պատասխանատու լինեն,– ասում է Երուսաղեմը»:
36 Ուստի սա է ասում Եհովան.
Նրա ծովը կցամաքեցնեմ և ջրհորները կչորացնեմ:+
Այնտեղ մարդու շունչ չի լինի:+
38 Բոլորը* միասին առյուծների պես կմռնչան
Եվ կորյունների նման կմռլտան:
39 Երբ նրանք ոգևորված լինեն, ես խնջույք կկազմակերպեմ նրանց համար
Եվ կհարբեցնեմ, որպեսզի զվարճանան:+
Դրանից հետո նրանք հավերժական քնով կքնեն
Եվ չեն արթնանա,+– ասում է Եհովան:–
40 Ես նրանց մորթվելու կտանեմ, ինչպես ոչխարներին են տանում,
Ինչպես արու ոչխարներին՝ այծերի հետ:
Բաբելոնը զարհուրելի տեսարան է դարձել ազգերի համար:
42 Ծովը բարձրացել է Բաբելոնի վրա,
Խռովալից ալիքները ծածկել են նրան:
43 Նրա քաղաքները սարսափազդու տեսարան են դարձել, անջուր երկիր և անապատ,
Մի երկիր, որտեղ մարդու շունչ չի լինելու, և ոչ ոք այնտեղով չի անցնելու:+
Ազգերն այլևս նրա մոտ չեն հորդի,
Եվ Բաբելոնի պարիսպը կընկնի:+
45 Դո՛ւրս արի նրա միջից, ո՛վ իմ ժողովուրդ,+
46 Մի՛ վախեցիր ու մի՛ սարսափիր այն լուրից, որ կլսես այդ երկրում:
Այն կհասնի մեկ տարվա մեջ,
Եվ հաջորդ տարում մեկ ուրիշ լուր կհասնի այն մասին,
Որ երկրում բռնություն է տիրում, և որ ղեկավարը ղեկավարի դեմ է դուրս եկել:
47 Ուստի օրեր են գալիս,
Երբ ես ոչնչացնելու եմ Բաբելոնի կուռքերը:
Այդ երկիրը կխայտառակվի,
Եվ նրա բոլոր սպանվածների դիակները ընկած կմնան այնտեղ:+
48 Երկինքն ու երկիրը և դրանցում եղող ամեն բան
Բացականչելու են՝ ցնծալով Բաբելոնի անկման համար,+
Որովհետև հյուսիսից գալու են նրան կործանողները,+– ասում է Եհովան:–
49 Բաբելոնի պատճառով ոչ միայն իսրայելացիները սպանվեցին,+
Այլև ողջ երկրի սպանված մարդիկ ընկան Բաբելոնում:
50 Ո՛վ սրից ազատվածներ, գնացե՛ք, մի՛ կանգնեք:+
Դո՛ւք, որ հեռու եք գտնվում, հիշե՛ք Եհովային,
Եվ թող Երուսաղեմը ձեր սրտում լինի»:+
51 «Մենք խայտառակվել ենք, որովհետև մեզ ծաղրել են:
Նվաստացումը ծածկել է մեր երեսը,
Որովհետև օտարազգիները ներխուժել են Եհովայի տան սուրբ վայրերը»:+
52 «Դրա համար օրեր են գալիս,– ասում է Եհովան,–
Երբ ես ոչնչացնելու եմ նրա կուռքերը,
Եվ նրա ողջ երկրում վիրավորները ցավից հառաչելու են:+
53 Եթե նույնիսկ Բաբելոնը բարձրանա երկինք,+
Եթե անգամ անառիկ դարձնի իր վեր խոյացող ամրությունները,
Ես կործանողներ կուղարկեմ նրա դեմ,+– ասում է Եհովան:–
54 Լսե՛ք, Բաբելոնից աղաղակ է լսվում,+
Քաղդեացիների երկրից՝ մեծ աղետի ձայն,+
55 Որովհետև Եհովան կործանում է Բաբելոնը:
Նա լռեցնելու է նրա բարձր ձայնը,
Եվ նրա թշնամիների ձայնը նման է լինելու փոթորկոտ ալիքների շառաչյունի.
Նրանց ձայնը լսելի կլինի:
56 Բաբելոնի դեմ կործանող է գալու,+
Նրա ռազմիկները գերեվարվելու են,+
Նրանց աղեղները կոտրվելու են,
Որովհետև Եհովան հատուցող Աստված է:+
Նա անպայման կհատուցի:+
57 Ես կհարբեցնեմ նրա իշխաններին ու իմաստուններին,+
Կառավարիչներին, փոխկառավարիչներին ու ռազմիկներին.
Նրանք հավերժական քնով կքնեն ու չեն արթնանա»,+–
Ասում է Թագավորը, ում անունը Զորքերի տեր Եհովա է:
58 Զորքերի տեր Եհովան ասում է.
«Թեպետ Բաբելոնի պարիսպները հաստ են, սակայն հիմնահատակ փլուզվելու են,+
Թեպետ նրա դարպասները բարձր են, սակայն հրի են մատնվելու:
Ժողովուրդները զուր են ջանք գործադրելու,
Ազգերը իրենց ուժերը սպառելու են մի բանի վրա, ինչը հրո ճարակ է դառնալու»:+
59 Երեմիա մարգարեն պատվեր տվեց Մաասիայի որդի Ներիայի որդի+ Սարայիային, երբ նա Հուդայի Սեդեկիա թագավորի հետ նրա իշխանության չորրորդ տարում գնաց Բաբելոն: Սարայիան սենեկապետ էր: 60 Երեմիան մեկ գրքի մեջ գրեց այն բոլոր աղետների մասին, որոնք պետք է գային Բաբելոնի վրա: Նա գրի առավ Բաբելոնի մասին ասված այս բոլոր խոսքերը: 61 Հետո Երեմիան ասաց Սարայիային. «Երբ գնաս Բաբելոն ու այն տեսնես, բարձրաձայն կկարդաս այս բոլոր խոսքերը: 62 Ապա կասես. «Ո՛վ Եհովա, դու ասացիր, որ այս քաղաքը կործանվելու է և ամայանալու՝ այնտեղ ո՛չ մարդ է լինելու, ո՛չ էլ կենդանի: Այն հավերժ անբնակ է մնալու»:+ 63 Երբ կարդաս վերջացնես այս գիրքը, դրան մի քար կկապես, Եփրատի մեջ կնետես 64 և կասես. «Ահա այսպես կխորտակվի Բաբելոնը ու երբեք չի բարձրանա+ այն աղետից հետո, որը բերելու եմ նրա վրա: Եվ նրա բնակիչները ուժասպառ կլինեն»»:+
Այստեղ ավարտվում են Երեմիայի խոսքերը:
52 Սեդեկիան+ 21 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և 11 տարի իշխեց Երուսաղեմում: Նրա մոր անունը Ամիտալ էր,+ որը լեբնացի Երեմիայի դուստրն էր: 2 Սեդեկիան արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում. նա արեց այն բոլոր վատ բաները, որոնք Հովակիմն էր արել:+ 3 Երուսաղեմում և Հուդայում տեղի ունեցան աղետալի դեպքեր, քանի որ Եհովան բարկացել էր, և նա ի վերջո մերժեց այնտեղի բնակիչներին:+ Սեդեկիան ապստամբեց Բաբելոնի թագավորի դեմ:+ 4 Սեդեկիայի իշխանության իններորդ տարում՝ տասներորդ ամսվա տասներորդ օրը, Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը իր ողջ զորքով դուրս եկավ Երուսաղեմի դեմ, բանակ դրեց դրա դիմաց և շուրջը պարիսպ կառուցեց, որ պաշարի այն:+ 5 Քաղաքը պաշարման մեջ մնաց մինչև Սեդեկիայի իշխանության 11-րդ տարին:
6 Չորրորդ ամսվա իններորդ օրն էր.+ քաղաքում սաստիկ սով էր, և ժողովուրդը ուտելիք չուներ:+ 7 Քաղդեացիներն ի վերջո ճեղքեցին քաղաքի պարիսպը, ու թեև քաղաքը դեռ շրջապատված էր նրանց կողմից, սակայն բոլոր զինվորները գիշերը արքունական պարտեզի մոտի երկու պարիսպների միջև գտնվող դարպասով փախան քաղաքից: Նրանք գնացին Արաբա տանող ճանապարհով:+ 8 Բայց քաղդեացիների զորքը հետապնդեց Սեդեկիա+ թագավորին և Երիքովի անապատային հարթավայրում հասավ նրան, իսկ թագավորի բոլոր զինվորները, թողնելով նրան, այս ու այն կողմ ցրվեցին: 9 Սեդեկիային բռնեցին ու տարան Բաբելոնի թագավորի մոտ՝ Ռեբլա, որը Եմաթում է, և նա նրա նկատմամբ դատավճիռ կայացրեց: 10 Բաբելոնի թագավորը Սեդեկիայի որդիներին նրա աչքի առաջ սպանեց, նաև Ռեբլայում սպանեց Հուդայի բոլոր իշխաններին: 11 Ապա Բաբելոնի թագավորը կուրացրեց Սեդեկիային,+ կապեց նրան պղնձե շղթաներով, տարավ Բաբելոն, բանտ գցեց և ցմահ այնտեղ պահեց:
12 Հինգերորդ ամսվա տասներորդ օրը, այսինքն՝ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի իշխանության 19-րդ տարում, Բաբելոնի թագավորի սպասավոր Նաբուզարդանը, որը պահակազորի պետն էր, եկավ Երուսաղեմ:+ 13 Նա հրի մատնեց Եհովայի տունը,+ թագավորի պալատը և Երուսաղեմի բոլոր տները: Նա այրեց նաև բոլոր մեծ տները: 14 Պահակազորի պետի հետ եկած քաղդեացիների ողջ զորքը քանդեց Երուսաղեմը շրջապատող պարիսպները:+
15 Քաղաքում մնացած ժողովրդին, հասարակ մարդկանցից ոմանց, Բաբելոնի թագավորին հանձնված մարդկանց և մնացած հմուտ արհեստավորներին պահակազորի պետ Նաբուզարդանը գերության տարավ:+ 16 Բայց ամենաաղքատ մարդկանցից ոմանց նա թողեց երկրում, որ ծառայեն որպես խաղողագործներ և հարկադիր աշխատողներ:+
17 Քաղդեացիները կոտրեցին Եհովայի տան պղնձե սյուները,+ սայլերն+ ու պղնձե ծովը,+ որ Եհովայի տանն էին, և ողջ պղինձը տարան Բաբելոն:+ 18 Նրանք վերցրին նաև դույլերը, բահերը, պատրույգի մկրատները, թասերը,+ անոթներն+ ու տաճարի ծառայության մեջ օգտագործվող պղնձե մյուս բոլոր պիտույքները: 19 Պահակազորի պետը վերցրեց մաքուր ոսկուց և մաքուր արծաթից պատրաստված տարաները,+ այրուքի ամանները,* թասերը, դույլերը, ճրագակալները,+ անոթներն ու ընծաների գավաթները:+ 20 Եհովայի տան համար Սողոմոն թագավորի պատրաստած երկու սյուների, ծովի, դրա տակ եղող 12 պղնձե եզների+ և սայլերի պղինձը այնքան շատ էր, որ հնարավոր չէր կշռել:
21 Յուրաքանչյուր սյան բարձրությունը 18 կանգուն էր, իսկ շրջագիծը, լարով չափած, 12 կանգուն:*+ Սյան պատի հաստությունը չորս մատնաչափ* էր, և մեջը դատարկ էր: 22 Ամեն սյան վրա հինգ կանգուն* բարձրության պղնձե խոյակ* կար:+ Խոյակների շուրջբոլորը ցանցաձև հյուսվածքով ու նռներով էր զարդարված՝ ամբողջովին պղնձից: Երկու սյուները և խոյակները զարդարող նռները իրար նման էին: 23 Յուրաքանչյուր սյունախոյակի շուրջը տեսանելի էր 96 նուռ: Ցանցաձև հյուսվածքի շուրջը ընդհանուր հաշվով 100 նուռ կար:+
24 Բացի այդ՝ պահակազորի պետը իր հետ տարավ ավագ քահանա Սարայիային,+ երկրորդ քահանա Սոփոնիային+ և երեք դռնապաններին:+ 25 Քաղաքից տարավ նաև մի պալատականի, որը զինվորների հրամանատարն էր, քաղաքում գտնվող յոթ մարդու, որոնք թագավորի մտերիմներն* էին, զորագլխի քարտուղարին, որը զինվորագրում էր մարդկանց, և հասարակ ժողովրդից 60 հոգու, որոնք մնացել էին քաղաքում: 26 Պահակազորի պետ Նաբուզարդանը նրանց տարավ Բաբելոնի թագավորի մոտ՝ Ռեբլա: 27 Բաբելոնի թագավորը սպանեց նրանց Ռեբլայում,+ որը Եմաթում է: Այսպիսով՝ Հուդայի ժողովուրդը տեղահանվեց իր երկրից:+
28 Ահա այն մարդկանց թիվը, որոնց Նաբուգոդոնոսորը գերի տարավ. յոթերորդ տարում՝ 3 023 հրեայի,+
29 Նաբուգոդոնոսորի իշխանության 18-րդ տարում՝+ Երուսաղեմից 832 հոգու:
30 Նաբուգոդոնոսորի իշխանության 23-րդ տարում պահակազորի պետ Նաբուզարդանը հրեաներից 745 հոգու գերի տարավ:+
Ընդհանուր հաշվով գերության տարվեց 4 600 հոգի:
31 Հուդայի թագավոր Հովաքինի+ գերության 37-րդ տարում՝ 12-րդ ամսվա 25-րդ օրը, Բաբելոնի թագավոր Ելմարոդաքը իր թագավոր դառնալու տարում Հուդայի թագավոր Հովաքինին բանտից ազատեց:*+ 32 Նա բարյացակամորեն էր խոսում նրա հետ և նրան ավելի մեծ պատվի արժանացրեց, քան Բաբելոնում նրա հետ եղող մյուս թագավորներին:* 33 Հովաքինը հանեց բանտի իր հագուստները, և մինչև իր կյանքի վերջը նա թագավորի հետ էր սեղան նստում: 34 Իր ողջ կյանքի ընթացքում՝ մինչև մահ, Հովաքինը ամեն օր Բաբելոնի թագավորից ստանում էր իրեն հատկացված ուտելիքի բաժինը:
Հավանաբար նշանակում է «Եհովան բարձրացնում է»:
Կամ՝ «ընտրեցի»:
Կամ՝ «առանձնացրի»: Բառարանում տես «Սրբագործել»:
Բռց.՝ «Արթնացողի»: Նշենին գարնանը առաջինը ծաղկող ծառերից է:
Կամ՝ «Կրակի վրա դրված»:
Կամ՝ «Բայց դու մեջքդ գոտևորիր»:
Կամ՝ «քո հավատարիմ սերը»:
Այս գլխի որոշ համարներում Աստված իր ժողովրդին դիմում է որպես կնոջ:
Կամ՝ «կղզիները»:
Կամ՝ «տաշելով փորել», հավանաբար ժայռից:
Կամ՝ «Մեմփիսի»:
Նեղոսի վտակներից մեկը:
Բռց.՝ «Գետի»:
Բառարանում տես «Աստվածավախություն»:
Կամ՝ «օճառ»:
Այսինքն՝ էգ ուղտ:
Բռց.՝ «Իր ամսին»:
Կամ՝ «օտար աստվածներին»:
Զարդարանք, որը հարսը կրում էր իր հարսանիքի օրը:
Բռց.՝ «մի արաբացի»:
Խոսքը ամուսնացած կնոջ մասին է:
Բռց.՝ «ճակատ»:
Հավանաբար վերաբերում է Իսրայելին:
Կամ՝ «օտար աստվածներին»:
Կամ հնարավոր է՝ «ամուսինը»:
Կամ՝ «Ձեզ հովիվներ կտամ, որոնք կկատարեն իմ կամքը»:
Կամ հնարավոր է՝ «Նրանք կսնեն ձեզ՝ գործի դնելով իրենց գիտելիքն ու խորաթափանցությունը»:
Բռց.՝ «ընկերոջը»:
Բռց.՝ «Թլփատվեք»:
Բռց.՝ «Կտրեք ձեր սրտերի թլիփը»:
Կամ՝ «Կուրծք ծեծեք»:
Սա բանաստեղծական անձնավորում է, որը, հավանաբար, խղճահարություն և կարեկցանք է արտահայտում:
Այսինքն՝ քամու առջև պահելով՝ մաքրելու:
Բռց.՝ «Ա՜խ, աղիքներս»: Աղիքները համարվում էին խոր զգացմունքների կենտրոնը:
Կամ հնարավոր է՝ «Մարտագոչ»:
Կամ՝ «իմաստուն»:
Կամ՝ «ափսոսա»:
Կամ՝ «կոպերի ստվերաներկով»:
Բռց.՝ «Իրենց երեսները ապառաժից կարծր դարձրին»:
Բռց.՝ «ճանապարհը»:
Կամ հնարավոր է՝ «Նա գոյություն չունի»:
Բռց.՝ «ո՛վ անմիտ մարդիկ, որ սիրտ չունեք»:
Բռց.՝ «Սրբագործե՛ք պատերազմը»: Բառարանում տես «Սրբագործել»:
Բռց.՝ «անթլփատ»:
Բռց.՝ «թափիր այն»:
Բռց.՝ «փոքրից մեծ»:
Կամ՝ «կոտրվածքը»:
Կամ՝ «ուսուցումը», «առաջնորդությունը»:
Մի քանի արևադարձային ծառերից ստացվող անուշահոտ խեժ:
Կարճ նիզակ:
Այսինքն՝ Երեմիային:
Բռց.՝ «Սրանք»: Այսինքն՝ տաճարի բոլոր շինությունները:
Կամ՝ «անհայր երեխային»:
Բռց.՝ «վաղ վեր էի կենում ու խոսում»:
Աստվածուհու տիտղոս, ում պաշտում էին հավատուրաց իսրայելացիները: Հավանաբար, պտղաբերության աստվածուհի էր:
Կամ՝ «վրդովեցնում»:
Բռց.՝ «ամեն օր վաղ վեր էի կենում և ուղարկում նրանց»:
Բռց.՝ «պնդացրեց իր պարանոցը»:
Կամ՝ «նվիրում ցույց տվող»:
Բռց.՝ «Հիննոմի որդու հովտում»: Բառարանում տես «Գեհեն»:
Բռց.՝ «սրտովս»:
Խոսքը երկնային մարմինների մասին է:
Կամ՝ «սահմանված»:
Կամ հնարավոր է՝ «կռունկը»:
Կամ՝ «չվում»:
Կամ՝ «ուսուցումը», «առաջնորդությունը»:
Կամ՝ «քարտուղարների»:
Բռց.՝ «փոքրից մեծ»:
Կամ՝ «կոտրվածքը»:
Բառարանում տես «Շնություն»:
Բռց.՝ «դարան է պատրաստում»:
Կամ՝ «ուսուցումը», «առաջնորդությունը»:
Կամ՝ «հատիչով»:
11-րդ համարը բնագրում գրվել է արամերենով:
Կամ՝ «գոլորշի»:
Կամ հնարավոր է՝ «Բացում է անձրևի ջրարգելակները»:
Կամ՝ «շունչ»:
Բռց.՝ «ժառանգության գավազանն է»:
Կամ՝ «պարսատիկի քարի պես նետելու եմ»:
Այսինքն՝ չունի իշխանություն և կարողություն:
Բառարանում տես «Ուխտ»:
Ակներևաբար դիմում է Երեմիային:
Կամ՝ «երկաթ հալելու հնոցից»:
Կամ՝ «Թող այդպես լինի»:
Բռց.՝ «վաղ վեր էի կենում ու նախազգուշացնում էի»:
Բռց.՝ «Իմ սիրելի՛»:
Կամ՝ «ամենախոր զգացմունքները»: Բռց.՝ «երիկամները»:
Կամ՝ «ամենախոր զգացմունքներում»: Բռց.՝ «երիկամներում»:
Կամ՝ «խայտաբղետ»:
Կամ հնարավոր է՝ «սգում է»:
Կամ՝ «պաշարված»:
Կամ՝ «եթովպացին»:
Կամ՝ «հիվանդությունով»:
Այսինքն՝ Աստված:
Բռց.՝ «իրենց սրտի խորամանկության»:
Կամ հնարավոր է՝ «դատաստան»:
Կամ հնարավոր է՝ «հետ ես գնում»:
Բռց.՝ «դարպասների մեջ»:
Կամ հնարավոր է՝ «Այն»:
Կամ՝ «ծառայելու եմ ի բարօրություն»:
Բռց.՝ «Մի՛ վերցրու ինձ»:
Կամ՝ «դատապարտական լուրով»:
Բռց.՝ «կկանգնես իմ առաջ»:
Բռց.՝ «Իմ բերանը կդառնաս»:
Կամ՝ «Նրանք ստիպված կլինեն քեզ մոտ վերադառնալ, բայց դու նրանց մոտ չես վերադառնա»:
Սա սուգ արտահայտող հեթանոսական սովորույթ էր, որին, ակներևաբար, հետևում էին հավատուրաց իսրայելացիները:
Բռց.՝ «սրտի տախտակին»:
Բառարանում տես «Սուրբ ձող»:
Կամ հնարավոր է՝ «դու կրակի պես վառվում ես իմ բարկությունից»:
Կամ՝ «ուժեղ մարդը»:
Կամ՝ «խաբեբա»:
Կամ հնարավոր է՝ «անբուժելի»:
Կամ՝ «ամենախոր զգացմունքները»: Բռց.՝ «երիկամները»:
Կամ՝ «որը հավաքում է իր չածածը»:
Բռց.՝ «Ինձ»: Ըստ ամենայնի, վերաբերում է Եհովային:
Բռց.՝ «Աղետի օր»:
Կամ՝ «կրկնակի»:
Բռց.՝ «պնդացրին իրենց պարանոցը»:
Մի քանի արևադարձային ծառերից ստացվող անուշահոտ խեժ:
Կամ՝ «կափսոսամ»:
Բռց.՝ «տնկվելու»:
Կամ՝ «չկառուցված»:
Բռց.՝ «սուլելու»:
Կամ՝ «շարունակելու են «ուսուցանել», «առաջնորդել»»:
Բռց.՝ «լեզվով հարվածենք»:
Բռց.՝ «Հիննոմի որդու հովիտ»:
Բռց.՝ «սրտովս»:
Բռց.՝ «սուլելու»:
Խոսքը երկնային մարմինների մասին է:
Այսինքն՝ ցանկապատված բակում: Բառարանում տես «Գավիթ»:
Բռց.՝ «պնդացրին իրենց պարանոցը»:
Բառարանում տես «Կոճղ»:
Կամ՝ «ամենախոր զգացմունքները»: Բռց.՝ «երիկամները»:
Բռց.՝ «նրա արգանդը հավիտյան հղի մնար»:
Կամ հնարավոր է՝ «Այս մարդկանց»:
Կամ՝ «հիվանդությունից»:
Կամ՝ «անհայր երեխային»:
Բռց.՝ «սրբագործելու»: Բառարանում տես «Սրբագործել»:
Կոչվում է նաև Հովաքազ:
13-17-րդ համարներում խոսքը Հուդայի թագավոր Հովակիմի մասին է:
Կոչվում է նաև Հովաքին, Հեքոնիա:
Բռց.՝ «ընձյուղ»:
Կամ՝ «իրենց կողակիցներին»:
Կամ՝ «հավատուրաց»:
Բռց.՝ «զորացնում են չարագործների ձեռքերը»:
Կամ՝ «փուչ հույս են տալիս»:
Կամ՝ «ծանրակշիռ խոսք»: 33-38-րդ համարներում «բեռ» թարգմանված եբր. բառը երկու նշանակություն ունի՝ Աստծու ծանրակշիռ խոսք կամ ծանրաբեռնող մի բան:
Կոչվում է նաև Հովաքին, Քոնիա:
Կամ հնարավոր է՝ «պաշտպանական կառույցների շինարարներին»:
Կամ՝ «հիվանդություն»:
Կամ՝ «Հուդայի ողջ ժողովրդին և Երուսաղեմի բոլոր բնակիչներին»:
Բռց.՝ «վաղ վեր եմ կենում ու խոսում եմ»:
Բռց.՝ «սուլելու»:
Երկու աղացքարերից բաղկացած ձեռնաղաց:
Կամ՝ «ափամերձ տարածքի»: Բռց.՝ «կղզու»:
Ըստ երևույթին, սա Բաբելոնի գաղտնանունն է:
Կամ՝ «բնակիչների հետ»:
Կամ՝ «խոնարհվելու»:
Կամ՝ «կափսոսամ»:
Կամ՝ «ուսուցումը», «առաջնորդությունը»:
Բռց.՝ «վաղ վեր եմ կենում և ուղարկում»:
Կամ՝ «տաճարի բարձունքն է»:
Բռց.՝ «ու փափկացրեց Եհովայի երեսը»:
Ըստ որոշ հին ձեռագրերի՝ Սեդեկիայի:
Կամ՝ «նրան, ում ճիշտ եմ համարում տալ»:
Կամ՝ «հիվանդությամբ»:
Բռց.՝ «հանգիստ լինել»:
Խոսքը տաճարում գտնվող պղնձե ծովի մասին է:
Կամ հնարավոր է՝ «նրանց»:
Կամ՝ «Թող այդպես լինի»:
Կամ հնարավոր է՝ «պաշտպանական կառույցների շինարարները»:
Կամ՝ «հիվանդություն»:
Կամ հնարավոր է՝ «ճաքած»:
Բռց.՝ «սուլելու»:
Բռց.՝ «վաղ վեր էի կենում և ուղարկում»:
Խոսքը գերության մեջ եղող մարդկանց մասին է:
Բառարանում տես «Կոճղ»:
Կամ՝ «կոնքին»:
Բռց.՝ «մեծ»:
Կամ՝ «կուղղեմ»:
Կամ հնարավոր է՝ «պատվելի»:
Բռց.՝ «ո՞վ իր սիրտը գրավ կդնի, որ մոտենա»:
Կամ՝ «շարունակ հավատարիմ սեր ցուցաբերեցի քո հանդեպ»:
Կամ՝ «Եհովայի տված լավ բաները»: Բառարանում տես «Բարեսիրություն»:
Բռց.՝ «ճարպոտ»:
Բառարանում տես «Բարեսիրություն»:
Կամ՝ «երեխաների»:
Կամ՝ «աղիքներս գալարվում են»:
Կամ՝ «պտտվելու է տղամարդու շուրջը»:
Կամ հնարավոր է՝ «ամուսինը»:
Բռց.՝ «փոքրից մեծ»:
Կամ՝ «ճարպոտ մոխիրը»: Խոսքը զոհաբերված կենդանիների ճարպով ներծծված մոխրի մասին է:
Աստիճանաձև դասավորված հողահարթակներ:
Բռց.՝ «փրկագնելու»:
Մոտ 194 գ: Տես հավելված Բ14:
Կամ հնարավոր է՝ «7 սիկղ ոսկի և 10 սիկղ արծաթ»:
Բռց.՝ «մեկնած»:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Կամ՝ «հիվանդության»:
Բռց.՝ «վաղ վեր էի կենում ու սովորեցնում»:
Բռց.՝ «Հիննոմի որդու հովտում»: Բառարանում տես «Գեհեն»:
Բռց.՝ «սրտովս»:
Բառարանում տես «Հոգի»:
Հնարավոր է՝ քանդված տների քարերով ամրացվել են քաղաքի պարիսպները, կամ պաշտպանական շինություններ են կառուցվել:
Կամ՝ «ճշմարտություն»:
Բառարանում տես «Բարեսիրություն»:
Բռց.՝ «ընձյուղ»:
Խոսքը երկնային մարմինների մասին է:
Բռց.՝ «Յոթ տարիների վերջում»:
Բռց.՝ «Այսօր»:
Կամ՝ «հիվանդությունից»:
Կամ՝ «սենյակներից»:
Բռց.՝ «վաղ վեր էի կենում ու խոսում»:
Բռց.՝ «վաղ վեր էի կենում և ուղարկում»:
Կամ՝ «դպրի»:
Կամ՝ «ճաշասենյակում»:
Կամ՝ «պալատականները»:
Նոյեմբերի երկրորդ կեսը և դեկտեմբերի առաջին կեսը: Տես հավելված Բ15:
Կոչվում է նաև Հովաքին, Հեքոնիա:
Կամ՝ «հիվանդությունից»:
Բռց.՝ «ձեռքերը»:
Բռց.՝ «ներքինի»: Բառարանում տես «Ներքինի»:
Ըստ ամենայնի, տիտղոս է, որի նշանակությունը անհայտ է:
Կամ՝ «գլխավոր պալատական»:
Կամ, ըստ եբր. տեքստի մեկ այլ բառաբաժանման, «Ներգելսարասարը, Սամեգարնաբավը, Սարսեքիմը, Ռաբսարիսը»:
Կամ՝ «գլխավոր մոգ (աստղագուշակ)»:
Կամ հնարավոր է՝ «Այդ օրը նա խաղողի այգիներ տվեց նրանց և հարկադիր աշխատանքի դրեց»:
Մի քանի արևադարձային ծառերից ստացվող անուշահոտ խեժ:
Բռց.՝ «առատ ջրերի»:
Բռց.՝ «փոքրից մեծ»:
Կամ՝ «կվշտանամ»:
Կամ՝ «որոշ ժամանակ բնակվեք»:
Կամ՝ «հիվանդությունից»:
Բռց.՝ «նրանց»:
Բռց.՝ «խաղաղությամբ»:
Կամ՝ «արևի տան (տաճարի)»: Այսինքն՝ Հելիոպոլիսի:
Կամ՝ «կոթողները»:
Կամ՝ «Մեմփիսում»:
Բռց.՝ «վաղ վեր էի կենում և ուղարկում»:
Կամ՝ «ջախջախված չեք զգացել»:
Բռց.՝ «փոքրից մեծ»:
Կամ՝ «հիվանդություն»:
Աստվածուհու տիտղոս, ում պաշտում էին հավատուրաց իսրայելացիները: Հավանաբար, պտղաբերության աստվածուհի էր:
Բռց.՝ «սրտում»:
Կամ՝ «մեծ-մեծ բաներ ես ակնկալում»:
Բռց.՝ «ամեն մարմնի»:
Կամ՝ «իսկ քո հոգին քեզ որպես ավար եմ տալու»:
Փոքր վահան, որը հաճախ կրում էին նետաձիգները:
Կամ՝ «Մեմփիսում»:
Բռց.՝ «սահմանված ժամանակը»:
Այսինքն՝ Եգիպտոսը նվաճողը:
Կամ հնարավոր է՝ «ամայանալու է»:
Խոսքը դեռ չծնած կովի մասին է:
Այսինքն՝ թեբեացի:
Կամ՝ «կուղղեմ»:
Այսինքն՝ Կրետե:
Այսինքն՝ մարդիկ կսափրեն իրենց գլուխները ի նշան սգի և ամոթի:
Կամ՝ «բարձունքը»:
Կամ՝ «բարձրավանդակը»:
Բռց.՝ «նրանց անունը»:
Բռց.՝ «Մովաբի եղջյուրը կոտրվել է»: Բառարանում տես «Եղջյուր»:
Թաղումների ժամանակ սովորաբար սրնգով տխուր երաժշտություն էին նվագում:
Կամ հնարավոր է՝ «մարտագոչ»:
Կամ՝ «շրջակա»:
Կամ՝ «անհայր երեխաներին»:
Ըստ ամենայնի, խոսքը Եդոմի բնակիչների մասին է:
Փայտե կամ երկաթե ձող՝ դռան հետևից գցելու և այն փակելու համար:
Բռց.՝ «քամիներով»:
Բռց.՝ «սկիզբը»:
«Գարշելի կուռքեր» թարգմանված եբր. բառը, հնարավոր է, ծագումնաբանորեն կապված է մի բառի հետ, որը նշանակում է «գոմաղբ»: Այն գործածվում է արհամարհանք արտահայտելու համար:
Կամ՝ «սմբակներով դոփում»:
Կամ՝ «ճկողներին»:
Բռց.՝ «կլռեցվեն»:
Կամ՝ «սուտ մարգարեների»:
Ըստ ամենայնի, խոսքը Բաբելոնի բնակիչների մասին է:
Ըստ երևույթին, սա Քաղդեայի գաղտնանունն է:
Կամ՝ «չճկի»:
Բռց.՝ «արթնացրել է մարերի թագավորների ոգին»:
Կամ՝ «գոլորշի»:
Կամ հնարավոր է՝ «Բացում է անձրևի ջրարգելակները»:
Կամ՝ «շունչ»:
Կամ հնարավոր է՝ «Նա ստեղծել է անգամ իր ժառանգության գավազանը»:
Բռց.՝ «սրբագործեք»: Բառարանում տես «Սրբագործել»:
Բռց.՝ «սրբագործեք»: Բառարանում տես «Սրբագործել»:
Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:
Նշանակում է «հացահատիկի հասկերը կամնաքարերով տրորել, մանրել»:
Բռց.՝ «սուլելու»:
Այսինքն՝ Բաբելոնի բնակիչները:
Ըստ երևույթին, սա Բաբելոնի գաղտնանունն է:
Այսինքն՝ այրված պատրույգը հանելու համար նախատեսված ամանները:
Սյան չափսերը՝ մոտ 8 × 5,3 մ: Տես հավելված Բ14:
Մոտ 7,4 սմ: Տես հավելված Բ14:
Մոտ 2,2 մ:
Այսինքն՝ սյունագլուխ:
Կամ՝ «խորհրդականները»:
Բռց.՝ «Հովաքինի գլուխը բարձրացրեց»:
Կամ՝ «և նրա գահը իր հետ եղող մյուս թագավորների գահից բարձր դրեց»: