ԵՐԿՐՈՐԴ ՕՐԵՆՔ
1 Մովսեսը ուղերձով դիմեց իսրայելացիներին: Այդ ժամանակ նրանք Հորդանանի շրջանում էին՝ անապատում՝ Սուֆի դիմաց գտնվող անապատային հարթավայրում՝ Փառանի, Տոֆելի, Լաբանի, Ասերոթի և Տիզահաբի միջև: 2 (Դեպի Սեիրի լեռները տանող ուղիով Քորեբից մինչև Կադես-Բառնեա+ 11 օրվա ճանապարհ է): 3 Քառասուներորդ տարում՝+ 11-րդ ամսվա առաջին օրը, Մովսեսը իսրայելացիներին* հաղորդեց այն ամենը, ինչ Եհովան պատվիրել էր ասել նրանց: 4 Դա եղավ Եսեբոնում ապրող Սեհոնին՝+ ամորհացիների թագավորին պարտության մատնելուց ու Աստարոթում ապրող Օգին՝+ Բասանի թագավորին Եդրայիում+ հաղթելուց հետո:* 5 Հորդանանի շրջանում՝ Մովաբի երկրում, Մովսեսը սկսեց բացատրել Օրենքը՝+ ասելով.
6 «Եհովան՝ մեր Աստվածը, խոսեց մեզ հետ Քորեբի մոտ և ասաց. «Բավականին երկար ժամանակ է՝ այս լեռնային շրջանում եք ապրում:+ 7 Հիմա վեր կացեք ու ճանապարհ ընկեք դեպի ամորհացիների+ լեռնային շրջանը և բոլոր հարևան ազգերի տարածքները՝ դեպի Արաբա,+ լեռնային շրջան, Շեֆելա, Նեգև ու ծովեզերք՝+ քանանացիների երկիրը, և դեպի Լիբանան՝*+ մինչև մեծ գետը՝ Եփրատը:+ 8 Ահա այս երկիրը դրել եմ ձեր առաջ: Գնացեք ու տիրացեք այդ երկրին, որ ես՝ Եհովաս, երդվեցի տալ ձեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին+ և Հակոբին,+ ու նրանց գալիք սերունդներին»:+
9 Այդ ժամանակ ձեզ ասացի. «Ես մենակ չեմ կարող առաջնորդել ձեզ:+ 10 Ձեր Աստված Եհովան ձեզ մեծաթիվ է դարձրել, և այսօր դուք երկնքի աստղերի չափ շատ եք:+ 11 Թող Եհովան՝ ձեր նախահայրերի Աստվածը, հազարապատիկ շատացնի ձեզ+ և օրհնի, ինչպես որ խոստացել է:+ 12 Միայն թե ես մենակ ինչպե՞ս կարող եմ իմ ուսերին կրել ձեր բեռը, գլուխ հանել ձեր հոգսերից ու վեճերից:+ 13 Ձեր ցեղերից իմաստուն, խոհեմ և փորձառու մարդկանց ընտրեք, որ նրանց ձեզ վրա գլխավորներ նշանակեմ»:+ 14 Դուք էլ ասացիք ինձ. «Լավ միտք է»: 15 Ուստի ձեր ցեղերում գլխավորություն ունեցողներին՝ իմաստուն և փորձառու մարդկանց, նշանակեցի, որ առաջնորդեն ձեզ, լինեն հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ, տասնապետներ ու ցեղերի առաջնորդներ:+
16 Այդ ժամանակ ես պատվիրեցի ձեր դատավորներին. «Դատ վարելիս արդարությամբ դատեք՝+ անկախ նրանից՝ իսրայելացու դատը իր եղբոր հետ է, թե օտարականի:+ 17 Դատելիս կողմնակալ չլինեք:+ Ինչպես որ մեծամեծին կլսեք, նույն ձևով հասարակ մարդուն լսեք:+ Ոչ մի մարդուց մի՛ վախեցեք,+ քանի որ դատավճիռն Աստծուց է:+ Եթե որևէ գործ չափազանց դժվար է ձեզ համար, այն ինձ հանձնեք, և ես կլսեմ»:+ 18 Դրանից հետո ես հրահանգներ տվեցի, թե ինչ պետք է անեք:
19 Այնուհետև Քորեբից ճանապարհ ընկանք և, ինչպես որ մեր Աստված Եհովան պատվիրել էր, անցանք այն մեծ ու ահազդու անապատով,+ որը դուք տեսաք ամորհացիների+ լեռնային շրջան գնալու ճանապարհին: Ի վերջո եկանք Կադես-Բառնեա:+ 20 Այդ ժամանակ ասացի ձեզ. «Դուք եկել եք ամորհացիների լեռնային շրջանը, որը ձեր Աստված Եհովան ձեզ է տալիս: 21 Ահա ձեր Աստված Եհովան այս երկիրը ձեր ձեռքն է հանձնել: Գնացե՛ք, տիրացե՛ք դրան, ինչպես որ Եհովան՝ ձեր նախահայրերի Աստվածը, ասել է ձեզ:+ Մի՛ վախեցեք, մի՛ սարսափեք»:
22 Սակայն դուք բոլորդ մոտեցաք ինձ ու ասացիք. «Մեզանից առաջ մարդիկ ուղարկենք, որ հետախուզեն երկիրը և լուր բերեն, թե ինչ ճանապարհով պետք է անցնենք, և թե ինչպիսին են այն քաղաքները, ուր պետք է գնանք»:+ 23 Այդ առաջարկը խելամիտ թվաց ինձ, ուստի ես 12 մարդ ընտրեցի՝ յուրաքանչյուր ցեղից մի հոգու:+ 24 Նրանք գնացին, բարձրացան լեռնային շրջանը,+ հասան Եսքողի գետահովիտ* ու հետախուզեցին տարածքը: 25 Նրանք իրենց հետ բերեցին այդ երկրի պտուղներից, նաև լուր բերեցին՝ ասելով. «Երկիրը, որ մեր Աստված Եհովան տալու է մեզ, լավն է»:+ 26 Բայց դուք չուզեցիք գնալ և չհնազանդվեցիք ձեր Աստված Եհովայի պատվերին:+ 27 Դուք տրտնջում էիք ձեր վրաններում և ասում. «Եհովան ատում է մեզ, դրա համար էլ մեզ Եգիպտոսից հանել է, որ ամորհացիների ձեռքը մատնի ու ոչնչացնի: 28 Էլ ո՞ւր ենք գնում: Մեր սրտերը վախից թուլացել են,+ քանի որ մեր եղբայրներն ասացին. «Այնտեղի մարդիկ մեզնից ավելի ուժեղ են ու բարձրահասակ, ամրացված մեծ քաղաքներ ունեն, որոնց պարիսպները մինչև երկինք են հասնում:+ Այնտեղ նաև Ենակի որդիներին*+ տեսանք»»:
29 Բայց ես ասացի ձեզ. «Նրանցից մի՛ վախեցեք, մի՛ զարհուրեք:+ 30 Եհովան՝ ձեր Աստվածը, կգնա ձեր առջևից ու կպատերազմի ձեզ համար,+ ինչպես որ Եգիպտոսում արեց հենց ձեր աչքի առաջ:+ 31 Եվ մինչև այստեղ հասնելն էլ, երբ դեռ անապատում էիք, տեսաք, որ ուր էլ գնում էիք, ձեր Աստված Եհովան տանում էր ձեզ իր գրկում, ինչպես հայրը՝ իր երեխային»: 32 Չնայած այդ ամենին՝ դուք չհավատացիք ձեր Աստված Եհովային,+ 33 ով գնում էր ձեր առջևից, որ ձեզ համար ճամբար դնելու տեղ գտնի, ով գիշերը ձեզ առաջնորդում էր կրակով, իսկ ցերեկը՝ ամպով, որ ցույց տա, թե որ ճանապարհով պետք է գնաք:+
34 Եհովան լսում էր ձեր բոլոր տրտունջները: Նա շատ բարկացավ ու երդվեց.+ 35 «Այս չար սերնդից մի մարդ անգամ չի տեսնի այն լավ երկիրը, որ երդվեցի տալ ձեր հայրերին,+ 36 բացի Քաղեբից՝ Հեֆոնեի որդուց. նա կտեսնի այն: Եվ ես նրան ու նրա որդիներին բաժին կտամ այդ երկրից, որտեղ նա ոտք դրեց, որովհետև նա ամբողջ սրտով* հնազանդվեց ինձ՝ Եհովայիս»:+ 37 Ձեր պատճառով Եհովան ինձ վրա էլ բարկացավ ու ասաց. «Դու էլ չես մտնի այնտեղ:+ 38 Նավեի որդի Հեսուն ՝ քո սպասավորը,*+ նա՛ կմտնի այդ երկիր:+ Զորացրո՛ւ նրան,*+ քանի որ նա է իսրայելացիներին առաջնորդելու, որ ժառանգեն այն»: 39 Աստված ձեզ նաև ասաց. «Ձեր երեխաները, որոնց մասին ասացիք, թե գերի կտարվեն,+ ձեր զավակները, որոնք բարին ու չարը դեռ չեն զանազանում, նրա՛նք կմտնեն այդ երկիր, նրա՛նց կտամ, որ տիրանան դրան:+ 40 Իսկ դուք շրջվեք ու Կարմիր ծովի ճանապարհով անապատ գնացեք»:+
41 Դա լսելով՝ դուք ասացիք ինձ. «Մենք մեղք ենք գործել Եհովայի դեմ: Հիմա կգնանք ու կպատերազմենք, ինչպես որ մեր Աստված Եհովան պատվիրել է մեզ»: Եվ բոլորդ սպառազինվեցիք՝ կարծելով, թե հեշտությամբ կբարձրանաք այդ լեռնային շրջանն ու կնվաճեք այն:+ 42 Բայց Եհովան ասաց ինձ. «Նրանց զգուշացրու. «Չգնաք ու չպատերազմեք, որովհետև ես ձեզ հետ չեմ լինի:+ Եթե գնաք, ձեր թշնամիները ձեզ կջախջախեն»»: 43 Ես ասացի ձեզ, բայց դուք չլսեցիք: Դուք չհնազանդվեցիք Եհովայի պատվերին ու հանդգնորեն փորձեցիք բարձրանալ լեռնային շրջանը: 44 Այդ լեռնային շրջանում ապրող ամորհացիները դուրս եկան ձեր դեմ, մեղուների պես հարձակվեցին ձեզ վրա ու փախուստի մատնեցին ձեզ՝ քշելով Սեիր, անգամ մինչև Հորմա: 45 Դուք վերադարձաք ու սկսեցիք լացուկոծ անել Եհովայի առաջ, բայց Եհովան ականջ չդրեց ձեր ձայնին և ուշադրություն չդարձրեց ձեզ: 46 Եվ դուք երկար ժամանակ մնացիք Կադեսում»:
2 «Հետո շրջվեցինք ու Կարմիր ծովի ճանապարհով գնացինք անապատ, ինչպես որ Եհովան ասել էր ինձ:+ Երկար ժամանակ մենք թափառեցինք Սեիրի լեռների մոտակայքում: 2 Ի վերջո Եհովան ինձ ասաց. 3 «Արդեն երկար ժամանակ է՝ թափառում եք այս լեռների մոտակայքում: Հիմա դեպի հյուսիս գնացեք: 4 Ժողովրդին ասա. «Դուք շրջանցելու եք Սեիրում ապրող+ ձեր եղբայրների՝ Եսավի սերունդների+ երկրի սահմանը: Նրանք կվախենան ձեզնից:+ Բայց դուք շատ զգույշ եղեք, 5 նրանց հետ չընդհարվեք,* որովհետև նրանց երկրից ձեզ բաժին չեմ տալու, մի ոտնաչափ անգամ չեմ տալու, քանի որ Սեիրի լեռները Եսավին եմ տվել որպես նրա սեփականություն:+ 6 Նրանց կվճարեք ձեր ուտելիքի և խմելու ջրի համար:+ 7 Ձեր Աստված Եհովան օրհնել է ձեզ ձեր բոլոր գործերում: Նա լիովին տեղյակ է ձեր ամեն մի քայլից, որ արել եք այս մեծ անապատում: Բոլոր 40 տարիների ընթացքում ձեր Աստված Եհովան ձեզ հետ է եղել, և դուք ոչ մի բանի պակաս չեք ունեցել»»:+ 8 Այդպես մենք անցանք Սեիրում բնակվող մեր եղբայրների՝ Եսավի սերունդների+ տարածքի մոտով՝ հեռու մնալով Արաբայի ճանապարհից, Ելաթից ու Եսիոն-Գաբերից:+
Այնուհետև թեքվեցինք ու գնացինք Մովաբի անապատ տանող ճանապարհով:+ 9 Այդ ժամանակ Եհովան ասաց ինձ. «Չընդհարվեք ու չպատերազմեք Մովաբի հետ, քանի որ նրա երկրից ձեզ բաժին չեմ տալու: Արը* Ղովտի սերունդներին+ եմ տվել որպես սեփականություն: 10 (Նախկինում այնտեղ էմիմներն+ էին բնակվում՝ հզոր ու մեծաքանակ մի ժողովուրդ, որ ենակիմների պես բարձրահասակ էին: 11 Ռաֆայիմները+ նույնպես նման էին ենակիմներին,+ և մովաբացիները նրանց էլ էին էմիմներ կոչում: 12 Իսկ Սեիրում նախկինում քոռեցիներն+ էին բնակվում: Եսավի սերունդները զավթեցին նրանց հողերը, բնաջնջեցին նրանց և իրե՛նք բնակություն հաստատեցին այնտեղ:+ Այդպես էլ Իսրայե՛լը կտիրանա այն երկրին, որը Եհովան տալու է նրանց որպես սեփականություն): 13 Ուստի գնացեք, անցեք Զարեդի գետահովիտը»:* Եվ մենք անցանք Զարեդի գետահովիտը:+ 14 Այսպիսով՝ Կադես-Բառնեայից դուրս գալուց հետո մինչև Զարեդի գետահովիտն անցնելը 38 տարի անցավ: Այդ ընթացքում զինվորագրման տարիքի տղամարդկանց այդ ամբողջ սերունդը մահացավ, ինչպես որ Եհովան երդվել էր նրանց:+ 15 Եհովան իր ձեռքը բարձրացրել էր նրանց դեմ, որ ժողովրդի միջից վերացնի նրանց: Այդպես արեց, մինչև բոլորը մեռան:+
16 Երբ զինվորագրման տարիքի բոլոր տղամարդիկ արդեն վերացել էին ժողովրդի միջից,+ 17 Եհովան խոսեց ինձ հետ՝ ասելով. 18 «Այսօր դուք պատրաստվում եք անցնել Մովաբի, այսինքն՝ Արի տարածքով: 19 Երբ մոտենաք ամմոնացիներին, չհարձակվեք նրանց վրա ու կռիվ չհրահրեք, որովհետև ամմոնացիների երկրից ձեզ բաժին չեմ տալու: Այն Ղովտի սերունդներին եմ տվել որպես սեփականություն:+ 20 (Սա էլ էր ռաֆայիմների երկիրը համարվում:+ Նախկինում այնտեղ ռաֆայիմներն էին բնակվում: Ամմոնացիները նրանց զամզումիմներ էին կոչում: 21 Նրանք հզոր ու մեծաքանակ ժողովուրդ էին, ենակիմների+ պես՝ բարձրահասակ: Եհովան ամմոնացիներին օգնեց հաղթել նրանց: Ամմոնացիները նրանց քշեցին ու բնակություն հաստատեցին այնտեղ: 22 Աստված նույնը արեց Եսավի սերունդների համար, որոնք հիմա ապրում են Սեիրում:+ Նա օգնեց նրանց ջախջախել քոռեցիներին+ ու զավթել նրանց երկիրը, և մինչ օրս նրանք այնտեղ են ապրում: 23 Իսկ Գազայի+ շրջակա գյուղաքաղաքներում ապրում էին ավացիները, մինչև որ Կափթորից*+ եկած կափթորացիները ոչնչացրին նրանց ու բնակվեցին նրանց տարածքում):
24 Ճանապարհ ընկեք ու անցեք Առնոնի գետահովիտը:*+ Ահա ձեր ձեռքն եմ տալիս ամորհացի Սեհոնին՝+ Եսեբոնի թագավորին: Սկսեք նվաճել նրա երկիրը, պատերազմեք նրա դեմ: 25 Այսօրվանից ես ձեր հանդեպ ահ ու սարսափ կտարածեմ երկնքի տակ ապրող բոլոր ժողովուրդների մեջ, որ կլսեն ձեր մասին: Ձեր ահից նրանք տագնապահար կլինեն ու կդողան»:*+
26 Այդ ժամանակ ես Կադեմոթ+ անապատից պատգամաբերներ ուղարկեցի Եսեբոնի Սեհոն թագավորի մոտ խաղաղության խոսքերով:+ 27 Ես ասացի. «Թույլ տուր՝ անցնենք քո երկրով: Գլխավոր ճանապարհով կգնանք, աջ կամ ձախ չենք շեղվի:+ 28 Մենք կուտենք միայն այն սնունդը և կխմենք այն ջուրը, որ կվաճառես մեզ, միայն թե թույլ տուր՝ անցնենք քո երկրով: 29 Ինչ որ Սեիրում բնակվող Եսավի սերունդներն ու Արում բնակվող մովաբացիները արեցին մեզ համար, նույնն էլ դու արա, մինչև որ անցնենք Հորդանանն ու մտնենք այն երկիրը, որ մեր Աստված Եհովան տալու է մեզ»: 30 Սակայն Եսեբոնի Սեհոն թագավորը թույլ չտվեց, որ անցնենք իր երկրով, որովհետև ձեր Աստված Եհովան թողել էր, որ նա համառություն դրսևորի+ և կարծրացնի իր սիրտը, որպեսզի նրան ձեր ձեռքը մատնի, ինչը և արեց:+
31 Եհովան ինձ ասաց. «Ահա Սեհոնին ու նրա երկիրը ձեզ եմ տալիս: Սկսեք նվաճել այն»:+ 32 Եվ երբ Սեհոնն իր ողջ ժողովրդի հետ Հասսայում+ կռվի դուրս եկավ մեր դեմ, 33 մեր Աստված Եհովան նրան մեր ձեռքը մատնեց, ու մենք ջախջախեցինք նրան, նրա որդիներին ու նրա ողջ ժողովրդին: 34 Մենք գրավեցինք նրա բոլոր քաղաքները, կործանեցինք դրանք և այնտեղ ապրող տղամարդկանց, կանանց ու երեխաներին: Ոչ ոքի կենդանի չթողեցինք:+ 35 Նվաճված քաղաքներից վերցրինք միայն անասուններն ու մեր մյուս ավարը: 36 Առնոնի գետահովտի եզրին գտնվող Արոերից+ և գետահովտում գտնվող քաղաքից մինչև Գաղաադ չկար մի քաղաք, որ չկարողանայինք գրավել: Մեր Աստված Եհովան բոլորը մեր ձեռքը հանձնեց:+ 37 Սակայն մենք չմոտեցանք ամմոնացիների երկրին,+ այսինքն՝ Հաբոկի+ գետահովտի* եզերքին ու լեռնային շրջանի քաղաքներին, ինչպես նաև մյուս բոլոր վայրերին, որոնց մեր Աստված Եհովան արգելել էր մոտենալ»:
3 «Հետո թեքվեցինք ու գնացինք Բասանի ճանապարհով: Այդ ժամանակ Բասանի թագավոր Օգը իր ողջ ժողովրդի հետ մեր դեմ կռվի դուրս եկավ Եդրայիում:+ 2 Եհովան ասաց ինձ. «Նրանից մի՛ վախեցիր, քանի որ նրան, նրա ողջ ժողովրդին ու նրա երկիրը քո ձեռքն եմ տալու: Նրա հետ վարվիր այնպես, ինչպես վարվեցիր ամորհացիների թագավորի՝ Եսեբոնում բնակվող Սեհոնի հետ»: 3 Ուստի մեր Աստված Եհովան Բասանի թագավոր Օգին և նրա ողջ ժողովրդին մեր ձեռքը տվեց, և մենք ջախջախեցինք նրանց, այնպես որ նրա ժողովրդից ոչ մեկը ողջ չմնաց: 4 Այդ ժամանակ գրավեցինք նրա բոլոր քաղաքները. քաղաք չմնաց, որ չզավթեինք: Գրավեցինք 60 քաղաք՝ Արգոբի ողջ շրջանը, այսինքն՝ Բասանի Օգ թագավորի թագավորությունը:+ 5 Սրանք բոլորը ամրացված էին բարձր պարիսպներով, դարպասներով ու նիգերով:* Նաև բազմաթիվ գյուղաքաղաքներ գրավեցինք: 6 Դրանք մենք կործանեցինք,+ ինչպես որ կործանել էինք Եսեբոնի թագավոր Սեհոնի բոլոր քաղաքները և այնտեղ ապրող տղամարդկանց, կանանց ու երեխաներին:+ 7 Իսկ բոլոր անասուններն ու քաղաքների ավարը մեզ վերցրինք:
8 Այդպիսով՝ գրավեցինք Հորդանանի շրջանի երկու ամորհացի թագավորների երկրները՝+ Առնոնի գետահովտից* մինչև Հերմոն լեռն ընկած տարածքը+ 9 (այդ լեռը սիդոնացիները Սարիոն էին կոչում, իսկ ամորհացիները՝ Սանիր)՝ 10 բարձրավանդակում գտնվող բոլոր քաղաքները, ամբողջ Գաղաադը, ամբողջ Բասանը մինչև Սելքա և Եդրայի,+ որոնք Բասանի Օգ թագավորի թագավորության քաղաքներն էին: 11 (Բասանի Օգ թագավորը ռաֆայիմներից վերջին ողջ մնացածն էր: Նրա թաղման պատգարակը* երկաթից* էր, և այն մինչև հիմա գտնվում է ամմոնացիների Ռաբա քաղաքում: Դրա երկարությունը ընդունված կանգունաչափով ինը կանգուն է, իսկ լայնությունը՝ չորս կանգուն*): 12 Եվ մենք տիրացանք այդ երկրին: Այն տարածքի քաղաքները, որը սկսվում է Առնոնի գետահովտի մոտ գտնվող Արոերից+ և ընդգրկում է Գաղաադի լեռնային շրջանի կեսը, ես Ռուբենյաններին ու Գադյաններին+ տվեցի: 13 Իսկ Գաղաադի մնացած մասը և ամբողջ Բասանը՝ Օգի թագավորությունը, Մանասեի ցեղի կեսին տվեցի:+ (Արգոբի ողջ շրջանը, որը Բասանի տարածքում է, հայտնի էր որպես ռաֆայիմների երկիր):
14 Մանասեի որդի Հայիրը+ վերցրեց Արգոբի ողջ շրջանը՝+ մինչև գեսուրացիների ու մաքաթացիների+ սահմանը: Բասանի այդ ավանները նա կոչեց իր անունով՝ Հավոթ-Հայիր.*+ մինչև օրս էլ դրանք այդպես են կոչվում: 15 Իսկ Մաքիրին+ տվեցի Գաղաադը: 16 Ռուբենյաններին ու Գադյաններին+ տվեցի Գաղաադից մինչև Առնոնի գետահովիտն ընկած տարածքը (գետահովտի մեջտեղով անցնում է սահմանը): Նրանց տարածքը հասնում է մինչև Հաբոկի գետահովիտը, որը ամմոնացիների սահմանն է, 17 նաև հասնում է մինչև Արաբա՝ մինչև Հորդանան գետը, և ընդգրկում է դրա արևելյան ափը՝ Քեներեթից* մինչև Արաբայի ծովը, այսինքն՝ Աղի ծովը,* որի արևելյան կողմում Փասգայի լանջերն են:+
18 Այդ ժամանակ պատվիրեցի նրանց. «Ձեր Աստված Եհովան այս երկիրը ձեզ տվեց, որ տիրանաք դրան: Հիմա թող ձեր խիզախ տղամարդիկ սպառազինվեն ու անցնեն գետը ձեր եղբայրների՝ իսրայելացիների առջևից:+ 19 Քաղաքներում, որ տվեցի ձեզ, կմնան միայն ձեր կանայք ու երեխաները և ձեր անասունները (գիտեմ, որ շատ անասուններ ունեք): 20 Եվ երբ Եհովան ձեր եղբայրներին էլ հանգրվան տա, ինչպես որ ձեզ է տվել, և նրանք տիրանան այն երկրին, որը ձեր Աստված Եհովան տալու է նրանց Հորդանանի մյուս կողմում, միայն այդ ժամանակ դուք կվերադառնաք ձեզ տրված տարածքները:+
21 Իսկ Հեսուին+ այս խոսքերն ասացի. «Դու քո աչքով տեսար, թե Եհովան՝ մեր Աստվածը, ինչ արեց այդ երկու թագավորներին: Եհովան նույնը կանի այն բոլոր թագավորություններին, որոնց տարածք մտնելու եք:+ 22 Չվախենաք նրանցից, քանի որ ձեր փոխարեն ձեր Աստված Եհովան է պատերազմելու»:+
23 Այնուհետև ես աղերսեցի Եհովային՝ ասելով. 24 «Ո՜վ Գերիշխան Տեր Եհովա, դու սկսել ես ցույց տալ ծառայիդ քո մեծությունն ու հզոր բազուկը:+ Երկնքում կամ երկրի վրա չկա ուրիշ աստված, որ այդպիսի զորավոր գործեր անի, ինչպիսին դու ես անում:+ 25 Խնդրում եմ, թույլ տուր՝ անցնեմ ու տեսնեմ այն լավ երկիրը, որը Հորդանանի մյուս կողմում է, այն չքնաղ լեռնային շրջանը և Լիբանանը»:+ 26 Բայց Եհովան ձեր պատճառով դեռ զայրացած էր ինձ վրա+ ու չլսեց ինձ: Եհովան ինձ ասաց. «Բավակա՛ն է, այլևս չխոսե՛ս ինձ հետ այդ մասին: 27 Բարձրացիր Փասգայի բարձունքը+ և նայիր դեպի արևմուտք, հյուսիս, հարավ և արևելք. քո աչքով տես այդ երկիրը, քանի որ դու չես անցնելու Հորդանանը:+ 28 Քո փոխարեն Հեսուին նշանակիր+ և քաջալերիր ու զորացրու նրան, քանի որ նա է այս ժողովրդին առաջնորդելու,+ որ ժառանգեն այն երկիրը, որը դու կտեսնես»: 29 Այս ամենը տեղի ունեցավ, երբ ապրում էինք Բեթ-Փեգորի դիմաց գտնվող հովտում»:+
4 «Հիմա, իսրայելացինե՛ր, լսեք այն կանոններն ու օրենքները,* որ սովորեցնում եմ ձեզ. պահեք դրանք, որ ողջ մնաք+ և գնաք ու տիրանաք այն երկրին, որը ձեր նախահայրերի Աստված Եհովան տալիս է ձեզ: 2 Իմ ասած խոսքերին ոչինչ չավելացնեք ու դրանցից ոչինչ չպակասեցնեք.+ կատարեք ձեր Աստված Եհովայի պատվիրանները, որ տալիս եմ ձեզ:
3 Դուք ձեր աչքով տեսաք, թե Եհովան ինչ արեց նրանց, ովքեր Փեգորի Բահաղին պաշտեցին.+ ձեր Աստված Եհովան վերացրեց նրանց ձեր միջից: 4 Բայց դուք բոլորդ, որ հավատարիմ եք մնացել ձեր Աստված Եհովային, այսօր ողջ եք: 5 Ես ձեզ սովորեցրել եմ բոլոր կանոններն ու օրենքները,+ ճիշտ ինչպես իմ Աստված Եհովան պատվիրել է ինձ, որպեսզի դրանց համաձայն ապրեք այն երկրում, որին տիրանալու եք: 6 Բարեխղճորեն պահեք դրանք,+ որովհետև այդպիսով իմաստություն+ ու հասկացողություն+ դրսևորած կլինեք ժողովուրդների առաջ, ու նրանք, լսելով այս բոլոր կանոնների մասին, կասեն. «Այս մեծ ազգը իսկապես որ իմաստուն է և խոհեմ»:+ 7 Ո՞ր մի ազգի աստվածներն են իրեն այդքան մոտ, որքան մեր Աստված Եհովան է մոտ մեզ. նա պատասխանում է, երբ օգնության ենք կանչում իրեն:+ 8 Եվ ո՞ր մի ազգն ունի այնպիսի արդար կանոններ ու օրենքներ, ինչպիսին այս ամբողջ Օրենքն է, որ տալիս եմ ձեզ այսօր:+
9 Միայն թե ուշադիր և զգոն եղեք, որ չմոռանաք այն ամենը, ինչ տեսաք ձեր աչքով, և որ ողջ կյանքում դրանք ձեր սրտում մնան: Այդ ամենը պետք է նաև պատմեք ձեր զավակներին ու թոռներին:+ 10 Երբ Քորեբի մոտ կանգնել էիք ձեր Աստված Եհովայի առաջ, Եհովան ասաց ինձ. «Ժողովրդին ինձ մոտ հավաքիր, որ բոլորը լսեն իմ խոսքերն+ ու սովորեն իրենց ողջ կյանքում վախենալ*+ ինձանից և որ իրենց զավակներին էլ սովորեցնեն»:+
11 Դուք մոտեցաք ու կանգնեցիք լեռան ստորոտին, իսկ լեռը բռնկված էր կրակով, որը մինչև երկինք էր հասնում: Շուրջբոլորը մութ ամպեր էին կուտակված, ու թանձր խավար էր:+ 12 Եհովան սկսեց խոսել ձեզ հետ կրակի միջից:+ Դուք խոսքեր էիք լսում, բայց ոչ մի կերպարանք չէիք տեսնում.+ միայն ձայն էիք լսում:+ 13 Նա ձեզ հայտնեց իր ուխտի* խոսքերը,+ այսինքն՝ Տասը պատվիրանները*+ ու պատվիրեց կատարել դրանք: Այնուհետև դրանք գրեց երկու քարե տախտակների վրա:+ 14 Այդ ժամանակ Եհովան ինձ պատվիրեց, որ սովորեցնեմ ձեզ բոլոր կանոններն ու օրենքները, որ պետք է կիրառեք այն երկրում, որին տիրանալու եք:
15 Այդ օրը, երբ Եհովան Քորեբի մոտ կրակի միջից խոսեց ձեզ հետ, դուք ոչ մի կերպարանք չտեսաք, ուստի զգույշ եղեք, 16 որ պիղծ բաներ չանեք և ձեզ համար կուռք չշինեք որևէ կերպարանքով՝ տղամարդու կամ կնոջ,+ 17 երկրի վրա ապրող որևէ կենդանու, երկնքում թռչող որևէ թռչնի,+ 18 երկրի վրա սողացող որևէ արարածի կամ ջրերում ապրող որևէ ձկան:+ 19 Եվ երբ ձեր աչքերը դեպի երկինք հառեք ու տեսնեք արևը, լուսինը, աստղերը՝ երկնքի ամբողջ զորքը, չտրվեք գայթակղությանն ու չխոնարհվեք դրանց առաջ, չծառայեք դրանց:+ Ձեր Աստված Եհովան է դրանք ստեղծել երկնքի տակ ապրող բոլոր ժողովուրդների համար: 20 Եհովան ձեզ ընտրել ու հանել է թեժ հնոցից՝* Եգիպտոսից, որ իր սեփական ժողովուրդը դառնաք,+ որպիսին այսօր եք:
21 Ձեր պատճառով Եհովան բարկացավ ինձ վրա+ ու երդվեց, որ ես չեմ անցնի Հորդանանը ու չեմ մտնի այն լավ երկիրը, որը ձեր Աստված Եհովան տալիս է ձեզ որպես ժառանգություն:+ 22 Ես կմահանամ այս երկրում: Ես չեմ անցնի Հորդանանը,+ իսկ դուք կանցնեք ու կտիրանաք այդ լավ երկրին: 23 Զգույշ եղեք, չմոռանաք ձեր Աստված Եհովայի ուխտը, որ նա կապեց ձեզ հետ,+ և կուռք չշինեք որևէ բանի կերպարանքով՝ հակառակ այն պատվերի, որ ձեր Աստված Եհովան տվել է ձեզ,+ 24 քանի որ Եհովան՝ ձեր Աստվածը, սպառող կրակ է,+ բացարձակ նվիրվածություն պահանջող Աստված:+
25 Եթե զավակներ ու թոռներ ունենալուց և այդ երկրում երկար ժամանակ ապրելուց հետո կործանարար բաներ անեք, որևէ բանի կերպարանքով կուռք շինեք,+ անեք այն, ինչը չարիք է ձեր Աստված Եհովայի աչքին, ու այդպիսով վիրավորեք նրան,+ 26 ապա ասում եմ ձեզ, և երկինքն ու երկիրն էլ վկա են այսօր, դուք անպատճառ շատ արագ կվերանաք այն երկրից, որին տիրանալու համար պատրաստվում եք անցնել Հորդանանը: Դուք երկար չեք մնա այնտեղ, բնաջինջ կլինեք:+ 27 Եհովան ձեզ ցիրուցան կանի ժողովուրդների մեջ,+ և այնտեղ, ուր Եհովան ձեզ կքշի, ձեզնից միայն քչերը ողջ կմնան:+ 28 Այնտեղ կծառայեք փայտե ու քարե աստվածների՝ մարդկանց ձեռքի գործերի,+ որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, ո՛չ էլ համ ու հոտ առնում:
29 Եթե այնտեղ կրկին ցանկանաք պաշտել* ձեր Աստված Եհովային,+ եթե ամբողջ սրտով ու ամբողջ հոգով* ապավինեք նրան,+ ապա նա անշուշտ կընդունի ձեզ: 30 Երբ ապագայում այս ամենը պատահի ձեզ, ու դուք սաստիկ նեղության մեջ լինեք, դուք կվերադառնաք դեպի ձեր Աստված Եհովան ու կհնազանդվեք նրան:+ 31 Ձեր Աստված Եհովան գթառատ է:+ Նա չի լքի ձեզ, չի թողնի, որ կործանվեք, նա չի մոռանա իր ուխտը, որ երդում տալով կապել է ձեր նախահայրերի հետ:+
32 Հարցրեք հին օրերի մասին, երբ դուք դեռ չկայիք, հարցրեք, թե ինչ է եղել այն օրից ի վեր, երբ Աստված ստեղծեց մարդուն երկրի վրա: Հարցուփորձ արեք ամբողջ երկրով մեկ և իմացեք՝ երբևէ եղե՞լ է այսպիսի զարմանահրաշ բան, կամ որևէ մեկը նման բան լսե՞լ է.+ 33 ո՞ր մի ժողովուրդն է ձեզ պես լսել կրակի միջից խոսող Աստծու ձայնը և ողջ մնացել:+ 34 Ձեր Աստված Եհովան ո՞ր մի ժողովրդի համար է արել այն, ինչ ձեր աչքի առաջ ձեզ համար արեց Եգիպտոսում: Աստված ո՞ր մի ազգին է երբևէ հանել ուրիշ ազգի միջից դատաստաններով, նշաններով, հրաշքներով,+ պատերազմով,+ զորավոր ձեռքով,+ հզոր բազկով ու սարսափազդու գործերով:+ 35 Այդ ամենը ձեզ ցույց է տրվել, որ իմանաք, որ Եհովան է ճշմարիտ Աստվածը.+ նրանից բացի ուրիշը չկա:+ 36 Երկնքից նա լսել տվեց ձեզ իր ձայնը, որ խրատի ձեզ, երկրի վրա ձեզ ցույց տվեց իր ահռելի կրակը, և դուք լսեցիք կրակի միջից հնչող նրա խոսքերը:+
37 Նա սիրեց ձեր նախահայրերին ու ընտրեց ձեզ՝ նրանց սերունդներին,+ ահա թե ինչու իր մեծ զորությամբ հանեց ձեզ Եգիպտոսից՝ իր աչքը ձեզ վրա պահած: 38 Նա ձեր առաջից քշեց ձեզնից մեծ ու հզոր ազգերի, որ ձեզ բերի նրանց երկիրը և այն ձեզ տա որպես ժառանգություն, ինչը և այսօր կատարվում է:+ 39 Ուրեմն այսօր իմացեք ու ձեր սրտում դաջեք, որ Եհովան է ճշմարիտ Աստվածը վերևում՝ երկնքում, ու ներքևում՝ երկրի վրա.+ ուրիշը չկա:+ 40 Պահեք նրա կանոններն ու պատվիրանները, որ այսօր տալիս եմ ձեզ, որպեսզի ձեզ ու ձեր որդիներին միշտ լավ լինի, և որպեսզի երկար ապրեք այն երկրում, որը ձեր Աստված Եհովան տալիս է ձեզ»:+
41 Այդ ժամանակ Մովսեսը երեք քաղաք առանձնացրեց Հորդանանի արևելյան կողմում,+ 42 որպեսզի նա, ով ոչ միտումնավոր մարդ սպանի՝ առանց նրա հանդեպ ատելություն ունենալու,+ փախչի այդ քաղաքներից մեկը և ողջ մնա:+ 43 Այդ քաղաքներն են. Ռուբենյանների համար՝ Բոսորը,+ որը գտնվում է անապատում՝ բարձրավանդակի վրա, Գադյանների համար՝ Ռամոթը,+ որը գտնվում է Գաղաադում, և Մանասեյանների համար՝ Գոլանը,+ որը գտնվում է Բասանում:+
44 Սա է այն Օրենքը,+ որ Մովսեսը ներկայացրեց Իսրայելի ժողովրդին: 45 Սրանք են այն հիշեցումները, կանոններն ու օրենքները, որ Մովսեսը տվեց իսրայելացիներին Եգիպտոսից նրանց դուրս գալուց հետո:+ 46 Այդ ժամանակ նրանք գտնվում էին Հորդանանի մոտ՝ Բեթ-Փեգորի+ դիմացի հովտում՝ Եսեբոնում+ ապրող Սեհոնի՝ ամորհացիների թագավորի երկրում, որին Մովսեսն ու իսրայելացիները պարտության մատնեցին Եգիպտոսից դուրս գալուց հետո:+ 47 Նրանք տիրացան նրա երկրին, ինչպես նաև Բասանի Օգ թագավորի+ երկրին՝ ամորհացի այդ երկու թագավորների երկրներին, որ Հորդանանի արևելյան կողմում էին: 48 Դա Առնոնի գետահովտի* եզրին գտնվող Արոերից+ մինչև Սիոն լեռը, այսինքն՝ Հերմոն լեռն ընկած տարածքն է,+ 49 որն ընդգրկում է Արաբայի ամբողջ այն շրջանը, որ Հորդանանի արևելյան կողմում է, մինչև Արաբայի ծովը,* որը գտնվում է Փասգայի ստորոտում:+
5 Մովսեսն իր մոտ կանչեց ամբողջ Իսրայելին ու ասաց. «Ո՛վ Իսրայել, լսի՛ր այն կանոններն ու օրենքները, որ այսօր փոխանցում եմ քեզ: Սովորիր դրանք ու ճշգրտորեն կատարիր: 2 Մեր Աստված Եհովան ուխտ կապեց մեզ հետ Քորեբի մոտ:+ 3 Եհովան այդ ուխտը կապեց ոչ թե մեր նախահայրերի հետ, այլ մեզ բոլորիս հետ, որ ողջ ենք և այսօր այստեղ ենք: 4 Լեռան վրա Եհովան կրակի միջից դեմ առ դեմ խոսեց ձեզ հետ:+ 5 Բայց քանի որ դուք վախեցաք կրակից ու չբարձրացաք լեռը,+ ես կանգնեցի Եհովայի ու ձեր միջև,+ որ ձեզ հայտնեմ Եհովայի խոսքը: Այդ ժամանակ Աստված այս խոսքերն ասաց.
6 «Ես Եհովան եմ՝ քո Աստվածը, ով հանեց քեզ Եգիպտոսից՝ քո ստրկության երկրից:+ 7 Ինձնից բացի՝* երբեք ուրիշ աստվածներ չունենաս:+
8 Քեզ համար կուռք չպատրաստես+ և ոչ էլ որևէ պատկեր, որ նման լինի երկնքում, երկրի վրա կամ ջրերում եղող ինչ-որ բանի: 9 Դրանց առաջ չխոնարհվես ու չծառայես դրանց,*+ որովհետև ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, բացարձակ նվիրվածություն պահանջող Աստված եմ+ և թողնում եմ, որ ինձ ատող հայրերի հանցանքների հետևանքները կրեն նաև նրանց որդիներն ու թոռները մինչև երրորդ և չորրորդ սերունդը,*+ 10 իսկ ինձ սիրողների ու իմ պատվիրանները պահողների հանդեպ հավատարիմ սեր եմ դրսևորում մինչև հազարերորդ սերունդը:
11 Քո Աստված Եհովայի անունը անպատշաճ ձևով չգործածես,+ քանի որ Եհովան իր անունը անպատշաճ ձևով գործածողին անպատիժ չի թողնի:+
12 Պահիր Շաբաթը, սուրբ համարիր այն, ինչպես որ քո Աստված Եհովան պատվիրել է քեզ:+ 13 Վեց օր աշխատիր և արա քո բոլոր գործերը:+ 14 Բայց յոթերորդ օրը Շաբաթ է քո Աստված Եհովայի պատվին:+ Ոչ մի գործ չանես,+ ո՛չ դու, ո՛չ որդիդ, աղջիկդ, ստրուկդ ու ստրկուհիդ, ո՛չ ցուլդ, էշդ կամ քո որևէ այլ ընտանի կենդանին և ո՛չ էլ ձեր քաղաքներում ապրող պանդուխտը:+ Քո ստրուկն ու ստրկուհին էլ պետք է հանգստանան, ինչպես որ դու:+ 15 Հիշիր, որ դու ստրուկ դարձար Եգիպտոսում, և քո Աստված Եհովան զորավոր ձեռքով ու հզոր* բազկով հանեց քեզ այնտեղից:+ Ահա թե ինչու քո Աստված Եհովան պատվիրեց քեզ պահել Շաբաթը:
16 Պատվիր քո հորն ու մորը,+ ինչպես որ քո Աստված Եհովան պատվիրել է քեզ, որպեսզի երկար, ծաղկուն կյանք ունենաս* այն երկրում, որը քո Աստված Եհովան տալիս է քեզ:+
17 Մի՛ սպանիր:+
19 Մի՛ գողացիր:+
20 Որևէ մեկի* դեմ սուտ վկայություն մի՛ տուր:+
21 Ուրիշի կնոջը մի՛ ցանկացիր:+ Մի՛ փափագիր տիրանալ որևէ մեկի տանը, արտին, ստրուկին, ստրկուհուն, նրա ցլին, էշին կամ նրան պատկանող որևէ այլ բանի»:+
22 Եհովան լեռան վրա կրակի, ամպի ու թանձր խավարի միջից+ ահեղ ձայնով խոսեց ու ձեզ՝ հավաքվածներիդ, հաղորդեց այս պատվիրանները* ու ոչինչ չավելացրեց դրանց: Հետո նա դրանք գրեց երկու քարե տախտակների վրա և ինձ տվեց:+
23 Երբ դուք լսեցիք խավարի միջից հնչող ձայնը, մինչ լեռը բռնկված էր կրակով,+ ձեր ցեղերի բոլոր գլուխներն ու երեցները մոտեցան ինձ: 24 Նրանք ասացին. «Ահա մեր Աստված Եհովան ցույց տվեց մեզ իր փառքն ու զորությունը, և մենք լսեցինք կրակի միջից հնչող նրա ձայնը:+ Այսօր մենք տեսանք, որ հնարավոր է, որ Աստված խոսի մարդու հետ, ու մարդը ողջ մնա:+ 25 Բայց հիմա ինչո՞ւ վտանգենք մեր կյանքը. այս մեծ կրակը կլափի մեզ: Եթե շարունակենք լսել մեր Աստված Եհովայի ձայնը, անշուշտ կմեռնենք: 26 Ի վերջո, ո՞ր մի մարդն է մեզ պես լսել կրակի միջից խոսող կենդանի Աստծու ձայնը ու ողջ մնացել: 27 Դո՛ւ մոտեցիր ու լսիր այն ամենը, ինչ մեր Աստված Եհովան կասի: Հետո մեզ կհայտնես մեր Աստված Եհովայի բոլոր ասածները, և մենք կլսենք ու կկատարենք»:+
28 Եհովան լսեց ձեր խոսքերը: Եհովան ինձ ասաց. «Ես լսեցի, թե այս ժողովուրդն ինչ ասաց քեզ: Նրանք լավ բան են ասում:+ 29 Երանի՜ թե նրանց սիրտը միշտ մղի իրենց վախենալ ինձանից+ ու պահել իմ բոլոր պատվիրանները:+ Այդ դեպքում նրանք էլ, իրենց որդիներն էլ հավիտյան բարիք կտեսնեն:+ 30 Գնա ու ասա նրանց, որ վերադառնան իրենց վրանները: 31 Իսկ դու մնա այստեղ՝ ինձ մոտ, որ քեզ հայտնեմ այն բոլոր պատվիրանները, կանոններն ու օրենքները, որոնք պետք է սովորեցնես նրանց, և որոնք նրանք պետք է պահեն այն երկրում, որը ես տալու եմ նրանց»: 32 Ուրեմն հիմա բարեխղճորեն արեք այն ամենը, ինչ ձեր Աստված Եհովան պատվիրել է ձեզ:+ Աջ կամ ձախ չշեղվեք:+ 33 Գնացեք ձեր Աստված Եհովայի ցույց տված ճանապարհով,+ որ երկար, ծաղկուն կյանք ունենաք այն երկրում, որին տիրանալու եք»:+
6 «Սրանք են այն պատվիրանները, կանոններն ու օրենքները, որ ձեր Աստված Եհովան պատվիրեց սովորեցնել ձեզ, որ դրանք պահեք այն երկրում, որին տիրանալու եք՝ անցնելով Հորդանանը: 2 Թե՛ դուք և թե՛ ձեր որդիներն ու թոռները պետք է ձեր կյանքի բոլոր օրերում վախենաք ձեր Աստված Եհովայից և պահեք նրա բոլոր կանոններն ու պատվիրանները,+ որոնք տալիս եմ ձեզ, որպեսզի երկար կյանք ունենաք:+ 3 Ո՛վ իսրայելացիներ, լսեք և ճշգրտորեն կատարեք դրանք, որ շատանաք ու բարգավաճեք այն երկրում, որտեղ կաթ ու մեղր է հոսում, ինչպես որ ձեզ խոստացել է Եհովան՝ ձեր նախահայրերի Աստվածը:
4 Լսեք, իսրայելացինե՛ր, Եհովան է մեր Աստվածը, Եհովան միակն է:*+ 5 Սիրեք ձեր Աստված Եհովային ձեր ամբողջ սրտով, ձեր ամբողջ հոգով+ և ձեր ամբողջ ուժով:*+ 6 Այս պատվիրանները, որ այսօր փոխանցում եմ ձեզ, պահեք ձեր սրտում 7 և արմատավորեք ձեր երեխաների* մեջ,*+ խոսեք դրանց մասին տանը, ճանապարհին, պառկելիս ու վեր կենալիս:+ 8 Դրանք կապեք ձեր ձեռքին, որ ձեզ համար հիշեցում լինեն: Դրանք պետք է լինեն ասես ժապավեն՝ կապված ձեր ճակատին:+ 9 Այդ խոսքերը գրեք ձեր տան դռան կողափայտերի ու քաղաքի դարպասների վրա:
10 Երբ ձեր Աստված Եհովան ձեզ տանի այն երկիրը, որ ձեր նախահայրեր Աբրահամին, Իսահակին և Հակոբին երդվեց տալ ձեզ,+ մի երկիր, որում կան մեծ ու գեղեցիկ քաղաքներ, որոնք դուք չեք կառուցել,+ 11 բարիքներով լի տներ, որոնք ձեր աշխատանքի արդյունքը չեն, քարե ջրավազաններ, որոնք դուք չեք փորել, խաղողի այգիներ ու ձիթենիներ, որոնք դուք չեք տնկել, և երբ ուտեք ու կշտանաք,+ 12 զգույշ եղեք՝ չլինի թե մոռանաք Եհովային,+ ով հանեց ձեզ Եգիպտոսից՝ ձեր ստրկության երկրից: 13 Վախեցեք Եհովայից՝+ ձեր Աստծուց, նրա՛ն ծառայեք+ և նրա անունով երդվեք:+ 14 Չպաշտեք ուրիշ աստվածների՝ շրջակա ազգերի որևէ աստծու,+ 15 այլապես ձեր Աստված Եհովայի բարկությունը կբռնկվի ձեր դեմ,+ և նա բնաջինջ կանի ձեզ երկրի երեսից:+ Չէ՞ որ ձեր Աստված Եհովան, ով ձեզ հետ է, բացարձակ նվիրվածություն պահանջող Աստված է:+
16 Մի՛ փորձեք Եհովային՝ ձեր Աստծուն,+ ինչպես որ արեցիք Մասսայում:+ 17 Բարեխղճորեն կատարեք ձեր Աստված Եհովայի տված պատվիրաններն ու կանոնները և ուշադրություն դարձրեք նրա հիշեցումներին: 18 Արեք այն, ինչը ճիշտ և լավ է Եհովայի աչքին, որպեսզի բարիք տեսնեք և գնաք ու տիրանաք այն լավ երկրին, որի մասին Եհովան երդվել է ձեր նախահայրերին:+ 19 Դուք ձեր առաջից կքշեք ձեր թշնամիներին, ինչպես որ Եհովան խոստացել է:+
20 Հետագայում, երբ ձեր երեխաները հարցնեն ձեզ՝ «Ինչո՞ւ է մեր Աստված Եհովան ձեզ այսպիսի հիշեցումներ, կանոններ ու օրենքներ տվել», 21 այդ ժամանակ նրանց կասեք. «Եգիպտոսում մենք փարավոնի ստրուկները դարձանք, բայց Եհովան զորավոր ձեռքով հանեց մեզ այնտեղից: 22 Մեր աչքի առաջ Եհովան ահեղ գործեր ու հրաշքներ արեց՝ կործանում բերելով Եգիպտոսի, փարավոնի ու նրա ողջ տան վրա:+ 23 Նա մեզ հանեց այնտեղից, որպեսզի բերի այստեղ և մեզ տա այս երկիրը, որի մասին երդվել էր մեր նախահայրերին:+ 24 Եհովան մեզ պատվիրեց կատարել այս բոլոր կանոնները և վախենալ իրենից՝ մեր Աստված Եհովայից, որպեսզի միշտ բարիք տեսնենք+ և ողջ մնանք,+ ինչպես որ այսօր ենք: 25 Եվ եթե մենք հնազանդվենք մեր Աստված Եհովային ու կատարենք նրա բոլոր պատվիրանները, ինչպես որ նա պատվիրել է մեզ, արդար կհամարվենք»»:+
7 «Երբ ձեր Աստված Եհովան ձեզ բերի այն երկիրը, որին շուտով տիրանալու եք,+ նա ձեր առաջից կքշի մեծաքանակ ազգերի՝+ քետացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին,+ քանանացիներին, փերեզացիներին, խևացիներին և հեբուսացիներին՝+ յոթ ազգերի, որոնք ձեզնից մեծաթիվ ու հզոր են:+ 2 Եհովան՝ ձեր Աստվածը, նրանց ձեր ձեռքը կմատնի, և դուք կջախջախեք նրանց:+ Անվերապահորեն ոչնչացրեք նրանց:+ Նրանց հետ ուխտ չկապեք ու բարեհաճ չլինեք նրանց հանդեպ:+ 3 Խնամություն չանեք* նրանց հետ: Ձեր աղջիկներին նրանց որդիներին կնության չտաք և նրանց աղջիկներին ձեր որդիների համար հարս չբերեք:+ 4 Նրանք կշեղեն ձեր որդիներին, որ ձեր Աստծուն ծառայելու փոխարեն ուրիշ աստվածների ծառայեն:+ Այդ ժամանակ Եհովայի բարկությունը կբռնկվի ձեր դեմ, և նա արագ կոչնչացնի ձեզ:+
5 Նրանց հետ այսպես վարվեք. քանդեք նրանց զոհասեղանները, ջարդեք նրանց սուրբ սյուները,+ կտրեք նրանց սուրբ ձողերը*+ և այրեք նրանց քանդակված կուռքերը,+ 6 որովհետև դուք ձեր Աստված Եհովայի սուրբ ժողովուրդն եք: Եհովան՝ ձեր Աստվածը, երկրի երեսին բնակվող բոլոր ժողովուրդներից ձեզ է ընտրել, որ լինեք իր ժողովուրդը՝ իր հատուկ* սեփականությունը:+
7 Եհովան ընտրեց ձեզ ու ջերմ սեր դրսևորեց ձեր հանդեպ+ ոչ այն պատճառով, որ մյուս բոլոր ազգերից մեծաթիվ էիք (իրականում դուք բոլոր ազգերից ամենափոքրաթիվն էիք),+ 8 այլ այն պատճառով, որ Եհովան սիրում էր ձեզ և հավատարիմ էր ձեր նախահայրերին տված իր երդմանը:+ Ահա թե ինչու Եհովան զորավոր ձեռքով հանեց ձեզ ստրկության երկրից,+ ազատեց* փարավոնի՝ Եգիպտոսի թագավորի ձեռքից: 9 Դուք լավ գիտեք, որ ձեր Աստված Եհովան ճշմարիտ Աստվածն է, հավատարիմ Աստված, ով պահում է իր ուխտը և իրեն սիրողների ու իր պատվիրանները պահողների հանդեպ հավատարիմ սեր է դրսևորում մինչև հազարերորդ սերունդը:+ 10 Իսկ իրեն ատողներին* հատուցում է՝ կործանելով նրանց:+ Նա չի հապաղի պատժել իրեն ատողներին. ըստ արժանվույն կհատուցի նրանց: 11 Ուստի բարեխղճորեն պահեք ու կատարեք այն պատվիրանները, կանոններն ու օրենքները,* որ փոխանցում եմ ձեզ այսօր:
12 Եթե ուշադրություն դարձնեք այս օրենքներին, պահեք ու կատարեք դրանք, ձեր Աստված Եհովան էլ կպահի իր ուխտը և ձեր հանդեպ հավատարիմ սեր կցուցաբերի, ինչպես որ երդվել է ձեր նախահայրերին: 13 Նա կսիրի ձեզ, կօրհնի ու մեծաթիվ կդարձնի: Այո՛, նա կօրհնի ձեզ՝ պարգևելով շատ երեխաներ*+ և տալով առատ բերք, հացահատիկ, նոր գինի, յուղ,+ նաև շատ հորթեր ու գառներ այն երկրում, որ ձեր նախահայրերին երդվեց ձեզ տալ:+ 14 Բոլոր ժողովուրդների մեջ դուք ամենաօրհնվածը կլինեք:+ Ձեր մեջ ոչ մի տղամարդ կամ կին անպտուղ չի լինի, ոչ էլ ձեր անասուններն անպտուղ կլինեն:+ 15 Եհովան ձեզնից կհեռացնի ամեն հիվանդություն: Եգիպտոսում ձեր տեսած սարսափելի հիվանդություններից ոչ մեկը չի բերի ձեզ վրա:+ Նա դրանցով կպատուհասի բոլոր ձեզ ատողներին: 16 Այն բոլոր ժողովուրդներին, որոնց ձեր Աստված Եհովան ձեր ձեռքը մատնի, դուք պետք է ոչնչացնեք:+ Նրանց չխնայեք*+ ու նրանց աստվածներին չծառայեք,+ այլապես դա ծուղակ կդառնա ձեզ համար:+
17 Գուցե մտածեք.* «Այս ազգերը մեզնից մեծաթիվ են: Ինչպե՞ս կկարողանանք քշել նրանց»:+ 18 Բայց պետք չէ վախենալ:+ Հիշեք, թե Եհովան՝ ձեր Աստվածը, ինչ արեց փարավոնին ու ողջ Եգիպտոսին,+ 19 հիշեք այն մեծ դատաստանները, զորավոր գործերն ու հրաշքները,+ որ ձեր աչքով տեսաք, երբ ձեր Աստված Եհովան զորավոր ձեռքով ու հզոր* բազկով դուրս հանեց ձեզ այդ երկրից:+ Ձեր Աստված Եհովան նույնը կանի այն բոլոր ազգերին, որոնցից վախենում եք:+ 20 Ձեր Աստվածը՝ Եհովան, նրանց վհատության* մեջ կգցի, և բոլոր նրանք, ովքեր ողջ են մնացել,+ և ովքեր թաքնված են եղել ձեզնից, կկործանվեն: 21 Նրանցից մի՛ սարսափեք, որովհետև ձեզ հետ է ձեր Աստված Եհովան՝+ մեծն և ահազդու Աստվածը:+
22 Եհովան՝ ձեր Աստվածը, այս ազգերին ձեր առաջից կքշի աստիճանաբար:+ Դուք չպետք է միանգամից վերացնեք նրանց, որ դաշտի գազանները չշատանան ու չվնասեն ձեզ: 23 Ձեր Աստված Եհովան այս ազգերին ձեր ձեռքը կտա և կջախջախի նրանց, մինչև որ բնաջինջ լինեն:+ 24 Նրանց թագավորներին ձեր ձեռքը կմատնի,+ և դուք կջնջեք նրանց անունները, որ այլևս չհիշվեն երկնքի տակ:+ Ոչ ոք չի կարողանա ընդդիմանալ ձեզ,+ և դուք կոչնչացնեք նրանց:+ 25 Դուք պետք է այրեք նրանց աստվածների քանդակված կուռքերը:+ Դրանց վրայի ոսկին ու արծաթը չցանկանաք և չվերցնեք ձեզ,+ որ դրանց պատճառով ծուղակը չընկնեք. դրանք գարշելի են Եհովայի՝ ձեր Աստծու համար:+ 26 Գարշելի բաներ ձեր տուն չտանեք, որ դրանց պես կործանման չդատապարտվեք: Ատելով ատեք դրանք, գարշելով գարշեք դրանցից, որովհետև դրանք կործանման ենթակա բաներ են»:
8 «Դուք պետք է ճշգրտորեն պահեք բոլոր պատվիրանները, որ ես այսօր փոխանցում եմ ձեզ, որպեսզի ապրեք,+ շատանաք ու գնաք տիրանաք այն երկրին, որի մասին Եհովան երդում է տվել ձեր նախահայրերին:+ 2 Հիշեք այն երկար ճանապարհը, որով ձեր Աստված Եհովան տարավ ձեզ անապատի միջով այս 40 տարիների ընթացքում,+ որ ձեզ խոնարհություն սովորեցնի, ստուգի ձեզ,+ իմանա՝ ինչ կա ձեր սրտում,+ տեսնի՝ կպահեք իր պատվիրանները, թե ոչ: 3 Նա խոնարհություն սովորեցրեց ձեզ՝ թողնելով, որ քաղցած լինեք,+ կերակրելով ձեզ մանանայով,+ որը ո՛չ ձեզ էր ծանոթ, ո՛չ էլ ձեր հայրերին: Այդպես արեց, որպեսզի իմանաք, որ մարդ միայն հացով չի ապրում, այլ Եհովայի բերանից դուրս եկող ամեն խոսքով:+ 4 Այս 40 տարիների ընթացքում ո՛չ ձեր հագուստն է մաշվել, ո՛չ էլ ձեր ոտքերն են ուռել:+ 5 Եվ սրտի խորքում դուք լավ գիտեք, որ ձեր Աստված Եհովան խրատել է ձեզ այնպես, ինչպես հայրը՝ որդուն:+
6 Պահեք ձեր Աստված Եհովայի պատվիրանները. գնացեք նրա ճանապարհով ու վախեցեք նրանից: 7 Չէ՞ որ ձեր Աստված Եհովան ձեզ լավ երկիր է տանում՝+ գետերով հարուստ մի երկիր, որտեղ հարթավայրերում ու լեռնային շրջաններում աղբյուրներ են բխում, և գետնի տակից ջրեր են ցայտում: 8 Դա մի երկիր է, որտեղ կա առատ ցորեն, գարի, խաղող, թուզ, նուռ,+ ձիթապտղի յուղ ու մեղր:+ 9 Այնտեղ սննդի պակաս չի լինի, և ոչնչի կարիք չեք ունենա, այնտեղի քարերը երկաթ են պարունակում, իսկ լեռներից կարող եք պղինձ հանել:
10 Երբ ուտեք ու կշտանաք, փառք տվեք ձեր Աստված Եհովային, որ ձեզ այդպիսի լավ երկիր է տվել:+ 11 Զգույշ եղեք, որ չլինի թե մոռանաք ձեր Աստված Եհովային ու չպահեք նրա պատվիրանները, օրենքներն ու կանոնները, որ ես այսօր տալիս եմ ձեզ: 12 Երբ ուտեք ու կշտանաք, գեղեցիկ տներ կառուցեք ու ապրեք այնտեղ,+ 13 երբ ձեր նախիրներն ու հոտերը մեծաքանակ դառնան, ձեր արծաթն ու ոսկին շատանան, և դուք ամեն ինչ առատությամբ ունենաք, 14 այդ ժամանակ զգույշ եղեք, որ ձեր սիրտը չհպարտանա,+ և չմոռանաք ձեր Աստված Եհովային, ով հանեց ձեզ Եգիպտոսից՝ ձեր ստրկության երկրից,+ 15 ով առաջնորդեց ձեզ մեծ ու զարհուրելի, չոր ու անջուր անապատի միջով,+ որը լի էր թունավոր օձերով ու կարիճներով, ով ձեզ համար ջուր հանեց կարծր* ժայռից,+ 16 անապատում կերակրեց ձեզ մանանայով,+ որն անծանոթ էր ձեր հայրերին: Նա այդպես արեց, որ ստուգի ձեզ և խոնարհություն սովորեցնի,+ ինչը ձեր ապագա բարօրությանն էր ծառայելու:+ 17 Եթե ձեր մտքով անցնի, թե ձեր ուժով ու ձեռքի աշխատանքով եք տեր դարձել այդ հարստությանը,+ 18 հիշեք, որ ձեր Աստված Եհովան է ձեզ ուժ տալիս, որ հարստություն ձեռք բերեք.+ այդպիսով նա պահում է ձեր նախահայրերի հետ երդումով կապած իր ուխտը:+ Մինչ օրս էլ այդպես է անում:
19 Եթե երբևէ մոռանաք ձեր Աստված Եհովային և ուրիշ աստվածների պաշտեք, նրանց ծառայեք ու նրանց առաջ խոնարհվեք, ապա այսօր զգուշացնում եմ ձեզ՝ դուք անշուշտ կկործանվեք:+ 20 Եթե չհնազանդվեք ձեր Աստված Եհովային, կվերանաք այն ազգերի պես, որոնց Եհովան կործանում է ձեր առաջ»:+
9 «Լսե՛ք, իսրայելացինե՛ր, այսօր դուք անցնում եք Հորդանանը,+ որ գնաք ու նվաճեք ձեզնից մեծ ու զորավոր ազգերի հողերը,+ մինչև երկինք հասնող պարիսպներով քաղաքները,+ 2 Ենակի որդիների*+ տարածքները՝ հզոր ու բարձրահասակ մարդկանց, որոնց մասին գիտեք ու որոնց մասին լսել եք, որ ասում են՝ «Ո՞վ կարող է դեմ կանգնել Ենակի որդիներին»: 3 Իմացեք, որ ձեր Աստված Եհովան գնում է ձեր առաջից:+ Նա սպառող կրակ է.+ կոչնչացնի նրանց: Իր խոստման համաձայն՝ Եհովան ծնկի կբերի նրանց ձեր աչքի առաջ, որ արագ դուրս քշեք ու կործանեք նրանց:+
4 Երբ ձեր Աստված Եհովան նրանց քշի ձեր առաջից, մտքներումդ չասեք. «Մեր արդարության համար է Եհովան բերել մեզ այս երկիր, որ տիրանանք դրան»:+ Իմացեք, որ այս ազգերի անօրենության պատճառով է Եհովան քշում նրանց ձեր առաջից:+ 5 Դուք այդ երկրին տիրանալու եք ոչ այն պատճառով, որ արդար եք կամ անարատ սիրտ ունեք: Ձեր Աստված Եհովան այդ ազգերին ձեր առաջից քշում է+ այն պատճառով, որ նրանք անօրեն գործեր են անում, նաև որ կատարի այն երդումը, որ ինքը՝ Եհովան, տվել է ձեր նախահայրերին՝ Աբրահամին,+ Իսահակին+ ու Հակոբին:+ 6 Ուրեմն իմացեք, որ ձեր արդարության համար չէ, որ ձեր Աստված Եհովան այս լավ երկիրը ձեզ է տալիս որպես սեփականություն. իրականում դուք համառ* ժողովուրդ եք:+
7 Հիշե՛ք, երբեք մի՛ մոռացեք, թե անապատում ինչպես էիք բարկացնում ձեր Աստված Եհովային:+ Եգիպտոսից դուրս գալու օրվանից մինչև այստեղ հասնելը դուք շարունակ ապստամբել եք Եհովայի դեմ:+ 8 Դեռևս Քորեբում բարկացրիք Եհովային, և Եհովան այն աստիճան բարկացավ ձեզ վրա, որ քիչ էր մնում՝ բնաջնջեր ձեզ:+ 9 Ես լեռն էի բարձրացել՝ քարե տախտակները+ վերցնելու, տախտակները, որոնց վրա գրված էին այն ուխտի խոսքերը,+ որ Եհովան կապել էր ձեզ հետ: Ես 40 օր ու 40 գիշեր+ առանց հաց ու ջրի մնացի լեռան վրա: 10 Եհովան ինձ տվեց երկու քարե տախտակները, որոնց վրա գրել էր իր մատով. դրանց վրա գրված էին այն բոլոր խոսքերը, որ Եհովան լեռան վրա կրակի միջից ասել էր ձեզ այն օրը, երբ բոլորդ հավաքվել էիք* այնտեղ:+ 11 Եհովան 40 օր ու 40 գիշեր հետո տվեց ինձ երկու քարե տախտակները, որոնց վրա գրված էին ուխտի խոսքերը: 12 Ապա Եհովան ասաց. «Վե՛ր կաց, շտապ իջի՛ր այստեղից, որովհետև քո ժողովուրդը, որին հանել ես Եգիպտոսից, պիղծ բաներ է անում:+ Նրանք շատ շուտ շեղվեցին այն ուղուց, որով պատվիրել եմ գնալ: Իրենց համար ձուլածո կուռք են շինել»:+ 13 Եհովան նաև ասաց ինձ. «Ես տեսնում եմ, որ այս ժողովուրդը համառ* է:+ 14 Ուստի հետ չպահես ինձ. ես կվերացնեմ նրանց, որ նրանց անունն այլևս չհիշատակվի երկնքի տակ, իսկ քեզնից կստեղծեմ նրանցից ավելի հզոր ու մեծաթիվ մի ազգ»:+
15 Ես հետ դարձա ու իջա լեռան վրայից՝ ուխտի երկու քարե տախտակները ձեռքերիս,+ իսկ այդ ընթացքում լեռը բռնկված էր կրակով:+ 16 Եվ ես տեսա, որ դուք մեղք էիք գործել ձեր Աստված Եհովայի դեմ: Ձեզ համար ձուլածո հորթ էիք շինել: Դուք շատ շուտ շեղվել էիք այն ուղուց, որով Եհովան պատվիրել էր գնալ:+ 17 Երբ տեսա դա, վեր բարձրացրի երկու քարե տախտակները ու ցած գցելով՝ ձեր աչքի առաջ ջարդուփշուր արեցի:+ 18 Դուք արեցիք այն, ինչը չար է Եհովայի աչքին, ու վիրավորեցիք նրան, ուստի ձեր գործած մեղքի համար ես 40 օր ու 40 գիշեր շարունակ ո՛չ հաց կերա, ո՛չ ջուր խմեցի+ և ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեցի Եհովայի առաջ: 19 Ես շատ վախեցած էի, քանի որ Եհովան այնպիսի ցասումով էր լցված ձեր հանդեպ,+ որ պատրաստ էր ոչնչացնել ձեզ: Բայց այդ անգամ էլ Եհովան լսեց ինձ:+
20 Եհովան Ահարոնի վրա էլ էր սաստիկ բարկացել, այն աստիճան, որ ուզում էր ոչնչացնել նրան,+ բայց ես Ահարոնի համար էլ աղաչեցի: 21 Ես վերցրի հորթը,+ որը պատրաստելով՝ դուք մեղք գործեցիք, ու այն կրակի մեջ այրեցի, փշրեցի և այնքան մանրացրի, մինչև որ փոշու վերածեցի: Հետո այդ փոշին լցրեցի սարից իջնող գետը:+
22 Եհովային դուք բարկացրիք նաև Տաբերայում,+ Մասսայում+ և Կիբրոթ-Հաթթավայում:+ 23 Երբ Կադես-Բառնեայում+ Եհովան ձեզ պատվիրեց՝ «Գնացեք, տիրացեք այն երկրին, որը ձեզ եմ տալու», դուք կրկին չհնազանդվեցիք ձեր Աստված Եհովայի պատվերին,+ հավատ չցուցաբերեցիք նրա հանդեպ+ ու չլսեցիք նրա ձայնին: 24 Ինչ ձեզ գիտեմ, դուք շարունակ ըմբոստանում եք Եհովայի դեմ:
25 Եվ այսպես՝ ես 40 օր ու 40 գիշեր+ խոնարհվեցի Եհովայի առաջ, քանի որ Եհովան ասել էր, որ կբնաջնջի ձեզ: 26 Ես աղաչում էի Եհովային ու ասում. «Ո՜վ Գերիշխան Տեր Եհովա, մի՛ վերացրու քո ժողովրդին: Նրանք քոնն են՝ քո սեփականությունը,+ որին փրկագնել ես քո մեծ զորությամբ և հանել Եգիպտոսից քո հզոր ձեռքով:+ 27 Հիշիր քո ծառաներին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին,+ և ուշադրություն մի՛ դարձրու այս ժողովրդի համառությանը, նրանց անօրենությանն ու մեղքին,+ 28 որ չլինի թե այն երկրի ժողովուրդը, որտեղից մեզ հանեցիր, ասի. «Եհովան չկարողացավ նրանց տանել իր խոստացած երկիրը: Նա ատում էր նրանց, դրա համար էլ տարավ անապատ, որ այնտեղ կոտորի»:+ 29 Չէ՞ որ նրանք քո ժողովուրդն են՝ քո սեփականությունը,+ որին հանել ես Եգիպտոսից քո մեծ զորությամբ ու հզոր բազկով»»:+
10 «Այդ ժամանակ Եհովան ինձ ասաց. «Քարից երկու տախտակ տաշիր նախորդների նման+ և ինձ մոտ՝ լեռը բարձրացիր, նաև փայտից մի տապանակ* պատրաստիր: 2 Տախտակների վրա ես կգրեմ այն խոսքերը, որ գրված էին քո կոտրած նախորդ տախտակների վրա: Դրանք կդնես տապանակի մեջ»: 3 Ես էլ ակացիայի փայտից տապանակ պատրաստեցի և քարից երկու տախտակ տաշեցի նախորդների պես, ապա երկու տախտակները ձեռքիս՝ բարձրացա լեռը:+ 4 Եհովան տախտակների վրա գրեց այն նույն խոսքերը, որ գրված էին նախորդների վրա՝+ Տասը պատվիրանները:*+ Նա այդ խոսքերը լեռան վրա կրակի միջից+ ասել էր ձեզ այն օրը, երբ բոլորդ հավաքվել էիք* այնտեղ:+ Հետո Եհովան դրանք ինձ տվեց, 5 և ես հետ դարձա ու իջա լեռան վրայից,+ տախտակները դրեցի իմ պատրաստած տապանակի մեջ, որ դրանք այնտեղ մնան, ինչպես որ Եհովան պատվիրել էր ինձ:
6 Ապա Բեերոթ-Բանե-Յականից մեկնեցինք* Մոսերա: Այնտեղ Ահարոնը մահացավ և թաղվեց:+ Ահարոնից հետո նրա որդի Եղիազարը սկսեց ծառայել որպես քահանա:+ 7 Այնտեղից մեկնեցինք Գադգադ, Գադգադից էլ՝ Ետեբաթա,+ որտեղ շատ վտակներ են հոսում:
8 Այդ ժամանակ Եհովան առանձնացրեց Ղևիի ցեղին,+ որ փոխադրեն Եհովայի ուխտի տապանակը,+ կանգնեն Եհովայի առաջ՝ ծառայելու նրան, և նրա անունով օրհնեն ժողովրդին,+ ինչպես որ անում են մինչև օրս: 9 Ահա թե ինչու ղևտացիները իրենց եղբայրների պես առանձին բաժին չեն ունենալու, նրանց ժառանգություն չի տրվելու: Եհովան է նրանց ժառանգությունը, ինչպես որ ձեր Աստված Եհովան ասել է նրանց:+ 10 Այսպիսով՝ ես առաջին անգամվա պես 40 օր ու 40 գիշեր+ մնացի լեռան վրա, և Եհովան նորից լսեց ինձ:+ Եհովան որոշեց չվերացնել ձեզ: 11 Հետո Եհովան ասաց ինձ. «Գնա, ժողովրդին նախապատրաստիր մեկնելու: Առաջնորդիր նրանց, որ գնան ու տիրանան այն երկրին, որ նրանց եմ տալու, ինչպես երդվել եմ նրանց նախահայրերին»:+
12 Եվ հիմա, իսրայելացինե՛ր, ի՞նչ է ձեր Աստված Եհովան խնդրում ձեզանից.+ միայն այն, որ վախենաք ձեր Աստված Եհովայից,+ միշտ գնաք նրա ճանապարհով,+ սիրեք նրան, ծառայեք ձեր Աստված Եհովային ամբողջ սրտով ու ամբողջ հոգով+ 13 և պահեք Եհովայի պատվիրաններն ու կանոնները, որ ես այսօր տալիս եմ ձեզ ձեր իսկ բարօրության համար:+ 14 Երկինքը, անգամ երկինքների երկինքը և երկիրն ու այնտեղ եղած ամեն բան ձեր Աստված Եհովայինն են:+ 15 Բայց Եհովան միայն ձեր նախահայրերի հետ մտերմացավ ու սիրեց նրանց և բոլոր ժողովուրդների միջից ձեզ ընտրեց՝ նրանց սերունդներին,+ և այսօր դուք նրա ժողովուրդն եք: 16 Ուրեմն մաքրե՛ք ձեր սիրտը*+ և այլևս այդպես համառ մի՛ եղեք:*+ 17 Չէ՞ որ ձեր Աստված Եհովան աստվածների Աստվածն է+ և տերերի Տերը՝ մեծ, հզոր ու ահազդու Աստված, ով ոչ մեկի հետ կողմնապահությամբ չի վարվում,+ և ում հնարավոր չէ կաշառել: 18 Նա արդարություն է հաստատում որբի* և այրու համար,+ սիրում է պանդուխտին,+ սնունդ ու հագուստ տալիս նրան: 19 Դուք էլ պետք է սիրեք պանդուխտին: Չէ՞ որ Եգիպտոսում դուք էլ էիք պանդուխտ:+
20 Ձեր Աստված Եհովայի՛ց վախեցեք, նրա՛ն ծառայեք,+ նրան մտերի՛մ մնացեք և նրա անունո՛վ երդվեք: 21 Նրա՛ն պետք է գովաբանեք.+ նա ձեր Աստվածն է, ով ձեզ համար մեծ ու ակնածանք ներշնչող բաներ է արել, որոնք ձեր աչքով եք տեսել:+ 22 Ձեր նախահայրերը 70 հոգի էին, երբ գնացին Եգիպտոս,+ իսկ հիմա ձեր Աստված Եհովան երկնքի աստղերի չափ շատացրել է ձեզ»:+
11 «Սիրեք ձեր Աստված Եհովային+ ու միշտ կատարեք նրա հանդեպ ունեցած ձեր պարտականությունները. պահեք նրա կանոնները, օրենքներն ու պատվիրանները: 2 Իմացեք, որ այսօր ես ձեզ եմ դիմում, ոչ թե ձեր զավակներին, ովքեր չգիտեն, թե ինչպես է խրատում ձեր Աստված Եհովան,+ ու չեն տեսել նրա մեծությունը,+ նրա զորավոր ձեռքն+ ու հզոր բազուկը: 3 Չեն տեսել նրա հրաշքները, նրա գործերը, այն, թե նա ինչ արեց փարավոնին՝ Եգիպտոսի թագավորին, ու նրա ամբողջ երկրին,+ 4 թե ինչ արեց Եգիպտոսի զորքին, փարավոնի ձիերին ու մարտակառքերին, ինչպես Եհովան ծածկեց նրանց Կարմիր ծովի ջրերով, երբ նրանք հետապնդում էին ձեզ, և մեկընդմիշտ կործանեց նրանց:+ 5 Ձեր զավակները չեն տեսել, թե նա ինչպես էր անապատում հոգ տանում ձեր մասին, մինչև որ եկաք այստեղ, 6 կամ թե նա ինչ արեց Ռուբենի ցեղից Դաթանին ու Աբիրոնին՝ Եղիաբի որդիներին, ինչպես ողջ Իսրայելի աչքի առաջ երկիրը բացվեց ու կլանեց նրանց, նաև նրանց տնեցիներին, վրանները, նրանց հետ եղող բոլոր կենդանիներին ու մարդկանց:+ 7 Դուք ձեր աչքով եք տեսել Եհովայի արած այդ բոլոր մեծ գործերը:
8 Ուստի պահեք բոլոր պատվիրանները, որ փոխանցում եմ ձեզ այսօր, որպեսզի զորեղ լինեք, անցնեք գետն ու մտնեք այն երկիրը, որին տիրանալու եք, 9 և որ երկար ապրեք այդ երկրում,+ որը Եհովան երդվել է տալ ձեր նախահայրերին ու նրանց սերնդին.+ մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում:+
10 Երկիրը, որին տիրանալու եք, նման չէ Եգիպտոսին, որտեղից դուրս եկաք. այնտեղ դուք ցանում էիք սերմն ու տքնաջան աշխատանքով ոռոգում* հողը, ինչպես որ բանջարանոցն են ոռոգում: 11 Իսկ այն երկիրը, որը նվաճելու եք գնում, լեռների ու հովիտների երկիր է:+ Երկնքից թափվող անձրևներով է այն ջրվում:+ 12 Դա մի երկիր է, որի մասին ձեր Աստված Եհովան է հոգ տանում: Ձեր Աստված Եհովան իր աչքը շարունակ այդ երկրի վրա է պահում՝ տարվա սկզբից մինչև վերջ:
13 Եթե պահեք Աստծու* պատվիրանները, որ նա* տալիս է ձեզ այսօր, և սիրեք ձեր Աստված Եհովային, ծառայեք նրան ձեր ամբողջ սրտով ու ձեր ամբողջ հոգով,+ 14 ապա նա* ճիշտ ժամանակին երկրին անձրև կտա՝ թե՛ աշնանային, թե՛ գարնանային անձրև, և դուք կհավաքեք ձեր հացահատիկը, կամբարեք նոր գինին ու յուղը:+ 15 Նա ձեր անասունների համար դաշտերում խոտ կաճեցնի: Դուք առատ սնունդ կունենաք և կկշտանաք:+ 16 Բայց զգույշ եղեք, որ ձեր սիրտը չխաբվի, ու ճիշտ ուղուց չշեղվեք և որ ուրիշ աստվածների չպաշտեք ու դրանց առաջ չխոնարհվեք:+ 17 Այլապես Եհովայի բարկությունը կբորբոքվի ձեր դեմ, նա կփակի երկինքը, որ անձրև չգա,+ ու երկիրն իր պտուղը չի տա, և դուք շատ շուտ կվերանաք այն լավ երկրից, որը Եհովան տալու է ձեզ:+
18 Նրա* այս խոսքերը ձեր սրտում և հոգում* դրոշմեք, կապեք ձեր ձեռքին, որ ձեզ համար հիշեցում լինեն: Դրանք պետք է լինեն ասես ժապավեն՝ կապված ձեր ճակատին:+ 19 Սովորեցրեք դրանք ձեր երեխաներին՝ խոսելով դրանց մասին տանը, ճանապարհին, պառկելիս ու վեր կենալիս:+ 20 Այդ խոսքերը գրեք ձեր տան դռան կողափայտերի ու քաղաքի դարպասների վրա: 21 Այդպես արեք, որ դուք ու ձեր զավակները երկար ապրեք այն երկրում,+ որը Եհովան երդվել է տալ ձեր նախահայրերին,+ այնքան երկար, որքան որ երկինքը գոյություն կունենա երկրի վերևում:
22 Եթե ճշգրտորեն պահեք այն բոլոր պատվիրանները, որ փոխանցում եմ ձեզ, կատարեք դրանք, սիրեք ձեր Աստված Եհովային,+ գնաք նրա ճանապարհով ու նրան մտերիմ մնաք,+ 23 Եհովան ձեր առաջից կքշի այս բոլոր ազգերին,+ և դուք կնվաճեք ձեզնից հզոր ու մեծաթիվ ժողովուրդների հողերը:+ 24 Ամեն մի վայր, ուր ոտք դնեք, ձերը կլինի.+ ձեր սահմանները կձգվեն անապատից մինչև Լիբանան և մեծ գետից՝ Եփրատից, մինչև արևմտյան ծովը:*+ 25 Ոչ ոք ձեզ չի ընդդիմանա:+ Ձեր Աստված Եհովան, ինչպես և խոստացել է, ձեր հանդեպ ահ ու սարսափ կտարածի ամեն տեղ,+ ուր ոտք կդնեք:
26 Եվ ահա այսօր ես ձեր առաջ եմ դնում օրհնություն և անեծք.+ 27 օրհնություն կստանաք, եթե հնազանդվեք ձեր Աստված Եհովայի պատվիրաններին, որոնք այսօր տալիս եմ ձեզ,+ 28 բայց անեծքի տակ կընկնեք, եթե չհնազանդվեք ձեր Աստված Եհովայի պատվիրաններին,+ շեղվեք այն ճանապարհից, որով այսօր պատվիրում եմ գնալ, և ծառայեք ուրիշ աստվածների, որոնց չեք ճանաչում:
29 Երբ ձեր Աստված Եհովան ձեզ տանի այն երկիրը, որին տիրանալու եք, այդ ժամանակ Գարիզին լեռան վրայից կազդարարեք օրհնությունները, իսկ Գեբալ լեռան վրայից՝ անեծքները:+ 30 Այդ լեռները Հորդանանի մյուս՝ արևմտյան կողմում են՝ Արաբայում բնակվող քանանացիների տարածքում՝ Գաղգաղայի դիմաց գտնվող Մորեի մեծ ծառերի մոտ:+ 31 Դուք անցնում եք Հորդանանը, որպեսզի գնաք ու տիրանաք այն երկրին, որը ձեր Աստված Եհովան տալիս է ձեզ:+ Երբ նվաճեք այն ու բնակվեք այնտեղ, 32 բարեխղճորեն կատարեք այն բոլոր կանոններն ու օրենքները, որ փոխանցում եմ ձեզ այսօր»:+
12 «Այն երկրում, որը ձեր նախահայրերի Աստված Եհովան կտա ձեզ որպես սեփականություն, ձեր կյանքի բոլոր օրերում ճշգրտորեն կատարեք այս կանոններն ու օրենքները: 2 Հիմնահատակ կործանեք այն բոլոր վայրերը, որտեղ ձեր նվաճած ազգերը ծառայել են իրենց աստվածներին,+ լինեն դրանք բարձր լեռների և բլուրների վրա, թե որևէ փարթամ ծառի տակ: 3 Քանդեք նրանց զոհասեղանները, ջարդուփշուր արեք նրանց սուրբ սյուները,+ այրեք նրանց սուրբ ձողերը,* ոչնչացրեք նրանց աստվածների քանդակված կուռքերը,+ որ նրանց անուններն անգամ չհիշվեն այդ վայրերում:+
4 Ձեր Աստված Եհովային չպաշտեք այնպես, ինչպես նրանք են պաշտում իրենց աստվածներին,+ 5 այլ ձեր Աստված Եհովային պաշտելու համար գնացեք այն տեղը, որը նա կընտրի իր անվան համար և ձեր ցեղերի մեջ բնակվելու համար:+ 6 Այնտե՛ղ պետք է բերեք ձեր ողջակեզները,+ զոհերը, տասանորդները,*+ նվիրաբերությունները,+ երդման համաձայն մատուցվող ընծաները, կամավոր ընծաները+ և խոշոր ու մանր եղջերավոր անասունների առաջնեկները:+ 7 Դուք ու ձեր տնեցիներն այնտեղ՝ ձեր Աստված Եհովայի առաջ,+ կուտեք ձեր զոհաբերություններից և կուրախանաք ձեր աշխատանքի պտուղներով,+ որովհետև ձեր Աստված Եհովան կօրհնի ձեզ:
8 Այդ ժամանակ չպետք է վարվեք այնպես, ինչպես հիմա, երբ ամեն մեկն անում է այն, ինչ ճիշտ է իր աչքին,* 9 քանի որ դուք դեռ չեք մտել ձեր հանգրվանը՝+ այն երկիրը, որ ձեր Աստված Եհովան տալու է ձեզ որպես ժառանգություն: 10 Երբ անցնեք Հորդանանն+ ու բնակվեք այն երկրում, որը ձեր Աստված Եհովան ձեզ է տալիս որպես սեփականություն, նա ձեզ հանգստություն կտա շրջակա բոլոր թշնամիներից, և դուք ապահով կապրեք:+ 11 Իմ պատվիրած ամեն բան՝ ձեր ողջակեզները, զոհերը, տասանորդները,+ ձեր նվիրաբերությունները և Եհովային տրված երդման համաձայն մատուցվող ընծաները, կբերեք այն վայրը, որը ձեր Աստված Եհովան կընտրի իր անվան համար:+ 12 Դուք կուրախանաք ձեր Աստված Եհովայի առաջ,+ ինչպես դուք, այնպես էլ ձեր որդիները, աղջիկները, ստրուկներն ու ստրկուհիները, նաև ղևտացիները, ովքեր կապրեն ձեր քաղաքներում, քանի որ նրանք ձեզ պես առանձին բաժին չեն ստանալու և ժառանգություն չեն ունենալու:+ 13 Զգույշ եղեք, հանկարծ ողջակեզներ չմատուցեք ձեզ դուր եկած այլ վայրում:+ 14 Ձեր ողջակեզները պետք է մատուցեք միայն այն վայրում, որը Եհովան կընտրի ձեր ցեղերին բաժին ընկած տարածքներից մեկում. այնտեղ կանեք այն ամենը, ինչ պատվիրում եմ ձեզ:+
15 Բայց երբ էլ ձեր սիրտը միս ուզի, կարող եք անասուն մորթել ու միս ուտել+ ցանկացած քաղաքում՝ վայելելով ձեր Աստված Եհովայի տված օրհնությունները: Թե՛ անմաքուր և թե՛ մաքուր մարդը կարող է ուտել դրանից, ինչպես որ այծեղջերուի ու եղնիկի մսից: 16 Միայն թե արյունը չուտեք:+ Ջրի պես այն գետնին թափեք:+ 17 Ձեր քաղաքներում չպետք է ուտեք կամ խմեք հացահատիկի, նոր գինու և յուղի այն մասը, որ կառանձնացնեք որպես տասանորդ, ինչպես նաև ձեր խոշոր ու մանր եղջերավոր անասունների առաջնեկները,+ երդման համաձայն մատուցվող ընծաները, կամավոր ընծաները և նվիրաբերությունները: 18 Դրանք կուտեք ձեր Աստված Եհովայի առաջ՝ ձեր Աստված Եհովայի ընտրած վայրում,+ ինչպես դուք, այնպես էլ ձեր որդիները, աղջիկները, ստրուկներն ու ստրկուհիները, նաև ձեր քաղաքներում ապրող ղևտացիները: Ձեր Աստված Եհովայի առաջ կուրախանաք ձեր աշխատանքի պտուղներով: 19 Ձեր երկրում ապրելիս հանկարծ չանտեսեք ղևտացիներին:+
20 Երբ ձեր Աստված Եհովան, իր խոստման համաձայն,+ ընդարձակի ձեր երկիրը,+ և այնտեղ ձեր սիրտը միս ուզի, ապա կարող եք ուտել, երբ էլ որ ուզեք:+ 21 Եթե ձեր Աստված Եհովայի՝ իր անվան համար ընտրած վայրը+ հեռու լինի ձեզանից, ապա երբ էլ ձեր սիրտը միս ուզի, կարող եք Եհովայի տված խոշոր կամ մանր եղջերավոր անասուններից ձեր քաղաքներում մորթել և ուտել, ինչպես որ ձեզ պատվիրել եմ: 22 Թե՛ անմաքուր և թե՛ մաքուր մարդը կարող է ուտել դրանից, ինչպես որ այծեղջերուի և եղնիկի+ մսից: 23 Միայն թե հաստատ վճռեք արյուն չուտել,+ որովհետև արյունը կյանքն է.+ կյանքը մսի հետ չպետք է ուտեք: 24 Չուտեք այն, ջրի պես գետնին թափեք:+ 25 Արյուն չուտելով՝ դուք կանեք այն, ինչը ճիշտ է Եհովայի աչքին, և ձեր ու ձեր զավակների համար լավ կլինի: 26 Իսկ ձեր սուրբ ընծաները և երդման համաձայն մատուցվող ընծաները կտանեք այն վայրը, որը Եհովան կընտրի: 27 Այնտեղ՝ ձեր Աստված Եհովայի զոհասեղանի վրա, կմատուցեք ձեր ողջակեզները՝ միսն ու արյունը:+ Ձեր մյուս զոհերի արյունը պետք է լցվի ձեր Աստված Եհովայի զոհասեղանի հիմքի մոտ,+ իսկ միսը կարող եք ուտել:
28 Ճշգրտորեն կատարեք այս բոլոր խոսքերը, որ պատվիրում եմ ձեզ, որպեսզի ձեր ու ձեր զավակների համար միշտ լավ լինի: Այդպիսով դուք կանեք այն, ինչը լավ է ու ճիշտ է ձեր Աստված Եհովայի աչքին:
29 Երբ ձեր Աստված Եհովան վերացնի այն ազգերին, որոնց հողերը զավթելու եք,+ և դուք ապրեք նրանց երկրում, 30 զգույշ եղեք, որ ծուղակը չընկնեք: Նրանց բնաջինջ լինելուց հետո հարցուփորձ չանեք նրանց աստվածների մասին ու չասեք. «Ինչպե՞ս էին այս ազգերը ծառայում իրենց աստվածներին: Ես էլ նույնն անեմ»:+ 31 Այդպես չծառայեք ձեր Աստված Եհովային, քանի որ նրանք իրենց աստվածների համար անում են այնպիսի գարշելի բաներ, որոնք Եհովան ատում է: Անգամ իրենց որդիներին ու աղջիկներին են այրում իրենց աստվածների համար:+ 32 Ճշգրտորեն արեք այն ամենը, ինչ ես եմ պատվիրում ձեզ:+ Դրանց ոչինչ չավելացնեք և դրանցից ոչինչ չպակասեցնեք»:+
13 «Եթե ձեր մեջ մարգարե կամ երազներ մեկնող ի հայտ գա և ձեզ ասի, որ այսինչ նշանը կամ նախանշանը կլինի, 2 ու նրա ասած նշանը կամ նախանշանը կատարվի, և նա ձեզ ասի՝ «Եկեք ուրիշ աստվածների պաշտենք ու ծառայենք նրանց», աստվածների, որոնց դուք չեք ճանաչում, 3 ապա այդ մարգարեի կամ երազներ մեկնողի խոսքերին չլսեք.+ ձեր Աստված Եհովան այդպես ստուգում է ձեզ,+ որ տեսնի՝ արդյոք ամբողջ սրտով ու ամբողջ հոգով եք սիրում իրեն՝ ձեր Աստված Եհովային:+ 4 Միայն ձեր Աստված Եհովային պետք է պաշտեք, նրանից վախենաք, նրա պատվիրանները պահեք, նրան հնազանդվեք, նրան ծառայեք և նրան մտերիմ մնաք:+ 5 Իսկ այդ մարգարեն կամ երազներ մեկնողը պետք է մահվան մատնվի,+ որովհետև նա փորձել է շեղել ձեզ ձեր Աստված Եհովայի ցույց տված ճանապարհից և դրդել է ըմբոստանալ ձեր Աստված Եհովայի դեմ, ով հանել է ձեզ Եգիպտոսից ու ազատել* ձեր ստրկության երկրից: Վերացրեք չարիքը ձեր միջից:+
6 Գուցե պատահի, որ քո իսկ եղբայրը՝ քո մորից ծնվածը, կամ որդիդ, աղջիկդ, սիրելի կինդ կամ ամենամտերիմ ընկերդ փորձի գաղտնաբար համոզել քեզ՝ ասելով՝ «Եկ գնանք ուրիշ աստվածների ծառայենք»,+ աստվածների, որոնց ո՛չ դու ես ճանաչել, ո՛չ էլ քո նախահայրերը, 7 որոնք քո շրջակայքում ապրող ժողովուրդների աստվածներից են՝ այն ժողովուրդների, որ ապրում են քեզ մոտիկ կամ քեզնից հեռու՝ երկրի ամեն մի անկյունում: 8 Նրան չլսես ու նրա ասածով չանես:+ Չխղճաս նրան, չկարեկցես ու չպաշտպանես, 9 այլ անպայման կսպանես:+ Առաջինը դո՛ւ պետք է քար գցես նրան սպանելու համար, և հետո ամբողջ ժողովուրդը:+ 10 Պետք է քարկոծելով սպանես նրան,+ քանի որ նա փորձել է հեռացնել քեզ քո Աստված Եհովայից, ով հանել է քեզ Եգիպտոսից՝ քո ստրկության երկրից: 11 Այդ մասին լսելով՝ ամբողջ Իսրայելը կվախենա, և ժողովրդից ոչ ոք այլևս այդպիսի չարիք չի անի:+
12 Եթե լսեք, որ ձեր քաղաքներից մեկում, որոնք ձեր Աստված Եհովան կտա ձեզ բնակության համար, 13 անպետք մարդիկ փորձում են քաղաքի բնակիչներին շեղել ճիշտ ճանապարհից՝ ասելով՝ «Եկեք գնանք և ծառայենք ուրիշ աստվածների», աստվածների, որոնց դուք չեք ճանաչում, 14 ապա քննեք ամեն բան, հարցուփորձ արեք ու մանրակրկիտ ստուգեք այդ տեղեկությունը:+ Եթե հաստատվի, որ դա ճիշտ է, որ այնտեղ այդպիսի գարշելի բան է կատարվում, 15 անպատճառ սրի քաշեք այդ քաղաքի բնակիչներին:+ Կործանեք քաղաքը, այնտեղ եղած ամեն բան, այդ թվում՝ կենդանիներին:+ 16 Քաղաքից վերցված ամբողջ ավարը հավաքեք հրապարակի կենտրոնում և քաղաքն այրեք, այդպիսով դրա ավարը կլինի իբրև ողջակեզ ձեր Աստված Եհովային: Այդ քաղաքը մեկընդմիշտ ավերակների կույտ կդառնա. այն երբեք չպետք է վերակառուցվի: 17 Կործանման դատապարտված ոչ մի բան չպետք է վերցնեք,+ որ Եհովայի բորբոքված բարկությունն անցնի, և որ նա գթասիրտ ու կարեկից լինի ձեր հանդեպ ու ձեզ մեծաթիվ ժողովուրդ դարձնի, ինչպես որ երդվել է ձեր նախահայրերին:+ 18 Հնազանդվեք ձեր Աստված Եհովային՝ պահելով նրա բոլոր պատվիրանները, որ այսօր տալիս եմ ձեզ. այդպիսով կանեք այն, ինչը ճիշտ է ձեր Աստված Եհովայի աչքին»:+
14 «Դուք ձեր Աստված Եհովայի որդիներն եք: Մահացած մարդու համար սգալիս ձեզ վրա կտրվածքներ չանեք+ ու չսափրեք ձեր հոնքերը,*+ 2 որովհետև դուք ձեր Աստված Եհովայի սուրբ ժողովուրդն եք:+ Եհովան երկրի երեսին բնակվող բոլոր ժողովուրդներից ձեզ է ընտրել, որ լինեք իր ժողովուրդը՝ իր հատուկ* սեփականությունը:+
3 Ոչ մի գարշելի բան չուտեք:+ 4 Սրանք են այն կենդանիները, որոնք կարող եք ուտել.+ ցուլ, ոչխար, այծ, 5 եղջերու, այծեղջերու, այծյամ, վայրի այծ, այծքաղ, վայրի ոչխար և լեռնային ոչխար: 6 Կարող եք ուտել ցանկացած երկկճղակավոր կենդանի, որի կճղակը ամբողջությամբ բաժանված է երկու մասի, և որը որոճում է: 7 Սակայն որոճացողներից կամ երկկճղակավորներից չպետք է ուտեք հետևյալ կենդանիները. ուղտ, նապաստակ, ժայռային դաման,* որոնք որոճացող են, սակայն դրանց կճղակը ամբողջությամբ բաժանված չէ երկու մասի: Դրանք անմաքուր են ձեզ համար:+ 8 Չպետք է ուտեք նաև խոզ, որը թեև երկկճղակավոր է, բայց որոճացող չէ: Այն անմաքուր է ձեզ համար: Այդ կենդանիների մսից չուտեք ու դրանց լեշին չդիպչեք:
9 Ջրային կենդանիներից կարող եք ուտել լողակներ ու թեփուկներ ունեցողներին:+ 10 Լողակներ ու թեփուկներ չունեցող ոչ մի ջրային կենդանի չուտեք: Դրանք անմաքուր են ձեզ համար:
11 Ցանկացած մաքուր թռչուն կարող եք ուտել: 12 Բայց չպետք է ուտեք հետևյալ թևավոր արարածներին. արծիվ, ջրարծիվ, սև անգղ,+ 13 կարմիր ցին, սև ցին, ցինի ոչ մի տեսակ, 14 ագռավի ոչ մի տեսակ, 15 ջայլամ, բու, որոր, բազեի ոչ մի տեսակ, 16 տնային բվիկ, ականջավոր բու, կարապ, 17 հավալուսն, անգղ, ձկնկուլ, 18 արագիլ, տառեղի ոչ մի տեսակ, հոպոպ և չղջիկ: 19 Թևավոր միջատները նույնպես անմաքուր են ձեզ համար: Դրանք չպետք է ուտեք: 20 Իսկ ցանկացած մաքուր թևավոր արարած կարող եք ուտել:
21 Սատկած ոչ մի կենդանի չուտեք:+ Այն կարող եք տալ ձեր քաղաքներում ապրող այլազգիներին, ովքեր կարող են ուտել դրանից, կամ կարող եք վաճառել օտարականներին: Դուք ձեր Աստված Եհովայի սուրբ ժողովուրդն եք:
Ուլն իր մոր կաթի մեջ չեփեք:+
22 Ամեն տարի ձեր ցանած սերմի ամբողջ բերքից առանձնացրեք տասներորդ մասը:+ 23 Ձեր հացահատիկի, նոր գինու և յուղի՝ որպես տասանորդ առանձնացված մասը, ինչպես նաև խոշոր ու մանր եղջերավոր անասունների առաջնեկներին պետք է ուտեք ձեր Աստված Եհովայի առաջ այն վայրում, որը նա կընտրի իր անվան համար.+ այդպես կսովորեք միշտ վախենալ ձեր Աստված Եհովայից:+
24 Բայց եթե ձեր Աստված Եհովայի՝ իր անվան համար ընտրած վայրը+ հեռու լինի ձեզանից, ճանապարհը չափազանց երկար լինի, և դուք չկարողանաք ձեզ հետ տանել այդքան բան (քանի որ ձեր Աստված Եհովան առատորեն կօրհնի ձեզ), 25 ապա այդ ամենը փողի վերածեք և փողը ձեզ հետ վերցնելով՝ գնացեք ձեր Աստված Եհովայի ընտրած վայրը: 26 Այնտեղ այդ փողով կարող եք գնել ինչ որ կուզեք՝ խոշոր եղջերավոր անասուններ, ոչխարներ, այծեր, գինի և այլ ոգելից խմիչքներ կամ ցանկացած այլ բան, որ ձեր սիրտը կուզի: Ձեր Աստված Եհովայի առաջ կերեք և ուրախացեք ձեր տնեցիների հետ:+ 27 Չանտեսեք ձեր քաղաքներում ապրող ղևտացիներին,+ քանի որ նրանք ձեզ պես առանձին բաժին չեն ստանալու և ժառանգություն չեն ունենալու:+
28 Ամեն երեք տարին մեկ վերջին տարվա* բերքի ողջ տասներորդ մասը բերեք ու ամբարեք ձեր քաղաքներում:+ 29 Եվ ձեր քաղաքներում ապրող ղևտացիները, ում ձեզ պես առանձին բաժին կամ ժառանգություն չի տրվել, պանդուխտները, որբերը* և այրիները թող գան և կուշտ ուտեն,+ որ ձեր Աստված Եհովան օրհնի ձեզ ձեր բոլոր գործերում»:+
15 «Ամեն յոթերորդ տարում* պարտքերից ազատում* հայտարարեք:+ 2 Ահա թե ինչ պետք է անեք. ամեն պարտատեր պետք է իր դրացուն ազատի պարտքից: Նա չպետք է պարտքը պահանջի իր դրացուց՝ իր եղբորից, քանի որ Եհովայի պատվին պետք է ազատում հայտարարվի:+ 3 Օտարականից կարող եք պարտքը պահանջել,+ բայց ձեր եղբորից չպահանջեք, ինչ էլ որ նա պարտք լինի: 4 Ձեր մեջ ոչ ոք չպետք է աղքատության մեջ ընկնի, քանի որ Եհովան անշուշտ կօրհնի ձեզ+ այն երկրում, որին տիրանալու եք, որը ձեր Աստված Եհովան տալու է ձեզ որպես ժառանգություն: 5 Բայց կօրհնի միայն այն դեպքում, եթե լսեք ձեր Աստված Եհովային և ճշգրտորեն կատարեք այն բոլոր պատվիրանները, որ այսօր տալիս եմ ձեզ:+ 6 Ձեր Աստված Եհովան կօրհնի ձեզ, ինչպես որ խոստացել է, և դուք շատ ազգերի պարտք կտաք,* մինչդեռ ինքներդ պարտք վերցնելու կարիք չեք ունենա:+ Դուք կտիրապետեք շատ ազգերի, մինչդեռ նրանք չեն տիրապետի ձեզ:+
7 Եթե ձեր Աստված Եհովայի տված երկրում՝ դրա քաղաքներից մեկում, ձեր եղբայրներից որևէ մեկը աղքատանա, ձեր սիրտը չկարծրացնեք ու ժլատ* չլինեք ձեր աղքատ եղբոր հանդեպ:+ 8 Առատաձեռն եղեք նրա հանդեպ+ և անպատճառ պարտք տվեք,* ինչ որ նրան պետք է, ինչի կարիք որ նա ունի: 9 Զգույշ եղեք, որ ձեր սրտում նենգ միտք բույն չդնի, ու չլինի այնպես, որ մտածելով, թե յոթերորդ տարին՝ ազատման տարին, մոտ է՝+ առատաձեռն չլինեք ձեր աղքատ եղբոր հանդեպ ու նրան ոչինչ չտաք: Եթե նա Եհովային բողոքի ձեզանից, դուք մեղավոր կհամարվեք:+ 10 Ժլատությամբ չտաք նրան,+ այլ առատաձեռնությամբ կտաք, որովհետև դրա համար է ձեր Աստված Եհովան օրհնելու ձեզ ձեր բոլոր գործերում ու ձեռնարկումներում:+ 11 Երկրում միշտ էլ աղքատներ կլինեն:+ Ահա թե ինչու եմ պատվիրում, որ առատաձեռն* լինեք ձեր չքավոր ու աղքատ եղբոր հանդեպ:+
12 Եթե ձեր ազգակիցը՝ որևէ եբրայեցի կին կամ տղամարդ, ստրկության վաճառվի ձեզ ու վեց տարի ծառայի, ապա յոթերորդ տարում պետք է նրան ազատ արձակեք:+ 13 Եվ ազատ արձակելիս նրան դատարկաձեռն չուղարկեք: 14 Առատաձեռնորեն բաժին տվեք նրան ձեր հոտից և ձեր կալի,* ձիթհանի ու հնձանի արդյունքից: Ինչպես որ ձեր Աստված Եհովան է առատաձեռնորեն օրհնել ձեզ, այդպես էլ դուք առատաձեռնորեն տվեք նրան: 15 Հիշեք, որ Եգիպտոսում դուք ստրուկ էիք, և ձեր Աստված Եհովան փրկագնեց ձեզ: Ահա թե ինչու եմ այս պատվերը տալիս այսօր:
16 Բայց եթե ստրուկն ասի տիրոջը, որ չի գնա նրա մոտից, քանի որ սիրում է նրան ու նրա տնեցիներին, և իրեն հաճելի է եղել նրանց մոտ մնալը,+ 17 ապա տերը թող մի բիզ վերցնի և նրան կանգնեցնելով դռան դիմաց՝ բզով ծակի ականջը, ու նա իր ողջ կյանքում այդ մարդու ծառան կլինի: Նույն կերպ վարվեք նաև ստրկուհու հետ: 18 Մի՛ մտածեք, որ ձեր ստրուկին ազատ արձակելով՝ կորուստ եք կրում: Չէ՞ որ եթե վեց տարվա ընթացքում նրա արած գործը վարձկանը աներ, կրկնակի թանկ կնստեր ձեզ վրա, այնպես որ դուք կրկնակի շահել եք, և ձեր Աստված Եհովան էլ օրհնել է ձեզ ամեն ինչում:
19 Ձեր խոշոր ու մանր եղջերավոր անասուններից ծնված ամեն արու առաջնեկի առանձնացրեք* ձեր Աստված Եհովայի համար:+ Ձեր նախիրներում ծնված առաջնեկներին* գործի չլծեք և հոտերում ծնված առաջնեկներին չխուզեք: 20 Ամեն տարի դուք և ձեր տնեցիները դրանք պետք է ուտեք ձեր Աստված Եհովայի առաջ այն վայրում, որը Եհովան կընտրի:+ 21 Բայց եթե կենդանին լինի կաղ կամ կույր, կամ էլ ուրիշ լուրջ արատ ունենա, այն չմատուցեք որպես զոհ ձեր Աստված Եհովային:+ 22 Այն ձեր քաղաքներում կերեք: Թե՛ մաքուր, թե՛ անմաքուր մարդը կարող է ուտել դրանից, ինչպես որ այծեղջերուի ու եղնիկի մսից:+ 23 Միայն թե դրա արյունը չուտեք,+ ջրի պես այն գետնին թափեք»:+
16 «Հիշեք, որ աբիբը* նշանակալից ամիս է, և ձեր Աստված Եհովայի պատվին տոնեք Պասեքը:+ Աբիբ ամսին էր, որ ձեր Աստված Եհովան գիշերով հանեց ձեզ Եգիպտոսից:+ 2 Ձեր Աստված Եհովային մատուցեք Պասեքի զոհը.+ կենդանիներ մատուցեք հոտերից ու նախիրներից+ այն վայրում, որը Եհովան կընտրի իր անվան համար:+ 3 Պասեքի զոհի հետ թթխմորով պատրաստված ոչ մի բան չուտեք:+ Յոթ օր անթթխմոր հաց կուտեք՝ նեղության հաց, ինչպես այն օրը, երբ շտապելով դուրս եկաք Եգիպտոսից:+ Այդպես ձեր ողջ կյանքում կհիշեք Եգիպտոսից դուրս գալու օրը:+ 4 Յոթ օր ձեր ողջ տարածքում ընդհանրապես թթխմոր չպետք է լինի,+ և առաջին օրվա երեկոյան զոհաբերված մսից ոչինչ չպետք է մնա մինչև առավոտ:+ 5 Պասեքի զոհը չպետք է մատուցեք պարզապես ձեր ուզած որևէ քաղաքում՝ ձեր Աստված Եհովայի տված քաղաքներից ցանկացած մեկում, 6 այլ պետք է մատուցեք այն վայրում, որը ձեր Աստված Եհովան կընտրի իր անվան համար: Պասեքի զոհը մատուցեք երեկոյան՝ հենց որ արևը մայր մտնի,+ ինչպես այն օրը, երբ դուրս եկաք Եգիպտոսից: 7 Խորովեք այն ու կերեք+ Եհովայի ընտրած վայրում,+ իսկ առավոտյան կարող եք վերադառնալ ձեր վրանները: 8 Վեց օր անթթխմոր հաց պետք է ուտեք, իսկ յոթերորդ օրը հանդիսավոր հավաքույթ կլինի ձեր Աստված Եհովայի պատվին: Այդ օրը ոչ մի գործ չանեք:+
9 Սկսած այն ժամանակից, երբ ձեր մանգաղն առաջին անգամ դիպչի հացահատիկի հասկերին՝ հաշվեք յոթ շաբաթ:+ 10 Այնուհետև ձեր Աստված Եհովայի պատվին տոնեք Շաբաթների տոնը+ և կամավոր ընծա բերեք այն չափով, որ չափով որ ձեր Աստված Եհովան կօրհնի ձեզ:+ 11 Այն վայրում, որ ձեր Աստված Եհովան կընտրի իր անվան համար, ուրախացեք ձեր Աստված Եհովայի առաջ,+ ինչպես դուք, այնպես էլ ձեր որդիները, դուստրերը, ստրուկները, ստրկուհիները, ձեր քաղաքներում ապրող ղևտացիները, ձեր միջի պանդուխտները, որբերն* ու այրիները: 12 Հիշեք, որ դուք ստրուկ էիք Եգիպտոսում,+ և բարեխղճորեն կատարեք այս պատվերները:
13 Ձեր կալի, ձիթհանի և հնձանի արդյունքները հավաքելուց հետո յոթ օր տոնեք Տաղավարների* տոնը:+ 14 Տոնի ժամանակ ուրախացեք+ դուք և ձեր որդիները, դուստրերը, ձեր ստրուկներն ու ստրկուհիները և ձեր քաղաքներում ապրող ղևտացիները, պանդուխտները, որբերն ու այրիները: 15 Եհովայի ընտրած վայրում յոթ օր կնշեք այդ տոնը+ ձեր Աստված Եհովայի պատվին: Ձեր Աստված Եհովան կօրհնի ձեր ամբողջ բերքն ու այն ամենը, ինչ կանեք,+ և դուք անչափ ուրախ կլինեք:+
16 Տարվա մեջ երեք անգամ՝ Անթթխմոր հացերի տոնին,+ Շաբաթների տոնին+ և Տաղավարների տոնին,+ ձեր բոլոր տղամարդիկ պետք է ներկայանան ձեր Աստված Եհովայի առաջ այն վայրում, որը նա կընտրի: Նրանցից ոչ մեկը չպետք է դատարկաձեռն ներկայանա Եհովայի առաջ: 17 Բոլորը պետք է նվեր բերեն Եհովայի տված օրհնության չափով:+
18 Ձեր ամեն ցեղում դատավորներ+ ու գլխավորներ նշանակեք բոլոր այն քաղաքներում, որ ձեր Աստված Եհովան կտա ձեզ: Նրանք պետք է արդարությամբ դատեն ժողովրդին: 19 Արդարությունը չոտնահարեք,+ կողմնակալ չլինեք+ և կաշառք չվերցնեք, որովհետև կաշառքը անգամ իմաստունների աչքերն է կուրացնում+ և աղավաղում է արդար մարդկանց խոսքերը: 20 Արդարությա՛ն հետամուտ եղեք,+ արդարությա՛ն, որ ապրեք ու տիրանաք այն երկրին, որ ձեր Աստված Եհովան տալու է ձեզ:
21 Ձեր Աստված Եհովայի համար շինած զոհասեղանի մոտ որևէ ծառ չտնկեք, որ պաշտեք այն որպես սուրբ ձող:*+
22 Սուրբ սյուն էլ չկանգնեցնեք ձեզ համար,+ մի բան, ինչն ատելի է ձեր Աստված Եհովային»:
17 «Արատ կամ վնասվածք ունեցող ոչ մի ցուլ կամ ոչխար չմատուցեք ձեր Աստված Եհովային, քանի որ դա գարշելի է Եհովայի՝ ձեր Աստծու համար:+
2 Գուցե այնպես պատահի, որ ձեր Աստված Եհովայի տված քաղաքներից մեկում որևէ տղամարդ կամ կին, Եհովայի ուխտը խախտելով, նրա աչքին չար բաներ անի+ 3 և ճանապարհից շեղվելով՝ ուրիշ աստվածների պաշտի, խոնարհվի դրանց առաջ կամ էլ արեգակի, լուսնի ու երկնքի բոլոր աստղերի* առաջ,+ ինչը ես չեմ պատվիրել:+ 4 Երբ ձեզ տեղեկացնեն այդ մասին, կամ ձեր ականջն ընկնի, մանրակրկիտ ստուգեք ամեն բան: Եթե հաստատվի, որ դա ճիշտ է,+ և իսկապես այդպիսի գարշելի բան է կատարվել Իսրայելում, 5 ապա այդ չարիքը գործած տղամարդուն կամ կնոջը բերեք քաղաքի դարպասների մոտ ու քարկոծելով սպանեք:+ 6 Մարդը պետք է մահվան մատնվի միայն երկու կամ երեք վկայի ցուցմունքով.*+ մեկ վկայի ցուցմունքով չպետք է մահվան մատնվի:+ 7 Առաջինը վկանե՛րը պետք է քար գցեն նրան սպանելու համար, իսկ հետո՝ ամբողջ ժողովուրդը: Վերացրեք չարիքը ձեր միջից:+
8 Եթե ձեր քաղաքներից մեկում դժվարանաք դատավճիռ կայացնել որևէ գործի վերաբերյալ՝ լինի դա արյուն թափելու,+ բողոքի, բռնարարքի կամ որևէ վիճելի հարցի հետ կապված, ապա գնացեք այն վայրը, որը ձեր Աստված Եհովան կընտրի:+ 9 Գնացեք ղևտացի քահանաների ու այդ ժամանակվա դատավորի մոտ,+ հարցը ներկայացրեք նրանց, ու նրանք ձեզ կհայտնեն դատավճիռը:+ 10 Այնուհետև վարվեք այդ դատավճռի համաձայն, որը նրանք կայացրել են Եհովայի ընտրած վայրում: Բարեխղճորեն ամեն բան արեք այնպես, ինչպես նրանք կասեն: 11 Դուք պետք է վարվեք համաձայն այն օրենքի, որ նրանք ցույց կտան ձեզ, ու այն դատավճռի, որ կհայտնեն ձեզ:+ Նրանց հայտնած դատավճռից աջ կամ ձախ չշեղվեք:+ 12 Նա, ով հանդգնորեն վարվի ու չլսի ձեր Աստված Եհովայի առաջ ծառայող քահանային կամ դատավորին, պետք է մեռնի:+ Դուք պետք է վերացնեք չարիքը Իսրայելից:+ 13 Դա լսելով՝ ամբողջ ժողովուրդը կվախենա ու այլևս հանդգնորեն չի վարվի:+
14 Երբ մտնեք այն երկիրը, որը ձեր Աստված Եհովան տալու է ձեզ որպես սեփականություն, ու այնտեղ բնակություն հաստատելուց հետո ասեք՝ «Մեր շրջապատի մյուս բոլոր ազգերի պես մենք էլ թագավոր դնենք մեզ վրա»,+ 15 այդ դեպքում թագավոր դրեք այն մարդուն, ում կընտրի ձեր Աստված Եհովան:+ Թագավորը պետք է ձեր եղբայրներից լինի: Չեք կարող նշանակել օտարականի, ով ձեր եղբայրը չէ: 16 Սակայն թագավորը չպետք է շատ ձիեր ձեռք բերի,+ ոչ էլ ժողովրդին ուղարկի Եգիպտոս՝ այնտեղից ձիեր բերելու,+ քանի որ Եհովան ասել է ձեզ. «Այս ճանապարհով այլևս երբեք հետ չգնաք»: 17 Թագավորը նաև չպետք է ամուսնանա շատ կանանց հետ, որ իր սիրտը չշեղվի ճիշտ ուղուց,+ և ոչ էլ պետք է շատ մեծ քանակությամբ արծաթ ու ոսկի կուտակի իր համար:+ 18 Երբ նա գահ բարձրանա, թող իր համար արտագրի այս Օրենքը ղևտացի քահանաների մոտ պահվող գրքից:*+
19 Օրենքի այդ պատճենը պետք է նրա մոտ մնա, և նա պետք է կարդա այն իր կյանքի բոլոր օրերում,+ որ սովորի վախենալ իր Աստված Եհովայից և կատարի այս Օրենքի բոլոր խոսքերն ու կանոնները:+ 20 Այդ դեպքում նա իր եղբայրներից բարձր չի դասի իրեն, այս պատվիրաններից աջ կամ ձախ չի շեղվի և երկար կիշխի Իսրայելի վրա՝ թե՛ նա, թե՛ իր որդիները»:
18 «Ղևտացի քահանաներին և առհասարակ Ղևիի ամբողջ ցեղին մյուս իսրայելացիների պես առանձին բաժին կամ ժառանգություն չի տրվելու: Նրանք կուտեն Եհովային մատուցվող հրկիզվող ընծաներից, որոնք նրա բաժինն* են:+ 2 Նրանք իրենց եղբայրների պես առանձին ժառանգություն չեն ունենա: Եհովան է նրանց ժառանգությունը, ինչպես որ ասել է նրանց:
3 Ժողովրդի մատուցած ընծաներից ահա թե ինչ պետք է իրավամբ տրվի քահանաներին. ամեն ոք, ով զոհ մատուցի՝ ցուլ, թե ոչխար, պետք է թիակը, ծնոտը և ստամոքսը տա քահանային: 4 Նրան պետք է տաք նաև հացահատիկ, գինի և յուղ ձեր առաջին բերքից ու ձեր ոչխարների առաջին խուզից ստացված բուրդը:+ 5 Ձեր Աստված Եհովան ղևտացիներին է ընտրել ձեր բոլոր ցեղերից, որ նրանք ու իրենց որդիները ծառայություն մատուցեն Եհովայի անունով:+
6 Եթե Իսրայելի քաղաքներից մեկում ապրող որևէ ղևտացի հեռանա այդ քաղաքից+ ու ցանկանա գնալ Եհովայի ընտրած վայրը,*+ 7 նա կարող է այնտեղ ծառայություն մատուցել իր Աստված Եհովայի անունով, ինչպես իր բոլոր եղբայրները՝ ղևտացիները, որոնք ծառայում են այնտեղ՝ Եհովայի առաջ:+ 8 Բացի այն ամենից, ինչ նա կստանա իր հայրական ունեցվածքը վաճառելուց՝ նրան նաև մյուս ղևտացիների հետ հավասար սննդի բաժին կտրվի:+
9 Երբ մտնեք այն երկիրը, որը ձեր Աստված Եհովան տալու է ձեզ, չփորձեք ընդօրինակել այդ ազգերի գարշելի սովորույթները:+ 10 Ձեզնից ոչ մեկը չպետք է զոհաբերի իր որդուն կամ աղջկան՝ այրելով նրան,+ չպետք է գուշակություն անի,+ մոգությամբ զբաղվի,+ սնոտիապաշտական նշանների հետևի,+ կախարդություն անի,+ 11 հմայություն անի,* ոգեհարցի+ կամ գուշակի+ դիմի կամ էլ մեռելահարցությամբ զբաղվի,+ 12 որովհետև այդպիսի բաներ անողները գարշելի են Եհովայի համար, և այդ գարշելի սովորույթների պատճառով է ձեր Աստված Եհովան այս ազգերին քշում ձեր առաջից: 13 Անարատ եղեք ձեր Աստված Եհովայի առաջ:+
14 Այս ազգերը, որոնց հողերը դուք զավթում եք, ականջ են դնում մոգությամբ զբաղվողներին+ և գուշակներին,+ բայց ձեր Աստված Եհովան թույլ չի տալիս ձեզ այդպիսի բաներ անել: 15 Ձեր Աստված Եհովան ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարե կտա ձեզ. պետք է լսեք նրան:+ 16 Չէ՞ որ այն օրը, երբ հավաքվել էիք* Քորեբի մոտ,+ դուք խնդրեցիք ձեր Աստված Եհովային. «Թող մենք այլևս չլսենք մեր Աստված Եհովայի ձայնը և չտեսնենք այս մեծ կրակը, որ չմեռնենք»:+ 17 Եհովան էլ ասաց ինձ. «Շատ լավ: 18 Ուրեմն նրանց եղբայրների միջից քեզ նման մի մարգարե կտամ+ նրանց ու իմ խոսքերը նրա բերանը կդնեմ,+ և նա կասի նրանց այն ամենը, ինչ կպատվիրեմ:+ 19 Եվ եթե որևէ մեկը ականջ չդնի իմ խոսքերին, որ նա կասի իմ անունից, ես այդ մարդուց հաշիվ կպահանջեմ:+
20 Սակայն եթե որևէ մարգարե հանդգնի իմ անունից ասել մի բան, որը ես չեմ պատվիրել, կամ ուրիշ աստվածների անունից խոսի, նա պետք է մեռնի:+ 21 Գուցե մտածեք. «Ինչպե՞ս իմանանք, որ Եհովան չի ասել այդ բանը»: 22 Ահա այսպես կիմանաք. եթե մարգարեն խոսի Եհովայի անունից, և նրա ասածը չկատարվի, չիրականանա, ուրեմն Եհովան չի ասել դա: Մարգարեն հանդգնել է ինքնագլուխ բաներ խոսել: Նրանից չվախենաք»»:
19 «Երբ ձեր Աստված Եհովան կործանի այն ազգերին, որոնց երկիրը ձեր Աստված Եհովան տալու է ձեզ, ու երբ զավթեք նրանց հողերը և բնակություն հաստատեք նրանց քաղաքներում ու նրանց տներում,+ 2 պետք է երեք քաղաք առանձնացնեք այդ երկրում, որը ձեր Աստված Եհովան տալու է ձեզ որպես սեփականություն:+ 3 Ձեր Աստված Եհովայի տված երկրի տարածքը երեք մասի բաժանեք, որ ամեն մասում լինի մեկ այդպիսի քաղաք, ու պատրաստեք ճանապարհները, որպեսզի մարդ սպանողը կարողանա փախչել այդ քաղաքներից մեկը:
4 Ահա թե որ դեպքում սպանություն գործողը կարող է փախչել այդ քաղաքներից մեկը և ողջ մնալ. նա պետք է այնտեղ փախչի, եթե սպանել է առանց դիտավորության, առանց մարդու հանդեպ ատելություն ունենալու:+ 5 Օրինակ, եթե մեկը իր դրացու հետ գնա անտառ՝ փայտ բերելու, կացինը բարձրացնի, որ ծառ կտրի, և կացնի գլուխը, կոթից դուրս թռչելով, դիպչի դրացուն, ու նա մեռնի, այդ դեպքում մարդ սպանողը թող փախչի այդ քաղաքներից մեկը, որ ողջ մնա:+ 6 Եթե քաղաքը շատ հեռու լինի, արյան վրիժառուն,+ ցասումով լցված, գուցե հետապնդի ու սպանի նրան, այնինչ նա արժանի չէ մահվան, քանի որ ատելություն չի ունեցել դրացու հանդեպ:+ 7 Ահա թե ինչու եմ ձեզ պատվիրում, որ երեք քաղաք առանձնացնեք:
8 Երբ ձեր Աստված Եհովան, ձեր նախահայրերին տրված երդման համաձայն,+ ընդարձակի ձեր տարածքը՝ տալով այն ամբողջ երկիրը, որ խոստացել է ձեր նախահայրերին+ 9 (ինչը կլինի այն դեպքում, եթե հավատարմորեն պահեք այս բոլոր պատվիրանները, որ այսօր փոխանցում եմ ձեզ, սիրեք ձեր Աստված Եհովային ու միշտ գնաք նրա ճանապարհներով),+ այդ ժամանակ այս երեք քաղաքներին ևս երեք քաղաք կավելացնեք:+ 10 Այդպես կանեք, որ անմեղ արյուն չթափվի+ ձեր երկրում, որը ձեր Աստված Եհովան տալու է ձեզ որպես ժառանգություն, և որ արյունապարտ չլինեք:+
11 Բայց եթե մարդ ատելություն ունենա իր դրացու հանդեպ,+ դարան մտնելով հարձակվի նրա վրա ու մահացու հարված հասցնի նրան,* և նա մեռնի, իսկ ինքը փախչի այդ քաղաքներից մեկը, 12 ապա նրա բնակության քաղաքի երեցները պետք է նրան բերել տան այնտեղից, հանձնեն արյան վրիժառուի ձեռքը, որ սպանվի: + 13 Նրան չխղճաք:* Իսրայելին մաքրեք անմեղ արյան հանցանքից,+ որ բարիք տեսնեք:
14 Ձեր Աստված Եհովայից որպես ժառանգություն ստացած երկրում ոչ ոք իր դրացու հողատարածքի սահմանանշանները չպետք է տեղաշարժի+ նախահայրերի որոշած տեղից:
15 Մեկ վկայի ցուցմունքը բավական չէ, որ մարդը մեղավոր ճանաչվի որևէ հանցանք կամ մեղք գործելու մեջ:+ Ամեն բան պետք է հաստատվի երկու կամ երեք վկայի ցուցմունքով:*+ 16 Եթե մի չարամիտ վկա ցուցմունք տա ինչ-որ մեկի դեմ՝ մեղադրելով նրան որևէ օրինազանցության մեջ,+ 17 այդ երկու մարդիկ պետք է կանգնեն Եհովայի առաջ՝ այդ ժամանակվա քահանաների ու դատավորների առաջ:+ 18 Դատավորները պետք է մանրակրկիտ քննեն ամեն ինչ,+ ու եթե պարզվի, որ վկան ստել է և կեղծ մեղադրանք է առաջադրել իր եղբոր դեմ, 19 ապա նրան արեք այն, ինչ նա ծրագրել էր անել իր եղբորը:+ Վերացրեք չարիքը ձեր միջից:+ 20 Մյուսները կլսեն ու կվախենան և երբեք այդպիսի չարիք չեն գործի:+ 21 Չխղճաք* այդպիսի մարդուն.+ պետք է հատուցում տրվի՝ կյանքի դիմաց՝ կյանք,* աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք»:+
20 «Երբ գնաք ձեր թշնամիների դեմ պատերազմելու և տեսնեք, որ նրանց ձիերը, մարտակառքերն ու զորքերը ավելի շատ են, քան ձերը, չվախենաք նրանցից, որովհետև ձեզ հետ է ձեր Աստված Եհովան, ով հանել է ձեզ Եգիպտոսից:+ 2 Նախքան դուրս կգաք մարտի, քահանան պետք է գա և ուղերձով դիմի զորքին:+ 3 Նա պետք է ասի. «Լսե՛ք, ո՛վ իսրայելացիներ: Այսօր դուք մարտնչելու եք ձեր թշնամիների դեմ: Թող ձեր սիրտը չնվաղի: Նրանցից չվախենաք, չզարհուրեք ու չսարսռաք, 4 որովհետև ձեր Աստված Եհովան ձեզ հետ է, որ պատերազմի ձեր թշնամիների դեմ ու փրկի ձեզ»:+
5 Զորավարներն էլ պետք է դիմեն ժողովրդին ու ասեն. «Ձեր մեջ կա՞ մեկը, որ նոր տուն է կառուցել և դեռ չի տեղափոխվել այնտեղ բնակվելու: Թող տուն վերադառնա, այլապես գուցե ընկնի մարտի դաշտում, և ուրիշը բնակվի այնտեղ: 6 Կա՞ մեկը, որ խաղողի այգի է տնկել և դեռ չի քաղել դրա պտուղը: Թող տուն վերադառնա, այլապես գուցե ընկնի մարտի դաշտում, և ուրիշը քաղի այգու պտուղը: 7 Կա՞ մեկը, որ նշանվել է, բայց դեռ չի ամուսնացել: Թող տուն վերադառնա,+ այլապես գուցե ընկնի մարտի դաշտում, և ուրիշը կնության առնի նրա նշանածին»: 8 Զորավարները նաև պետք է հարցնեն. «Կա՞ մեկը, ով վախենում է, ում սիրտը նվաղել է:+ Թող տուն վերադառնա, որ իր եղբայրների սիրտն էլ ահ չգցի»:+ 9 Երբ զորավարները ռազմիկների հետ խոսեն վերջացնեն, նրանց առաջնորդելու համար հրամանատարներ պետք է նշանակեն:
10 Երբ մոտենաք որևէ քաղաքի՝ դրա դեմ կռվելու, նախ ներկայացրեք խաղաղության պայմանները:+ 11 Եթե բնակիչները համաձայնեն ձեր պայմաններին ու ձեզ ներս թողնեն, ապա այնտեղի ամբողջ ժողովուրդը ձեր ծառան կդառնա ու կանցնի հարկադիր աշխատանքի:+ 12 Բայց եթե չուզեն ձեզ հետ խաղաղություն հաստատել և պատերազմեն ձեր դեմ, պաշարեք նրանց: 13 Ձեր Աստված Եհովան նրանց ձեր ձեռքը կմատնի, և դուք սրի կքաշեք այդ քաղաքի բոլոր տղամարդկանց: 14 Բայց կանանց, երեխաներին, ընտանի կենդանիներին ու քաղաքի ողջ ունեցվածքը ձեզ համար ավար վերցրեք:+ Ձեր թշնամիներից վերցրած ողջ ավարը՝ այն ամենը, ինչ ձեր Աստված Եհովան կտա ձեզ, թող ձերը լինի:+
15 Այդպես վարվեք բոլոր հեռավոր քաղաքների դեպքում, որոնք չեն պատկանում այս երկրում ապրող ազգերին: 16 Բայց այս ազգերի քաղաքներում, որոնց երկիրը ձեր Աստված Եհովան տալու է ձեզ որպես ժառանգություն, ոչ մի շնչավոր արարածի կենդանի չթողնեք:+ 17 Դուք պետք է ամբողջությամբ բնաջնջեք նրանց՝ քետացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խևացիներին ու հեբուսացիներին,+ ինչպես որ ձեր Աստված Եհովան պատվիրել է ձեզ: 18 Այդպես արեք, որպեսզի նրանք ձեզ չսովորեցնեն այն բոլոր գարշելի բաները, որ անում են իրենց աստվածների համար, և որպեսզի չդրդեն ձեզ մեղք գործելու ձեր Աստված Եհովայի դեմ:+
19 Եթե օրեր շարունակ պաշարեք որևէ քաղաք ու կռվեք դրա դեմ, որ գրավեք այն, չոչնչացնեք ծառերը. դրանց վրա կացին չբարձրացնեք: Կարող եք ուտել դրանց պտղից, բայց մի՛ կտրեք դրանք:+ Ի՞նչ է, ծառը մա՞րդ է, որ դրա դեմ կռվեք: 20 Ոչնչացրեք միայն այն ծառերը, որոնք գիտեք, որ ուտելու պտուղ չեն տալիս: Դրանք կտրեք և պաշարողական ամրություններ սարքեք, որ կռվեք քաղաքի դեմ, մինչև այն ընկնի»:
21 «Եթե այն երկրում, որը ձեր Աստված Եհովան տալու է ձեզ որպես սեփականություն, դաշտում մի սպանված մարդ գտնվի, և հայտնի չլինի, թե ով է սպանել նրան, 2 ապա երեցներն ու դատավորները+ պետք է գնան և չափեն դիակից մինչև մոտակա ամեն մի քաղաքն ընկած տարածությունը, 3 որպեսզի պարզեն, թե որն է դրան ամենամոտ քաղաքը: Այդ քաղաքի երեցները նախրից պետք է վերցնեն մի մատղաշ կով, որին չեն աշխատեցրել ու չեն լծել: 4 Հետո քաղաքի երեցները կովին պետք է տանեն հովիտ, որտեղով ջուր է հոսում, և որտեղ հողը չի հերկվել, ու սերմ չի ցանվել, և այդ հովտում պետք է կոտրեն կովի վիզը:+
5 Այնտեղ պետք է լինեն նաև քահանաները՝ ղևտացիները, որովհետև ձեր Աստված Եհովան նրանց է ընտրել, որ ծառայեն իրեն+ և օրհնեն ժողովրդին Եհովայի անունով:+ Նրանք կհայտնեն, թե ինչպես պետք է լուծվի բռնարարքի հետ կապված ամեն հարց:+ 6 Հետո դիակի ընկած տեղին ամենամոտ քաղաքի բոլոր երեցները պետք է լվանան իրենց ձեռքերը+ կովի վրա, որի վիզը կոտրել էին հովտում, 7 և ասեն. «Մեր ձեռքերը չեն թափել այս արյունը, և մեր աչքերը չեն տեսել, թե ինչպես է այն թափվել: 8 Ո՛վ Եհովա, Իսրայելին՝ քո ժողովրդին, ում փրկագնել ես,+ սրա համար մեղավոր մի՛ համարիր և մաքրիր քո ժողովրդին անմեղ արյան հանցանքից»:+ Այդ դեպքում նրանք արյունապարտ չեն համարվի: 9 Այդպիսով՝ դուք կանեք այն, ինչը ճիշտ է Եհովայի աչքին, ու ձեր միջից կմաքրեք թափված անմեղ արյան հանցանքը:
10 Երբ ձեր թշնամիների դեմ պատերազմի գնաք, ձեր Աստված Եհովան նրանց ձեր ձեռքը տա, ու գերեվարեք նրանց,+ 11 և եթե ձեզնից մեկը գերիների մեջ գեղեցիկ կին տեսնի, հրապուրվի նրանով և ցանկանա կնության առնել, 12 ապա կարող է նրան իր տուն բերել: Կինը իր գլուխը պետք է սափրի, եղունգները կտրի, 13 իր վրայից պետք է հանի այն հագուստը, որով գերեվարվել է, ու ապրի այդ մարդու տանը: Կինը մի ամբողջ ամիս+ կսգա իր հոր և մոր համար: Դրանից հետո այդ մարդը կարող է հարաբերություն ունենալ նրա հետ. այդպես նրանք ամուսին ու կին կդառնան: 14 Սակայն եթե այդ մարդը գոհ չլինի կնոջից, պետք է թողնի, որ նա գնա,+ ուր ուզի: Նրան հարկադրաբար իր կինը դարձնելուց* հետո չպետք է վաճառի նրան կամ կոպտությամբ վարվի նրա հետ:
15 Եթե մի մարդ երկու կին ունենա և մեկին ավելի շատ սիրի, քան մյուսին,* ու երկուսն էլ որդիներ ծնեն նրա համար, բայց առաջնեկը քիչ սիրված կնոջից լինի,+ 16 ապա երբ գա իր որդիներին ժառանգություն տալու օրը, նա չի կարող սիրելի կնոջ որդուն վերաբերվել որպես առաջնեկի՝ անտեսելով քիչ սիրված կնոջ որդուն՝ իր առաջնեկին: 17 Նա պետք է ընդունի, որ քիչ սիրված կնոջ որդին է առաջնեկը, և իր ունեցվածքից կրկնակի բաժին տա նրան, քանի որ նա իր առնականության* առաջին պտուղն է: Առաջնեկության իրավունքը նրան է պատկանում:+
18 Եթե որևէ մեկի որդին համառ է ու ըմբոստ, չի հնազանդվում իր հորն ու մորը,+ ու թեև նրանք փորձել են ուղղել նրան, բայց նա չի լսում նրանց,+ 19 ապա հայրն ու մայրը պետք է նրան բերեն իրենց քաղաքի դարպասների մոտ՝ երեցների առաջ, 20 և ասեն. «Մեր այս որդին համառ է ու ըմբոստ և չի ուզում հնազանդվել մեզ: Նա որկրամոլ+ է ու հարբեցող»:+ 21 Այդ ժամանակ քաղաքի բոլոր մարդիկ պետք է քարկոծելով սպանեն նրան: Այդպես վերացրեք չարիքը ձեր միջից: Ամբողջ Իսրայելը կլսի ու կվախենա:+
22 Եթե մի մարդ մահվան արժանի մեղք գործի ու մահապատժի ենթարկվի,+ և նրան սյունից կախեք,+ 23 ապա նրա դիակը չպետք է ամբողջ գիշեր սյան վրա մնա:+ Անպայման նույն օրը թաղեք նրան, քանի որ սյունից կախվածը անիծված է Աստծու կողմից:+ Չպղծեք այն երկիրը, որը ձեր Աստված Եհովան տալու է ձեզ որպես ժառանգություն»:+
22 «Եթե տեսնես, որ եղբորդ ցուլը կամ ոչխարը մոլորվել է, անտարբեր չանցնես.+ կենդանուն անպայման տար եղբորդ տուր: 2 Բայց եթե եղբայրդ հեռու է ապրում կամ չգիտես, թե ով է կենդանու տերը, ապա դրան քո տուն տար, և թող քեզ մոտ մնա, մինչև որ եղբայրդ սկսի փնտրել դրան: Այդ ժամանակ կենդանուն նրան վերադարձրու:+ 3 Նույն կերպ պետք է վարվես, երբ գտնես եղբորդ կորցրած էշը, հագուստը կամ ցանկացած այլ բան: Չպետք է անտարբեր անցնես:
4 Եթե տեսնես, որ եղբորդ էշը կամ ցուլը ընկել է ճանապարհին, անտարբեր չանցնես: Անպայման եղբորդ օգնիր բարձրացնել կենդանուն:+
5 Կինը չպետք է տղամարդու հագուստ կրի, իսկ տղամարդը չպետք է կանացի հագուստ կրի, որովհետև այսպիսի բան անողը գարշելի է ձեր Աստված Եհովայի համար:
6 Եթե ճանապարհին՝ ծառի վրա կամ գետնին, թռչնի բույն տեսնես, մեջը՝ ձագեր կամ ձվեր, մայրն էլ՝ նստած դրանց վրա, ապա ձագերի հետ մորը չվերցնես:+ 7 Մորն անպատճառ բաց թող, իսկ ձագերին կարող ես քեզ պահել: Այդպես վարվիր, որ բարիք տեսնես ու երկար ապրես:
8 Նոր տուն կառուցելիս տանիքիդ չորսբոլորը եզրապատ շինիր,+ որպեսզի այնտեղից ոչ ոք չընկնի, ու այդպիսով դու և ընտանիքդ արյունապարտ չդառնաք:
9 Քո խաղողի այգում խաղողի հետ միասին ուրիշ ոչինչ չաճեցնես,*+ այլապես դրանից ստացված ողջ բերքն ու խաղողի բերքը սրբարանին կտրվեն:
10 Հերկելիս ցուլն* ու էշը միասին չլծես:+
11 Տարատեսակ թելերից՝ բրդից ու վուշից* գործված հագուստ չհագնես:+
12 Թիկնոցիդ չորս անկյուններից յուրաքանչյուրի վրա ծոպ ամրացրու:+
13 Եթե մի մարդ կին առնի, բայց նրա հետ հարաբերություն ունենալուց հետո նրան ատի,* 14 մեղադրի ամոթալի վարք ունենալու մեջ և անուն դնի նրան՝ ասելով՝ «Ես ամուսնացա այս կնոջ հետ, բայց երբ հարաբերություն ունեցա նրա հետ, պարզվեց, որ նա կույս չէ», 15 ապա այդ աղջկա հայրն ու մայրը պետք է նրա կուսության ապացույցը ներկայացնեն երեցներին քաղաքի դարպասների մոտ: 16 Աղջկա հայրը թող ասի երեցներին. «Աղջկաս այս մարդուն կնության տվեցի, բայց նա նրան ատում է,* 17 մեղադրում է ամոթալի վարքի մեջ և ասում՝ «Աղջիկդ կույս չէր», բայց ահա իմ աղջկա կուսության ապացույցը»: Եվ կտորը պետք է փռեն քաղաքի երեցների առաջ: 18 Քաղաքի երեցները+ պետք է պատժեն այդ մարդուն:+ 19 Իսրայելացի կույսի անունը վարկաբեկելու համար այդ մարդու վրա պետք է 100 սիկղ* արծաթ տուգանք դնեն և այդ փողը տան աղջկա հորը:+ Աղջիկը կմնա նրա կինը, և այդ մարդն իր ողջ կյանքում չի կարող բաժանվել նրանից:
20 Սակայն եթե այդ մարդու մեղադրանքը ճիշտ է, և աղջիկը իսկապես կույս չի եղել, 21 ապա աղջկան պետք է բերեն հոր տան մուտքի մոտ, ու քաղաքի մարդիկ պետք է քարկոծելով սպանեն նրան, քանի որ նա Իսրայելում ամոթալի արարք+ է գործել՝ իր հոր տանը անբարոյականություն* անելով:+ Այդպիսով վերացրեք չարիքը ձեր միջից:+
22 Եթե մի տղամարդու տեսնեն ուրիշի կնոջ հետ պառկած, ապա երկուսն էլ պետք է մեռնեն՝ թե՛ տղամարդը, թե՛ այդ կինը, որի հետ նա կենակցել է:+ Այդպիսով վերացրեք չարիքը Իսրայելից:
23 Եթե քաղաքում մի տղամարդ հանդիպի նշանված կույս աղջկա և կենակցի նրա հետ, 24 ապա երկուսին էլ պետք է բերեք քաղաքի դարպասների մոտ ու քարկոծելով սպանեք. աղջկան՝ այն բանի համար, որ քաղաքում լինելով՝ չի բղավել ու օգնության չի կանչել, իսկ տղամարդուն՝ այն բանի համար, որ պատվազրկել է ուրիշի կնոջը:+ Այդպիսով վերացրեք չարիքը ձեր միջից:
25 Բայց եթե տղամարդը նշանված աղջկան հանդիպել է դաշտում և ուժով է տիրացել նրան, ապա միայն տղամարդը պետք է մեռնի, 26 իսկ աղջկան ոչինչ չանեք, քանի որ նա մեղք չի գործել և մահվան արժանի չէ: Սա նույնն է, թե մարդը հարձակվեր մեկ ուրիշի վրա ու սպաներ նրան:*+ 27 Նա դաշտում է հանդիպել նշանված աղջկան, ու թեև աղջիկը բղավել է, բայց մարդ չի եղել, որ օգնի նրան:
28 Եթե մի տղամարդ հանդիպի չնշանված կույս աղջկա, ստիպի նրան կենակցել իր հետ, և դա բացահայտվի,+ 29 ապա աղջկա հետ կենակցող տղամարդը պետք է նրա հորը 50 սիկղ* արծաթ տա, և աղջիկը նրա կինը պետք է դառնա:+ Քանի որ նա պատվազրկել է աղջկան, իր ողջ կյանքում չի կարող բաժանվել նրանից:
30 Ոչ ոք չպետք է կնության առնի իր հոր կնոջը, որ չպատվազրկի իր հորը»:*+
23 «Ոչ մի տղամարդ, ով ամորձատվել է, որի ամորձիները ճզմած են, կամ որի առնանդամը կտրած է,* չի կարող Եհովայի ժողովի մաս կազմել:+
2 Ոչ մի ապօրինի զավակ չի կարող Եհովայի ժողովի մաս կազմել:+ Նրանցից սերածներն էլ չեն կարող Եհովայի ժողովի մաս կազմել նույնիսկ մինչև տասներորդ սերունդը:
3 Ոչ մի ամմոնացի կամ մովաբացի չի կարող Եհովայի ժողովի մաս կազմել:+ Նրանց զավակներն էլ չեն կարող Եհովայի ժողովի մաս կազմել նույնիսկ մինչև տասներորդ սերունդը, 4 որովհետև երբ դուրս էիք եկել Եգիպտոսից և ճանապարհին էիք, նրանք ձեզ հաց ու ջուր չտվեցին,+ նաև Միջագետքի Փաթուրից վարձեցին Բեորի որդի Բաղաամին, որ անիծի ձեզ:+ 5 Սակայն ձեր Աստված Եհովան չարեց Բաղաամի+ ուզածը, այլ ձեր Աստված Եհովան անեծքը օրհնության փոխեց,+ քանի որ ձեր Աստված Եհովան սիրում է ձեզ:+ 6 Երբևէ նրանց բարօրությանն ու բարգավաճմանը չնպաստեք:+
7 Եդոմացուն չատեք, քանի որ ձեր եղբայրն է:+
Եգիպտացուն չատեք, քանի որ դուք պանդուխտ էիք նրանց երկրում:+ 8 Նրանց զավակների երրորդ սերունդը կարող է Եհովայի ժողովի մաս կազմել:
9 Երբ ճամբար դնեք, որ հարձակվեք ձեր թշնամիների վրա, զգույշ եղեք, որ որևէ բանով չպղծվեք:+ 10 Եթե որևէ տղամարդ անմաքուր դառնա գիշերային սերմնահոսության պատճառով,+ պետք է ճամբարից դուրս գա ու չմտնի այնտեղ: 11 Երեկոյան նա պետք է լողանա և արևամուտին կարող է վերադառնալ ճամբար:+ 12 Ճամբարից դուրս առանձին տեղ* պետք է ունենաք, որ ձեր բնական կարիքների համար այնտեղ գնաք: 13 Գործիքների մեջ բահ ունեցեք ու երբ ճամբարից դուրս գնաք ձեր կարիքները հոգալու, դրանով փոս փորեք ու ծածկեք արտաթորանքը: 14 Ձեր Աստված Եհովան ձեր ճամբարում է,+ որ ազատի ձեզ ու ձեր թշնամիներին ձեր ձեռքը տա, ուստի ձեր ճամբարը պետք է սուրբ լինի,+ որ նա ոչ մի անվայել բան չտեսնի ձեր մեջ ու չլքի ձեզ:
15 Եթե ստրուկն իր տիրոջից փախչի ու ձեզ մոտ գա, նրան իր տիրոջը չհանձնեք: 16 Թող բնակվի ձեզ հետ ձեր քաղաքներից մեկում՝ այնտեղ, որտեղ կուզի: Նրան վատ չվերաբերվեք:+
17 Իսրայելացի ոչ մի կին կամ տղամարդ չպետք է տաճարային մարմնավաճառ* դառնա:+ 18 Կին մարմնավաճառի կամ տղամարդ մարմնավաճառի* ստացած վարձը չպետք է բերվի ձեր Աստված Եհովայի տուն՝ որևէ երդում կատարելու համար, քանի որ երկուսն էլ գարշելի են ձեր Աստված Եհովայի աչքին:
19 Ձեր եղբորից տոկոս չպահանջեք,+ երբ նրան պարտքով փող, մթերք կամ ցանկացած այլ բան տաք: 20 Օտարականից կարող եք տոկոս պահանջել,+ բայց ձեր եղբորից չպետք է պահանջեք,+ որպեսզի ձեր Աստված Եհովան օրհնի ձեր բոլոր ձեռնարկումները այն երկրում, որին տիրանալու եք:+
21 Երբ ձեր Աստված Եհովային երդում տաք,+ չհապաղեք կատարել,+ քանի որ ձեր Աստված Եհովան անպատճառ կպահանջի դա ձեզնից, և եթե չկատարեք, մեղք գործած կլինեք:+ 22 Իսկ երդում չտալով՝ մեղք գործած չեք լինի:+ 23 Պետք է պահեք ձեր բերանից դուրս եկած խոսքը+ և կատարեք այն, ինչ երդվել եք: Չէ՞ որ ձեր երդումը կամավոր ընծա է ձեր Աստված Եհովային:+
24 Երբ մտնեք ձեր դրացու խաղողի այգին, կարող եք ուտել, ինչքան ձեր ախորժակը տա,* բայց չլցնեք զամբյուղն ու տանեք:+
25 Երբ մտնեք ձեր դրացու արտը, կարող եք ձեռքով քաղել հասած հասկերից, բայց մանգաղով հունձ չանեք:+
24 «Եթե տղամարդն ամուսնանա մի կնոջ հետ, բայց հետո նրա վարքում անվայել բան նկատի, ու կինն իր աչքից ընկնի, ապա պետք է ամուսնալուծության վկայական կազմի,+ տա նրա ձեռքը և ասի, որ հեռանա իր տնից:+ 2 Կինը նրա տնից հեռանալուց հետո կարող է ուրիշի հետ ամուսնանալ:+ 3 Իսկ եթե այդ մարդն էլ հրաժարվի նրանից,* ամուսնալուծության վկայական կազմի, նրա ձեռքը տա և դուրս անի իր տնից, կամ եթե այդ երկրորդ ամուսինը մահանա, 4 ապա առաջին ամուսինը չի կարող նորից կնության առնել նրան, քանի որ նա անմաքուր է իր համար. դա գարշելի է Եհովայի աչքին: Այդպիսի մեղքերով չպղծեք այն երկիրը, որը ձեր Աստված Եհովան տալու է ձեզ որպես ժառանգություն:
5 Նոր ամուսնացած տղամարդը մեկ տարով ազատված կլինի բանակի ծառայությունից կամ այլ պարտականություններից, որ մնա իր տանը և ուրախություն պատճառի իր կնոջը:+
6 Ոչ ոք չպետք է պարտքի դիմաց գրավ վերցնի երկանքը* կամ դրա վերին աղացքարը,+ քանի որ այդպես մարդու ապրուստի միջոցն* է գրավ վերցնում:
7 Եթե պարզվի, որ որևէ մեկը առևանգել է իր իսրայելացի եղբայրներից մեկին, դաժանորեն է վերաբերվել նրան ու վաճառել է,+ ապա առևանգողը պետք է մահվան մատնվի:+ Վերացրեք չարիքը ձեր միջից:+
8 Եթե բորոտության* դեպք լինի, սերտորեն հետևեք ղևտացի քահանաների բոլոր հրահանգներին:+ Ճշգրտորեն կատարեք այն ամենը, ինչ պատվիրել եմ նրանց: 9 Հիշեք, թե ձեր Աստված Եհովան ինչ արեց Մարիամին, երբ դուրս էիք եկել Եգիպտոսից:+
10 Եթե մեկին պարտքով որևէ բան տաք,+ դրա դիմաց նրա առաջարկած գրավը վերցնելու համար նրա տուն չներխուժեք: 11 Դրսում կանգնեք, և պարտք վերցնողը թող ինքը գրավը բերի ու տա ձեզ: 12 Բայց եթե այդ մարդը կարիքավոր է, չպառկեք քնելու, քանի դեռ գրավ տված նրա հագուստը ձեզ մոտ է:+ 13 Արևը մայր մտնելուն պես անպատճառ վերադարձրեք այն, որ նա իր հագուստով պառկի քնելու:+ Այդ ժամանակ նա կօրհնի ձեզ, և դուք արդար կհամարվեք ձեր Աստված Եհովայի առաջ:
14 Աղքատ կամ կարիքավոր վարձու աշխատողին վճարելիս խարդախություն չանեք՝ լինի նա ձեր եղբայրներից, թե ձեր երկրում՝ ձեր քաղաքներում ապրող պանդուխտներից:+ 15 Հենց նույն օրը՝ մինչև արևի մայր մտնելը, տվեք նրան իր աշխատավարձը,+ քանի որ նա կարիքավոր է, և նրա կյանքը կախված է իր վարձից: Այլապես նա կբողոքի Եհովային, և դուք մեղավոր կհամարվեք:+
16 Հայրերը չպետք է մահվան մատնվեն երեխաների արածների պատճառով, և երեխաները չպետք է մահվան մատնվեն հայրերի արածների պատճառով:+ Յուրաքանչյուրը պետք է մահվան մատնվի միայն իր մեղքի համար:+
17 Պանդուխտի ու որբի* դատական գործը քննելիս անարդար չվարվեք+ և այրու հագուստը պարտքի դիմաց գրավ չվերցնեք:+ 18 Հիշեք, որ դուք ստրուկ էիք Եգիպտոսում, և ձեր Աստված Եհովան ազատեց* ձեզ այնտեղից:+ Ահա թե ինչու եմ տալիս այս պատվերը:
19 Եթե ձեր արտի բերքը հավաքեք ու պատահմամբ այնտեղ խուրձ թողնեք, չվերադառնաք դրա հետևից: Այն թողեք պանդուխտի, որբի և այրու համար,+ որպեսզի ձեր Աստված Եհովան օրհնի ձեզ ձեր բոլոր գործերում:+
20 Երբ ձեր ձիթենին թափ տալով բերքը հավաքեք, ճյուղերին մնացած հատիկները նորից թափ չտաք: Դրանք թողեք պանդուխտի, որբի և այրու համար:+
21 Երբ ձեր խաղողի այգու բերքը հավաքեք, հետ չդառնաք ճռաքաղ անելու:* Ինչ որ մնա, թողեք պանդուխտի, որբի և այրու համար: 22 Հիշեք, որ դուք ստրուկ էիք Եգիպտոսում: Դրա համար էլ այս պատվերն եմ տալիս ձեզ»:
25 «Եթե մարդկանց մեջ վեճ ծագի, նրանք թող գան դատավորների մոտ,+ որ դատավորները դատեն և արդարին անմեղ հայտարարեն, իսկ մեղավորին դատապարտեն:+ 2 Եթե մեղավորը ծեծի է արժանի,+ դատավորը կհրամայի, որ նրան իր ներկայությամբ պառկեցնեն գետնին ու ծեծեն: Հարվածների քանակը պետք է համապատասխան լինի արարքի ծանրությանը: 3 Հարվածները առավելագույնը 40 պետք է լինեն,+ ոչ ավելին: Եթե ավելի շատ հարվածներ տրվեն, ապա ձեր եղբայրը կանարգվի ձեր աչքի առաջ:
4 Կալ անող* ցլի* բերանին դնչկալ չդնեք:+
5 Եթե իրար մոտ ապրող եղբայրներից մեկը մահանա առանց որդի ունենալու, ապա մահացածի կինը չպետք է ամուսնանա այլ ազգատոհմից ուրիշ մեկի հետ: Նրա տեգրը պետք է ամուսնանա նրա հետ և կատարի տեգրի պարտավորությունը:+ 6 Ծնված առաջնեկը մահացածի ժառանգը կհամարվի,*+ որ նրա անունը չվերանա Իսրայելից:+
7 Բայց եթե տեգրը չուզենա ամուսնանալ իր եղբոր այրու հետ, ապա այրին պետք է գնա քաղաքի դարպասի մոտ ու երեցներին ասի. «Ամուսնուս եղբայրը հրաժարվում է պահպանել իր եղբոր անունը Իսրայելում: Նա չի համաձայնվում ամուսնանալ ինձ հետ ու կատարել տեգրի պարտավորությունը»: 8 Քաղաքի երեցները կկանչեն այդ մարդուն ու կխոսեն նրա հետ, բայց եթե նա համառի և ասի, որ չի ուզում ամուսնանալ այրու հետ, 9 այդ ժամանակ այրին երեցների առաջ կմոտենա նրան, նրա ոտքից կհանի սանդալը,+ կթքի նրա երեսին ու կասի. «Ահա թե ինչ են անում այն մարդուն, ով չի ուզում իր եղբոր համար սերունդ առաջ բերել»: 10 Այդուհետ Իսրայելում նրա տոհմը* հայտնի կլինի որպես «սանդալը հանածի տուն»:
11 Եթե երկու տղամարդ կռվի բռնվեն, և մեկի կինը միջամտի, որ պաշտպանի իր ամուսնուն, և ձեռքը մեկնի ու բռնի հարձակվողի սեռական օրգաններից, 12 ապա նրա ձեռքը պետք է կտրեք: Չխղճաք* նրան:
13 Ձեր պայուսակի մեջ նույն քաշի համար երկու տարբեր կշռաքար չունենաք՝+ ավել կամ պակաս կշռող, 14 և ձեր տանը նույն չափի համար երկու տարբեր չափանոթ չունենաք՝+ ավել կամ պակաս տարողությամբ: 15 Ձեր կշռաքարերն ու չափանոթները պետք է ճշգրիտ լինեն ու չխաբեն, որպեսզի դուք երկար ապրեք այն երկրում, որը ձեր Աստված Եհովան տալու է ձեզ:+ 16 Անազնիվ բաներ անող բոլոր մարդիկ գարշելի են ձեր Աստված Եհովայի համար:+
17 Չմոռանաք, թե ինչպես վարվեցին ձեզ հետ ամաղեկացիները, երբ դուրս էիք եկել Եգիպտոսից,+ 18 թե ինչպես դիմավորեցին ձեզ ճանապարհին, և երբ ուժասպառ ու հոգնած էիք, ինչպես թիկունքից հարվածեցին հետ մնացածներին: Նրանք չվախեցան Աստծուց: 19 Երբ ձեր Աստված Եհովան շրջակա բոլոր թշնամիներից հանգստություն տա ձեզ այն երկրում, որը ձեր Աստված Եհովան տալու է ձեզ որպես ժառանգություն,+ կբնաջնջեք ամաղեկացիներին, որ նրանց հիշատակն անգամ չմնա երկնքի տակ:+ Չմոռանաք սա»:
26 «Երբ ի վերջո մտնեք այն երկիրը, որը ձեր Աստված Եհովան տալու է ձեզ որպես ժառանգություն, տիրանաք դրան ու բնակվեք այնտեղ, 2 վերցրեք ձեր հողի առաջին բերքից, որ կհավաքեք ձեր Աստված Եհովայի տված երկրում, դրեք զամբյուղի մեջ ու գնացեք այն տեղը, որը ձեր Աստված Եհովան կընտրի իր անվան համար:+ 3 Գնացեք այդ օրերին ծառայող քահանայի մոտ և ասեք նրան. «Ես այսօր եկել եմ շնորհակալություն հայտնելու մեր Աստված Եհովային, քանի որ արդեն ապրում եմ այն երկրում, որը Եհովան մեր նախահայրերին երդվել էր մեզ տալ»:+
4 Քահանան զամբյուղը կվերցնի ձեր ձեռքից ու կդնի ձեր Աստված Եհովայի զոհասեղանի առաջ: 5 Եվ դուք կասեք ձեր Աստված Եհովայի առաջ. «Մեր հայրը քոչվոր արամեացի էր:+ Նա գնաց Եգիպտոս+ ու իր փոքրաթիվ ընտանիքով բնակվեց այնտեղ որպես պանդուխտ:+ Այնտեղ նա մեծ ազգ դարձավ՝ հզոր ու մեծաթիվ:+ 6 Բայց եգիպտացիները մեզ վատ էին վերաբերվում, ճնշում էին ու ստիպում տաժանակիր ստրկական աշխատանք կատարել:+ 7 Ուստի սկսեցինք օգնության կանչել մեր նախահայրերի Աստված Եհովային, ու Եհովան լսեց մեր ձայնը և ուշադրություն դարձրեց մեր կրած տառապանքին, նեղությանն ու կեղեքումներին:+ 8 Ի վերջո Եհովան զորավոր ձեռքով ու հզոր* բազկով,+ ահազդու գործերով, նշաններով և հրաշքներով հանեց մեզ Եգիպտոսից:+ 9 Հետո մեզ այս վայրը բերեց ու այս երկիրը մեզ տվեց՝ մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում:+ 10 Եվ հիմա ես բերել եմ Եհովայի տված երկրի առաջին բերքից»:+
Զամբյուղը պետք է դնեք ձեր Աստված Եհովայի առաջ և խոնարհվեք ձեր Աստված Եհովայի առաջ: 11 Այդ ժամանակ դուք կուրախանաք այն բոլոր բարիքների համար, որ ձեր Աստված Եհովան տվել է ձեզ ու ձեր ընտանիքին: Կուրախանաք ինչպես դուք, այնպես էլ ձեզ մոտ ապրող ղևտացին ու պանդուխտը:+
12 Երրորդ տարում՝ տասանորդը վճարելու տարում, երբ առանձնացնեք ձեր ողջ բերքի տասներորդ մասը,+ այն կտաք ձեր քաղաքներում ապրող ղևտացուն, պանդուխտին, որբին* և այրուն, որ նրանք էլ ուտեն ու կշտանան:+ 13 Ապա ձեր Աստված Եհովային կասեք. «Առանձնացված* բաժինը իմ տնից հանել ու տվել եմ ղևտացուն, պանդուխտին, որբին և այրուն,+ ճիշտ ինչպես դու պատվիրել ես: Ես չեմ խախտել ու չեմ արհամարհել քո պատվիրանները: 14 Դրանից չեմ կերել վշտիս օրերին, անմաքուր ժամանակ էլ չեմ դիպել դրան և դրանից չեմ օգտագործել մահացածի հետ կապված որևէ բանի համար: Ո՛վ իմ Աստված Եհովա, ես լսել եմ քեզ ու արել այն ամենը, ինչ պատվիրել ես ինձ: 15 Եվ հիմա նայիր քո սուրբ բնակավայրից՝ երկնքից, օրհնիր Իսրայելին՝ քո ժողովրդին, և այն երկիրը, որը տվել ես մեզ,+ ինչպես որ երդվել էիր մեր նախահայրերին.+ մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում»:+
16 Հիմա ձեր Աստված Եհովան պատվիրում է ձեզ պահել այս կանոններն ու օրենքները: Պահեք ու կատարեք դրանք ձեր ամբողջ սրտով+ ու ամբողջ հոգով: 17 Այսօր դուք Եհովայից հավաստիացում ստացաք, որ նա ձեր Աստվածը կլինի, եթե գնաք նրա ճանապարհով, պահեք նրա կանոնները,+ պատվիրաններն+ ու օրենքները+ և հնազանդվեք նրան: 18 Եհովան էլ ձեզանից հավաստիացում ստացավ, որ կպահեք իր բոլոր պատվիրանները և իր ժողովուրդը՝ իր հատուկ* սեփականությունը կլինեք,+ ինչպես և նա խոստացել է: 19 Այդ դեպքում նա, իր խոստման համաձայն, ձեզ բարձր կդասի իր ստեղծած մյուս բոլոր ազգերից+ և գովաբանության, փառքի ու հռչակի կարժանացնի ձեզ, քանի դեռ դուք ձեր Աստված Եհովայի սուրբ ժողովուրդն եք»:+
27 Մովսեսը, Իսրայելի երեցների հետ դիմելով ժողովրդին, ասաց. «Պահեք այն բոլոր պատվիրանները, որ այսօր փոխանցում եմ ձեզ: 2 Երբ Հորդանանն անցնեք, որ մտնեք այն երկիրը, որը ձեր Աստված Եհովան տալու է ձեզ, մեծ քարեր ընտրեք ու ծեփով պատեք* դրանք:+ 3 Գետն անցնելուց հետո այս Օրենքի բոլոր խոսքերը գրեք դրանց վրա, որ կարողանաք մտնել այն երկիրը, որը ձեր Աստված Եհովան տալու է ձեզ՝ մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում, ճիշտ ինչպես ձեր նախահայրերի Աստված Եհովան խոստացել է ձեզ:+ 4 Երբ Հորդանանն անցած լինեք, քարերը կանգնեցրեք Գեբալ լեռան+ վրա ու դրանք ծեփով պատեք, ինչպես որ այսօր պատվիրում եմ ձեզ: 5 Այնտեղ նաև զոհասեղան շինեք ձեր Աստված Եհովայի համար՝ քարերից զոհասեղան: Դրանք երկաթե գործիքով չմշակեք:+ 6 Ձեր Աստված Եհովայի զոհասեղանը անմշակ քարերից պատրաստեք ու դրա վրա ողջակեզներ մատուցեք ձեր Աստված Եհովային: 7 Այնտեղ խաղաղության զոհեր մատուցեք,+ կերեք+ և ուրախացեք ձեր Աստված Եհովայի առաջ:+ 8 Այս Օրենքի բոլոր խոսքերը այդ քարերի վրա գրեք այնպես, որ հստակ ընթեռնելի լինեն»:+
9 Այնուհետև Մովսեսը, ղևտացի քահանաների հետ դիմելով ամբողջ Իսրայելին, ասաց. «Ո՛վ իսրայելացիներ, լուռ մնացեք և ուշադիր լսեք: Այսօր դուք ձեր Աստված Եհովայի ժողովուրդը դարձաք:+ 10 Դուք պետք է հնազանդվեք ձեր Աստված Եհովային և կատարեք նրա պատվիրաններն+ ու կանոնները, որոնք այսօր փոխանցում եմ ձեզ»:
11 Այդ օրը Մովսեսը պատվիրեց ժողովրդին՝ ասելով. 12 «Երբ անցնեք Հորդանանը, Շմավոնի, Ղևիի, Հուդայի, Իսաքարի, Հովսեփի ու Բենիամինի ցեղերը թող կանգնեն Գարիզին լեռան+ վրա,* որ ժողովրդի համար ազդարարեն օրհնությունները: 13 Իսկ մյուս ցեղերը՝ Ռուբենը, Գադը, Ասերը, Զաբուղոնը, Դանն ու Նեփթաղիմը, թող կանգնեն Գեբալ լեռան+ վրա,* որ ազդարարեն անեծքները: 14 Ղևտացիները,* ի լուր Իսրայելի ամբողջ ժողովրդի, բարձր ձայնով պետք է ասեն.+
15 «Անիծյալ լինի նա, ով քանդակված կամ ձուլածո կուռք կշինի՝+ արհեստավորի ձեռքի այնպիսի գործ, որ գարշելի է Եհովայի համար,+ և գաղտնի տեղում կպաշտի այն»: (Բոլորը թող ասեն՝ ամեն):*
16 «Անիծյալ լինի նա, ով իր հորը կամ մորը արհամարհանքով կվերաբերվի»:+ (Բոլորը թող ասեն՝ ամեն):
17 «Անիծյալ լինի նա, ով կտեղաշարժի իր դրացու հողատարածքի սահմանանշանները»:+ (Բոլորը թող ասեն՝ ամեն):
18 «Անիծյալ լինի նա, ով կույրին սխալ ճանապարհ ցույց կտա»:+ (Բոլորը թող ասեն՝ ամեն):
19 «Անիծյալ լինի նա, ով պանդուխտի, որբի* և այրու+ դատական գործը քննելիս կոտնահարի արդարությունը»:+ (Բոլորը թող ասեն՝ ամեն):
20 «Անիծյալ լինի նա, ով կկենակցի իր հոր կնոջ հետ, քանի որ այդպիսով կպատվազրկի իր հորը»:*+ (Բոլորը թող ասեն՝ ամեն):
21 «Անիծյալ լինի նա, ով կկենակցի որևէ կենդանու հետ»:+ (Բոլորը թող ասեն՝ ամեն):
22 «Անիծյալ լինի նա, ով կկենակցի իր հարազատ քրոջ հետ, իր հոր աղջկա կամ իր մոր աղջկա հետ»:+ (Բոլորը թող ասեն՝ ամեն):
23 «Անիծյալ լինի նա, ով կկենակցի իր զոքանչի հետ»:+ (Բոլորը թող ասեն՝ ամեն):
24 «Անիծյալ լինի նա, ով դարան կմտնի ու կսպանի իր դրացուն»:+ (Բոլորը թող ասեն՝ ամեն):
25 «Անիծյալ լինի նա, ով վարձատրության դիմաց անմեղ արյուն* կթափի»:+ (Բոլորը թող ասեն՝ ամեն):
26 «Անիծյալ լինի նա, ով չի կատարի այս Օրենքի խոսքերը»»:+ (Բոլորը թող ասեն՝ ամեն):
28 «Եթե հնազանդվեք ձեր Աստված Եհովային, ճշգրտորեն կատարեք նրա բոլոր պատվիրանները, որ այսօր տալիս եմ ձեզ, ապա ձեր Աստված Եհովան, անկասկած, ձեզ բարձր կդասի մյուս բոլոր ազգերից:+ 2 Եթե միշտ հնազանդվեք ձեր Աստված Եհովային, այս բոլոր օրհնությունները կգան ու անխուսափելիորեն կհասնեն ձեզ:+
3 Կօրհնվեք թե՛ քաղաքներում, թե՛ դաշտերում:+
4 Կօրհնվեք՝ ունենալով շատ երեխաներ,*+ ձեր հողը առատ բերք կտա, ձեր անասունները բեղմնավոր կլինեն, շատ հորթեր ու գառներ կունենաք:+
5 Կօրհնվեք՝ ունենալով լեփ-լեցուն զամբյուղներ+ ու խմորատաշտեր:+
6 Կօրհնվեք ձեր բոլոր գործերում:*
7 Եհովան այնպես կանի, որ ձեր դեմ դուրս եկող թշնամիները ջախջախվեն ձեր առաջ:+ Նրանք մի ուղղությամբ կհարձակվեն ձեզ վրա, բայց յոթ տարբեր ուղղություններով կփախչեն ձեզանից:+ 8 Եհովան կօրհնի ձեր ամբարները+ և ձեր բոլոր ձեռնարկումները: Ձեր Աստված Եհովան անշուշտ կօրհնի ձեզ այն երկրում, որը տալու է ձեզ: 9 Եթե շարունակեք պահել ձեր Աստված Եհովայի պատվիրանները և գնաք նրա ճանապարհներով, Եհովան վերջնականապես ձեզ իր սուրբ ժողովուրդը կդարձնի,+ ինչպես որ երդվել է ձեզ:+ 10 Երկրի բոլոր ժողովուրդները կտեսնեն, որ դուք Եհովայի անունն եք կրում,+ և կվախենան ձեզնից:+
11 Եհովան շատ երեխաներ կպարգևի ձեզ, նաև շատ անասուններ: Ձեր Աստված Եհովան հողը բերքառատ կդարձնի+ այն երկրում, որ ձեր նախահայրերին երդվել է տալ ձեզ:+ 12 Եհովան ձեզ համար կբացի իր բարիքների ամբարը՝ երկինքը, և ճիշտ ժամանակին անձրև կտա ձեր երկրին,+ կօրհնի ձեր բոլոր գործերը: Դուք պարտք կտաք շատ ազգերի, մինչդեռ ինքներդ պարտք վերցնելու կարիք չեք ունենա:+ 13 Եթե հնազանդվեք ձեր Աստված Եհովայի պատվիրաններին, որ այսօր տալիս եմ ձեզ, ու կատարեք դրանք, Եհովան այնպես կանի, որ առջևում լինեք, ինչպես գլուխ, ոչ թե հետևում, ինչպես պոչ, և գերադաս կլինեք,+ ոչ թե ստորադաս: 14 Աջ կամ ձախ չշեղվեք այն բոլոր խոսքերից, որ այսօր պատվիրում եմ ձեզ:+ Ուրիշ աստվածների չպաշտեք ու դրանց չծառայեք:+
15 Իսկ եթե չհնազանդվեք ձեր Աստված Եհովային և բարեխղճորեն չկատարեք նրա բոլոր պատվիրաններն ու կանոնները, որ այսօր տալիս եմ ձեզ, ապա այս բոլոր անեծքները կգան ու անխուսափելիորեն կհասնեն ձեզ:+
16 Անիծյալ կլինեք թե՛ քաղաքներում, թե՛ դաշտերում:+
17 Անիծյալ կլինեն ձեր զամբյուղներն+ ու խմորատաշտերը՝ մնալով դատարկ:+
18 Անիծյալ կլինեք՝ կարոտ մնալով շատ զավակներ ունենալուն,*+ հողի առատ բերքին, շատ հորթերին ու գառներին:+
19 Անիծյալ կլինեք ձեր բոլոր գործերում:*
20 Ինչ էլ որ ձեռնարկեք, Եհովան ձեզ խուճապի կմատնի և ձեզ վրա անեծք ու պատիժ կբերի, մինչև որ ոչնչանաք: Նրան* թողնելու համար ու ձեր վատ գործերի համար դուք կարճ ժամանակում բնաջինջ կլինեք:+ 21 Եհովան այնպես կանի, որ հիվանդությունն անպակաս լինի ձեզանից, մինչև որ վերանաք այն երկրից, որին տիրանալու եք:+ 22 Եհովան կպատուհասի ձեզ հյուծախտով,* տենդով,+ բորբոքումով, բարձր ջերմությամբ ու սրով,+ իսկ ձեր բույսերը՝ տոթակեզ քամով ու ալրացողով:*+ Դրանք կպատուհասեն ձեզ, մինչև որ վերանաք: 23 Ձեր գլխավերևում երկինքն ասես պղինձ կդառնա, իսկ ձեր ոտքի տակի հողը՝ ասես երկաթ:+ 24 Եհովան անձրևի փոխարեն երկնքից հող ու փոշի կտեղա ձեզ վրա ու ձեր երկրի վրա, մինչև որ ոչնչանաք: 25 Եհովան այնպես կանի, որ ջախջախվեք ձեր թշնամիների առաջ:+ Մի ուղղությամբ կհարձակվեք նրանց վրա, բայց յոթ տարբեր ուղղություններով կփախչեք նրանցից: Ձեզ պատահածը ահ կներշնչի երկրի բոլոր թագավորություններին:+ 26 Ձեր դիակները թռչուններն ու գազանները կուտեն, և նրանց քշող չի լինի:+
27 Եհովան կպատուհասի ձեզ եգիպտացիների մեջ տարածված թարախապալարներով, թութքով, մաշկաբորբով* ու մաշկի ցանով, որոնցից չեք կարողանա բուժվել: 28 Եհովան կպատուհասի ձեզ խելագարությամբ, կուրությամբ*+ ու շփոթության մեջ կգցի: 29 Օրը ցերեկով կխարխափեք, ինչպես կույրը՝ մթության մեջ:+ Ինչ էլ անեք, հաջողություն չեք ունենա, ձեզ միշտ կխաբեն ու կկողոպտեն, և փրկող չի լինի:+ 30 Երբ որևէ մեկդ նշանվի մի աղջկա հետ, նշանածին կբռնաբարեն: Տուն կկառուցեք, բայց չեք ապրի այնտեղ:+ Խաղողի այգի կտնկեք, բայց դրա պտուղը չեք վայելի:+ 31 Ձեր ցլերը կմորթվեն ձեր աչքի առաջ, բայց դուք դրանց մսից չեք ուտի: Աչքներիդ առաջ ձեր էշերը կգողանան ու չեն վերադարձնի: Ձեր ոչխարները թշնամիները կտանեն, ու ձեզ պաշտպանող չի լինի: 32 Դուք ձեր աչքով կտեսնեք, թե ինչպես է ուրիշ մի ժողովուրդ տանում ձեր որդիներին ու դուստրերին:+ Դուք կարոտով կփափագեք տեսնել նրանց, բայց ոչինչ չեք կարողանա անել: 33 Ձեր հողի պտուղն ու ձեր աճեցրած ամեն բան կուտի օտար մի ժողովուրդ:+ Ձեզ միշտ կխաբեն ու կկեղեքեն: 34 Ձեր աչքի տեսածից կցնորվեք:
35 Եհովան կպատուհասի ձեզ, ու անբուժելի ցավոտ թարախապալարներ կհայտնվեն ձեր ծնկների ու ոտքերի վրա, և ոտքից գլուխ դրանցով կծածկվեք: 36 Եհովան ձեզ էլ, ձեր թագավորին էլ, որին կընտրեք ձեզ համար, կքշի մի ազգի մոտ, որին ո՛չ դուք եք ճանաչել, ո՛չ էլ ձեր նախահայրերը:+ Այնտեղ ուրիշ աստվածների կծառայեք՝ փայտե ու քարե աստվածների:+ 37 Ձեզ պատահածը ահ կներշնչի բոլոր ժողովուրդներին, ում մոտ Եհովան կքշի ձեզ: Նրանց համար դուք կդառնաք արհամարհանքի* ու ծաղրի առարկա:+
38 Արտում շատ սերմ կցանեք, բայց քիչ բերք կհավաքեք,+ որովհետև մորեխները կխժռեն այն: 39 Խաղողի այգի կտնկեք ու կմշակեք, բայց դրա գինին չեք խմի և ոչինչ չեք հավաքի,+ որովհետև որդը կուտի ամեն ինչ: 40 Ձեր երկրի ողջ տարածքում ձիթենիներ կունենաք, բայց ձիթայուղ չեք քսի ձեզ վրա, որովհետև ձիթենիները պտղաթափ կլինեն: 41 Որդիներ ու աղջիկներ կծնեք, բայց նրանք ձեզ մոտ չեն մնա, որովհետև գերության կտարվեն:+ 42 Միջատների պարսերը կոչնչացնեն ձեր բոլոր ծառերն ու հողի բերքը: 43 Ձեր մեջ ապրող պանդուխտները ավելի ու ավելի կբարձրանան, իսկ դուք գնալով կցածրանաք: 44 Նրանք ձեզ պարտք կտան, բայց դուք ոչինչ չեք ունենա, որ պարտք տաք նրանց:+ Նրանք առջևում կլինեն, ինչպես գլուխ, իսկ դուք հետևում կլինեք, ինչպես պոչ:+
45 Այս բոլոր անեծքները+ կհետապնդեն ձեզ ու անխուսափելիորեն վրա կհասնեն, և դուք կոչնչանաք,+ քանի որ չհնազանդվեցիք ձեր Աստված Եհովային և չպահեցիք նրա պատվիրաններն ու կանոնները, որ տվել էր ձեզ:+ 46 Այդ անեծքները կշարունակեն գալ ձեզ ու ձեր սերնդի վրա և նշան ու զգուշացում կլինեն դարեդար:+ 47 Դա կլինի այն պատճառով, որ երբ ամեն ինչ առատությամբ ունեիք, չծառայեցիք ձեր Աստված Եհովային ուրախությամբ և սրտի բերկրանքով:+ 48 Եհովան ձեր դեմ կհանի ձեր թշնամիներին, և դուք կծառայեք նրանց՝+ սովի ու ծարավի,+ մերկության ու չքավորության մատնված: Նա ձեր պարանոցին երկաթե լուծ կդնի, որի տակ կմնաք այնքան, մինչև որ ոչնչանաք:
49 Եհովան հեռուներից՝ երկրի ծայրից, ձեր դեմ կբերի մի ազգ,+ որն արծվի պես սրընթաց կհարձակվի ձեզ վրա,+ մի ազգ, որի լեզուն չեք հասկանա,+ 50 կատաղի մի ազգ, որը տարեցին չի հարգի ու փոքրին չի խղճա:+ 51 Նրանք կուտեն ձեր անասունների ծնած ձագերին, ձեր հողի տված բերքը, ձեզ ո՛չ հացահատիկ կթողնեն, ո՛չ գինի ու յուղ, ո՛չ էլ հորթ ու գառ, և այդպես կանեն, մինչև որ կործանեն ու բնաջնջեն ձեզ:+ 52 Նրանք կպաշարեն ձեր երկրի բոլոր քաղաքները, և դուք փակված կմնաք, մինչև որ ընկնեն ձեր բարձր և ամուր պարիսպները, որոնց վրա հույս էիք դրել: Այո՛, նրանք կպաշարեն ձեր բոլոր քաղաքները ձեր Աստված Եհովայի տված երկրում:+ 53 Թշնամիները, ձեզ պաշարելով, այնպիսի ծանր ու անճար վիճակի մեջ կգցեն, որ ստիպված կլինեք ձեր իսկ զավակների միսն* ուտել՝ ձեր որդիների ու դուստրերի,+ որոնց ձեր Աստված Եհովան պարգևել է ձեզ:
54 Ձեր միջի անգամ ամենափափկասիրտ ու փափկակյաց տղամարդը չի խղճա իր եղբորը, իր սիրելի կնոջը և իր ողջ մնացած որդիներին 55 և ոչ մեկին չի տա իր երեխաների մսից, որոնց կուտի, քանի որ ուտելու ուրիշ ոչինչ չի ունենա այդ ծանր օրերին, երբ թշնամիները, պաշարելով ձեր քաղաքները, անճար վիճակի մեջ գցեն ձեզ:+ 56 Ձեր միջի փափկասիրտ ու փափկակյաց կինը,+ ով այնպիսի փափուկ կյանքով է ապրել, որ անգամ ոտքը գետնին չի դրել, չի խղճա ո՛չ իր սիրելի ամուսնուն, ո՛չ էլ որդուն կամ դստերը 57 և չի ցանկանա նրանց տալ իր ծնած երեխայի մսից, ոչ էլ անգամ իր ոտքերի արանքից դուրս եկած ընկերքից, այլ թաքուն կուտի այդ բոլորը, քանի որ թշնամիները, պաշարելով ձեր քաղաքները, ծանր ու անճար վիճակի մեջ կգցեն ձեզ:
58 Եթե ճշգրտորեն չհետևեք այս Օրենքի բոլոր խոսքերին, որ գրված են այս գրքում,+ ու չվախենաք ձեր Աստված Եհովայի՝+ ակնածանք ներշնչող փառավոր անունից,+ 59 Եհովան սոսկալի պատուհասներ կբերի ձեզ վրա ու ձեր սերնդի վրա՝ մեծ ու անվերջանալի պատուհասներ+ և ծանր ու երկարատև հիվանդություններ: 60 Նա ձեզ վրա կբերի Եգիպտոսում տարածված բոլոր հիվանդությունները, որոնցից վախենում էիք, և դրանցից չեք ազատվի: 61 Դեռ ավելին՝ Եհովան ձեզ վրա կբերի նույնիսկ այնպիսի հիվանդություններ ու պատուհասներ, որոնց մասին գրված չէ այս Օրենքի գրքում, և այդպես կանի, մինչև որ ոչնչանաք: 62 Թեև հիմա երկնքի աստղերի չափ շատ եք,+ բայց ձեր Աստված Եհովային չհնազանդվելու հետևանքով խիստ սակավաթիվ կդառնաք:+
63 Եվ ինչպես որ Եհովան մի ժամանակ ուրախությամբ ձեզ բարիք էր անում ու մեծաթիվ դարձնում, այնպես էլ հիմա Եհովան ուրախությամբ կկործանի ու կոչնչացնի ձեզ: Դուք արմատախիլ կլինեք այն երկրից, որին շուտով տիրանալու եք:
64 Եհովան ձեզ ցիրուցան կանի բոլոր ազգերի մեջ՝ երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը,+ և այնտեղ դուք կծառայեք քարե ու փայտե աստվածների, որոնց ո՛չ դուք եք ճանաչել, ո՛չ էլ ձեր նախահայրերը:+ 65 Այդ ազգերի մեջ ո՛չ անդորր կունենաք,+ ո՛չ էլ հանգիստ առնելու տեղ: Եհովան ձեր սիրտը անհանգստությամբ կլցնի,+ ձեր աչքի լույսը կխամրեցնի և վհատության մեջ կգցի ձեզ:+ 66 Ձեր կյանքը մազից կախված կլինի, և օր ու գիշեր սարսափի մեջ կլինեք՝ չիմանալով՝ ողջ կմնաք, թե ոչ: 67 Ձեր սիրտն այնպիսի սարսափով կհամակվի, ու ձեր աչքերն այնպիսի բաներ կտեսնեն, որ առավոտյան կասեք՝ «Երանի՜ երեկոն շուտ գա», իսկ երեկոյան՝ «Երանի՜ առավոտը շուտ գա»: 68 Եվ Եհովան ձեզ նավերով կվերադարձնի Եգիպտոս, որի մասին ձեզ ասել էի, թե երբեք այն չեք տեսնի: Այնտեղ ստիպված կլինեք ինքներդ ձեզ ստրկության վաճառել ձեր թշնամիներին, բայց ոչ ոք ձեզ չի գնի»:
29 Ահա խոսքերն այն ուխտի, որ Եհովան Մովսեսին պատվիրեց կնքել իսրայելացիների հետ Մովաբի երկրում՝ ի լրումն Քորեբի մոտ կնքված ուխտի:+
2 Մովսեսը կանչեց ամբողջ Իսրայելին ու ասաց. «Դուք տեսաք, թե Եգիպտոսում Եհովան ձեր աչքի առաջ ինչ արեց փարավոնին, նրա բոլոր ծառաներին ու ամբողջ երկրին,+ 3 ականատես եղաք նրա մեծ դատաստաններին,* նրա զորավոր գործերին ու հրաշքներին:+ 4 Սակայն Եհովան մինչ օրս ձեզ չի տվել հասկանալու ունակ միտք,* տեսնելու ունակ աչքեր և լսելու ունակ ականջներ:+ 5 Նա ասում է. «Այն 40 տարիների ընթացքում,+ երբ անապատում առաջնորդում էի ձեզ, ո՛չ ձեր հագուստը մաշվեց, ո՛չ էլ ձեր ոտքերի սանդալները:+ 6 Դուք հաց չկերաք և գինի կամ այլ ոգելից ըմպելիք չխմեցիք, բայց ես հոգ տարա ձեր մասին, որ իմանաք, որ ես՝ Եհովաս, ձեր Աստվածն եմ»: 7 Ի վերջո եկաք այս վայրը: Այդ ժամանակ Եսեբոնի թագավոր Սեհոնը+ և Բասանի թագավոր Օգը+ կռվի դուրս եկան մեր դեմ, բայց մենք ջախջախեցինք նրանց:+ 8 Նրանց երկիրը նվաճեցինք ու որպես ժառանգություն տվեցինք Ռուբենյաններին, Գադյաններին և Մանասեյանների ցեղի կեսին:+ 9 Եվ ուրեմն հնազանդվեք այս ուխտի խոսքերին ու կատարեք դրանք, որ ձեր բոլոր գործերում հաջողություն ունենաք:+
10 Այսօր բոլորդ կանգնած եք ձեր Աստված Եհովայի առաջ՝ ձեր ցեղապետները, ձեր երեցները, առաջնորդող մարդիկ, Իսրայելի բոլոր տղամարդիկ, 11 ձեր երեխաները, կանայք+ ու ձեր ճամբարում ապրող պանդուխտները՝+ փայտ հավաքող, թե ջուր հանող: 12 Դուք այստեղ եք, որ ձեր Աստված Եհովայի հետ ուխտ կապեք, որը հաստատվում է երդումով: Այսօր ձեր Աստված Եհովան ձեզ հետ կապում է այս ուխտը,+ 13 որպեսզի հաստատի, որ դուք իր ժողովուրդն եք,+ և ձեր Աստվածը լինի,+ ինչպես որ խոստացել է ձեզ, ինչպես որ երդվել է ձեր նախահայրերին՝ Աբրահամին,+ Իսահակին+ ու Հակոբին:+
14 Այս ուխտը, որ երդումով է հաստատվում, կապում եմ* ոչ միայն ձեզ հետ՝ 15 ձեզ, որ կանգնած եք այստեղ՝ մեր Աստված Եհովայի առաջ, այլև նրանց հետ, ովքեր այսօր մեզ հետ չեն: 16 Դուք լավ գիտեք՝ ինչպես ենք ապրել Եգիպտոսում, ինչպես ենք անցել տարբեր ազգերի տարածքներով,+ 17 և դուք տեսել եք նրանց նողկալի բաները՝ գարշելի կուռքերը՝*+ փայտից ու քարից, արծաթից ու ոսկուց: 18 Զգույշ եղեք, որ այսօր ձեր մեջ չլինի տղամարդ կամ կին, ընտանիք կամ ցեղ, որ երես թեքի* մեր Աստված Եհովայից ու ծառայի այդ ազգերի աստվածներին,+ որ ձեր մեջ չլինի այնպիսի արմատ, որից թունավոր ու դառը բույս* կաճի:+
19 Եթե ինչ-որ մեկը լսի այս երդման խոսքերը, բայց պարծենալով մտքում ասի՝ «Ես կանեմ, ինչ սիրտս ուզի, ու ինձ ոչինչ էլ չի պատահի», և այդպիսով իր ճանապարհին վնասի բոլորին,* 20 ապա Եհովան չի ցանկանա ներել նրան.+ Եհովայի ցասումը կբորբոքվի այդ մարդու դեմ, և այս գրքում գրված բոլոր անեծքները նրա վրա կգան:+ Եհովան կջնջի նրա անունը, որ այն այլևս չհիշատակվի երկնքի տակ: 21 Եհովան կառանձնացնի այդ մարդուն Իսրայելի բոլոր ցեղերից, որ պատուհասի նրան ու նրա վրա բերի այս Օրենքի գրքում գրված այն բոլոր անեծքները, որ թափվելու են ուխտը խախտողների վրա:
22 Երբ ձեր զավակները՝ ձեր գալիք սերունդը, ու հեռավոր երկրներից եկած օտարականները տեսնեն, թե ինչ պատուհասներ ու աղետներ է Եհովան բերել ձեր երկրի վրա, 23 երբ տեսնեն, որ ծծումբը, աղն ու կրակը ոչնչացրել են երկիրը, այնպես որ այնտեղ ոչինչ չի ցանվում, ոչինչ չի ծլում, և ոչ մի բուսականություն չկա, ինչպես Սոդոմի ու Գոմորի,+ Ադմայի ու Սեբոյիմի+ կործանումից հետո, որոնք Եհովան կործանեց՝ բարկությամբ ու ցասումով լցված, 24 այդ ժամանակ նրանք, ինչպես նաև բոլոր ազգերը կհարցնեն. «Ինչո՞ւ Եհովան այսպես վարվեց այս երկրի հետ:+ Ինչի՞ց բորբոքվեց նրա ահեղ բարկությունը»: 25 Եվ նրանց կպատասխանեն. «Պատճառն այն է, որ նրանք խախտեցին իրենց նախահայրերի Աստծու՝ Եհովայի ուխտը,+ որը նա կապել էր նրանց հետ, երբ նրանց հանել էր Եգիպտոսից:+ 26 Նրանք սկսեցին ծառայել ուրիշ, անծանոթ աստվածների և խոնարհվել դրանց առաջ, թեև Աստված արգելել էր պաշտել դրանց:+ 27 Ուստի Եհովան իր ցասումը թափեց այս երկրի վրա՝ բերելով այս գրքում գրված բոլոր անեծքները:+ 28 Եհովան, բարկությամբ,+ մեծ զայրույթով ու ցասումով լցված, նրանց արմատախիլ արեց իրենց երկրից և արտաքսեց մի ուրիշ երկիր, որտեղ որ նրանք գտնվում են այսօր»:+
29 Կան ծածուկ բաներ, որ միայն մեր Աստված Եհովան գիտի,+ իսկ այն ամենը, ինչ ցանկացել է հայտնի դարձնել, նա առհավետ մեզ ու մեր սերունդներին է վստահել, որ կատարենք այս Օրենքի բոլոր խոսքերը»:+
30 «Երբ այս բոլոր խոսքերը կատարվեն՝ ձեզ վրա գան այն օրհնություններն ու անեծքները,+ որ հայտնեցի ձեզ, և դուք մտաբերեք դրանք,+ երբ ապրելիս լինեք այն ազգերի երկրներում, որոնց մեջ ձեր Աստված Եհովան ցիրուցան կանի ձեզ,+ 2 ու հետ դառնաք դեպի ձեր Աստված Եհովան,+ ամբողջ սրտով և ամբողջ հոգով հնազանդվեք նրան՝ կատարելով այն ամենը, ինչ պատվիրում եմ ձեզ այսօր, ինչպես դուք, այնպես էլ ձեր որդիները,+ 3 այդ ժամանակ ձեր Աստված Եհովան կվերադարձնի ձեզ գերությունից,+ կգթա ձեզ+ ու կհավաքի այն բոլոր վայրերից, ուր ձեր Աստված Եհովան ցիրուցան էր արել ձեզ:+ 4 Եթե մինչև աշխարհի* ծայրն էլ ցրված լինեք, ձեր Աստված Եհովան կհավաքի ձեզ այնտեղից ու հետ կբերի:+ 5 Ձեր Աստված Եհովան կբերի ձեզ այն երկիրը, որին տիրացել էին ձեր հայրերը, և այն ձերը կլինի: Նա ձեզ բարիք կանի ու ձեր հայրերից ավելի մեծաթիվ կդարձնի:+ 6 Ձեր Աստված Եհովան կմաքրի* ձեր սիրտը ու ձեր զավակների սիրտը,+ որ ամբողջ սրտով ու ամբողջ հոգով սիրեք ձեր Աստված Եհովային և կյանք ունենաք:+ 7 Այդ ժամանակ այս բոլոր անեծքները ձեր Աստված Եհովան կբերի ձեր թշնամիների վրա, ովքեր ատում ու հալածում էին ձեզ:+
8 Իսկ դուք հետ կդառնաք դեպի Եհովան ու կհնազանդվեք նրան, կկատարեք նրա բոլոր պատվիրանները, որոնք այսօր տալիս եմ ձեզ: 9 Ձեր Աստված Եհովան առատապես կօրհնի ձեր բոլոր գործերը,+ շատ երեխաներ կպարգևի, շատ անասուններ կտա և ձեր հողը բերքառատ կդարձնի: Եհովան կուրախանա՝ ձեզ բարիք անելով, ինչպես որ ձեր հայրերին բարիք անելով էր ուրախանում,+ 10 քանի որ դուք կհնազանդվեք ձեր Աստված Եհովային, կպահեք նրա պատվիրաններն ու կանոնները, որ գրված են Օրենքի այս գրքում, և ամբողջ սրտով ու ամբողջ հոգով կվերադառնաք դեպի ձեր Աստված Եհովան:+
11 Այս պատվիրանը, որ այսօր փոխանցում եմ ձեզ, դժվար չէ պահել, և անհասանելի չէ* ձեզ համար:+ 12 Երկնքում չէ, որ ասեք՝ «Ո՞վ կբարձրանա երկինք ու կբերի, որ լսենք ու կատարենք»,+ 13 ոչ էլ ծովից այն կողմ է, որ ասեք. «Ո՞վ կանցնի ծովն ու կբերի, որ լսենք ու կատարենք»: 14 Այս պատգամը շատ մոտ է ձեզ՝ ձեր շուրթերին* է ու ձեր սրտում,+ այնպես որ կարող եք կատարել այն:+
15 Այսօր ձեր առաջ եմ դնում կյանքն ու մահը, բարիքն ու չարիքը:+ 16 Եթե հնազանդվեք ձեր Աստված Եհովայի պատվիրաններին, որ այսօր տալիս եմ ձեզ, սիրեք ձեր Աստված Եհովային,+ գնաք նրա ճանապարհով, պահեք նրա պատվիրանները, կանոններն ու օրենքները,* այդ դեպքում կյանք կունենաք+ ու մեծաթիվ կդառնաք: Ձեր Աստված Եհովան կօրհնի ձեզ այն երկրում, որին տիրանալու եք:+
17 Բայց եթե ձեր սիրտը մոլորվի,+ դուք չլսեք Աստծուն և գայթակղությանը տրվելով՝ խոնարհվեք ուրիշ աստվածների առաջ ու ծառայեք դրանց,+ 18 ապա, հաստատ ասում եմ ձեզ այսօր, դուք անպատճառ կկործանվեք:+ Դուք երկար չեք ապրի այն երկրում, որին տիրանալու համար պատրաստվում եք անցնել Հորդանանը: 19 Երկինքն ու երկիրը վկա են, որ այսօր ձեր առաջ եմ դրել կյանքն ու մահը, օրհնությունն ու անեծքը:+ Կյա՛նքը ընտրեք, որ ապրեք+ դուք և ձեր սերունդները:+ 20 Սիրեք ձեր Աստված Եհովային,+ հնազանդվեք և հավատարիմ մնացեք նրան:+ Չէ՞ որ Եհովայից է կախված ձեր կյանքը, ու նրա շնորհիվ եք երկար ապրելու այն երկրում, որը նա երդվել է տալ ձեր նախահայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին»:+
31 Մովսեսը կրկին կանգնեց ամբողջ Իսրայելի առաջ և ասաց. 2 «Ես արդեն 120 տարեկան եմ:+ Այլևս չեմ կարող ձեզ առաջնորդել,* քանի որ Եհովան ասել է ինձ. «Դու չես անցնի Հորդանանը»:+ 3 Ձեր Աստված Եհովան է գնալու ձեր առջևից: Նա ինքը կոչնչացնի այդ ազգերին ձեր առաջ, և դուք կտիրանաք նրանց երկրին:+ Ինչպես ասել է Եհովան, Հորդանանն անցնելիս ձեզ կառաջնորդի Հեսուն:+ 4 Եհովան կկործանի այդ ազգերին,+ ինչպես որ կործանեց ամորհացիների թագավորներ Սեհոնին+ և Օգին+ ու նրանց երկիրը: 5 Եհովան նրանց ձեր ձեռքը կմատնի, և նրանց հետ կվարվեք այնպես, ինչպես պատվիրել եմ:+ 6 Քաջ և ամուր եղեք:+ Մի՛ վախեցեք, մի՛ սարսափեք նրանցից,+ որովհետև ձեր Աստված Եհովան է գնում ձեզ հետ: Նա ձեզ մենակ չի թողնի ու չի լքի»:+
7 Ապա Մովսեսը կանչեց Հեսուին և ամբողջ Իսրայելի աչքի առաջ ասաց նրան. «Քաջ և ամուր եղիր,+ քանի որ դու ես այս ժողովրդին տանելու այն երկիրը, որ Եհովան երդվել է տալ նրանց նախահայրերին, և այն տալու ես նրանց որպես ժառանգություն:+ 8 Եհովան է գնալու քո առջևից: Նա քեզ հետ կլինի:+ Նա քեզ մենակ չի թողնի ու չի լքի: Ոչ մի բանից մի՛ վախեցիր ու մի՛ սարսափիր»:+
9 Հետո Մովսեսը գրի առավ այս Օրենքը+ և տվեց Եհովայի ուխտի տապանակը փոխադրող ղևտացի քահանաներին և Իսրայելի բոլոր երեցներին: 10 Մովսեսը նրանց պատվիրեց. «Ամեն յոթերորդ տարում՝* ազատման տարում,+ երբ գա սահմանված ժամանակը՝ Տաղավարների* տոնը,+ 11 և ամբողջ Իսրայելը ներկայանա ձեր Աստված Եհովայի առաջ+ նրա ընտրած վայրում, դուք պետք է բարձրաձայն կարդաք այս Օրենքը, որ ողջ Իսրայելը լսի:+ 12 Հավաքեք ժողովրդին՝+ տղամարդկանց, կանանց, երեխաներին ու ձեր քաղաքներում ապրող պանդուխտներին, որ լսեն ու սովորեն ձեր Աստված Եհովայի մասին, վախենան նրանից և բարեխղճորեն կատարեն այս Օրենքի բոլոր խոսքերը: 13 Ձեր զավակները, ովքեր չգիտեն այս Օրենքը, պետք է լսեն+ ու սովորեն վախենալ ձեր Աստված Եհովայից բոլոր օրերում, որ կապրեք այն երկրում, որին տիրանալու համար անցնում եք Հորդանանը»:+
14 Դրանից հետո Եհովան ասաց Մովսեսին. «Մոտեցել է քո մահվան օրը:+ Կանչիր Հեսուին, և եկեք հանդիպման վրանի մոտ, որ նրան առաջնորդ նշանակեմ»:+ Ուստի Մովսեսն ու Հեսուն գնացին ու կանգնեցին հանդիպման վրանի մոտ: 15 Հետո Եհովան հայտնվեց այնտեղ ամպի սյունով. ամպի սյունը կանգնեց վրանի մուտքի մոտ:+
16 Եհովան ասաց Մովսեսին. «Դու շուտով կմահանաս, իսկ այս ժողովուրդը կդավաճանի ինձ՝ պաշտելով օտար աստվածների* այն երկրում, ուր նրանք գնում են:+ Նրանք կթողնեն ինձ,+ կդրժեն իրենց հետ կապած իմ ուխտը:+ 17 Այդ ժամանակ իմ բարկությունը կբորբոքվի նրանց դեմ,+ ու ես կթողնեմ նրանց,+ երես կթեքեմ նրանցից,+ մինչև որ ոչնչանան: Շատ դառնություններ ու նեղություններ ճաշակելուց հետո+ նրանք կասեն. «Չէ՞ որ այս չարիքները գալիս են մեզ վրա, որովհետև մեր Աստվածը մեզ հետ չէ»:+ 18 Բայց ես այդ ժամանակ էլ նրանց կողմը չեմ նայի նրանց գործած մեծ չարիքի՝ ուրիշ աստվածների պաշտելու պատճառով:+
19 Այժմ ձեզ համար գրի առեք այս երգը+ և սովորեցրեք իսրայելացիներին:+ Թող սովորեն այս երգը, որ այն հիշեցնի նրանց իմ նախազգուշացումները:*+ 20 Երբ նրանց տանեմ այն երկիրը, որի մասին երդվել եմ նրանց նախահայրերին,+ այն երկիրը, որտեղ կաթ ու մեղր է հոսում,+ և այնտեղ նրանք կուշտ ուտեն ու բարգավաճեն,*+ այդ ժամանակ կսկսեն ուրիշ աստվածների պաշտել ու դրանց ծառայել, կանարգեն ինձ ու կդրժեն իմ ուխտը:+ 21 Եվ երբ շատ չարիքներ ու նեղություններ գան նրանց վրա,+ այս երգը նրանց կհիշեցնի իմ նախազգուշացումները* (սերնդեսերունդ այս երգը չպետք է մոռացվի): Ես գիտեմ, թե ինչ հակում է ձևավորվում նրանց մեջ արդեն հիմա,+ նախքան նրանց կտանեմ այն երկիրը, որի մասին երդվել եմ»:
22 Ուստի այդ օրը Մովսեսը գրի առավ այդ երգը և սովորեցրեց իսրայելացիներին:
23 Իսկ հետո Նավեի որդի Հեսուին+ Աստված առաջնորդ նշանակեց ու ասաց. «Քաջ և ամուր եղիր,+ քանի որ իսրայելացիներին դու ես տանելու այն երկիրը, որի մասին երդվել եմ նրանց.+ ես քեզ հետ կլինեմ»:
24 Երբ Մովսեսը այս Օրենքի բոլոր խոսքերը մինչև վերջ գրի առավ գրքում,+ 25 Եհովայի ուխտի տապանակը փոխադրող ղևտացիներին պատվիրեց. 26 «Վերցրեք Օրենքի այս գիրքն+ ու դրեք ձեր Աստված Եհովայի ուխտի տապանակի մոտ:+ Այն վկա կլինի ձեր՝ իսրայելացիներիդ դեմ: 27 Ես լավ գիտեմ, որ դուք ըմբոստ եք+ ու համառ:*+ Եթե հիմա եք այդքան ըմբոստանում Եհովայի դեմ, երբ ես դեռ ողջ եմ, էլ ուր մնաց՝ իմ մահից հետո: 28 Ինձ մոտ հավաքեք ձեր ցեղերի բոլոր երեցներին ու գլխավորներին, որ նրանց ասեմ այս խոսքերը և երկինքն ու երկիրը վկա կանչեմ նրանց դեմ:+ 29 Ես հաստատ գիտեմ, որ իմ մահից հետո դուք չարիք կանեք+ ու կշեղվեք այն ճանապարհից, որով պատվիրել եմ գնալ: Ապագայում աղետ կգա ձեզ վրա,+ որովհետև կանեք այն, ինչ չար է Եհովայի աչքին, և կվիրավորեք նրան ձեր արարքներով»:
30 Այնուհետև Մովսեսը Իսրայելի ողջ ժողովի առաջ ծայրից ծայր ասաց երգի բոլոր խոսքերը:+
32 «Ակա՛նջ դիր, երկի՛նք, ու ես կխոսեմ,
Եվ դու, ո՛վ երկիր, լսիր՝ ինչ կասեմ:
2 Խրատներս կմաղեն ասես անձրև,
Խոսքերս կշաղեն, ինչպես ցող,
Ինչպես մեղմ անձրև՝ խոտերի վրա,
Ինչպես տարափ՝ բույսերի վրա:
3 Ես կհռչակեմ Եհովայի անունը.+
Հռչակե՛ք մեր Աստծու փառքը:+
Խոտորված ու այլասերված սերունդ եք:+
Չէ՞ որ նա ձեր Հայրն է՝ նա, ով ստեղծեց ձեզ,+
Ով կազմավորեց ու ազգ դարձրեց ձեզ:
7 Հիշե՛ք վաղեմի օրերը,
Խորհե՛ք անցած սերունդների ապրած տարիների շուրջ,
Հարցրե՛ք ձեր հայրերին, նրանք կպատմեն ձեզ,+
Հարցրե՛ք տարեցներին, նրանք կասեն ձեզ:
8 Երբ Բարձրյալը ազգերին ժառանգություն տվեց,+
Երբ իրարից բաժանեց Ադամի որդիներին,*+
Այնպես հաստատեց սահմաններն ազգերի,+
Որ Իսրայելին ըստ իր թվի բաժին տրվի:+
11 Ինչպես արծիվն է ձագերին բնից հանում
Ու նրանց թռչել սովորեցնում,
Տարածում է թևերն ու նրանց վերցնում,
Իր թևերի վրա նրանց տանում,+
12 Այնպես էլ ինքը՝ Եհովան էր
Միշտ առաջնորդում Հակոբին,+
Եվ ուրիշ աստված չկար նրա կողքին:+
13 Երկրի բարձունքները Հակոբին հպատակեցրեց,+
Կերակրեց նրան դաշտի բարիքներով,+
Սնեց ժայռերից հանված մեղրով,
Ապառաժից* հոսող յուղով,
14 Կովերի կաթից ստացված կարագով,
Ամենալավ ոչխարներով,*
Բասանի խոյերով* ու նոխազներով,*
Ընտիր ցորենով կերակրեց,+
Խաղողից քամված արյուն՝ գինի խմեցրեց:
15 Բայց երբ Հեսուրունը* պարարտացավ,
Հանդգնաբար քացի տվեց
(Այո՛, դու պարարտացար, գիրացար ու փքվեցիր),+
Եվ նա թողեց իր Աստծուն՝ իրեն ստեղծողին,+
Արհամարհեց իր փրկության Վեմին:
16 Ժողովուրդը նրա ցասումն էր շարժում՝ օտար աստվածների պաշտելով,+
Վիրավորում էր նրան իր գարշանքներով:+
17 Զոհեր էր մատուցում ոչ թե Աստծուն, այլ դևերին՝+
Աստվածների, որոնց չէր ճանաչում,
Ինչ-որ նորահայտ աստվածների,
Որոնց իր հայրերն էլ չէին ճանաչում:
19 Եհովան տեսավ դա և մերժեց իր որդիներին ու դուստրերին,+
Քանի որ իրեն վիրավորեցին:
20 Եվ նա ասաց. «Նրանցից երես եմ թեքելու,+
Տեսնեմ՝ նրանց վերջն ինչ է լինելու:
22 Բորբոքվել է զայրույթիս կրակը,+
Այն այրելով կհասնի մինչև իսկ գերեզմանի* խորքերը,+
Կլափի երկիրն ու դրա ողջ բերքը,
Կբոցավառի լեռների հիմքերը:
23 Աղետը աղետի հետևից նրանց գլխին կբերեմ,
Բոլոր նետերս նրանց վրա կարձակեմ:
24 Սովից ուժասպառ կլինեն,+ տենդից կհյուծվեն,+
Նրանց վրա սարսափելի կործանում կբերեմ,
Գիշատիչ գազանների երախը կգցեմ,+
Թունավոր սողուններ կուղարկեմ, որ նրանց խայթեն:
Նույնը կպատահի թե՛ երիտասարդին ու կույսին,
Թե՛ ծերին ու մանուկին:+
26 Ես ցիրուցան կանեի նրանց,
Նրանց հիշատակը կվերացնեի մարդկանց միջից,
27 Բայց չուզեցի՝ թշնամին ծաղրի,+
Հակառակորդը սխալ մեկնաբանի,+
Ասի. «Մեր ուժով ենք հաղթանակ տարել,+
Այս ամենը Եհո՛վան չի արել»:
29 Ո՜ւր էր թե իմաստուն լինեին...+
30 Մեկն ինչպե՞ս կարող էր հալածել հազարին,
Եվ երկուսը՝ փախուստի մատնել տասը հազարին,+
Եթե Վեմը չլքեր իրենց,+
Եթե ես՝ Եհովաս, թշնամու ձեռքը չմատնեի իրենց:
31 Չէ՞ որ թշնամու վեմը նման չէ Իսրայելի Վեմին.+
Սա հասկանալի է անգամ թշնամիներին:+
Թունավոր է նրանց խաղողը,
Դառն են նրանց ողկույզները:+
33 Օձի թույն է նրանց գինին,
Կոբրայի թույն է մահաբեր:
34 Այս ամենն ահա ինձ մոտ է պահված,
Իմ շտեմարանում է՝ կնիքով փակված:+
35 Ե՛ս եմ վրեժ առնողը, ե՛ս կհատուցեմ:+
Նշանակված ժամանակին նրանց ոտքերը կսայթաքեն,+
Նրանց աղետալի օրը մոտենում է,
Նրանց գլխի գալիքը ահա հասնում է»:
36 Եհովան կդատի իր ժողովրդին:+
37 Եվ նա կասի. «Ո՞ւր են ձեր աստվածները՝+
Այն վեմը, որին ապավինեցիք:
Թող հենց իրենք էլ գան ու ձեզ օգնեն,
Թող ձեզ համար ապաստան լինեն:
Ես մահվան եմ մատնում, ես էլ՝ կյանք տալիս,+
Ես խոցում եմ,+ և ես էլ՝ բուժում,+
Ոչ ոք չի կարող փրկել իմ ձեռքից:+
41 Երբ փայլատակող սուրս սրեմ
Եվ ձեռքս բարձրացնեմ դատաստան տեսնելու,+
Իմ հակառակորդներից ես վրեժ կառնեմ,+
Ինձ ատողներին ես կհատուցեմ:
42 Նետերս արյունով կարբենան՝
Մորթվածների, գերիների արյունով,
Սուրս մսով կհագենա՝
Թշնամու առաջնորդների գլուխներով»:
43 Ուրախացե՛ք, ո՛վ ազգեր, նրա ժողովրդի հետ.+
44 Այսպիսով՝ Մովսեսը այս երգի բոլոր խոսքերը ներկայացրեց ժողովրդին+ (Նավեի որդի Օսեան*+ նրա հետ էր): 45 Իսրայելին այս երգի խոսքերը հաղորդելուց հետո 46 Մովսեսն ասաց. «Ձեր սրտում պահեք այս բոլոր խոսքերը,+ որ այսօր հայտնեցի ձեզ որպես նախազգուշացում, որպեսզի ձեր որդիներին պատվիրեք ճշգրտորեն կատարել այս Օրենքի բոլոր խոսքերը:+ 47 Սրանք փուչ խոսքեր չեն. ձեր կյանքն է կախված դրանցից:+ Եթե կատարեք այս խոսքերը, երկար կապրեք այն երկրում, որին տիրանալու համար անցնում եք Հորդանանը»:
48 Նույն օրը Եհովան Մովսեսին ասաց. 49 «Բարձրացիր Աբարիմի շրջանի այս լեռը՝+ Նաբավ լեռը,+ որը գտնվում է Մովաբի երկրում՝ այն տարածքում, որը հանդիպակաց է Երիքովին, և այնտեղից տես Քանանի երկիրը, որը Իսրայելին եմ տալու որպես սեփականություն:+ 50 Այնուհետև քո բարձրացած այդ լեռան վրա դու կմահանաս՝ կմիանաս նախահայրերիդ,* ինչպես որ քո եղբայր Ահարոնը մահացավ Հոր լեռան+ վրա՝ միանալով իր նախահայրերին, 51 քանի որ դուք երկուսդ էլ չհնազանդվեցիք ու չսրբացրիք ինձ իսրայելացիների առաջ+ Ցին անապատում՝ Կադեսի մոտակայքում գտնվող Մերիբայի ջրերի մոտ:+ 52 Դու հեռվից կտեսնես այն երկիրը, որ տալու եմ Իսրայելի ժողովրդին, բայց չես մտնի այնտեղ»:+
33 Ճշմարիտ Աստծու մարդ Մովսեսը իր մահից առաջ օրհնության խոսքեր ուղղեց իսրայելացիներին:+ 2 Նա ասաց.
4 (Մովսեսը օրենք տվեց.
Այն պատկանում է Հակոբի ժողովրդին):*+
6 Ռուբենի մասին Մովսեսն ասաց.
7 Հուդայի մասին ասաց.+
«Ո՛վ Եհովա, լսի՛ր Հուդային,+
Վերադարձրո՛ւ նրան իր ժողովրդին:
Նա իր բազկով պաշտպանում է,* ինչ իրեն է պատկանում.
Օգնի՛ր նրան թշնամու դեմ պայքարում»:+
8 Ղևիի մասին ասաց.+
«Ո՛վ Աստված, թումիմդ և ուրիմդ*+ պատկանում են քեզ նվիրվածին,+
Որին դու Մասսայում ստուգեցիր,+
Մերիբայի ջրերի մոտ հետը վիճեցիր՝+
9 Նրան, ով հայր ու մայր հաշվի չառավ,
Եղբայրների կողմը չբռնեց,+
Ոչ էլ զավակ ճանաչեց,
Որպեսզի քո խոսքը պահի
Եվ քո ուխտը չդրժի:+
11 Ո՛վ Եհովա, օրհնի՛ր նրան՝ տալով զորություն,
Նրա գործերին տուր հավանություն:
Կոտրի՛ր նրա դեմ դուրս եկողների ոտքերը,*
Որ այլևս ոտքի չելնեն նրան ատողները»:
12 Բենիամինի մասին ասաց.+
«Թող Եհովայի սիրելին ապահով բնակվի նրա մոտ:
Նա օրնիբուն իր հովանու տակ նրան կպահի,
Մինչ նա նրա ուսերի վրա կապրի»:
13 Հովսեփի մասին ասաց.+
«Թող Եհովան օրհնի նրա երկիրը+
Երկնքի ճոխ բարիքներով, ցողով,
Ստորգետնյա աղբյուրների ջրերով,+
14 Արևահաս հրաշալի պտուղներով,
Ամենամսյա ընտիր բերքով,+
15 Հինավուրց* լեռների լավագույն բարիքներով,+
Դարավոր բլուրների հրաշալիքներով,
16 Երկրի ընտիր արդյունքներով ու հարստությամբ,+
Փշաթփի մեջ Հայտնվածի բարեհաճությամբ:+
Թող այս օրհնությունները Հովսեփի գլխին թափվեն,
Եղբայրների միջից ընտրվածի գլուխը թող պսակեն:+
17 Նա հուժկու է, ինչպես առաջնեկ ցուլը,
Վայրի ցլի եղջյուրներ են նրա եղջյուրները:
Դրանցով նա հետ կմղի* ժողովուրդներին,
Մինչև աշխարհի ծայրը կքշի բոլորին:
18 Զաբուղոնի մասին ասաց.+
19 Նրանք ժողովուրդներին դեպի լեռը կկանչեն
Եվ այնտեղ անարատությամբ զոհեր կմատուցեն:*
Չէ՞ որ նրանք կվայելեն ծովերի առատ հարստությունը
Եվ ավազներում թաքնված գանձերը»:
20 Գադի մասին ասաց.+
«Գադի սահմանն ընդարձակողը թող օրհնյալ լինի:+
Նա մեկնվել է ինչպես մի առյուծ
Պատրաստ է հոշոտելու թևն ու գլուխը իր զոհի:
21 Առաջինը նա՛ բաժին կընտրի ու կվերցնի լավագույնը՝+
Այն բաժինը, որն օրենք տվողը առանձնացրեց նրա համար:+
Ժողովրդի գլխավորների հետ միավորվելով՝
Նա կհաստատի Եհովայի արդարությունը,
Նրա դատավճիռները կիրագործի Իսրայելի համար»:
22 Դանի մասին ասաց.+
23 Նեփթաղիմի մասին ասաց.+
«Նեփթաղիմը լիուլի կվայելի Եհովայի բարությունը
Եվ նրա առատ օրհնությունը:
Թող նա նվաճի հարավն ու արևմուտքը»:
24 Ասերի մասին ասաց.+
«Ասերը որդիներով է օրհնված:
Թող նա իր եղբայրների բարեհաճությունը վայելի
Եվ թող իր ոտքերը յուղի մեջ թաթախի:
26 Ապա Մովսեսը շարունակեց.
«Ո՛վ Հեսուրուն,+ չկա քո ճշմարիտ Աստծու նման,+
Ով երկնքով գալիս է քեզ օգնության,
Ով ամպերի վրա սլանում է իր վեհությամբ:+
28 Ապահով կբնակվի Իսրայելը,
Անխռով կապրեն Հակոբի սերունդները*
Հացահատիկով ու գինով հարուստ մի երկրում,+
Այնտեղ, ուր երկնքից ցող է կաթում:+
34 Այնուհետև Մովսեսը Մովաբի անապատային հարթավայրից բարձրացավ Նաբավ լեռը՝+ Փասգայի բարձունքը,+ որը հանդիպակաց է Երիքովին:+ Եվ Եհովան նրան ցույց տվեց այդ ամբողջ երկիրը՝ Գաղաադից մինչև Դան,+ 2 Նեփթաղիմի ողջ երկիրը, Եփրեմի ու Մանասեի երկիրը, Հուդայի ողջ երկիրը մինչև արևմտյան ծովը,*+ 3 Նեգևն+ ու Հորդանանի շրջանը,*+ արմավենիների քաղաքի՝ Երիքովի հարթավայրը մինչև Սեգոր:+
4 Հետո Եհովան ասաց նրան. «Ահա այն երկիրը, որի մասին Աբրահամին, Իսահակին ու Հակոբին երդվել եմ՝ ասելով, որ նրանց սերնդին եմ այն տալու»:+ Ես թույլ տվեցի, որ քո աչքով տեսնես այն, բայց դու չես մտնի այնտեղ»:+
5 Դրանից հետո Եհովայի ծառա Մովսեսը մահացավ այդտեղ՝ Մովաբի երկրում, ինչպես որ Եհովան ասել էր:+ 6 Նա* Մովսեսին թաղեց Մովաբի երկրում գտնվող հովտում՝ Բեթ-Փեգորի դիմաց, ու մինչ օրս ոչ ոք չգիտի նրա գերեզմանի տեղը:+ 7 Մովսեսը մահացավ 120 տարեկանում:+ Նրա տեսողությունը չէր թուլացել, և ուժը չէր սպառվել: 8 Իսրայելի ժողովուրդը 30 օր լաց եղավ+ Մովսեսի համար Մովաբի անապատային հարթավայրում: Հետո Մովսեսի համար լացելու և սգալու օրերը վերջացան:
9 Նավեի որդի Հեսուն իմաստությամբ* էր լցվել, երբ Մովսեսն իր ձեռքը դրել էր նրա վրա:+ Եվ իսրայելացիները լսում էին Հեսուին ու անում այն ամենը, ինչ Եհովան պատվիրել էր Մովսեսին:+ 10 Սակայն Իսրայելում այլևս չեղավ Մովսեսի պես մարգարե,+ որի հետ Եհովան այնքան մտերիմ լիներ, որ երես առ երես խոսեր:*+ 11 Մովսեսն արեց Եհովայի հանձնարարած բոլոր զորավոր գործերն ու հրաշքները՝ ուղղված Եգիպտոսի փարավոնի, նրա բոլոր ծառաների ու նրա ողջ երկրի դեմ:+ 12 Նա նաև զորավոր ձեռքով շատ զարմանահրաշ բաներ արեց ողջ Իսրայելի աչքի առաջ:+
Բռց.՝ «Իսրայելի որդիներին»:
Կամ հնարավոր է՝ «Աստարոթում ու Եդրայիում ապրող Օգին՝ Բասանի թագավորին հաղթելուց հետո»:
Ակներևաբար, խոսքը Լիբանանի լեռնաշղթայի մասին է:
Կամ՝ «հեղեղատ»: Բառարանում տես «Հեղեղատ»:
Կամ՝ «ենակիմներին»: Նրանք մեծ ուժի տեր աժդահա մարդիկ էին:
Բռց.՝ «լիովին»:
Բռց.՝ «քո առջև կանգնողը»:
Կամ հնարավոր է՝ «Աստված զորացրել է նրան»:
Կամ՝ «կռվի չհրահրեք նրանց»:
Մովաբի քաղաքներից էր, հավանաբար մայրաքաղաքը:
Կամ՝ «հեղեղատը»: Բառարանում տես «Հեղեղատ»:
Այսինքն՝ Կրետեից:
Կամ՝ «հեղեղատը»: Բառարանում տես «Հեղեղատ»:
Կամ՝ «ծննդաբերության ցավերի պես ցավեր կունենան»:
Կամ՝ «հեղեղատի»: Բառարանում տես «Հեղեղատ»:
Փայտե կամ երկաթե ձող՝ դռան հետևից գցելու և այն փակելու համար:
Կամ՝ «հեղեղատից»: Բառարանում տես «Հեղեղատ»:
Կամ՝ «դագաղը»:
Կամ հնարավոր է՝ «սև բազալտից»:
Պատգարակի չափսերը՝ մոտ 4 × 1,8 մ: Տես հավելված Բ14:
Նշանակում է «Հայիրի վրանաշեն ավաններ»:
Կոչվում է նաև Գալիլեայի ծով, Գեննեսարեթի լիճ և Տիբերիայի ծով:
Այսինքն՝ Մեռյալ ծովը:
Կամ՝ «դատավճիռները»:
Բառարանում տես «Աստվածավախություն»:
Բառարանում տես «Ուխտ»:
Բռց.՝ «Տասը խոսքերը»: Դրանք միասին կոչվում են նաև Տասնաբանյա կամ Դեկալոգ:
Կամ՝ «երկաթ հալելու հնոցից»:
Բռց.՝ «փնտրեք»:
Բառարանում տես «Հոգի»:
Կամ՝ «հեղեղատի»: Բառարանում տես «Հեղեղատ»:
Այսինքն՝ Աղի ծովը՝ Մեռյալ ծովը:
Կամ՝ «Ինձ մարտահրավեր նետելով»: Բռց.՝ «Երեսիս դեմ»:
Կամ՝ «ու թույլ չտաս, որ քեզ ներքաշեն դրանց պաշտամունքի մեջ»:
Կամ՝ «և հայրերի հանցանքների համար, ովքեր ատում են ինձ, պատժում եմ որդիներին մինչև երրորդ և չորրորդ սերունդը»:
Բռց.՝ «մեկնած»:
Կամ՝ «որպեսզի քեզ լավ լինի»:
Բառարանում տես «Շնություն»:
Կամ՝ «Դրացուդ»:
Բռց.՝ «խոսքերը»:
Բռց.՝ «Եհովան՝ մեր Աստվածը, մեկ Եհովա է»:
Կամ՝ «բոլոր կարողություններով»:
Բռց.՝ «որդիների»:
Կամ՝ «կրկնեք ձեր երեխաների համար», «տպավորեք ձեր երեխաների մեջ»:
Կամ՝ «Չամուսնանաք»:
Բառարանում տես «Սուրբ ձող»:
Կամ՝ «թանկագին»:
Բռց.՝ «փրկագնեց»:
Բռց.՝ «իրեն ատողների երեսին»:
Կամ՝ «դատավճիռները»:
Բռց.՝ «կօրհնի արգանդիդ պտուղը»:
Բռց.՝ «թող աչքդ չխնայի»:
Բռց.՝ «քո սրտում ասես»:
Բռց.՝ «մեկնած»:
Կամ հնարավոր է՝ «խուճապի», «սարսափի»:
Բռց.՝ «կայծքարային»:
Կամ՝ «ենակիմների»:
Բռց.՝ «խստապարանոց»:
Կամ՝ «ժողովը հավաքվել էր»:
Բռց.՝ «խստապարանոց»:
Կամ՝ «արկղ»:
Բռց.՝ «Տասը խոսքերը»: Դրանք միասին կոչվում են նաև Տասնաբանյա կամ Դեկալոգ:
Կամ՝ «ժողովը հավաքվել էր»:
Բռց.՝ «Իսրայելի որդիները մեկնեցին»:
Բռց.՝ «կտրե՛ք ձեր սրտի թլիփը»:
Բռց.՝ «մի՛ պնդացրեք ձեր պարանոցը»:
Կամ՝ «անհայր երեխայի»:
Բռց.՝ «ձեր ոտքով ջրում»: Այսինքն՝ գործի դնում ոտքերի ուժը՝ ջրաշարժ անիվ պտտելով կամ ջրատար ուղիներ բացելով ու փակելով:
Բռց.՝ «իմ»:
Բռց.՝ «ես»:
Բռց.՝ «ես»: Վերաբերում է Աստծուն (այս և հաջորդ համարում):
Բռց.՝ «Իմ»:
Բառարանում տես «Հոգի»:
Այսինքն՝ Մեծ ծովը՝ Միջերկրական ծովը:
Բառարանում տես «Սուրբ ձող»:
Բառարանում տես «Տասանորդ»:
Կամ՝ «ինչ ճիշտ է համարում»: Ակներևաբար վերաբերում է պաշտամունքին և զոհաբերություններին:
Բռց.՝ «փրկագնել»:
Կամ՝ «ճակատը»: Բռց.՝ «աչքերի մեջտեղը»:
Կամ՝ «թանկագին»:
Ճագարանման կենդանի, որն ապրում է ժայռոտ տեղերում:
Բռց.՝ «Ամեն երեք տարիների վերջում»:
Կամ՝ «անհայր երեխաները»:
Բռց.՝ «Ամեն յոթ տարիների վերջում»:
Կամ հնարավոր է՝ «պարտքերի հետաձգում»:
Կամ՝ «գրավով պարտք կտաք»:
Բռց.՝ «ձեռքդ փակ»:
Կամ՝ «գրավով պարտք տվեք»:
Բռց.՝ «ձեռքը բաց»:
Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:
Բռց.՝ «սրբագործեք»: Բառարանում տես «Սրբագործել»:
Բռց.՝ «ցլերի առաջնեկներին»:
Տես հավելված Բ15:
Կամ՝ «անհայր երեխաները»:
Կամ՝ «Ժամանակավոր ծածկերի»:
Բառարանում տես «Սուրբ ձող»:
Բռց.՝ «երկնքի ամբողջ զորքի»:
Բռց.՝ «բերանով»:
Կամ՝ «գլանաձև ձեռագրից»:
Բռց.՝ «ժառանգությունը»:
Այսինքն՝ այն վայրը, որը Եհովան ընտրելու էր որպես երկրպագության կենտրոն:
Խոսքը կախարդության միջոցով որևէ մեկի վրա ազդեցություն բանեցնելու, նրան ենթարկեցնելու մասին է:
Կամ՝ «ժողովը հավաքվել էր»:
Կամ՝ «նրա հոգուն»:
Բռց.՝ «Թող ձեր աչքը չխղճա նրան»:
Բռց.՝ «բերանով»:
Բռց.՝ «Թող քո աչքը չխղճա»:
Կամ՝ «հոգու դիմաց՝ հոգի»:
Բռց.՝ «Նրան նվաստացնելուց»:
Բռց.՝ «մեկը՝ սիրելի, մյուսը՝ ատելի»:
Կամ՝ «վերարտադրողական կարողության»:
Բռց.՝ «երկու տեսակի սերմ չցանես»:
Հնարավոր է՝ նկատի ունի ցլի համեմատաբար հլու տեսակ, որին օգտագործում էին գյուղատնտեսության մեջ և բեռներ փոխադրելու համար:
Կամ՝ «կտավից»:
Կամ՝ «հրաժարվի նրանից»:
Կամ՝ «հրաժարվում է նրանից»:
Մոտ 1,1 կգ: Տես հավելված Բ14:
Կամ՝ «մարմնավաճառություն»:
Կամ՝ «հոգի սպաներ»:
Մոտ 570 գ:
Բռց.՝ «չբարձրացնի իր հոր հագուստի փեշը»:
Ըստ ամենայնի, խոսքը անբարո նպատակներով, օրինակ՝ համասեռամոլության համար միտումնավոր ամորձատվելու մասին է:
Այսինքն՝ արտաքնոց:
Տաճարային մարմնավաճառները տղամարդիկ ու կանայք էին, որոնք կեղծ պաշտամունքի մաս կազմող մարմնավաճառությամբ էին զբաղվում:
Բռց.՝ «շան»:
Կամ՝ «մինչև որ կշտանաք»:
Բռց.՝ «ատի նրան»:
Երկու աղացքարերից բաղկացած ձեռնաղաց:
Կամ՝ «կյանքը», «հոգին»:
«Բորոտություն» թարգմանված եբր. բառը լայն իմաստ ունի և կարող է վերաբերել մաշկային տարբեր վարակիչ հիվանդությունների, նաև հագուստի կամ տան պատերի վրա հայտնվող վարակիչ ախտերի:
Կամ՝ «անհայր երեխայի»:
Բռց.՝ «փրկագնեց»:
Խաղողի բերքահավաքից հետո վազերի վրա մնացած մանր ողկույզները հավաքելը:
Նշանակում է «հացահատիկի հասկերը կամնաքարերով տրորել, մանրել»:
Հնարավոր է՝ նկատի ունի ցլի համեմատաբար հլու տեսակ, որին օգտագործում էին գյուղատնտեսության մեջ և բեռներ փոխադրելու համար:
Բռց.՝ «անունը կկրի»:
Կամ՝ «նրա տան անունը»: Բռց.՝ «նրա անունը»:
Բռց.՝ «Թող քո աչքը չխղճա»:
Բռց.՝ «մեկնած»:
Կամ՝ «անհայր երեխային»:
Բռց.՝ «Սուրբ»:
Կամ՝ «թանկագին»:
Կամ՝ «կրով սպիտակեցրեք»:
Այսինքն՝ լանջին կամ ստորոտում:
Այսինքն՝ լանջին կամ ստորոտում:
Թերևս խոսքը ղևտացի քահանաների մասին է:
Կամ՝ «թող այդպես լինի»:
Կամ՝ «անհայր երեխայի»:
Բռց.՝ «կբարձրացնի իր հոր հագուստի փեշը»:
Կամ՝ «անմեղ հոգու արյուն»:
Բռց.՝ «Կօրհնվի ձեր արգանդի պտուղը»:
Բռց.՝ «Օրհնյալ կլինեք մտնելիս և օրհնյալ կլինեք դուրս գալիս»:
Բռց.՝ «Կանիծվի ձեր արգանդի պտուղը»:
Բռց.՝ «Անիծյալ կլինեք մտնելիս և անիծյալ կլինեք դուրս գալիս»:
Բռց.՝ «Ինձ»:
Կամ՝ «տուբերկուլյոզով»:
Բույսերի սնկային հիվանդություն:
Կամ՝ «էկզեմայով»:
Կարող է վերաբերել նաև մտային կուրությանը:
Բռց.՝ «առակ»:
Բռց.՝ «ձեր արգանդի պտուղը»:
Կամ՝ «փորձություններին»:
Բռց.՝ «սիրտ»:
Այսինքն՝ Եհովան է ուխտ կապում խոսողի՝ Մովսեսի միջոցով:
«Գարշելի կուռքեր» թարգմանված եբր. բառը, հնարավոր է, ծագումնաբանորեն կապված է մի բառի հետ, որը նշանակում է «գոմաղբ»: Այն գործածվում է արհամարհանք արտահայտելու համար:
Բռց.՝ «որի սիրտը շեղվի»:
Կամ՝ «օշինդր»:
Բռց.՝ «ոռոգվածին չորի հետ»:
Բռց.՝ «երկնքի»:
Բռց.՝ «կթլփատի»:
Բռց.՝ «հեռու չէ»:
Բռց.՝ «բերանում»:
Կամ՝ «դատավճիռները»:
Բռց.՝ «դուրս գալ ու ներս մտնել»:
Բռց.՝ «Ամեն յոթ տարիների վերջում»:
Կամ՝ «Ժամանակավոր ծածկերի»:
Կամ՝ «հոգևոր պոռնկություն կգործի օտար աստվածների հետ»:
Կամ՝ «որ այն իմ վկան լինի նրանց դեմ»:
Բռց.՝ «ճարպակալեն»:
Կամ՝ «վկա կլինի նրանց համար»:
Բռց.՝ «խստապարանոց»:
Կամ հնարավոր է՝ «մարդկային ցեղին»:
Կամ՝ «ժառանգությունը»:
Բռց.՝ «Կայծքարային ժայռից»:
Բռց.՝ «Ոչխարների ճարպով»:
Այսինքն՝ արու ոչխարներով:
Այսինքն՝ արու այծերով:
Նշանակում է «արդար»: Իսրայելին վերաբերող պատվավոր տիտղոս:
Կամ՝ «Ցասումս»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ հնարավոր է՝ «որ խորհուրդ չի ընդունում»:
Աստիճանաձև դասավորված հողահարթակներ:
Կամ՝ «ձեր լավագույն զոհերը»:
Բռց.՝ «բարձրացնում եմ ձեռքս դեպի երկինք»:
Կամ՝ «քավություն կանի իր ժողովրդի երկրի համար»:
Հեսուի իսկական անունը: Կրճատ ձևն է «Օսեիա» անվան, որը նշանակում է «Յահի կողմից փրկված», «Յահը փրկել է»:
Սա մահը նկարագրող պոետիկ արտահայտություն է:
Կամ՝ «տասնյակ հազարավոր սրբերը»:
Բռց.՝ «ժողովին»:
Նշանակում է «արդար», Իսրայելին վերաբերող պատվավոր տիտղոս:
Կամ՝ «պայքարում է այն բանի համար»:
Բառարանում տես «Ուրիմ և թումիմ»:
Կամ՝ «մեջքը»:
Կամ հնարավոր է՝ «Արևելքի»:
Կամ՝ «կպոզահարի»:
Կամ՝ «տասնյակ հազարավորներն են»:
Բռց.՝ «Ցնծա, Զաբուղո՛ն, քո դուրս գալով»:
Կամ՝ «զոհեր կմատուցեն որպես ճիշտն անող մարդիկ»:
Բռց.՝ «Քո ուժը քո օրերի չափ կլինի»:
Բռց.՝ «Հակոբի աղբյուրը առանձին կլինի»:
Կամ հնարավոր է՝ «բարձր տեղերին»:
Այսինքն՝ Մեծ ծովը՝ Միջերկրական ծովը:
Այսինքն՝ այն տարածքը, որն ընդգրկում է Հորդանանի հովտի ստորին հատվածը մինչև Սեգոր:
Ակներևաբար, խոսքը Աստծու մասին է:
Բռց.՝ «իմաստության ոգով»:
Բռց.՝ «որին Եհովան երես առ երես իմանար»: