ՍԱՂՄՈՍՆԵՐ
ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ
(Սաղմոսներ 1-41)
1 Երջանիկ է նա, ով անօրենների խորհրդին չի հետևում,
Մեղսագործների ճանապարհին ոտք չի դնում+
Եվ ծաղրողների հետ չի նստում,+
2 Այլ Եհովայի օրենքից է ուրախություն ստանում,+
3 Նա նման կլինի առվակների մոտ տնկված ծառի,
Որը պտուղ է տալիս իր ժամանակին,
Որի տերևները երբեք չեն թառամում:
Ինչ էլ այդ մարդն անի, կհաջողվի:+
4 Նույնը չես ասի անօրենների մասին.
Նրանք նման են մղեղի,* որը քշում-տանում է քամին:
5 Դրա համար էլ անօրենները կդատվեն ու արդար չեն համարվի,+
2 Երկրի թագավորները վեր են կացել,
3 Նրանք ասում են. «Եկեք քանդենք նրանց դրած կապանքները,
Եկեք կտրենք մեզ կապող պարանները»:
4 Բայց երկնային գահին Նստողը նրանց վրա կծիծաղի,
Եհովան նրանց կծաղրի:
5 Այդ ժամանակ նրանց հետ բարկությամբ կխոսի,
Իր ցասումով սարսափի մեջ կգցի:
7 Ես կհռչակեմ, թե ինչ է որոշել Եհովան.
8 Խնդրիր ինձ, և ազգերին քեզ կտամ որպես ժառանգություն,
Ողջ երկիրը կտամ որպես սեփականություն:+
10 Ուստի հիմա խելքի եկեք, ո՛վ թագավորներ:
Ականջ դրեք խրատին,* երկրի՛ դատավորներ:
11 Խորին ակնածանքով Եհովային ծառայեք,
Նրա հանդեպ վախ ունենալով՝* ուրախություն վայելեք:
Նրա զայրույթը հանկարծակի է բորբոքվում:
Երջանիկ են բոլոր նրանք, ովքեր նրա մոտ են ապաստան գտնում:
Դավթի երգը, որը նա շարադրեց, երբ փախել էր իր որդուց՝ Աբիսողոմից:+
2 Շատերն ասում են իմ մասին.
«Աստված չի փրկի նրան»:+ (Սելա)*
3 Սակայն դու, Եհո՛վա, իմ վահանն ես,+
Ամեն կողմից ինձ պաշտպանում ես:
Դու ինձ փառավորողն+ ես ու գլուխս բարձրացնողն ես:+
4 Աղաղակելով օգնություն կխնդրեմ Եհովայից,
Նա կպատասխանի ինձ իր սուրբ լեռից:+ (Սելա)
5 Ես կպառկեմ ու հանգիստ կքնեմ,
Երբ զարթնեմ, ապահով կլինեմ.
Չէ՞ որ Եհովան իմ պահապանն է:+
6 Չեմ վախենում հազարավոր թշնամիներից,
Որ պաշարել են ինձ ամեն կողմից:+
7 Եհո՛վա, իմ Աստվա՛ծ, վեր կաց, որ ինձ փրկես:+
Թշնամիներիս ծնոտին դու կհարվածես,
Անօրենների ատամները կփշրես:+
8 Եհո՛վա, դու ես փրկություն տվողը,+
Ժողովուրդդ վայելում է քո օրհնությունը: (Սելա)
Նվագավարին. կատարումը՝ լարային գործիքների նվագակցությամբ: Դավթի երգը:
4 Ո՛վ իմ արդար Աստված,+ երբ քեզ կանչեմ, պատասխանիր,
Նեղության պահին ինձ համար ելք պատրաստիր,
Բարեհաճ եղիր իմ հանդեպ և իմ աղոթքը լսիր:
2 Ո՛վ մարդիկ,* դեռ ինչքա՞ն պիտի պատիվս տրորեք,
Դեռ ինչքա՞ն պիտի փուչ բաներ սիրեք,
Դեռ ինչքա՞ն պիտի ստեր որոնեք: (Սելա)
3 Իմացեք՝ Եհովան հատուկ վերաբերմունք ցույց կտա
Նրա հանդեպ, ով նվիրված է իրեն:*
Եհովան կլսի, երբ կանչեմ իրեն:
4 Եթե բարկանաք, մեղք մի՛ գործեք:+
Անկողնում պառկած՝ ձեր սրտում խոսեք
Եվ լուռ մնացեք: (Սելա)
6 Շատերն ասում են. «Ումի՞ց բարիք կտեսնենք»:
Ո՛վ Եհովա, թող քո բարության լույսը տեսնենք:+
7 Մեծ ուրախությամբ ես լցրել իմ սիրտը,
Ավելի ուրախ եմ, քան առատ ցորեն ու գինի ունեցողները:
Նվագավարին. նեհիլոթի* համար: Դավթի երգը:
5 Ո՛վ Եհովա, ականջ դիր իմ խոսքերին,+
Ուշադրություն դարձրու իմ հառաչանքներին:
2 Իմ Թագավո՛ր և իմ Աստվա՛ծ, ես քեզ եմ աղոթում,
Խնդրում եմ, լսիր օգնության իմ աղաղակը:
3 Ո՛վ Եհովա, առավոտյան դու իմ ձայնը կլսես,+
Առավոտյան քեզ մտահոգությունս կհայտնեմ+
Եվ պատասխանիդ կսպասեմ:
4 Դու անօրենությանը հավանություն տվող Աստված չես,+
Վատ բան անող ոչ մի մարդ չի կարող մտերիմ լինել քեզ հետ:+
5 Ոչ մի գոռոզ քո առաջ տեղ չունի,
Դու ատում ես բոլոր չարագործներին:+
6 Դու կկործանես սուտ խոսողներին:+
Արյուն թափող և խաբեբա մարդը զզվելի է Եհովային:+
7 Իսկ ես քո հավատարիմ սիրո*+ շնորհիվ քո տուն կմտնեմ,+
Դեպի քո սուրբ տաճարը* կշրջվեմ
Եվ քո հանդեպ ակնածալից վախով լցված՝ կխոնարհվեմ:+
8 Ո՛վ Եհովա, առաջնորդիր ինձ քո արդար ուղիներով՝
Թշնամիներից ինձ պաշտպանելով,
Օգնիր՝ քո ճանապարհով քայլեմ ու չսայթաքեմ:+
9 Նրանց ոչ մի ասածը վստահելի չէ,
Նրանց սիրտը լի է չարությամբ,
Նրանց բերանը բաց գերեզման է,
10 Աստված մեղավոր կճանաչի նրանց,
Իրենց իսկ ծրագրերը նրանց անկման կտանեն:+
Բազում հանցանքների համար քշիր նրանց,
Չէ՞ որ ապստամբել են քո դեմ:
11 Բայց քեզ մոտ ապաստան գտնող բոլոր մարդիկ ուրախ կլինեն,+
Ամեն ժամանակ ցնծագին կերգեն:
Չես թողնի՝ չարերը նրանց մոտենան,
Անունդ սիրողները քեզնով կցնծան:
Նվագավարին. կատարումը՝ լարային գործիքների նվագակցությամբ, լարվածքը՝ ըստ շեմինիթի:* Դավթի երգը:
6 Ո՛վ Եհովա, ինձ բարկությամբ մի՛ խրատիր
Եվ ցասումով ինձ մի՛ ուղղիր:+
2 Ո՛վ Եհովա, բարեհաճ* եղիր իմ հանդեպ. ես ուժասպառ եմ լինում,
Բուժիր ինձ, Եհո՛վա,+ ոսկրերիս միջով սարսուռ է անցնում:
6 Հառաչանքներիցս հալումաշ եմ լինում,+
Ողջ գիշեր անկողինս արտասուքով եմ ողողում
Եվ այն իմ արցունքներով թրջում:+
8 Ո՛վ չարագործներ, հեռացեք ինձնից,
Եհովան կլսի իմ հեկեկանքը:+
9 Եհովան կլսի իմ աղաչանքը,+
Եհովան կընդունի իմ աղոթքը:
10 Բոլոր թշնամիներս ամոթով կմնան ու կսարսափեն,
Անսպասելի խայտառակ կլինեն ու կնահանջեն:+
Դավթի ողբերգը, որը նա ուղղեց Եհովային, երբ լսեց բենիամինցի Քուշի խոսքերը:
7 Ո՜վ Եհովա, իմ Աստվա՛ծ, քեզ մոտ եմ ապաստան փնտրում:+
Փրկիր ինձ բոլոր հալածողներից, ազատիր ինձ նրանցից:+
2 Եթե փրկող չլինի, նրանք առյուծի պես ինձ կհոշոտեն,+
Ինձ քարշ կտան կտանեն:
3 Ո՜վ Եհովա, իմ Աստվա՛ծ, եթե ես ինչ-որ բանում մեղավոր եմ,
Եթե անարդար մի բան եմ արել,
4 Եթե ինձ լավություն անողին վատություն եմ արել,+
Եթե առանց պատճառի եմ թշնամուս կողոպտել,*
5 Ուրեմն թող թշնամին հետապնդի ինձ ու վրա հասնի,
Թող տապալի գետնին ու ինձ* ճզմի,
Թող փառքս հողի ու փոշու մեջ թաղի: (Սելա)
6 Բարկությամբ ոտքի ել, ո՛վ Եհովա,
Կատաղի թշնամիներիս դեմ կանգնիր,+
Վեր կաց, ինձ օգնիր,
Քո հրամանով արդարություն հաստատիր:+
7 Թող ազգերը քեզ շրջապատեն,
Դու երկնքից գործիր նրանց դեմ:
8 Ժողովուրդների դատավճիռը կկայացնի Եհովան:+
Դատիր ինձ, ո՛վ Եհովա, իմ անարատության,
Իմ արդար գործերի հիման վրա:+
9 Խնդրում եմ, անօրենների չար գործերին վերջ դիր,
Իսկ արդարներին ապահով պահիր.+
13 Նախապատրաստում է մահաբեր զենքերը
Եվ պատրաստ է արձակելու իր կրակոտ նետերը:+
14 Նայիր այդ մեկին, որ չարությամբ է հղի,
Նա չարիք է հղացել և ստեր է ծնում:+
15 Նա մի խոր փոս է փորում,
Բայց իր փորած փոսի մեջ հենց ինքն է ընկնում:+
16 Նրա արած չարիքը իր գլխին է գալու,+
Նրա դաժան բռունցքը իր իսկ գագաթին է իջնելու:
Նվագավարին: Գիթթիթ:* Դավթի երգը:
8 Ո՜վ Եհովա, մեր Տե՛ր, ի՜նչ փառահեղ է անունդ ողջ երկրով մեկ,
2 Երեխաների ու մանուկների+ բերանով ցույց տվեցիր զորավոր լինելդ,
Որ լռեցնես հակառակորդներիդ և վրիժառու թշնամիներիդ:
3 Երբ նայում եմ երկնքին՝ քո ձեռքի* գործին,
Քո ստեղծած լուսնին ու աստղերին,+
4 Մտածում եմ՝ ի՞նչ է մահկանացու մարդը, որ հիշում ես նրան,
Ի՞նչ է մարդու որդին, որ հոգ ես տանում նրան:+
5 Աստվածանման էակներից* նրան փոքր-ինչ ցածրացրիր,
Փառքով ու վայելչությամբ պսակեցիր:
6 Քո ձեռքի գործերը նրա իշխանությանն ես հանձնել,+
Ամեն ինչ նրա ոտքերի տակ ես դրել.
7 Բոլոր հոտերն ու նախիրները,
Բոլոր վայրի կենդանիները,+
8 Երկնքի թռչուններն ու ծովի ձկները,
Ծովերում ապրող բոլոր արարածները:
9 Ո՜վ Եհովա, մեր Տե՛ր, ի՜նչ փառահեղ է անունդ ողջ երկրով մեկ:
Նվագավարին: Մութ-լաբբեն:* Դավթի երգը:
א [Ալեֆ]*
9 Ո՜վ Եհովա, ամբողջ սրտով քեզ կգովաբանեմ,
Քո բոլոր զարմանահրաշ գործերի մասին կպատմեմ:+
ב [Բեթ]
3 Նահանջի ճամփան բռնած թշնամիներս+
Քո առաջ կընկնեն ու կկործանվեն:
4 Չէ՞ որ դու պաշտպանում ես ինձ իմ արդար դատում,
Դու նստած ես քո գահին և արդարությամբ ես դատում:+
ג [Գիմել]
5 Դու սաստեցիր ազգերին,+ անօրեններին կործանեցիր:
Ընդմիշտ ու հավիտյան նրանց անունը ջնջեցիր:
ה [Հե]
ו [Վավ]
10 Անունդ իմացողները* իրենց հույսը քեզ վրա կդնեն:+
Եհո՛վա, դու երբեք չես լքի նրանց, ովքեր քեզ կապավինեն:*+
ז [Զային]
11 Գովերգեք Եհովային՝ Սիոնում բնակվողին,
Ժողովուրդներին պատմեք նրա գործերի մասին:+
ח [Խեթ]
13 Ո՛վ Եհովա, դու, որ մահվան դռնից հետ ես բերում ինձ,+
Տես՝ ինչպես եմ տառապում ինձ ատողների ձեռքից,
Եվ իմ հանդեպ բարեհաճ եղիր,
14 Որ Սիոն քաղաքի* դարպասների մոտ
Գովելի գործերիդ մասին հռչակեմ+
Եվ քո փրկարար գործերով հրճվեմ:+
ט [Տեթ]
16 Եհովան հայտնի է իր արած դատաստաններով:+
Անօրենը ծուղակն է ընկնում իր իսկ հնարքներով:+
Հիգգայոն:* (Սելա)
י [Յոդ]
17 Գերեզման* կգնան անօրենները,
Աստծուն մոռացած բոլոր ազգերը:
כ [Կաֆ]
19 Գործիր, Եհո՛վա, ազգերին ենթարկիր դատաստանի,+
Մի՛ թող մարդն իրեն քեզնից զորավոր կարծի:
20 Ահուդողի մեջ գցիր նրանց, Եհո՛վա,+
Թող ազգերն իմանան, որ մահկանացու մարդ են միայն: (Սելա)
ל [Լամեդ]*
10 Ո՜վ Եհովա, ինչո՞ւ ես հեռու մնում,
Մեր նեղության օրը ինչո՞ւ ես թաքնվում:+
נ [Նուն]
Նա անարգում է Եհովային:
4 Անօրենը գոռոզամիտ է, Աստծուն չի փնտրում:
«Աստված չկա»,– այսպես է միշտ մտածում:+
5 Նա բարգավաճում է իր գործերում:+
Բայց օրենքներիդ, ո՛վ Աստված, իր խելքը չի հասնում:+
Նա ծաղրում է իր բոլոր թշնամիներին
6 Եվ մտքում ասում. «Ոչ ոք ինձ վայր չի գցի,
Սերունդներ էլ անցնեն, երբեք աղետ չեմ տեսնի»:+
פ [Պե]
8 Գյուղերի մոտ նա դարան է մտնում,
Իր թաքստոցից անմեղին սպանում:+
ע [Ային]
Նրա աչքերը խեղճ զոհ են փնտրում:+
9 Դարանամուտ է լինում, ինչպես առյուծը՝ որջում,*+
Սպասում է, որ բռնի անպաշտպան մարդուն,
Անօգնականին իր ցանցն է գցում:+
10 Ջախջախված ու տապալված է զոհը:
Անօրենի ճանկն են ընկնում թշվառները:
11 Նա իր մտքում ասում է. «Աստված իմ արածները չի հիշում:+
Երեսը շրջել է ու ոչինչ չի նկատում»:+
ק [Կոֆ]
13 Ինչո՞ւ է անօրենն անհարգալից վերաբերվում Աստծուն:
«Դու հաշիվ չես պահանջի ինձնից»,– ասում է նա իր մտքում:
ר [Ռեշ]
14 Բայց վիշտն ու ցավը քո աչքից չեն վրիպում,
Տեսնում ես ամեն ինչ ու քայլեր ձեռնարկում:+
ש [Շին]
15 Կոտրիր անօրենի ու չարագործի բազուկը,+
Որ ինչքան էլ փնտրես, նրա չար գործերն այլևս չգտնես:
16 Եհովան Թագավոր է հավիտյանս հավիտենից:+
Ազգերը* բնաջնջվել են երկրի երեսից:+
ת [Տավ]
18 Արդարություն կհաստատես հօգուտ որբի և ընկճվածի,+
Որ ոչ մի մահկանացու հողեղեն մարդ այլևս նրանց չվախեցնի:+
Նվագավարին: Դավթի երգը:
11 Եհովայի մոտ եմ ապաստան գտել:+
Ուրեմն ինչպե՞ս եք հանդգնում ասել.
«Դեպի լեռները թռիր ինչպես մի թռչուն»:
2 Տես՝ ինչպես են անօրեններն իրենց աղեղը ճկում
Եվ նետը աղեղի լարի վրա դնում,
Որ ազնվասիրտ մարդկանց հարվածեն խավարում:
3 Երբ խարխլվում են հասարակության հիմնական արժեքները,*
Ի՞նչ կարող են անել արդարները:
Նրա աչքերը տեսնում են,
Մարդկանց ուշադիր զննում են:+
5 Եհովան քննում է թե՛ արդարին, թե՛ անօրենին.+
Նա* ատում է բռնություն սիրողին:+
6 Անօրենների համար ծուղակներ* է դնելու,
Նրանց վրա կրակ ու ծծումբ+ է տեղալու,
Նրանց բաժինը* տոթակեզ քամին է լինելու:
7 Եհովան արդար է,+ սիրում է արդար գործերը:+
Ազնվասիրտ մարդիկ կունենան նրա հավանությունը:*+
Նվագավարին. լարվածքը՝ ըստ շեմինիթի:* Դավթի երգը:
12 Փրկիր ինձ, ո՛վ Եհովա, նվիրված մարդ չի մնացել,
Հավատարիմները վերացել են:
3 Եհովան կփակի շողոքորթ բերանները
Եվ կկտրի մեծախոս լեզուները:+
4 Նրանք ասում են. «Մեր լեզվով հաղթելու ենք:
Մենք խոսում ենք, ինչ ուզում ենք:
Ո՞վ կարող է մեզ թելադրել»:+
Նրանց արհամարհողների* ձեռքից նրանց կփրկեմ»:
7 Ո՛վ Եհովա, դու նրանց կպահպանես,+
Ամեն մեկին հավիտյան այս սերնդից կպաշտպանես:
Նվագավարին: Դավթի երգը:
13 Դեռ ինչքա՞ն ես ինձ մոռացության մատնելու:
Մի՞թե հավիտյան, ո՜վ Եհովա:
Դեռ ինչքա՞ն ես ինձնից թաքնվելու:*+
2 Դեռ ինչքա՞ն եմ մտատանջվելու
Եվ օրեր շարունակ սրտումս վիշտ ունենալու:
Դեռ ինչքա՞ն է թշնամիս հաղթանակ տանելու:+
3 Ո՜վ Եհովա, իմ Աստվա՛ծ, նայիր ինձ և պատասխան տուր,
Վերադարձրու աչքերիս փայլը, որ չննջեմ մահվան քնով,
4 Որ թշնամիս չասի. «Ես հաղթեցի նրան»:
Մի՛ թող՝ ընկնեմ, որ հակառակորդներս չուրախանան:+
6 Ես Եհովային կգովերգեմ,
Որովհետև նա ինձ վարձատրեց առատորեն:+
Նվագավարին: Դավթի երգը:
14 Հիմարներն ասում են իրենց սրտում.
«Եհովա գոյություն չունի»:+
Նրանց գործերը կեղտոտ են, և արարքները՝ նողկալի:
Չկա մեկը, որ բարին անի:+
2 Եհովան երկնքից նայում է մարդկանց որդիներին,
Որ տեսնի՝ հասկացողություն ունեցող մեկը կգտնվի՞,
Կա՞ մեկը, որ Եհովային փնտրի:+
3 Բայց բոլորն էլ ճանապարհից շեղվել են,+
Բոլորն էլ ապականվել են:
Բարին անող չկա,
Գեթ մեկն էլ չկա:
4 Ի՞նչ է, մեղսագործները ոչինչ չե՞ն հասկանում,
Որ հացի պես խժռում են իմ ժողովրդին:
Նրանք աղոթք չեն ուղղում Եհովային:
6 Դուք, մեղսագործնե՛ր, փորձում եք խափանել խեղճի ծրագրերը,
Բայց Եհովան է նրա ապաստանը:+
7 Երանի՜ Իսրայելի համար փրկություն գար Սիոնից:+
Եվ երբ Եհովան իր ժողովրդին վերադարձնի գերությունից,
Թող որ Հակոբն ուրախանա, թող Իսրայելը ցնծա:
Դավթի երգը:
15 Եհո՛վա, ո՞վ կարող է քո վրանում հյուր լինել:
Ո՞վ կարող է քո սուրբ լեռան վրա բնակվել:+
4 Նա մերժում է անարժաններին,+
Բայց պատվում է Եհովայից վախեցողներին:
Նա չի դրժում իր խոստումը,
Թեկուզ այն ի վնաս իրեն լինի:+
Այսպես վարվողը երբեք չի սասանվի:+
Դավթի երգը:*
16 Պաշտպանիր ինձ, ո՜վ Աստված.
Ես քեզ մոտ եմ գտել ապաստան:+
2 Եհովային ասացի. «Ո՜վ Եհովա,
Իմ կյանքում ամեն բարիք քեզնից է,
3 Եվ երկրի վրա ապրող մարդիկ, ովքեր մաքուր են,
Ովքեր պատվի են արժանի, իմ ուրախությունն են»:+
4 Իսկ ովքեր ուրիշ աստվածների հետևից են վազում,+
Իրենց բազում ցավերով են խոցում:
Ես նրանց հետ արյունախառն ըմպելիքի ընծաներ չեմ մատուցի,
Եվ այդ աստվածների անունները իմ շուրթերից չեն հնչի:+
5 Եհովան է իմ բաժինը, ինձ հասանելիքն+ ու իմ օրհնության բաժակը:+
Իմ Աստվա՛ծ, դու պահպանում ես իմ ժառանգությունը:
6 Ինձ բաժին ընկածը հաճելի է ինձ,
Ես գոհ եմ իմ ժառանգությունից:+
7 Կգովերգեմ Եհովային, ով ինձ խորհուրդ է տալիս,+
8 Եհովային միշտ իմ մտքում* եմ պահում:+
Նա իմ աջ կողմում է. ես երբեք չեմ սասանվի:+
11 Դու ինձ ցույց ես տալիս կյանքի ճանապարհը:+
Քեզ մոտ լինելը մեծ ուրախություն է,+
Քո աջ կողմում լինելը հավերժ երջանկություն է:
Դավթի աղոթքը:
17 Ո՜վ Եհովա, լսիր աղերսանքս և արդարություն հաստատիր,
Ուշադրություն դարձրու օգնության աղաղակիս
Եվ ականջ դիր անկեղծ աղոթքիս:+
2 Արդար դատավճիռ կայացրու հօգուտ ինձ,+
Թող քո աչքերը ճիշտը տեսնեն:
3 Դու քննել ես սիրտս ու գիշերով ստուգել ես ինձ,+
Զտել ես ինձ ու պարզել,+
Որ ոչ մի վատ բան ես չեմ մտադրել,
Իմ խոսքերով հանցանք չեմ գործել:
4 Անկախ նրանից՝ մարդիկ ինչ են անում,
Ես քո խոսքերի համաձայն եմ վարվում
Եվ կողոպտիչների բռնած ուղով չեմ գնում:+
5 Օգնիր՝ քո ճանապարհին մնամ,
Որ հանկարծ չսայթաքեմ:+
6 Ո՜վ Աստված, ես օգնության եմ կանչում քեզ,
Քանի որ գիտեմ՝ դու ինձ կպատասխանես:+
Կռացիր ու լսիր ինձ,* ականջ դիր խոսքերիս:+
7 Զարմանահրաշ գործերով ցույց տուր հավատարիմ սերդ:+
Դու փրկում ես զորավոր* ձեռքիդ տակ ապաստան փնտրողներին՝
Քո դեմ ըմբոստացողներից փախչողներին:
8 Աչքիդ բիբի պես պահպանիր ինձ,+
Թևերիդ հովանու տակ պատսպարիր ինձ,+
9 Պաշտպանիր ինձ վրա հարձակվող անօրեններից՝
Ինձ շրջապատող մահաբեր թշնամիներից:+
10 Նրանք անզգա են դարձել,*
Գոռոզությամբ են խոսում:
11 Հիմա նրանք մեզ պաշարել են,+
Առիթ են փնտրում, որ մեզ տապալեն:
12 Թշնամին նման է առյուծի, որ զոհին հոշոտել է ուզում,
Մի առյուծի, որ դարան է մտնում իր թաքստոցում:
14 Եհո՛վա, փրկիր ինձ քո բազկով
Այս աշխարհի* մարդկանցից, որ ապրում են միայն ներկայով,+
Ում դու կշտացնում ես քո տված բարիքներով,+
Եվ ովքեր ժառանգություն են թողնում իրենց բազում զավակներին:
15 Իսկ ես քո հավանությունը կստանամ* իմ արդարությամբ
Նվագավարին: Եհովայի ծառա Դավթի երգը: Այս երգի խոսքերը նա ուղղեց Եհովային, երբ Եհովան ազատեց նրան բոլոր թշնամիների և Սավուղի ձեռքից:+
18 Ջերմորեն սիրում եմ քեզ, ո՜վ Եհովա, իմ զորությո՛ւն:+
2 Եհովան իմ վեմն է, իմ ամրոցը, նա է ինձ փրկում:+
Իմ Աստվածը իմ ժայռն է.+ նրա մոտ եմ ես ապաստանում:
Իմ վահանն է նա, իմ հզոր փրկիչը,* իմ ապահով ապաստանը:+
3 Եհովային եմ կանչում օգնության՝
Նրան, ով արժանի է գովաբանության.
Նա ինձ կփրկի իմ թշնամիներից:+
6 Իմ նեղության մեջ ես Եհովային կանչեցի,
Օգնության աղաղակով շարունակ իմ Աստծուն դիմեցի:
9 Նա խոնարհեցրեց երկինքը, երբ իջնում էր:+
Նրա ոտքերի տակ թանձր խավար էր:+
12 Նրա շուրջը պայծառ լույսեր փայլատակեցին,
Եվ ամպերից կարկուտ ու թեժ ածուխներ տեղացին:
16 Բարձունքից նա իր ձեռքը մեկնեց,
Բռնեց ինձ ու խոր ջրերից դուրս հանեց:+
18 Իմ նեղության օրը նրանք իմ դեմ դուրս եկան,+
Բայց Եհովան աջակից եղավ ինձ:
20 Եհովան ինձ վարձատրում է իմ արդարության համար,+
Վարձահատույց է լինում իմ անմեղության* համար,+
21 Որովհետև Եհովայի ճանապարհներից ես չեմ հեռացել,
Չարիք չեմ գործել՝ իմ Աստծուն չեմ թողել:
22 Մտքումս պահում եմ նրա բոլոր օրենքները,
Ես չեմ անտեսի նրա կանոնները:
25 Նվիրվածի հետ դու նվիրվածությամբ ես վարվում,+
Անարատ մարդու հետ՝ անարատությամբ,+
26 Մաքուրի հետ մաքուր ես,+
Իսկ խարդախի հետ՝ խորագետ:+
28 Ո՛վ Եհովա, դու ես վառում իմ ճրագը,
Իմ Աստվածն է լուսավորում ինձ շրջապատող խավարը:+
29 Քո օգնությամբ կարող եմ հրոսակախմբի* դեմ կռվել:+
Աստծու զորությամբ կարող եմ պարիսպ մագլցել:+
Իր մոտ ապաստանողների համար նա վահան է:+
33 Ոտքերս եղնիկի ոտքերի պես է դարձնում,
Զառիթափ բարձունքի վրա ինձ հաստատուն կանգնեցնում:+
34 Ձեռքերս մարզում է, որ կարողանամ պատերազմել,
Բազուկներս կարող են պղնձե աղեղ ծռել:
35 Քո փրկարար վահանով դու ինձ պաշտպանում ես,+
Զորավոր* ձեռքով ինձ աջակցում ես,
Քո խոնարհությամբ ինձ բարձրացնում ես:+
36 Դու ընդարձակում ես ճանապարհը ոտքերիս,
Այնպես որ ես չեմ սայթաքի քայլելիս:+
37 Թշնամիներիս կհետապնդեմ ու վրա կհասնեմ
Եվ հետ չեմ դառնա, մինչև որ նրանք չբնաջնջվեն:
38 Նրանց այնպես կջախջախեմ, որ էլ ոտքի չկանգնեն.+
Նրանք իմ ոտքերի տակ կընկնեն:
39 Կռվի համար ինձ զորությամբ կզինես,
Իմ ոսոխներին ոտքերիս տակ կգցես:+
41 Նրանք աղաղակում են օգնության համար, բայց փրկող չկա:
Նույնիսկ Եհովային են կանչում, բայց նա չի պատասխանում:
42 Ես նրանց հողմացրիվ փոշի կդարձնեմ,
Փողոցի ցեխի պես նրանց դուրս կշպրտեմ:
Ժողովուրդը, որին չեմ ճանաչել, կծառայի ինձ:+
44 Հենց միայն լսելով իմ մասին՝ օտարազգիները ինձ կենթարկվեն
Եվ իմ առաջ ստրկաբար կխոնարհվեն:+
45 Նրանք իրենց քաջությունը կկորցնեն*
Եվ դողալով իրենց ամրոցներից դուրս կելնեն:
46 Կենդանի Աստված է Եհովան:
47 Ճշմարիտ Աստված ինձ համար վրեժխնդիր է լինում,+
Ժողովուրդներին ինձ է հպատակեցնում
48 Եվ փրկում է ինձ իմ կատաղի թշնամիներից:
Դու ինձ վեր ես հանում, որ հարձակվողները չհասնեն ինձ,+
Եվ ազատում ես բռնարար մարդու ձեռքից:
50 Նա մեծ հաղթանակներով* փրկում է իր թագավորին,+
Հավատարիմ սիրով է սիրում իր օծյալին՝+
Դավթին ու նրա սերնդին հավիտյան:+
Նվագավարին: Դավթի երգը:
2 Ամեն օր նրանցից գովասանքի խոսքեր են բխում,
Ամեն գիշեր նրանք Աստծու մասին գիտելիքներ են հայտնում:
3 Անխոս ու անբարբառ են պատմում,
Նրանցից ձայն չի լսվում:
Արևի համար Աստված վրան կանգնեցրեց երկնքում.
5 Այն դուրս է գալիս,
Ինչպես փեսան՝ ամուսնական ննջարանից,
Եվ զորավոր մարդու պես՝ հրճվանքով վազում է իր ուղին:
6 Այն դուրս է գալիս երկնքի մի ծայրից
Եվ իր պտույտն ավարտում մյուս ծայրում:+
Ոչինչ չի ծածկվում նրա ջերմությունից:
7 Եհովայի օրենքը կատարյալ է,+ վերականգնում է մարդու ուժերը:+
Եհովայի սովորեցրածը* վստահարժան է,+ անփորձին իմաստուն է դարձնում:+
8 Եհովայի հրահանգները արդար են, ուրախացնում են սիրտը,+
Եհովայի պատվիրանները անարատ են, լուսավորում են աչքերը:+
9 Եհովայի հանդեպ վախը+ մաքուր է,* այն հարատև է:
Եհովայի վճիռները ճիշտ են, լիովին արդարացի:+
10 Այս բոլորը ավելի ցանկալի են, քան ոսկին,
Քան մեծաքանակ զտված ոսկին,+
Եվ ավելի քաղցր են, քան մեղրը,
Քան մեղրամոմից ծորացող մեղրը:+
12 Ո՞վ կարող է նկատել իր բոլոր սխալները:+
Ներիր իմ չգիտակցված մեղքերը:
Նվագավարին: Դավթի երգը:
20 Թող քո* նեղ օրում Եհովան աղոթքիդ պատասխանի,
Թող Հակոբի Աստծու անունը քեզ համար պաշտպանություն լինի:+
3 Թող հիշի քո բոլոր ընծաները
Եվ հավանությամբ ընդունի քո ողջակեզը: (Սելա)
4 Թող տա քեզ քո սրտի ուզածը+
Եվ հաջողեցնի քո մտադրությունները:
Թող Եհովան կատարի քո բոլոր խնդրանքները:
6 Հիմա գիտեմ, որ իր օծյալին փրկում է Եհովան,+
Իր սուրբ երկնքից պատասխանում է նրան,
7 Ոմանք իրենց կառքերին են ապավինում,
Ոմանք էլ իրենց ձիերի վրա են հույս դնում,+
Բայց մենք մեր Աստծու՝ Եհովայի անունն ենք կանչում:+
8 Այդ մարդիկ ջախջախվել են ու ընկել,
Իսկ մենք ոտքի ենք ելել և ամուր կանգնել:+
9 Ո՛վ Եհովա, թագավորին փրկիր+
Եվ այն օրը, երբ քեզ օգնության կանչենք, մեզ պատասխանիր:+
Նվագավարին: Դավթի երգը:
2 Դու տվել ես նրան իր սրտի ուզածը+
Եվ չես մերժել նրա շուրթերից հնչած խնդրանքը: (Սելա)
4 Նա քեզնից կյանք խնդրեց, և դու տվեցիր,+
Երկար կյանք, այո՛, հավերժ կյանք նրան տվեցիր:
5 Քո փրկարար գործերով դու նրան մեծ փառք ես բերում,+
Պատիվ ու վայելչություն ես նրան շնորհում:
8 Ձեռքդ կհասնի քո բոլոր թշնամիներին,
Զորավոր* ձեռքով կբռնես քեզ ատողներին:
9 Երբ գա նշանակված ժամը,
Եվ նրանց ուշադրություն դարձնես,
Նրանց կկործանես ասես այրվող հնոցի մեջ:
Եհովայի բարկությունը նրանց կսպառի,
Եվ կրակը նրանց կլափի:+
10 Դու կոչնչացնես նրանց զավակներին* երկրի երեսից,
Կվերացնես նրանց սերունդը մարդկանց միջից,
11 Որովհետև նրանք մտադրվել են քո դեմ չարիք գործել,+
Դավեր են նյութել, բայց հաջողության չեն կարող հասնել:+
12 Աղեղդ նրանց վրա կուղղես
Ու նրանց փախուստի կմատնես:+
13 Եհո՛վա, ցույց տուր քո զորությունը:
Մենք կգովերգենք* քո հզոր ուժը:
Նվագավարին: «Եղնիկը՝ լուսաբացին» երգի մեղեդիով:* Դավթի երգը:
22 Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ ես ինձ թողել:+
Ինչո՞ւ ես քեզ հեռու պահում ու ինձ չես փրկում,
Ցավատանջ աղաղակներս չես լսում:+
6 Իսկ ինձ մարդիկ ծաղրում են,
Ժողովուրդն ինձ արհամարհում է,
Ասես ոչ թե մարդ եմ, այլ պարզապես մի որդ եմ:+
8 «Հույսը Եհովայի վրա էր դրել, դե թող Նա ազատի նրան:
Թե այդքան թանկ է Իր համար, թող փրկի նրան»:+
9 Դու էիր, որ իմ մոր արգանդից ինձ լույս աշխարհ բերեցիր,+
Երբ դեռ մորս կրծքով էի սնվում, ինձ ապահով պահեցիր:
10 Ծնվածս օրվանից քո հոգածությանն եմ հանձնված,
Մորս արգանդում իմ եղած ժամանակից դու ես իմ Աստվածը:
12 Բազում թշնամիներս ցլերի պես ինձ շրջապատել են.+
Բասանի զորեղ ցլերի պես ինձ պաշարել են:+
14 Ուժերս ջրերի պես դատարկվել-սպառվել են,
Բոլոր ոսկորներս հոդախախտվել են,
Սիրտս կրծքիս տակ մոմի պես հալվել է:+
Դու ինձ մահվան փոսն ես հասցրել:+
16 Շներն ինձ շրջապատել են,+
Չարագործների ոհմակը ինձ իր օղակի մեջ է սեղմել,+
Առյուծի պես նրանք ձեռքերիս ու ոտքերիս վրա են հարձակվել:+
17 Բոլոր ոսկորներս կարող եմ հաշվել:+
Թշնամիներս ինձ են նայում, աչքերը վրաս են հառել:
19 Բայց դու, ո՛վ Եհովա, քեզ հեռու մի՛ պահիր:+
Իմ զորության աղբյուրն ես. ինձ օգնության շտապիր:+
21 Ազատիր ինձ առյուծի երախից,+
Վայրի ցլերի եղջյուրներից:
Պատասխանիր ու փրկիր ինձ:
23 Եհովայից վախեցողնե՛ր, գովաբանեք նրան,
Հակոբի բոլո՛ր սերունդներ, փառաբանեք նրան,+
Իսրայելի բոլո՛ր սերունդներ, ակնածանքով վերաբերվեք նրան,
24 Որովհետև նա տառապյալին չարհամարհեց,
Նրա տանջանքների վրա աչք չփակեց,+
Նրանից երես չթեքեց+
Եվ նրա օգնության կանչը լսեց:+
25 Մեծ ժողովում քեզ կգովաբանեմ,+
Քեզնից վախեցողների առաջ երդումներս կկատարեմ:
Թող նրանք վայելեն կյանքը հավիտյան:
27 Եհովային կհիշեն երկրի բոլոր ծայրերում ապրողները
Ու հետ կդառնան դեպի նա:
Նրա առաջ կխոնարհվեն ազգերի բոլոր տոհմերը:+
28 Չէ՞ որ Եհովայինն է թագավորական իշխանությունը,+
Եվ նա է ազգերին տիրողը:
29 Երկրի բոլոր հարուստները* կուտեն-կխմեն
Ու նրա առաջ կխոնարհվեն:
Նրա առաջ ծնկի կգան բոլորը, ովքեր դառնալու են դեպի հողը.
Ոչ ոք չի կարող պահպանել իր կյանքը:
30 Նրանց սերունդները կծառայեն Եհովային,
Գալիք սերնդին կպատմվի նրա մասին:
31 Այն մարդկանց, որ դեռ պետք է ծնվեն,
Նրա արդարության մասին կպատմեն,
Կպատմեն՝ ինչեր է նա արել:
Դավթի երգը:
23 Եհովան իմ Հովիվն է:+
Ես ոչ մի բանի պակաս չեմ ունենա:+
4 Ու թեև թանձր խավարով պատված հովտով եմ անցնում,+
Ոչ մի բանից ես չեմ վախենում,+
Որովհետև դու ինձ հետ ես,+
Քո գավազանն ու ցուպը ինձ ապահովություն են տալիս:*
Բաժակս բերնեբերան լցրել ես:+
6 Վստահ եմ, որ բարությունդ ու հավատարիմ սերդ
Ինձ կուղեկցեն իմ ողջ կյանքում,+
Եվ ես, Եհո՛վա, կբնակվեմ քո տանը կյանքիս բոլոր օրերում:+
Դավթի երգը:
24 Եհովայինն են երկիրը և դրա վրա եղած ամեն ինչ,+
Նրանն են աշխարհը և այնտեղ ապրողները:
2 Նա է երկրի հիմքերը գցել ծովերի վրա,+
Այն հաստատել գետերի վրա:
3 Ո՞վ է կարող Եհովայի լեռը բարձրանալ,+
Ո՞վ է կարող նրա սուրբ վայրում կանգնել:
4 «Նա, ում ձեռքերն անմեղ են, և սիրտը՝ մաքուր,+
Նա, ով Իմ անունով* սուտ երդում չի տվել,
Ով խաբեությամբ չի երդվել»:+
6 Այսպիսին է Աստծուն փնտրող սերունդը,
Քո բարեհաճությունը* փնտրող սերունդը, ո՛վ Հակոբի Աստված: (Սելա)
8 Ո՞վ է փառավոր Արքան:
10 Ո՞վ է փառավոր Արքան:
Զորքերի տեր Եհովան. նա՛ է փառավոր Արքան:+ (Սելա)
Դավթի երգը:
א [Ալեֆ]*
25 Ո՜վ Եհովա, քեզ եմ դիմում:
ב [Բեթ]
Մի՛ թող՝ թշնամիներս ինձ վրա չարախնդան:+
ג [Գիմել]
ד [Դալեթ]
ה [Հե]
5 Օգնիր՝ գնամ քո ճշմարիտ ուղով և ուսուցանիր ինձ.+
Դու ես ինձ փրկություն տվող Աստվածը:
ו [Վավ]
Ամեն ժամանակ դու ես իմ հույսը:
ז [Զային]
ח [Խեթ]
7 Իմ երիտասարդության մեղքերն ու հանցանքները մի՛ հիշիր:
ט [Տեթ]
י [Յոդ]
כ [Կաֆ]
10 Եհովան իր բոլոր ուղիներում
Սեր* ու հավատարմություն է դրսևորում
ל [Լամեդ]
11 Ո՛վ Եհովա, հանուն քո անվան՝+
Ներիր հանցանքս, թեև մեծ է այն:
מ [Մեմ]
נ [Նուն]
ס [Սամեխ]
ע [Ային]
פ [Պե]
16 Ինձ նայիր ու բարեհաճ եղիր,
Քանի որ մենակ եմ և անօգնական:
צ [Ցադե]
17 Շատացել են ցավերը սրտիս,+
Վերջ դիր տառապանքներիս:
ר [Ռեշ]
19 Տես՝ ինչ շատ են թշնամիները,
Եվ որքան ուժգին է նրանց ատելությունը:
ש [Շին]
20 Պահպանիր կյանքս և փրկիր ինձ:+
Մի՛ թող մնամ ամոթով,
Չէ՞ որ ապաստանել եմ քեզ մոտ:
ת [Տավ]
22 Ո՛վ Աստված, ազատիր* Իսրայելին բոլոր նեղություններից:
Դավթի երգը:
26 Ո՛վ Եհովա, դատիր ինձ,
Չէ՞ որ իմ ընթացքն անարատ է:+
Ես անվարան ապավինել եմ քեզ, Եհո՛վա:+
3 Հավատարիմ սերդ միշտ աչքիս առաջ եմ պահում
Եվ քո ճշմարտության ճանապարհով եմ քայլում:+
6 Ի նշան իմ անմեղության՝ ձեռքերս կլվանամ,
Ո՛վ Եհովա, զոհասեղանիդ շուրջը կպտտվեմ՝
7 Շնորհակալական խոսքեր ասելով,+
Զարմանահրաշ գործերդ հռչակելով:
9 Մի՛ ջնջիր ինձ մեղավորների հետ,+
Մի՛ կործանիր դաժան* մարդկանց հետ,
10 Ում ձեռքերը զբաղված են ամոթալի գործերով,
Եվ ում աջ ձեռքը լի է կաշառքով:
11 Իսկ ես անարատությամբ կընթանամ:
Ինձ փրկիր* և իմ հանդեպ բարեհաճ եղիր:
12 Ես կանգնած եմ հարթ գետնին:+
Մեծ ժողովի* մեջ կօրհնեմ Եհովային:+
Դավթի երգը:
27 Եհովան իմ լույսն+ ու իմ փրկությունն է.
Ումի՞ց պիտի վախենամ:+
Եհովան կյանքս պաշտպանող ամրոցն է.+
Ումի՞ց պիտի սարսռամ:
2 Երբ չար մարդիկ հարձակվեցին, որ ինձ հոշոտեն,+
Այդ թշնամիները, այդ ոսոխները իրե՛նք սայթաքեցին ու ընկան:
3 Եթե մի ամբողջ զորք բանակ դնի իմ դեմ,
Սիրտս ահ չի զգա:+
Եթե պատերազմ էլ սկսեն իմ դեմ,
Վստահությունս, միևնույն է, անխախտ կմնա:
4 Եհովայից խնդրածս մի բան է,
Սրտիս փափագը այն է,
Որ կյանքիս բոլոր օրերում Եհովայի տանը բնակվեմ,+
Եհովայի վայելչությունը տեսնեմ,
5 Աղետի օրը նա ինձ իր ապաստանում կպատսպարի,+
Ծածուկ տեղում՝ իր վրանում, կթաքցնի,+
Բարձր ժայռի վրա կկանգնեցնի:+
6 Ինձ շրջապատող թշնամիների մեջ հիմա ես հաղթանակել եմ:*
Նրա խորանում ուրախ բացականչություններով զոհեր կմատուցեմ:
Ես Եհովային կգովերգեմ:*
8 Սիրտս կրկնում է քո խոսքերը.
«Իմ հավանությունը* փնտրեք»:
Այո՛, Եհո՛վա, ես քո հավանությունը կփնտրեմ:+
9 Ինձնից երես մի՛ թեքիր,+
Բարկությամբ լցված՝ մի՛ մերժիր ծառայիդ:
Դու իմ օգնականն ես:+
Իմ Աստվա՛ծ, իմ Փրկի՛չ, ինձ մի՛ թող, մի՛ լքիր:
12 Ինձ իմ ոսոխների ձեռքը մի՛ հանձնիր.+
Իմ դեմ սուտ վկաներ են դուրս եկել+
Եվ սպառնում են հաշվեհարդար տեսնել:
Այո՛, հույսդ Եհովայի վրա դիր:
Դավթի երգը:
Եթե դու ինձ չպատասխանես,
Ես անզոր կլինեմ մեռյալի պես:+
2 Աղաչանքներս լսիր, երբ քեզ օգնության եմ կանչում,
Երբ ձեռքերս դեպի քո սրբարանի ամենասուրբ վայրն* եմ տարածում:+
3 Մի՛ կործանիր ինձ անօրենների հետ՝
Նրանց հետ, ովքեր չարիք են գործում,+
Ովքեր իրենց դրացու հետ խաղաղությամբ են խոսում,
Մինչդեռ իրենց սիրտը չարությամբ է լեցուն:+
4 Նրանց հատուցում տուր ըստ իրենց գործերի,+
Ըստ իրենց գործած չար արարքների:
Իրենց արածների համար նրանց պատժիր,
Ըստ արժանվույն հատուցիր:+
Ուստի նա կտապալի նրանց ու չի աջակցի:
6 Փա՛ռք Եհովային,
Նա ականջ դրեց օգնության իմ աղաղակներին:
7 Եհովան իմ զորությունն+ ու իմ վահանն է:+
8 Եհովան իր ժողովրդի զորության աղբյուրն է,
Նա ամրոց է. իր օծյալին մեծ փրկություն բերողն է:+
Դավթի երգը:
29 Տվեք Եհովային իրեն արժանի պատիվը, ո՛վ զորավորների որդիներ,
Տվեք Եհովային իրեն արժանի պատիվը,
Քանի որ զորեղ է նա ու փառահեղ:+
Թանձր ամպերի վերևում Եհովան է:+
4 Եհովայի ձայնը զորեղ է,+
Եհովայի ձայնը փառահեղ է:
5 Եհովայի ձայնից կոտրվում են մայրիները,
Այո՛, Եհովան ջարդուխուրդ է անում Լիբանանի մայրիները:+
7 Եհովայի ձայնը կրակե շանթեր է արձակում:+
Նրա տաճարում բոլորն ասում են. «Փա՛ռք Աստծուն»:
10 Եհովայի գահն է երկնային օվկիանոսի* վերևում.+
Որպես գահակալ Արքա՝ Եհովան հավիտյան է իշխում:+
11 Եհովան իր ժողովրդին զորություն կտա:+
Եհովան իր ժողովրդին կօրհնի խաղաղությամբ:+
Երգ՝ տան հանդիսավոր բացման առթիվ: Դավթի երգը:
30 Ես կմեծարեմ քեզ, ո՛վ Եհովա, քանի որ դու ինձ փրկեցիր,
Դու չթողեցիր, որ թշնամիներս ինձ վրա չարախնդան:+
2 Ո՛վ Եհովա, իմ Աստվա՛ծ, քեզ օգնության կանչեցի,
Եվ դու ինձ բուժեցիր:+
4 Եհովային նվիրվածնե՛ր, նրան գովերգեք,*+
5 Քանի որ նրա բարկությունը լոկ մեկ ակնթարթ է տևում,+
Իսկ նրա բարությունը մարդու հանդեպ ողջ կյանքում է դրսևորվում:+
Թե երեկոյան լաց էլ լինենք,
Առավոտյան ուրախ կբացականչենք:+
6 Երբ դեռ չէի բախվել դժվարության,
Ասում էի. «Ես միշտ կմնամ անսասան»:
7 Ո՛վ Եհովա, երբ քո բարությունն էի վայելում,
Ես սարի պես ամուր էի:+
Բայց երբ երեսդ շրջեցիր,
Վախով համակվեցի:+
8 Եհո՛վա, շարունակ քեզ եմ օգնության կանչում+
Եվ քեզնից, ո՛վ Եհովա, բարեհաճություն եմ աղերսում:
10 Լսիր ինձ, Եհո՛վա, իմ հանդեպ բարեհաճ եղիր:+
Ո՛վ Եհովա, ինձ օգնական եղիր:+
11 Սուգս դու պար դարձրիր,
Քուրձս հանեցիր և ուրախության հանդերձ հագցրիր,
12 Որ լուռ չմնամ ու քեզ գովերգեմ:
Ո՛վ Եհովա, իմ Աստվա՛ծ, հավերժ քեզ կփառաբանեմ:
Նվագավարին: Դավթի երգը:
Ազատիր ինձ, չէ՞ որ դու արդար ես:+
2 Կռացիր ու ինձ լսիր,*
Ինձ փրկելու շտապիր,+
Ինձ համար ժայռեղեն թաքստոց դարձիր,
Ինձ փրկող ամրություն եղիր:+
5 Քո ձեռքն եմ հանձնում իմ կյանքը:*+
Դու փրկագնել ես ինձ, ո՛վ Եհովա, հավատարի՛մ Աստված:*+
6 Ես ատում եմ անօգուտ և փուչ կուռքեր պաշտողներին,
Ես ապավինում եմ Եհովային:
7 Քո հավատարիմ սիրով եմ ցնծալու.
Դու տեսնում ես իմ տառապանքը,+
Գիտես իմ հոգու խոր վիշտը:
8 Ինձ թշնամու ձեռքը չհանձնեցիր,
Այլ ապահով տեղում ինձ կանգնեցրիր:
9 Ո՛վ Եհովա, բարեհաճ եղիր իմ հանդեպ.
Մեղքերիս պատճառով ուժս քամվում է,
Ոսկրերս հալումաշ են լինում:+
11 Ինձ արհամարհում են թշնամիներս,+
Իսկ ավելի շատ՝ հարևաններս,
Ծանոթներս ինձնից խորշում են,
Հանրության մեջ ինձ տեսնելիս փախչում են:+
12 Իրենց սրտից հանել են ինձ ու մոռացել են,
Նրանց համար ասես մեռած եմ,
Ասես կոտրված մի սափոր եմ:
13 Իմ մասին չարախոսություններ եմ լսում,
Ինձ ամեն կողմից ահաբեկում են:+
Երբ նրանք իմ դեմ են համախմբվում,
Ծրագրում են, թե ինչպես կյանքս կործանեն:+
17 Ո՛վ Եհովա, երբ քեզ օգնության կանչեմ,
Մի՛ թող՝ ամոթով մնամ:+
19 Այնքա՜ն առատ է քո բարությունը.*+
Այն քեզնից վախեցողների համար ես կուտակում:+
Ի տես բոլոր մարդկանց՝ այն դրսևորում ես
Նրանց հանդեպ, ովքեր քեզ են ապավինում:+
20 Դու նրանց քեզ մոտ՝ ծածուկ տեղում կթաքցնես,+
Որ մարդկանց դավերից պաշտպանես:
21 Փա՜ռք Եհովային,
Նա հավատարիմ սեր ցույց տվեց.+
Երբ ես պաշարված քաղաքում+ էի,
Զարմանահրաշ բաներ արեց:
22 Ես խուճապի մեջ էի ու ասում էի.
«Ընդմիշտ կվերանամ քո առաջից»:+
Բայց դու աղաչանքներս լսեցիր,
Երբ քեզ օգնության կանչեցի:+
23 Սիրե՛ք Եհովային, նրան նվիրվածնե՛ր:+
Դավթի սաղմոսը: Մասքիլ:*
3 Քանի դեռ մեղքիս մասին լռում էի,
Օրնիբուն հառաչելուց ոսկրերս մաշվում էին:+
4 Ինձ համար ծանր էր օր ու գիշեր զգալ,
Որ տհաճ եմ քեզ համար:+
Ուժերս* ցամաքել էին,
Ինչպես ջրերը՝ ամռան տապին: (Սելա)
5 Ի վերջո մեղքս քեզ խոստովանեցի,
Հանցանքս չթաքցրի+ ու ասացի.
«Մեղքերս խոստովանեմ Եհովային»:+
Եվ դու իմ օրինազանցությունն ու մեղքը ներեցիր:+ (Սելա)
Եվ այդժամ ինչ հեղեղներ էլ լինեն,
Նրան չեն հասնի:
8 Դու ասում ես. «Քեզ հասկացողություն կտամ,
Կսովորեցնեմ, թե որ ճանապարհով գնաս:+
Քեզ խորհուրդ կտամ
Եվ աչքս քեզ վրա կպահեմ:+
9 Մի՛ դարձիր* բանականությունից զուրկ ձի կամ ջորի,+
Որի վայրագությունը պետք է սանձով ու սանձափոկով զսպվի:
Միայն այդպես նա քեզ կենթարկվի»:
10 Անօրենները խոցվում են շատ ցավերով,
Իսկ Եհովային ապավինողը պարուրված է նրա հավատարիմ սիրով:+
11 Ուրախացե՛ք Եհովայով, ցնծացե՛ք, ո՛վ արդարներ,
Ուրախ բացականչե՛ք, մաքուր սիրտ ունեցողնե՛ր:
33 Ո՛վ արդարներ, Եհովայի արածների համար ուրախ երգեք:+
Ուղղամիտներին վայել է նրան գովերգել:
2 Եհովայի համար շնորհակալական երգ երգեք քնարով,
Փառաբանեք նրան տասնալար տավիղով:
3 Նոր երգով նրան գովերգեք,+
Լարերի վրա հմտորեն նվագելով՝ ցնծությամբ երգեք:
4 Չէ՞ որ Եհովայի խոսքը ճշմարիտ է,+
Նա իր բոլոր գործերում վստահարժան է:
5 Եհովան արդարություն է սիրում և արդար է դատում:+
Երկրի վրա ամեն ինչում նրա հավատարիմ սերն է երևում:+
7 Ծովի ջրերը նա արգելափակում է ասես պատնեշով,+
Ալեկոծ ջրերը ջրամբարների մեջ է հավաքում:
8 Թող ողջ երկիրը վախենա Եհովայից,+
Երկրի բոլոր բնակիչները թող ակնածեն նրանից:
11 Իսկ Եհովայի որոշածը անխախտ կմնա հավիտյան,+
Նրա մտադրությունները սերնդեսերունդ անփոփոխ կմնան:
13 Եհովան երկնքից նայում է,
Բոլոր մարդկանց տեսնում է,+
14 Իր բնակավայրից ուշադիր դիտում է երկրի բնակիչներին:
15 Նա բոլորի սրտերը ձևավորողն է,
Նրանց բոլոր գործերը քննում է:+
18 Եհովան իր աչքը իրենից վախեցողների վրա է պահում,+
Նրանց վրա, ովքեր իր հավատարիմ սիրուն են ապավինում,
19 Որ նրանց մահից փրկի,
Սովի ժամանակ ողջ պահի:+
20 Մենք Եհովայից ենք օգնություն սպասում:
Նա է մեր օգնականն ու մեր վահանը:+
21 Մեր սիրտը նրանով է ցնծում,
Մենք ապավինում ենք նրա սուրբ անվանը:+
22 Ո՛վ Եհովա, թող որ վայելենք քո հավատարիմ սերը.+
Չէ՞ որ սպասում ենք քո օգնությանը:+
Դավթի երգը, որը նա շարադրեց, երբ Աբիմելեքի առաջ խելագար+ ձևացավ, վռնդվեց նրա կողմից ու հեռացավ:
א [Ալեֆ]*
34 Եհովային կփառաբանեմ ամեն ժամանակ,
Շուրթերս նրան կգովեն շարունակ:
ב [Բեթ]
ג [Գիմել]
3 Դուք էլ ինձ հետ Եհովային մեծարեք,+
Եկեք միասին նրա անունը պատվենք:
ד [Դալեթ]
ה [Հե]
5 Նրան հուսացողների դեմքը փայլում է ուրախությունից,
Նրանք երբեք իրենց գլուխը չեն կախի ամոթից:
ז [Զային]
6 Ես՝ ընկճվածս, աղաղակեցի, և Եհովան լսեց,
Իմ բոլոր նեղություններից նա ինձ փրկեց:+
ח [Խեթ]
ט [Տեթ]
8 Ճաշակեք և տեսեք, որ բարի է Եհովան,+
Երջանիկ է այն մարդը, ով նրա մոտ է գտնում ապաստան:
י [Յոդ]
9 Վախեցեք Եհովայից, նրա սո՛ւրբ ծառաներ.
Չէ՞ որ Նրանից վախեցողները ոչնչի պակաս չունեն:+
כ [Կաֆ]
10 Անգամ զորեղ առյուծներն են մատնվում սովի,
ל [Լամեդ]
11 Եկեք, որդինե՛րս, լսեք ինձ,
Ես ձեզ կսովորեցնեմ վախենալ Եհովայից:+
מ [Մեմ]
ס [Սամեխ]
ע [Ային]
פ [Պե]
16 Բայց չարագործներին Եհովան մերժում է,
Նրանց հիշատակը կջնջի երկրից:+
צ [Ցադե]
ק [Կոֆ]
ר [Ռեշ]
ש [Շին]
20 Նա պահպանում է նրա բոլոր ոսկորները,
Չի կոտրվի դրանցից և ոչ մեկը:+
ת [Տավ]
21 Անօրեններն աղետից կկործանվեն,
Արդարին ատողները մեղավոր կճանաչվեն:
22 Եհովան փրկագնում է իր ծառաների կյանքը.
Մեղավոր չի ճանաչվի նրան ապավինողներից ոչ մեկը:+
Դավթի երգը:
35 Ո՛վ Եհովա, պաշտպանիր ինձ հակառակորդներիս դեմ դատական գործում:+
Մարտնչիր նրանց դեմ, ովքեր իմ դեմ են մարտնչում:+
3 Նիզակդ ու տապարդ* բարձրացրու ինձ հետապնդողների դեմ:+
Ինձ ասա. «Ես քո փրկությունն եմ»:+
4 Ինձ սպանել ցանկացողները թող ամոթով մնան ու ստորացվեն,+
Իմ դեմ դավ նյութողները թող խայտառակված նահանջեն:
6 Եվ թող նրանց ուղին մութ ու սայթաքուն լինի,
Երբ Եհովայի հրեշտակը նրանց հետապնդի,
7 Որովհետև առանց պատճառի իմ դեմ թակարդ են լարել,
Առանց պատճառի ինձ համար փոս են փորել:
8 Թող հանկարծակի աղետ գա նրանց վրա,
Թող իրենց լարած թակարդում հենց իրենք բռնվեն,
Թող ընկնեն դրա մեջ ու կործանվեն:+
9 Իսկ ես կուրախանամ Եհովայով,
Կցնծամ նրա փրկարար գործերով:
10 Իմ ողջ սրտով կասեմ.
«Եհո՛վա, ո՞վ կա քեզ նման.
11 Չարամիտ վկաներ են վեր կենում,+
Մեղադրում են այնպիսի բաներում, որոնց մասին ոչինչ չգիտեմ:
13 Այնինչ, երբ նրանք հիվանդանում էին, ես քուրձ էի հագնում,
Ծոմ պահելով՝ զրկանքներ էի կրում:
Եվ երբ նրանց համար արած աղոթքս անպատասխան էր մնում,
14 Ես վշտահար շրջում էի,
Ինչպես ընկերոջս կամ եղբորս համար կվշտանայի,
Սգահար գլուխս կախում էի,
Ինչպես մորս համար կսգայի:
15 Բայց երբ ընկա, նրանք ուրախացան ու համախմբվեցին,
Հավաքվեցին, որ դարանամուտ լինեն ու ինձ հարվածեն,
Նրանք ձայնները չէին կտրում, ինձ բզկտում էին:
17 Ո՛վ Եհովա, մինչև ե՞րբ ես միայն դիտող լինելու:+
18 Այդժամ ես մեծ ժողովի մեջ քեզ կփառաբանեմ,+
Բազմության մեջ քեզ կգովերգեմ:
19 Մի՛ թող, որ առանց պատճառի ինձ հետ թշնամացողները չարախնդան,
20 Նրանց խոսքերը խաղաղության չեն նպաստում,
Երկրում խաղաղ ապրողների դեմ նրանք նենգ դավ են նյութում:+
21 Բերանները մեծ-մեծ բացում են, որ մեղադրեն ինձ:
Նրանք ասում են. «Հա՛, հա՛, մեր աչքով ենք տեսել»:
22 Լուռ մի՛ մնա, ո՛վ Եհովա:+ Չէ՞ որ տեսնում ես դա:
Եհո՛վա, ինձնից հեռու մի՛ մնա:+
23 Վեր կաց ու ինձ պաշտպան կանգնիր,
Եհո՛վա, իմ Աստվա՛ծ, իմ դատական գործում դու ինձ պաշտպանիր:
24 Ո՛վ Եհովա, իմ Աստվա՛ծ, դատիր ինձ քո արդարությամբ,+
Մի՛ թող՝ թշնամիներս չարախնդան:
25 Թող երբեք չմտածեն. «Այո՛, մեր ուզածին հասանք»:
Թող երբեք չասեն. «Նրա վերջը տվեցինք»:+
26 Թող ամոթով մնան ու խայտառակ լինեն նրանք բոլորը՝
Իմ դժբախտության համար բոլոր հրճվողները:
Թող պատվազրկվեն ու նվաստանան իրենց ինձնից վեր դասողները:
27 Իսկ արդար հայտարարվելուս համար ուրախացողները
Թող ցնծությամբ բացականչեն, շարունակ ասեն.
«Թող մեծարվի Եհովան,
Ով ուզում է, որ խաղաղություն վայելի իր ծառան»:+
Նվագավարին: Եհովայի ծառա Դավթի երգը:
36 Անօրենի սրտի խորքում չարիքն է խոսում,
Նրան ոչինչ Աստծու հանդեպ վախ չի ներշնչում:+
2 Ինքն իր աչքում չափազանց լավն է երևում,
Ուստի իր սխալը նկատել և ատել չի կարողանում:+
3 Նա իր խոսքերով ցավ է պատճառում ու մոլորեցնում,
Ըմբռնողականություն չի դրսևորում լավն անելու հարցում:
4 Անգամ անկողնում նենգ դավեր է նյութում,
Սխալ ճանապարհով է գնում և չարը չի մերժում:
5 Ո՛վ Եհովա, մինչև երկինք է հասնում քո հավատարիմ սերը,+
Հավատարմությունդ՝ մինչև ամպերը:
Եհո՛վա, դու պահպանում ես բոլորին՝ մարդ թե կենդանի:+
10 Շարունակիր հավատարիմ սեր դրսևորել քեզ ճանաչողների հանդեպ+
Եվ արդարություն՝ մաքուր սիրտ ունեցողների հանդեպ:+
11 Մի՛ թող, որ գոռոզների ոտքերը ինձ տրորեն,
Եվ անօրենների ձեռքերը ինձ դուրս շպրտեն:
12 Ահա չարագործները վայր են ընկել,
Տապալվել են ու չեն կարողանում ոտքի ելնել:+
Դավթի երգը:
א [Ալեֆ]*
2 Նրանք շուտով խոտի պես կչորանան,+
Նոր բուսնած կանաչ խոտի պես կթառամեն:
ב [Բեթ]
4 Թող Եհովան քեզ համար մեծագույն ուրախության աղբյուր լինի,
Այդ դեպքում քո սրտի փափագը նա կիրագործի:
ג [Գիմել]
6 Քո ճիշտ գործերը կշողացնի առավոտյան ծագող լույսի պես,
Քո արդար գործերը՝ կեսօրվա արևի պես:
ד [Դալեթ]
7 Լռությամբ սպասիր Եհովային,+
Համբերությամբ սպասիր, որ նա գործի անցնի:
Մի՛ նեղվիր՝ տեսնելով այն մարդուն,
Ով հաջողությամբ իր դավերն է իրագործում:+
ה [Հե]
8 Ազատվիր բարկությունից, վերջ տուր ցասմանը,+
Մի՛ սրտնեղիր, որ չարիք չգործես,*
9 Որովհետև չարագործները կկործանվեն,+
Իսկ Եհովային ապավինողները երկիրը կժառանգեն:+
ו [Վավ]
10 Եվս մի փոքր ժամանակ, և անօրեններն այլևս չեն լինի,+
Կնայես այնտեղ, որտեղ առաջ էին, բայց էլ նրանց չես տեսնի:+
ז [Զային]
12 Անօրենը արդարի դեմ դավ է նյութում,+
Նրա վրա իր ատամներն է կրճտացնում:
13 Բայց Եհովան կծիծաղի անօրենի վրա,
Չէ՞ որ գիտի՝ նրա կործանման օրը կգա:+
ח [Խեթ]
14 Անօրեններն իրենց սրերն են քաշում,
Իրենց աղեղներն են ճկում,
Որ անօգնականին ու խեղճին տապալեն,
Որ արդար ուղով գնացողներին կոտորեն:
15 Բայց նրանց սուրը իրենց իսկ սիրտը կմխրճվի,+
Եվ նրանց աղեղը կկոտրվի:
ט [Տեթ]
16 Ավելի լավ է արդարի ունեցած քիչը,
Քան շատ անօրենների վայելած առատությունը,+
17 Որովհետև անօրենների բազկի ուժը կկոտրվի,
Իսկ արդարներին Եհովան թիկունք կկանգնի:
י [Յոդ]
19 Նեղության օրը նրանք ամոթով չեն մնա,
Սովի օրերին լիովին կկշտանան:
כ [Կաֆ]
20 Իսկ անօրենները կվերանան,+
Եհովայի թշնամիները կանաչ հանդերի խոտի պես կչորանան:
Նրանք ծխի պես կանհետանան:
ל [Լամեդ]
21 Անօրենը պարտք է վերցնում և չի վերադարձնում,
Բայց արդարը առատաձեռնություն է դրսևորում:+
22 Աստծուց օրհնվածները երկիրը կժառանգեն,
Իսկ նրա անեծքին արժանացածները կբնաջնջվեն:+
מ [Մեմ]
נ [Նուն]
25 Երիտասարդությունիցս մինչև ծերություն
Ես երբևէ չեմ տեսել արդարին լքված,+
Ոչ էլ նրա զավակներին՝ հաց մուրալիս:+
26 Արդար մարդը միշտ պարտք է տալիս գթասրտորեն,+
Դրա համար էլ նրա զավակները Աստծուց կօրհնվեն:
ס [Սամեխ]
27 Հեռու մնա չար բաներից, բարին արա+
Եվ կապրես հավիտյան,
28 Որովհետև արդարություն է սիրում Եհովան,
Նա չի լքի նրանց, ովքեր նվիրված են իրեն:+
ע [Ային]
פ [Պե]
צ [Ցադե]
32 Անօրենը հետևում է արդարին
Եվ առիթ է փնտրում, որ նրան սպանի:
33 Սակայն Եհովան չի թողնի՝ արդարը նրա ձեռքն ընկնի:+
Եվ երբ արդարը դատվի, Աստված նրան մեղավոր չի ճանաչի:+
ק [Կոֆ]
34 Հույսդ Եհովայի վրա դիր, նրա ճանապարհով գնա,
Եվ նա կպատվի քեզ՝ թույլ կտա, որ երկիրը ժառանգես:
Անօրենների կործանումը+ դու քո աչքով կտեսնես:+
ר [Ռեշ]
35 Ես տեսել եմ անգութ, չար մարդու,
Որ հողում տնկված փարթամ ծառի պես իր ճյուղերն էր տարածում:+
ש [Շին]
37 Նայիր անարատին,
Ուշադրություն դարձրու ուղղամիտին.+
Այդպիսի մարդու ապագան խաղաղ կլինի:+
38 Բայց բոլոր հանցավորները բնաջինջ կլինեն,
Անօրեններն ապագա չունեն:+
ת [Տավ]
40 Եհովան օգնության կհասնի և կփրկի նրանց,+
Կազատի անօրեն մարդկանց ձեռքից ու կտա փրկություն,
Չէ՞ որ նրանք իր մոտ են գտել պաշտպանություն:+
Դավթի երգը, որը ծառայում է որպես հիշեցում:
38 Ո՛վ Եհովա, ինձ բարկությամբ մի՛ խրատիր
Եվ ցասումով ինձ մի՛ ուղղիր:+
2 Նետերդ ինձ խոցել են,
Ձեռքդ ինձ ճնշում է:+
4 Մեղքերս կիտվել են իմ գլխավերևում,+
Այնպիսի ծանր բեռ են դարձել, որ կրել չեմ կարողանում:
5 Իմ անմտության բերած ցավերը ասես վերքեր լինեն,
Որ թարախակալել են ու փտել:
6 Ես կորցրել եմ հանգիստս ու ծայրահեղ վհատված եմ,
Ամբողջ օրը վշտահար շրջում եմ:
7 Ներսս վառվում է,
Ողջ մարմինս ցավում է:+
8 Անզգայացած ու լիովին ջախջախված եմ,
Սրտիս ցավից բարձրաձայն հառաչում* եմ:
9 Ո՛վ Եհովա, դու իմ բոլոր ցանկությունները գիտես
Եվ իմ հառաչանքներին անտեղյակ չես:
11 Տառապալի վիճակս տեսնելով՝ ընկերներս ու ծանոթներս ինձնից խուսափում են,
Մտերիմներս հեռու են մնում:
12 Մահս կամեցողները որոգայթ են լարում,
Ինձ վնասել ցանկացողները ինձ կործանելու մասին են խոսում+
Եվ օրնիբուն խաբեություն են ծրագրում:
14 Ասես մի մարդ լինեմ, ով լսել չի կարողանում,
Ով, ի պաշտպանություն իրեն, ոչինչ չի ասում,
15 Որովհետև, ո՛վ Եհովա, ես սպասում եմ քեզ,+
Եվ դու, Եհո՛վա, իմ Աստվա՛ծ, ինձ կպատասխանես:+
16 Ես ասացի. «Թող նրանք ինձ վրա չչարախնդան,
Ինձ վերևից չնայեն, երբ ոտքերս սայթաքեն»:
17 Քիչ էր մնում՝ տապալվեի,
Եվ ցավս չէր մեղմանում:+
18 Ես խոստովանեցի հանցանքս:+
Մեղքիս պատճառով կորցրել էի անդորրս:+
19 Իսկ թշնամիներս առույգ ու զորեղ են,*
Առանց պատճառի ինձ ատողները շատացել են:
20 Իմ լավության դիմաց չարով են հատուցում,
Լավն անելուս համար իմ դեմ են ելնում:
21 Ո՛վ Եհովա, ինձ մի՛ լքիր,
Ո՛վ իմ Աստված, քեզ ինձնից հեռու մի՛ պահիր:+
22 Շտապիր ինձ օգնության,
Ո՛վ Եհովա, իմ փրկությո՛ւն:+
Նվագավարին: Իդիթուն:*+ Դավթի երգը:
39 Ես ասացի. «Քայլերիս մեջ զգույշ կլինեմ,
Որ լեզվովս մեղք չգործեմ:+
Բերանիս սանձ կդնեմ,+
Քանի դեռ անօրենը կողքս է»:
2 Ես ձայն չէի հանում, լուռ էի մնում,+
Լավ բաների մասին անգամ չէի խոսում,
Բայց ցավս ավելի էր սաստկանում:*
3 Սիրտս մարմանդ այրվում էր,
Մտորելիս* ներսիս կրակը բոցկլտում էր:
Այդ ժամանակ ես խոսեցի.
4 «Ո՛վ Եհովա, օգնիր հասկանամ՝ որքան արագ է գալու իմ վերջը,
Որքան քիչ են կյանքիս օրերը,+
Որպեսզի գիտակցեմ, որ անցավոր եմ:
Ինչքան էլ մարդ ապահով զգա, նա ընդամենը մի շունչ է:+ (Սելա)
6 Իսկապես, մարդն անցնում է ստվերի պես:
Զուր տեղն է ընկնում վազքի մեջ:*
Նա հարստություն է դիզում,
Թեև չգիտի՝ ով կվայելի վերջում:+
7 Ուրեմն ի՞նչ հույս փայփայեմ, Եհո՛վա:
Դու ես իմ հույսը միակ:
8 Ազատիր ինձ իմ բոլոր հանցանքներից:+
Մի՛ թող անմիտը ծաղրանքի առարկա դարձնի ինձ:
10 Քո պատուհասը հեռացրու ինձանից:
Ուժասպառ եմ լինում ձեռքիդ հարվածներից:
11 Իր սխալի համար պատժելով՝ մարդուն ուղղում ես,+
Նրա համար թանկ բաները ոչնչացնում ես,
Ինչպես որ ցեցը հագուստն է ուտում:
Իրոք որ, մարդը մի շունչ է պարզապես:+ (Սելա)
12 Ո՛վ Եհովա, աղոթքիս ականջ դիր,
Օգնության աղաղակս լսիր:+
13 Խիստ հայացքով մի՛ նայիր ինձ, որ ես նորից ուրախանամ,
Քանի դեռ կյանքից չեմ հեռացել, քանի դեռ կամ»:
Նվագավարին: Դավթի երգը:
40 Ամբողջ սրտով Եհովային հուսացի,*
Եվ նա կռացավ ու ինձ լսեց,*
Օգնության աղաղակիս ուշադրություն դարձրեց:+
2 Նա ինձ դուրս հանեց շառաչող ջրերի փոսից,
Տղմոտ ցեխի միջից:
Ոտքերս ժայռի վրա դրեց,
Ինձ գետնի վրա ամուր կանգնեցրեց:
3 Աստված իմ բերանը դրեց մի նոր երգ՝+
Իրեն ուղղված մի գովերգ:
Եհովայի արածը շատերը կտեսնեն,
Ակնածանքով կլցվեն, նրան կվստահեն:
4 Երջանիկ է այն մարդը, ով Եհովային է վստահում
Եվ հանդուգն ու խաբեբա մարդկանց չի հետևում:
5 Եհո՛վա, իմ Աստվա՛ծ, այնքա՜ն շատ բան ես արել,
Մեզ համար հիասքանչ գործեր ես արել և անթիվ բաներ մտածել:+
Չկա մեկը, որ քեզ հետ համեմատվի,+
Եվ ինչքան էլ դրանց մասին պատմեմ,
Այնքան շատ են, որ չեմ կարող բոլորի մասին խոսել:+
6 Զոհ և ընծա դու չուզեցիր,+
Ողջակեզներ ու մեղքի զոհեր չխնդրեցիր,+
Այլ օգնեցիր, որ լսեմ ու քեզ հնազանդվեմ:+
7 Այդ ժամանակ ես ասացի.
«Ահա եկել եմ, գրքում* գրված է իմ մասին:+
9 Քո արդարության մասին բարի լուրը ես հռչակում եմ մեծ ժողովում:+
Դու լավ գիտես, Եհո՛վա, որ ես լուռ չեմ մնում:+
10 Խոսում եմ քո արդարության մասին, մեջս չեմ պահում:
Քո հավատարմության, քո տված փրկության մասին եմ հռչակում:
Մեծ ժողովում սիրուդ ու հավատարմությանդ* մասին խոսել չեմ վարանում»:+
11 Ո՛վ Եհովա, մի՛ զրկիր ինձ քո գթասրտությունից:
Թող քո սերն* ու հավատարմությունը միշտ պահպանեն ինձ:+
12 Ամեն կողմից ինձ վրա թափված պատուհասները անհաշվելի են:+
Թաղվել եմ բազում մեղքերիս մեջ և իմ ուղին չեմ կարողանում տեսնել.+
Դրանք գլխիս մազերից էլ շատ են, ես թևաթափ եմ եղել:
13 Ո՛վ Եհովա, ցույց տուր, որ ուզում ես ինձ ազատել:+
Եհո՛վա, շտապիր ինձ օգնության հասնել:+
14 Թող ինձ սպանել ցանկացողները ամոթով մնան, խայտառակ լինեն,
Իմ դժբախտության վրա ուրախացողները թող ստորացված հետ քաշվեն:
15 Ովքեր ինձ ասում են՝ «Տե՛ղն է քեզ, տե՛ղը»,
Թող իրենց ամոթահար վիճակից պապանձվեն:
16 Իսկ քեզ փնտրողները+ թող քեզնով ուրախանան ու ցնծան:+
Քո փրկարար գործերին փափագով սպասողները թող միշտ ասեն.
«Մեծարանքի է արժանի Եհովան»:+
17 Ես խեղճ եմ և անօգնական.
Թող ինձ ուշադրություն դարձնի Եհովան:
Նվագավարին: Դավթի երգը:
41 Երջանիկ է նա, ով հոգ է տանում խեղճին.+
Նեղության օրը Եհովան նրան կփրկի:
2 Եհովան աչքը նրա վրա կպահի, նրա կյանքը կպահպանի:
3 Երբ նա իր անկողնում հիվանդ պառկած լինի,+
Եհովան օգնության ձեռք կմեկնի,
Հիվանդության ժամանակ նրան հոգ կտանի:*
4 Ես ասացի. «Ո՛վ Եհովա, իմ հանդեպ բարեհաճ եղիր:+
Քո դեմ մեղք եմ գործել,+ խնդրում եմ, ինձ բուժիր»:+
5 Թշնամիներս չարակամությամբ ասում են իմ մասին.
«Ե՞րբ պիտի մեռնի, ու նրա անունը ջնջվի»:
6 Երբ նրանցից մեկն ինձ այցի է գալիս, կեղծավորություն է անում,
Իմ մասին չարախոսելու նյութ է հավաքում,
Հետո գնում է և ամենուր տարածում:
7 Բոլոր ինձ ատողները իրար հետ փսփսում են,
Իմ դեմ չարիք են ծրագրում և ասում են.
8 «Սոսկալի ցավ է եկել նրա գլխին,
Անկողին է ընկել, էլ ոտքի չի կանգնի»:+
10 Բայց դու, ո՛վ Եհովա, գթա ինձ և օգնիր՝ ոտքի ելնեմ,
Որ կարողանամ նրանց հատուցել:
11 Ես կիմանամ, որ հաճելի եմ քեզ,
Եթե հաղթանակած չհրճվեն թշնամիներս:+
13 Փա՜ռք Եհովային՝ Իսրայելի Աստծուն,
Հավիտենությունից հավիտենություն:+
Ամեն և ամեն:
ԳԻՐՔ ԵՐԿՐՈՐԴ
(Սաղմոսներ 42-72)
Նվագավարին: Կորխի որդիների երգը:+ Մասքիլ:*
42 Ինչպես եղնիկը ջրի վտակներին է փափագում,
Այնպես էլ ես, ո՛վ Աստված, քեզ եմ փափագում:
2 Հոգիս ծարավ է Աստծուն՝ կենդանի Աստծուն:+
Ե՞րբ պիտի գամ՝ Աստծուն ներկայանամ:+
3 Օր ու գիշեր արտասուքս է իմ կերակուրը,
Ողջ օրը մարդիկ ծաղրանքով ասում են. «Ո՞ւր է քո Աստվածը»:+
4 Հոգիս ալեկոծվում է, երբ հին օրերն եմ հիշում,
Երբ մարդկանց բազմության հետ Աստծու տուն էի գնում,
Նրանց առջևից հանդիսավոր քայլում:
Տոն նշող այդ մեծ խմբով ուրախ գոչում էինք+
Եվ Աստծուն շնորհակալություն հայտնում:
5 Ինչո՞ւ եմ այսպես հուսահատված,+
Ինչո՞ւ է ներսս փոթորկված:
6 Ես հուսահատ եմ, իմ Աստվա՛ծ,+
Ուստի այս երկրում, ուր Հորդանանն է հոսում,
Ուր Հերմոնի գագաթներն են վեր խոյանում,
7 Հորդահոս ջրերը ձայն են տալիս հորդահոս ջրերին.
Ջրվեժներիդ շառաչյունն է լսվում:
Ալեկոծ ալիքներդ հեղեղել են իմ հոգին:+
8 Ողջ օրը իմ հանդեպ հավատարիմ սեր ցույց կտա Եհովան,
Եվ գիշերը ես կգովերգեմ նրան,
Աղոթք կուղղեմ ինձ կյանք տվող Աստծուն:+
9 Աստծուն՝ իմ վեմին, կասեմ.
«Ինչո՞ւ ես ինձ մոռացել:+
Ինչո՞ւ պիտի, թշնամուցս հալածված, վշտահար շրջեմ»:+
11 Ինչո՞ւ եմ այսպես հուսահատված,
Ինչո՞ւ է ներսս փոթորկված:
43 Ո՛վ Աստված, ինձ դատիր,+
Անօրեն* ազգի դեմ իմ դատական գործում ինձ պաշտպանիր,+
Խաբեբա և անարդար մարդուց ինձ փրկիր:
2 Չէ՞ որ դու իմ Աստվածն ես, իմ ամրոցը:+
Ինչո՞ւ ես ինձ լքել,
Ինչո՞ւ պիտի, թշնամուցս հալածված, վշտահար շրջեմ:+
3 Ուղարկիր քո լույսն ու ճշմարտությունը:+
4 Այդժամ ես կմոտենամ Աստծու զոհասեղանին,+
Իմ Աստծուն՝ իմ ցնծության աղբյուրին:
Քնարով կգովերգեմ քեզ,+ ո՜վ իմ Աստված, Աստվա՜ծ իմ:
5 Ինչո՞ւ եմ այսպես հուսահատված,
Ինչո՞ւ է ներսս փոթորկված:
Նվագավարին: Կորխի որդիների երգը:+ Մասքիլ:*
44 Ո՛վ Աստված, մենք լսել ենք,
Մեր նախահայրերը պատմել են մեզ,+
Պատմել են այն ամենը, ինչ արել ես նրանց օրերում՝
Վաղեմի ժամանակներում:
Դու ջախջախել ես ազգերին ու դուրս վռնդել:+
3 Մեր հայրերը երկրին տիրացան ոչ իրենց սրով+
Եվ հաղթանակեցին ոչ իրենց բազկով,+
Այլ շնորհիվ քո աջի, քո բազկի+ ու բարեհաճության,*
Քանի որ հավանությունդ ունեցան:+
4 Ո՜վ Աստված, դու ես իմ Արքան:+
Թող քո հրամանով Հակոբը հասնի լիակատար հաղթության:*
6 Հույսս իմ աղեղի վրա չեմ դրել,
Իմ սուրը չի կարող ինձ փրկել:+
7 Մեր թշնամիներից դու ես մեզ ազատել,+
Մեզ ատողներին դու ես ամոթով թողել:
8 Ո՜վ Աստված, օրնիբուն քեզ կգովաբանենք,
Քո անունը հավիտյան կգովերգենք: (Սելա)
9 Բայց հիմա դու մեզ մերժել ու ամոթահար ես արել,
Պատերազմի դուրս չես գալիս մեր զորքի հետ:
10 Մեր հակառակորդի առաջ մեզ փախուստի ես մատնում,+
Մեզ ատողները իրենց ուզածը հափշտակում են ու տանում:
11 Թողնում ես՝ թշնամին հոշոտի մեզ, ինչպես ոչխարների,
Մեզ ցիրուցան ես արել մինչև ծայրերը երկրի:+
12 Քո ժողովրդին գրեթե ձրի ես վաճառում,+
Այդ վաճառքից շահույթ չես ունենում:
13 Մեզ արհամարհելի ես դարձնում մեր հարևանների աչքում,
Մեր շուրջը եղողների ծաղրուծանակին ես մեզ արժանացնում:
14 Ժողովուրդների մեջ դու մեզ առակ ես դարձնում,+
Մեզ նայելիս ազգերը հեգնանքով իրենց գլուխն են շարժում:
15 Ողջ օրն ինձ նվաստացած եմ զգում,
Ամոթից գլուխս չեմ բարձրացնում,
16 Քանի որ նրանց ծաղրանքներն ու վիրավորանքներն եմ լսում,
Քանի որ մեր թշնամին վրեժ է առնում:
17 Այս ամենը մեր գլխին է եկել,
Բայց մենք քեզ չենք մոռացել,
Քո ուխտը չենք դրժել,+
18 Մեր սիրտը քեզնից չի հեռացել,
Մեր ոտքերը քո ուղուց չեն շեղվել:
19 Այնինչ շնագայլերի այս բնակավայրում
Դու մեզ ջախջախել ու թանձր խավարով ես պատել:
20 Եթե մոռացել ենք մեր Աստծու անունը,
Եթե ձեռքներս տարածած՝ օտար աստծու ենք աղոթում,
21 Մի՞թե Աստված չի պարզի այդ ամենը,
Չէ՞ որ նա գիտի սրտի գաղտնիքները:+
22 Հանուն քեզ՝ շարունակ մահվան առաջ ենք կանգնում,
Մեզ մորթվելու ենթակա ոչխարներ են համարում:+
23 Վեր կաց, Եհո՛վա, ինչո՞ւ ես այդպես լուռ, ասես քնի մեջ:+
Զարթնիր, մեզ օգնիր, մեզ մեկընդմիշտ մի՛ լքիր:+
24 Ինչո՞ւ ես մեզնից երես դարձնում,
Մեր տառապանքն ու կեղեքումը մոռացության մատնում:
25 Մենք հավասարեցվել ենք հողին,
Տապալվել ենք գետնին:+
Նվագավարին: «Շուշանները» մեղեդիով: Կորխի որդիների երգը:+ Մասքիլ:* Սիրո երգ:
45 Մի լավ բանից սիրտս հուզված է,
Եվ ինչ որ երգելու եմ, թագավորի մասին է:+
2 Մարդկանց որդիների մեջ գեղեցկագույնն ես,
Վայելուչ խոսք է հորդում շուրթերիցդ:+
Դրա համար էլ Աստված հավիտենական օրհնություն է տվել քեզ:+
Դու ակնածալից բաներ կանես քո աջով:*
5 Ո՛վ թագավոր, սուր են քո նետերը.
7 Դու սիրում ես արդարությունը+ և ատում անօրենությունը:+
Դրա համար էլ Աստված՝ քո Աստվածը, քեզ յուղով օծել+ է
Եվ ավելի մեծ ուրախություն է պարգևել,+ քան մյուս թագավորներին:*
8 Բոլոր հագուստներդ օծված են զմուռսի,* հալվեի* և կասիայի* բույրով:
Դու ուրախանում ես փղոսկրազարդ շքեղ պալատից լսվող լարային գործիքների մեղեդիներով:
9 Արքայադուստրերն են քո պալատական տիկնանց կազմում,
Իսկ թագուհին, Օֆիրի ոսկով+ զարդարված, կանգնած է քո աջ կողմում:
10 Լսիր, դո՛ւստր իմ, ականջ դիր,
Քո ժողովրդին ու քո հոր տունը մոռացիր:
11 Թագավորը քո գեղեցկությանը կփափագի,
Նա քո տերն է. նրա առաջ խոնարհվիր:
13 Թագավորի դուստրը իր ողջ վայելչությամբ սպասում է պալատում,
Հագին մի զգեստ է՝ ոսկով զարդարուն:
14 Շքեղահյուս* հագուստով նա ներս կբերվի թագավորի մոտ,
Իրեն ուղեկցող կույս ընկերուհիներն էլ կբերվեն նրա* մոտ:
15 Նրանք ուրախությամբ ու ցնծությամբ ներս կբերվեն,
Թագավորի պալատ կմտնեն:
16 Ո՛վ արքա, քո նախահայրերին որդիներդ կփոխարինեն,
Ողջ երկրում դու նրանց իշխաններ կնշանակես:+
17 Սերնդեսերունդ անունդ կհռչակեմ,+
Եվ ժողովուրդները հավիտյանս հավիտենից քեզ կգովերգեն:
Նվագավարին: Կորխի որդիների երգը:+ Ալամոթ:*
46 Աստված մեր ապաստանն է, նա է մեզ զորացնում,+
Նրանից միշտ կարող ենք օգնություն ստանալ մեր նեղ օրում:+
2 Դրա համար էլ վախով չենք լցվի, թեկուզև երկիրը ցնցվի,
Թեկուզև լեռները փլվեն ու ծովի խորքերը սուզվեն,+
3 Թեկուզև ծովի ջրերը շառաչեն ու փրփրեն,+
Եվ լեռները ծովի ալեկոծումից սասանվեն: (Սելա)
4 Մի գետ իր վտակներով ուրախություն է բերում Աստծու քաղաքին՝+
Բարձրյալի սուրբ ու վեհապանծ բնակավայրին:*
5 Աստված է այդ քաղաքում.+ այն տապալել չի լինի:
Արևածագին Աստված օգնության կհասնի:+
6 Ազգերը մոլեգնել էին,
Թագավորությունները տապալվում էին,
Բայց երբ Աստծու ձայնը թնդաց, երկիրը վախից հալվեց:+
7 Զորքերի տեր Եհովան մեզ հետ է,+
Հակոբի Աստվածը մեզ համար ապահով ապաստան է: (Սելա)
8 Եկեք ու տեսեք Եհովայի գործերը,
Այն զարմանահրաշ բաները, որ նա անում է երկրի վրա.
9 Նա երկրով մեկ դադարեցնում է պատերազմները,+
Կոտրում է աղեղը և փշրում նիզակը,
Հրի է մատնում ռազմակառքերը:*
10 «Հանձնվեք, իմացեք, որ ես եմ Աստված:
Նվագավարին: Կորխի որդիների երգը:+
47 Ո՛վ բոլոր ժողովուրդներ, ծափ տվեք,
Հաղթական և ուրախ բացականչություններով Աստծուն գովաբանեք:
3 Նա ազգերին մեզ է հպատակեցնում,
Ժողովուրդներին մեր ոտքերի տակ է դնում:+
5 Ցնծության աղաղակների ներքո վեր է բարձրացել Աստված,
Եղջերափողի* հնչյունների տակ վեր է բարձրացել Եհովան:
6 Գովերգեք* Աստծուն, գովերգեք:
Գովերգեք մեր Թագավորին, գովերգեք:
7 Չէ՞ որ Աստված ողջ երկրի Թագավորն է.+
Գովերգեք նրան ու խոհեմությամբ վարվեք:
8 Աստված ազգերի Թագավորն է դարձել,+
Աստված իր սուրբ գահին է նստել:
9 Ազգերի առաջնորդները հավաքվել
Եվ Աբրահամի Աստծու ժողովրդին են միացել,
Որովհետև Աստծու իշխանության տակ են երկրի ղեկավարները,*
Նա ամենքից բարձրն է ու մեծարվածը:+
Կորխի որդիների երգը:+
48 Մեծ է Եհովան և ամենայն գովաբանության արժանի,
Թող իր քաղաքում՝ իր սուրբ լեռան վրա, մեր Աստված փառաբանվի:
2 Սիոն լեռը հեռվում՝ հյուսիսում, բարձր ու վեհաշուք է,
Ամբողջ երկրի ուրախությունն է,+
Մեծ Թագավորի քաղաքն է:+
3 Դրա ամուր աշտարակներում Աստված հայտնի է դարձրել,
Որ ինքն ապահով ապաստան է:+
4 Ահա թագավորները հավաքվեցին,*
Միասնաբար քաղաքի դեմ արշավեցին:
5 Բայց այն տեսնելով՝ ապշեցին
Եվ խուճապահար փախուստի դիմեցին:
6 Ահուդողի մեջ ընկան,
Ծննդաբերող կնոջ նման ցավից կուչ եկան:
7 Ո՛վ Աստված, արևելյան քամով դու խորտակում ես թարսիսյան նավերը:
8 Մեր լսածը հիմա մեր աչքով ենք տեսնում
Զորքերի տեր Եհովայի քաղաքում՝ մեր Աստծու քաղաքում.
Աստված այն ընդմիշտ ապահով է պահում:+ (Սելա)
9 Ո՛վ Աստված, քո տաճարում
Հավատարիմ սիրուդ մասին ենք խորհրդածում:+
10 Ո՛վ Աստված, ինչպես քո անունն է ամենուր թնդում,
Այնպես էլ քո գովքն է երկրով մեկ հնչում:+
Զորավոր ձեռքդ միշտ արդարություն է գործում:+
12 Սիոնի շուրջը պտտվեք, չորս կողմը շրջեք,
Դրա աշտարակները հաշվեք,+
13 Ուշադրություն դարձրեք դրա ամրություններին,*+
Զննեք ամուր աշտարակները,
Որ պատմեք գալիք սերունդներին:
Նվագավարին: Կորխի որդիների երգը:+
49 Լսեք, բոլո՛ր ժողովուրդներ,
Ականջ դրեք, աշխարհի բոլո՛ր բնակիչներ՝
2 Լինեք հասարակ մարդ, թե նշանավոր,
Լինեք հարուստ, թե չունևոր:
3 Բերանիցս իմաստություն կբխի,
Սրտիս խոհերում+ հասկացողություն կարտացոլվի:
4 Ուշադիր կլսեմ առակը,
Քնար նվագելով՝ կբացատրեմ իմ հանելուկը:
5 Ես վախենալու պատճառ չունեմ դժվարին օրերում,+
Երբ ինձ տապալել ցանկացողները ինձ չարիքով են շրջապատում:
7 Բայց նրանցից ոչ մեկը երբևէ չի կարող իր եղբորը փրկագնել,
Նրա համար Աստծուն փրկագին վճարել+
8 (Այնքան բարձր է մարդու կյանքի փրկագինը,
Որ նրանցից ոչ ոք երբևէ չի կարող վճարել այդ գինը),
9 Չի կարող այնպես անել, որ իր եղբայրը հավիտյան ապրի և գերեզման չիջնի:+
10 Բոլորը տեսնում են, որ անգամ իմաստունն է մահանում,
Հիմարն ու անխոհեմն էլ են վախճանվում+
Եվ իրենց հարստությունը ուրիշներին թողնում:+
11 Նրանց սրտի փափագն է, որ դարերով մնան իրենց տները,
Սերնդեսերունդ՝ իրենց կացարանները:
Նրանք իրենց անունով են կոչում իրենց կալվածքները:
12 Բայց մարդը, ինչքան էլ պատվարժան լինի, անվերջ չի ապրում,+
Նա առավել չէ կենդանիներից, որոնց կյանքը վերջ է գտնում:+
13 Ահա թե ուր է տանում հիմարներին իրենց բռնած ուղին+
Եվ նրանց փուչ խոսքերով հիացողների՝ նրանց հետևողների ուղին: (Սելա)
14 Մորթվելու ոչխարների պես գերեզման* կգնան,
Մահը կհովվի նրանց:
16 Մտավախություն մի՛ ունեցիր, երբ ինչ-որ մեկը հարստանում է,
Երբ նրա տունը գնալով շքեղանում է,
17 Որովհետև երբ մեռնի, իր հետ ոչինչ չի տանի,+
Նրա հարստությունն իր հետ գերեզման չի իջնի:+
18 Ողջ կյանքում նա իրենով է հպարտանում+
(Չէ՞ որ բարգավաճողները մարդկանց հիացմունքին են արժանանում),+
19 Բայց ի վերջո իր հայրերի պես նա էլ կմեռնի,
Նրանցից ոչ մեկը լույսն այլևս չի տեսնի:
20 Մարդը, ինչքան էլ պատվարժան լինի, եթե սա չի հասկանում,+
Առավել չէ կենդանիներից, որոնց կյանքը վերջ է գտնում:
Ասափի երգը:+
2 Աստված լույս է ճառագում Սիոնից՝
Կատարյալ գեղեցկությամբ+ փայլող քաղաքից:
3 Մեր Աստված կգա, նա լուռ չի մնա:+
5 «Ինձ մո՛տ հավաքեք ինձ նվիրվածներին,
Որ զոհի հիման վրա ինձ հետ ուխտ կապեցին»:+
6 Երկինքը հռչակում է Աստծու արդարությունը,
Աստված ինքն է Դատավորը:+ (Սելա)
7 «Լսիր, իմ ժողովո՛ւրդ, ես խոսելու եմ,
Ո՛վ Իսրայել, քո դեմ վկայելու եմ:+
Ես Աստված եմ, քո Աստվածն եմ:+
8 Ձեր զոհերի համար չէ, որ դատապարտում եմ ձեզ,
Ոչ էլ ձեր ողջակեզների համար, որ իմ առաջ են բերվում մշտապես:+
9 Ինձ պետք չեն ձեր տնից բերված ցլերը
Եվ ձեր փարախներից բերված այծերը,+
10 Որովհետև իմն են անտառի բոլոր կենդանիները,+
Սարերում թափառող գազանները:
11 Բարձունքների բոլոր թռչուններին ես գիտեմ,+
Դաշտերի անհամար կենդանիներն իմն են:
12 Թե քաղց զգայի, ձեզ չէի դիմի.
Չէ՞ որ իմն է երկիրը և ամեն բարիքը երկրի:+
13 Մի՞թե ես ցլերի միս եմ ուտելու
Կամ այծերի արյուն եմ խմելու:+
16 Իսկ անօրենին Աստված կասի.
19 Բերանդ վատ բաներ է տարածում,
Լեզուդ ստեր է ասում:+
21 Երբ այդպես էիր վարվում, ես լուռ էի մնում,
Եվ դու կարծում էիր, թե քեզ պես եմ մտածում:
Բայց հիմա ես քեզ կհանդիմանեմ,
Քո դեմ մեղադրանք կներկայացնեմ:+
22 Ինձ* մոռացողնե՛ր, խնդրում եմ, ուշադրություն դարձրեք այս ամենին,+
Այլապես ձեզ կպատառոտեմ, ու փրկող չի լինի:
23 Ով որպես զոհ իր երախտագիտությունն է մատուցում, փառավորում է ինձ,+
Եվ ով հաստատակամորեն ճիշտ ուղով է գնում, փրկություն կստանա ինձնից»:+
Նվագավարին: Դավթի երգը, որը նա շարադրեց, երբ Բերսաբեի+ հետ նրա արած անբարոյականությունից հետո Նաթան մարգարեն եկավ նրա մոտ:
51 Ո՛վ Աստված, քո հավատարիմ սիրուց մղված՝ իմ հանդեպ բարեհաճ եղիր,+
Քո մեծ գթասրտությունից մղված՝ հանցանքներս ջնջիր:+
4 Գլխավորապես քո դեմ* եմ մեղք գործել,+
Ինչը քո աչքին չար է, դա եմ արել,+
Այնպես որ դու ճիշտ ես քո խոսքերում,
Արդարացի ես քո դատաստանում:+
5 Ահա իմ ծնված օրից ես հանցավոր եմ,
Մորս արգանդում իմ սկզբնավորման պահից մեղավոր եմ:+
6 Քեզ հաճելի է, երբ մարդն անկեղծ է իր սրտում,+
Ուսուցանիր ինձ, որ ճշմարիտ իմաստությունն ըմբռնեմ սրտիս խորքում:*
8 Օգնիր, որ նորից հաճույքով լսեմ ցնծության և ուրախության ձայները,
11 Ինձ մի՛ զրկիր քո հավանությունից*
Եվ քո սուրբ ոգին մի՛ վերցրու ինձնից:
12 Թող որ նորից զգամ այն ուրախությունը,
Որ բերում է քո տված փրկությունը:+
Իմ մեջ բոցավառիր քեզ հնազանդվելու ցանկությունը:
13 Եվ ես օրինազանցներին կճանաչեցնեմ քո ուղիները,+
Որ քեզ մոտ վերադառնան մեղսագործները:
14 Արյունապարտությունից փրկիր ինձ,+ ո՛վ Աստված, իմ փրկի՛չ Աստված,+
Որ քո արդարության մասին հռչակեմ՝ ուրախությամբ լցված:+
15 Ո՛վ Եհովա, բացիր շուրթերիս կապանքը,
Որ քեզ գովաբանի իմ բերանը:+
16 Չէ՞ որ դու զոհ չես ուզում,
Այլապես ես այն կմատուցեի քեզ:+
Չի ուրախացնում քեզ ոչ մի ողջակեզ:+
17 Զղջումից ճմլվող սիրտն* է Աստծուն հաճելի զոհը:
Ո՜վ Աստված, դու չես մերժի* կոտրված ու ընկճված սիրտը:+
18 Գթասիրտ եղիր և Սիոնի հետ բարությամբ վարվիր,
Երուսաղեմի պարիսպները վերաշինիր:
19 Այդժամ քեզ հաճելի կլինեն անարատությամբ մատուցված զոհերը,
Հրկիզվող զոհերն ու ողջակեզները,
Եվ ցլեր կմատուցվեն զոհասեղանիդ վրա:+
Նվագավարին: Մասքիլ:* Դավթի երգը: Շարադրվել է այն դեպքից հետո, երբ եդոմացի Դովեկը գնացել ու Սավուղին հայտնել էր, որ Դավիթը Աքիմելեքի տուն էր եկել:+
52 Ո՛վ ուժի տեր մարդ, ինչո՞ւ ես քո չար գործերով պարծենում:+
Չգիտե՞ս, որ Աստծու հավատարիմ սերը միշտ է դրսևորվում:+
3 Դու ոչ թե բարին ես սիրում, այլ չարը,
Ստելը, ոչ թե ճիշտն ասելը: (Սելա)
4 Դու, որ ստեր ես խոսում,
Սիրում ես ամեն խոսք, որ վնաս է բերում:
5 Աստված քեզ առհավետ կտապալի,+
Կբռնի քեզ ու քո վրանից դուրս կհանի,+
Երկրից՝ ապրողների միջից, արմատախիլ կանի:+ (Սելա)
7 «Նայե՛ք, սա այն մարդն է, ով Աստծուն իր ապաստանը* չդարձրեց,+
Այլ իր մեծ հարստությանը վստահեց+
Եվ իր չար ծրագրերին ապավինեց»:
8 Իսկ ես նման կլինեմ Աստծու տան մեջ տնկված փարթամ ձիթենու.
Ես ընդմիշտ և հավիտյան վստահում եմ Աստծու հավատարիմ սիրուն:+
9 Քո արածների համար քեզ կգովաբանեմ առհավետ,+
Քեզ նվիրվածների առաջ ցույց կտամ վստահությունս քո անվան հանդեպ.+
Չէ՞ որ այն անզուգական է:*
Նվագավարին: Մախալաթ:* Մասքիլ:* Դավթի երգը:
53 Հիմարներն ասում են իրենց սրտում.
«Եհովա գոյություն չունի»:+
Նրանց գործերը անարդար են, կեղտոտ ու նողկալի,
Չկա մեկը, որ բարին անի:+
2 Աստված երկնքից նայում է մարդկանց որդիներին,+
Որ տեսնի՝ հասկացողություն ունեցող մեկը կգտնվի՞,
Կա՞ մեկը, որ Եհովային փնտրի:+
4 Ի՞նչ է, մեղսագործները ոչինչ չե՞ն հասկանում,
Որ հացի պես խժռում են իմ ժողովրդին:
Նրանք աղոթք չեն ուղղում Եհովային:+
5 Սակայն ահ ու սարսափ կպատի նրանց,
Այնպիսի սարսափ, որ անծանոթ է նրանց:*
Ձեզ վրա հարձակվողների ոսկորները ցիրուցան կանի Աստված:
Դուք նրանց խայտառակ կանեք, որովհետև Եհովան մերժել է նրանց:
6 Երանի՜ Իսրայելի համար փրկություն գար Սիոնից:+
Եվ երբ Եհովան իր ժողովրդին վերադարձնի գերությունից,
Թող որ Հակոբն ուրախանա, թող Իսրայելը ցնծա:
Նվագավարին. կատարումը՝ լարային գործիքների նվագակցությամբ: Մասքիլ:* Դավթի երգը: Շարադրվել է այն դեպքից հետո, երբ զիփացիները գնացել ու Սավուղին ասել էին. «Դավիթը մեզ մոտ է թաքնված»:+
2 Ո՛վ Աստված, աղոթքս լսիր,+
Խոսքերիս ականջ դիր,
3 Որովհետև հակառակորդներն իմ դեմ են դուրս եկել,
Անգութ մարդիկ ուզում են կյանքս խլել.+
Նրանք հաշվի չեն առնում Աստծուն:+ (Սելա)
4 Բայց Աստված իմ օգնականն է,+
Եհովան ինձ աջակցողների հետ է,
5 Թշնամիներիս նյութած չարիքն իրենց գլխին կբերի:+
Դու հավատարիմ ես, իմ Աստվա՛ծ, նրանց կործանիր:*+
6 Ես սրտանց քեզ զոհեր կմատուցեմ,+
Ո՜վ Եհովա, քո անունը կգովաբանեմ.
Նվագավարին. կատարումը՝ լարային գործիքների նվագակցությամբ: Մասքիլ:* Դավթի երգը:
2 Ուշադրություն դարձրու և պատասխանիր ինձ:+
Մտահոգություններս ինձ հանգիստ չեն տալիս,+
Ալեկոծված է հոգիս,
3 Քանի որ թշնամիներս ինձ սպառնում են,
Անօրեններն ինձ ճնշում են:
Նրանք ինձ վրա չարիք են տեղում,
Զայրույթով համակված՝ իմ հանդեպ թշնամանքով են լցվում:+
5 Ահուդողի մեջ եմ ընկել,
Սարսուռն է ինձ համակել:
6 Շարունակ ասում եմ. «Երանի՜ աղավնու պես թևեր ունենայի,
Այդժամ կթռչեի հեռու և ապահով կապրեի:
8 Դեպի ապաստան կշտապեի,
Մոլեգնած քամուց ու փոթորկից կպաշտպանվեի»:
9 Ո՛վ Եհովա, նրանց խուճապի մատնիր,
Որովհետև քաղաքում կռիվ են անում
Եվ բռնություն են գործադրում:
11 Այնտեղ ամենուր ավերածություն է,
Կեղեքումն ու խաբեությունը հրապարակից անպակաս են:+
12 Թշնամի մարդ չէ ինձ ծաղրողը,+
Այլապես կհամակերպվեի:
Հակառակորդ մեկը չէ իմ դեմ դուրս եկողը,
Այլապես նրանից կթաքնվեի:
14 Մենք ջերմ ընկերակցություն էինք վայելում,
Մեծախումբ ժողովրդի հետ Աստծու տուն էինք գնում:
15 Թող թշնամիներս կործանվեն,+
Թող ողջ-ողջ գերեզման* իջնեն,
Քանի որ նրանց բնակավայրում ու նրանց սրտերում
Չարություն է տիրում:
16 Իսկ ես Աստծո՛ւց կխնդրեմ օգնություն,
Եհովան ինձ կտա փրկություն:+
Նրանք չեն ցանկանա փոխվել,
Նրանք Աստծու հանդեպ վախ չունեն:+
21 Նրա խոսքերը կարագից էլ կակուղ են,+
Բայց նրա սիրտը կռիվ է տենչում:
Նրա խոսքերը յուղից էլ փափուկ են,
Բայց իրականում մերկացված սրեր են:+
Նա երբեք չի թողնի, որ արդարն ընկնի:*+
23 Չարագործներին, ո՜վ Աստված, դու կիջեցնես գերեզման,+
Արյունապարտ ու խաբեբա մարդիկ չեն ապրի իրենց կյանքի կեսն անգամ,+
Իսկ ես քեզ մոտ կփնտրեմ ապաստան:
Նվագավարին: «Լռակյաց աղավնին՝ հեռավոր վայրերում» երգի մեղեդիով: Միքթամ:* Դավթի երգը, որը նա շարադրեց այն դեպքից հետո, երբ փղշտացիները նրան բռնեցին Գեթում:+
56 Ո՜վ Աստված, բարեհաճ եղիր իմ հանդեպ,
Որովհետև մարդիկ ինձ վրա են հարձակվում,
Ամեն օր մարտնչում են իմ դեմ և ինձ նեղում:
2 Ոսոխներս օրնիբուն վրա են տալիս ու կծոտում,
Շատ մարդիկ մեծամտաբար իմ դեմ են կռվում:
3 Երբ վախենում եմ,+ քեզ եմ ապավինում:+
4 Ես ապավինում եմ Աստծուն
Եվ իր տված խոսքի համար նրան գովաբանում:
Ես Աստծուն եմ ապավինում ու չեմ վախենում.
Չնչին մարդ արարածը ի՞նչ կարող է ինձ անել:+
5 Ամեն օր նրանք ի վնաս ինձ են գործում,
Միայն ինձ չարիք պատճառելու մասին են մտածում:+
7 Ո՛վ Աստված, իրենց չարության համար դու նրանց պատժիր,
Քո բարկությամբ ազգերին տապալիր:+
8 Դու գիտես թափառական կյանքիս ամեն մի քայլը:+
9 Երբ Աստծուն օգնության կանչեմ,
Թշնամիներս հենց նույն օրը կնահանջեն:+
Աստված ինձ հետ է. դա ես հաստատ գիտեմ:+
10 Ես ապավինում եմ Աստծուն
Եվ իր տված խոսքի համար նրան գովաբանում:
Եհովային եմ ապավինում
Եվ իր տված խոսքի համար նրան փառաբանում:
11 Ես Աստծուն եմ ապավինում ու չեմ վախենում.+
Չնչին մարդ արարածը ի՞նչ կարող է ինձ անել:+
13 Չէ՞ որ դու ինձ մահից փրկել ես,+
Չես թողել՝ ոտքերս սայթաքեն,+
Որ ես, ո՜վ Աստված, քո առաջ քայլեմ
Եվ կյանքի լույսը տեսնեմ:+
Նվագավարին: «Մի՛ կործանիր» երգի մեղեդիով: Միքթամ:* Դավթի երգը, որը նա շարադրեց այն դեպքից հետո, երբ փախել էր Սավուղից ու թաքնվել քարայրում:+
57 Բարեհաճ եղիր, ո՜վ Աստված, բարեհաճ եղիր իմ հանդեպ,
Որովհետև ես քեզ մոտ եմ ապաստան գտել,+
Քո թևերի տակ եմ պատսպարվել, մինչև նեղություններս անցնեն:+
2 Օգնության եմ կանչում Աստծուն՝ Բարձրյալին՝
Ճշմարիտ Աստծուն, ով վերջ է դնում իմ նեղություններին:
3 Նա երկնքից օգնության ձեռք կմեկնի և ինձ կփրկի,+
Ինձ վրա հարձակվողին կխանգարի: (Սելա)
Աստված սեր* ու հավատարմություն կդրսևորի:+
4 Առյուծներն են ինձ շրջապատել,+
Պառկում եմ քնելու այն մարդկանց մեջ, որոնք պատրաստ են ինձ խժռել:
Նրանց ատամները նիզակ ու նետեր են,
Եվ նրանց լեզուն սրածայր սուր է:+
5 Ո՜վ Աստված, թող երկնքից վեր խոյանա քո մեծությունը,
Թող ողջ երկրի վրա ցոլա քո փառքը:+
Իմ ճանապարհին փոս են փորել,
Բայց հենց իրենք են դրա մեջ ընկել:+ (Սելա)
Ես կնվագեմ ու երգ կերգեմ:
Ես շուտ կզարթնեմ, որ լուսաբացը արթնացնեմ:+
9 Ո՜վ Եհովա, ազգերի մեջ քեզ կփառաբանեմ,+
Ժողովուրդների մեջ քեզ կգովերգեմ,*+
10 Քանի որ մեծ է քո հավատարիմ սերը, մինչև երկինք է հասնում,+
Հավատարմությունդ մինչև ամպերն է ձգվում:
11 Ո՜վ Աստված, թող երկնքից վեր խոյանա քո մեծությունը,
Թող ողջ երկրի վրա ցոլա քո փառքը:+
Նվագավարին: «Մի՛ կործանիր» երգի մեղեդիով: Դավթի երգը: Միքթամ:*
58 Ո՛վ մարդիկ, եթե լուռ եք մնում,
Էլ ինչպե՞ս կարող եք արդարության մասին խոսել,+
Ինչպե՞ս կարող եք արդար դատել:+
3 Անօրենները սխալ ուղով են գնում* ծնված օրվանից,
Ստախոսներ են, որոնք ի ծնե շեղվել են ճանապարհից:
4 Օձի թույն են նրանց խոսքերը,+
Նրանք խուլ են, ինչպես կոբրան, որ փակում է իր ականջը.
5 Նա չի լսում հմայողների ձայնը,
Ինչքան էլ վարպետորեն անեն իրենց հմայությունը:
6 Ո՛վ Աստված, փշրիր նրանց ատամները:
Ո՛վ Եհովա, կոտրիր այդ առյուծների ծնոտները:
7 Ինչպես ջրերն են ցամաքում, թող այդպես չքվեն նրանք,
Թող Աստված ճկի իր աղեղը և իր նետերով տապալի նրանց:
8 Թող նրանք խխունջի պես չորանան,*
Թող արև չտեսնեն անկենդան ծնված մանկան նման:
9 Վառվող փշաթփի տաքությունը ձեր կաթսաներին դեռ չհասած՝
Բոլոր ճյուղերը՝ թաց թե այրվող, հողմով կսրբի-կտանի Աստված:+
11 Այդժամ մարդիկ կասեն. «Իսկապես վարձատրվում է արդարը:+
Իսկապես կա Աստված, ով դատում է երկիրը»:+
Նվագավարին: «Մի՛ կործանիր» երգի մեղեդիով: Դավթի երգը: Միքթամ:* Շարադրվել է այն դեպքից հետո, երբ Սավուղը մարդիկ էր ուղարկել, որ հսկեն Դավթի տունը ու սպանեն նրան:+
2 Ազատիր ինձ չարագործներից,
Փրկիր արյունարբու մարդկանցից:
3 Ահա դարան մտած՝ ինձ են սպասում,+
Զորավորները ինձ վրա են հարձակվում,
Այնինչ, ո՛վ Եհովա, ես չեմ ըմբոստացել
Ու մեղք չեմ գործել:+
4 Թեև ես սխալ բան չեմ արել,
Բայց նրանք հապճեպորեն ինձ վրա հարձակում են պատրաստում:
Լսիր իմ օգնության կանչը և տես, թե ինչ են անում:
5 Չէ՞ որ դու Իսրայելի Աստվածն ես, ո՛վ Զորքերի տեր Եհովա Աստված:+
Վեր կաց ու բոլոր ազգերի գործերը քննիր,
Նենգ դավաճանների հանդեպ գթասիրտ մի՛ եղիր:+ (Սելա)
6 Ինձ բռնելու համար նրանք վերադառնում են ամեն իրիկուն,+
Նրանք ասում են. «Ո՞վ է լսում»:+
10 Աստված, ով սիրում է ինձ հավատարիմ սիրով, օգնության կհասնի ինձ,+
Աստծու շնորհիվ ես հաղթանակած կնայեմ թշնամիներիս:+
11 Միանգամից մի՛ սպանիր նրանց,
Որ իմ ժողովուրդը դա երբեք չմոռանա:
Քո զորությամբ նրանց դարձրու թափառական,
Ցած գլորիր նրանց, ո՛վ Եհովա, մեր Վահա՛ն:+
12 Թող նրանց հպարտությունը ծուղակը գցի նրանց+
Իրենց բերանից բխող մեղսալի խոսքերի, իրենց ասածների համար,
Իրենց անեծքների և սուտ խոսքերի համար:
13 Ցասումով լցված՝ բնաջնջիր նրանց,+
Բնաջնջիր նրանց, որ վերանան:
Թող իմանան, որ Աստված է իշխում Հակոբի վրա,
Աստված է իշխում ողջ երկրի վրա:+ (Սելա)
14 Ինձ բռնելու համար թող նրանք վերադառնան ամեն իրիկուն,
Թող շան պես գռմռան ու գաղտագողի շրջեն քաղաքում:+
15 Թող այս ու այն կողմ ընկնեն, որ ուտելիք փնտրեն,+
Թող չկշտանան ու գիշերելու տեղ չգտնեն:
16 Իսկ ես կերգեմ քո զորության մասին,+
Առավոտյան ուրախ կպատմեմ քո հավատարիմ սիրո մասին,
Որովհետև դու իմ ապահով ապաստանն ես,+
Նեղության օրը իմ պատսպարանն ես:+
17 Իմ զորությա՛ն Աղբյուր, ես կգովերգեմ* քեզ,+
Որովհետև, ո՛վ Աստված, իմ ապահով ապաստանը դու ես,
Դու հավատարիմ սիրով ինձ սիրող Աստվածն ես:+
Նվագավարին: «Շուշան, որը հիշեցման համար է»: Միքթամ:* Դավթի երգը: Նախատեսված է ուսուցանելու համար: Շարադրվել է այն դեպքից հետո, երբ Դավիթը կռվեց Արամ-Նահարայիմի և Արամ-Զոբայի զորքերի դեմ, իսկ Հովաբը հետ գնաց և Աղի հովտում ջախջախեց եդոմացիներին՝ կոտորելով 12 000 մարդ:+
60 Ո՛վ Աստված, դու մեզ մերժեցիր,
Մեր պաշտպանությունը ճեղքեցիր:+
Մեզ վրա բարկացել էիր, բայց հիմա մեզ հետ ընդունիր:
2 Դու երկիրը ցնցեցիր, դու այն ճեղքեցիր:
Երկիրը փլուզվում է. դրա ճեղքերը փակիր:
3 Դու քո ժողովրդին նեղության մատնեցիր,
Մենք երերում ենք, քանի որ մեզ գինի խմեցրիր:+
4 Ազդանշան տուր* նրանց, ովքեր վախենում են քեզնից,
Որ փախչեն և խույս տան թշնամու նետերից: (Սելա)
6 Սուրբ Աստված ասել է.*
8 Իմ լվացվելու թասն է Մովաբը,+
Եդոմի վրա կգցեմ իմ սանդալը,+
Հաղթանակած կգոչեմ՝ նվաճելով փղշտացիների երկիրը»:+
9 Ուրեմն ո՞վ ինձ կօգնի, որ պաշարված* քաղաքը նվաճեմ:
Ո՞վ ինձ կառաջնորդի, որ մինչև Եդոմ հասնեմ:+
10 Չէ՞ որ հենց դու, ո՛վ Աստված, դու, որ մերժել ես մեզ,
Դու, մեր Աստվա՛ծ, որ այլևս մեր զորքերի հետ չես:+
11 Օգնիր մեզ մեր նեղության մեջ.
Անիմաստ է մարդուց փրկություն սպասել:+
Նվագավարին. կատարումը՝ լարային գործիքների նվագակցությամբ: Դավթի երգը:
61 Ո՛վ Աստված, օգնության աղաղակս լսիր,
Իմ աղոթքին ականջ դիր:+
2 Երկրի ծայրերում էլ լինեմ, ես քեզ կկանչեմ,
Երբ որ վհատվեմ:+
Հանիր ինձ բարձր ժայռի վրա, ուր ես չեմ կարող հասնել,+
3 Որովհետև դու իմ ապաստանն ես,
Թշնամուցս ինձ պաշտպանող ամուր աշտարակ ես:+
5 Ո՛վ Աստված, դու լսեցիր իմ երդումները:
Դու տվեցիր ինձ այն ժառանգությունը,
Որ ստանում են քո անունը պատվողները:+
6 Դու թագավորի կյանքը կերկարացնես,+
Եվ նա կապրի սերնդից սերունդ՝ երկար տարիներ:
Նվագավարին: Իդիթուն:* Դավթի երգը:
62 Ես լուռ ու մունջ սպասում եմ Աստծուն,
Նա է ինձ տալու փրկություն:+
2 Նա իրոք որ իմ ժայռն է,
Իմ փրկությունն ու ապահով ապաստանն է.+
Ինչքան էլ սասանվեմ, ես չեմ ընկնի:+
3 Ո՛վ չարագործներ, սպանելու տենչով դեռ ինչքա՞ն եք հարձակվելու մարդու վրա:+
Դուք բոլորդ վտանգավոր եք, ինչպես թեքված պատը՝ քարե պատը, որն ուր որ է փուլ պիտի գա:*
4 Այդ չարագործները խորհրդակցում են, որ տապալեն մարդուն՝ զրկեն իր բարձր դիրքից:*
Նրանք հաճույք են ստանում իրենց խաբեությունից,
Բերանով օրհնում են, բայց սրտի խորքում անիծում են:+ (Սելա)
6 Նա իրոք որ իմ ժայռն է,
Իմ փրկությունն ու ապահով ապաստանն է.
Ես երբեք չեմ սասանվի:+
7 Աստծուց է իմ փրկությունն ու փառքը:
Աստված է իմ ամուր ժայռը, իմ ապաստանը:+
8 Ո՛վ մարդիկ, միշտ նրա՛ն ապավինեք,
Նրա առաջ ձեր սիրտը դատարկեք:+
Աստված է մեր ապաստանը:+ (Սելա)
9 Մարդիկ պարզապես մի շունչ են,
Մարդկանց որդիները խաբուսիկ ապաստան են:+
Թե կշեռքի վրա դրվեն, օդից* էլ թեթև կլինեն:+
10 Մի՛ կարծեք, թե խարդախությամբ հաջողության կհասնեք,
Զուր հույսեր մի՛ փայփայեք, թե կողոպուտով բարիք կվայելեք:
Թե ձեր ունեցվածքը շատանա էլ, ձեր սիրտը դրա հետ մի՛ կապեք:+
11 Երկու անգամ լսել եմ Աստծու ասածը,
Որ զորության աղբյուրը հենց ինքը՝ Աստված է:+
Դավթի երգը, որը նա շարադրեց, երբ Հուդայի անապատում էր:+
63 Ո՛վ Աստված, դու իմ Աստվածն ես,
Շարունակ քեզ եմ փնտրում:+
Հոգիս ծարավ է քեզ:+
Արևից խանձված այս չոր ու անջուր վայրում
Քո կարոտից հալումաշ եմ լինում:+
2 Քո սուրբ վայրում ես քեզ եմ նայել,
Քո զորությունն ու փառքն եմ տեսել:+
4 Իմ ողջ կյանքում քեզ կօրհներգեմ,
Քո անունը կանչելով՝ ձեռքերս դեպի քեզ կտարածեմ:
5 Ես գոհ եմ, քանի որ դու ինձ ամենալավ, ամենաընտիր բաժինն ես տվել,
Ուստի իմ շուրթերով ուրախությամբ քեզ կգովերգեմ:+
6 Իմ անկողնում պառկած՝ քեզ եմ հիշում,
Գիշերվա կեսին քո մասին եմ խորհրդածում,+
7 Որովհետև դու ես հասնում ինձ օգնության,+
Քո թևերի տակ պաշտպանված՝ երգում եմ ցնծությամբ:+
8 Ես պինդ կառչած եմ քեզ,
Եվ դու քո աջով ինձ ամուր բռնել ես:+
9 Իսկ ովքեր ուզում են իմ կյանքը խլել,
Գերեզման կիջնեն:
10 Նրանք կտրվեն սրի բերան,
Շնագայլերի* կեր կդառնան:
11 Մինչդեռ թագավորը Աստծու շնորհիվ բերկրանքով կլցվի:
Աստծով երդվող ամեն մարդ կհրճվի,*
Որովհետև ստախոսների լեզուն կպապանձվի:
Նվագավարին: Դավթի երգը:
64 Ո՛վ Աստված, աղաչում եմ, լսիր իմ ձայնը,+
Սարսափազդու թշնամուց պաշտպանիր իմ կյանքը:
2 Պահպանիր ինձ անօրենների գաղտնի դավերից,+
Չարագործների ամբոխներից:
3 Նրանք թրի պես սրում են իրենց լեզուն,
Իրենց չար խոսքերը նետերի պես դեպի թիրախն են ուղղում,
4 Որ թաքուն նետահարեն անմեղ մարդուն:
Նրանք անսպասելի նետահարում են նրան ու ոչնչից չեն վախենում:
5 Համառորեն հետամուտ են լինում իրենց չար նպատակին,*
Քննարկում են, թե ինչպես իրենց թակարդները քողարկեն,
Եվ ասում են. «Ոչ ոք դրանք չի տեսնի»:+
6 Նրանք չարիք գործելու նորանոր ձևեր են փնտրում,
Գաղտնաբար իրենց ծրագիրն են մշակում:+
Ո՞վ կարող է հասկանալ՝ ինչ կա ամեն մեկի մտքում ու սրտում:
7 Բայց Աստված նրանց կնետահարի,+
Նրանք կխոցվեն հանկարծակի:
8 Նրանց լեզուն հենց իրե՛նց անկման կտանի:+
Ամեն ոք, ով դա տեսնի, գլուխն արհամարհանքով կշարժի,
9 Եվ բոլոր մարդիկ վախով կլցվեն,
Աստծու արածը կհռչակեն,
Նրա գործերը կըմբռնեն:+
10 Արդարը Եհովայով կուրախանա և կապավինի նրան:+
Մաքուր սիրտ ունեցողները կցնծան:
Նվագավարին: Դավթի երգը:
2 Աղոթքնե՛ր Լսող, ամեն տեսակ մարդիկ կգան քեզ մոտ:+
5 Ի պատասխան մեր աղոթքի՝ դու սքանչելի, արդար գործեր կանես,+
Ո՜վ մեր Աստված, որ փրկում ես մեզ:
Քեզ են վստահում երկրի ամեն ծայրում ապրողները,+
Անգամ հեռավոր ծովերից այն կողմ բնակվողները:
8 Քո արածները տեսնելով՝ ակնածանքով կլցվեն երկրի հեռավոր ծայրերի բնակիչները:+
Քո գործերի համար ուրախ կբացականչեն թե՛ արևելքում, թե՛ արևմուտքում ապրողները:
9 Դու հոգ ես տանում երկրին,
Այն շատ հարուստ ու պտղաբեր ես դարձրել:+
Քո գետերը ջրով ես լցրել,
Մարդկանց հացահատիկով ապահովել.+
Ահա թե ինչպես ես երկրի վրա ամեն բան պատրաստել:
10 Մարգերը ոռոգում ես, հարթում ես հերկված հողը,
Հորդառատ անձրևներով այն փափկեցնում ես և օրհնում ծիլերը:+
11 Տարին քո բարիքներով ես պսակում,
Քո անցած տեղերում առատություն է տիրում:+
13 Արոտավայրերը հոտերով են ծածկված,
Դաշտերի վրա ցորենի գորգ է փռված:+
Ողջ երկիրը բացականչում է ու երգում է ուրախացած:+
Նվագավարին: Երգ:
66 Ողջ երկրի մարդի՛կ, ի պատիվ Աստծու՝ ցնծության աղաղակ բարձրացրեք,+
2 Նրա փառահեղ անունը գովերգեք,*
Նրան գովաբանելով փառավորեք:+
3 Աստծուն ասեք. «Ակնածանք են ներշնչում գործերդ,+
Մեծ զորությունդ տեսնելով՝ քո առաջ կուչ կգան թշնամիներդ:+
5 Եկեք ու տեսեք Աստծու գործերը,
Ակնածանք են ներշնչում մարդկանց համար նրա արածները:+
6 Նա ցամաք դարձրեց ծովը,+
Մեր ժողովուրդը քայլելով անցավ գետը,+
Այնտեղ ուրախացանք՝ տեսնելով նրա արածը:+
Համառները թող մեծ կարծիք չունենան իրենց մասին:+ (Սելա)
8 Ո՛վ ժողովուրդներ, փառաբանեք մեր Աստծուն,+
Թող թնդան ձայները, որ նրան են գովերգում:
10 Ո՛վ Աստված, դու մեզ քննեցիր,+
Դու մեզ արծաթի պես զտեցիր,
11 Մեզ որսացանցի մեջ գցեցիր,
Մեր մեջքին ծանր բեռ դրեցիր:
12 Թույլ տվեցիր, որ մահկանացու մարդը մեզ կոխկրտի,
Մենք անցանք կրակի ու ջրի միջով,
Բայց հետո դու մեզ ապահով հանգրվան բերեցիր:
13 Ես ողջակեզներով քո տուն կմտնեմ,+
Քեզ տված երդումներս կկատարեմ,+
14 Այն երդումները, որ իմ շուրթերից հնչեցին,+
Որ իմ բերանից դուրս եկան իմ նեղության օրերին:
15 Քեզ համար ճարպոտ կենդանիներ եմ ողջակիզելու,
Խոյեր* եմ քեզ զոհաբերելու,
Ցլեր ու այծեր եմ ընծայելու: (Սելա)
16 Ո՛վ աստվածավախ մարդիկ, բոլորդ եկեք ու լսեք,
Ես կպատմեմ, թե Աստված ինձ համար ինչեր է արել:+
17 Ես նրան օգնության կանչեցի
Եվ նրան փառաբանեցի:
18 Եթե իմ սրտում չար բան պահեի,
Եհովան ինձ չէր լսի:+
20 Փա՛ռք Աստծուն, ով աղոթքս չմերժեց
Եվ ինձ իր հավատարիմ սիրուց չզրկեց:
Նվագավարին. կատարումը՝ լարային գործիքների նվագակցությամբ: Երգ:
2 Այդպիսով, ո՛վ Աստված, ողջ երկրում հայտնի կլինեն քո արածները,+
Բոլոր ազգերի մեջ՝ քո փրկարար գործերը:+
3 Թող ժողովուրդները գովաբանեն քեզ, ո՛վ Աստված,
Թող բոլոր ժողովուրդները գովաբանեն քեզ:
4 Թող ազգերը ցնծան և ուրախ բացականչեն,+
Որովհետև դու ազգերին արդարությամբ կդատես,+
Երկրի վրա ապրող ժողովուրդներին կառաջնորդես: (Սելա)
5 Թող ժողովուրդները գովաբանեն քեզ, ո՛վ Աստված,
Թող բոլոր ժողովուրդները գովաբանեն քեզ:
Նվագավարին: Դավթի երգը:
68 Թող Աստված գործի անցնի, թող նրա թշնամիները ցրվեն,
Թող նրան ատողները նրանից փախչեն:+
2 Ինչպես քամին ծուխն է քշում, այդպես էլ դու նրանց քշիր:
Ինչպես որ մոմն է հալվում կրակից,
Այդպես թող անօրենները չքվեն Աստծու առաջից:+
Յահ* է նրա անունը,+ նրա առաջ ցնծացեք:
6 Աստված տուն ու տեղ է տալիս միայնակ մնացածներին,+
Ազատություն ու բարեկեցություն է շնորհում գերիներին,+
7 Ո՛վ Աստված, երբ դու առաջնորդում էիր քո ժողովրդին,+
Երբ անցնում էիր անապատով, (Սելա)
8 Երկիրը ցնցվում էր:+
Աստված երկնքից անձրև էր թափում,
Աստծու՝ Իսրայելի Աստծու առաջ Սինա լեռը ցնցվում էր:+
9 Ո՛վ Աստված, դու հորդառատ անձրև բերեցիր,
Քո ուժասպառ ժողովրդին ուժով լցրիր:
10 Նրանք քո ճամբարում բնակվեցին,+
Քո բարությամբ, ո՛վ Աստված, դու հոգ տարար խեղճերին:
11 Եհովան հրաման է արձակում.
Մեծ բանակ են կանայք, որ բարի լուրն են հռչակում:+
12 Թագավորներն ու իրենց զորքերը փախչում են,+ նրանք փախչում են:
Ավարից բաժին են ստանում կանայք, ովքեր տանը սպասում են:+
13 Թեև դուք, տղամարդի՛կ, ստիպված էիք խարույկների* մեջ պառկել,
Սակայն կստանաք աղավնու արծաթապատ թևեր,
Որոնք ունեն ընտիր* ոսկուց փետուրներ:
16 Ո՛վ բարձրագագաթ լեռ,
Ինչո՞ւ ես նախանձով նայում այն լեռանը,
Որն Աստված իր համար բնակավայր է ընտրել.+
Եհովան առհավետ կբնակվի այնտեղ:+
17 Աստծու մարտակառքերը բյուրավոր* են, հազար հազարավորներ:+
Եհովան Սինա լեռից իր սուրբ վայրն է եկել:+
18 Դու վեր ելար բարձունքը,+ ո՛վ Յահ, ո՛վ Աստված,
Եվ գերեվարեցիր մարդկանց:
19 Թող փառաբանվի Եհովան, ով ամեն օր կրում է մեր բեռը,+
Թող փառաբանվի ճշմարիտ Աստված՝ մեր Փրկիչը: (Սելա)
20 Ճշմարիտ Աստված մեզ փրկություն բերող Աստված է.+
Եհովան՝ Գերիշխան Տերը, մեզ մահից ազատում է:+
21 Այո՛, Աստված կջարդի իր թշնամիների գլուխները,
Հանցավոր ուղուց չհրաժարվողների մազածածկ գանգերը:+
22 Եհովան ասել է. «Անգամ Բասանից+ նրանց կիջեցնեմ,
Ծովի խորքերից էլ նրանց հետ կբերեմ:
23 Կբերեմ, որ ձեր ոտքերը թշնամիների արյան մեջ թաթախեք,+
Եվ ձեր շները նրանց արյունը լիզեն»:
24 Ո՛վ Աստված, մարդիկ տեսնում են քո հաղթական երթը,
Իմ Աստծու՝ իմ Թագավորի երթը դեպի սուրբ վայրը:+
25 Առջևից երգիչներն են գնում, հետևից՝ լարային գործիքներ նվագողները,+
Իսկ նրանց միջև՝ դափ զարկող երիտասարդ աղջիկները:+
26 Հավաքված բազմության մեջ Աստծուն՝ Եհովային փառաբանեք,
Դուք, որ առաջ եք եկել Իսրայելի Սկզբնաղբյուրից, նրան գովաբանեք:+
27 Ահա կրտսերը՝ Բենիամինը,+ ով հպատակեցնում է մարդկանց,
Նաև Հուդայի իշխանները՝ իրենց աղմկոտ բազմության ուղեկցությամբ,
Զաբուղոնի իշխանները և Նեփթաղիմի իշխանները:
28 Ձեր Աստվածը որոշեց զորություն տալ ձեզ:
Ցույց տուր զորությունդ, ո՛վ Աստված,
Ինչպես որ արդեն արել ես հօգուտ մեզ:+
30 Սաստիր եղեգների մեջ ապրող գազաններին,
Ցլերի+ և նրանց հորթերի նախիրներին,
Որ այդ ազգերը քո առաջ խոնարհվեն ու արծաթ բերեն:*
Ցիրուցան արա ռազմասեր ժողովուրդներին:
32 Ո՛վ երկրի թագավորություններ, Աստծուն գովերգեք,+
Եհովայի պատվին փառաբանական երգեր երգեք: (Սելա)
33 Գովերգեք նրան, ով արշավում է՝ հինավուրց երկինքների երկնքին հեծած:+
Ահա նրա ձայնը, նրա հզոր ձայնը որոտում է:
34 Ընդունեք, որ Աստված զորավոր է:+
Նա Իսրայելի վրա տարածում է իր մեծ իշխանությունը,
Երկնքից ցույց է տալիս իր զորությունը:
35 Աստված, ով իր վեհապանծ սրբարանում է, ակնածանք է ներշնչում:+
Նա Իսրայելի Աստվածն է, ով ուժ է տալիս իր ժողովրդին ու զորացնում:+
Թող փառք տրվի Աստծուն:
Նվագավարին: «Շուշաններ» երգի մեղեդիով: Դավթի երգը:
69 Ո՛վ Աստված, փրկիր ինձ,
Քիչ է մնում՝ խեղդվեմ ջրերի հեղեղից:+
2 Խոր տիղմի մեջ եմ ընկղմվել.
Ոտքիս տակ ամուր գետին չկա:+
Խոր ջրերի մեջ եմ ընկել,
Հորձանքն ինձ քշել է տարել:+
3 Օգնության համար այնքան եմ աղաղակել,+
Որ ուժասպառ եմ եղել,
Ձայնս խզվել է,
Իմ Աստծուն սպասելուց աչքերս հոգնել են:+
4 Գլխիս մազերից էլ շատ են ինձ անհիմն ատողները,+
Շատացել են իմ նենգ թշնամիները,*
Որոնք ուզում են խլել իմ կյանքը:
Նրանք ստիպում են տալ այն, ինչ չեմ գողացել, այն, ինչ իմն է:
5 Ո՛վ Աստված, դու գիտես իմ արած հիմարությունը,
Քեզնից ծածկված չէ իմ հանցանքը:
6 Գերիշխա՛ն Տեր, ո՛վ Զորքերի տեր Եհովա,
Թող իմ պատճառով ամոթով չմնան քեզ հուսացողները:
Ո՛վ Իսրայելի Աստված,
Թող իմ պատճառով խայտառակ չլինեն քեզ ծառայողները:*
8 Օտար եմ դարձել եղբայրներիս համար,
Անծանոթ մեկն եմ մորիցս ծնվածների համար:+
9 Իմ մեջ բոցավառվում է քո տան հանդեպ նախանձախնդրությունը,+
Ես ինձ վրա եմ կրում քեզ անարգողների հասցրած անարգանքը:+
10 Երբ խոնարհաբար ծոմ պահեցի,*
Դրա համար անարգվեցի:
11 Երբ քուրձ հագա,
Նրանց ծաղրանքի առարկան* դարձա:
12 Դարպասի մոտ նստողների* համար խոսքուզրույց եմ դարձել,
Հարբեցողների երգերի թեման եմ դարձել:
13 Բայց, ո՛վ Եհովա, թող իմ աղոթքը քեզ հասնի,
Երբ այն ընդունելը քեզ հաճելի լինի:+
Ո՛վ Աստված, քո անսահման հավատարիմ սիրուց մղված՝
Պատասխանիր ինձ և ցույց տուր, որ դու իսկապես փրկիչ ես:+
16 Պատասխանիր ինձ, ո՛վ Եհովա, չէ՞ որ մեծ է քո հավատարիմ սերը,+
Քո առատ գթասրտությունից մղված՝ դեպի ինձ ուղղիր քո աչքերը:+
18 Մոտեցիր ու ինձ փրկիր,
Իմ թշնամիներից ազատիր:*
19 Իմ կրած անարգանքից, անպատվությունից ու ստորացումից դու տեղյակ ես:+
Քո աչքի առաջ են բոլոր թշնամիներս:
20 Անարգանքը խոցել է սիրտս, անբուժելի է վերքս:*
22 Թող նրանց ճաշկերույթի սեղանը իրենց համար թակարդ դառնա,
Թող նրանց բարօրությունը ծուղակ դառնա:+
23 Թող խավարեն ու ոչինչ չտեսնեն նրանց աչքերը,
Եվ թող միշտ դողան նրանց ոտքերը:*
24 Թափիր նրանց վրա քո ցասումը,
Եվ թող նրանց վրա գա քո բորբոքված բարկությունը:+
25 Թող նրանց ճամբարը ամայի դառնա,
Նրանց վրաններում թող բնակիչ չմնա,+
26 Որովհետև նրանք հետապնդում են նրան, ում դու հարվածել ես,
Շարունակ խոսում են նրանց ցավերի մասին, ում դու խոցել ես:
27 Թող նրանց հանցանքի բեռը ծանրանա,
Թող քո կողմից արդար չհամարվեն նրանք,
Եվ թող արդարների շարքը չդասվեն:+
29 Ես տանջվում ու ցավ եմ ապրում:+
Պաշտպանիր ինձ, ո՛վ Աստված, քո փրկարար զորությամբ:
30 Ես Աստծու անունը կգովերգեմ,
Շնորհակալական խոսքերով նրան կմեծարեմ:
31 Դա Եհովային ավելի հաճելի կլինի, քան ցուլը,
Քան եղջերավոր ու կճղակավոր մատղաշ ցուլը:+
32 Փրկարար զորությունդ տեսնելով՝ հեզերը կուրախանան:
Ո՛վ Աստծուն ծառայողներ,* թող ձեր սրտերն ամրանան,
33 Չէ՞ որ Եհովան լսում է խեղճերին,+
Նա չի արհամարհի իր գերեվարված ժողովրդին:+
34 Թող գովաբանեն նրան երկինքն ու երկիրը,+
Ծովերն ու այնտեղ ապրող բոլոր արարածները:
35 Աստված Սիոնին փրկություն կբերի,+
Հուդայի քաղաքները կվերակառուցի,
Իր ժողովուրդը կբնակվի այնտեղ և այդ երկրին կտիրի:
Նվագավարին: Դավթի երգը, որը ծառայում է որպես հիշեցում:
70 Ո՛վ Աստված, ինձ փրկիր,
Ո՛վ Եհովա, ինձ օգնության շտապիր:+
2 Թող ինձ սպանել ցանկացողները ամոթով մնան, խայտառակ լինեն,
Իմ դժբախտության վրա ուրախացողները թող ստորացված հետ քաշվեն:
3 Ովքեր ինձ ասում են՝ «Տե՛ղն է քեզ, տե՛ղը»,
Թող խայտառակված հետ մղվեն:
4 Իսկ քեզ փնտրողները թող քեզնով ուրախանան ու ցնծան:+
Քո փրկարար գործերին փափագով սպասողները թող միշտ ասեն.
«Մեծարանքի է արժանի Աստված»:
5 Ես խեղճ եմ ու անօգնական.+
Ո՛վ Աստված, շտապիր ինձ օգնության:+
71 Ո՛վ Եհովա, քեզ մոտ եմ ես գտել ապաստան,
Թող որ երբեք ամոթով չմնամ:+
3 Ինձ համար ժայռակերտ ամրոց դարձիր,
Որտեղ միշտ կարող եմ պատսպարվել:
Հրաման տուր, որ ինձ փրկեն,
Չէ՞ որ դու ինձ համար ամրոց ես ու վեմ:+
4 Ո՛վ իմ Աստված, փրկիր ինձ անօրենի ձեռքից,+
Անարդարացիորեն ինձ ճնշողի ճիրաններից:
5 Ո՛վ Գերիշխան Տեր Եհովա, իմ հույսը դու ես,
Ես քեզ եմ ապավինում իմ մանկությունից ի վեր:+
6 Ծնվածս օրից դու իմ հենարանն ես,
Իմ մոր արգանդից ինձ լույս աշխարհ բերողն ես:+
Ես միշտ գովաբանում եմ քեզ:
7 Շատերի հիացմունքի առարկան եմ դարձել,
Բայց ես գիտեմ, որ իմ ամուր ապաստանը դու ես:
8 Բերանիցս քո մասին գովասանքի խոսքեր են բխում,+
Ամբողջ օրը քո փառահեղության մասին եմ պատմում:
10 Թշնամիներս իմ դեմ են խոսում,
Ինձ սպանել ցանկացողները իրար հետ խորհուրդ են անում:+
11 Նրանք ասում են. «Աստված թողել է նրան:
Նա փրկող չունի, հետապնդեք ու բռնեք նրան»:+
12 Ո՛վ Աստված, հեռու մի՛ մնա ինձնից:
Ո՛վ իմ Աստված, շտապիր օգնության հասնել ինձ:+
14 Իսկ ես կշարունակեմ քեզ սպասել
Եվ քեզ ավելի շատ կգովաբանեմ:
15 Ես քո արդարության մասին կպատմեմ,+
Ողջ օրը քո փրկարար գործերի մասին կխոսեմ,
16 Ո՛վ Գերիշխան Տեր Եհովա,
Կգնամ ու քո հզոր գործերի մասին կպատմեմ,
Քո՛, միմիայն քո՛ արդարության մասին կխոսեմ:
17 Ո՛վ Աստված, մանկությունիցս ի վեր դու սովորեցնում ես ինձ,+
Եվ մինչ օրս ես հռչակում եմ քո զարմանահրաշ գործերի մասին:+
18 Ո՛վ Աստված, թե ծերանամ էլ և ալեհեր դառնամ, մի՛ լքիր ինձ:+
19 Ո՛վ Աստված, մեծ է քո արդարությունը,
Հասնում է մինչև բարձունքները:+
Մեծամեծ գործեր ես արել,
Ո՞վ կարող է քեզ հետ համեմատվել:+
20 Թեև թողել ես, որ բազում չարիք ու նեղություն կրեմ,+
Նորից ինձ ուժ պարգևիր,
Երկրի խորքերից ինձ հանիր:+
21 Արժանապատվությունս բարձրացրու,
Ինձ պաշտպանիր և մխիթարություն տուր:
22 Տավիղով ես կգովերգեմ քեզ,
Քանի որ դու հավատարիմ Աստված ես:+
Ո՛վ Իսրայելի Սուրբ, քնարով քո գովքը կերգեմ:*
24 Ինձ չարիք կամեցողներն ամոթով կմնան ու կպատվազրկվեն,+
Երգ Սողոմոնի մասին:
72 Ո՛վ Աստված, թագավորին սովորեցրու դատել համաձայն քո օրենքների,
Արքայորդուն քո արդարությունն ուսուցանիր:+
2 Թող նա քո ժողովրդին արդարությամբ դատի
Եվ խեղճերի համար արդար դատ տեսնի:+
3 Թող լեռները ժողովրդին խաղաղություն բերեն,
Թող բլուրները նրանց արդարություն պարգևեն:
5 Ո՛վ Աստված, մարդիկ կվախենան քեզնից սերնդեսերունդ,
Քանի դեռ շողում է արևը,
Քանի դեռ երկնքում փայլում է լուսինը:+
6 Թագավորի իշխանությունը նման կլինի հնձված մարգագետնի վրա թափվող անձրևի,
Երկիրը ոռոգող հորդառատ անձրևի:+
7 Նրա օրերում արդարը կծաղկի,+
Եվ քանի դեռ լուսինը երկնքում փայլի,*
Երկրի վրա ամենուր խաղաղություն կտիրի:+
9 Անապատում ապրողները նրա առաջ կխոնարհվեն,
Նրա թշնամիները հողը կլիզեն:+
11 Բոլոր թագավորները նրա առաջ կխոնարհվեն,
Բոլոր ազգերը նրան կծառայեն:
12 Նա կփրկի աղքատին, ով կանչում է օգնության,
Կազատի խեղճին և նրան, ով չունի օգնական:
13 Աղքատին ու խեղճին նա կկարեկցի,
Կարիքավորների կյանքը կփրկի:
15 Թող նա երկար կյանք ունենա,
Թող Սաբայի ոսկին բերեն նրան:+
Թող շարունակ նրա համար աղոթքներ մատուցվեն,
Եվ թող նրան օրնիբուն օրհնեն:
16 Երկրի վրա հացահատիկի լիություն կլինի,+
Անգամ լեռների գագաթներին այն առատորեն կբուսնի:
Թագավորի դաշտերը առատ բերք կտան, ինչպես Լիբանանում,+
Քաղաքներում փարթամորեն կաճի բնակչությունը, ինչպես երկրի բուսականությունը:+
17 Թող հարատև լինի նրա անունը,+
Թող այն մնա այնքան ժամանակ, քանի դեռ կա արևը:
Թող մարդիկ նրա միջոցով օրհնվեն,+
Թող բոլոր ազգերը նրան երջանիկ անվանեն:
Ամեն և ամեն:
20 Այստեղ ավարտվում են Դավթի՝ Հեսսեի որդու+ աղոթքները:
ԳԻՐՔ ԵՐՐՈՐԴ
(Սաղմոսներ 73-89)
Ասափի+ երգը:
73 Աստված իսկապես բարի է Իսրայելի հանդեպ,
Մաքուր սիրտ ունեցողների հանդեպ:+
2 Մինչդեռ ես ճիշտ ուղուց գրեթե շեղվել էի,
Քիչ էր մնում՝ ոտքերս սայթաքեին,+
3 Որովհետև անօրենների խաղաղությունը տեսնելով՝
Այդ գոռոզների հանդեպ լցվել էի նախանձով:+
6 Դրա համար էլ գոռոզությունը նրանց վզնոցն է դարձել,+
Եվ իբրև հագուստ բռնություն են հագել:
7 Գիրությունից* նրանց աչքերը դուրս են պրծել,
Այնպիսի հաջողության են հասել, որ չէին էլ երազել:
9 Այնպես են պարծենում, ասես երկնքի պես բարձր են,
Երկրի վրա շրջում ու մեծ-մեծ խոսում են:
10 Դրա համար Աստծու* ժողովուրդը նրանց կողմն է շրջվում,
Նրանց առատ ջրերից է խմում:
11 Նրանք ասում են. «Աստված ի՞նչ գիտի:+
Մի՞թե Բարձրյալն իսկապես տեղյակ է»:
12 Ահա այսպիսին են անօրենները,
Միշտ էլ հեշտ է նրանց կյանքը,+
Նրանք շարունակ ավելացնում են իրենց հարստությունը:+
13 Փաստորեն, իզուր եմ իմ սիրտը մաքուր պահել,
Ձեռքերս լվացել՝ անմեղությունս փաստել,+
14 Օրնիբուն տառապանք եմ կրել,+
Ամեն առավոտ խրատվել:+
15 Բայց եթե իմ այս մտքերը բարձրաձայնեի,
Քո ժողովրդի հանդեպ նենգաբար վարված կլինեի:
16 Ես փորձում էի հասկանալ այդ ամենը
Եվ դրա պատճառով կորցրել էի մտքիս անդորրը,
17 Մինչև որ Աստծու վեհապանծ սրբարանը մտա
Եվ նրանց ապագան իմացա:
19 Այնքա՜ն հանկարծակի են նրանք ոչնչանալու,+
Այնքա՜ն անսպասելի է նրանց ահազդու վերջը գալու:
20 Ո՛վ Եհովա, ինչպես երազն է չքանում, երբ մարդ արթնանում է,
Այնպես էլ դու նրանց պատկերը կջնջես,* երբ գործի անցնես:
22 Ես անխոհեմ էի ու չէի հասկանում,
Բանականություն չունեցող կենդանու պես էի քո աչքում:
23 Բայց հիմա միշտ քեզ եմ վստահում,
Իմ աջ ձեռքից բռնել ես դու:+
25 Էլ ո՞վ ունեմ երկնքում:
Եվ քանի դեռ դու կաս իմ կյանքում,
Ես այս երկրի վրա ուրիշ ոչինչ չեմ ցանկանում:+
26 Թե սիրտս ու մարմինս տկարանան,
Աստված ժայռ է իմ սրտի համար և իմ բաժինն է հավիտյան:+
27 Ովքեր հեռու են մնում քեզնից, կկործանվեն,
Դու կվերացնես* բոլոր նրանց, ովքեր դավաճանաբար թողնում են քեզ:*+
28 Իսկ ինձ համար լավ է Աստծուն մոտենալը:+
Գերիշխան Տեր Եհովային դարձրել եմ իմ ապաստանը
Եվ հռչակում եմ նրա բոլոր գործերը:+
74 Ո՛վ Աստված, ինչո՞ւ ես մեզ առհավետ մերժել,+
Ինչո՞ւ ես արոտիդ գառների դեմ բորբոքված բարկությամբ լցվել:+
2 Հիշիր քո ժողովրդին, որին ընտրել ես դեռ հնում,+
Այն ցեղին, որին փրկագնել ես ու դարձրել քեզ համար սեփականություն:*+
Հիշիր Սիոն լեռը՝ քո բնակության վայրը:+
3 Քայլերդ ուղղիր դեպի մշտնջենական ավերակները:+
Թշնամին սուրբ վայրում ամեն բան ավերել է:+
4 Քո պաշտամունքի վայրում* մռնչում էին հակառակորդները,+
Նրանք այնտեղ կանգնեցրել էին իրենց խորհրդանշանները:
5 Նրանք ասես խիտ անտառի վրա կացին բարձրացնողներ լինեին:
6 Կացիններով ու երկաթե ձողերով սրբարանի բոլոր քանդակները+ ջարդուփշուր արեցին:
7 Նրանք հրի մատնեցին քո սրբարանը,+
Հողին հավասարեցնելով՝ պղծեցին քո անունը կրող տունը:
8 Նրանք ու նրանց զավակներն ասում էին իրենց մտքում.
«Մենք հրի կմատնենք Աստծու պաշտամունքի բոլոր վայրերն* այս երկրում»:
9 Էլ չենք տեսնում ոչ մի նշան,
Այլևս մարգարե չկա,
Մեր մեջ մեկը չկա, որ իմանա, թե դեռ ինչքան է տևելու սա:
11 Ինչո՞ւ ես հետ պահում քո ձեռքը՝ քո աջը:+
Ծոցիցդ հանիր այն ու նրանց կործանիր:
12 Աստված վաղուց ի վեր իմ Թագավորն է,
Նա երկրի վրա փրկարար գործեր անողն է:+
13 Քո զորությամբ դու փոթորկեցիր ծովը,+
Ջախջախեցիր ծովային հրեշների գլուխները:
14 Լևիաթանի* գլուխները փշրեցիր,
Նրան որպես կերակուր տվեցիր ժողովրդին՝ անապատներում բնակվողներին:
17 Երկրի վրա ամեն ինչի սահմանները դու ես հաստատել:+
Ամառն ու ձմեռը դու ես ստեղծել:+
18 Ո՛վ Եհովա, հիշիր թշնամու ծաղրանքները,
Ինչպես էին քո անունն անարգում անմիտները:+
19 Տատրակիդ կյանքը գազանների ձեռքը մի՛ հանձնիր,
Տառապյալ ժողովրդիդ առհավետ մի՛ մոռացիր:
20 Հիշիր քո ուխտը:
Տես՝ երկրի ամեն մի մութ անկյուն
Դարձել է բռնություն գործող մարդկանց որջը:
22 Վեր կաց, ո՛վ Աստված, պաշտպանիր քո դատը,
Հիշիր, թե ինչպես են անմիտները ծաղրում քեզ ամբողջ օրը:+
23 Մի՛ մոռացիր թշնամիներիդ ասածները,
Մինչև երկինք է հասնում քո դեմ ելնողների մշտական աղմուկ-աղաղակը:
Նվագավարին: «Մի՛ կործանիր» երգի մեղեդիով: Ասափի+ երգը:
75 Շնորհակալ ենք քեզ, ո՛վ Աստված, շնորհակալ ենք:
2 Դու ասում ես. «Ես ժամանակ եմ սահմանում
Եվ արդարությամբ դատում:
3 Երբ ահուդողի մեջ էին* երկիրն ու դրա բոլոր բնակիչները,
Ես էի, որ հաստատուն պահեցի դրա սյուները»: (Սելա)
4 Ես պարծենկոտներին ասում եմ. «Մի՛ պարծեցեք»:
Անօրեններին ասում եմ. «Ձեր ուժով* մի՛ հպարտացեք:
5 Ձեր ուժի համար ձեզ պատվարժան մի՛ կարծեք,
Գոռոզությամբ մի՛ խոսեք,
6 Որովհետև պատիվը ո՛չ արևելքից է, ո՛չ արևմուտքից, ո՛չ էլ հարավից:
7 Աստված է Դատավորը.+
Նա է մեկին ցածրացնում, մյուսին՝ պատվի արժանացնում:+
8 Բաժակ կա Եհովայի ձեռքին.+
Դրա մեջ փրփրում է թնդեցված գինին:
Նա, անշուշտ, այն կհրամցնի երկրի բոլոր անօրեններին,
Եվ նրանք կխմեն այն մինչև վերջ՝ նստվածքով հանդերձ»:+
9 Ես այս ամենի մասին հավիտյան կհռչակեմ,
Հակոբի Աստծուն կգովերգեմ:*
10 Չէ՞ որ նա ասում է. «Անօրեններին ես իրենց ողջ ուժից կզրկեմ,
Իսկ արդարների ուժը մեծ ու փառավոր կդարձնեմ»:
Նվագավարին. կատարումը՝ լարային գործիքների նվագակցությամբ: Ասափի+ երգը:
3 Այնտեղ նա կոտրեց կրակոտ նետերը,
Վահանը, սուրը և պատերազմի մյուս զենքերը:+ (Սելա)
4 Քեզնից լույս է ճառագում:
Դու ավելի փառավոր ես, քան որսառատ լեռները:
6 Ո՛վ Հակոբի Աստված, քո սաստումից
Մահվան քուն են մտել կառապանն ու ձին:+
7 Միայն դու ես ակնածանք ներշնչում:+
Ո՞վ կարող է դիմանալ քո ահեղ ցասմանը:+
8 Երկնքից ազդարարեցիր քո դատավճիռը:+
Վախեցավ ու լռեց երկիրը,+
9 Երբ Աստված վեր կացավ, որ դատաստան իրագործի
Եվ երկրի բոլոր հեզերին փրկի:+ (Սելա)
10 Մարդկանց զայրույթն առիթ է, որ դու գովաբանվես,+
Նրանց զայրույթի վերջին պոռթկումներով դու քեզ կզարդարես:
11 Երդումներ տվեք Եհովային՝ ձեր Աստծուն, և կատարեք դրանք:+
Թող շրջակայքում ապրող բոլոր մարդիկ ահուդողով մատուցեն իրենց ընծան:+
12 Նա կճնշի առաջնորդների հպարտ ոգին,
Նա վախ է ներշնչում երկրի թագավորներին:
Նվագավարին: Իդիթուն:* Ասափի+ երգը:
77 Բարձր ձայնով կաղաղակեմ ու կկանչեմ Աստծուն,
Կկանչեմ Աստծուն, ու նա կլսի ինձ:+
2 Իմ նեղության օրը Եհովայի առաջնորդությունն եմ փնտրում:+
Գիշերն անդադար ձեռքերս տարածած՝ նրան եմ աղոթում,
Բայց դեռ մխիթարություն չեմ գտնում:
4 Դու չես թողնում՝ աչքերս փակեմ:
Ես սրտնեղած եմ, չեմ կարողանում խոսել:
5 Մտքով հետ եմ գնում դեպի հին օրերը,+
Դեպի վաղուց անցած-գնացած տարիները:
8 Մի՞թե նա այլևս հավատարիմ սեր չի դրսևորելու,
Մի՞թե նրա խոստման կատարումը ոչ մի սերունդ չի տեսնելու:
9 Մի՞թե Աստված մոռացել է մեր հանդեպ բարեհաճ լինելը,+
Մի՞թե այնքան է բարկացել, որ չի ուզում գթասիրտ լինել: (Սելա)
10 Մի՞թե շարունակ պետք է ասեմ. «Ինձ համար ցավալի է,+
Որ Բարձրյալի վերաբերմունքը* մեր հանդեպ փոխվել է»:
11 Ո՛վ Յահ, ես կմտաբերեմ արածներդ,
Կհիշեմ հնում արած հիասքանչ գործերդ:
12 Քո բոլոր արածների մասին կմտորեմ,
Քո գործերի շուրջ կխորհրդածեմ:+
13 Ո՛վ Աստված, քո ճանապարհները սուրբ են:
Ո՛վ Աստված, ո՞ր աստվածն է քեզ նման մեծ:+
14 Դու ես ճշմարիտ Աստվածը, ով զարմանահրաշ բաներ է անում:+
Ժողովուրդներին ցույց ես տվել զորությունդ:+
18 Որոտիդ ձայնը դղրդաց,+ ինչպես կառքի անիվները,
Կայծակի շիթերը լուսավորեցին երկիրը,+
Դողաց ու ցնցվեց երկիրը:+
19 Ծովի միջով էր անցնում քո ճանապարհը,+
Խոր ջրերի միջով էր անցնում քո արահետը,
Բայց ոչ ոք չէր տեսնում քո ոտնահետքերը:
20 Քո ժողովրդին Մովսեսի և Ահարոնի հոգածությանը հանձնեցիր,+
Այդպիսով, ինչպես մի հոտի, նրանց առաջնորդեցիր:+
78 Իմ ժողովո՛ւրդ, ուշադրություն դարձրու իմ օրենքին,*
Ականջ դիր իմ բերանի խոսքերին:
2 Ես առակներով կխոսեմ,
Վաղեմի հանելուկները կասեմ:+
3 Այն ամենը, ինչ լսել ենք ու գիտենք,
Այն, ինչ մեր հայրերն են մեզ պատմել,+
4 Մենք չենք թաքցնի մեր որդիներից:
Մենք կպատմենք գալիք սերնդին+
Եհովայի փառապանծ գործերի և զորության մասին,+
Նրա արած զարմանահրաշ բաների մասին:+
5 Նա Հակոբին պատվիրան* տվեց,
Իսրայելի մեջ օրենք սահմանեց:
Նա պատվիրեց մեր նախահայրերին,
Որ այդ ամենը հաղորդեն իրենց զավակներին,+
6 Որպեսզի դրանք գալիք սերունդներն էլ իմանան՝
Այն երեխաները, որ դեռ լույս աշխարհ պետք է գան:+
Նրանք էլ իրենց հերթին դրանք կպատմեն իրենց զավակներին:+
7 Այդ դեպքում նրանք Աստծու վրա կդնեն իրենց հույսը,
Չեն մոռանա Աստծու արածները+
Եվ կպահեն նրա պատվիրանները:+
8 Նրանք չեն նմանվի իրենց նախահայրերին՝
Համառ ու ապստամբ այդ սերնդին՝+
Մի սերունդ, որ փոփոխական սիրտ ուներ*+
Եվ Աստծուն հավատարիմ չէր:*
9 Աղեղով զինված էին եփրեմցիները,
Բայց նահանջեցին պատերազմի օրը:
13 Նա ծովը բաժանեց և նրանց անցկացրեց,
Ջրերը պատնեշի պես կանգնեցրեց:+
14 Ցերեկը նրանց առաջնորդեց ամպով,
Գիշերը՝ կրակի լույսով:+
16 Ժայռից առվակներ բխեցրեց
Եվ ջրերը գետերի պես հոսեցրեց:+
17 Բայց նրանք շարունակեցին մեղք գործել Բարձրյալի դեմ՝
Անապատում ապստամբելով նրա դեմ:+
19 Այդպիսով նրանք խոսեցին ընդդեմ Աստծու
Եվ ասացին. «Մի՞թե Աստված կարող է սեղան գցել անապատում»:+
20 Ահա նա հարվածեց ժայռին,
Եվ ջրեր բխեցին, վտակներ հորդեցին:+
Մինչդեռ նրանք հարցրին. «Նա կարո՞ղ է մեզ հաց էլ տալ,
Իր ժողովրդին մսով կերակրել»:+
21 Երբ Եհովան լսեց, ցասումով լցվեց.+
Հակոբի դեմ կրակ+ բռնկվեց,
Իսրայելի դեմ նրա զայրույթը բորբոքվեց,+
22 Որովհետև նրանք Աստծուն չհավատացին,+
Նրա փրկարար ուժին չվստահեցին:
23 Այդժամ նա ամպամած երկնքին հրաման տվեց,
Երկնքի դռները բաց արեց:
24 Նրանց կերակրելու համար շարունակ մանանա տեղացրեց,
Նրանց երկնքի ցորենը տվեց:+
26 Երկնքում արևելյան քամի բարձրացրեց,
Իր զորությամբ հարավային քամի բերեց:+
27 Նրանց վրա միս տեղաց՝ առատ, ինչպես փոշին,
Թռչուններ բերեց՝ ծովափի ավազի պես անհաշիվ:
28 Դրանք թափեց իր ժողովրդի ճամբարի վրա՝
Նրանց վրանների շուրջբոլորը:
29 Նրանք կերան ու ագահաբար իրենց փորը լցրին,
Աստված տվեց նրանց այն, ինչ ուզեցին:+
30 Բայց դեռ լիովին չհագեցած,
Ուտելիքը դեռ իրենց բերանում՝
31 Նրանց դեմ Աստծու ցասումը բորբոքվեց,+
Նրանց զորավորներին նա մահվան մատնեց,+
Իսրայելի երիտասարդներին տապալեց:
32 Չնայած այս ամենին՝ նրանք ավելի շատ մեղքեր գործեցին,+
Նրա զարմանահրաշ գործերը տեսնելուց հետո էլ նրան չհավատացին:+
33 Ուստի նրանց կյանքը, ինչպես մի շունչ, նա ընդհատեց,+
Անսպասելի աղետ բերելով՝ նրանց կյանքի տարիներին վերջ դրեց:
34 Ամեն մահաբեր պատժից հետո նրանք Աստծու հավանությունն էին փնտրում,+
Վերադառնում էին նրա մոտ ու նրա բարեհաճությունը որոնում:*
36 Բայց իրենց բերանի խոսքերով նրան խաբել էին փորձում,
Իրենց լեզվով նրան ստեր էին ասում:
38 Բայց նա գթասիրտ էր.+
Ներում էր նրանց հանցանքը և նրանց չէր կործանում:+
Հաճախ զսպում էր իր բարկությունը+
Եվ չէր թափում իր ողջ ցասումը:
41 Կրկին ու կրկին Աստծուն փորձեցին+
Եվ Իսրայելի Սրբին վշտացրին:
43 Չհիշեցին, թե ինչ զորավոր գործեր արեց Եգիպտոսում+
Եվ ինչ հրաշքներ գործեց Տայանիսի շրջանում,
44 Թե ինչպես Նեղոսի ջրանցքների ջուրը արյան վերածեց,+
Այնպես որ մարդիկ չէին կարողանում խմել իրենց ջրերից:
45 Խայթող ճանճերի պարսեր ուղարկեց, որ նրանց տանջահար անեն,+
Եվ գորտեր ուղարկեց, որ նրանց պատուհասեն:+
46 Նրանց բերքը անկուշտ մորեխների կերակուր դարձրեց,
Նրանց աշխատանքի պտուղը մորեխների պարսերին տվեց:+
47 Կարկուտով ոչնչացրեց նրանց խաղողի վազերը,+
Կարկտահատիկներով ջարդուխուրդ արեց ժանտաթզենիները:
49 Նրանց վրա թափեց իր սաստիկ բարկությունը,
Ցասումը, վրդովմունքն ու սրտնեղությունը,
Արհավիրք բերող հրեշտակախմբեր ուղարկեց:
50 Նա իր բարկությանը ազատություն տվեց,
Նրանց կյանքը չխնայեց,
Համաճարակով կործանեց:
51 Վերջում սպանեց Եգիպտոսի բոլոր առաջնեկներին,+
Քամի վրաններում բնաջնջեց նրանց առնականության* առաջին պտուղներին:
52 Հետո իր ժողովրդին, ինչպես ոչխարների մի հոտի, այնտեղից դուրս բերեց,+
Նրանց, ինչպես հոտի, անապատում ուղղորդեց:
55 Նրանց առաջից ազգերին վռնդեց,+
Չափման լարով չափեց ու նրանց ժառանգություն բաժանեց,+
Իսրայելի ցեղերին իրենց տներում բնակեցրեց:+
56 Բայց նրանք շարունակ փորձում էին Բարձրյալ Աստծուն,
Նրա դեմ ապստամբում էին,+
Նրա հիշեցումներին ուշադրություն չէին դարձնում:+
57 Նրանք ճանապարհից շեղվում էին,
Իրենց նախահայրերի պես դավաճան էին,+
Լարը թուլացած աղեղի պես անհուսալի էին:+
59 Այդ ամենը տեսնելով՝ Աստված սաստիկ զայրույթով լցվեց+
Եվ Իսրայելից լիովին երես թեքեց:
61 Նա թույլ տվեց, որ իր զորության խորհրդանիշը* որպես ավար տարվի,
Իր փառահեղության խորհրդանիշը ոսոխի ձեռքը մատնվի:+
62 Իր ժողովրդի հանդեպ ցասումով լցվեց,+
Իր սեփականությանը նա սրի մատնեց:
63 Կրակը լափեց նրա երիտասարդներին,
Նրա կույսերի համար հարսանեկան երգեր չերգեցին:
66 Իր թշնամիներին նա հետ մղեց,+
Նրանց առհավետ խայտառակ արեց:
67 Հովսեփի վրանից նա հրաժարվեց,
Եփրեմի ցեղին չընտրեց,
68 Այլ Հուդայի ցեղին ընտրեց՝+
Սիոն լեռը, որը նա սիրեց:+
70 Ընտրեց իր ծառա Դավթին,+
Նրան բերեց ոչխարների փարախներից,+
71 Որտեղ նա հոգ էր տանում ծիծ տվող մաքիներին:*
Ասափի երգը:+
79 Ո՛վ Աստված, ազգերը քո սեփական տարածք են ներխուժել,+
Քո սուրբ տաճարը պղծել են,+
Երուսաղեմը ավերակների կույտ են դարձրել:+
2 Ծառաներիդ դիակները որպես կեր են տվել երկնքի թռչուններին,
Քեզ նվիրվածների մարմինները՝ երկրի գազաններին:+
3 Երուսաղեմով մեկ ջրի պես հեղել են նրանց արյունը,
Մարդ չի մնացել, որ նրանց դնի հողը:+
4 Անարգանքի առարկա ենք դարձել մեր հարևանների աչքում,+
Մեր շուրջը եղողները մեզ ծաղրուծանակի են ենթարկում:
5 Ո՛վ Եհովա, դեռ ինչքա՞ն ես բարկացած մնալու:
Մի՞թե հավիտյան:+
Դեռ ինչքա՞ն է քո ցասումը կրակի պես բորբոքվելու:+
6 Ցասումդ թափիր քեզ չճանաչող ազգերի վրա,
Քո անունը չկանչող թագավորությունների վրա,+
7 Որովհետև նրանք խժռեցին Հակոբին,
Նրա հայրենի երկիրն ամայացրին:+
8 Մեզնից հաշիվ մի՛ պահանջիր մեր նախնիների հանցանքների համար:+
Շտապիր մեր հանդեպ գթասիրտ լինել,+
Որովհետև թշվառ վիճակում ենք հայտնվել:
9 Օգնիր մեզ հանուն քո փառավոր անվան,+
Ո՛վ մեր Փրկիչ, մեր Աստվա՛ծ:
Փրկիր մեզ ու ներիր* մեր մեղքերը հանուն քո անվան:+
10 Ինչո՞ւ ազգերն ասեն. «Ո՞ւր է նրանց Աստվածը»:+
Թող մեր աչքի առաջ ազգերին հայտնի դառնա,
Որ դու վրեժ ես առել ծառաներիդ արյան համար:+
13 Այդժամ մենք՝ քո ժողովուրդը՝ քո արոտի ոչխարները,+
Քեզ հավիտյան շնորհակալություն կհայտնենք,
Սերնդեսերունդ քո փառքը կհռչակենք:+
Նվագավարին: «Շուշաններ» երգի մեղեդիով: Հիշեցում: Ասափի երգը:+
80 Ո՛վ Իսրայելի Հովիվ, ականջ դիր,
Դու, որ առաջնորդում ես Հովսեփին, ինչպես հոտի:+
Դու, որ նստած ես գահին՝ քերովբեների վերևում,*+ լույս ճառագիր:
4 Ո՜վ Զորքերի տեր Եհովա Աստված,
Մինչև ե՞րբ ես ժողովրդիդ թշնամանքով վերաբերվելու
Ու նրանց աղոթքները մերժելու:+
5 Հացի տեղ արտասուքով ես նրանց կերակրում,
Նրանց լիուլի արցունքներ ես խմեցնում:
6 Մեր հարևանների համար կռվապատճառ ես դարձնում մեզ,
Մեր թշնամիները ծաղրում են մեզ իրենց ուզածի պես:+
7 Ո՛վ Աստված, մեզ նորից հետ ընդունիր,
Մեր հանդեպ բարեհաճ եղիր ու փրկիր:+
9 Նրա համար տեղ բացեցիր,
Եվ այն արմատներ գցեց ու երկիրը լցրեց:+
10 Նա իր ստվերով ծածկեց լեռները,
Իր ճյուղերով՝ Աստծու մայրիները:
12 Ինչո՞ւ ես քանդել նրան շրջապատող քարե ցանկապատը,+
Ինչո՞ւ ես թողնում, որ բոլոր անցնողները պոկեն նրա պտուղները:+
13 Անտառի վարազներն այն ավերում են,
Եվ վայրի կենդանիներն այն խժռում են:+
14 Ո՜վ Զորքերի տեր Աստված, խնդրում եմ, վերադարձիր:
Նայիր երկնքից ու տես՝ ինչ է կատարվում:
Հոգ տար այս որթատունկին՝+
15 Այն ընձյուղին, որը քո աջ ձեռքով տնկեցիր,+
Ուշադրություն դարձրու այդ որդուն,* որին, ի պատիվ քեզ, զորացրիր:+
17 Աջակցիր քո աջ կողմում եղող մարդուն՝
Մարդու որդուն, որին, ի պատիվ քեզ, զորացրիր,+
18 Այդժամ քեզնից չենք հեռանա մենք:
Մեր կյանքը պահպանիր, որ քո անունը կանչենք:
19 Ո՛վ Զորքերի տեր Եհովա Աստված, մեզ նորից հետ ընդունիր,
Մեր հանդեպ բարեհաճ եղիր ու փրկիր:+
Նվագավարին: Գիթթիթ:* Ասափի երգը:+
81 Ուրախ բացականչություններով Աստծուն՝ մեր զորության աղբյուրին, գովերգեք,+
Հաղթական բացականչություններով Հակոբի Աստծուն փառաբանեք:
2 Սկսեք նվագել, վերցրեք դափը,
Հնչեցրեք քաղցրահունչ քնարն ու տավիղը:
4 Չէ՞ որ Իսրայելի համար դա օրենք է,
Հակոբի Աստծու պատվերն է:+
Անծանոթ մի ձայն լսեցինք,* որ ասում էր.
6 «Քո ուսերից բարձրացրի բեռը,+
Քո ձեռքերից վերցրի բեռնազամբյուղը:
Մերիբայի* ջրերի մոտ քեզ ստուգման ենթարկեցի:+ (Սելա)
8 Լսիր, ո՛վ իմ ժողովուրդ, և ես քո դեմ փաստարկներ կներկայացնեմ:
Ո՛վ Իսրայել, եթե միայն ինձ լսեիր,+
9 Այդ ժամանակ ձեր մեջ օտար աստված չէր լինի,
Օտար աստծու առաջ չէիք խոնարհվի:+
10 Ես՝ Եհովաս, ձեր Աստվածն եմ,
Նա, ով Եգիպտոսից ձեզ դուրս բերեց:+
Լայն բաց արեք ձեր բերանը, և ես կուշտ կկերակրեմ ձեզ:+
11 Բայց իմ ժողովուրդը իմ ձայնին ականջ չդրեց,
Իսրայելը ինձ հնազանդվել չուզեց:+
12 Ուստի ես թողեցի, որ շարժվեն իրենց համառ սրտի թելադրանքով,
Արեցին այն, ինչ ճիշտ էր իրենց կարծիքով:+
13 Եթե միայն իմ ժողովուրդը ինձ լսեր,+
Եթե միայն Իսրայելը իմ ուղիներով շարժվեր,+
14 Ես նրանց թշնամիներին իսկույն կճնշեի,
Նրանց հակառակորդների դեմ կգործեի:+
15 Եհովային ատողները նրա առաջ կուչ կգան,
Եվ նրանց սպասող պատիժը* կլինի հավիտենական:
Ասափի երգը:+
82 Աստված կանգնում է իր ժողովում:+
Նա աստվածների* մեջ դատաստան է տեսնում և ասում.+
4 Խեղճերին ու աղքատներին փրկեք,
Անօրենների ձեռքից նրանց ազատեք»:
5 Բայց նրանք չգիտեն և չեն հասկանում,+
Խավարի մեջ են քայլում:
Երկրի բոլոր հիմքերը խարխլվում են:+
7 Բայց մյուս բոլոր մարդկանց պես դուք էլ կմեռնեք,+
Մյուս բոլոր իշխանների նման դուք էլ վայր կընկնեք»»:+
8 Վեր կաց, ո՛վ Աստված, դատիր երկիրը,+
Չէ՞ որ քոնն են բոլոր ազգերը:
Ասափի+ երգը:
2 Տես՝ քո թշնամիները գլուխ են բարձրացնում,+
Քեզ ատողները մեծամտությամբ են գործում:
3 Քո ժողովրդի դեմ խորամանկորեն դավեր են նյութում,
Քեզ համար թանկ մարդկանց* դեմ դավադրություն են կազմակերպում:
4 Նրանք ասում են. «Եկեք բնաջնջենք նրանց ողջ ազգը,+
Որ հավիտյան մոռացվի Իսրայելի անունը»:
5 Նրանք դաշինք են կազմել քո դեմ դուրս գալու համար
Եվ ծրագիր են մշակում միասնաբար.+
8 Նրանց է միացել նաև Ասորեստանը:+
Ղովտի որդիներին*+ աջակցում են ազգերը: (Սելա)
10 Նրանք Ենդորում+ բնաջինջ եղան,
Հողի համար գոմաղբ դարձան:
11 Նրանց մեծամեծների հետ վարվիր այնպես, ինչպես վարվեցիր Օրեբի և Զեբի հետ,+
Նրանց իշխանների* հետ՝ ինչպես Զեբեեի և Սալմանայի հետ,+
12 Քանի որ նրանք ասացին.
«Եկեք տիրանանք Աստծու բնակության երկրին»:
14 Ինչպես կրակն է հրդեհում ողջ անտառը,
Ինչպես բոցավառ հուրն է խանձում լեռները,+
15 Այդպես հալածիր նրանց քո մրրիկով+
Եվ սարսափեցրու քո փոթորկով:+
16 Անպատվությամբ ծածկիր նրանց երեսը,
Որ նրանք, ո՛վ Եհովա, կանչեն քո անունը:
17 Թող նրանք առհավետ ամոթով մնան ու սարսափեն,
Թող խայտառակվեն ու կործանվեն:
Նվագավարին: Գիթթիթ:* Կորխի որդիների երգը:+
84 Այնքա՜ն եմ սիրում քո վեհապանծ բնակավայրը,+
Ո՜վ Զորքերի տեր Եհովա:
2 Ողջ էությամբ տենչում եմ լինել Եհովայի տան գավիթներում,
Կարոտագին փափագից հալումաշ եմ լինում,+
Ամբողջ սրտով, ամբողջ ուժով* ցնծագին գովերգում եմ կենդանի Աստծուն:
3 Նույնիսկ թռչունն է այնտեղ օթևանում,
Քո վեհաշուք զոհասեղանի մոտ
Ծիծեռնակը իր բույնն է դնում
Եվ իր ձագերին խնամում,
Ո՜վ Զորքերի տեր Եհովա, իմ Աստվա՜ծ, իմ Թագավո՜ր:
5 Երջանիկ են այն մարդիկ, ում դու զորություն ես տալիս,+
Ում սրտի փափագն է լինել քո տան ճանապարհներին:
6 Երբ նրանք Բակայի հովտով են անցնում,*
Այն ջրառատ վայր են դարձնում:
Աշնանային անձրևը այն օրհնություններով է ողողում:*
7 Նրանք քայլում են, բայց ուժասպառ չեն լինում,+
Բոլորը Աստծու առաջ են ներկայանում Սիոնում:
8 Ո՛վ Զորքերի տեր Եհովա Աստված, աղոթքիս ականջ դիր,
Ո՛վ Հակոբի Աստված, ինձ լսիր: (Սելա)
10 Ավելի լավ է քո տան գավիթներում անցկացրած մեկ օրը,
Քան որևէ այլ տեղ անցկացրած հազարավոր օրերը:+
Գերադասում եմ իմ Աստծու տան շեմին կանգնել,
Քան անօրենների վրաններում ապրել:
Անարատությամբ ընթացողների համար Եհովան ոչ մի բարիք չի խնայում:+
12 Ո՜վ Զորքերի տեր Եհովա,
Երջանիկ է այն մարդը, ով քեզ է ապավինում:+
Նվագավարին: Կորխի որդիների երգը:+
85 Ո՛վ Եհովա, քո երկրի մարդկանց դու բարեհաճություն ցույց տվեցիր,+
Հակոբի զավակներին գերությունից հետ դարձրիր:+
2 Ժողովրդիդ հանցանքը ներեցիր,
Նրա բոլոր մեղքերը ջնջեցիր:+ (Սելա)
3 Քո ողջ ցասումը զսպեցիր,
Քո բորբոքված բարկությունը հանդարտեցրիր:+
4 Հետ ընդունիր մեզ, ո՛վ մեր Փրկիչ, մեր Աստվա՛ծ,
Մի՛ մնա մեզ վրա վրդովված:+
5 Մի՞թե ընդմիշտ ես բարկացած լինելու,+
Մի՞թե զայրույթդ սերնդեսերունդ է մնալու:
6 Մի՞թե մեզ նորից կյանքով չես լցնի,
Որ ժողովուրդդ քեզանով հրճվի:+
7 Ո՛վ Եհովա, մեր հանդեպ հավատարիմ սեր դրսևորիր,+
Մեզ փրկություն շնորհիր:
8 Ես կլսեմ, թե ինչ է ասում ճշմարիտ Աստված Եհովան,
Որովհետև նա խաղաղություն է հռչակում իր ժողովրդի՝+ իրեն նվիրվածների համար,
Միայն թե նրանք թող նորից չդառնան ինքնավստահ:+
9 Անկասկած, նա իրենից վախեցողներին շուտով կփրկի,+
Եվ մեր երկիրը նրա փառքով կլցվի:
11 Երկրից հավատարմություն կբուսնի,
Երկնքից արդարություն կճառագի:+
13 Արդարությունը նրա առջևից կքայլի+
Եվ նրա համար ճանապարհ կհարթի:
Դավթի աղոթքը:
2 Պահպանիր կյանքս, քանի որ նվիրված եմ քեզ:+
Փրկիր քո ծառային, ով վստահում է քեզ,
Չէ՞ որ դու իմ Աստվածն ես:+
4 Քո ծառային ուրախություն պարգևիր,
Չէ՞ որ քեզ եմ, ո՛վ Եհովա, ապավինում:
6 Ո՛վ Եհովա, ականջ դիր իմ աղոթքին,
Ուշադրություն դարձրու օգնության իմ աղաղակներին:+
9 Ո՛վ Եհովա, բոլոր ազգերը, որ քո ձեռքի գործն են,
Կգան ու քո առաջ կխոնարհվեն+
Եվ քո անունը կփառաբանեն,+
10 Որովհետև դու զորեղ ես ու զարմանահրաշ գործեր ես անում,+
Դու ես Աստված, միայն դու:+
Օգնիր՝ սիրտս պառակտված չլինի,* որ քո անունից վախենամ:+
12 Ամբողջ սրտով գովաբանում եմ քեզ, ո՛վ իմ Աստված Եհովա,+
Ես կփառաբանեմ քո անունը հավիտյան,
13 Որովհետև մեծ է քո հավատարիմ սերը իմ հանդեպ,
14 Ո՛վ Աստված, հանդուգն մարդիկ իմ դեմ են դուրս եկել,+
Դաժան մարդկանց ոհմակը ուզում է կյանքս խլել,
Նրանք հաշվի չեն առնում քեզ:+
15 Բայց դու, ո՛վ Եհովա, գթառատ ու կարեկից Աստված ես,
17 Ցույց տուր, որ բարի ես իմ հանդեպ,*
Որպեսզի ինձ ատողները տեսնեն ու ամոթահար լինեն,
Որովհետև դու, Եհո՛վա, ինձ օգնողն ու մխիթարողն ես:
Կորխի որդիների երգը:+
87 Աստծու քաղաքի հիմքը գցված է սուրբ լեռներում:+
3 Ո՜վ ճշմարիտ Աստծու քաղաք, քո փառքի մասին է խոսվում:+ (Սելա)
4 Ինձ* ճանաչողների* թվում կնշեմ Ռախաբն*+ ու Բաբելոնը,
Նրանց թվում են փղշտացիների երկիրը, Տյուրոսը և Քուշը:*
Այդ տեղերից եղողների մասին կասվի. «Այս մարդն այնտեղ է ծնվել»:
5 Իսկ Սիոնի մասին կասվի.
«Ամենքը այնտեղ են ծնվել»:
Բարձրյալը այն կամրապնդի:
6 Եհովան ազգերի մարդկանց գրանցելիս կհայտարարի.
«Այս մարդն այնտեղ է ծնվել»: (Սելա)
7 Եվ երգիչներն+ ու շուրջպար բռնողները+ կասեն.
«Իմ բոլոր բարիքների աղբյուրը դու ես»:*+
Կորխի որդիների երգը:+ Նվագավարին: Մախալաթ:* Փոխնեփոխ երգեցողության համար: Եզրահյան Եմանի+ մասքիլը:*
88 Ո՜վ Եհովա, իմ Աստվա՛ծ, իմ Փրկի՛չ,+
Ողջ ցերեկը քեզ օգնության եմ կանչում,
Գիշերն էլ եմ քո առաջ աղաղակում:+
4 Մարդկանց համար մեռածի* հաշիվ եմ,+
5 Մեռյալների մեջ թողնված,
Ինչպես սպանվածները, որ գերեզմանում են պառկած,
Որոնց դու այլևս չես հիշում,
Որոնք զրկված են քո հոգատարությունից:
6 Դու ինձ իջեցրիր ամենախոր փոսը,
Խավար տեղերը, մեծ անդունդը:
7 Ցասումդ ինձ ուժգին ճնշում է,+
Քո հզոր ալիքներով ինձ ջախջախում ես: (Սելա)
8 Իմ ծանոթներին ինձնից հեռացրել ես,+
Նրանց համար ինձ գարշելի ես դարձրել:
Ես ծուղակի մեջ եմ և չեմ կարողանում ազատվել:
9 Իմ տառապանքներից աչքերս տկարացել են:+
Ո՛վ Եհովա, օրնիբուն քեզ եմ կանչում,+
Ձեռքերս դեպի քեզ եմ տարածում:
10 Մի՞թե մեռելները կարող են քո հրաշքները տեսնել:
Մի՞թե անզոր մեռյալները կարող են վեր կենալ ու քեզ գովերգել:+ (Սելա)
11 Մի՞թե քո հավատարիմ սիրո մասին հռչակվելու է գերեզմանում
Եվ քո հավատարմության մասին՝ փտության այդ վայրում:*
12 Մի՞թե քո հրաշքների մասին պատմվելու է խավարում,
Քո արդարության մասին՝ մոռացության երկրում:+
15 Մանկությունից ի վեր ես տառապում եմ, մահվան վտանգի տակ եմ:+
Այնքան զարհուրելի բաների միջով ես ինձ անցնել տվել, որ էլ ուժ չունեմ:
16 Քո բորբոքված բարկությունն ինձ ջախջախում է,+
Քո սարսափելի արհավիրքներն ինձ կործանում են:
17 Դրանք ջրերի պես օրնիբուն շրջապատում են ինձ,
Սեղմում են ամեն կողմից:*
18 Ընկերներիս ու բարեկամներիս ինձնից հեռացրել ես.+
Խավարն է միակ ընկերս:
Մասքիլ:* Եզրահյան Եթանի+ երգը:
89 Ո՛վ Եհովա, քո դրսևորած հավատարիմ սիրո մասին հավիտյան կերգեմ,
Իմ բերանով սերնդեսերունդ քո հավատարմության մասին կպատմեմ:
2 Ես ասացի. «Հավիտյան է մնալու քո հավատարիմ սերը,+
Երկնքի պես հաստատուն է քո հավատարմությունը»:
4 «Հաստատուն կդարձնեմ քո սերունդը,+ որ առհավետ շարունակվի,
Կամրապնդեմ քո գահը, որ սերնդեսերունդ կանգուն լինի»»:+ (Սելա)
5 Ո՛վ Եհովա, երկինքը գովերգում է քո հրաշքները,
Սրբերի* ժողովը փառաբանում է քո հավատարմությունը:
6 Երկնքում ո՞վ կարող է Եհովայի հետ համեմատվել:+
Աստծու՝ Եհովայի որդիներից*+ ո՞վ կարող է նրան հավասար լինել:
8 Ո՛վ Զորքերի տեր Եհովա Աստված,
Ո՛վ Յահ, ո՞վ է քեզ նման զորեղ:+
Դու ամեն հարցում հավատարիմ ես:+
15 Երջանիկ են այն մարդիկ, ովքեր ցնծությամբ քեզ են փառաբանում:+
Ո՛վ Եհովա, նրանք քո հավանության* լույսի ներքո են ընթանում:
16 Քո անունը օրնիբուն նրանց ուրախություն է պարգևում,
Եվ քո արդարության շնորհիվ նրանք պատվի են արժանանում,
17 Որովհետև դու ես նրանց զորացնում ու փառքով պսակում,+
18 Եհովան է մեզ տվել մեր վահանը,
Մեր թագավորին մեզ պարգևել է Իսրայելի Սուրբը:+
19 Այդ ժամանակ քեզ նվիրվածների հետ տեսիլքով խոսեցիր և ասացիր.
21 Իմ ձեռքով նրան կաջակցեմ,+
Իմ բազկով նրան կզորացնեմ:
22 Ոչ մի թշնամի նրան հարկատու չի դարձնի,
Ոչ մի անարդար մարդ նրան չի հարստահարի:+
26 Ինձ դիմելով՝ նա կբացականչի. «Դու ես իմ Հայրը,
Իմ Աստվածը և իմ փրկարար Վեմը»:+
29 Հաստատուն կդարձնեմ նրա սերունդը, որ հավետ շարունակվի,
Կամրապնդեմ նրա գահը, որ երկնքի պես մնայուն լինի:+
30 Եթե նրա որդիները օրենքս թողնեն
Եվ իմ հրահանգների* համաձայն չվարվեն,
31 Եթե խախտեն իմ կանոնները
Եվ չպահեն իմ պատվիրանները,
32 Ես գավազանով նրանց կպատժեմ իրենց անհնազանդության* համար,+
Կխարազանեմ իրենց հանցանքների համար:
33 Բայց նրա հանդեպ իմ հավատարիմ սերը չի դադարի,+
Իմ տված խոստումը ես չեմ դրժի:
35 Իմ սրբությամբ երդվել եմ մեկընդմիշտ,
Դավթին ես չեմ ստի:+
37 Լուսնի պես այն հավիտյան կմնա հաստատուն,
Այդ հավատարիմ վկայի պես, որ միշտ հայտնվում է երկնքում»: (Սելա)
38 Բայց քո օծյալի դեմ ցասումով ես լցվել,+
Նրան մերժել ու դեն ես գցել:
39 Քո ծառայի հետ կապած ուխտն արհամարհել ես,
Նրա թագը գետնին ես շպրտել ու անարգել ես:
40 Քարուքանդ ես արել նրա քարե պարիսպները,
Ավերել ես նրա ամրությունները:
41 Բոլոր անցորդները նրան կողոպտում են,
Հարևանների աչքին անարգված մեկն է դարձել:+
42 Նրա հակառակորդներին հաղթանակ ես պարգևել,+
Նրա բոլոր թշնամիներին ուրախություն ես պատճառել:
43 Դու նրա սուրը հետ ես մղել,
Ստիպել ես պատերազմում իր դիրքերը զիջել:
44 Նրան իր փառքից զրկել ես,
Նրա գահը խորտակել ես:
45 Նրա երիտասարդության օրերը կրճատել ես,
Նրան ամոթով ես ծածկել: (Սելա)
46 Ո՛վ Եհովա, դեռ ինչքա՞ն ես թաքնվելու: Մի՞թե առհավետ:+
Մի՞թե բարկությունդ շարունակելու է բոցավառվել կրակի պես:
47 Հիշիր, թե որքան կարճ է կյանքս:+
Մի՞թե աննպատակ ես ստեղծել բոլոր մարդկանց:
48 Ո՞ր մի մարդը կարող է ապրել առանց մահ ճաշակելու:+
Ո՞ր մեկն է ի զորու գերեզմանի* ճանկերից իրեն* փրկելու: (Սելա)
49 Ո՛վ Եհովա, ո՞ւր է հավատարիմ սերդ, որ նախկինում ցույց ես տվել,
Որի մասին հավատարմորեն Դավթին երդում ես տվել:+
50 Մի՛ մոռացիր, ո՛վ Եհովա, թե ծառաներիդ վրա ինչ ծաղրանքներ են թափում,
Թե ինչպես եմ ես բոլոր ազգերի ծաղրանքներին դիմանում:*
51 Մի՛ մոռացիր, ո՛վ Եհովա, թե ինչ վիրավորանքներ են հասցրել քո թշնամիները,
Թե ինչպես են պախարակել օծյալիդ ամեն մի քայլը:
52 Թող հավիտյան փառաբանվի Եհովան: Ամեն և ամեն:+
ԳԻՐՔ ՉՈՐՐՈՐԴ
(Սաղմոսներ 90-106)
Ճշմարիտ Աստծու ծառա Մովսեսի+ աղոթքը:
90 Ո՛վ Եհովա, սերնդեսերունդ դու մեզ համար ապաստան* ես:+
Հավիտենությունից հավիտենություն դու Աստված ես:+
3 Մահկանացու մարդուն վերադարձնում ես հողին:
Դու ասում ես. «Հետ դարձեք դեպի հողը, ո՛վ մարդկանց որդիներ»:+
5 Դու սրբում-տանում ես մարդկանց,+ և նրանք երազի պես անհետանում են,
Նրանք ասես առավոտը ծլող խոտ լինեն.+
6 Առավոտյան այն ծլարձակում է ու փարթամանում,
Իսկ երեկոյան թառամում է ու չորանում:+
7 Քո բարկությունը մեզ սպառում է,+
Քո ցասումը մեզ սարսափեցնում է:
9 Քո ցասումից մեր կյանքը մարում է,
Մեր տարիները, ասես մի շունչ, արագ անցնում են:
10 Մեր կյանքի տևողությունը յոթանասուն տարի է,
Գուցե և ութսուն,+ այն էլ եթե մարդու ուժը տեղն է:
Բայց այդ բոլոր տարիները վիշտ ու ցավով են լեցուն,
Դրանք արագ անցնում են, և մենք թռչում-հեռանում ենք:+
11 Ո՞վ կարող է պատկերացնել քո զայրույթի ուժը,
Քո ցասումը նույնքան մեծ է, որքան ակնածանքը,* որին դու արժանի ես:+
13 Ո՛վ Եհովա, վերադարձիր դեպի մեզ:+
Դեռ ինչքա՞ն պետք է շարունակվի այսպես:+
Գթասիրտ եղիր ծառաներիդ հանդեպ:+
15 Ուրախություն մեզ պատճառիր այնքան օրեր, որքան տառապանք ես տվել,+
Այնքան տարիներ, որքան նեղություն ենք կրել:+
16 Թող ծառաներդ տեսնեն քո գործերը,
Նրանց որդիները՝ քո զորությունը:+
17 Թող մեր Աստված Եհովան մեր հանդեպ միշտ բարեհաճ լինի:
Մեր ձեռքի գործերը հաջողությամբ պսակիր:
Այո՛, մեր ձեռքի գործերը հաջողությամբ պսակիր:+
3 Նա կազատի քեզ թռչնորսի թակարդից,
Կփրկի կործանարար համաճարակից:
4 Իր փետուրներով կծածկի քեզ,
Նրա թևերի տակ դու ապաստան կգտնես:+
Իր հավատարմությամբ+ նա քեզ համար կլինի մեծ վահան+ ու պաշտպանիչ պատնեշ:
5 Դու չես վախենա ո՛չ գիշերվա սարսափներից,+
Ո՛չ էլ ցերեկը սլացող նետերից,+
6 Ո՛չ խավարում գաղտագողի մոտեցող ժանտախտից,
Ո՛չ էլ կեսօրին ամեն ինչ ավերող կործանումից:
7 Հազար հոգի քո կողքին կընկնի,
Տասը հազար մարդ քո աջ կողմում կտապալվի,
Բայց քեզ ոչ մի վատ բան չի պատահի:+
8 Դու պարզապես դրան ականատես կլինես
Եվ անօրենների հատուցումը կտեսնես:
9 Դու ասացիր՝ «Եհովան է իմ ապավենը»,
Եվ այդպիսով Բարձրյալին դարձրիր քո ապաստանը:+
10 Քեզ ոչ մի չարիք չի պատահի,+
Ոչ մի պատուհաս չի մոտենա քո վրանին,
11 Որովհետև նա կհրամայի իր հրեշտակներին,+
Որ պահպանեն քեզ քո ամեն քայլափոխին:+
13 Առյուծի և կոբրայի վրայով կքայլես,
Զորեղ առյուծին ու մեծ օձին կկոխկրտես:+
Կփրկեմ նրան ու կփառավորեմ:
Երգ՝ Շաբաթ օրվա համար:
92 Այնքա՜ն լավ է քեզ շնորհակալություն հայտնել, ո՜վ Եհովա,+
Քո անունը գովերգել, ո՜վ Բարձրյալ,
2 Առավոտյան պատմել քո հավատարիմ սիրո+ մասին,
Գիշերը՝ քո հավատարմության մասին,
3 Գովերգել քեզ տասնալար տավիղի ու ջնարի* նվագակցությամբ,
Քնարի քաղցրահունչ երաժշտությամբ,+
4 Որովհետև, ո՜վ Եհովա, քո գործերով ինձ ուրախացնում ես,
Քո ձեռքի գործերից հիացած՝ ուրախ բացականչում եմ ես:
6 Դատողություն չունեցող մարդը չի կարող դրանք իմանալ:
Ոչ մի անմիտ մարդ չի կարող սա հասկանալ.+
7 Անօրենները մոլախոտի պես բուսնում են,
Չարագործները ծաղկում են,
Բայց միայն նրա համար, որ մեկընդմիշտ կործանվեն:+
8 Իսկ դու, ո՛վ Եհովա, ամենքից բարձր ես հավիտյան:
9 Հաղթական նայիր թշնամիներիդ, ո՛վ Եհովա,
Նայիր՝ ինչպես են նրանք վերանալու.
Բոլոր չարագործները ցիրուցան են լինելու:+
11 Հաղթական կնայեմ թշնամիներիս,+
Ինձ վրա հարձակվող չարագործների անկման լուրը կհասնի ականջիս:
12 Իսկ արդարները կծաղկեն արմավենու նման,
Լիբանանի մայրու պես կփարթամանան:+
13 Նրանք տնկված են Եհովայի տան մեջ,
Մեր Աստծու գավիթներում փարթամ աճում են:+
Նա իմ Վեմն է,+ նրա մեջ անարդարություն չկա:
93 Եհովան Թագավոր է դարձել:+
Նա վայելչությամբ է զգեստավորված,
Եհովան զորություն է հագած,
Այն գոտու պես իր մեջքին է կապել:
Երկիրն ամուր է հաստատված,
Այն հնարավոր չէ սասանել:
2 Քո գահն ամուր հաստատված է վաղուց ի վեր.+
Դու հավիտյան գոյություն ունես:+
3 Ո՛վ Եհովա, գետերը վարարել են,
Գետերը վարարել են ու շառաչում են,
Գետերը որոտաձայն հորդում են:
4 Բայց դու հորդառատ ջրերի շառաչից էլ ահեղ ես,
Ծովի մոլեգնած ալիքներից էլ զորեղ ես,+
Ո՛վ Եհովա, որ բարձունքներում ես, դու մեծափառ ես:+
5 Շատ հուսալի են քո սովորեցրածները:*+
Ո՛վ Եհովա, հավիտյան սրբությամբ է զարդարված քո տունը:*+
94 Ո՛վ վրեժ առնող Աստված, Եհո՛վա,+
Ո՛վ վրեժ առնող Աստված, լույս ճառագիր:
3 Ո՛վ Եհովա, դեռ ինչքա՞ն,
Դեռ ինչքա՞ն պիտի անօրենները ցնծան:+
4 Նրանք դատարկաբանում ու մեծ-մեծ խոսում են,
Բոլոր չարագործները պարծենում են:
5 Ո՛վ Եհովա, նրանք տրորում են քո ժողովրդին,+
Ճնշում են քեզ պատկանողներին:
6 Սպանում են այրիներին ու պանդուխտներին,
Կոտորում են որբերին:*
8 Հասկացեք, ո՛վ անմիտներ,
Ե՞րբ պիտի ըմբռնեք, ո՛վ հիմարներ:+
9 Մի՞թե ականջ Ստեղծողը չի կարող լսել,
Կամ մի՞թե աչք Արարողը չի կարող տեսնել:+
10 Նա, ով ազգերին է խրատում, չի՞ կարող ձեզ ճիշտ ուղու վրա դնել,+
Չէ՞ որ նա է մարդկանց գիտելիք տալիս:+
11 Եհովան գիտի, թե մարդիկ ինչ մտքեր ունեն,
Գիտի, որ դրանք փուչ են:+
12 Ո՛վ Յահ, երջանիկ է այն մարդը, ում դու ուղղում ես,+
Ում քո օրենքի միջոցով ուսուցանում ես,+
13 Որ նեղության օրերում նրա սիրտը խաղաղ լինի,
Մինչև որ անօրենի համար փոս փորվի:+
15 Կրկին արդար դատավճիռներ կկայացվեն,
Եվ մաքուր սիրտ ունեցող բոլոր մարդիկ դրանց թիկունք կկանգնեն:
16 Ո՞վ դուրս կգա անօրենների դեմ ի պաշտպանություն ինձ,
Ո՞վ ինձ կպաշտպանի չարագործներից:
18 Երբ ասում էի՝ «Ուր որ է կընկնեմ»,
Դու, Եհո՛վա, քո հավատարիմ սիրով ինձ օգնում էիր:+
22 Բայց Եհովան կլինի իմ ապահով ապաստանը,
Իմ Աստվածը իմ ժայռն է, իմ ապավենը:+
Եհովան՝ մեր Աստվածը, նրանց կվերացնի:+
95 Եկեք ուրախ բացականչություններով գովաբանենք Եհովային,
Ցնծագին բացականչություններով փառաբանենք մեր փրկության Ժայռին:+
2 Եկեք նրա մոտ գանք շնորհակալական խոսքերով,+
Եկեք երգենք ու նրան փառաբանենք բացականչություններով:
3 Չէ՞ որ Եհովան մեծ Աստված է,
Նա մեծ Թագավոր է, բոլոր աստվածներից բարձր է:+
4 Նրա ձեռքում է երկրի ընդերքը,
Նրանն են լեռնագագաթները:+
6 Եկեք Եհովայի՝ մեզ Ստեղծողի առաջ ծնկի գանք,
Եկեք խոնարհվենք ու պաշտենք նրան:+
Երանի՜ թե այսօր լսեք նրա ձայնը, ով ասում է.+
8 «Մի՛ կարծրացրեք ձեր սրտերը,
Ինչպես ձեր նախահայրերն արեցին Մերիբայում,*+
Այն օրը Մասսայում՝* անապատում,+
9 Երբ իմ հանդեպ անվստահություն դրսևորեցին,+
Իմ գործերը տեսնելով հանդերձ՝ ինձ փորձեցին:+
10 Քառասուն տարի այդ սերնդի հանդեպ ես զզվանք էի զգում,
Ուստի ասացի. «Այս ժողովուրդը միշտ իր սրտի ցանկություններով է շարժվում,
Իմ ճանապարհները նրանք այդպես էլ չըմբռնեցին»:
11 Այնպես որ բարկությամբ լցված՝ երդվեցի.
«Նրանք իմ հանգստի մեջ չեն մտնի»»:+
2 Գովերգեք Եհովային, փառաբանեք նրա անունը,
Ամեն օր պատմեք նրանից եկող փրկության բարի լուրը:+
3 Նրա փառահեղության մասին հայտնեք ազգերին,
Նրա զարմանահրաշ գործերի մասին՝ բոլոր ժողովուրդներին:+
4 Մեծ է Եհովան և ամենաշատն է արժանի գովաբանության,
Բոլոր աստվածներից առավել նա է ներշնչում ակնածանք:
6 Վեհությունն ու շքեղությունն են նրան շրջապատում,+
Նրա սրբարանը զորություն ու գեղեցկություն է ճառագում:+
7 Տվեք Եհովային իրեն արժանի պատիվը, երկրի բոլո՛ր տոհմեր,
Տվեք Եհովային իրեն արժանի պատիվը,
Քանի որ զորեղ է նա ու փառահեղ:+
8 Եհովային իր անվանը վայել փառք տվեք,+
Ընծա բերեք ու նրա գավիթները եկեք:
9 Շքեղ ու սուրբ հանդերձանքով* Եհովայի առաջ խոնարհվեք:*
Ո՛վ երկրի բոլոր մարդիկ, նրանից երկյուղեք:
10 Հայտարարեք ազգերի մեջ. «Եհովան Թագավոր է դարձել:+
Երկիրն ամուր հաստատված է. այն չի կարող սասանվել:
Ժողովուրդներին նա կդատի անաչառորեն»:+
11 Թող երկինքը ուրախանա, և երկիրը ցնծա,
Թող ծովը և նրանում եղող ամեն բան աղմկեն որոտաձայն:+
12 Թող դաշտերն ու այնտեղ եղող ամեն ինչ հրճվեն,+
Անտառի բոլոր ծառերը թող Եհովայի առաջ ցնծագին երգեն,+
13 Որովհետև նա գալիս է,*
Գալիս է երկիրը դատելու:
97 Թագավոր է դարձել Եհովան.+
4 Նրա կայծակի շիթերը երկիրը լուսավորում են,
Այդ տեսարանից երկիրը ցնցվում է:+
5 Լեռները մոմի պես հալվում են Եհովայի առաջ՝+
Ողջ երկրի Տիրոջ առաջ:
6 Երկինքը պատմում է նրա արդարության մասին,
Բոլոր ժողովուրդները ականատես են լինում նրա փառքին:+
Խոնարհվեք նրա առաջ,* բոլո՛ր աստվածներ:+
9 Չէ՞ որ դու, ո՛վ Եհովա, ամբողջ երկրին տիրող Բարձրյալն ես,
Մյուս բոլոր աստվածներից անսահման բարձր ես:+
10 Եհովայի՛ն սիրողներ, ատեք այն, ինչ չար է:+
11 Լույս է շողում արդարների համար,+
Ուրախություն է մաքուր սիրտ ունեցողների համար:
12 Ո՛վ արդարներ, Եհովայով ուրախացեք,
Նրա սուրբ անունը փառաբանեք:
Երգ:
Իր աջով՝ իր սուրբ բազկով, փրկություն է բերել:*+
3 Նա չի մոռացել, որ խոստացել է Իսրայելի հանդեպ սեր* ու հավատարմություն դրսևորել:+
Աշխարհի բոլոր ծայրերում ապրողները տեսան, որ մեր Աստվածը մեզ փրկություն է տվել:*+
4 Ո՛վ երկրի բոլոր մարդիկ, ցնծագին գոչյուններով Եհովային փառաբանեք,
Ուրախացեք, գոչեք հրճվանքով, Աստծուն գովերգեք:+
5 Գովերգեք* Եհովային քնարով,
Քնարով ու քաղցրահունչ երգերով:
6 Արքայի՝ Եհովայի առաջ աղաղակեք ցնծագին գոչյուններով,
Շեփոր ու եղջերափող հնչեցնելով:+
7 Թող որոտաձայն գովք հյուսեն ծովն ու այնտեղ եղող ամեն բան,
Երկիրն ու այնտեղ բնակվողները թող այդ գովքին միանան:
8 Թող գետերը ծափ տան,
Թող լեռները Եհովայի առաջ ուրախ երգեն միաձայն,+
9 Որովհետև նա գալիս է* երկիրը դատելու:
99 Եհովան Թագավոր է դարձել.+ թող ժողովուրդները սարսռան:
Նա նստած է գահին՝ քերովբեների վերևում.*+ թող երկիրը երերա:
2 Եհովան Սիոնում ցույց է տվել իր մեծությունը,
Բոլոր ազգերի վրա է տարածվում նրա մեծ իշխանությունը:+
3 Քո մեծ անունը թող փառաբանեն նրանք,+
Չէ՞ որ այն սուրբ է և ներշնչում է ակնածանք:
4 Նա արդարություն սիրող հզոր Թագավոր է:+
Ո՛վ Աստված, դու արդար չափանիշներ ես սահմանել,
Հակոբի համար հաստատել ես այն, ինչ արդար ու ճիշտ է:+
Չէ՞ որ նա սուրբ է:+
Նրանք դիմում էին Եհովային,
Եվ նա նրանց պատասխանում էր:+
7 Նա խոսում էր նրանց հետ ամպի սյան միջից,+
Եվ նրանք հնազանդվում էին նրա հորդորներին,* նրա տված օրենքներին:+
9 Մեր Աստծուն՝ Եհովային, մեծարեք,+
Նրա սուրբ լեռան մոտ խոնարհվեք,*+
Որովհետև Եհովան՝ մեր Աստվածը, սուրբ է:+
Շնորհակալական երգ:
100 Ո՛վ երկրի բոլոր մարդիկ,
Ցնծագին գոչյուններով փառաբանեք Եհովային:+
2 Ծառայեք Եհովային ուրախությամբ,+
Նրա մոտ եկեք ուրախ բացականչությամբ:
3 Իմացեք,* որ Եհովան է Աստված:+
Նա է ստեղծել մեզ. մենք նրանն ենք:*+
Մենք նրա ժողովուրդը՝ նրա արոտի ոչխարներն ենք:+
Նրան շնորհակալություն հայտնեք, նրա անունը փառաբանեք,+
5 Որովհետև Եհովան բարի է,+
Նրա հավատարիմ սերը հավերժական է,
Նա սերնդեսերունդ հավատարիմ է:+
Դավթի երգը:
101 Ես քո հավատարիմ սիրո և արդարության մասին կերգեմ,
Քեզ, ո՛վ Եհովա, կգովերգեմ:*
2 Խոհեմ ու անբիծ վարք կունենամ:
Ե՞րբ կհասնես ինձ օգնության:
Ես անարատ սրտով+ կվարվեմ իմ տան մեջ անգամ:
3 Ոչ մի անպետք բանի չեմ նայի:
Ատում եմ նրանց գործերը, ովքեր շեղվել են ճիշտ ճանապարհից.+
Նրանց հետ ես չեմ առնչվի:
6 Բարեհաճությամբ կնայեմ երկրի վրա ապրող հավատարիմներին,
Եվ նրանք ինձ հետ կբնակվեն:
Անարատությամբ վարվողներն են, որ ինձ սպասավորություն կանեն:
7 Ոչ մի խաբեբա իմ տան մեջ չի ապրի,
Ոչ մի ստախոս իմ առաջ չի կանգնի:
Կեղեքված ու վհատված* մարդու աղոթքը, ով սիրտը բացում է Եհովայի առաջ ու պատմում իր ցավերի մասին:+
3 Չէ՞ որ օրերս անհետանում են ծխի պես,
Ոսկրերս այրված են, ասես կրակի մեջ:+
4 Սիրտս նման է խոտի, որ արևից խանձվել ու թառամել է,+
Ախորժակս կորցրել եմ:
6 Ես միայնակ եմ, ինչպես ամայի վայրում կանգնած հավալուսնը,
Ինչպես ավերակների մեջ բնակվող բվիկը:
8 Ողջ օրը թշնամիներս ծաղրում են ինձ,+
Վրաս ծիծաղողները ինձ օրինակ են բերում անիծելիս:
9 Մոխիրը իմ հացն է դարձել,+
Արցունքներս ըմպելիքիս են խառնվել,+
10 Քանի որ դու ինձ վրա բարկացար ու վրդովմունքով լցվեցիր,
Ինձ վեր հանեցիր ու դեն գցեցիր:
13 Դու, անշուշտ, գործի կանցնես ու Սիոնին կգթաս,+
Որովհետև ժամանակն է, որ նրա հանդեպ բարեհաճություն ցույց տաս.+
Հասել է այդ ժամանակը նշանակված:+
15 Եհովայի անունը սարսուռով կհամակի ազգերին,
Եվ նրա փառքը՝ երկրի բոլոր թագավորներին:+
19 Նա ցած նայեց իր սուրբ բարձունքից,+
Եհովան երկրին նայեց երկնքից,
20 Որ գերիների* հառաչանքը լսի,+
Մահվան դատապարտվածներին ազատ արձակի,+
21 Որպեսզի Սիոնում Եհովայի անունը հռչակվի,+
Երուսաղեմում նրա գովքը երգվի,
22 Երբ ազգերն ու թագավորությունները հավաքվեն,
Որ Եհովային ծառայեն:+
23 Նա վաղաժամ խլեց իմ ուժերը,
Կրճատեց կյանքիս օրերը:
24 Ես ասացի. «Ո՛վ իմ Աստված, դու, որ ապրում ես հավերժ,+
Օրերիս վերջ մի՛ դիր. ես դեռ կյանքիս կեսն եմ ապրել:
25 Դեռ շատ վաղուց դու գցել ես երկրի հիմքերը,
Քո ձեռքի գործն է երկինքը:+
26 Այդ ամենը կվերանա, բայց դու կմնաս,
Հագուստի պես բոլորն էլ կմաշվեն:
Դրանք կփոխես հանդերձի նման,
Եվ դրանք կանցնեն-կգնան:
27 Իսկ դու միշտ նույնն ես, տարիներդ երբեք վերջ չեն ունենա:+
28 Քո ծառաների զավակները ապահով կապրեն,
Եվ քո առաջ նրանց սերունդները հաստատուն կլինեն»:+
Դավթի երգը:
103 Ո՛վ իմ անձ, Եհովային գովաբանիր,
Իմ ո՛ղջ էություն, նրա սուրբ անունը փառաբանիր:
2 Ո՛վ իմ անձ, Եհովային գովերգիր,
Նրա բոլոր արածները երբեք մի՛ մոռացիր:+
6 Եհովան արդարություն և արդարադատություն+ է գործադրում
Բոլոր նրանց հանդեպ, ովքեր ճնշումների են ենթարկվում:+
10 Նա մեզ հետ չի վարվում մեր մեղքերին արժանի ձևով+
Եվ մեզ չի տալիս այն պատիժը, որին արժանացել ենք մեր հանցանքներով,+
11 Որովհետև որքան բարձր է երկինքը երկրից,
Այնքան մեծ է նրա հավատարիմ սերը
Բոլոր նրանց հանդեպ, ովքեր վախենում են իրենից:+
12 Որքան հեռու է արևելքը արևմուտքից,
Այնքան նա հեռացրել է մեր հանցանքները մեզնից:+
13 Ինչպես հայրն է գթասիրտ իր որդիների հանդեպ,
Այնպես էլ Եհովան՝ իրենից վախեցողների հանդեպ,+
14 Որովհետև նա լավ գիտի, թե ինչից ենք կազմված,+
Չի մոռանում, որ հող ենք մենք:+
16 Բայց հենց փչում է քամին, այն կորչում է անհետ,
Ասես երբեք էլ չի եղել այնտեղ:
17 Մինչդեռ Եհովան հավատարիմ սիրով է սիրում առհավետ
Բոլոր նրանց, ովքեր վախ ունեն իր հանդեպ:+
Նա կշարունակի արդարություն գործադրել նրանց սերունդների հանդեպ,+
18 Նրանց հանդեպ, ովքեր պահում են իր ուխտը,+
Ովքեր ջանասիրաբար կատարում են իր պատվերները:
20 Գովաբանեք Եհովային, ո՛վ նրա հրեշտակներ,+ որ հզոր ուժ ունեք,
Որ հնազանդվում եք նրա ձայնին ու նրա խոսքը կատարում եք:+
22 Գովաբանեք Եհովային, ո՛վ նրա բոլոր ստեղծածներ,
Նրա իշխանության տակ եղող ամեն մի վայրում:
Եհովային գովաբանիր, իմ ո՛ղջ էություն:
104 Գովաբանիր Եհովային, ո՛վ իմ անձ:+
Դու անչափ մեծափառ ես, ո՛վ Եհովա, իմ Աստվա՛ծ:+
Դու վայելչություն ու շքեղություն ես հագած:+
3 Վերնասենյակներիդ հեծանները վերին ջրերի վրա ես հիմնում,+
Ամպերը քեզ համար կառք ես դարձնում,+
Քամու թևերով սլանում:+
5 Դու երկիրը հաստատեցիր ամուր հիմքերի վրա.+
Այն իր տեղից չի խախտվի հավիտյան:+
6 Դու այն ծածկեցիր ջրերով, ասես հագուստով:+
Ջրերը ծածկում էին լեռները:
7 Քո ահեղ ձայնից* նրանք նահանջեցին,+
Քո որոտից խուճապահար փախուստի դիմեցին
8 Դեպի այն տեղը, որ դու նրանց հատկացրիր:
Լեռները վեր խոյացան,+
Հովիտները ցածրացան:
9 Դու ջրերի համար սահման դրեցիր, որ դրանից չանցնեն+
Եվ այլևս երբեք երկիրը չծածկեն:
10 Դու աղբյուրներ ես բխեցնում ու դեպի ձորերը ուղղում,
Լեռների արանքով ջրեր են հոսում:
11 Դրանցից խմում են բոլոր վայրի կենդանիները,
Իրենց ծարավն են հագեցնում վայրի էշերը:
12 Դրանց մոտ են թառում երկնքի թռչունները,
Տերևախիտ ճյուղերի միջից լսվում է նրանց դայլայլը:
14 Դու խոտ ես աճեցնում կենդանիների համար
Եվ բուսականություն՝ մարդկանց համար,+
Որ հողից նրանց կերակուր տաս
15 Եվ գինի, որ ուրախացնում է մարդու սիրտը,+
Յուղ, որ մարդու դեմքին փայլ է տալիս,
Հաց, որ մարդուն ուժ է տալիս:+
16 Առատորեն ջրվում են Եհովայի ծառերը,
Նրա տնկած Լիբանանի մայրիները,
17 Որոնց վրա թռչուններն իրենց բույնն են հյուսում:
Գիհու վրա է արագիլը իր տունը շինում:+
19 Դու ստեղծեցիր լուսինը՝ ժամանակները սահմանազատելու համար,
Արեգակը լավ գիտի, թե երբ պետք է մայր մտնի:+
20 Դու խավար ես բերում, և գալիս է գիշերը,+
Երբ թափառում են անտառի բոլոր գազանները:
22 Երբ արևը ծագում է,
Նրանք իրենց որջերն են վերադառնում
Եվ այնտեղ հանգիստ են առնում:
23 Իսկ մարդը իր գործին է գնում
Ու մինչև երեկո աշխատում:
24 Ո՛վ Եհովա, այնքա՜ն շատ են քո գործերը,+
Իմաստությամբ ես արարել այդ ամենը,+
Քո ստեղծած բաներով է լցված երկիրը:
25 Ահա ծփում է ծովը՝ լայնարձակ, անհուն:
Այն մեծ ու փոքր անթիվ էակներով է լեցուն:+
27 Բոլոր կենդանի արարածները նայում են քո ձեռքին,
Որ իրենց կերակուր տաս ճիշտ ժամանակին:+
29 Երբ նրանցից երես ես դարձնում, նրանք խուճապի են մատնվում:
Երբ նրանցից վերցնում ես կյանքի շունչը,* մեռնում են ու դեպի հողը հետ դառնում:+
31 Եհովայի փառքը կմնա հավիտյան,
Իր գործերով կուրախանա Եհովան:+
32 Նա նայում է երկրին, և այն դղրդում է,
Դիպչում է լեռներին, և դրանցից ծուխ է ելնում:+
34 Թող իմ մտքերը հաճելի լինեն նրան,*
Ես Եհովայով կուրախանամ:
35 Մեղսագործները կվերանան երկրի երեսից,
Անօրեններն այլևս չեն լինի:+
Ո՛վ իմ անձ, գովաբանիր Եհովային:
Գովաբանե՛ք Յահին:*
3 Պարծեցեք նրա սուրբ անվամբ:+
Թող Եհովային ապավինողների* սիրտը լցվի ուրախությամբ:+
5 Հիշեք նրա զարմանահրաշ գործերը,
Նրա հրաշքներն ու ազդարարած դատավճիռները,+
6 Ո՛վ նրա ծառա Աբրահամի սերունդներ,+
Հակոբի՛ որդիներ, նրա ընտրյալնե՛ր:+
7 Նա Եհովան է՝ մեր Աստվածը:+
Ողջ երկրում իրագործվում են նրա դատավճիռները:+
8 Նա հավիտյան հիշում է իր ուխտը,+
Մինչև հազարերորդ սերունդը չի մոռանում իր խոստումը՝+
9 Աբրահամի հետ իր կապած ուխտը,+
Իսահակին տված երդումը,+
10 Որը օրենք դարձրեց Հակոբի համար,
Հավիտենական ուխտ՝ Իսրայելի համար՝
11 Ասելով. «Քանանի երկիրը քեզ եմ տալու+
Որպես քեզ բաժին ընկած ժառանգություն»:+
13 Նրանք երկրից երկիր էին գնում
Եվ թագավորությունից՝ թագավորություն:+
14 Նա ոչ մեկի թույլ չէր տալիս, որ ճնշեն նրանց,+
Թագավորների էր նախատում հանուն նրանց՝+
15 Ասելով. «Իմ օծյալներին մի՛ դիպեք,
Իմ մարգարեներին չարիք մի՛ արեք»:+
17 Իր ժողովրդից առաջ մարդ ուղարկեց՝
Հովսեփին, ով ստրկության վաճառվեց:+
Եհովայի խոսքն էր, որ նրան զտեց:
20 Թագավորը նրան ազատելու հրաման տվեց,+
Ժողովուրդների տիրակալը նրան ազատ արձակեց:
21 Թագավորը նրան իր տան վրա տեր կարգեց
Եվ իր ողջ ունեցվածքը նրա վերահսկողությանը հանձնեց,+
22 Որ իր իշխանների վրա լիակատար իշխանություն բանեցնի
Եվ իր ավագանուն իմաստություն սովորեցնի:+
23 Հետո Իսրայելը Եգիպտոս եկավ,+
Հակոբը Քամի երկրում պանդուխտ դարձավ:
25 Նա թողեց, որ այդ թշնամիներն իր ժողովրդին ատեն,
Որ իր ծառաների դեմ դավ նյութեն:+
28 Աստված խավար ուղարկեց, ու երկիրը մթնեց:+
Նրանք* հնազանդվում էին նրա խոսքերին:
29 Եգիպտոսի ջրերը արյան վերածեց
Ու նրանց ձկներին ոչնչացրեց:+
30 Գորտերով լցվեց երկիրը,+
Զերծ չմնացին անգամ թագավորական սենյակները:
31 Նրա հրամանով խայթող ճանճերը վրա տվեցին երկրին,
Նրանց բոլոր տարածքները մժեղներով լցվեցին:+
33 Ջարդեց խաղողի վազերն ու թզենիները,
Կոտրեց երկրի բոլոր ծառերը:
34 Հրամայեց, որ մորեխներ ներխուժեն,
Անթիվ-անհամար մատղաշ մորեխներ:+
35 Դրանք խժռեցին ողջ բուսականությունը,
Ոչնչացրին երկրի բերքը:
37 Դուրս բերեց իր ժողովրդին՝ արծաթն ու ոսկին ձեռքներին:+
Նրանց ցեղերի մեջ տկար մարդ չկար:
38 Եգիպտոսն ուրախ էր, երբ Իսրայելը հեռանում էր,
Որովհետև նրանց ահից սարսափել էր:+
39 Աստված ամպով նրանց պատնեշեց+
Եվ գիշերը կրակով լուսավորեց:+
40 Լորեր ուղարկեց նրանց խնդրանքով:+
Նրանց կուշտ կերակրում էր երկնային հացով:+
42 Իր ծառա Աբրահամին տված սուրբ խոստումը նա չէր մոռացել:+
43 Ուստի դուրս հանեց իր ժողովրդին, որը ուրախության մեջ էր,+
Իր ընտրյալներին, որոնք ցնծագին աղաղակում էին:
45 Նա դա արեց, որ իր կանոնները պահեն+
Եվ իր օրենքներին հնազանդվեն:
Գովաբանե՛ք Յահին:*
106 Գովաբանե՛ք Յահին:*
2 Ո՞վ կարող է Եհովայի զորավոր գործերի մասին պատմել,
Նրա գովելի գործերի մասին հռչակել:+
3 Երջանիկ են նրանք, ովքեր արդար են վարվում,
Ովքեր ամեն ժամանակ ճիշտն են անում:+
4 Ո՛վ Եհովա, երբ ժողովրդիդ հանդեպ բարեհաճ լինես, հիշիր ինձ,+
Հոգ տար ու փրկիր ինձ,
5 Որ ընտրյալներիդ հանդեպ դրսևորած բարությունդ ես էլ ճաշակեմ,+
Որ ժողովրդիդ ուրախությանը բաժնեկից լինեմ,
Ծառաներիդ* հետ հպարտությամբ քեզ փառաբանեմ:
7 Եգիպտոսում մեր հայրերը զարմանահրաշ գործերդ չգնահատեցին,*
Անսահման հավատարիմ սերդ նրանք չհիշեցին
Եվ ծովի՝ Կարմիր ծովի մոտ ապստամբեցին:+
9 Կարմիր ծովը ցամաքեց նրա հրամանով,
Նրանց անցկացրեց ծովի հատակով, ասես անապատով:+
11 Ջուրը հակառակորդներին ծածկեց,
Նրանցից և ոչ մեկը չփրկվեց:+
13 Սակայն շուտով նրա արածները մոռացան,+
Չսպասեցին, որ նրանից առաջնորդություն ստանան:
15 Իրենց ուզածը նա տվեց,
Բայց հետո հյուծիչ ու մահացու հիվանդությամբ հարվածեց:+
17 Այդ ժամանակ էր, որ երկիրը բացվեց ու կուլ տվեց Դաթանին
Եվ ծածկեց Աբիրոնի հետ հավաքվածներին:+
18 Խմբվածների մեջ կրակ բռնկվեց,
Բոցը լափեց անօրեններին:+
19 Նրանք Քորեբում մի հորթ պատրաստեցին,
Ձուլածո կուռքի առաջ խոնարհվեցին,+
21 Նրանք մոռացան իրենց Փրկչին՝ Աստծուն,+
Ով մեծամեծ գործեր արեց Եգիպտոսում,+
22 Զարմանահրաշ գործեր՝ Քամի երկրում,+
Ակնածանք ներշնչող բաներ՝ Կարմիր ծովի մոտակայքում:+
23 Քիչ էր մնում՝ Աստված նրանց ոչնչացնելու հրաման տար,
Բայց Մովսեսը՝ նրա ընտրյալ ծառան, բարեխոսեց նրանց համար,*
Խնդրեց, որ չթափի իր զայրույթը կործանարար:+
26 Ուստի նա երդվեց,* որ կմեռնեն անապատում,+
27 Որ նրանց սերնդին ազգերի ձեռքը կմատնի
Եվ երկրներով մեկ ցիրուցան կանի:+
30 Բայց երբ Փենեհեսը գործի անցավ ու միջամտեց,
Պատուհասը դադարեց:+
31 Դրա համար նա արդար համարվեց
Սերնդեսերունդ, առհավետ:+
34 Նրանք Եհովայի պատվերի համաձայն չվարվեցին.+
37 Իրենց որդիներին ու դուստրերին
Զոհաբերում էին դևերին:+
38 Նրանք անմեղ արյուն էին թափում՝+
Իրենց իսկ որդիների ու դուստրերի արյունը,
Որոնց Քանանի կուռքերին էին զոհաբերում.+
Նրանց արյունահեղությունից ապականվել էր երկիրը:
40 Ուստի իր ժողովրդի դեմ Եհովայի բարկությունը բորբոքվեց,
Իր սեփական ժողովրդի* հանդեպ նա զզվանքով լցվեց:
42 Թշնամիները նրանց կեղեքեցին
Եվ իրենց իշխանությանը հպատակեցրին:
43 Աստված շատ անգամ փրկում էր նրանց,+
Բայց նրանք ըմբոստանում էին ու չէին հնազանդվում,+
Եվ նրանց հանցանքները նրանց անկման էին տանում:+
46 Նրանց բոլոր գերեվարողների սրտում
Նրանց հանդեպ գութ էր արթնացնում:+
47 Ո՛վ մեր Աստված Եհովա, մեզ փրկիր,+
Ազգերի միջից մեզ հավաքիր,+
Որ քո սուրբ անունը փառաբանենք
Եվ ցնծությամբ քեզ գովաբանենք:+
48 Թող փառք տրվի Եհովային՝ Իսրայելի Աստծուն,
Հավիտենությունից հավիտենություն:+
Եվ թող ողջ ժողովուրդն ասի՝ ամեն:*
Գովաբանե՛ք Յահին:
ԳԻՐՔ ՀԻՆԳԵՐՈՐԴ
(Սաղմոսներ 107-150)
2 Թող այսպես ասեն նրանք, ում Եհովան փրկագնեց,
Ում նա հակառակորդի ձեռքից ազատեց,*+
3 Ում հավաքեց այլ երկրներից,+
Արևելքից ու արևմուտքից,
Հյուսիսից ու հարավից:+
4 Նրանք թափառում էին ամայի վայրում՝ անապատում,
Բնակվելու համար որևէ քաղաք չէին գտնում:
5 Քաղցած էին լինում ու ծարավում էին,
Ուժասպառությունից քիչ էր մնում՝ ուշաթափ լինեին:
8 Թող մարդիկ շնորհակալություն հայտնեն Եհովային+ նրա հավատարիմ սիրո համար,
Հանուն մարդկանց նրա արած զարմանահրաշ գործերի համար,+
9 Որովհետև նա ծարավներին հագեցրեց,
Քաղցածներին բարիքներով կշտացրեց:+
10 Կային թանձր խավարի մեջ ապրողներ,
Երկաթե կապանքների մեջ տառապող բանտարկյալներ:
11 Նրանք դեմ էին դուրս եկել Աստծու ասածներին,
Անհարգալից էին վերաբերվում Բարձրյալի խորհուրդներին:+
12 Ուստի թողնելով, որ նեղություններ կրեն՝ նա խոնարհեցրեց նրանց:+
Նրանք սայթաքեցին ու ընկան, չկար մեկը, որ օգներ նրանց:
13 Նեղության մեջ Եհովային օգնության կանչեցին,
Եվ նա նրանց դուրս բերեց այդ ծանր վիճակից:
14 Թանձր խավարից նրանց հանեց
Ու նրանց կապանքները փշրեց:+
15 Թող մարդիկ շնորհակալություն հայտնեն Եհովային նրա հավատարիմ սիրո համար,+
Հանուն մարդկանց նրա արած զարմանահրաշ գործերի համար,
16 Որովհետև նա կոտրեց պղնձե դռները,
18 Նրանք ոչինչ չէին ուզում ուտել,
Մահվան դուռն էին հասել:
19 Նեղության մեջ Եհովային օգնության էին կանչում,
Եվ նա այդ ծանր վիճակից նրանց դուրս էր բերում:
20 Իր խոսքով նրանց բուժում էր,+
Գերեզմանի թակարդից ազատում էր:
21 Թող մարդիկ շնորհակալություն հայտնեն Եհովային նրա հավատարիմ սիրո համար,
Հանուն մարդկանց նրա արած զարմանահրաշ գործերի համար:
22 Թող երախտագիտության զոհեր մատուցեն+
Եվ ցնծությամբ նրա արածների մասին հռչակեն:
23 Ծովերում նավարկողները,
Առևտրի համար լայնարձակ ջրերով ճամփորդողները+
24 Տեսնում են Եհովայի արածները
Եվ ծովի խորքերում նրա ստեղծած հիասքանչ բաները:+
25 Տեսնում են, թե ինչպես է նրա խոսքով մրրիկ բարձրանում,+
Ինչպես են ծովի ալիքները վեր խոյանում:
26 Ալիքները նրանց մե՛կ երկինք են բարձրացնում,
Մե՛կ ծովի խորքերն իջեցնում:
Վերահաս աղետի վախից նրանց սիրտն է նվաղում:
27 Նրանք հարբած մարդու պես ճոճվում են ու սայթաքում,
Նրանց ողջ հմտությունը անօգուտ է դառնում:+
28 Նեղության այդ պահին Եհովային օգնության են կանչում,+
Եվ նա ծանր վիճակից նրանց դուրս է բերում:
29 Հանդարտեցնում է փոթորիկը,
Եվ խաղաղվում են ծովի ալիքները:+
30 Երբ ալեկոծությունը դադարում է, ուրախանում են նավարկողները,
Եվ նա ուղղորդում է նրանց դեպի իրենց ուզած նավահանգիստը:
31 Թող մարդիկ շնորհակալություն հայտնեն Եհովային նրա հավատարիմ սիրո համար,
Հանուն մարդկանց նրա արած զարմանահրաշ գործերի համար:+
32 Թող հավաքված մարդկանց մեջ նրան մեծարեն,+
Երեցների ժողովում թող նրան փառաբանեն:
Դա հետևանքն է այնտեղ ապրողների չար գործերի:
35 Անապատը նա վերածում է եղեգնաշատ լճերի,
Անջուր վայրը՝ ջրի աղբյուրների:+
38 Նա օրհնում է նրանց, և նրանք մեծապես շատանում են,
Թույլ չի տալիս, որ նրանց անասունները թվով նվազեն:+
39 Բայց ճնշումներից, նեղությունից ու տրտմությունից
Ժողովուրդը կրկին փոքրաթիվ է դառնում ու զրկվում պատվից:
40 Նա իշխանավորների վրա իր արհամարհանքն է թափում,
Ստիպում է նրանց թափառել ճանապարհազուրկ ամայի վայրերում:+
Դավթի երգը:
108 Սիրտս նվիրված է քեզ,* ո՜վ Աստված:
Ես կնվագեմ ու երգ կերգեմ իմ ողջ էությամբ:+
2 Տավի՛ղ, զարթնի՛ր,
Քնա՛ր, դո՛ւ էլ արթնացիր:+
Ես շուտ կզարթնեմ, որ լուսաբացը արթնացնեմ:
3 Ո՜վ Եհովա, ազգերի մեջ քեզ կփառաբանեմ,
Ժողովուրդների մեջ քեզ կգովերգեմ,*
4 Քանի որ մեծ է քո հավատարիմ սերը, մինչև երկինք է հասնում,+
Հավատարմությունդ մինչև ամպերն է ձգվում:
5 Ո՜վ Աստված, թող երկնքից վեր խոյանա քո մեծությունը,
Թող ողջ երկրի վրա ցոլա քո փառքը:+
7 Սուրբ Աստված ասել է.*
9 Իմ լվացվելու թասն է Մովաբը,+
Եդոմի վրա կգցեմ իմ սանդալը,+
Հաղթանակած կգոչեմ՝ նվաճելով փղշտացիների երկիրը»:+
10 Ուրեմն ո՞վ ինձ կօգնի, որ ամրացված քաղաքը նվաճեմ:
Ո՞վ ինձ կառաջնորդի, որ մինչև Եդոմ հասնեմ:+
11 Չէ՞ որ հենց դու, ո՛վ Աստված, դու, որ մերժել ես մեզ,
Դու, մեր Աստվա՛ծ, որ այլևս մեր զորքերի հետ չես:+
12 Օգնիր մեզ մեր նեղության մեջ.+
Անիմաստ է մարդուց փրկություն սպասել:+
Նվագավարին: Դավթի երգը:
109 Ո՛վ Աստված, իմ գովքը քեզ է ուղղված,+ մի՛ լռիր,
2 Որովհետև անօրեններն ու խաբեբաները իմ դեմ են խոսում,
Նրանք իմ մասին ստեր են ասում:+
3 Ամեն կողմից ինձ ատելությամբ լի խոսքեր են ուղղում,
Առանց պատճառի ինձ վրա են հարձակվում:+
4 Ես սեր եմ ցույց տալիս, իսկ նրանք իմ դեմ են դուրս եկել,+
Բայց ես շարունակում եմ աղոթել:
6 Թշնամուս անօրեն մարդու դատին հանձնիր,
Թող մի հակառակորդ* նրա աջ կողմում կանգնի, որ նրան մեղադրի:
7 Դատվելիս թող նա մեղավոր ճանաչվի,
Նրա աղոթքն անգամ թող մեղք համարվի:+
9 Թող նրա զավակները անհայր մնան,
Եվ նրա կինը այրիանա:
10 Թող նրա զավակները մուրացկանություն անեն,
Թող դուրս գան իրենց ավերակ տնից, որ հաց փնտրեն:
11 Վաշխառուն թող բռնագրավի նրա ողջ ունեցվածքը,
Եվ թող օտարները կողոպտեն նրա ունեցած-չունեցածը:
12 Թող նրա հանդեպ ոչ ոք բարություն* չդրսևորի,
Նրա որբացած զավակների հանդեպ թող ոչ ոք գթասիրտ չլինի:
13 Թող նրա սերունդը չշարունակվի,+
Թող գալիք սերնդի մեջ նրա անունն այլևս չհիշվի:
14 Նրա հայրերի հանցանքը թող Եհովան միշտ հիշի,+
Եվ նրա մոր մեղքը թող նա չջնջի,
15 Թող Եհովան միշտ իր մտքում պահի նրանց արածները,
Երկրի երեսից ջնջի նրանց հիշատակը:+
16 Չէ՞ որ թշնամիս բարություն* անելու մասին չէր մտածում,+
Այլ շարունակ հալածում էր ճնշված, խեղճ ու վհատված մարդուն+
Եվ նրա մահն էր փնտրում:+
17 Նա սիրում էր անիծել,
Դրա համար էլ նրա վրա անեծք եկավ:
Նա չէր կամենում օրհնել,
Դրա համար էլ ոչ մի օրհնություն չստացավ:
18 Նա անեծքով էր հանդերձավորված,
Այն ջրի պես նրա ներսն էր լցված,
Ձեթի պես նրա ոսկորների մեջ էր ներծծված:
19 Ուստի թող նրա անեծքը հագուստի պես նրան պարուրի,+
Գոտու պես միշտ նրա վրա կապված լինի:
20 Ահա այսպես Եհովան կհատուցի ինձ հակառակվողներին,+
Իմ դեմ չար բաներ խոսողներին:
21 Ո՛վ Գերիշխան Տեր Եհովա,
Ինձ օգնության հասիր, որ փառավորվի քո անունը:+
Փրկիր ինձ, չէ՞ որ մեծ է քո հավատարիմ սերը:+
23 Անցնում-գնում եմ անհետացող ստվերի պես,
Դեն եմ գցված մորեխի պես:
24 Ծոմ պահելուց ծնկներս թուլացել են,
Այնպես եմ նիհարել, որ մեջս ուժ չի մնացել:
26 Ո՛վ Եհովա, իմ Աստվա՛ծ, օգնության հասիր,
Հավատարիմ սեր դրսևորիր ու ինձ փրկիր:
27 Թող նրանք իմանան, որ քո ձեռքով եմ փրկվել,
Որ դու ես, ո՛վ Եհովա, դա արել:
28 Թող նրանք անիծեն,
Բայց դու ինձ օրհնիր:
Երբ իմ դեմ դուրս գան, թող ամոթով մնան,
Իսկ քո ծառան թող ուրախանա:
29 Թող ինձ հակառակվողները անարգանք հագնեն,
Վերնազգեստի փոխարեն թող ամոթով ծածկվեն:+
30 Իմ բերանով ջերմեռանդորեն Եհովային կգովաբանեմ,
Բազմաթիվ մարդկանց առաջ նրան կփառաբանեմ,+
31 Որովհետև նա կլինի խեղճին աջակից,*
Որ նրան փրկի դատապարտողներից:
Դավթի երգը:
110 Եհովան ասաց իմ Տիրոջը.
2 Եհովան Սիոնից դուրս էլ կտարածի քո* իշխանությունը*
Եվ կասի. «Սկսիր իշխել թշնամիներիդ մեջ և նրանց ենթարկեցրու քո իշխանությանը»:+
3 Այն օրը, երբ զորքդ պատերազմի առաջնորդես,
Ժողովուրդը քո հետևից կգա պատրաստակամությամբ:
Երիտասարդների բանակ ունես, որոնք ասես արշալույսին ծնված ցողակաթիլներ լինեն,
Որ շողում են սրբությամբ ու վայելչությամբ:
4 Եհովան երդվել է և միտքը չի փոխի.*
«Մելքիսեդեկի նման քահանա+ ես և քահանա կլինես հավիտյան»:+
7 Իր ճանապարհին նա* գետից ջուր կխմի,
Ուստի գլուխը բարձր կպահի:
א [Ալեֆ]
ג [Գիմել]
2 Մեծ են Եհովայի գործերը:+
ד [Դալեթ]
Այդ գործերի մասին խորհրդածում են դրանցով հիացողները:+
ה [Հե]
ז [Զային]
4 Նա այնպիսի հրաշալի գործեր է անում, որ հնարավոր չէ մոռանալ:+
ח [Խեթ]
Եհովան կարեկից է ու գթառատ:+
ט [Տեթ]
5 Իրենից վախեցողներին նա ուտելիք է տալիս:+
י [Յոդ]
Իր ուխտը հիշում է ընդմիշտ:+
כ [Քաֆ]
מ [Մեմ]
7 Նրա ձեռքի գործերում ճշմարտություն և արդարություն է արտացոլվում:+
נ [Նուն]
Վստահարժան են նրա բոլոր հրահանգները:+
ס [Սամեխ]
פ [Փե]
9 Նա ազատագրեց* իր ժողովրդին:+
צ [Ցադե]
Առհավետ հաստատեց իր ուխտը:
ק [Կոֆ]
Սուրբ և ակնածանք ներշնչող է նրա անունը:+
ר [Ռեշ]
10 Եհովայի հանդեպ վախը իմաստություն ձեռք բերելու հիմքն է:*+
ש [Սին]
Նրա հրահանգները կատարող բոլոր մարդիկ ունենում են խոր հասկացողություն:+
ת [Թավ]
Նրան հավիտյան կտրվի գովաբանություն:
א [Ալեֆ]
Երջանիկ է այն մարդը, ով Եհովայի հանդեպ վախ ունի,+
ב [Բեթ]
Ով հաճույքով հնազանդվում է նրա պատվիրաններին:+
ג [Գիմել]
ה [Հե]
3 Այդպիսի մարդու տունը լեցուն է բարիքներով և հարստությամբ,
ו [Վավ]
Նրա արդար գործերը մնում են* հավիտյան:
ז [Զային]
4 Խավարի մեջ փայլող լույսի պես նա լուսավորում է ուղղամիտներին,+
ח [Խեթ]
Նա գթառատ է, արդար ու կարեկից:+
ט [Տեթ]
5 Նա, ով առատաձեռնորեն պարտք է տալիս չունևորին, բարիք է տեսնում:+
י [Յոդ]
Իր գործերը նա արդարությամբ է վարում:
כ [Քաֆ]
6 Նա երբեք վայր չի ընկնի:+
ל [Լամեդ]
Արդարը հավիտյան կհիշվի:+
מ [Մեմ]
7 Նա չի վախենա վատ լուրերից:+
נ [Նուն]
Նրա սիրտը ամուր է, քանի որ նա վստահում է Եհովային:+
ס [Սամեխ]
8 Նրա սիրտը անսասան* է. նա չի վախենում:+
ע [Ային]
Վերջում հաղթանակած կնայի, թե ինչպես են իր թշնամիները պարտվում:+
פ [Փե]
9 Նա իր ունեցածը բաժանում է առատաձեռնությամբ, տալիս է աղքատներին:+
צ [Ցադե]
Նրա արդար գործերը մնում են* հավիտյան:+
ק [Կոֆ]
Նրա զորությունը կավելանա,* և նա փառքի կարժանանա:
ר [Ռեշ]
10 Անօրենը կտեսնի ու կբարկանա,
ש [Շին]
Կկրճտացնի իր ատամները, կմաշվի-կգնա:
ת [Թավ]
Անօրենների իղձերը անկատար կմնան:+
113 Գովաբանե՛ք Յահին:*
Ո՛վ Եհովայի ծառաներ, նրան գովաբանություն մատուցեք,
Եհովայի անունը փառաբանեք:
2 Հիմա և հավիտյան թող Եհովայի անվանը փառք տրվի:+
3 Արևածագից մայրամուտ թող Եհովայի անունը փառաբանվի:+
6 Նա խոնարհվում է, որ նայի երկնքին ու երկրին,+
7 Հողից բարձրացնում է խեղճին,
Մոխրի միջից* հանում է չքավորին,+
8 Որ մեծամեծների հետ նստեցնի՝
Իր ժողովրդի մեծամեծների:
9 Ամուլ կնոջը երջանիկ մայր է դարձնում
Եվ նրա տունը զավակներով է լցնում:+
Գովաբանե՛ք Յահին:
114 Երբ Իսրայելը դուրս եկավ Եգիպտոսից,+
Հակոբի տունը՝ օտար լեզվով խոսող ժողովրդի միջից,
2 Հուդան դարձավ Աստծու սրբարանը,*
Իսրայելը՝ նրա տերությունը:+
6 Լեռնե՛ր, ինչո՞ւ ցատկոտեցիք խոյերի պես,
Եվ դուք, բլուրնե՛ր, գառների պես:
7 Ո՛վ երկիր, դողա Տիրոջ ահից,
Հակոբի Աստծու վախից.+
115 Ոչ թե մեզ, ո՛վ Եհովա, ոչ թե մեզ,
Այլ քո անվանն է վայել փառք տալ,+
2 Ինչո՞ւ ազգերն ասեն.
«Ո՞ւր է նրանց Աստվածը»:+
3 Մեր Աստվածը երկնքում է,
Նա անում է այն, ինչ իրեն հաճելի է:
4 Իսկ նրանց կուռքերը արծաթից ու ոսկուց են,
Մարդու ձեռքի գործեր են:+
5 Բերան ունեն, բայց չեն խոսում,+
Աչքեր ունեն, բայց չեն տեսնում,
6 Ականջներ ունեն, բայց չեն լսում,
Քիթ ունեն, բայց հոտ չեն առնում,
7 Ձեռքեր ունեն, բայց չեն շոշափում,
Ոտքեր ունեն, բայց չեն քայլում,+
Նրանց կոկորդից ձայն դուրս չի գալիս:+
8 Ճիշտ այդ կուռքերի պես կդառնան դրանք շինողները+
Եվ բոլոր նրանք, ովքեր դրանց վրա են դնում իրենց հույսը:+
9 Ո՛վ Իսրայել, Եհովայի՛ն ապավինիր.+
Նա է քեզ օգնողն ու քեզ պաշտպանող վահանը:+
10 Ո՛վ Ահարոնի տուն,+ Եհովայի՛ն ապավինիր.
Նա է քեզ օգնողն ու քեզ պաշտպանող վահանը:
11 Ո՛վ Եհովայից վախեցողներ, Եհովայի՛ն ապավինեք.+
Նա է ձեզ օգնողն ու ձեզ պաշտպանող վահանը:+
13 Եհովան կօրհնի իրենից վախեցողներին՝
Թե՛ փոքրերին, թե՛ մեծերին:*
14 Եհովան ձեզ բազմաքանակ կդարձնի՝
Ձեզ ու ձեր զավակներին:+
18 Իսկ մենք կգովաբանենք Յահին
Հիմա և հավիտյան:
Գովաբանե՛ք Յահին:*
3 Մահվան կապանքներն ինձ օղակել էին,
Գերեզմանի* ճանկերում էի հայտնվել,+
Տագնապն ու վիշտը ինձ համակել էին:+
4 Բայց ես կանչեցի Եհովայի անունը.*+
«Ո՛վ Եհովա, փրկիր ինձ»:
6 Անփորձներին պահպանում է Եհովան:+
Ես թշվառ վիճակում էի հայտնվել, ու նա հասավ ինձ օգնության:
7 Ո՛վ իմ անձ, կարող ես նորից հանգստություն վայելել,
Չէ՞ որ Եհովան քեզ հետ բարությամբ է վարվել:
9 Ես կապրեմ ու կծառայեմ Եհովային:*
10 Ես հավատում էի, ուստի և խոսեցի,+
Թեև շատ նեղություններ ունեի:
11 Ես ասացի հուսահատված.
«Ստախոս է ամեն մարդ»:+
12 Եհովային ինչո՞վ հատուցեմ
Ինձ համար նրա արած բոլոր բարիքների փոխարեն:
13 Ես կընդունեմ փրկության* գավաթը
Ու կկանչեմ Եհովայի անունը:
14 Ես կկատարեմ Եհովային տված իմ երդումները
Նրա ողջ ժողովրդի ներկայությամբ:+
16 Ո՛վ Եհովա, դիմում եմ քեզ աղերսագին,
Չէ՞ որ ես քո ծառան եմ,
Քո ծառան եմ՝ աղախնիդ որդին:
Դու ազատել ես ինձ իմ կապանքներից:+
17 Քեզ երախտագիտության զոհեր կմատուցեմ:+
Եհովայի անունը կկանչեմ:
18 Ես կկատարեմ Եհովային տված իմ երդումները+
Նրա ողջ ժողովրդի ներկայությամբ,+
19 Եհովայի տան գավիթներում,+ Երուսաղեմում:
117 Գովաբանեք Եհովային, ո՛վ բոլոր ազգեր,+
Փառաբանեք նրան, բոլո՛ր ժողովուրդներ,+
2 Որովհետև մեծ է մեր հանդեպ նրա հավատարիմ սերը:+
Հավիտենական+ է Եհովայի հավատարմությունը:+
118 Շնորհակալություն հայտնեք Եհովային, որովհետև նա բարի է,+
Նրա հավատարիմ սերը հավերժական է:
2 Թող Իսրայելն ասի.
«Նրա հավատարիմ սերը հավերժական է»:
3 Թող Ահարոնի տունն ասի.
«Նրա հավատարիմ սերը հավերժական է»:
4 Թող Եհովայից վախեցողներն ասեն.
«Նրա հավատարիմ սերը հավերժական է»:
6 Եհովան իմ կողքին է, ես չեմ վախենա:+
Մարդն ի՞նչ կարող է ինձ անել:+
7 Եհովան իմ կողքին է, նա է ինձ օգնական.*+
Ինձ ատողներին կնայեմ հաղթական:+
8 Ավելի լավ է Եհովայի մո՛տ ապաստան փնտրել,
Քան մարդկանց ապավինել:+
9 Ավելի լավ է Եհովայի մո՛տ ապաստան փնտրել,
Քան իշխանավորներին ապավինել:+
10 Բոլոր ազգերն ինձ պաշարեցին,
Բայց Եհովայի անվանը ապավինելով՝ ես նրանց հետ մղեցի:+
11 Նրանք ինձ պաշարեցին, այո՛, ամեն կողմից պաշարեցին,
Բայց Եհովայի անվանը ապավինելով՝ ես նրանց հետ մղեցի:
12 Մեղուների պես ինձ շրջապատեցին,
Բայց այրվող փշերի բոցի պես արագ մարեցին:
Եհովայի անվանը ապավինելով՝ ես նրանց հետ մղեցի:+
13 Ինձ ուժգին հրեցին,* որ վայր ընկնեմ,
Բայց Եհովան ինձ օգնեց:
14 Յահը իմ պատսպարանն է և ինձ զորացնողը,
Նա է ինձ փրկողը:+
15 Արդարների վրաններում
Փրկվածների* ցնծության ձայներն են լսվում:
Եհովայի աջը զորավոր բաներ է անում:+
16 Եհովայի աջը հաղթական վեր է բարձրանում,
Եհովայի աջը զորավոր բաներ է անում:+
17 Ես չեմ մեռնի, ես կապրեմ,
Որ Յահի գործերի մասին հռչակեմ:+
19 Արդարության դռները իմ առաջ բացեք:+
Ես ներս կմտնեմ ու Յահին կգովաբանեմ:
20 Դա Եհովայի դուռն է,
Դրանով արդարները կմտնեն:+
24 Եհովան է այդ օրը սահմանել.
Այդ ժամանակ մենք կուրախանանք ու կհրճվենք:
25 Ո՛վ Եհովա, աղերսում ենք, փրկիր,
Եհո՛վա, խնդրում ենք, մեզ հաղթանակ շնորհիր:
26 Օրհնյալ է նա, ով գալիս է Եհովայի անունով:+
Եհովայի տնից օրհնում ենք ձեզ:
27 Եհովան մեր Աստվածն է,
Նա մեր լույսի աղբյուրն է:+
28 Դու իմ Աստվածն ես, ես կգովաբանեմ քեզ,
Իմ Աստվա՛ծ, ես կմեծարեմ քեզ:+
א [Ալեֆ]
119 Երջանիկ են նրանք, ովքեր անարատությամբ են ապրում,
Ովքեր Եհովայի օրենքի համաձայն են վարվում:+
2 Երջանիկ են նրանք, ովքեր նրա հիշեցումներին ուշադրություն են դարձնում,+
3 Նրանք անարդար բաներ չեն անում,
Նրա ճանապարհներով են ընթանում:+
4 Դու պատվիրել ես, ո՛վ Աստված,
Որ բարեխղճորեն կատարենք հրահանգները քո տված:+
5 Այնքա՜ն եմ ուզում անսասան լինել+
Եվ միշտ քո կանոնները պահել:
6 Այդ դեպքում քո բոլոր պատվիրանները քննելիս
Գլուխս չեմ կախի ամոթից:+
7 Քո արդար վճիռների* մասին սովորելով՝
Ես քեզ կգովերգեմ անկեղծ սրտով:
8 Քո կանոնները կպահեմ,
Միայն թե դու երբեք անվերադարձ ինձ չլքես:
ב [Բեթ]
9 Երիտասարդն ինչպե՞ս կարող է մաքուր պահել իր ճամփան.
Եթե միշտ ինքն իրեն հսկի, որ վարվի քո խոսքի համաձայն:+
12 Ո՛վ Եհովա, թող քեզ տրվի փառքը,
Սովորեցրու ինձ քո կանոնները:
13 Իմ շուրթերով հռչակում եմ
Քո ազդարարած բոլոր վճիռները:
16 Շատ եմ սիրում քո օրենքները
Եվ չեմ մոռանա քո խոսքերը:+
ג [Գիմել]
17 Բարությամբ վարվիր ծառայիդ հետ,
Որ ապրեմ ու խոսքդ պահեմ:+
18 Բաց արա իմ աչքերը, որ հստակ տեսնեմ
Քո օրենքում ամփոփված սքանչելիքները:
19 Ես պարզապես մի պանդուխտ եմ այս երկրում:+
Քո պատվիրանները ինձնից մի՛ թաքցրու:
20 Վճիռներիդ հանդեպ փափագը
Անդադար այրում է իմ սիրտը:
21 Դու սաստում ես հանդուգն մարդկանց,
Քո պատվիրաններից շեղվող անիծյալ մարդկանց:+
22 Անարգանքն ու արհամարհանքը հեռացրու ինձնից,
Չէ՞ որ ես հետևում եմ քո հիշեցումներին:
23 Անգամ երբ իշխանավորները, միասին նստած, իմ դեմ են խոսում,
Ես՝ քո ծառան, կանոններիդ մասին եմ խորհում:*
ד [Դալեթ]
25 Երեսնիվայր ընկած եմ հողերի մեջ:+
Ինձ ողջ պահիր, ինչպես որ խոստացել ես:+
26 Ես քեզ պատմեցի իմ անելիքների մասին,
Եվ դու ինձ պատասխանեցիր:
Քո կանոններն ուսուցանիր ինձ:+
28 Հոգուս ցավից կորցրել եմ քունս:
Զորացրու ինձ, ինչպես որ խոստացել ես:
29 Մի՛ թող՝ խաբեության ճամփան բռնեմ,+
Օրենքդ սովորեցնելով՝ բարեհաճություն ցույց տուր իմ հանդեպ:
30 Ես հավատարմության ճանապարհն եմ ընտրել:+
Հասկանում եմ, որ քո վճիռներն* արդար են:
31 Քո հիշեցումներին հավատարմորեն հետևում եմ:+
Ո՛վ Եհովա, մի՛ թող՝ հուսախաբ լինեմ:*+
32 Ողջ սրտով քո պատվիրանների համաձայն կվարվեմ,
Քանի որ բացեցիր իմ միտքը,* որ դրանք լիովին ըմբռնեմ:
ה [Հե]
33 Ո՛վ Եհովա, սովորեցրու՝+ ինչպես կանոններիդ համաձայն վարվեմ,
Եվ ես մինչև կյանքիս վերջ դրանք կպահեմ:+
34 Ինձ հասկացողություն տուր, որ օրենքդ կատարեմ
Եվ ամբողջ սրտով այն պահեմ:
35 Առաջնորդիր ինձ պատվիրաններիդ ուղով,+
Չէ՞ որ ես ուրախանում եմ դրանով:
36 Օգնիր, որ սիրտս մղվի հիշեցումներիդ հետևել,
Ոչ թե եսասիրական շահերի հետամուտ լինել:+
37 Մի՛ թող՝ աչքերս անպետք բաների նայեն,+
Օգնիր՝ մնամ քո ճանապարհին, որ ապրեմ:
38 Պահիր խոստումդ, որ տվել ես ծառայիդ,
Որպեսզի քո հանդեպ վախ ունենան մարդիկ:*
40 Տես՝ ինչպես եմ փափագում հրահանգներդ կատարել:
Կյանքս պահպանիր, չէ՞ որ դու արդար ես:
ו [Վավ]
42 Այդժամ ես պատասխան կտամ ինձ ծաղրողին,
Չէ՞ որ վստահում եմ քո խոսքին:
43 Երբեք մի՛ հեռացրու իմ բերանից ճշմարտության խոսքը,
Չէ՞ որ քո արդարադատության վրա եմ դրել իմ հույսը:*
44 Քո օրենքը միշտ կպահեմ,
Այո՛, ընդմիշտ, առհավետ:+
45 Ուր էլ գնամ, ապահով կլինեմ,+
Որովհետև միշտ ձգտում եմ քո պատվերները կատարել:
46 Թագավորների առաջ կխոսեմ պատվիրաններիդ* մասին.
Ես չեմ ամաչի:+
47 Քո պատվիրանները ինձ համար թանկ են,
Այո՛, ես դրանք սիրում եմ:+
48 Պատվիրաններիդ համար, որոնք այդքան սիրում եմ,+
Ձեռքերս տարածած՝ քեզ աղոթում եմ:
Քո կանոնների մասին կխորհրդածեմ:+
ז [Զային]
50 Նեղության մեջ դա է իմ մխիթարությունը,+
Քո ասածները պահպանել են իմ կյանքը:
51 Հանդուգն մարդիկ ինձ անխնա ծաղրուծանակի են ենթարկում,
Բայց ես քո օրենքից չեմ շեղվում:+
53 Իմ մեջ ուժգին ցասում են բորբոքում անօրենները՝
Նրանք, ովքեր թողնում են քո օրենքը:+
54 Որտեղ էլ որ բնակվեմ,*
Քո կանոններն իմ երգերի թեման են:
55 Ո՛վ Եհովա, գիշերը մտաբերում եմ անունդ,+
Որ պահեմ օրենքդ:
56 Միշտ այդպես եմ արել,
Դրա շնորհիվ պահել եմ հրահանգներդ:
ח [Խեթ]
59 Ես իմ ճանապարհները քննում եմ,
Որ կրկին հիշեցումներիդ համաձայն վարվեմ:+
60 Շտապում եմ քո պատվիրանները պահել,
Չեմ հապաղում դրանք կատարել:+
61 Անօրեններն ինձ համար ծուղակներ են լարում,
Բայց քո օրենքը ես չեմ մոռանում:+
63 Ես ընկերն եմ բոլոր նրանց, ովքեր քո հանդեպ վախ ունեն,
Ովքեր քո հրահանգներին հնազանդվում են:+
64 Ո՛վ Եհովա, երկրի վրա ամենուր երևում է քո հավատարիմ սերը:+
Սովորեցրու ինձ քո կանոնները:
ט [Տեթ]
65 Ո՛վ Եհովա, խոստմանդ* համաձայն ես վարվել.
Քո ծառային բարիք ես արել:
66 Տուր ինձ գիտելիքներ և առողջ դատողություն,+
Չէ՞ որ ես քո պատվիրաններին եմ վստահում:
68 Բարի* ես դու,+ և բարի են քո գործերը:
Սովորեցրու ինձ քո կանոնները:+
69 Հանդուգն մարդիկ ստերով արատավորում են իմ համբավը,
Բայց ես ողջ սրտով կատարում եմ քո հրահանգները:
71 Լավ է, որ անցա նեղությունների միջով,+
Քանի որ այդպես սովորեցի ապրել քո կանոններով:
י [Յոդ]
73 Քո ձեռքերն են ինձ արարել ու կազմավորել:
Հասկացողություն տուր ինձ, որ կարողանամ պատվիրաններդ յուրացնել:+
76 Խնդրում եմ, քո հավատարիմ սիրով+ ինձ մխիթարիր,
Ինչպես որ խոստացել ես ծառայիդ:
78 Թող հանդուգն մարդիկ ամոթահար լինեն,
Քանի որ առանց պատճառի* ինձ վնասում են:
Բայց ես քո հրահանգների մասին կխորհրդածեմ:*+
79 Թող ինձ մոտ վերադառնան քեզնից վախեցողները
Եվ քո պատվիրաններն* իմացողները:
כ [Կաֆ]
81 Տենչում եմ տեսնել քեզնից եկող փրկությունը.+
Քո խոսքի վրա եմ դրել իմ հույսը:*
83 Ասես ծխից չորացած տիկ լինեմ,
Բայց քո կանոնները չեմ մոռանում:+
84 Դեռ ինչքա՞ն պիտի քո ծառան սպասի:
Ե՞րբ պիտի դատաստանի ենթարկես ինձ հալածողներին:+
85 Հանդուգն մարդիկ փոսեր են փորում ինձ համար,
Նրանք մերժում են քո օրենքը հանդգնաբար:
86 Քո բոլոր պատվիրանները վստահարժան են:
Օգնիր ինձ. մարդիկ առանց պատճառի ինձ հալածում են:+
87 Քիչ է մնում՝ ինձ ջնջեն երկրի երեսից,
Բայց ես երես չեմ թեքել քո պատվերներից:
88 Հավատարիմ սիրուց մղված՝ կյանքս պահպանիր,
Որ հետևեմ քո տված հիշեցումներին:
ל [Լամեդ]
90 Դու հավատարիմ ես սերնդեսերունդ:+
Երկիրն ամուր հաստատել ես, և այն կանգուն է մնում:+
91 Քո վճռով դրանք* գոյություն ունեն մինչ օրս,
Եվ բոլորը ծառայում են քեզ:
92 Եթե քո օրենքը ինձ համար թանկ չլիներ,
Իմ գլխին եկած չարիքներից ես կկործանվեի:+
93 Երբեք չեմ մոռանա քո հրահանգները,
Որովհետև դրանց միջոցով դու պահպանել ես իմ կյանքը:+
95 Անօրենները առիթի են սպասում, որ կործանեն ինձ,
Բայց ես լուրջ ուշադրություն եմ դարձնում քո հիշեցումներին:
96 Իմ տեսած ամեն կատարյալ բան իր սահմանն ունի,
Բայց քո պատվիրանը սահմաններ չունի:*
מ [Մեմ]
98 Պատվիրաններդ ինձ թշնամիներիցս իմաստուն են դարձնում,+
Որովհետև մշտապես դրանցով եմ առաջնորդվում:
100 Ավելի խոհեմաբար* եմ վարվում, քան տարեցները,
Քանի որ կատարում եմ քո հրահանգները:
101 Ամեն չար ճանապարհից հեռու եմ մնում,+
Քանի որ խոսքդ պահել եմ ուզում:
102 Դու ուսուցանել ես ինձ,
Դրա համար էլ ես չեմ շեղվում քո օրենքներից:*
103 Քիմքիս այնքա՜ն հաճելի են քո խոսքերը,
Ավելի քաղցր են, քան մեղրը:+
104 Քո հրահանգների շնորհիվ ես հասկացողությամբ եմ վարվում:+
Ահա թե ինչու եմ ստության ամեն ճանապարհ ատում:+
נ [Նուն]
105 Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար
Եվ լույս՝ իմ ճանապարհի համար:+
106 Երդվել եմ, որ քո արդար վճիռների* համաձայն կվարվեմ:
Տվածս երդումը կկատարեմ:
107 Շատ տառապանք եմ կրել.+
Ո՜վ Եհովա, պահպանիր կյանքս, ինչպես որ խոստացել ես:+
110 Անօրեններն ինձ համար ծուղակ են լարել,
Բայց քո պատվերներից ես չեմ շեղվել:+
112 Վճռել եմ քո կանոններին հնազանդվել
Անընդմեջ, մինչև կյանքիս վերջ:
ס [Սամեխ]
114 Դու ես իմ վահանն ու պատսպարանը.+
Քո խոսքի վրա եմ դրել իմ հույսը:*+
115 Հեռու մնացեք ինձնից, չարագործնե՛ր,+
Որ կարողանամ իմ Աստծու պատվիրանները պահել:
116 Ո՛վ Աստված, խոստմանդ համաձայն՝ ինձ օգնիր,+
Որ շարունակեմ ապրել:
118 Դու մերժում ես բոլոր նրանց, ովքեր քո կանոններից շեղվում են,+
Որովհետև նրանք ստախոս ու խաբեբա են:
120 Քո ահից սարսուռով եմ համակվում,
Քո դատավճիռներից ակնածանքով եմ լցվում:
ע [Ային]
121 Ինչ որ արդար է ու ճիշտ, ես դա եմ արել:
Մի՛ թող՝ ինձ հալածողների ձեռքն ընկնեմ:
122 Երաշխավորիր, որ քո ծառան բարիք կտեսնի:
Թող որ հանդուգն մարդիկ չնեղեն ինձ:
126 Եհո՛վա, եկել է գործելուդ ժամանակը.+
Չէ՞ որ մարդիկ խախտում են քո օրենքը:
127 Իսկ ես սիրում եմ պատվիրաններդ՝
Ոսկուց, զտված ոսկուց էլ առավել:+
פ [Պե]
129 Հիշեցումներդ հիասքանչ են,
Դրա համար էլ դրանց հետևում եմ:
131 Այնքան ուժգին եմ պատվիրաններիդ տենչում,
Որ շուրթերիցս հառաչանքներ են հնչում:+
133 Քո խոսքով ուղղորդիր* իմ քայլերը, որ ապահով լինեմ,
Մի՛ թող՝ որևէ չար բանի տիրապետության տակ ընկնեմ:+
134 Փրկիր* ինձ բռնատենչ մարդկանցից,
Եվ ես կհնազանդվեմ քո հրահանգներին:
136 Աչքերիցս արցունքներ են հորդում,
Քանի որ մարդիկ քո օրենքը չեն պահում:+
צ [Ցադե]
138 Քո տված հիշեցումները արդար են,
Լիովին վստահարժան են:
139 Նախանձախնդրությունը վառվում է ներսումս,+
Որովհետև քո խոսքերն անտեսում են հակառակորդներս:
141 Ես աննշան ու արհամարհված եմ,+
Բայց քո հրահանգները չեմ մոռացել:
143 Թեև նեղություն ու դժվարություն եմ կրել,
Բայց շարունակում եմ պատվիրաններդ սիրել:
144 Քո հիշեցումները հավիտենապես արդար են:
Ինձ հասկացողություն տուր,+ որ շարունակեմ ապրել:
ק [Կոֆ]
145 Ամբողջ սրտով քեզ կանչում եմ օգնության:
Պատասխանիր ինձ, ո՛վ Եհովա:
Ես կվարվեմ քո կանոնների համաձայն:
146 Քեզ եմ կանչում, փրկիր ինձ:
Ես կհետևեմ քո հիշեցումներին:
147 Լույսը դեռ չբացված՝ վեր եմ կենում և օգնություն աղերսում.+
Քո խոսքերի վրա եմ իմ հույսը դնում:*
149 Ո՜վ Եհովա, հավատարիմ սիրուցդ մղված՝ լսիր իմ ձայնը,+
Վարվելով արդարությանդ համաձայն՝ պահպանիր իմ կյանքը:
150 Ամոթալի* վարք ունեցողներն ահա մոտենում են ինձ,
Նրանք հեռու են քո օրենքից:
ר [Ռեշ]
153 Տես տառապանքս ու ազատիր ինձ,+
Որովհետև ես օրենքդ չեմ հանել իմ մտքից:
155 Փրկություն չեն տեսնի անօրենները,
Որովհետև նրանք չեն ուզում պահել քո կանոնները:+
156 Ո՛վ Եհովա, դու անչափ գթասիրտ ես:+
Վարվելով արդարությանդ համաձայն՝ պահպանիր կյանքս:
157 Իմ թշնամիներն ու ինձ հալածողները շատ են,+
Բայց քո հիշեցումներին ես հետևում եմ անշեղորեն:
158 Ես նողկանքով եմ նայում նենգաբար վարվողներին,
Որովհետև նրանք չեն հնազանդվում քո խոսքերին:+
159 Ո՛վ Եհովա, տես՝ ինչքան եմ սիրում քո պատվերները:
Հավատարիմ սիրուց մղված՝ պահպանիր իմ կյանքը:+
ש [Սին] կամ [Շին]
161 Առանց պատճառի ինձ հետապնդում են իշխանավորները,+
Բայց քո խոսքերի հանդեպ ակնածանքով է լցված իմ սիրտը:+
162 Քո ասածներից ես ուրախություն եմ ապրում,+
Ինչպես մեկը, ով մեծ գանձ է գտնում:
164 Գովաբանում եմ քեզ օրը յոթ անգամ
Քո արդար վճիռների* համար:
166 Ո՛վ Եհովա, քո փրկարար գործերի վրա եմ հույս դնում
Եվ քո պատվիրաններն եմ կատարում:
167 Քո հիշեցումներին հետևում եմ,
Դրանք անչափ սիրում եմ:+
168 Ես վարվում եմ հրահանգներիդ ու հիշեցումներիդ համաձայն:
Դու գիտես իմ արած ամեն բան:+
ת [Թավ]
169 Թող օգնության իմ աղաղակը հասնի քեզ, ո՛վ Եհովա:+
Քո խոսքով օգնիր ինձ, որ հասկացողություն ունենամ:+
170 Խնդրում եմ, աղաչանքս լսիր
Եվ ինչպես խոստացել ես, ինձ փրկիր:
171 Թող գովաբանություն հորդի իմ շուրթերից,+
Որովհետև քո կանոններն ես սովորեցնում ինձ:
172 Ես իմ լեզվով խոսքերիդ մասին կերգեմ,+
Որովհետև բոլոր պատվիրաններդ արդար են:
174 Փափագով սպասում եմ, որ ինձ փրկես, ո՛վ Եհովա,
Քո օրենքը թանկ է ինձ համար:+
176 Թափառում եմ մոլորված ոչխարի պես:+
Փնտրիր ծառայիդ,
Որովհետև պատվիրաններդ չեմ մոռացել ես:+
Վերելքի երգ:*
2 Ո՜վ Եհովա, ազատիր ինձ այն մարդկանցից,
Ում շուրթերից կեղծիք է հնչում,
Եվ ում լեզուն ստեր է խոսում:
3 Ո՛վ խաբեբա,
Գիտե՞ս՝ ինչ կանի քեզ Աստված, ինչ պատիժ կտա.+
6 Արդեն չափազանց երկար ժամանակ է,
Որ խաղաղությունն ատողների հետ եմ ապրում:+
7 Ես խաղաղասեր մարդ եմ,
Բայց ինչ էլ ասեմ, նրանք պատրաստ են կռվել իմ դեմ:
Վերելքի երգ:
121 Աչքերս դեպի լեռներն եմ բարձրացնում+
Եվ ասում. «Որտեղի՞ց է իմ օգնությունը գալու»:
2 Իմ օգնությունը գալու է Եհովայից՝+
Երկինքն ու երկիրը Ստեղծողից:
4 Այո՛, Իսրայելի պահապանը երբեք չի նիրհի,
Նա երբեք չի քնի:+
5 Եհովան քեզ պահպանում է:
Եհովան քեզ համար հովանի է,+ քո աջ կողմում կանգնած է:+
8 Եհովան կպահպանի քեզ քո բոլոր քայլերում*
Այժմվանից մինչև հավիտենություն:
Վերելքի երգ: Դավթի երգը:
122 Ուրախացա, երբ ինձ ասացին.
«Եկ Եհովայի տուն գնանք»:+
2 Եվ հիմա մենք կանգնած ենք
Քո դարպասներից ներս, ո՛վ Երուսաղեմ:+
3 Ամեն ինչ մոտ-մոտ է կառուցված Երուսաղեմում,
Այդ քաղաքը միասնական է՝ մեկ ամբողջություն:+
4 Այնտեղ են բարձրանում ցեղերը՝
Յահի* ցեղերը,
Որ Իսրայելին տրված օրենքի* համաձայն՝
Փառաբանեն Եհովայի անունը:+
6 Խաղաղությո՛ւն խնդրեք Երուսաղեմի համար:+
Բոլոր քեզ սիրողները ապահով կլինեն, ո՛վ քաղաք:
7 Թող միշտ խաղաղություն լինի քո ամրությունների ներսում,*
Եվ ապահովություն՝ քո ամուր աշտարակներում:
8 Հանուն իմ եղբայրների և ընկերների՝ ես կասեմ.
«Քեզ խաղաղություն եմ մաղթում»:
9 Հանուն մեր Աստված Եհովայի տան՝+
Քեզ բարիք եմ կամենում:
Վերելքի երգ:
123 Աչքերս դեպի քեզ եմ բարձրացնում,+
Քեզ, որ գահին ես նստած երկնքում:
2 Ինչպես որ ծառայի աչքերը նայում են տիրոջ ձեռքին,
Եվ աղախնի աչքերը՝ տիրուհու ձեռքին,
Այնպես էլ մեր աչքերն են նայում մեր Աստծուն՝ Եհովային՝+
Սպասելով, որ նա մեր հանդեպ բարեհաճ լինի:+
3 Գթասիրտ եղիր մեր հանդեպ, ո՛վ Եհովա, գթասիրտ եղիր,
Մենք կուշտ ենք արհամարհանքից:+
4 Կուշտ ենք ինքնահավանների ծաղրանքներից
Եվ մեծամիտների արհամարհանքից:
Վերելքի երգ: Դավթի երգը:
124 «Եթե Եհովան մեզ հետ չլիներ...»:+
Հիմա թող Իսրայելն ասի.
2 «Եթե Եհովան մեզ հետ չլիներ,+
Երբ մարդիկ դուրս եկան մեր դեմ,+
3 Նրանք մեզ ողջ-ողջ կուլ կտային՝+
Բորբոքված բարկությամբ լցված:+
4 Ջրերի պես մեզ կքշեին կտանեին,
Հեղեղի պես մեզ վրա կհորդեին:+
5 Մոլեգնած ջրերի պես մեզ կխորտակեին:
6 Թող փառաբանվի Եհովան,
Ով չթողեց, որ նրանց երախն ընկնենք:
7 Մենք ասես որսորդի թակարդից ազատված թռչուն լինենք.+
Թակարդը կոտրվել է, և մենք ազատվել ենք:+
Վերելքի երգ:
2 Ինչպես որ լեռներն են ամեն կողմից Երուսաղեմը պատնեշում,+
Այնպես էլ Եհովան է ամեն կողմից իր ժողովրդին պաշտպանում+
Այժմվանից մինչև հավիտենություն:
5 Իսկ ովքեր շեղվում են և արատավոր ուղով են գնում,
Եհովան նրանց կվերացնի չարագործների հետ միասին:+
Թող Իսրայելը խաղաղություն վայելի:
Վերելքի երգ:
126 Երբ Եհովան Սիոնի ժողովրդին գերությունից հետ բերեց,+
Դա մեզ համար ասես երազ լիներ:
2 Այդ ժամանակ մենք խինդով լցվեցինք
Եվ ցնծությամբ բացականչեցինք:+
Ազգերն ասացին այդժամ.
«Նրանց համար մեծամեծ բաներ է արել Եհովան»:+
3 Այո՛, Եհովան մեզ համար մեծամեծ բաներ է արել,+
Եվ մենք ուրախությունից ցնծում ենք:
4 Ո՜վ Եհովա, գերիներին վերադարձրու,
Ինչպես որ Նեգևի* գետահուներն ես կրկին ջրերով լցնում:
5 Սերմն արտասուքով ցանողները
Ցնծությամբ կհնձեն բերքը:
6 Նա, ով արտասվելով գնում է դաշտ՝
Իր հետ տանելով սերմով լի պարկը,
Կվերադառնա ցնծությամբ՝+
Իր հետ բերելով ցորենի խրձերը:+
Վերելքի երգ: Սողոմոնի երգը:
127 Եթե Եհովան չկառուցի տունը,
Զուր են ջանք թափում այն կառուցողները:+
Եթե Եհովան չպահպանի քաղաքը,
Զուր է արթուն մնում պահապանը:+
2 Զուր եք դուք կանուխ արթնանում,
Մինչև ուշ գիշեր արթուն մնում
Եվ հաց վաստակելու համար քրտնաջան աշխատում,
Քանի որ ում Աստված սիրում է,
Նրան հոգ է տանում և խաղաղ քուն պարգևում:+
4 Որդիները, որ մարդ ունենում է երիտասարդ տարիքում,
Նման են նետերի՝ զորեղ մարդու ձեռքում:+
5 Երջանիկ են այն մարդիկ, ովքեր իրենց կապարճը լցնում են այդպիսի նետերով:+
Նրանք չեն մնա ամոթով,
Քանի որ նրանց որդիները պատասխան կտան թշնամուն քաղաքի դարպասների մոտ:
Վերելքի երգ:
3 Քո տան մեջ կինդ նման կլինի պտղատու խաղողենու,+
Սեղանի շուրջ նստած որդիներդ՝ ձիթենու շիվերի:
4 Ահա այսպես կօրհնվի
Այն մարդը, ով Եհովայի հանդեպ վախ ունի:+
5 Եհովան Սիոնից կօրհնի քեզ:
Թող որ կյանքիդ բոլոր օրերում Երուսաղեմը բարգավաճ տեսնես,+
6 Թող որ տեսնես որդիներիդ որդիներին:
Թող Իսրայելը խաղաղություն վայելի:
Վերելքի երգ:
129 «Մանկությունիցս ի վեր թշնամիներս շարունակ ինձ վրա են հարձակվել»:+
Հիմա թող Իսրայելն ասի.
3 Հերկողների պես մեջքս հերկել են+
Եվ երկար ակոսներ արել»:
4 Բայց Եհովան արդար է.+
Անօրենների կապած պարանները կտրել է:+
5 Բոլոր նրանք, ովքեր Սիոնի հանդեպ ատելություն ունեն,
Ամոթով կմնան ու խայտառակված կնահանջեն:+
6 Նրանք նման կլինեն տանիքին բուսնած խոտի,
Որը չորանում է, նախքան մեկը այն կպոկի,
7 Որը բավական չէ, որ հնձողը լցնի իր բուռը,
Եվ խուրձ կապողը՝ իր գիրկը:
8 Նրանց մոտով անցնող մարդիկ չեն ասի.
«Եհովայի օրհնությունը թող ձեզ վրա լինի:
Օրհնում ենք ձեզ Եհովայի անունով»:
Վերելքի երգ:
130 Ո՛վ Եհովա, հուսահատության անդունդից քեզ եմ կանչում:+
2 Ո՛վ Եհովա, իմ ձայնը լսիր,
Օգնության իմ աղաչանքներին ականջ դիր:
3 Եթե դու, ո՛վ Յահ,* ուշադրությունդ մեր հանցանքների վրա սևեռեիր,*
Եհո՛վա, ո՞վ կկարողանար արդար համարվել:+
Այո՛, ավելի մեծ փափագով, քան ժամապահը՝ լուսաբացին:
7 Թող Իսրայելը շարունակի սպասել Եհովային,
Որովհետև Եհովան հավատարիմ սիրով է սիրում+
Եվ ունի փրկելու* մեծ զորություն:
8 Նա կազատի Իսրայելին նրա բոլոր մեղքերից:
Վերելքի երգ: Դավթի երգը:
131 Ո՛վ Եհովա, սրտիս մեջ չկա գոռոզություն,
Աչքերս ոչ ոքի վերևից չեն նայում,+
Ես չեմ ձգտում մեծամեծ բաների,+
Ոչ էլ ինձ համար անհասանելի որևէ բանի:
Ես այդ մանկան պես գոհունակություն եմ զգում:
3 Թող Իսրայելը սպասի Եհովային+
Այժմվանից մինչև հավիտենություն:
Վերելքի երգ:
132 Ո՜վ Եհովա, հիշիր Դավթին
Ու նրա կրած բոլոր տառապանքները:+
2 Եհո՛վա, հիշիր՝ ինչպես է նա քեզ երդում տվել,
Ինչպես է քեզ՝ Հակոբի Հզորիդ, այս խոստումը տվել.+
3 «Ես չեմ մտնի իմ ծածկի տակ, իմ տուն,+
Չեմ պառկի իմ թախտի վրա, իմ անկողնում,
4 Չեմ թողնի՝ քուն գա աչքերիս,
Եվ նինջ իջնի կոպերիս,
5 Մինչև որ չգտնեմ մի տեղ Եհովայի համար,
9 Թող քո քահանաները արդարություն հագնեն,
Եվ քեզ նվիրվածները ուրախ բացականչեն:
10 Հանուն այն խոստման, որ տվել ես քո ծառա Դավթին՝
Մի՛ մերժիր քո օծյալին:+
11 Եհովան երդում է տվել Դավթին
Եվ ոչ մի դեպքում այն չի դրժի.
«Քո սերնդից մեկին կնստեցնեմ քո գահին:+
12 Եթե որդիներդ իմ ուխտը պահեն
Եվ իմ հիշեցումների համաձայն վարվեն,+
Նրանց որդիներն էլ հավիտյան քո գահին կնստեն»:+
14 Նա ասել է. «Սա է իմ հավիտենական հանգրվանը,
Այստեղ կապրեմ,+ քանի որ դա է իմ կամքը:
15 Ես այն առատ պաշարներով կօրհնեմ,
Այնտեղ ապրող աղքատներին հացով կկշտացնեմ,+
16 Այնտեղի քահանաներին փրկություն կշնորհեմ,*+
Եվ նվիրված մարդիկ ուրախությամբ կբացականչեն:+
17 Այնտեղ Դավթի ուժը կմեծացնեմ:
Իմ օծյալի համար ես ճրագ եմ պատրաստել:+
18 Ամոթով կծածկեմ նրա թշնամիներին,
Մինչդեռ նրա գլխի թագը կծաղկի»:+
Վերելքի երգ: Դավթի երգը:
2 Դա նման է թանկարժեք յուղի,+
Որ լցվում է Ահարոնի գլխին,+
Ապա թափվում մորուքին
Եվ ծորալով հասնում հագուստի վերնամասին:
3 Դա նման է ցողի, որ Հերմոնից+ իջնում է Սիոնի լեռներին:+
Եհովան խոստացել է, որ այնտեղ կբերի իր օրհնությունը՝
Հավիտենական կյանքը:
Վերելքի երգ:
134 Եհովայի՛ն գովաբանեք,
Դուք բոլո՛րդ, Եհովայի՛ ծառաներ,+
Դո՛ւք, որ Եհովայի տանն եք ծառայում ողջ գիշեր:+
2 Սո՛ւրբ եղեք, երբ ձեռքներդ տարածելով՝+ նրան աղոթեք:*
Եհովայի՛ն գովաբանեք:
3 Եհովան՝ Ստեղծիչը երկնքի ու երկրի,
Թող Սիոնից ձեզ օրհնի:
135 Գովաբանե՛ք Յահին,*
Գովաբանեք Եհովայի անունը,
Փառաբանեք Եհովային, ո՛վ նրա ծառաներ,+
2 Դո՛ւք, որ Եհովայի տանն եք ծառայում՝
Մեր Աստծու տան գավիթներում:+
3 Գովաբանե՛ք Յահին. Եհովան բարի է:+
Գովերգեք* նրա անունը. այն հիասքանչ է:
5 Ես լավ գիտեմ, որ Եհովան մեծ է,
Մեր Տերը մյուս բոլոր աստվածներից բարձր է:+
6 Եհովան իրագործում է այն ամենը, ինչ կամենում է անել+
Երկնքում ու երկրի վրա, ծովերում ու դրանց խորքերում:
7 Նա ամպեր* է բարձրացնում երկրի ծայրերից,
Կայծակներ է ուղարկում՝ անձրևին ուղեկից,*
Եվ քամի է հանում իր ամբարներից:+
8 Նա կործանեց Եգիպտոսի առաջնեկներին՝
Թե՛ մարդկանց և թե՛ անասուններին:+
10 Նա ջախջախեց բազում ազգերի,+
Սպանեց զորավոր թագավորների՝+
11 Ամորհացիների Սեհոն+ թագավորին,
Բասանի Օգ թագավորին:+
Նա պարտության մատնեց Քանանի բոլոր թագավորություններին,
12 Իսկ նրանց երկիրը տվեց որպես ժառանգություն,
Ժառանգություն՝ Իսրայելին՝ իր ժողովրդին:+
13 Հավերժական է քո անունը, ո՛վ Եհովա:
Քո հռչակը,* ո՛վ Եհովա, սերնդեսերունդ անմար կմնա:+
15 Ազգերի կուռքերը արծաթից ու ոսկուց են,
Մարդու ձեռքի գործեր են:+
16 Բերան ունեն, բայց չեն խոսում,+
Աչքեր ունեն, բայց չեն տեսնում,
17 Ականջներ ունեն, բայց չեն լսում,
Շունչ չկա նրանց բերանում:+
18 Ճիշտ այդ կուռքերի պես կդառնան դրանք շինողները+
Եվ բոլոր նրանք, ովքեր դրանց վրա են դնում իրենց հույսը:+
19 Ո՛վ Իսրայելի տուն, գովաբանիր Եհովային:
Ո՛վ Ահարոնի տուն, գովաբանիր Եհովային:
20 Ո՛վ Ղևիի տուն, գովաբանիր Եհովային,+
Եհովայից վախեցողնե՛ր, գովաբանեք Եհովային:
Գովաբանե՛ք Յահին:+
2 Շնորհակալություն հայտնեք աստվածների Աստծուն,+
Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է:
3 Շնորհակալություն հայտնեք տերերի Տիրոջը,
Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է:
6 Նա երկիրը տարածել է ջրերից վեր,+
Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է:
7 Նա ստեղծել է մեծ լուսատուները,+
Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է,
8 Արեգակը, որ ցերեկը իշխի,+
Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է,
9 Լուսինն ու աստղերը, որ գիշերը իշխեն,+
Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է:
10 Նա կործանեց Եգիպտոսի առաջնեկներին,+
Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է,
11 Իսրայելին նրանց միջից դուրս բերեց,+
Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է,
12 Զորավոր ձեռքով,+ հզոր* բազկով,
Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է:
13 Նա Կարմիր ծովը երկու մասի բաժանեց,+
Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է:
14 Իսրայելին ծովի միջով անցկացրեց,+
Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է:
15 Փարավոնին և նրա զորքին հետ շպրտեց Կարմիր ծովը,+
Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է:
16 Առաջնորդեց իր ժողովրդին ու տարավ անապատով,+
Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է:
17 Մեծ թագավորների ջախջախեց,+
Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է:
18 Հզոր թագավորների սպանեց,
Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է,
19 Ամորհացիների Սեհոն թագավորին,+
Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է,
20 Եվ Բասանի Օգ թագավորին,+
Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է:
21 Նրանց երկիրը տվեց որպես ժառանգություն,+
Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է,
22 Ժառանգություն՝ Իսրայելին՝ իր ծառային,
Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է:
24 Շարունակ ազատում էր մեզ թշնամիների ձեռքից,+
Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է:
25 Նա ուտելիք է տալիս ամեն կենդանի արարածի,+
Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է:
26 Շնորհակալություն հայտնեք երկնքի Աստծուն,*
Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է:
2 Այնտեղի* բարդիներից մեր քնարներն էինք կախում:+
3 Մեզ գերեվարողները ուզում էին, որ երգենք,+
Մեզ ծաղրողները ուզում էին, որ իրենց զվարճացնենք,
Նրանք ասում էին. «Մեզ համար Սիոնի երգերից երգեք»:
4 Բայց օտար հողի վրա ինչպե՞ս կարող ենք
Եհովային նվիրված երգ երգել:
6 Թող իմ լեզուն քիմքիս կպչի, եթե քեզ չհիշեմ,
Եթե քեզ, ո՛վ Երուսաղեմ, իմ մեծագույն ուրախությունը չհամարեմ:+
7 Հիշիր, ո՛վ Եհովա, թե ինչ էին ասում եդոմացիները
Երուսաղեմի անկման օրը.
«Քանդե՛ք, քանդե՛ք, այն հիմնահատակ ավերե՛ք»:+
8 Ո՛վ Բաբելոն քաղաք,* որ շուտով կործանվելու ես,+
Երանի՜ նրան, ով ըստ արժանվույն կհատուցի քեզ,
Քեզ հետ կվարվի այնպես, ինչպես դու վարվեցիր մեզ հետ:+
9 Երանի՜ նրան, ով քո զավակներին
Կբռնի ու քարեքար կզարկի:+
Դավթի երգը:
2 Դեպի քո սուրբ տաճարը* կշրջվեմ ու կխոնարհվեմ+
Եվ քո անունը կգովաբանեմ,+
Քանի որ դու սիրում* ես մեզ ու հավատարիմ ես,
Քո խոսքն ու քո անունը, ամեն ինչից վեր բարձրացնելով, փառավորել ես:*
4 Ո՛վ Եհովա, երկրի բոլոր թագավորները քեզ կգովերգեն,+
Որովհետև քո տված խոստումների մասին կլսեն:
5 Նրանք Եհովայի գործերի մասին կերգեն,
Որովհետև Եհովայի փառքը մեծ է:+
6 Թեև Եհովան բարձր է, բայց խոնարհներին ուշադրություն է դարձնում,+
Մինչդեռ մեծամիտներին մոտիկից ճանաչել չի ցանկանում:+
7 Եթե վտանգի մեջ լինեմ, դու իմ կյանքը կպահպանես,+
Ինձ ձեռք կմեկնես, թշնամիներիս ցասումից ինձ կպաշտպանես,
Քո աջով դու ինձ կփրկես:
8 Եհովան կիրագործի այն ամենը, ինչ մտադրել է ինձ համար:
Ո՛վ Եհովա, քո հավատարիմ սերը հավերժական է:+
Քո ստեղծածներին* աչքաթող մի՛ արա:+
Նվագավարին: Դավթի երգը:
139 Ո՛վ Եհովա, դու քննել ես իմ ողջ էությունը և ինձ ճանաչում ես:+
3 Իմ գնալ-գալուն ու պառկելուն դու հետևում ես
Եվ ամեն մի քայլիս քաջատեղյակ ես:+
4 Ո՛վ Եհովա, դեռ բերանս չբացած՝
Դու արդեն գիտես, թե ինչ պիտի ասեմ:+
5 Հետևից ու առջևից ինձ պաշտպանում ես,
Քո ձեռքն ինձ վրա է:
7 Ո՞ւր կարող եմ փախչել քո ոգուց,
Որտե՞ղ կարող եմ թաքնվել քո աչքերից:+
9 Եթե արշալույսի թևերով սրընթաց դեպի հեռուն թռչեմ,
Որ ամենահեռավոր ծովի մոտ բնակվեմ,
10 Այնտեղ էլ քո ձեռքն ինձ կուղղորդի,
Քո աջը ինձ օգնության կհասնի:+
11 Եթե ասեմ՝ «Խավարն ինձ կթաքցնի»,
Այդժամ ինձ շրջապատող մթությունը կլուսավորվի:
12 Խավարն էլ մութ չի լինի քեզ համար,
Գիշերը կլինի ցերեկվա պես պայծառ.+
Քեզ համար տարբերություն չկա՝ լույս, թե խավար:+
14 Այնքան սքանչելիորեն եմ ստեղծվել,
Որ ակնածանքով եմ լցվում և մղվում եմ քեզ գովաբանել:+
Քո գործերը հիասքանչ են,+ և ես դա լավ գիտեմ:
15 Իմ ոսկրերը ծածկված չէին քո աչքից,
Երբ կազմավորվեցի անտեսանելի տեղում,
Երբ հյուսվեցի մորս արգանդում:+
16 Քո աչքերը տեսնում էին ինձ, անգամ երբ դեռ սաղմ էի:
Քո գրքում գրված էին իմ բոլոր մասերը
Եվ դրանց կազմավորման օրերը,
Թեև դեռ չկար դրանցից և ոչ մեկը:
18 Մի՞թե կարող եմ դրանք հաշվել. ավազահատիկներից էլ շատ են:+
Երբ քնիցս արթնանամ, դեռ հաշվելիս կլինեմ:*+
19 Ո՛վ Աստված, խնդրում եմ, վերացրու անօրեններին:+
Այդ ժամանակ իմ շուրջն այլևս դաժան* մարդիկ չեն լինի,
20 Մարդիկ, որոնք չարամտորեն քեզ հակառակ բաներ են խոսում,
Նրանք քո թշնամիներն են և անունդ անպատշաճորեն են գործածում:+
22 Այո՛, կատարյալ ատելություն եմ զգում նրանց հանդեպ,+
Նրանք ինձ համար թշնամի են դարձել:
23 Քննիր իմ ողջ էությունը, ո՛վ Աստված,
Եվ իմացիր՝ ինչ կա իմ սրտում:+
Զննիր ինձ և իմացիր, թե ինչ մտքեր են ինձ մտահոգում:+
Նվագավարին: Դավթի երգը:
140 Ո՛վ Եհովա, ազատիր ինձ չարագործներից,
Պաշտպանիր ինձ բռնասեր մարդկանցից,+
2 Նրանցից, ովքեր չար բաներ են ծրագրում իրենց սրտում,+
Ովքեր ողջ օրը կռիվ են հրահրում:
4 Ո՛վ Եհովա, պաշտպանիր ինձ անօրեններից,+
Պատսպարիր ինձ բռնասեր մարդկանցից,
Նրանցից, ովքեր ծրագրում են վայր գցել ինձ:
5 Մեծամիտներն իմ դեմ գաղտնի թակարդ են լարում,
Ճամփեզրին պարաններով ցանց են ձգում,+
Ինձ համար ծուղակներ են պատրաստում:+ (Սելա)
6 Ես ասում եմ Եհովային. «Դու իմ Աստվածն ես:
Ականջ դիր, ո՛վ Եհովա, օգնության իմ աղաչանքներին»:+
7 Ո՛վ Գերիշխան Տեր Եհովա, իմ հզո՛ր Փրկիչ,
Դու պաշտպանում ես գլուխս, երբ պատերազմի եմ դուրս գալիս:+
8 Ո՛վ Եհովա, մի՛ կատարիր անօրենների ցանկությունները,
Մի՛ թող՝ նրանց դավերը հաջողվեն,
Որ հպարտությամբ չլցվեն:+ (Սելա)
9 Թող ինձ պաշարողների ասած չար բաները
Իրենց իսկ գլխին լցվեն:+
10 Նրանց վրա թող այրվող ածուխներ թափվեն,+
Թող նրանք կրակը գցվեն,
11 Զրպարտող մարդը թող երկրի վրա տեղ չունենա:+
Թող չարիքը հետապնդի բռնասեր մարդկանց ու կործանի նրանց:
12 Գիտեմ, որ Եհովան խեղճերին կպաշտպանի
Եվ աղքատների համար արդարություն կհաստատի:+
Դավթի երգը:
Երբ դիմում եմ քեզ, իմ ձայնին ականջ դիր:+
2 Թող քեզ ընդունելի լինի իմ աղոթքը,
Ինչպես քեզ մատուցվող լավ պատրաստված խունկը,+
3 Ո՛վ Եհովա, հսկիչ դիր իմ բերանին,
Պահակ կարգիր իմ շուրթերին:+
4 Մի՛ թող՝ սիրտս հակվի որևէ չար բանի,+
Որպեսզի գարշելի բաներ չանեմ չար մարդկանց հետ:
Չեմ ուզում երբևէ ճոխ ուտեստներ վայելել նրանց հետ:
5 Եթե արդարն ինձ հարվածի, դա հավատարիմ սիրո դրսևորում կլինի,+
Եթե ինձ խրատի, դա ինձ համար գլխիս լցված յուղ կլինի,+
Որը ես երբեք չեմ մերժի:+
Եվ թե չարիքի էլ բախվի, ես կշարունակեմ նրա համար աղոթել:
6 Թեև ժողովրդի դատավորներին ժայռից ցած են գցել,
Մարդիկ, միևնույն է, իմ խոսքերին ուշադրություն կդարձնեն,
Քանի որ դրանք հաճելի են:
7 Ինչպես որ հերկելիս հողը թափվում է այս ու այն կողմ,
Այնպես էլ մեր ոսկորները ցիրուցան են եղել գերեզմանի* եզրերով:
8 Բայց իմ աչքերը քեզ են ուղղված, ո՛վ Գերիշխան Տեր Եհովա:+
Քեզ մոտ եմ գտել ապաստան, մի՛ թող՝ մահանամ:
9 Պաշտպանիր ինձ իմ դեմ լարված թակարդից
Եվ չարագործների ծուղակներից:
10 Անօրենները բոլորն էլ իրենց իսկ ցանցերի մեջ կընկնեն,+
Իսկ ես դրանց կողքով ապահով կանցնեմ:
Մասքիլ:* Դավթի երգը՝ ի հիշատակ այն դեպքի, երբ նա թաքնվել էր քարայրում:+ Աղոթք:
142 Ողջ ձայնով Եհովային օգնության եմ կանչում,+
Եհովայից բարեհաճություն եմ աղերսում:
Եվ ինչ քայլ էլ անեմ, դու, ո՛վ Աստված, աչքդ ինձ վրա ես պահում:+
Թշնամիներս իմ ճանապարհին թակարդ են դնում:
4 Շուրջս նայիր ու տես,
Որ ոչ մեկի պետքը չեմ:+
Փախչելու տեղ չունեմ,+
Ոչ ոքի հետաքրքիր չեմ:
5 Ո՛վ Եհովա, քեզ եմ օգնության կանչում:
6 Օգնության իմ աղաղակին ուշադրություն դարձրու.
Ես հայտնվել եմ շատ թշվառ վիճակում:
Փրկիր ինձ հալածողների ձեռքից,+
Որովհետև նրանք ուժեղ են ինձնից:
7 Զնդանից ինձ դուրս բեր, որ անունդ գովերգեմ:
Թող արդարները շուրջս հավաքվեն
Եվ ինձ հետ ուրախանան, որ բարի ես իմ հանդեպ:
Դավթի երգը:
Չէ՞ որ դու արդար ես ու հավատարիմ:
2 Դատավորական աթոռիդ առաջ մի՛ կանգնեցրու քո ծառային.
Չէ՞ որ չկա մի կենդանի արարած, որ քո առաջ արդար լինի:+
3 Թշնամին ինձ հետապնդում է,
Կյանքս խորտակել է:
Նրա երեսից ստիպված եմ խավարի մեջ ապրել վաղուց մեռածների պես:
5 Վաղուցվա օրերն եմ հիշում,
Քո բոլոր արածների մասին եմ մտածում,+
Հաճույքով ձեռքիդ գործերի շուրջ եմ խորհրդածում:*
6 Դեպի քեզ եմ տարածում ձեռքերս.
Չորացած հողի պես ծարավ եմ քեզ:+ (Սելա)
7 Ո՛վ Եհովա, շտապիր ինձ պատասխանել.+
8 Առավոտյան թող որ զգամ քո հավատարիմ սերը,
Որովհետև դու ես իմ ապավենը:
Ցույց տուր ինձ, թե ինչ ճանապարհով գնամ,+
Քանի որ քեզ եմ դիմում օգնության:
9 Փրկիր ինձ իմ թշնամիներից, ո՛վ Եհովա:
Քեզ մոտ եմ փախչում պաշտպանության համար:+
10 Սովորեցրու ինձ կատարել քո կամքը,+
Որովհետև դու ես իմ Աստվածը:
Դու բարի ես.
Առաջնորդիր ինձ քո ոգով, որ գնամ հարթ ճանապարհով:*
11 Հանուն քո անվան, ո՛վ Եհովա, կյանքս պահպանիր:
Վարվելով քո արդարության համաձայն՝ ինձ նեղությունից ազատիր:+
12 Իմ հանդեպ հավատարիմ սիրուց մղված՝ թշնամիներիս վերացրու:*+
Ես քո ծառան եմ.+ ինձ ճնշողներին ոչնչացրու:+
Դավթի երգը:
2 Նա ինձ հավատարիմ սիրով է սիրում և իմ ամրոցն է,
Իմ ապահով ապաստանն ու ինձ փրկողն է,
Նա իմ վահանն է, նրա մոտ եմ պատսպարվում,+
Նա ժողովուրդներին ինձ է հպատակեցնում:+
3 Ո՛վ Եհովա, ի՞նչ է մարդը, որ նկատում ես նրան,
Կամ մահկանացու մարդու որդին, որ ուշադրություն ես դարձնում նրան:+
7 Ձեռքդ մեկնիր վերևից,
Ազատիր, փրկիր ինձ մոլեգնած ջրերից,
Օտարների ձեռքից,+
8 Որոնց բերանը ստեր է փչում,
Որոնք բարձրացնում են իրենց աջը և ստելով երդվում:
9 Ո՛վ Աստված, նոր երգով քո գովքը կերգեմ,+
Տասնալար տավիղի նվագակցությամբ քեզ կգովերգեմ՝
10 Նրան, ով հաղթանակ* է տալիս թագավորներին,+
Մահաբեր սրից փրկում է իր ծառա Դավթին:+
11 Ազատիր, փրկիր ինձ օտարների ձեռքից,
Որոնց բերանը ստեր է փչում,
Որոնք բարձրացնում են իրենց աջը և ստելով երդվում:
12 Այդ ժամանակ մեր որդիները նման կլինեն արագորեն աճող դալար տունկերի,
Մեր դուստրերը՝ պալատների անկյունները զարդարող քանդակազարդ սյուների:
13 Մեր շտեմարանները լեփ-լեցուն կլինեն ամեն տեսակ մթերքներով,
Մեր հոտերը կշատանան հազարներով, տասնյակ հազարներով:
14 Մեր կովերը, որ հղի են, անվնաս կմնան* և չեն վիժի:
Մեր հրապարակներում ցավագին աղաղակներ չեն լսվի:
15 Երջանիկ է այն ժողովուրդը, որ վայելում է այս ամենը,
Երջանիկ է այն ժողովուրդը, որի Աստվածը Եհովան է:+
Գովաբանության երգ: Դավթի երգը:
א [Ալեֆ]*
ב [Բեթ]
ג [Գիմել]
ד [Դալեթ]
4 Սերնդեսերունդ մարդիկ քո արածները կգովաբանեն,
Քո զորավոր գործերի մասին կպատմեն:+
ה [Հե]
5 Նրանք քո մեծափառ վայելչության մասին կխոսեն,+
Եվ ես քո զարմանահրաշ գործերի շուրջ կխորհրդածեմ:
ו [Վավ]
6 Նրանք ակնածանք ներշնչող գործերիդ* մասին կխոսեն,
Եվ ես քո մեծության մասին կհռչակեմ:
ז [Զային]
7 Նրանք քո անսահման բարության շուրջ կխորհեն,
Եվ նրանց բերանից գովաբանության խոսքեր կբխեն:+
Քո արդարության մասին ցնծությամբ կերգեն:+
ח [Խեթ]
ט [Տեթ]
י [Յոդ]
כ [Կաֆ]
11 Քո թագավորության փառքի մասին կհռչակեն+
Եվ քո հզորության մասին կխոսեն,+
ל [Լամեդ]
12 Որ մարդկանց հայտնի դարձնեն քո հզոր գործերը+
Եվ քո թագավորության վեհաշուք փառքը:+
מ [Մեմ]
13 Հավերժական թագավորություն է քո թագավորությունը,
Սերնդեսերունդ շարունակվում է քո իշխանությունը:+
ס [Սամեխ]
14 Եհովան աջակցում է բոլոր նրանց, ովքեր ուր որ է կընկնեն,+
Վեր է բարձրացնում բոլոր նրանց, ովքեր վհատությունից կռացած են:+
ע [Ային]
15 Բոլորի աչքերը հույսով լի նայում են քո ձեռքին,
Դու նրանց ուտելիք ես տալիս ճիշտ ժամանակին:+
פ [Պե]
16 Դու ձեռքդ բաց ես անում
Եվ ամեն կենդանի արարածի փափագը գոհացնում:+
צ [Ցադե]
ק [Կոֆ]
ר [Ռեշ]
ש [Շին]
ת [Թավ]
21 Եհովային ուղղված գովաբանություն կհնչի իմ բերանից:+
Թող ամեն կենդանի արարած նրա սուրբ անունը փառաբանի հավիտյանս հավիտենից:+
Իմ ողջ էությամբ կգովաբանեմ Եհովային:+
2 Իմ ողջ կյանքում Եհովային կփառաբանեմ,
Քանի դեռ կամ, իմ Աստծուն կգովերգեմ:*
3 Մի՛ ապավինեք իշխանավորներին,
Մարդ արարածին, որը չի կարող փրկություն բերել:+
5 Երջանիկ է այն մարդը, որի օգնականը Հակոբի Աստվածն է,+
Որի հույսը իր Աստված Եհովան է՝+
6 Նա, ով Ստեղծիչն է երկնքի, երկրի, ծովի
Եվ դրանցում եղող ամեն ինչի,+
Նա, ով հավիտյան մնում է հավատարիմ,+
7 Ով արդարություն է հաստատում խաբեությունից տուժածների համար,
Ով հաց է տալիս քաղցածներին:+
Եհովան ազատում է բանտարկվածներին:*+
8 Եհովան բացում է կույրերի աչքերը,+
Եհովան վեր է բարձրացնում վհատությունից կռացածներին,+
Եհովան սիրում է արդարներին:
9 Եհովան պաշտպանում է պանդուխտներին,
Հոգ է տանում որբերին* ու այրիներին,+
Մինչդեռ անօրենների ծրագրերը նա խափանում է:+
10 Եհովան հավիտյան Թագավոր կլինի,+
Քո Աստվածը, ո՛վ Սիոն, սերնդեսերունդ կթագավորի:
Գովաբանե՛ք Յահին:
147 Գովաբանե՛ք Յահին:*
3 Բուժում է նրանց, ում սիրտը կոտրված է,
Եվ նրանց վերքերը կապում է:
4 Նա գիտի աստղերի թիվը,
Բոլորին կանչում է իրենց անուններով:+
6 Եհովան հեզերին վեր է բարձրացնում,+
Իսկ անօրեններին ցած է նետում:
7 Եհովային ուղղված շնորհակալական երգեր երգեք,
Մեր Աստծուն քնարով գովերգեք՝
8 Նրան, ով երկինքը ամպերով է պատում,
Ով երկրի համար անձրև է բերում+
Եվ լեռների վրա խոտ է աճեցնում:+
12 Փառաբանիր Եհովային, ո՛վ Երուսաղեմ,
Գովաբանիր քո Աստծուն, ո՛վ Սիոն,
13 Որովհետև դարպասներիդ նիգերը* նա ամրացնում է,
Որդիներիդ օրհնում է:
15 Նա հրաման է տալիս երկրին,
Նրա խոսքը սլանում է ու հասնում նպատակակետին:
17 Կարկուտ* է թափում հացի փշրանքների պես:+
Ո՞վ կարող է դիմանալ նրա բերած սառնամանիքին:+
18 Հրաման է տալիս, և սառույցը հալվում է,
Փչել է տալիս քամուն,+ և ջրերը հոսում են:
20 Նա այդպես չի վարվել որևէ այլ ազգի հետ,+
Նրա օրենքների մասին նրանք ոչինչ չգիտեն:
Գովաբանե՛ք Յահին:+
148 Գովաբանե՛ք Յահին,*
Գովաբանեք Եհովային, ո՛վ երկնքում բնակվողներ,+
Գովաբանեք նրան, ո՛վ բարձունքներում ապրողներ:
3 Գովաբանեք նրան, արեգա՛կ ու լուսի՛ն,
Գովաբանեք նրան, պայծառափա՛յլ աստղեր:+
4 Գովաբանեք նրան, վսեմագո՛ւյն երկինքներ,*
Եվ դուք, երկնքի անձրևաբե՛ր ամպեր:
5 Թող նրանք Եհովայի անունը գովաբանեն,
Որովհետև նրա հրամանով են ստեղծվել:+
6 Նա հաստատեց նրանց, որ մնան դարեդար, հավիտյան:+
Նա կանոններ սահմանեց, որոնք միշտ ուժի մեջ կմնան:+
7 Գովաբանեք Եհովային, երկրի վրա՛ ապրողներ,
Ծովային հսկա՛ արարածներ և խո՛ր ջրեր,
8 Կայծա՛կ ու կարկո՛ւտ, ձյո՛ւն ու թա՛նձր ամպեր,
Փոթորկաշո՛ւնչ քամի, որ կատարում ես նրա խոսքը,+
9 Լեռնե՛ր ու բոլոր բլուրնե՛ր,+
Պտղատո՛ւ ծառեր ու բոլոր մայրինե՛ր,+
10 Վայրի՛+ և ընտանի՛ կենդանիներ,
Զեռուննե՛ր* ու թռչուննե՛ր,
11 Ո՛վ երկրի թագավորներ ու բոլոր ազգություններ,
Ո՛վ իշխաններ ու երկրի բոլոր դատավորներ,+
12 Երիտասարդնե՛ր ու աղջիկնե՛ր,
Ծե՛ր ու մանո՛ւկ՝ իրար հետ:
13 Թող բոլորը Եհովայի անունը գովաբանեն,
Որովհետև միմիայն նրա անունն է անհասանելիորեն վսեմ:+
Նրա փառահեղությունը երկրից ու երկնքից էլ վեր է:+
14 Իր ժողովրդի զորությունը նա կմեծացնի,
Որ փառքով պսակի բոլոր իրեն նվիրվածներին,
Իսրայելի որդիներին՝ իր հետ մտերիմ ժողովրդին:
Գովաբանե՛ք Յահին:
149 Գովաբանե՛ք Յահին:*
2 Թող Իսրայելը ուրախանա իր Մեծն Ստեղծողով,+
Սիոնի որդիները թող ցնծան իրենց Արքայով:
5 Թող նրան նվիրվածներն այդ պատվի համար ցնծան,
Թող իրենց անկողիններում երգեն ուրախությամբ:+
6 Թող Աստծուն փառաբանող երգեր լինեն նրանց շուրթերին,
Եվ երկսայրի սուր՝ նրանց ձեռքերին,
7 Որ ազգերից վրեժ առնեն,
Ժողովուրդներին պատժեն,
8 Նրանց թագավորներին կապեն շղթաներով,
Նրանց իշխանավորներին՝ երկաթե կապանքներով,
9 Որ իրագործեն նրանց համար գրված դատավճիռը:+
Բոլոր նրան նվիրվածներին է ընձեռված այս պատիվը:
Գովաբանե՛ք Յահին:
Գովաբանեք Աստծուն նրա սուրբ տաճարում,+
Գովաբանեք նրան երկնակամարի տակ, որ նրա զորության մասին է վկայում:+
5 Գովաբանեք նրան ղողանջող ծնծղաներով,
Գովաբանեք նրան զրնգուն ծնծղաներով:+
6 Ամեն շնչավոր էակ թող գովաբանի Յահին:
Գովաբանե՛ք Յահին:+
Կամ՝ «նրա օրենքի շուրջ է խորհրդածում»:
Այսինքն՝ հացահատիկի թեփի:
Կամ՝ «ճիշտն անողների»:
Բռց.՝ «գիտի»:
Կամ՝ «մրմնջում ապարդյուն բաներ», «ապարդյուն բաների շուրջ խորհրդածում»:
Կամ՝ «խորհրդակցել»:
Կամ՝ «նրա Քրիստոսի»:
Կամ՝ «նախազգուշացմանը»:
Բառարանում տես «Աստվածավախություն»:
Բռց.՝ «Համբուրեք»:
Բառարանում տես «Սելա»:
Բռց.՝ «Ո՛վ մարդկանց որդիներ»:
Կամ՝ «զատորոշում է իրեն նվիրվածին», «իրեն նվիրվածին առանձնացնում է իր համար»:
Կամ՝ «Զոհեր մատուցեք որպես ճիշտն անող մարդիկ»:
Բառարանում տես «Նեհիլոթ»:
Կամ՝ «առատորեն դրսևորած հավատարիմ սիրո»:
Կամ՝ «սրբարանը»:
Կամ՝ «մոլորեցնող լեզվով»:
Բառարանում տես «Շեմինիթ»:
Կամ՝ «գթասիրտ»:
Կամ՝ «քեզ չեն հիշի»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ՝ «մաշվել»:
Կամ հնարավոր է՝ «Իսկ առանց պատճառի ինձ թշնամություն անողին խնայել եմ»:
Բռց.՝ «իմ կյանքը»:
Կամ՝ «ամենախոր զգացմունքները»: Բռց.՝ «երիկամները»:
Կամ՝ «դատաստանական վճիռները»:
Կամ՝ «նվագակցությամբ կգովերգեմ»:
Բառարանում տես «Գիթթիթ»:
Կամ հնարավոր է՝ «Քո փառքը հռչակվում է երկինքներից էլ վեր»:
Բռց.՝ «մատների»:
Կամ՝ «Հրեշտակներից»:
Բառարանում տես «Մութ-լաբբեն»:
Բնագրում այս սաղմոսը հաջորդի հետ միասին այբբենական հերթականությամբ է դասավորված՝ ակրոստիքոսի ձևով:
Կամ՝ «նվագակցությամբ կգովերգեմ»:
Խոսքը ոչ միայն անունը իմանալու մասին է, այլև այդ անունը կրողին ճանաչելու:
Բռց.՝ «կփնտրեն»:
Բռց.՝ «Սիոնի դստեր»:
Բռց.՝ «ցանցի»:
Բառարանում տես «Հիգգայոն»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Հուն. «Յոթանասնից»-ում, լատ. «Վուլգատայում» և աստվածաշնչյան այլ թարգմանություններում այս և նախորդ սաղմոսները մեկ ամբողջություն են կազմում:
Կամ հնարավոր է՝ «Ագահը գովաբանում է ինքն իրեն»:
Կամ՝ «մացառուտում»:
Կամ՝ «Անհայր երեխայի»:
Այսինքն՝ Եհովային չպաշտող ազգերը:
Կամ՝ «արդարադատության հիմքերը»:
Կամ՝ «Նրա հոգին», «Նա իր ողջ էությամբ»:
Կամ հնարավոր է՝ «այրվող ածուխներ»:
Բռց.՝ «բաժակի բաժինը»:
Բռց.՝ «կտեսնեն նրա երեսը»:
Բառարանում տես «Շեմինիթ»:
Կամ՝ «երկու սրտով»:
Կամ՝ «ծաղրողների»:
Կամ՝ «Կավե [հողե] հնոցի»: Կամ հնարավոր է՝ «Հնոցի, որը հողի վրա է դրված»:
Կամ՝ «խրախուսվում»:
Բռց.՝ «երեսդ թաքցնելու»:
Բռց.՝ «արդարների սերնդի»:
Կամ՝ «Աստծու հանդեպ նվիրվածությամբ»:
Կամ՝ «խայտառակում»:
Բռց.՝ «միքթամը»: Բառարանում տես «Միքթամ»:
Կամ՝ «ամենախոր զգացմունքներս»: Բռց.՝ «երիկամներս»:
Կամ՝ «ինձ ուղղում են»:
Բռց.՝ «իմ առաջ»:
Բռց.՝ «Իմ փառքը ցնծում է»:
Կամ՝ «իմ հոգին»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Բռց.՝ «փոսը տեսնի»: Կամ հնարավոր է՝ «ապականություն տեսնի»:
Կամ՝ «Դեպի ինձ խոնարհեցրու ականջդ»:
Բռց.՝ «աջ»:
Կամ՝ «ճարպակալել են»:
Կամ՝ «Այս համակարգի»: Բառարանում տես «Աշխարհ»:
Բռց.՝ «երեսը կտեսնեմ»:
Կամ՝ «տեսնելով կերպարանքդ»:
Բռց.՝ «փրկության եղջյուրը»: Բառարանում տես «Եղջյուր»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ՝ «քամու»:
Կամ՝ «լայնարձակ»:
Բռց.՝ «ձեռքերի մաքրության»:
Կամ՝ «Տառապյալ»:
Թալանելու նպատակով արշավանքի դուրս եկած զինված մարդկանց խումբ:
Կամ՝ «զտված»:
Բռց.՝ «Աջ»:
Բռց.՝ «Իմ թշնամիների ծոծրակը կտաս ինձ»:
Բռց.՝ «կլռեցնեմ»:
Կամ՝ «կթուլանան»:
Կամ՝ «նվագակցությամբ կգովերգեմ»:
Կամ՝ «գործերով»:
Կամ հնարավոր է՝ «Նրանց չափման լարը ողջ երկրով մեկ է ձգվել»:
Կամ՝ «հիշեցումը»:
Այսինքն՝ ամեն առումով լավ է:
Կամ՝ «շատ հանցանքներից»:
Կամ՝ «Փրկագնո՛ղ»:
Ըստ ամենայնի, 1-5-րդ համարները ուղղված են թագավորին:
Կամ՝ «քո բերած փրկության համար»:
Բռց.՝ «աջ»:
Կամ՝ «զտված»:
Բռց.՝ «Աջ»:
Բռց.՝ «պտուղը»:
Կամ՝ «նվագակցությամբ կգովերգենք»:
Կամ հնարավոր է՝ ««Եղնիկը՝ լուսաբացին» երաժշտական ոճով»:
Կամ՝ «Գահին ես նստած՝ Իսրայելի գովաբանությունների մեջ»:
Կամ՝ «ամոթով չմնացին»:
Բառարանում տես «Վիճակ»:
Բռց.՝ «Միակիս»: Խոսքը իր հոգու, կամ՝ կյանքի մասին է:
Բռց.՝ «Եհովային փնտրողները»:
Բռց.՝ «ճարպակալածները»:
Կամ հնարավոր է՝ «հանգիստ ջրերի մոտ»:
Կամ՝ «մխիթարում են»:
Կամ՝ «Իմ հոգով»: Խոսքը Եհովայի կյանքով երդվելու մասին է:
Բռց.՝ «երեսը»:
Կամ՝ «Բարձրացե՛ք»:
Բնագրում այս սաղմոսը այբբենական հերթականությամբ է դասավորված՝ ակրոստիքոսի ձևով:
Կամ՝ «առանց հիմնավոր պատճառի ինչ-որ մեկի դեմ դուրս եկողները»:
Կամ՝ «Որ վաղեմի ժամանակներից են»:
Բառարանում տես «Բարեսիրություն»:
Բառարանում տես «Բարեսիրություն»:
Կամ՝ «կառաջնորդի արդարադատությամբ»:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Բառարանում տես «Ուխտ»:
Կամ՝ «հիշեցումներին»:
Բռց.՝ «փրկագնիր»:
Կամ՝ «Ամենախոր զգացմունքներս»: Բռց.՝ «Երիկամներս»:
Կամ՝ «Կեղծավորներից»:
Կամ՝ «արյուն թափող»:
Բռց.՝ «փրկագնիր»:
Բռց.՝ «Ժողովների»:
Կամ՝ «Խորհրդածելով»:
Կամ՝ «սրբարանին»:
Բռց.՝ «գլուխս բարձր է»:
Կամ՝ «նվագակցությամբ կգովերգեմ»:
Բռց.՝ «երեսը»:
Կամ հնարավոր է՝ «Ես հաստատ հավատում եմ»:
Բռց.՝ «խորքի սենյակը»:
Կամ հնարավոր է՝ «Քանի որ նրա սրբությունը վեհաշուք է»:
Կամ՝ «Եհովային պաշտեք»:
Բռց.՝ «Ջրերից»:
Ըստ ամենայնի, խոսքը Լիբանանի լեռնաշղթայի մասին է:
Կամ՝ «մերկանում են»:
Կամ՝ «հեղեղների»:
Կամ՝ «իմ հոգին»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ՝ «նվագակցությամբ գովերգեք»:
Բռց.՝ «հիշատակը»:
Կամ՝ «Ի՞նչ օգուտ իմ արյունից»:
Կամ՝ «Դեպի ինձ խոնարհեցրու ականջդ»:
Կամ՝ «ոգին»:
Կամ՝ «ճշմարտությա՛ն Աստված»:
Կամ՝ «Աչքերս, հոգիս ու որովայնս»:
Կամ՝ «Թող քո երեսի լույսը շողա ծառայիդ վրա»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Բառարանում տես «Բարեսիրություն»:
Կամ՝ «չար լեզուներից»:
Բառարանում տես «Մասքիլ»:
Կամ՝ «ներվել»: Բռց.՝ «ծածկվել»:
Կամ՝ «ոգու մեջ»:
Կամ՝ «Կենսահյութս»:
Բռց.՝ «գտնել»:
Բռց.՝ «Մի՛ դարձեք»:
Բռց.՝ «ողջ զորքը»:
Բռց.՝ «բերանի ոգով»:
Բռց.՝ «իր ժառանգությունն է դարձրել»:
Կամ՝ «հաղթանակի»:
Բնագրում այս սաղմոսը այբբենական հերթականությամբ է դասավորված՝ ակրոստիքոսի ձևով:
Կամ՝ «Եհովայով կպարծենամ»:
Կամ՝ «Նրանից վախեցողների շուրջբոլորը բանակ է դնում»:
Բռց.՝ «Եհովային փնտրողները»:
Խոսքը փոքր վահանի մասին է, որը հիմնականում կրում էին աղեղնավորները:
Կամ՝ «երկսայր մարտական կացինդ»:
Այսինքն՝ հացահատիկի թեփ:
Կամ՝ «կորստի ցավ»:
Կամ հնարավոր է՝ «Ինձ ծաղրում են մի կտոր հացի համար»:
Բռց.՝ «Միակիս»: Խոսքը իր հոգու, կամ՝ կյանքի մասին է:
Կամ՝ «կխորհեմ»:
Բռց.՝ «Աստծու»:
Բնագրում այս սաղմոսը այբբենական հերթականությամբ է դասավորված՝ ակրոստիքոսի ձևով:
Կամ՝ «մի՛ բորբոքվիր»:
Կամ՝ «քո բնակավայրում»:
Բռց.՝ «Ճանապարհդ գլորիր Եհովային»:
Կամ հնարավոր է՝ «Մի՛ սրտնեղիր, քանի որ դա միայն վնաս կպատճառի»:
Բռց.՝ «Եհովան գիտի անարատների օրերը»:
Կամ՝ «Նա հաստատուն է դարձնում նրա քայլերը»:
Կամ՝ «աջակցում է նրան իր ձեռքով»:
Կամ՝ «Արդարի բերանը իմաստուն խոսքեր է ասում կիսաձայն»:
Բռց.՝ «ոսկորներիս»:
Կամ՝ «մռնչում»:
Կամ հնարավոր է՝ «Առանց պատճառի ինձ հետ թշնամացողները շատ են»:
Բառարանում տես «Իդիթուն»:
Կամ՝ «ուժգին էր»:
Կամ հնարավոր է՝ «Հառաչելիս»:
Բռց.՝ «աղմկում»:
Կամ՝ «Համբերությամբ Եհովային սպասեցի»:
Կամ՝ «ականջը դեպի ինձ խոնարհեցրեց»:
Կամ՝ «գլանաձև ձեռագրում»:
Կամ՝ «իմ ցանկությունն է»:
Կամ՝ «ճշմարտությանդ»:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Բռց.՝ «դու կփոխես նրա ողջ անկողինը»:
Բռց.՝ «իր կրունկը իմ դեմ բարձրացրել»:
Բռց.՝ «երեսիդ առաջ կդնես»:
Բառարանում տես «Մասքիլ»:
Կամ՝ «Փոքր սարի»:
Կամ հնարավոր է՝ «ասես ոսկորներս փշրելով»:
Կամ՝ «Անհավատարիմ»:
Բառարանում տես «Մասքիլ»:
Բռց.՝ «երեսի լույսի»:
Կամ՝ «Մեծ փրկություն շնորհիր Հակոբին»:
Բռց.՝ «փրկագնիր»:
Բառարանում տես «Մասքիլ»:
Բռց.՝ «Աջ ձեռքդ ակնածալից բաներ կսովորեցնի քեզ»:
Կամ՝ «քո գահի հիմքն է»:
Կամ՝ «Դավթի սերնդի մյուս թագավորներին»:
Թանկարժեք, անուշաբույր խեժ:
Անուշաբույր բուսանյութ, որն, ըստ ամենայնի, ստանում էին Aquilaria ընտանիքին պատկանող ծառատեսակից (սա դեղաբույս հալվեն չէ):
Անուշաբույր բուսանյութ, որը ստանում էին դարչնենիների ցեղի ծառատեսակից:
Բռց.՝ «դուստրը»:
Բռց.՝ «քո երեսը կփափկացնեն»:
Կամ հնարավոր է՝ «Ասեղնագործ»:
Բռց.՝ «քեզ»:
Բառարանում տես «Ալամոթ»:
Կամ՝ «խորանին»:
Կամ հնարավոր է՝ «վահանները»:
Կամ՝ «Շեփորի»:
Կամ՝ «Նվագակցությամբ գովերգեք»:
Բռց.՝ «վահանները»:
Կամ՝ «պայմանավորված հանդիպեցին»:
Բռց.՝ «դուստրերը»:
Կամ՝ «ամրացված պարիսպներին»:
Կամ հնարավոր է՝ «մինչև մեր մահը»:
Եբր.՝ շեոլ: Նույնը՝ 14-րդ համարի երկրորդ մասում և 15-րդ համարում: Բառարանում տես «Գերեզման»:
Բռց.՝ «կփրկագնի»:
Կամ՝ «Աստվածայինը՝ Աստվածը՝ Եհովան»:
Կամ՝ «Արևածագից մինչև արևամուտ»:
Կամ՝ «ուսուցումը», «առաջնորդությունը»:
Բռց.՝ «քո հետևն ես գցում իմ խոսքերը»:
Կամ հնարավոր է՝ «Միանում ես գողին»:
Կամ՝ «Կողակցին դավաճանողների»:
Կամ՝ «Մորիցդ ծնվածին ես վարկաբեկում»:
Բռց.՝ «Աստծուն»:
Կամ՝ «մտքումս է»:
Բռց.՝ «Միայն քո դեմ»:
Կամ՝ «իմ ներքին մարդը ըմբռնի»:
Բույս: Բառարանում տես «Զոպա»:
Բռց.՝ «ուրախանան»:
Բռց.՝ «քո երեսից մի՛ գցիր»:
Կամ՝ «ոգին»:
Կամ՝ «արհամարհի»:
Բառարանում տես «Մասքիլ»:
Կամ՝ «ամրոցը»:
Կամ՝ «այդպես անելը լավ է»:
Բառարանում տես «Մախալաթ»:
Բառարանում տես «Մասքիլ»:
Կամ հնարավոր է՝ «Այնտեղ, որտեղ վախենալու ոչինչ չկար»:
Բառարանում տես «Մասքիլ»:
Բռց.՝ «լռեցրու»:
Կամ՝ «այդպես անելը լավ է»:
Բառարանում տես «Մասքիլ»:
Կամ՝ «օգնությունդ ստանալու»:
Կամ՝ «Նրանց լեզուն խառնիր»:
Բռց.՝ «Օր ու գիշեր նրանք շրջում են դրա պարիսպների վրա»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ՝ «տեղս չեմ գտնում»:
Բռց.՝ «կփրկագնի»:
Կամ՝ «սասանվի»:
Բառարանում տես «Միքթամ»:
Բառարանում տես «Միքթամ»:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Կամ՝ «հաստատակամ է»:
Բռց.՝ «փա՛ռք»:
Կամ՝ «նվագակցությամբ կգովերգեմ»:
Բառարանում տես «Միքթամ»:
Կամ՝ «ապականված են»:
Բռց.՝ «հալվեն»:
Բառարանում տես «Միքթամ»:
Կամ՝ «հաչում»:
Բռց.՝ «շուրթերը»:
Կամ՝ «նվագակցությամբ կգովերգեմ»:
Բառարանում տես «Միքթամ»:
Կամ հնարավոր է՝ «Ազդանշան ես տվել»:
Բռց.՝ «աջ»:
Կամ հնարավոր է՝ «Աստված ասել է իր սուրբ վայրում»:
Կամ՝ «հարթավայրը»:
Բռց.՝ «ամրոցը»:
Կամ հնարավոր է՝ «ամրացված»:
Կամ՝ «կապրի»:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Կամ՝ «նվագակցությամբ կգովերգեմ»:
Բառարանում տես «Իդիթուն»:
Կամ հնարավոր է՝ «Դուք բոլորդ հարձակվում եք նրա վրա, ասես նա թեքված պատ է՝ քարե պատ, որն ուր որ է փուլ պիտի գա»:
Կամ՝ «զրկեն իր պատվից»:
Կամ՝ «շնչից»:
Կամ՝ «Աղվեսների»:
Կամ՝ «կպարծենա»:
Կամ՝ «Իրար խրախուսում են չարիք գործել»:
Ցանկապատված բակ: Բառարանում տես «Գավիթ»:
Կամ՝ «սրբարանի»:
Բռց.՝ «Նա»:
Կամ՝ «նվագակցությամբ գովերգեք»:
Կամ՝ «սասանվի»:
Այսինքն՝ արու ոչխարներ:
Կամ՝ «Նրա երեսի լույսը կշողա մեզ վրա»:
Կամ՝ «նրան կպատվի»:
Կամ՝ «Նվագակցությամբ գովերգեք»:
Կամ հնարավոր է՝ «ամպերի վրա»:
«Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
Կամ՝ «Անհայր երեխաների»:
Բռց.՝ «դատավորն է»:
Կամ՝ «ըմբոստները»:
Կամ հնարավոր է՝ «փարախների»:
Կամ՝ «դեղնականաչավուն»:
Կամ՝ «Ասես ձյուն տեղաց Սելմոնի վրա»:
Բռց.՝ «Աստծու լեռն է»:
Կամ՝ «տասնյակ հազարավոր»:
Կամ հնարավոր է՝ «կոխկրտեն արծաթը»:
Կամ հնարավոր է՝ «Եգիպտոսից դեսպաններ կգան»:
Կամ՝ «Եթովպիան»:
Կամ՝ «իմ հանդեպ անհիմն թշնամություն անողները»:
Բռց.՝ «քեզ փնտրողները»:
Կամ հնարավոր է՝ «Երբ լաց եղա ու ծոմ պահեցի»:
Բռց.՝ «առակ»:
Ըստ ամենայնի, նրանց թվում էին երեցներն ու քաղաքի հարգված մարդիկ:
Կամ՝ «ջրհորը»:
Բռց.՝ «փրկագնիր»:
Կամ՝ «քիչ է մնում՝ վհատվեմ»:
Կամ՝ «թունավոր բույս»:
Բռց.՝ «ազդրերը»:
Կամ՝ «ողջերի գրքից»:
Բռց.՝ «փնտրողներ»:
Կամ՝ «Դեպի ինձ խոնարհեցրու ականջդ»:
Կամ՝ «ըմբռնել»:
Բռց.՝ «բազկի»:
Կամ՝ «նվագակցությամբ կգովերգեմ քեզ»:
Կամ՝ «փրկագնել ես իմ հոգին»:
Կամ՝ «կխորհրդածեմ»:
Բռց.՝ «դատի»:
Բռց.՝ «մինչև որ լուսինը էլ չլինի»:
Կամ՝ «նա հպատակներ կունենա»:
Բռց.՝ «Գետից»:
Կամ՝ «կփրկագնի նրանց հոգին»:
Բռց.՝ «արյունը»:
Կամ՝ «Նրանց փորը ճարպակալած է»:
Կամ՝ «Բարեկեցությունից»:
Բռց.՝ «նրա»:
Բռց.՝ «կարհամարհես»:
Բռց.՝ «երիկամներումս»:
Բռց.՝ «կլռեցնես»:
Կամ՝ «անբարոյականություն են գործում՝ թողնելով քեզ»:
Բառարանում տես «Մասքիլ»:
Բռց.՝ «ժառանգություն»:
Կամ՝ «Քո հանդիպման վայրում»:
Կամ՝ «Աստծու բոլոր հանդիպման վայրերը»:
Բառարանում տես «Լևիաթան»:
Կամ՝ «լուսատուն»:
Բռց.՝ «Քո անունը մոտ է»:
Բռց.՝ «հալվեցին»:
Բռց.՝ «եղջյուրով»:
Կամ՝ «նվագակցությամբ կգովերգեմ»:
Բառարանում տես «Իդիթուն»:
Բռց.՝ «աջ ձեռքը»:
Բռց.՝ «Քո բազկով փրկագնել ես»:
Բառարանում տես «Մասքիլ»:
Կամ՝ «ուսուցմանը», «առաջնորդությանը»:
Կամ՝ «հիշեցում»:
Բռց.՝ «իր սիրտը չէր պատրաստել»:
Կամ՝ «Եվ ում ոգին Աստծուն հավատարիմ չէր»:
Կամ՝ «խոր ջրերից»:
Բռց.՝ «Իրենց սրտում»:
Կամ՝ «հրեշտակների»:
Բռց.՝ «Աստծուն էին փնտրում»:
Կամ՝ «Վրիժառուն»:
Կամ հնարավոր է՝ «Հիշում էր, որ ոգին անցնում-գնում է ու հետ չի գալիս»:
Բռց.՝ «փրկագնեց»:
Կամ հնարավոր է՝ «տենդահարեց»:
Կամ՝ «վերարտադրողական կարողության»:
Բռց.՝ «սուրբ»:
Բռց.՝ «աջ»:
Կամ՝ «խանդը»:
Խոսքը ուխտի տապանակի մասին է:
Այսինքն՝ էգ ոչխարներին:
Բռց.՝ «ծածկիր»:
Բռց.՝ «բանտարկյալների»:
Կամ հնարավոր է՝ «ազատիր»:
Կամ հնարավոր է՝ «միջև»:
Կամ՝ «Թող քո երեսի լույսը շողա մեզ վրա, որ փրկվենք»:
Բռց.՝ «մինչև Գետը»:
Կամ՝ «ճյուղին»:
Կամ՝ «Քո նախատելուց»:
Բառարանում տես «Գիթթիթ»:
Կամ հնարավոր է՝ «Մի լեզու լսեցինք, որը չհասկացանք»:
Նշանակում է «վեճ»:
Բռց.՝ «նրանց ժամանակը»:
Բռց.՝ «ցորենի ճարպով»:
Կամ՝ «աստվածանմանների»: Ըստ ամենայնի, խոսքը Իսրայելի դատավորների մասին է:
Կամ՝ «անհայր երեխաներին»:
Կամ՝ «դատեք»:
Կամ՝ «աստվածանման եք»:
Կամ՝ «Աստվածային»:
Կամ՝ «Քո պաշտպանության տակ եղողների»:
Կամ՝ «Եդոմի և իսմայելացիների վրանները»:
Այսինքն՝ մովաբացիներին ու ամմոնացիներին:
Կամ՝ «առաջնորդների»:
Կամ՝ «նմանվեն դաշտագլորի»:
Բառարանում տես «Գիթթիթ»:
Բռց.՝ «Իմ սիրտը և իմ մարմինը»:
Կամ՝ «անցնում են այն հովտով, որտեղ բակայի թփեր են աճում»: Եբր. բակա բառը ծագում է մի արմատից, որը նշանակում է «լացել»: Ստույգ հայտնի չէ, թե որ բույսի մասին է խոսքը:
Կամ հնարավոր է՝ «Ուսուցիչն իրեն օրհնություններով է պարուրում»:
Կամ հնարավոր է՝ «Ո՛վ մեր Աստված, նայիր մեր վահանին»:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Կամ՝ «բարգավաճում»:
Կամ՝ «դեպի ինձ խոնարհեցրու ականջդ»:
Բռց.՝ «Միավորիր սիրտս»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ՝ «փրկել ես կյանքս գերեզմանի խորքերից»:
Կամ՝ «և ճշմարտությամբ», «և հավատարմությամբ»:
Կամ՝ «Ցույց տուր ինձ քո բարության ապացույցը»:
Բռց.՝ «Սիոնի դարպասները»:
Բռց.՝ «Հակոբի վրանները»:
Այսինքն՝ Աստծուն:
Կամ՝ «ընդունողների»:
Հավանաբար, խոսքը Եգիպտոսի մասին է:
Կամ՝ «Եթովպիան»:
Բռց.՝ «Իմ բոլոր աղբյուրները քեզանում են»:
Բառարանում տես «Մախալաթ»:
Բառարանում տես «Մասքիլ»:
Կամ՝ «Կռացիր ու լսիր օգնության աղերսանքս»:
Բռց.՝ «Կյանքս հասել է գերեզման»: Գերեզման. եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ՝ «գերեզմանում եղողի»:
Կամ՝ «Դարձել եմ մի մարդ, ով ուժ չունի»:
Կամ՝ «աբադոնում»:
Կամ հնարավոր է՝ «բոլորը միանգամից»:
Բառարանում տես «Մասքիլ»:
Կամ՝ «Սուրբ հրեշտակների»:
Կամ՝ «հրեշտակներից»:
Հավանաբար, խոսքը Եգիպտոսի կամ նրա փարավոնի մասին է:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Բռց.՝ «երեսի»:
Բռց.՝ «մեր եղջյուրը բարձրանում»:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Կամ՝ «իշխանության»:
Կամ՝ «դատավճիռների»:
Կամ՝ «ըմբոստության»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ՝ «իր հոգին»:
Բռց.՝ «իմ ծոցում կրում»:
Կամ՝ «բնակության վայր»:
Կամ՝ «երկունքի ցավերով առաջ բերելը»:
Բռց.՝ «երեկվա պես է»:
Գիշերվա ամեն մի պահը մոտ չորս ժամ էր:
Բռց.՝ «վախը»:
Կամ՝ «ինչպես հաշվենք մեր օրերը»:
Կամ՝ «ծածուկ տեղում»:
Կամ՝ «ընդունում է իմ անունը»: Խոսքը ոչ միայն անունը իմանալու, այլև այդ անունը կրողին ճանաչելու մասին է:
Կամ՝ «Եվ նրան տեսնել կտամ իմ տված փրկությունը»:
Լարային նվագարան:
Բռց.՝ «իմ եղջյուրը դու կբարձրացնես»:
Կամ՝ «ալևորության ժամանակ»:
Բռց.՝ «Պարարտ»:
Կամ՝ «հիշեցումները»:
Կամ՝ «սրբությունը վայել է քո տանը»:
Կամ՝ «անհայր երեխաներին»:
Բռց.՝ «լռության մեջ կբնակվեի»:
Կամ՝ «շատացել էին իմ ներսում»:
Կամ՝ «Քո մխիթարությունները փաղաքշում էին հոգիս»:
Կամ՝ «դատավորների»: Բռց.՝ «գահի»:
Բռց.՝ «կլռեցնի»:
Նշանակում է «վեճ»:
Նշանակում է «ստուգում», «փորձություն»:
Կամ հնարավոր է՝ «Քանի որ նրա սրբությունը վեհաշուք է»:
Կամ՝ «Եհովային պաշտեք»:
Կամ՝ «եկել է»:
Կամ՝ «Պաշտեք նրան»:
Բռց.՝ «դուստրերը»:
Կամ՝ «հաղթանակ է բերել իրեն»:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Կամ՝ «տեսան մեր Աստծու հաղթանակը»:
Կամ՝ «Նվագակցությամբ գովերգեք»:
Կամ՝ «եկել է»:
Կամ հնարավոր է՝ «միջև»:
Կամ՝ «ոտքերի պատվանդանի»:
Կամ՝ «նրան պաշտեք»:
Եբր. արտահայտությունը ներառում է հետևյալ իմաստները՝ «օգնության կանչել Աստծուն՝ տալով նրա անունը», «ապավինել Աստծուն», «հռչակել Աստծու անունը»:
Կամ՝ «հիշեցումներին»:
Բռց.՝ «վրեժխնդիր էիր լինում»:
Կամ՝ «նրան պաշտեք»:
Կամ՝ «Ընդունեք»:
Կամ հնարավոր է՝ «և ոչ թե մենք՝ մեզ»:
Կամ՝ «նվագակցությամբ կգովերգեմ»:
Կամ՝ «Ապականված սիրտը հեռու է ինձնից»:
Բռց.՝ «չգիտեմ»:
Կամ՝ «կվերացնեմ»:
Կամ՝ «կվերացնեմ»:
Կամ՝ «տկարացող»:
Բռց.՝ «երեսդ մի՛ թաքցրու»:
Կամ՝ «Դեպի ինձ խոնարհեցրու ականջդ»:
Կամ հնարավոր է՝ «Հյուծվել եմ»:
Կամ՝ «երկարող»:
Կամ՝ «անունը»: Բռց.՝ «հիշատակը»:
Բռց.՝ «ստեղծվել»:
Բռց.՝ «բանտարկյալների»:
Բռց.՝ «պսակում»:
Բռց.՝ «Եվ քո երիտասարդությունը նորոգվում է, ինչպես արծվինը»:
Կամ՝ «ոգիներ»:
Կամ՝ «Քո սաստումից»:
Ճագարանման կենդանի, որն ապրում է ժայռոտ տեղերում:
Բառարանում տես «Լևիաթան»:
Կամ՝ «ոգին»:
Բռց.՝ «Դու նորոգում ես երկրի երեսը»:
Կամ՝ «նվագակցությամբ կգովերգեմ»:
Կամ հնարավոր է՝ «Թող նրա մասին իմ խորհրդածությունը հաճելի լինի»:
Կամ՝ «Ալելո՛ւիա» (եբր.՝ հալելու Յահ): «Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
Կամ՝ «Նվագակցությամբ գովերգեք»:
Կամ հնարավոր է՝ «խոսեք»:
Բռց.՝ «Եհովային փնտրողների»:
Բռց.՝ «Փնտրեք»:
Բռց.՝ «երեսը»:
Բռց.՝ «Կոտրեց հացի ամեն մի ձող»: Հավանաբար, խոսքը այն ձողերի մասին է, որոնցից օղակաձև հացեր էին կախում դրանք պահեստավորելու համար:
Ըստ ամենայնի, խոսքը եգիպտացիների մասին է:
Հնարավոր է՝ Մովսեսն ու Ահարոնը:
Կամ՝ «բոցավառ կրակով»:
Կամ՝ «վերարտադրողական կարողության»:
Կամ՝ «Ալելո՛ւիա» (եբր.՝ հալելու Յահ): «Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
Կամ՝ «Ալելո՛ւիա» (եբր.՝ հալելու Յահ): «Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
Բռց.՝ «Ժառանգությանդ»:
Կամ՝ «չըմբռնեցին»:
Բռց.՝ «Իմ»:
Բռց.՝ «կանգնեց ճեղքի մեջ նրա առաջ»:
Բռց.՝ «ձեռքը բարձրացրեց»:
Այսինքն՝ մահացած մարդկանց կամ անկենդան աստվածներին մատուցված զոհեր:
Նշանակում է «վեճ»:
Կամ՝ «Դառնացրին նրա ոգին»:
Կամ՝ «հոգևոր պոռնկություն գործեցին»:
Բռց.՝ «Իր ժառանգության»:
Կամ՝ «ափսոսանք զգում»:
Կամ՝ «թող այդպես լինի»:
Կամ՝ «փրկագնեց»:
Փայտե կամ երկաթե ձող՝ դռան հետևից գցելու և այն փակելու համար:
Կամ՝ «բարձր տեղում է դնում»: Այսինքն՝ անհասանելի տեղում:
Կամ՝ «Սիրտս հաստատակամ է»:
Կամ՝ «նվագակցությամբ կգովերգեմ»:
Բռց.՝ «աջ»:
Կամ հնարավոր է՝ «Աստված ասել է իր սուրբ վայրում»:
Կամ՝ «հարթավայրը»:
Բռց.՝ «ամրոցը»:
Կամ՝ «մեղադրող»:
Այսինքն՝ վերակացուի պատասխանատվությունը:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Բռց.՝ «կկանգնի աղքատի աջ կողմում»:
Խոսքը 1-ին համարում նշված Տիրոջ մասին է:
Բռց.՝ «քո զորության գավազանը»:
Կամ՝ «չի ափսոսա»:
Կամ՝ «Ամբողջ երկրի»:
Խոսքը 1-ին համարում նշված Տիրոջ մասին է:
Կամ՝ «Ալելո՛ւիա» (եբր.՝ հալելու Յահ): «Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
Կամ՝ «հիմնավորված»:
Բռց.՝ «փրկագնեց»:
Բռց.՝ «իմաստության սկիզբն է»:
Կամ՝ «Ալելո՛ւիա» (եբր.՝ հալելու Յահ): «Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
Կամ՝ «Նրա արդարությունը մնում է»:
Կամ՝ «վճռական», «հանգիստ»:
Կամ՝ «Նրա արդարությունը մնում է»:
Բռց.՝ «եղջյուրը կբարձրացվի»:
Կամ՝ «Ալելո՛ւիա» (եբր.՝ հալելու Յահ): «Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
Կամ՝ «բարձունքներում գահին է նստած»:
Կամ հնարավոր է՝ «Աղբանոցից»:
Կամ՝ «սուրբ վայրը»:
Այսինքն՝ արու ոչխարների:
Բռց.՝ «Կայծքարային»:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Կամ՝ «Թե՛ հասարակ, թե՛ անվանի մարդկանց»:
Կամ՝ «Ալելո՛ւիա» (եբր.՝ հալելու Յահ): «Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
Կամ հնարավոր է՝ «Ես սիրում եմ, որովհետև Եհովան լսում է»:
Կամ՝ «ականջը դեպի ինձ է խոնարհեցնում»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Եբր. արտահայտությունը ներառում է հետևյալ իմաստները՝ «օգնության կանչել Աստծուն՝ տալով նրա անունը», «ապավինել Աստծուն», «հռչակել Աստծու անունը»:
Բռց.՝ «Ես կքայլեմ Եհովայի առաջ ողջերի երկրում»:
Կամ՝ «մեծ փրկության»:
Բռց.՝ «Թանկ է»:
Կամ՝ «Ալելո՛ւիա» (եբր.՝ հալելու Յահ): «Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
Կամ՝ «Ալելո՛ւիա» (եբր.՝ հալելու Յահ): «Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
«Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
Կամ հնարավոր է՝ «նա ինձ օգնողներից մեկն է»:
Կամ հնարավոր է՝ «Դու ուժգին հրեցիր ինձ»:
Կամ՝ «Հաղթանակածների»:
Բռց.՝ «անկյան գլուխը»:
Բռց.՝ «նրան են փնտրում»:
Կամ՝ «դատավճիռների»:
Բռց.՝ «քեզ եմ փնտրում»:
Կամ՝ «Կուսումնասիրեմ քո հրահանգները»:
Կամ՝ «կանոններդ եմ ուսումնասիրում»:
Կամ՝ «գործերդ ուսումնասիրեմ»:
Կամ՝ «դատավճիռները»:
Կամ՝ «ամոթով մնամ»:
Բռց.՝ «սիրտը»: Կամ հնարավոր է՝ «սիրտս վստահությամբ լցրիր»:
Կամ հնարավոր է՝ «Որ տվել ես քեզնից վախեցողներին»:
Կամ՝ «դատավճիռները»:
Կամ՝ «դատավճիռներին եմ սպասում»:
Կամ՝ «հիշեցումներիդ»:
Բռց.՝ «խոսքը»:
Կամ՝ «Որին սպասում եմ»:
Կամ՝ «դատավճիռները»:
Կամ՝ «Այն տանը, որտեղ ես որպես պանդուխտ եմ բնակվում»:
Կամ՝ «երեսիդ ժպիտն եմ փնտրում»: Բռց.՝ «երեսդ եմ փափկացնում»:
Կամ՝ «դատավճիռներիդ»:
Կամ՝ «խոսքիդ»:
Կամ՝ «մեղք էի գործում, թեև ոչ միտումնավոր»:
Բառարանում տես «Բարեսիրություն»:
Բռց.՝ «անզգա է, ինչպես ճարպը»:
Կամ՝ «քո խոսքին եմ սպասում»:
Կամ՝ «դատավճիռները»:
Կամ հնարավոր է՝ «ստերով»:
Կամ՝ «քո հրահանգները կուսումնասիրեմ»:
Կամ՝ «հիշեցումները»:
Կամ՝ «Քո խոսքին եմ սպասում»:
Կամ՝ «Հավերժ անխախտ է երկնքում»:
Այսինքն՝ քո ձեռքի գործերը:
Բռց.՝ «շատ ընդարձակ է»:
Կամ՝ «դա եմ ուսումնասիրում»:
Կամ՝ «քո հիշեցումներն եմ ուսումնասիրում»:
Կամ՝ «մեծ հասկացողությամբ»:
Կամ՝ «դատավճիռներից»:
Կամ՝ «դատավճիռների»:
Բռց.՝ «իմ բերանի կամավոր ընծաները»:
Կամ՝ «դատավճիռները»:
Բռց.՝ «իմ ափի մեջ է»:
Կամ՝ «իմ հավիտենական ժառանգությունը»:
Կամ՝ «կես սիրտ ունեցողներին», «բաժանված սիրտ ունեցողներին»:
Կամ՝ «Քո խոսքին եմ սպասում»:
Կամ՝ «ամոթով մնամ»:
Կամ՝ «խարամի»: Մետաղների մշակման արդյունքում առաջացած թափոն:
Կամ՝ «հիշեցումները»:
Կամ՝ «հիշեցումներդ»:
Բռց.՝ «Համաձայն քո դատավճռի»:
Կամ՝ «հաստատուն դարձրու»:
Բռց.՝ «Փրկագնիր»:
Կամ՝ «Թող քո երեսի լույսը շողա ծառայիդ վրա», «Թող քո երեսը ժպտա ծառայիդ»:
Կամ՝ «դատավճիռներ»:
Կամ՝ «կրակով զտված է»:
Կամ՝ «խոսքերին եմ սպասում»:
Կամ՝ «խոսքերդ ուսումնասիրեմ»:
Կամ՝ «Նողկալի»:
Կամ՝ «հիշեցումներդ»:
Կամ՝ «Վարիր իմ դատական գործը»:
Կամ՝ «Քո խոսքի բուն էությունը»:
Կամ՝ «դատավճիռներդ»:
Կամ ՝ «դատավճիռների»:
Կամ՝ «Նրանց համար չկա գայթակղության քար»:
Կամ՝ «դատավճիռները»:
Բառարանում տես «Վերելքի երգ»:
Բակլազգիների (թիթեռնածաղկավորների) ընտանիքին պատկանող թուփ: Այս բուսատեսակից ստացվող փայտածուխը շատ ուժգին է այրվում:
Կամ՝ «սասանվի»:
Բռց.՝ «քո ելումուտը»:
«Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
Կամ՝ «հիշեցման»:
Բռց.՝ «տան»:
Կամ՝ «ամրացված պարիսպներում»:
Բռց.՝ «օգնությունը»:
Բռց.՝ «անօրենության գավազանը»:
Կամ՝ «հարավի»:
Կամ՝ «երեխաները»:
Բռց.՝ «ժառանգություն»:
«Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
Կամ՝ «մեր հանցանքները հաշվեիր»:
Կամ՝ «սպասում»:
Բռց.՝ «փրկագնելու»:
Բառարանում տես «Հոգի»:
Կամ՝ «կաթից կտրված երեխան»:
Կամ՝ «խորան»:
Ըստ ամենայնի, խոսքը տապանակի մասին է:
Կամ՝ «կհագցնեմ»:
Կամ՝ «մեկտեղ են հավաքվում»:
Կամ հնարավոր է՝ «Վեր բարձրացրեք ձեր ձեռքերը սրբարանում»:
Կամ՝ «Ալելո՛ւիա» (եբր.՝ հալելու Յահ): «Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
Կամ՝ «Նվագակցությամբ գովերգեք»:
Կամ՝ «թանկագին»:
Կամ՝ «գոլորշի»:
Կամ հնարավոր է՝ «Բացում է անձրևի ջրարգելակները»:
Կամ՝ «անունը»: Բռց.՝ «հիշատակը»:
Կամ՝ «իմաստությամբ»:
Բռց.՝ «մեկնած»:
Բառարանում տես «Երկնքի Աստված»:
Խոսքը Բաբելոնի մասին է:
Կամ՝ «իր անելիքը մոռանա»: Կամ հնարավոր է՝ «չորանա»:
Բռց.՝ «Բաբելոնի դուստր»:
Կամ հնարավոր է՝ «Հակառակ ուրիշ աստվածների՝ քեզ նվագակցությամբ կգովերգեմ»:
Կամ՝ «սրբարանը»:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Կամ հնարավոր է՝ «Քո խոսքը քո անունից վեր ես բարձրացրել»:
Կամ՝ «Քո ձեռքի գործերը»:
Կամ՝ «չափազանց ապշեցուցիչ է ինձ համար»:
Կամ՝ «անկողին գցեմ գերեզմանում»: Գերեզման. եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ հնարավոր է՝ «հյուսել»:
Բռց.՝ «դեռ քեզ հետ կլինեմ»:
Կամ՝ «արյունապարտ»:
Կամ՝ «ջրով լի փոսը»:
Բռց.՝ «քո երեսի առաջ կլինեն»:
Կամ՝ «դեպի քեզ տարածած ձեռքերս»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Բառարանում տես «Մասքիլ»:
Կամ՝ «ուժս սպառվում է»:
Բռց.՝ «Ողջերի երկրում իմ բաժինն ես»:
Կամ՝ «Ուժս սպառվել է»:
Կամ՝ «ձեռքիդ գործերն եմ ուսումնասիրում»:
Կամ՝ «ոգի»:
Կամ՝ «Առաջնորդիր ինձ քո ոգով ուղղամիտների երկրում»:
Բռց.՝ «լռեցրու»:
Կամ՝ «փրկություն»:
Կամ՝ «պատռվածք չեն ունենա»:
Բնագրում այս սաղմոսը այբբենական հերթականությամբ է դասավորված՝ ակրոստիքոսի ձևով:
Կամ՝ «զորությանդ»:
Բառարանում տես «Բարեսիրություն»:
Կամ՝ «նվիրված»:
Կամ՝ «ճշմարտությամբ»:
Կամ՝ «Ալելո՛ւիա» (եբր.՝ հալելու Յահ): «Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
Կամ՝ «նվագակցությամբ կգովերգեմ»:
Կամ՝ «ոգին»:
Բռց.՝ «կապանքների մեջ եղողներին»:
Կամ՝ «անհայր երեխաներին»:
Կամ՝ «Ալելո՛ւիա» (եբր.՝ հալելու Յահ): «Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
Կամ՝ «նվագակցությամբ գովերգելը»:
Կամ՝ «հասկացողությունը»:
Փայտե կամ երկաթե ձող՝ դռան հետևից գցելու և այն փակելու համար:
Բռց.՝ «ցորենի ճարպով»:
Կամ՝ «Սառույց»:
Կամ՝ «դատավճիռները»:
Կամ՝ «Ալելո՛ւիա» (եբր.՝ հալելու Յահ): «Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
Բռց.՝ «երկինքների՛ երկինքներ»:
Եբր. բառը, ըստ ամենայնի, վերաբերում է սողուններին և կենդանիների այլ տեսակների, որ ներառված չեն նշված մյուս խմբերում:
Կամ՝ «Ալելո՛ւիա» (եբր.՝ հալելու Յահ): «Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
Կամ՝ «Ալելո՛ւիա» (եբր.՝ հալելու Յահ): «Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է: